PDA

Դիտել ողջ տարբերակը : Յուվենտուս / FC Juventus



Էջեր : [1] 2 3

Ուրվական
11.07.2007, 15:19
Բոլոր քննարկումները՝ կապված Juventus-ի հետ՝ այստեղ:

Vishapakah
12.07.2007, 21:33
Իմ ամենասիրած թիմը, ողջ Եվրոպայում.:clap

John
13.07.2007, 06:59
«Յուվենթուսի» նկատմամբ ահագին համակրանք ունեմ :) 5-6րդ սիրածս թիմն է: Սա էլ Յուվեի կազմը :)

1 GK Gianluigi Buffon
2 DF Alessandro Birindelli (vice-captain)
3 DF Giorgio Chiellini
6 MF Cristiano Zanetti
8 MF Giuliano Giannichedda
10 FW Alessandro Del Piero (captain)
11 MF Pavel Nedvěd
13 DF Felice Piccolo
15 MF Claudio Marchisio
16 MF Mauro Camoranesi
17 FW David Trézéguet
18 DF Jean-Alain Boumsong
20 FW Raffaele Palladino
22 GK Emanuele Belardi
23 FW Tomás Guzmán
24 MF Ruben Olivera
No. Position Player
25 FW Marcelo Zalayeta
27 DF Jonathan Zebina
30 DF Nicola Legrottaglie
32 MF Marco Marchionni
– DF Zdeněk Grygera
– FW Vincenzo Iaquinta
– MF Hasan Salihamidžić
– MF Tiago
– MF Sergio Bernardo Almirón
– DF Cristian Molinaro
– DF Domenico Criscito
– MF Alessio Tacchinardi
– MF Manuele Blasi
– MF Antonio Nocerino
– GK Jess Vanstrattan

Cesare
13.07.2007, 08:17
Էս տարի Յուվեն պտի Իտալիաում հաղթի ասածս մի տարի հետո կհիշեք :

Աբելյան
13.07.2007, 09:21
Էս տարի Յուվեն պտի Իտալիաում հաղթի ասածս մի տարի հետո կհիշեք

կհիշեմ :)

FC-MIKA
14.07.2007, 14:29
http://proffootball.im.am/pictures/buffon2.JPG

http://proffootball.im.am/other/newss.gif Բուֆֆոն ` Մերը նպատակը Չեմպիոնների Լիգայում խաղալն է >>> (http://www.proffootball.com/news.php?readmore=1492)

Egern.net
18.07.2007, 23:34
իմ ամենասիրած թիմը` իմ ամբողջ "բալելշիկության" շրջանում` 2003-ից սկսած:

Ամենասիրած խաղացողը նույնպես Յուվեից է` Բուֆֆոն

Այս տարի սպասում ենք միայն չեպմիոնություն A Seria-ում

Vishapakah
30.07.2007, 18:01
Այս տարի Յուվենթուսն է դառնալու Իտալիայի չեմպիոն.:P

Յուու՜ Վեե՜

Vishapakah
30.07.2007, 18:18
Ոչինչ, մերոնք վրեժխնդիր կլինեն անցաց տարվա որակազրկման համար.:P

Այս տարի Յուվեն բոլոր իտալական թըմերին կրելու է:))

Հաջորդ տարի էլ Չեմպիոնների գավաթը կնվաճի.

Amaru
30.07.2007, 20:07
Երիտասարդներ, եկեք ժամանակից առաջ չընկնենք :) Նայեք թիմին... Բ Սերիայում նման կազմով հաջողության հասնելը դժվար խնդիր չէր :) Եթե իմ սիրելի «Սանդերլենդը» վերադառնար Պրեմիեր Լիգա, հա, ես էլ շատ կուրախանայի, բայց չէի շտապի գուշակություններ անել... Անխոս, «Սանդերլենդը» «Յուվե» չի, բայց դրությունը նույնն ա... ;)

Ուրվական
31.07.2007, 08:52
Երիտասարդներ, եկեք ժամանակից առաջ չընկնենք :) Նայեք թիմին... Բ Սերիայում նման կազմով հաջողության հասնելը դժվար խնդիր չէր :) Եթե իմ սիրելի «Սանդերլենդը» վերադառնար Պրեմիեր Լիգա, հա, ես էլ շատ կուրախանայի, բայց չէի շտապի գուշակություններ անել... Անխոս, «Սանդերլենդը» «Յուվե» չի, բայց դրությունը նույնն ա... ;)

Դե քանի որ, մեղմ ասած, «Սանդերլենդը» «Յուվե» չի, ուրեմն դրությունն էլ նույնը չի:): Միանշանակ պայքարելու ենք չեմպիոնության համար: Իհարկե, անկասկած, հեշտ չի լինելու, բայց Յուվենտուսի համար անհնարին ոչինչ չի եղել ու չի լինի:

Սամվել
31.07.2007, 11:20
Դե քանի որ, մեղմ ասած, «Սանդերլենդը» «Յուվե» չի, ուրեմն դրությունն էլ նույնը չի:): Միանշանակ պայքարելու ենք չեմպիոնության համար: Իհարկե, անկասկած, հեշտ չի լինելու, բայց Յուվենտուսի համար անհնարին ոչինչ չի եղել ու չի լինի:

ՀԱ դե պարզից էլ պարզ էր որ Յուվեն միմանշանակ պայքարելու է չեմպիոնության համար…և ավելին նրա համար ավելի լավ պայմաններ կան քանի որ ամբեղջ ուժերը կենտրոնացնելու է առաջնության վրա…սակայն անցած տարվանից հյուծված ու թուլացած Յուվեն իմ անձնական կարծիքով դեռ չի կարող պայքարել Միլանի,Ինտերի և ինչու չե նաև Ռոմայի հետ…այնպես որ դեռ շուտ է տիտղոսների մասին խոսելը…:think

Egern.net
31.07.2007, 12:36
Մեծ թիմերը հյուծված-թուլացած լինում են միայն հոգեբանական պատճառներով: Յուվեում բոլորը հիանալի են տրամադրված ու ոչ մի կոմպլեքս չունեն: Այդպիսի թիմերը այնպիսի ներուժ ունեն, որ հոգեբանական պրոբլեմներ չունենալու դեպքում կարող են անկանխատեսելի արդյունքների հասնել:

Ինձ թվում է հիմա Յուվեում ամեն ինչ լավ է, և ոչ մի անհաղթահարելի խոչընդոտ չկա չեմպիոնության համար...

Սամվել
31.07.2007, 12:48
Մեծ թիմերը հյուծված-թուլացած լինում են միայն հոգեբանական պատճառներով: Յուվեում բոլորը հիանալի են տրամադրված ու ոչ մի կոմպլեքս չունեն: Այդպիսի թիմերը այնպիսի ներուժ ունեն, որ հոգեբանական պրոբլեմներ չունենալու դեպքում կարող են անկանխատեսելի արդյունքների հասնել:

Ինձ թվում է հիմա Յուվեում ամեն ինչ լավ է, և ոչ մի անհաղթահարելի խոչընդոտ չկա չեմպիոնության համար...

Իսկ իմ կարծիքով անհնար է մեկ տարում վերաստեղծել այնպիսի թիմ, որը ընդունակ լինի պայքարել այնպիսի առաջնությունում ինչպիսին իտալիայի առաջնությունն է…այնպիսի ավանդական թիմերի հետ ինչպիսիք Միլանը,Ինտերը Ռոման են :8

Godfather
31.07.2007, 13:25
Խի եք ասում որ Յուվեն չեմպիոն չի դառնա:
Ռոմայում`Բուֆֆոնից,Դել Պիերոյից,Նեդվեդից,կամ Կամուրանեզիից լավ ֆուտբոլիստ կա?դե իհարկե չկա:
Ֆոռզա Յուվենտուս!!!

Աբելյան
31.07.2007, 13:31
սկի Յուվենտուսի ֆուտբոլիստները չեն մտածում չեմպիոնության մասին

REAL_ist
31.07.2007, 13:44
Ռոմայում`Բուֆֆոնից,Դել Պիերոյից,Նեդվեդից,կամ Կամուրանեզիից
Տոտտին ետ չոսին էլ չի զիջում,եթե չասենք գերազանցումա,Բուֆֆոնին չհաշված

Godfather
31.07.2007, 13:48
Տենց ֆուտբոլիստ չկա որ չեմպիոնության մասին չի մտածում:
Տոտին կարողա կամուրանեզիյից լավնա բայց Դել Պիերոյին,Բուֆֆոնին,Նեդվեդին չի հասնի:

Ուրվական
31.07.2007, 13:55
Տոտտին ետ չոսին էլ չի զիջում,եթե չասենք գերազանցումա,Բուֆֆոնին չհաշված

Տոտտին հլը շատ հաց ու պանիր պետք ա ուտի՝ Դել Պիեռոյին հասնելու համար: Ընդհանրապես, պայքար ա ընթանալու Յուվենտուսի ու Միլանի և Ինտերի միջև, իսկ Ռոման չի էլ խառնվելու էս պայքարին: Ու մեծ հույսեր կան, որ էդ պայքարում մենք կհաղթենք, ու չեմ կարծում, որ տղեքը չեն մտածում, որ չեմպիոնների լիգայում կխաղան՝ ևս մեկ չեմպիոնական տիտղոս ավելացնելով իրենց տիտղոսներին:

Սամվել
31.07.2007, 15:22
Տոտտին հլը շատ հաց ու պանիր պետք ա ուտի՝ Դել Պիեռոյին հասնելու համար: Ընդհանրապես, պայքար ա ընթանալու Յուվենտուսի ու Միլանի և Ինտերի միջև, իսկ Ռոման չի էլ խառնվելու էս պայքարին: Ու մեծ հույսեր կան, որ էդ պայքարում մենք կհաղթենք, ու չեմ կարծում, որ տղեքը չեն մտածում, որ չեմպիոնների լիգայում կխաղան՝ ևս մեկ չեմպիոնական տիտղոս ավելացնելով իրենց տիտղոսներին:

Ինչ եք խոսում է…:think…լավ էլի…ես չեմ ֆուտբոլիստի մասին խոսելուց իրա ներկայով եք խոսում թե անցյալով…Տոտին հիմիկվա դրությամբ բոլոր թվարկվածներին գերազանցում է…անցյալ առաջնության լավագույն ռմբարկում ո՞վ էր:think…
Բացի երևի բուֆոնից որոևհետև սխալ կլինի դարպասապահին համեմատել հարձակվողական ոճի կիսապաշպանի հետ…բայց դե ես չեմ ասում մենակով Ռոմային կհանի չեմպիոն կսարքի…բնականաբար ավելի մեծ են Միլանի, Ինտերի հետո նոր Յուվեի շանսերը, որը թեթև Բ սերիայից հետո մեծ փորձության է հանդիպելու անհամեմատ ուժեղ Ա սերիայում…մի մոռացեք որ դա այն Յուվեն չի որը կար 2 տարի առաջ այլ միանգամայն այլ Յուվե է…

Աբելյան
31.07.2007, 18:24
Տոտտին հլը շատ հաց ու պանիր պետք ա ուտի՝ Դել Պիեռոյին հասնելու համար:
հա, բայց հիմիկվա Դել Պիեռոյից խոմ լավն ա

REAL_ist
31.07.2007, 18:40
Տոտտին հլը շատ հաց ու պանիր պետք ա ուտի՝ Դել Պիեռոյին հասնելու համար:
ետ արդեն քո սուբյելտիվ կարծիքնա,Տոտտին իրա տաղանդով Դել Պիեռոյի չափ կա, ես երկուսը բացառիկ իտալացի խաղացողներից են որոնց սիրում եմ

Godfather
31.07.2007, 21:23
հա, բայց հիմիկվա Դել Պիեռոյից խոմ լավն ա
Ինչ գիտես?հո բ սերիայի խաղերը չես նայել:Գրանդ ֆուտբոլիստը իրա տաղանդը մի տարում չի կորցնում:

REAL_ist
01.08.2007, 11:39
Տոտտին վերջին 3-4 տարվա իտալացի լավագույն ֆուտբոլիստնա ու մի անգամ չի որ ճանաչվելա լավագույնը իտալիայում

Godfather
01.08.2007, 15:37
Եկեք տոտիին հանգիստ թողենք:Առաջնությունից հետո կիմանանք ով ովա:

Godfather
01.08.2007, 18:13
Էս տարի Յուվեն պտի Իտալիաում հաղթի ասածս մի տարի հետո կհիշեք :
Էս տարի Յուվեն պտի Իտալիաում հաղթի ասածներս մի տարի հետո կհիշեք:

salatik
03.08.2007, 00:27
Բարև իմ ամենասիրած թիմի երկրպագուներ, ես այնքան շատ եմ սիրեւմ Յուվենտուսը, որ աչքիս ուրիշ թիմ չի երևում :jagi

Ինտերնետային մի էջում կարդացի, որ.
Ռեալը, Բարսելոնան և Յուվենտուսը համարվում են աշխարհի ամենաճանաչված ակումբները:

Եվրո-Ֆուտբոլի հարցումների շնորհիվ պարզ է դարձել տարբեր ֆուտբոլային ակումբների երկրպագուների մոտավոր թիվը:

1. Ռեալ Մադրիդը - 20 մլն., որից 10 մլն. Իսպանիայից են, մյուս 10 մլն.-ը արտասահմանյան երկրներից:
2. Բարսելոնա - 19,3 մլն. (60% Իսպանիայից դուրս են).
3. Յուվենտուս - 12 մլն. (76% Իտալիայից)
4. Միլան - 9,2 մլն.
5. Ինտեր - 7,6 մլն.

Հարցումները կազմակերպվել են Անգլիայում, Իտալիայում, Ֆրասիայում, Գերմանիայում և Իսպանիայում

salatik
06.08.2007, 23:46
Հետաքրքիր նորուրթյուններ Յուվենտուսի մասին

- Շապիկի վրայի երկու աստղերը նշանակում են Յուվենտուսի 27 հաղթանակները Սերիա Ա-ում` այսինքն մնացել է 3 հաղթանակ, որպեսզի 3-րդ աստղն ավելանա :
- Յուվեն առաջին թիմն է աշխարհում, որ հաղթել է Եվրոպական բոլոր գավաթները:
- Միշել Պլատինին առաջին ֆուտբոլիսն է, որ իրար հետևից 3 տարի հռչակվել է Եվրոպայի լավագույն ֆուտբոլիս (1983-85 թ.թ.):
- Ամբողջական հաշվարկով Յուվեն համարվում է Իտալիայի ամենաուժեղ թիմը (27 հաղթանակ Սերիա Ա-ում), իսկ օրինակ Միլանը ունի 17 հաղթանակ, Ինտերը` 13;
- Էդվին Վան դեր Սարը Յուվենտուսի դարպասապահ լինելու ժամանակ , Իտալիայի միակ լեգիոներն է եղել:
- Սերիա Ա-ի մինչ օրս հաստատված ռեկորդն է Դինո Ձոֆի Յուվենտուսի դարպասն 1143 րոպե անառիկ պահելը:
- Մինչև 1998 թվականը Յուվենտուսի երկրպագուները կազմում էին Իտալիայի բոլոր երկրպագուների 67%-ը , այսինքն մոտ 11 միլիոն մարդ:
- "Յուվենտուս" բառը լատիներենից թարգմանաբար նշանակում է "Երիտասարդություն" :

salatik
07.08.2007, 23:59
Ֆուտբոլիստներ , որոնք ստացել են "Ոսկե գնդակ"

1961 — Էնրիկե Օմար Սիվորի
1982 — Պաոլո Ռոսսի
1983 — Միշել Պլատինի
1984 — Միշել Պլատինի
1985 — Միշել Պլատինի
1993 — Ռոբերտո Բաջիո
1998 — Զինեդին Զիդան
2003 — Պավել Նեդվեդ


Ֆուտբելիսներ, ոևոնք ստացել են "Ադամանդե գնդակ"

1993 — Ռոբերտո Բաջիո
1998 — Զինեդին Զիդան
2000 — Զինեդին Զիդան

Ավելացվել է 2 րոպե անց
2007 թվականի թույլատրելի տրանսֆերային պատուհանի ժամանակ ձեռք բերված ֆուտբոլիստներն են

ԱՆՈՒՆ / ՈՐՏԵՂԻՑ / ԳՈՒՄԱՐԸ

Սերխիո Բերնարդո Ալմիրոն - Էմպոլի - 9 մլն.եվրո
Տիագու Մենդեշ - Լիոն - 13 մլն.եվրո
Զդենեկ Գրիգերա - Այաքս - ազատ տրանսֆեր
Հասան Սալիհամիդիչ - Բավարիա - ազատ տրանսֆեր
Դոմենիկո Կրիշիտո - Ջենովա - 7.5 մլն. եվրո
Անտոնիո Նոչերինո - Պյաչենցա - 3.5 մլն. եվրո
Քրիստիան Մոլինարո - Սիենա - 2.5 մլն. եվրո
Վինչենցո Յակվինտա - Ուդինեզե - 11.3 մլն. եվրո
Մանուելե Բլազի - Ֆիորենտինա - վերադարձ վարձավճարից
Ռուբեն Օլիվերա - Սամպդորիա - վերադ.վարձ.
Ջեսս Վանստրատտան - Վերոնա - ազատ տրանսֆեր
Քրիստիանո Նովեմբրե - Ֆանո -
Ժորժե Անդրադե - Դեպորտիվո - 10 մլն.եվրո

salatik
08.08.2007, 20:08
Յուվենտուսի կողմից սահմանված ռեկորդները

Ամենաշատ հավաքած միավորները 1 սեզոնի ժամանակ - 74 (Սերիա Ա 97/98):
Ամենաքիչ հավաքած միավորները 1 սեզոնի ժամանակ - 29 (Սերիա Ա 38/39 և 61/62):
Ամենամեծ հաշվով հաղթանակը (սեփական դաշտում) - 9-1 Ինտերի հետ (Սերիա Ա 60/61):
Ամենամեծ հաշվով պարտությունը (սեփ.դ.) - 7-1 Միլանի հետ (Սերիա Ա 49/50):
Ամենամեծ հաշվով հաղթանակը (ուրիշի դաշտում) - 7-0 Պրո Պատրիի հետ (Սերիա Ա 50/51):
Ամենամեծ հաշվով պարտությունը (ուրիշի.դ.) - 0-6 Ինտերի հետ (Սերիա Ա 53/54):
Լավագույն հարձակվողը - Ալեսսանդրո Դել Պիերո - 185 գնդակ 2006 թվականի վերջի ամսվա տվյալով:
1 սեզոնի ընթացքում ամենաշատ խաղերի մասնակցած ֆուտբոլիստը` Ջամպիերո Բոնիպերտի - 444 խաղ:
Յուվենտուսը Եվրոպական բոլոր մրցանակները գրաված առաջին թիմն է - Չեմպիոնների Լիգա, Գավաթների Գավաթ և ՈՒԵՖԱ-ի գավաթ :
Միշել Պլատինին 3 անգամ (1983,84,85) հռչակվել է Եվրոպայի լավագույն ֆուտբոլիստ::
Յուվենտուսը Իտալիայի ամենաշատ Սկուդետտո շահած թիմն է (27):
Դինո Ձոֆը իր դարպասը անառիկ է պահել 1143 րոպե :
Յուվենտուսը ունեցել է 15 ֆուտբոլիստ ամբողջ 1931/32 սեզոնի ընթացքում:

Ուրվական
09.08.2007, 10:55
Բարև իմ ամենասիրած թիմի երկրպագուներ, ես այնքան շատ եմ սիրեւմ Յուվենտուսը, որ աչքիս ուրիշ թիմ չի երևում :jagi


Բարև հարգելի salatik: Շատ շնորհակալություն տեղեկությունների համար: Շատ ուրախ եմ, որ Յուվենտուսը նման լավ երկրպագուներ ունի;): Եթե նոր բաներ կլինեն, գրեք:

Godfather
12.08.2007, 09:27
Ընկերական խաղում Յուվենտուսը ջախջախել է իտալիայի փոխչեմպիոնին::D:handsRoma 2:5 Juventus:ok
!!!!!!!!!!!!!!!!ՈՒՌԱ!!!!!!!!!!!!!!

Godfather
12.08.2007, 09:35
Մոդերատորական: Գրառումը ջնջվել է: Օտար լեզուներով գրառումներն ակումբում չեն թույլատրվում: Ծանոթացեք ակումբի կանոնադրությանը (http://www.akumb.am/showthread.php?t=2437#post67297):

Godfather
12.08.2007, 09:36
Մոդերատորական: Գրառումը ջնջվել է: Օտար լեզուներով գրառումներն ակումբում չեն թույլատրվում: Ծանոթացեք ակումբի կանոնադրությանը (http://www.akumb.am/showthread.php?t=2437#post67297):

Ուրվական
12.08.2007, 19:10
Ընկերական խաղում Յուվենտուսը ջախջախել է իտալիայի փոխչեմպիոնին::D:handsRoma 2:5 Juventus:ok
!!!!!!!!!!!!!!!!ՈՒՌԱ!!!!!!!!!!!!!!

Այոոոոոոո: Չնայած տենց էլ պետք ա լիներ::hands

Vishapakah
13.08.2007, 01:49
Ոչ էլ ջախջախել են, այս ամենը նախավարժանքի սկիզբն է.

Ջախջախելը հետո կտեսնեն.;)

salatik
14.08.2007, 14:53
Երեկ Յուվենտուսի գլխավոր մարզիչ Կլաուդիո Ռանիերին Ռոմայի հետ ընկերական խաղից հետո, որը ավարտվել էր Յուվեի հաղթանակով /5-2 հաշվով/, արտահայտվել է Տիագուին պաշտպանելու վերաբերյալ, որը շատ քննադատությունների էր արժանացել վերջին շրջանում: Թիմի հիմնական խնդիրն էր պաշտպանությունը և բոլոր լրատվամիջոցները անխտիր գրում էին Տիագուի վատ պատրաստվածության մասին, նրանք հիմնականում պնդում էին, որ Անտոնիո Նոչերինոն կկարողանար շատ հեշտությամբ փոխարինել Տիագուին:
Կլաուդիո Ռանիերին հավաստիացրել է , որ Տիագուն դեռ պատրաստ չէր Իտալիայի տեմպին, նա ասել է .
-Ինչ որ խնդիր կա Տիագուի հետ? Դուք շուտով կհամոզվեք , որ նա խաղալով Պորտուգալիայում, Անգլիայում, Ֆրանսիայում ոչ պակաս գեղեցիկ խաղ ցույց կտա նաև Իտալիայում: Մենք դեռ ունենք պաշտպանությունը ամրապնդելու ավելի մեծ շանսեր, և աշխատում ենք այդ ուղղությամբ: Ես երջանիկ եմ, որ Կրիշիտոն և Անդրադեն մեր հետ են, բանիմաց և փորձառու ֆուտբոլիստներ են: Անգամ այն խաղերում, որտեղ Յուվեն պարտություն է կրել, մենք պայքարել ենք մինչև վերջ, և ես շատ ուրախ եմ դրա համար: Սա է Յուվենտուսի հիմնական պիտակը:

Ավելացվել է 6 րոպե անց
Ուրվական ջան, եթե չեմ ձանձրացնի Ձեզ, պատրաստ եմ միշտ գրել Յուվենտուսի մասին նորություններ :

Սերիա-Ա-ի առաջին տուրի խաղերի օրացույցը:
Յուվենտուսը առաջին խաղը կանցկացնի Լիվորնոի հետ օգոստոսի 26-ին:


1 տուր: "Յուվենտուս" - "Լիվորնո" -/- 26.օգոստոս - 27.հունվար
2 տուր: "Կալիարի" - "Յուվենտուս" -/- 02.սեպտեմբեր - 03.փետրվար
3 տուր: "Յուվենտուս" - "Ուդինեզե" -/- 16.սեպտեմբեր - 10.փետրվար
4 տուր: "Ռոմա" - "Յուվենտուս" -/- 23.սեպտեմբեր - 17.փետրվար
5 տուր: "Յուվենտուս" - "Ռեջինա" -/- 26.սեպտեմբեր - 24.փետրվար
6 տուր: "Տորինո" - "Յուվենտուս" -/- 30.սեպտեմբեր - 27.փետրվար
7 տուր: "Ֆիորենտինա" - "Յուվենտուս" -/- 07.հոկտեմբեր - 02.մարտ
8 տուր: "Յուվենտուս" - "Ջենովա" -/- 21.հոկտեմբեր - 09.մարտ
9 տուր "Նապոլի" - "Յուվենտուս" -/- 28.հոկտեմբեր - 16.մարտ
10 տուր: "Յուվենտուս" - "Էմպոլի" -/- 31.հոկտեմբեր - 19.մարտ
11 տուր: "Յուվենտուս" - "Ինտեր" -/- 04.նոյեմբեր - 22.մարտ
12 տուր: "Պարմա" - "Յուվենտուս" -/- 11.նոյեմբեր - 30.մարտ
13 տուր: "Յուվենտուս" - "Պալերմո" -/- 25.նոյեմբեր - 06.ապրիլ
14 տուր: "Միլան" - "Յուվենտուս" -/- 02.դեկտեմբեր - 13.ապրիլ
15 տուր: "Յուվենտուս" - "Ատալանտա" -/- 09.դեկտեմբեր - 20.ապրիլ
16 տուր: "Լացիո" - "Յուվենտուս" -/- 16.դեկտեմբեր - 27.ապրիլ
17 տուր: "Յուվենտուս" - "Սիենա" -/- 23.դեկտեմբեր - 04.մայիս
18 տուր: "Կատանիա" - "Յուվենտուս" -/- 13.հունվար - 11.մայիս
19 տուր: "Յուվենտուս" - "Սամպդորիա" -/- 20.հունվար - 18.մայիս

salatik
14.08.2007, 15:23
Այսօր երեկոյան Յուվեն ուղեվորվում է Սան Սիրո, որպեսզի մասնակցի հերթական մինի մրցաշարին` «Trofeo Tim». Այս անգամ Յուվենտուսի հակառակորդներն են Ինտերը և Միլանը :
Մեր սիրելի թիմի ֆուտբոլիստները գնացել են Միլան առանց Մարկյոնեի, Բիրինդելիի և Կամորանեզիի, նրանց փոխարեն շարք են վերադարձել Կիելինին, Գրիգերան և Զեբինան:
Եվ ասյպես Կլաուդիո Ռանիերին իր հետ տարել է 24 ֆուտբոլիստ, որոնք այսօր երեկոյան դուրս կգան Ջուզեպպե Մեցայի անվան մարզադաշտ:

Դարպասապահ - Բուֆֆոն, Բելարդի, Նովեմբրե:
Պաշտպաններ - Անդրադե, Բումսոնգ, Կիելինի, Կրիշիտո, Գրիգերա, Լեգրոտալե, Մոլինարո, Զեբինա:
Կիսապաշտպաններ - Ալմիրոն, Բլազի, Նեդվեդ, Նոչերինո, Օլիվերա, Սալիհամիդիչ, Տիագու, Զանետտի:
Հարձակվողներ - Դել Պիերո, Յակվինտա, Պալլադինո, Տրեզեգե, Սալաետա:

Այս կազմով Յուվենտուսը առաջին անգամ կփորձի հաղթել այս մրցաշարում:
Առաջինը դաշտ դուրս կգան Ինտերը և Յուվենտուսը, երկրորդ խաղում Միլանը կմրցի առաջին խաղում պարտված թիմի հետ, իսկ երրորդ խաղում առաջին խաղում հաղթած թիմը կմրցի Միլանի հետ:

Բոլորիս անունից Յուվենտուսին հաղթանակ և գեղեցիկ խաղ եմ ցանկանում:

salatik
16.08.2007, 15:40
Երիտասարդական թիմերը հանդիպել են Մալազիայում:
Ձեզ եմ ներկայացնում Յուվենտուսի երիտասարդական թիմի խաղերի արդյունքները:
Միայն ավելացնեմ, որ Յուվեի հետ խաղում էին շատ ուժեղ երիտասարդական թիմեր, ինչպիսիք են Բարսելոնան և ՊՍԺ-ն:

Չեմպիոն լիգա երիտասարդական թիմերի միջև
4-րդ խումբ

1-ին օր
Յուվենտուս - Կատար 0-0
Բարսելոնա - ՊՍԺ 2-1

2-րդ օր
Յուվենտուս - ՊՍԺ 1-0
Բարսելոնա - Կատար 1-1

3-րդ օր
Յուվենտուս - Բարսելոնա 0-0
ՊՍԺ - Կատար 1-1

Վերջնական տեսքը

Բարսելոնան - 5 միավոր
Յուվենտուսը - 5 միավոր
Կատարը - 3 միավոր,
ՊՍԺ-ն - 1 միավոր

Բարսելոնան խմբում 1-ին տեղ գրավեց միայն խփված և բաց թողնված գոլերի թվով:

salatik
16.08.2007, 16:02
Ալեսսիո Սեկկոն բացատրություն է տվել Ալեքսանդրո Դել Պիերոի հնարավոր տեղափոխման մասին լուրերին, որի պայմանագրի ժամկետը լրանում է 2008 թվականին:
- Երկրպագուները չպետք է մտածեն, մենք խոստանում ենք, որ կմտածենք լավագույն տարբերակը Դել Պիերոի հետ համաձայնության գալու համար: Մենք չէինք պատկերացնում, որ նոր պայմանագրի կնքումը այսքան շուտ տեղի կունենա, մտածում էինք , որ կարող ենք դա թողնել վերջին օրվա, քանի որ բոլորս էլ շատ սիրում ենք նրան ու ցանկանում ենք մեր թիմում տեսնել:
Դել Պիերոին աջակցում է նաև Ռ.Պալլադինոն, որը նման լուրերից հետո ասել է .
- Դել Պիերոն մեծ ֆուտբոլիստ է և հիանալի մարդ, նա այն հազվագյուտ դեմքերից է, որն Յուվենտուսի պատմության մի մասն է կազմում, և երիտասարդ ֆուտբոլիստների համար կարող է օրինակ ծառայել: Նա խաղերի ժամանակ մեզ ոգևորում է:
Ոչ մի թերահավատություն չկա այս առումով նաև Բուֆֆոնի մոտ . <<Նա ամենապահնջարկային ֆուտբոլիստներից մեկն է մեր թիմում, և մեզանից ոչ մեկի մտքով անգամ չի կարող անցնել, որ նրա պայմանագրի երկարացման հետ կապված որևէ խնդիր կարող է առաջանալ>>:

salatik
21.08.2007, 14:38
Ինչպես տեղեկացնում է 4-4-2.com ինտերնետային էջը, Այաքսի 23-ամյա հարձակվող Հունտելարը դեռ չի կողմնորոշվել թէ ապագայում որ ակումբում հանդես կգա:
Այաքսի կազմում, վերջին խաղի ժամանակ Հունտելարը խփել է 4 գոլ, իսկ Այաքսը ընդհանուր 8-1 հաշվով հաղթել է :
Եվ սրանով նորից հոլանդացի հարձակվողը ապացուցեց իր բարձր կարգի մասին: Տեղեկացվում է նաև, որ Յուվենտուսի միջնորդը հանդիպել է Այաքսի ղեկավարության հետ Հունտելարի հնարավոր տեղափոխման համար:
Մեկ անգամ Յուվենտուսը հնարավորություն ունեցել էր Հունտելարին թիմում ընդգրկել, սակայն Այաքսի ղեկավարությունը այդ փոփոխությունը իր կազմում միայն համաձայն կլիներ Տրեզեգեին իր թիմում տեսնելով: Յուվենտուսի մարզիչը կարծում է, որ թիմի գլխավոր 2 հարձակվողները դրանք Դել Պիերոն և Տրեզեգեն են: Այաքսի ղեկավարությունը չի ցանկանում իր հարձակվողին վաճառել 20 մլն.-ից ոչ պակաս գումարով, և շատ հնարավոր է, որ այդ գումարը դեռ կաճի:

salatik
25.08.2007, 22:42
2 օր առաջ հանրությանն են ներկայացրել Յուվենտուսի նոր պաշտոնական համազգեստը 2007/2008 թթ-ի մրցաշրջանի համար:
Տնային համազգեստի վրա առկա են ավանդական ուղղահայաց սև և սպիտակ գծերը, ինչպես նաև օձիքի վրա կարմիր եզրագիծ կա:
Հյուրի կարգավիճակով խաղալու դեպքում կհագնեն կապույտ մարզահագուստ, որը հիմնված է Թուրինի գերբի գույների վրա:

- Nike-ը Յուվենտուսի հետ կգրավի բարձրունքներ, - ասել է Անդրեա Ռոսսին` Nike ֆիրմայի տնօրենը Իտալիայում, - տնային համազգեստը կարճ ասած լիցքավորված է այս ակումբի ոգով, կարմիր մասնիկները ավելի շատ համազգեստին տալիս են հաղթելու ձգտում, թիմ, որը հանդիսանում է ամենասիրելին և ամենահաջողակը Իտալիայում:

Կտորի որակը շատ բարձր է, այն շատ թեթև է և պահում է քրտինքը իր մեջ ` մարմնից հեռու պահելով, իր հատուկ օդային անցքերի շնորհիվ: Ուղղահայաց գծերի լայնությունը համեմատած 2006/2007 մրցաշրջանի հետ ավելի հաստ են, իսկ օձիքը ունի նոր "V" -ձև տեսք:

Համազգեստը զարդարված է մի քանի դեկորատիվ էլեմենտներով ` Յուվենտուսի լոգոյով և աջ ուսի վրա 2 աստղերով, որը նշանակում է 20 հաղթանակներ Սերիա Ա-ում:

Պաշտոնական հովանավոր New Holland -ի էմբլեման տեղադրված է համազգեստի հենց մեջտեղում : Կոմպլեկտը իր մեջ է ներգրավում սպիտակ շորտեր սև և կարմիր դետալներով, ինչպես նաև նոր զուգագուլպաներ սև և սպիտակ հորիզոնական գծերով:

BOBO
26.08.2007, 00:49
Տեսաք Յուվենտուսը ի՞նչ արեց:think
Juventus(Trezeguet 29, 87, 90, Iaquinta 71(p), 86) 5-1 Livorno(Loviso 90)

salatik
27.08.2007, 09:37
Յուվենտուս 5-1 Լիվորնո

28 րոպեին Դավիդ Տրեզեգեն բացել է խաղի հաշիվը
71 րոպե - Յակվինտա /11 մ/
85 րոպե - Յակվինտա
86 րոպե - Տրեզեգե
90 րոպե - Տրեզեգե


90+5 րոպե - Մասսիմո Լովիսո

ՇՆՈՐՀԱՎՈՐՈՒՄ ԵՄ ԲՈԼՈՐ ԵՐԿՐՊԱԳՈՒՆԵՐԻՆ

Ավելացվել է 8 րոպե անց
Տենցա BOBO ջան :hands
փոքր եղբորս խորհուրդ եմ տվել Play Station խաղա, որ իրա սիրած թիմը տենց գոնե չեմպիոն դառնա :D (չեմ ասում որ թիմնա, չեմ ուզում ոչ մեկին վիրավորել)

Egern.net
27.08.2007, 11:42
Տեսաք Յուվենտուսը ի՞նչ արեց:think
Juventus(Trezeguet 29, 87, 90, Iaquinta 71(p), 86) 5-1 Livorno(Loviso 90)
բա իհարկե :) հենց առաջին տուրից, մրցաշարում առաջին տեղ, ռմբարկուներում` առաջին երկու տեղը

JUVE ! JUVE ! JUVE

Տրեզեգեն ամոթի զգացումը կորցրել ա B seria-ում :)

Ուրվական
27.08.2007, 12:38
Ամեն ինչ շատ օրինաչափ է: Շնորհավորում եմ բոլորիս:hands:

salatik
29.08.2007, 16:02
ԴԻՆՈ ՁՈՖՖ - Այս Յուվենտոսւը ուժեղ է իմ Յուվենտուսից:

Յուվենտուսի նախկին դարպասապահ և մարզիչ Դինո Ձոֆֆը "La Gazzetta dello Sport" ամսագրում տված հարցազրույցում համեմատել է նախկին Յուվենտուսը (տասնինը տարի տարբերությամբ)նոր խաղացողներով հագեցած "Ծեր սենյորայի" հետ:

1976 թվականին Դինո Ձոֆֆը Թուրինի մերձակայքում գտնվող Վիլլար Պերոսա փոքրիկ մարզադաշտում պարապմունքի ժամանակ տեսնելով այն լրագրողին, որը նրան տարբեր առիթներով մականուններ էր տվել, օրինակ` ՍուպերԴինո, ԴինոԶաուրո և այլն, թողնում է մարզադաշտը ու վազում դեպի նա: Գլխավոր մարզիչը փորձում է կանգնեցնել Ձոֆֆին, սակայն արդյունքում ինքն է հայտնվում խոտածածկի վրա: Դինո Ձոֆֆը հարձակվում է լրագրողի վրա ու մի լավ ծեծում նրան: Հետո, երբ ամեն ինչ հանդարտվում է, նա նորից կանգնեցնում է պարապմունքը, գնում դեպի մարզիչները և շատ խիստ տոնոմ հասկանցնում, որ երբևէ իրեն չկանգնեցնեն, միևնույնն է չի հաջողվի ոչ մեկին:
Ահա այսպիսին է Դինո Ձոֆֆը:

Յուվենտուսում, որպես գլխավոր մարզիչ է աշխատել 2 մրցաշրջան 88/89 և 89/90: 1988թ.-ի հուլսիսին, երբ նոր էր ղեկավարում ակումբը, չէր կարելի ուժեղ համարել այն, քանի որ մի քանի ֆուտբոլիստներ հենց այդ մրցաշրջանի սկսվելուց առաջ ավարտեցին իրենց կարիերան: Մնում էր հուսալ, որ Յուվենտուսը գոնե կկարողանա հաղթել Իտալիայի գավաթը:

Կարծես նույն իրադրության մեջ են հայտնվել Դոֆֆը այն ժամանակ և Ռանիերին հիմա, քանի որ Յուվեն հիմա նոր է վերադարձել Սերիա Ա:

Առաջին դեպքում ակումբը կարողացավ հասնել 4-րդ տեղ, թողնելով իրենից վերև Ինտերին, Նապոլիին իր Մարադոնայով և հոլանդական Միլանին: Հաջորդ տարի գրավեց 3 տեղ Ինտերի հետ միաժամանակ, էլի առաջ անցան Նապոլին ու Միլանը: Չնայած դրան Յուվենտուսը կարողացավ հենց այդ մրցաշրջանի ժամանակ գրավել Իտալիայի Գավաթը և ՈւԵՖԱ-ի Գավաթը:


- Դինո, կարելի՞ է համեմատել Ձեր մարզչական փորձը Յուվենտուսում, և այն ինչի միջով պետք է անցնի Կլաուդիո Ռանիերին :
- Դրա մասին խոսք լինել չի կարող: Մենք այն ժամանակ 4-րդ տեղ գրավեցինք: Ելնելով մեր մրցակիցների կարողություններից այդպիսի արդյունքի հասնելը մեր համար ուղղակի սխրանք էր: Իսկ եթե այս Յուվենտուսը 4-րդ տեղով բավարարվի, ոչ մեկի համար ուրախալի չի լինի, եթե անգամ 4-րդ տեղը Չեմպիոնների լիգային մասնակցելու համար բավարար է:

- Նշանակում է այս Յուվենտուսը ավելի ուժե՞ղ է քան Ձեր Յուվենտուսը:
- Դուք կատակու՞մ եք:Աննկարագրելի ուժեղ է, տեսեք թե ինչպիսի ֆուտբոլիստներ մնացին Սերիա Բ-ում խաղալու, հետո էլ չլքեցին թիմը` Բուֆֆոնը, Նեդվեդը, Կամորանեզին, Տրեզեգեն, Դել Պիերոն, չէ որ նրանք երիտասարդ չեն , բայց մինչև հիմա էլ կարողանում են գերազանց խաղ ցույց տալ, ու շատերը նախանձում են ...
Յուվենտուսը պարտավոր է մտածել միայն 1-ին տեղի համար:

- Նոր թիմը ի՞նչ հաջողությունների կհասնի այս տարի Ձեր կարծիքով:
- Յուվենտուսը պետք է ունենա միայն մի նպատակ` հաղթանակ:

- Իսկ Ինտերը համեմատական կարգով Յուվենտուսի հետ այլմոլորակային չի համարվում:
- Ես Ձեզ խնդրում եմ. Իհարկե Ինտերը ունի շատ ուժեղ կազմ, հիանալի ֆուտբոլիստներ, բայց խաղադաշտ են մտնում միայն 11-ը: Ռոման էլ Սուպեր Գավաթի խաղի ժամանակ ապացուցեց, որ Ինտերը անպարտելի չի : Դրա համար պետք չի կոմպլեկսների մեջ ընկնել:

- Ինչպիսի՞ն պետք է լինի այս տարի Յուվենտուսի կոչը:
- <<Մենք հավատում ենք>>:

salatik
30.08.2007, 11:14
Շնորհավորում եմ բոլորիս նոր հաղթանակի համար :
Իտալիայի գավաթի համար Յուվենտուսը երեկ հաղթել է Պարմային:

ՊԱՐՄԱ/ /1 - 3/ /ՅՈՒՎԵՆՏՈՒՍ

61' [0-1] Մոլինարո
72' [0-2] Ալմիրոն
47' [1-2] Կաստելինի (11մ.)
85' [1-3] Սալիհամիդիչ

Godfather
30.08.2007, 12:23
Կոպա Նացիոնալենա կրե թե...:ok

salatik
30.08.2007, 17:45
Նա հավաքում է գինիներ և երազում է Չեմպիոնների լիգայի գավաթի մասին: Փոքր հասակում մարմնամարզույթամբ է զբաղվել, գնացել է հոկեյի: Նրան անվանում են չեխական ռակետա, բատարեա «DURACELL», հավերժական շարժիչ և այլն...
Նա խաղադաշտ է դուրս գալիս լինզաներով, իսկ գնդակը նրա հարվածից հետո անցնում է 194 կմ/ժ-ը:
Նա 6-րդն է Յուվենտուսի կազմում, ով արժանացել է "Ոսկե գնդակի" :
Նա պարապում է անգամ արձակուրդի ժամանակ:
Նա ամենաթանկ ֆուտբոլիստն է չեխական ֆուտբոլի պատմության ընթացքում:
Այսօր լրանում է Պավել Նեդվեդի ծննդյան 35 տարին:

Ցանկանալով կյանքի մնացած տարիները նվիրել իր ընտանիքին, նա 2006 թվականին որոշեց խաղակոշիկները կախել մեխից, սակայն ինչպես հավաստիացնում էր նրա մենեջերը դա տեղի չունեցավ:
Նրա սիրտը բաբախում է, իսկ ինքը շարունակում է մնալ գլխավոր օղակը կիսապաշտպանության: 35 տարեկանում Պավելը այնպես է խաղում, որից շատ երիտասարդ ֆուտբոլիստներ օրինակ պետք է վերցնեն միայն:
Ամեն հնարավորություն օգտագործում է, կիսպաշտպանությունից անցնում է հարձակման, հարձակումից պաշտպանության: Կարող է լինել կենտրոնում, իսկ մի քանի վայրկյանից կտեսնենք աջ կամ ձախ կողմում:
Երբեմն թվում է, որ նա ամենուրեք է: Նայում ենք նրա խաղին ու չենք հավատում, որ նա կարող էր 1 տարի առաջ հեռանալ ֆուտբոլից, սակայն սերը դեպի ֆուտբոլը դառձել էր նրա համար թմրանյութի կախվածության նման մի բան, իսկ մի գուցե սերը դեպի Յուվենտու՞սն ու Թուրի՞նը նրան պահեցին, որ այդ դժվար պահին նա չլքեց թիմը Սերիա Բ-ում:
Այս ամառ մինչև հուլիսի կեսերը Նեդվեդի երկրպագուները դեռ չգիտեին ինչպիսի որոշում կընդունի նա, մի կողմից լուրերը Ինտերի կողմից առաջարկած բավականին բարձր աշխատավարձի մասին, մյուս կողմից ձգձգվող բանակցությունները, տարակուսանքի մեջ էին պահում բոլորին:

- Ես շատ երկար եմ մտածել, բայց մրցաշրջանի ավարտվելուց հետո իմ մոտ առաջացավ նորից խաղալու ցանկություն: Ես գիտեմ, որ Յուվենտուսը դեռ իմ կարիքը ունի, և ես մեծ սիրով կօգնեմ իմ սիրելի թիմին, կվերադառնամ Իտալիա ու կհասնեմ Չեմպիոնների լիգային:

Ըստ լուրերի Նեդվեդի հետ կնքվել է պայմանագիր մինչև 2009 թվ-ը:
Չի կարող նրա նման ֆուտբոլիսը ձեռնունայն թողնել ֆուտբոլը, անպայման եվրոպական գավաթը ձեռքին կլքի իմ կարծիքով: Նրա նման ֆուտբոլիստները առանց նպատակի իրականացման չեն հեռանում:

salatik
30.08.2007, 17:55
Պավել Նեդվեդ

salatik
03.09.2007, 19:05
channel4.com ինտերնետային էջի համաձայն, Յուվենտուսի մարզիչԿլաուդիո Ռանիերին Կալյարիի հետ կայացած դրամատիկ հաղթանակից հետո հայտարարել է, որ "Ծեր սենյորան" մրցում է Սերիա Ա-ի գլխավոր մրցանակի համար: Յուվենտուսցիները կիրակի օրվա խաղի ժամանակ շատ էներգիա կորցրեցին, և միայն Կիելինիի խփած գոլի շնորհիվ /խաղավերջում/ կարողացան գողանալ հաղթանակը և նորից 3 միավոր ստանալ:
- Ո՞վ էլ լինի Յուվենտուսի մարզիչը, նա առաջին հերթին պետք է մտածի գլխավոր մրցանակի մասին: Մենք կազմավորվող կոլեկտիվ ենք: Սերիա Բ տեղափոխվելով մենք կորցրեցին մի քանի չեմպիոնների , բայց մենք ճիշտ ուղու վրա ենք և հաղթելու սով ենք զգում: Մեր նպատակն է վերականգնել նախկին դիրքը և ապացուցենք, որ այն աշխատանքի արդյունք է: Կամորանեզիին խաղադաշտ մտցնելով, փոխվեց ամբողջ խաղը և մենք հաղթեցինք:

Եվ այսպես , հիմա խաղի արդյունքից խոսենք...

Խաղում լավագույնն իրենց դրսևորեցին`
Բուֆֆոնը, ով հնարավորինս լավ ցույց տվեց իր ունակությունները:
Կամորանեցին` որ 2-րդ խաղակեսում միայն դուրս գալով խաղադաշտ 2 գոլային փոխանցման հողինակ դարձավ:
Պետք է նաև Կլաուդիո Ռանիերիի անունը տանք, ով կարողացավ ժամանակին` հենց խաղի ժամանակ, խրախուսել դարպասապահին, ով իրեն մեղադրում էր բաց թողած գոլի համար: Դրանից հետո խաղավերջում Բուֆֆոնը քնել էր դարպասաձողին հենված :

ԲՐԱՎՈ ԿԼԱՈՒԴԻՈ ՌԱՆԻԵՐԻ

Կալիարի /2 - 3/ Յուվենտուս

ՍանտԷլիա մարզադաշտ, կալիարի

Գոլեր
54՛ [0-1] Տրեզեգե
56՛ [1-1] Ֆոդժիա /11 մ/
76՛ [1-2] Դել Պիերո
81՛ [2-2] Ֆոդժիա /11 մ/
89՛ [2-3] Կիելինի

salatik
04.09.2007, 12:39
Վերջին մի քանի օրերը շատ ծանրաբեռնված էին Դել Պիերոյի համար : Կիրակի Ալեքսը խփեց իր երկրորդ գնդակը Կալյարիի հետ խաղի ժամանակ: Հետո արդեն ուղևորվեց Իտալիայի հավաքականի հերթական պարապմունքներին մասնակցելու: Չմոռանանք նաև Սերիա Բ-ում հանդես եկավ իր թիմում և օգնեց վերադառնալ Սերիա Ա: Այս բոլոր բարձրունքների համար Մենտե-Կառլոի թագաժառանգ Ալբերտ 2-րդը Ալեքսանդրո Դել Պիերոին հանձնեց "Ոսկե ոտք"-"Golden Foot" մրցանակը:
Հենց նա է այսօրվանից մրցանակակիրը այս հռչակավոր կոչման: Այս մրցանակը ստեղծվել է Մենտե-Կառլո քաղաքում 50-ական թվականներին: Այս մրցանակը կարող էր ստանալ աշխարհի ցանկացած ծայրում գտնվող ֆուտբոլիստ, որը իրեն կդրսևորեր լավագույնս և որի տարիքը 29-ից բարձր կլիներ: Մրցանակի պաշտոնական կայքում 150000 մարդ իր ձայնը տվել էր Ալեքսին : Այս մրցանակին էին հավակնում նաև Բեկհեմը, Կաֆուն, Կանավարոն, Ռոբերտո Կառլոսը, Ֆիգուն, Ռայան Գիգսը, Անրին, Մալդինին և Ռաուլը:
Ալեքսանդրո Դել Պիերոն Յուվենտուսի կազմում 2-րդն է, որ արժանանում է այս կոչմանը Պավել Նեդվեդից հետո:

salatik
07.09.2007, 12:05
Երեկ առավոտյան ժամը 5-ին Մոդենայի իր տանը մահացել է Լուչիանո Պավարոտտին, 71 տարեկան հասակում: Անցած տարի Պավարոտտիի մոտ հայնաբերեցին չարորակ ուռուցք: Նա հռչակավոր էր իր մաքուր, երգեցիկ, լիրիկական ձայնով, որը առանց դժվարության լցնում էր անսահմանափակ մեծության դահլիճներ: Նրան գնահատում էին իր իտալական կոլորիտի համար, որը շատ գեղեցիկ էր նայվում ինչպես օպերային դահլիճի բեմում մեներգ կատարելու ժամանակ, այնպես էլ օրինակ խոհանոցի հետ կապված որևէ հաղորդաշարում հյուրի դերում:

Պավարոտտին եղել է ֆուտբոլի մեծ երկրպագու և նրա սերը դեպի Յուվենտուսը ոչ մեկի համար գաղտնիք չէ: Վերջին անգամ նա հայտնվել էր Յուվենտուսի դաշտում 2006 թվականի փետրվարի 6-ին Ձմեռային Օլիմպիադիայի բացման ժամանակ:

Յուվենտուսի բոլոր երկրպագուների անունից կիսում ենք այս մեծ ցավը նրա ընտանիքի անդամների հետ:
Ամբողջ աշխարհը սգում է մեծ Մաեստրոի մահը:

salatik
10.09.2007, 15:57
Այսօր հայտնի է դարձել, որ Յուվենտուսի ղեկավարությունը համաձայնության է եկել Բրոնիսլավ Իվանովիչի տեղափոխման հարցում:Թուրինցիները կվճարեն € 8 միլիոն ազգությամբ սերբ պաշտպանի համար: Պայմանագիրը նախատեսված է 5 տարվա համար: Լոկոմոտիվից Յուվենտուս տեղափոխությունը տեղի կունենա հունվար ամսին, երբ կբացվի տրանսֆերային պատուհանը:
- Ինձ համար Յուվենտուս տեղափոխվելը, ավելի մեծ ուժ է տալիս լավ դրսևորելու համար իմ ամբողջ կարողությունները: Յուվենտուսի նման աշխարհահռչակ ակումբում խաղալը ամեն մի ֆուտբոլիստի համար միայն երազանք կարող է լինել:



Բուֆֆոնը համոզված է, որ ոչ ոքին Ֆրանսիայի հավաքականի հետ չպետք է դիտել որպես վերջնական հաշիվ Եվրո-2008-ի նախընտրական փուլում:
- Հաղթանակը մեր համար կլիներ հրաշալի իհարկե, բայց եթե նայենք թէ ինչիսի ընթացք ստացավ խաղը, ապա ոչ ոքին կարելի է համարել բավարար: Եթե մենք չանցնեք հաջորդ փուլ, ապա դա այս խաղի արդյունքից չէ, առջևում էլի խաղեր կան: Ֆրանսիայի հավաքականը եկել էր Իտալիա չպարտվելու համար: Եվ նրանք հասան իրենց ուզածին, սակայն մեր հավաքականը շատ լավ խաղ ցույց տվեց, մասնավորապես 2-րդ խաղակեսի ժամանակ:
Բուֆֆոնը խոսեց նաև Կաննավարոի լավ պաշտպանության մասին
- Անելկան և ես դուրս եկանք դեմ առ դեմ և բախվեցինք իրար: Դա իմ սխալն էր, եթե ես ավելի ուժեղ լինեի կվերցնեի գնդակը: Ես վախեցա, երբ գնդակը անցավ ինձանից ու կհայտնվեր դարպասում եթե Կաննավարոն ճիշտ ժամանակին ճիշտ վայրում չլիներ:
Հավաքականի դարպասապահը խոսեց նաև իրենց երկրպագուների մասին, որոնք Ֆրանսիայի հիմնը հնչելու ժամանակ սուլել էին.
- Մենք խոստացել էին խաղից առաջ, որ կկարողանանք հասկացնել մարդկանց հիմնի հնչելու ժամանակ չաղմկեն, քանի որ դա նրանց պատմության կարևորագույն էջերից է: Երբ մենք գնացել էին Ֆրանսիա, եթե հիշում եք շատ քիչ ժամանակ էր անցել Աշխրահի խաղերից, մեր հիմնը հնչեց անաղմուկ: Պետք է օրինակ վերցնենք ֆրանսիացիներից:

FC-MIKA
10.09.2007, 21:54
Յուվենտուս - Լիվորնո [ Highlights ]

Խաղի Տեսությունը [ Վ Ի Դ Ե Ո ]
Juventus - Livorno [ Highlights ] (http://proffootball.im.am/video/Juventus_-_Livorno_highlights.avi) - [ 12.5 MB ]
Uploaded by - FC-MIKA
w w w . p r o f f o o t b a l l . c o m (http://www.proffootball.com/forum/showpost.php?p=15894&postcount=1)



Կալյարի - Յուվենտուս [ Highlights ]

Խաղի Տեսությունը [ Վ Ի Դ Ե Ո ]
Cagliari - Juventus [ Highlights ] (http://proffootball.im.am/video/Cagliari_-_Juventus_highlights.avi) - [ 14.9 MB ]
Uploaded by - FC-MIKA
w w w . p r o f f o o t b a l l . c o m (http://www.proffootball.com/forum/showpost.php?p=15895&postcount=2)

salatik
14.09.2007, 12:31
Շնորհակալ եմ FC MIKA :hands

salatik
14.09.2007, 13:29
Ապրիլի 28-ին 2 մարզաշապիկներ, որոնց վրա Նեդվեդը և Դել Պիերոն ստորագրել էին, դարձան առաջին առարկաները , որ ուղարկվեցին տիեզերք: Եվ ահա եկավ նրանց ժամանակը վերադառնալու Երկիր մոլորակ, որի համար պատրաստվում էր աճուրդ-վաճառք` գումարը Թուրինի "Սանտ Աննա" մանկական հիվանդանոցի օգնության ֆոնդին փոխանցելու համար:
Աճուրդի վերջին րոպեներին այդ մարզաշապիկները գնեց Յուվենտուսի երկրպագուներից մեկը, ով հանդիսանում է Սաուդիան Արաբիայի թագաժառանգը: Նա շատ երկար սպասեց` աճուրդի ընթացքին հետևելով, և կարողացավ ի վերջո գնել տիեզերական այդ շապիկները, իր հավաքածուն ավելացնելու համար: Թագաժառանգը ստացավ հիվանդանոցի աշխատակիցների կողմից հատուկ շնորհակալագիր և անձամբ Դել Պիերոն ու Նեդվեդը հանձնեցին մարզաշապիկները:
Դրանից հետո թագաժառանգը այցելեց նաև Յուվենտուսի կենտրոնական գրասենյակ, ամբողջ օրը անցկացրեց Թուրինի հատուկ խանութներից Յուվենտուսին վերաբերող ակսեսուարներ գնելով և իհարկե վերջում մեծ բավականություն ու լավ տպավորություններ ստացավ մրցաշրջանի բացման օրը Յուվենտուս-Լիվորնո խաղի արդյունքից:

Godfather
17.09.2007, 21:22
Յուվենտուս 0:1 ՈՒդինեզե

Աբելյան
18.09.2007, 12:52
սրտանց շնորհավորում եմ Յուվեի երկրպագոներին
թող մյուս տուրում՝ Ռոմայի խաղի հետ լինի էն, ինչ որ Վիշապաքաղն էր ասել

Ներսես_AM
18.09.2007, 13:57
Հայկո ես քեզանից չէր: Պարտությունն ե՞ս տենց սրտանց շնորհավորում: :angry Քեզնից չէի սպասում::angry

Աբելյան
18.09.2007, 16:15
ինչ կա որ: Մարդ կա Ռոմայի պարտությունն ա սրտանց շնորհավորում
ինչևիցէ. մյուս տուրում. Ռոմա-Յուվենտուս
ձեր կարծիքները

Ներսես_AM
18.09.2007, 17:53
Ես էլ եմ ուրախանում հակառակորդ թիմերի պարտություններից: Եվ դա բնական է, բայց պահում եմ իմ մեջ… պետք չի մտնել ու ֆոոումում կամ ուրիշ տեղ ծաղրական «սրտանց շնորհավորել»: Մարդկանց զգացմունքները պետք չի ոտնատակ տալ:

Հ.Գ. Բաժնի մոդերատորներին առաջարկում եմ, եթե մինչև հիմա չի արվում, ջնջել նմանատիպ «շնորհավորանքները» ու ինֆրաքշն տալ:

Հենո
18.09.2007, 21:55
Ռոմա-Յուվենտուս խաղում իմ կարծիքով Յուվենտուսը հավսով կրվելուա… ասենք մի 4-1 կամ 3-0

Egern.net
18.09.2007, 22:35
Ռոմա-Յուվենտուս խաղում իմ կարծիքով Յուվենտուսը հավսով կրվելուա… ասենք մի 4-1 կամ 3-0
շատ բան կախված ա ՉԼ-ում Ռոմայի խաղից...

եթե չհաղթեց, Յուվեն հաստատ չի կրվի

salatik
19.09.2007, 15:24
Ինչ ակտիվությունա ստեղ, ինչա թէ Յուվենտուսը առաջին անգամ պարտվելա, Ռոման չի կարա հաղթի Յուվենտուսին :
Չեմ ուզում արդարացնեմ իրանց պարտությունը, բայց հաշվեք թէ հիմնական կազմում խաղացողներից քանիսն էին ազգային հավաքականներում խաղացել անցած շաբաթ:

Ռոմա 0-2 Յուվե

Յակվինտա
Տրեզեգե

salatik
22.09.2007, 12:03
Վինչենցո Յակվինտաի կարիերան սկսվել է Լուչանո Սպալետտիից, (նա այժմ Ռոմայի գլխավոր մարզիչն է), ու հիմա արդեն ժամանակն է, որպեսզի Յակվինտան իր շնորհակալությունը հայտնի նախկին մարզչին` հաղթանակ տանելով Հռոմում:
-Ես նրա ղեկավարությամբ 3 անմոռանալի մրցաշրջան եմ անցկացրել Ուզդինեզեի կազմում, և շատ շնորհակալ եմ դրա համար, քանի որ միշտ աջակցել է ինձ ու լավ մարզիչ է եղել: Շնորհակալ եմ, որ կարողացավ ինձ հասցնել Յուվենտուսի մակարդակին: Շատ կուզենամ հաղթել կիրակի օրը կայանալիք խաղում, բայց թող հաղթի ուժեղագույնը: Ռոման ուժեղ թիմ է և դժվար հակառակորդ: Մենք կկենտրոնանանք այդ հանդիպման վրա և գնալու ենք Հռոմ միայն հաղթելու համար, քանի որ մեր թիմը ուրիշ խնդիր չունի:Ես շատ երջանիկ եմ, որ Ռանիերին ինձ վստահում է, և թույլ է տալիս մտնել խաղադաշտ:

salatik
23.09.2007, 23:09
Կլաուդիո Ռանիերին ճիշտ էր` Յուվենտուսը Ռոմայից ցածր չէր խաղամակարդակով, և խաղադաշտում դա ապացուցեց 2 գնդակ խփելով:
Ռանիերին ուզում էր զարմացնել հակառակորդին և խաղադաշտ մտցրեց միանգամից 3 հարձակվողի.
- Ես ուզում էի ապացուցել, որ չկա այդպիսի թիմ ում դեմ չենք կարող խաղալ: Իհարկե զգացվում էր Կամորանեզիի պակասը դրա համար էլ ես այդպիսի որոշում էի ընդունել: Իմ տղաները կարողացան հավասար խաղ ցույց տալ:Ես վախենում եմ Անդրադեի վնասվածքի լրջության համար, չեմ ցանկանում նրան կորցնել երկար ժամանակով: Կրիշիտոյին հանեցի , քանի որ նա ուներ 1 դեղին քարտ և խաղում էր Տոտտիի դեմ: Դել Պիերոյի համար միայն կարող եմ ասել, որ մեծ ցավով եմ ընդունում, որ նրա մոտ հիմա չգիտես ինչու խաղը չի ստացվում: Անցած խաղի ժամանակ անընդհատ գնդակը դարպասաձողից հետ էր գալիս, իսկ այսօր նա չկարողացավ 11 մետրանոց իրականացնել: Բայց միևնույնն է նա մնում է մեր թիմում և դա ամենագլխավորն է:

Ռոմա 2 - 2 Յուվենտուս
17 - Տրեզեգե
30 - Տոտտի
36 - Տոտտի
87 - Յակվինտա

Egern.net
24.09.2007, 07:44
Յուվեի մասով ճիշտ գուշակել էիր :)

salatik
27.09.2007, 17:56
Յուվենտուսը Ռոմայի հետ ոչ ոքիից հետո 4-0 հաշվով հաղթնական տոնեց իր դաշտում Ռեջինայի հետ խաղում:

Յուվենտուս 4 - 0 Ռեջինա
[3] Լեգրոտտալեն,
[5] Սալիհամիդիչը,
[31] Տրեզեգեն
[46] Պալլադինոն

Յուվեի պաշտպանությունը Ռոմայի հետ խաղից հետո կորցրել էր Անդրադեին, դա էր պատճառը, որ Յուվեի ֆուտբոլիստները այս անգամ խաղում էին շատ զգույշ, դեռ ավելին հենց պաշտպանը բացեց խաղի հաշիվը:
Դավիդ Տրեզեգեն խփեց իր 101-րդ գնդակը : Նա այս մրցաշրջանում ռմբարկուների ցուցակում 1-ինն է, և այս անգամ նրան մոտեցավ Յուվեի նախկին այժմ Ինտերի հարձակվող Իբրահիմովիչը: Այսպիսով Տրեզեգեն ապացուցում է, որ Յուվեի հարձակման գիծը ամենաուժեղն է: Մեկ հետաքրքիր բան էլ տեղի ունեցավ այս խաղի ժամանակ, Ռանիերին Բուֆֆոնին փոխարինեց Բելարդիով: Անկասկած Բուֆֆոնը լավ մարզավիճակում է, և կմասնակցի հաջորդ խաղին:

salatik
28.09.2007, 19:36
Իտալիայի հավաքականի գլխավոր մարզիչ Ռոբերտո Դոնադոնին խոսել է Դել Պիերոյի մասին, նա նշել է, որ չի պատրաստվում ընդունել նրա առաջարկը:
Հիշեցնեմ, որ Դել Պիերոն մի քանի օր առաջ հայտարարել էր իր հավաքականում խաղալուց հրաժարվելու մասին, եթե մարզիչը կփորձի նրան կենտրոնական խաղացողի դերում մտցնի խաղադաշտ:

- Կարճ ասած, Դոնադոնին կարող է հուսը դնել իմ վրա միայն այն դեպքում, եթե ես խաղադաշտ դուրս կգամ հարձակվողի դերում, եթե ոչ, ուրեմն ավելի լավ կլինի ես տանը մնամ,- ասել է Դել Պիերոն:

- Արդյոք ես Դել Պիերոին կմտցնե՞մ խաղադաշտ որպես 2-րդ հարձակվող:Ես միշտ պատրաստ եմ պատասխան տալ իմ կատարած քայլերի համար, և երբեք հենց այնպես որոշումներ չեմ ընդունում, - ասել է Դոնադոնին "La Gazzetta dello Sport" թերթին տված հարցազրույցի ժամանակ,- բայց ինչքան բազմակողմանի է խաղացողը , նրա շանսերը այնքան մեծանում են հավաքականում խաղալու համար:
-Ես հավատացած եմ, որ կան երիտասարդ ֆուտբոլիստներ Իտալիայում, ովքեր կկարողանան լավ դրսևորել իրենց: Մեր երիտասարդական հավաքականը աշխարհի լավագույն հավաքականներից է, և մենք պարտավոր ենք օգտվել նրանց ծառայությունից:Նրանք մեր ապագան են, և ես արդեն մի քանիսի վրա կենտրոնացրել եմ իմ ուշադրությունը:

salatik
30.09.2007, 21:41
Կլաուդիո Ռանիերին մեկ անգամ ևս կշռադատում է Տորինոյի հետ խաղին մասնակցող ֆուտբոլիստների կազմը, քանի որ Յակվինտան չի կարողանա մասնակցել:Այս հարձակվողը շատ լավ մուտք գործեց թիմի կազմ, բայց ցավոք նրա աջ ոտքի վնասվածքը թույլ չտվեց Ռեջինայի հետ խաղին մասնակցել:

- Յակվինտայի բացակայությունը ինձ այդքան շատ չի անհանգստացնում, քանի որ բոլորս էլ համոզվեցինք, որ կան նաև մի շարք ֆուտբոլիստներ ովքեն կկարողանան խաղալ ինչպես հարկն է, - ասել է Ռանիերին,- Դել Պիերոն և Տրեզեգեն գլխավորում են այդ ցանկը, իսկ նրանց կարող են օգնել Տիագուն և Պալլադինոն:

Խաղին կմասնակցեն`
Բուֆֆոնը, Բիրինդելլին, Կիելինին, Ալմիրոնը, Զանետտին, Սալիհամիդիչը, Դել Պիերոն, Նեդեդը, Բելարդին, Տրեզեգեն, Կրիշիտոն, Պալլադինոն, Գրիգերան, Նոչերինոն, Օլիվերան, Մոլինարոն, Տիագուն և Լեգրոտտալեն:

salatik
01.10.2007, 14:41
Յուվենտուսի հաղթական գոլի հեղինակ Տրեզեգեն խաղից հետո ասել է, որ Յուվենտուսի ֆուտբոլիստները այս հաղթանակը նվիրում են երկրպագուներին:

- Այս հաղթանակը շատ մեծ ուրախություն պատճառեց մեզ, քանի որ հաղթանակը դերբիում շատ հաճելի է և իհարկե մրցաշարային աղյուսակում դրանից հետո մենք մոտեցանք Ինտերին: Երկու թիմերն էլ ուզում էին հաղթել, բայց հաղթում է նա , ով կարողանում է ավելի լավ խաղին պատրաստվել:

Տրեզեգեյի 102-րդ գոլը Սերիա Ա-ում և 147-րդ գոլրը ընդհանրապես Յուվենտուսի կազմում Տորինոյի Օլօմիպիկո մարզադաշտից առաջին Թուրինյան դերբիում հաղթանակ պարգևեց Յուվեին:Այս խաղի ընթացքում մարզադաշտի այն թևը , որտեղ նստած էին Յուվեի երկրպագուները, մեծ ջանք թափեցին, որ իրենց սիրելի թիմը 3 միավորով հեռանար:

Տորինո 0-1 Յուվենտուս

90+3' Դավիդ Տրեզեգե

Taurus
01.10.2007, 15:21
Երեկ Juve-ն շատ վատ, ահավոր էր խաղում, էս հեչ իրան նման չի

salatik
01.10.2007, 15:49
իրոք անկապ խաղ էր, բայց տենց լարվածության մեջ պահելուց հետո որ Տրեզեգեն գոլ խփեց ամեն ինչ մոռացա :))))))))
մեկել չեմ կարա չասեմ, որ Բուֆֆոնը իսկականից ամենալավնա :hands

salatik
02.10.2007, 00:22
Յուվեի գլխավոր մարզիչ Ռանիերին երեկվա խաղից հետո ասել է.
- Դերբին մնում է դերբի, հնարավոր է մենք ցույց չտվեցինք այն գեղեցիկ խաղը որին սպասում էին մեր երկրպագուները, բայց բոլոր ֆուտբոլիստներն էլ իրենց ամբողջ եռանդը ներդրել էին դաշտում և արժանի էին հաղթելու: Տորինոն շատ լավ մարզավիճակում էր, բայց իմ ֆուտբոլիստները ցույց տվեցին իրենց բնավորության գծերը և հասան հաղթանակի: Իմ և շատերի համար սա Յուվենտուսի առաջին դերբին էր: Այսպիսի խաղերում հիմնականում խաղում են մինչև վերջին գրամ արյունը և այս դեպքում արդեն գեղեցկությունը խաղում կորում է: Մենք կարողացանք 3 միավոր պոկել և 1միավորով հետ մնալ Ինտերից, որը այժմ Սերիա Ա-ում գլխավորում է մրցաշարային աղյուսակը: Հաշվի առնելով այն փաստը, որ մենք հիմա Եվրոպայում չենք խաղում, մենք ավելի շատ ուժեր ունենք չծախսված և կաշխատենք մնալ լիդերների խմբում:

salatik
02.10.2007, 00:33
Ըստ որոշ լրատվամիջոցների Չելսի ակումբի նախկին գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինիոն հնարավոր է, որ հայտնվի Յուվենտուսում:
3 տարի առաջ նույն կերպ Ռանիերիին հանեց Չելսիից, իսկ հիմա ուզումա Յուվեից հանի?
Չգիտեմ էլ ինչ մտածեմ, շատ լավ մարզիչա Մոուրինիոն, բայց Ռանիերիից էլ դժգոհ չենք:

REAL_ist
02.10.2007, 15:32
վերջը Ռանիերին Մոուրինյոյին խփելուա:D

Cesare
02.10.2007, 15:54
Ըստ որոշ լրատվամիջոցների Չելսի ակումբի նախկին գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինիոն հնարավոր է, որ հայտնվի Յուվենտուսում:
3 տարի առաջ նույն կերպ Ռանիերիին հանեց Չելսիից, իսկ հիմա ուզումա Յուվեից հանի?
Չգիտեմ էլ ինչ մտածեմ, շատ լավ մարզիչա Մոուրինիոն, բայց Ռանիերիից էլ դժգոհ չենք:

Լավ կլինի Մորինյոն Յուվեի հետ Մեծ բաներ կանի :

salatik
03.10.2007, 10:50
Յուվենտուսի պրեզիդենտը վստահ է, որ այս տարի Յուվենտուսը կկարողանա լուրջ դիմադրություն ցույց տալ Ինտերին սկուդետտոյի համար :

Ինչպես երևում է Սերիա Ա վերադառնալով Յուվենտուսը Ինտերի հետ նորից մտավ մրցման մեջ առաջին տեղի համար, որը նմանվում է արդեն դուելի:

Պրեզիդենտ Ջովաննի Կոբբոլի Ջիլին 'La Politica nel Pallone' հաղորդաշարի ժամանակ խոսել է Իտալիայի դերբիների մասին, որոնք շատ կլինեն այս մրցաշրջանում:
- Տհաճությամբ լցվել Ինտերի նկատմամբ կլիներ ոչ ճիշտ, որովհետև դա շատ վատ կանդրադառնար խաղին,- բացատրել է նա,- մենք չենք ատում նրանց, բայց բոլորին էլ հայտնի է , որ ունենք որոշ չլուծված հարցեր: Մեր երկրպագուները գտնում են, որ Ինտերը մեզանից գողացավ մեր 2 տարվա մրցանակները, և դրա համար մենք պատրաստվում ենք արժանի հակահարված տալ հակառակորդին շատ լավ իմանալով նրա ուժի մասին:

Վերջին մեկնաբանությունը վերաբերվում էր Ինտերի պրեզիդեն Մասսիմո Մորատտիին.
- Մորատտին ունի մեկ մեծ թերություն, դա այն է, որ նա Ինտերի երկրպագու է, մնացած բոլոր հարցերում նա հրաշալի անձնավորություն է:

salatik
03.10.2007, 12:17
Յուվեի երկրպագուներին արգելել են ներկա գտնվել Յուվենտուս - Ֆիորենտինա խաղին , Թուրինյան դերբիից հետո Տորինոյի երկրպագուների հետ տեղի ունեցած ընդհարումների պատճառով:
Ֆիորենտինայի երկրպագուների հետ նույնպես շատ ջերմ չեն հարաբերությունները, և դրա համար անկարգություններից խուսափելու պատճառով արգելել են Յուվենտուսի մուտքը Արտեմիո Ֆրանկի մարզադաշտ:
Այսպիսի որոշում ընդունել են նաև Նապոլիի երկրպագուների համար, որենց սիրելի թիմը հանգստյան օրերին կմրցի Ինետրի հետ Սան Սիրո մարզադաշտում:

salatik
04.10.2007, 11:07
Մի քանի օր առաջ տեղի ունեցած Թուրինյան դերբիի կրքերը դեռ չեն հանդարտվել, Տորինոյի երկրպագուները, ֆուտբոլիստները և ղեկավարությունը չեն կարողանում ուշքի գալ և համոզված են, որ Տրեզեգեյի վերջին րոպեին խփած գոլը խաղից դուրս վիճակից էր:

Ֆրանսիացի հարձակվողը խփեց հրաշալի մի գնդակ 93-րդ րոպեին, կոտրելով Տորինոյի երկրպագուների սրտերը և միաժամանակ անգնահատելի հաճույք պատժառելով Յուվեի երկրպագուներին:

Տրեզեգեն գտնվում էր խաղից դուրս վիճակում, երբ ընդունեց գնդակը, բայց քանի որ գնդակը նրան փոխանցվեց Տորինոյի պաշտպան Էրնան Դելլաֆիորեի գլխից, ապա դրա համար գոլը հաշշվեց:

Ֆուտբոլիստները և ղեկավարությունը չեն կարողանում ընդունել իրենց պարտությունը և համոզված են, որ իրենց պարտությունը մրցավարի սխալի արդյունք է:

Տորինո ակումբի նախագահը ասել է .
- Ես հաստատում եմ այն փաստը, որը հայատարարել էի հենց խաղից հետո: Գոլը խփվել է խաղից դուրս վիճակից: Ադմիրոնը երբ գնդակը փոխանցեց Տրեզեգեին, նա խաղից դուրս էր, և ոչ մի նշանակություն չունի գնդակին դիպավ մեր պաշտպանը թե ոչ:

Միևնույն ժամանակ Տրեզեգեյի գոլի մասին խոսել է նաև աշխարհի լավագույն մրցավարներից մեկը` Պիերլուիջի Կոլլինան, և նրա կարծիքը նրանց օգտին չէ:
- Ես մեծ հաճույքով բացատրություն կտամ այդ կասծաների առիթ դարձած էպիզոդի վերաբերյալ,- ասել է Կոլլինան,- ճիշտն ասած, այն, որ գնդակը առանց որևէ խախտման խփվել է, դրանում ոչ մի խոսք չեմ կարող ասել է: Խփված գնդակը 100 % ճիշտ էր հաշվված` FIFA-ի 11-րդ կանոնի համաձայն: Կարող են մարդիկ լինեն, որ չհամաձայնվեն դրա հետ, բայց խաղից դուրսի վերաբերյալ իմ նշված կանոնում կկարդան, որ Տրեզեգեյի գոլը մաքուր էր, քանի որ հարձակվողը գնդակը ստացել էր հակառակորդից:

salatik
05.10.2007, 13:57
Հաճելի սովորությունը շարունակվում է:
Երբ մրցում են Յուվենտուսի և Ինտերի երիտասարդական թիմերը ինչպես միշտ Յուվենտուսցիները հաղթում են:
2007 թ.-ի Սուպեր գավաթը ավելացրեց ակումբի հաղթանակների թիվը :

ԻՆՏԵՐ - ՅՈՒՎԵՆՏՈՒՍ 0-2 (0-0) (Երիտասարդական)

Գոլեի հողինակներ

Պասկուատո - 55՛
Էսսաբր - 88՛

salatik
05.10.2007, 23:12
Ինչպես տեղեկացնում է The Guardian հանդեսը, Յուվենտուսի դարպասապահ Ջանլուիջի Բուֆֆոնը "Պրոֆեսսիոնալ Ֆուտբոլիստների Միջազգային Ֆեդերացիայի" կողմից ճանաչվել է ամենալավագույնը աշխարհում:
2007 թվականի աշխարհի լավագույն ֆուտբոլիստներ են դարձել ըստ ֆեդերացիայի `

1.Ջանլուիջի Բուֆֆոն .....- Յուվենտուս
2.Ալեսսանդրո Նեստա ....- Միլան
3.Ֆաբիո Կաննավարո .....- Ռեալ
4.Ջոն Տերրի..........................- Չելսի
5.Կարլես Պույոլ.................. - Բարսելոնա
6.Կրիշտիանո Ռոնալդո....- Մանչեստր Յունայթեդ
7.Կակա...................................- Միլան
8.Ստիվեն Ջերարդ..............- Լիվերպուլ
9.Լիոնել Մեսսի....................- Բարսելոնա
10.Դիդիե Դրոգբա ...............- Չելսի
11.Ռոնալդինիո...................- Բարսելոնա

salatik
09.10.2007, 10:40
Ըստ tribalfootball-ի Յուվենտուսի դարպասապահ Ջանլուիջի Բուֆֆոնը ստիպված է եղել Ֆիորենտինայի մարզադաշտը լքել ավտոմեքենայի բեռնախցիկում թաքնվելով :

Իսկ Gazzetta dello Sport-ը գրում է, որ Ծեր Սենյորայի և Մանուշակների ոչ ոքիից հետո Բուֆֆոնը լրատվամիջոցներին հարցազրույց տալու պատճառով, ստիպված մնացել է ավելի երկար քան իր թիմակիցները:
Ֆիորենտինայի երկրպագուների կողմից հնարավոր վատ արձագանքի համար, նա ավելորդ քաշքշուկներից խուսափելով մարզադաշտի ավտոկանգառից հեռացել է իր սեփական ավտոմեքենայի բեռնախցիկում , իսկ թե ով է վարել ավտոմեքենան ոչ մեկ չգիտի:
Ֆիորենտինայի երկրպագուները գտնում են, որ իրենց ամենամեծ թշնամին հենց Յուվենտուսն է, և անգամ Ֆլորենցիա այցելած զբոսաշրջիկներին խորհուրդ է տրվում Յուվենտուսի մարզաշապիկով ման չգան փողոցներում հնարավոր ֆիզիկական հաշվեհարդարի համար:

salatik
09.10.2007, 12:24
Կլաուդիո Ռանիերին հերթական անգամ ապացուցեց, որ ինքը շատ հմուտ կարողանում է յուրաքանչյուր խաղին խաղադաշտ հանել համապատասխան ֆուտբոլիստների:
Յակվինտան Ֆիորենտինայի հետ խաղում 23-րդ րոպեին արդեն կարողացավ բացել խաղի հաշիվը: Ինքը` Յակվինտան, հարցազրույցի ժամանակ ասել էր.
- Թիմը շարունակում ցույց տալ լավ արդյունքներ, դա ապացուցում է, որ մենք լավ մարզավիճակում ենք:

salatik
09.10.2007, 14:16
Յուվեի գլխավոր մարզիչ Ռանիերին անկեղծորեն պատմել է Gazzetto dello Sport ամսագրին իր երազանքների մասին, այն, որ նրա շատ մեծ երազանքն է եղել դառնալ Անգլիայի կամ Իսպանիայի հավաքականների գլխավոր մարզիչը:
Նա մեծ անուն է վաստակել այդ երկրներում, մարզելով մեծ ակումբներ և շատ է զարմանում, որ և Անգլիայի և Իսպանիայի հավաքականները ունենալով լավ ֆուտբոլիստներ համարյա միշտ անհաջող ելույթներ են ունենում միջազգային խոշոր մրցումներում:

- Երբ ես կգրավեմ Յուվենտուսի հետ բոլոր գավաթները , դրանից հետո միայն կուզենամ աշխատել հավաքականների հետ: Ես աշխատել եմ Իսպանիայում և Անգլիայում (Չելսի, Ատլետիկո, Վալենսիա)շատ մեծ անուն և ուժ ունեցող ֆուտբոլիստների հետ, և միշտ ինքս ինձ հարց եմ տալիս, ինչու այսքան երկար տարիներ այդ երկու երկրների հավաքականները ոչ մի վերելքի չեն կարողանում հասնել:

Նույն հանդեսին տրված հարցազրույցում Ռանիերիին հարցրել են , արդյոք նա չի՞ զարմացել Չելիսիի ղեկավարության կողմից Ժոզե Մոուրինիոյին հեռացնելու մասին լուրը լսելուց:
- Այո, - պատասխանել է Ռանիերին,- դա նման չէ Աբրամովիչին... բայց Չելսին միևնունն է աճում է ու աճում...ես հիշում եմ Աբրամովիչի խոսքերը, որ ակումբը պետք է մի քանի տարիների ընթացքում ցույց տա այնպիսի խաղ, որ գոհացնի բոլորին: Չնայած շատ մեծ գումարներին, որ ստանում են Չելսիի ֆուտբոլիստները, դեռ շատ հեռու են հասնելուն այդ նպատակին: Աբրամովիչը ուզում էր հաղթել Չեմպիոնների Լիգայում, բայց երևի նա արդեն ինքն իրեն հարցնում է թե ո՞րն է անհաջողությունների պատճառը:

salatik
10.10.2007, 15:13
Ոտքի վնասվածքը կարող է խթան հանդիսանալ Վինչենցո Յակվինտայի մասնակցությանը` ազգային հավաքականի խաղին այս շաբաթ Վրաստանի հավաքականի դեմ:
Անցած շաբաթ Ֆիորենտինա - Յուվենտուս խաղի ժամանակ վնասել էր ոտքը, և հենց այդ պատճառով էլ հնարավոր է նա չմասնակցի ԵՎՐՈ - 2008-ի հերթական խաղին:
- Մենք դեռ հույս ունենք, որ նա շուտ կլավանա, - ասել է թիմի բժիշկը,- մի քանի օր հաստատ չի կարողանա մասնակցել պարապմունքներին, իսկ հետո կտեսնենք:

salatik
12.10.2007, 12:11
Ֆրանկ Լեմպարդը և Դիդիե Դրոգբան ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ հնարավոր է, որ տեղափոխվեն Սերիա Ա:
Վերջին ժամանակներս լուրերը նրանց ակումբը լքելու վերաբերյալ շատանում են, քանի որ ակումբը լքել է նաև Արիստոկրատների սիմվոլը` Ժոզե Մոուրինիոն:
Յուվենտուսը շատ կուզենար Լեմպարդի նման ֆուտբոլիստ ձեռք բերեր, քանի որ նա ոչ միայն Անգլիայի այլ նաև ամբողջ Եվրոպայի լավագույն ֆուտբոլիստներից մեկն է հանդիսանում:
Դրոգբային հիմնականում կապում են Միլանի հետ, քանի որ Միլանը հարձակման գծում պրոբլեմներ ունի:

salatik
17.10.2007, 12:27
Պաշտոնապես հայտնի դարձավ, որ երեկ Ալեսսանդրո Դել Պիերոն երկարաձգել է պայմանագիրը Յուվեի հետ մինչև 2010 թվականի հունիսի 30-ը: Բանակցությունները մի քանի ամիս է ինչ փակուղու առաջ էին կանգնեցրել Դել Պիերոին, բայց և այնպես երեկ Յուվեի առաջատարը իր ստորագրությունը թողեց պայմանագրի վրա:



ՇՆՈՐՀԱՎՈՐՈՒՄ ԵՄ ԲՈԼՈՐԻՍ

Ուրվական
17.10.2007, 13:45
Հիանալի լուր էր: Շնորհավորում եմ բոլորիս: Ես չէի էլ կասկածում, որ Դել Պիեռոն կմնա: Թիմերի իսկական խորհրդանիշները երբեք իրենց թիմերից այլ թիմ չեն հեռանում:

salatik
19.10.2007, 13:50
Ես էլ եմ էդպես մտածում, չէի էլ կասկածում ավելի շուտ, ինքն էլ երևի չկարողանար իրան պատկերացնի ուրիշ թիմում :

մի նոր լուր էլ ունեմ հետաքրքիր, եթե ստացվի հետ գալը իրա հոյակապ կլինի, մենակ իրա գնալու համար էի ափսոսում ես

Միլանը և Յուվենտուսը ուշադրությամբ հետևում են Բարսելոնայի կազմում Ջանլուկա Զամբրոտայի կարգավիճակին , քանի որ, Բարսելոնան ակտիվ կերպով հետաքրքրվում է Բավարիայի խաղացող Ֆիլիպ Լամով: Հենց դրա հիման վրա էլ Զամբրոտայի մասին լուրերը ակումբը լքելու մասին հնարավոր են դառնում:
Միլանի տնօրինությունը գոհ չէ իր ձախակողմյան խաղացողներից և հնարավորությունը ձեռքից բաց չի թողնի Զամբրոտային ձեռք բերելու համար:
Զամբրոտայի վերադարձը Թուրին նույնպես հնարավոր է, հիմնականում այն պատճառով, որ ղեկավարությունը այս շաբաթվա սկզբին կնքեծ նոր պայմանագիր Յուվենտուսի խորհրդանիշներից մեկի` Դել Պիերոյի հետ: Զամբրոտան Յուվեում անցկացրած իր 7 տարիների ընթացքում դառձել է բոլորի կողմից շատ սիրելի, բայց ցավոք ստիված եղավ թողնել Թուրինը հայտնի սկանդալի պատճառով:

salatik
21.10.2007, 23:46
Յուվենտուսս հաղթումա , Դել Պիերոս էլ գոլ խփեց : Դեռ 55-րդ րոպենա:
Նենց էլ սիրունացելա, մազերը ձևավոր կտրելա :D

salatik
22.10.2007, 14:53
Օլիմպիկո մարզադաշտում երեկ ավարտվեց 8-րդ տուրի Յուվենտուս-Ջենովա հանդիպումը: Հաղթանակը` ինչպես և սպասվում էր դաշտի տերերինն էր: 36-րդ րոպեին Յուվենտուսի միակ գոլի հեղինակը դարձավ Դել Պիերոն:

Խաղից հետո հարցազրույցի ժամանակ Կլաուդիո Ռանիերին իր կյանքի ընթացքում առաջին կարմիր քարտ ստանալու և Նեդվեդին խաղադաշտից հեռացնելու ամբողջ մեղքը բարդեց խաղի մրցավար Բանտի վրա:Յուվեի գլխավոր մարզիչը խաղի ավարտից ընդհամենը 3 րոպե առաջ ստացավ կարմիր քարտ, քանի որ համամիտ չէր մրցավարի գործողությունների հետ:

- Այո, դա ճիշտ է, ես կատաղած էի մրցավարի վրա, բայց այս դեպքը իմ կարծիքով պետք է Կոլլինան վերանայի և համապատասխան քայլեր կատարի, - ասել է Ռանիերին, - ես միշտ գնահատել եմ մրցավարների աշխատանքը, և դրա համար այսօր չեմ խոսի: Ես հեռացվեցի , և ընդունում եմ դա: Խաղի ընթացում լարվածությունը մեծ էր, բայց այդ լարվածությունը մենք չէին ստեղծել:Ինչ որ մի բան տեղի էր ունենալու, դա հստակ երևում էր:

Հիշեցնենք, որ Կոլլինան մրցավարական կոմիտեի նոր նախագահն է և Յուվենտուս-Ջենովա խաղի մրցավար Բանտին հենց ինքն էր նշանակել: Ռանիերին մեղադրեց Բանտին այն բանի համար, որ նա շատ հաճախ խաղը ընդհատում էր և քարտեր նվիրում: Խաղավերջում արդեն 9 քարտ ստացող կար , իսկ ավարտի ազդանշանից հետո էլ կարմիր քարտ ստացավ Պավել Նեդվեդը:
Ինչևէ Յուվենտուսը մնաց իր 2-րդ հորիզոնականում, և Ինտերից զիջում է 3 միավորով:

Յուվենտուս 1 - 0 Ջենովա
36՛ Դել Պիերո

Զգուշացումներ
12՛ Բորրիելո
29՛ Լեգրոտտալե
39՛ Սկուլլի
45՛ Սալիհամիդիչ
2-րդ խաղակես
3՛ Զանետտի
10՛ Յուրիչ
30՛ Դել Պիերո
30՛ Լուկարելլի
48՛ Նեդվեդ

Հեռացումներ`
43՛ Ռանիերի
49՛ Նեդվեդ

Գլխավոր մրցավար` Բանտի դի Լիվորնո

Ուրվական
22.10.2007, 15:03
Հեռացումներ`
43՛ Ռանիերի

:D

Անընդհատ Իտալիայի Ֆուտբոլի Ֆեդերացիան նման պրովակացիոն քայլերի է գնում, փորձելով ցույց տալ, որ Յուվենտուսին B սերիա տեղափոխելը պատահական չէր: Սա մրցավարների կողմից առաջին նման քայլը չէ: Բայց դե Յուվենտուսը իր խաղով հակառակն է ապացուցում:
Ու պետք ա չեմպիոն էլ դառնա:

salatik
22.10.2007, 15:08
Միանշանակ քո հետ համամիտ եմ, ու համոզված եմ, որ սենց ռեկոռդ էլ պետքա իրանք անեն, Բ Սերիայից միանգամից գալով Ա Սերիա դառնան միանձնյա առաջատարը :hands
FORZA JUVE

salatik
23.10.2007, 10:09
Ուրվական ջան դու հոպար ես դարձել , ես էլ հորքուր :hands մեր ախպերը տղայա ունեցել գիշերը :)

ՇՆՈՐՀԱՎՈՐՈՒՄ ԵՄ ԲՈԼՈՐԻՍ

անունը Տոբիաս են դրել, Դել Պիերոն ասելա , որ ամեն ինչ նորմալա, Սոնյան էլ , երեխան էլ լավ են զգում իրանց:hands


խմելու գործա բացվել :D

Ուրվական
23.10.2007, 10:21
Ուրվական ջան դու հոպար ես դարձել , ես էլ հորքուր :hands մեր ախպերը տղայա ունեցել գիշերը :)

ՇՆՈՐՀԱՎՈՐՈՒՄ ԵՄ ԲՈԼՈՐԻՍ

անունը Տոբիաս են դրել, Դել Պիերոն ասելա , որ ամեն ինչ նորմալա, Սոնյան էլ , երեխան էլ լավ են զգում իրանց:hands


խմելու գործա բացվել :D

Արաաաաաաա, էս ինչ ասիր:hands: Ես իրա ցավը տանեմ:hands: Շնորհավորում եմ բոլորիս, ու հույս ունեմ, որ այս փաստը ևս մեկ դրական գործոն կհանդիսանա Դել Պիեռոյի համար, ու մենք կունենանք անպարտելի Յուվենտուս:
Forza Juve!!!

salatik
23.10.2007, 10:30
բա ես ոնց էի ուրախացել, մարշրուտկի մեջ էի , որ ընկերուհիս sms ուղարկեց:D նենց ուրախացա, բոլորը ինձ էին նայում, գիտեին դեբիլ եմ , բերանս չէր փակվում:D:D

salatik
30.10.2007, 00:26
Մրցավարը ով վարում էր շաբաթ օրը կայացած Նապոլի-Յուվենտուս խաղը Սան Պաոլո մարզադաշտում մեկ ամսով հեռավել է աշխատանքից: Բերգոնցին նշանակել էր երկու հնարովի 11 մետրանոց, որի պատճառով Յուվենտուսը պարտվեց:
Առաջին 11 մետրանոցը նշանակվեց 62-րդ րոպեին, երբ 1:1 էր հաշիվը: Խաղի կանոններին համապատասխան Կիելլինին կանգնեցրեց գնդակը հենց Նապոլիի ֆուտբոլիստի ոտքերի մոտից, առանց որևէ հպման: Բերգոնցին չգիտես ինչու նշանակեց 11 մետրանոց:
Երկրորդը նշանակվեց Զալաետայի կողմից շատ տհաճ արարքից հետո, նա մխրճվեց տուգանային հրապարակ և առանց Բուֆֆոնին դիպչելու վայր ընկավ` այս դեպքում էլ մրցավարը նշանակեց 11 մետրանոց:

Իտալիայի մրցավարական կոմիտեի նախագահ Պիեռլուիջի Կոլլինան շատ վատ մրցավարության համար որոշել է Բերգոնցիին 1 ամսյա աշխատանքային տուգանքի ենթարկել: Բայց դեռ այս հետաքննությունը չի ավարտվել, և հնարավոր է Զալաետային նույնպես կարգապահական տույժի ենթարկեն մտածված վատ արարքի համար:

P.S. Ինչի են ուզում հասնեն դրանով չեմ հասկանում, անցած խաղին Ռանիերիին ու Նեդվեդին կարմիր ցույց տվեց մրցավարը, էս մի խաղին ել սենց օյին դրեցին, Բուֆֆոնին էլ դեղին քարտ մի հատ: Ինչի են ուզում վատություն անեն? Չէին սպասում երևի, որ 1 տարուց հետո հետ կգան էլի Սերիա Ա ու մի բան էլ կարողա 1-ին տեղի հավակնեն? Ախր անցած տարի ով էր նայում Սերիա Ա ? կարամ ասեմ , որ 20 % երևի չէր կազմում, լրիվ Իսպանիա էին նայում, որովհետև Իտալիայում առանց Յուվեի մի տեսակ անհետաքրքիր էր դարձել ամեն ինչ: Հիմա ինչ են ուզում, էլի մի տարի էլ հաղթեն ու էլի նվիրեն մրցանակը Ինտերին? Անարդարությունը ամենուրեքա, ախր սպրոտը գոնե պետքա հեռու լինի ամեն տեսակ վատ բաներից: Ցավում եմ ես, որ սենցա , բայց հուսով եմ, որ լավ կլինի, երբեք չեմ դադարի սիրել Յուվեին:love

Սերխիո
30.10.2007, 01:02
<<Բերգոնցին նշանակել էր երկու հնարովի 11 մետրանոց, որի պատճառով Յուվենտուսը պարտվեց:>>

իսկ ես ... 2000 դրամ:)

Բայց ես նայել եմ այդ խաղը ,չէր ուզում խաղալ Յուվեդ ,Ռանիերին էլ 3-1 կրվում են ,բայց ավարտից 10 րոպե առաջ ա մտցնում Յակուինտաին:o

Barça
30.10.2007, 07:49
Իտալիայի մրցավարական կոմիտեի նախագահ Պիեռլուիջի Կոլլինան
Մալադեց չգիտեի որ նախագահնա, արդեն սկսելա սուդյանների վրա սուդյաություն անել հա?

salatik
30.10.2007, 10:41
Մրցավարն ու սուդիան նույն բաներն են, իսկ մրցավարների կոմիտեի նախագահը մենակ մրցավարների վրա կարա որևէ որոշում կայացնի, ինքը դրա համարա:

Barça
30.10.2007, 16:06
ես գիտեմ որ մրցավարն ու սուդյան նույն բաներն են :)

salatik
31.10.2007, 10:41
Բա ինչի էիր զարմացել, որ մրցավարների կոմիտեի նախագահը, ով ինքնա նշանակում մրցավարներին տվյալ խաղերը դատելու համար չպետքա միջամտի, վերջ ի վերջո իրա նշանակած մարդիկ են, ինքն էլա մեղավոր, պետքա բարձրակարգ մրցավարների նշանակեն Սերիա Ա-ում:
Բարսելոնի հետ էլ են շատ ժամանակ տենց բաներ արել մրցավարները, ես նայել եմ ու լավ հիշում եմ: Որ լավ հիշես, ինձ կհասկանաս ;)

Աբելյան
31.10.2007, 14:11
Ինտերի հետ ե՞րբ ա խաղը

salatik
31.10.2007, 14:40
Այսօր Էմպոլիի հետա խաղում, իսկ նոյեմբերի 4-ին Ինտերի :

Barça
31.10.2007, 14:56
Յուվենտուսը ցանկանում ա գնել Սերխիո Ագուերոյին 22 մլն + Տիագո.

salatik
01.11.2007, 18:49
Այսօր լրանում է իմ Յուվեի 110-ամյակը:
1897 թվականի նոյեմբերի 1-ին հասարակ ուսանողների կողմից ստեղծվեց այն, ինչը միավորում է միլիոնավոր մարդկանց սրտերը ամբողջ աշխարհում, ինչը ստիպում է, որ նրանց սրտերը արագ բաբախեն ժամանակ առ ժամանակ: Եվ դրա անունը Յուվենտուս է:
Բոլոր երկրպագուների անունից շնորհավորում եմ Յուվենտուսի ծննդյան կապակցությամբ: Ցանկանում եմ շատ հաջողություններ, նոր մրցանակներ, հրաշալի ֆուտբոլիստներ և ամենահավատարիմ երկրպագուներ :

salatik
01.11.2007, 19:05
Երեկ կայացած հերթական տուրի Յուվենտուս-Էմպոլի խաղը ավարտվել է 3-0 հաշվով և բոլոր 3 գոլերի հեղինակն է դարձել Դավիդ Տրեզեգեն : Իրանք իրանց նվեր են արել, հետն էլ Տրեզեգեն արդեն 150 -ի հասցրեց իրա խփաց գոլերի թիվը:
3 գնդակներն էլ խփվելա 2-րդ խաղակեսում, որից 2-ի գոլային փոխանցման հեղինակնա դարձել Տիագուն::hands

salatik
01.11.2007, 19:41
Ձմեռը որոշել են դեղին գնդակով խաղան, անցած տարի ոնց որ մի քանի հատ գնդակա կորել խաղի ժամանակ :D:D:D

Cesare
01.11.2007, 19:47
Ձմեռը որոշել են դեղին գնդակով խաղան, անցած տարի ոնց որ մի քանի հատ գնդակա կորել խաղի ժամանակ :D:D:D



Շատ լավ գնդակ ա :
Շատ դուրս եկավ : :hands

BOBO
01.11.2007, 21:26
Այսօր Էմպոլիի հետա խաղում, իսկ նոյեմբերի 4-ին Ինտերի :
Դե պարզ չի որ կրվելու ա:)

salatik
02.11.2007, 11:36
ԻՆՏԵՐը միանշանակ կրվելուա :D:D:D մրցավարներն էլ ստեղ բան չեն կարա անեն ինձ թվումա , ռիսկ չեն անի:angry որովհետև Յուվենտուսը ոնց երևումա մենակ դրանց պատճառովա կրվում:think

salatik
02.11.2007, 14:05
Իտալիայի 3 ակումբների խորհրդանիշները հաստատված Ռոմայի կնիքով
Յուվենտուս - ձեբր, Ինտեր - օձ, Միլան - սատանա

BOBO
02.11.2007, 14:59
ԻՆՏԵՐը միանշանակ կրվելուա :D:D:D մրցավարներն էլ ստեղ բան չեն կարա անեն ինձ թվումա , ռիսկ չեն անի:angry որովհետև Յուվենտուսը ոնց երևումա մենակ դրանց պատճառովա կրվում:think
salatik ջան էս արդեն Կոլինային կաշառել եմ:D դու հանգիստ մնա;), նենց որ պյանքոնենիները ոչ մի շանս չունեն:

salatik
02.11.2007, 20:59
BOBO ջան Վիերին վաղուց դուրսա եկել Ինտերից :D:D դու հիմա ուրիշ թիմի պետքա երկրպագես:hands իսկ Յուվենտուսի հետ բոլոր թիմերը խաղից առաջ քո նման են մտածում, մեկին կարողանան կաշառեն, որ իրանց պաշտպանի :P

BOBO
02.11.2007, 21:40
BOBO ջան Վիերին վաղուց դուրսա եկել Ինտերից :D:D դու հիմա ուրիշ թիմի պետքա երկրպագես:hands իսկ Յուվենտուսի հետ բոլոր թիմերը խաղից առաջ քո նման են մտածում, մեկին կարողանան կաշառեն, որ իրանց պաշտպանի :P
Դե ախր ինքը մեկը չի է ինքը ԿՈԼԻՆԱՆ ա:D Դե համել ասեցի որ էտի ապահովության համար ա բայց առանց դրա էլ ԻՆՏԵՐ-ը կրելու ա :goblin էն էլ 0-3
Մեկել եթե դժվար չի էս պոստը (http://www.akumb.am/showpost.php?p=68077&postcount=6) կարդա:D

Ուրվական
03.11.2007, 15:32
Հաղթանակ մաղթենք չեմպիոններին՝ Յուվենտուսի տղաներին: Տղեք ջան, ես ու Սալատիկը ձեր հետ ենք, նայեք, հանկարծ պադվադիտ չանեք:B:

Աբելյան
04.11.2007, 11:37
ես էլ եմ ձեր հետ
նայեք հա. չլսեմ-չիմանամ չեք կրել

պահոոոո. էս իմ 1200-րդ պոստն էր
էտ իմ պոստի պատվին անպայման խոշորով կհաղթեք :ok

BOBO
04.11.2007, 12:33
Հա լավ ինչ էք խառնվել իրար Էսօր Ֆիգուի ծնունդն ա::)
Մի հատ Իբրահիմովիչը իրան գոլ կնվիրի մի հատ Կրեսպոն մի հատ էլ ինքն իրան:)
Դե մի 3 հատ էլ Սեզարը սեյվ կնվիրի:) ու 0-3:
Էս էլ իմ 320-րդ պոստի պատվին:D պտի կրեն:
INTER :clap

BOBO
05.11.2007, 00:24
40-րդ րոպե
Յուվենտուս 0-1 Ինտեր
-------------------Կրուզ40':yahoo

salatik
05.11.2007, 11:11
Ֆիգուի ծնունդը Նեդվեդը շնորհավորեց :D:D:D:D:D ֆուտբոլիսը նախ և առաջ պետքա նորմալ մարդ լինի, ոչ թե դավաճան, իսկ Ֆիգուն, Իբրահիմովիչը, Կաննավարոն ու էլի տենց մի շարք ֆուտբոլիստներ շատ հեշտ կարան դուրս գան իրանց թիմերից ու գնան հակառակորդ թիմում խաղան:

phanasonic
05.11.2007, 12:17
Յուվեն ճիշտ թիմ ա,երեկ էլ իրա կլասը ցույց տվեց Ինտերի հետ,Յուվեում ամենալավ խաղացողը 04.11.07 - ի խաղին Կիելինին Էր,Իբրահիմովիչի բուգը բացեց,Յուվե չեմպիոն.

BOBO
05.11.2007, 13:40
Էս Յուվենտուսին էլ թիմ եք համարում հա:sad
Սաղ իրանց Ջեկի Չան էին պատկերացնում, եթե Յուվեն նորմալ խաղար հաստատ Ինտերը կրելու էր ու Ինտերը իրա մակարդակով մի գլուխ Յուվեից բարձր ա:
Էն Ֆիգուի ոտը ընդե տվին ցխին, Իբրահիմովիչի գլուխը ընդե, Մայկոնի կողերը ընդե:angry էլ մնացածը չեմ ասում ու էսքանից հետո Յուվեն թիմ ա հա:bad


Յուվեն ճիշտ թիմ ա,երեկ էլ իրա կլասը ցույց տվեց Ինտերի հետ,Յուվեում ամենալավ խաղացողը 04.11.07 - ի խաղին Կիելինին Էր,Իբրահիմովիչի բուգը բացեց,Յուվե չեմպիոն.
լավ կլնի:bad


Ֆիգուի ծնունդը Նեդվեդը շնորհավորեց :D:D:D:D:D ֆուտբոլիսը նախ և առաջ պետքա նորմալ մարդ լինի, ոչ թե դավաճան, իսկ Ֆիգուն, Իբրահիմովիչը, Կաննավարոն ու էլի տենց մի շարք ֆուտբոլիստներ շատ հեշտ կարան դուրս գան իրանց թիմերից ու գնան հակառակորդ թիմում խաղան:

Շատ ա չէ ծիծաղալու: Էտ որ օրվանից ա ֆուտբոլիստը դավաճան համարվում, որ մի թիմից մյուս թիմ ա գնում, որ ըտենց ըլնի սաղ էլ դավաճան են մասնավորապես քո Յուվեի 99%-ը:

Սամվել
05.11.2007, 15:44
Ֆիգուի ծնունդը Նեդվեդը շնորհավորեց :D:D:D:D:D ֆուտբոլիսը նախ և առաջ պետքա նորմալ մարդ լինի, ոչ թե դավաճան, իսկ Ֆիգուն, Իբրահիմովիչը, Կաննավարոն ու էլի տենց մի շարք ֆուտբոլիստներ շատ հեշտ կարան դուրս գան իրանց թիմերից ու գնան հակառակորդ թիմում խաղան:

այս 2 թիմերից ոչմեկին էլ չեմ երկրպագում, բայց Նեդվեդի արածը արած չէր ու ըտե ծիծաղալու բան չկա: Հանգիստ, անվտանգ, անկապ տեղը տվեց սպանեց խեղճ տղուն հո տենց չի ձևը: Յուրաքանչյուր ֆուտբոլիստ պետքա հարգի դիմացինին ու չփորձի նրան վնասել: Սա չգրված և տղամարդկային կոդեքսով հաստատված օրենք է որին հետևում են բոլորը: Նեդվեդը աչքիցս ընկավ: Ոտ ջարդելուց հեշտ բան չկա: Ասա կարենաս արժանապատիվ խաղով հաղթես :8

Tigran Adunts
05.11.2007, 16:30
Էս չհասկացա հիմա էրեգ որ թիմը հաղթեց? ))

Սամվել
05.11.2007, 16:32
Էս չհասկացա հիմա էրեգ որ թիմը հաղթեց? ))

1-1 ;)

Աբելյան
05.11.2007, 16:54
մերսի տղեքին

JUVE-ATAT
05.11.2007, 17:21
Էս Յուվենտուսին էլ թիմ եք համարում հա:sad
Սաղ իրանց Ջեկի Չան էին պատկերացնում, եթե Յուվեն նորմալ խաղար հաստատ Ինտերը կրելու էր ու Ինտերը իրա մակարդակով մի գլուխ Յուվեից բարձր ա:
Էն Ֆիգուի ոտը ընդե տվին ցխին, Իբրահիմովիչի գլուխը ընդե, Մայկոնի կողերը ընդե:angry էլ մնացածը չեմ ասում ու էսքանից հետո Յուվեն թիմ ա հա:bad


լավ կլնի:bad



Շատ ա չէ ծիծաղալու: Էտ որ օրվանից ա ֆուտբոլիստը դավաճան համարվում, որ մի թիմից մյուս թիմ ա գնում, որ ըտենց ըլնի սաղ էլ դավաճան են մասնավորապես քո Յուվեի 99%-ը:

Հնգեր խելքդ գլուխդ հավաքի ախմախ գրառումը որնա եթե ցիվիլ զրույց ենք անում քեզ կոռեկտ պահի
էս մեկ
երկրորդը դու ընդանրապես ֆուտբոլից հեռու մարդ ես ու եթե ընդանրապես չգիտես իտալական ֆուտբոլը ոչ մի մեկննաբանություն էլ մի արա
եղավ

Սամվել
05.11.2007, 17:31
Հնգեր խելքդ գլուխդ հավաքի ախմախ գրառումը որնա եթե ցիվիլ զրույց ենք անում քեզ կոռեկտ պահի
էս մեկ
երկրորդը դու ընդանրապես ֆուտբոլից հեռու մարդ ես ու եթե ընդանրապես չգիտես իտալական ֆուտբոլը ոչ մի մեկննաբանություն էլ մի արա
եղավ

Հասկանում ենք որ Իտալական ֆուտբոլ կոպիտ և այլն բայց դե Ցանկացած ֆուտբոլիստ պետքա փորձի հնարավորինս զգույշ խաղալ դիմացինի հետ և նրան չվնասի չէ որ նույն կերպ կարող են նաև իր դեմ խաղան :8 սաղ որ տենց մտածեն ֆուտբոլը արևելյան մարտարվեստի կվերածվի :think

Իմիջայլոց ամենաձեռնտուն Ռոմայիս համար էր էս հաշիվը :hands

BOBO
05.11.2007, 17:32
Հնգեր խելքդ գլուխդ հավաքի ախմախ գրառումը որնա եթե ցիվիլ զրույց ենք անում քեզ կոռեկտ պահի
էս մեկ
երկրորդը դու ընդանրապես ֆուտբոլից հեռու մարդ ես ու եթե ընդանրապես չգիտես իտալական ֆուտբոլը ոչ մի մեկննաբանություն էլ մի արա
եղավ
Դու լուչշե հել Ակումբի կանոնադրությունը կարդա:

Cesare
06.11.2007, 08:55
Շատ ա չէ ծիծաղալու: Էտ որ օրվանից ա ֆուտբոլիստը դավաճան համարվում, որ մի թիմից մյուս թիմ ա գնում, որ ըտենց ըլնի սաղ էլ դավաճան են մասնավորապես քո Յուվեի 99%-ը:

Մի բան ա Յուվեից Ինտեր գնալը լրիվ այլ բան
Բավարիաից Յուվե :

JUVE-ATAT
06.11.2007, 09:24
Դու լուչշե հել Ակումբի կանոնադրությունը կարդա:

Այ ախպեր ջան բեր իրար հետ այլևս կոնտակտ չունենանք,թե չէ իրար չենք հասկանում,երևի տարիքային ահագին տարբերություն կա,բայց նորից եմ ասում հարգանքով եղիր դիմացինիդ հանդեպ,նամանավանդ եթե չես ճանաչում:

Ավելացվել է 9 րոպե անց

Հասկանում ենք որ Իտալական ֆուտբոլ կոպիտ և այլն բայց դե Ցանկացած ֆուտբոլիստ պետքա փորձի հնարավորինս զգույշ խաղալ դիմացինի հետ և նրան չվնասի չէ որ նույն կերպ կարող են նաև իր դեմ խաղան :8 սաղ որ տենց մտածեն ֆուտբոլը արևելյան մարտարվեստի կվերածվի :think

Իմիջայլոց ամենաձեռնտուն Ռոմայիս համար էր էս հաշիվը :hands
Համամիտ եմ,որ պետք է զգույշ լինել,բայց նույն Նեվեդը իր ամբողջ կարիերայի ընթացքում կոպիտ բաներ շատ ա արել և տեղին,և անտեղին,բացի այդ Ֆիգուն արդեն մեծ ու նրա տրավմայի հնարավորությունը նույնպես մեծ ա.Իմիջայլոց ես Ռոմայի մեծ երկրպագու եմ,ընդհանրապես իտալական ֆուտբոլի ֆանատ,բացի Ինտերից որովհետև իտալացի չկա.

salatik
06.11.2007, 10:56
Ռոմայի ու Ինտերի մեջ սար ու ձոր կա, նույնը կասեմ և Միլանի համար: Ռոման նորմալ թիմա, բայց իմ համար իհարկե իմ Յուվենա ամենալավը: Իսկ էս խառնաշփոթը նրանիցա սկսվել ստեղ, որ Յուվեն ավելի լավ խաղաց քան Ինտերը: Չգիտես ինչի Իբրահիմովիչի արածը ոչ մեկ չի ասում, որ վատ էր: Իսկ Նեդվեդի համար ես կատակով էի գրել, որ շնորհավորելա Ֆիգուին: Չնայած. որ Ֆիգուն իմ համար 0-ա էն օրվանից, որ ինքը Բարսելոնը փոխեց Ռեալի հետ, հիմա էլ եկելա Ինտեր , բայց հենց Միլանից մեկը ասի արի կգնա հաստատ իմացեք, չի նայի որ հակառակորդ թիմեր են: Ինչևէ , ես ավելին էի սպասում, ափսոս որ սենց վերջացավ:

salatik
06.11.2007, 11:44
BOBO ջան արի էս թեման փակենք, ուղղակի մի բան կասեմ Յուվենտուսը միշտ Յուվենտուսա մնում, ու ամբողջ աշխարհի որևէ ակումբ երբ հանդիպումա իրան միշտ էլ մտածումա, որ կարողա չկաենա հաղթի: Իսկ էտ Ֆիգուի համար տենց մի նեղվի, միամիտա եղել: Եթե հետևում ես լրատվական էջերին, ուրեմն կիմանաս, որ Նեդվեդը ասելա, որ մտածված չի արել, պայքարի ժամանակա ստացվել , ինքն էլ գնացելա Ֆիգուի հետ հանդիպելա ու ամեն ինչ իրա տեղնա ընկել: Չնայած, որ Ֆիգուն իմ համար 0-ա, Բարսելոնից Ռեալ տեղափոխվելուց հետո: Հիմա հաստատ իմացի, որ եթե Միլանից իրան առաջարկ անեն հաստատ կգնա, չի նայի որ հակառակորդ թիմա: Դավաճանությունը էտա, եթե կուզես մի օրինակ էլ բերել, երբ Կապելլոն թողեց Ռոման ու եկավ Յուվենտուս ես հենց այդ օրվանից սկսեցի ատել դրան ու համոզված էի, որ Յուվեին էլ կթողի , տենց էլ եղավ: Իսկ հիմա ինքը սպորտային մեկնաբանա աշխատում, լրիվ արժանիա, չնայած նրան, որ Ռեալին դարձրեց չեմպիոն, մեկա իրան որևէ ուրիշ թիմ առաջարկ չարեց:

BOBO
06.11.2007, 15:17
Այ ախպեր ջան բեր իրար հետ այլևս կոնտակտ չունենանք,թե չէ իրար չենք հասկանում,երևի տարիքային ահագին տարբերություն կա,բայց նորից եմ ասում հարգանքով եղիր դիմացինիդ հանդեպ,նամանավանդ եթե չես ճանաչում:

Ավելացվել է 9 րոպե անց

Համամիտ եմ,որ պետք է զգույշ լինել,բայց նույն Նեվեդը իր ամբողջ կարիերայի ընթացքում կոպիտ բաներ շատ ա արել և տեղին,և անտեղին,բացի այդ Ֆիգուն արդեն մեծ ու նրա տրավմայի հնարավորությունը նույնպես մեծ ա.Իմիջայլոց ես Ռոմայի մեծ երկրպագու եմ,ընդհանրապես իտալական ֆուտբոլի ֆանատ,բացի Ինտերից որովհետև իտալացի չկա.
Նախ ես ոչ մեկին չեմ վիրավորել
Երկրորդ խոսքը մենակ Ֆիգուի մասին չի, ըստեղ արդեն գրել եմ որ ընդհանուր էտ խաղում Յուվեն շատ կոպիտ էր խաղում:
Երրորդ

Մի բան ա Յուվեից Ինտեր գնալը լրիվ այլ բան
Բավարիաից Յուվե :
Բավարիայից Յուվե նույն բանն ա ինչ որ B-սերիայի ինչ որ թիմից A-սերիա:
Չորրորդ

BOBO ջան արի էս թեման փակենք, ուղղակի մի բան կասեմ Յուվենտուսը միշտ Յուվենտուսա մնում, ու ամբողջ աշխարհի որևէ ակումբ երբ հանդիպումա իրան միշտ էլ մտածումա, որ կարողա չկաենա հաղթի: Իսկ էտ Ֆիգուի համար տենց մի նեղվի, միամիտա եղել: Եթե հետևում ես լրատվական էջերին, ուրեմն կիմանաս, որ Նեդվեդը ասելա, որ մտածված չի արել, պայքարի ժամանակա ստացվել , ինքն էլ գնացելա Ֆիգուի հետ հանդիպելա ու ամեն ինչ իրա տեղնա ընկել: Չնայած, որ Ֆիգուն իմ համար 0-ա, Բարսելոնից Ռեալ տեղափոխվելուց հետո: Հիմա հաստատ իմացի, որ եթե Միլանից իրան առաջարկ անեն հաստատ կգնա, չի նայի որ հակառակորդ թիմա: Դավաճանությունը էտա, եթե կուզես մի օրինակ էլ բերել, երբ Կապելլոն թողեց Ռոման ու եկավ Յուվենտուս ես հենց այդ օրվանից սկսեցի ատել դրան ու համոզված էի, որ Յուվեին էլ կթողի , տենց էլ եղավ: Իսկ հիմա ինքը սպորտային մեկնաբանա աշխատում, լրիվ արժանիա, չնայած նրան, որ Ռեալին դարձրեց չեմպիոն, մեկա իրան որևէ ուրիշ թիմ առաջարկ չարեց:
Նախ կարիք չկա թեման փակել:
Հետո Յուվեն Ինտերից որ լավ խաղար կկրեր այլ ոչ թե սրա նրա մարմնի մի մասը ջարդելով հազիվ նիչյա կաներ, էն էլ սեփական հարկի տակ: Հետաքրքիր ա դու ինչ էիր մնածում Իբրահիմովիչի մասին երբ նա խաղում էր Յուվեում, կամ ինչ էս մտածել Էմերսոնի մասին, կամ ասենք Կանավարոյի կամ էլ Ինչ կմտածես Դել Պիերոյի մասին երբ նա ասենք տեղափոխվի Միլան:

ու ամբողջ աշխարհի որևէ ակումբ երբ հանդիպումա իրան միշտ էլ մտածումա, որ կարողա չկաենա հաղթի
Ուդինեզեն էլ էր մտածում

Սամվել
06.11.2007, 18:28
BOBO ջան արի էս թեման փակենք, ուղղակի մի բան կասեմ Յուվենտուսը միշտ Յուվենտուսա մնում, ու ամբողջ աշխարհի որևէ ակումբ երբ հանդիպումա իրան միշտ էլ մտածումա, որ կարողա չկաենա հաղթի: Իսկ էտ Ֆիգուի համար տենց մի նեղվի, միամիտա եղել: Եթե հետևում ես լրատվական էջերին, ուրեմն կիմանաս, որ Նեդվեդը ասելա, որ մտածված չի արել, պայքարի ժամանակա ստացվել , ինքն էլ գնացելա Ֆիգուի հետ հանդիպելա ու ամեն ինչ իրա տեղնա ընկել:

Այ էս պահը շատ լավ ասիր...ես էլ եմ էտքանը գիտակցում բյաց մեկա մեկ մեկ խաղերի ժամանակ մեկին պայքարում տապալում եմ էլ չի հելնում :D

Բայց դե Կոնկրետ Նեդվեդի համար կասեմ որ ինքը սրա սաղ կարիերան էլ տենց բաներ արելա :think Օրինակ են տարի իրա տենց չաձից շատ տարվելու հետևանքով ինքը չեմպիոնների լիգայի ֆինալում չխաղաց, թիմն էլ կրվավ Միլանին , Բա :8

salatik
06.11.2007, 18:40
BOBO ջան խնդրում եմ Ինտերի մասին իրա համար էջ բացի գրի հա :
Սամվել ջան կարողա հիշես Էտոին ովա խփել, որ չի խաղում, կամ էլ Օունենին ով էր խփել: Ամեն ինչ էլ պատահումա: Որ տենց վերցնենք ուրեմն ամեն ինչ ինադու են անում, ստացվումա պետքա աշխատեն ընդհարում չլինի, բայց որ լինումա ինչ անեն:

BOBO
06.11.2007, 18:49
Ինտերի համար էջ ա բացած էն էլ շատ վաղուց:) ուղղակի ակումբում էտքան Ինտերի ֆանատ(կամ էլ անտիֆանատ) չկա որ թեման քննարկվի:

JUVE-ATAT
07.11.2007, 09:34
[QUOTE=salatik;434341]BOBO ջան խնդրում եմ Ինտերի մասին իրա համար էջ բացի գրի հա :
Սամվել ջան կարողա հիշես Էտոին ովա խփել, որ չի խաղում, կամ էլ Օունենին ով էր խփել: Ամեն ինչ էլ պատահումա: Որ տենց վերցնենք ուրեմն ամեն ինչ ինադու են անում, ստացվումա պետքա աշխատեն ընդհարում չլինի, բայց որ լինումա ինչ անեն:[/QUOTE Հիանալի միտք ասացիր,արի սենց մի բան նայենք,եթե քո սիրած խաղացողին տապալում են,գժվում ես քֆուր քաֆար կապում ու հակառակը,բայց դա ֆուտբոլ որտեղ խաղում են տղամարդիկ դրա համար ա որ Ս.Բաղդասարյանը Իտալիայի առայնությունը գլադիատորների պայքար ա անվանում.:):):):):):):)

salatik
07.11.2007, 11:10
BOBO ջան ես էլ եմ ֆանատ Ինտերի, օրինակ Ֆեներբախչեի հետ որ խաղում էին, իրանց էի բալետ անում:

Taurus
07.11.2007, 11:41
BOBO ջան ես էլ եմ ֆանատ Ինտերի, օրինակ Ֆեներբախչեի հետ որ խաղում էին, իրանց էի բալետ անում:

Էտի ֆանատ չի:
Յուվեն լավ թիմ ա, բայց էս տարի դժվար թե կարողանա երկար դիմանալ մրցակցությանը, քանի որ որակյալ ֆուտբոլիստների միայն մեկ կազմ ունի:

salatik
07.11.2007, 13:41
Ռեալը, Բարսելոնան և Յուվենտուսը համարվում են աշխարհի ամենաճանաչված ակումբները:

Եվրո-Ֆուտբոլի հարցումների շնորհիվ պարզ է դարձել տարբեր ֆուտբոլային ակումբների երկրպագուների մոտավոր թիվը:

1. Ռեալ Մադրիդը - 20 մլն., որից 10 մլն. Իսպանիայից են, մյուս 10 մլն.-ը արտասահմանյան երկրներից:
2. Բարսելոնա - 19,3 մլն. (60% Իսպանիայից դուրս են).
3. Յուվենտուս - 12 մլն. (76% Իտալիայից)
4. Միլան - 9,2 մլն.
5. Ինտեր - 7,6 մլն.

Հարցումները կազմակերպվել են Անգլիայում, Իտալիայում, Ֆրասիայում, Գերմանիայում և Իսպանիայում:

BOBO
07.11.2007, 15:10
BOBO ջան ես էլ եմ ֆանատ Ինտերի, օրինակ Ֆեներբախչեի հետ որ խաղում էին, իրանց էի բալետ անում:
Էս էլ Յուվենտուսին էի բալետ անում ՉԼ-ի եզրափակչում, որ Միլանի հետ էր խաղում, էտ դառավ որ ես Յուվենտուսի ֆանատ եմ::D


Ռեալը, Բարսելոնան և Յուվենտուսը համարվում են աշխարհի ամենաճանաչված ակումբները:

Եվրո-Ֆուտբոլի հարցումների շնորհիվ պարզ է դարձել տարբեր ֆուտբոլային ակումբների երկրպագուների մոտավոր թիվը:

1. Ռեալ Մադրիդը - 20 մլն., որից 10 մլն. Իսպանիայից են, մյուս 10 մլն.-ը արտասահմանյան երկրներից:
2. Բարսելոնա - 19,3 մլն. (60% Իսպանիայից դուրս են).
3. Յուվենտուս - 12 մլն. (76% Իտալիայից)
4. Միլան - 9,2 մլն.
5. Ինտեր - 7,6 մլն.

Հարցումները կազմակերպվել են Անգլիայում, Իտալիայում, Ֆրասիայում, Գերմանիայում և Իսպանիայում:

Ես ցուցակի մեջ Անգլիայից թիմեր չկան, թե՞ Ինտերը սաղին տվել անցել ա:)

salatik
07.11.2007, 15:20
Շատ հետաքրքիր նկար եմ գտել :ok

salatik
08.11.2007, 12:17
Taurus ջան ախր Յուվենտուսի կազմում շատ են երիտասարդները, ու իրանցից մի քանիսը արդեն հավաքականի խաղացողներ են, նենց որ ամեն ինչ լավ կլինի, իսկ եթե հայտնի սկանդալը չլիներ, պատկերացրու առանց Իբրահիմովիչի ու Վիերայի հաստատ անցած տարի դժվար կլիներ Ինտերի համար: Իբրահիմովիչը հարցազրույցում ասել էր, որ ինքը խաղալ սովորելա Յուվեում, ինքն իրա ուսուցիչը համարումա Կապելլոյին: Կաննովորոյին էլ Ինտերը չէր կարողանում խաղացներ, լավ չէր խաղում , երբ եկավ Յուվե սկսեց լավ խաղալ, չգիտեմ Ինտերը վատ թիմ չի, ուղղակի չի կարողանում խաղացողին իրա դիրքում պահի: Եթե հիշենք Ռոբերտո Կառլոսն էլա խաղացել Իներում բայց սխալ մասում, հենց հայտնվեց Ռեալում փայլեց, նույնը Պիռլոն, Զեդոլֆը:
Իսկ ես տենց վատ չեմ վերաբերվում բոլոր նրանց ովքեր հեռանում են Յուվենտուսից, օրինակ Զիդանը իմ համար միշտ կմնա համար առաջին ֆուտբոլիսը աշխարհում` չնայած, որ իրան վաճառեց Յուվեն:

Ներքևի նկարում կազմնա Յուվեի, նայի որ տտենց վատ չի վիճակը;)

JUVE-ATAT
09.11.2007, 16:37
Taurus ջան ախր Յուվենտուսի կազմում շատ են երիտասարդները, ու իրանցից մի քանիսը արդեն հավաքականի խաղացողներ են, նենց որ ամեն ինչ լավ կլինի, իսկ եթե հայտնի սկանդալը չլիներ, պատկերացրու առանց Իբրահիմովիչի ու Վիերայի հաստատ անցած տարի դժվար կլիներ Ինտերի համար: Իբրահիմովիչը հարցազրույցում ասել էր, որ ինքը խաղալ սովորելա Յուվեում, ինքն իրա ուսուցիչը համարումա Կապելլոյին: Կաննովորոյին էլ Ինտերը չէր կարողանում խաղացներ, լավ չէր խաղում , երբ եկավ Յուվե սկսեց լավ խաղալ, չգիտեմ Ինտերը վատ թիմ չի, ուղղակի չի կարողանում խաղացողին իրա դիրքում պահի: Եթե հիշենք Ռոբերտո Կառլոսն էլա խաղացել Իներում բայց սխալ մասում, հենց հայտնվեց Ռեալում փայլեց, նույնը Պիռլոն, Զեդոլֆը:
Իսկ ես տենց վատ չեմ վերաբերվում բոլոր նրանց ովքեր հեռանում են Յուվենտուսից, օրինակ Զիդանը իմ համար միշտ կմնա համար առաջին ֆուտբոլիսը աշխարհում` չնայած, որ իրան վաճառեց Յուվեն:

Ներքևի նկարում կազմնա Յուվեի, նայի որ տտենց վատ չի վիճակը;)Ապրես կազմի համար,նաև լրացնեմ քեզ նույն Ադրիանոն,իրա հիանալի տվյալներով,էսօր կարար աշխարհի թիվ մեկ հարձակվողը լիներ,բայց արդեն 2-րդ սեզոնն ա Ինտերում <<փչացել>> է:Ամեն ինչ լինելու է այնպես ինչպես լինելու է`Յուվեն չեմպիոն է լինելու:

salatik
12.11.2007, 14:24
12-րդ տուրի խաղերից Ինտեր-Լացիո, Ռոմա-Կալյարի և Ատալանտա-Միլան խաղերը հետաձգվել են անորոշ ժամանակով` Լացիոյի երկրպագուներից մեկի մահվան պատճառով:

Կիրակի առավոտյան Լացիոյի 26-ամյա երկրպագու Գաբրիելե Սանդին մահացել է Լացիոյի և Յուվենտուսի երկրպագուների միջև տեղի ունեցած վեճի ժամանակ:
Այս դեպքը տեղի է ունեցել Արեցցո քաղաքից ոչ շատ հեռու գտնվող ավտոկանգառի մոտ, որտեղ էլ հանդիպել են Լացիոյի երկրպագուները, ովքեր գնում էին Միլան` Լացիո-Ինտեր խաղին ներկա գտնվելու և Յուվենտուսի երկրպագուները, ովքեր ճանապարհվում էին Պերուջա: Ականատեսների վկայությամբ երիտասարդը մահացել է միլիցիոների կրակոցից:

Միլիցիայի ղեկավարներից Վինչենցո Ջակոբբեն իր ցավակցույթուններն է հայտնել դժբախտ պատահարի կապակցությամբ, և ասել է, որ միլիցիոները ցանկացել է օդ կրակել, բայց փամփուշտը կպել է երիտասարդին, որը գտնվել է մեքենայի մեջ:

Նկարում պատկերվածը հենց այդ երիտասարդն է` 26-ամյա Գաբրիելե Սանդին: Նրան ճանաչում էին Հռոմում շատերը, որովհետև աշխատում էր որպես դիջեյ մի շատ հայտնի ակումբում` Պայպեռայում:

Տեսնելով միլիցիոներներին բոլորը սկսել են փախնել, և տեղավորվել իրենց մեքենաների մեջ:

Ուղղակի չեմ կարողանում հասկանալ, եթե բոլորը նստել էին մեքենաների մեջ ու որոշել էին փախնել, ինչի համար էր այդ կրակոցը:

Փաստորեն մահացել է մարդ առանց որևէ պատճառի: Բայց այն, որ նա մահացել է միլիցիոների հիմար ու անմտածված արարքից, դա ավելի ցավալի է:

Ցավակցում եմ, և հաստատ մի բան պարզ է, ոչ մի բան մարդկային կյանքից առավել չի :

Աբելյան
12.11.2007, 14:48
մեռնելու վախտ գտավ :angry

ցավակցում եմ :(

salatik
12.11.2007, 14:58
Իտալիայի հավաքականի գլխավոր մարզիչ Ռոբերտո Դոնադոնին հայտարարել է 24 ֆուտբոլիստների անունները, ովքեր մասնակցելու են Շոտլանդիայի և Ֆերերյան կղզիների ազգային հավաքականների հետ խաղին : Ավելացնեմ միայն, որ հավաքականում առաջին անգամ կխաղա Յուվենտուսի երիտասարդ հարձակվող Ռաֆֆաելե Պալլադինոն:

Դարպասապահներ
Ամելիա.... /Լիվորնո/
-Բուֆֆոն.. /Յուվենտուս/
Կուրչի..... /Ռոմա/

Պաշտպաններ
Բարցալի............. /Պալերմո/
Բոներա............... /Միլան/
Կաննավարո..... /Ռեալ Մադրիդ/
Գրոսսո................./Լիոն/
-Կյելլինի.............../Յուվենտուս/
Օդդո..................../Միլան/
Պանուչչի......... /Ռոմա/
Զամբրոտտա../Բարսելոնա/

Կիսապաշտպաններ
Ամբրոզինի...... /Միլան/
-Կամորանեզի /Յուվենտուս/
Դե Ռոսսի........ /Ռոմա/
Գատտուզո.... /Միլան/
Պեռոտտա ...../Ռոմա/
Պիռլո.............../Միլան/

Հարձակվողներ
Դի Նատալե..../Ուդինեզե/
Ջիլարդինիո.../Միլան/
-Յակվինտա.... /Յուվենտուս/
Լուկարելլի.... /Շախտյոր/
-Պալլադինո./Յուվենտուս/
Կվալյարելլա /Ուդինեզե/
Տոնի................./Բավարիա/

JUVE-ATAT
12.11.2007, 15:09
Իտալիայի հավաքականի գլխավոր մարզիչ Ռոբերտո Դոնադոնին հայտարարել է 24 ֆուտբոլիստների անունները, ովքեր մասնակցելու են Շոտլանդիայի և Ֆերերյան կղզիների ազգային հավաքականների հետ խաղին : Ավելացնեմ միայն, որ հավաքականում առաջին անգամ կխաղա Յուվենտուսի երիտասարդ հարձակվող Ռաֆֆաելե Պալլադինոն:

Դարպասապահներ
Ամելիա.... /Լիվորնո/
-Բուֆֆոն.. /Յուվենտուս/
Կուրչի..... /Ռոմա/

Պաշտպաններ
Բարցալի............. /Պալերմո/
Բոներա............... /Միլան/
Կաննավարո..... /Ռեալ Մադրիդ/
Գրոսսո................./Լիոն/
-Կյելլինի.............../Յուվենտուս/
Օդդո..................../Միլան/
Պանուչչի......... /Ռոմա/
Զամբրոտտա../Բարսելոնա/

Կիսապաշտպաններ
Ամբրոզինի...... /Միլան/
-Կամորանեզի /Յուվենտուս/
Դե Ռոսսի........ /Ռոմա/
Գատտուզո.... /Միլան/
Պեռոտտա ...../Ռոմա/
Պիռլո.............../Միլան/

Հարձակվողներ
Դի Նատալե..../Ուդինեզե/
Ջիլարդինիո.../Միլան/
-Յակվինտա.... /Յուվենտուս/
Լուկարելլի.... /Շախտյոր/
-Պալլադինո./Յուվենտուս/
Կվալյարելլա /Ուդինեզե/
Տոնի................./Բավարիա/Շնորհակալություն կազմի համար,հուսով եմ,որ առանց պրոբլեմների իտալիան կհաղթահարի այդ արգելքները.

salatik
12.11.2007, 15:25
Ես էլ եմ համոզված, որ Իտալիան ու Ֆրանսիան իրանց խմբի ուժեղագույններն են:)

salatik
13.11.2007, 12:27
Կրկին շարունակվում է մրցավարների կողմից մտածված հաշվեհարդարը...

Շատ քիչ ժամանակ է անցել Նապոլիի հետ կայացած խաղից, որում բոլորը համոզվեցին, որ Յուվեի դեմ ինչ որ բան է կազմակերպված մրցավարների կողմից: Այս կիրակի նույնպես մրցավարները թույլ տվեցին երեք աններելի սխալներ, իհարկե կրկին ոչ Յուվեի օգտին:
«La Domenica Sportiva» -ի կողմից անալիզի է ենթարկվել Պարմայի հետ կայացած խաղի ձայնագրությունը և միանշանակ եկել են այն եզրակացության, որ Յուվենտուսի դեմ իրոք կատարվում են մտածված գործողություններ:
Առաջին սխալը կատարվեց առաջին խաղակեսում, երբ խաղի մրցավար Գավան գտավ, որ Կրիստիանո Զանետտին կանոնների խախտումով վերցրեց գնդակը Պարմայի ֆուտբոլիստից` Ռեժինալդոյից:Որից հետո Պարմայի ֆուտբոլիստները հնարավորությունուն ունեցան հաշվի մեջ առաջ անցնել, կրկնությունը դիտելու հնարավորությունը ունենալով պարզ դարձավ, որ ոչ մի խախտում տեղի չէր ունեցել:
Երկրորդ սխալը տեղի ունեցավ 77-րդ րոպեին, երբ Կիելլինին նույն կերպ գնդակը վերցնում էր Մորֆեոից, որի ժամանակ երկու ֆուտբոլիստները իրար բախվելով ընկան խոտածածկի վրա: Մորֆեոն կատաղած հարձակվեց Կիելլինիի վրա, բռնեց կոկորդից , որի համար Կիելլինին կարմիր քարտ ստացավ ու հեռացվեց խաղադաշտից :
Երրորդ սխալը տեղի ունմեցավ խաղավարտին, որը ոչ մի կերպ բացատրություն չունի.
Վինչենցո Յակվինտան խփեց գոլ, որը չհաշվեցին, չնայած նրան, որ գոլը մաքուր էր խփված, ոչ մի խաղից դուրս վիճակ չկար.
- Երբ ես հարցրեցի մրցավարին թե ինչումն է խնդիրը, որ իմ խփած գնդակը չի հաշվել, նա երկարացրեց հետո մի թեթև պատասխանեց, որ ես վազելուց կպել եմ Պարմայից Կաստելինիին ,- հետո պատմել է Յակվինտան:
«La Domenica Sportiva»-ն շատ մանրամասնորեն ուսումնասիրել է այս դրվագը նույնպես , և եկել է եզրակացության, որ ոչ մի խախտում տեղի չի ունեցել, ոչ Յակվինտայի կողմից ոչ էլ նրանից քիչ հեռու գտնվող Տրեզեգեի կողմից:

- Եթե գումարենք այն միավորները, որոնք կորցրել են մրցավարական սխալների հետևանքով, Յուվենտուսը աղյուսակի 1-ին տեղում կլիներ , - եզրակացությունը այսպես է ավարտել հայտնի հանդեսը:

Պարմա 2-2 Յուվենտուս
Գոլեր`
Գասբարոնի 42(11 մետր),
Պիզանու 57
Լեգրոտտալե 76,
Յակվինտա 82

salatik
16.11.2007, 13:00
Ֆուտբոլի պատմության և ստատիստիկայի ինստիտուտը տպագրել է աշխարհի լավագույն ակումբների կազմը սկսած 1991 թվականից, և Յուվենտուսը գրավել է այդ ցուցակի 2-րդ հորիզոնականը միայն զիջելով Բարսելոնին, սակայն կարողացել է շրջանցել Միլանին, որը 3-րդն է:
Իսնտիտուտը վերցրել է 1991 թվականից հետո ընկած ժամանակաշրջանը, քանի որ դրանից շուտ այդքան էլ վառ չէր երևում ակումբների խաղերի որակային տարբերությունները լիգայում կամ էլ սեփական մրցաշարերում:

Ավելացվել է 11 րոպե անց
Հինգշաբթի կայացավ Իտալիայի ֆուտբոլի ֆեդերացիայի ժողովը, որի ժամանակ քննարկվեց ազգային առաջնության խաղերի վերականգման հարցը: Հիշեցնեմ, որ ֆուտբոլային երկրպագուի սպանության պատճառով հետաձգվել էին 13-րդ տուրի բոլոր հանդիպումները: Ժողովի ժամանակ որոշեցին, որ կվերսկսվեն խաղերը նոյեմբերի 24-ին և 25-ին: Բացի այդ որոշվեց նաև, որ ազգային և երիտասարդական հավաքականների բոլոր ֆուտբոլիստները սև թևկապերով պետք է մտնեն խաղադաշտ:

salatik
17.11.2007, 16:40
Միլանի հայտնի կապիտանը` Պաոլո Մալդինին խոսել է հետագա խաղերի մասին :
Առաջին անգամ Ռոսսոներնեը այսպիսի վատ մեկնարկ ունեցան Սերիա Ա-ում: Հիմա նրանք 11-րդ տեղում են: Հաջորդ խաղը կկայանա Սիցիլիայում, տեղի Կալիարիի հետ, իսկ արդեն դեկտեմբերի 2-ին կհանդիպեն Յուվենտուսի հետ:

- Ինձ համար Յուվեի հետ կայանալիք խաղը շատ մեծ նշանակություն ունի: Սերիա Ա-ն առանց սև-սպիտակների հետաքրքիր չէր, - ասել է Մալդինին հեռուսատեսային հարցարզրույցի ժամանակ, - ես մտածում եմ, որ այդ խաղը շատ գեղեցիկ կստացվի : Ինչ վերաբերվում է Կալիարիին, ապա մենք համոզված գնում ենք Սիցիլիա մեր 3 միավորը վերցնելու:

Ուղղակի հիշեցման կարգով ասեմ, որ Պաոլո Մալդինին արդեն 23 մրցաշրջան է ինչ Միլանի կազմում խաղում է, իսկ նրա դեբյուտը Միլանում կայացել է 1985 թվականի հունվարին:

salatik
19.11.2007, 12:06
Յուվենտուսի նախագահ Ջովաննի Կոբոլլի Ջիլին հավատացնում է, որ նոր մարզադաշտի նախագիծը պատրաստ կլինի մոտակա 6 շաբաթների ընթացքում:
"Ծեր Սենյորան" հիմա օգտվում է Տորինոյին պատկանող Օլիմպիկո մարզադաշտից:
- Մենք հիմա աշխատում ենք նոր մարզադաշտի նախագծի վրա, այն պատրաստ կլինի ամիս ու կեսից - ասել է նախագահը «Juventus Channel» -ին տված իր հարցազրույցում, - մենք կունենանք նոր տուն, որը կպատկանի միայն մեզ: Մարզադաշտը կաշխատի շաբաթվա բոլոր օրերին, ամբողջ ղեկավորությունը և մարզչական շտաբը մտածում է միայն թիմի մասին: Մենք պետք է ցույց տանք մեր իսկական ուժը, քանի որ ունենք շատ տաղանդավոր ֆուտբոլիստներ: Եթե չլինեին մրցավարական սխալները մենք հիմա Ինտերին շատ մոտ կլինեինք: Բայց և այնպես մենք աղյուկաի վերին հատվածում ենք և չենք պատրաստվում այն զիջել:

salatik
21.11.2007, 23:36
Ինտերին մահվան են դատապարտում...
ՖԻՖԱ-ի նախագահ Յոզեֆ Բլատտերը քննադատել է Ինտերի ղեկավարությանը թիմի կազմում քիչ իտալացիներ ունենալու համար: Նա ասել է, որ արդեն հաջորդ ամիս պլանավորվում է ընդունել որոշում ակումբներում լեգիոներների թույլատրելի քանակի վերաբերյալ: Ինտերի 28 ֆուտբոլիստներից ընդհամենը 5-ն են իտալացի, այն էլ 5-ից 3-ը դարպասապահ են և միայն Մատերացին է, որ հիմնական կազմում մշտական տեղ ունի, սակայն ինքն էլ վնասվածքի պատճառով բացակայում է:
- Ի՞նչ է սա, իտալական ակումբ է՞, որը մարզադաշտ է հանում միայն 3 եվրոպացու, որոնցից և ոչ մեկը իր երկրից չի: Նայեք Յուվենտուսի կազմին, որի կազմում մշտական 6 իտալացի են խաղում: Ճիշտ է հիմա ոչ մի արգելք չկա, բայց դեկտեմբերին Եվրոպական Միությունում կլինեն որոշակի փոփոխություններ այս հարցի վերաբերյալ:

BOBO
22.11.2007, 15:13
Ինտերին մահվան են դատապարտում...
ՖԻՖԱ-ի նախագահ Յոզեֆ Բլատտերը քննադատել է Ինտերի ղեկավարությանը թիմի կազմում քիչ իտալացիներ ունենալու համար: Նա ասել է, որ արդեն հաջորդ ամիս պլանավորվում է ընդունել որոշում ակումբներում լեգիոներների թույլատրելի քանակի վերաբերյալ: Ինտերի 28 ֆուտբոլիստներից ընդհամենը 5-ն են իտալացի, այն էլ 5-ից 3-ը դարպասապահ են և միայն Մատերացին է, որ հիմնական կազմում մշտական տեղ ունի, սակայն ինքն էլ վնասվածքի պատճառով բացակայում է:
- Ի՞նչ է սա, իտալական ակումբ է՞, որը մարզադաշտ է հանում միայն 3 եվրոպացու, որոնցից և ոչ մեկը իր երկրից չի: Նայեք Յուվենտուսի կազմին, որի կազմում մշտական 6 իտալացի են խաղում: Ճիշտ է հիմա ոչ մի արգելք չկա, բայց դեկտեմբերին Եվրոպական Միությունում կլինեն որոշակի փոփոխություններ այս հարցի վերաբերյալ:
ՖԻՖԱ-ն էլ բան ու գործ չունի Ինտերին ա մահվան դատապարտում::angry
Իսկ երբ ա մահապատիժը ըլնելու խաբար չեք?:D
Ես չեմ հասկանում խի են(ես(եթե իհարկե գրառման վերջի խոսքերը քոնն են)) Ինտերին միշտ Յուվենտուսի հետ համեմատում, ախր համեմատելու բան էլ չկա, կամ ինչ են Ինտերից կպել:sad կարողա Արսենալում սաղ անգլիացի են էլի:

REAL_ist
22.11.2007, 15:21
անգլիական թմում էլ պտի գոնի մի 3 հատ անգլիացի լինի սաստավում, իտալականում էլ իտալացի, շատ էլ ճիշտ բան են մտածել
չնայած Ինտերը դրա համար էլ Ինտերա որ ինտերնացիոնալ թիմա

Taurus
22.11.2007, 15:38
Հա յանիմ ինչ, մի էրկու բրազիլացի կգտնեն, նրանք էլ կընդունեն իտալիայի քաղաքացիությունև վերջ, հարցը փակվեց:

salatik
22.11.2007, 16:51
Չե BOBO ջան իմ խոսքերը չեն, ինքնա ասել, կարաս բացեց ինտերնետային կայքերը կարդաս, իսկ մահապատիժը գրել եմ դեկտեմբերինա լինելու :

salatik
23.11.2007, 15:38
Դեկտեմբերի 2-ին կայանալիք Միլան - Յուվենտուս խաղի ժամանակ ներկա չեն լինի Յուվեի երկրպագուները; Այսպիսի որոշում է կայացրել Իտալիայի ֆուտբոլի ֆեդերացիան 11-րդ տուրից առաջ Լացիոյի երկրպագուի սպանությունից հետո:
Բացի Յուվենտուսի երկրպագուներից, ներկա չեն գտնվի նաև
Տորինո-Ջենովա, Ատալանտա-Նապոլի, Ֆիորենտինա-Ինտեր և Սիենա-Լացիա խաղերում հյուրի կարգավիճակով հանդես եկող թիմերի երկրպագուները:

Ցավալի է , բայց փաստ է:
Սան Սիրոն մենակ սև ու կարմիր գույների մեջ կլինի :angry

Ուրվական
23.11.2007, 15:45
Դեկտեմբերի 2-ին կայանալիք Միլան - Յուվենտուս խաղի ժամանակ ներկա չեն լինի Յուվեի երկրպագուները; Այսպիսի որոշում է կայացրել Իտալիայի ֆուտբոլի ֆեդերացիան 11-րդ տուրից առաջ Լացիոյի երկրպագուի սպանությունից հետո:
Բացի Յուվենտուսի երկրպագուներից, ներկա չեն գտնվի նաև
Տորինո-Ջենովա, Ատալանտա-Նապոլի, Ֆիորենտինա-Ինտեր և Սիենա-Լացիա խաղերում հյուրի կարգավիճակով հանդես եկող թիմերի երկրպագուները:

Ցավալի է , բայց փաստ է:
Սան Սիրոն մենակ սև ու կարմիր գույների մեջ կլինի :angry

Բայց դա չի խանգարի, որ սև ու սպիտակ գույների պատճառով սև ու կարմիր գույները տխրեն...
Juve:clap

salatik
23.11.2007, 15:47
Աստված ձենդ լսի :D:D:D

JUVE-ATAT
26.11.2007, 11:40
Յուվեի խաղը Պալերմոյի հետ ցույց տվեց ,որ Յուվեն սկսել է խաղալ այնպես ինչպես անում էր 2 տարի առաջ,կեցցե Յուվենտուսը:

salatik
26.11.2007, 19:57
Յուվենտուսը 5 աստղանի կոնյակա դրա համար էլ 5 գոլա խփում:hands:hands:hands
Տեսնենք Միլանի հետ խաղը ինչ ընթացք կունենա: Միլանը հլը Բենֆիկայի հետ խաղ ունի էս արանքում: Իմ Յուվեին միայն հաղթանակ եմ մաղթում:hands

Յուվենտուս - Պալերմո 5-0
Գոլեր
1:0 - Տրեզեգե (29, 11 մետրանոց),
2:0 - Յակվինտա (41),
3:0 - Դել Պիերո (71),
4:0 - Մարկյոնի (75),
5:0 - Դել Պիերո (90, 11 մետրանոց).

իսկ Պալերմոյի մարզիչը խաղից առաջ մեծ մեծ խոսացել էր, հետաքրքիրա ինչ զգաց խաղից հետո:think
հարձակվողական ֆուտբոլ էր խոստացել :D:D:D

Սերխիո
26.11.2007, 22:10
Իմ մեծ շնորհավորանքները բիյանկոների բարեկամներ,հրաշալի ոճով հաղթանակ էր:ok,ես,որ չեմ սիրում Ա սերիան :[,երեկ նայեցի ու հաճույք ստացա Յուվեից...;)

էլ չասեմ թե ինչ հաջողություն եմ մաղթում հաջորդ տուրում

salatik
27.11.2007, 13:02
Պալերոմյի կիսապաշտպան Ֆաբիո Կասսետան խաղից հետո տված հարցազրույցում ասել է, որ Յուվեից կրած պարտությունը իսկական քաոս էր:
- Սա այն խաղն էր, որի ժամանակ դու երազում ես, որ այն վերջանա ինչքան հնարավոր է շուտ,- ասել է Կասսետին, - խոսքեր չկան նկարագրելու այդ տհաճ երեկոն: Մենք հիմա միայն պետք է աշխատենք մեր վրա ու նայենք առաջ: Ես չգիտեմ իսկապես ինչ ասեմ , միայն կարող եմ ասել, որ եթե մենք խաղայինք այնպես ինչպես խաղացինք Նապոլիի հետ հաստատ այսպիսին չէր լինի խաղը: Յուվենտուսը իսկապես հրաշալի թիմ է:

ՊèTrօ$ ջան ուրախ եմ, որ Յուվեի խաղը նայել ես ու քեզ հաճույք են պատճառել իմ ամենասիրելի թիմի ֆուտբոլիստները: Շնորհակալություն շնորհավորանքի համար :ok

JUVE-ATAT
28.11.2007, 10:40
Միլանի հետ խաղը շատ բարդ է լինելու,Միլանը կարգով շատ բարձր թիմ է,հուսով եմ Ռանիերին գիտի ինչ տակտիկա կիրառի,քանի որ այդ խաղը մեծապես կախված է տակտիկական մտահաղացումներից,բայց որ շատ լավ խաղ է լինելու դա հաստատ ա:

salatik
28.11.2007, 21:29
Իսպանական "Sport" թերթում հրատարակվել է մի նորություն, համաձայն որի Յուվենտուսը ուզում է գնել Ռեալ Մադրիդի հարձակվող Խավիեր Սավիոլային : Արդեն մի քանի ամիս է, որ խոսվում է Սավիոլային ազատ թողնելու մասին: Նշված թերթի կարծիքով ակումբը շատ հավանական է համարում Սավիոլայի տեղափոխումը Յուվենտուս:

Անձամբ իմ կարծիքով Սավիոլան չնայած նրան, որ շատ լավ ֆուտբոլիստ է, միևնույնն է եթե գա Յուվենտուս պետք է նստի պահեստայինների նստարանին, ոնց որ Ռեալում էր նստում: Ինձ թվումա անիմաստա իրա տեղափոխվելը:

salatik
04.12.2007, 15:13
Սերիա Ա-ի և Բ-ի բոլոր խաղերից հետո, 2 կողմի ֆուտբոլիստները պարտադիր կերպով պետք է ձեռքսեղմումով հեռանան մարզադաշտից: Դեկտեմբերի 13-ին տեղի կունենա Իտալիայի Ֆուտբոլի ֆեդերացիայի նիստը, որի ժամանակ վերը նշված հարցը պետք դրվի քննարկման: Այս երևույթը կկոչեն 3-րդ խաղակես: Այս մասին խոսել է Ֆրանչեսկո Տոտտին, և հույս է հայտնել, որ նման որոշումներ կնդունվեն նաև աշխարհի բոլոր ֆեդերացիաների կողմից:

Անչափ հետաքրքիր բան կստացվի, ու հետաքրքիր կլինի, եթե չենթարկվեն որոշման կանոններին ինչ տուգանք կստանան ֆուտբոլիստները:

salatik
04.12.2007, 15:53
Ոսկե գնդակի 2007թ.-ի հավակնորդների շարքում Յուվեի դարպասապահ Բուֆֆոնը գրավել է 17-րդ տեղը, ապացուցելով լավագույն դարպասապահի տիտղոսին արժանի լինելու փաստը: Նրանից քիչ տարբերությամբ տեղ է գրավել նաև Չելսիի հմայիչ դարպասապահ Պետեր Չեխը (:hands): Միայն ավելացնեմ, որ Ֆաբիո Կանավարոն, ով անցած տարվա լավագույն ֆուտբոլիստն էր Բուֆֆոնից շատ ավելի ներքևի աստիճանի վրա է:
Իհարկե բոլորն էլ գիտեն, որ Ոսկե գնդակին արժանացել է Միլանից Կական, 2-րդն է Մանչեստր Յունայդետից Ռոնալդուն և 3-րդ տեղում է Լիոնել Մեսսին Բարսելոնայից:

Բոլորին շնորհավորում եմ, և հույսեր փայփայում, որ մի օր էլ ազգությամբ հայ մի երիտասարդ կկանգնի փառքի այդ պատվանդամին:hands

salatik
04.12.2007, 16:01
Սուրեն Բաղդասարյանի ուղարկածով
1. Կակա
2. Մեսսի
3. Կ.Ռոնալդու
4.Դ.Դրոգբա
5. Տոտտի

իսկ Ադրբեջանի կողմից ուղարկածով
1. Կակա
2. Կ.Ռոնալդու
3. Պիռլո
4. Մեսսի
5. Մահմուդ


Ովա Մահմուդը?????????????????????
լռիվ խելքները քցել են :D:D գիտեն Ասիայի առաջնության արդյունքներն են

Սերխիո
04.12.2007, 20:15
մի քանի նկարներ Տորինոյի վերաբերյալ ;)

salatik
06.12.2007, 14:55
Շնորհակալ եմ

GevSky
06.12.2007, 15:20
Երեկ 2 իտալացու հետ ծանոթացա, մեկը Վենեցիաից, մյուսը՝ Միլանից, իսկ ամենահետաքրքիրն այն էր, որ երկուսն էլ «Juventus-ի» ֆանատ էին :hands

salatik
10.12.2007, 14:15
Յուվեի նախագահ Ջովաննի Կոբոլլի Ջիլլին հայտնել է, որ ակումբի ղեկավարությունը մտադիր է ձեռք բելեր մի քանի ֆուտբոլիստների: Նա նշել է, որ այժմ բանակցություններ են վարում Այաքսի 24-ամյա հարձակվող Կլասս Յան Հունտելարի հետ պայմանագիր կնքելու համար: Երիտասարդ հարձակվողը 2005 թվականից Այաքսի կազմում է և 94 խաղերի ընթացքում դարձել է 76 գոլի հեղինակ: Միայն այս մրցաշրջանում նա 13 գնդակ է խփել: Ինչպես հայտնել է ինքը, նա կցանկանար տեղափոխվել Թուրին, քանի որ շատ է ուզում առաջխաղացում լինի իր կարիերայում:
- Այո , մենք հիմա բանակցային շրջանում ենք,- ասել է Յուվեի նախագահը "Corriere dello Sport" հանդեսին տված հարցազրույցում,- առաջին անգամ Հունտելարի վրա մենք ուշադրություն դարձրեցինք, երբ խնդիրներ առաջացան Տրեզեգեյի հետ կապված: Բայց քանի որ Տրեզեգեն երկարացրեց իր պայմանագիրը ակումբի հետ, մենք էլ հետաձգեցինք Հունտելարի հետ կապված մեր պլանների իրականացումը: Հիմա արդեն կարող եմ ասել, որ հնարավոր տեղափոխությունը Այաքսից տեղի կունենա ամռանը:

salatik
10.12.2007, 14:21
Ատալանտայի հետ երեկ կայացած խաղում Պավել Նեդվեդը դուրս եկավ խաղադաշտ առաջին րոպեներից և խաղաց իր 300-րդ խաղը Սերիա Ա-ում: Իտալիայում նա արդեն 11 մրցաշրջան է անցկացնում:

Շնորհակալություն Պավել Նեդվեդին իր գեղեցիկ գոլի և Յուվենտուսի հաղթանակի համար:


Յուվենտուս - Ատալանտա

1 - 0

86՛ Պ.Նեդվեդ

salatik
13.12.2007, 13:52
Գերմանական "Համբուրգ"-ի կիսապաշտպան Ռաֆայել վան դեր Վաարտը չի բացառում այն հնարավորությունը, որ շուտով ինքը կարող է հայտնվել Յուվենտուսում:
- Եթե նրանք ինձ դիմեն պայմանագիր ստորագրելու առաջարկությամբ, ապա ես լրջորեն կմտածել այդ հարցի շուրջ: Ես արդեն ասել եմ, որ միայն այն դեպքում չեմ մնա Համբուրգում, եթե ինձ առաջարկություն կանեն ավելի հզոր թիմեր, իսկ Յուվենտուսը հենց այդպիսի թիմերից մեկն է:
Մնում է միայն հիշեցման կարգով ասել, որ նրա պայմանագիրը Համբուրգի հետ ուժի մեջ է մինչև 2010 թվականը, բայց պայմանագրի համաձայն հաջորդ մրցաշրջանի ավարտին Ռաֆայելին կարող են գնել վճարելով ընդհամենը 1 միլիոն եվրո : Այնպես որ Համբուրգը կարող է նրան ավելի շուտ վաճառել, որպեսզի ֆուտբոլիստի հետ միասին նաև շատ գումար չկորցնի:

salatik
14.12.2007, 12:32
Չնայած նրան, որ Ալբին Էկդալին անվանում են "նոր Իբրահիմովիչ", իրականում նրանց միակ կապը այն է, որ երկուսն էլ Շվեդիայից են :
186 սմ հասակով 18 տարեկան այս երիտասարդը , մտել է մեծ ֆուտբոլ միայն 2 ամիս առաջ: Երեկ նրան պաշտոնապես ներկայացրել են Թուրինում: Հիմա մնում է սպասել բժիշկների հետազոտությունների արդյունքին, եթե դրական կլինեն պատասխանները, ապա հունիսին նրան կտեսնենք Ռանիերիի թիմում: Հիմա երիտասարդը խաղում է Շվեդիայում: Ալբինին ուզում էին զեռք բերել Էյնդհովենը, Արսենալը, Ինտերը և Այակսը


Իմ կարծիքով շատ ճիշտ են անում, որ երիտասարդների են գնում: Հիմա որ կողմ նայում ենք, բոլորը ձգտում են երիտասարդացնեն իրանց թիմերը:

Սերխիո
16.12.2007, 01:13
Ռաուլը և Դել Պիեռոն 49 տարեկանում էլ գոլ կանեն ,իսկական լեգենդներ

salatik
17.12.2007, 12:52
Շատ ուրախ եմ, որ սկսել ես նայել Յուվեի խաղերը Պետրոս ջան, կզգաս որ շատ հավեսով են խաղում, աչքիս Սուրեն Բաղդասարյանն էլա Յուվեի երկրպագու:D:D:D շատա գովում խաղացողներին:

Մի խոսքով.
Լացիո 2 - 3 Յուվենտուս

Հռոմում հաղթելը շատ լավա , ավելի կուժեղանա թիմը դրսում հաղթանակներ տանելով:

Դել Պիերոն ու Ռաուլը վաղուց ապացուցել են , որ իրանք հզոր ֆուտբոլիստներ են:

REAL_ist
17.12.2007, 13:04
հալալա Յուվեյին որ եսքանից հետո կարումա մակարդակը պահպանի, ժամանակին Յուվեյի նկատմամբ անտարբեր էի, Ինտեր էի ավելի շատ հավանում, բայց հիմա վիճակը լռիվ հակառակնա
Դել Պիերոյի մասին ուղղակի խոսքրեն ավելորդ են, ամեն ինչ պարզա

Ուրվական
17.12.2007, 14:00
Շատ ուրախ եմ, որ սկսել ես նայել Յուվեի խաղերը Պետրոս ջան, կզգաս որ շատ հավեսով են խաղում, աչքիս Սուրեն Բաղդասարյանն էլա Յուվեի երկրպագու:D:D:D շատա գովում խաղացողներին:

Մի խոսքով.
Լացիո 2 - 3 Յուվենտուս

Հռոմում հաղթելը շատ լավա , ավելի կուժեղանա թիմը դրսում հաղթանակներ տանելով:

Դել Պիերոն ու Ռաուլը վաղուց ապացուցել են , որ իրանք հզոր ֆուտբոլիստներ են:

Շնորհավորում եմ մեզ: Կարինե ջան, Սուրենը շուտվանից Յուվե-էր երկրպագում: Դել Պիերոն... էլ չասեմ:

salatik
18.12.2007, 12:05
Յուվենտուս ես քեզ սիրում եմ :hands

salatik
18.12.2007, 12:49
Համաձայն վերջին տեղեկությունների արդեն հունվարին կվերջացնեն Համբուրգի կապիտան Ռաֆայել վան դեր Վաարտի տեղափոխման հետ կապված բոլոր խնդիրները: Հոլանդիայի հավաքականի կիսապաշտպանը շատ հավանական է, որ կփոխարինի Պավել Նեդվեդին:
Ըստ լուրերի Ալեսսիո Սեկկոն հանգստյան օրերին հանդիպել է Համբուրգի ղեկավարության հետ և համաձայնության եկել սկսելու գործընթացը 17 մլիլոն եվրո գումարով: Շատ հավանական է, որ արդեն հունվարին Ռաֆայելը կլքի Համբուրգը, քանի որ նրա պայմանագիրը մինչև 2009 թվականն է, և եթե մնա, ապա կարող է մյուս տարի ուղղակի 1 մլն. եվրո վճարելով դուրս գալ թիմի կազմից:

Ոնց որ ասում են մի որքը արդեն Յուվենտուսումա:D:D

Սերխիո
18.12.2007, 13:15
չեմ կարծում ,թե 17 միլիոնով կառնեք, ամեն Դեպքում սնեյդերը ու ՌՎՎ նմանատիպ խաղացողներ են ու մի տարիքի ,,ճիշտ ա մերոնք թանկ են տալիս ,բայց դե 10 միլիոնի տարբերություն չի լինի ,երևի 22-ով կառնեք, Բայց լավն ա...
Չնայած Նեդվեդին ավելի լավ կփոխարիներ Մալուդան ,ու կարծում եմ ,Կարինե ջան ,դրան ավելի համաձայն կլինեիր...;) ՖՐԱՆՍԻԱ չեմպիոն:hands

salatik
18.12.2007, 15:37
Հա Պետրոս ջան, իհարկե դեմ չէի լինի, բայց դե Ռաֆիկն էլ վատը չի :D

salatik
19.12.2007, 00:39
Արսենալի կիսապաշտպան Մատյե Ֆլամինին պահանջել է իր թիմից աշխատավարձի բարձրացում, հրաժարվելով պայմանագրի երկարացումից: Սակայն Արսենալի ղեկավարությունը չի պատրաստվում կատարել նրա պահաջը` շաբաթական վճարել 50 հազար ֆունտ: Անգլիական ամենաճանաչված թերթերից մեկը` Times-ը, իր հոդվածներից մեկով ֆրանսիացի ֆուտբոլիստին ուղարկում է Յուվենտուս:
Եթե դա իրականությանը համապատասխանում է, ապա նրան կմիանա նաև Մելբերգը, որը կարող է առանց որևէ գումարի հունիսին տեղափոխվել Յուվենտուս :

Սերխիո
19.12.2007, 14:48
Յուվենտուսը շարունակումէ իր ֆրանսիական ավադույթը:)

salatik
20.12.2007, 12:07
Պետրոս ջան լավագույնները Ֆրանսիայից են ոնց երևումա , մնումա տեսնենք կստացվի թե ոչ, Ինտերն էլա արդեն սկսել իրանով հետաքրքրվել:

salatik
24.12.2007, 15:48
Յուվենտուսս կիրակի օրը նորից հաղթանակ տոնեց:
Յուվենտուս - Սիենա
2 - 0

32' Սալիհամիդիչ
59' Տրեզեգե

Ապրեն իրանք, ափսոս, որ ցույց չտվեցին հեռուստացույցով, մեծ հաճույքով կնայեի:think

Սերխիո
24.12.2007, 16:14
Յուվենտուսս կիրակի օրը նորից հաղթանակ տոնեց:
Յուվենտուս - Սիենա
2 - 0

32' Սալիհամիդիչ
59' Տրեզեգե

Ապրեն իրանք, ափսոս, որ ցույց չտվեցին հեռուստացույցով, մեծ հաճույքով կնայեի:think

Շնորհավորում եմ :
Կարծում եմ Յուվեն փոխչեմպիոն կլինի ,Ռոման կզիջի տեղը դեռ:

salatik
24.12.2007, 16:30
Նոր տարուց առաջ մրցաշարային աղյուսակի տեսքը

№ ..Ակումբ................Խ...Հ...Ո...Պ...Գխ...ԳԸ.....Մ
1...Ինտեր.................17...13...4...0.....37.....9......43
2...Ռոմա..................17...10...6...1.....33.....18....36
3...Յուվե...................17...10...5...2.....35.....15....35
4...Ուդինեզե...........17...8...5...4.....23.....21......29
5...Ֆիորենտինա....17...7...7...3.....26.....15......28


Ռմբարկուներ

№ Անունը .................. Ակումբը ........... Խփված գնդակներ
1. Տրեզեգե ............... Յուվենտուս ............. 13
2. Կրուզ ................... Ինտեր ....................... 10
3. Տոտտի ................ Ռոմա ........................... 9
4. Իբրահիմովիչ ..... Ինտեր .......................... 9
5. Մուտու .............. Ֆիորենտինա ............. 9



Պետրոս ջան ինձ էլա տենց թվում, Ինտերը շատա առաջ գնացել, դժվար կլինի իրան հասնելը: Տեսնենք ոնց կստացվի: Ռոման լավ թիմա, բայց տատանվող բաներ ունի, կարողա մի խաղ շատ լավ խաղա, մյուսում ահավոր վատ: Նենց , որ հույս ունենանք, որ 2-րդ տեղը մերը կլինի:

salatik
25.12.2007, 13:52
Յուվեի դարպասապահ Բուֆֆոնը հարցազրույցներից մեկում պաշտպանել է Միլանի դարպասապահ Նելսոն Դիդային, որին վերջին ժամանակներս շատ են քարկոծում, իսկ Ինտերի հետ կայացած խաղից հետո ավելի շատ: Հիշեցնենք, որ Կամբիասսոյի հարվածից հետո Դիդան ընկավ դարպասի ձախ անկյունում, մինչդեռ գնդակը հենց դարպասի մեջտեղում հայտնվեց:

- Պատճառը նրանում է, որ այս նոր գնդակները օդի մեջ փոխում են իրենց ուղղվածությունը, որի հետևանքով տեղի են ունենում այդպիսի պահեր: Սիենայի հետ խաղի ժամանակ իմ հետ էլ կարող էր այդպիսի դեպք տեղի ունենալ: Միայն ավելի հուսալի վիճակում գտնվելու համար դարպասապահը պետք է ավելի երկար ոտքի վրա մնա:



Յուվենտուսի գլխավոր մարզիչ Կլաուդիո Ռանիերին դիմել է թիմի ղեկավարությանը խնդրանքով` հատկացնել համապատասխան գումար կիսապաշտպան Լուկա Չիգարինիին ձեռք բերելու համար: Իտալիայի երիտասարդական հավաքականի կենտրոնական կիսապաշտպանը համարվում է լավագույններից մեկը, որն ապացուցվում է նրա հանդեպ տածած մեծ հետաքրքրությունը շատ հզոր ակումբերի կողմից: Դեռ պարզ չէ, թե երբ տեղի կունենա նրա տեղափոխությունը: Նախնական գինը տատանվում է 9 միլիոն եվրոյին մոտ:

salatik
27.12.2007, 12:49
Հատուկ շնորհակալություն Սամվելին:)
Շնորհավորում եմ գալիք Ամանորն ու Սուրբ Ծնունդը, ցանկանում եմ բոլորին առողջություն և ցանկությունների իրականացում:
Buon Natale bianconero;)

salatik
28.12.2007, 00:55
Չնայած նրան, որ Ջիջի Բուֆֆոնը անցած մրցաշրջանը Սերիա Բ-ում էր խաղում և արդեն 2 տարի է ինչ Չեմպիոնների լիգայում նրան չենք տեսնում, միևնույնն է ֆրանսիական L'Equipe հանդեսը նրան մտցրել իր երազանքի թիմի մեջ /2007/:

Դարպասապահ
Ջանլուիջի Բուֆֆոն /Յուվենտուս/

Պաշտպաններ
Դ. Ալվեշ /Սեվիլիա/, Ն.Վիդիչ /Մ.Յունայթեդ/, Ու. Գալլաս /Արսենալ/, Էվրա /Մ.Յունայթեդ/,

Կիսապաշտպաններ
Կակա /Միլան/, Ս.Ֆաբրեգաս /Արսենալ/, Ս.Ջերարդ /Լիվերպուլ/, Կ.Ռոնալդու /Մ.Յունայթեդ/

Հարձակվողներ
Դ.Դրոգբա /Չելսի/, Ռ.Վան Նիստելռոյ /Ռեալ/

salatik
30.12.2007, 12:42
2007թվականը մի շատ լավ լուրով ենք վերջացնում:P

Բուֆֆոնը դեկտեմբերի 28-ին հայր է դարձել:hands
Նրան` իր շատ գեղեցիկ կինը որդի է պարգևել, անունը Լուիս Տոմաս են դրել:
Ցանկանում եմ քաջ առողջություն:
Մեկ հարձակվող արդեն ծնվել էր այս տարի , հիմա էլ ապագա դարպասպահ ծնվեց :D:D

salatik
02.01.2008, 12:36
Շատերն են տեղյակ, որ Իտալիայում կա մի հետաքրքիր ավանդույթ` Նոր տարվա շեմին պատուհանից դուրս նետել հին իրեր: Մենք ճիշտ է Իտալիայում չենք, բայց այդ ավանդույթը այնքան լավն է, որ ես ուզում եմ Ձեզ առաջարկել դեն նետեք վատ հիշողությունները` վատ արարքները, վեճերը, նախանձը, դավաճանություններն ու անհաջողությունները: Եթե բոլորս այդ քայլին գնանք, ապա կտեսնենք, որ մեր հիշողությունը լի է միայն հաճելի հուշերով: Կհիշենք անցած տարին միայն բարի ու լավ արարքներով և այս գալիք տարին կլինի միայն հնի շարունակությունը:

Շնորհավոր բոլորի Նոր տարին և Սուրբ Ծնունդը:

salatik
08.01.2008, 12:19
Յուվենտուսը և Բարսելոնան հանդիսանում են աշխարհի ամենահայտնի և ամենասիված երկու թիմերը: Այս տվյալները հրապարակել են Ֆուտբոլի Միջազգային Պատմության Ֆեդերացիան և IFFHS-ն :
IFFHS-ն գտնվում է Բոննում և սկսած 1991 թվականից ամեն տարի սեփական հարցումների շնորհիվ հայտարարում է լավագույն ակումբի անունը:
Չնայած, որ ոչ հեռու անցյալում Բարսելոնա ակումբը Չեմպիոնների լիգայում անհաջողություն ունեցավ, այնուամենայնիվ նա գրավում է առաջին հորիզոնականը 670 միավորվով: Նրան հաջորդում է Յուվենտուսը իր 584 միավորներով: 3-րդ տեղում է Մանչեստր Յունայթեդը 579 միավորով:
Միլանը 2007-ի դեկտեմբերին տիրացավ աշխարհի ակումբային գավաթին և դարձավ ամենաշատ տիտղոսներ ունեցող թիմը` 18 միջազգային հաղթանակներ: Սակայն նա գրավում է այս ցուցակի միայն 5-րդ հորիզոնականը 547 միավորով: 4-րդ հորիզոնականը Ֆուտբոլի Միջազգային Պատմության Ֆեդերացիայի և IFFHS-ի ցուցակում Մադրիդի Ռեալինն է - 570 միավոր: Միայն ավելացնեմ, որ Ինտերը գտնվում է 7-րդ տեղում 488 միավորով, իսկ Ռոման 18-րդ:

05.01.2008թ.-ի հրապարակումից:


http://www.iffhs.de/?3d4d443d0b803e8b40384c00205fdcdc3bfcdc0aec70aeedbe1a

salatik
09.01.2008, 15:13
Հոլանդական Այաքսի հարձակվող Կլաս-Յան Հունտելարը հույս ունի, որ մրցաշրջանի ավարտին կտեղափոխվի Յուվենտուս:
- Իմ գլխավոր նպատակն է խաղալ սուպեր ակումբի կազմում, իսկ Յուվենտուսը հենց այդպիսի ակումբ է: Ես շատ բան գիտեմ այդ ակումբի պատմության մասին և մեծ ցանկություն ունեմ դառնալ այդ պատմության մի մասնիկը: Իմ հնարավոր տեղափոխման մասին խոսել եմ թիմի նախկին ֆուտբոլիստներից մեկի` Էդգար Դավիդսի հետ, ով միայն լավ հիշողություններ ունի Յուվենտուսի մասին և ինձ խորհուրդ է տալիս միանշանակ ընտրել այդ թիմը: Հիմա միայն անհամբերությամբ սպասում եմ Սերիա Ա-ում իմ ներկայությանը, - ասել է Հունտելարը Corriere dello Sport -ի թղթակցի կողմից վերցված հարցազրույցում:

salatik
10.01.2008, 01:15
Յուվենտուսի ֆուտբոլիստների ընտանիքներում 2008 թվականը թվում է 2007-ի նման կդառնա երեխաների ծնունդներով առատ: Հիշեցնեմ, որ 2007 թվականին Կամորանեզիի, Տիագուի, Օլիվերայի, Դել Պիերոյի, Բումսոնգի և Բուֆֆոնի ընտանիքներում ծնվեցին երեխաներ: Մի քանի ամիս հետո այդ երջանկությունը կթակի նաև Տրեզեգեի տան դուռը: Երեխան կծնվի հունիսին: Դավիդի ընտանիքում սա արդեն երկրորդ երեխան կլինի, նրա առաջնեկը` Էրոնը ծնվել է նույնպես Թուրինում: Արդեն պարզել են, որ երկրորդը նույնպես տղա է: Այս մասին ասել է հենց ինքը` Տրեզեգեն, ով հիմա գտնվում է թիմի հետ Մալտայում:

salatik
18.01.2008, 01:13
Գավաթի հերթական տուրում Յուվենտուսը շատ կարևոր հաղթանակ տարավ Էմպոլիի նկատմամբ:
Յուվենտուս 5-3 Էմպոլի
Գոլեր:
4'Մարկիոնի - 1-0
10' Նեդվեդ- 2-0
33' Անտոնիոնի 2-1
45' Պոզի- 2-2
50' Յակվինտա -3-2
51' Պոզի -3-3
61' Յակվինտա - 4-3
78' Դել Պիերո (11մ.) -5-3


Խոշոր հաշվով հաղթանակի շնորհիվ Յուվենտուսը կմրցի գավաթին տիրանալու համար հաջորդ տուրերում, որտեղ 1/4 տուրում կհանդիպի Ինտերին:

10 րոպեում 2 գնդակ վատ չի չէ :P

Ուրվական
18.01.2008, 11:38
Յուվենտուս, ես քեզ սիրում եմ:love...

Աբելյան
18.01.2008, 11:41
այ, եթե Ինտերին անցնի, ես էլ կսիրեմ

salatik
18.01.2008, 13:46
Որվական ջան ոնց եմ քեզ հասկանում, ոնց եմ քեզ հասկանու~~~մ :D:
Հայկո ջան ոնց որ թե կամանց կամանց սկսում ես սիրել Յուվեին չէ? ախր ոնց կարելիա չսիրել մի թիմ որտեղ դարպասապահնա Բուֆֆոնը, որտեղ խաղումա Դել Պիերոի նման ֆուտբոլիստը:
FORZA JUVE
FORZA ROMA
ANTI INTER
Օրինակ ախպորս սիրած ֆուտբոլիստներից մեկը, ում նկարնա անգամ կպցրել մեր տանը Տոտտինա , չնայած, որ ինքը Ինտերի երկրպագուա: Նենց որ ամեն օր Տոտտին տեսնում եմ Հայկո ջան: Մենակ պետքա պատկերացնեք Յուվենտուս-Ինտեր խաղի ընթացքում ինչա կատարվում մեր տանը:D: Ինտերի խաղը մենակ այդ ժամանակ եմ նայում ես :hands
Իսկ Ռոմայի ֆուտբոլիստների համազգեստը իմ կարծիքով երևի աշխարհի ամենասիրուն համազգեստնա: Ես չգիտեմ ինչքան հայտնի մոդելավորողներ են աշխատում իրանց շորերի վրա, բայց սպանումա , ամեն ինչ շատ սիրունա:

Աբելյան
18.01.2008, 13:57
Այ էն 97-99 թվերի Յուվենտուսը շատ եմ սիրում, էն որ Պերուցցին կար, Մոնտերոն, Ֆերրարան, Զիդանը:
Ընդհանրապես էտ տարիների Իտալական ֆուտբոլը շատ եմ սիրում: Ափսոս էտ վախտ ֆուտբոլ չէի նայում:

salatik
18.01.2008, 14:51
Յուվենտուսը ոչ մի անգամ լավ ֆուտբոլիստի պակաս չի ունեցել Հայկո ջան, կարամ մի քանի դեմքերի անուններ գրեմ , չնայած չեմ էլ կասկածում , որ գիտես :)
Ռոբերտո Բաջիո, Դիդիե Դեշամ, Էդգար Դավիդս, Անտոնիո Կոնտե, Սալվատորե Սկիլաչի, Յուրգեն Կյոլեր, Տիերի Անրի, Քրիստիան Վիերի, Ֆաբրիցիո Ռավանելլի, վան դեռ Սարը ու էլի շատ շատերը:
Ամեն մեկի մասին կարելիա մի էջ գրել, օրինակ Սկիլաչին 90 թվականի աշխարհի խաղերի ժամանակ խփեց ամենաշատ գնդակը ու դարձավ լավագույն ռմբարկուն, ու ինքը 89-92 թթ Յուվենտուսի կազմում էր :
Մի շարք աշխարհահռչակ ֆուտբոլիստներ հենց Յուվենտուս ակումբի կազմում են ստացել իրանց Ոսկե ու Ադամանդե գնդակները:
ՈՍԿԵ ԳՆԴԱԿ
1961 — Էնրիկե Օմար Սիվորի
1982 — Պաոլո Ռոսսի
1983 — Միշել Պլատինի
1984 — Միշել Պլատինի
1985 — Միշել Պլատինի
1993 — Ռոբերտո Բաջիո
1998 — Զինեդին Զիդան
2003 — Պավել Նեդվեդ

ԱԴԱՄԱՆԴԵ ԳՆԴԱԿ
1993 — Ռոբերտո Բաջիո
1998 — Զինեդին Զիդան
2000 — Զինեդին Զիդան

Իսկ հունվարի 16-ին չգիտեմ դուք տեղյակ եք է թե ոչ Բուֆֆոնին հանձնեցին անցած 20 տարիների լավագույն դարպասապահի կոչում, Ֆուտբոլի Միջազգային Ինստիտուտի կողմից:
87 թվականին այդ տիտղոսին էր արժանացել Մանչեստր Յունայթեդի դարպասապահ Պետեր Շմեյխելը: Հիմա Բուֆֆոնը իրանից առաջ անցավ ու գրավեց առաջին հորիզոնականը, Օլիվեր Կահնը 3-րդ տեղում է 62 միավորով, հետո Խոսե Լուիս Չելավերտն է 58 միավորով և հնգյակը եզրափակում է Վալտեր Զենյան 55 միավորով:

Սերխիո
18.01.2008, 19:40
Յուվենթուսը ունի մի լավ ավանդույթ,մի գուցե ես եմ դա նկատել ,իրականում այդպես չի: Բանը նրանումն է ,որ Յուվեն միշտ ունեցել է հրաշալի հարձակողական եռյակ,ու 3 էլ հաջորդաբար համարներով են 9,10,11...

Ռոսսի 9 ,Պլտինի 10 ,Բոնեկ 11
Վիալի 9 ,Բաջո 10 ,Ռավանելի 11
Սալաս 9,Դել Պիեռո 10 ,Նեդվեդ 11

salatik
21.01.2008, 19:21
ինչ ասեմ, ճիշտ ես նկատել որակի առումով, բայց համարները ինձ թվումա մենակ պատահականություն են եղել, որովհետև կարծեմ Իբրահիմովիչը երբ խաղում էր Յուվեում ուրիշ համարով էր:8

Իսկ նորություններ շատ կան Յուվեյում հիմա, պատրաստվում են ոնց որ Սիսոկոյին ու Մելբերգին առնել, տեսնենք ինչ կստացվի, եթե Աստոն Վիլլան համաձայնվի հիմա 700 հզ. ֆունտով ուրեմն կշահի, իսկ եթե չհամաձայնվեն երևի կսպասեն ամռանն ու առանց փողի կտեղափոխեն Յուվե: Տիագուին վերջապես որոշեցին վաճառել Տոտտենհեմին 9մլն. ֆունտով: Բարի ճանապարհ իրան;)

salatik
23.01.2008, 20:00
Այսօր երեկոյան կկայանա Յուվենտուս - Ինտեր գավաթի խաղը:
Երևի Յուվեն չկարողանա պայքարել գավաթի հետագա խաղերին, քանի որ Բուֆֆոնը, Նեդվեդը ու Սալիհամիդիչը տարբեր պատճառներով չեն կարողանալու մասնակցնեն այսօրվա խաղին:
......................Բիրինդելի...............Գրիգերա.............Լեգրոտալե................Մոլինարո

....................................Նոչերինո................................Զանետտի....................................
..................................................................Տիագո................................................................ .

......................Յակվինտա.................................................................Դել Պիերո..........
.................................................................Տրեզեգե..........................................................

կազմնա խաղի, բացի դարպասապահից, չգիտեմ ովա լինելու

Ուրվական
23.01.2008, 20:15
Արա, հա, մոռացել էի ասեի: Ռանիերին անկապ մարզիչ ա:angry: Զգացիք, վերջին խաղին առաջին խաղակեսում Յուվենտուսի խաղը:love ու երկրորդում Յուվենտուսի խաղը:angry: Տարբերությունը գիտեք, չէ՞: Դել Պիերոն փոխարինվեց:

Ներսես_AM
23.01.2008, 21:10
Արա, հա, մոռացել էի ասեի: Ռանիերին անկապ մարզիչ ա:angry: Զգացիք, վերջին խաղին առաջին խաղակեսում Յուվենտուսի խաղը:love ու երկրորդում Յուվենտուսի խաղը:angry: Տարբերությունը գիտեք, չէ՞: Դել Պիերոն փոխարինվեց:
էէէ ինչ ես ասում Գոռ: :angry Մի մոռացի որ ետ մարդը էլ 20 տարեկան չի որ 90 րոպե վազի: Մի քանի խաղ տենց որ 90 խաղա շունչը կփչի:
Իսկ այսօր մահ ներաձուրիներին։ Առա՜ջ տղերք :goblin

Ուրվական
23.01.2008, 21:14
էէէ ինչ ես ասում Գոռ: :angry Մի մոռացի որ ետ մարդը էլ 20 տարեկան չի որ 90 րոպե վազի: Մի քանի խաղ տենց որ 90 խաղա շունչը կփչի:

Մի քանի խաղ չէ, բայց էդ խաղին պետք ա գոնե 70 րոպե խաղար:angry: Լավ ա, արդյունքը բավարարում ա՞: Թող էդ խաղին լրիվ խաղար, մյուսին չխաղար: Հաստատ ֆիզիկականը էդ խաղի 90րոպեին հերքում էր:

Taurus
23.01.2008, 23:07
էսօր պիտի որ Ինտերը հագցնի Յուվեին, բայց լավ գօլառատ խաղ կլինի

Ուրվական
23.01.2008, 23:08
էսօր պիտի որ Ինտերը հագցնի Յուվեին, բայց լավ գօլառատ խաղ կլինի

Արտահայտությունների մեջ զգույշ: Ոչ մեկ էդքան չկա, որ Յուվեին հագցնի:

Taurus
23.01.2008, 23:11
...Ոչ մեկ էդքան չկա, որ Յուվեին հագցնի:

Լավ ա չասիր որ չի էլ եղել:
հագցնել- իմ պատկերացմամբ դա 3 գոլի տարբերությամբ հաղթանակն է

Ուրվական
23.01.2008, 23:14
Լավ ա չասիր որ չի էլ եղել:
հագցնել- իմ պատկերացմամբ դա 3 գոլի տարբերությամբ հաղթանակն է

Հա՞: Իմ պատկերացմամբ էլ հագցնելը կամայական հաշվով հաղթանակն ա, ոնց որ, օրինակ, Յուվենտուսը կհագցներ ցանկացած թիմի, եթե նորմալ մրցավարություն լիներ:

BOBO
24.01.2008, 00:21
Internazionale 0 - 0 Juventus 20'
N. Burdisso8'http://www.imageshare.am/thumb/48348757/red.gif

Հա բայց խի?:angry

Մեկա Ինտերը կրելու ա:P
:D

Սերխիո
24.01.2008, 00:48
առաջին խաղը ոնց ա պրծել ?

BOBO
24.01.2008, 01:09
առաջին խաղը ոնց ա պրծել ?
Էս առաջինը չի?

Interazionale 1 - 0 Juventus
J. Cruz 54'

ըհը արդեն հաքցնում ա:hands:))

BOBO
24.01.2008, 01:33
Չէ էս վերջն ա արդեն:hands:))
Internazionale 2 - 0 Juventus
J. Cruz 54',74'

Մի հատ էլ 94 ու ֆսյո:D

-----------------------------------

Internazionale 2 - 1 Juventus
J. Cruz 54',74'------A.D. Piero79'

Հարգեցի:ok
Բայց մեկա կրվելու են:D

-----------------------------------

Internazionale 2 - 2 Juventus
J. Cruz 54',74'------A.D. Piero79'
---------------------J. Boumsong85'
իիիիիիիի:8

----------------------------------

պրծավ:(
Լավ չէր, ոնց 2-0-ն ձեռներից բաց թողեցին:

Ներսես_AM
24.01.2008, 02:05
տեսա 1-0 ա ասի պտի գնամ նայեմ, մերոնք որ ջարդեն: մի 2 րոպե նայեցի գնացի զուգարան եկա, հենց եկա 2-ը խփեցին: Յուվեի վռատարը քյալամ էր լրիվ :angry: Ու ըտե գնաց չգիտեմ դրանից առաջ ոնց էր խաղը: Յուվեն սպանեց լրիվ: Հո պրեսինգ չէր անում: Տռեզեգեին հալալա շատ խելացի պաս տվեց հետ ու Ալեքսը սխոդու մխրճեց գնդակը: 2-րդնել Բումսոնգը անկյունայինից քյաչը դեմ տվեց, պլանկա գոլ: Մի հատ էլ դրանից հետո Կռուզը շտանգա խփեց: բայց որ գոլ գնար էլի էն ախմախը չէր բռնելու: սխալ դիրքում եր կանգնել: :angry
տանը միայն հաղթանակ :goblin

Ուրվական
24.01.2008, 09:31
Հագցրինք:

salatik
24.01.2008, 11:31
Կեցցե մեր Մեծ Կապիտանը :hands

ապրեն տղերքը էլի 10 րոպեում 2 գոլ:ok
Եզրակացնում եմ, որ եթե Բուֆֆոնը մասնակցեր , հաստատ սկզբի 2-ը գոլը չէր արձանագրվի :
Բուրդիսսոին ինչի են կարմիր ցույց տվել հենց խաղի սկզբում?

salatik
24.01.2008, 12:10
Բումսոնգի նվերը շատ դուրս եկավ, գնալուա Լեոն ոնց որ ես խաղաշրջանից հետո, իրան հաջողություն եմ մաղթում

salatik
24.01.2008, 12:36
1/4 տուրի արդյունքները այսպիսին են
Ուդինեզե - Կատանիա 3-2
Սամդորիա - Ռոմա 1-1
Ինտեր - Յուվենտուս 2-2
իսկ Լացիո - Ֆիորենտինա խաղը տեղի կունենա այսօր


Որոշ մարդկանց համար արդեն Յուվենտուս - Ինտեր խաղը տեղիա ունեցել վաղուց ու արդեն հաշիվն էին գրել, բայց էն մարդիկ ովքեր տեղյակ են գիտեն որ առաջին խաղը երեկվանն էր, իսկ պատասխան խաղը Թուրինում տեղի կունենա ամսի 30-ին, սպասենք, իսկ նկարը տեղադրում եմ , որ պատկերացում կազմեն Գավաթի խաղերում մնացած թիմերի մասին:

REAL_ist
24.01.2008, 13:05
Ինտերին հալալա կարմիրով հայհայա կրում էր, Յուվեյին դժվարա լինելու

Ներսես_AM
24.01.2008, 13:08
Կեցցե մեր Մեծ Կապիտանը :hands

ապրեն տղերքը էլի 10 րոպեում 2 գոլ:ok
Եզրակացնում եմ, որ եթե Բուֆֆոնը մասնակցեր , հաստատ սկզբի 2-ը գոլը չէր արձանագրվի :
Բուրդիսսոին ինչի են կարմիր ցույց տվել հենց խաղի սկզբում?

Բուրդիսսոին կարմիր են տվել հետեվից վերջին հույսի սահանկման համար: Ոնց որ էլի կապիտանն էր փախնում գոլ խփելու: :DԼավ չտեսա բայց ոնց որ ինքն էր:D

Աբելյան
24.01.2008, 13:24
այ տենց էր պետք իրանց :ok
պատասխան խաղը քանի որ Թուրինում ա, Յուվենտուսի շանսերը ավելանում են, այսինքն՝ Ռոմայի շանսերն էլ են ավելանում

salatik
24.01.2008, 13:49
Հայկո ջան պատկերացնում ես Յուվենտուս - Ռոմա խաղը ինչ սիրունա ստացվելու?
Երանի իրար հետ խաղան ֆինալում, իմ համար էս գավաթի խաղերը մի տեսակ երկրորդական են, ավելի կարևորություն եմ տալիս Սերիա Ա-ի խաղերին:
Բայց որ Մեծն Չեմպիոնը չի կարում մեզ հաղթի փաստա :D մենք միշտ ծիծաղում ենք,:P իրանք միշտ նեռվայնանում են դրանից :angry

salatik
25.01.2008, 11:59
Արդեն Յուվենտուսի պաշտոնական էջում գրել են, որ Աստոն Վիլլայի ու Լիվերպուլի հետ բանակցությունները Մելբերգի ու Սիսոկոի տրանսֆերների հետ կապված ավարտվել են, ու ամենայն հավանականությամբ արդեն փետրվարի 3-ին Մելբերգը կմասնակցի Յուվենտուս - Կալիարի խաղին, իսկ Սիսոկոն փետրվարի 11-ից նոր կկարողանա մասնակցել խաղերին, քանի որ Աֆրիկայի գավաթի խաղերին նույնպես ինքը մասնակցումա:
Վան դեր Վարտի խնդիրն էլ կարծես լուծվողա, ինքը շատա ուզում գա Յուվենտուս , նենց որ ինձ թվումա կստացվի, մնումա Վերդերից Դիեգոյի տեղափոխման հարցը անլուծելի, քանի որ Վերդերը չի ուզում իրա լավագույն ֆուտբոլիստին բաց թողնի ձեռքից, ու երևի ամեն ինչ կանի որ չհեռանա Դիեգոն իրանցից:

REAL_ist
25.01.2008, 13:11
եթե Մելբերգն ու Սիսոկոն գան շատ հաջող տռանսֆեռներ կլնեն իմ կարծիքով, էլ չեմ ասում Վան Դեր Վարտի ու հատկապես Դիեգոյի մասին, լավ կխտանա Յուվեյի կազմը, հատկապես կիսապաշտպանությունը, որը հիմա ետքան էլ ուժեղ չի համեմատած մյուս օղակների

salatik
26.01.2008, 00:05
Դե ճիշտ ես ասում, քիչ քիչ ամեն ինչ տեղնա ընկնում, հիմա կիսապաշտպանների մեջ լավերն էլ կան , օրինակ Կամորանեզին, Նեդվեդը, Սալիհամիդիչը, Զանետին լավն են, մնացածներն էլ մի կերպ իրանց փոխարինում են , Սերիա Բ-ից նոր հետ եկած թիմի համար 3 հորիզոնականում մի քանի շաբաթ մնալը արդեն շատ մեծ կամքի ուժի մասինա խոսում: Չմոռանանք թե ինչքան ֆուտբոլիստներ դուրս եկան թիմից, նենց ֆուտբոլիստներ, որ հիմա իրանց թիմերի կենտրոնական խաղացողներ են, Իբրահիմովիչը, Մուտուն այսօր 2-րդ 3-րդ տեղերն են Տրեզեգեյից հետո ռմբարկուների ցուցակում:
Մոռացա հարցնեմ նկարս սիրունա ? :B

salatik
28.01.2008, 01:06
Լիվորնո 0 - 3 Յուվենտուս 63-րդ րոպեի դրությամբ

0 -1 Տրեզեգե 30'
0-2 Դել Պիերո 49'
0-3 Տրեզեգե 63 '

Հալալա Յուվեին, երբեք չի կորցնում իրա հաղթաակի ոգին, Բուֆֆոնին առողջություն ցանկանք, որ ամսի 30-ին գավաթի խաղին գոնե կարողանա մասնակցի:

Աբելյան
28.01.2008, 11:44
աչքիս էս տարի ոսկե խաղակոշիկը Տրեզեգեն ա տանելու

salatik
28.01.2008, 20:35
Այսօր իմ շատ սիրելի Բուֆֆոնի ծննդյան օրն է, և իմ կարծիքով այն 1 համարը, որ իրա վերնաշապիկի վրա գրված է, նշանակում է, որ նա աշխարհի N1 դարպասապհն է, ցանկանում եմ առողջություն և անսպառ երջանկությույն:
Միշտ մեզ ուրախացնի իրա գեղեցիկ խաղով:

Davids
28.01.2008, 20:39
Այսօր իմ շատ սիրելի Բուֆֆոնի ծննդյան օրն է, և իմ կարծիքով այն 1 համարը, որ իրա վերնաշապիկի վրա գրված է, նշանակում է, որ նա աշխարհի N1 դարպասապհն է, ցանկանում եմ առողջություն և անսպառ երջանկությույն:
Միշտ մեզ ուրախացնի իրա գեղեցիկ խաղով:

Համամիտ եմ որ թիվ մեկ դարպասապահն է, բայց էդ 1-ը նշանակում է որ ինքը մի տարի էլ մեծացավ: :D

salatik
29.01.2008, 15:10
Բուֆֆոնը արդեն մասնակցումա պարապմունքներին, իրան լավա զգում ըստ պաշտոնական կայքի, բայց ոնց երևումա Ռանիերին չի ուզում, որ ինքը մասնակցի Ինտերի հետ կայանալիք խաղին:
Կյելինին վնասվածքի պատճառով դեռ չի միասնակցում խաղերի, բայց ինքն էլա պարապմունքին մասնակցել: Բայց Ռանիերին հայտնելա, որ Կյելինին մի քանի շաբաթ դեռ դուրս չի գա խաղադաշտ:
Կամորանեզին արդեն լավացելա ու անպայման կլինի ամսի 30-ին տեղի ունեցող խաղի հիմնական կազմում:
Լիվորնոյի հետ խաղից հետո փոքրիկ վնասվածքներ են ստացել նաև Տրեզեգեն ու Բելարդին, բայց թիմի բժշկի կարծիքով, նրանք կարող են նրանք մասնակցել :
Զեբինան նույնպես վնասվածքից դեռ չի ապաքինվել, ու ինքն էլ չի կարողանա մասնկացել խաղերին դեռ մի քանի շաբաթ:

Yeti
30.01.2008, 03:50
Ամսի 30-ին կկայանա Իտալիայի գավաթի պատասխան հանդիպում: Առաջին հանդիպումն ավարտվել է 2-2 հաշվով՝ Սան-Սիրո մարզադաշտում, ընդ որում, Ինտերը 8-րդ րոպեից ի վեր խաղում էր 10 հոգով և կիսաերկորդ կազմով: Հետաքրքիր են ձեր կարծիքները:)):

salatik
01.02.2008, 17:00
Սիսոկոն եկելա արդեն :hands
Աննորմալա, իրա հավաքականի խաղին չի մասնակցել Աֆրիկայի գավաթում, որ գա Թուրին, ու պարտվել են Դրոգբայի հավաքականին:
Սխալա արել իհարկե, բայց դե գալը բարի, կարար մի քանի օր ուշ գար:

Սերխիո
01.02.2008, 18:55
լավ ձեռքբերում է:ok ,շնորհավորում եմ ,դեռևս <<Վալենսիայում>> հանդես գալու ժամանակ էլ ինձ շատ էր դուր գալիս Մօմօն:)

salatik
02.02.2008, 15:37
Մարչելլո Լիպպին ասելա, որ եթե Յուվենտուսը էս տարի դուրս գա Չեմպիոնների Լիգա, մենակ այդ դեպքում ինքը կդառնա Յուվեի նախագահը:
Լիպպին դեմքա խոսք չկա, իրան հասնելու համար ուրմեն պետքա 3-րդ տեղը պահպանեն մերոնք:hands


Մեր Զանետիին Դոնադոնին կանչելա հավաքական, բայց ինքը հրաժարվելա ու միացելա Տոտտիին ու Նեստային:oy
Ափսոս իհարկե , կուզենայի որ Տոտտին էլի խաղա:(

salatik
07.02.2008, 15:09
Մի քանի օր առաջ Դավիդ Տրեզեդեն պարապմունքներից մեկի ժամանակ վնասել էր ոտքը և նախնական ստուգումներից հետո հայտարարել էին, որ նա մոտ 2 շաբաթ բուժման կարիք կունենա: Իհարկե շատ ցավալի լուր էր: Բայց այսօր Դավիդը դուրս է եկել պարապմունքի, և ուրախացրել իր երկրպագուներին: Հուսով ենք, որ նա կիրակի օրը հիմնական կազմում դուրս կգա Ուդինեզեի հետ կայանալիք խաղում:
Մի ուրախալի լուր էլ կա, Բուֆֆոնը ապաքինվել է, նա էլ կմիանա կիրակի օրը մեր թիմին:

Պավել Նեդվեդին ակումբի ղեկավարները համոզում են , որ երկարացնի պայմանագրի ժամկետը: Տեսնենք ինչ կստացվի:

Խոսակցություններ կար , որ Տիագուին ուզում են փոխեն Դեկուի հետ, բայց դա միայն խոսակցություններ են:

Godfather
07.02.2008, 18:51
Յուվետուս կարող է տեղափոխվել 41 ամյա խարպասապահ Պալյուկան,որը հիմա ազատ վիճակում է գտնվում:

Աբելյան
08.02.2008, 11:58
շատ լավ կլնի

ամենասիրածս իտալացի դարպասապահը ինքն ա, ու հույս ունեմ տեղափոխվելու դեպքում երկրորդ դարպասապահը կլնի թիմում

salatik
11.02.2008, 16:41
Հայկո ջան մյուս խաղում մենք հակառակորդներ ենք լինելու ցավոք , Յուվենտուս - Ռոմա, փետրվարի 16-ին:
Ուդինեզեին հաղթեցինք 2-1, շատ լավ խաղ էր, մեծ հաճույքով նայել եմ, լարված էր:
Ուդինեզեն կամքի ուժ ունեցող թիմա, վտանգավորա միշտ իրա հետ խաղալը:
Ինտերը նորից հաղթեց, ու նորից խաղից դուրսից գոլ խփեցին, նկարը տեղադրում եմ, քոռ պետքա լինի մարդ որ չտեսնի, խեղճ Կատանիա:

salatik
18.02.2008, 14:52
Յուվենտուս - Ռոմա շաբաթ օրը տեղի ունեցավ ու Յուվենտուսը կարողացավ 3 միավոր հավաքեց: Տուգանային հարվածից շատ գեղեցիկ գոլի հեղինակ դարձավ Դել Պիերոն:

Հիմա արդեն 23 խաղից հետո
1.Ինտեր - 59
2.Ռոմա - 48
3.Յուվենտուս - 47
4.Ֆիորենտինա - 41
5.Միլան - 38

salatik
23.03.2008, 01:01
Արդեն 70-րդ րոպենա ու իմ Յուվեն Ինտերին հաղթումա 2-0

49 - Կամորանեզի
63 - Տրեզեգե

FORZA JUVE