Դիտել ողջ տարբերակը : Յուվենտուս / FC Juventus
ուռռռաաաա... :hands
միացրեցի նայեմ
:)
ցույց չեն տալի :(
Inter Milan 1 - 2 Juventus:ok
90+1 В штангу попал Манише!
Թուու... Խի չի գոլ մտել:(
Թուու... Խի չի գոլ մտել:(
Ապեր հասկանում եմ... Պերիոդա որ թարսվումա ուրեմն վերջ, Ռեալի հետել տենց պերիոդ եղավ հիմաել Բարսայի մոտա:(
Ուրվական
23.03.2008, 14:05
Լացացրեցինք Ինտերին:
Շնորհավորում եմ, լավ խաղ, լավ հաղթանակ…
Շատ լավ էր, ռոման մի քիչ մոտեցավ, բայց կարծում եմ ոչինչ չի փոխվի:think
JUVE-ATAT
24.03.2008, 09:32
Կեցցե Յուվեն,Էս հլա ծաղիկներն են, իսկ Ռոման լրիվ շանսսրն ունի Ինտերին զրկի <<գրպանում դրած>> չեմպիոնությունից:
Յուվենտուսը մեծատառով թիմա, ինքն ապացուցեց, որ Ինտերը այսօր ում հաղթի էլ , մեկա Յուվեին չի կարողանա հաղթի:
Պատմական հաղթանակա:
Օր լինի մենք էլ ունենանք մեր ՀԱՂԹԱՆԱԿԸ:
գնացել են մեր տղաները Հոլանդիա կարծեմ այսօր
Ժողովուրդ ջան նոր ցնցող բան եմ կարդացել, Ֆրանսիայի հավաքականի գլխավոր մարզիչը Տրեզեգեին կանչելա հավաքական, իհարկե Բենզեմայի վնասվածքնա պատճառը, բայց և այնպես վերջապես սառույցը շարժվեց:
Իսկ Իտալիայի հավաքականում Կասսանոն ու Դեկ Պիեռոն կբացակայեն:
Ափսոսա Կասսանոն, շատ լավ ֆուտբոլիստա:
Մենք երազում ենք սենց ֆուտբոլիստներ ունենանք, իսկ նրանք չեն էլ խաղացնում իրանց:
JUVE-ATAT
26.03.2008, 16:21
Դե Իտալիան միշտ էլ կադրերի խնդիր չի ունեցել, բայց Դել Պիեռոն պետք ա իհարկե հավաքականին: Տեսնենք Դոնադոնին ինչ սաստավ կդնի այսօր:
Արսենալը, Ռեալը, Յուվես ու Համբուրգը խաղալու են "Emirates Cup" -ի մրցաշարում:
Արսենալի կողմիցա կազմակերպվում այդ գավաթի խաղարկությունը, օգոստոսի ամսին:
Հետաքրքիր ձևով են հաշվելու միավորները`
հաղթանակ -3 միավոր
ոչ ոքի -1 միավոր
գումարած ամեն մի խփված գնդակի համար - 1-ական միավոր
Անցած խաղում Յուվես պարտություն կրեց, չգիտեմ ինչ էր կատարվում Բուֆֆոնի հետ, երևի երեխան չէր թողել գիշերը լավ քներ ;)
Միևնույննա շատ եմ սիրում իրանց : Հիմա կարևորը որ հաջորդ մրցաշրջանում Չեմպիոնների լիգայում խաղան:
FORZA JUVE
Արսենալը, Ռեալը, Յուվես ու Համբուրգը խաղալու են "Emirates Cup" -ի մրցաշարում:
Արսենալի կողմիցա կազմակերպվում այդ գավաթի խաղարկությունը, օգոստոսի ամսին:
Հետաքրքիր ձևով են հաշվելու միավորները`
հաղթանակ -3 միավոր
ոչ ոքի -1 միավոր
գումարած ամեն մի խփված գնդակի համար - 1-ական միավոր
տենց ավելի օբյեկտիվ ա իմ կարծիքով (չնայած, ֆուտբոլը մնում ա ֆուտբոլ)
տենց ըլներ, երևի Ռոման վերջի տարիներին մեկի տեղը 3-4 անգամ չեմպիոն դառնար :)
Այսօր լրանում է Մարչելլո Լիպպիի 60 ամյակը: Շնորհավորում եմ բոլորի անունից և ցանկանում երկար ու բեղմնավոր կյանք:
Մայեստրո Լիպպին շատ տարբեր ակումբներ է ղեկավարել, բայց բոլորս էլ շատ լավ գիտենք, որ բավարար արդյունքներ ունեցել է միայն Յուվենտուսի և Ազգային հավաքականի ղեկավարության տարիներին:
Փոքր հասակից զբաղվել է ֆուտբոլով, բայց որպես ֆուտբոլիստ ոչնչով աչքի չի ընկել: Սպորտը, որպես ֆուտբոլիստ թողել է շատ երիտասարդ հասակում վնասվածքի պատճառով: Սամբդորիայի ղեկավարությունը գնահատելով նրա ունակությունները, որոշեց պահել նրան թիմում, ուղարկեցին մարզչական հատուկ կուրսերի և հետո արդեն որոշեցին թիմի երիտասարդական ակումբը հանձնել նրան:
Եվ ասպես ծնվեց մի նոր Լիպպի, ու բոլորին պատճառեց մեծ բավականություն:
Ավելացնեմ նաև, որ նրա սիրած մարզիչն է Լաբանովսկին` Կիևի Դինամոյի երբեմնի մարզիչը:
Իտալական լրատվամիջոցները հաղորդում են, որ եթե ԵՎՐՈ 2008-ից հետո Դոնադոնին որոշի հեռանալ Ազգային հավաքականի մարզչի պաշտոնից, հավանականությունը մեծ է, որ նորից Լիպպիին կհրավիրեն նրան փոխարինելու:
Յուվենտուսս երեկ հոգեբանորեն սպանեց Միլանին :)
ապրեն , ինձ շատ ուրախացրեցին:hands
շատ լավ խաղ էր, մանավանդ վերջը
իսկ Դել Պիեռոն արժանի ա Եվրո08-ին մասնակցելու համար
Համաձայն եմ Հայկ ջան, Դել Պիերոն 18 տարեկանի նմանա խաղում, շատ լավնա:
Դե քեզ էլ ասում եմ աչքդ լույս Տոտտին լավացելա :ok
Երեկ Յուվեն 3-0 հաղթել է Պարմային , ցավոք ես խաղև չեմ նայել , բայց ինչքան հասկացա Ինտերնետից – Պալլադինոն շատ լավ խաղ է ցույց տվել ՝ չգիտեմ ինչի բայց ուզում եմ , որ նա երկրորդ Դել Պիեռո դառնա... :)
բայց դե Ալեքսն ուրիշ ա , այ էդ մոկը որ հաստատ։
ոչ մեկն էլ երկրոդ ֆուտբոլիստ չի դարձել ,ինչպես չեղան երկրորդ Պելեներ / Ռոբինյո , Օուեն / , Մարադոննաներ /Մեսսի , Ագուերո/ , Զիդաններ /Նասրի/
ոչ մեկն էլ երկրոդ ֆուտբոլիստ չի դարձել ,ինչպես չեղան երկրորդ Պելեներ / Ռոբինյո , Օուեն / , Մարադոննաներ /Մեսսի , Ագուերո/ , Զիդաններ /Նասրի/
ՄԵսսին հլը 18 տարեկանա ;)... տո լի 19
լավ բան չի վնասվածքը ,ու ես տարիքում սկսելը ետ տեմպով ,են չի , տեսեք թե ինչքան են հիմա ֆուտբոլիստները վնասվածք ստանում , միայն այս տարի մի քանի հոգի ես եմ հիշում ,որ մրցաշրևջանից դուրս են մնացել ,իսկ են ժամանակներում սենց բան քիչ էր պատահում ,հիմա ֆուտբոլը ավելի կոնտակտային ա դառձել:
Մեսսի չի կարող դառնալ Մարադոննա ,նույնիսկ հավաքականոի մակարդակով:
Werder Bremen
18.04.2008, 22:09
եկեք հիշենք ՉԼ-ի 2005-2006 մրցաշրջանը
1/8 եզրափակիչ հանդիպումները
Վերդեր -Յուվե 3:2 ,եվ դրամատիկ պատասխան հանդիպումը որը տեղի ունեցավ Թուրինում` Յուվե-Վերդեր 2:1 որտեղ Թիմ Վիզեն ամբողջ հանդիպման ընթացքում հրաշքներ գործեց եվ վերջում հիմար սխալի պատճառով քար գցեց վերդերի 1/4 դուրս գալու հույսերի վրա:( եվ դա տեղի ունեցավ հանդիպման ավարտից մի քանի րոպե առաջ..:(
Բայց հանուն արդարության ասենք որ Վերդերը ավելի արժանի էր իր ցուցադրած խաղով դուրս գալու հաջորդ փուլ քան Յուվեն....
Ես շատ կուզեի լսել Յուվեի երկրպագւների կարծիքը:)
Համաձայն եմ, Յուվենտուսին բախտը երևի ժպտաց, կամ էլ մեր աղոթքները տեղ հասան;)
Բայց մի բանում համոզված եմ, Յուվենտուսը երբեք չի հուսահատվում, այսինքն թիմը ունի հաղթական ոգի, ու պայքարումա մինչև վերջ:
Այնպես, որ Յուվենտուսի կարգախոսնա պայքար, պայքար մինջև վերջ:D:D
Werder Bremen
18.04.2008, 22:47
Փաստորեն Յուվենտուսն էլա ընդիմություն:D
Հա բա ինչա, դրա համար էլ Բ Սերիա էին ուղարկել :D :D
Բայց մեկա հետ եկան ու 3-րդ տեղը սեփականաշնորհեցին, եթե կհիշես Միլանին էլ են մի անգամ ուղարկել Բ Սերիա ու հետա եկել միայն 3 տարի հետո կարծեմ, ու մի քանի տարի էլ դեռ չի կարողացել ապահովի ՉԼ-ում խաղալու համար հարմար տեղ:
Նենց, որ կարգախոսը օգնեց Յուվեին :ok
Werder Bremen
18.04.2008, 22:59
Հա բա ինչա, դրա համար էլ Բ Սերիա էին ուղարկել :D :D
Բայց մեկա հետ եկան ու 3-րդ տեղը սեփականաշնորհեցին, եթե կհիշես Միլանին էլ են մի անգամ ուղարկել Բ Սերիա ու հետա եկել միայն 3 տարի հետո կարծեմ, ու մի քանի տարի էլ դեռ չի կարողացել ապահովի ՉԼ-ում խաղալու համար հարմար տեղ:
Նենց, որ կարգախոսը օգնեց Յուվեին :ok
Հալալա:ok
Իսկ դու տեղյակ չես Դիեգոյի մտադրություններից? խոսակցություններ կար, որ Յուվեն ուզումա առնի իրան:
Յուվեն էս տարի ուզում ա ակտիվ տրանսֆերային քաղաքականություն վարի ` Ռեալից ուզում ա գնի `Հիգույնին , Դիարային / գլխավորապես / և Դրենտին / այ այստեղ ես ջղայնացա /
Werder Bremen
18.04.2008, 23:16
Իսկ դու տեղյակ չես Դիեգոյի մտադրություններից? խոսակցություններ կար, որ Յուվեն ուզումա առնի իրան:
արդեն նախնական պայմանավորվածությունա ձեռք բերել Ռեալի հետ,եվ հաջորդ մրցաշրջանում կխաղա Ռեալի կազմում,ափսոս ,որ Ռեալա գնում,կարող էր ավելի լավ թիմ գնար օրինակ Յուվե...
Հա տեղյակ եմ Կաննավարոն էր խորհուրդ տվել, ուզումա մթոմ ցույց տա, որ ինքը դեռ սիրումա Յուվեին, բայց դե դա միայն իրա ցանկություննա եղել:
Իսկ Սերխիո ջան քեզ ջղայնանաց չի սազում, ժպտա ամեն ինչ լավա լինելու:friends:
Ավելացվել է 1 րոպե անց
արդեն նախնական պայմանավորվածությունա ձեռք բերել Ռեալի հետ,եվ հաջորդ մրցաշրջանում կխաղա Ռեալի կազմում,ափսոս ,որ Ռեալա գնում,կարող էր ավելի լավ թիմ գնար օրինակ Յուվե...
լրիվ համամիտ եմ քո հետ:8 շատ ափսոս
Werder Bremen
18.04.2008, 23:22
Բայց շատ կուզենայի Սալիհամիձիչին վերդերը այս տարի գներ,շատ լավնա :էտ տարիքինա ,բայց առաջվա պես ագրեսիվ ֆոտբոլիստա մնացել,ոնց որ Բավարիաում էր առաջ:ok...
Կարինե ջան, Դրենտը շատ հեռանկարով ֆուտբոլիստ ա , ու ունիվերսալ ա , ամբողջ ձախ եզրում սկսած պաշտպանությունից մինչև հարձակում խաղում ա + էս սեզոն կիսապաշտպանության աջ թևում էլ ա խաղացել
Իրոք շատ լավնա, Յուվեի ձեռք բերումները հաջող ստացվեցին, Բայց դժվար թե ծախեն իրան:
Մոռացա քեզ ասեմ բարի գալուստ մեր ֆորում;)
Մեր թիմում, բոլորը հարգում են միմյանց, ու երբեք իրենց թույլ չեն տալիս հակառակորդ թիմերի մասին վատ բաներ ասել:
Էս ուղղակի ասեցի, որ մեր թիմի անդամը դառնալուց առաջ դու իմանաս, որ ամենակարևորը ամեն ինչից վեր մեր հարաբերություններն են:
Բոլորիս միակ կապը հայ լինելնա ու Հայաստանի հավաքականի երկրպագու լինելը :)
Գերմանական թիմերից մի քանի երկրպագու կան մեր ֆորումում, բայց Վերդերի կարծեմ չկա, այնպես որ կրկին բարի գալուստ ;)
Ավելացվել է 1 րոպե անց
Կարինե ջան, Դրենտը շատ հեռանկարով ֆուտբոլիստ ա , ու ունիվերսալ ա , ամբողջ ձախ եզրում սկսած պաշտպանությունից մինչև հարձակում խաղում ա + էս սեզոն կիսապաշտպանության աջ թևում էլ ա խաղացել
Գիտեմ որ շատ լավնա, ուղղակի դեռ դրանք խոսակցություններ են, դրա համար չարժի ներղվել , լավ կլնին մի մտածի:
Werder Bremen
19.04.2008, 21:29
Իրոք շատ լավնա, Յուվեի ձեռք բերումները հաջող ստացվեցին, Բայց դժվար թե ծախեն իրան:
Մոռացա քեզ ասեմ բարի գալուստ մեր ֆորում;)
Մեր թիմում, բոլորը հարգում են միմյանց, ու երբեք իրենց թույլ չեն տալիս հակառակորդ թիմերի մասին վատ բաներ ասել:
Էս ուղղակի ասեցի, որ մեր թիմի անդամը դառնալուց առաջ դու իմանաս, որ ամենակարևորը ամեն ինչից վեր մեր հարաբերություններն են:
Բոլորիս միակ կապը հայ լինելնա ու Հայաստանի հավաքականի երկրպագու լինելը :)
Գերմանական թիմերից մի քանի երկրպագու կան մեր ֆորումում, բայց Վերդերի կարծեմ չկա, այնպես որ կրկին բարի գալուստ ;)
Ավելացվել է 1 րոպե անց
Գիտեմ որ շատ լավնա, ուղղակի դեռ դրանք խոսակցություններ են, դրա համար չարժի ներղվել , լավ կլնին մի մտածի:
Շնորհակալություն Կարինե ջան:)
Յուվենտուսս հնարավոր ամեն ինչ արեց դաշտում Ատալանտայի հետ խաղի ժամանակ :hands
Մեծատառով թիմա ՅՈՒՎԵՆՏՈՒՍ եմ ասելու սրանից հետո :hands
Ատալանտա 0 - 4 ՅՈՒՎԵՆՏՈՒՍ
2' Լեգրոտտալե - [0-1]
5' Դել Պիերո - [0-2]
34' Դել Պիերո - [0-3]
65' Դել Պիերո - [0-4]
Դել Պիերոն հրաշքա մի հատ, ոնց եմ սիրում ես իրանց չեք պատկերացնի:hands
Ֆլամինիին ուզում են առնեն, առաջարկել են 4 մլն. ֆունտ 5 տարվա պայմանագիրը ստորագրելու դեպքում: Ամռանը պայմանագրի ժամկետը ավարտվումա Արսենալի հետ, տեսնենք ոնց կստացվի:
Նեդվեդն էլ ասելա, որ չի գնում Յուվեից, ու կավարտի կարիերան հենց Յուվեում:
Ապրի Նեդվեդը:D
հալալ ա Դել Պիեռոյին
Տոտտիի վնասվածքից հետո էսօրվա դրությամբ ինքը երկրորդ լավագույն հարձակվողն ա իտալացիների մեջ (իմ կարծիքով)
2-3 տարի էլ կարա բարձր մակարդակի վրա խաղա
էս վերջին խաղը եթե նայել եք, ուրեմն իմ հետ համամիտ կլինեք, էս խաղում Յուվեի բոլոր ֆուտբոլիստները լավ էին խաղում, բոլորը, ոչ մեկ չէր թերանում ոչ մի բանում: Կպատկերացնեք թե ես ոնց եմ նայել, անընդհատ սպասում էի, որ հեսա գոլ կխփեն էլի :hands
Յուվենտուս 5 - 2 Լացիո
15' (1:0) Կյելլինի
22' (2:0) Կամորանեզի
31' (3:0) Դել Պիերո
33' (4:0) Տրեզեգե
55' (4:1) Բիանկի
61' (4:2) Սիվիլյա
87' (5:2) Կյելլինի
Երեկ Ռոբերտո Դոնադոնին խոսել է Եվրո 2008-ում Իտալիայի հավաքականի ֆուտբոլիստների կազմի մասին ու ասելա, որ Դել Պիերոն այսօր կարողացավ իրեն ապացուցել, որ ինքը սխալվում էր , երբ չեր կանչում հավաքական նրա նման տաղանդավոր ֆուտբոլիստի:
Լավ է ուշ , քան երբեք:hands
Ուրվական
30.04.2008, 13:10
Երեկ Ռոբերտո Դոնադոնին խոսել է Եվրո 2008-ում Իտալիայի հավաքականի ֆուտբոլիստների կազմի մասին ու ասելա, որ Դել Պիերոն այսօր կարողացավ իրեն ապացուցել, որ ինքը սխալվում էր , երբ չեր կանչում հավաքական նրա նման տաղանդավոր ֆուտբոլիստի:
Լավ է ուշ , քան երբեք:hands
Լուրջ եմ ասում, ես կասկած չունեի...
Bianconner
07.06.2008, 16:43
Տրեզեգեն երկարաձգել է պայմանագիրը`
Յուվենտուսի հարձակվող Դավիթ Տրեզեգեն Երկարաձգել է իր պայմանագիրը Յուվենտուսի հետ մինչև 2011 թվականը:
-Ես հուսով եմ, որ կ կարողանամ ավարտել ֆուտբոլային կարերաս այս ակումբում,-բացատրել է իր որոշումը Տրեզեգեն:
Բիանկոների ջան ես Տրեզեգեի որոշման մասին գիտեի :) ապրի ինքը, կարգին տղայա, բա չէ;)
Կիելինին էլա երկարաձգել իրա պայմանագրի ժամկետը մինչև 2012 թվականը, բարձր կարգ ունեցող ֆուտբոլիստա, ինքը մեզ շատ օգուտ կբերի:
ԵՎՐՈ 2008-ում ամենամեծ աբսուրդը Դել Պիերոյին կապիտան չդնելն էր, Բուֆֆոնը իհարկե շատ լավնա, բայց դե թիմի ավագը պետքա Դել Պիերոն լիներ ու ուրիշ ոչ մեկ: Դրանց մարզիչը լրիվ խելքը քցելա, Դի Նատալեին հանումա դաշտ Կասսանոյին թողումա նստած:
Ներսես_AM
10.06.2008, 15:17
Կարինե ջան ինչքան էլ Դել Պիերոն կապիտանա, բայց 90 րոպե չի խաղում դրա համար ճիշտա ինձ թվումա ավագ դնել մեկին, ով միշտ դաշտումա :)
Իսկ Դի Նատալեն իմ կարծիքով շատ էլ լավ խաղաց: Կասսանոն վերջին հույս պիտի լինի Իտալիայի համար այս առաջնության =ամանակ:
Մի գուցե դու ճիշտ ես , բայց դե Իտալիային էլ Կասսանոն էլ չի կարողանա օգնի, շատ վատ խաղացին:( շատ ֆուտբոլիստների տեղը երևում էր, իսկ Դել Պիերոն լավ էլ աշխուժություն մտցրեց խաղի մեջ, ափսոս, որ շատ քիչ խաղաց:
Մելլբերգը արդեն պայմանագիրա կնքել Յուվենտուսի հետ, ու շատ շուտով կտեսնենք շվեդ պաշտպանին, ինչպես կասեր Սուրեն Բաղդասարյանը - ատլետիկ տվյալներով այդ երիտասարդին :D:D Թուրինի Ծեր սիյորայի կազմում:
Ուզում էի գրեմ գոլահար , բայց հիշեցի, որ պաշտպանա :D
Իտալիայի ֆուտբոլի ֆեդերացիայի պրեզիդենտը մոտ օրերս պաշտոնապես Մարչելլո Լիպպիին կնշանակի հավաքականի գլխավոր մարզիչ, իսկ քանի որ Դոնադոնիի պայմանագիրը մինչև 2010 թվականն էր, նրան կվճարեն գումար ու հաջողություն կասեն:hands
Լիպպին մինչ այս ասել էր, որ նա կամ կղեկավարի հավաքականը, կամ Յուվենտուսը:
Մի ուրախ լուր ևս ասեմ,
Տոտտին ու Նեստան հայտարարել են, որ եթե Լիպպին հաստատվի մարզիչի պաշտոնում, նրանք հետ կգան հավաքական;)
Մարչելլո Լիպպին ինչպես որ ես նախապես գրել էի , հաստատվեց Իտալիայի հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնում: Սպասենք Տոտտիի և Նեստայի վերադարձին :hands
Մի տխուր լուր էլ կապված Լիլիան Թյուրամի հետ, մի քանի օր առաջ նա Բարսելոնայում իր մրցաշրջանն ավարտելուց հետո մեկնել էր ՊՍՎ, սակայն բժշկական քննությունն անցնելիս նրա մոտ բժիշկները հայտնաբերել են սրտի անբավարարվածություն, և արգելել են խաղադաշտ դուրս գալ ալևս :(
Ինչպես հայտնել էր ֆուտբոլիստը այդ հիվանդուրթյունը կարծես նրանց մոտ գենետիկ բնույթ է կրում, եղբայրն ու հայրը հենց սրտի հետ կապված հիվանդությունների պատճառով երիտասարդ հասակում մահացել են:
Շատ ցավում ու ափսոսում եմ, Թյուրամը մեծ ֆուտբոլիստ է, ու շատ անգամներ ապացուցել է դա:
Առողջություն եմ ցանկանում նրան և երկար տարիների կյանք;)
Բարսելոնան կրկին առաջարկությունա արել Յուվենտուսին Տրեզեգեյին ձեռք բերելու համար, այս անգամ արդեն Էտո'Օ-ին առաջարկում են Տրեզեգեյի փոխարեն, գումարած Յուվենտուսը պետք է վճարի 10 մլն. եվրո ավել գումար:
Սրան ի պատասխան Յուվեի նախագահը նորից ասել է, որ Տրեզեգեն չի վաճառվում և Յուվենտուսը չի պատրաստվում Էտո'Օ-ին գնել:
Յուվեի երկրպագուների մի մեծ բանակ արդեն մի քանի շաբաթ է, ինչ բողոքի ակցիաներ է կազմակերպում Թուրինում, բանը նրանումն է, որ Յուվեի նախագահը որոշել է Ինտերից գնել Ստանկովիչին: Իսկ եթե հիշենք Ստանկովիչը ժամանակին գերադասեց Ինտերը :
Էսօր լսել ,եմ ,որ Յուվեն ուզւոմ ա առնի ՝Շվայնշտագերին , Դիեգոին , Միլիտոին
Yellow Raven
02.07.2008, 12:12
Էսօր լսել ,եմ ,որ Յուվեն ուզւոմ ա առնի ՝Շվայնշտագերին , Դիեգոին , Միլիտոին
Որ Միլիտոյին?
Ճիշտա մոռացա, որ ախպերներն են , Դիեգոն ՝ հարձակվողը Սարագոսայի…
Դիեգոյի մասին ես էլ եմ լսել, բայց հաստատ չի, շատ լավնա խոսք չկա, բայց ոնց որ Ռեալն ավելի շատ փողա խոստացել իրան:
Շվայնը երևի կգա, Միլիտոն էլ ինձ թվումա, տեսնենք ոնց կլինի:B
Խորվաթիայի հավաքականի կենտրոնական պաշտպան Դարիո Կնեժևիչը ստորագրել է պայմանագիր Յուվենտուսի հետ:
26 տարեկան է, և տեղափոխվել է Յուվե Լիվորնոյից:
Պորտուգալիայի կիսապաշտպան Միգել Վելոսոյի մենեջերը հայտնել է, որ Միգելն իր համաձայնությունը տվել է տեղափոխման համար, սպասենք հետագա քայլերին:
Իսկ Խավի Ալոնսայի համար դեռ Յուվենտուսը պայքարում է, նոր առաջարկություններ են արվում Լիվերպուլին: Անձամբ ես շատ կուզենային, որ Ալոնսոն գա Յուվե;)
Միլիտոյի հարցը փակվեց, երեկ հանդիպել են ներկայացուցիչներն ու լեզու չեն գտել:
Յակվինտան մնաց Յուվենտուսում, ուռռա :hands
Իմ ամենասիրելի ֆուտբոլիստներից մեկը - Տրեզեգեն, երեկ շնորհակալություն է հայտնել Բարսելոն ակումբի ղեկավարությանը, իր նկատմամբ ցուցաբերած մեծ վստահության և ուշադրության համար:
Նա ասել է, որ յուրաքանչյուր ֆուտբոլիստ իրեն լավ կզգա, եթե նրան առաջարկություն անի Բարսելոնի նման հզոր ակումբը, որտեղ դու կարող ես խաղալ Պույոլի և Մեսսիի նման տաղանդավոր ֆուտբոլիստների կողքին:
Բայց և այնպես Տրեզեգեն պաշտոնապես հայտարարել է առաջարկը մերժելու մասին, և ի ուրախություն ինձ, նա կմնա Յուվենտուսում մինչև իր կարիերայի ավարտը:ճ
Եթե Յուվենտուսը մի քանի սիրտ ունենար, մեկը հաստատ Տրեզեգեն կլիներ:love
Յուվենտուսը երկու օր առաջ առաջին ընկերական խաղում իտալական Մեցոկոռոնա թիմի հետ շատ հաճելի հաղթանակ է տոնել:hands
7-1 հաշվով հաղթանակ, որտեղ 5 գոլի հեղինակ է դարձել թիմի նորեկը` Ամաուրին:ok
Պեկինի ամառային օլիմպիադայում, Իտալիայի ֆուտբոլի հավաքականում կխաղան Յուվենտուսի 2 երիտասարդ ֆուտբոլիստներ, որոնցից մեկը - Ջովինիկոն է, ում հանրահայտ իտալացի ֆուտբոլիստ Ջանֆրանկո Զոլան համեմատել է իր հետ :o
Յուվես երեկ Ֆիորենտիանյի հետ խաղացելա, նրանց դաշտում և խաղը ավարտելա ոչ ոքի 1-1 .
գոլերի հեղինակ են դարձել Պ.Նեդվեդև և Ալ. Ջիրարդինիոն:B
առաջատարները ձեռ-ձեռի տված միավորներ կորցրին
Յուվենտուսս հաղթեց երեկ :hands
բոլորդ էլ կհամաձանվեք, որ Դել Պիերոյի նման ֆուտբոլիստներ շատ քիչ են ծնվում,
երկու տարի սպասել էինք Չեմպիոնների Լիգային, ու առաջին հաղթանակն արդեն ունենք
Շնորհավորում եմ բոլորին , իրանց սիրելի թիմերի հաղթանակների կապակցությամբ:Ճ
առաջին հերթին ինձ եմ շնորհավորում, որովհետև երեկ մեծ բավականություն ստացա հրաշալի գոլը տեսնելուց :hands
Ուրվական
18.09.2008, 12:36
Յուվենտուսս հաղթեց երեկ :hands
բոլորդ էլ կհամաձանվեք, որ Դել Պիերոյի նման ֆուտբոլիստներ շատ քիչ են ծնվում,
երկու տարի սպասել էինք Չեմպիոնների Լիգային, ու առաջին հաղթանակն արդեն ունենք
Շնորհավորում եմ բոլորին , իրանց սիրելի թիմերի հաղթանակների կապակցությամբ:Ճ
առաջին հերթին ինձ եմ շնորհավորում, որովհետև երեկ մեծ բավականություն ստացա հրաշալի գոլը տեսնելուց :hands
Զենիթ-մենիթ, մանչեստր կրել-բան: Սաղ սուտի բաներ են...
Լացացրեց Դելպը: Վերջին համենայնդեպես տասնամյակում նմանատիպ գոլ չի եղել: Սիրում եմ:love
Գոռ ջան էս անգամ էլ հաղթեցինք , Ամաուրին 3 միավոր բերեց մեր թիմին:hands
0-1 Կալիարի - Յուվենտուս :ok
Ուրվական
22.09.2008, 09:07
Գոռ ջան էս անգամ էլ հաղթեցինք , Ամաուրին 3 միավոր բերեց մեր թիմին:hands
0-1 Կալիարի - Յուվենտուս :ok
Գիտեմ, Կարինե ջան, ես չէի էլ կասկածում, հիմա արդեն 7 ունենք, ու էն սուտի թիմի հետ առաջին տեղում ենք: Իսկ Ամաուրին վաբշե վերջն ա:hands
Egern.net
22.09.2008, 14:09
Յուվենտուսս հաղթեց երեկ :hands
բոլորդ էլ կհամաձանվեք, որ Դել Պիերոյի նման ֆուտբոլիստներ շատ քիչ են ծնվում,
երկու տարի սպասել էինք Չեմպիոնների Լիգային, ու առաջին հաղթանակն արդեն ունենք
Շնորհավորում եմ բոլորին , իրանց սիրելի թիմերի հաղթանակների կապակցությամբ:Ճ
առաջին հերթին ինձ եմ շնորհավորում, որովհետև երեկ մեծ բավականություն ստացա հրաշալի գոլը տեսնելուց :hands
ես չէի տեսել խաղը, բայց լսել էի, որ մի քիչ ձանձրալի էր ընդհանուր առմամբ, իսկ գոլը..... էդ գոլի մասին ինչ ասես լսել էի.... երեկ YouTube-ով գտա, տեսա էլ.... :):):)
Ուրիշ ա Դել Պիեռոն էլի...
Տրեզեգեն 5 ամիս ֆուտբոլ չի խաղա, Զենիթի հետ խաղիում ստացած վնասվածքի պատճառով էսօր վիրահատում են ու մոտակա 5 ամիսների ընթացքում չի կարա օգնի Յուվեին
Մենակ Տրեզեգեն չի, թիմի կեսը վնասվածք ունի :(
Նապոլիի հետ ենք էս տուրում խաղալու, առանց Բուֆֆոնի, Կամորանեզիի, Տրեզեգեյի, Լեգրոտալլեյի ու Կյելինին էլ դեռ հարցականի տակա, տրավմայով հանաքականում խաղացելա երեկ:
Բրսելոնից ոնց երևումա Կոլո Տուրենա ուզում գա Յուվենտուս, իսկ Լիվերպուլից` Ալոնսոն:
Երեկ Տրեզեգեյի ծննդյան օրն էր, շնորհավորում եմ ու առողջություն եմ ցանկանում::hands
Մենակ Տրեզեգեն չի, թիմի կեսը վնասվածք ունի :(
Նապոլիի հետ ենք էս տուրում խաղալու, առանց Բուֆֆոնի, Կամորանեզիի, Տրեզեգեյի, Լեգրոտալլեյի ու Կյելինին էլ դեռ հարցականի տակա, տրավմայով հանաքականում խաղացելա երեկ:
Բրսելոնից ոնց երևումա Կոլո Տուրենա ուզում գա Յուվենտուս, իսկ Լիվերպուլից` Ալոնսոն:
Երեկ Տրեզեգեյի ծննդյան օրն էր, շնորհավորում եմ ու առողջություն եմ ցանկանում::hands
Արսենալից Կոլոն թե՞ Բարսելոնից Յայան
REAL_ist
16.10.2008, 23:37
չե Յայա Տուռեն, դրա տեղը են Բուսկետինա խաղցնում Պեպը
չե Յայա Տուռեն, դրա տեղը են Բուսկետինա խաղցնում Պեպը
Դե իրականում ես էտ Տուռեին չեմ սիրում... ընենց որ կորուստ չեմ համարում Բարսայի համար
Bianconner
17.10.2008, 11:04
Ժողովուրդ ջան ինչ եք մտածում ժամանակը չի Ռանիերիին փոխելու ?
Ում կուզենայիք տեսնեք Յուվենտուսի գլխավոր մարզչի պաշտոնում ?
Դոն Ֆաբիոյին.. բայց գիտենք որ անհնար է:
Խաղից առաջ մի քանի նորություն պետք կգա
Գիտեք բոլորդ էլ, որ հիմնական կազմի մի քանի խաղացող չեն կարողանա մասնակցել Ռեալի հետ ՉԼ-ի հերթական խաղին
վերջին վնասվածքը Պուլսենը ստացավ, Նապոլիի հետ խաղի ժամանակ
գումարած Բուֆֆոն, Կամորանեզի, Տիագո, Զանետի, Զեբինա, Տրեզեգե, Անդրադե
խաղին շատ հավանական է, որ կմասնակցեն նոր ոտքի կանգնած մի քանի ֆուտբոլիստներ` Լեգրոտալեն, Մելբերգը և Յակվինտան
հնարավոր տարբերակն է 4-4-2
Մաննիգեր, Գրիգերա, Լեգրոտալե, Կյելլինի, Մոլինարո
Սալիհամիդիչ, Սիսսոկո, Մարկիզիո, Նեդվեդ
Ամաուրի, Դել Պիերո
Ռեալից էլ կա և վատ և լավ լուրեր
Ռոբենը, Գուտին ու Դիարան վնասվածք ունեն, իսկ Գագոն ու Սնայդերը արդեն լավացել են:
Շատ եմ ուզում սիրուն խաղ լինի: Գիտեմ, որ դժվար կլինի Յուվեիս համար, բայց ոչ մի բանով պակաս չի Ռեալից:
Երկուսն էլ հզոր թիմեր են:
REAL_ist
21.10.2008, 18:21
Ռոբբենը հայտացուցակումա;)
ՀԱԱԱԱԱԱԱԱԱԱԱ՜ ՀԱ ՀԱ ՀԱ ՀԱ՜: :hands:clap:clap:clap:dance: ԳՈՈՈՈՈՈՈՈՈՈՈՈՈ՜Լ:
Դել Պիերոն ֆանտաստիկ ֆուտբոլիստա, ու ամեն անգամ ապացուցումա դա :hands
9-րդ տուրում Բոլոնյայում Յուվենտուսս 2-1 հաղթեց երեկ, ու 2 գոլի հեղինակն էլ Նեդվեդնա դարձել, շուտվանից տենց բան չէր եղել :hands:hands
Հաջորդ տուրում Ռոմանա լինելու մեր մրցակիցը, շատ լավ թիմա, շատ սիրում եմ, ու ափսոսում եմ , որ իրանց համար հիմա դժվար ժամանակներ են սկսվել:
Հույս ունեմ շատ սիրուն խաղ կստացվի նոյեմբերի 2-ին :)
F.c.Liverpool
02.11.2008, 11:33
Յուվենտուս 2-0 Ռոմա
լավ խաղ էր սկզբից Ռոման էր սխմել, բայց Դել Պիերոն իրանը ասեց էլի, նենց հեշտությամբ խփեց մի պահ չհավատացի որ 30 մետրա հեռավորությունը :o . ինձ թվումա հենց էդ գոլը հաղթանակ բերեց Յուվեին հալալա Դել Պիերոին :victory:
Բայց Ի՜նչ գոլ էր :love
Մերսի Դել Պիերոյից ... Տենց վախտեր իրոք զգում ես ֆուտբոլը արվեստ լինելը :love
Ռոմայի համար իրոք վատ շրջանա սկսվել, իսկականից շատ ափսոսում եմ, լավ թիմա...
Դել Պիերոն քանի մեծանում, էնքան ավելի բարձր կարգի ֆուտբոլա ցուցադրում, ինքը դեմքա:hands
կոնյակի նմանա, ինչքան հինանումա, էնքան ավելի լավնա դառնում:ok
Շնորհավորում եմ, լավ հաղթանակ էր :)
Ներսես_AM
03.11.2008, 00:37
Գոլը հրաշք էր :love
հալա Ալեքսին: Բացվելա էս վերջերս :)
Ներսես ջան, իրա տարիքին մի նայեք, անցած մրցաշրջանում մոռացել եք Սերիա Ա-ի ռմբարկուն ինքն էր:hands
բայց Ամաուրին շատ լավ ձեռք բերում էր, ընտիր ֆուտբոլիստա խոսք չկա, ու Լիպպին էլ ոնց որ թե ուզումա իրան Իտալիայի հավաքական տանի, վատ չի լինի ինձ թվումա
մեկ էլ մոռացա ասեմ, մի տեղ կարդացել եմ, որ Ամաուրիի սիրած ֆուտբոլիստը Տոտտինա:ok
Ուրվական
03.11.2008, 10:37
Բայց Ի՜նչ գոլ էր :love
Մերսի Դել Պիերոյից ... Տենց վախտեր իրոք զգում ես ֆուտբոլը արվեստ լինելը :love
Համաձայն եմ, Սամ ջան: Ֆուտբոլը Դել Պիերոյի կատարմամբ իրոք արվեստ է: Ու մի բան էլ, էսքան էստեղ գրում ենք, "կռվում" ենք մեր թիմերի ու ֆուտբոլիստների համար, բայց նկատել եմ, որ Դել Պիերոյի հետ կապված ոնց որ թե բոլորդ էլ համաձայն եք իրար հետ:
Լավն ա մեր ավագը:love
Ուրվական
06.11.2008, 09:58
Ռեալ-Յուվենտուս 0-2
Բերնդ Շուստեր՝ "Դել Պիերոն մեծ ֆուտբոլիստ է"
Мне понравилось то, что наши фаны аплодировали Алессандро Дель Пьеро, потому что это великий футболист. Сегодня он снова доказал свой класс, что по достоинству оценил "Сантьяго Бернабеу"
Կլաուդիո Ռանիերի՝ "Մենք խփեցինք 2 գոլ և մեր դարպասը պահեցինք անառիկ, որը ոչ բոլորին է հաջողվում այստեղ"
Меня мало заботит мнение некоторых специалистов, которые считают, что мы исповедуем "катеначчо". Мы забили дважды и сохранили свои ворота в неприкосновенности, что мало кому удается на этой арене.
Աղբյուր՝ uefa.com
Շնորհավորում եմ մեզ բոլորիս՝ Ռեալի ու Յուվեի երկրպագուներին երեկվա արվեստը դիտելու, հիանալու ու ֆուտբոլը զգալու համար:
Ապրեք...
Դե իսկ Դել Պիերոն, ըստ ինձ, այժմ աշխարհի լավագույն ֆուտբոլիստն է:
Գոռ ջան խաղը շատ կոպիտ ստացվեց, բայց արդյունքը ինձ գոհացնումա :hands
Ռեալ Մ 0-2 Յուվենտուս
17' [0 - 1] Ա.Դել Պիերո,
28' Սիսոկո - դեղին քարտ,
31' Դրենտե - դ/ք ,
34' Լեգրոտալլե - դ/ք ,
36' Գուտի - դ/ք ,
51' Նիստելռոյ - դ/ք ,
67' [0 - 2] Ա.Դել Պիերո ,
78' Մելլբերգ - դ/ք
Կարծում եմ Սիսոկոն որ չլիներ Ռեալը 5:2 կկրեր :))
Հալալա բայց Յուվենտուսի պաշտպանությանը :hands;)
մենակ Սիսոկոն չէ, ես օրինակ Կյելլինիին էլ շատ կարամ գովեմ, ինքը շատ լավ պաշտպանա, Ֆերդինանտինա հիշացնում :hands:hands
REAL_ist
06.11.2008, 11:31
Կելինին աշխարհի լավագույն պաշտպաններիցա դառնալու, ես դրանում եվրոպայի երիտասարդական առաջնությանը համոզվեցի:ok
Զիդանն էլա հարցազրույց տվել երեկ, նոր կարդացի, ասելա, որ իրա ամբողջ կարիերայի ընթացքում միակ մարզիչը ում ինքը շատ երախտապարտա ու ում շնորհիվ ինքը աշխարհահռչակ ֆուտբոլիստա դարձել, դա Մարչելլո Լիպինա Յուվենտուսում իրա խաղացած տարիներին: Շնորհակալությունա հայտնել իրանից :)
ես միշտ հարգել եմ էս ֆուտբոլիստին, մեծությունա ինքը
Կիևո 0 - 2 Յուվենտուս
40' - Դել Պիերո
53' - Յակվինտա
առանց մեկնաբանության էս անգամ
Վերջին լուրերի համաձայն, Յուվենտուսը հնարավոր է, որ Ռեալից և Բարսելոնայից առաջ կանցնի Կարիմ Բենզեմային ձեռք բերելու հարցում:
Բենզեմայի այժմյան թիմի` Լեոնի, նախագահ Ժան Միշել Աուլան ասել է, որ նրա վաղեմի երազանքն է եղել Դավիդ Տրեզեգեյին տեսնել իր թիմի կազմում, և հնարավորություն է տվել Յուվենտուսի ղեկավարությանը մտածել Բենզեմայի և Տրեզեգեյի հնարավոր փոխանակման մասին, գումարած հավելավճար Յուվեյի կողմից:
Չնայած նրան, որ շատ սիրում եմ Տրեզեգեյին, իմ կարծիքով շատ հաջող գործարք կստացվի, Բենզեման երիտասարդ է ավելի, իսկ Տրեզեգային միայն ծափահարություններ ու ծաղիկներ :hands
Նոյեմբերի 13-ին տեղի ունեցավ 12-րդ տուրի առաջին խաղը, Թուրինի Օլիմպիկո մարզադաշտում, Յուվենտուսին հյուրընկալեր էր Ջենովան:
Խաղը ով նայելա, իմ հետ համամիտ կլինի, որ շատ ակտիվ ու գեղեցիկ էր ամեն ինչ ստացվում իմ թիմի կողմից:
Յուվենտուսը հաղթեց 4-1, որտեղ գոլերի հեղինակ դարձան `
[1-0] Գրիգերա 6'
[2-0] Ամաուրի 26'
[3-0] Յակվինտա 85'
[3-1] Միլիտո 89' (11 մ)
[4-1] Սոկրատիս 90'+2' (ինքնագոլ)
Ժամանակավորապես գտնվում ենք 2-րդ տեղում, Ինտերը այսօր Պալերոմյի հետ կխաղա ու եթե կարողանա չհաղթել, մենք կշահենք :hands
1 Ինտեր .............................11...7..3..1....17 : 7....24
2 Յուվենտուս................... 12...7..3..2....17 : 8....24
3 Նապոլի.......................... 11...7..2..2....16 : 8....23
4 Միլան............................. 11...7..2..2....16 : 8....23
5 Լացիո............................. 11...7..1..3....21 : 12...22
6 Ուդինեզե....................... 11...6..3..2....19 : 9.....21
7 Ջենովա.......................... 12...6..2..1....19 : 14...20
8 Ֆիորենտինա............... 11...6..2..3....14 : 9.....20
9 Կատանիա................... 11...5..3..3....11 : 9.....18
10 Պալերմո..................... 11...5..1..5....15 : 15...16
11 Ատալանտա............. 10...4..2..4......9 : 9......14
12 Լեչե............................. 11...2..6..3....10 : 12....12
13 Սիենա........................ 11...3..3..5......8 : 11....12
14 Տորինո........................ 11...3..2..6.....10 : 14....11
15 Կալյարի..................... 10...3..1..6.....10 : 13....10
16 Ռոմա.......................... 10...2..2..6.....10 : 18....8
17 Սամդորիա................ 10...2..4..4.......7 : 13....8
18 Բոլոնյա....................... 11...2..1..8......9 : 20.....7
19 Կիևո............................. 11...1..3..7......6 : 18.....6
20 Ռեջինա...................... 11...1..2..8......8 : 23.....5
Ռմբարկուները
1 Միլիտո ................- Ջենովա..................... - 10
2 Ջիլարդինիյո ......- Ֆիորենտինա........... - 8
3 Սարատե ............- Լացիո......................... - 7
4 Ամաուրի ............- Յուվենտուս................ - 6
5 ՄԻկկոլի .............- Պալերմո...................... - 6
Ռանիերին հայտարարել է արդեն այսօր տեղի ունեցող խաղին մասնակցող Յուվենտուսի կազմը Ջուզեպպե Մեացա մարզադաշտում, - 20 ֆուտբոլիստ հայտագրված են:
3 Կյելլինի
4 Մելբերգ
8 Ամաուրի
9 Յակվինտա
10 Դել Պիերո
11 Նեդվեդ
12 Կիմենտի
13 Մեննինգեր
16 Կամորանեզի
19 Մարկիզիո
20 Ջովինիկո
21 Գրիգերա
22 Սիսսոկո
27 Էկդալ
28 Մոլինարո
29 Դե Չելյե
30 Տիագո
31 Նոչչի
32 Մարկյոնի
33 Լեգրոտալյե
հիմա հիմնական ֆիգուրների մասին , համեմատության կարգով...
Ժ.Մոուրինիո - Կ.Ռանիերի
Երկուսն էլ իմ կարծիքով հզոր մարդիկ են, ու երկուսն էլ ինչ որ բան կուզենան ապացուցել երկար սպասված խաղի ժամանակ: Ինչ Մոուրինիոն եկելա Ինտեր, անընդհատ կծումա Ռանիերիին, առիթը բաց չի թողնում: Սպասենք ու հուսանք, որ Ռանիերին կհաղթի:hands
Կամբիասսո - Սիսսոկո
Երկուսն էլ կենտրոնական կիսահարձակվող են, ու երկուսն էլ կփորձեն կենտրոնից օգնել հարձակվողներին, լավ պատրաստված երկու ֆուտբոլիստներ են:
Մատերացցի/Բուրդիսսո - Դել Պիերո
Քանի որ Կիվուն վնասվածքի պատճառով, իսկ Կորդոբան կարմիր քարտի` կբացակայեն խաղից, Դել Պիերոյին վերը նշված երկու ֆուտբոլիստներից մեկն ու մեկը պետք է կարողանա խանգարել:angry: Դե եթե հիշենք անցած մրցաշրջանում Ինտերի պարտության մասին Յուվեից, կհիշենք նաև, որվ հենց Մատերացցի սխալի պատճառով էլ Դել Պիերոն հաղթանակ պարգևեց :hands : Քեզ տեսնենք Մատերացցի :D
Իբրահիմովիչ - Կյելլինի
Ամենադժվար գործը հենց Կյելլինիինա ընկել, Իբրային բռնելը շատ դժվար գործա: Անցած խաղերի ժամանակ նրան ամեն ինչ հաջողվելա, ու հիմա էլ համոզված եմ, որ Կյելլինին իրա բարձրունքի վրա կլինի:
Չմոռանանք Պատրիկ Վիերայի մասին, Վալտեր Սամուելի մասին, երկուսն էլ գերազանց մարզավիճակում են:
Իսկ մեր կողմից Նեդվեդին ու Ամաուրիին:
Հավատում եմ, որ կհաղթենք :)
Իսկ շաղմատիստներին մեր շնորհավորում եմ, ոնց որ Թուրինը իրանց հաջողություն բերեց 2 տարի առաջ, նենց էլ հիմա կունենան նույն հաջողությունը:
Կանայք էլ հաղթել են 4-0 Ադրբեջանին, ապրեն իրանք ;)
REAL_ist
22.11.2008, 01:58
Կամբիասսո - Սիսսոկո
Երկուսն էլ կենտրոնական կիսահարձակվող են, ու երկուսն էլ կփորձեն կենտրոնից օգնել հարձակվողներին, լավ պատրաստված երկու ֆուտբոլիստներ են:
ոնց կիսահարձակվող:oերկուսնել հենակետային են, կամել ես ֆուտբոլից գլուխ չեմ հանում:unsure
ոնց կիսահարձակվող:oերկուսնել հենակետային են, կամել ես ֆուտբոլից գլուխ չեմ հանում:unsure
դե կիսահարձակվողը էտ կիսապաշտպանը չի?:8
REAL_ist
22.11.2008, 02:16
դե գրածից տպավորություն ստեղծվեց որ հարձակվողական ոճի խաղացողներեն:think
Վայ սխալվել եմ կիսապաշտպանի տեղը կիսահարձակվող եմ գրել :D:D
ինչևէ Յուվես պարտվեց Ինտերին 1-0, չնայած, որ Ինտերն էլ շատ դժվարությամբ հասավ հաղթանակի…
Մեր նոր դարպասապահը շատ լավնա, Բուֆֆոնի տեղը քիչ քիչ կարողա գրավի ;)
իսկականից, շատ լավ էր խաղում
բայց թե իրա ժամանակը ոնց որ անցել ա
Չ/Լ հերթական տուրի
Զենիթ - Յուվենտուս խաղը ավարտվեց 0-0
Զենիթին շատ պետք էր հաղթանակը, բայց ինչքան էլ Յուվենտուսը հանգիստ էր խաղում, միևնույննա ոչ մի բան չստացվեց Ս.Պետերբուրգի թիմի մոտ:
Հաջորդ տուրում կխաղանք Բատեի հետ, ու նույն բանն էլ ինձ թվումա տեղի կունենա այդ ժամանակ:
Յուվենտուսի 2008-2009թթ. Չ/Լ-ի
խմբային փուլերի արդյունքներից
17.09.2008 - Զենիթ (Տանը) 1-0
30.09.2008 - ԲԱՏԷ (Դրսում) 2-2
21.10.2008 - Ռեալ (Տ) 2-1
05.11.2008 - Ռեալ (Դ) 2-0
25.11.2008 - Զենիթ (Դ) 0-0
10.12.2008 - ԲԱՏԷ (Տ) 20:45
H խմբի աղյուսակը
...........................Խ...Հ...Ո...Պ...Խ/Գ....Բ/Գ........Մ
Յուվենտուս....5...3...2....0......7.........3...........11
Ռեալ................5...3...0...2......6.......... 5............9
Զենիթ...............5...1...2...2......4..........4............5
ԲԱՏԷ................5...0...2...3......3..........8............2
Հետաքրքիր բանա ստացվել Ֆրանս Ֆուտբոլի հրատարակած Ոսկե գնդակի հավակնորդների ցուցակում, եթե կարդացել եք բոլորի անունները, նկատած կլինեք, որ իտալացի միայն Բուֆֆոննա, որ 18-րդ տեղնա գրավել, ուրիշ ոչ մեկ չեն էլ եղել ցուցակում: Չնայած, որ Բուֆֆոնը երկար ժամանակ բացակայումա վնասվածքի պատճառով, մեկա իրան չեն մոռանում ու համարում են լավագույնը Իտալիայում:
քվեարկության արդյունքները
1. Քրիստիանու Ռոնալդո (Պորտուգալիա, "Մ.Յու") – 446 միավ.
2. Լիոնել Մեսսի (Արգենտինա, "Բարսելոնա") – 281.
3. Ֆերնանդո Տորրես (Իսպանիա, "Լիվերպուլ") – 179
4. Իկեր Կասիլյաս (Իսպանիա, "Ռեալ") – 133
5. Խավի (Իսպանիա, "Բարսելոնա") - 97
6. Անդրեյ Արշավին (Ռուսաստան, "Զենիթ") – 64
7. Դավիդ Վիլյա (Իսպանիա, "Վալենսիա") – 55
8. Կակա (Բրազիլիա, "Միլան") – 31.
9. Զլատան Իբրահիմովիչ (Շվեդիա, "Ինտեր") – 30
10. Ստիվեն Ջերարդ (Անգլիա, "Լիվերպուլ") – 28
11. Մարկոս Սեննա (Իսպանիա, "Վիլյառեալ") – 16
12. Էմմանուել Ադեբայոր (Տոգո, "Արսենալ") – 12
13. Ուեյն Ռունի (Անգլիա, "Մ.Յու") – 11
14. Սերխիո Ագուերո (Արգենտինա, "Ատլետիկո") – 10
15. Ֆրենկ Լեմպարդ (Անգլիա, "Չելսի") – 8
16. Ֆրանկ Ռիբերի (Ֆրանսիա, "Բավարիա") – 7
17. Սեմուել Էտօ'Օ (Կամերուն, "Բարսելոնա") – 6
18. Ջանլուիջի Բուֆֆոն (Իտալիա, "Յուվենտուս") – 5
19. Միխայել Բալլակ (Գերմանիա, "Չելսի"), Սեսկ Ֆաբրեգաս (Իսպանիա, "Արսենալ") – 4
21. Դիդյե Դրոգբա (Կօտ Դ' Իվուար, "Չելսի"), Սերխիո Ռամոս (Իսպանիա, "Ռեալ"), Նեմանյա Վիդիչ (Սերբիա, "Մ.Յու") – 3
24. Էդվին վան դեր Սար (Հոլանդիա,"Մ.Յու"), Ռուդ վան Նիստելրոյ (Հոլանդիա,"Ռեալ")– 2
- Կարիմ Բենզեմա (Ֆրանսիա, "Լիոն"), Պեպե (Պորտուգալիա, "Ռեալ"), Ռաֆաել վան դեր Վաարտ (Հոլանդիա, "Ռեալ"), Յուրի Ժիրկով (Ռուսաստան, ԲԿՄԱ) – 0.
Ոնց որ բոլոր երկրներում, այնպես էլ Իտալիայում ամեն տարվա վերջին հրապարակում են լավագույն մարզիկների անունները, որոնցից մեկն արժանանում է տարվա մարզիկի կոչմանը: RAI հեռուստատեսության հարցումների արդյունքում, այս տարի լավագույնի կոչմանը արժանացել է Ալեքս Դել Պիերոն:hands - 46.33 %
2-րդը Վալենտինո Ռոսսին է - հայտնի մոտոցիկլիստ - 23.95%
3-րդը Ալեքս Շվարցերը - մարաթոնյան վազորդ` Պեկինի օլիմպիադայի հաղթող - 15.73%
Շնորհավորում եմ, ֆուտբոլից հասկանում են էլի իտալացիները ;)
Ambrosine
05.12.2008, 02:11
Իտալիայում թերևս ամենահավատարիմ ֆուտբոլիստներից մեկը...
Դեկտեմբերի 7-ին Յուվենտուսը հյուրընկալվեց Լեչեին և հաղթանակով վերադարձավ Թուրին `
Լեչե 1-2 Յուվենտուս
Առաջին գնդակի հեղինակ դարձավ Յուվենտուսի երիտասարդ ֆուտբոլիստներից մեկը - Ջովինկոն, ով Դել Պիերոյի նման տուգանային հարվածով շատ գեղեցիկ գոլի հեղինակ է դարձել , ապրի ինքը :hands , 2-րդը Ամաուիրնա խփել - տաղանդավոր ֆուտբոլիստա շատ:
էս տուրում բոլոր ուժեղագույն թիմերը հաղթել են, շատ ուրախ եմ, որ Ռոման վերջապես վերականգնվումա ու կարողացելա հաղթի Կիևոյին 1-0 հաշվով:
Յուվեն մնումա 2-րդ տեղում, Միլանը 3-րդ
հաջորդ տուրում կկայանա Յուվենտուս - Միլան խաղը, դե իսկ 2 օրից չեմպիոնների լիգայի հերթական տուրում կմրցենք Բատեի հետ
միայն հաղթանակ եմ սպասում , ուրիշ ոչինչ:hands
Ներսես_AM
15.12.2008, 01:01
Յուվես Միլանին բացատրումա :love 4-2
Յուվես Միլանին բացատրումա :love 4-2
Ապրի Յուվենտուսը, ես որ չէի սպասում :)
Ուրվական
15.12.2008, 09:53
Յուվես Միլանին բացատրումա :love 4-2
Յուվեն թիմ չի, Յուվեն փիլիսոփայություն ա:love:love
Ոնց Դել Պիերոյի խփածը դարպասաձողին կպավ...
Փայլում էր Յուվես ինչպես միշտ, ես որ հաստատ համոզված էի որ կհաղթնեք Միլանին:
Կյելլինին իրոք ամեահզոր պաշտպաննա այսօրվա Իտալիայի, տեսաք ինչ գոլ խփեց? Ամաուրին գնալով ավելիա ամրապնդվում, Դել Պիերոյի մասին բառեր չկան ասելու, Յակվինտան ափսոս վերջում չխփեց, ես որ սպասում էի իրանից, ինքը սիրումա վերջում անակնկալի բերի հակառակորդին:
Յուվենտուս 4-2 Միլան
16' - Դել Պիերո /11մ/
31' - Պատո
34' - Կյելլինի
41' - Ամաուրի
61' - Ամրոզինի
69' - Ամաուրի
ապրեն իմ ու Գոռի նման երկրպագուները :hands:hands
Զամբրոտային տեսաք ինչ օրն էր ընկել?
Դրա համար մարդ դժվար պահին չպետքա թողի իրա ընկերներին ու հեռանա, իրա նման ֆուտբոլիստին սուլում էին չորս կողմից, ոնց որ Կաննավարոին Ռեալի հետ խաղի ժամանակ:
Ուրվական
15.12.2008, 15:57
Փայլում էր Յուվես ինչպես միշտ, ես որ հաստատ համոզված էի որ կհաղթնեք Միլանին:
Կյելլինին իրոք ամեահզոր պաշտպաննա այսօրվա Իտալիայի, տեսաք ինչ գոլ խփեց? Ամաուրին գնալով ավելիա ամրապնդվում, Դել Պիերոյի մասին բառեր չկան ասելու, Յակվինտան ափսոս վերջում չխփեց, ես որ սպասում էի իրանից, ինքը սիրումա վերջում անակնկալի բերի հակառակորդին:
Յուվենտուս 4-2 Միլան
16' - Դել Պիերո /11մ/
31' - Պատո
34' - Կյելլինի
41' - Ամաուրի
61' - Ամրոզինի
69' - Ամաուրի
ապրեն իմ ու Գոռի նման երկրպագուները :hands:hands
Զամբրոտային տեսաք ինչ որն էր ընկել?
Դրա համար մարդ դժվար պահին չպետքա թողի իրա ընկերներին ու հեռանա, իրա նման ֆուտբոլիստին սուլում էին չորս կողմից, ոնց որ Կաննավարոին Ռեալի հետ խաղի ժամանակ:
Ավելացնելու բան չունեմ...
Ես էլ եմ սիրում Յուվիկիս :oy
Շատ վաղուցվանից :oy
Ապրեն :love
Ուրվական
15.12.2008, 16:06
Ես էլ եմ սիրում Յուվիկիս :oy
Շատ վաղուցվանից :oy
Ապրեն :love
Արա, ախպերս ես, է:hands: Բա խի չէիր շուտ բացահայտում ինքդ քեզ: Փաստորեն մենք ավելի շատ ենք, քան կարծում էինք:
Լավն ա Յուվեն, էլի:hands:hands
Գոռ ջան սեր խոստովանելը ըտենց հեշտ չի :D
էն էլ Յուվեին :love
Ուրվական
15.12.2008, 16:12
Գոռ ջան սեր խոստովանելը ըտենց հեշտ չի :D
էն էլ Յուվեին :love
Կար ջան, մի հատ աղյուսակը առաջնության էստեղ դիր, էլի, գոնե մինչև Յուվեն:
Բայց հայերեն:oy
Արա, ախպերս ես, է:hands: Բա խի չէիր շուտ բացահայտում ինքդ քեզ: Փաստորեն մենք ավելի շատ ենք, քան կարծում էինք:
Լավն ա Յուվեն, էլի:hands:hands
Հա :oy
Ուղղակի շատ չեմ սիրում էդ մասին խոսել:
Շատ ծանր տարա էն ժամանակ, որ Ա Սերիայից իրանց հանեցին :( Սուտի մեղադրանքներով..
Ու կեսից շատը փախան :( Կանավարոն, Իբրահիմովիչը..զզվելի Կապելլոն, որ էլի հետ գնաց Ռեալ/ֆու/:
Բայց Ալեսանդրոս մնաց, ուտեե~մ, Բուֆոնը..Նեդվեդը..
Լավն են:
Օլդ Լեդի :love
Հ/հ---Ակումբ------Խ----Հ----Ո---Պ--- ԳԽ : ԳԸ---Մ
1 Ինտեր-----------15---11----3---1------25 : 8------36
2 Յուվենտուս-----15----9----3---3------23 : 10-----30
3 Միլան-----------15----9----3---3------21 : 13-----30
4 Նապոլի---------15----8----3---4------22 : 15-----27
5 Ֆիորենտինա---15----8----2---5------22 : 14-----26
13 Ռոմա----------14----6----2---6------16 : 18-----20
Գոռ ջան հիմնական թիմերինը գրեցի
էս էլ ռմբարկուները
1 Միլիտո- Ջենոա - 12
2 Ջիլարդինիո- Ֆիորենտինա- 12
3 Դի Վայյո - Բոլոնյա - 12
4 Ամաուրի - Յուվենտուս - 10
5 Իբրահիմովիչ - Ինտեր - 10
Գոռ աչքիս էս հիննա, հլը չկա նորը, ես էլ ավտոմատ առանց նայելու գրեցի, հիմա մեր ու Միլանի տարբերությունը պետքա լինի արդեն 3 միավոր
վաղը կգրեմ նորը, գնում եմ արդն տուն:
Ուրվական
15.12.2008, 16:28
Հ/հ---Ակումբ------Խ----Հ----Ո---Պ--- ԳԽ : ԳԸ---Մ
1 Ինտեր-----------15---11----3---1------25 : 8------36
2 Յուվենտուս-----15----9----3---3------23 : 10-----30
3 Միլան-----------15----9----3---3------21 : 13-----30
4 Նապոլի---------15----8----3---4------22 : 15-----27
5 Ֆիորենտինա---15----8----2---5------22 : 14-----26
13 Ռոմա----------14----6----2---6------16 : 18-----20
Գոռ ջան հիմնական թիմերինը գրեցի
էս էլ ռմբարկուները
1 Միլիտո- Ջենոա - 12
2 Ջիլարդինիո- Ֆիորենտինա- 12
3 Դի Վայյո - Բոլոնյա - 12
4 Ամաուրի - Յուվենտուս - 10
5 Իբրահիմովիչ - Ինտեր - 10
Արա, դե Ինտերին կրեինք, հիմա առաջին տեղում էինք: Ոչինչ, հլը շատ կա...
Ապրես, Կառա ջան:kiss
16-րդ տուրից հետո թիմերն ունեն հետևյալ դասավարությունը.
No---Ակումբ---------Խ----Հ----Ո---Պ-----ԳԽ : ԳԸ-----Մ
1.--Ինտեր------------16---12----3---1------29 : 10------39
2.--Յուվենտուս------16---10----3---3------27 : 12------33
3.--Նապոլի----------16----9----3---4------25 : 15------30
4.--Միլան------------16----9----3---4-------23 : 17------30
5.--Ֆիորենտինա----16----9----2---5------24 : 14------29
10.-Ռոմա------------15----7----2---6------19 : 10------23
Ես էլ եմ սիրում Յուվիկիս :oy
Շատ վաղուցվանից :oy
Ապրեն :love
Դե որ սենց անկեղծ զրուցում եք ասեմ որ իտալիայում ամենասիրածս թիմը Յուվն ա :love ու իհարկե իրա անկրկնելի խաղացողներում Նեդվեդ ու Դել Պիերո էս թիմին հարգել ու սիրել եմ էս խաղացողներով:
Յուվես էլի հաղթեց , էս անգամ էլ Ատալանտային 1-3
առաջինը Դել Պիերոն դարձավ գոլի հեղինակ - չնայած ինձ թված որ մի փոքր խաղից դուրս վիճակ կար, բայց ինչևէ 1-3 հաշվի դեպքում դա էական չի;)
[0-1] 30' - Դել Պիերո
[0-2] 38' - Լեգրոտալյե
[1-2] 48' - Վիերի
[1-3] 82' - Ամաուրի
17-րդ տուրի մյուս արդյունքները
20.12.2008թ
Լացիո -Պալերմո............................1-0
Սիենա - Ինտեր...............................1-2
21.12.2008թ
Կալիարի - Ռեջինա.......................1-1
Կատանիա - Ռոմա........................3-2
Կիևո - Ջենոա...................................0-1
Լեչե - Բոլոնիա................................0-0
Սամբդորիա - Ֆիորենտինա.......0-1
Տորինո - Նապոլի............................1-0
Միլան - Ուդինեզե ? - ?
հարգում եմ այս ակումբին,շատ պատվախնդիր ու թասիբով ակումբ դուրս եկավ:ok
Բայց դե Իտալականներից Ամենաշատը Ռոմաին եմ սիրում...
FORZAA ROMAAAA!!!!!!!!!!:ok
Լ.յ.ո.վ.
27.12.2008, 23:28
Սիրածս թիմնա… :)
Եթե խաղերը արդար դատեն, անիմաստ շառեր չբռնեն, Յուվենտուսս մինիմում Չեմպիոն կդառնա :)) :clap
Քանի որ 2008 թվականի իմ վերջին գրառումնա սա, բոլորին ուզում եմ նախապես շնարհավորել ամանորի կապակցությամբ, ցանկանում եմ երազանքների իրականացում, առողջություն և հաղթանակներ:hands
Ուրախ եմ, որ անկախ մեր երկրպագած թիմերի, ակումբի Սպորտի բաժնի համարյա բոլոր մասնակիցները իրար ճանաչում են ու հարգում են միմյանց, գալիք տարին ինձ թվումա, որ ավելի կջերմացնի այս մտերմությունը, իսկ Յուվենտուսի երկրպագուների քանակը կավելացնի :)))))
ՇՆՈՐՀԱՎՈՐ ՆՈՐ ՏԱՐԻ :viannen_12:
Ժողովուրդ ջան, լիովին ձեր հետ համաձայն եմ, մանրամասն կարդացի, բայց մի պուճուր չհամաձայնվելու բան չգտա, ՎԻՎԱ ՅՈՒՎԵ , մեկել շատ բան չեմ ուզում, Չելսիից մի 3 հատ տռավմա, Դռոգբա, Լեմպարդ, Տերրի ու ամեն ինչ լավ կլինի:hands
Սամվել ջան, թող թեթև գրիպ ընկնեն :D:D ես Իբրահիմովիչին էլ եմ միացնում քո գրած կազմին;)
Երեկ Յուվես էլի հաղթեց 1-0 Սիենային
Դել Պիերոն շատ սիրուն գոլ խփեց, ու հիմա Ինտերից 4 միավորով ենք հետ, նենց որ Յուվենտուսից որ վախենում են Սերիա Ա-ում, հենց նենց չի էլի:
Միլանը խայտառակ եղավ երեկ, Ռոման ափսոս էր,կուզենայի հաղթեր 2-2:
Մի խոսքով 18-րդ տուրց հետո
1, Ինտեր -------- 43 միավոր
2, Յուվենտուս ---39
3, Միլան ---------34
4, Նապոլի -------33
5, Ֆիորենտինա -32
11, Ռոմա---------24
Լ.յ.ո.վ.
13.01.2009, 01:57
Հուսով եմ էդ 4 միավորը շուտ կհաղթահարենք: :)
Դել Պիերոի գոլը իրոք որ լավն էր: Տարիքով մեծա, բայց կարգին խաղումա, հալալա :hands
Ըստ որոշ լուրերի Յուվենտուսի ղեկավարությունը հաջորդ շաբաթ ուղևորվելու է Գերմանիա, վերջնականապես Վերդերի բրազիլացի հարձակվող Դիեգոյի հետ պայմանագիր կնքելու համար: Գերմանական լրատվամիջոցներն էլ արդեն տպագրել են նյութեր, որոնցից պարզ է դառնում, որ Դիեգոն իր համաձայնությունն է տվել Վերդերից Թուրին տեղափոխվելու համար:
Շատ լավ տրանսֆեր կլինի, բայց ինչի համար են ուզում իրան առնեն ես չեմ հասկանում, ախր Յուվեն հիմա պաշտպանի կարիք ավելի ունի, քան հարձակվողի, հարձակվողական գիծը ուժեղա Յուվենտուսի, Դել Պիերո, Ամաուրի, Յակվինտա, Տրեզեգե, Ջովինկո:
Տիագուն, Տրեզեգեն, Զեբինան, Կնեժեվիչը, Սալիհամիդիչը, Կյելինին արդեն մարզվում են պարապմունքների ժամանակ, Բուֆֆոնին դեռ կպահեն, թող լրիվ ապաքինվի;)
Այսօր տեղի կունենա Իտալիայի գավաթի համար Յուվենտուս - Կալիարի հանդիպումը, երեկ Ինտերը 3-1 հաշվով հաղթելա Ջենովային: Էլի ոնց նայում ենք մնում են էս 2 թիմերը իրար դեմ:
Մի նորություն էլ գրեմ, Իտալիայի դատարանը արդարացրելա Յուվեյի նախկին նախագահին իբր Իտալական ֆուտբոլի խաղերի առուծախի վերաբերյալ հայտնի սկանդալի պահով: Սրանից ինչ եզրակացության կգան էն բոլոր ուրախացողները, որ Յուվենտուսը անկապ տեղը գնաց Բ սերիա, իրանց խղճին թող մնա:
Yellow Raven
14.01.2009, 13:14
Նեդվեդին լիարժեք փոխարինողա ըստ ինձ ...
շնորհակալությունններ;)
Նեդվեդին փոխարինող ոնց որ թե Դավիթ Սիլվային են ուզում բերեն, տեսնենք ոնց կստացվի Վալենսիան կհամաձայնվի ? Յուվեն 33 մլն. եվրոյա առաջարկել, տեսնենք եթե ուրիշ ակումբներ չխառնվեն էս գործին, մի գուցե մի բան ստացվի, շատ մեծ թիվա , կարողա աճի էլ, լավ ֆուտբոլիստա:ok
Իսկ երեկվա խաղը ես սխալ էի գրել Կատանիայի հետա եղել, հա խառնում եմ Կալիարիի հետ, վերջացելա 3-0 հաշվով, օգուտ Յուվենտուսի:
Մի բան մենակ ավելացնեմ, Բուֆֆոննա եղել դարպասապահը, արդեն լրիվ ապաքինվելա, իսկ գոլերի հեղինակ են դարձել Մարկիոնին, Ջովինկոն և Դել Պիերոն:
Փաստորեն 8 թիմա մնացել գավաթի խաղարկությունում, տեսնենք ոնց կստացվի հետագայում:
Բուֆֆոնին արդեն մի քանի անգամ Մանչեսթեր Սիթիից առաջարկ են անում ` 100 մլն. եվրո պայմանագիր: Սիթիի նոր տերերը շատ փող ունեն ոնց որ թե, էս կրիզիսի ժամանակ որ սենց փող են առաջարկում:D
Լ.յ.ո.վ.
15.01.2009, 21:26
Բուֆֆոնին արդեն մի քանի անգամ Մանչեսթեր Սիթիից առաջարկ են անում ` 100 մլն. եվրո պայմանագիր: Սիթիի նոր տերերը շատ փող ունեն ոնց որ թե, էս կրիզիսի ժամանակ որ սենց փող են առաջարկում:D
Մենակ թե ինքն էլ Կանավառոյի նման չգնա :(
Ժող երբա Juve-ի հաջորդ խաղը :8
ամսի 18-ին Լացիո - Յուվենտուս Լյով ջան
Բուֆֆոնը հաստատ չի գնա ես համոզված եմ ;)
Յուվեն հիմա լավագույննա Սերիա Ա-ում, տենց մի նայի, որ 2-րդ տեղումա, հաշվի առնենք նաև, որ Չեմպ.Լիգայում 1-ին տեղով դուրս եկավ իրա խմբից :ok
ԹՈՒ–ԹՈՒ–ԹՈՒ, աչքով չտանք, ժողովուրդ ջան, դուք չգիտեմ ոնց, բայց ես Յուվեի համար ամենաշատը Չեմպիոների լիգան եմ ուզում, ախր Օլդ Տրաֆորդում Շևոի խփած պենալը մտքիցս դուրս չի գալիս:
հա ես էլ եմ հիշում :( ու ավելի շատ Դել Պիերոյի ուռած աչքը:(
հա ես էլ եմ հիշում :( ու ավելի շատ Դել Պիերոյի ուռած աչքը:(
Ու հաստատ(զուտ անձերը քննարկելուց) ինքը էս տարի Պույոլից, Ֆեռդինանտից ու Տերրիից ավելի արժանի է, որ էդ գավաթը գլխից վեր բարձրացնի:
Ու հաստատ(զուտ անձերը քննարկելուց) ինքը էս տարի Պույոլից, Ֆեռդինանտից ու Տերրիից ավելի արժանի է, որ էդ գավաթը գլխից վեր բարձրացնի:
Խի?
իսկ միայն էտ 3-ից թե մնացած ավագներից էլ?
Խի?
իսկ միայն էտ 3-ից թե մնացած ավագներից էլ?
Էտ 3-ին եմ նշում, որովհետև ըստ ինձ ամենահավանական գավաթ բարձրացնողներն են, ու երևի կհամաձայնվես, որ Դել Պիեռոն իա թիմի համար շատ ավելինա արել, քան նշվածները իրանց թիմերի համար, ու զուտ որպես ավագ նշվածները իրանց թիմերում էդքան չկան, ինչքան Դել Պիեռոն իրա թիմում, չնայած, որ անցյալ տարի շատ կուզեի գավաթը Տերրիի ձեռքին տեսնեի, դե Պույոլն ու Ֆեռդինանտը էդ հաճույքն արդեն վայելել են
Երեկ Յուվես չկարողացավ հաղթել Լացիոյին, 1 միավոր վաստակեցինք էս անգամ, առաջին տեղից 3 միավորով ենք հետ, լավ չեղավ, լավ չէին խաղում երեկ, մի տեսակ ոնց որ չուզենալով խաղան, թիմի կեսն էլ վնասվածք ունեն էլի, Կիելլինիի պակասությունը երևում էր, էլ չեմ ասում Կամորանեզզիի ու Գրիգերայի մասին: Իսկ դարպասապահը շատ առաջ էր եկել, իրա սխալի պատճառով գնդակը հայտնվեց դարպասում:
Հույս ունենանք, որ չի կրկնվի էլ սնեց բան, մեզ հիմա մենակ հաղթանակա պետք, ուրիշ ոչինչ:
Լացիո - Յուվենտուս 1-1
Իտալիայում տեղի է ունեցել ամենամյա մրցանակաբաշխություն` "Ա սերիայի Օսկար", և նախորդ տարիների համեմատությամբ ավելացել են 3 նոր նոմինացիաներ -
Լավագույն գոլի հեղինակ, Լավագույն ֆուտբոլիստ /երկրպագուների քվեարկությամբ/ և Լավագույն երկրպագու:
Լավագույն իտալացի ֆուտբոլիստ - Ալեքսանդրո Դել Պիերո
Լավ. արտասահմանյան ֆ. - Զլատան Իբրահիմովիչ
Լավ. երիտասարդ ֆ. - Մարեկ Խամշիկ
Լավ. դարպասապահ - Ջանլուիջի Բուֆֆոն
Լավ. պաշտպան - Ջիորջիո Կյելլինի
Լավ. մարզիչ - Չեզարե Պրանդելի
Լավ. մրցավար - Ռոբերտո Տոզետտի
Լավ. գոլը 2008թ. - Իբրահիմովիչի գոլը Բոլոնյայի դարպասին / հրաշք էր իսկականից/
Լավ. ֆուտբոլիստը /երկրպագուների քվ./ - Ալեքսանդրո Դել Պիերո
Տարվա երկրպագու - Ստեֆանո Բորգոնովո
Եվ ամենագլխավոր մրցանակը - 2008 թ. լավագույն ֆուտբոլիստ է ճանաչվել Զլատան Իբրահիմովիչը, ում և սրտանց շնորհավորում եմ :)
Մի բան էլ ավելացնեմ, երեկ Ֆուտբոլի պատմության միջազգային ֆեդերացիան, չգիտեմ ինչ ստատիստիկ տվյալների հիման վրա իրա պաշտոնական էջում տեղադրելա 1987-2008թթ. աշխարհի լավագույն դարպասապահների ցուցակը, ըստ որի
1. Բուֆֆոն
2. Շմեյխեր
3. Կասիլիաս
4. Օ.Կան
5. Չիլավերտ
6. Զենգա
7. վան դեր Սար
8. Չեխ
REAL_ist
20.01.2009, 14:07
1987-2008թթ.գրած էր որ ետ թվերիննա բայց? ես էլ զարմացա որ Յաշինը չկա:think
հա 1987-2008 թթ , դե 20 տարվա են հաշվել էլի
Yellow Raven
21.01.2009, 14:00
Հա եթե 1987-ից հետոա ուրիշ բան,բայց դե էդ դեպքում ես Շմեյխելին կտայի...
Լ.յ.ո.վ.
21.01.2009, 17:48
Ժողովուրդ կարողա՞ իմանաք Juventus-ը երբա մյուս անգամ AC Milan-ի հետ խաղալու :think
Bayern Munchen
21.01.2009, 18:11
Էս թմի մասին ով կարա ասի աչքի վրա ունք կա,թասիբով,նամուսով թիմ հալալա ՅՈՒՎԵՆՏՈՒՍԻՆ:hands :ok
Bayern Munchen
21.01.2009, 18:12
Ռեալի գերեզմանափոր թիմ,կարելիա ասել...դզզումա Դել Պիեռոն էլ գերեզմանափոր ֆուտբոլիստ..:ok
Լյով ջան գրում եմ միայն Սերիա Ա-ի հետագա խաղերի ամսաթվերը, մգեցվածները մեր դաշտում են, մնացածը դրսում :)
25.01.2009 Ֆիորենտինա
28.01.2009 Ուդինեզե
01.02.2009 Կալյարի
08.02.2009 Կատանիա
15.02.2009 Սամպդորիա
22.02.2009 Պալերմո
01.03.2009 Նապոլի
08.03.2009 Տորինո
15.03.2009 Բոլոնյա
22.03.2009 Ռոմա
05.04.2009 Կիևո
11.04.2009 Ջենովա
19.04.2009 Ինտեր
26.04.2009 Ռեջինա
03.05.2009 Լեչչե
10.05.2009 Միլան
17.05.2009 Ատալանտա
24.05.2009 Սիենա
31.05.2009 Լացիո
Լ.յ.ո.վ.
23.01.2009, 17:41
Լյով ջան գրում եմ միայն Սերիա Ա-ի հետագա խաղերի ամսաթվերը, մգեցվածները մեր դաշտում են, մնացածը դրսում :)
25.01.2009 Ֆիորենտինա
28.01.2009 Ուդինեզե
01.02.2009 Կալյարի
08.02.2009 Կատանիա
15.02.2009 Սամպդորիա
22.02.2009 Պալերմո
01.03.2009 Նապոլի
08.03.2009 Տորինո
15.03.2009 Բոլոնյա
22.03.2009 Ռոմա
05.04.2009 Կիևո
11.04.2009 Ջենովա
19.04.2009 Ինտեր
26.04.2009 Ռեջինա
03.05.2009 Լեչչե
10.05.2009 Միլան
17.05.2009 Ատալանտա
24.05.2009 Սիենա
31.05.2009 Լացիո
Ապրե՛ս :)
Եթե գաղտնիք չի՝ էս ո՞րտեղից ես նայում :))
Լյով ջան ռուսական էջերից եմ նայում թարգմանում եմ հայերեն
www.forzajuve.ru
www.juventus.ru
մի հատ էլ լավ էջ կա ֆանատների բարց պետքա գրանցվես որ կարողանաս օգտվել
www.juventuz.com
երեկ էլ Ֆիորենտինային հաղթեցինք, դժվարությամբ, ավելի շատ Բուֆֆոնի շնորհիվ, վերադարձը իրա շատ լավ ստացվեց
Յուվենտուս 1 - 0 Ֆիորենտինա
միակ գնդակը Դել Պիերոյի շատ սիրուն փոխանցումից հետո խփեց Մարկիզիոն
Յուվեի երիտասարդ ֆուտբոլիստները ապագա Իտալիայի հավաքականն են :hands լավն են բոլորն էլ:hands
Ուրվական
25.01.2009, 14:59
Թող Միլանի, Չելսիի ու ընդհանրապես, աշխարհ բոլոր ակումբները օրինակ վերցնեն Յուվենտուսից: Շատ չէ, մաքսիմում երկու տարուց էդ մեր ասած երիտասարդները գերաստղեր են դառնալու, ոչ թե Շեվչենկո ու Բեքհեմ ենք առնելու:
Գոռ ջան հավատա, որ բոլոր են մարդիկ ովքեր Իտալիայի հավաքականի երկրպագու են, ուրախանում են Յուվեի երիտասարդների լավ խաղի համար, անկախ նրանից Ինտերի, Միլանի թե Ռոմայի երկրպագու են: Հիմնականում բոլոր թիմերը գնում են արդեն կայացած ֆուտբոլիստների, իսկ Յուվեն իրա դպրոցի սաներինա բերում:
Պաոլո Դե Չելյա
Կրիստիան Մոլինարո
Կլաուդիո Մարկիզիո
Սեբաստիան Ջովինկո
Մարկիո Մարկյոնի
Լորենցո Արիաուդո
կարծեմ սրանք են երիտասարդները, ու կարծեմ մի քանիսին արդեն Լիպպին հասցրելա հավաքականում խաղացնի:hands
Լ.յ.ո.վ.
01.02.2009, 15:58
Յուվենտուս - Կալյարի : 2 - 3
Երեկվա խաղը դուրս չեկավ… Ամաուրին էլ մի տեսակ լավ չէր խաղում :bad
էնքան վատն էր խաղը, որի արդյունքում Զանետին ու Կիելլինին ահագին ժամանակ կբուժվեն , որ նորից կարողանան խաղալ:
Գոնե Չ/Լ-ի խաղերի ժամանակ Կիելլինին արդեն կարողանա խաղալ, թե չէ Չելսիի հետ շատ դժվար կլինի:
Վաղը գավաթի խաղ ունենք Նապոլիի հետ:
Իտալիայի գավաթի 1/4 խաղերն էլ ավարտվեցին ու հիմա արդեն մնացել են 4 թիմեր
վերջի խաղերկ արդյունքները գրեմ
Ուդինեզե - Սամպդորիա 1-1 (1-4)*
Ինտեր - Ռոմա 2-1
Լացիո - Տորինո 3-1
Յուվենտուս - Նապոլի 0-0 (4-3)*
* - 11 մետրանոցներով
կարծեմ կիսաեզրափակիչում պետքա մրցեն
Ինտեր - Սամբդորիա
Յուվենտուս - Լացիո
Չեմպիոնների լիգայի այսօր կայանալիք Չելսի-Յուվենտուս խաղի վերաբերյալ որոշ ինֆորմացիա
"Չելիս"
Այսօր ոչ մի խնդիր կարծես չունի այս ակումբը կապված ֆուտբոլիստների առողջական վիճակի հետ, միայն Ռիկարդո Կարվալյոի հարցն է դրված կասկածի տակ, չնայած նրան, որ նա արդեն վերականգնվել է, ինձ թվում թ, որ Գուս Հիդդինգը չի ներգրավի նրան թիմի հիմնական կազմ:
"Յուվենտուս"
Տրեզեգեն արդեն ապաքինվել է,, և Սերիա Ա-ում հասցրել է գոլի հեղինակ դառնալ, բայց Ռանիերին իմ կարծիքով սենց պատասխանատու խաղին ռիսկ չի անի նրան միանգամից խաղադաշտ հանի, կմնա պահեստային նստարանին ու խաղի ընթացքից կերևա թե երբ դուրս կգա դաշտ: Հիմնական հարձակվողական դուետը կլինի Դել Պիերո + Ամաուրի:
Զեբինան, Կնեժեվիչը, Դե Չելյեն ու Զանետտին վնասվածք ունեն, չեն ապաքինվել:
Կհելլինին արդեն վերականգնվել է և շաբաթ օրը Պալերմոյի հետ խաղում շատ լավ է դրսևորել իրեն, էնպես որ կմասնակցի խաղին:
"Չելսի"
Ն.Անելկան այսօր անգլիական պրիմեր լիգայի ռմբարկունա, ու շատ դեպքերում իրա խփած միակ գնդակի շնորհիվ Չելսին կարողանումա հաղթել հակառակորդներին, շատ վտանգավոր ու շատ լավ ֆուտբոլիստա, ու ամեն ինչ կարելիա սպասել իրանից: Պահը չի կորցնի երբեք:
"Յուվենտուս"
Ռանիերիի համար շատ դժվար խնդիրա առաջացել հարձակվողների ընտրության հարցում, Տրեզեգեյի վերադարձը ավելիա դժվարացրել ընտրությունը: Ամաուրին լավ հարձակվողա, ու ամեն ինչ կանի իրան ցուցադրելու համար, վերջին ուժերն էլ պետքա ներդնի խաղի արդյունքը բարելավելու համար: Դել Պիերոյի մասին ավելորդ եմ համարում բան ասեմ, բոլորդ էլ գիտեք իրա հնարավորությունները:
Հնարավոր կազմերը
"Չելսի" 4-3-3:
Չեխ, Բոսինգվա,Ալեքս, Թերրի, Է.Քոուլ, Միկել, Բալլակ, Լեմբարդ, Կալու, Անելկա, Դրոգբա
"Յուվենտուս" 4-4-2:
Բուֆֆոն, Գրիգերա, Կյելլինի, Լեգրոտալյե, Մոլինարո, Կամորանեզի,Տիագու, Սիսսոկո, Նեդվեդ, Դել Պիերո, Ամաուրի
Չեմպիոնների Լիգա
1/8 եզրափակիչի առաջին խաղը
Փետրվարի 25-ին, ժամը 23:45 Երևանի ժամանակով
Վայրը - Լոնդոն, Անգլիա
Մարզադաշտը - "Ստենֆորդ Բրիջ" /42 500 տեղ/
Սեփական աձաջնություններում
"Չելսի"
Տեղ - 3
Խաղ - 26
Հաղթանակ - 15
Ոչ ոքի - 7
Պարտություն - 4
Գնդակների տարբերությունը - 45-15
Միավոր - 52
Ռմբարկու - Անելկա (15 գոլ)
"Յուվե"
Տեղ - 2
Խաղ - 25
Հաղթանակ - 15
Ոչ ոքի - 5
Պարտություն - 5
Գնդ. տարբ. - 41-21
Միավոր - 50
Ռմբարկու - Ամաուրի (12 գ.)
Չեմպիոնների Լիգա
"Չելսի" խումբ "А"
Տեղ - 2
Խաղ - 6
Հաղթանակ - 3
Ոչ ոքի - 2
Պարտություն - 1
Գնդ.տարբ. - 9-5
Միավոր - 11
"Յուվենտուս" խումբ "H"
Տեղ - 1
Խաղ - 6
Հաղթանակ - 3
Ոչ ոքի - 3
Պարտություն - 0
Գնդ. տարբ. - 7-3
Միավոր - 12
"Չելիս"
Այսօր ոչ մի խնդիր կարծես չունի այս ակումբը կապված ֆուտբոլիստների առողջական վիճակի հետ, միայն Ռիկարդո Կարվալյոի հարցն է դրված կասկածի տակ, չնայած նրան, որ նա արդեն վերականգնվել է, ինձ թվում թ, որ Գուս Հիդդինգը չի ներգրավի նրան թիմի հիմնական կազմ:
Էսիենին մոռացել են արդեն բոլորը համարյա… բայց նա շուտով կգա ու կհիզեցնի իր մասին…
կարծում եմ՝ Չելսի-Յուվե 2-0
Եթե գաղտնիք չի՝ էս ո՞րտեղից ես նայում :))
Կարող ես www.soccerstand.com (http://www.soccerstand.com) կայքը նայել: Ես այդ կայքից եմ օգտվում, շատ հարմար ա;)
Էսիենին մոռացել են արդեն բոլորը համարյա… բայց նա շուտով կգա ու կհիզեցնի իր մասին…
կարծում եմ՝ Չելսի-Յուվե 2-0
նոստալիջիան այցելեց ինձ, հիշեցի Ռեալ -Յուվենտուս խաղից առաջ ինչ էր կատարվում;)
2-0 վատ չես գրել :D
Chelsea 0 - 0 Juventus 1st time
Chelsea 0 - 1 Juventus FT
գոլը` Տրեզեգե :)
Ուրվական
25.02.2009, 16:19
Chelsea 0 - 0 Juventus 1st time
Chelsea 0 - 1 Juventus FT
գոլը` Տրեզեգե :)
Չէ, Դելպը էսօր էլ ա գոլ անելու, երևի պենալից:
Լավ, էսպես ասենք.
Չելսի 2 - 1 Յուվենտուս:think
Լ.յ.ո.վ.
25.02.2009, 18:44
Լավ, էսպես ասենք.
Չելսի 2 - 1 Յուվենտուս:think
Ինչ-որ հավատս չի գալիս որ Բուֆոնին երկու հատ գոլ կխփի Չելսին ;)
Հուսով եմ Դել Պիերո - Ամաուրի զույգից էսօր ոչ-մեկը չի պակասի :hands:drinks
Լավ, էսպես ասենք.
Չելսի 2 - 1 Յուվենտուս:think
Կանխագուշակումս համարյա իրականացավ: Չելսին հաղթեց մեկ գոլի տարբերությամբ:)
Ես կուզեի Յուվեն հաղթեր:( Չնայած դեռ ամեն ինչ առջևում է;)
Bayern Munchen
26.02.2009, 17:14
ափսոս որ պարտվեց Յուվեն ,պարզապես բախտները բերեց լոնդոնցիների արդարացի էր ոչ ոքի արդյունքը..վերջում Նեդվեդի հարվածից հետո գնդակը դիպավ դարպասաձողին..
Հավատում եմ որ ՅՈՒՎԵՆա անցնելու մյուս փուլ...
վերջում Նեդվեդի հարվածից հետո գնդակը դիպավ դարպասաձողին..
ապեր դարպասաձողը չէր ցանցը պահող ձողն էր;-)
Ներսես_AM
26.02.2009, 20:47
Ես կասեի մեկի ոտն էր :)
Քանի որ Յուվենտուսը նույնպես աղջիկ է /Ծեր սինյորա/ շնորհավորում եմ Մարտի 8-ը նրա ու իմ :D
ցանկանում եմ լինեն հաղթանակներ իմ ու իրա կյանքում :)
և ընդհանրապես, բոլոր կանանց ու աղջիկներին ցանկանում եմ միայն երջանկություն, սեր և հավատարմություն:)
Տորինո 0-1 Յուվենտուս
81'- Կյելլինի
Քանի որ Յուվենտուսը նույնպես աղջիկ է /Ծեր սինյորա/ շնորհավորում եմ Մարտի 8-ը նրա ու իմ :D
ցանկանում եմ լինեն հաղթանակներ իմ ու իրա կյանքում :)
Ախր շատ հավես ես գրել է Սալաթիկ:hands Ես էլ եմ շնորհավորում ձեզ:B
Յուվենթուսը էս տարվա չեմպիոնների լիգայի հախթողն է լինելու :hands:P
Յուվենթուսը էս տարվա չեմպիոնների լիգայի հախթողն է լինելու :hands:Պ
Հավատ ս չի գալիս ինչ-որ . . . Անգլիական թիմերի գերիշխանությունը էս տարի էլ կշարունակվի իմ կարծիքով;-)
Յուվենթուսը էս տարվա չեմպիոնների լիգայի հախթողն է լինելու :hands:P
Յուվենտուսը աչքիս դուսա մնում...Հիդինգը դժվար թե ձեռքից բաց թողնի... եսիմ :think
Իմ կարծիքքով էսօր Յուվեն 1-0 կտանի, հեըո չգիտեմ, բայց որ պենալների հասավ, չելսիի գործը բարդ ա
Հիդդինգը շատ լավ մարզիչա խոսք կա, բայց եթե մի ամիս ուշ գար Չելսի, հաստատ չէին հաղթի Յուվեին իրանց դաշտում, իսկ մեր դաշտում սկի շանս էլ չէին ունենա :P
Էսօր եթե Յուվեն լավ խաղա, իսկ մեր դաշտում դեռ չի պարտվել , կշարունակի Չ/Լ-ի մյուս էտապերում իրա խաղերը :)
Չեմ ուզում ավել բան գրեմ, երկու թիմերն էլ արժաի են հղթանակի:hands
Ուզում եմ Յուվեն կրի՜՜՜՜… Չեմ սիրում Չելսի… ատում եմ…
Ուզում եմ Յուվեն կրի՜՜՜՜… Չեմ սիրում Չելսի… ատում եմ…
Ես էլ եմ Յուվեյի Կոմից... զզվում եմ Չելսիյատիպ թմերից
Սամվել ջան, պետքա ուղղակի հակառակորդ թիմին չթերագնահատել, իսկ Չելսիում շատ լավ ֆուտբոլիստներ կան Լեմպարդը, Դրոգբան, Ջ.Տերին, Չեխը ու . . . . . տենց ;) Անելկան կարծեմ չի խաղալու,մերոնցից էլ Սիսոկոն ու Կամորանեզին:(
երևի Տրեզեգեն կխաղա
Չելսիից Դեկուի տեղը Բալլակն ա
Yellow Raven
10.03.2009, 21:21
Ես ուզում եմ Չելսին հաղթի,բայց չգիտես ինչի էսօր որոշել եմ Յուվենթուս բալետ անեմ:)
Ես ուզում եմ Չելսին հաղթի,բայց չգիտես ինչի էսօր որոշել եմ Յուվենթուս բալետ անեմ:)
Ես էլ ուզում եմ Բարսան հաղթի, բայց էլի էսօր որոշել եմ Յուվենթուս բալետ անել
Yellow Raven
10.03.2009, 21:40
Ես էլ ուզում եմ Բարսան հաղթի, բայց էլի էսօր որոշել եմ Յուվենթուս բալետ անել
Բայց ասենք Բարսան Յուվենթուսի հետ չի խաղում,էդ ինչ կապ ունի՞:think
Ես ուրիշի խաթր եմ Յուվե բալետ անում;)
Ոնց չի խաղում, ֆինալ են դուրս եկել
Juve 3:1 Chelsea !!!
Forzaaa~ Juve! :clap
Juve 3:1 Chelsea !!!
Նար պրծել ա արդեն?
Նար պրծել ա արդեն?
Չէ, it's IMHO;). 12-ին 15 պակաս սկսում ա... :B
Չէ, it's IMHO;). 12-ին 15 պակաս սկսում ա... :B
այ մարդ քիտեմ, կատակ էր, Կա Տակ, վայ, բայց մոտ էր իրականությանը
Ես չեմ թերագնահատում.. ընդհակառակը համարյա համոզված եմ որ Հիդինգը շանսը բաց չի թողելու.. բայց դե մեկա Յուվեյեմ Բալետ անելու :B քանի որ զզվում եմ Չելսիից :oy
Էսիենին մոռացել են արդեն բոլորը համարյա… բայց նա շուտով կգա ու կհիշեցնի իր մասին…
կարծում եմ
սիրում եմ էլի Էսիենին, տղեն 6 ամիս չխաղաց, ամենակարևոր պահին եկավ ու . . . ՅՈւՎԵՆԹՈւՍ-ՉԵԼՍԻ 2-2
Յակվինտա 19
Էսիեն 45+1
Դել Պիեռո 74 (11 մ.)
Դրոգբա 84
հարգում եմ Յուվեին, հատկապես թիմի ավագին, ուղղակի տղեքի բախտը չբերեց Հիդինգին ռաստվան . . .
Բախտը չբերեց նեդվեդի ու կելլիննիի պահով, բայց մեղավորը ռանիաերին էր:
ամբողջ խաղի ընթացքում ցույց էին տալիս, որ Յուվեն ավելի շատ ա վազում, իրա բիձա սաստավով էտքան չէր ձգի, մանավանդ հիմնական սև գործ անողը չկար (Սիսսոկո), ու պարզ ա որ խաղակեսերի վերջում հոգնում էին, արդյունքում 2 գոլ
Ասում էի Չէ Ռանիերին լավ մարզիչա բայց դե Հիդինգին չի հասնի :)
Ուրվական
11.03.2009, 12:22
Մի քիչ մտածենք պարտության պատճառների մասին. նախ, Սթեմֆորդ Բրիդջում Յուվեն ցույց տվեց իրեն ոչ վայել խաղ, ուղղակի դարպասը փորձելով պահել անառիկ, բայց դա նրան չհաջողվեց: Այդպիսի խաղի պատճառը/մեղավորությունը տեսնում եմ գլխավոր մարզչի մեջ, որովհետև նույն խաղը, որ մեր մոտ խաղացինք՝ կարող էինք խաղալ նաև Լոնդոնում: Սրանից հետո ընկանք շատ ծանր դրության մեջ, այնպիսի դրության, որից դուրս գալը շատ դժվար խնդիր էր՝ դարպասն անառիկ պահելը: Ինչևէ, խաղը սկսեցինք ոչ վատ, շատ գեղեցիկ գոլ խփեց Յակվինտան: Նեդվեդը փոխարինվեց Սալիհամիջիչով՝ առաջին սխալ փոփոխությունը: Խաղը ցույց տվեց, որ Սալիհամիջիչը պատրաստ չէր թե՛ ֆունկցիոնալ, թե՛ ֆիզիկական առումով: Ընդհանրապես, ես շատ եմ հարգում Պավել Նեդվեդին, բայց գտնում եմ, որ նա այլևս չպետք է խաղա: Նրա տեղում շատ ավելի լավ կլինի տեսնել Ջովիկոյին, որը փայլեց երեկ:
Դառնանք աջ եզրին: Ընդհանրապես աջ եզրով խաղ չի ստացվում Յուվեի մոտ առանց Կամորանեզիի, նամանավանդ՝ Սիսոկոյի բացակայությամբ: Մի խոսքով, պահեստայինների մի փոքր ավելի երկար նստարան է պետք մեզ:
Իսկ ընդհանուր առմամբ, ես գոհ եմ ու հպարտ Յուվեով, հպարտ եմ, որ աշխարհում նման ակումբ կա, որի ցուցադրած ֆուտբոլը միշտ հիացրել է բոլորին, դե անհատականությունների մասին չեմ խոսում:
Ռանիերին էլ լավ մարզիչ է, Յուվեն՝ ապագայի թիմ: Շնորհակալ եմ տղաներին արժանապատիվ ֆուտբոլ ցույց տալու համար:
Հա, ի դեպ․ երբեք չեմ կարողացել հասկանալ այն ֆուտբոլիստներին, որոնք այսպիսի խաղերում անիմաստ տեղը կարմիր քարտ են վաստակել։ Թիմին նվիրվածությունից ելնելով չպետք է անել դա։
Ուրվական
11.03.2009, 12:25
Ասում էի Չէ Ռանիերին լավ մարզիչա բայց դե Հիդինգին չի հասնի :)
Հիդինգն ընդհանրապես կապ չուներ էս ոչ-ոքիի հետ:
Հիդինգն ընդհանրապես կապ չուներ էս ոչ-ոքիի հետ:
Հիդինգը հաղթեց Ռանիերիին... ինչի արդյունքում էլ Չելսին Յուվեյին... միշտ էլ տենցա ;)
Ուրվական
11.03.2009, 23:20
Հիդինգը հաղթեց Ռանիերիին... ինչի արդյունքում էլ Չելսին Յուվեյին... միշտ էլ տենցա ;)
Դե որ ասում ես, ուրեմն տենց էլ կա:
Դե որ ասում ես, ուրեմն տենց էլ կա:
Չէ էտ իմ կարծիքնա :)
Վաղը` 21-ին մարտի տեղի կունենա Սերիա Ա-ի հերթական, 29-րդ տուրի խաղերը, և ամենահետաքրքիր խաղը իմ կարծիքով Հռոմում է, որտեղ կհանդիպեն Ռոման և Յուվենտուսը:
Երկու թիմերի համար էլ խաղը շատ կարևոր է լինելու, Ռոման փորձելու է ամեն կերպ հաղթել, որ իր տեղը ունենա հետագայում Չեմպիոնների լիգայում խաղալու համար: Յուվենտուսը վերջին խաղերում պարտություն չի կրել և իր հաղթանակները կփորձի շարունակել:
Ռոմա
Դեղին քարտերի պատճառով չեն մասնակցի խաղին Դանիելե Դե Ռոսսին, Դավիդ Պիսսարոն, Սուլեյման Դիամուտենն ու Մարկո Մոտտան: Բացի դա վնասվածքների պատճառով կբացակայեն նաև Սիսինյոն, Մարկո Կասսետին, Ժուանը, Ռոդրիգո Տադեյը, Սիմոնե Պերոտտան և Ալբերտո Ակվիլանին : Ռոմայի մարզիչը ստիպված երիտասարդ ֆուտբոլիստների կհանի մարզադաշտ` Ալեսսանդրո Կրեշենցի, Ռիկկարդո Բրոսկո և Մարկո Դ'Ալեսսանդրո:
Յուվենտուս
Վնասվածքներով Ռոմային տվել անցել ենք .
Մեննինգեր, Դե Չելյե, Լեգրոտալյե, Զանետտի, Անդրադե, Կամորանեզի, Սիսոկկո, Նեդվեդ, Էկդալ, Մարկյոնի, Ամաուրի, Տրեզեգե:
Վերջին խաղերի ստատիստիկան
"Ռոմա".
"Սամպդորիա" 2-2 "Ռոմա"
"Ռոմա" 1-1 "Ուդինեզե"
"Ինտեր" 3-3 "Ռոմա"
"Ռոմա" 1-0 "Սիենա"
"Յուվենտուս".
"Յուվե" 4-1 "Բոլոնյա"
"Տորինո" 0-1 "Յուվե"
"Յուվե" 1-0 "Նապոլի"
"Պալերմո" 0-2 "Յուվե"
Ռանիերիից պետքա շուտ ազատվել: Էդ մարդը ոնց որ նավս ըլնի: Էն խեղճ Վալենսիան ինչ օրն էր ընկել դրա ձեռը:
Ռանիերին ուժեղ մարզիչ չէ:
Իսկ ով պետքա փոխարինի իրան Ձեր կարծիքով?
Չի գա Դեշամը, ինքն իրա առաքելությունն արդեն կատարելա Յուվեյում, իրան ոչ մեկ չէր հանում եթե հիշում ես, ինքն էր որոշել, որ Յուվեին կհանի Սերիա Բ-ից ու կգնա:ok
Yellow Raven
20.03.2009, 21:18
Իմ կարծիքով Դեշամը վախեցավ մրցակցությունից դրա համար էլ գնաց` էտի արդեն իսկ թուլության նշանա; Ռանիերին լավ մարզիչա,եթե իրան վստահում են:)
Հարցը վախենլու մեջ չի, ինքը ուղղակի ժամանակին խաղացելա Յուվեյում ու իրա պարտքը կատարեց, Սերիա Բ ուղղարկված թիմին մարզիչ դարձավ ու 1 տարվա մեջ հետ բերեց թիմը Սերիա Ա , ու հիշում եք երևի ինչ կազմ ուներ Յուվեն մինչև Բ Սերիայում հայտնվելը ու հետո: Դեշամը հենց սկզբում էլ ասել էր, որ ինքը մենակ դրա համարա համաձայնվել դառնալ Յուվեի մարզիչը, ու իրա խոսքի տերը եղավ: Ես անձամբ շնորհակալ եմ իրանից:ok
Տղեքը Չելսիի մուռը էն խեղճ Ռոմայից հանեցին... 4:1:hands
Ուզում եմ գրեմ Յուվենտուսի բոլոր ժամանակների լավագույն կազմը :hands
----------------------------------------Դինո Ձոֆֆ-------------------------------------------------
Անտոնելլո Կուկկուրեդու--Գաետանո Շիրեր--Կլաուդիո Ջենտիլե--Անտոնիո Կաբրինի
---Մարկո Տարդելի---Միշել Պլատինի---Զինեդին Զիդան---Ջանպիերո Բոնիպերտի---
-------------------Օմար Սիմորի-------------------Ռոբերտ Բաջիո------------------------
Դինո Ձոֆֆ (1972-83)
40 տարեկան հասակում պաշտպանել է Իտալիայի հավաքականի դարպասը և համարվում է Իտալիայի բոլոր ժամանակների լավագույն դարպասապահը: 11 տարի անընդմեջ եղել է Յուվենտուսի կազմում: 6 անգամ Իտալիայի Ա սերիայի հաղթող, 2 անգամ Իտալիայի գավաթակիր և 2 անգամ ՈՒԵՖԱ-ի գավաթակիր է:
Գաետանո Շիրեր (1974-86)
Պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ և թիմի լիդերը: 1982 թ. Իտալիայի հավաքականը հենց նրա փայլուն խաղի շնորհիվ կարողացավ աշխարհի չեմպիոն դառնա: Մահացել է 89թ.-ին ավտովթարից:
ԱՆտոնելլո Կուկկուրեդդու (1969-81)
Յուվենտուսի կազմում փայլուն խաղ է ցուցադրել 1971-ից 1977 թթ.-ին: Ոչ մի վրիպում չի եղել նրա կողմից, հնարավոր բոլոր խաղերում, լավագուն պաշտպաններից մեկը Յուվենտուսի պատմության ընթացքում:
Կլաուդիո Ջենտիլե (1973-84)
Պաշտպան, ով եղել է բոլր հակառակորդ թիմերի հարձակվողների ահ ու սարսափը: Կուկկուրեդդուի նման ինքն էլ 6 մրցաշրջաններում տարել է հաղթանակ Յուվենտուսի կազմում և ունի 6 սկուդետտո: Եղել է Իտալիայի հավաքականի անփոխարինելի պաշտպաններից մեկը, և 1982թ.-ին մասնակցել հավաքականի բոլոր խաղերին:
ԱՆտոնիո Կաբրինի (1976-89)
Յուվենտուս է եկել 76թ.-ին Ատալանտայից և դարձել անփոխարինելի ներքին և միջազգային բոլոր մրցաշրջաններում: Շատ լավ կարողացել է խաղալ ձախ ոտքով և հանդիսանում է ևս մեկը, ով 82թ.-ին դարձավ աշխարհի չեմպիոն:
Մարկո Տարդելլի (1975-85)
75թ.-ին Բ Սերիայից տեղափոխվել է Յուվենոտուս և մեկ տարվա ընթացքում իրեն այնքան լավ է դրսևորել, որ միանգամից կանչվել է ազգային հավաքական և հենց իր առաջին խաղում Պորտուգալիայի հավաքականին խաղթել են 3:1 հաշվով: 5 սկուդետտոյի հաղթող, 1980թ.-ին նրա լավ խաղի շնորհիվ Յուվենտուսը ունեցել է հաղթանակ միջազգային արենայում: Յուվեից դուրս գալուց հետո դարձել է Ինտերի գլխավոր մարզիչը:
Ջանպիերո Բոնիպերտի (1946-61)
Կիսապաշտպան հարձակվողական ոճի, Սերիա Ա-ի 444 խաղերում դարձել է 178 գոլի հեղինակ: Սկզբում եղել է հարձակվող, հետագայում ավելի լավ է դրսևորել իրեն կիսապաշտպանությունում: Իտալիայի հավաքականում մասնակցել է 38 խաղի:
Զինեդին Զիդան (1996-01)
1996 թվականին Բորդոյից տեղափոխվել է Յուվենտուս: Շատ տաղանդավոր ֆուտբոլիստ, միանգամից ընդգրկվեց հիմնական կազմ և դարձավ "Աշխարհի լավագույն ֆուտբոլիստը": Հաղթել է 2 սկուդետտո, Եվրոպայի Սուպեր գավաթը, Գավաթների գավաթը, Իտալիայի Սուպեր գավաթը: Հեռացավ թիմից ռեկորդային գումարով` 48մլն. եվրո :
Միշել Պլատինի (1982-87)
Իսկական № 10, հրաշալի կիսապաշտպան: Յուվենտուսի, իսկ հիմա արդեն ամբողջ ֆուտբոլի պատմության մեջ յուրահատուկ տեղ գրավող մարդ: 1983-ից 1985թթ.-ին "Աշխարհի լավագույն ֆուտբոլիստ" :
Օմար Սիվորի (1957-65)
Յուրահատուկ ոճ ունեցող հարձակվող, որն իր յուրաքանչյուր խաղում փորձել է ինչ որ բանով զարմացնել հանդիսատեսին: 1960թ.-ին դարձել է Սերիա Ա-ի լավագույն ռմբարկուն Ինտերի հետ խաղում խփելով միանգամից 6 գնդակ, խաղն ավարտվել է (9:1):
Ռոբերտո Բաջիո (1990-95)
1990թ.-ին ռեկորդային համարվող գումարով £8մլն. միացել է Յուվենտուսին: Նրա վաճառքից հետո Ֆլորենցիայի փողոցներում շատ անկարգություններ են տեղի ունեցել, տեղի երկրպագուների կողմից: Իր լավագույն ֆուտբոլը ցուցադրել է հենց Յուվեի կազմում, 1995թ.-ին Իտալիայի չեմպիոն դառնալուց հետո հեռացել է Թուրինից:
Տաղանդավոր պոչիկը ;)
Ուրվական
30.03.2009, 09:19
Բա Դել Պիերո՞ն:
Արա էս Յուվեն . . . Փախցրեց ստավկես . . . Կիևոյի հետ 3-3 . . . 94րդ րոպեին գոլ կերան . . .
Yellow Raven
05.04.2009, 19:40
Ւմ մոտ էլ վիկտորինայիս խփեց:angry Ափսոս, գոնե էսօր Ինտերը չհաղթի, քչից շատից ինտրիգ կմնա:)
[QUOTE=Վահիկ;1647001]Ւմ մոտ էլ վիկտորինայիս խփեց:angry Ափսոս, գոնե էսօր Ինտերը չհաղթի, քչից շատից ինտրիգ կմնա:)[/ՔՈւՈՏԵ]
հավաքականների խաղին վիկտորինայով 3000 գմփցրի' 4 տեղով դրել եի, ստրախովկի համար մի տեղ Իտալիան նիչյա էի դրել, կպավ;-)
հ.գ.
Կներեք օֆֆթոպի համար
Բա Դել Պիերո՞ն:
Դել Պիեռոն գնաց Փուռը . . . :D:D:D
Ուրվական
08.04.2009, 15:35
Դել Պիեռոն գնաց Փուռը . . . :D:D:D
Այսինքն...
Այսինքն...
քցինք փոսը . . . :D
Ուշադրություն.
Այսօր` 2009թ. ապրիլի 22-ին "ՖՈՒՏԲՈԼ plus" շաբաթաթերթի թիվ 15-ի հերթական համարում տպագրված է մի շատ հետաքրքիր նյութ Յուվենտուսի երկրպագուների վերաբերյալ:
"Յուվենտուսի" երկրպագուների ակումբ` նաև Հայաստանում
Ամբողջ աշխարհում ամենաշատ երկրպագուներ ունեցող թիմերից մեկն է Իտալիայի ամենատիտղոսակիր ակումբը` "Յուվենտուսը", որը 29 անգամ դարձել է այդ երկրի չեմպիոն: "Կալչոպոլոյի" զոհ դարձած "Յուվենտուսը" փորձում է վերականգնել իր նախկին բարձրակարգ խաղը և սասանված հեղինակությունը: Շատ երկրներում գործում են "Յուվենտուսի" ֆան-ակումբներ: Եվ ահա Հայաստանում էլ տեղծվել է "Յուվենտուսի" ֆան-ակումբ, որը կրում է "ԱրմՅուվե" անունը, որին արդեն անդամագրվել են մեծ թվով ֆուտբոլասերներ: Ուշագրավ է, որ երկրպագուների թվում քիչ չեն նաև գեղեցիկ սեռի ներկայացուցիչները: Նրանք, ովքեր ուզում են անդամագրվել "Յուվենտուսի" ֆան-ակումբին, կարող են զանգահարել հետևյալ հեռախոսահամարով. (091) 720035:
Ֆան ակումբում դուք կարող եք դիտել "Յուվենտուսի" մասնակցությամբ հանդիպումները և մասնակցել դրանց քննարկումներին:
Ուրվական
23.04.2009, 12:49
Ուշադրություն.
Այսօր` 2009թ. ապրիլի 22-ին "ՖՈՒՏԲՈԼ plus" շաբաթաթերթի թիվ 15-ի հերթական համարում տպագրված է մի շատ հետաքրքիր նյութ Յուվենտուսի երկրպագուների վերաբերյալ:
"Յուվենտուսի" երկրպագուների ակումբ` նաև Հայաստանում
Ամբողջ աշխարհում ամենաշատ երկրպագուներ ունեցող թիմերից մեկն է Իտալիայի ամենատիտղոսակիր ակումբը` "Յուվենտուսը", որը 29 անգամ դարձել է այդ երկրի չեմպիոն: "Կալչոպոլոյի" զոհ դարձած "Յուվենտուսը" փորձում է վերականգնել իր նախկին բարձրակարգ խաղը և սասանված հեղինակությունը: Շատ երկրներում գործում են "Յուվենտուսի" ֆան-ակումբներ: Եվ ահա Հայաստանում էլ տեղծվել է "Յուվենտուսի" ֆան-ակումբ, որը կրում է "ԱրմՅուվե" անունը, որին արդեն անդամագրվել են մեծ թվով ֆուտբոլասերներ: Ուշագրավ է, որ երկրպագուների թվում քիչ չեն նաև գեղեցիկ սեռի ներկայացուցիչները: Նրանք, ովքեր ուզում են անդամագրվել "Յուվենտուսի" ֆան-ակումբին, կարող են զանգահարել հետևյալ հեռախոսահամարով. (091) 720035:
Ֆան ակումբում դուք կարող եք դիտել "Յուվենտուսի" մասնակցությամբ հանդիպումները և մասնակցել դրանց քննարկումներին:
Հիանալի նորություն էր, շնորհակալություն:):
Գոռ ջան Երկիր Մեդիայով ցույց են տալու ֆան. կլուբը, վաղը պետքա գնան նկարեն, որ իմանամ երբ են ցույց տալու կզանգեմ կասեմ քեզ :hands
Էս Ռանյերիին երբ են ՌԱԴ անելու մի քիչ շունչ քաշենք... 3-րդ տեղում ենք արդեն...
չգիտեմ, բայց ես էլ եմ հոգնել դրանից...
Այսօր տեղի կունենա Միլան-Յուվե խաղը, շատ ուզում եմ , որ իմ սիրելի թիմը հաղթի, չնայած ամեն դեպքում ես միշտ Յուվեի հետ եմ ;)
մենակ մի բան գրեմ, Միլանի հետ խաղը հոբելյանական է իմ ամենասիրելի ֆուտբոլիստներից մեկի` Դել Պիերոյի համար, սա նրա 600-րդ խաղնա Յուվեի կազմում, հաջողություն եմ մաղթում իրան:
Շատ քիչ ֆուտբոլիստներ կան,որ կարող են համեմատվել Ալեքսի հետ:ok
էսօր Նեդվեդը, Մելբերգը, Սիսոկոն, Մարկիզիոն, Մոլինարոն ու Կնեժևիչը չեն խաղալու :(
Հաղթանակ եմ սպասում, չնայած Ռանիերիի վերջին սխալների, հուսով եմ ճիշտ ընտրություն կանի:
Խաղին հայտավորված են`
1 Բուֆֆոն
3 Կյելլինի
5 Զեբինա
6 Զանետի
8 Ամաուրի
9 Յակվինտա
10 Դե Պիերո
12 Կիմենտի
13 Մաննինգեր
16 Կամորանեզի
17 Տրեզեգե
18 Պոուլսեն
20 Ջովինկո
21 Գրիգերա
29 Դե Չելյե
30 Տիագո
32 Մարկյոննի
33 Լեգրոտլյե
41 Արիաուդո
45 Իյագո
Լ.յ.ո.վ.
11.05.2009, 00:54
Արմենիա-ն ցույց չի տալիս :(
Ժողովուրդ հաշիվը ոնցա՞՞՞ :aaa
Լ.յ.ո.վ.
11.05.2009, 01:04
1:1 վերջացավ
Մերսի, իսկ ո՞վքեր են գոլ խփել :)
Լավ գտա (http://goal.com/en/news/10/italy/2009/05/10/1257671/milan-held-by-juventus-in-battle-for-second-place), մերսի ministr ջան :)
Ափսոս, որ Նեդվեդը չէր խաղում, վստահ եմ հաշիվն ուրիշ կլիներ էդ դեպքում ;)
Ոնց երևումա Դիեգոն Վերդերից գալուա Յուվե, միշտ գրում էին դրա մասին, որ Յուվեն ուզումա առնի իրան, բայց նոր նոր գրել են , որ ինքն էլա խոսացել ու ասելա, որ Իտալիայումա ուզում խաղա :
Ես ուրախ եմ դրա համար շատ :hands
երևի, Նեդվեդը արդեն մեծա :(
Ժողովուրդ ջան աչքներս լուս ՌԱՆՅԵՐԻԻՆ ՎԵՐՋԱՊԵՍ ՍԻ.... ՌԱԴ ԵՆ ԱՐԵԼ...
Նոր մարզիչ է նշանակված Չիրո Ֆերրարան...
Yellow Raven
19.05.2009, 20:44
Շուտ էր պետք հանել,արդեն իրան սպառել էր...
Էդ ապաշնորհը շատ վաղուց ա իրան սպառել: Ես սպասում էի էս օրվան որովհետև էդ քաղցկեղի վիրուսը հերթով սպանում էր Վալենսիայի, Չելսիի նման ակումբներին, ու ոչ ոք իրեն չի պահել մինչև պայմանագրի ավարտ: Նման անտաղանդ մարզիչ դեռ չեմ տեսել:
Կաննավարոին էլ հետ են ընդունել, շատ էր ուզում, որ Յուվեի երկրպագուների մոտ ատելությունը վերանա իրա նկատմամբ:
Իմ անձնական կարծիքով դավաճանությունը երբեք չի ներվում, իսկ եթե անգամ աչքներս փակենք դրա վրա, միևնույննա չի մոռացվի երբեք: Ամենադժվար պահին չի կարելի լքել թիմը, մանավանդ որ դու հենց էս թիմի միջոցով դարձար ճանաչված, հավաքականի ավագ ու հենց դա էլ երևի հաշվի առնելով Կաննավարոն իրա Ոսկե գնդակը բերեց Թուրին, ուզում տեղ թողնի հետ վերադարձի...
Որ ասում էի էդ անտերը նավսա չէիք հավատում: Տեսաք ոնց "3-ով փուչիկ" ծեփեցին?
Դիեգոն արդեն եկելա Թուրին, կարանք աչքալուսանքի նման մի բան ասենք :ok թող ոտքը խերով լինի, ասելա ուզում եմ 2-րդ Զիդանը դառնամ, մենք էլ թող չուզողը լինենք;)
Նեդվեդն էլ հա ասումա գնում եմ, բայց մեկ էլ տեսնում ենք որոշումը փոխելա ու էլի Յուվենտուսումա :D:D
Յուվեն պայմանագիրա կնքել Ֆելիպե Մելոի հետ: Մելոի համար վճարվելա 20 մլն եվրո + Մարկո Մարկիոնի: Պայմանագիրը ստորագրվելա 5 տարով ու տարեկան Մելոն կստանա 2.6 մլն եվրո:
REAL_ist
08.07.2009, 13:07
շատ լավ ձեռքբերումա, Սիսոկոյի հետ ուժեղ կետնրոն կձևավորվի
Yellow Raven
08.07.2009, 19:46
Մարկիոնիին խի են տվել:o
Յուվենթուսի ամենախոստումնալից ֆուտբոլիստներից էր...:think
REAL_ist
08.07.2009, 21:37
30 տարեկան չէր? ինչն էր խոստումնալից?
Yellow Raven
08.07.2009, 21:40
30 տարեկան չէր? ինչն էր խոստումնալից?
Աչքիս ես ուրիշի հետ եմ շփոթել:D
Yellow Raven
08.07.2009, 21:43
Հա նոր նայեցի Մարկիզիոյի հետ էի շփոթել:)
Դե էդ դեպքում լավ գործարքա իրականացրել յուվեն, Մելոյի խաղը դուրս եկավ Կոնֆեդերացիաների գավաթի ժամանակ;
Բարսելոնից ուրուգվայցի ֆուտբոլիստ ենք վարձակալությամբ ձեռք բերել - Մարտին Կասերես 22 տարեկան
Մելոն ու Դիեգոն էլ արդեն երևի բոլորն էլ գիտեն որ տեղափոխվել են Յուվենտուս, հրաշալի տրանսֆեր եղավ էս տարի
Տրեզեգեի հարցը մնումա մութ, Միլանը ուզումա գնի, բայց չեմ հավատում, որ կգնա Միլան, ավելի շուտ Լիոն կգնա քան Միլան, ի վերջո իրա հայրենիքնա Ֆրանսիան:
Սկսվեց Իտալիայի Ա սերիայի նոր խաղաշրջանը:
Ցավում եմ, որ այս տարի չենք կարողանա դիտել խաղերը հեռուստատեսությամբ, ինտերնետի միջոցով միայն պետք է հետևենք:
Օգոստոսի 23-ին Յուվենթուսը մրցեց Կիևոի հետ, ինչպես և սպասվում էր հաղթեցինք 1-0 հաշվով, գոլի հեղինակ` Յակվինտա (11-րդ րոպեին):
Շատ գեղեցիկ խաղ էր, ես նայել եմ ինտերնետով, Դիեգոն, Ամաուրին ու Յակվինտան իրար հետ շատ լավ են խաղում :hands
Այս տուրում 6 թիմեր միայն կարողացան հաղթանակ տանել
1. Լացիո (1-0)
2. Յուվենտուս (1-0)
3. Միլան (2-1)
4. Սամպդորիա (2-1)
5.Պալերմո (2-1)
6. Ջենովա (3-2)
Օգոստոսի 30-ին տեղի ունեցան հերթական տուրի խաղերը և Յուվենթուսը ուղևորվեց Հռոմ:
Շատ գեղեցիկ խաղ ստացվեց :hands
Ռոմա - [1-3] - Յուվենթուս
25' ......Դիեգո - [0-1]
35' Դե'Ռոսսի - [1-1]
68' .......Դիեգո - [1-2]
90+3' .....Մելո - [1-3]
Միշել Պլատինին Իտալիայի ամենագլխավոր ձեռք բերումը համարում է Դիեգոի տրանսֆերը, համեմատելով նրան Դիեգո Մարադոնայի ու հենց իր հետ :
Առաջին տեղով գնում ենք `
1, Յուվենթուս ......- 6
2, Սամբդորիա ...- 6
3, Լացիո ..............- 6
4, Ջենովա ...........- 6
5, Ինտեր ..............- 4
11, Միլան ...........- 3
20, Ռոմա ............- 0
Այսօր Յուվենթուսի պաշտոնական էջում շատ հետաքրքիր լուր կար, Լեոնից Յուվենթուս է տեղափոխվել և 3 տարվա պայմանագիր է ստորագրել Իտալիայի հավաքականի լավագույն ֆուտբոլիստներից մեկը - Ֆաբիո Գրոսսոն, որի համար շնորհավորում եմ բոլորիս :hands
FC Bayern
02.09.2009, 21:52
Հարգելի Յուվենթուսի երկրպագուներ ի՞նչ եք մտածում սեպտեմբերի 30-ին կայանալիք Բավարիա Յուվենթուս խաղի մասին: Առաջին հանդիպումը տեղի է ունենալու Ալլիանց Արենայում, այսինքն՝ Մյունխենում:
Անկեղծ ասած մինչև Ռոբբենի հայտնվելը Բավարիայում, ես 100% համոզված էի , որ կհաղթենք, ես հիմա էլ վստահ եմ Յուվեի վրա, ուղղակի Ռոբբենը կանգնեցրեց Բավարիայի վատ ելույթների շարքը:
Կարող եմ գրել Յուվեի կողմից ներկայացված պաշտոնական կազմը, որ Չ/Լ-ում կարող է ելույթ ունենալ:
1 Բուֆֆոն
2 Կասերես
3 Կյելլինի
4 Ֆելիպե Մելո
5 Կաննավարո
6 Գրոսսո
7 Սալիհամիդիչ
8 Մարկիզիո
9 Յակվինտա
10 Դել Պիերո
11 Ամաուրի
12 Կիմենտի
13 Մաննինգեր
15 Զեբինա
16 Կամորանեզի
17 Տրեզեգե
18 Պոուլսեն
19 Մոլինարո
20 Ջովինկո
21 Գրիգերա
22 Սիսսոկո
28 Դիեգո
29 Դե Չելյե
30 Տիագու
33 Լեգրոտալյե
Ես մեր Դիեգոյի հետ մեծ հույսեր եմ կապում, իրա մասին շատ բարձր խոսքեր են հնչում ամեն տեղ, համեմատում են Զիդանի, Բադջիոյի, Մարադոննայի, Պլատինիի հետ, ապագա ունեցող ֆուտբոլիստա, ու համոզված եմ, որ ոնց որ Զիդանը, Բադջիոն ու Պլատինին Յուվեի կազմում դարձան Ոսկե գնդակի դափնեկիր նույնն էլ իրանա սպասվում :)
Կարծում եմ Յուվենթուսը կհաղթի ;)
Ես էլ եմ կարծում, մեր շանսերը մեծ են :)
Խումբ Ա
15/09 Յուվե - Բորդո
15/09 Մակկաբի - Բավարիա
30/09 Բավարիա - Յուվե
30/09 Բորդո - Մակկաբի
21/10 Բորդո - Բավարիա
21/10 Յուվե - Մակկաբի
03/11 Բավարիա - Բորդո
03/11 Մակկաբի - Յուվե
25/11 Բորդո - Յուվե
25/11 Բավարիա - Մակկաբի
08/12 Յուվե - Բավարիա
08/12 Մակկաբի - Բորդո
Սա էլ Venus-ի համար :hands
մինչև խաղաշրջանի բացվելը եթե տեղյակ ես Յուվեն, Միլանը և Ինտերը մրցեցին "Trofeo tim " -ի գավաթի համար, և հաղթեց Յուվեն:
Միլան-Յուվե խաղից մի նկար և Ամաուրին գավաթը ձեռքին, տեսնենք կստացվի հիմա?
20 տարի առաջ սեպտմբերի 3-ին ավտովթարի զոհ դարձավ Յուվենթուսի և Իտալիայի հավաքականի բոլոր ժամանակների ամենափայլուն պաշտպանը` Գաետանո Շիրեանը: Այսօր Յուվեի և իտալական ֆուտբոլի բոլոր երկրպագուները հավաքել են Յուվեի գրասենյակի մոտ և իրենց հարգանքի տուրքն են մատուցել նրա հիշատակին:
1989 թվականին նա մեկնել էր Լեհաստան Յուվեի համար նոր , երիտասարդ ֆուտբոլիստներ ձեռք բերելու նպատակով: Դեպքը տեղի էր ունեցել մի մայրուղու վրա, որտեղ վերանորոգման աշխատանքներ են կատարվելիս եղել` դիմացից եկող բեռնատար մեքենայի հետ բախվել է, դեռ ոչ վերանորոգված մի հատվածում, հարվածը շատ ուժեղ չի եղել, ուղղակի բեռնատարի բեռնախցիկում 4 տակառ բենզին է եղել, որն էլ տրաքել է:
Յուվենթուսի կազմում
7 անգամ եղել է Իտալիայի չեմպիոն
2 անգամ Իտալիայի գավաթակիր
1982թ. աշխարհի չեմպիոն
ՈւԵՖԱ-ի գավաթակիր
Սուպեր գավաթակիր
Չ/Լ հաղթող
Միջմայրցամաքային գավաթակիր
Ոչ մի կարմիր քարտ չի ստացել իր ամբողջ կարիերայի ընթացքում:
552 խաղ է անցկացրել միայն Յուվենթուսի կազմում, ռեկորդակիր է եղել մինչև վերջերս (Դել Պիերոն առաջ անցավ ):
P.S. - Գրոսսոյին երեկ հանձնել են Շիրեայի 6 համարը, հուսով ենք կարդարացնի սպասելիքները :hands
FC Bayern
03.09.2009, 22:03
Անկեղծ ասած մինչև Ռոբբենի հայտնվելը Բավարիայում, ես 100% համոզված էի , որ կհաղթենք, ես հիմա էլ վստահ եմ Յուվեի վրա, ուղղակի Ռոբբենը կանգնեցրեց Բավարիայի վատ ելույթների շարքը:
Կարող եմ գրել Յուվեի կողմից ներկայացված պաշտոնական կազմը, որ Չ/Լ-ում կարող է ելույթ ունենալ:
1 Բուֆֆոն
2 Կասերես
3 Կյելլինի
4 Ֆելիպե Մելո
5 Կաննավարո
6 Գրոսսո
7 Սալիհամիդիչ
8 Մարկիզիո
9 Յակվինտա
10 Դել Պիերո
11 Ամաուրի
12 Կիմենտի
13 Մաննինգեր
15 Զեբինա
16 Կամորանեզի
17 Տրեզեգե
18 Պոուլսեն
19 Մոլինարո
20 Ջովինկո
21 Գրիգերա
22 Սիսսոկո
28 Դիեգո
29 Դե Չելյե
30 Տիագու
33 Լեգրոտալյե
Ես մեր Դիեգոյի հետ մեծ հույսեր եմ կապում, իրա մասին շատ բարձր խոսքեր են հնչում ամեն տեղ, համեմատում են Զիդանի, Բադջիոյի, Մարադոննայի, Պլատինիի հետ, ապագա ունեցող ֆուտբոլիստա, ու համոզված եմ, որ ոնց որ Զիդանը, Բադջիոն ու Պլատինին Յուվեի կազմում դարձան Ոսկե գնդակի դափնեկիր նույնն էլ իրանա սպասվում :)
Խորհուրդ չեի տա 100%-ով համոզված լինել: Բավարիան եվրոպական մյուս գրանդներից ոչնչով պակաս չի: Ինչ վերաբերվում է Բավարիայի արդեն անցած անհաջող
ելույթներին, ասեմ, որ դա պայմանավորված էր նոր մարզչի՝ Լուիս վան Գաալի նոր մեթոդների կիրառմամբ: Ինչպես երևում է, թիմը արդեն սովորել է դրան :)
Առաջին հանդիպումը Ալլիանց Արենայում է :hi