PDA

Դիտել ողջ տարբերակը : Սեր տվեք ինձ



Manumel
11.07.2007, 04:51
Սեր տվեք ինձ...

Ես իւարիւլվում եմ
Աղետից իւեղված իւրճիթի նման
Ու վաիւենում եմ...
Ինձ շատ սեր տվեք,
որ իմ արյան մեջ իւավար չտնքա...
Ես սեր եմ ուզում քարերից անգամ,
Որ մենակ չզգամ:
Քարն էլ է մաշվում սիրո պակասից,
Ես թու՛յլ եմ քարից:
Ինձ շատ սեր տվեք,
Որ հողը ծանր բազալտ չթվա:
ծիծաղե՛ք թեկուզ ինձ վրա թաքուն,
Բայց իւաբելուց էլ
Մի՛ քիչ սեր տեսեք ճշմարտության մեջ:
2000թ.


Իմ Նկարածը

Կտավ չունեի:
Ճերմակ սավանին ձյուն նկարեցի՝
ծաղկազարդ ձմեռ:
Իմ այդ նկարը անամպ էր,իւաղաղ,
Ու ծաղիկները
Ձյունից ճերմակ են, վարդից բուրավետ:
Այնտեղ արցունքը վճիտ է ցողից,
Ու երազ չկա:
Կա մի երազանք, ու հոգին գիտի,
Որ երազանքը ձյան փաթիլն է լոկ:
Որ սավանը այդ
Կտավ չէ բնավ, բայց նկարը կա,
Կույր հոգու համար՝ իմ ձեռքով գրված ...
2001թ.

Մանոն
11.07.2007, 10:07
Իմ Նկարածը

Կտավ չունեի:
Ճերմակ սավանին ձյուն նկարեցի՝
ծաղկազարդ ձմեռ:
Իմ այդ նկարը անամպ էր,իւաղաղ,
Ու ծաղիկները
Ձյունից ճերմակ են, վարդից բուրավետ:
Այնտեղ արցունքը վճիտ է ցողից,
Ու երազ չկա:
Կա մի երազանք, ու հոգին գիտի,
Որ երազանքը ձյան փաթիլն է լոկ:
Որ սավանը այդ
Կտավ չէ բնավ, բայց նկարը կա,
Կույր հոգու համար՝ իմ ձեռքով գրված ...
2001թ.
Պարզ է գրված, մի քիչ մանկական է, բայց իմաստ կար:
Կարելի էր ավելի պատկերավոր ձևակերպել:

Cassiopeia
11.07.2007, 10:24
Առաջինն ինձ շատ դուր եկավ: :)

Angelina
11.07.2007, 10:41
Առաջինն ինձ շատ դուր եկավ: :)

Ինձ էլ…:hands