PDA

Դիտել ողջ տարբերակը : Ինչպե՞ս վերագտնել hումորի զգացումը

Manumel
11.07.2007, 03:14
Չծիծաղեք ժողովուրդ, բայց ես կորցրել եմ հումորի զգացողությունը: Ինքս իւորհուրդներ եմ տալիս հաճաիւորդներին ու հիվանդներին::pioneer, բայց այնքան լուրջ եմ եղել:nono, որ հիմա ոչ կարողանում եմ կարգին կատակ անել:tease:crazy, ոչ էլ կատակն եմ անմիջապես որպես այդպիսին ընդունում::cry:joker

Root
11.07.2007, 08:12

Մի մտածի լրիվ բնականա որ 86 տարեկան մարդը հումորի զգացումը կորցնում է :D:D:D բացի դրանից Գերմանիայում հումորը մեր ընդիմության կարգավիճակն ունի ` ձևական է :

Angelina
11.07.2007, 10:50
Ճիշտն ասած, այնքան էլ չեմ հավատում, որ 86 տարեկան ես, բայց ասեմ, մի գուցե դու հիմա ծանր ժամանակներ ես ապրում հոգեկան՝ դրանից է, որ կորցրել ես հումորի զգացում, բայց մի տխրիր ամեն ինչ լավ կլինի, դա անցողիկ է, ես քեզ հավաստիացնում եմ դրանում:

Սամվել
11.07.2007, 16:35
Չծիծաղեք ժողովուրդ, բայց ես կորցրել եմ հումորի զգացողությունը: Ինքս իւորհուրդներ եմ տալիս հաճաիւորդներին ու հիվանդներին::pioneer, բայց այնքան լուրջ եմ եղել:nono, որ հիմա ոչ կարողանում եմ կարգին կատակ անել:tease:crazy, ոչ էլ կատակն եմ անմիջապես որպես այդպիսին ընդունում::cry:joker

Գրանցման ամսաթիվ: 27.06.2007
Հասցե: Erfurt,Germany
Տարիք: 86
Գրառումներ: 42

Մի նեղվի Մարդ կա այդ տարիքում Տղամարդկային հատկանիշներնա կորցնում :D

Այնպես որ հումորի զգացողության կորուստը դեռ տանելի է;):D

Մանե
11.07.2007, 17:37
Ժող,բայց չեք կարծում,որ ժամանակի զգացողությունն էլ ա կորցրել:think
86-ը մի քիչ քիչ չի՞:o

Արշակ
11.07.2007, 18:23
Դե լավ ժողովուրդ, հնարավոր է, որ մարդը տարիքը ինչ-ինչ պատճառներով սխալ է գրել, կամ էլ եթե թեկուզ 86 տարեկան է, միևնույն է, նա բավականին երիտասարդ է հոգով, եթե ինտերնետ է մտնում ու շփվում է երիտասարդների հետ։ Ի վերջո, մարդու իրական տարիքը (հոգեկանի, անհատականության, մարդկային հատկանիշների առումով) հաճախ չի համապատասխանում ֆիզիոլոգիական տարիքից։
Այնպես որ, ինչքան հումոր արեցինք հերիք է, մարդը թեմա է բացել, հարց է տվել, եթե կարող ենք փորձենք լուրջ պատասխանել։:)

Ուրվական
11.07.2007, 20:05
Հազար ու մի ձև կա, եթե, իհարկե, այդ զգացողությունը ժամանակին եղել է: Օրինակ, շփվել հումորով մարդկանց հետ, կամ դիտել հումորային հաղորդումներ, հավատացեք, դա կօգնի: Ու ընդհանրապես, եթե հումոր զգացում կա, այն ցանկացած ժամանակ կարելի է արթնացնել՝ տրամադրվելով հումորը հասկանալուն և ծիծաղելուն: Որ հումորների վրա շատ ծիծաղեք, հետո ստիպված հումորի զգացումը կվերագտնեք, որ կարանաք հասկանաք, ինչի վրա ծիծաղեք, ինչի վրա՝ ոչ::D;)

Գաղթական
11.07.2007, 20:20
ես կորցրել եմ հումորի զգացողությունը:

:think նման դեպքերում՝ հարկավոր է հայտարարություն-բան գրել, գտնողին վարձատրություն նշանակել, թե չէ… թե չէ՝ գտնողը երբեք չի վերադարձնի… :8

Manumel
11.07.2007, 23:47
Ես իհարկե 86 տարեկան չեմ: 2,6 անգամ փրքր եմ : Ավելի լուրջ պատասիւանների եմ սպասում...:8

Dr. M
11.07.2007, 23:56
իսկ դու վստահ ես որ այն ունեցել ես? :):think

Apsara
12.07.2007, 00:42
Եթե իսկապես արտասահմանում ես չեմ զարմանում, այնտեղ չկա հումոր, չկա այնքաղցր ու սուր հումորը, որը այստեղ է, ահա ինչու քեզ թվում է թե կորցրել ես
Մեկ էլ մի բան, ամեն ինչ անցողիկ է, սա ել կանցնի:)

Manumel
12.07.2007, 00:51
իսկ դու վստահ ես որ այն ունեցել ես? :):think
Էն հումորը ,որ ես եմ ունեցել, նկարագրելու չի: Կծու էր, բայց համով: Էն օյինները, որ ես եմ սարքել, ոչ մեկը չի մոռացել: Բայց ես եմ մոռացել, թե ոնց են կատակում …:cry

Ավելացվել է 7 րոպե անց

Եթե իսկապես արտասահմանում ես չեմ զարմանում, այնտեղ չկա հումոր, չկա այնքաղցր ու սուր հումորը, որը այստեղ է, ահա ինչու քեզ թվում է թե կորցրել ես
Մեկ էլ մի բան, ամեն ինչ անցողիկ է, սա ել կանցնի:)
Դու ճիշտ ես , էստեղ հումոր չկա, բայց կյանքս դառնացել է առանց մակարդակով հումորների: Իմ ընկերները բրլորը արվեստագետներ էին էդտեղ ու լրիվ հումորոտ, բայց հեռավորությունը ռելսերից գցել է ամեն ինչ: Ես անլիարժեքություն եմ զգում առանց հումորի:Կարդում եմ ձեր գրածներն ու բարի նաիւանձով ժպտում: :):(

Ավելացվել է 9 րոպե անց

Մի մտածի լրիվ բնականա որ 86 տարեկան մարդը հումորի զգացումը կորցնում է :D:D:D բացի դրանից Գերմանիայում հումորը մեր ընդիմության կարգավիճակն ունի ` ձևական է :
Դե քեզ ընդհանրապես նաիւանձում եմ , քանի որ տաղանդ ես հումորի::hands

Ավելացվել է 13 րոպե անց

Ճիշտն ասած, այնքան էլ չեմ հավատում, որ 86 տարեկան ես, բայց ասեմ, մի գուցե դու հիմա ծանր ժամանակներ ես ապրում հոգեկան՝ դրանից է, որ կորցրել ես հումորի զգացում, բայց մի տխրիր ամեն ինչ լավ կլինի, դա անցողիկ է, ես քեզ հավաստիացնում եմ դրանում:

:angel Անժել ջան հավասում եմ քեզ, քո բարությանը, միւրթարվում եմ, բայց հարցը չի լուծվում……:8

Երվանդ
12.07.2007, 02:12
Հումոր զգացումը չեն կորցնում կամ գտնում էտ կամ լինումա կամ չէ, հո կոշիկ չի լօլ կորցնես հետո գտնես, ծերանալուն զուգնթաց կարա «նստի» մի որոշ , բայց անհետանալ երբեք, չնայած 86-ը մնում 86 եսիմմմ:think:)

Գաղթական
12.07.2007, 14:11
Էն հումորը ,որ ես եմ ունեցել, նկարագրելու չի: Կծու էր, բայց համով: Էն օյինները, որ ես եմ սարքել, ոչ մեկը չի մոռացել: Բայց ես եմ մոռացել, թե ոնց են կատակում …:cry

իսկ գուցե պատճառը բոլորովին էլ հումորի զգացողության կորուստը չի, այլ՝ հիշողության կորուստը… :unsure

Ariadna
12.07.2007, 14:21
Humor@ erb korcnum en kam erb chen el unenum, hastat dra maisn chen imanum, aysinqn uzum em asel humor chunecogh mard@ erbeq chgiti vor chuni, nuynisk avelin, erbemn kartsum en vor shat humorov en. Isk ete du haskanum es vor korcrel es, uremn irakanum amen inch kargin e. Aynpes vor cheer up!!!

Մոդերատորական: Ծանոթացեք ակումբի կանոնադրությանը (http://www.akumb.am/showthread.php?t=2437#post67297)։Մասնավորապես ֆորումում չեն ողջունվում լատիներեն տառերով հայերեն գրառումները:
Եթե ինչ-որ պատճառով հայերեն մեքենագրելու հետ կապված դժվարություններ կան, ապա կարող եք օգտագործել ֆորումում ներդրված հայերեն մեքենագրման համակարգը, Տրանսլիտի ձևափոխիչը (http://www.akumb.am/showthread.php?t=42) կամ կարդացեք «Ինչպե՞ս գրել հայերեն» (http://www.akumb.am/showthread.php?t=279) թեման:

Universe
12.07.2007, 15:27
Մմմ...:think
Հարգելի Manuel, կարծում եմ, որ չկա այնպիսի մարդ, որը զուրկ լինի հումորի զգացումից: Ամեն մարդ այն ընդունում եւ ընկալում է յուրովի: Ձեր գրառումները կարդալիս Ես եւս մեկ անգամ համոզվեցի, որ Դուք բոլորովին էլ զուրկ չեք դրանից::P
Զարմանում եմ, թե ինչո՞ւ եք նման «դժբախտի տեսք» ընդունել:(: Եթե պատճառը Ձեր աշխատանքի բնույթն է, կամ միջավայրը, ապա կարծում եմ, որ Ձեզ չէր խանգարի մի փոքր (10-20օր) արձակուրդը... :ok

Ուլուանա
12.07.2007, 16:43
Ես էլ էի ուզում դա ասել։ ;)

Manumel, Ձեր որոշ գրառումներ կարդալով՝ ես արդեն վերջնականապես համոզվեցի, որ Դուք բոլորովին էլ չեք կորցրել Ձեր հումորի զգացումը, Չգիտեմ՝ իսկապես այդպիսի թերարժեքության բարդույթ ունեք այդ առումով, այսինքն՝ Ձեզ թվում է, թե հիմա հումորով չե՞ք, թե՞ ուղղակի ուզում եք ասել. «Դե, պատկերացրեք, սա դեռ կորցրած վիճակն է, բա որ չկորցրած ժամանակ տեսնեի՜ք... :(»։ :D

Ինչևէ, Ձեր հումորը լրիվ տեղն է, այդ առումով անհանգստանալու կամ դժգոհելու պատճառ հաստատ չունեք։ :ok Այնպես որ հանգստացեք ու շարունակեք գրառումներ անել ու դրսևորել այն հումորը, որը, Ձեր կարծիքով, կորցրել եք։ ;)

Հ. Գ. Ի դեպ, այս թեմայի բացումն արդեն իսկ հումորի յուրահատուկ դրսևորում էր։ :P

Manumel
12.07.2007, 23:48
Է՛ ժողովուրդ ջան մի քանի օրում էնքան քննադատեզիք,որ դարձա 86 տարեկան ,հիմի էլ համոզում եք, թե ամեն ինչ կարգին է:Բայց Ուլուանա , ոնց էլ նրբանկատն ես հա: :handsՄիանգամից գտար::ok Բայց իրոք առաջ ամեն իւոսքիս սկիզբն ու վորջը կատակ էր :tease ,իսկ հիմա ձանձրալի ու լուրջ եմ դարձել………Էլի կարծիքներ կուզեի իմանալ: :thinkՀա մի բան էլ ասեմ, էս ծ-ն ու շ-ն ձեր տեքստերից ամեն անգամ տեղում կոպիա եմ անւմ ու գրում, ես չունեմ :D:D:D

Վարպետ
13.07.2007, 06:37
Գտնվեց, հա, ոնց որ? :) Եւ ահա այս լավատեսական նոտայի վրա էլ... :) Թե դեռ չէ?...

Ուլուանա
13.07.2007, 08:41
Գտնվեց, հա, ոնց որ? :) Եւ ահա այս լավատեսական նոտայի վրա էլ... :) Թե դեռ չէ?...
Այո, լավ ասեցիր, Վարպետ, հենց այս լավատեսական նոտայի վրա էլ...

Թեման փակվում է։
Ինչպես ասում են... Manumel-ը հասավ ի՛ր մուրազին, դուք էլ հասնեք ձե՛ր մուրազին։ :hands
Հա, մեկ էլ.
Երկնքից երեք խնձոր է ընկնում. մեկը Manumel-ին, մեկը՝ Վարպետին ու թեման փակողին (մի կերպ կկիսենք :roll):oy, մյուսն էլ՝ արար Ակումբին։ :D