PDA

Դիտել ողջ տարբերակը : Wi Max

Pchuk
10.04.2006, 13:42
Նորություններով ասացին ,որ ոմն (անունը չեմ հիշում) կազմակերպություն ուզում է Հայաստանը Wi Max-ով ծածկի: Ինչ եք մտածում կստացվի՞::think

AMD
10.04.2006, 13:46
իսկ ինչ է իրենից ներկայացնում Wi Max???:think :8

Pchuk
10.04.2006, 13:56
իսկ ինչ է իրենից ներկայացնում Wi Max???:think :8

Wi MAX-ը Wi-Fi-ի լավ տեսակն է,իսկ վերջինս առանց կաբելի ցանց ստեղծելու և ինչու չէ նաև ինտեռնետ մտնելու(ցանցին կպնելուց մոդեմի դասական դառցած ձայնը չի լսվում ) համար նախատեսված սարքեր են:

Wi Fi 54MBit մինչև 100 մետր բռնում է
Wi MAX ?10MBit մինչև 10կմ

Root
19.04.2007, 09:45
իսկ ինչ է իրենից ներկայացնում Wi Max???:think :8

WiMAX բացվում է որպես Worldwide Interoperability for Microwave Access և իրենից ներկայացնում է WiFi ցանցի ավելի կատարելգործված տեսակ որը ապահովում է կապ մեծ հեռավորությունների վրա , կետից կետ կապ , ներառյալ նաև բջջային կապի մատուցման հնարավորությունները: Փաստորեն այն շատ նման է բջջային հեռախոսների ցանցին այն տարբերությամբ, որ հիմնականում օգտագործվում է ինտերնետ մատակարարելու համար: Ռեալ իրականությունում շատ զարգացած երկրներ օգտագործում են WiMAX-ը որպես հիմնական ցանց բջջային ինչպես նաև ինտերնետային ծառայություններ մատուցելու համար:
WiMAX-ի լրիվ նկարարագիրը կարող եք գտնել հhttp://en.wikipedia.org/wiki/WiMAX կայքում:

Նախատեսվում է, որ մինչեւ 2008թ.-ի վերջը ռուս-բրիտանական «Կոլլնետ» ընկերությանը պատկանող պրովայդեր «Կոռնետ ԱՄ» ընկերությունը WiMAX տեխնոլոգիայով լայնաշերտ ինտերնետի անլար հասանելիության ծառայություններ կկարողանա մատուցել ամբողջ Հայաստանի տարածքում:
«Կոռնետ ԱՄ»-ը WiMAX ցանցի ձեւավորման պիլոտային ծրագիրն սկսել է 2006թ.-ի հունիսից, երբ Երեւանում տեղադրվեց առաջին բազային կայանը, որը, փաստորեն, տվեց Երեւանի ամբողջ տարածքում ինտերնետի անլար հասանելիություն ապահովելու հնարավորություն:
Ներկայումս «Կոռնետ ԱՄ»-ն այդ ծառայությունը մատուցում է 70 բաժանորդների, որոնց թվի փոքր լինելու հիմնական պատճառն այն է, որ ցանցին միացման ինքնարժեքը մոտ 1000 դոլար է: Այդ գումարի մեծ մասը բաժին է ընկնում բաժանորդային վերջնակետային սարքին:

Taurus
19.04.2007, 10:12
Wi Fi 54MBit մինչև 100 մետր բռնում է

Նորմալ անտենայի առկայության դեպքում, նկատի ունեմ ուղղորդված, բռնում ա մինչև 7 կմ:)

Root
27.04.2007, 16:40
Նորմալ անտենայի առկայության դեպքում, նկատի ունեմ ուղղորդված, բռնում ա մինչև 7 կմ:)

24 Դեցիբիլ ... հանգիստ խփումա

Wisper
27.04.2007, 18:02
Ես լսել եմ Հայաստանում էտ Վայ-Մաքսի :D մասին.... Կոռնետի ներկայացուցչին էլ հարցրի նույնիսկ... ասեց 1000 դոլլար պրոցեսորի ռադիատորի մեծ տեսակ հիշեցնող սարքի համար :D և 11 մեգաբայթ արագություն :o : Արդյո՞ք հնարավորա տենց բան , թե բլտցրելա... :oy

Root
27.04.2007, 22:09

Երևի 11Մեգաբիթ/վ ՞ …

Wisper
28.04.2007, 12:03
Երևի 11Մեգաբիթ/վ ՞ …

Ինձելա տենց թվում: Նախ Հայաստանում 11 մեգաբայթ վայրկյանում անհնարինա ներկա պահին մեկ, հետո էլ Վայ Մաքսով տենց արացություն անհնարինա ստանալ...

Root
29.04.2007, 23:03
Ինձելա տենց թվում: Նախ Հայաստանում 11 մեգաբայթ վայրկյանում անհնարինա ներկա պահին մեկ, հետո էլ Վայ Մաքսով տենց արացություն անհնարինա ստանալ...

Դժվար է ասել... կա մի WiFi պրովայդեր, որ 10Մեգաբիթ/վ արդեն իսկ ապահովում է, հնարաոր է, որ WiMax-ի համարել լուծումներ գտնվեն :

Wisper
29.04.2007, 23:25
Դժվար է ասել... կա մի WiFi պրովայդեր, որ 10Մեգաբիթ/վ արդեն իսկ ապահովում է, հնարաոր է, որ WiMax-ի համարել լուծումներ գտնվեն :

Root ջան համաձայն եմ գրածներիտ հետ: Բայց ճիշտն ասած, ես գրել էի, որ հնարավոր չի 11 մեգաբայթ վայրկյանում էտ Վայ Մաքսով մեր 21-րդ դարում: Հետո կարողա նաև տենց արագություն էլ ստանան:
Ժող մի բան ասեմ շատ հետաքրքիրա էլի... ամենաֆանտաստիկ բանը էնա, որ ոչ թե ասենք մեր գծերով կամ օդով դանդաղա գալիս ինֆորմացիան, այլ կոմպի հզորությունը դեռ բավական չի եկող արագությամբ ռասշիֆրովկա անել էտ ինֆորմացիան: Գիտնականները հենց էտ ուղղությամբ են մտածում, որ նենց անեն որ էտ անտեր րասշիֆրովկեն հեշտ կատարվի... Հեսա մի հատ լավ թեմա կբացեմ սրա հաշվով: Ինձ թվումա լիքը ասելու բան կլինի :oy

Root
30.04.2007, 16:56

Անձամբ ես WiFi -ով ստացել եմ 20Մեգաբիթ/վ արագությամբ կապուղի, իսկ եթե հաշվի առնենք որ WiMax-ը WiFi-ից մի քանի անգամ հզոր է և օգտագործում է կոմպրեսիա ապա շատ հնարավոր է, որ WiMax-ով ստանա մինչև 100Մեգաբիթ/վ, որը և մոտավորապես հավասար է 11 Մեգաբայթ վարկյանի… բայց անկեղծ ասած ես էլ քո նման թերհավատորեն եմ մոտենում հայկական պրովայդերներին .... լուրջ պրովայդեր այստեղ չկա ցավոք...

Wisper
03.07.2007, 17:23
Ժողովուրդ ջան, խորհրդի կարիք ունեմ :):
Ուզում եմ մոտ ապագայում Wi-Fi-ով ինտերնետին միանալ: Wi-Fi ադապտերը պետք է արտասահմանից ուղարկեն :oy, և ես հիմա կցանկանայի մի քանի հարցեր պարզաբանել՝

1. Գիտեմ, որ ադապտերները լինում են տարբեր ստանդարտների՝ 802.11a, 802.11b, 802.11g և այլն: Հիմա Հայաստանում ո՞ր ստանդարտն է օգտագործվում :think:
2. Լսել եմ, թե ադապտերի անտենան հետը չեն տալիս և այն էլ բավականին թանկ հաճույք է... Արդյո՞ք տենց բան կա, կամ իմաստ ունի՞ անտենան էլ գնել...
3. Հա մեկ էլ սենց բան՝ եթե ասենք գնեմ 802.11g ստանդարտի ադապտեր, այն համատեղելի կլինի՞ ասենք մեկ ուրիշ ստանդարտի ադապտերի հետ...

Նախապես շնորհակալ եմ :)

Root
04.07.2007, 23:17

Բոլոր ստանդարտներն էլ օգտագործում են ներառյալ նաև Տուրբո-Ջի-ն , ադապտերը առնելուց առաջ պետք է ճշտել պրովայդերի հետ արդյոք նա համապատասխան ստանդարի մեջ է:
Եթե ադապտեր ասելով նկատի ունես Սվիչ ապա անտենան պետք է առանձին առնել /զավադսկոյը նախատեսված է փակ կարճ տարածությունների համար /
բիկվադրատ անտենա կամ շտիր կամ էլ ինչ կառաջարկեն: Գոյություն ունեն հիմա ՅՈՒ-ԷՍ-Բի ադապտերներ միանգամից առնումես ու ֆլեշկայի նման տեղադրում .. /դա այն դեպքում է կիրառելի եթե սիգնալը մեծ է/
Ադապտերների մեծամասնությունը ունիվերսալ են այսինքն աշխատում են մի քանի ստանդարտով էնպես որ նախապես ճշտել է պետք ու հնարավորինս ունիվերսալ տարբերակը ընտրել:

Ապե Ջան
20.09.2010, 14:07
Հայաստանում արդեն երկար տարիներ գործող Cornet ֆիրման տրամադրում է Wi-Max տեխնոլոգիայով ինտերնետ Երանում և ամբողջ Հայաստանի մասշտաբներով: Ի՞նչպես կգնահատեք նրա տրամադրած Wi-Max տեխնոլոգիայով ինտերնետի որակը, գո՞հ եք նրա տրամադրած ինտերնետից: