PDA

Դիտել ողջ տարբերակը : Աւելորդաբան



Պանդուխտ
10.07.2007, 13:59
Էստորնես Լասան գրառեց տեղական պատումը
Գիր-գրեց, կեր-կերաւ, սէր-սիրեց, լաց-լացաւ (լացեց): Այսինքն՝ «գիր»+«առում» գրելու ի՞նչ պէտքը կայ:Ցաւօք, ոմանք սիրել են բառերը խճճել բարդումներով. անտեղիօրէն երկարեցրել են առօրեայ գործածական բառեր:

Darkened
10.07.2007, 14:19
Ի՞նչ եք առաջարկում:
Եթե առաջարկեք կատարել բարեփոխումներ լեզվական համակարգում, ապա դա կնշանակի տեղից էլ անկիրթ ժողովրդին գրից կտրելը:
Կարծում եմ՝ նախ պետք է ժողովրդիս ազգասիրության/ինչնաճանաչման մակարդակը բարձրացնել, եվ ապա խոսել այնպիսի վեհ գաղափարի մասին, ինչպիսին է մեր հազարամյա լեզվի վերականգնումը, քանզի եթե շտապենք, կըկնենք այնպիսի մի անելանելի վիճակի մեջ, ինչպիսին էր Հիտլերյան Գերմանիայի անկումը (ի նկատի ունեմ, որ նրանք շատ շտապեցին, շատ որոշումներ հապշտապ կայացրեցին):

Պանդուխտ
10.07.2007, 21:03
Փոխհամաձայնեցուածութիւն

Ավելացվել է 53 վայրկյան անց
Փոխհամագործակցութիւն

Պանդուխտ
12.07.2007, 21:50
Փոխկապակցուած
Ծիսարարողակարգ

Պանդուխտ
17.07.2007, 21:28
Պայմանաւորուածութիւն, պայմանավորվածություն
Մեր նախահայրերը, վերեւի գաղափարը տալու համար ո՞ր բառից օգտւում էին:
Չեմ կարծում «Պայմանաւորուածութիւն» բառից, այլ պարզապէս «պայման» բառից օգտւում էին:
Պայման ունենք, պայմանաւորուածութիւն ունենք...

Պանդուխտ
25.07.2007, 21:55
Վերնագիրը կարճելով դարձրի՝ աւելաբան
Կարծում եմ աւելաբանութեան հիմնական պատճառը, խօսքն ընկալողի թեր զարգացածութեամբ մտահոգ բանախօսի, բազմանիշ բառերի կրկնումն է:
Երբ խօսողը կասկածում է ունկնդրողի գրագիտութեանը. արտասանում է ծէսը եւ արարողութիւնը եւ կարգը միասնաբար «ծիսարարողակարգ» ձեւով, որպէսզի լսողի ընկալումը ապահով լինի:
ԾԷս, արարողութիւն եւ կարգ, նոյնիմաստ բառեր են:

Պանդուխտ
31.07.2007, 19:42
«Արատաւորուած» ասելու փոխարէն կարող ենք ասել. պղծուած, եղծուած, ապականած:
Կամ պարզապէս «արատաւոր» առանց «ուած» ի:
Նոյնպէս՝ «պայմանաւոր» առանց «ուած» ի: Ես ու դու պայմանաւոր ենք: Ես շալակաւոր եմ: Դու մեղաւոր ես:
Հայաստանն ու Վրաստանը պայմանաւոր են պետական սահմանը ճշտել:
Թէ՞, Հայաստանն ու Վրաստանը պայմանաւորուեցին (կամ՝ պայմանաւորուածութիւն ձեռքբերեցին, կամ՝ պայմանաաւորուել են) միջպետական սահմանը ճշտել:

Պանդուխտ
27.08.2007, 13:19
Համահայկական խաղերը վերջացան փակման տօնակատարութեամբ:
Հայերէնը ճկուն լեզու է: Այո կարելի է ասել՝ տօնակատարութեամբ: Հին հայերը անհամբեր սպասում էին Նաւասարդը, Վարդավառը, Ծաղկազարդը (կամ Ծառզարդարը):
Միամեայ ակնկալիք էին արդարանում կամ ոչնչանում, ճանաչումներ ստեղծւում, խաղեր խաղւում, մրցոյթներ կատարւում, Մայր Բնութիւնը գովերգւում, ցլամարտ, սէր, ոյժի ցուցադրում էին լինում:
Մարդիկ այնքա՜ն անհամբեր էին լինում տօնն սպասելիս: Կոչում էին զաւակներն իւրանց անուններով՝ Զատիկ, Տօնիկ, Տօնական, Տօնէ: Տօնում ենք, Կը տօնենք, տօնեցինք, պիտի տօնենք, տօնեմք, տօնեցիմք:
Այսօր տօնն է հին եւ երիտասարդ ազգին հայոց: Տօնեցինք ուխտը մեր՝ միազգութեան:

Պանդուխտ
27.08.2007, 13:41
Կարիքը կա՞յ ասելու. «տօնակատարութիւն», երբ տօնն իր մէջ ներառնում է բազում արարք, ծէս, մաղթանք, խաղք ու պարք:
«Համահայկական խաղերի տօն» բաւ է: Իսկ երբ Հայաստանցի-ոչ Հայաստանցի իմաստները արժէզրկուին ի դէմս ծագումով կամ ծնունդով «Հայաստանցի» իմաստի, այդժամ «Համահայկական» բառի փոխան գործ ածենք Հայկական բառը: Յետեւաբար
«Հայկական խաղերի տօն», կամ «Հայ խաղերի տօն»:

Պանդուխտ
21.09.2007, 19:44
Զրոյց կընթանայ մարմնավաճառներու մասին. տարբեր շարաններու մէջ: «Մարմնավաճառ» բառը քիչ մը կեղծ կը թուի ինձ: Մարմին վաճառել> մարմին վաճառող: Պէտք զգացուած է «բոզ» կարճ, հանրաճանաչ եւ ընդգրկուն բառի փոխարէն ստեղծել աւելի քաղաքակիրթ բառ մը եւ ստեղծուելով գործածութեան դրուած է «մարմնավաճառը»:
Արդեօք «մարմնավաճառ» բառը ստորացուցիչ չէ՞: «Բոզ» բառէն հրաժարելով եւ «մարմնավաճառ» բառը գործածելով՝ բոզերին աւելի յարգած չենք ըլլար, ոչ ալ աւելի նրբանկատ բառ մը գործածած կըլլանք:
Ինչեւէ, արժէ յիշել, որ «բոզ» բառի նախնական իմաստը «աղջիկ» եղած է, եւ լազերէնէ փոխառեալ բառ է:
Նմանապէս հրաժարելով «պոռնիկ» բառէն, մարմնավաճառներին պատուած չենք լինում:
Պարզ եղէք ժողովուրդ:
Յետ գրութիւն.- Զրուցավարներ ջան, թէ ինչ-ինչ օրէնքի պատճառով խախտել եմ. ջնջէք:

Ավելացվել է 17 րոպե անց
Հիմա երգ մը կը ունկնդրեմ Հ1 կայանէն: Երգի բառերը կըսկսին «կարմիր կապոյտ ծիրանագոյն» բառերով: Ինչո՞ւ մենք հայերս բառերը կ'երկարենք: Հայոց դրօշի երրորդ գոյնի անունն է ծիրանի: «Ծիրան»ը պտուղն է, «ծիրանենի»ն ծառը, «ծիրանի»ն գոյնը: Թէ սխալ եմ՝ խնդրեմ ուղղէ՛ք::)

Պանդուխտ
21.09.2007, 20:08
Ինչո՞ւ հրաժարած ենք հայերէն «տիար» բառէն: Հայոց «տիկնայք» բառի զուգընթաց կը գործածենք կիլիկեան շրջանէն մնացած «բարոն» բառը, որ հայերէն չէ:
«Տիկնայք եւ Բարոնայք» թէ՞ «Տիկնայք եւ Տիայրք»

Պանդուխտ
22.09.2007, 20:40
Հայոց դրօշի երրորդ գոյնի անունն է ծիրանի: «Ծիրան»ը պտուղն է, «ծիրանենի»ն ծառը, «ծիրանի»ն գոյնը: Թէ սխալ եմ՝ խնդրեմ ուղղէ՛ք::)

Ծիրանին նաեւ հայոց արքաների տարազն է եղել (ուսի վրայդրուելիք շալ՝ հաւանաբար անունը ստացել է գոյնից): Ունենք նաեւ ծիրանի փողը, որ դուդուկն է: