PDA

Դիտել ողջ տարբերակը : Տղամարդու դիրքն ընտանիքում



Armeno
09.07.2007, 15:36
Ձեր կարծիքով ի՞նչ դիրք պետք է ունենա տղամարդը՝ընտանիքում

Kheranyan
09.07.2007, 15:41
Տան Տղամարդը առաջին հերթին պետք է լինի հենց «Տան Տղամարդ» ամենալայն իմաստով, այսինքն նա առաջին հերթին պետք է լինի տան հենասյունը, ընտանիքի պաշտպանը, որոշումներ կայացնելու առաումով, իմ կարծիքով պետք է լինի միասնական որոշում այլ ոչ թե միանձնյա, որը շատ ավելի տարածված է, քանի որ ընտանիքը արդեն իսկ ենթադրում է փոխադարձ համաձայնություն և հարգանք միմյանց նկատմաբ, սակայն կան դեպքեր երբ պետք է լինել նաև միապետ: Սա իմ սուբյեկտիվ կարծիքն է:

Apsara
09.07.2007, 16:53
Ընտանիքում թե կինը թե տղամարդը իրենց դիրքն ու տեղը ունեն, և դժվար թե մեկը մյուսին փոխարինի: Տղամարդուց հիմնականում կախված է ընտանիքի ապահոված լինելը, ընտանիքի պատիվը, ինչպես նաև կարևոր որոշումներ ընդունելու պատասխանատվությունը, ճիշտ է բոլորն էլ քննարկում են կնոջ հետ, բայց պատասխանատվությունը տղամարդու վրա է: Նա ամենակարևոր անդամը պիտի լինի տանը և առանց նրա թույլտվության, իմացության ոչ մի քայլ չպիտի կատարվի: Չնայած այս պարագայում գեղեցիկ է երբ բոլորը տեղյակ են մեկ մեկու անելիքներից:
Տղամարդուց է կախված նաև իր կնոջ պահվածքը և ընտանիքի անունը: Այնպես որ ԻՍԿԱԿԱՆ տղմարդ է պետք, որ լավ ընտանիք լինի

Manumel
11.07.2007, 03:54
Տղամարդու դիրքը ընտանիքում կաիւված է կնոջից: Եթե կինը ստրկանում է՝ սղամարդը դառնում է ստրկասեր, եթե կինը հարգում է ինքն իրեն, հարգում է նաև տղամարդուն և տղամարդը որպես իծնե իւելացի արարած գիտակցում է իր իրավունքներն ու պարտականությունները: Կներեք, բայց ես համամիտ չեմ, որ կարևոր որոշումները պետք է կայացնի տղամարդը, կամ թույլ տա որևէ բան անելու, Քաղաքակիրթ ընտանիքում բոլոր կարևոր հարցերը քննարկվում են «սեղանի» շուրջ և կայացվոմ են միասին: Կան ընտանիքներ, որտեղ տղամարդուն չի հաջողվել ունենալ այնպիսի աշիւատանք, որ գերազանցի կնոջ աշիւատավարձը և ընտանիքի հիմնական ապահովողը կինն է, դա չի նշանակում,որ ամուսինը վատն է, կամ ունի պակաս իրավունքներ: Այսօր կանայք հասել են շատ բաների ,գիտնականներ, պրեզիդենտներ և այլն, բայց նույնիսկ այդ դեպքում նրանք մնում են կին՝քնքուշ էակ, որը բառի բուն իմաստով կարիք ունի ուժեղ բազուկի, ամուր ուսի,որտեղ կարող է դնել հոգնած գլուիւը, այսինքն՝առանց տղամարդու կինը կորցնում է իր իմաստը...
Համաձայն եմ ,որ կինն ու տղամարդը հավասար են, բայց հետևյալ պրինցիպով՝ «Տղամարդը տան գլուիւն է,իսկ կինը՝ իրանը»:D:D:D
Տղամարդը լինելով ուժեղ բնությունից պետք է օգնի ու իւնամի կնոջը, սիրի ու ցույց տա իր սերը, պահպանի ընտանիքի բարոյական կերպարը զերծ մնալով անվայել իւոսքերից ու նույնը պահանջելով ընտանիքի բոլոր անդամներից: Տղամարդը պետք է կարողանա նաև կառավարել ընտանիքը կնոջ օգնությամբ , լինի բարոյական , ոչ թե միայն կանանց կենացը իւմի սիրուհու հետ ռեստորանում զվարճանալիս: Բայց այնուաենայնիվ նրա դերը մնում է կաիւված կնոջից: Իւելացի կնոջ ամուսինը լավագույն օրինակ է սեփական երեիւաների և շրջապատի համար,հարգված որդի է, հարգված հայր,ընկեր և այլն: Մի իւոսքով տղամարդուն պետք է շատ սիրել ,բայց չվնասել նրանց դառնալով ստրկուհի: Կինը պետք է լինի լավ ընկեր, մի քիչ մայր, մի քիչ սիրուհի...Նույնն էլ տղամարդը:oy:oy

Ուլուանա
11.07.2007, 08:51
Համաձայն եմ Manumel-ի հետ։ Կարծում եմ՝ շատ լավ է բացատրել ամեն ինչ, կարծես թե ավելացնելու բան չունեմ։ :)

Cassiopeia
11.07.2007, 10:09
Ի սկզբանե, երբ հասարակության զարգացման աստիճանն հասել էի լոկ քարեդարյան ժամանակահատվածին, ընտանիքում իշխում էր մայրիշխանությունը, չնշեմ թե ինչ պատճառներով (դա բազմիցս քննարկվել է “Հայրիշխանությո՞ւն, մայրիշխանությո՞ւն թե հավասարությո՞ւն (http://www.akumb.am/showthread.php?t=3993&highlight=%D5%84%D5%A1%D5%B5%D6%80%D5%AB%D5%B7%D5%AD%D5%A1%D5%B6%D5%B8%D6%82%D5%A9%D5%B5%D5%B8%D6%82%D5%B6)” թեմայում): Այդ ժամանակահատվածում տղամարդուն վերապահված էր ընտանիքը սնունդով ապահովելու և թշնամիներից պաշտպանելու խնդիրը: Այսինքն տղամարդը քարից կերտելով իր հանապազօրյա հացն ապահովող միջոցներ, կարծում եմ զուրկ էր ընտանիքում որևէ որոշիչ պատասխանի իրավունքից:
Ժամանակի ընթացքում փոխվեց մարդկային հարաբերությունների աշխարհայացքը: Իշխանությունն անցավ “հայրերի ձեռքը”: Դա հանգեցրեց նրան, որ կինը դառավ “փափկասուն էակ”, որին վերապահված էր լոկ սերունդների շարունակության հիմնահարցը: Տղամարդն արդեն ուներ որոշիչ ձայն, ավելին` ձայնի իրավունքը վերապահված էր միայն տղամարդուն:
Անցան տարիներ: Մարդու կենսակերպի զարգացման հետ համընթաց զարգացավ նաև մարդկային մտածելակերպը: Կինն արդեն իրավունք ու պահանջ ուներ աշխատելու: Իսկ աշխատանքն ինքնին նրան վերապահեց որոշակի վճիռներ կայացնելու իրավունք (աշխատավայրում): Դա հանգեցրեց նրան, որ մարդկությունն հասկանա, որ թե կնոջ և թե տղամարդու ձայնն էական են: Ու ցանկացած կայուն ընտանիք ունենալու համար պետք է համատեղ որոշում կայացվի միահամուռ ձևով թե կնոջ և թե տղամարդու կողմից:
Շատերի կարծիքով տղամարդու դերը ընտանիքում կայանում է ընտանիքը ֆինանսապես ապահովելու խնդիրը, հանապազօրյա հացի, բնականոն կյանքի ընթացքը ֆինանսապես խաթարող միջոցների վերացումը: Սակայն հիմա կինը ևս զերծ չի մնում ընտանիքի բյուջեում ֆինանսի ներդրումից: Բայց եթե այս հանգամանքը հաշվի չառնվեր էլ, ապա առանց որևէ կասկածի կպնդեի, որ տղամարդուն նման դեր վերագրելը անչափ սխալ է: Տղամարդը ընտանիքի ամրասյունն է: Նրա ուժի, մտքի ճկունության վրա է հենվում ընտանիքը: Նա պետք է առաջնորդ լինի, պայց ոչ պահանջատեր:

Dar 21
12.07.2007, 19:17
...Համաձայն եմ ,որ կինն ու տղամարդը հավասար են, բայց հետևյալ պրինցիպով՝ «Տղամարդը տան գլուիւն է,իսկ կինը՝ իրանը»:D:D:D

Manumel, երևի ուզում էիր ասեիր՝ «Տղամարդը տան գլուիւն է,իսկ կինը՝ պարանոցը»:

Ավելացվել է 3 րոպե անց
Տղամարդու դիրքն ընտանիքում - ամենալավ, ամենացանկալի, ամենահետաքրքիր դիրքը պետքա լինի՝ որպեսզի կինը իրեն լավ զգա: Կոնկրետ օրինակ՝ սեր կնոջ հանդեպ: :think

dvgray
14.07.2007, 20:01
Տղամարդը ընտանիքի ամրասյունն է: Նրա ուժի, մտքի ճկունության վրա է հենվում ընտանիքը:
Վախկոտ շներին սպանում են: Իսկ դուք ինչերից եք խոսում:
Հետաքրքիր է, որ ոչ մի հայ իգական սեռի ներկայացուցիչ չի խոսում նրա մասին, որ տղամարդը նախ և առաջ պետք է չլինի վախկոտ ու վիզի ծռող, ու ինքը էտպիսի արական սեռի անդամին երբեք չի համարի տղամարդ:

ihusik
15.07.2007, 17:39
Հենց Ձեր կատարած մեջբերումում գոնե Cassiopeia-ն խոսել է այդ մասին...;)

Հետաքրքիր է մեջ եք բերել այն հատվածն, որի մասին գրում եք, որ ոչ ոք չի խոսում:o

dvgray
15.07.2007, 22:04
Հենց Ձեր կատարած մեջբերումում գոնե Cassiopeia-ն խոսել է այդ մասին...;)

Հետաքրքիր է մեջ եք բերել այն հատվածն, որի մասին գրում եք, որ ոչ ոք չի խոսում:o
Cassiopeia-ն խոսում է ուժի, մտքի ճկունության մասին, իսկ ես վախկոտ լինելու մասին:
Եթե մարդ ուժեղ է, կամ ունի ճկուն միտք, դա հեչ բավարար չէ, որ նա լինի ոչ վախկոտ, ու չսողացող "կենդանի":
Ուժի տեսակետից - նայիր ախրաննիկներին /որոնց մեծ մասը առանձին-առանձին բավականին վախկոտ են/,
Իսկ սողացողների մասին - պետական բազմաթիվ չինովնիկներին, որոնք մեծ մասը ունի երևի թէ բավականին ճկուն ուղեղ իր ընտանիքի "հացը" հայթայթելու համար:

Մանոն
16.07.2007, 12:35
Տղամարդն իր ընտանիքում առաջին հերթին պիտի հեղինակություն լինի: Իսկ այն ձեռք բերելու համար միայն ուժեղ լինելը կամ շատ փող աշխատելը քիչ է, որովհետև միայն դրանով նա ընդամենը վերածվում է կերակրող մի միջոցի: Ափսոս, շատ կանանցից եմ լսել. «Թող տունը պահի՝ինչ ուզում է անի…»:
Այնինչ հեղինակությունը ձեռք է բերվում վարքով, կյանքի փորձով, իմաստնությամբ, հոգևոր արժեքներով: Ընտանիքի հայրը պետք է լինի նաև դաստիարակող, ուղղություն տվող, առաջնորդ: Երևի բոլորն էլ տեսած կլինեն «Թթենին» ֆիլմը, որտեղ աղջիկների ուժեղ հայրը զիջեց տղաների թույլ հորը, դրանով ավելի բարձրացնելով և՛իր հեղինակությունը, և՛ մյուսի: Միայն հիշեք, թե ինչ խանդաղատանքով էր նայում կինը, տեսնելով իրեն՝ ողջ հաղթանդամ մարմնով ընկած անօգնական ու թույլ հարևանի տակ…Ու նրա այդ ջերմ հայացքը խոսում էր այն մասին, որ արժեվորում է ամուսնու ո՛չ թե ֆիզիկական, այլ հոգու ուժը:

Մարիաննա
23.08.2007, 17:24
- Մայրիկ, ճի՞շտ է, որ մեզ աստված պապիկն է պահում:
- Ընդհանրապես, այո:
- Իսկ երեխաներին արագի՞լն է բերում:
- Այո, զավակս:
- Իսկ նվերները ձմեռ պապի՞կն է բաժանում:
- Իհարկե:
- Մայրի՜կ:
- Այո, զավակս:
- Այդ դեպքում ինչո՞ւ ենք մենք հայրիկ պահում: :)

Vishapakah
23.08.2007, 19:24
Անկեղծ ասաց իմ իրականության համար «Տղամարդու դիրքն ընտանիքում» ասվածը հարաբերական է հասկացվում. Դա պայմանավորված է շրջապատի քաղաքակրթության զարգացվածության աստիճանի բազմազանությամբ, տարբեր մշակույթների առկայությամբ եւ այս դեպքում է, որ տեսնելով բոլոր այս տարբերակները, բոլոր տարբերակների բացասական եւ դրական կողմերը, ինչպես նաեւ ընտանիքի համար մշակույթային առանձնահատկություններից բխող ընտանիքի կայունությունն ու անկայունությունը, կարողանում ես գտնել ոսկե միջինը.

Քննարկմանը գլոբալ նաելու դեպքում կտեսնենք, որ ամեն իրականության համար, այդ դերը յուրովի կիրառելի է եւ համապատասխանաբար բոլոր ձեւավորված անջատ-անջատ քաղաքակրթությունների համար, իրենց նախընտրած դերը, իրենց համար ճիշտ.
Իհարկե բոլոր ձեւավորված հանրային շրջանակներում առկա է բացառություններ, ինչպես ասենք «Զոքանչի դերը ընտանիքում» կամ «Կանայք տղամարդկանց տիրակալ»:P
Բայց մենք հանրություն ասելով հասկանում ենք, մեծամասնական կարծիքը, իսկ ինչքանով են տվյալ մշակույթային, ազգային մտածելակերպով ձեւավորված զանգվածները ճիշտ մեկը մյուսից, բավական է միայն համեմատել իրար հետ.

Ես հիմա ոչ թե իմ կառծիքը կհայտնեմ, այլ կբերեմ զուգահեռներ «Տղամարդու դերը ընտանիքում» իսլամական եւ արեւմտյան ընկալման մեջ, որոնք ամենաշատ հակադրվողն են մեկը մյուսին.

Ինչպես նշեցի, ես ապրելով բազմամշակույթային շրջապատում, ականատես եմ լինում տարբեր ընկալումերի եւ նրանց ապրելակերպին իրական կյանքում.

Արեւմտյան ընկալում ունեցող մարդկանց մոտ, ընտանիքում տղամարդն ունի այնքան դիրք, որքան կինը.
Դա համարվում է օրինաչապ եւ քաղաքակիրթ, բայց ինչ ենք մենք տեսնում իրականում?
Արդյունքում բազում միայնակ մարդիկ, որոնցից յուրաքանչուրի եսը դաստիրակված լինելով բացարձակապես հավասարության կանոններով, ընտանիք կազմելուց հետո չի կարողանում այդ նույն ինտանիքում գիտնլ իր տեղը, որովհետեւ լինելով դոմինանտ, չի կարողանում ընդունել մեկ այլ դոմինանտի.

Այդպիսի տղամարդու դիրք ունեցող ընտանիքում, հաճախ հարց է առաջանում, իսկ ով այսօր պետք է տունը մաքրի? ով պետք է ճաշը պատրաստի? ով պետք է երեխաներին դպրոցից տուն բերի? Դա այն դեպքում, երբ ամուսիններից երկուսն էլ աշխատում են եւ նրանցից յուրաքանչյուրը վստահ է, որ իր աշխատանքը ավելի ծանր է, քան իր ամուսնունը կամ կնոջը.

Արդյունքում ես իմ առորիայում տեսնում եմ բազում մարդիկ, որոնք ապրում են հինգերորդ կամ վեցերորդ կնոջ կամ ամուսնու հետ, շարունակելով ինձ պնդել, որ իրենք են ճիշտը, որ այդ ապրելակերպը հարգանք է կնոջ եւ ընտանիքի ցանկացած անդամի հանդեպ.

Մինչեւ անցնելը Մեծ Իսլամի աշխարահայցքներին Տղամարդու դիրքի վերաբերյալ ընտանիքում, նշեմ իմ սուբյեկտիվ եւ գուցէ ոչ օրինաչափ կառծիքը.

Ընդանրապես ես կողմ եմ կին հարգելուն, նրա խոսքը լսելուն եւ ընտանքում շատ ստրադեգիական հարցեր նրան վստահելուն եւ չեմ գտնում, որ այս ամենը հակասում է տղամարդու դիրքին ընտանիքում. Բայց չեմ գտնում, որ մի մշակույթ, որը (Արեւմտյան) այս աշխարհում համարվում է ամենաճիշտը լավ գովազդի եւ ոչ արդյունավետության շնորհիվ, իրավունք ունի հպարտության հետեւյալ պատճառաբանություններով.:) Բազում միայնակ եւ հինգերորդ ամուսին ունեցող կանայք, բազում մարմնավաճառներ, այդ թվում եւ անչապահաս, թմրադեղերի չարաշահում, ժամանակից շուտ սեքս... եւ այլն... եւ այլն...

Այս պարագայում, ես ոչ միայն ընտանիք ասվածում չեմ տեսնում տղամարդու դիրք, այլ առհասարակ դիրք!!!:sad

Իսլամական ընկալումը տղամարդու դիրքի վերաբերյալ ընտանիքում ունի ավելի պարզ եւ հոգատար բնույթ, ինչը կարելի է պայմանավորել էգոիիզմի պակասով. Այսինքն եթե կինը աշխատել չցանկացավ, տղամարդը իր ներկայությամբ պարտավորվում է ողջ ընտանիքի հոգսը վերցնել իր ուսերին, բայց նույն այդ իսլամական ընտանիքներում, մենք առորիայում տեսնում ենք բազում աշխատող մահմեդական առաքինի ընտանիքների կանանց, որը չի հակասում մուսուլման տղամարդու դիրքին ընտանիքում, ում տղամարդը իր դիրքով, իր ընտանիքում լսում է իր կնոջ խոսքը եւ հարգում նրան.

Վերջին տարբերակը ավելի մոտ է մեր ազգին եւ ես գտնում եմ, ընտանիքում տղամարդը պետք է լինի այն դոմինանտը, որը ոչ թե կաշկանդի կնոջը, այլ բավարարի ընտանիքի ապահովության (Ֆինանսական եւ այլ) պահանջները, ունակ լինելով ոչ միայն խոսք ասելու, այլեւ հարգելով ընտանիքի անդամներից յուրաքանչյուրին, լինի օրինակ եւ դաստիրակողը իր ապագա արու զավակների.

:)