PDA

Դիտել ողջ տարբերակը : Ինքնաբռնկում



Մարիաննա
09.07.2007, 01:04
Արդեն վաղուց նկարագրվում են դեպքեր, երբ մարդկային հոգին անսպասելիորեն բռնկվում է, և կենդանի օրգանիզմում վառվում է մի կրակ, որին կարող է հանգցնել միայն մարդկային արցունքները, ինչի արդյունքում վերջում մնում է միայն մոխրակույտ: Կարծում եմ բոլորիս մոտ էլ եղել, որ հանգիստ նստած ենք եղել ու մեկ էլ մի բան հիշել ենք ու վերջ … :{
Ի՞նչն է այս խորհրդավոր երևույթի պատճառը, ինչպե՞ս և ինչո՞ւ է տեղի ունենում ինքնբռնկումը և ինչո՞վ է պայմանավորված «զոհի» ընտրությունը:
Կցանկանայի թեմայում անդրադառնայինք ոչ միայն ինքնաբռնկվելուն, այլև բռնկվելուն ևս: Ի՞նչը և մարդկային ինչպիսի՞ քայլերը կարող են դառնալ Ձեր բռնկման պատճառը և ի՞նչ եք անում նմանօրինակ իրավիճակից դուրս գալու համար:
Հա ՜… Միայն թե չասեք, որ դուք չեք բռնկվում: :oy Մեզանից յուրաքանչյուրը իր մեջ ունի մի կնոպկա, որի վրա սեղմելիս սեղմվողը կայծականահար է լինում: :) Դեմ չեմ լինի, եթե դեպքեր պատմեք, որոնք եղել են Ձեր և Ձեզ շրջապատող անձանց հետ: :) Իսկ հիմա մի անեկդոտ համահունչ թեմային: :P

Մի մարդ գնում է բժշկի.
- Բժիշկ ես բռնկվելու, ամբողջ էությամբ ցնցվելու բուռն կարիք եմ զգում: :D Կարո՞ղ ես որևէ դեղատոմս նշանակել, որ նման ազդեցություն կարող է ունենալ:
- Ոչ: Սակայն կարծում եմ, որ դուք նման մի բան կգտնեք այն հաշվի մեջ, որ ես ներկայացրել եմ Ձեզ բուժման դիմաց: :D

Հիշեցում: Եթե ցանկություն ունեք կարող եք վարկանիշ տալ: :D Հո չբռնկվեցի՞ք: :D Կատակում եմ: ;) Լավ կացեք: :)

Մարիաննա
08.11.2007, 01:45
Չե՞ք ուզում էս թեմայի հաջողությունը բացվի: :D Չնայած թեմայից դուրս սով օրական :D գրառում է, բայց չջնջեք: :)

Աթեիստ
08.11.2007, 01:54
Ինչքան ես նկատել եմ, ես բռնկվում եմ երբ շատ հոգված ժամանակ ինձ շատ տափակ հարց են տալիս: Նման դեպքերում պատահում է, որ հարց տվողին կոպտում եմ:

Հ.Գ Մի հին անեկդոտ էլ իմ կողմից.
Հիվանդը բժշկին.
- Երբ ստիպված եմ լինում մի բանը երկրոդ անգամ կրկնել, լացս գալիս է:
- Ինչպե՞ս - ինչպե՞ս:
- (լացելով) Լա~վ էլի, բժիշկ :( :

Second Chance
08.11.2007, 12:40
Արդեն վաղուց նկարագրվում են դեպքեր, երբ մարդկային հոգին անսպասելիորեն բռնկվում է, և կենդանի օրգանիզմում վառվում է մի կրակ, որին կարող է հանգցնել միայն մարդկային արցունքները, ինչի արդյունքում վերջում մնում է միայն մոխրակույտ: Կարծում եմ բոլորիս մոտ էլ եղել, որ հանգիստ նստած ենք եղել ու մեկ էլ մի բան հիշել ենք ու վերջ … :{
Ի՞նչն է այս խորհրդավոր երևույթի պատճառը, ինչպե՞ս և ինչո՞ւ է տեղի ունենում ինքնբռնկումը և ինչո՞վ է պայմանավորված «զոհի» ընտրությունը:
Կցանկանայի թեմայում անդրադառնայինք ոչ միայն ինքնաբռնկվելուն, այլև բռնկվելուն ևս: Ի՞նչը և մարդկային ինչպիսի՞ քայլերը կարող են դառնալ Ձեր բռնկման պատճառը և ի՞նչ եք անում նմանօրինակ իրավիճակից դուրս գալու համար:
Հա ՜… Միայն թե չասեք, որ դուք չեք բռնկվում: :oy Մեզանից յուրաքանչյուրը իր մեջ ունի մի կնոպկա, որի վրա սեղմելիս սեղմվողը կայծականահար է լինում: :)

Ինչպես ոչ մի երևույթ տեղի չի ունենում առանց պատճառի այնպես էլ այսպես ասած մարդկային հոգու անսպասելի բռնկումը...
Մարդու ներսում շատ հաճախ տեղ են գտնում որոշ զգացումներ, որոնք պայմանավորված են ինչ ինչ դեպքերի կամ խոսքերի հետ, որոնք իրեն խոր ցավ են պատճառել, սակայն նա ծածկում է դրանք այնքան ժամանակ մինչև, որ մեկը միամտաբար կամ պատահաբար չսեղմի այդ կնոպկան:
Մարդը երբեմն շատ վարպետորեն է ծածկում իր ներքին զգացումները(վիրավորանքը կամ անհամաձայնությունը) անգամ ինքն էլ երբեմն չի մտածում այդ մասին, փորձում է մոռացության տալ, կամ ցույց տալ որ բոլրովին չկա նման բան, այսինքն դիմում է ինքնախաբեության…
Դա նշանակում է, որ խնդիրն ապրում է մեր մեջ,լինում է պասիվ կամ դրսևորվումէ ակտիվ արտաքին ազդակներից կախված…սրանով մեր հոգևոր էությունը շատ նման է մեր ֆիզիկական էությանը ինչպես, որ ասենք մեր ֆիզիկական մարմնի մեջ կան հիվանդություններ որոնք պասիվ վիճակում են և սկսում են երևալ երբ իրենց համար հարմար միջավայր Է ստեղծվում...
Եվ ինչպես որ մեր ֆիզիկական մարմինը այնպես էլ մեր ներքին էությունը վնասվելու դեպքում ունի բժշկության կարիք, և դա արդեն կոչվում է ներքին բժշկություն …և միայն այդ բժշկությունից հետո մարդու մոտից արդեն անջատվումԷ այդ կնոպկան:)

Լէգնա
08.11.2007, 13:40
Ինքնաբռնկվում եմ մի քանի րոպեն մեկ, ռեսթարթ :D
Բռնկվում եմ,երբ այդ "կնոպկան" ման են գալիս , գտնում,բայց լրիվ ուրիշ "կնոպկա" սեղմում: :)

Աբելյան
08.11.2007, 14:57
Ինչքան ես նկատել եմ, ես բռնկվում եմ երբ շատ հոգված ժամանակ ինձ շատ տափակ հարց են տալիս: Նման դեպքերում պատահում է, որ հարց տվողին կոպտում եմ:

Հ.Գ Մի հին անեկդոտ էլ իմ կողմից.
Հիվանդը բժշկին.
- Երբ ստիպված եմ լինում մի բանը երկրոդ անգամ կրկնել, լացս գալիս է:
- Ինչպե՞ս - ինչպե՞ս:
- (լացելով) Լա~վ էլի, բժիշկ :( :

կամ էլ.
մի հատ պառավ գնում ա հոգեբանի մոտ, թե բա.
-Գիտե՞ք, ահավոր ներվայնանում եմ, երբ որ ինձ ինչ-որ բան են հարցնում: Հենց մեկը ինձ հարց ա տալի, հարձակվում եմ վրեն, սկսում եմ ծեծել:
-Օրինակ, ի՞նչ հարց:
Ու ըտե պառավը ներվայնանում ա, խեղճին ծեծում ա: