Դիտել ողջ տարբերակը : Ի՞նչ նվեր կուզենայիք ստանալ
ինչ նվիրել ? :think
Մի հարց, որի առաջ տարբեր առիթներով երբեմն-երբեմն հայտնվում ենք, հաճախ դժվարություններ ենք ունենում նվերներ ընտրելիս: :8
Եվ քանի-որ բոլորս էլ սիրում ենք նվերներ ստանալ ( մատուցել) եկեք խոսենք նվերների մասին.
ինչ կցանկանայիք որ Ձեզ նվիրեն, ինչ հաճելի ու անմոռանալի նվերներ եք ստացել ?;)
հիշում եմ ինձ մի անգամ նվիրել էին.....
մի հատ մեեեեեեծ տուփ բացեցի բացեցի բացեցի.... մի հատ էլ տուփ ու հետո էլի ու էլի...
տենց լիքը վերջում պարզվեց, որ տուփերի շարանի մեջ արծաթե մատանի էր ու յուրաքանչյուր տուփի վրա գրված էր ՒՆՁ ԷԼ ԲԱՑԻՐ
Esmeralda
22.08.2006, 13:39
Ես երազում եմ ունենալ աստղ... ես աստղեր շա՜տ եմ սիրում.... նրանք ջերմ են ու լուսավոր.... վերջին ծննդյանս օրը ինձ նվիրեցին աստղեր, որոնք փակցրեցի առաստաղիս, և գիշերները նրանք այնպե՜ս են փայլում...:)
Firegirl777
22.08.2006, 14:19
Ամենամեծ նվերը կլինի այն մարդը որը ամեն ինչ կանտեսի և իմ կողքին կլինի... Ինչը մինչև հիմա չեմ տեսել, իսկ առարկայական արումով շատ կուզենաի համակարգիչ ունենալ
հիշում եմ ձնծաղիկների մի փոքրիկ փունջ....
ու ամեն անգամ հիշելիս հուզվում եմ
2005 թվականի առաջին ձնծաղիկներն իմն էին... :love
ՀԳ. կարևոր եմ համարում նաև նվերը մատուցելու ձևը
Հույս ունեմ իմ ամենալավ նվերը դեռ չեմ ստացել::))
Մինչ այժմ ստացած նվերներիցս ամենալավը Անդրեի ձայնասկավառակն եր, որը ինձ նվիրեց հենց ինքը, երբեք չեմ մոռանա...:love
վայ ինձ ծաղիկ և խաղալիկ չնվիրեն,մնացածը մի կերպ կտանեմ… բայց սիրում ձեռի գործեր…
վայ ինձ ծաղիկ և խաղալիկ չնվիրեն,մնացածը մի կերպ կտանեմ… բայց սիրում ձեռի գործեր…
Ինձ թվում էր, թե միայն ես չեմ սիրում ծաղիկ::) Բոլորը տարօրինակ են համարում, բայց իրոք ծաղիկ նվեր ստանալ սարսափելի չեմ սիրում::aggressive Ընդ որում ինչքան մեծ է փունջը, այնքան ավելի է նվազում չեղած սերս, որովհետև ծավալի մեջ կորչում է գեղեցկությունը: :oy

ինձ էլ են տարօրինակ համարում… մեն-մեկ դաշտի ծաղիկներն են դուրս գալիս… բայց էտ մեծ փունջերից զզվում եմ…
StrangeLittleGirl
10.09.2006, 15:58
Երկար մտածեցի, բայց, չգիտեմ ինչու, չհիշեցի այնպիսի նվեր, որը կկարողանայի լավագույնը համարել:
Ինձ էլ երբեք չեն նվիրել այնպիսի մի նվեր, որը մնացել է հիշողությանս մեջ որպես լավ նվեր, չնայած նվերն ստանալու ժամանակ կամակորություններ, չմահավանություններ չեմ անում, որովհետև ինձ համար բավական է թեկուզ և այն, որ տվյալ մարդու մտքով անցել է ինձ նվեր տալը, հաճելի մի բան անելը:
Որպես նվեր միշտ ցանկացել եմ ստանալ ինչ-որ մի հետաքրքիր գիրք, որը կարող է հարստացնել իմ ներքնաշխարհը, ինչպես նաև բառապաշարը;) : Նաև սիրում եմ նվերներ, ինչպիսիք են ամուլետները, սուրբ արձանիկները (հիմնականում Բուդդայի) և հնադարյան ինչ-որ բաներ, որոնք երկար տարիներ իմ հետ կլինեն և կհիշեցնեն այն մարդուն, որը նվիրել է;)
Cassiopeia
10.09.2006, 20:36
Նվերը, որի ստանալու պատմությունը երբեք չեմ մոռանա, դիպլոմս էր: Ծննդյանս օրը համընկավ դիպլոմները տալու հետ: Ես աշխատում էի ու տանը չէին ասում, որ ինձ կուրսեցիներս զանգել են, որ արդեն դիպլոմները տալիս են: Քույրս անձնագիրս վերցրել էր, պայմանավորվել կուրսեցիներիս հետ ու ինքն էր գնացել դիպլոմս ստացել… հետո շատ սիրուն փաթեթավորել էին ու դրել բարձր տեղ, որ երևար: Ու ինձ չէին թողում որ տեսնեմ ինչ է: Հետո իմ սեփական դիպլոմն ինձ նվիրեցին… Անկեղծ ասած, այդ պահին դա ահավոր վատ անակնկալ էր ինձ համար, բայց հիմա որ հիշում եմ, ծիծաղս գալիս է…
…ասաց զգացմունքային պատանին::)
rolex ջան, բայց ախր դա բոլոր դեպքերում չես կարող: Ասենք մարդ գնա զոքանչի հերթական քառասնութամյակին, և տանի յուր իրական սերը…:think Գիտես, բայց ֆինանսական տեսանկյունից լավ է հնչում::))
Koroleva
15.09.2006, 19:40
Հիշում եմ՝ մի անգամ ինձ նվիրեցին կոնֆետի թղթից սարքած փոքր սիրտ...
պետք է սիրտ լինի ցանկացած նվերի մեջ:
…Իսկ այդ նվերը փաթեթավորած չէր
Իմ համար երևի ավելի կարևոր ա, թե ումից եմ ստանում նվերը, ոչ թե ինչ:
Ես շաատ եմ սիրում ծաղիկներ նվեր ստանալ,հատկապես կարմիր վարդեր,մեեծ փափուկ խաղալիք,մեկ էլ շոկոլադներ:loveՍիրում եմ նաև,երբ նվերը օրիգինալ ձևով են ներկայացնում,և որ անսպասելի է լինում:oy
տարբեր տեսակի ու տարբեր չափերի փափուկ խաղալիքներ:)
ժողովուրդ օգնեք էլի, շտապ փազլա պետք բավականին մեծ, պետքա մի 5 հոգով հավաքելու համար, համ էլ որպես նվեր: Որտեղից կարող եմ գնել, մեկ էլ ինչ գներ են մոտավորապես, հա մեկ էլ ասեմ, որ էն բարդ ու ահռելի լանդշաֆտային փազլերից չեմ ուզում (տներ, դղյակներ են հավաքում), ինձ պետքա ավանդական, հարթ տարբերակներից:
Ուլուանա
07.12.2013, 19:10
Էս թեմայի վրա համարյա երեք տարվա փոշի է նստել։ Բայց առջևում Նոր տարին է՝ նվերների շրջան, էնպես որ գուցե թեման գործնական առումով օգտակար լինի շատերի համար :)։ Հուսով եմ՝ պարզ է, որ էստեղ գրում ենք պրակտիկ, կոնկրետ բաներ (նկատի չունեմ՝ անպայման պրակտիկ կիրառություն ունեցող, ուղղակի էնպիսի բաներ, որ գործնականում հնարավոր է նվիրել) ու աշխատում ենք զերծ մնալ «մեծ սեր», «աշխարհին խաղաղություն» և նմանատիպ վերացական «նվերներ» նշելուց։
Գրքեր, գրքեր ու շա՜տ գրքեր...:love
Ինձ մոտ Նոր տարուն նվեր տալ-ստանալու ռիտուալը լրիվ բացակայում է:
Իհարկե Ձմեռ պապիկը Սոնյային նվեր բերում է, ինչպես փոքր ժամանակ ինձ է բերել: Իսկ ուրիշ նվերներ չկան:
Ոչ էլ ճիշտն ասած կուզենայի նվեր ստանալ. չեմ սիրում իրեր, առարկաներ, զարդեր-մարդեր ու նման բաներ. գցում եմ մի տեղ ու մոռանում իրենց մասին: Ինձ անհրաժեշտ գրեթե ամեն ինչ իմ համակարգչի մեջ է (հագուստս չհաշված :) ):
Բայց շատ ուրախանում եմ, երբ բացիկ եմ ստանում: Թղթով ու գրչով նամակ-բացիկներից ավելի հաճելի նվեր ինձ համար չկա:
Ընդհանրապես, կարող ենք մի թեմա բացել, որտեղ ցանկացողները իրենց հասցերը կգրեն, որ իրար անակնկալ բացիկներ ու նամակներ ուղարկենք. հաստատ մենակ ես չեմ, որ էդպիսի «նվերներ» սիրում եմ :)
Փոքրիկ շրջմոլիկ
07.12.2013, 20:03
Էս էլ ու վերջ, կաշխատեմ էլ բժշկությունից չխոսալ :oy
Առաջին օգնության պայուսակ եմ ուզում նվեր ստանալ, օրինակ սրանից.
http://admiral.axissoccer.com/admiral_en/medical-kit-bag-bag-only
Կամ սիրուն փոքր ու հարմարավետ դեղատուփ, այ սենց.:love
http://www.nemoclub.ru/Img/efrfirstaidkit2.jpg
Ու՜խ, էս ինչ պուպուշ թեմա է:love:
Մտածեմ ինչ նվեր եմ ուզում...Իմ ուզած նվերները լավ մեծ են:D
Հա՜, գրախանութ եմ ուզում, տոմս դեպի Իտալիա ու մեկ էլ քննություններին բարձր գնահատականներ: Է՜հ, էնքան բան կա ուզելու, ու՛ֆ, որ մտածում ես...
Որպես Նոր տարվա նվեր կոնկրետ ոչ մի բան չկա, նվեր, փաթեթավորած ու անհայտ մարդուց, որ պատահական ստանամ էդ նվերը:
Բայց անկեղծ ասած կհիասթափվեմ, եթե էդ նվերը ծաղիկ , արջուկ լինի:[
Նաիրուհի
07.12.2013, 22:02
Վայ, ես էլ նյութական բան ուզեցի։ Թեմայի պատճառով էր, թե չէ մտքովս չէր անցնի, որ ինչ-որ բան ուզում եմ։
Ուրեմն ուզում եմ գործած կամ կարպետից պայուսակ, որ էնքան մեծ լինի, որ նեթբուքս կարողանամ մեջը տեղավորել :)
Աչքիս գնամ Վերնիսաժ ու ինքս ինձ նվեր անեմ :))
իսկ կլինի նոր տարվա տեղը ծնունդիս ասեմ ինչ եմ ուզում...
իրական նվերը կլինի, երբ իմ համար էդքան թանկ մարդիկ բոլորը մի մարդու պես հավաքվեն ծննդյանս օրը, ու ինձ անակնկալ անեն՝ իրենց գալով, բոլոր ընկերներս միանգամից հավաքվեն ու գան :kiss, առանց նվերի....
էս տարի գան ոնց անցած տարի, որովհետև էս տարի ավելի քան պետք են ինձ, հետո էլ դժվար հասցնեմ հավաքել իրանց...
մեկ էլ մի հատ սիրուն պուպուշ պայուսակ եմ տեսել էսօր , լոզերս թափվելա....դրանից եմ ուզում :aham
հաա՜, մեկ էլ տոմս դեպի էնտեղ, որտեղ պիտի լինենք ծնունդիցս հետո՜ :roll...
ոնց որ էսքանը...:oy
Two-Face
07.12.2013, 23:09
Կուզեի, որ Skeptic-ին ծնունդիս օրը օտպուսկ տան:
http://i.imgur.com/kecidcC.jpg
Անվերնագիր
07.12.2013, 23:48
http://prizivniku.su/images/voenni-bilet.png
նոթբուկ, հեծանիվ, պրոֆ.ֆոտոապարատ, բնակարան Երևանի կենտրոնում, ցանկալի է Տերյան փողոցում…
Հըմմմ.... Սովորական ծանոթ բարեկամներից ինչ նվեր էլ ստանամ,կարևորն էնա,որ հիշվող լինի,չմաշվող: Իսկ սիրելի մարդուց ինչ էլ լինի,որովհետև սիրովա: ;)
Ուտյու շատ մլութ բան եմ գտել : Ուրեմնս ես ուզում եմ կախարդական փայտիկ , որ բոլոր երազանքներս իրականացնեմ ՃՃՃ : Ուզում եմ պետականի թեստերը իրենց պատասխանով նվեր ստանամ, ուզում եմ ամենաշատը որ մեր հարգելի դեկանատը էդ անտեր ցուցակը շուտ կախի պատին (գիտեմ որ անհասկանալի ցանկություն-նվեր ա ) : Իսկ եթե ավելի լուրջ ,քանի որ ծննդյանս օրն է մոտենում , իսկ ես միշտ երազել եմ անակնկալ տարեդարձի մասին, այ հենց անակնկալ տարեդարձ եմ ուզում , բայց мечтать не вредно ... ))))) :)
մարդագայլուկ
15.06.2014, 19:14
Գլոկենշպիլ եմ ուզում, մեկ էլ Իսլանդիայի տոմս ^_^
StrangeLittleGirl
15.06.2014, 19:16
Գլոկենշպիլ եմ ուզում, մեկ էլ Իսլանդիայի տոմս ^_^
Էս ի՞նչ ա :'
մարդագայլուկ
15.06.2014, 19:20
Էս ի՞նչ ա :'
Երաժշտական գործիք ա, Բյուր ^_^
Յոհաննես
15.06.2014, 19:24
Մի հատ քնապարակ,մի 2 հատ մեծ Kit Kat,Մատանիների Տիրակալի դիսկը,մեկ էլ Հեմինգուեյի Ծերունին և ծովը
Հ.Գ. էնպիսի բաներ եմ գրել,որ մի մեծ սրտով մարդ կարդա ու բախտս բացվի :))
մարդագայլուկ
15.06.2014, 19:26
Մի հատ քնապարակ,մի 2 հատ մեծ Kit Kat,Մատանիների Տիրակալի դիսկը,մեկ էլ Հեմինգուեյի Ծերունին և ծովը
Հ.Գ. էնպիսի բաներ եմ գրել,որ մի մեծ սրտով մարդ կարդա ու բախտս բացվի :))
ես դիսկը ունեմ, բայց չեմ տա :P
Յոհաննես
15.06.2014, 19:28
ես դիսկը ունեմ, բայց չեմ տա :P
քեզ էլ հասկացանք :beee չնայած Kit Kat-ով կբարիշենք :))
StrangeLittleGirl
15.06.2014, 19:42
Երաժշտական գործիք ա, Բյուր ^_^
հա, շպիլ արմատից տենց էլ ենթադրեցի :)) շատ ճոխ նվերներ ես ուզում
մարդագայլուկ
15.06.2014, 19:53
հա, շպիլ արմատից տենց էլ ենթադրեցի :)) շատ ճոխ նվերներ ես ուզում
ես էլ iPhone չեմ ուզում, սրանցից եմ ուզում, ինչ անեմ :(
Մի հատ քնապարակ,մի 2 հատ մեծ Kit Kat,Մատանիների Տիրակալի դիսկը,մեկ էլ Հեմինգուեյի Ծերունին և ծովը
Հ.Գ. էնպիսի բաներ եմ գրել,որ մի մեծ սրտով մարդ կարդա ու բախտս բացվի :))
kit Kat- ես կբերեմ , հենց հանդիպենք :)
StrangeLittleGirl
15.06.2014, 19:58
ես էլ iPhone չեմ ուզում, սրանցից եմ ուզում, ինչ անեմ :(
դու հլը արտագաղթի, Իսլանդիայի պահով մի բան կմտածենք :))
keyboard
15.06.2014, 19:58
kit Kat- ես կբերեմ , հենց հանդիպենք :)
Յոհա՞ն, եթե դու էս պահը բաց թողնես, էլ ես քո ոչ մի հարցին չեմ պատասհանի:
Նամյոկ պօնյածե՞ն :D
Յոհա՞ն, եթե դու էս պահը բաց թողնես, էլ ես քո ոչ մի հարցին չեմ պատասհանի:
Նամյոկ պօնյածե՞ն :D
Կարող եմ քեզ էլ բերել , եթե ցանկություն կա )
Մի հատ քնապարակ,մի 2 հատ մեծ Kit Kat,Մատանիների Տիրակալի դիսկը,մեկ էլ Հեմինգուեյի Ծերունին և ծովը
Հ.Գ. էնպիսի բաներ եմ գրել,որ մի մեծ սրտով մարդ կարդա ու բախտս բացվի :))
Հեմինգուեյի Ծերունին և ծովը են երիտասարդականի մոտի` Պիոնեռ Պալատի դիմացի գրքեր վաճառելու տեղում 500 դրամ ա օգտագործածը: :D
StrangeLittleGirl
15.06.2014, 20:16
Նստած մտածում եմ՝ ինչ նվեր կուզեի: :think Թորիի գիրքն ա, էն էլ պատվիրել եմ, շուտով կհասնի: Կացության քարտն ա, էն էլ նվեր չի, էս հարիֆներն են ուշացնում: Թորիի նոր ալբոմն ա, էն էլ արդեն լսել եմ, մնում ա պատվիրեմ: Ականջակալն ա, էն էլ վաղը հաստատ կառնեմ, որտև առանց ականջակալի երկար չեմ ապրի:
Հա, գտա. խելախոս կամ պլանշետ :)) Էս նենց բաներ են, որ աչքիս ինքս իմ ձեռքով երբեք չեմ առնի, որովհետև կկարողանամ առանց դրանց ապրել, ու էդպես էլ կմնամ ժամանակից հետ ընկած:
Յոհաննես
15.06.2014, 20:55
Յոհա՞ն, եթե դու էս պահը բաց թողնես, էլ ես քո ոչ մի հարցին չեմ պատասհանի:
Նամյոկ պօնյածե՞ն :D
հետո էլ ինձ ես խուժան ասում :)) համ էլ ես քո իմացածներից չեմ :P
mushu 21-ի հանդիպմանը Kit Kat-ով կգաս :))
Յոհաննես
15.06.2014, 20:58
Հեմինգուեյի Ծերունին և ծովը են երիտասարդականի մոտի` Պիոնեռ Պալատի դիմացի գրքեր վաճառելու տեղում 500 դրամ ա օգտագործածը: :D
դե ուրեմն էդ էլ դու կնվիրես :)) չնայած գիրքը կարդացել եմ,բայց դե :))
դե ուրեմն էդ էլ դու կնվիրես :)) չնայած գիրքը կարդացել եմ,բայց դե :))
Ես սիրտ չունեմ)))
Յոհաննես
15.06.2014, 22:10
Ես սիրտ չունեմ)))
էդ դեպքում քեզ սիրտ կնվիրեմ,իսկ դու ինձ էդ գիրքը :))
Ես էլ կուզենայի որ «Փարիզի Աստվածամոր տաճարը»նվեր ստանայի:
Ինքնաթիռի տոմս՝ դեպի Հայաստան :(
սպասեք ես էլ կիսվեմ, էնքան շատ են, որ մարդ չգիտի՝ որ մեկը գրի
1․ լաբրադոր
2․ faber castell-ի մատիտների հավաքածու (սրա պես՝ http://2.bp.blogspot.com/-rfqH8JhqnLY/Tn4oR3GvzmI/AAAAAAAAN0M/8YycOOi-giw/s1600/Faber-Castell-Jubilee-box.jpg)
3․ բլոկ ֆլեյտա
4․ հեծանիվ
5․ Դիլանի համերգի տոմս :cry
6. LSD
7․ բնակարան (որ մենակ իմը լինի)
էսքանը նյութականներից․․․ :D
P.S. ես էլ եմ մարդագայլուկի պես Իսլանդիայի տոմս ուզում, չգիտեմ ինչի է ինքն ուզում, բայց ես բացի ամեն ինչը ուզում եմ էնտեղից aurora-ն տեսնեմ :love
StrangeLittleGirl
15.06.2014, 22:34

օգտագործած կլինի՞ :D
մարդագայլուկ
15.06.2014, 22:38

Համարյա ամեն ինչի համար, լեզվի, բնության, Sigur-ի: Հյուսիսափայլերը համով դեսերտ են վրայից, դրա համար էլ արժե ^_^ Բայց էդ առումով Ֆինլանդիան էլ վատ չի:
Ի դեպ, լաբրադորները կյանք են, ժամանակին երկու հատ պահել եմ :)
Հեծանիվը մոռացել էի :))
keyboard
15.06.2014, 22:44
Ախպեր, դուք ինձ մի քանի միլիոն դոլար կամ գոնե եվրո նվիրեք, ես ինչ ուզում են նվեր ստանամ, իմ համար կառնեմ, դաժե ձեր համար կառնեմ:
Թեմատիկ անեկդոտ.
Մի մեծահարուստ մտնում ա եկեղեցի ու սկսում աղոթել.
-Աստված ջան, ուզածս ինչ ա, մի հատ քռչոտ պռադո եմ ուզում, լավ էլի Աստված ջան, եղածը մի 100,000-ի կարգի թիվ ա էլի, ինչ կլինի ուզում եմ, մի բան արա ունենամ:
Էդ պահին, կողքը մեկը կանգնած աղոթում ա.
-Տեր Աստված, մի կտոր հաց է ուզածս, էլ սովին չեմ դիմանում, գոնե մի աշխատանք գտնեմ գլուխս պահեմ:
Էս մեծահարուստը սրա ասածը որ լսում է, գրպանից հանում է մի 100 դոլորանոց մեկնում սրան ու ասոմ.
-Առ արա, գնա հաց կեր, Աստծուն տենց հավայի հարցերով մի շեղեք էլի արա, վայ :angry
:D
Յոհաննես
22.06.2014, 12:29
Մի հատ քնապարակ,մի 2 հատ մեծ Kit Kat,Մատանիների Տիրակալի դիսկը,մեկ էլ Հեմինգուեյի Ծերունին և ծովը
Հ.Գ. էնպիսի բաներ եմ գրել,որ մի մեծ սրտով մարդ կարդա ու բախտս բացվի :))
Նվերներիս կեսը երեկ ստացա,ինչի համար շատ շնորհակալ եմ Liza_GriFFin-ին ու mushu-ին :love
http://s020.radikal.ru/i718/1406/00/c5abdc28afdf.jpg
Հ.Գ. Մնաց քնապարկը ու Մատանիների Տիրակալը :crazy
keyboard
22.06.2014, 12:37
Նվերներիս կեսը երեկ ստացա,ինչի համար շատ շնորհակալ եմ Liza_GriFFin-ին ու mushu-ին :love
Հ.Գ. Մնաց քնապարկը ու Մատանիների Տիրակալը :crazy
ականջ մի բաց, մեկն ըլնի ինձ նվիրի :angry
Յոհաննես
22.06.2014, 12:39
ականջ մի բաց, մեկն ըլնի ինձ նվիրի :angry
Էնպիսի բան ուզեիր,որ նվիրել լիներ :))
նոթբուկ, հեծանիվ, պրոֆ.ֆոտոապարատ, բնակարան Երևանի կենտրոնում, ցանկալի է Տերյան փողոցում…
Հեծանիվ ինքս ինձ նվիրեցի, մնացածը ուժի մեջ են, հայտերն ընդունվում են :D առաջնայինը նոթբուք :)
Արևհատիկ
22.06.2014, 13:47
Ես էլ ինձ համար տեխնիկա գրեթե չեմ առնում: Միշտ նվեր եմ ստանում: Մի քանի օր առաջ էլ եղբայրս ինձ iPad նվիրեց:
Հիմա էլ, որպես նկարել և նկարվել սիրող մարդ, պրոֆեսիոնալ ֆոտոապարատ եմ ուզում :roll
նենց եմ ուզում Joy Division-ի մայկա, իրենց unknown pleasures ալբոմի նկարո՜վ
մեկ էլ kindle
Ռեստարտ եմ ուզում, կամ գոնե լսդ
http://4put.ru/pictures/max/937/2881076.jpg
Սրանցից մեկնումեկին
Մեկ ա անկապ գրում ենք. սպասի ես էլ գրեմ: Նարինջ եմ ուզում, կարոտախտ ա մոտս: :(
Մեկ ա անկապ գրում ենք. սպասի ես էլ գրեմ: Նարինջ եմ ուզում, կարոտախտ ա մոտս: :(
նարինջը շատ հնարավոր ա, որ ասես որտեղ երեքշաբթի կբերեմ )))
Ռեստարտ եմ ուզում, կամ գոնե լսդ
Գերմանի որ գնամ, հետ գալուց քեզ ԼՍԴ գբերեմ հաստատ, կամ ավելի լավ կգնանք Հոլանդիա :) :D
Ես էլ եմ հեծանիվ ուզում: Ճիշտ ա ունեմ իմը՝ բայց ինձ որ մնար, հետագայում ավելի լավը կճարեի, իր բոլոր հնարավորություններով::hands
Ցանկացած որակյալ երաժշտի ալբոմ՝ էնպիսի երաժշտի, որին ինետում չես կարա քաշել,:roll (ինետից գնել չեմ կարող):
Շրթհարմոն: Հետաքրքիր ա որքանո՞վ ա հեշտ նվագելը ու որքանո՞վ մեծ կլինի կատարողական հաճույքը::love
Kindle Fire HDX http://i.imgur.com/pFT0RUS.gif
http://i.imgur.com/hTRcNun.jpg
Բայց դե Paperwhite-ից էլ չէի հրաժարվի: :oy
Մի բան, որը հնարավորություն կտար անհետանալ:
Մի բան, որը հնարավորություն կտար անհետանալ:
անհետ, թե՞ ժամանակավոր
անհետ, թե՞ ժամանակավոր
Անհետ...
Անհետ...
Էտ հեշտ ա, օրինակ Կիևյանի կամրջից կարելի ա անհետանալ, Դավթաշենի կամրջից:
Անհետ...
Նույնիսկ կարելիա ցած նետվել դեպի անդունդը :))
Տեսեք հա...իմ հետ, որ մի բան եղավ, դուք եք մեղավոր:D
Տեսեք հա...իմ հետ, որ մի բան եղավ, դուք եք մեղավոր:D
Մենք ինչ մեղավոր ենք, դու մի հատ լավ բան ուզեիր :)
Ուլուանա
23.06.2014, 01:46
Ժողովուրդ, էս թեման բացվել է միանգամայն ռեալիստական ու գործնական նկատառումներով, էնպես որ կախարդական փայտիկների, գերբնական անհետացումների մասին գրելու համար էս թեման էնքան էլ հարմար չի, մի քիչ իրատեսական բաներ գրեք, կարող ա՝ մի օգուտ լինի դրանից :))։ Ես, օրինակ, մի ագամ խիստ գործնական նպատակով թեման ակտիվացրել էի՝ էն հույսով, որ ինձ պետք եղած մարդն էլ կգրի իր ցանկությունը, բախտը ժպտաց, ինքը գրեց, ես էլ հաշվի առա, ու ամեն ինչ լավ եղավ :))։ Էս ասում եմ, որ դուք էլ լուրջ վերաբերվեք թեմային. դուք գրեք, գուցե մի գեղեցիկ օր ձեր ուզած նվերը ստանաք բոլորովին անսպասելի տեղից ու անսպասելի ժամանակ :))։ Իսկ կախարդական փայտիկ ու նման բաներ դժվար թե որևէ մեկը ձեզ նվիրի։
Շրթհարմոն: Հետաքրքիր ա որքանո՞վ ա հեշտ նվագելը ու որքանո՞վ մեծ կլինի կատարողական հաճույքը::love
Մի այլ նմանատիպ գործիք էլ ա ինձ գրավում ու շա՜տ հետաքրքրում՝ Ocarina: Պատճառը համանուն երաժշտական խումբն ա::love
http://hindocarina.com/images/potato_bugs/denny_ocarina_front.jpg
Շա՜տ կցանկանայի ուղևորության տոմս նվեր ստանայի, բավականին երկար ժամանակով , ինչ որ էկզոտիկ երկիր: Գոնե մեկը գտնվեր ու ինձ էդպիսի նվեր աներ::love:oy
Մի կես տարի ժամանակ, որ բոլորը մոռանան իմ մասին ու ոչ մի բան չպահանջեն: Ոչ մի բան չեմ ուզում, հեգիս շորերով կգնամ, մի «կռուգ» աշհարհ կպտտվեմ կգամ… :cry
Ուլուանա
27.12.2015, 06:17
Նոր տարին մոտենում է, նվերների հարցն ակտուալ է դառնում։ Դե, սկսեք արտահայտվել :)։
Բայց նախքան գրելը, խնդրում եմ, կարդացեք սույն կարևոր հիշեցումը :P.
Ժողովուրդ, էս թեման բացվել է միանգամայն ռեալիստական ու գործնական նկատառումներով, էնպես որ կախարդական փայտիկների, գերբնական անհետացումների մասին գրելու համար էս թեման էնքան էլ հարմար չի, մի քիչ իրատեսական բաներ գրեք, կարող ա՝ մի օգուտ լինի դրանից :))։ Ես, օրինակ, մի ագամ խիստ գործնական նպատակով թեման ակտիվացրել էի՝ էն հույսով, որ ինձ պետք եղած մարդն էլ կգրի իր ցանկությունը, բախտը ժպտաց, ինքը գրեց, ես էլ հաշվի առա, ու ամեն ինչ լավ եղավ :))։ Էս ասում եմ, որ դուք էլ լուրջ վերաբերվեք թեմային. դուք գրեք, գուցե մի գեղեցիկ օր ձեր ուզած նվերը ստանաք բոլորովին անսպասելի տեղից ու անսպասելի ժամանակ :))։ Իսկ կախարդական փայտիկ ու նման բաներ դժվար թե որևէ մեկը ձեզ նվիրի։
Իմ ուզածները սաղ վերևի գրառման մեջ նշված ոչ իրատեսականի շարքում են լինելու։ :))
Իսկ իրատեսականից լիքը մանդարին։ :oy
Ինձանից 3 անգամ մեծ սվիտր :roll լրիվ իրատեսական ցանկություն :D
StrangeLittleGirl
29.12.2015, 00:04
Հեհե :)) Ես գույն բռնելու թեյնիկի մասին էի երազում, էն էլ էդ լուրը մամայիս տեղ հասավ, ոնց որ էդ հարցն ինքն արդեն լուծում ա:
Ինձանից 3 անգամ մեծ սվիտր :roll լրիվ իրատեսական ցանկություն :D
:D Իսկ ինչի՞ երեք անգամ մեծ։ :think
:D Իսկ ինչի՞ երեք անգամ մեծ։ :think
Որ մեջը 2 հոգի հանգիստ տեղավորվեն ու էլի մեծ լինի :D :D
Ուլուանա
23.12.2016, 20:56
Նոր տարին մոտենում է. թեման ակտիվացնենք :)։
Փորձեմ թեման մի քիչ գովազդել.
Հոգնե՞լ եք անպիտան և ձեր ճաշակին ու հետաքրքրություններին անհամապատասխան նվերներ ստանալուց։ Բաց մի՛ թողեք այս բացառիկ հնարավորությունը. գրեք, թե ինչ նվեր(ներ) կուզենայիք ստանալ, գուցե բախը ժպտա, և ձեր ընկերները (ինչու՞ չէ՝ նաև ընտանիքի անդամները) կարդան ձեր գրառումն այս թեմայում և այս անգամ ձեզ նվիրեն հենց ձեր ուզածը։
Համ էլ ուրիշների մասին էլ մի քիչ մտածեք. շատերը օրերով, ամիսներով գլուխ են ջարդում, թե ինչ նվիրեն ձեզ։ Հեշտացրեք մարդկանց գործը :))։
StrangeLittleGirl
23.12.2016, 21:06
Նենց ախորժակով մտա էս թեման, էն էլ ինձ պարբերաբար նվեր տվողներն էս թեման դժվար կարդան ։))
Մեկ էլ ասեմ՝ մեկ-մեկ նույնիսկ մեր ուզածի ամենամանրամասն նկարագրությունները չեն փրկում։ Ուրեմն մամայիցս ձմեռային տաք գլխարկ էի ուզել։ Ամենայն մանրամասնությամբ, գույնով-ձևով նկարագրել էի, թե ինչ եմ ուզում։ Ուղարկած գլխարկը փոմփոլիկներով մի սարսափ էր, մենակ գույնն էր իմ ասածից ։))
Ուլուանա
23.12.2016, 21:08

Գովազդը տեսար, որոշեցիր դու էլ հակագովազդն ապահովե՞ս :D։
Ոչինչ, դու ամեն դեպքում գրի։ Մարդ ես, մեկ էլ տեսար կարդացող եղավ։
Մտածեցի-մտածեցի թե ինչ կուզենայի, ու հասկացա՝ ես ամեն ինչ ունեմ :) նույնիսկ տխրելու կարիք էլ չկա, որ ուզածս ակումբից հաստատ չէին կարդալու՝ ուղարկեն։
StrangeLittleGirl
23.12.2016, 21:13
Գովազդը տեսար, որոշեցիր դու էլ հակագովազդն ապահովե՞ս :D։
Ոչինչ, դու ամեն դեպքում գրի։ Մարդ ես, մեկ էլ տեսար կարդացող եղավ։
Դե էդ անտեր երազանքներիս գլխարկն ա, որ համ սիրուն լինի, համ տաք ։)) Մուգ կապույտ կամ կարմիր, առանց փոմփոլիկների, պատկառելի տարիքիս համապատասխան, բայց առանց ճոխ-մոխ թիթիզությունների :))
Ուլուանա
23.12.2016, 21:14
Դե էդ անտեր երազանքներիս գլխարկն ա, որ համ սիրուն լինի, համ տաք ։)) Մուգ կապույտ կամ կարմիր, առանց փոմփոլիկների, պատկառելի տարիքիս համապատասխան, բայց առանց ճոխ-մոխ թիթիզությունների :))
Բայց դու մի ժամանակ փոմփոլիկներով գլխարկ կրում էիր։ Հիմա համարում ես, որ արդեն մե՞ծ ես փոմփոլիկների համար :)) Ի դեպ, ես հիմա էլ եմ կրում :P :D։
Նենց ախորժակով մտա էս թեման, էն էլ ինձ պարբերաբար նվեր տվողներն էս թեման դժվար կարդան ։))
Մեկ էլ ասեմ՝ մեկ-մեկ նույնիսկ մեր ուզածի ամենամանրամասն նկարագրությունները չեն փրկում։ Ուրեմն մամայիցս ձմեռային տաք գլխարկ էի ուզել։ Ամենայն մանրամասնությամբ, գույնով-ձևով նկարագրել էի, թե ինչ եմ ուզում։ Ուղարկած գլխարկը փոմփոլիկներով մի սարսափ էր, մենակ գույնն էր իմ ասածից ։))
Բյուր ջան, մի հատ էլ ըստեղ նկարագրի, հիմա կակրազ գլխարկների սեզոն է, համ էլ գործելուց լավ մարդիկ էլ կան:oy
Իսկ ես ֆիտնեսի այցելությունների մի տարվա ժամկետով տոմս կուզեի ու մեկին, որ կարողանար իմ այցելությունները ապահովել՝ երեխաներին տեր կանգնել այդ ընթացքում։ Լրիվ ռեալ երազանք է, պար, լող, ֆիտնես և այլն։
լրացում՝
չէի տեսել, որ նկարագրված է գլխարկը։
StrangeLittleGirl
23.12.2016, 21:15
Բայց դու մի ժամանակ փոմփոլիկներով գլխարկ կրում էիր։ Հիմա համարում ես, որ արդեն մե՞ծ ես փոմփոլիկների համար :)) Ի դեպ, ես հիմա էլ եմ կրում :P :D։
Հա, մեծ ու լուրջ մարդ եմ :)) Բայց մամայիս ուղարկած փոմփոլիկներն ամեն չափ ու սահման անցնում են: Սպասի ֆոտո անեմ, ցույց տամ
Alphaone
23.12.2016, 22:10
գիտե, որ չեմ ստանա, բայց դե մեռնելու չափ հեծանիվ եմ ուզում ունենալ, քինդլ (թեև էդ հեսա ինքս ինձ նվեր կանեմ), չփչացող կամ գոնե երկու ամիս ձգող նանուշնիկներ ))
իսկ իրատեսականից՝ Մարսի ուղեգիր ու մի 10 տարվա քուն կրիոխցում ))
Գործելու լիքը թելեր, գունավոր, բարակ, հաստ, ավելի հաստ :))
CactuSoul
28.12.2016, 15:13
Տուն, երկու շաբաթանոց հանգիստ ծովափին, ստեղծագործ֊տաղանդավոր ընկերներիցս՝ իրենց ձեռքով հատուկ ինձ համար պատրաստված (նկարված/քանդակված/գրված/գործված/ևն) հուշանվերներ, մեկ էլ շարֆ(իկ)ներն ու գրքերն են, որ ինչքան ու երբ էլ լինեն, կուրախացնեն։
Իմիջիայլոց, «Գաղտնի Սանտաս» այս տարի էլի ինձ գիրք նվիրեց (անցյալ տարի Կոելյոյի «Անհավատարմությունն» էր)։ Կաֆկայի «Դղյակը», ռուսերենով։ Էնպես էլ ճաշակով փաթեթավորած, որ էլ չասած։ Բա որ բացեցի․․․ էն ի՜նչ անթերի սիրուն գիրք էր։ Էն որ շունչդ կտրվում ա։ Իսկ որ շոշափում ես կամ հոտ քաշում, քիչ ա մնում օրգազմի հասնես էսթետիկական հաճույքից։ Էն ա, որ գիրքը բացեցի ու․․․ պարզվեց, որ սկսվում ա 351֊րդ էջից, ինչ֊որ նախադասության կեսերից :} Հետո շարունակվում ա, ավարտվում, որից հետո 33-րդ էջից վերսկսվում ու էլի մինչև վերջ շարունակվում։
Ափսոս, որ մի քիչ անուշադիր ա եղել Սանտաս։ Մնացած ամեն ինչով իդեալական նվեր էր։
Phil Collins-ի "Not Dead Yet" ինքնակենսագրականը` երևի նախընտրեի թարգմանված տարբերակը: Դե երբ որ լինի իհարկե:oy
Ես պարզ մարդ եմ. լավ լապտեր: Պայծառ, LED, մետաղյա: Չգիտեմ՝ ինչիս ա պետք, բայց մանկուց սիրում եմ:
Մեքենա եմ ուզում։
Վարել չգիտեմ։
Վարորդ էլ եմ ուզում։
Sent from my XT1063 using Tapatalk
Բան չեմ ուզում ախպեր, լավ ա, գոհ եմ։