PDA

Դիտել ողջ տարբերակը : Գտնել ասացվածքը…



Manumel
07.07.2007, 21:45
Առաջարկում եմ մի խաղ,որը դրականորեն մարզում է ուղեղի ձախ կիսագունդը, այսինքն ինտելեկտը: Պարզ ու հեշտ է:
Օրինակ ես գրում եմ 2 կիսատ ասացվածք, դուք գտնում եք որոնք են ու լրացնում եք:Պատասխանողը գրում է նորը:

[ շան անունը տուր, խալուն չի մնա::)

Apsara
07.07.2007, 21:52
Առաջարկում եմ մի իւաղ,որը դրականորեն մարզում է ուղեղի ձաիւ կիսագունդը, այսինքն ինտելեկտը: Պարզ ու հեշտ է:
Օրինակ ես գրում եմ 2 կիսատ ասացվածք, դուք գտնում եք որոնք են ու լրացնում եք:Պատասիւանողը գրում է նորը:

[ շան անունը տուր, իւալուն չի մնա::)

շան անունը տուր, փայտը ձեռքդ առ
խոզի կտրած գլուխը իւալուն չի մնա


կուժ քեզ ասեմ…, հասկացողին մեկ ասա…

Manumel
11.07.2007, 01:49
Կուժ քեզ ասեմ, կուլա լսիր՝:
Հասկացողին մեկ ասա,չհասկացողին հազար ու մեկ::)

Hay-Qristonya
11.07.2007, 02:45
Կուժ քեզ ասեմ, կուլա լսիր՝:
Հասկացողին մեկ ասա,չհասկացողին հազար ու մեկ::)


Դու ինքդ խախտել ես քո պայմանը` չառաջարկելով նոր ասացվածք:P

Manumel
11.07.2007, 05:56
Դու ինքդ խախտել ես քո պայմանը` չառաջարկելով նոր ասացվածք:P
Կներեք:oy
Ձուկը ջրում , մեղրով էլ չի ուտվի...:8

Նիկեա
20.04.2013, 20:59
Կներեք:oy
Ձուկը ջրում , մեղրով էլ չի ուտվի...:8

Զգալ ինչպես ձուկը ջրում:
Խոսք կա մի փութ մեղրով էլ չի ուտվի:
Մեզանից հետո թեկուզ....գերան կկոտրի:

laro
20.04.2013, 21:00
Կներեք:oy
Ձուկը ջրում , մեղրով էլ չի ուտվի...:8
Իրեն զգում է, ինչպես ձուկը ջրում:
Վատ խոսքը մեղրով էլ չի ուտվի:
(փաստորեն էտքան էլ ճիշտ չէր....)

laro
20.04.2013, 21:01
Զգալ ինչպես ձուկը ջրում:
Խոսք կա մի փութ մեղրով էլ չի ուտվի:
Մեզանից հետո թեկուզ....գերան կկոտրի:
Մեզնից հետո թեկուզ ջրհեղեղ:
Գյուղ կանգնի գերան կկոտրի:
Օձը բնից կհանի, սարեր շուռ կտանք:

Նիկեա
20.04.2013, 21:04
Մեզնից հետո թեկուզ ջրհեղեղ:
Գյուղ կանգնի գերան կկոտրի:
Օձը բնից կհանի, սարեր շուռ կտանք:

Լեզուն օձին բնից կհանի:
Ուս ուսի որ տանք սարեր շուռ կտանք:
Ասա ով է ընկերդ..... գնա մեռի:

laro
20.04.2013, 21:06
Լեզուն օձին բնից կհանի:
Ուս ուսի որ տանք սարեր շուռ կտանք:
Ասա ով է ընկերդ..... գնա մեռի:
Ասա ով է ընկերդ ասեմ ով ես դու:
Գնա մեռի արի սիրեմ:
Այսօրվա գործը...Քանի լեզու գիտես..

Նիկեա
20.04.2013, 21:12
Ասա ով է ընկերդ ասեմ ով ես դու:
Գնա մեռի արի սիրեմ:
Այսօրվա գործը...Քանի լեզու գիտես..

Այսօրվա գործը վաղվան մի թող:
Քանի լեզու գիտես այնքան մարդ ես:
Լավ է գիտունին գերի....Էշ մի սատկի....

laro
20.04.2013, 21:33
Այսօրվա գործը վաղվան մի թող:
Քանի լեզու գիտես այնքան մարդ ես:
Լավ է գիտունին գերի....Էշ մի սատկի....
Լավ է գիտունին գերի քան անգետին սիրելի:
Էշ մի սատկի գարուն կգա:
Ամառը որ պառկես հովեր......գետը գերան չի բերի...

Նիկեա
20.04.2013, 22:17
Լավ է գիտունին գերի քան անգետին սիրելի:
Էշ մի սատկի գարուն կգա:
Ամառը որ պառկես հովեր......գետը գերան չի բերի...
Ամառը որ պառկես հովերը ձմռանը սատկեն կովերը:
Ամեն անգամ գետը գերան չի բերի:
Ես աղա,դու աղա.... երկու ոտքով է թակարդն ընկնում:

laro
20.04.2013, 23:33
Ամառը որ պառկես հովերը ձմռանը սատկեն կովերը:
Ամեն անգամ գետը գերան չի բերի:
Ես աղա,դու աղա.... երկու ոտքով է թակարդն ընկնում:
Ես աղա, դու աղա բա մեր աղունն ով աղա :)
Աղվեսը երկու ոտքով է թակարդն ընկնում (ճի՞շտ եմ հիշում)
Արջը յոթ երգ գիտի....գողը գողից գողացավ...

ARMbrain
21.04.2013, 00:10
Ես աղա, դու աղա բա մեր աղունն ով աղա :)
Աղվեսը երկու ոտքով է թակարդն ընկնում (ճի՞շտ եմ հիշում)
Արջը յոթ երգ գիտի....գողը գողից գողացավ...
Արջը յոթ երգ գիտի, յոթն էլ մեղրի մասին.
Գողը գողից գողացավ, Աստված տեսավ` զարմացավ.

Ալյուրը մենք մաղեցինք,...
Ահը շատ,...

Նիկեա
23.04.2013, 22:52
Արջը յոթ երգ գիտի, յոթն էլ մեղրի մասին.
Գողը գողից գողացավ, Աստված տեսավ` զարմացավ.

Ալյուրը մենք մաղեցինք,...
Ահը շատ,...
Ալյուրը մենք մաղոցինք,փախլավան ուրիշը կերավ:
Ահը շատ է,քան թե մահը:
Երեխային գործի դիր...Եզը պոզերով են ուտում,

Նաիրուհի
24.04.2013, 00:34
Ալյուրը մենք մաղոցինք,փախլավան ուրիշը կերավ:
Ահը շատ է,քան թե մահը:
Երեխային գործի դիր...Եզը պոզերով են ուտում,

Երեխային գործի դիր, ետևից գնա։
Եզը պոզերով են ուտում, ուրիշին են գող ասում։

Եզն իր ոտքով են կախում, ....
Ում թուրք կարծեցինք ....

(Մեր բարբառում շատ տարածված են երկուսն էլ, հուսով եմ՝ ոչ միայն մեր բարբառում)