PDA

Դիտել ողջ տարբերակը : ՎիվաՍելլի անակնկալնե՞ր



Arthur26
07.07.2007, 11:05
Ողջույն բոլորին
Ուզում եմ իմ համարը, որը 93-ով է, ընդգրկեմ որեվէ մի փաթեթի մեջ, դարձնեմ ՍԻՄ, առայժմ վերալիցքավորումով է: Սակայն ասում են, ճիշտ թե սուտ, իբր Վիվան ոչ իրական հաշիվներ է ամսվա վերջում տրամադրում, այնպես որ, ասում են մի փոխի, ոչ մի բան էլ չես շահի, ընդհակառակը, կարող է մի բան էլ տուժես: Ո՞ւմ համարն է փաթեթի մեջ: Ճի՞շտ են արդյոք այդ խոսակցությունները:

Սամվել
07.07.2007, 11:07
Ողջույն բոլորին
Ուզում եմ իմ համարը, որը 93-ով է, ընդգրկեմ որեվէ մի փաթեթի մեջ, դարձնեմ ՍԻՄ, առայժմ վերալիցքավորումով է: Սակայն ասում են, ճիշտ թե սուտ, իբր Վիվան ոչ իրական հաշիվներ է ամսվա վերջում տրամադրում, այնպես որ, ասում են մի փոխի, ոչ մի բան էլ չես շահի, ընդհակառակը, կարող է մի բան էլ տուժես: Ո՞ւմ համարն է փաթեթի մեջ: Ճի՞շտ են արդյոք այդ խոսակցությունները:

Ամսվա վերջում հաստատ կասեմ…քրոջինս դրանիցա ու ես ամիս չի խոսում ստուգումա:B…ամսվա վերջում պարզ կդառնա ;)

քաղաքացի
07.07.2007, 11:36
Ես ունեմ այդ պաթեթից… :think
Մտքովս չէր անցել: Բայց ասեմ, որ VivaCell-ը հնարավորություն ունի հենց քո հեռախոսից, հավաքելով *375# կարող ես իմանալ ընթացիք հաշվի բալանսը, պետք է շեշտեմ նաև, որ իմանում ես հենց քո՛ հեռախոսահամարի բալանսը, ի տարբերություն Armentel-ի, որը հնարավոր է միայն ամբողջ փաթեթի կազմած ընդհանուր գումարը լսել: Վիվան շատ ավելի քաղաքակիրթ է վերաբերվում իր հաճախորդների նկատմամբ: Արդեն 2 ամիս է օգտագործում եմ և ես դեռ այդպիսի բան չեմ նկատել:
Բայց անակնկալ, թե զարմանալի բան, չգիտեմ ո՞նց ասեմ: Երբ ամսվա վերջերում ասենք նայում եմ հաշիվս, ցույց է տալիս, օրինակ 1000 դրամ, դե ես էլ հաշվում եմ, որ դրան պետք է գումարվի աբոնեմենտը (իմ դեպքում 800դր) և ամսվա պարտքս կազմի 1800դր: Բայց արի ու տես, որ մուծելու ժամանակ հենց 1000 դրամ են վերցնոմ, այդ դեպքում էլ մտածում եմ «երևի ամիսը 800-ից ա սկսել (էն տաքսիների նման, որ մինիմալը 500 ա, էս էլ 800 :D) բայց այդպես չէ, դեռ 800-ի չեմ հասել ;)
Մեկ էլ ոչ իրական հաշիվը ո՞րն է: Չե՞ք կարողանում ստուգել: :think

Arthur26
07.07.2007, 11:47
Ես դեռ նոր եմ ուզում դարձնել ՍԻՄ, ուստի ոչ իրական, նկատի ունեմ, քո ծախսածից ավել: Ոմանք ասում են ձեռք չի տալիս, իբր ՎիվաՍելլը ոչ ճիշտ թվերա վերջում տալիս: Դրա համար որոշեցի հարցնեմ, մի գուցե ովքեր որ արդեն փաթեթից օգտվում եմ, կասեն, լա՞վա, թե՝ վատ:

StrangeLittleGirl
07.07.2007, 12:19
Ես էլ եմ փաթեթի մեջ, բայց չեմ նկատել, որ թվերը կեղծեն

Taurus
07.07.2007, 12:26
Քանի որ ստուգելը շատ հեշտ է, ուստի չեմ կարծում որ VIVA CELL-ը այդպիսի ռիսկի կգնար, ուղղակի "Ոմանքը" չեն կարողանում զգալ իրենց չափը, կամ էլ արմենտելի շպիոներ են:)
Ես էլ եմ մտնում փաթեթի մեջ, էս 2 օրը, առանց վախենալու մտի, ըտենց բան չկա!

Universe
07.07.2007, 12:39
Ժո՛ղ, մի հատ հարց եթե կարելի ա... իսկ հնարավո՞ր ա ,որ ՎԻՎԱ-ի Կլասիկ փաթեթի քարտը էտ ամսեկան 800-դրամանոց բաժանորդային վարձով քարտերից դարձնել...

Taurus
07.07.2007, 12:47
Ժո՛ղ, մի հատ հարց եթե կարելի ա... իսկ հնարավո՞ր ա ,որ ՎԻՎԱ-ի Կլասիկ փաթեթի քարտը էտ ամսեկան 800-դրամանոց բաժանորդային վարձով քարտերից դարձնել...

Հա, երևի պետք ա մտնես ուրիշ (ասենք կորպորատիվ) փաթեթի մեջ

Dr. M
07.07.2007, 18:36
Իսկ ով ինչ փաթեթ ունի? :P
ես էլ եմ ուզում իմ վիվան կորպորատիվ մտցնել
բայց հարմար տարբերակ չկա
ինչով կարող եք օգնել?

Ուրվական
07.07.2007, 19:14
Իսկ ով ինչ փաթեթ ունի? :P
ես էլ եմ ուզում իմ վիվան կորպորատիվ մտցնել
բայց հարմար տարբերակ չկա
ինչով կարող եք օգնել?

Բայց մենակ դու որ ինչ-որ փաթեթի մեջ լինես, դրանից ինչ օգուտ: Ավելի թանկ ա լինում: Դե, ես փաթեթի մեջ եմ՝ 094-ով համար ա: Հնարավոր ա, երևի, որ կարանամ օգնեմ, բայց դե մենակ դու ի՞նչ ես անելու:

Universe
07.07.2007, 19:47
Բայց մենակ դու որ ինչ-որ փաթեթի մեջ լինես, դրանից ինչ օգուտ: Ավելի թանկ ա լինում: Դե, ես փաթեթի մեջ եմ՝ 094-ով համար ա: Հնարավոր ա, երևի, որ կարանամ օգնեմ, բայց դե մենակ դու ի՞նչ ես անելու:

Փաստորեն հիմա «կլասիկը» այլ փաթեթով փոխարինելը անիմաստ կլինի...:think:8

Sergey
07.07.2007, 19:52
Ժո՛ղ, մի հատ հարց եթե կարելի ա... իսկ հնարավո՞ր ա ,որ ՎԻՎԱ-ի Կլասիկ փաթեթի քարտը էտ ամսեկան 800-դրամանոց բաժանորդային վարձով քարտերից դարձնել...

Ի նկատի ունես կլասիկ (SIM) քարտը դարձնել ինչ–որ փաթերի մեջ մտնող քա՞րտ։ Եթե այո, ապա հաստատ կարելի, ես այդ կերպ եմ վարվել, պարզապես պետք է եղած պարտքը մարել, որից հետո այդ քարտն իրենք վերագրանցում են տվյալ փաթեթի տիրոջ (ԱՁ, ՍՊԸ և այլն) անունով։
Ինչ վերաբերում է սխալ հաշիվներին, ապա առաջին անգամ եմ նման բան լսում, երբևէ ոչ լսել եմ, ոչ էլ հանդիպել։

Ուրվական
07.07.2007, 19:58
Փաստորեն հիմա «կլասիկը» այլ փաթեթով փոխարինելը անիմաստ կլինի...:think:8

Դե նայի, եթե ինչ-որ փաթեթի մեջ մենակ դու ես լինում, ուրիշ ոչ մի մոտիկ մարդ, ոչ մեկի հետ ութ դրամով չես խոսալու, պլյուս ցանցում զանգերը 32 դրամ են, ի տարբերություն կլասիկի, որը, ինչքան գիտեմ, 18 դրամ ա: Նույնը sms-ները, որոնք 20 դրամ են, իսկ կլասիկի դեպքում, ինչքան գիտեմ, 12 դրամ են: Լրիվ միանշանակ չի, որ կլասիկը էժան կնստի, որովհետև անդամավճարը ավելի շատ ա, բայց դե ընդհանուր մի հատ հաշվարկ արա՝ ելնելով ամսեկան քո խոսալու միջին տևողությունից, այդտեղից պարզ կլինի: Իսկ գների մասին ճշգրիտ տեղկությունների համար www.vivacell.am, լրիվ մանրամսն գրած ա:;)

Սամվել
07.07.2007, 22:54
Ժողովուրդ ով կուզի մի 25 հոգի դզվենք կորպորատիվ փաթեթ վերցնենք:hands:)

գրեք այս թեմայում կամ էլ նոր թեմա բացենք եսիմ Մոդերներ դուք որոշեք…

Դե սպասում եմ…կլասիկ եմ ուզու՜մ:erexa

NetX
08.07.2007, 00:38
մի քանի պահեր պառզաբանենք

1. Վիվասելը անհատների համար փաթեթներ չունի, փաթեթները նույն կորպորատիվ լուծումներն են, միայն ֆիռմաների համար է, այնել եղած փաթեթի մեջ ընդգրկվելու համար հարկավոր է անվանափոխություն կատարել , անհատը դիմում ա գրում որ իր ծարայությունները կասեցնեն, համարը անջատում են մոտ 7-10 օրով (եթե ամսվա վերջ է, մինչև գալիք ամսվա սկիզբ), վերջնահաշվարկ են կատարում, ֆիրմաի տնօրենը նոր պայմանագիր է կազմում և ձեռք է բերում այդ համարը (1000դր), և այդուհետև համարը դառնում է ֆիրմաի սեփականությունը, ֆիրման կարող է լիզորագիր տալ որ դուք ձեր հաշիվը առանձին տանեք վճարեք կամ "ռասպեչատկա" վերցնեք

2. օգտագօրծում եմ վիվասելի կլասիկ կարելի ա ասել առաջին օրերից, ամսեկան հաշիվս կազմում է 30.000-40.000, համարյա միշտ աչքաչափով մի 2000-3000դր ի ճշտությամբ գիտեմ ինչքան եմ խոսցել, բայց վերջին 2-3 ամսիների ընթացքում գործիս բերումով մոտ 30% պակասել են խոսակցություններս բայց ստացել եմ ելի մեծ հաշիվներ, նախորդ կամ դրա նախորդ ամիս իմ աչքաչափով պետք ա 25000՛ի խոսացած լինեի բայց կարծեմ 38000՛ի հաշիվ եմ պակել, նույննել իմ ընկերոջ մոտ էր, կոնկրետ իմ դեպքում անիմաստ ա րասպեչատկա վերցնել, նախ շատ տարբեր համարներով եմ զանգում, երկրորդնել մի անգամ վերցրել էի ու ասենք առաջին հայացքից 80 տոկոս ծանոթ համարներ են, երրորդնել բրնվելու բուն ա նենց համար գրեն, որ իսկապես չես զանգել, բայց եթե հենց նույն խոսակցությունները, որ իսակպես եղել են րոպեները ասենք 20տոկոս ավելի հաշվեն ու ոչ միշտ այլ ժամանակ առ ժամանակ ու ոչ բոլոր հաՃախորդների վրա միժամանակ, այլ պատահական կերպով, ապա շատ դժվար կլինի որևէ բան ապացուցել...

օրինակ ինտերնետ "բաժանող" նատ-պրոքսի սերվերներում, նամանավանդ տրաֆֆիկ ինսպեկտորում կա կարծեմ կորեկցիա տրաֆիկա, որ տաս ասենք 10տոկոս ուզերի օգտագործած ցանկացաց ծավալ, ցույց կտա 10 տոսկոս ավելի շատ...

իսկ *375# համարով զանգելիս տալիս ա մի 5-10 ժամ առաջվա դրությամբ քո հաշիվը (բիլինգի համակարգը այդ տվյալները վարկյանական ապդեյթ չի անում) ու որով ստուգելը շատ դժվար է,

մոտ մեկ տարի առաջ ամսվա վերջի օրերին վիվայի բիլինգի համակարգը տրաքել էր, վերջին օրերի րոպեները իմ իմանալով չունեին, քառասուն քանի հազարի հաշիվ էր էկել իմանաով որ տրաքել ա, որ օդից թիվ պետքա սվաղեն ու որ ես հաստատ այդքանի չեմ խոսացել ռասպեչատկա վերցրեցի լիքը զանգեր ժամանակներով համընկնում էին, օրինակ՝
զանգ մեկ 10.00-10.15 ասենք
զանգ երկու 10.05-10.18,
այսինքն ժամանակամիջոցները հատվում էին
հատվող զանգերի առժեքը մոտ հազար դրամ էր, մեկել 2օրից ՍՄՍ եկավ բա ներող մերող 1000դրամ հետ ենք հանել, բայց հետ էին հանել են զանգերը որոնք որ դու չոտկի կարող էիր ապացուցել որ տենց զանգ չեր կարող լինել, բա մնացած մոտ 15000 դրամի ավել զանգերը որ բիլիգը տրաքել էր ու Աստված գիտի թե ոնց էին հաշվել, տենցել մնաց, կամ հաշվել էին ամսական միջին հաշիվ վրիցել զապասով ավելացրել էին ու ներկայացրել կամ ասենք նայել էին թե որ զանգերն ա որ ամենահաճախակիներն են ու դրանց քանակն էին շատացրել մի խոսքով տարա անիմաստ տեղը քառասուն քանի հազրի մուծեցի երբ ետ ժամանակ կամ նախորդ ամիսների մջինը 25.000-30.000 էր...

եթե վերցնեն շատ խոսացող ու շատ համարների վրա խոսացող կլիենտների վրա "թաք ու բիր" ավել րոպե հաշվեն համոզված եմ ետ շատ մուծողների մի մասնը չի նկատի նկատողնել ժամանակը իրանց համար ավելի տանգ ա քան գնան գլուխ ջարդեն ու օդից ապացուցեն որ իրանց հաշիվը ես ամիս օդից մի 30տոկոս շատ ա եկել,

Աշխատանքս փոխել եմ ու արդեն ամսական րասպեչատկաս 30-40 թերթ ու մեջը լիքը անծանոթ համարներ չեն լինի, արդեն մեր (անձնական) ֆիրմաի փաթեթի մեջ եմ մցրել համարս ու զանգում եմ Ճիշտա ելի ատ, բայց անհամեմատ ավելի քիչ անծանոթ համարներին, անպայման ստուգելու եմ եկաս հաշիվները...

Վերը ներկայացվածը իմ՝ երևի արդեն 2-3 տարվա՝ վիվասելին գյուռ-գյուռ փող մուծող կլասիկ քարդից օգտվողի անձնական կարծիքն է ... :B

Մանե
08.07.2007, 16:49
Իմ համարն էլ ա փաթեթի մեջ:Բայց ճիշտ ա,մեկ-մեկ անկապ թվեր ա գալիս,որ անգամ զարմանում եմ,թե էդքան երբ եմ խոսացել:think
Բայց եթե այն մարդիկ,ում հետ հիմնականում խոսում ես,քո փաթեթի մեջ լինեն,ապա շաաաաաաատ ձեռնտու ա;)

Universe
08.07.2007, 20:15
Ամեն դեպքում կարծում եմ, որ «ԿԼԱՍԻԿ»-ը ավելի հարմար է:8… Կարևորը որ զանգելուց չեմ մտածում, իմ փաթեթի մեջ է, թե չէ: Իսկ ինչ վերաբերվում է «վիվա սելի» մախինացիաներին, ապա Ես դեռևս նման երևույթ չեմ նկատել, նույնիսկ պատահում է, որ մեկ-մեկ խոսում եմ, բայց հաշիվս չի ավելանում:secret:B:secret

John
08.07.2007, 20:48
Իմ մոտ նորմալ է, «հավելավճար» չեմ մուծում :) ամսեկան 3-4 հազարի եմ խոսում, մի էդքան էլ մուծում եմ :)

Kheranyan
09.07.2007, 10:05
Ես մոտ մեկ տարի օգտագործել եմ ԿԼԱՍԻԿ քարտ և այժմ արդեն երեք ամիս է ինչ համարս մտցրել եմ փաթեթի մեջ և մինչ այժմ ոչ մի հավելյալ գումար չեմ մուծել, եղել են դեպքեր երբ իմ հաշվարկից շեղվել է մաքսիմում 500 դրամի չափով, ստուգելու համար ամսվա ընթացքում և ամսվա վերջին օրը հավաքում եմ *315# ու մոտավորապես համեմատում եմ հեռախոսի հաշվիչի հետ, իմ մոտ միշտ բռնում ա, ես գոհ եմ, չեմ բողոքում:

Arisol
09.07.2007, 14:11
Ժող ջան, մի ուղղում անեմ էլի: Հաշիվն իմանալու համար *375# հավաքելը սխալ ա, պտի *315# հավաքեք: Թե՞ էդ որոշների մոտ ա տենց :think …

Universe
09.07.2007, 14:22
Ժող ջան, մի ուղղում անեմ էլի: Հաշիվն իմանալու համար *375# հավաքելը սխալ ա, պտի *315# հավաքեք: Թե՞ էդ որոշների մոտ ա տենց :think …

Նեա...
«կլասիկ» փաթեթով *375# հավաքելով հաշիվը ցույց չի տալիս, պետք է հավաքել` *315#:
Իսկ մյուս փաթեթների մասին որևէ բան չեմ կարող ասել…

Armeno
09.07.2007, 15:21
Զանգեք 111 սաղ ասումա իրանց ավտոմատ «Ինքնապատասխանիչը»

քաղաքացի
19.07.2007, 09:36
ՎիվաՍելլ-ի հերթական տխմար անակնկալներից մեկն այն է, որ երեկ՝ հուլիսի 18-ին արգելափակեցին բոլոր այն «փաթեթավորված» բաժանորդներին ովքեր չէին հասցրել մուծել հունիս ամսվա պարտքը:
Սկզբում ասեցի զանգեմ 111 մի լա՜վ հայհոյեմ, բայց զարմանալիորեն դա էլ էր արգելափակված:
Մինչև մուծում կատարելս, ինձ խորհուրդ տվեցին հենց Vivacell-ի գրասենյակներում մուծեմ, որովհետև ավելի արագ են միացնում:
Գնալու ճանապարհին մտածում եմ. իրավունք չունեն այդքան քիչ ժամանակ տալպարտքերը փակելու համար: Ես հուլիսի սկզբին գնացել էի, որ մուծեմ, այն էլ աշխատողն ասաց, որ չեմ կարող մուծել քանի որ հունիսի պարտքը կկարողանամ միայն ամսի 10-ից (10/07) հետո մուծեմ: Եվ հետո իմացա, որ բոլոր կոմունալ ծառայություններում է այդպես (բանկ, փոստ…), բացի vivacell-ի գրասենյակներում՝ այնտեղ կարող ես երբ ուզես մուծես:
Փաստորեն ստացվում է այնպես, որ մուծելու համար տալիս են ընդամենը 1 շաբաթ: Դե էլ չասեմ այդ 1 շաբաթում ինչ հերթեր են գոյանում :[
Իսկ երեկ ամբողջ ՀՀ-ի բնակիչները (ներառյալ ես) վազել էին vivacell-ի գրասենյակները, որ արգելափակումից դուրս գան: Որ չմտա տեսա մոտավորապես 30-40 հոգի կանգնած հերթի են սպասում :o Բա որ չմոտեցա տեսա 5 հատ սպսարկման կետից 2-ն են աշխատում :o :[

Հա, մեկ էլ մյուս անակնկալներից. ինձ հեչ դուր չի գալիս երբ ինձ spam են անում sms-ներով՝ Գոլդեն ափրիքոթ, ջիրոտտի…
այ հիմա թող իմանան spam-ը ի՞նչ ա [email protected] ցավակցում եմ վիվա ջան, բայց «ակն ընդ ական, ատամն ընդ ատաման»

Welcome
19.08.2007, 22:33
Վիվասելը միշտ ճիշտա հաշիվ ներկայագնում ԵՎ ասեմ, որ եթե կասկածեք, կարաք 100 դրամ տալով ստանալ ձեր կատարած զանգերի ցուցակը:)

NetX
20.08.2007, 00:16
ՎիվաՍելլ-ի հերթական տխմար անակնկալներից մեկն այն է....
Վրդոհվելու տեղ ընդհանապես չունես,
որովհետև վարձը մուծելու ժամանակը ամսի մեկից մինչև 15ը (ներառյալ) ժամանակահատվածն է, իսկ ամսի 18ը ժամկետից 3օր անց է, եթե նույն լոգիկայով շարժվենք կարող ենք վրդոհվել թե ինչու ասենք 2 ամիս հետո չենք մուծում,

Եթե նույնիսկ հաշվի չափը փոստ չէր էլ հասել, ամեն ամսվա 1'ին հաշվիդ չափը ներկայացնող ՍՄՍ ա գալիս, ներկայացված հաշվի չափով կանխավճար անեիր !