PDA

Դիտել ողջ տարբերակը : Հայկական շուկա



Cassiopeia
06.07.2007, 10:19
Օր օրի տաքանում են եղանակները: Դրանց հետ միաժամանակ գնալով ավելի ու ավելի է վատթարանում Հայկական շուկայի վիճակը: Խոսքը ոչ թե շուկաների շենքերի ներսում առկա քաղաքակիրթ շուկայի մասին է, այլ հենց շուկայի պատերի տակ կատարվող առուծախի մասին: Մեր հարգարժան առևտրականներից յուրաքանչյուրը հենց իրենց “առևտրային տարածքին” կից ստեղծում է աղբանոց, նույնիսկ չմտածելով, որ մինչ երեկո ինքն է այդ խոզանոցի մեջ մնալու: Դրան գումարած բանաջարեղենի վրա անընդմեջ ջուր են ցանում, իբր այն թարմ պահելու և նրանց արտաքին տեսքը չկորցնելու համար: Իսկ այդ ջուրը հոսում է գետին, ու նրանց ստեղծած աղբանոցի հետ միաժամանակ դառնում հոտած ջրերով “ճահիճ”:
Ու այդ ոչ սանիտարական վայրերից մենք` հասարակ ժողովուրդս, մեր հանապազօրյա ուտելիքն ենք ձեռք բերում:
Զզվելի է…:[

քաղաքացի
06.07.2007, 10:31
Ամեն տեղ է այդպես: Շուկաներում լիքը աղբ է կուտկվում: Սխալն այն է, որ Հայաստանում դրանք մաքրում են խեղճուկրակ հավաքարարները, այն էլ ոչ ամեն օր: Իսկ ասենք քաղաքակիրթ երկրներում աղբը հավաքում են, հետո հատուկ նյութերով և ջրի մեծ ճնշումով մաքրում եղած չեղածը, այն էլ ամեն օր շուկայի փակվելուց հետո: Ինձ թվում է, եթե Հայաստանում էլ դա անեն ամեն օր, էլ հոտ չի գա: Ճիշտ է, որ վաճառողներն էլ են մեղավոր, օրինակ ավելի վատ էլ է լինում, երբ շուկայով անցնելիս սյուներից մեկի տակ դրված է լինում որևէ անասունի գլուխ (խոզ, կով…): Մսերի բաժնի մասին էլ չեմ խոսում :[

Ապե Ջան
29.03.2011, 18:57
Այսօր Հայաստանում արդեն կան մի շարք սուպերմարկետներ, որոնցում առկա է բանջարեղենների մեծ տեսականի: Ոչ մի հոտ, ոչ մի ճահիճ:
Այսօր Հայաստանւոմ սուպերմարկետներում չկա ոչնչի պակաս, բայց այդ ամենը պետք է գնել: Հարց է առաջանում, ինչո՞վ, ինչպես գնել եթե գները թանկ են: Ինչո՞վ են պայմանավորված այդ թանկ գները, ինչի՞ հետևանքով այն թանկացել, համաշխարհային ճգնաժամի, թե՞ ուղղակի Լֆիկը :[ այդ գներնա սահմնաել, այդպես պետք է լինի:

Adriano
29.03.2011, 20:38
Այսօր Հայաստանում արդեն կան մի շարք սուպերմարկետներ, որոնցում առկա է բանջարեղենների մեծ տեսականի: Ոչ մի հոտ, ոչ մի ճահիճ:
Այսօր Հայաստանւոմ սուպերմարկետներում չկա ոչնչի պակաս, բայց այդ ամենը պետք է գնել: Հարց է առաջանում, ինչո՞վ, ինչպես գնել եթե գները թանկ են: Ինչո՞վ են պայմանավորված այդ թանկ գները, ինչի՞ հետևանքով այն թանկացել, համաշխարհային ճգնաժամի, թե՞ ուղղակի Լֆիկը :[ այդ գներնա սահմնաել, այդպես պետք է լինի:

Դե մի կողմից ընդունելի չէ հակասանիտարական իրավիճակը, դա նույնիսկ զզվանք է առաջացնում:[ Սակայն մարդկանց իրենց օրվա հացից զրկելուց առաջ լավ պետք է հաշվարկ անեն: Բացի այդ ճիշտ կլիներ մոտակա մի երկու տարում վերջիններիս արտոնություններ տալ: Ինչ վերաբերումա գներին, ապա արդեն լրիվ պարզ է դառնում, որ դրանց պատճառը մոնոպոլ տնտեսություննա: Ու թանկագին վարչապետի այդ հապճեպ քաղաքականությունները էլ ավելի են կենտրոնացնում ողջ առևտուրը մի քանի մարդու ձեռքում, որը անշուշտ չի հանգեցնի գների նվազման:

boooooooom
18.01.2012, 22:26
Ես համաձայն եմ որ Հայկական շուկան :[, բայց վերացնելուն համաձայն չեմ: Ընդամենը պետք է առևտրի համար նորմալ պայմաններ ստեղծել: Ինձ ավելի հաճելի կլիներ գյուղ արտադրանքը գյուղացուց գնել, իմանալով որ իմ փոքրիկ ներդրումն ունեցա գյուղատնտեսության մեջ, քան թե սուպերմարկետի թանգ ու վատ ապրանքն առնելով նպաստել ինչ որ մեկի վզի հաստացմանը