PDA

Դիտել ողջ տարբերակը : Իմ դիտարկումներից



impression
04.07.2007, 21:46
Ժողովուրդ ջան, իմ ամենասիրելի զբաղմունքներից մեկը մարդկանց ուսումնասիրելն է: Ես հետևում եմ մարդկանց սովորական, առօրյա խոսակցություններին, ուսումնասիրում եմ շարժուձևը, խոսելու ոճը, դիմախաղը, մի խոսքով, այն ամենն, ինչ հնարավոր է ֆիքսել անծանոթ մարդկանց հետ մի քանի րոպե շփվելու ընթացքում: Հետո՝ մի քիչ երևակայություն, ենթադրությունների երկար շարանից ընտրում եմ ամենահավանականներն ու ստեղծվում են կերպարներ: Իրական կերպարներն իրական մարդկանց, ովքեր ապրում են մեզ հետ նույն քաղաքում, նույն հանրապետությունում, նույն մոլորակի վրա: Մտադիր եմ շարք ստեղծել, ուստի ներկայացնում եմ առաջին գործը:

ՆԱԽԱԶԳՈՒՇԱՑՈՒՄ. Ամեն ինչ հնարված է, ցանկացած համընկնում Ձեր որևէ ծանոթ-բարեկամի հետ զուտ պատահականություն է ;)

Եվ այսպես, սկսենք.

1. ՍՈՎՈՐԱԿԱՆ ԵՐՋԱՆԿՈՒԹՅՈՒՆ

Ես նայում եմ քեզ ու զզվում քո անկողնուց.
Յուղոտ դնչով ամուսինդ փորը ցցած
Փսլնքոտ լակոտիդ վրա է գռմռում,
Հետո զկրտում և գոհ գնում խոհանոց`
Քո պատրաստած հրաշքները ոչնչացնելու.
Ամեն ոք բարբարոս է:
Լամպից լույսը կաթում է
Անատամ որդուդ վրա,
Իմ գլխացավը դառնում է անտանելի,
Դու ժամանակին շատ լավ պարում էիր, երևի,
Կազմվածքդ դեռ չի փչացել:
Եթե դեմքիդ ճարպերը քերենք, լավիկը կդառնաս.
Հեռուստացույցի դիմաց դեմքդ ես քչփորում.
Էկրանն արդեն անթափանց է դարձել
Ձեր ընտանեկան համատեղելիությունից:
Մեծ աղջիկդ հաճույքով փոքր քրոջը կայլանդակեր,
Իսկ փոքրը հաստատ պարտքի տակ չէր մնա,
Հետո երկուսով կլպստեին փոքր եղբորը,
Որի թշերը ծաղկել են ճենճահոտ համբույրներից:
Ճաշին ֆռթացնում ու չպչպացնում եք ամբողջ ուժով`
Ապուրին հաղորդելով ռոմանտիկ մեղեդայնություն:
Գիշերը երեխաներդ քնում են կողքի սենյակում`
Կուշտ լեզվակռիվ տալուց հոգնած,
Դու ամուսնուդ հետ մարմնամարզական
Նոր հնարքներ ես մոգոնում,
Որ անտեսելով նրա փորի չափսերը`
Տրվեք սիրո հաճույքներին:
Հետո նա փորը քորելով գնում է բաղնիք,
Իսկ դու դեռ երկար չես քնում`
Զգալով մարմնիդ մարմրող կրակները…

Philosopher
04.07.2007, 21:59
Լավ էր, կեցության ճահիճն է` իր նատուրալիստական մանրամասներով: Ինչ-որ զոլայական բան կար. կեցության թակարդը, որ դրվում է ամեն հայ Ժերվեզայի ոտքերի տակ ու նրան դարձնում ճենճահոտի ու լվացքահոտի ճորտը: Տղամարդու կերպարը դիպուկ է, հայկական է, ցավալիորեն մարդկային ու անասնական միաժամանակ: Երեխաները դեռ չկան որպես կերպարներ,բայց կլինեն, սակայն ոչ թե արդեն որպես կերպարներ, այլ սոցիալական, հոգեբանական, բարոյական ողբերգություն, չգիտակցված, բայց ամեն վայրկյան խորապես վերապրվող ողբերգություն: Ճահիճ է, ողբերգական ճահիճ, առանց մարդու ու մարդկայինի, առանց լույսի ու ապագայի, առանց յուրաքանչյուրի իրական անձի. դիմակախաղ է ճահճի մեջ, որի ավարտը միշտ խեղդվելն է: Գեղարվեստական ձևը ճիշտ ես ընտրել. այս դեպքում հանգ ուվանկ պետք չէ. գոյաբանական էպոսները հանգ ու վանկի կարիք չունեն: Սա էլ կենցաղի ճահճի էպոսն է, ինքն իրեն անվերադարձելիորեն կորցրած մարդկային գոյության ողբերգական էպոսը: Լավ էր, իսկապես, կեցցես:

StrangeLittleGirl
04.07.2007, 23:29
Լի՛լ, էսօր որ պատմեցիր, ինչ-որ տեղը չբերեցի, բայց որ նոր նայեցի, հիշեցի, որ կարդացել եմ :)
Շատ հավես, տիպիկ հայկական ընտանիք ես ներկայացրել :)

Wisper
04.07.2007, 23:59
Էս վերնագիրը կարդալով ես միանգամից մտածեցի, որ հաստատ Բյուրնա գրել :D :oy :): Բայց դե ընտիր էր....
Բայց մոռացել ես ամուսնու՝ կանանց կողմից ամենաչսիրված բանի մասին՝ քաչալ գլխի մասին... :lol :hands

impression
16.07.2007, 00:11
2. Պիաֆ...

Սրճարան է. շոգ, անտանելի.
Ու նստած ես դու` ձեռքիդ սիգարետ
Մազերդ ես շոյում ձեռքով թառամած:
Քո բազմաբնույթ մազերի գույնից
Չի էլ տարբերվում քո տեսքն անհեթեթ,
Ու ես կարծում եմ, որ դու դա ես հենց`
Դիմակավորված կնճիռներիդ մեջ:
Մի շիշ գարեջուր` մատի շարժումից
Գլխի է ընկնում մատուցողը ժիր.
(Նա ոնց որ նոր է, դեռ չի բթացել)
Դե մոխրամանն էլ փոխիր, դանդալոշ,
Թե չէ` հնի մեջ տեղ չի մնացել:
Պարանոցիցդ կախվել է անզգա
Ոսկու կես կիլո, ինչ-որ քարեղեն,
Հագիդ շղարշը, որ արդեն վաղուց, դեռ նախկին դարից
Մոդայի մեջ չէր, ինչ-որ մի միստիկ համադրությամբ
Այնքան է սազում քո ողջ կերպարին,
Որ մտածում եմ` դու նաև տանն ես այդ տեսքով շրջում,
Միայն թե գլխիդ` մի գունդ բիգուդի…
Եղունգներդ սուր, հակամարդկային
Աչքերդ` ներկած սև հաստ մատիտով,
Իսկ շրթունքներդ, եթե եղել են,
Այժմ կորել են կնճիռներիդ սուր կարերի ներքո…
Տանը դու հաստատ ունես պատեֆոն,
Որից երբեմն հնչում է խռպոտ ու աստվածային
Պիաֆը դեռ ողջ….
Դու դեռ չգիտես, որ նա էլ չկա:
Դու դեռ չգիտես, որ դու էլ վաղուց, արդեն շատ վաղուց
Մաշվել ես, անցել, մնացել ինչ-որ հեռու երազում,
Ու քո հին տեսքը քաղաքի այս նոր ոճին չի սազում:
Non, rien de rien...
Non, je ne regrette rien....

Երվանդ
16.07.2007, 02:48
Լիլ դու ՏՂԱ ես:)

Angelina
16.07.2007, 10:50
Հետաքրքիր էր:

StrangeLittleGirl
16.07.2007, 11:09
Լի՛լ, շատ լավն էր :D
Բայց բառարանի մասին ինչու՞ չգրեցիր :D

Ուլուանա
16.07.2007, 14:07
Զզվելի էր... :[ Այսինքն՝ ուզում եմ ասել, որ շատ տպավորիչ էր, էլի։ :hands
Շատ տիպիկ գարշելի կերպարներ ես կերտում՝ իրենց գարշելիության մեջ կատարյալ։ :D Ապրես։ :ok

Լիլ, բայց այ էս տողերի դասավորությունը որ մի քիչ փոխես, ինձ թվում է, ավելի լավ կհնչի, օրինակ, այսպես. :oy

Հագիդ շղարշը, որ արդեն վաղուց՝
Դեռ նախկին դարից, մոդայի մեջ չէր,
Ինչ-որ մի միստիկ համադրությամբ
Այնքան է սազում քո ողջ կերպարին...
Նախավերջին տողում կարծես մի վանկ պակաս լինի... :8

impression
16.07.2007, 16:10
Նախ՝ շնորհակալ եմ բոլորից, ովքեր չեն ալարել, գրել են, մանավանդ, Երվանդ ջան, :hands
Անահիտ ջան, չեմ կարող էլի չհամաձայնել :D Բախտս բերել է, որ մոդերատորն այդքան ճիշտ է ընկալում իմ տեխնիկական թերացումներն ու սրտացավ մոտեցում է ցուցաբերում: Ան ջան, դե որ գրել ես, մի հատ էլ նեղություն կքաշե՞ս ազատ ժամանակ.... ;) Շատ մերսի անկեղծության համար, դա շատ կարևոր է ինձ համար: Առողջ քննադատությունը անիմաստ գովեստներից հազար անգամ ավելի լավ է, ու, ի տարբերություն գովեստների, նաև՝ օգտակար ;)

Amaru
16.07.2007, 18:41
Էլի եմ ուզում :))))

Grieg
16.07.2007, 20:39
Լավ է նկարագրված սակայն ինչու միշտ այդպիսի տհաճ պատկերներ նկարագրել՞
թե գեղեցիկը արդեն համարվում է պարզ և սենտիմենտալ..

impression
16.07.2007, 21:24
Լավ է նկարագրված սակայն ինչու միշտ այդպիսի տհաճ պատկերներ նկարագրել՞
թե գեղեցիկը արդեն համարվում է պարզ և սենտիմենտալ..

Իհարկե ոչ, պարզապես այս շարքը նվիրված է նմանատիպ կերպարներին: Գեղեցիկի մասին, կարծեմ, գրել եմ, եթե հիշողությունս ինձ չի դավաճանում ;)

Վարպետ
16.07.2007, 22:50
Grieg-ին
Կարդացեք, օրինակ, Բոդլեր ;) Ու կհասկանաք, որ ոչ միայն գեղեցիկի նկարագրությունն է գեղեցիկ լինում:

Selene
16.07.2007, 23:12
Լիլիթ ջան ընտիր էր:hands
Մի պահ թվաց, թե հենց ինքն իր ողջ հնությամբ դիմացս է կանգնած:o:)

impression
28.07.2007, 02:14
Զարուհին
Էս անձնավորությունը հորինված չէ, նա կա, գոյություն ունի, ես նրան ճանաչում եմ

Երբ գիշերը` իր քայլերով դանդաղ
Հարբեցողի պես զբոսնում է դրսում,
Լուսնի անտարբեր արցունքները պաղ
Բաց լուսամուտից սենյակ են հոսում:

Պատուհանի մոտ նստած է անշարժ
Խուլ մորաքույրը` պառաված կատուն,
Աչքերում` ինչ-որ կապույտ զառանցանք,
Երկար մատներին` հանցանքներ թաքուն…

Երբ տանիքներին բազմում են ծույլ-ծույլ
Ժպիտները նոր բացվող արևի,
Նա ճոճաթոռում մատներով իր թույլ
Մրջյունն է որսում շալի վրայի…

Նա մահանում է աստիճանաբար,
Արդեն գրեթե քսաներեք տարի,
Ճոճաթոռի հետ անցնում դարից դար`
Որսալով զբոսնող իր ոջիլներին….