PDA

Դիտել ողջ տարբերակը : Երևան ջուր



Artgeo
04.07.2007, 13:45
Ընդհանրապես իշխանությունների կողմից իրականացված կասկածելի գործարքները անթիվ ու անհամար են, սակայն կան ոլորտներ, որտեղ իշխանության կասկածելի գործողությունների հետևանքները բնակչությունը ուղղակիորեն զգում է իր մաշկի վրա: Այդպիսի մի կասկածելի գործարք իրականացվել է նաև Երջրմուղկոյուղու հարցում:
Խոստացված 24 ժամ ջուրը չկա ու չի էլ սպասվում, որ կլինի ու սա չնայած նրան, որ ջրաչափերը միանգամից տեղադրեցին: Բակում, որտեղ ապրում եմ ես, ամեն օր երբ ջուրը միացնում են, մի մեծ ճահիճ է առաջանում: Ձմռանը այդ ջուրը սառչում է և սահադաշտ գնալու կարիք չի լինում: Ես այդ բակում ապրում եմ արդեն 5-6 տարի, ասում են, որ մինչ այդ էլ է այդպես եղել: Էլ չեմ խոսում խողովակից եկող կասկածելի պարունակության ու հոտի մասին:
Հայաստանում շատերի համար է ացի խնդիրը բարդ, սակայն ջուրն ավելի է անհրաժեշտ: Երբևէ այս հարցը լուծում կստանա՞:

Artgeo
14.03.2009, 00:35
Սրանք լրիվ աննորմալ են: Հիմա էլ անկապ վերցրել տան բաժանորդի ազգանունն են փոխել :o Ազգանվնափոխել են... Ինչի՞ են փոխել, ո՞վ ա փոխել, Ջրմուղկոյուղին տեղյակ չի... Գժվել կարելիա:

Ձայնալար
14.03.2009, 18:21
Կարծեմ հիմա «Երևան ջուր» ա կոչվում: Առաջ մեր տան ծորակից նախանձելիորեն համեղ ջուր էր գալիս, հիմա ես ծորակից ընհանրապես ջուր չեմ խմում: Իսկ մեկ խորանարդ մետրի համար գանձվող գումարը մոնոտոն աճում է :)

ministr
15.03.2009, 12:30
Ուղիղ 2 շաբաթ զանգում եինք որ գային խմելու ջրի խողովակի վթարը վերացնեին... արդեն կարգին լիճ էր գոյացել... հետո էլ ճառում են թե կորուստները շատ են.. այ տավարներ վթարները հլա ժամանակին վերացրեք տեսնեմ կորուստներից ինչքան կմնա..?

dvgray
15.03.2009, 17:15
Ուղիղ 2 շաբաթ զանգում եինք որ գային խմելու ջրի խողովակի վթարը վերացնեին... արդեն կարգին լիճ էր գոյացել... հետո էլ ճառում են թե կորուստները շատ են.. այ տավարներ վթարները հլա ժամանակին վերացրեք տեսնեմ կորուստներից ինչքան կմնա..?

հետս՞ :)
շատ հետաքիրքիր ռոմանի սկիզբ է :8: իսկ ինչ՞ եղավ հաջորդ երկու շաբաթների ընթացքում :)

ministr
15.03.2009, 22:12
Դոլարի կուրսը բարձրացավ :)

Եկան սարքեցին բակն ել ցեխակոլոլ արին գնացին... մինչև հիմա նենց ցեխա ոնց որ գեղի ճամփա

Artgeo
28.03.2010, 03:24
ԹԱՆԿԱՑՈՒՄ Է ԱՄԵՆՈՒՐ, ՀԵՐԹԸ ՔԵԶ ԷԼ ՀԱՍԱՎ, ՋՈՒՐ

Սուրբ ճշմարտություն է. առանց էլեկտրականության դեռ կարելի է ինչ-որ կերպ դիմանալ (սրա դառը փորձը հո ունենք), առանց ջրի պարզապես անհնար է։ Պատկերացնո՞ւմ եք՝ ի՞նչ կլինի՝ հակասանիտարական վիճակ ու մանրէների գրոհ…

Փառք Աստծու, ծորակը բացելիս լսում ենք բաղձալի խոխոջյունը։ Ճիշտ է՝ գրաֆիկով, բայց լսում ենք։ Այլ հարց է, թե որքան ենք վճարում այդ գրաֆիկի համար։ Իսկ վճարում ենք ոչ քիչ։ Ու դեռ էլ ավելի շատ պիտի վճարենք։

Հուլիսի 1-ից Երեւանում ու շրջակա բնակավայրերում 1 խորանարդ մետրի համար գործող 181 դրամ սակագինը ծրագրված է բարձրացնել մինչեւ 207 դրամի։ Վերջերս այս մասին հաղորդեց «Երեւան ջուր» առեւտրային ընկերության տնօրեն Գագիկ Մարգարյանը։ Վրդովեցուցիչ է, անշուշտ, սակայն պրն Մարգարյանը շտապեց մեզ հոգեբանորեն հանգստացնել՝ նկատելով, թե քանի որ էլեկտրաէներգիայի սակագների բարձրացում չի ծրագրվում, այս չորրորդ ցուցանիշը հաշվարկներում նկատի չի առնվել, արդյունքում ջրի գինը բարձրանալու է 14%-ով։ Շնորհակալությո՛ւն։ Ընդամենը՝ 14։ Կարո՞ղ էին, չէ՞, բարձրացնել 40%-ով, 70%-ով, կրկնակի, ավելի շատ… Իսկ բարձրանում է ընդամենը ողորմելի 14 տոկոսով։ Ծիծաղել կարելի է։

Այժմ՝ լրջորեն։ Պրն Մարգարյանը հաղորդեց, որ անցյալ տարի իրացումը կազմել է 55, 5մլն խմ։ 31, 72մլն-ը ծախսել են ջրաչափ ունեցող տնային սպառողները, 2մլն-ը՝ առանց ջրաչափի սպառողները եւ 21, 77մլն-ը՝ արդյունաբերական սպառողները։ Ձանձրալի՞ թվեր են։ Համբերե՛ք։ Այժմ սկսվում է ամենահետաքրքիրը։ Ջրի կորուստները կազմել են 307,3մլն։ Պատկերացնո՞ւմ եք։ Երեւանցիները սպառում են 55 միլիոն, իսկ ավելի քան երեք հարյուր միլիոնը ինչ-որ տեղ է անհետանում։ Ֆանտաստիկա է։ Ի՞նչ է ստացվում։ Ստացվում է, որ մենք վե՛ց (6) անգամ ավելի շատ ենք վճարում, քան սպառում ենք։ Փաստորեն, 181 դրամ/խմ արժեքի դեպքում մեր կողմից ջրի օգտագործման իրական գինը կազմում է ընդամենը 30 դրամ խմ-ի համար։ Մնացած 150 դրամը մենք վճարում ենք ոչ մի բանի համար։ Ինչ-որ մեկի կողմից կորցրած ջրի։ Սա նման է մոտավորապես այն բանին, երբ մեծ ճանապարհի ավազակը զոհից խլում է մոտն ունեցած 6 ոսկերդամից 5-ը՝ մեկը ողորմածորեն թողնելով նրան։ Ահա թե ինչի է սա նման։ Եվ ուրեմն «Երեւան ջուրը» ավելի շատ նման է ոչ թե բիզնես կազմակերպության, այլ… ասենք, սոմալիցի ծովահենների։

Ամփոփենք։ Սպառողները (մենք ու դուք) վճարում են մի սակագնով, որն արդարացված է սոսկ 1/6-րդ մասով։ Իսկ Երեւանում տարվա ընթացքում ավելի քան 300մլն խմ ջուր ձախ է հոսում։ Բաշխիչ կայաններում տարրական կափույրները սարսափելի ձեւով կաթկթում են։ Դրանք՝ այդ կափույրները, տեղադրվել են դեռեւս Սովետի օրոք ու այդ ժամանակվանից կաթկթում են։ Ջուրը հենց այնպես աննպատակ հոսում է (թերեւս արժե, որ հարգարժան «Երեւան ջուրն» այս ուղղությամբ վերջապես ինչ-որ բան ձեռնարկի)։ Ու ոչ թե պարզապես ջուր է հոսում, այլ բարձրորակ, մշակված, քլորացված, մաքրված, որակյալ ջուր է հոսում։ Իմիջիայլոց, խորանարդ մետրը 181 դրամով հաշվելիս 2009թ. «կորած» ջրի արժեքը կազմում է գրեթե 120մլն դոլլար։

Ի դեպ, չի բացառվում, որ խոշոր սպառողները, օրինակ՝ անթիվ-անհամար ավտոլվացման կետերը, աշխատում են «ձախ» ջրով։ Իսկապես, ինչո՞ւ մեքենաները լվալ տեխնիկական ջրով, եթե կարելի է օգտագործել ծորակի ջուրը։ Մի քիչ գումար դիր «Երեւան ջրի» միջին կարգի չինովնիկի գրպանն ու ուզածիդ չափ օգտագործիր… Եվ նման, մեղմ ասած, հրեշավոր իրավիճակում «Երեւան ջուրը» առանց քաշվելու հասարակական ծառայությունները կարգավորող հանձնաժողովին սակագնի բարձրացման հայտ է ներկայացնում։ Եվ այս ողջ խայտառակությունը կոչվում է «ծառայությունների սակագնի ամենամյա ճշտում»։ Եվ ինչով է ընկերությունը սա հիմնավորո՞ւմ։ «Նաիրիտի» կողմից օգտագործման կրճատում, եվրոյի կուրս, արժեզրկում… Իսկ ընդհանրապես կարեւոր չէ, կարող էին հիմնավորել եւ արեգակի վրայի բծերով։ Գլխավորը ինչ-որ բան հիմնավորված գրելն է։ Այսպիսի «ճշտման» արդյունքում ընկերությունը տարեկան հավելյալ եկամուտ կստանա 55մլն-ը բազմապատկած 26-ով (դրամ) եւ բաժանած 400-ի չափով, ինչը կազմում է մոտ 3, 6մլն դոլլար։ Ու սա՝ ո՛չ մի բանի համար։ Հասարակական ծառայությունները կարգավորող հանձնաժողովի սոսկ մեկ որոշումով։ Տարրական արդարությունը պահանջում է, որպեսզի հանձնաժողովի անդամները ինչ-որ ձեւով պարգեւատրվեն այսպիսի հավելյալ եկամտի ստացմանն աջակցելու համար։

Ավելորդ չէ հիշելը, որ երբ պայմանագիր կնքվեց Ջրային տնտեսության կոմիտեի ու «Երեւան ջրի» ֆրանսիական սեփականատիրոջ միջեւ, ջրի սակագինը կտրուկ բարձրացավ 150 դրամի՝ պայմանով, որ աստիճանաբար պիտի իջնի։ Իբր թե նոր օպերատորին առաջին մի քանի տարվա աշխատանքում անհրաժեշտ են մեծ միջոցներ մաշված ինֆրակառուցվածքը մոդեռնացնելու ու կորուստները կրճատելու համար…

Ինֆրակառուցվածքի մոդեռնացում։ Ինչ-որ առանձնապես չի երեւում։ Ոնց որ Սովետի օրոք էր, նույնն էլ հիմա է։ Շատ տեղամասերում խողովակները 30 տարուց ավելի է, չեն թարմացվել. պարզամիտներիս միայն թվում է, որ ծորակից խմելու ջուր է հոսում (եթե, իհարկե, հոսում է)։ Նման խողովակների միջով անցնելով՝ այն պարզապես չի կարող խմելու մնալ։

Կորուստների կրճատում։ Տարեկան 300մլն խմ-ից ավելի՞ն է «կորուստների կրճատումը»։ Այս կապակցությամբ մանրամասնեմ։ Բանն այն է, որ համաձայն Հայաստանի կառավարության ու ջրամատակարարող ընկերության միջեւ 2005թ. կնքված պայմանագրի, սակագնի վերջին բարձրացումը պիտի լիներ 2006թ. , իսկ 3 տարի անց ջրի գինը պետք է աստիճանաբար իջներ եւ վարձակալման 10-րդ տարում հասներ 93 դրամի։ Փաստորեն, ջրի սակագինը պետք է էժանանար 2009 թվականից, եւ այսօր «Երեւան ջուրը», որպես կարգին բիզնես կազմակերպություն, գինը բարձրացնելու իրավունք չուներ, այլ պարտավոր է իջեցման նախաձեռնությամբ հանդես գալ։

Մի քիչ էլ այսպիսի «կրճատում», եւ Երեւանի բնակիչները ստիպված կլինեն իրենց բակերում արտեզյան ջրհորեր փորել։ Ասում են, որ որակի առումով արտեզյան ջուրն աղբյուրի ջրին չի հասնում։ Բայց այն ամեն դեպքում ավելի լավը կլինի խմելու այն ջրից, որը մեզ մեկ-մեկ հասնում է ժանգոտած ու մաշված խողովակներով։ Դե իսկ գնի առումով ընդհանրապես բառեր չենք գտնում։

ԱՐԱ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ

http://eter.tv/

Վիշապ
28.03.2010, 15:38
Ջրի ահռելի կորուստների մասին լոլոները դարիս մեծագույն հանցագործությունների շարքից է։ Շատ տեղերում, այդ թվում մեր թաղամասում ցուրտ սեզոնին գրեթե 24 ժամյա ջուր կա, իսկ այ ամռանը ջուրը սկսում է «կորուստներ ունենալ» ու ողջ գիշեր ջուր չի լինում, իսկ հաճախ միայն առավոտյան և երևեկոյան է ջուր լինում։ Ինչո՞վ է պայմանավորված այս առեղծվածային «կորուստը», աաաա՞:P Կռահեք մի անգամից։ «Ախ իմ հայրենիքի՜ քաղցր ջուրը օձերն ու գորտերն են խմում:sulel» երգը ձեզ ոչինչ չի՞ ասում։ Մինչև կռահեք, մի բան էլ հուշեմ, ուրեմն առաջ Կոմիտաս թաղամասի ջուրը Գառնու ջուրն էր, իսկ Դավթաշենի ու Աջափնյակի ջուրը Ապարանի քաղցրահամ ջուրն էր, իսկ այժմ Գառնու ջուրը իջել է կենտրոնի որոշ թաղամասեր (անպայման էլիտարոտ), իսկ Կոմիտասի, Աջափնյակի ու Դավթաշենի ջուրը դարձել է քլորոտ, ժանգահամ, նեխահամ ջուր։ Մի երկու տարում այդպես վառ արտահայտված էկոլոգիական աղե՞տ տեղի ունեցավ ինչ է… Իհարկե ոչ, պարոնայք, պարզապես ֆեոդալական կարգերը վերջնականապես հաղթեցին Հայաստանում և թարմ ու ամենակարևորը՝ անվճար ջրի տերը դարձան ընտրյալները։ Մինչ մեր ծորակի ջուրը կտրվում է, ապա ինչ որ տեղ, պարիսպների հետևում թարմացվում են լողավազանների ջրերը, ջրվում են պարտեզները, ձկնաբուծարանների, ակվարիումների, գազանանոցների ավազաններն են լցվում, մաքրվում են տարածքները, և վերջապես լողանում են մարդի՜կ… Իսկ մենք՝ հարիֆներս վճարում ենք նրանց կայֆերի համար, և ոչ միայն ջրի վարձի տեսքով։ Իսկ թարմ ջուրը ինչպես գիտեք բնական էներգիա է, առողջության գրավական, բաց թողած կամ ամբարած ջուրը կորցնում է իր էներգետիկ հատկությունները, սա թեկուզ գիտականորեն մինչև վերջ չհիմնավորված, բայց փորձնականորեն ապացուցված փաստ է։ Փորձեք հոգնած ժամանակ սարի տակից դուրս եկող աղբյուրի ջուրը խմել և միարժամանակ «Նոյ» խմել, կզգաք տարբերությունը։
Նաև դրանից է, որ հիվանդություններն ու տկարությունները վերջերս շատացել են։ Քուշքյանի աչքն էլ էնտեղ լույս։

Ձայնալար
28.03.2010, 21:17
Երկու օր ա մեր ջուրը չեն կտրում, չեմ ջոկում՝ որտե՞ղ են ուզում մեզ գցեն :D

Hda
28.03.2010, 21:28
առավոտվանից մերը կտրվածա:angry
կիրակի օրով հեչ չի դզում

Artgeo
28.03.2010, 22:25
Մերը միշտ առավոտ երկու ժամ, երեկոյան երկու ժամ ա եղել, անկախ քաղաքական դրվածքից, եղանակից, Մեդվեդևի տրամադրությունից… Մեկ-մեկ ճիշտ ա, շեղվում են դրանից… Էդ երկու ժամն էլ չեն տալիս…

Հայկօ
28.03.2010, 22:43
Մերը միշտ առավոտ երկու ժամ, երեկոյան երկու ժամ ա եղել, անկախ քաղաքական դրվածքից, եղանակից, Մեդվեդևի տրամադրությունից… Մեկ-մեկ ճիշտ ա, շեղվում են դրանից… Էդ երկու ժամն էլ չեն տալիս…

+ 1

Kita
28.03.2010, 23:53
առավոտվանից մերը կտրվածա:angry
կիրակի օրով հեչ չի դզում

Ինձ հետաքրքիր է, զգուշացրել են գոնե? Բաղրամյանի տարածքում ջուր չկա, նոր սկսես թեթևակի գալ ու էլի կիրակի օրով:angry

Լուսաբեր
29.03.2010, 11:25
Մերն էլ առաջ ժամով էր, հիմա մշտական են դարձրել: