PDA

Դիտել ողջ տարբերակը : Օլիմպիական խաղեր 2014



Artgeo
04.07.2007, 13:34
Այսօր գիշերը Գվատեմալայում կընտրվի 2014 թվականի ձմեռվա օլիմպիական խաղերի մայրաքաղաքը: Ըստ ձեզ, ո՞ր քաղաքը կհաղթի:

Cassiopeia
04.07.2007, 13:36
Ափսոս Կանադան չկա մրցակցող երկրների մեջ.. իսկ Կանադայի բացակայության դեպքում` Զալցբուրգը կլինի

Երվանդ
04.07.2007, 13:44
Սոչինել ոչ վատ շանսեր ունի, մանավանդ որ Պուտինը անձամբա ներկայացնելու իրանց ծրագիրը:

Ավելացվել է 47 վայրկյան անց
Սոչիում լիներ կարելի էր գնալ գեղասահքը նայելու, կայֆ կլիներ:)

Vishapakah
04.07.2007, 14:13
Իհարկե Սոչիյում. Մյուս քաղաքները շանսեր չունեն.

Artgeo
04.07.2007, 16:08
Իրականում Սոչին մեծ խնդիրներ ունի ինֆրաստրուկտուրայի հետ կապված:
Կա ընդամենը մեկ ճանապարհ, որը ամեն օր խցանվում է, օլիմպիական խաղերին անհրաժեշտ ինֆրաստրուկտուրան մտադիր են կառուցել արգելանոցի տարածքում... և այլն, և այլն...
Իմ կարծիքով ամենահավանականը Զալցբուրգն է:

Artgeo
05.07.2007, 04:54
Ընդամենը 4 ձայնի առավելությամբ (Պխենչխան - 57, Սոչի - 61) հաղթեց Սոչին;

Ուրվական
05.07.2007, 08:58
Տենց էլ պիտի լիներ, քանի որ Պուտինը գնացել էր: Պատկերացնում եք, Պուտինը գնացել ա, ու Սոչին չի հաղթել, ոնց կընկներ Պուտինի ռեյտինգը: Եթե ինքը չիմանար, որ Սոչին ա հաղթելու, չէր գնալու: Ամեն դեպքում, ինձ թվում ա, որ Ռուսաստանը շատ լավ կարող է անցկացնել այս օլիմպիադան: Դե ինչ, սպասենք:

Vishapakah
05.07.2007, 17:46
Բա որ ասում էի.:P

Նախ Ավստրայի հեղինակությունը ընկել էր, կապված 6 մարզիկների դոպինգի սկանդալի, որի պատճառով նրանց ցմահ որակազրկել էին, հետո էլ Զալցբուրգը կեղծ տվյալներ էր ներկայացրել, թե իփռ ունի արդեն 11 մարզական կառույց. Դիտորտները գրանցել էին, որ դրանցից մեկը բերված տվյալներին չի համապատասխանում.:think

Կորեական քաղաքան էլ, ամենամոտ օդանավակայանից հեռու է եղել 200 կիլոմետր, որը ավելորդ խնդիրներ կառաչացներ Օլիմպիադան պատշաճ մակարդակով անցկացնելու.

Ես արդեն նշել էի, որ Սոչիից բացի, այլ քաղաքները շանսեր չունեն.

Artgeo
05.07.2007, 18:28
Ես արդեն նշել էի, որ Սոչիից բացի, այլ քաղաքները շանսեր չունեն.
+ Պուտինը չէր գնա, եթե համողված չլիներ, որ Սոչին է ընտրվելու: Ի դեպ ընտրությունները երկու փուլով են անցել: Առաջին փուլում Սոչին հետ էր Պխենչխանից: Զալցբուրգին ձայն տվողների մեծ մասը ձայնը տվեց Սոչիին:

Ինձ ավելի շատ հետաքրքրում է Պուտինի ու նրա թիմակիցների աժիոտաժը այս ամենի շուրջ: Այսօր բոլոր ռուսական պրոպուտինյան ալիքները ամպագորգոռ հայտարարություններով են լեցուն: «Սա ոչ միայն սպորտի հաղթանակ է, այլ քաղաքալան գնահատական մեր երկրի առաջընթացին ու ազատության» :o :think