PDA

Դիտել ողջ տարբերակը : Մինչև 20 տարեկանների ֆուտբոլի աշխարհի առաջնություն / U-20 World Cup 2007



Vishapakah
03.07.2007, 22:22
Կանադայում Հուլիսի 1-ին մեկնարկել է մինչեւ 20 տարեկանների Ֆուտբոլի Աշխարհի Առաջնությունը.

24 ազգային հավաքականներ բաժանվել են 6 խմբի, յուրաքանչյուրում 4-ական հավաքականներ.

Աֆրիկայի, Ասիայի եւ Հարավային Ամերիկայի Ֆուտբոլային Ֆեդերացիաները ներկայացնում են 4-ական հավաքականներ. Հյուսիսային եւ Կենտրոնական (Կոնկակաֆ) Ամերիկայի Ֆուտբոլի Ֆեդերացիան, ներկայացնում է 5 հավաքականներ. Եվրոպայի Ֆուտբոլի Ֆեդերացիան 6 հավաքական. Օվկիանիան 1 հավաքական.

Հավաքականները բաժանվել են խմբերի հետեւյալ դասավորությամբ.

«A» Խումբ
Չիլի
Ավստրիա
Կանադա (Առաջնությունը անցկացնող երկիր)
Կոնգո

«B» Խումբ
Իսպանիա
Ուրուգվայ
Զամբիա
Հորդանան

«C» Խումբ
Մեքսիկա
Պորտուգալիա
Նոր Զելանդիա
Գամբիա

«D» Խումբ
Բրազիլիա
Լեհաստան
ԱՄՆ
Հարավ. Կորեա

«E» Խումբ
Արգենտինա
Չեխիայի Հան.
Հյուսիս. Կորեա
Պանամա

«F» Խումբ
Նիգերիա
Շոտլանդիա
Ճապոնիա
Կոստա Ռիկա

Արդեն կայացել են առաջին տուրի, խմբային հանդիպումները, որոնք ավարտվել են հետեւյալ հաշիվներով.

«A» Խումբ
Չիլի-Կանադա 3:0
Ավստրիա-Կոնգո 1:1

«B» Խումբ
Զամբիա-Հորդանան 1:1
Իսպանիա-Ուրուգվայ 2:2

«C» Խումբ
Պորտուգալիա-Նոր Զելանդիա 2:0
Մեքսիկա-Գամբիա 3:0

«D» Խումբ
Լեհաստան-Բրազիլիա 1:0
ԱՄՆ-Հարավ. Կորեա 1:1

«E» Խումբ
Հյուսիս. Կորեա-Պանամա 0:0
Արգենտինա- Չեխիայի Հան. 0:0

«F» Խումբ
Ճապոնիա-Շոտլանդիա 3:1
Նիգերիա-Կոստա Ռիկա 1:0

Ամեն տուրից հետո, կներկայացնեմ ամփոփիչ արդյունքները.;)

Vishapakah
04.07.2007, 03:03
Կանադայում Հուլիսի 1-ին մեկնարկել է մինչեւ 20 տարեկանների Ֆուտբոլի Աշխարհի Առաջնությունը.

Ճշտում.
Առաջնությունը մեկնարկել է հունիսի 30-ին եւ ավարտվելու է հուլիսի 22-ին.

Հենց նոր ավարտվեց «D» Խմբի ԱՄՆ-Լեհաստան հանդիպումը. Ամերիկացիները խոշոր 6:1 հաշվով, ջախջախեցին լեհերին.

Vishapakah
04.07.2007, 14:22
2-րդ տուրի մյուս հանդիպումները ավարտվել են հետեւյալ հաշիվներով.

«D» Խումբ
Բրազիլիա-Հյուսիս. Կորեա 3:2

«E» Խումբ
Չեխիայի Հան.-Հարավ. Կորեա 2:2
Արգենտինա-Պանամա 6:0

2-րդ տուրից հետո D եվ E խմբերում հետեւյալ դասավորությունն է.

«D» Խումբ
1.ԱՄՆ 4 Միավոր
2.Բրազիլիա 3մ.
3.Լեհաստան 3մ.
4.Հարավ. Կորեա 1մ.

«E» Խումբ
1.Արգենտինա 4մ.
2.Չեխիայի Հան. 2մ.
3.Հյուսիս. Կորեա 2մ.
4. Պանամա 1մ.

Աբելյան
04.07.2007, 17:59
Ֆրանսիա ու Իտալիա չկան...
Արգենտինա եմ բալետ անում (Ագուերոյի համար) ու Մեքսիկա (Դոս Սանթոսի համար)

Vishapakah
05.07.2007, 17:58
Տեղի ունեցան մյուս խմբերի 2-րդ տուրի հանդիպումները.

«B» Խումբ
Ուրուգվայ-Հորդանան 1:0
Իսպանիա-Զամբիա 2:1

«F» Խումբ
Ճապոնիա-Կոստա Ռիկա 1:0
Նիգերիա-Շոտլանդիա 2:0

Խմբային դասավորությունը.

«B» Խումբ
1.Իսպանիա 4 Միավոր
2.Ուրուգվայ 4մ.
3.Զամբիա 1մ.
4.Հորդանան 1մ.

«F» Խումբ
1.Ճապոնիա 6մ.
2.Նիգերիա 6մ.
3.Կոստա Ռիկա 0մ.
4.Շոտլանդիա 0մ.

Փաստորեն F Խմբում Ճապոնիայի եւ Նիգերիայի հավաքականները տոնելով երկու անընդմեջ հախտանակ, ապահովեցին իրենց ելքը մինչեւ 1/8 եզրափակիչ.


Ֆրանսիա ու Իտալիա չկան...
Արգենտինա եմ բալետ անում (Ագուերոյի համար) ու Մեքսիկա (Դոս Սանթոսի համար)

Նույն նախասիրությունները ունենք. Ես նույնպես եղածից Հարավ Ամերիկյան ֆուտբոլն եմ նախնտրում. Հարցակվողական ոճը նախընտրելի է զուտ տոտալ ֆուտբոլավոճից.

Vishapakah
06.07.2007, 17:58
Տեղի են ունեցել 2-րդ տուրի վերջին հանդիպումները եւ որոշակիորեն արդեն ընդգծվել են առաջնության առաջատարները. Ստորեւ նշեմ վերջին կայացաց խաղերը.

«A» Խումբ
Ավստրիա-Կանադա 1:0
Չիլի-Կոնգո 3:0

«C» Խումբ
Գամբիա-Նոր Զելանդիա 1:0
Մեքսիկա-Պորտուգալիա 2:1

Խմբային դասավորությունները.

«A» Խումբ
1.Չիլի 6 Միավոր
2.Ավստրիա 4մ.
3.Կոնգո 1մ.
4.Կանադա 0մ.

Փաստորեն A Խմբում Տան տեր Կանադացիները չկարողանալով արդյունավետ խաղ ցույց տալ, առայժմ եզրափակում են խմբի աղյուսակը. Այս խմբում ուշագրավ խաղ է սպասվում 3-րդ տուրում, որտեղ ուժերը կչափեն Չիլիյի եւ Ավստրիայի հավաքականները. Հարավ Ամերիկյան ֆուտբոլը, ընդեմ Եվրոպականի.:)

«C» Խումբ
1.Մեքսիկա 6մ.
2.Պորտուգալիա 3մ.
3.Գամբիա 3մ.
4.Նոր Զելանդիա 0մ.

C Խմբում, Մեքսիկացիները երկու անընդմեջ հախտանակ տոնելով, գործնականում ապահովեցին իրենց հավաքականի ելքը 1/8 եզրափակիչ. Այս խմբում Պորտուգալացիները եւ Գամբիացիները առայժմ վաստակել են հավասար քանակով միավորներ, բայց քչերն են կասկածում, որ Պորտոգալիան առաջ է անցնելու Գամբիայից.

Vishapakah
06.07.2007, 18:56
Կանադայում անցկացվող ֆուտբոլի մինչեւ 20 տարեկանների Աշխարհի Առաջնության լոգոտիպը.

Էդգար
06.07.2007, 19:36
Vishapakah ստորագրությունդ շատ լավն է ու խորիմաստ:
Ուղղակի էս թեմայում գրեցի,որովհետև էս թեմայի հեղինակն ու «ոգին» դու ես

Vishapakah
07.07.2007, 20:14
Անցաց գիշեր տեղի ունեցան 3-րդ տուրի առաջին հանդիպումները. 1/8 եզրափակիչ են մտնելու բոլոր առաջին եւ երկրորդ տեղեր գրավված, ինչպես նաեւ 3-րդ տեղ գրավված, 6 խմբերի լավաքույն 4 հավաքականները.

Այդ պատճառով, ամենավերչին տուրում սպասվում էր, ամենաանզիճում պայքարը եւ սպասված ճակատամարտերը արդարացվեցին.

Առաջինը տեղի ունեցավ E խմբի վերջին տուրի հանդիպումները.

«E» Խումբ
Արգենտինա-Հյուսիս. Կորեա 1:0
Չեխիայի Հան.-Պանամա 2:1

Ի դեպ, E խմբի երկու խաղերը, տեղի էր ունենում նույն ժամին եւ երկու խաղերն էլ դիտում էի ուղիղ եթերով. Արգենտինա-Պանամա խաղը EuroSport հեռուստատեսությամբ, իսկ Չեխիա-Պանամա խաղը ինտեռնետ կապի միջոցով եւ ֆուտբոլային գիշերը ստացվել էր, գարեջրի ընկերակցությամբ.:ok
Երկու խաղ միարժամանակ.:)

Արգենտինայի տրամաբանակ հաղթանակից հետո եւ Չեխիայի անտրամաբանական հաղթանակից հետո (Այս խաղում, կողմանակալ դատավորը, խաղաղվերջում ուղղակի կոտրեց Պանամացիների դիմադրությունը, անհիմն բազում բազմագույն քարտեր շռայլելով) որը տրամաբանորեն, ամենաքիչը պետք է ավարտվեր ոչ-ոքի, պատրաստվեցի դիտել օրվա ամենասկզբունքային եւ սպասվող հանդիպումը ԱՄՆ-Բրազիլիա. Ցավոք EuroSport հեռուստատեսությունը էլ խաղեր չէր հեռարցակելու եւ D խմբում կայանալիք երկու հանդիպումներից, ես ինտերնետ կապով հեռարցակվող խաղերից ընտրեցի հենց Բրազիլացիների խաղը.

«D» Խումբ
ԱՄՆ-Բրազիլիա 2:1
Լեհաստան-Հարավ. Կորեա 1:1

Ցավոք Բրազիլիան ամերիկացիներին պարտվեց. Չեմ կարող չնշել ամերիկացիների պրոֆեսիոնալ խաղը. Կարելի է ասել, որ ավագ ԱՄՆ հավաքականի համար, առժանի երիտասարդ հեռթապոխ է գալիս.

Խմբային դասավորությունը E եւ D խմբերում, 3-րդ եզրափակող տուրից հետո.

«E» Խումբ
1.Արգենտինա 7 Միավոր
2.Չեխիայի Հան. 5մ.
3.Հյուսիս. Կորեա 2մ.
4.Պանամա 1մ.

«D» Խումբ
1. ԱՄՆ 7մ.
2.Լեհաստան 4մ.
3.Բրազիլիա 3մ.
4.Հարավ. Կորեա 2մ.

Չնայած Բրազիլացիները ամփոփիչ աղյուսակում զբաղեցնում են 3-րդ տեղը, բայց ինչպես նշեցի 3-րդ տեղ գրավված 6 հավաքականներից լավագույն 4 ընտրանիները, անցնելու են 1/8 եզրափակիչ, այնպես որ մենք դեռ առիթ կունենանք այս ընտրանու հարցակվողական ֆուտբոլով հիյանալու.


Vishapakah ստորագրությունդ շատ լավն է ու խորիմաստ:
Ուղղակի էս թեմայում գրեցի,որովհետև էս թեմայի հեղինակն ու «ոգին» դու ես

Շնորհակալ եմ.:)

Vishapakah
07.07.2007, 20:48
Նկարներ ԱՄՆ-Բրազիլիա խաղից.:)

Առաջին երկու նկարներում, ֆուտբոլիստներն են պայքարի ժամանակ.

3-րդ նկարում խաղի հերոս եւ երկու գոլի հեղինակ, Ալտիդորե Յոսմերն է.

4-րդ նկարում, ամերիկացիներն են, հաղթանակը տոնելու ժամանակ.

Vishapakah
09.07.2007, 00:55
Տեղի ունեցան B եւ F խմբերի վերջնական 3-րդ տուրի հանդիպումները.

«B» Խումբ
Իսպանիա-Հորդանան 4:2
Զամբիա-Ուրուգվայ 2:0

Իսպանացիները տրամաբանական հաղթանակ տարան, Հորդանանի հասակակիցների նկատմամբ. Մի փոքր դիտելով այդ հանդիպումը կարող եմ ասել, որ խաղի հաշիվը ուժերի հարաբերակցությանը այդքան էլ չէր համապատասխանում. Իսպանացի երիտասարդները մի գլուխ բարցր էին մրցակցից եւ կարող էին խոշոր հաշվով հաղթանակ տանել.

Ուրուգվայը լավ սկսելով առաջնությունում իր մրցելույթները, ցավոք խմբային վերջին տուրում չկարողացավ իր ուժերին համապատասխան խաղ ցույց տալ եւ զիճեց աֆրիկայից Զամբիայի ընտրանուն.

«F» Խումբ

Ճապոնիա-Նիգերիա 0:0
Կոստա Ռիկա-Շոտլանդիա 2:1

Այս խմբում Ճապոնիայի եւ Նիգերիայի հավաքականները երկու անընդմեջ հաղտանակ տոնելով, խմբային վերջին խաղում իրար հետ տրամաբանական ոչ-ոքի խաղացին.

Կոստա Ռիկան ուղղակի սխրանք գործեծ, առաջին խաղակեսը Շոտլանդացիներին զիճելով 0:1 հաշվով, երկրորդ խաղակեսում չկոտրվեցին, իրենց մեջ ուժ գտան եւ երկու գնդակ ուղարկելով մրցակցի դարպասը, արժանի հաղթանակ տոնեցին.

Խմբային դասավորությունը.

«B» Խումբ
1.Իսպանիա 7 Միավոր
2.Զամբիա 4մ.
3.Ուրուգվայ 4մ.
4.Հորդանան 1մ.

«F» Խումբ
1.Ճապոնիա 7մ.
2.Նիգերիա 7մ.
3.Կոստա Ռիկա 3մ.
4.Շոտլանդիա 0մ.

Ովքեր չգիտեն ասեմ, որ խմբային հանդիպումների ժամանակ, հաղթանակի դեպքում տրվում է 3 միավոր, ոչ-ոքիի դեպքում 1 միավոր, իսկ պարտության դեպքում 0.:)

Հիշեցնեմ, որ խմբում 3-րդ տեղ գրավված 6 հավաքականներից, միայն լավագույն 4 ընտրանիները հնարավորություն կստանան խաղալ 1/8 եզրափակիչում եւ նրանց խմբից ելքը, նաեւ կախված է թե՛ որքան լավ կամ վատ հանդես կգան այլ խմբերում 3-րդ տեղ գրավված հավաքականները.;)

Vishapakah
09.07.2007, 01:41
Նկարներ Իսպանիա-Հորդանան խաղից.
Այդ օրը, Իսպանացիների օրն էր.:)

Vishapakah
09.07.2007, 01:45
Նկարներ Կոստա Ռիկայի սխրանքից. Շոտլանդիան անզոր է.

Աբելյան
10.07.2007, 08:21
1/8-ի զույգերը կլինեն.
United States - Uruguay
Austria - Gambia
Spain - Brazil
Japan -Czech Republic
Zambia - Nigeria
Argentina - Poland
Mexico - Congo
Chile - Portugal

Vishapakah
10.07.2007, 10:41
1/8-ի զույգերը կլինեն.
United States - Uruguay
Austria - Gambia
Spain - Brazil
Japan -Czech Republic
Zambia - Nigeria
Argentina - Poland
Mexico - Congo
Chile - Portugal

Ապրես H.a.y.k.o. ջան. Ես ամսի 15-ին քաղաքից մեկնում եմ եւ թեման չեմ կարող շարունակել. Ուրախ կլինեմ, եթե այդ ընթացքում, այս թեմայում ինձ փոխարինես.:aha

Ներկայացնեմ վերջին տուրի A եւ C խմբերի արդյունքները, որից հետո պարզ դարցավ 1/8 եզրափակիչի բոլոր մասնակիցները.

«A» Խումբ
Կանադա-Կոնգո 0:2
Չիլի-Ավստրիա 0:0

«C» Խումբ
Պորտուգալիա-Գամբիա 1:2
Նոր Զելանդիա-Մեքսիկա 1:2

Այս խաղերում, միակ անակնկալ խաղը, դա՛ Պորտուգալացիների պարտություններ Գամբիացիներին.:think

Խմբային դասավորությունները.

«A» Խումբ
1.Չիլի 7 Միավոր
2.Ավստրիա 5մ.
3.Կոնգո 4մ.
4.Կանադա 0մ.

«C» Խումբ
1.Մեքսիկա 9մ.
2.Գամբիա 6մ.
3.Պորտուգալիա 3մ.
4.Նոր Զելանդիա 0մ.

Vishapakah
12.07.2007, 02:57
Մինչ տեղի կունենա 1/8 եզրափակիչը, նկարների միջոցով ներկայացնեմ, թե՛ ինչ կրքոտ է անցնում ողջ առաջնությունը.

Vishapakah
12.07.2007, 03:04
Ինչքան շատ ենք սիրում մենք ֆուտբոլը.:)

Vishapakah
12.07.2007, 03:09
Ֆուտբոլը տոն, միշտ այս մարզաձեւով ծարավների համար.;)

Vishapakah
12.07.2007, 03:13
Ֆուտբոլային կրքեր... կրքեր...

Vishapakah
12.07.2007, 03:15
Եվ նորից ֆուտբոլի մասին.:)

Vishapakah
12.07.2007, 21:30
Տեղի ունեցան 1/8 եզրափակիչի առաջին 4 հանդիպումները.

Ավստրիա-Գամբիա 2:1

ԱՄՆ-Ուրուգվայ 1:1 (Լրացուցիչ ժամանակից հետո.) 2:1

Իսպանիա-Բրազիլիա 2:2 (Լրացուցիչ ժամանակից հետո.) 4:2

Չեխիայի Հան.-Ճապոնիա 2:2 (11 մետրանոց հարվածներով.) 4:3

Vishapakah
14.07.2007, 05:26
Տեղի ունեցավ 1/8 եզրափակիչի մյուս 4 հանդիպումները.

Չիլի-Պորտուգալիա 1:0

Նիգերիա-Զամբիա 2:1

Արգենտինա-Լեհաստան 3:1

Մեքսիկա-Կոնգո 3:0

Շատ հետաքրքիր հանդիպում է սպասվում 1/4 եզրափակիչում, Մեքսիկայի եւ Արգենտինայի երիտասարդական հավաքականների մասնակցությամբ. Ինչպես Գիտենք Ամերիկայի Գավաթի խաղարկությունում (Copa America) Մեքսիկայի մեծերի հավաքականը պարտություն է կրել հենց Արգենտինացիներից եւ հիմա Մեքսիկայի երիտասարդները, Աշխարհի Մինչեւ 20 Տարեկանների Առաջնությունում (U-20 World Cup) հիյանալի հնարավորություն են ստանում «վրեժխնդիր» լինել, ավագների կրած պարտության համար.:)

1/4 եզրափակիչում կհանդիպեն.

Ավստրիա-ԱՄՆ

Իսպանիա-Չեխիայի Հանրապետություն

Չիլի-Նիգերիա

Արգենտինա-Մեքսիկա

Քանի որ ես մեկնում եմ քաղաքից, ինտեռնետ չունենալու պատճառով, չեմ կարող Ձեզ ներկայացնել հետագա առաջնության ընթացքը եւ խաղերի հաշիվները.

Եթե Ակումբակիցներից մեկը դա անի, ուրախ կլինեմ, իսկ եթե ոչ՛, ապա վերադառնալուն պես, կեզրափակեմ թե՛ ինչպիսի ընթացք եւ ավարտ է ունեցել այս ֆուտբոլային տոնը.

Աբելյան
14.07.2007, 10:17
Արգենտինա-Մեքսիկա

էս անգամ Արգենտինան պրծում չունի :goblin

գլխավոր ռմբարկուներ.
Sergio Leonel Aguero-5
Adrian Lopez-5
մյուսները ամենաշատը 3 գոլ են խփել

Աբելյան
16.07.2007, 09:44
1/4 finals:
Austria-USA 2-1
հիմնական ժամանակից հետո՝ 1-1
Czech Rep.-Spain 1-1
հիմնական ժամանակից հետո՝ 0-0
pen. 4-3
Chile-Nigeria 4-0
հիմնական ժամանակից հետո՝ 0-0 :o
Argentina-Mexico 1-0 :angry

Աբելյան
20.07.2007, 16:27
1/2 finals
Czech Rep-Austria 2-0
Argentina-Chile 3-0

Աբելյան
23.07.2007, 08:51
3-րդ տեղի խաղ.
Austria-Chile 0-1

Final
Argentina-Czech Rep. 2-1
Fenin, Aguero, Zarate

մի խոսքով Ագուերոն Արգենտինային դարձրեց Աշխարհի մինչև 20 տարեկանների չեմպիոն

John
23.07.2007, 09:01
Փաստորեն Արգենտինան դարձավ աշխարհի չեմպիոն… Չեխիան էլ փոխչեմպիոն… Չիլին էլ երրորդ տեղը գրավեց… Հատկապես Չիլիի արդյունքը շատ զարմանալի է…

Vishapakah
30.07.2007, 18:15
Ապրես H.a.y.k.o. հաշիվները գրելու համար.

Փաստորեն Արգենտինացիները այս մրցաշարում հաղթելով, Հարավ, Ամերիկայի գավաթի եզրափակիչում պարտվելու համար, շատ չեն տխրի.:))

Չեխերին էլ մոլոդեց.:) Ակամայից հիշեցի, թե՛ ինչպես Չեխիան 1996 թվականին դարձավ Եվրոպայի փոխչեմպիոն.

Բայց չեմ կարծում այս արդյունքը Չեխիայում չեխերին գոհացնի (Երկրպագուներ.) իրանք ասում են, մենք բոլոր առաջնությունների ժամանակ, ձգտում ենք դառնալ առաջինը.:B Նորից մոլոդեց.:)