PDA

Դիտել ողջ տարբերակը : Մարմնավաճառներ



PoeT
21.08.2006, 20:35
Ճիշտն ասած չգիտեի, որտեղ կարելի է բացել թեման, որոշեցի այստեղ բացել։ Եթե սխալ տեղ է, խնդրում եմ ադմիններին տեղափոխել համապատասխան բաժին։

Ելնելով ֆորումի թեմաներից մեկի գրառումներից, որոշեցի բացել մարմնավաճառների մասին թեմա։ Ուզում եմ պարզել ինչպես են վերաբերվում ֆորումի մասնակիցները այս թեմային։

Սկսեմ նրանից, որ երբեք նույնիսկ ցանկություն չեմ ունեցել մոտենալ մարմնավաճառներին։ Ես նրանց չեմ սիրում։

Շատ շատերը կարծում են, որ բոլոր մարմնավաճառներին պետք է վերացնել։ Իմ կարծիքը քիչ այլ է։ Կարծում եմ, որ եթե վերացնեն մարմնավաճառներին, ապա կշատանան բռնաբարությունների դեպքրը, իսկ դա մեզ պետք չե լօլ։

Իմ կարծիքը այսպիսին է, օրինականացնել մարմնավաճառների գործը, ԲԱՅՑ թող, որ նրանք աշխատեն, հասարակած տներում։ Երևանում իմ նման մարդիկ շատ են, որոնց հաճելի չի, տեսնել նրանց փողոցում։

Ճիշտն ասած չեմ կարդացել Աստվածաշունչը :oy , և չգիտեմ ինչքանով ճիշտ կլինի օրինականացնել այդ գործը, ըստ Աստվածաշնչի։ Կարծում եմ, եկեղեցին չի ընդունի։

Մի խոսքով, ինչպես տեսաք, իմ կարծիքը մի քիչ տատանվում է այս հարցում։ Ուզում եմ խոսենք, և միասին հասկանանք, ինչ կարելի է անել, որն է այս հարցի լուծումը։

Արամ Քոչարյան
22.08.2006, 10:56
Բայց ինձ թվում է մարմնավաճառությունը մեղք է, դրա համար քո ասացը ուղղակի բանի պիտանի չե…

Firegirl777
22.08.2006, 17:11
Դե ինչ հասարակաց տներ միշտ էլ եղել են ու կլինեն... Բայց այսպես ասված օրինականացնելն է պրոբլեմը... Երևանում կարծեմ ինչ որ ժամանակ ուզում էին բացել հասարակաց տուն, բայց այդպես էլ չբացվեց, չնայաց ես նաձամբ տեղեկություն չունեմ,,,
իսկ մարմնավաճառների հարցում, դե ինչ դա էլ նրանց աշխատանքն է օրվա հացը վաստակելու այս մրցավազքում, համաձայն եմ հաճելի չէ, ոչ մեկին հաճելի չէ, բայց.....

Koms
22.08.2006, 17:29
եթե քայլեք Սարյանի արձանի հարեւանությամբ՝ երեկոյան մութն ընկնելուն պես տաքու կանգառի հարեւանությամբ շարվում են մարմնավաճառները, իսկ չորս-բոլորը խաղում են երեխաները եւ քայլում կամ նստում սիրահարված/ամուսնական զույգեր՝ տեսնելով այդ առուծախի աժիոտաժը, հա, բայց միթե հնարավոր չե այդ ՏԵՂԸ տեղափոխել մեկ այլ վայր՝ ավելի փակ, ինչ է սա՝ բարոյալքման նոր ափոթեոզ՞,..

StrangeLittleGirl
22.08.2006, 17:48
Շատ վատ եմ վերաբերվում, բայց ես չեմ, որ պետք է դատեմ նրանց:

PoeT
23.08.2006, 11:23
եթե քայլեք Սարյանի արձանի հարեւանությամբ՝ երեկոյան մութն ընկնելուն պես տաքու կանգառի հարեւանությամբ շարվում են մարմնավաճառները, իսկ չորս-բոլորը խաղում են երեխաները եւ քայլում կամ նստում սիրահարված/ամուսնական զույգեր՝ տեսնելով այդ առուծախի աժիոտաժը, հա, բայց միթե հնարավոր չե այդ ՏԵՂԸ տեղափոխել մեկ այլ վայր՝ ավելի փակ, ինչ է սա՝ բարոյալքման նոր ափոթեոզ՞,..

Դե հա հենց այդ էլ ասում եմ… Թող վերացնեն փողոցներից

Լէգնա
23.08.2006, 11:40
Մարմնավաճառներին ոչ մի ձև էլ չեմ վերաբերում,ասենք այնպես ինչպես անձրևից հայտնվող ճճուների:[
դա երբեք աշխատանք չի կոչվի,չնայած չգիտես ինչու կոչվում է ավելի փսխելի.
օրվա հաց,...
Հաց ու.....վաճառել բառ քիչ չի,,մարմնի....
այստեղ լավ նախընտրում եմ փսխել ,քան գրել.......:[

հասրակաց տներ,միշտ էլ ավելի ճիշտ է ամեն առումով,թե հոգեբանորեն,թե ֆիզիկական.
ամիսը տաս անգամ ֆիզ. անալիզներ և առողջ հասարակությունից զերծ պահել:ՀՀ ում եղել է հասարակաց տներ,հիմա չկա,քանի որ նախընտրում են հիվանդ ,բայց եկամուտ բերող կանանց օգտագործել,քան լինել հասրակաց առողջ միջավայրի տնօրեն:
Կողմ եմ ,որ ՀՀ ում բացվեն հասարակաց տներ,բայց նոր կանանց տիպեր,այս ՀՀ ի այսօրվա փողոցները զարդարող կենդանիներին....ինչ-որ մոխրի վերածելը ավելի օգուտ կտա...
հ.գ. մեղմ արտահայտվելու համար կներեք:

Koms
23.08.2006, 13:56
դե որ օրինակացվի երեւի ճիծտ կլինի, որովհետեւ մեկա լինելու ա, իսկ օրիկանացված գոնե՝ հարկեր կմուծեն՝ ծառայությունների մատուցման գնից ինչ որ տոկոս կգնա պետությանը, :o

Արշակ
27.08.2006, 07:13
դե որ օրինակացվի երեւի ճիծտ կլինի, որովհետեւ մեկա լինելու ա, իսկ օրիկանացված գոնե՝ հարկեր կմուծեն՝ ծառայությունների մատուցման գնից ինչ որ տոկոս կգնա պետությանը, :o
Նույն տրամաբանությամբ կարելի է օրինականացնել գողությունը։ Մեկ է գողացողներ լինելու են։ Օրինականացնելու դեպքում գոնե հարկեր կմուծեն։ Է հետո՞։ Պատկերացնու՞մ ես, որ ասենք կրթական համակարգի պետական ֆինանսավորումը լինի մարմնավաճառների «աշխանատնքի» հաշվին։:[ Երեխայիդ ուսուցչուհին աշխատավարձ է ստանում մարմնավաճառների շնորհիվ։ Ու մարմնավաճառության դեմ քարոզ է կարդում։ :o
Ընդհանրապես սխալ եմ համարում պետության, ազգի համար վնասակար երևույթների դեմ պայքարելու անկարողության պատճառով դրանց օրինականացումը։
Մի՞թե հնարավոր չէ հսկել, որ գոնե քաղաքի փողոցներում մարմնավաճառները այդպես բացահայտ, ի տես բոլորի չշարվեն։ Իհարկե հնարավոր է։
ՈՒղղակի հենց օրենքի պաշտպանները օրենքը չեն սիրում։ Դրա մասին է պետք մտածել։ Առաջին հերթին այդ պրոբլեմն է պետք լուծել։
ՈՒ ընդհանրապես, օրինապահ, բարոյապես կայուն քաղաքացիներ դաստիրակելու մասին է պետք մտածել։ Կարծում եմ, որ միայն այդ ճանապարհով է հնարավոր լուծել այս և բազմաթիվ այլ պրոբլեմներ։

Riddle
27.08.2006, 10:42
Ի՞նչ է նշանակում օրինականացնել: Օրինականացնել անբարոյականությո՞ւնը::o Եվ ի՞նչ ասել է «միևնույն է, կան»… Նույն տրամաբանությամբ փողոցի մեջտեղում թափված աղբի մասին կարելի է ասել. «միևնույն է, արդեն կա», և մի մեծ ցուցանակ կախել «Օրինական աղբ» անվանմամբ՝ աղբից ազատվելու միջոցներ ձեռք առնելու փոխարեն:

վատ ուզեռ
27.08.2006, 10:44
Ի՞նչ է նշանակում օրինականացնել: Օրինականացնել անբարոյականությո՞ւնը::o Եվ ի՞նչ ասել է «միևնույն է, կան»… Նույն տրամաբանությամբ փողոցի մեջտեղում թափված աղբի մասին կարելի է ասել. «միևնույն է, արդեն կա», և մի մեծ ցուցանակ կախել «Օրինական աղբ» անվանմամբ՝ աղբից ազատվելու միջոցներ ձեռք առնելու փոխարեն:
գուցե ավելի շուտ ,հասարակաց տներ բացել պետք է ասվեր

Hrayr2006
27.08.2006, 10:55
Իմ կարծիքով հասարակաց տներ բացելն էլ չի օգնի, մեկ է այդ երևույթը կա և այն վերացնելը դժվար կլինի:
Այ օրինակ Շվեդիայում մարմնավաճառությունը արգելված է: Մարմնավաճառներին բռնելուց դատում են: Եթե այդ նույն օրենքները գործեն նաև Հայաստանում միգուցե այստեղ էլ այն վերանա:

Աբելյան
27.08.2006, 11:04
Իսկ քո կարծիքով Հայաստանում արգելված չի՞:

Hrayr2006
27.08.2006, 11:39
Իսկ քո կարծիքով Հայաստանում արգելված չի՞:

Բայց Հայաստանում չեն դատում…

Մասսագետ
01.09.2006, 03:18
Ես ինքս ցանկություն ունեցել եմ մարմնավաճառների մոտ գնալու, նույնիսկ վերջին զանգի համար արդեն պլանավորել էինք, որ պիտի գնանք, չստացվեց: Մարմնավաճառներին վերացնելուն դեմ եմ, մանավանդ, որ դա չի ստացվի ոչ մեկիդ մոտ: Մանավանդ Հայաստանում էդքան էլ հեշտ չի բավարարել սեռական հարաբերություններիդ կարիքը: Ինչո՞ւ են կանգնում Սարյանի արձանի մոտ, որովհետև էդեղով շատ մարդ ա գնում գալիս, եթե ասենք ուզում ես բացել որևէ խանութ, բնականաբար կուզես բացել նենց տեղ որտեղով շատ մարդ ա գնում գալիս: Մարմնավաճառներ չլինելը չի նպաստում բռնաբարության աճի վրա, բռնաբարողը մարմնավաճառել ա բռնաբարում:

Մասսագետ
01.09.2006, 03:24
Նույն տրամաբանությամբ կարելի է օրինականացնել գողությունը։
Չէ չի կարելի, գողը ոչ քո կամքով ա վերցնում քո փողը, իսկ մարմնավաճառը քո կամքով ա վերցնում:


Օրինականացնելու դեպքում գոնե հարկեր կմուծեն։ Է հետո՞։ Պատկերացնու՞մ ես, որ ասենք կրթական համակարգի պետական ֆինանսավորումը լինի մարմնավաճառների «աշխանատնքի» հաշվին։:[ Երեխայիդ ուսուցչուհին աշխատավարձ է ստանում մարմնավաճառների շնորհիվ։ Ու մարմնավաճառության դեմ քարոզ է կարդում։ :o

Հա ի՞նչ վատ կլինի որ: :hands

Ֆելո
03.09.2006, 16:28
Օրինականցնելը շատ սխալ բանա. օրինակ եթե էդ հասարակաց տունը լինի ձեր կողքի բնակարանում ու դուք ոչ մի բան չկարողանաք անել դրա դեմ. դրա համար պետքա համապատասխան մարմինները պայքարեն, որ գոնե կենտրոնական փողոցներում չկանգնեն

Լէգնա
03.09.2006, 16:42
Օրինականցնելը շատ սխալ բանա. օրինակ եթե էդ հասարակաց տունը լինի ձեր կողքի բնակարանում ու դուք ոչ մի բան չկարողանաք անել դրա դեմ. դրա համար պետքա համապատասխան մարմինները պայքարեն, որ գոնե կենտրոնական փողոցներում չկանգնեն


Հասրակաց տունը երբեք մոտ չի լինում բնակելի շենքերին :)

Messia
03.09.2006, 17:59
էս 2 ժամա կարդում եմ, տենց ել չհասկացա ինչից եք խոսում,
էդ մարմնավաճառությունը որնա՞ ???????????????????????:think

PoeT
03.09.2006, 19:46
Մարմնավաճառները այն կենդանիներն են, որոնց ամեն օր տեսնում ես, օպերայի ու կրկեսի մոտ։

Sergey
03.09.2006, 21:23
Հաստատ ինչ–որ կանոնակարգում պետք է, իհարկե, հիմա էլ է կանոնակարգված, բայց ոչ այնպես, ինչպես բնորոշ է քաղաքակիրթ երկրներին։ Իսկ ինչ վերաբերում է նրանց «անբարոյական» անվանելուն, կարծում եմ բարոյականությունը բացառապես հոգեկան կատեգորիա է, և գոնե տեսականորեն, կրկեսի մոտ կամ Ծերեթելի խաչմերուկում կանգնող կինը կարող ավելի բարոյական լինել, քան մեր հասարակության մեջ աչքի ընկնող շատ ու շատ դեմքեր...

Ֆելո
03.09.2006, 22:52
Հասրակաց տունը երբեք մոտ չի լինում բնակելի շենքերին :)
բա որտեղա լինում, եթե իհարկե գաղտնիք չի. կամ հիմա ո՞վ ինչ օրենքիա հետևում . ինչ իմանանք որ մեր տան կողքը չեն բացի. կամ ու՞մ հովանավորությամբ պետքա տուն գնվի, հարմար կահավորվի...

Vard
03.09.2006, 23:06
Շատ բարդ թեմա է…
Հիմա ձեզ մի բան կպատմեմ…Անցյալ տարվա սեպտեմբերին ՀԱՅ ՕԳՆՈՒԹՅԱՆ ՖՈՆԴՈՒՄ (Երեխաների ընդունման և կողմնորոշման կետրոն) կամավորական աշխատանք էի կատարում: Դե ես էլ Էն ժամանակ չէի հասկանում, թե ուր եմ գնում:
Էդ կենտրոնում մի աղջիկ կար ընդամենը 16 տարեկան. մարմնավաճառությամբ էր զբաղվում: էդ աղջիկը ուզում էր փախներ կենտրոնից ու գնար իր հին ԳՈՐԾՈՎ զբաղվեր ու ասում էր որ էդ անում ա մենակ նրա համար որ իրա փոքր քրոջը պահի իրենք ծնող չունեին: Ու ինչքան էլ փորձում էիր բացատրել, որ բացի դրանից ուրիշ աշխատանքներ էլ կան նա չէր ընդունում:
Չի կարելի մարմնավաճառներին միայն մեղադրել կան այնպիսինները, որոնք պարզապես հարկադրված են: այո, որովհետև բացի բռնությունից ու չարությունից չեն տեսել ուրիշ բան: Էդ մարդիկ օգնության կարիք ունեն:
Շատ անչափահաս աղջիկներ են էդ գործով զբաղվում ու հաստատ ոչ թե որովհետև անբարոյական են, այլ որովհետև պարզապես չիմանալով, կամ այլ տարբերակ չգտնելով ստիպված էդ ուղին են ընտրել:
Մարմնավաճառությունը ու Անբարոյականություն համարժեք բաններ չեն…

Արշակ
04.09.2006, 09:22
Ընդհանուր առմամբ համաձայն եմ Vard-ի հետ։

Poet, ինչքան էլ որ ստոր լինի նրանց ապրելակերպը, ամեն դեպքում մարմնավաճառները կենդանիներ չեն, նրանք մարդ են ու արժանի են մարդկային վերաբերմունքի։

docart
06.09.2006, 01:02
ես իմ մասնագիտության բերումով ավելի հաճախ եմ շփվել նրանց հետ: Ու ինչ որ դուք տեսնում եք Օպերայի կամ կրկեսի մոտ կանգնած, նրանք մարմնավաճառների ամենաստորին դասն են: Մի զարմացեք, նրանք ել են դասակարգվում: Միջին դասը դրսում երբեք չի կանգնում: Նրանք ունեն մեքենաներ, ու նաև իրենց տանն էլ են այցելուներ ընդունում: Նրանք մի քանի անգամ թանկ են դրսում կանգնողներից: Կա նաև էլիտար խավ, որ միայն բարձրակարգ հյուրանոցներում են լինում: Այստեղ արդեն գները մի քանի հարյուր դոլլարից են սկսվում:
Իսկ այն որ կենդանի են, երևի չէ: չնայած անշնորք ձևով, բայց դե խոսում են, շարժվում: բաըց այն , որ եթե նրանք ուզենան, կարող են ուրիշ ճանապարհով իրենց ապրուստը վաստակել, դա փաստ է: Պարզապես նրանք ընտրել են ավելի "հեշտ ուղի": Մարմնավաճառությունը ամենաստրեսային աշխատանքներից մեկն է: Դրա համար նրանց խղճալ է պետք, նրանք կյանքի կեղտի մեջ են:

Aida
11.09.2006, 23:31
Շատ բարդ թեմա է…
Հիմա ձեզ մի բան կպատմեմ…Անցյալ տարվա սեպտեմբերին ՀԱՅ ՕԳՆՈՒԹՅԱՆ ՖՈՆԴՈՒՄ (Երեխաների ընդունման և կողմնորոշման կետրոն) կամավորական աշխատանք էի կատարում: Դե ես էլ Էն ժամանակ չէի հասկանում, թե ուր եմ գնում:
Էդ կենտրոնում մի աղջիկ կար ընդամենը 16 տարեկան. մարմնավաճառությամբ էր զբաղվում: էդ աղջիկը ուզում էր փախներ կենտրոնից ու գնար իր հին ԳՈՐԾՈՎ զբաղվեր ու ասում էր որ էդ անում ա մենակ նրա համար որ իրա փոքր քրոջը պահի իրենք ծնող չունեին: Ու ինչքան էլ փորձում էիր բացատրել, որ բացի դրանից ուրիշ աշխատանքներ էլ կան նա չէր ընդունում:
Չի կարելի մարմնավաճառներին միայն մեղադրել կան այնպիսինները, որոնք պարզապես հարկադրված են: այո, որովհետև բացի բռնությունից ու չարությունից չեն տեսել ուրիշ բան: Էդ մարդիկ օգնության կարիք ունեն:
Շատ անչափահաս աղջիկներ են էդ գործով զբաղվում ու հաստատ ոչ թե որովհետև անբարոյական են, այլ որովհետև պարզապես չիմանալով, կամ այլ տարբերակ չգտնելով ստիպված էդ ուղին են ընտրել:
Մարմնավաճառությունը ու Անբարոյականություն համարժեք բաններ չեն…
Ինձ իհարկե կներես, բայց հետդ ես չեմ համաձայնի. ուղղակի նման աղջիկները փորձում են համատեղեն հաճելին օգտակարի հետ. Անունը դնում են, թե քրոջն են օգնում ու բավարարում են իրանց իսկ հաճույքները, էդ արդարացումով իրանք իրանց են խաբում ու ուրիշներին, ցավալին էնա, որ շատերը դրան հավատում են: տենց բան չկա: Մարդ պետքա երազանք ունենա ու նպատակ, ոչ թե հավաի մարմինը վաճառի ու մթոմ հացի փող վաստակի: Ու ոնց էլ ինքը էդ հացը ուտումա ու մի բան էլ տալիսա քրոջը: սենց երկար կգրեի, բայց կարճ կկապեմ եթե անբարոյական չլինես, մարմնավաճառությամբ չես զբաղվի: նեղանալ չկա էս իմ կարծիքնա Իսկ օրինականացնել ինձ թվումա սխալա մնում էր մենակ պետական հիմնարկություն սառքեին:

docart
12.09.2006, 03:00
Ինձ իհարկե կներես, բայց հետդ ես չեմ համաձայնի. ուղղակի նման աղջիկները փորձում են համատեղեն հաճելին օգտակարի հետ. Անունը դնում են, թե քրոջն են օգնում ու բավարարում են իրանց իսկ հաճույքները,
իսկ ինչպես կբացատրես այն փաստը , որ նրանցից շատ քչերն են հաճույք ստանում հաճախորդի հետ սեռական հարաբերության ժամանակ?: Սա ես ինձնից չեմ ասում, այլ վիճակագրական տվյալները:

Ուլուանա
12.09.2006, 07:02
Աիդա, քո գրառմանն ի պատասխան մի բան կասեմ. «Ձայնդ տաք տեղից է գալիս»։
Իրականում դու այդ բարդ ու բազմակողմանի խնդրի միայն մի կողմն ես տեսնում, այն էլ բավականին աղոտ...:think

Cassiopeia
12.09.2006, 09:52
Շատ շատերը կարծում են, որ բոլոր մարմնավաճառներին պետք է վերացնել։


Ասում են, մարմնավաճառությունը հանդիսանում է աշխարհի ամենահին արհեստն է: Ու եթե հնարավոր լինել ինչ որ բան փոխել, կարծում եմ առ այսօր արդեն արդյունքները նկատելի կլինեին ու մարմնավաճառները գնալով ավելի չէին շատանա…
16-17-րդ դարերում ինչ-որ ավելի դաժան ձևով ինկվիզիտները փորձեցին դրա դեմն առնել, այրելով կուրտիզանուհիներին: բայց դա էլ օգուտ չտվեց:
Չգիտեմ, ըստ իս, դրա դեմն առնելն անհնար է:

Arisol
12.09.2006, 14:05
Ինձ իհարկե կներես, բայց հետդ ես չեմ համաձայնի. ուղղակի նման աղջիկները փորձում են համատեղեն հաճելին օգտակարի հետ. Անունը դնում են, թե քրոջն են օգնում ու բավարարում են իրանց իսկ հաճույքները, էդ արդարացումով իրանք իրանց են խաբում ու ուրիշներին, ցավալին էնա, որ շատերը դրան հավատում են: տենց բան չկա: Մարդ պետքա երազանք ունենա ու նպատակ, ոչ թե հավաի մարմինը վաճառի ու մթոմ հացի փող վաստակի: Ու ոնց էլ ինքը էդ հացը ուտումա ու մի բան էլ տալիսա քրոջը: սենց երկար կգրեի, բայց կարճ կկապեմ եթե անբարոյական չլինես, մարմնավաճառությամբ չես զբաղվի: նեղանալ չկա էս իմ կարծիքնա Իսկ օրինականացնել ինձ թվումա սխալա մնում էր մենակ պետական հիմնարկություն սառքեին:
Աիդա ջա՛ն, իսկ դու չես մտածել նրա մասին, որ հնարավոր է այն, որ ասենք տվյալ մարդու ինչ-որ մի հարազատ (մայր, հայր, քույր, եղբայր, զավակ, կարևոր չէ ով) ծանր հիվանդ է և բուժման համար բավականին մեծ գումար է հարկավոր, որը չկա… Ի՞նչ գիտես, թե այդ մարդը երազանք ու նպատակ չի ունեցել… Միգուցե ունեցել է և իրականացրել է, բայց ժամանակի ընթացքում ինչ-ինչ պատճառներով այդ ամենը ձախողվել է… Օրինակ լավ աշխատանք է ունեցել, այնուհետև կորցրել է այն, շատ երկար ժամանակ նոր աշխատանք է փնտրել, բայց չի գտել, իսկ ժամանակը սուղ է, իր հարազատը բուժման կարիք է զգում և իրենից բացի ոչ-ոք չունի: Հմ:think ... Կասես. «թող պարտք վերցնի, այնուհետև աշխատանք գտնելուց հետո կվերադարձնի իր պարտքը», այո՞: Լավ միտք է, վատ չէ:think , բայց բոլորը չեն, որ ունեն ծանոթներ, որոնք մեծ գումար կարող են տրամադրել… Ուրեմն այս մի տարբերակը հանում ենք: Ի՞նչ է մնում տակին… Գնալ սևո՞վ (հավաքարա, աման լվացող և այլն) աշխատել… Ո՛չ, քիչ է այդ աշխատանքների աշխատավարձը, կամ էլ թեկուզ ցանկացած այլ աշխատանք (օրինակ՝ ինտերնետ ակումբում, խանութում, շուկայում, ինչ-որ մի գրասենյակում և այլն)… Իսկ ո՞րն է ամենաարագ փող վաստակելու ձևը…Իհարկե մարմնավաճառությամբ զբաղվելը: Կարծում ես դա հե՞շտ աշխատանք է: Ո՛չ, իհարկե ո՛չ:nono : Դե միգուցե որոշների համար հաճելի է ու հեշտ, բայց կան մարդիկ, որոնց համար դա մի մեծ սթրես է… Ամեն օր մեկի հետ հայտնվել անկողնում, անծանոթ մեկի հետ, որին չգիտես ու չգիտես, թե արդյոք նորմա՞լ մարդ է:esim … Մարմնավաճառությունը շատ վտանգավոր զբաղմունք է, որովհետև ամեն օր մեկի հետ գնալով՝ չգիտես այսօր ինչ կլինի քո հետ, միգուցե և մեռնես…

Հիմա էլ կմտածեն, թե ես մարմնավառ եմ, կամ նախկինում մարմնավաճառ եմ եղել:D կամ էլ ծանոթ ունեմ, բայց ոչ, ուղղակի ես այդ կերպ եմ տեսնում մարմնավաճառ դառնալու պատճառը…

Riddle
12.09.2006, 14:17
Համաձայն եմ, որ երբեք պետք չէ մոռանալ, որ նրանք մարդ արարած են, և զգացմունքներ ունեն: Բայց լիովին արդարացնել նրանց, ինչպես արդեն դուք եք անում, չի կարելի: Քիչ եք մնում արդեն Նոբելյան Մրցանակի առաջադրել: Չեմ կարծում, որ բոլոր մարմնավաճառներն անխտիր ծանր հիվանդ ազգականներ ունեն, օգնող ձեռք չունեն, և այլ աշխատանքի տարբերակ չունեն: Թվարկած այս դեպքերի իրար հետ համընկնելու հավանականություն կա իհարկե, բայց այդքան մեծ չի, որ արդարացնի ընդհանուր երևույթը: Միևնույն է, ես կմնամ այն կարծիքին, որ ամեն մեկը չէ ի վիճակի զբաղվելու մարմնավաճառությամբ:

Lionne_en_Chasse
12.09.2006, 16:14
Միևնույն է, ես կմնամ այն կարծիքին, որ ամեն մեկը չէ ի վիճակի զբաղվելու մարմնավաճառությամբ:
Իհարկե: Ասգխարհիս երեսին դեռևս կան բարոյական արժեքներ ունեցող մարդիկ, որոնք ո´չ սովի, ո´չ էլ այլ սպառնալիքներից դրդրված ոչ մի դեպքում այդ քայլին չեն դիմի:
Չեմ դատապարտում, բայց համոզված եմ , որ ժամանակի ընթացքում ( ստաժի ձեռքբերման հետ) մարմնավաճառները հոգեպես մեռնում են, կամ էլ լավագույն դեպքում քարանում

Fobus
12.09.2006, 16:47
Չգիտեմ ինչի սենց չեք սիրում մարմնավաճառնորին : Ես նրանց այդքան էլ վատ չեմ վերաբերվում : Ինչ որ մեկը ասեց , որ նրանք տարբեր դասերին են պատկանում : Լրիվ համաձայն եմ , ու ինքս էլ դա գիտեմ : Շատ վատ է , որ մարմնավաճառները կանգնում են Սարյանի արձանի մոտ կամ նման ուրիշ տեղեր :
Ես ինքս տեսնում եմ նրանց աշխատանքի մեջ նաև դրական կողմ : Մարդ , որ "սեքսի կարոտ ունի" , ինչ պետք է անի ? Պետք է մնա տանը ու ինքնաբավարարում անի ...? Մարմնավաճառները այդպիսի մարդկանց ու ուղակի մարդկանց "օգնելու" համար են :

Riddle
12.09.2006, 16:48
Նպատակը միշտ չէ արդարացնում միջոցները: Օրինակ բերեմ: Ասենք, անելանելի վիճակում գտնվող մեկին առաջարկեն սպանել որևէ մեկին՝ գումար վաստակելու համար: Եթե տվյալ անձը լիովին բացառում է սպանելու միջոցով գումար վաստակելը, նույնիսկ հարազատին փրկելու համար նա ի վիճակի չէ մարդկային կյանք խլել, ապա նա երբեք չի դիմի այդ քայլին: Օրինակս կոպիտ էր մի քիչ, բայց նույնը կարելի է ասել մարմնավաճառության մասին: Հարցն այն է, որ այդ ամենահին արհեստով զբաղվողների տեսակը չի բացառում փող աշխատելու այդ մեթոդը: Նրանց համար դա պարզապես մի տարբերակ է: Ողջ խնդիրն էլ հենց սրանում է, ու կարծում եմ, որ նրանց հետ տարվող աշխատանքները պիտի սկսվեն հենց այս հարցից:

Մասսագետ
12.09.2006, 18:47
Մարդասպանի օրինակը սխալ ա բերված: մարդասպան լինելով վնաս ես տալիս ուրիշներին, իսկ մարմնավաճառ լինելով՝ օգուտ: Իսկ վեներական հիվանդություններն էլ հաճախորդի խելքից ա լինում, ոչ թե մարմնավաճառի:

քաղաքացի
12.09.2006, 18:51
Մարմնավառները շատ նման են խավարասերների: Ինչքան էլ վերացնես, մեկ ա, հենց մութը ընկնի էլի մեջտեղ դուրս կգան: Եվ ինչքան գիտեմ խավարասերնեը ամենադիմացկուն կենդանիներն են երկրի վրա՝ մարմնավաճառների նման :) կամ էլ հակառակը, մարմնավաճառները խավարասերների նման :D

Vard
12.09.2006, 19:20
Ֆոբուսի հետ լիովին համաձայն եմ.
Ցանկացած աշխատանք քննարկելու դեպքում էլ տեսնում այն, որ մարդ վարձատրվում ա էն բանի դիմաց, ինչ որ կարողանում ա անել… մեկը կարքին խելք ունի հետևաբան իրա խելքն ա օգտագործում փող վաստալու համար, իսկ ոմանք էլ լավ մարմին ունեն ու իրենց մարմինն են վաճառում ու փող ձեռք բերում… Էս էն դեպքում, երբ որպես մասանագիտություն են ընտրում մարմնավաճառությունը: էդ էլ հաստատ հեշտ գործ չի պարզապես կախված ա մարդու ունեցած արժեքներից ու կարողություններից…
Իսկ էն մարդիկ, որոնք հարկադրաբար են զբաղվում, այ իրենք իսկապես օգնություան կարիք ունեն

docart
13.09.2006, 22:04
Մարդ , որ "սեքսի կարոտ ունի" , ինչ պետք է անի ? Պետք է մնա տանը ու ինքնաբավարարում անի ...? Մարմնավաճառները այդպիսի մարդկանց ու ուղակի մարդկանց "օգնելու" համար են :
Ի դեպ սեքսը ունի ֆիզիկական և հոգեբանական բաղադրիչներ: Իսկ եթե մեկին չես սիրում ու զբաղվում ես սեքսով, դու միայն բավարարում ես ֆիզիկական մասը, ինչը կարծեմ տեղի է ունենում մարմնավաճառների պարագայում: Իսկ այդ դեպքում մարդ իրեն հավասարեցնում է կենդանիների հետ: Ֆոբուս, ես սա կոնկրետ քեզ չեմ ասում , այլ ընհանրապես:

Fobus
13.09.2006, 22:41
Ես չեմ օգտվում իրանց "ծառայություններից" , ու քո գրածը ինձ չէր էլ վերաբերվի , բայց ես տենց չեմ մտածում: Լինում են պահեր , որ տղաների մոտ հենց ֆիզիկական բավարարության կարիքն է լինում , կոպիտ ասած սպերմատաքսիկոզ : Տենց ժամանակ "օգնության են գալիս" մարմնավաճառները:

Ռեալիստ
13.09.2006, 22:51
Մի հարց եմ ուզում տալ այս թեման կարդացող տղաներին , բացառություն տող կազմեն միայն Հավատացյալները ու փոքրերը, որոնց պատասխանը պարզա ինձ :
Ստեղ մեկտ կա, որ թեկուզ մի անգամ օգտված չլինի նրանց ծառայությունից ?????? ու առաջինն էլ պատասխանեմ շատ անգամներ օգտվել եմ, չնայաց, որ համոզված եմ նրանք որպես մարդ թափթփուկ են ու շատերը ընդունակ են ուրիշ ավելի դժվար բայց հարգի գործով փող աշխատել
Իմ կարծիքով նրանք եղել են կան ու կլինեն ու թող լինեն, քանի որ համաձայն եմ ՖՈԲՈՒՍԻ գրածի հետ նրանք որոշ դեպքեռում օգուտ ել են տալիս, ուղակի էտի պիտի հնարավորին չափ հետևեն համապատասխան մարդիկ, որ հիվանդություններ չտարածվեն

Ուլուանա
14.09.2006, 08:21
Այստեղ մի քանի հոգի արդեն կարծեմ նշել են, որ չեն օգտվել ու մտադիր չեն օգտվել մարմնավաճառների ծառայություններից։ ;)

Artgeo
14.09.2006, 11:33
Մի հարց եմ ուզում տալ այս թեման կարդացող տղաներին , բացառություն տող կազմեն միայն Հավատացյալները ու փոքրերը, որոնց պատասխանը պարզա ինձ :
Ստեղ մեկտ կա, որ թեկուզ մի անգամ օգտված չլինի նրանց ծառայությունից ??????

Փոքր ու հավատացյալ չեմ ;) Չեմ օգտվել, սակայն համարում եմ, որ պետք է լինի ու պիտի լինի օրինական դաշտում:

Fobus
14.09.2006, 14:37
18 տարեկան եմ , չեմ համարում ինձ փոքր , ու հավատացյալ չեմ , բայց իրանց ծառայություններից դեռ չեմ օգտվել , բայց ցանկություն շատ շատ է եղել : Կամ ֆինանսապես ի վիճակի չեմ եղել , կամ էլ ինչ որ բան խանգարել է : Բայց ոչ մի դեմ բան չունեմ նրանց ծառայությունների դեմ :
Բայց եթե լինի ինչ որ շենք , որտեղ "ապրեն ու աշխատեն" նրանք , շատ ավելի լավ կլիի , քան թե Երևանի փողոցներում կանգնեն :

Aida
15.09.2006, 01:02
Երեխեք ջան կարողա ես սխալ եմ, բայց չեմ կարծում, թե մարմնավաճառները իրանց «վաստակած» գումարով ինչ-որ բանով օգնում են իրանց հիվանդ հարազատին…
Ես չեմ հավատում, թե իրանք իրոք էդ ուղին բռնում են հարազատին օգնելու համար…Հազիվ հերիքացնում են կարճ կաշվե յուբկա են առնում, բարձրակրունկ կոշիկ ու սեքսուալ շապիկ… չգիտեմ էդ իմ անձնական կարծիքնա, ես երբեք իրանց չեմ արդարացնի…ինչ էլ ուզում ա լինի էդ ճանապարհով գումար վաստակելը հանցագործությունա… ու եթե ես լինեի հիվանդը ու իմանայի, որ իմ քուրը ինձ օգնելու համար դիմումա նման քայլերի նույն վայրկյանին ես ինքս ինձ կսպանեի…ու ինձ կզգայի աշխարհի ամենադժբախտ անձնավորությունը…

Gohar
15.09.2006, 20:00
Դե բնականաբար մարմնավաճառությունը լավ բան չի,բայց մենք չենք որոշողը ,թե դա պիտի լինի թե ոչ:
Մարմնավաճառությունը եղել է ,կա ու դեռ պիտի լինի(ի դեպ ոչ միայն Հայաստանում,այլ աշխարհի բոլոր երկրներում): Ես միանում եմ բոլոր այն մարդկանց կարծիքներին,որոնք կողմ էին մարմնավաճառների համար հատուկ տեղ ստեղծելուն (հարեմ):
Կողմ եմ ,որովհետև ,եթե իրենք հատւկ տեղ ունենան ամիսը մեկ անգամ գոնե բժշկական զննում կունենան,որն էլ իր դրական արդյունքը կունենա(սեռավարաքների պակաս):

Jirayr24
03.10.2006, 17:01
իսկ ձեզնից մեկը փորձել է? որևէ մարմնավաճառի հարցնել, թե ինչու? ինչ պահերի դրդմամբ, ինչպես սկսեց? ստիպված եղավ նման առօռյաով զբաղվել: Նաձամբ ես ունեցել եմ նման մի զրույց, ճիշտն ասած զգում էի, որ անկեղծ էր, բայց ամաչում էր երբ պատմում էր, երբ գլոբալ կերպով հասկացա նրան, խղճացի, մինչև հիմա էլ խղճում եմ

իսկ ինչ-որ վերաբերվում հասարակած տներին, համամիտ եմ Լեգնայի կարծիքի հետ, բայց համամիտ չեմ, որ գնալով տարածվում է դրանց առաջացումը, այ ով որ կարդացել է "Սրբազան Ավազակաորջը" լավ կհասկանա ինձ:

Fobus
03.10.2006, 18:18
Մի քանի օր աոաջ էի խոսում մեկի հետ ... ու հարցրեցի , թե ինչի համար էր գնացել այդ քայլին ... մի քիչ կաշկանդվելով ասաց , որ անբավարարված էր զգում իրեն , իսկ հիմա կախվածություն է իր մոտ ....

Ուլուանա
03.10.2006, 18:36
Մի քանի օր աոաջ էի խոսում մեկի հետ ... ու հարցրեցի , թե ինչի համար էր գնացել այդ քայլին ... մի քիչ կաշկանդվելով ասաց , որ անբավարարված էր զգում իրեն , իսկ հիմա կախվածություն է իր մոտ ....
Այսինքն՝ խոսքը սեռակա՞ն անբավարարության մասին է...

Jirayr24
03.10.2006, 18:52
Այսինքն՝ խոսքը սեռակա՞ն անբավարարության մասին է...
Կարծում եմ սեռական անբավարությամբ տառապողները չեն վաճառի իրենց

Ուլուանա
03.10.2006, 19:13
Կարծում եմ սեռական անբավարությամբ տառապողները չեն վաճառի իրենց
Ես էլ էի այդպես կարծում, բայց Fobus-ի գրառումից այնքան էլ պարզ չէր, թե հատկապես ինչ առումով է այդ մարմնավաճառն իրեն չբավարարված զգացել, որ դիմել է այդ քայլին։ Դրա համար էլ հարցրեցի։

Fobus
03.10.2006, 19:25
աղջիկը հենց սեռական անբավարարվածության մասին էր խոսում ... սկզբում ինքս էլ չհավատացի ... հետո պարզվեց որ տենց ա ...:D

John
03.10.2006, 21:01
Մարմնավաճառների ծառայություններից դերևս չեմ օգտվել, քանի որ չեմ կարծում, որ ինձ անհրաժեշտ է դա այս պահին: Իսկ ընդհանուր առմամբ իրանց գոյությանը նորմալ եմ վերաբերվում…

Մարիաննա
21.09.2007, 04:33
իսկ ձեզնից մեկը փորձել է? որևէ մարմնավաճառի հարցնել, թե ինչու?ինչ պահերի դրդմամբ, ինչպես սկսեց?
Ինձ թվում է, ում էլ որ հարցնես, կպատասխանի. «Իմ դեպքը սովորական չէ»: Թեև, հնարավոր տարբերակ է, որ դեպքերը տարբեր լինեն, բայց հավատացնում եմ ձեզ, նրանք բոլորն էլ հավաքված են մեկ գաղափարի շուրջ: Ինչևէ… Ես ցավում եմ այս ուղին բռնած կանաց համար, ցավում եմ նրա համար, որ նորմալ, բարոյական դաստիարակություն ստանալու հնարավորություն չեն ունեցել… Չգիտեմ, գուցե և սխալ եմ, ամեն դեպքում իմ շրջակա միջավայրում ես դեռ չեմ հանդիպել բարոյական ընտանքից դուրս եկած մարմնավաճառի:

Երվանդ
21.09.2007, 10:57
Մարմնավաճառների ծառայություններից դերևս չեմ օգտվել, քանի որ չեմ կարծում, որ ինձ անհրաժեշտ է դա այս պահին: Իսկ ընդհանուր առմամբ իրանց գոյությանը նորմալ եմ վերաբերվում…

ԴԵՌևՍ-ը սպանեց:D

Taurus
21.09.2007, 13:21
աղջիկը հենց սեռական անբավարարվածության մասին էր խոսում ... սկզբում ինքս էլ չհավատացի ... հետո պարզվեց որ տենց ա ...:D

Ոնց պարզվեց?
բավարարեցիր ու հանգստացավ:D

Սամվել
21.09.2007, 15:35
Մի հարց եմ ուզում տալ այս թեման կարդացող տղաներին , բացառություն տող կազմեն միայն Հավատացյալները ու փոքրերը, որոնց պատասխանը պարզա ինձ :
Ստեղ մեկտ կա, որ թեկուզ մի անգամ օգտված չլինի նրանց ծառայությունից ?????? ու առաջինն էլ պատասխանեմ շատ անգամներ օգտվել եմ, չնայաց, որ համոզված եմ նրանք որպես մարդ թափթփուկ են ու շատերը ընդունակ են ուրիշ ավելի դժվար բայց հարգի գործով փող աշխատել
Իմ կարծիքով նրանք եղել են կան ու կլինեն ու թող լինեն, քանի որ համաձայն եմ ՖՈԲՈՒՍԻ գրածի հետ նրանք որոշ դեպքեռում օգուտ ել են տալիս, ուղակի էտի պիտի հնարավորին չափ հետևեն համապատասխան մարդիկ, որ հիվանդություններ չտարածվեն

Ես կոնկրետ չեմ դիմել մարմնավաճառների ծառայություններին չեմ էլ դիմի իմ կարծիքով բայց դե եսիմ մարդ էս մեկ էլ տեսար համենայն դեպս հիմա որ հաստատ ցանկություն չկա դիմելու ;) իմիջայլոց 19 տարեկան եմ ու հավատացյալ չեմ ;)


Ֆոբուսի հետ լիովին համաձայն եմ.
Ցանկացած աշխատանք քննարկելու դեպքում էլ տեսնում այն, որ մարդ վարձատրվում ա էն բանի դիմաց, ինչ որ կարողանում ա անել… մեկը կարքին խելք ունի հետևաբան իրա խելքն ա օգտագործում փող վաստալու համար, իսկ ոմանք էլ լավ մարմին ունեն ու իրենց մարմինն են վաճառում ու փող ձեռք բերում… Էս էն դեպքում, երբ որպես մասանագիտություն են ընտրում մարմնավաճառությունը: էդ էլ հաստատ հեշտ գործ չի պարզապես կախված ա մարդու ունեցած արժեքներից ու կարողություններից…
Իսկ էն մարդիկ, որոնք հարկադրաբար են զբաղվում, այ իրենք իսկապես օգնություան կարիք ունեն

Այս քեզ բան :oէտ երբվանիցա մարմնավաճառությունը սկսվել մասնագիտություն համարվել:' կարողա վաղը մյուս օրն էլ մի հատ ինստիտուտ բացեն .. ասենք Երևանի Մարմնավաճառության պետական համալսարան :D ասենք մի քանի հատ ամբիոն ունենա համապատասխան սեքսի տեսակներով :D:angry
Ասենք մեկը ասի որտեղ ես սովորում մյուսն էլ պատասխանի Մարմնավաճառականի օռալում էի բայց հիմա արդեն ավարտել եմ Պրակտիկայի եմ :D:lol :oy
Ոնց եք փորձում արդարացնել դրանց արարքը :think չեմ կարում ընբռնեմ :think

Մի խոսքով կտրականապես դեմ եմ Մարմնավաճառությանը չնայած դարերի փորձը ցույցա տալիս որ ուզումա բոլորը դեմ լինեն մեկա պայքարն անիմաստա... բայց դե չեմ էլ պատկերացնում այդ երևույթը պետականացված ...
զանգա գալիս մեման հարցնումա Տղա ջան որտեղ ես .. Մամ են արգավանի վրայի Կարմիր գլխարկ Հասարակաց տանն եմ էսա իմ հերթնա :D :o
Հետո էլ կսկսեն գովազդել..ասենք յուրաքանչյուր 10րդ այցելությունը անվճար..մեր մոտ կա նաև մասնագիտացված կենտրոն հատուկ դեգեներատների համար :D:angry
Չնայած հիմա էլա էտ վիճակը :angry ուղակի անունները Սթրիփ կլաբա բյաց դե ընդհանուր առմամբ նույն բաննա...դաժե գովազդներում են մեկ մեկ ասում... "Հյուսիսային գեղեցկուհիները կստիպեն ձեզ մոռանալ ամեն ինչ" ու ոչ մի խոսք պարի մասին :[
Եսիմ միգուցե որ պետականանա մի քիչ գները ավելի բարձրանա ավելի քիչ մարդիկ կգնան դրան հետո մյուս կողմից էլ բժշկական տեսանկյունիցա լավ..եսիմ իմ համար պրինցիպի տարբերություն չկա բայց դե գոնե քաղաքից դրանց մաքրեն լցնեն մի տեղ քաղաքից հեռու ... հետո մի օր էլ կարողա էտ տեղը վառվումա ու վսյո :D ..եսիմ ……

Dragon
13.10.2007, 01:51
Ինչպես էլ դատենք, ինչ էլ ասենք մեկ է.
մարմնավաճառությունը աշխարհի ամենահնագույն «մասնագիտություններից է» եվ հաստատ դեռ կլինի:
Անգամ ամենաքաղաքակիրթ ու զարգացած հասարակության պարագայում երեվույթը չի վերանա: Երբ լինում է պահանջարկ, առաջարկը միշտ էլ գտնվում է:
Եթե աղանդավորներին համեմատենք մարմանավաճռնենրի հետ, վերջիներս համեմատության մեջ ավելի բարոյական կգտնվեն: Ոմանք հոգին են ծախում, մյուսները մարմիննը:
Մեր իրականության մեջ շատ ավելի տգեղ երեվույթներ կան, քան շահադիտական սեքսով զբաղվելը /ի դեպ, 1000 իրենց նորմալ ցույց տվող աղջիկներ կան, որոնք ըստ էության նույն բանն են անում. շահի համար տրվում են, դառնում ինչ-որ մեկի սիրուհին, թեկուզ միայն մեկի, բայց ես նրանց հավասարեցնում եմ փողոցում կանգնողներին/:

Հ.Գ. Երեվի տղեքը կհասկանան ինչն ի նկատի ունեմ:

Adriano
11.06.2010, 11:30
Հասարակած տները և վերջինումս աշխատող մարդիկ հանդիսանում են աշխարհի ամենահին մասնագիտության զարգացնողները: Հասարակած տները երկրների մեծ մասում աշխատում են օրենքից դուրս: Իհարկե կան երկրներ, որոնցում լեգալիզացրել են այս զբաղմունքը: Եթե դիտարկենք զուտ աշխատաշուկայի տեսանկյունից, ապա եթե մարդ ընտրել է իր մարմինը առևտրի առարկա դարձնելու, մարմինը որպես ապրանք վաճառելու զբաղմունքը, ապա ինչու պետք է չթույլատրվի: Սակայն այստեղ գործում է նաև բարոյահոգեբանական կողմը, որի ազդեցությամբ շատ երկրներում այս զբղմունքը արգելված է և տարածվում է սև շուկայում ընդհատակյա` հանգեցնելով նման մասնագիտության տեր մարդկանց թվի էլ ավելի մեծացմանը, բազմաթիվ հիվանդությունների տարածմանը: Խնդիրը բավականին լուրջ է համաշխարհային մասշտաբով:Նախ պետք է սկսել նրանից թե որտեղից է գալիս սա, այսիքն պատճառների պատճառը պարզել, այնուհետև փորձել տալ որոշակի լուծումներ, որոշակիացնելու այս դաշտը: Ինչպես գիտենք այստեղ շրջանառվող միջոցները բավականին լուրջ թվեր են և վերջինիս անվերահսկելիությունը անթույլատրելի է: Այս մասնագիտությամբ զբաղվելու շարժառիթները բավականին մեծ են սկսած սոցյալ-տնտեսական վերջացրած անհատական յուրահատկություններից:
Հետաքրքիր է հետևյալ հարցը հասարակած տների լեգալիզացումը ընդունելի է թե ոչ, ինչպիսի խնդիրներ կլուծի դա: Օրինակ հայտնի Ֆրանսիայում (աղբյուր. http://finam.info/need/news2261200001/default.asp)որոշել են ֆինճգնաժամի դեմ պայքարեն հասարակած տներին ներգրավելու միջոցով, մասնավորապես կատարված հաշվարկները ցույց են տվել, որ հասարակած տների լեգալիզացումը պետության համար նոր եկամուտների աղբյուր է հանդիսանում, և հետևապես Ֆրանսիայի նման երկրում, ուր շուրջ 60 տարի հասարակած տները օրենքից դուրս են եղել, որոշել են օրինականացնել: Հիմա մտածում եմ, որ սա ոչ միայն ֆինանսական միջոցներ ներգրավելու փորձ է, սրանով լուծվում են բավականին լուրջ խնդիրներ: Սակայն հարցը նրանում է որքանով է ճիշտ, Ֆրանսիյաւոմ գործում են դեմոկրատական օրենքներ և այս տեսանկյունից նայելիս մարդ հնարավորություն ունի աշխատելու այն մասնագիտությամբ որով ցանկանում է: Մի խոսքով այս հարցի քննարկումը հետաքրքիր է, և իմ կարծիքով ներառում է հասարակության բոլոր շերտերին: Եկեք այստեղ քննարկենք հասարակած տների օրինականացման հարցը, դիտարկելով դրական և բացասական ելքերը, ինչպես ընդհանուր առմամբ վերցրած, այնպես էլ ՀՀ համար::think

ministr
11.06.2010, 11:52
Համապատասխան տեղի վրա "սոչիկ" դնելով պետքա բյուջե լցվի?

Դրա օրինականացումը ավելի շատ մարդկանցա պետք, որ գոնե բժշկական վերահսկողություն լինի, կամ ընդհանրապես որևէ վերահսողություն լինի, համ էլ ինչ վատ կլինի կգնան մի հատ կարգին սարքած տեղ հաճելի ժամանակ կանցկացնեն, ոչ թե մոստի տակ բազար կանեն :))))))))

davidus
11.06.2010, 16:14
Համապատասխան տեղի վրա "սոչիկ" դնելով պետքա բյուջե լցվի?


http://www.youtube.com/watch?v=hhWvOQHGLy8
:D :D :D

հլը 4:07-ից նայեք.... (չնայած խորհուրդ կտայի սկզբից նայել)

Lion
11.06.2010, 22:48
Ժողովուրդ ջան, ոչ թե "Հասարակած տուն", այլ "Հասարակաց տուն"...

Mephistopheles
16.11.2013, 03:24
նախ ես մարմնավաճառ չէի ասի… իրանք մարմինը չեն վաճառում… մի բան որ վաճառում ես, դա արդեն քոնը չի, իսկ իրանց մարմինը իրանց ա մնում… վարձով են տալիս…

Ingrid
16.11.2013, 18:41
Ժող, պարզ է, որ բոլորին ընդհանրացնել հնարավոր չէ, որ ամեն մեկը մարմնավաճառներին դատում է իր իմացած օրինակներով՝ իրական կյանքում հանդիպած կամ հեռուստացույցով ու ինետով տեսած :
Հա, կլինեն մարդիկ, որ ստիպված կդառնան, կլինեն մարդիկ, որոնց համար հեշտ ճանապարհ կլինի կամ կթվա հեշտ, հետո կզգան բոլոր բարդությունները, կամ կլինի այդ ճանապարհը նույնքան դժվար, ինպես այլ տիպի աշխատանքների դեպքում է: Ամեն մեկի բախտը մի կերպ է բերում: Մարմնավաճառներ կան,ո ր հպարտանաւոմ են իրենց մասնագիտությամբ, կան, որ թաքցնում են, կան, որ ամաչում են, կան, որ չեզոք են վերաբերում:
Մարդիկ էլ այս հարցին տարբեր մոտեցումներ ունեն: Բայց... հասարակաց տները բացելը ինչքան էլ իբրև կարգավորման բերի այդ դաշտը, ինքը մարդկային տեսակետից վերցրած աբսուրդային է:
Նախ՝ կան շատ հաստատություններ, որ այլ ոլորտի են, օրինական գործում են, բայց որակը շաաաատ ցածր է, հիվանդանոցների մեծ մասը ձեզ օրինակ՝ հակահիգիենիկ վիճակ, վատ մասնագետներ, օգուտի փոխարեն՝ վնաս: Այնպես որ դրանք էլ եթե օրինական գործեն, հարց է, թե ինչքանով որակ կապահովեն:
Շատերն ասւոմ են, որ մարմնավաճառները պետք են տղամարդկանց ֆիզիկականի համար : Այդ դեպքում երևի նորմալ է նաև հակառակ սեռի համար նման տներ բացելը, որովհետև երկու սեռերն էլ կարող են ունենալ նման կարիքներ, ինչու է իշխող հասարակությունն, ինչպես միշտ, մտածում միայն իր կարիքների բավարարման մասին: (Սա իմիջայլոց, որովհետև ես այդ գաղափարին ընդհանուր դեմ եմ) Նաև կան հոգեբաններ, որ գտնում են՝ մարմնավաճառները հոգեբանական շատ մեծ վնաս ու սեռական հարաբերությունների մասին թյուր կարծիքներ են ձևավորում դեռահասների ու անփորձների մոտ: (Սրա մասին հավաստի վիճակագրական ինֆորմացիա չունեմ, բայց ասում եմ ի հակադրություն նրանց կարծիքի՝ ովքեր գորովանքով են մոտնեւոմ մարմնավաճառների լինելության փաստին՝ պնդելով, որ անհրաժետ են):
Եվ վերջապես ես չեմ ընդունում մարմնավաճառ լինելու գաղափարը, որովհետև եթե սեռական հարաբերության մեջ սեռերից մեկը վճարում է, ուրեմն՝ ոտնահարում է մյուսի հավասարության գաղափարը՝ մարդկային հավասարության: Մարդու մարմինը վաճառքի առարկա չէ, ու ինձ համար անընդունելի է այն որպես օրենք ընդունելու գաղափարը, որով խախտելու ենք մարդկային հավասար իրավունքները:

Վահե-91
16.11.2013, 18:51
Մարմնավաճառներ կան,ո ր հպարտանաւոմ են իրենց մասնագիտությամբ
Չեմ պատկերացնում նման բան :blin

ivy
16.11.2013, 18:54
Գերմանիայում մարմնավաճառությունն օրիկանացված է։ Մարմնավաճառները բոլոր կարգ ու կանոնով, պայմանագրով բանով գնում են գործի, պետությանն էլ հարկեր են վճարում։
Էս երկրում դա նորմալ գործում է. սա օրենքի երկիր է, բոլոր մարդիկ «միանման են» դասվում, կա հարգանք անձի հանդեպ՝ անկախ իր ով ու ինչ լինելուց։ Մարդկանց մենտալիտետն ուրիշ է։
Հայաստանը դեռ պիտի երկար ճամփա անցնի օրինական ու մենտալիտետային էդպիսի փուլ հասնելու համար։ Երբ հասնի դրան, ու մնացած ամեն ինչն արդեն տեղը լինի, նոր թող մտածի մարմնավաճառությունն օրիկանացնելու մասին՝ որպես երկար ցուցակի վերջին կետ։

ivy
16.11.2013, 18:56
Չեմ պատկերացնում նման բան :blin

Արի Գերմանիա :))

Ingrid
16.11.2013, 19:09
Մի բան էլ ավելացնեմ. հիմա ինոչւ են շատերն ընդունում միասեռականների կապը. որովհետև մարդիկ սեռական հարաբերության են ունենում զգացմունքների առկայության դեպքում:
Մարմնավաճառության ժամանակ չկա զգացմունք, որն էլ հուշում է, որ դա անբարոյականություն է:
Դանիել Վարուժանն անգամ անբարոյական էր համարում օրինական այն ամուսիններին, որոնք որևէ զգացմուքն չունեին միմյանց նկատմամբ: Այդ դեպքում ի՞նչ ասել ուղղակի ֆիզիկական պահանջները բավարարողների մասին:
Իսկ որպեսզի թե կանայք, թե տղամարդիկ չհասնեն շատ սթրեսային վիճակների, կարելի է հոգեբանական, սպորտային մատչելի դպրոցներ ունենալ երկրում, չգիտեմ, մի փոքր հեքիաթաֆանտաստիկախառն բան է ստացվում ասածս, բայց կարծում եմ, որ մարդուն ՝ իրեն վստահ, հոգեպես ու ֆիզիկապես կայուն զգալու համար շատ ավելի խորը, բազմակողմանի մոտեցումներ են պետք, քան այն, ինչ տալիս են մարմնավաճառները:

Arpine
19.11.2013, 02:20
Եթե մարմնավաճառությունը օրինական չի, ու էսքան տարիներ անպատվում ու անբարոյական են անվանում իրենց, իրենք վերանո՞մ են։ Երևույթը միշտ էլ եղել ա, կա ու կլնի։ Ասենք շատ ենք լսում հայտարարություն թե ոստիկանները գտել են 50 մարմնավաճառների ևն ևն, հետո ի՞նչ ա լինում, կարողա տուգանեն անցնի գնա, իսկ եթե ռեալ, ոչ մի բան էլ չի փոխվում, ամեն ինչ մնումա էնպես ոնց որ կա, իսկ օրինականացված երկրներում պետությունը գոնե հարկ ա վերցնում նրանցից։
Հետո ինչի միշտ հաշվի չեն առնում, որ ոչ բոլորն են ունակ դրանով զբաղվելու, վերջիվերջո էդ էլա կարողություն :))
Էս վերջերս էստեղ /Նիդեռլանդներում/ տոն էր, երբ երեխեքը գնում են տներ կամ խանութներ ու երգում իսկ մարդիկ պետք ա քաղցրավենիք տան, ու ամենազվարճալին նա էր էս տարի իրենք գնացել են նաև red light area :D

Ռուֆուս
30.12.2016, 00:59
{Մոդերատորի կողմից ջնջված գրառում}
Որ խնդրեմ էն սեքսի միլֆի գները կասե՞ք։ Մերսի

Sent from my Nexus 6P using Tapatalk

Աթեիստ
30.12.2016, 01:06
Ռուֆ, ես էլ ասի, դու կգաս, կթարգմանես, գներ կասես, էն էլ ...
Չհասկացա, եթ խի էին սաղ տենց տարիքն առած։ Ռուսական նույն կայքերը մտնում ես, աչքերդ շաղվում են։ Ստեղ ոնց նայում ես, դիտարժան բան չկա։

Ռուֆուս
30.12.2016, 13:13
Ռուֆ, ես էլ ասի, դու կգաս, կթարգմանես, գներ կասես, էն էլ ...
Չհասկացա, եթ խի էին սաղ տենց տարիքն առած։ Ռուսական նույն կայքերը մտնում ես, աչքերդ շաղվում են։ Ստեղ ոնց նայում ես, դիտարժան բան չկա։

Հայկական ավանդական խանութների պես ա, մինչև աբրանքը աչքովդ չտենաս գինը չեն ասի: Ու հա, մեջները նորմալ աբրանք չկար, սաղ կամ միլֆ էին կամ խոզ:

Համ էլ դու ամուսնացած, երեխու տեր մարդ, ի՞նչ գործ ունես ռուսական կայքերում։

StrangeLittleGirl
30.12.2016, 16:42
Մարմնավաճառությունը է անվտանգ brothels են նրանք, ովքեր Գերմանիայում եւ վայրերում, ինչպիսիք են escort Massa Carrara (http://www.torchemada.net/annunci-escort-massa_carrara-29/), ովքեր վաստակում լավ եւ անվտանգ.

Գուգլ թրանսլեյթ :))