PDA

Դիտել ողջ տարբերակը : Իրական Պատասխաններ ԵՊՀ Ֆիզիկա Առարկայի Ընդունելության Քննություններից



Guest
03.07.2007, 16:54
Վերցված է http://www.physdep.r.am/answers.htm


Հաղորդակից կոչվում են այն անոթները, որոնք իրենց միջով հաղորդում են հոսանք

Քանի որ վեկտորների հետ աշխատելը շատ դժվար է, նրանց սովորաբար պրոեկտում են x-երի առանցքի վրա, ծայրահեղ դեպքում y-ների առանցքի վրա

Վեկտորական մեծություններ կոչվում են այն մեծությունները, որոնք բացի կշռից ունեն նաեւ ուղղություն

Տված բաղադրիչ ուժերով արդյունարար ուժը գտնելը կոչվում է արագությունների գումարում

Գծային է կոչվում այն արագությունը երբ մարմնի հետագիծը ուղիղ գիծ է:

Պտտական կոչվում այն շարժումը որի ժամանակ ուղիղը , որ պատկանում է տվյալ մարմնին, շարժման ժամանակ հանդիսանում է գլխավոր օպտիկական առանցք:

Մեխանիկական աշխատանքը լինում է ֆիզիկական, մտավոր եւ այլն...

Մեխանիկական աշխատանքը բաժանվում է երեք մասիª կինեմատիկա, դինամիկա, ստատիկա

Ջոուլը դա այն ուժի աշխատանքն է, որը միավոր ճանապարհի վրա կատարում է աշխատանքի մեկ միավոր

Յուրաքանչյու ոք ծանոթ է ծանրության ուժին: Ձեռքի կամ ոտքի վրա ընկնող մարմինը վնասում է ձեռքը կամ ոտքը: Վայր ընկնող երեխան ստանում է վնասվածք:

Ծանրությոն ուժի կատարած աշխատանքը մեծ դեր է կատարում ֆիզիկայում, եւ ընդհանրապես մեր կյանքում: Առանց ծանրության ուժի մեր կյանքը երեւի հնարավոր չլիներ պատկերացնել:

Այն մարմինը որ անցնում է խորդուբորդ ճանապարհով կատարում է դրական աշխատանք:

Դիելեկտրիկները այն նյութերն են որոնք մեկուսիչներով հոսանք չեն հաղորդում:Դիֆուզիայի ամենապարզ օրինակներից է պղնձարջասպի լուծույթը

Հագեցած գոլորշիները դրանք այն գոլորշիներն են որոնք տարածության մեջ չեն երեւում: Իսկ ոչ հագեցած գոլոշի դրանք այն գոլոշիներն են, որոնք երեւում են շրջապատող միջավայրում: Երբ մարմինը հասնում է իր հալման վերջին ջերմաստիճանին, այդ ժամանակ առաջ է գալիս եռում: (Ալաստանի միջնակարգ դպրոց):

Այն գոլորշիները որոնց ժամանակ տեղի է ունենում գոլոշիացում կոչվում են հագեցած գոլոշիներ:

Հաստատուն ճնշման դեպքում գազի ծավալը հավասար է իրեն նախկին ծավալի 1 / 273-ին

Եթե ջուրը սեղմենք 4-ից մինչեւ զրո աստիճան նա ոչ թե սեղմվում է այլ ընթարձակվում է

Բնության մեջ մենք հաճախ ենք հանդիպում խոնվությունների, բայց ամենից շատ հանդիպում ենք հարաբերական խոնավության:

Իզոխոր պրոցես- հաստատուն ճնշման դեպքում ծավալը ուղիղ համեմատական է արտադրյալին:

Մարդու կյանքում կարեվոր նշանակություն ունի լույսը, գիշերը մարդու ակտիվ կյանքը դառնում է պասսիվ:

Լուսային ալիքներ կոչվում են այն ալիքները, որոնց վրա շարժվող կետը ողղահայաց է ալիքի երկարությանը

Երկու հարեւան նույնանման կետերի հեռավորությունը կոչվում է ալիքի երկարություն

Հավասարակշռության դիրքից ամենամեծ հեռավորությունը կոչվում է հաճախականություն

Այն ալիքները, որոնք առաջանում են պարանի շարժման ժամանակ կոչվում են երկայնական ալիքներ

Ֆարադեյի երկրորդ օրենքը-- Նյութի ատոմական կշիռը համեմատական է վալենտականությանը:

Լուսային հոսքը հավասար է լույսի ջերմության եւ հաճախականության հարաբերությանը

Այն մեծությունը, որը շարժվում է S մակերեւույթի եւ t ժամանակամիջոցի հարաբերությամբ, կոչվում է լուսային հոսք:

Էլեկտրոլիզի երեւույթ կատարվում է բարձր հաճախականության հոսանքի դեպքում

Լույսի արագությունը հավասար է մարմնային անկյան եւ ժամանակամիջոցի արտադրյալին

Հավաքող հայելիներով հավաքում են աստղերի լույսը եւ չափում նրանց հեռավորությունը:

Այն էլեկտրահաղորդիչները, որոնք էլեկտրական հոսանքի ազդեցութլան տակ տարալուծվում են բաղադրիչ նյութերի կոչվում են էլեկտրոլիտներ

Լույսի ուղղագիծ տարածվելով է բացատրվում այն, որ պատի ետեւում կանգնած երգչի ձայնը լսվում է, բայց ինքը չի երեւում

Պատկերը հարթ հայելու մեջ պատկերվում է այնպես, ինչպես պատկերը գոյություն ունի

Նյութի դիելեկտրիկ թափանցելիությունը կապված է հիմնականում փորձի միջոցով: Վերցնենք մի S լույսի աղբյուր, եւ այդ աղբյուրից բաց թողնենք լույս մենք կտեսնենք որ այդ փունջը անցնում է մի S1 եւ S2 հայելիների վրա,այդտեղից էլ իջնում է էկրանի վրա, էկրանի վրա էլ թափանցում է: Հենց էլ այստեղից դուրս է գալիս նյութի դիԷլեկտրիկ թափանցումը :

Վերցնենք պղնձե արջասպի լուծույթ եւ նրա միջոցով բաց թողնենք սպիտակ լույսի ճառագայթներ , կտեսնենք, որ արջասպի լուծույթի հետ ոչ մի բան չի կատարվում, իսկ բավական է մի փոքր ուլտրամանուշակագույն ճառագայթներ բաց թողնենք, կտեսնենք, որ պղնձե արջասպի լուծույթից սկսվում է անջատվել պղինձ, բայց ոչ թե անընդհատ,այլ բաժիններով այսինքն քվանտներով: (Խանլարի շրջան)

Այն ճառագայթները որոնք ունեն ուժագծեր կոչվում են ալիքներ:

Ծանրության ուժը դա այն ուժն է որի հետեւանքով բոլոր մարմինները ընդունում են ուղղահայաց դիրրք

Լույսի ճառագայթները ընկնելով հարթ հայելու վրա, որոշ մասը անրադառնում է, իսկ մյուս մասը հայելում ստեղծում է պատկերի ստվերը

Ձայն արտադրելու հետեւանքով ձայնի խոռոչների արտադրած թռթիռները դրանք հենց ալիքի երեւույթներն են որոնք շարժվում են սինուսոիդով:

Ձայնային ալիքները դրանք այն ալիքներն են, որոնք տարածման հետ միաժամանակ արձակում են ձայներ:

Ալիքները հիմնականում լինում են տարբեր տեսակի

Գոյություն ունեն երկու տեսակի կոնդեսատորներª հարթ եւ գոգոավոր

Դեֆորմացիաներ են համարվում զսպանակից կախված բեռը, կամուրջի վրայով քայլող զորքը:

Բնության մեջ եւ կենցաղում կան շատ տիպի տատանումներª ծովի ալիքները, ժամացույցի ճոճանակը, մխոցները, կափույրներըª ավտոմեքենայի շարժիչներում, տղամարդիկª անտարբեր կնոջ նկատմամբ:

Ջերմունակությունը ջերմության այն ծավալն է, որը անհրաժեշտ է տալ միավոր զանգվածով մարմնին ջերմաստիճանը 12 լիտր փոխելու համար :

Մասնիկները ի պատիվ անգլիացի մեծ գիտնական Բրոունի1905թ ի վեր մասնակցում են Բրոունյան շարժում

Հարմոնիկ են կոչվում այն տատանումները որոնք առաջանում ե հարմոն նվագելիս:

Ձիաուժ կոչվում է այն ձիու ուժը, որի բարձրությունը մեկ մետր է, իսկ քաշը 75կգ եւ որը պահվում է Փարիզի մոտ գտնվող Սեւր քաղաքում:

StrangeLittleGirl
03.07.2007, 17:04
Հագեցած գոլորշիները դրանք այն գոլորշիներն են որոնք տարածության մեջ չեն երեւում: Իսկ ոչ հագեցած գոլոշի դրանք այն գոլոշիներն են, որոնք երեւում են շրջապատող միջավայրում: Երբ մարմինը հասնում է իր հալման վերջին ջերմաստիճանին, այդ ժամանակ առաջ է գալիս եռում: (Ալաստանի միջնակարգ դպրոց):
Սպանիչ էր :D


Մարդու կյանքում կարեվոր նշանակություն ունի լույսը, գիշերը մարդու ակտիվ կյանքը դառնում է պասսիվ:
Չեմ հասկանում. եթե այս նախադասությունը դասագրքում չկա, ուրեմն զվարճալի՞ է: :think

Ալարեցի մինչև վերջ կարդալ :D Բայց մի բան պարզ է. մարդի ֆիզիկան անգիր են անում, հետո քննության ժամանակ առանց տրամաբանելու ստեղից-ընդեղից բան-ման են հիշում գրում: Կարծում են, թե լավ են հանձնել, բայց որ ցածր են ստանում, զարմանում են:

Սամվել
03.07.2007, 17:29
Բնության մեջ եւ կենցաղում կան շատ տիպի տատանումներª ծովի ալիքները, ժամացույցի ճոճանակը, մխոցները, կափույրներըª ավտոմեքենայի շարժիչներում, տղամարդիկª անտարբեր կնոջ նկատմամբ:

Մասնիկները ի պատիվ անգլիացի մեծ գիտնական Բրոունի1905թ ի վեր մասնակցում են Բրոունյան շարժում

Ձիաուժ կոչվում է այն ձիու ուժը, որի բարձրությունը մեկ մետր է, իսկ քաշը 75կգ եւ որը պահվում է Փարիզի մոտ գտնվող Սեւր քաղաքում:

:D Այ էս 3 հատը սպանիչ էին :D
Ռեյտ եմ տալի վսյո ;)

Մենք էսա 3րդ կուրս ենք տեղափոխվում բայց մեր աղջիկներից մեկը ֆիզիկայի քննությանը մի 2 շաբաթ առաջ ասել եր դիմադրության միավոր ԱմՊԵՐՆԱ

StrangeLittleGirl
03.07.2007, 17:39
:D Էս երեքին չէի էլ հասել: Փաստորեն, համեղ պատառները վերջում էին :D

Taurus
03.07.2007, 17:39
Մովսես Խորենացին առաջին հայ տիեզերագնացն է

Shauri
03.07.2007, 20:08
Էս ցուցակը էսօր արդեն երկրորդ ֆորումում է հայտնվում... ընդ որում ինքը ստեղծված է 8 տարի առաջ... էսքան ժամանակ իր մասին ոչ ոք չէր լսե՞լ...

Ի դեպ առաջին անգամ որ կարդացինք, ընտանիքով էինք ծիծաղում /հայրս ֆիզիկոս է, մայրս՝ մաթեմատիկոս/ :D

otar
03.07.2007, 22:51
Վերցված է հտտպ://վվվ.փյսդեպ.ր.ամ/անսվերս.հտմ (http://www.physdep.r.am/answers.htm)
Մասնիկները ի պատիվ անգլիացի մեծ գիտնական Բրոունի1905թ ի վեր մասնակցում են Բրոունյան շարժում


:D:D վաաաաաաաաաաաաաաաախ :D

Աբելյան
04.07.2007, 17:54
Յուրաքանչյու ոք ծանոթ է ծանրության ուժին: Ձեռքի կամ ոտքի վրա ընկնող մարմինը վնասում է ձեռքը կամ ոտքը: Վայր ընկնող երեխան ստանում է վնասվածք:
բայց էսի սխալ չէր


Լույսի ուղղագիծ տարածվելով է բացատրվում այն, որ պատի ետեւում կանգնած երգչի ձայնը լսվում է, բայց ինքը չի երեւում

Ձայնային ալիքները դրանք այն ալիքներն են, որոնք տարածման հետ միաժամանակ արձակում են ձայներ:

Դեֆորմացիաներ են համարվում զսպանակից կախված բեռը, կամուրջի վրայով քայլող զորքը:

սրանք շատ լավն էին, մանավանդ վերջինը :D