PDA

Դիտել ողջ տարբերակը : Անիծվի՛ սերը…



Alest
03.07.2007, 13:50
Երբ ամեն ինչ արդեն վերջացած է, դժվար է նայել հետ: Երբ այլևս չես կարողանում վերադարձնել կորցրածդ, դժվար է վերլուծել և գտնել սխալներդ: Ես դեռ 19 տարեկան եմ, բայց ինձ թվում է, որ մի դար եմ ապրել: Վախենում եմ, որ չապրած «դարերս» ստիպված կլինեմ վատնել սխալներս որոնելու վրա …Այն, ինչ կորցրել եմ, սակայն, երբեք էլ չեմ գտել...
Հիմա ես նստաց եմ մութ անկյունում: Դուրսը: Սիգարետի մուխը կարցես կուլ է տալիս իմ հոգին: Ինչու՞: Ինչու՞ նա այդպես վարվեց: Մեկ ակնթարտում շուռ տվեց իմ կյանքը: Սե՛ր: Սե՞ր: Անիցվի՛ սերը…
Անտարբեր ծխում եմ...թվում է՝ հենց այս փոքրիկ թունավոր ընկերն է ինձ հանելու մտատանջությունից...Ծխախոտի ծուխը վարագուրում է մերթընդմերթ ինձ երևացող աչքերդ... Հայացքդ մոխիր եմ դարձնում ու ցանում աչքերիս... Ամենուր դու ես... Դու՜...

Alest
03.07.2007, 14:34
Մի քիչ դժվար է գրել, կներեկ: Անգամ վեռնագրում տառասխալ ստացվեծ, որը իր հերթին copy է արված տեքստից:oy Հույս ունեմ շարունակության մեջ այլևս չեմ սխալվի:

Angelina
03.07.2007, 15:05
Եթե սա իրոք, դու վերապրել ես ցավալի է: Բայց պետք է հասկանաս, որ կյանքը հեքիաթ չէ, քո առաջ դառը իրականությունն է: Եթե խոսելու կարիք ունես, ես քեզ պատրաստեմ օգնել, ամենայն անկեղծությամբ:

StrangeLittleGirl
03.07.2007, 18:05
Ընդհանուր առմամբ ստանդարտ մտքեր էին, ոչ մի նոր բան չասող, բայց

Հայացքդ մոխիր եմ դարձնում ու ցանում աչքերիս...
տողը մի քիչ առանձնանում էր

impression
03.07.2007, 18:43
Ընդհանուր առմամբ ստանդարտ մտքեր էին, ոչ մի նոր բան չասող, բայց

տողը մի քիչ առանձնանում էր

Բյուրակն ջան, գուցե գրես, թե առանձնանալ ասելով՝ ինչ ի նկատի ունես, որ իմաստով է առանձնանում, թե չէ՝ բոլորիս գցում ես թյուրիմացության մեջ :) Ուղեղումս 2 բանակների ջարդ է տեղի ունենում, չէ, ես կասեի՝ կոտորած: Պարզաբանի էլի :)

StrangeLittleGirl
03.07.2007, 19:07
Լի՛լ, ես պատասխանել էի, բայց երևի ադմինիստրացիային դուր չէր եկել, չգիտեմ ինչ պատճառաբանությամբ ջնջել են: Ոչինչ, ես քեզ icq-ով կասեմ:

Vicki
04.07.2007, 15:22
Միգուցե և ստանդարտ էին, բայց անկեղծություն կար ու զգացմունք, եթե մարդ դա է զգում, էլ ինչ բառերով արտահայտի, նոր բառեր ստեղծի՞ կամ լեզու՞:think....
Այնքան կարոտ եմ շատ պարզ խոսքերի,
Տափակ, կրկնված,
Բայց միևնույն ժամանակ ԱՆՓՈԽԱՐԻՆԵԼԻ....
Սերը մեկն է ու նրա ցավն արտահայտելու համար նոր բառեր պետք չի ստեղծել:
Ինձ դուր եկավ, կարճ, բայց արտահայտեց այն, ինչ մարդիկ կարող էին թերթերով գրել... Շարունակիր մտքերդ, հետաքրքրիր են....:ok:love

lili-4
05.07.2007, 10:29
Կարծում եմ, որ այս փոքրիկ, բայց անկեղծ ու հոգուց բխած ստեղծագուրության մեջ կարևորը ոչ թե այն է, որ պետք է լինի ինչ- որ ատահայտման նոր ոճ կամ նոր բառեր, այլ այն , որ չկա արհեստական, իրար կցմցած բառեր: Պարտադիր չէ զգացմունքն արտահայտելու համար Ամերիկա հայտնաբերել: Ամեն մեկն էլ յուրովի է ասում նույն հազար անգամ կրկնված «սերում եմ» բառը, և ամեն մեկի մոտ նոր է, ինքնատիպ: Կարծում եմ, որ ինքնատիպ է այս դեպքում նաև հիասթափությունը…
Սա բոլորին ծանոթ «աշխարհի վերջն է», որ հետո կպարզես, որ սովորական հիասթափություն է, նոր կյանքի ու նաև նոր սիրո սկիզբ…:)