PDA

Դիտել ողջ տարբերակը : Էստրադա



PoeT
21.08.2006, 19:06
Եվս մի թեմա երաժշտության մասին։ Ուզում եմ խոսենք Հայաստանում և ոչ միայն այստեղ, զարգացող էստրադային երաժշտության մասին։

Միշտ փորձել եմ զսպել ինձ, և չվիրավորել, ոչ մի երաժշտի, մտածելով որ ես չեմ հասկանում իրենց արվեստը։ Բայց կարծում եմ, ինչքան գնում ենք, էտքան ահավոր ա դառնում վիճակը։

Կարո՞ղ եք բացատրել ինչ է նշանակում "Թող վառվեն, վառվեն լույսերը։ Թող մարեն, մարեն հույսերը"։ Ինչքան գիտեմ լույսերի մարումն է խորհրդանշում հույսերի կորուստը։ Սակայն հնարավոր է, ինքը լրիվ ուրիշ իմաստով է ասում այդ բառերը, որոնք կարելի է հասկանալ այսպես։ Թող վառվեն լույսերը, ու դու կորցրու քո հույսերը, որ մթում իմ հետ ինչ որ բաներ կանես։ լօլ։

Երգերը բացառապես կամ սիրո, կամ հայրենիքի մասին են։ Ուրիշ թեմա, էս աշխարհում չկա։ Ընդ որում, սերը երբեք փոխադարձ չի լինում։ "Ես սիրում, սիրում եմ քեզ, դու սիրում, սիրում ես ուրիշին։"

Այս վիճակը ավելի լայն տարածում է գտել Հայաստանում ու Ռուսաստանում։ Իսկ Ամերիկայում, ամեն ինչ քիչ այլ է։ Նրանց մոտ մի ուրիշ հիվանդություն կա։ Ամերիկյան տեսահոլովակները, գնալով նմանվում են պոռնոգրաֆիկ ֆիլմերի։ Տղաները նայում եմ սիրուն աղջիկների համար, իսկ աղջիկները նայում են նախանձելով։

Ի՞նչ եք կարծում, մինչև երբ է այսպես շարունակվելու։ Ի՞նչ կարելի է անել։ Գուցե ոմանց դու՞ր է գալիս այս վիճակը։

Արշակ
21.08.2006, 19:12
Է՜հ, ի՜նչ լավ նկարագրեցիր անդուր իրականությունը։:[
Լիքը բան ունեմ ասելու, բայց հիմա խոսելու հավես չկա։ Կարծիքս հետո կհայտնեմ ;)

Ուլուանա
23.08.2006, 09:55
Եվս մի թեմա երաժշտության մասին։ Ուզում եմ խոսենք Հայաստանում և ոչ միայն այստեղ, զարգացող էստրադային երաժշտության մասին։

Միշտ փորձել եմ զսպել ինձ, և չվիրավորել, ոչ մի երաժշտի, մտածելով որ ես չեմ հասկանում իրենց արվեստը։ Բայց կարծում եմ, ինչքան գնում ենք, էտքան ահավոր ա դառնում վիճակը։
Լրիվ համաձայն եմ քեզ հետ, Վահե ջան: Իրոք, վիճակն ահավոր է...:(


Կարո՞ղ եք բացատրել ինչ է նշանակում "Թող վառվեն, վառվեն լույսերը։ Թող մարեն, մարեն հույսերը"։ Ինչքան գիտեմ լույսերի մարումն է խորհրդանշում հույսերի կորուստը։ Սակայն հնարավոր է, ինքը լրիվ ուրիշ իմաստով է ասում այդ բառերը, որոնք կարելի է հասկանալ այսպես։ Թող վառվեն լույսերը, ու դու կորցրու քո հույսերը, որ մթում իմ հետ ինչ որ բաներ կանես։ լօլ։
Վա՜յ, որ իմանաս, թե ե՛ս ինչքան եմ էդ երգի բառերի վրա ծիծաղել: :D Անընդհատ փորձում էի էդ «մարող հույսերի» համար մի արդարացում գտնել, բայց բացի հանգից, այդպես էլ ուրիշ ոչ մի խելքին մոտ արդարացում չկարողացա գտնել :think Բայց, ի դեպ, երեկ մի «Երիտասարդական գժոտ ամսագրում» (վրան այդպես էլ գրված է) պատահաբար այդ երգի բառերը տեսա, պարզվեց, որ խոսքը ոչ թե հույսերի մասին է, այլ հույզերի :D բայց նույնիսկ այդ դեպքում չէի ասի, թե այդ արտահայտությունը առանձնապես իմաստավորվում է: Ու ընդհանրապես էդ երգի, ինչպես նաև հայկական էստրադայի շատ ուրիշ երգերի տեքստը միայն հանգի վրա է հիմնված, ուրիշ բան մեջը չկա:

Երգերը բացառապես կամ սիրո, կամ հայրենիքի մասին են։ Ուրիշ թեմա, էս աշխարհում չկա։ Ընդ որում, սերը երբեք փոխադարձ չի լինում։ "Ես սիրում, սիրում եմ քեզ, դու սիրում, սիրում ես ուրիշին։"
Ըհը, էն էլ հայրենիքի մասին միայն վերջին տարիներին են սկսել հիշել, մինչև էդ մենակ էդ անպատասխան, «սրտաճլիկ», բայց շաբլոնությունից ու ծեծվածությունից արդեն հուզականությունը լրիվ կորցրած սերն էր...

«Այս վիճակը ավելի լայն տարածում է գտել Հայաստանում ու Ռուսաստանում։ Իսկ Ամերիկայում, ամեն ինչ քիչ այլ է։ Նրանց մոտ մի ուրիշ հիվանդություն կա։ Ամերիկյան տեսահոլովակները, գնալով նմանվում են պոռնոգրաֆիկ ֆիլմերի։ Տղաները նայում եմ սիրուն աղջիկների համար, իսկ աղջիկները նայում են նախանձելով։»
Ճիշտ է: :[


Ի՞նչ եք կարծում, մինչև երբ է այսպես շարունակվելու։ Ի՞նչ կարելի է անել։ Գուցե ոմանց դու՞ր է գալիս այս վիճակը։
Այո, անկասկած, ոմանց դուր է գալիս, այլապես այդպիսի երգեր չէին ստեղծվի: Եթե շարունակում են ստեղծվել, ուրեմն պահանջարկը կա, իսկ քանի դեռ կա, էլի շարունակելու են ստեղծվել.... :{ Ու այդպիսի երգեր գրողներն ու երգողները շարունակելու են կարծել, թե իրենք շատ տաղանդավոր են, դրան համար են իրենց երգերը լսվում, դրա համար է այդպիսի երգերի պահանջարկը մեծ:

Իսկ թե ինչ կարելի է անել դա կանխելու համար... դժվար հարց է... :think Ավելի ճիշտ՝ գիտեմ, թե ինչ է պետք անել, բայց թե ինչպես՝ այ այդ մեկը դժվարանում եմ ասել: :( Հարկավոր է ամեն գնով բարձրացնել մեր հասարակության ճաշակը, բայց ամբողջ խնդիրն այն է, որ այդ ճաշակն էլ ընդամենը մտածելակերպի, գիտակցության մակարդակի հետևանքն է, այսինքն՝ մարդկանց գիտակցությունն է պետք փոխել, բարձրացնել, վեհացնել, պարզունակությունից, առօրեականությունից ու ցածր, ճղճիմ ձգտումներից ու ցանկություններից մաքրել, ավելի բարձր ու վեհ հոգեկան պահանջներ սերմանել մարդկանց մեջ: Իսկ դա շատ բարդ ու երկար ժամանակ ու ջանքեր պահանջող գործ է, բայց ոչ անհնար: :)

Արշակ
22.09.2006, 10:24
Երգերը բացառապես կամ սիրո, կամ հայրենիքի մասին են։ Ուրիշ թեմա, էս աշխարհում չկա։ Ընդ որում, սերը երբեք փոխադարձ չի լինում։ "Ես սիրում, սիրում եմ քեզ, դու սիրում, սիրում ես ուրիշին։"

Ընդ որում այդ ոչ փոխադարձ «սերը» միշտ պահանջող ու էգոիստ է. «Արի մոտս, թե չէ կմեռնեմ» տիպի։ Չէ, չեմ հասկանում ես տենց սերը։
Կամ էլ ուռած-փքած խոսքերի անբովանդակ մի շարան է լինում, որոնք եթե որպես տեքստ կարդաս, ոչ մի իմաստ չեն պարունակում։ Հենց նոր «Մեր սիրած երգերի բառերը» թեմայում տենց երգերի բառեր էի կարդում :D

Արշակ
22.09.2006, 11:02
Հիմա խոսեմ էստրադայում առկա այս տխուր իրավիճակի պատճառների մասին։
Սկզբում խոսենք հայկական էստրադային բնորոշ գծերի մասին, հետո կանցնենք համաշխարհային երաժշտությանը։
Կարծում եմ, որ չեք ժխտի, որ մեր էստրադայի երգիչներին հիմնականում լավ ձայնն ու մասնագիտական առումով կատարողական վարպետությունը չի, որ պակասում է։ Իսկ ի՞նչն է պակասում։ Կարծում եմ, որ առաջին հերթին յուրօրինակությունն ու անհատականությունը։ Բոլորը կարծես նույնը լինեն։ Կարծես նույն գործարանի հերթական արտադրանքը լինեն։ Միշտ նմանակում են։ Բայց հայտնի է, որ ցանկացած նմանակում, պատճեն միշտ օրիգինալից վատն է լինում։ Իսկ այս դեպքում, երբ օրիգինալը արտասահմանյան էստրադան է ու տեղից էլ մի բան չի, ապա պարզ է, թե դրա պրիմիտիվ նմանակումն ինչ պիտի լինի :[

Մի դեպքում փորձում են նմանակել արտասահմանյան էստրադան, մյուս դեպքում՝ հայկական ազգային երգերը։ Չեն փորձում զարգացնել, կատարելագործել ազգային երաժշտությունը։ Ուղղակի կրկնում, նմանակում են առանց հասկանալու էությունը։ Մաքսիմում փորձում են ժամանակակից արտաքին տեսք տալ։ Բայց այս դեպքում էլ ուղղակի ազգայինը մեխանիկորեն ծռմռելով նմանացնում են արտասահմանյանին։ Չկա ազգայինի ու ժամանակակից երաժշտության սինթեզ, որի արդյունքում ծնվում է մի նոր գեղեցիկ բան։

Հ. գ.
Ասածս ընդհանուր բնորոշում էր, ու բարեբախտաբար կան նաև համընդհանուր մոխրագույնից տարբերովող հազվադեպ բացառություններ։

Fobus
22.09.2006, 13:34
Չկա ազգայինի ու ժամանակակից երաժշտության սինթեզ, որի արդյունքում ծնվում է մի նոր գեղեցիկ բան։

համաձայն եմ :

---

Չկա ոչ մի որակյալ ինչ որ երգ , որ լսելուց ոչ թե ծիծաղես, այլ գոնե ոչ տհաճ դեմքի արտահայտություն առաջանա դեմքիդ: Հայերի մոտ ոչ մի ձև չի ստացվում դա : Երևի միակ բացառությունը իմ համառ Վարդուհի Վարդանյանի "Հայրենիք" երգն ա , որ լսելուց ոչ մի վատ բան չմտածեցի :

Իսկ ինչ վերաբերվում է ամերիկյան երգերին ... դրանք ոչ երգ են , ոչ էլ տեսահոլովակ ... աղջիկների բարեմասնությունների ցուցահանդես ... ուրիշ ոչինչ ....:[

Rhayader
22.09.2006, 14:27
Չկա ազգայինի ու ժամանակակից երաժշտության սինթեզ, որի արդյունքում ծնվում է մի նոր գեղեցիկ բան։

Դու զզվելի չար պինգվին ես, էլ չմտնես մանկապարտեզ:
Իսկ դու չե՞ս լսել ֆոլկ ռոք երաժշտույթան այնպիսի ներկայացուցիչների մասին ինչպիսիք են Jethro Tull, Blackmores Night, Fintroll խմբերը:

Արշակ
22.09.2006, 15:36
Դու զզվելի չար պինգվին ես, էլ չմտնես մանկապարտեզ:
Իսկ դու չե՞ս լսել ֆոլկ ռոք երաժշտույթան այնպիսի ներկայացուցիչների մասին ինչպիսիք են Jethro Tull, Blackmores Night, Fintroll խմբերը: Անպատեհ հումորներով համեմված անկապ գրառում անելուց առաջ լավ կանեիր ավելի ուշադիր կարդայիր գրածս։
Նախ, խոսքը գնում էր բացառապես հայկական էստրադայի մասին։

Սկզբում խոսենք հայկական էստրադային բնորոշ գծերի մասին, հետո կանցնենք համաշխարհային երաժշտությանը…

…Մի դեպքում փորձում են նմանակել արտասահմանյան էստրադան, մյուս դեպքում՝ հայկական ազգային երգերը։ Չեն փորձում զարգացնել, կատարելագործել ազգային երաժշտությունը։ Ուղղակի կրկնում, նմանակում են առանց հասկանալու էությունը։ Մաքսիմում փորձում են ժամանակակից արտաքին տեսք տալ։ Բայց այս դեպքում էլ ուղղակի ազգայինը մեխանիկորեն ծռմռելով նմանացնում են արտասահմանյանին։ Չկա ազգայինի ու ժամանակակից երաժշտության սինթեզ, որի արդյունքում ծնվում է մի նոր գեղեցիկ բան։
Երկրորդ, հաշվի առ նաև էս գրածս։


Հ. գ.
Ասածս ընդհանուր բնորոշում էր, ու բարեբախտաբար կան նաև համընդհանուր մոխրագույնից տարբերովող հազվադեպ բացառություններ։

Esmeralda
22.09.2006, 15:45
Հայկական էստրադան ինձ դուր չի գալիս...բայց չեմ կարող չառանձնացնել Mister X-ին...
ինքն ունի հզոր ձայն... իր երգերը (թեկուզև մեծ մասը արտասահմայանի հայերեն տարբերակ) շատ լավն են... Ու, բացի այդ, չեմ կարող ասել, որ ճանաչում եմ նրաՆ, բայց իմ կարծիքով հրաշալի մարդ է...
Նրա երգերի մեջ չեմ նկատել այն անիմաստությունը, որով համակված են մեր գրեթե բոլոր էստրադային երգերը....
չեմ կարող չառանձնացնել նաև Շուշան Պետրոսյանին...