PDA

Դիտել ողջ տարբերակը : Երթուղային տաքսու տեսությունը



Root
03.07.2007, 10:11
Բոլորս էլ շատ ենք նստում այդ Երթուղային Տաքսի կոչվածը (այսուհետև ԵՏ):
Եվ բոլորս էլ մի տեսակ ուրիշ զգացողություններ ենք ապրում ԵՏում , կարճ ասած մի յուրահատուկ այլ ձևի ենք մենք ԵՏ-ի մեջ քան ասենք փողոցում քայլելուց կամ սրճարանում նստելուց ... ներ կեցվածքային տարբերությունը ամենուրեք տարբեր է :

Մարշրուտկայի տեսությունը զվարճալի բայց և օբյեկտիվ տեսություն է որը կոչված է բացահայտել երիտասարների վարքը /սեռային փոխհարաբերությունների առումով/ այդ կարճ ժամանակահատվածում: ԵՏ-ն մի փոքր օբյեկտ է որի տարածքային փոքր սահմաններում և իրականանում է այդ պայմանական ֆլիրտը , որի որպես կանոն շարունակություն չի ունենում:
Որպես անհրաժեշտ և բավարար պայման համարում ենք որ երկու սեռի ներկայացուցիչներն էլ հետաքրքրված են միյանցով:
Ըստ այդ տեսության մի քանի վարկածային տարբերակներ կան

1. Նոր Նստողը տղա է , արդեն նստածը աղջիկ
ա) ավելանում/պակասում է տղա
ա) ավելանում/պակասում է աղջիկ

2. Նոր Նստողը աղջիկ է , արդեն նստածը տղա
ա) ավելանում/պակասում է տղա
ա) ավելանում/պակասում է աղջիկ

Սրանից ամեն մի առանձին դեպքում զույգի պահվածքը տարբեր է լինում:
Օրինակ դիտարկենք Նոր Նստողը աղջիկ է , արդեն նստածը տղա
ավելանում է տղա դեպքը: Համաձայն մարշրուտկայի տեսության նոր նստող աղջիկը ենթարկվում է որոշակի օրինաչափության, օրինակ անպայման խուսափելու է տղայի կողքը նստելու այլընտրանքից, անկախ նրանից թե հետաքրքրված է տղայով թե չէ , աշխատելու է թաքուն հայացքով ճշտել տղայի հետաքրքրվածության աստիճանը, ավելի շատ անվստահորեն է իրեն պահելու քան կպահեր իրեն եթե առաջինը ստած լիներ:
Տեսությունը ներկայացրեցի այնքանով ինչքանով ինքս դրանից գլուխ հանեցի:

Մարշրուտկայի տեսությունը փորց է անում ընդհանուր օրինաչափություներ գտնել , մշակվել է մի քանի տարի առաջ ԵՊՀ Բանասիրական և Փիլիսոփայության ֆակուլտետների ուսանողների կողմից և հակիրճ ներկայացվել փոքրաթիվ հանդիսատեսի:
Ինչքան էլ որ այն անհեթհեթ թվա այնուամենայնիվ այն պարունակում է օբյեկտիվ իրականության տարրեր: Բայց ամեն դեպքում ես դրան հումորով եմ վերաբերվում:
Զարմանալին այն էր որ տեսության ներկայացման ժամանակ հնչեցին պրակտիկ օրինակներ կյանքից որով փաստորեն ապացուցում էին տեսության թաքնվախ գոյությունը:

Վարպետ
03.07.2007, 10:56
Կարծում եմ` սա կարող է հավակնություն ունենալ լուրջ կենսա-հոգեբանա-սոցիոլոգիական ուսումնասիրություն դառնալու: Հումորը` հումոր, բայց հետաքրքիր էր: Նույն տեսակի տարբեր սեռերի ներկայացուցիչների փոխկապակցված վարքը փակ տարածքում: Գտած բան ա, ոչ լաբորատորիա ա պետք ստեղծել, ոչ փորձարկումների սուբյեկտներ կգտնել, ոչ փորձարկումների համար թույլտվություն ստանալ: Միակ անհրաժեշտ բանը ամսական մի 10 հազար դրամ փող է` գրենական պիտույքների ու ճանապարհածախսի համար, ու օրական մի քանի հատ տնական պայմաններում պատրաստված սենդվիչ:D

Root
03.07.2007, 11:00
Չեմ վիճում չեմ վիճում , բայց թե ինչքանով է բարոյական տեսանկյունից ճիշտ դա էլ չգիտեմ . նույնիսկ չգիտեմ թե ինչ հարցի վերջնական պատասխան կարող է այն տալ ..

Վարպետ
03.07.2007, 11:08
Գրեթե նույնը, ինչ, օրինակ, "Միջանադարյան տաղաչափություն Չարենցի պոզեիայում" աշխատությունը: Եթե լավ ա գրված` հետաքրքրության համար կկադրան, եթե ոչ` ոչ:

Ֆոտոն
31.10.2009, 03:51
Հետաքրքիր տեսություն է: :)
Համանման ձևով կարելի է գրել վերելակի, ավտոբուսի և այլ տեսություններ:

One_Way_Ticket
31.10.2009, 15:01
Օրինակ դիտարկենք Նոր Նստողը աղջիկ է , արդեն նստածը տղա
ավելանում է տղա դեպքը: Համաձայն մարշրուտկայի տեսության նոր նստող աղջիկը ենթարկվում է որոշակի օրինաչափության, օրինակ անպայման խուսափելու է տղայի կողքը նստելու այլընտրանքից
Ոչ միշտ: Հաճախ աղջիկները չեն սիրում վերջին շարքերում նստել: Եվ եթե նույնիսկ վերջին շարքը ամբողջությամբ ազատ է, աղջիկը ավելի մեծ հավանականությամբ կնստի դռանը ավելի մոտ նստած տղայի կողքին: Մեկ էլ տղայի պահվածքից է կախված: Եթե նա լուսամուտից դուրս է նայում, ավելի մեծ է հավանականությունը, որ աղջիկը նրա կողքը կնստի, քան եթե "կյաաաանք, արի մոտս" հայացքով նայում է աղջկան:

Tanamasi
31.10.2009, 15:52
Ընդհանրապես նեղ–սթրեսոգեն տարածության մեջ մարդկանց վարքի և փոխհարաբերությունների ուսումնասիրությունը նոր բան չի և կան մի շարք տեսություններ դրա վերաբերյալ։ Իսկ երթուղայինը հենց լաաաաավ սթրեսոգեն է և լաաաաաավ նեղ։ :B