PDA

Դիտել ողջ տարբերակը : Քաղբանտարկյալներ



Էջեր : 1 [2]

Vaho
18.06.2009, 17:38
Երևի Ծաղկաձոր տանող ճանհապարնա

Տրիբուն
18.06.2009, 17:46
Սա կարող է շատ լավ սկիզբ լինել համընդհանուր ընդվզման համար...:think Եթե լինի իհարկե...Ամեն դեպքում ակտիվ ու վճռական գործողությունների կողմնակիցների համար շատ լավ ինքնադրևորման ոլորտ է ստեղծվում:D
Հակասահմանադրական ո պրովոկացիոն կոչեր մի արա: Ժողովուրդը ավանտյուրաների չի գնա: Հարգեք դատարանի որոշումը:

Rammer
18.06.2009, 22:42
«Ոչ մի պատերազմով անցած տղու ձեռք չէր տալու, որ հանրապետությունում լարվածություն լինի». Հակոբ Հակոբյան

Այսօր պաշտպան Մելանյա Առուստամյանի պաշտպանական ճառից անմիջապես հետո քաղբանտարկյալ Հակոբ Հակոբյանը հանդես եկավ և պաշտպանական ճառով, և վերջին խոսքով: Հակոբյանն իր ճառը սկսեց՝ խոսելով քսան տարի առաջ սկսված Շարժումից: Նա նշեց, որ այդ ժամանակ իրենց միակ նպատակն էր պաշտպանել ՀՀ սահմանները, պաշտպանել Ղարաբաղի ժողովրդին ու ազատագրել տարածքները, և հիմնական հաջողություններն արձանագրեցին 1992թ., այնուհետև, որ 1994թ. Ղարաբաղը դարձավ բանակցային կողմ: «Հետո եկավ 1998 թվականը, բոլորս էլ հիշում ենք այդ թվականի պատմությունը, որ ադրբեջանցիները համաձայնվել էին, որ Շուշին ու Լաչինը մնար, բայց տարածքների զիջումներ լինեին ու տաս տարի հետո հանրաքվեի արդյունքում ճանաչվեր Ղարաբաղի անկախությունը: Եվ մեր թիմը՝ Վազգեն Սարգսյանի գլխավորությամբ, չենք համաձայնվել, ու Լևոն Տեր-Պետրոսյանը հրաժարական տվեց»,- նշեց Հակոբ Հակոբյանը:

Խոսելով Ռոբերտ Քոչարյանի մասին՝ Հակոբյանը նշեց, որ ուզում էին Քոչարյանին, քանի որ նա ղարաբաղցի էր, և հույս ունեին, որ դրանով հարցը ավելի հեշտ կլուծվի: Սակայն կարճ ժամանակ անց տեղի ունեցավ «Հոկտեմբերի 27», հետո տասը տարի հանրապետությունում լարվածությունը բերեց նրան, որ բանակցությունները ձգձգվեցին: Հասնելով 2008 թվականի նախագահական ընտրություններին՝ Հակոբ Հակոբյանն ասաց, որ Շարժման մեջ ընդգրկված բոլոր երկրապահների տները խուզարկել են։
Ինչ վերաբերում է Ազատության հրապարակում հավաքվելուն, Հակոբյանը նշեց. «Եթե Ազատության հրապարակում օրինակ հիսուն-հարյուր հոգի մարդ կար, երկու-երք օրվա ընթացքում ԱԱԾ-ի ու ՆԳ-ի շնորհիվ համատարած խուզարկություններից հետո եռապատկվեց, քառապատկվեց: Ու այն, ինչ կատարվեց մեր հետ, կապ չունի: Ես մտածում եմ, որ ամիսը մեկ Սերժ Սարգսյանը հանդիպումներ է ունենում Ալիևի հետ, որն ամբողջ աշխարհը տեսնում է, պիտի ցույց տար, որ էդ հրամանատարներին, խանգարող մասսային փակում են, որ թուրքերը մի քիչ իրանց հանգիստ զգան, լավ զգան, որպեսզի նա մնա»,- նշեց Հակոբյանը:

Քաղբանտարկյալի խոսքով՝ պատերազմով անցած տղաները, որ հայի վիրավոր, կամ զոհ էին տեսնում, լացում էին, ու այսօր անհնար է, որ նրանք կատարեին այն արարքները, որ նրանց մեղսագրվում են: «Տենց հրամանատար չկար, որ Շարժման հետ կապ չունանար: Լավ, չեմ հասկանում, Սերժ Սարգսյան, դու մեր հետ ճանապարհ անցած մարդ ես, էդ ոնց եղավ, որ դու էլ մեր հետ միասնական Լևոն Տեր-Պետրոսյանի հրաժարականն էիր պահանջում, անցավ մի քանի տարի, էդ ամբողջ զորքը եկավ քեզ դեմ»,- ասաց Հակոբյանը:

Նա նաև նշեց է, որ այս ամենը կշարունակվեր, եթե կարողանային ապացուցել այն ամենը, ինչում իրենց մեղադրում են, կամ եթե կարողանային կոտրել Լևոն Տեր-Պետրոսյանին ու Շարժումը: «Բայց փառք Աստծո, որ էդ մարդը չկոտրվեց ու ապացուցեց, որ էն տղերքը, որոնք անցել են էդ ճանապարհը, ոչ թե խուժան են, հեղափոխականներ են, այլ հերոս մարդիկ են: Չնայած բոլորից Էնքան եմ շնորհակալ, որ համարյա մոռացված էինք, պատմություն սարքեցին մեր բոլոր տղերքին: Շնորհակալ եմ ձեզանից. Եթե մի տասը թուրքի գյուղ էլ գրավեինք` էդքան անուններս չէր բարձրանա, որքան դուք օգնեցիք մեզ, որ մեր ռեյտինգը բարձրացավ, իսկ մնացածը՝ մենք էդ եղածի մեջ կապ չունենք: Ես անձամբ չեմ նեղանում, վիրավորված չեմ, ես ԱԺ-ում էլ ասեցի, եթե իմ կյանքի խնդիրն ա դրված, որ էս երկրում խաղաղություն լինի, ամեն ինչ օրինավոր լինի, ես խնդիր չունեմ, եթե ցմահ էլ լիներ: Ոչ մի պատերազմով անցած տղու ձեռք չէր տալու, որ հնարապետությունում լարվածություն լիներ»,- հավելեց Հակոբ Հակոբյանը:


Tert.am

Աբելյան
22.06.2009, 16:06
Ալեքսանդր Արզումանյանը, Հակոբ Հակոբյանը, Մյասնիկ Մալխասյանն ու Սուրեն Սիրունյանը դատապարտվել ու "համաներվել են": Ովքեր ուզում են էսօր իրանց տենան, կարան Սարյանի այգի գան ժամը 18-ին:
Սասուն Միքայելյանին քանի որ 8 տարի են տվել, ինքը չի ներվել:

Ձայնալար
22.06.2009, 17:58
Դատարանից դուրս եկան միասին

«Անօրինական դատավճիռ էր: Մենք պահանջելու ենք արդարացում: Ես մինչեւ վերջ վճռական եմ լինելու: Դատավճիռը բողոքարկելու ենք ու հասնելու ենք արդարացման եւ օրինականություն ենք հաստատելու մեր երկրում»,- այսօր այսպես ընդունեց իր դատավճիռը մարտի 1-ի գործով մեղադրվող, ԱԺ պատգամավոր Մյասնիկ Մալխասյանը:

Այսօր Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանում միեւնույն ժամին 2 տարբեր դատավորների կողմից հրապարակվեցին մարտի 1-ի գործով մեղադրվող, ԱԺ պատգամավորներ Մյասնիկ Մալխասյանի եւ Հակոբ Հակոբյանի դատավճիռները:

Մյասնիկ Մալխասյանին եւ Հակոբ Հակոբյանին դատարանը ՀՀ Քրեական օրենսդրության 316 հոդվածի 2-րդ մասով եւ 38 հոդվածով առաջադրված մեղադրանքով ճանաչեց անմեղ: Քր. Օր-ի 225 հոդվածի 2-րդ մասով(«Զանգվածային անկարգությունների կազմակերպում») նրանց ճանաչեց մեղավոր եւ դատապարտեց 5 տարի ժամանակով: Մեղադրող կողմը պահանջել էր 6 տարվա ազատազրկում նրանց համար:

Սակայն ԱԺ հունիսի 19-ի' համաներում հայտարարելու որոշմամբ մեղադրվող պատգամավորները, դատարանի որոշմամբ, ազատվեցին պատիժը կրելուց: Նրանց նկատմամբ կիրառված' իբրեւ խափանման միջոց կալանավորումը, վերացվեց եւ դատարանի որոշմամբ' նրանք դատական նիստի դահլիճից անհապաղ ազատ արձակվեցին:

Մյասնիկ Մալխասյանի դեպքում դատավոր Արմեն Խաչատրյանը նրա սեփականության իրավունքով պատկանող ավտոմեքենայի, գույքի, ինչպես նաեւ' ՀՀ տարածքում գործող բանկային հաշիվների վրա դրված կալանքը վերացրեց: Ինչ վերաբերում է Մյասնիկ Մալխասյանի անձնական խուզարկությամբ հայտնաբերված եւ իրեղեն ապացույց հանդիսացող մետաղյա ձողին, ապա այն պետք է ոչնչացվի' արժեք չներկայացնելու հիմքով: Իսկ ՀՀ Ոստիկանության փորձաքրեագիտության բաժնում պահվող իրեղեն ապացույց հանդիսացող մյուս իրերն ու առարկաները պետք է հանձնվեն ՀՀ Հատուկ քննչական ծառայությանը: Հրապարակված դատավճիռները կարող են բողոքարկվել ՀՀ Վերաքննիչ դատարանում' դատավճռի հրապարակումից հետո 1 ամսյա ժամկետում:

Դատավճիռների հրապարկումը դեռ չավարտված' դատական 2 դահլիճները թնդացին ծափերով ու ուրախության ճիչերով:Պատգամավորները մեկ առ մեկ գրկում, համբուրում էին բոլոր ներկա գտնվողներին: Ներկա գտնվողներից շատերն արտասվում էին, շնորհավորում միմյանց: Այսօր հետաքրքիր մի իրադարձություն եւս տեղի ունեցավ: Դատական դահլիճներից դուրս գալիս միջանցքում միմյանց հանդիպեցին Մյասնիկ Մալխասյանն ու Հակոբ Հակոբյանը: Նրանք միմյանց հետ գժտված էին արդեն մի քանի տարի, այն ժամանակից երբ Հակոբ Հակոբյանն ու Սասուն Միքայելյանը դուրս էին եկել Երկրապահ կամավորականների միությունից: Նրանք ողջագուրվեցին, գրկեցին միմյանց եւ ուս-ուսի տված, բռունցք արած դուրս եկան դատարանի շենքից: Դրսում նրանց էին սպասում մարդկանց հոծ բազմություն: Նրանք 2 պատգամավորներին դիմավորեցին ծափերով ու բացականչություններով:

Պատգամավորները դրսում եւս մոտենում էին մեկ առ մեկ բոլորին ու ողջագուրվում: Մյասնիկ Մալխասյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ դատարանից անմիջապես հետո գնալու են Մյասնիկյանի արձանի մոտ' մարտի 1-ի զոհերի հիշատակին ծաղիկներ դնելու, այնուհետեւ' բոլորով միասին կգնան Սասուն Միքայելյանի դատավարությանը: Օրվա վերջին պատգամավորները պատրաստվում են գնալ նաեւ Եռաբլուր, իսկ ապա' Ապարան: Մյասնիկ Մալխասյանն ու Հակոբ Հակոբյանը դատարանի մոտից շարժվեցին միեւնույն ավտոմեքենայով:


Մեկը կհանձնի մանդատը, մյուսը' ոչ
15:01 | Այսօր | ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Մի քանի ժամ առաջ համաներման արդյունքում ազատ արձակված պատգամավորներ Հակոբ Հակոբյանն ու Մյասնիկ Մալխասյանն լրագրողների հետ զրույցում հայտնեցին , որ նրանցից մեկը կշարունակի իր պատգամավորական գործունեությունը, իսկ մյուսը' ոչ:

«Գնամ ԱԺ, ի՞նչ անեմ,- ասաց Մյասնիկ Մալխասյանը' նկատելով,-Գնամ եւ նստե՞մ այն մարդկանց կողքին, որոնք չգիտեմ' ինչպես բնութագրե՞լ. Հակոբ Հակոբյանը բնութագրել է»:

Նա հավելեց, թե բանտում նստած ժամանակ շատ ավելի հանգիստ է եղել, քան ԱԺ-ում. «Ես շատ ավելի ազատ եմ եղել, հանգիստ եմ եղել բանտում, քան թե պետք է գնայի, նստեի ԱԺ-ում, քվեարկեի եւ օրինականցնեի մարտի 1-ի սպանդը, օրինականցնեի արտակարգ ռեժիմը, որը մտցրեց Ռոբերտ Քոչարյանը»:

Հակոբ Հակոբյանը չի պատրաստվում հրաժարվել մանդատից, քանի որ վերջինս գտնում է, որ իրեն ժողովուրդն է ընտրել մեծամասնական կարգով:

«20 հազար մարդ է տվել ձայն: Եթե համամասնական լիներ, կարող է հրաժարվեի, բայց քանի որ մեծամասնական եմ, կմնամ»,- ասաց Հակոբ Հակոբյանը:

Նա նշեց, թե ոչ մեկից չի վիրավորված, թող նրանք վիրավորվեն իրենց արածից. «Ես երկրի իրավիճակը լավ պատկերացնում եմ, մարդկանց չեմ մեղադրում»:

Ըստ նրա' մարդիկ կշարունակեն իրենց պայքարը. «Բոլորիս համար էլ ցավ է, մանավանդ նրանց համար, որ պատերազմի ճանապարհը անցել են: Մենք ընկերներ ենք կորցրել, կես մարդ ենք դառել' նորմալ երկիր լինելու համար»:
a1plus.am

Ձայնալար
22.06.2009, 18:12
Ազատ արձակեցին' դատապարտելով

«Պայքարը շարունակվում է»,- այսօր դատարանի դահլիճից ազատ արձակվելով' հայտարարեց Ալեքսանդր Արզումանյանը: Նա հետ միասին ազատ արձակվեց մարտի 1-ի քրեական գործով Արզումանյանի հետ մեղադրվող Սուրեն Սիրունյանը: Մեղադրող կողմը Արզումանյանի համար պատիժ էր պահանջել 6, իսկ Սիրունյանի համար 5 տարի ազատազրկում: Թեեւ Արզումանյանի եւ Սիրունյանի պաշտպանները դատարանից պահանջել էին արդարացնել իրենց պաշտպանյալների, սակայն դատավոր Մնացական Մարտիրոսյանը մեղադրական վճիռ կայացրեց: Մարտիրոսյանի հրապարակված վճռում Ալեքսանդր Արզումանյանը ազատազրկման դատապարտվեց 5, իսկ Սիրունյանը 4 տարի ազատազրկման: Նրանք նկատմամբ կիրառվեց համաներում եւ դատարանի դահլիճից ազատ արձակվեցին: Ազումանյանին եւ Սիրունյանին դատարանի բակում սպասում էին նրանց հարազատներն ու Հայ Ազգային կոնգրեսի անդամները: Նրանց դիմավորեց նաեւ մարտի 1-ի զոհերից' Գոռ Քլոյանի հայրը' Սարգիս Քլոյանը: «Ես միշտ ձեր կողքին եմ եղել»,- Արզումանյանին ասաց զոհվածի հայրը:

Արզումանյանն ու Սիրունյանը շնորհակալություն հայտնեցին բոլոր նրանց, ովքեր արդեն մեկ տարուց ավել է իրենց կողքին են եւ շարունակում են պայքարը: Արզումանյանը լրագրողներից ներողություն խնդրեց այսօր նրանց հարցերին չպատասխանելու համար, քանի որ այդ պահին արդեն ազատ էր արձակվել Մյասնիկ Մալխասյանը, ով նրանց սպասում էր Մյասնիկյանի արձանի մոտ:

Մոտ մեկ տարի ազատազրկումից հետո Ալեքսանդր Արզումանյանը, Մյասնիկ Մալխասյանն ու Սուրեն Սիրունյանը հանդիպեցին Մյասնիկյանի արձանի մոտ, որտեղ 2008թ մարտի 1-ին' վերջին անգամ հանդիպել էին ազատության մեջ: Այսօր ազատ արձակված Հակոբ Հակոբյանը Մյասնիկյանի արձանի մոտ չէր: Նա ազատ արձակվելուց հետո անմիջապես գնացել էր Աբովյան, որտեղ պետք է հրապարակվեր Սասուն Միքայելյանի դատավճիռը, որի նկատմամաբ համաներումը չի տարածվում եւ նրա համար մեղադրող կողմը պահանջել է 9 տարի ազատազրկում: Մյասնիկյանի արձանի մոտից Աբովյան մեկնեցին նաեւ Ալեքսանդր Արզումանյանը, Մյասնիկ Մալխասյանն ու Սուրեն Սիրունյանը: Հավաքված ժողովրդին, որոնք շնորհավորում էին միմյանց, չզսպելով արցունքները' ազատ արձակվածները խոստացան հանդիպել այսօր ժամը 18.00-ին Սարյանի արձանի մոտ: Նրանց հեռանալուց հետո' հավաքվածները դեռ վանկարկում էին. «Պայքար, պայքար մինչեւ վերջ»:
a1plus.am

murmushka
23.06.2009, 09:06
http://www.youtube.com/watch?v=RBaW-8iQXdM

armena
01.07.2009, 21:26
Վերջը քանի՞ հոգու ազատեցին

Rammer
13.07.2009, 15:28
Ի ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆ ՄԱՐԴՈՒ` ՍԱՐԳԻՍ ՀԱՑՊԱՆՅԱՆԻ

1998-ին, երբ խմբագրում էի «Երկրապահ» թերթը, առիթ ունեցա առնչվելու Արցախյան պատերազմին մասնակցած տասնյակ մարդկանց, ովքեր որեւէ կուսակցության հովանու տակ գոյացած կազմակերպությունների անդամ չէին` երկրապահներ, վետերաններ, ազատամարտիկներ... Ուստի եւ` չունեին որեւէ գրքույկ, իսկ նորակազմ պետության պաշտպանության նախարարությունն այդ ամենը հասցնում էր գրանցել իր նվազ հնարավորությունների սահմանում: Այդ առնչությամբ գրեցի, թե տերովին տերն է տարել, իսկ անտերին` գելը: Հաղթական զինադադարից անցել է 15 տարի, սակայն համակարգված մոտեցում չկա ու չկա: Արցախի եւ Հայաստանի պաշտպանության նախարարությունների արխիվներում այսօր իբրեւ թե չկան փաստեր, որ քաղաքական հայցքներով իշխանություններին անհաճո մարդը` Սարգիս Հացպանյանը, մասնակցել է պաշտպանական գործին: Դրանից առավել վտանգավոր ու ճակատագրական է այն, որ այդ նախարարությունների ղեկավարության, ինչպես Սունդուկյանը կասեր, խղճի արխիվներում եւս նման բան չկա: Այդ չգոյությունն է մեր անվտանգության էությունը, ապագան:

Թեեւ խնդիրը չէի ուզենա քաղաքականացնել, սակայն այն հիմնականում հենց քաղաքական է: Պատերազմն Արցախում էր եւ Հայաստանի սահմանամերձ շրջաններում, իսկ այսօր հենց Արցախն ու սահմանամերձ շրջաններն են կիսադատարկվել` վիճարկելի դարձնելով տղաների կռվի հանունը: Եվ սա այդ հանունի միակ խեղումը չէ: Այսօր արդեն կարելի է մտածել, որ կռիվն այն բանի համար էր, որ Ռոբերտ Քոչարյանից մինչեւ Ալվինա Զաքարյան հնարավորություն ստանային ատելությամբ լքելու իրենց բնօրրանն ու Երեւան տեղափոխվելու, ինչպես նաեւ արգելելու, որ Հայաստանում ապրելու տարրական իրավունք ունենան Ժիրայր Սեֆիլյանի ու Սարգիս Հացպանյանի պես ազնվական հայորդիները: Մարդու հենց այս տեսակն է խանգարում լքողներին, ուրացողներին, նյութապաշտներին, ուստի ամեն բան արվում է նրանց բանտարգելելու, արտաքսելու, ոչնչացնելու համար:

Սարգիս Հացպանյանին հանդիպել եմ Պաշտպանության նախարարության «Զինվոր» պաշտոնաթերթի խմբագրությունում, ուր եկել էր զինվորական արտահագուստով եւ զինված` երկու այլ սփյուռքահայերի հետ, որոնց միջոցները փոձում էր ծառայեցնել Արցախի Մարտակերտի շրջան պարենային եւ այլ օգնություն հասցնելու համար: Իմ անմիջական ղեկավարներ Գագիկ Մանասյանի եւ Վահան Իշխանյանի հանձնարարությամբ ես հարցազրույց անցկացրի նրանց հետ, իսկ պարոն Հացպանյանը թարգմանչի դերում հանդես եկավ: Հիշում եմ` խմբագրությամբ նեղացել էինք, որ իր ամենատարածված լուսանկարը, որ տեղ է գտել անգամ մեր դպրոցական դասագրքերի` «Մոր ձեռքերը» բանաստեղծության նկարազարդման մեջ, առաջինը «Զինվոր» թերթին չէր տրամադրվել: Փառք Աստծո, Քելբաջարում արված լուսանկարի պատվելի հեղինակն էլ է ողջ-առողջ: Մեր Սարգիս Հացպանյանին պետք չէ շփոթել այլոց զորիբալայանների հետ:

Քաղկալանավոր եղբայրներիցս որեւէ մեկը չի ընդունել ոչընտիրի համաներում ասվածի` որպես ինքնուրույն գործոն լինելը, բայցեւ` չի հրաժարվել եվրոպական այդ կիսաքայլից. մենք մեզ հենց Եվրոպայի մաս ենք համարում: Ուստի եվրոպական քաղաքական այդ ակցիան պետք է տարածվի նաեւ Սարգիս Հացպանյանի վրա: Իսկ Արցախի եւ Հայաստանի պաշտպանության նախարարություններում ուրանալով զլանում են որեւէ տեղեկանք տրամադրել Արդարադատության նախարարությանը, որ պարոն Հացպանյանը մասնակցել է պատերազմին, որ բացառապես նրա ջանքերի շնորհիվ պատերազմի տարիներին եւ հետագայում հսկայական օժանդակություն է ցուցաբերվել Մարտակերտի շրջանին: Եվ սա օրինաչափ է, քանի որ Տիգրանակերտի վրա կառուցված Աղդամը մեր հայրենիքը չէ, քանի որ Մարտակերտում կամ Ասկերանում ապրելու փոխարեն նախընտրվում են Ռուսաստանի քուչեքն ու Երեւանի գեղոէլիտար տները: Ճիշտ են վարվում մանրախնդիր իշխանությունները. պետք է վերադաստիարակել Հացպանյանին, որ հաջորդ անգամ Փարիզը Մարտակերտի հետ չփոխի, որ հաջորդ անգամ Հայրենիքի պաշտպանությանը մեկնելուց առաջ հոմո-սովետիկուսներից պահանջի լրացնել իր «աշխատանքային տաբելը» եւ նախապես տեղեկանք վերցնի առ այն, որ ինքը գոյություն ունեցող Մարդ է ու Զինվոր:

Որ մեր իշխանությունները տմարդի են եւ մանրախնդիր, գաղտնիք չէ, սակայն հույժ վտանգավոր է, երբ հազարամյա երազ մեր պետությունն իսպառ կորցրել է մարդկային դեմքը: Եթե Մարդուն անգամ մեկ ժամ ավելին անազատության մեջ պահելու հնարավորություն ունենան նրանք, ապա չեն վարանի դա անել. դա նրանց ինքնահաստատման, ինքնամխիթարանքի, ինքնարժեւորման միակ ձեւն է: Սարգիս Հացպանյանն Ազատության համար մարտնչել է Արցախի լեռներից մինչեւ Ազատության հրապարակ, եւ նրա վարձքն ինքը Ազատությունն է: Կհասկանա՞ն սա Ազատության մանրապճեղ լլկիչները, թե՞ հերթական անգամ կխայտառակեն մեր պետությունն ու ազգն աշխարհի առջեւ:

ՄԻՔԱՅԷԼ ՀԱՅՐԱՊԵՏԵԱՆ
Պահպանողական կուսակցության նախագահ

Բիձա
19.07.2009, 02:46
: Բայց իմ կարծիքով հարցը մի քիչ այլ է, եթե ազատ արձակեն էդ մարդկանց, ապա ընդդիմությունը կկորցնի մի շատ կարևոր կռվան, այն է քաղբանտարկյալների առկայությունը: Իսկ մնացած հարցերը դառնում են երկրորդական, քանի որ Մարտի 1-ը միջազգային հանրությունը վաղուց մարսել է, մեկ մեկ միայն բխկոցներ են գալիս: Դրանով արդեն Սեմնեբիներին և մնացածին ոչ մի բան չի խանգարի ասել, որ մեզ մոտ ամեն ինչ նորմալ է, մարդկանց բռնել էին բաց թողեցին էլ ինչ եք ուզում?

Է թող ասեն, դրանից ինչ է փոխվում էստեղ կամ էնտեղ՞. Եթե ընդիմության հինմնական կովանը բանտարկյալներն են, ապա ինչ որ բան ճիշտ չի ընդիմության ճամբարում. Իսկ եթե Սեմնեբիի ասելուն խանգարելու համար են մարդիկ նստած, ապա դա շատ թանկ գին ա., բաստուրմից ու կոնյակից էլ թանկ.

dvgray
19.07.2009, 07:04
Է թող ասեն, դրանից ինչ է փոխվում էստեղ կամ էնտեղ՞. Եթե ընդիմության հինմնական կովանը բանտարկյալներն են, ապա ինչ որ բան ճիշտ չի ընդիմության ճամբարում. Իսկ եթե Սեմնեբիի ասելուն խանգարելու համար են մարդիկ նստած, ապա դա շատ թանկ գին ա., բաստուրմից ու կոնյակից էլ թանկ.

տո ինչի մենակ էտ ա՞
բռնին էն խեղճ տղուն՝ Նիկոլին "ինքնակամ" բանտ ուղարկին, ասելով որ իրա բանտում գտնվելը պայքարը կթեժացնի: իսկ պայքարի իրական, բնական թեժ ժամանակ էլ մարդկանց բռնին տուն ուղարկին, թե գնացեք տներներտ, որ Սերժին չթուլացնենք: հիմա ինչ՞ խաղ են խաղում: կարաս՞ ասես

Rammer
19.07.2009, 21:14
տո ինչի մենակ էտ ա՞
բռնին էն խեղճ տղուն՝ Նիկոլին "ինքնակամ" բանտ ուղարկին, ասելով որ իրա բանտում գտնվելը պայքարը կթեժացնի: իսկ պայքարի իրական, բնական թեժ ժամանակ էլ մարդկանց բռնին տուն ուղարկին, թե գնացեք տներներտ, որ Սերժին չթուլացնենք: հիմա ինչ՞ խաղ են խաղում: կարաս՞ ասես
Ես ասեմ...
Խաղի անունը կոչվում է Ղարաբաղայան Հակամարտություն և ՀԱԿ-ը հնարավորինս աջակցում է դրա լուծմանը: Այս պահին աջակցելը չխանգարելն է, իսկ անհրաժեշտության դեպքում պրոցեսսը ձգելը...
Նիկոլը ինչի գնաց? Նիկոլը գնաց որպես քաղաքական ֆիգուր ոչ թե թեժացնելու համար, նման հաշվարկը ուղղակի միամտություն կլիներ, այլ նրա համար որ բացառվի երկխոսությունը իշխանության և ընդիմության մեջ...Կարող ես ասել, որ էլի կան քաղբանտարկյալններ: Այո կան, բայց Նիկոլի "ձայնը շատ բարձր է" և միջազգային հանրության կողմից անտեսվել հնարավոր չէ...
ԼՂՀ-ի հարցը մի մեծ մահակ է Հայաստանի և Ադրբեջանի գլխին, որ բանացանում է Ռուսաստանը: Քանի այդ հարցը լուծված չէ հնարավոր չէ նվազեցնել Ռուսաստանի ազդեցությունը Հայաստանում: Այսինքն անունը կլինի Լևոն թե Սերժ տարբերություն չի լինի: Կամ կլինի բայց շատ կոսմետիկ...Բացի դա հնարավոր է հարցի լուծման արդյունքում միջազգային զինված ուժեր տեղադրվեն որը ինքնին կնվազեցնի Ռուսաստանի ազդեցությունը...

dvgray
19.07.2009, 21:37
Ես ասեմ...
Խաղի անունը կոչվում է Ղարաբաղայան Հակամարտություն և ՀԱԿ-ը հնարավորինս աջակցում է դրա լուծմանը: Այս պահին աջակցելը չխանգարելն է, իսկ անհրաժեշտության դեպքում պրոցեսսը ձգելը...

Սերոժը կամ ներկա բռնակալակությունը իրականում էնքան թույլ է որ ավելի շատ թուլացնել չեմ էլ պատկերացնում թե ինչ ասել է: Ոնց որ Սև ծովի մեջ մի բաժակ ջուր ավելացնես: Կարծում եմ որ Լևոնը սա շատ լավ էլ գիտեր:
Իսկ այդ քայլը կարծում եմ որ լրիվ ուրիշ բանի համար էր /որ ժողովուրդը շատ առաջ չգնա/ ու արվեց լրիվ ուրիշ բանի անվան տակ /Արցախ/:

dvgray
19.07.2009, 21:41
ԼՂՀ-ի հարցը մի մեծ մահակ է Հայաստանի և Ադրբեջանի գլխին, որ բանացանում է Ռուսաստանը: Քանի այդ հարցը լուծված չէ հնարավոր չէ նվազեցնել Ռուսաստանի ազդեցությունը Հայաստանում:
Այդ մահակը Հայաստան բերեց հասցրեց ու Հայաստանի գլխին կախեց հենց Լևոնի վարչախումբը: Հիշիր ՀՀ-ԴՌ մեծ ստրատեգիական պայմանագիրը /կարծեմ 95 թվին/:
Ռուսները մեր հետ էլ ազերինեևրի հետ էլ արդեն 150 տարի ա մուկ ու կատվի խաղն են խաղում: Էս խաղում պարզ ա որ ոչ մի մուկ էլ չի ՛մեռնի՛ մինչև վերջ, քանի որ դա կնշանակի խաղի վերջ: իսկ ռսները հլա որ էս խաղին ուրիշ ալտերնատիվ չեն գտել: Պարսիկները ու թուրքերը շատ հզոր են, ու իրանց համար շատ մեծ թիքյա են

Rammer
19.07.2009, 21:53
Սերոժը կամ ներկա բռնակալակությունը իրականում էնքան թույլ է որ ավելի շատ թուլացնել չեմ էլ պատկերացնում թե ինչ ասել է: Ոնց որ Սև ծովի մեջ մի բաժակ ջուր ավելացնես: Կարծում եմ որ Լևոնը սա շատ լավ էլ գիտեր:
Իսկ այդ քայլը կարծում եմ որ լրիվ ուրիշ բանի համար էր /որ ժողովուրդը շատ առաջ չգնա/ ու արվեց լրիվ ուրիշ բանի անվան տակ /Արցախ/:
dvgray ջան հենց ամբողջ խնդիրը նրանում է որ սա Սերժի բռնակալությունը չէ...Սերժը կման այնքան ինչքան իրեն ռուսաստանը պահի..Եթե մենք հիմա մտնենք պայքարի ակտիվ փուլ կրկին մարտի մեկ է լինելու...Իսկ մենք կարող ենք ռուսակական զորքերի դեմ դուրս գալ???? Նման ռիսկի գնալ չի կարելի:
95 թվին անիմաստ չէր...Բայց դա հիմա դրության հետ կապ չունի: Եթե ուզում ես զրուցենք դրա մասին ուրիշ բաժնում: Բայց նախորք ասեմ որ դրա տակ ևս կար որոշակի քաղաքական հաշվարկ...
Նայի քաղաքակնությունըդ ա հաշվարկններ են որոնք տարբեր հավանականություն կամ կատարվում են կամ ոչ...Կախված ժամանակաշրջանից, դրսից ներսից որոշում է կայացվում:

dvgray
19.07.2009, 22:14
dvgray ջան հենց ամբողջ խնդիրը նրանում է որ սա Սերժի բռնակալությունը չէ...Սերժը կման այնքան ինչքան իրեն ռուսաստանը պահի..Եթե մենք հիմա մտնենք պայքարի ակտիվ փուլ կրկին մարտի մեկ է լինելու...Իսկ մենք կարող ենք ռուսակական զորքերի դեմ դուրս գալ???? Նման ռիսկի գնալ չի կարելի:
95 թվին անիմաստ չէր...Բայց դա հիմա դրության հետ կապ չունի: Եթե ուզում ես զրուցենք դրա մասին ուրիշ բաժնում: Բայց նախորք ասեմ որ դրա տակ ևս կար որոշակի քաղաքական հաշվարկ...
Նայի քաղաքակնությունըդ ա հաշվարկններ են որոնք տարբեր հավանականություն կամ կատարվում են կամ ոչ...Կախված ժամանակաշրջանից, դրսից ներսից որոշում է կայացվում:

համաձայն եմ որ դա հաշվարկի արդյունք էր: Բայց փոքրի ձկների /մեզ սիմվոլիկ եմ այդպես անվանում/ համար ամեն մի համով թիքյան /Աղդամ, Շուշի և այլն/ ունի իրա գինը: Ու միշտ էլ ձկնիկին, որը ընկած էր թակադը, տանում ժարիտ են անում

dvgray
30.07.2009, 04:07
«Խաչատուր Սուքիասյանը չի պատրաստվում մինչեւ 2009 թվականի հուլիսի 31-ը ներկայանալ իշխանություններին, քանի որ ավելի քան համոզված է իր անմեղության մեջ եւ կասկած չունի, որ արդարությունը ի վերջո հաղթանակելու է», - ասաց Զաքարյանը:

http://www.azatutyun.am/content/article/1787726.html

իսկ Նիկոլին բռթին ու բանտ կոխին :[

murmushka
01.08.2009, 08:55
ԿՆՍՏԵՆ ԲԱԲԱՋԱՆՅԱՆԻ ՓՈԽԱՐԵՆ

Հայ ազգային կոնգրեսի համակիր 36 երիտասարդներ երեկ հանդես են եկել համատեղ հայտարարությամբ` ի պաշտպանություն քաղբանտարկյալ, «Ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Արման Բաբաջանյանի: «Արման Բաբաջանյանի ծայրահեղ վատ առողջական վիճակը ստիպում է մեզ հայտարարել, որ մենք` ներքոստորագրյալներս, պատրաստ ենք Բաբաջանյանին օր առաջ ազատ արձակելու յուրաքանչյուր օրվա դիմաց նրա փոխարեն մեկ ամիս անցկացնել անազատության մեջ»,- իրենց հայտարարության մեջ նշել են Կոնգրեսի համակիր երիտասարդները: Հայտարարությունը բաց է ստորագրման համար:

Լրացում.
Այսօր երիտասարդների հայտարարությանը միացել են նաեւ շուրջ 35 ՀԱԿ համակիր երիտասարդներ Միացյալ Նահանգներից:

Հայկական Ժամանակ օրաթերթ և Ազատություն ռ/կ

Հայկօ
04.08.2009, 21:44
ՀՀ Արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության հասարակայնության հետ կապերի բաժանմունքը հաղորդագրություն է տարածել «Ժամանակ Երևան» թերթի խմբագիր Արման Բաբաջյանին պայմանական վաղաժամկետ ազատելու վերաբերյալ:

«Հաշվի առնելով լրատվամիջոցների ներկայացուցիչների բազմաթիվ հարցումները դատապարտյալ Արման Բաբաջանյանին պայմանական վաղաժամկետ ազատելու վերաբերյալ` հայտնում ենք, որ ս. թ. օգոստոսի 4-ին «Պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատելու, պատժի չկրած մասն ավելի մեղմ պատժատեսակով փոխարինելու հարցերով» անկախ հանձնաժողովը հրավիրված նիստում քննարկել է նաև հիշյալ դատապարտյալին պայմանական վաղաժամկետ ազատ արձակելու վերաբերյալ քրեակատարողական հիմնարկի վարչական հանձնաժողովի միջնորդությունը և տվել հավանություն:

Քրեակատարողական ծառայությունը ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով անմիջապես համապատասխան միջնորդություն է ներկայացրել դատարան ի թիվս այլ դատապարտյալների Արման Բաբաջանյանին ևս պայմանական վաղաժամկետ ազատելու մասին:

Դատապարտյալներին պայմանական վաղաժամկետ ազատելու միջնորդությունն ըստ էության կքննվի և կլուծվի դատարանի կողմից»,- ասված է հաղորդագրության մեջ: Աղբյուր՝ Ա1+ (http://www.a1plus.am/am/official/2009/08/4/arman)


Այսօր նախատեսվածից մոտ 2 ժամ ուշացումով վաղաժամ ազատ արձակվեց «Ժամանակ Երևան» օրաթերթի գլխավոր խմբագիր Արման Բաբաջանյանը:
«Աղոթեք իմ առողջության համար»

Այսօր նախատեսվածից մոտ 2 ժամ ուշացումով «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկից վաղաժամ ազատ արձակվեց «Ժամանակ Երևան» օրաթերթի գլխավոր խմբագիր Արման Բաբաջանյանը:

Նա դուրս եկավ ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավորներ Զարուհի Փոստանջյանի եւ Արմեն Մարտիրոսյանի ուղեկցությամբ, քանի որ ինքնուրույն դժվարանում էր քայլել:

Նրան դիմավորելու էին եկել Հայ ազգային կոնգրեսի առաջնորդներից մի քանիսը, երիտասարդական թեւի ակտիվիստները, որոնք մինչեւ Բաբաջանյանի ազատ արձակումը վանկարկում էին` ազատություն:

Բաբաջանյանի արտաքին տեսքից արդեն նկատելի էր, որ նա առողջական լուրջ խնդիրներ ունի: Նա նույնիսկ դժվարությամբ է խոսում. «Այս պահին ես ոչինչ չեմ կարող ասել, աղոթեք իմ առողջության համար»: Բաբաջանյանը դեռ չի որոշել, թե որտեղ պետք է վիրահատվի: Նրա մոտ ախտորոշվել է գլխուղեղի ուռուցք:

Ձեր կարծիքով, ի՞նչ էր պատճառը, որ Ձեզ նույնիսկ այս վիճակում շարունակում էին պահել անազատության մեջ` «Ա1+»-ի հարցին` Արման Բաբաջանյանը պատասխանեց. «Չգիտեմ, ես չեմ կարող ասել: Ձեր հարցի մեջ արդեն պատասխան կա: Այո, իմ նկատմամբ շատ «հումանիստ» գտնվեցին»:

Հաշվի առնելով նրա առողջական վիճակը` հարցերը դադարեցվեցին: Բաբաջանյանին նրա հարազատները դժվարությամբ տեղավորեցին մեքենայի մեջ:

Ի դեպ, Բաբաջանյանի առողջական վիճակը նրան թույլ չի տա առաջիկա օրերին հետեւել մյուս քաղբանտարկյալների օրինակին եւ այցելել Սարյանի արձանի հարակից տարածք, որտեղ ամեն երեկո շարունակվում են ՀԱԿ-ի քաղաքական զբոսանքները:

Նշենք, որ Արման Բաբաջանյանը վաղաժամ ազատ արձակվեց իր պատժաժամկետը լրանալուց ընդամենը 44 օր շուտ:
Աղբյուր՝ Ա1+ (http://www.a1plus.am/am/politics/2009/08/4/azat)



http://www.youtube.com/watch?v=01l1Rq3Ocp8

Norton
09.08.2009, 13:43
Սկսվել էն ՀԱԿ մարզային այցելությունները՝քաղբանտարկյալների ընտանիքներ:
http://www.youtube.com/watch?v=fKVyWSAjTK4&eurl=http%3A%2F%2Fa1plus.am%2Fam%2Fpolitics%2F2009%2F08%2F7%2Fmarz&feature=player_embedded


Շիրակի մարզում Կոնգրեսը 4 քաղբանտարկյալ անդամ ունի:
«Այցելությունները, որ սկսվեցին Հրազդանից, այսօր Մարալիկ, հետո Թալին, վաղն էլ Վանաձոր, պարզապես այցելություններ են մեր ընկերների հարազատներին, ովքեր դեռեւս բանտում են: Այստեղ ոչ մի քաղաքական նպատակ չպետք է փնտրել. սա մեր ընկերական պարտքն է»,- այսօր Մարալիկում ասաց Կոնգրեսի առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանը:

Տեր-Պետրոսյանին եւ Կոնգրեսի մյուս առաջնորդներին դիմավորեցին Մարալիկում Տեր-Պետրոսյանի նախընտրական շտաբի պատասխանատու, 6 տարի ժամանակով ազատազրկման դատապարտված քաղբանտարկյալ Հարություն Ուռուտյանի հարազատները: Քաղբանտարկյալի ընտանիքի անդամները ցավում են, որ Ուռուտյանը անազատության մեջ է, սակայն չեն զղջում, որ ընտրությունների ընթացքում չեն կանգնել իշխանությունների կողքին:

«Ես 81 տարեկան եմ, չգիտեմ տղայիս կտեսնեմ ազատության մեջ, թե ոչ, սակայն կարեւորն այն է, որ իմ որդին արդար է: Ես ուրախ եմ, որ այսօր մեզ չեն մոռացել, այս այցը մեզ համար շատ կարեւոր է: Ինձ թեւ տվեց Լեւոն Տեր-Պետրոսյանը», - «Ա1+»-ին ասաց Ուռուտյանի մայրը՝ Եվգինե Ուռուտյանը, որը մեծ ոգեւորությամբ իր տանը դիմավորեց Կոնգրեսի անդամներին:

Մարալիկից հետո Կոնգրեսն այսօր այցելեց նաեւ Ձորակապ գյուղ` անազատության մեջ գտնվող Մուշեղ Սաղաթելյանի ընտանիքին: « Մենք ո'չ հիասթափվել ենք, ո'չ հուսալքվել ենք, բայց կարեւոր է, երբ մենակ չես»,- «Ա1+»-ին ասաց Մուշեղ Սաղաթելյանի որդին` Սեւակ Սաղաթելյանը:

Ձորակապում Տեր-Պետրոսյանին դիմավորեցին ոչ միայն Սաղաթելյանի ընտանիքի անդամները, այլեւ գյուղի մյուս բնակիչները: Ի դեպ, Ձորակապը աչքի է ընկնում իր քաղաքական հստակ ընդդիմադիր հայացքներով: Վերջին տարիների ընթացքում բոլոր ընտրություններում Մուշեղ Սաղաթելյանի ծննդավայրում ընդդիմությունը բացարձակ հաղթանակ է տանում:

Բնակիչներից ոմանք Տեր-Պետրոսյանին տեսնելով հարցրեցին` ե՞րբ են մեր քաղբանտարկյալները տուն գալու: «Կոնգրեսը մի պահ անգամ չի դադարեցնելու իր պայքարը, քանի դեռ մեկ քաղբանտարկյալ անգամ մնում է բանտում: Մենք շարունակելու ենք մինչեւ վերջ»,- ասաց Տեր-Պետրոսյանը:

Այսօր Շիրակի մարզում Կոնգրեսի առաջնորդների վերջին այցը Ժորա եւ Մկրտիչ Սափեյանների հայրական տուն էր:

Կոնգրեսը պատրաստվում է այցելել դեռեւս անազատության մեջ գտնվող իր բոլոր անդամներին: Տեր-Պետրոսյանը վաղը պատրաստվում է այցելել վանաձորցի քաղբանտարկյալների ընտանիքներին:


http://s52.radikal.ru/i136/0908/8a/953bb1af7637.jpg (http://www.radikal.ru)
Լեւոն Տեր-Պետրոսյանն այսօր Վանաձոր էր այցելել քաղբանտարկյալ Աշոտ Մանուկյանի հարազատներին հանդիպելու համար, որը ազատազրկման է դատապարտվել 5 տարի ժամանակով, սակայն համաներումը Մանուկյանի նկատմամբ չտարածվեց: Քաղբանտարկյալի ընտանիքի անդամների հետ հանդիպելուց հետո Տեր-Պետրոսյանն այցելեց Վանաձորում Կոնգրեսի կենտրոնական գրասենյակ, որի մուտքի մոտ բազմություն էր հավաքվել:

«Մի հատ շրջեք մեր քաղաքում. կանաչ Վանաձորից ոչինչ չի մնացել` ամենուրեք ապօրինի շինարարություն է, աղբ, երեխաների խաղահրապարակներ չկան, մարդիկ աշխատանք չունեն: Մենք հիմա երանի ենք տալիս Սովետական տարիներին` թոշակառուն ապահովված էր, չէր վախենում, որ սովից կարող է մահանալ: Սա կյանք չէ, ինչպես ապրենք թոշակով: Չեմ հիշում, թե վերջին անգամ, երբ եմ միս կերել: Լավ է մեռնենք, քան էսպես ապրենք»,- վրդովված ասաց մի տարեց տղամարդ:

Հավաքված վանաձորցիները հիմնականում դժգոհեցին իրենց սոցիալական վիճակից. «Խանութներում ամեն ինչի գները թանկացել են, բայց ոչ թոշակն են բարձրացնում, ոչ աշխատանք են տալիս: Էլիտար շենքեր են կառուցում, մեկը լինի հարցնի` ո՞ւմ համար»:

Դուք Տեր-Պետրոսյանին տալիս եք հարցեր, որոնց լուծումը կախված է իշխանություններից, ինչու՞. Ա1+ի հարցը` ավելի բորբոքեց վանաձորցի Ալվարդ Կարպետյանին. «Խմում ենք կեղտոտ ջուր, ման ենք գալիս ցեխի մեջ: Ես քաղաքապետ չեմ ընտրել, որ նրանից էլ ինչ-որ բան պահանջեմ: Հարց եմ տալիս նրան` ում վստահում եմ»:

Վանաձորցիներին մոտ 1 ժամ լսելուց հետո Տեր-Պետրոսյանը նրանց ասաց. «Ես ռայկոմի քարտուղար չեմ: Ես Ձեր նման քաղաքացի եմ, մենք բոլորս միասին պետք է պայքարենք ձեր նշած խնդիրները լուծելու համար»:

Վանաձորի Կոնգրեսի գրասենյակում Տեր-Պետրոսյանն այսօր նաեւ պատասխանեց վանաձորցի լրագրողների հարցերին, մասնավորապես հանրահավաքների ժամանակ Երեւան տանող ճանապարհները փակելու վերաբերյալ:

«Թող փակեն: Մեր ժողովուրդը տեսնում է, թե ինչպիսի իշխանություններ ունի: Միայն գող եւ ավազակ իշխանություններն են վախենում ժողովրդից, հակառակ դեպքում չեն փակի»,- ասաց Տեր-Պետրոսյանը:

Ի դեպ, այսօր Վանաձորի Կոնգրեսի գրասենյակում էր ընտրությունների ընթացքում Տեր-Պետրոսյանի վստահված անձ` Սոֆյա Քալանթարյանը, որի նկատմամբ քրեական գործ էին հարուցել ընտրությունները խոչընդոտելու մեղադրանքով: «Կեղծիքները կանխելու համար իմ դեմ գործ հարուցեցին եւ տուգանեցին 300. հազար դրամ: Ես բողոքարկեցի, սակայն վճիռը մնաց անփոփոխ: Ստիպված վճարել եմ 300 հազար դրամ տուգանքը, սակայն արդեն բողոքարկել եմ Եվրոդատարան: Համոզված եմ` բողոքս կբավարարվի»,- Ա1+ին ասաց տիկին Քալանթարյանը:

murmushka
02.09.2009, 14:51
Չնայած , և Փառք Աստծո, պարոն Բանուչյանը արդեն քաղբանտարկյալ չէ, բայց մենք բոլորս էլ այս երկրում քաղբանտարկյալ ենք, քանի դեռ նման բաներ են տեղի ունենում



Այլեւս փոխտնօրեն չէ
14:23 | Այսօր | ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Արշակ Բանուչյանը հեռացվել է Մատենադարանի փոխտնօրենի պաշտոնից: Իսկ պատճառը' հաստիքի կրճատումն է:

Մատենադարանի տնօրեն Հրաչյա Թամրազյանը «Ա1+»-ին ասաց, որ ոչ-ոք չի հեռացվել աշխատանքից, այլ Արշակ Բանուչյանը անցել է այլ աշխատանքի' իր առաջարկությամբ:

Իսկ Արշակ Բանուչյանն էլ «Ա1+»-ին մեկնաբանեց, որ այդ հաստիքի կրճատումից հետո իրեն առաջարկել են Հնագրագիտության բաժնի վարիչի պաշտոն, ինչից Բանուչյանը չի հրաժարվել: «Դա իմ նեղ մասնագիտությունն է»,- ասաց նա:

Իսկ արդյոք հաստիքի կրճատման հետ կապված որեւէ քաղաքական միտում տեսնո՞ւմ եք, «Ա1+»-ի հարցին ի պատասխան Բանուչյանը պատասխանեց. «Գիտեք ինչ, քանի որ ես ինքս իմ որոշումների պատասխանատուն եմ եւ մեկնաբանողը, չեմ ուզում այլ որոշումներ մեկնաբանել, չեմ մեկնաբանում: Անշուշտ մի բան հստակ է, եթե որեւէ մեկը քաղաքական գործունեությամբ զբաղվում է, ամեն ինչ նրա հետ կապված պետք է քաղաքական լինի' ինչպես դատավարությունը, ինչպես ամեն ինչ, բայց չեմ ուզում մեկնաբանել յուրաքանչյուր որոշում կայացնողի մեկնաբանության հարցը պետք է լինի, իսկ շարժառիթը ինչն է այդ հաստիքի վերացնելու, ես չեմ կարող ասել, նորից եմ կրկնում»:

Հիշեցնենք, որ Բանուչյանը ներկայումս մեղադրվում է ՀՀ Քրեական օրենսգրքի 205 հոդվածի 1-ին մասով' գումարների վատնում եւ 179 հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով' հարկերի վճարումից խուսափում: Ըստ մեղադրանքի' Բանուչյանը անցյալ տարի գումար է փոխանցել Մատենադարանի հոգեբարձուների խորհրդի նիստին նվիրված հանդես հրապարակելու համար: Հանդեսը սակայն չի հրապարակվել , քանի որ Հոգեբարձուների խորհրդի նախագահ Ամենայն Հայոց կաթողիկոսը հետաձգել է այդ նիստը: Իսկ վատնումը,ըստ գործի նյութերի, կատարվել է նիստը հետաձգելու պատճառով:

2008 թվականի ՀՀ նախագահի ընտրությունների ընթացքում Արշակ Բանուչյանը եղել է նախագահի թեկնածու Լեւոն Տեր- Պետրոսյանի Վայոց ձորի մարզի նախընտրական շտաբի ղեկավարը:

Նրան այդ ժամանակ էլ մեղադրանք էր առաջադրվել, սակայն գործը կարճվել էր հանցակազմի բացակայության պատճառով:

Norton
04.09.2009, 18:40
ԵՊՀ-ի դասախոսների հայտարարությունը


Մենք՝ ներքոստորագրյալներս, դիմում ենք ՀՀ իշխանություններին՝ պահանջելով անհապաղ ազատ արձակել հայտնի լրագրող, հրապարակախոս, «Հայկական Ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանին:

Անհերքելի փաստ է, որ Նիկոլ Փաշինյանը երկրի ապագայի համար պայքարող, լայն ժողովրդականություն վայելող ակտիվ քաղաքական գործիչ լինելով՝ ազատազրկվել է իր քաղաքական գործունեության համար, ինչը անհարիր է 21-րդ դարի քաղաքակիրթ աշխարհի սկզբունքներին:

Միևնույն ժամանակ պահանջում ենք ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցները մարտի 1-ի զոհերի իրական մեղավորների բացահայտման համար:

Հայաստանի և Արցախի համար բախտորոշ արտաքին քաղաքական գործընթացների ներկա ժամանակաշրջանում հատկապես հրատապ է երկրում հանդուրժողականության և փոխադարձ վստահության մթնոլորտի ձևավորումը», ասված է հայտարարության մեջ:

Երևանի պետական համալսարանի աշխատակիցներ՝
Հակոբ Հակոբյան – ֆիզ.-մաթ. գիտ. դոկտոր, դոցենտ
Վահրամ Դումանյան – ֆիզ.-մաթ. գիտ. թեկնածու, դոցենտ, ֆակուլտետի դեկան
Ալբերտ Կիրակոսյան – ՀԳԱԱ թղթակից անդամ, ամբիոնի վարիչ
Գուրգեն Հակոբյան - ֆիզ.-մաթ. գիտ. թեկնածու, դոցենտ, ամբիոնի վարիչ
Յուրի Հակոբյան – ֆիզ.-մաթ. գիտ. դոկտոր, պրոֆեսոր, ամբիոնի վարիչ
Նորիկ Գալստյան - ֆիզ.-մաթ. գիտ. թեկնածու, դոցենտ
Լևոն Միքայելյան - ֆիզ.-մաթ. գիտ. թեկնածու, դոցենտ
Դավիթ Սեդրակյան - ՀԳԱԱ ակադեմիկոս, ամբիոնի վարիչ
Լևոն Գալստյան - ֆիզ.-մաթ. գիտ. թեկնածու, դոցենտ
Աշոտ Գևորգյան - ֆիզ.-մաթ. գիտ. դոկտոր, դոցենտ
Առաքել Թասլաքյան - ֆիզ.-մաթ. գիտ. թեկնածու, դոցենտ
Արշակ Վարդանյան - ֆիզ.-մաթ. գիտ. թեկնածու, դոցենտ
Մարտին Սաքանյան – գիտաշխատող
Զոհրաբ Հովհաննիսյան - ֆիզ.-մաթ. գիտ. թեկնածու, դոցենտ
Սեյրան Ստեփանյան - ֆիզ.-մաթ. գիտ. թեկնածու, դոցենտ
Երվանդ Մկրտչյան - ֆիզ.-մաթ. գիտ. թեկնածու, դոցենտ
Սահակ Սահակյան - ֆիզ.-մաթ. գիտ. թեկնածու

Վիշապ
04.09.2009, 19:55
«Հրապարակ». Կա այդպիսի մարդ (http://tert.am/am/news/2009/09/04/hraparak/)
Օրաթերթի` երեկ տպագրած ու մեր մամուլի տեսությունում էլ տեղ գտած մի հրապարակման վերաբերյալ արձագանք է ստացվել...

Երեկ մենք տպագրել էինք թուրքագետ Ռուբեն Մելքոնյանի խոսքը, որն ասել էր, թե հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման միջկառավարական ենթահանձնաժողովում Օսմանյան կայսրության արխիվների ուսումնասիրության ժամանակ մենք դժվարություններ կունենանք, քանի որ Հայաստանում այսօր չկա գեթ մեկ օսմաներեն կարդացող մասնագետ։

Արձագանքելով մեր լուրին՝ երեկ մեզ հետ կապվեց թուրքագետ, հայրենիքի դավաճանության համար 10 տարի ազատազրկման դատապարտված և արդեն 7,5 տարի բանտարկված Մուրադ Բոջոլյանի դուստրը և ասաց, որ օսմաներենի մասնագետ Հայաստանում կա. դա «Երևան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկում գտնվող Մուրադ Բոջոլյանն է, որին չեն ուզում անգամ պատժի երկու երրորդը կրելուց հետո ազատ արձակել։ Բոջոլյանների ընտանիքը առաջարկում էր մեր պատմաբաններին օսմաներենի կուրսերի գնալ բանտ՝ Մուրադ Բոջոլյանի մոտ։
Tert.am

Տրիբուն
04.09.2009, 20:14
Արձագանքելով մեր լուրին՝ երեկ մեզ հետ կապվեց թուրքագետ, հայրենիքի դավաճանության համար 10 տարի ազատազրկման դատապարտված և արդեն 7,5 տարի բանտարկված Մուրադ Բոջոլյանի դուստրը
Սա երբ ա հասցրել համ ազգին դավաճանել, համ էլ բռնվել ու նստել ? Որ ամեն ազգի դավաճանի նստացնեին, հիմա դաշնակները պիտի ծերից ծեր սիբիրում լինեին:

ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆ ԲՈՋՈԼՅԱՆԻՆ

Աբելյան
04.09.2009, 23:55
Խ.Սուքիասյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն՝ չհեռանալու մասին
ՀՀ հատուկ քննչական ծառայությունում 2009 թվականի սեպտեմբերի 4-ին քննարկվել է զանգվածային անկարգություններ կազմակերպելու մեջ մեղադրվող, ՀՀ ԱԺ պատգամավոր Խաչատուր Սուքիասյանի նկատմամբ կիրառված խափանման միջոցի հարցը:
Հաշվի առնելով, որ 2008 թվականի մարտի 5-ից հետախուզման մեջ գտնվող ՀՀ ԱԺ պատգամավոր, մեղադրյալ Խաչատուր Սուքիասյանը, 2009թ. սեպտեմբերի 2-ին ինքնակամ ներկայացել է վարույթն իրականացնող մարմնին՝ նախաքննական մարմինը սեպտեմբերի 4-ին որոշել է փոփոխել Խ.Սուքիասյանի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառված կալանավորումը և որպես խափանման միջոց ընտրել ստորագրություն՝ չհեռանալու մասին:
Խ.Սուքիասյանը 04.09.09թ. ազատ է արձակվել:
Սուքիասյանի համար իր ազատ արձակումն անակնկալ է եղել:
«ԱԱԾ մեկուսարանից ինձ ժամը 18-ի կողմերը եկան ասացին, որ իրենց հետ դուրս գամ: Ինձ թվաց` տանում են քննչական սենյակ, ոչ մի իր հետս չվերցրեցի, նույնիսկ ծխախոտս թողեցի այնտեղ: Բայց հետո տեսա, որ տանում են դատախազություն»,- ազատ արձակվելուց րոպեներ անց, արդեն իր տանը ասաց նա:
ՀՀ Գլխավոր Դատախազությունում նա մնացել է մինչեւ 20. 30, հետո` փաստաբանների ուղեկցությամբ մեկնել տուն:
Պարոն Սուքիասյանի խոսքով, իր ազատ արձակման հարցում մեծ ազդեցություն է ունեցել ԵԽԽՎ 1677 բանաձեւը: Նա ներողություն խնդրեց բոլոր լրագրողներից այլ մեկնաբանություններ չտալու համար ` բացատրելով, որ ազատ արձակվելուց հետո, նույնիսկ իր երեխանների հետ չի հասցրել շփվել :
«Այսօր չեմ ցանկանում որեւէ մեկի հարցին առանձին պատասխանել, սակայն խոստանում եմ, որ ոչ մի հարց անպատասխան չի մնա»,- խոստացավ նա: Խաչատուր Սուքիասյանը նաեւ տեղեկացրեց, որ ինքնազգացողությունը լավ է:
Քիչ հետո, Սուքիասյանների ընտանիքին շնորհավորելու եկավ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը , Մյասնիկ Մալխասյանը, Հակոբ Հակոբյանը Գագիկ Ջհանգիրյանը, նրա ընկերները:
Նշենք, որ Խաչատուր Սուքիասյանը մարտի 1-ի դեպքերից հետո միակ հետախուզվողն էր, որի նկատմամբ որոշվեց որպես խափանման միջոց չընտրել կալանքը:
Հիշեցնենք, որ նախաքննության մարմնին ներկայանալուց հետո Խաչատուր Սուքիասյանն ազատ արձակվեց դեռ նրա 72 ժամը չլրացած:
Պատգամավորի խոսքով, դա արվել է հավանաբար այն պատճառով, որ վաղը իրավապահ մարմինների համար ոչ աշխատանքային` շաբաթ օր է:
Նշենք, որ Սուքիասյանն ազատ է արձակվել հանրապետությունից չբացակայելու ստորագրությամբ:

Ա1+
-1:B

Norton
06.09.2009, 23:54
Խաչատուր Սուքիասյանն այցելեց Սարյանի պուրակում հավաքված մարդկանց


http://i018.radikal.ru/0909/0a/24de6b1463fc.jpg (http://www.radikal.ru)
Այսօր երեկոյան Սարյանի արձանի մոտ մեծ աշխուժություն էր տիրում, քաղաքական զբոսանքների մասնակիցներն անհամբերությամբ սպասում էին ընդհատակից դուրս եկած ԱԺ պատգամավոր Խաչատուր Սուքիասյանին, ով, ինչպես հայտնի է, երեկ ազատ է արձակվել չհեռանալու մասին ստորագրության դիմաց։

Սարյանի պուրակում հավաքված ժողովուրդը մեծ ցնծությամբ դիմավորեց Սուքիասյանին` վանկարկելով նրա անունն ու ծափահարելով։

Իր ելույթում ԱԺ պատգամավորն իր երախտագիտությունը հայտնեց ժողովրդին, քանի որ մարդիկ պայքարել էին իր և իր ընկերների համար։

Լրագրողների հետ զրույցում Խաչատուր Սուքիասյանը նշեց, որ ինքը պարտավորված էր գալ Սարյանի արձանի մոտ և իր շնորհակալությունը հայտնել:

“Դուք այսքան ժամանակ տանջվել եք, չարչարվել եք, պայքարել. ոնց կարելի է չգալ, չասել շնորհակալություն»,- ասաց նա` ավելացնելով. “Աստված տա, որ բոլորն ազատության մեջ լինեն և իրենք իրենց հայրենիքում կարողանան ազատ ապրել ու տեղաշարժվել”։

Ընդհատակից դուրս եկած պատգամավորը նաև խոստացավ մոտ օրերին մամուլի ասուլիս հրավիրել և պատասխանել լրագրողներին հուզող հարցերին:
www.tert.am

Քամի
11.09.2009, 14:24
NEWS.am-ը ներկայացնում է թուրքական կայքերից մեկում հայտնված թուրք հայտնի գրող Քեմալ Յալչընի բաց նամակը ուղղված Սերժ Սարգսյանին` խնդրանքով ազատ արձակել Սարգիս Հացպանյանին։ Քեմալ Յալչընը հայտնի թուրք գրող է, որը իր ստեղծագործություններում դրական լույսի տակ է ներկայացնում հայի կերպարը։ Մասնավորապես նրա «Սարը գելին» վեպի առանցքը կազմում են հայերը, ովքեր ցեղասպանությունից հետո իրենց որպես քուրդ են ներկայացրել։ Նրանք հեռանալով իրենց հայրենի Ադըյամանից հաստատվում են Գերմանիայում. Որտեղ տեղի են ունենում իրադարձությունները։ Նամակում կա հայերենով գրված հատվածներ, որոնք ներկայացնում ենք առանց փոփոխության։

Harkeli yev Sireli Serj Sarkisyan

Այս նամակը գրում եմ, որպես հայերի բարեկամ թուրք գրող, ով «Ağed»-ի ( Աղետ) մեծ ցավերը ընդունում է, որպես իր ցավեր։ Թուրքիայի եւ Հայաստանի միջեւ հարաբերությունների կարգավորման ուղղությամբ ձեր խիզախ քայլերը հավանում եմ եւ աջակցում։ Բայց իմ այս բաց նամակի նպատակը այլ է։

Այս նամակը im sireli Hay Yeghpayrıs Sarkis Hatspanian-ի եւ նրա քաղցկեղով հիվանդ հոր տառապանքները վերջ տալու համար Ձեզ խնդրանքով եմ գրում։ Սարգիս Հացպանյանին ճանաչում եմ այն ժամանակվանից, երբ նա դեռեւս Թուրքիայում էր ապրում։ Իմ սիրելի ընկեր Հրանտ Դինքի հետ իմ դպրոցական ընկերն էր։ Նրա հորը, մորը եւ եղբայրներին Գերմանիայում եմ ծանոթացել եւ նրանց կրած մեծ տառապանքները նույնությամբ նկարագրել եմ իմ «Սարը գելին» վեպում։ Բայց Դուք Սարգիսին ինձնից ավելի լավ կճանաչեք։ Սարգիս Հացպանյանը Թուրքիայում ազատության, հավասարության եւ արդարության համար էր պայքարում։ Այդ պատճառով Թուրքիայում 1980 թվականի սեպտեմբերի 12-ի ռազմական հեղաշրջումից հետո, որպես Թուրքիայի հազարավոր քաղաքացիներից մեկը, նա էլ ձերբակալվեց։ Նրան փակեցին Սելիմիեի զորանոցում։ Զինվորական հեղաշրջման մասնակիցները նրան տանջանքների էին ենթարկում՝ ասելով . «Թուրքիան փրկող մի հա՞յ է մնացել»։ Սարգիսը ազատ արձակվելուց հետո ստիպված եղավ հեռանալ Թուրքիայից։ Նա քաղաքական ապաստան գտավ Ֆրանսիայում եւ Գերմանիայում, որտեղ շարունակեց պայքարը ազատության, հավասարության, ժողովրդավարության, մարդու իրավունքների, խաղաղության եւ արդարության համար։ Հայաստանի ամենադժվար օրերին, երբ շատ Հայաստանի քաղաքացիներ լքում էին Հայաստանը, Սարգիս Հացպանյանը թողնելով Ֆրանսիայում հանգիստ կյանքը, շտապեց օգնելու Հայաստանի եւ Ղարաբաղի ժողովրդին։

Harkeli Serj Sarkisyan Դուք Լեռնային Ղարաբաղի պատերազմում Սարգիսի հետ եք եղել։ Ամենադժվար օրերին, Սարգիսին որպես հավատարիմ ընկեր Ձեր տանն եք հյուրընկալել։

Իմ եղբայր Սարգիսը մեկ ու կես տարի առաջ եկել էր Քյոլն տեսնելու հորը եւ ընտանիքին։ Այդ օրերին էր հրատարակվել իմ «Անատոլիայի զավակները» գիրքը եւ նա Քյոլնում մասնակցեց այդ գրքի շնորհանդեսին։ Նա շատ երջանիկ էր եւ ասաց. «Երանի այս համաժողովը հայ ժողովուրդն էլ տեսներ»: Ավելի ուշ Սարգիսին Դյուսելդորֆի օդանավակայանից ամենալավ մաղթանքներով Երեւան ճանապարհեցի։ Ասացի,որ հենց հասնի տուն անպայման իմաց տա։ Նա ասաց, որ չանհանգստանամ եւ հավաստիացրեց, որ հասնելուն պես կզանգահարի ինձ։ Գնաց ու գնաց։ Օրերով սպասեցի։ Սարգիսից ոչ մի լուր չեկավ։ Երկու շաբաթ հետո հաղորդագրություն եկավ, որ Սարգիսը տուն մտնելուն պես ձերբակալվել է։ Շատ տխրեցի։ Մեկ ամիս, երկու ամիս, ամբողջ տարին սպասեցի նրա ազատության մասին լուրին։ Դուք համաներում հայտարարեցիք։ Շատ ուրախացա եւ հույսով սպասեցի։ Այդ ժամանակ բոլոր ձերբակալվածները ազատ արձակվեցին, բացի Սարգիս Հացպանյանից, ով դեռեւս գտնվում է Վարդաշենի քրեակատարողական հիմնարկում։

Sireli Hay Yeghpayr Serj Sarkisyan համաներման իրավունք ունեք, խնդրում եմ Ձեզ ազատ արձակեք Սարգիս Հացպանյանին։

Ձեր ցավերը իմ ցավերն էլ են։

Ձեր ուրախությունը իմ ուրախությունն էլ է։

Հայաստանի ժողովրդին եւ Ձեզ հղում եմ իմ սերն ու հարգանքը։

Kemal Yalçın

Adres:

Gauss Str.4,

44 879 Bochum

Deutschland

Լեռնցի
11.09.2009, 16:40
Էս Հացպանյանի դեմքը ժամանակին պատռել էին... ուզեցի գտնել համապատասխան հոդվածը, ու գտա ակումբում, կարդացի հոդվածի վերաբերյալ արձագանքները: Ահավոր էր... Նամանավանդ ակումբի ակտիվիսներից մի քանիսի կարծիքները ՎԱՐՈՒԺԱՆ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԻ վերաբերյալ:
Մեջբերումներ չեմ անի: Ամեն ոք գիտե իր ասածները: Պարզապես կասեմ, ամոթ: Դեռ կանրադառնամ այս թեմային:
Կարծում եմ սա այն կետերից մեկն է, որի օգնությամբ կարելի է ճանաչելի դարձնել ՀԱԿ-ի ով լինելը:

Chuk
11.09.2009, 16:51
Էս Հացպանյանի դեմքը ժամանակին պատռել էին... ուզեցի գտնել համապատասխան հոդվածը, ու գտա ակումբում, կարդացի հոդվածի վերաբերյալ արձագանքները: Ահավոր էր... Նամանավանդ ակումբի ակտիվիսներից մի քանիսի կարծիքները ՎԱՐՈՒԺԱՆ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԻ վերաբերյալ:
Մեջբերումներ չեմ անի: Ամեն ոք գիտե իր ասածները: Պարզապես կասեմ, ամոթ: Դեռ կանրադառնամ այս թեմային:
Կարծում եմ սա այն կետերից մեկն է, որի օգնությամբ կարելի է ճանաչելի դարձնել ՀԱԿ-ի ով լինելը:

Գիտես, Թուրո, եթե դու Հացպանյանի դեմքն ես պատռված համարում, ապա գուցե ասենք ես էլ կամ ակումբցի Պողոսն էլ Վարուժանի, էնպես որ սահմանափակվիր առանց էմոցիոնալ «ամոթ»-ների, հակառակ դեպքում բաժնի մոդերատորին տեղեկացման համակարգի միջոցով կխնդրեմ տուգանել քեզ՝ վիրավորական գրառումների համար:

Հացպանյանը այն եզակի սփյուռքահայերից, ով Ղարաբաղյան պատերազմի տարիներին եկավ Հայաստան, մասնակցեց պատերազմին: Այդպիսի սփյուռքահայերը մատները վրա հաշվելի քանակով են եղել: Էնպես որ յուրաքանչյուր ամոթանք տալուց առաջ խորհիր այդ մասին:

Լեռնցի
11.09.2009, 16:56
Գիտես, Թուրո, եթե դու Հացպանյանի դեմքն ես պատռված համարում, ապա գուցե ասենք ես էլ կամ ակումբցի Պողոսն էլ Վարուժանի, էնպես որ սահմանափակվիր առանց էմոցիոնալ «ամոթ»-ների, հակառակ դեպքում բաժնի մոդերատորին տեղեկացման համակարգի միջոցով կխնդրեմ տուգանել քեզ՝ վիրավորական գրառումների համար:

Հացպանյանը այն եզակի սփյուռքահայերից, ով Ղարաբաղյան պատերազմի տարիներին եկավ Հայաստան, մասնակցեց պատերազմին: Այդպիսի սփյուռքահայերը մատները վրա հաշվելի քանակով են եղել: Էնպես որ յուրաքանչյուր ամոթանք տալուց առաջ խորհիր այդ մասին:
Շատ լավ... մի գուցե դու ճիշտ ես:

Chuk
12.09.2009, 14:56
Երիտասարդ ակտիվիստին դատապարտեցին մեկ տարվա ազատազրկման

14:55 • 12.09.09
Երիտասարդ ակտիվիստին դատապարտեցին մեկ տարվա ազատազրկման

Այսօր Երևանի Կենտրոն և Նորք–Մարաշ համայքների ընդհանուր իրավասության դատարանում կայացվեց «Հայկական ժամանակ» օրաթերթի թողարկման պատասխանատու Հայկ Գևորգյանի որդու՝ Վահագն Գևորգյանի դատավճիռը։ Հիշեցնենք, որ նրան մեղադրանք էր առաջադրվել Քրեական օրենսգրքի 316 հոդվածի 1-ին մասով և 136 հոդվածի 1-ին մասով։

Դատավոր Գագիկ Պողոսյանը Վահագն Գևորգյանին դատապարտեց մեկ տարվա ազատազրկման և նշանակեց 80 000 դրամ տուգանք, սակայն, համաձայն համաներման որոշման, այն տարածվեց նաև Վահագն Գևորգյանի վրա։

Դատախազն իր մեղադրական ճառում նշել է, որ Վահագն Գևորգյանը հայհոյել և հարվածներ է հասցրել գործով որպես տուժող անցնող ոստիկան Բագրատ Մանուկյանին, որից հետո բերման է ենթարկվել ոստիականության բաժին։

Իր պաշտպանական ճառում Գևորգյանի պաշտպան Վարդուհի Էլբակյանն ասաց, որ այս գործում որպես հիմք են ծառայել երեք ոստիկանների ցուցմունքները, որոնցից մեկը հանդես է գալիս որպես տուժող, իսկ մյուս երկուսը վկաներ են։

«Այս ոստիականների հակասական և իրարամերժ ցուցմունքները վարույթն իրականացնող մարմինը բավաարար է համարել՝ իմ պաշտպանյալին դատի տալու համար և որևէ քննություն չի կատարել Վահագն Գևորգյանին արդարացնող ապացույցներ հավաքելու ուղղությամբ»,– նշեց Վարդուհի Էլբակյանը։

Պաշտպանը, չվերլուծելով տուժողի ցուցմունքը, նշեց, որ այսօրինակ ցուցմունքների հետևանքով է, որ Հայաստանն արժանացավ ԵԽ–ի կոշտ դիրքորոշմանը, և ընդունվեց 1608 բանաձևը, որտեղ նշվում է, որ միայն ոստիկանների ցուցմունքների հիման վրա հարուցված քրեկան գործերն անընդունելի են։

«Ես ափսոսում և ցավում եմ, որ ոստիկանության նման աշխատակիցների շնորհիվ մենք մեր հավատը կորցնում ենք ամբողջ ոստիականական համակարգի նկատմամբ։ Գտնում եմ, որ իմ պաշտպանյալը որևէ քրեորեն հետապնդելի արարք չի կատարել, և միջնորդում եմ Վահագն Գևորգյանի նկատմամբ կայացնել արդարացման դատավճիռ»,– իր ճառն այսպես ավարտեց Վարդուհի Էլբակյանը։

Վահագն Գևորգյանը, իր հերթին, շնորհակալություն հայտնեց իր նկատմամբ հետպնդում իրականացրած անձանց, քանի որ, երիտասարդ ակտիվիստի խոսքով, «նրանք իրենց գործողություններով հաստատեցին ու ամրապնդեցին, որ իմ քաղաքական կեցվածքը ճիշտ է և արդարացի»։

«Ես իմ կեցվածքով և գործողություններով ցանկանում եմ նպաստել, որպեսզի իմ նկատմամբ գործ սարքած և ապօրինի հետապնդում իրականացրած անձանց զավակները վաղը ապրեն այնպիսի Հայաստանում, որտեղ նրանց նմանները փողոցում չեն հարձակվի իրենց զավակների վրա»,– ասաց Վահագն Գևորգյանը։



Tert.am (http://tert.am/am/news/2009/09/12/haykgevorgyan/)

Chuk
14.09.2009, 20:01
Այսօր հայտարարություն է տարածվել ի պաշտպանություն ֆրանսահայ ազատամարտիկ Սարգիս Հացպանյանի:

«Մենք, ներքոստորագրյալներս, խորապես մտահոգված ենք Հայոց հողի կանչով, ֆրանսիական բարեկեցիկ կյանքը պատերազմական Արցախով փոխարինած ու Հայրենիքին նվիրված հայորդու, սփյուռքահայ, Արցախյան պատերազմի մասնակից ազատամարտիկի՝ Սարգիս Հացպանյանի հայրենիքում անհեթեթ բանտարկության կապակցությամբ: Հինազուրկ եւ անհասկանալի է ու նաեւ անհերքելի փաստ է, որ Արցախի ազատամարտիկին, երկու անչափահաս երեխաների հորը, շինծու ՙքրեական՚ մեղադրանքով ազատազրկել են...

Զայրացուցիչ է ՀՀ պաշտպանության նախարարության եւ ԼՂՀ ՊԲ կեցվածքը, որոնք հայտարարում են իբր իրենց արխիվներում Հացպանյանի ազատամարտիկ լինելու հանգամանքը հաստատող փաստեր չկան: Եթե այդպես է, խորհուրդ ենք տալիս դիտելու ֆրանսահայ ազատամարտիկ Սարգիս Հացպանյանի մտերիմների՝ ազատամարտիկի անձնական արխիվից հավաքած արցախյան պատերազմին Հացպանյանի ունեցած ավանդը փաստող տեսագրություններով վերջերս պատրաստված ամբողջական ֆիլմը, ուր ներկայացված է, թե ինչպես է Հացպանյանը իր տեսախցիկով վավերագրել Արցախի պաշտպանության համար մղված ռազմական գործողությունները եւ նա հանդես է գալիս որպես ազատամարտիկ՝ Քելբաջարի օպերացիայի եւ Մարտակերտի պաշտպանական մարտերի ժամանակ: Սարգիս Հացպանյանը բոլոր վճռական ազատամարտերի ժամանակ իր տեսախցիկով եղել է ՙԱզատագրական բանակի՚ (Լեոնիդ Ազգալդյանի եւ Վլադիմիր Բալայանի ջոկատի, որի անդամ էր նաեւ Հացպանյանը) հետ:

Պահանջում ենք ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցները, որպեսզի ՀՀ Ազգային ժողովի 2009թ. հունիսի 19-ի համաներման օրենքը տարածվի Ս. Հացպանյանի վրա, քանի որ նա իսկապես մասնակցել է ղարաբաղա-ադրբեջանական պատերազմին եւ Հացպանյանին իրոք ճանաչող եւ իրեն հարգող ոչ մի մարդ դա չի կարող ուրանալ... Պահանջում ենք օր առաջ ազատ տեսնել Սարգիս Հացպանյանին»,-ասված է հայտարարության մեջ,որը ստորագրել են.

Գեւորգ Խռլոպյան - դոկտոր պրոֆեսոր

Բարսեղ Քարթալյան - հասարակական գործիչ

Արա Գասպարյան - բժիշկ

Հովհաննես կարաբեկյան - ճարտարապետ

Լեւոն Մկրտչյան - կինոռեժիսյոր

Արա Դեվկունց - նկարիչ

Հակն Վահան - ճարտարապետ

Հրաչ Ֆռունջյան - ռեժիսոր

Հրանտ Թումասյան -ազատամարտիկ

Գրիգոր Էքսմեջյան - հնչյունային ռեժիսոր

Նունե Ավետիսյան - ՙԲարեւ՚ հեռուտատեսային ժամ

Խաչատուր Խոդիկյան - հասարակական գործիչ

Անահիտ Մարտիրոսյան - ՙԺամանակ՚ լրատվական ծրագիր

Աիդա Պողոսյան - բանաստեղծուհի

Արմեն Բարսեղյան - ՙՏեսակետ՚ հեռուտատեսային ժամ

Ռուդիկ Հովսեփյան - ՙՎարագույր՚ հեռուստաժամ

Հովհաննես Բալայան - ՙՔաջ Նազար՚ պարբերական եւ հեռուստաժամ

Արմեն Ոսկերչյան - ՙՊետություն եւ Իրավունք՚ շաբաթաթերթի գլխավոր խմբագիր

Վլադիմիր Կարապետյան 2-րդ աշխարհամարտի վետերան

Աշոտ Կարապետյան - Հայաստանի ազգային ակադեմիայի ակադեմիկոս

Էդուրադ Քալաջյան - ՙAMGA՚ հեռուստատեսության տնօրեն

Հյուբի Խաչատրյան - հոգեբանության գիտությունների թեկնածու

ՙՀիմա՚ երիտասարդական կազմակերպություն, ք. Ֆրեզնո, Կալիֆորնիա
Աղբյուր՝ Ա1+ (http://a1plus.am/am/politics/2009/09/14/sargis-hatspanyan)

Chuk
17.09.2009, 17:19
ՍԱՍՈՒՆ ՄԻՔԱՅԵԼՅԱՆԻ ՎԻՃԱԿԸ ԾԱՆՐ Է

Քաղբանտարկյալ, ԱԺ պատգամավոր, «Սասուն» ջոկատի հրամանատար Սասուն Միքայելյանը սեպտեմբերի 12-ին տեղափոխվել է «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկ: Նրա առողջական վիճակը կտրուկ վատացել է` ճնշման բարձրացման պատճառով: Այժմ Սասուն Միքայելյանը գտնվում է բժիշկների մշտական հսկողության ներքո:
Աղբյուր՝ lragir.am (http://lragir.am/armsrc/country-lrahos29146.html)


Այսօր Հայաստանի ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը նամակ է հղել Կենտրոնական ընտրական հանձնաժողով, որում առաջարկում է ԱԺ պատգամավորի մանդատից զրկել Սասուն Միքայելյանին, Հակոբ Հակոբյանին ու Մյասնիկ Մալխասյանին, քանի որ նրանց հանդեպ ուժի մեջ է մտել դատարանի վճիռը, մարտի 1-ի իրադարձությունների գործով: ԿԸՀ բավարարել է նամակը:
Աղբյուր՝ lragir.am (http://lragir.am/armsrc/country-lrahos29148.html)

murmushka
25.09.2009, 21:12
Մարտի 1-ին նրա վրա կրակել են դիմակավորները
18:34 | Այսօր | ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ


Միակ արդարացված քաղբանտարկյալ Արմեն Սարգսյանը գտնում է, որ իր նկատմամբ էլ տեղի չի ունեցել արդարադատություն: Սեպտեմբերի 16-ին նա արդարացվել է Վճռաբեկ դատարանի բողոքի հիման վրա:

2008թ. մարտի 1-ին Համաժողովրդական շարժման համակիր, ազատամարտիկ Արմեն Սարգսյանը հրազենային վնասվածք է ստացել Մաշտոցի պողոտայի վրա' պարսկական մզկիթի դիմաց: «Իմ վրա կրակեցին ոստիկանության համազգեստով' սեւ դիմակավորներ: Կրակոցներն այնքան շատ էին, որ ասֆալտից կայծեր էին թռչում: Հետո ես իմացա, որ այդ նույն հատվածում նաեւ մարդ է զոհվել, բայց չգիտեմ, թե ով է եղել: Շատ մութ էր, բայց երբ մի մեքենա անցավ լույսն ընկավ նրանց վրա' երեւացին: Դա տեւեց մի քանի վայրկյան, եւ նրանք փախան»,- այսօր «Ա1+ին» պատմեց Արմեն Սարգսյանը:

Հրազենային կրակոցը վնասել է Արմեն Սարգսյանը ձախ ոտքի թաթը: Նա ինքնուրույն կարողացել է հասնել Էրեբունի հիվանդանոց, որտեղ նրան վիրակապել են: «Տուն գնալու ճանապարհին, գիշերը 2.30-ից 3.00-ի սահմաններում, ոստիկանները կանգնեցրեցին տաքսին, որի մեջ ես էի, հարձակվեցին վրաս եւ ձերբակալեցին»:

Հրազենից վնասվածք ստացած խաղաղ ցուցարարին մեղադրանք է առաջադրվել Քր. օր 225 հոդվածի 2-րդ մասով' զանգվածային անկարգություններ կատարելու մեղադրանքով. «Առանձին զրույցներում ինձ քննիչներն ասում էին, որ գիտեն, որ ես ոչինչ չեմ արել, բայց էդ կրակոցը կոծկելու համար, պետք է ինձ մեղադրեն: Ես պահանջեցի իմ ձախ կոշիկս, քանի որ ձախ ոտքիս թաթն էր վնասվել, սակայն սա էլ անհետացավ, չտվեցին»:

Արմեն Սարգսյանը արդարացվել է քանի որ նախաքննության ընթացքում նրա հետ առերեսում էին անցկացրել' չազատելով ձեռնաշղթաներից. «Բնականաբար, իմ ձեռնաշղթաները բավարար էին, որ ասեին' ես եմ անկարգություններ իրականացնողը: Առերեսումից հետո ոստիկանները ցուցմունք տվեցին, հետագայում դրանց հիման վրա առաջին ատյանի դատարանը ինձ ազատազրկման դատապարտեց 4 տարով, իսկ Վերաքննիչն էլ անփոփոխ թողեց այդ վճիռը»:

Արմեն Սարգսյանը գտնում է, որ իրեն արդարացրել են միայն ԵԽ-ին ցույց տալու համար, որ ինչ-որ բան է կատարվում այս երկրում. «Եթե ինձ արդարացրեցին, ապա պետք է արդարացնեն նաեւ իմ 19 քաղբանտարկյալ ընկերներին, որոնք անօրեն անազատության մեջ են»:

Ազատ արձակվելուց հետո Արմեն Սարգսյանը մասնակցել է Հայ Ազգային Կոնգրեսի սեպտեմբերի 18- հանրահավաքին եւ պատրաստվում է մասնակցել ընդդիմության բոլոր միջոցառումներին. «Ես պայքարելու եմ այնքան ժամանակ, քան դեռ մեր երկրում թեկուզ մեկ քաղբանտարկյալ կա, քանի դեռ իշխանափոխություն չի եղել: Ես ազատամարտիկ եմ, չեմ կարող ձեռքերս ծալած նստել»:

ranchpar
26.09.2009, 04:26
Գիտես, Թուրո, եթե դու Հացպանյանի դեմքն ես պատռված համարում, ապա գուցե ասենք ես էլ կամ ակումբցի Պողոսն էլ Վարուժանի, էնպես որ սահմանափակվիր առանց էմոցիոնալ «ամոթ»-ների, հակառակ դեպքում բաժնի մոդերատորին տեղեկացման համակարգի միջոցով կխնդրեմ տուգանել քեզ՝ վիրավորական գրառումների համար:

Հացպանյանը այն եզակի սփյուռքահայերից, ով Ղարաբաղյան պատերազմի տարիներին եկավ Հայաստան, մասնակցեց պատերազմին: Այդպիսի սփյուռքահայերը մատները վրա հաշվելի քանակով են եղել: Էնպես որ յուրաքանչյուր ամոթանք տալուց առաջ խորհիր այդ մասին:

Թուկ ջան էդպիսի սփյուռքահայերը ՝ի տարբերություն քո ինֆորմացիաների,շատ էին....

Elmo
26.09.2009, 10:29
Մոդերատորական: Գիշերվա ծավալված «ջան-ջիգյարով» զրույցը ջնջվել է: Հեղինակները տուգանվել են

Chuk
26.09.2009, 11:23
Թուկ ջան էդպիսի սփյուռքահայերը ՝ի տարբերություն քո ինֆորմացիաների,շատ էին....
Թուկ չէ, Չուկ :)
Իհարկե շատ էին, 10-20 հոգի :)

Chuk
30.09.2009, 16:22
Փաշինյանի գործն ուղարկվեց
17:11 | Այսօր | ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

«Հայկական ժամանակ» թերթի գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանի վերաբերյալ քրեական գործն ուղարկվել է դատարան: Այդ մասին տեղեկացրեց Գլխավոր դատախազի մամլո խոսնակ Սոնա Տռուզյանը:

Նիկոլ Փաշինյանի կողմից իշխանության ներկայացուցիչ հանդիսացող ոստիկանության աշխատակցի նկատմամբ կյանքի և առողջության համար ոչ վտանգավոր բռնություն գործադրելու,2008թ.-ի մարտի 1-2-ին մի խումբ անձանց հետ զանգվածային անկարգություններ կազմակերպելու համար ՀՀ հատուկ քննչական ծառայության վարույթում քննված քրեական գործի նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազը սեպտեմբերի 30-ին հաստատել է մեղադրական եզրակացությունը:

Նախաքննությամբ ձեռք բերված ապացույցների հիման վրա՝ Ն.Փաշինյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 1-ին և 225-րդ հոդվածի 1-ին մասերով:

Քրեական գործն ուղարկվել է Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարան՝ ըստ էության քննելու համար:

Քրեական գործով նախաքննության ավարտի մասին մեղադրյալ Ն.Փաշինյանին եւ նրա պաշտպաններին հայտնվել էր դեռեւս 2009 թվականի օգոստոսի 5-ին եւ վերջիններս մինչեւ սեպտեմբերի 18-ը ծանոթացել են քրեական գործի նյութերին:
Աղբյուր՝ Ա1+ (http://a1plus.am/am/politics/2009/09/30/nikol-pashinyan)

dvgray
14.10.2009, 03:55
վերջը էս տղու վիճակը ինչ՞ ա լինելու
ախր սենց էլ բան՞ կլիներ, գնաց անկապ-անկապ հանձնվեց:
"հողեմ իրան սենց խորհուրդ տվողի գլուխը" :[ (հայկական ժողովրդական տատական անեծք ;))

Rammer
14.10.2009, 08:08
վերջը էս տղու վիճակը ինչ՞ ա լինելու
ախր սենց էլ բան՞ կլիներ, գնաց անկապ-անկապ հանձնվեց:
"հողեմ իրան սենց խորհուրդ տվողի գլուխը" :[ (հայկական ժողովրդական տատական անեծք ;))
Ապեր դե կթողեն էլի. Ինչքան կարան էտ տղուն հերոսաֆիկացնեն:

Chuk
19.10.2009, 14:11
ՀՀ քաղաքական բանտարկյալների եւ հալածյալների պաշտպանության կոմիտեն այսօր նամակ է հղել ԱՄՆ-ի, Ֆրանսիայի եւ Ռուսաստանի նախագահներին: (Աղբյուր՝ Ա1+ (http://a1plus.am/am/politics/2009/10/19/nikol-pashinyan))


ԲԱՑ ՆԱՄԱԿ

Ձերդ գերազանցություններ.

2009թ. Հոկտեմբերի 20-ին սկսվում է հայ անվանի լրագրող եւ քաղաքական գործիչ, «Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանի դատավարությունը:

2008թ. Մարտի 1-ին ՀՀ իշխանությունները իրագործեցին զազրելի եւ անմարդկային արարք' բռնությամբ'ընդհուպ խաղաղ ցուցարարների վրա կրակելով, հարյուրավոր խաղաղ ու անզեն ցուցարարների վիրավորելով եւ առնվազն տասը մարդու սպանելով, ցրեցին զանգվածային ընտրակեղծիքներով ու բռնություններով ուղեկցված նախագահական ընտրությունների արդյունքների դեմ բողոքող ցուցարարներին: Դրանից հետո Հայաստանում մտցվեց հատուկ դրություն, որի պայմաններում ապօրինի սահմանափակումների ենթարկվեցին բոլոր լրատվամիջոցները, իրականացվեցին ընդդիմության զանգվածային ձերբակալություններ, հազարավոր ակտիվիստների ու համակիրների ապօրինի հետապնդումներ:

Այդ օրերից ի վեր ընդհատակ անցած, բայց 2009թ. հուլիսի 1-ին ինքնակամ իրավապահ մարմիններին ներկայացած Նիկոլ Փաշինյանը մինչ այսօր առանց որեւէ հիմքի պահվում է բանտում եւ այժմ կանգնելու է դատարանի առջեւ' զանգվածային անկարգություններ կազմակերպելու շինծու մեղադրանքով:

Ձերդ գերազանցություններ.

Հայաստանում արդեն իսկ տեղի են ունեցել հարյուրավոր դատավարություններ: Այդ խայտառակ դատավարությունների մասին կարող եք տեղեկություններ ստանալ Ձեր երկրների դեսպաններից եւ իրավասու միջազգային կազմակերպություններից:

Առայժմ արձանագրված արդյունքն այսպիսին է'


մինչ այսօր դատարանի արջեւ չի կանգնել ոչ մի մարդասպան.
հերքվել է իշխանության յուրացման համար ընդդիմությանը ներկայացված մեղադրանքը.
ընդդիմության եւ միջազգային կազմակերպությունների ճնշման արդյունքում համաներմամբ ազատ են արձակվել 30 քաղբանտարկյալ.
17 քաղբանտարկյալներ, որոնցից մեկը Ֆրանսիայի քաղաքացի է, այսօր էլ դեռ բանտերում են.
տասնյակ անմեղ դատապարտված քաղաքացիներ' սպառելով սեփական երկրում արդարության հասնելու բոլոր միջոցները, փորձում են դրան հասնել Մարդու իրավունքների եւրոպական դատարանի միջոցով:


Ձերդ գերազանցություններ.

Այսօր, երբ Ձեր երկրները համատեղել են իրենց ջանքերը Լեռնային Ղարաբաղի խնդրի եւ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման ուղղությամբ, տարօրինակ զուգադիպությամբ, իսպառ վերացել է նաեւ Ձեր երկրների եւ միջազգային կազմակերպությունների' ժողովրդավարության վերականգնմանն ու քաղբանտարկյալների ազատմանն ուղղված ճնշումը Սերժ Սարգսյանի վարչախմբի նկատմաբ: Սա մեր եւ հայ հասարակության մի ստվար հատվածի մոտ սասանում է հավատը Ձեր մտադրությունների անկեղծության նկատմամբ, տպավորություն է ստեղծում, որ տեղի է ունեցել ոչ բարոյական գործարք, որ Դուք աչք եք փակում մարդու իրավունքների զանգվածային, կոպիտ խախտումների եւ ժողովրդավարության ոտնահարման ակնհայտ փաստերի վրա' հանուն Սարգսյանի ապօրինի վարչախմբից զիջումներ կորզելու:

Ելնելով վերոգրյալից, անմեղ զոհերի հարազատների, բանտում տառապող քաղբանտարկյալների, ռեժիմի կամայականությունների եւ քաղաքական հետապնդումների զոհ դարձած հազարավոր ՀՀ քաղաքացիների անունից խնդրում եւ պահանջում ենք' օգտագործել Ձեր երկրների եւ Ձեր անձնական միջազգային հեղինակությունը' ստիպելու համար Հայաստանի իշխանություններին հարգել սեփական քաղաքացիների իրավունքներն ու ազատությունները:



ՀՀ քաղաքական բանտարկյալների եւ
հալածյալների պաշտպանության կոմիտե

Marduk
19.10.2009, 17:17
Սասուն Միքաելյանը բանտից

http://armtoday.info/default.asp?Lang=_Ru&NewsID=16221&SectionID=0&RegionID=0&Date=10/19/2009&PagePosition=1

Rammer
25.10.2009, 10:20
Արդյոք Սարգիս Հացպանյանը մասնակցել է Ղարաբաղյան պատերազմին? Դիտեք շատ հետաքրքիր է...
http://www.conservative.am/Sarkis_Hatspanian.html

Վիշապ
25.10.2009, 12:03
Արդյոք Սարգիս Հացպանյանը մասնակցել է Ղարաբաղյան պատերազմին? Դիտեք շատ հետաքրքիր է...
http://www.conservative.am/Sarkis_Hatspanian.html

Երկրորդ ֆիլմի մաս 3-ում Հովսեփն է, Սարգիս Հացպանյանը գուցե նկարո՞ղն է, բայց այնտեղ հաստատ չի երևում: Իմիջայլոց, հայեր, Հովսեփի մասին որևէ ինֆրոմացիա կա՞… Էդ տղեն ողջ Քելբաջարը ազատագրեց, բայց ինտերնետում մենակ թռուցիկ ինֆորմացիա է, ապերախտ ժողովուրդ ենք…

Marduk
28.10.2009, 13:01
Ահա մի ֆիլմ էլ Հացպանյանի մասին

http://masis.tv/component/option,com_afm/pid,113/vfile,981/

Շատ լավն է նայեք

Chuk
30.10.2009, 17:19
«Այսօր մեր ամոթի օրն է»
16:12 | Այսօր | ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ



Այսօր' քաղբանտարկյալների միջազգային օրը, մի շարք նախկին քաղբանտարկյալներ, ներկա քաղբանտարկյալների հարազատներ, իրավապաշտպաններ եւ Կոնգրեսի ներկայացուցիչներ ՀՀ գլխավոր դատախազության մոտ բողոքի ակցիա էին կազմակերպել: Նրանք պահանջում են ազատ արձակել դեռեւս անազատության մեջ գտնվող 17 քաղբանտարկյալների:

Բողոքի ակցիայի մասնակիցների ներկայությունը ՀՀ Գլխավոր դատախազության մոտ ոստիկանները հանդուրժեցին այնքան ժամանակ, քանի դեռ նրանց չէին միացել թմբուկ զարկող 2 երիտասարդները:

Ոստիկանները փորձեցին մոտենալ երիտասարդներին, սակայն Կոնգրեսի ներկայացուցիչներ Ալեքսանդր Արզումանյանն ու Արամ Մանուկյանը թույլ չտվեցին:

«Թմբուկի ձայնը խանգարում է, դատախազության բնականոն աշխատանքը: Ձեր միջոցառումը շարունակեք առանց թմբուկի եւ բարձրախոսի»,- բողոքի ակցիայի մասնակիցներին ասացին ոստիկանները:

«Ժողովրդավարական հայրենիք» կուսակցության նախագահ Պետրոս Մակեյանը ոստիկաններից պահանջեց ցույց տալ, թե որ օրենքով է արգելվում թմբուկ զարկել բողոքի ակցիայի ժամանակ եւ ավելացրեց. «Դատախազությունն ամբողջ երկրի բնականոն կյանքն է խանգարում»:

Ոստիկանների նախազգուշացումներից հավաքվածներն ավելի բորբոքվեցին եւ սկսեցին առանց բարձրախոսի ավելի բարձր վանկարկել. «Հանցագործներ», «Հեռացեք», «Դատվելու եք»:

Ոստիկանները անցան դիմացի մայթ եւ այնտեղից սկսեցին հետեւել բողոքի ակցիայի մասնակիցներին:

«Ազատության մեջ գտնվող բոլոր քաղբանտարկյալների պարտքն եմ համարում ամեն ուրբաթ մասնակցել արդեն տարի ու կես Գլխավոր դատախազության մոտ կազմակերպող բողոքի ակցիաներին: Այսօր նաեւ սիմվոլիկ օր է' սովետական տարիներին քաղբանտարկյալների օրն էր: Երբ մենք հռչակում էին անկախ Հայաստան, թվում էր, որ այդ մղձավանջային հիշողությունները մնալու են անցյալում, եւ ազատ եւ անկախ Հայաստանում որեւէ մեկը չի դատապարտվելու իր քաղաքական հայացքների համար: Այսօր մեր բոլորի ամոթի օրն է: Մենք պետք է պայքարենք եւ նվաճենք մեր իրավունքները: Որեւէ մեկը մեզ համար չի նվաճելու մեր իրավունքները»,- ասաց «Ա1+»-ին ասաց նախկին քաղբանտարկյալ Ալեքսանդր Արզումանյանը:

ԽՍՀՄ տարիներին քաղբանտարկյալ Վարդան Հարությանն «Ա1+»-ին խնդրանքով, համեմատելով այսօրվա եւ խորհրդային տարիների քաղբանտարկյալին, ասաց. «Ցանկացած բարբարոս իշխանություն վատ է վերավերվում քաղբանտարկյալներին: Քանի որ, սրանք էլ, նրանք բարբարոս են, երկուսն էլ վատ են վերաբերվում: ՌԴ-ի ամենա վերին օղակներում այսօր իշխանության են եկել չեկիստները, իսկ ՀՀ-ում այդ չեկիստների գործակալները, այսինքն, շատ ավելի ցածր ու ճղճիմ մարդիկ, որոնց համար որեւէ մարդկային արժեք գոյություն չունի»:

Իսկ Կարապետ Ռուբինյանն անդրադառնալով իշխանությունների այն հայտարարությանը, թե ՀՀ-ում քաղբանտարկյալներ չկան' ասաց. «Գլուխները պատին են տալիս»:
Աղբյուր՝ Ա1+ (http://a1plus.am/am/politics/2009/10/30/political-prisoners)

Norton
20.11.2009, 22:21
Եվրադատարանը հիասթափեցրեց Բոջոլյաններին


Մարդու իրավունքների եվրոպական դատարանը նոյեմբերի 3-ին մերժել է արեւելագետ, լրագրող Մուրադ Բոջոլյանի հայցը: Մերժումը նրա ներկայացուցիչ Արա Ղազարյանը ստացել է այսօր:

Հիշեցնենք, որ 2002թ. Բոջոլյանը դատապարտվել է 10 տարի ազատազրկման' հայրենիքի դավաճանություն' Թուրքիայի օգտին լրտեսություն մեղադրանքով: Առաջադրված մեղադրանքը Բոջոլյանը չի ընդունել եւ հայտարարել է, որ նա որպես լրագրող է համագործակցել թուրք լրագրողների հետ' տեղեկատվություն հավաքել եւ տրամադրել է բոլորին հասանելի բաց աղբյուրներից: Բոջոլյանի քրեական գործում ընդգրկված թուրք լրագրողներին նախաքննության մարմինը ներկայացրել է իբրեւ լրտեսներ եւ դրանով փորձել հիմնավորել նրա լրտեսությունը: Թուրք լրագրողների շարքում էին նաեւ Մեհմեդ Ալի Բիրանդին' CNN-ի Թուրքիայի թղթակիցը, Միդատ Բերեքեթը' թուրքական NTV-ի թղթակիցը:

«Եվրոպական դատարանը նույնպես գտել է, որ Մուրադ Բոջոլյանը պետական գաղտնիք չի տրամադրել Թուրքիային, այլ փոխանցել է «այլ տեղեկություն»: «Այլ տեղեկությունը» հասկացությունը ներառված է նախկին Քր. օր.-ի 60-րդ հոդվածում, որն իր բնույթով կարող է պետական գաղտնիք չհանդիսանալ, սակայն այն ձեւակերպումը, որ տեղեկատվությունը փոխանցվել է օտարերկրյա հատուկ կառույցներին' արդեն մտնում է լրտեսության հանցակազմի մեջ: Նման դեպքում, օրենքով, պետությունն իրեն կարող է միջամտել եւ դատապարտել: Մեր դատարանների որոշումներից, այդպես է երեւում եւ նման հարցերում Եվրադատարանը հիմնվում է ազգային դատարանների որոշումների վրա»,- այսօր «Ա1+»-ի հետ զրույցում ասաց Բոջոլյանների ներկայացուցիչ Արա Եղիազարյանը:

Նա ընդգծեց, որ երբ խոսքը վերաբերում է «ազգային մարմիններին» Եվրադատարանը լայն հայեցողություն է տալիս այդ մարմիններին: Եթե ազգային դատավճիռներում նշվեր Մուրադ Բոջոլյանը տեղեկատվություն է տրամադրել թուրք լրագրողներին եւ ոչ թե հատուկ կառույցներին, ապա ըստ Ղազարյանի որոշումն այլ կլիներ. «Եվրադատարանի կարգավիճակը նրան թույլ չի տալիս ինքնուրույն ապացույցներ գտնել եւ ներկայացնել: Նա ուսումնասիրում է իրեն ներկայացված ապացույցները: Եվրադատարանի կարգավիճակը նրան թույլ չի տալիս ինքնուրույն ապացույցներ գտնել»:

Եվրադատարանի կայացրած որոշումը Բոջոլյանների համար անսպասելի էր, սակայն դա նրանց որոշակի ենթադրությունների տեղիք է տալիս. «Մենք, իհարկե, հույս ունեինք, որ Եվրադատարանը չի բավարարվի մեր դատարանների ապօրինի որոշումներով, հակառակ դեպքում չէինք դիմի եւ 6 տարի չէինք սպասի: Միաժամանակ հաշվի առնելով այն փաստը, որ միջազգային կառույցները, որի մասն է նաեւ Եվրադատարանը աչք են փակում ԼՂ հիմնախնդրի, Հայոց Ցեղասպանության փաստի վրա, մի մարդու' Բոջոլյանի շահերն անտեսելը նրանց համար խնդիր չէ: Ես գտնում եմ, որ Ռոբերտ Քոչարյանն ու իր ոհմակը շատ լավ աշխատեցին Եվրադատարանի հետ' Դավիթ Հարությունյանի ակտիվ մասնակցությամբ»,- «Ա1+»-ին ասաց Բոջոլյանի կինը' Լյուդմիլա Բոջոլյանը:

Այսօր Եվրադատարանի մերժման մասին լուրը ստանալուց հետո Բոջոլյանի հարազատները որոշել են անձամբ զանգահարել «Երեւան» կենտրոն քրեակատարողական հիմնարկ եւ Բոջոլյանին տեղեկացնել այդ մասին: Հիմնարկի պետը' Ներսես Զաքարյանը, նրանց հայտնել է, որ լուրն անձամբ կհայտնի Բոջոլյանին: Հիշեցնենք, որ արդեն 8 տարի է' Բոջոլյանը ազատազրկված է եւ առողջական լուրջ խնդիրներ ունի' կապված սրտի հետ:
www.a1plus.am

Chuk
04.12.2009, 15:57
«Սասուն» ջոկատի հրամանատար, քաղբանտարկյալ Սասուն Միքայելյանը այս պահին գտնվում է Հանրապետական հիվանդանոցում: Ինչպես «Ա1+»-ին ասաց նրա ընկեր, Հրազդանում ՀԱԿ պատասխանատու Մեսրոպ Մեսրոպյանը, հիմա հետազոտում են նրան եւ այսօր կամ վաղը պետք է վիրահատեն: Ըստ նրա'վիրահատության են ենթակա նրա շնչառական ուղիները, իսկ թե կոնկրետ ինչ, կհաղորդի միայն հետազոտումից հետո:

Հիշեցնենք, որ մարտի 1-ին զանգվածային անկարգություններ կազմակերպելու եւ ապօրինի զենք-զինամթերք պահելու համար 8 տարվա ազատազրկման դատապարտված Սասուն Միքայելյանը «Երեւան-Կենտրոն» ՔՀԿ-ից «Դատապարտյալների հիվանդանոց» է տեղափոխվել սեպտեմբերի 12-ին: Նա դժգոհել է սրտի աշխատանքից, բարձր ճնշումից, ինչպես նաեւ զգացնել են տվել պատերազմի ժամանակ Միքայելյանի մարմնում հայտնված մեկ տասնյակից ավել բեկորները:

«Ա1+»-ը տեղեկատվության վերաբերյալ մանրամասներ չկարողացավ ճշտել ոչ Արդարադատության նախարարության Քրեակատարողական վարչության պետի մամլո խոսնակ Արսեն Բաբայանից, ոչ էլ Արդարադատության նախարարի մամլո քարտուղար Լանա Մշեցյանից:
Աղբյուր՝ Ա1+ (http://a1plus.am/am/politics/2009/12/4/sasun-mikayelyan)

Իսկական հերոս, իսկական քաղաքացի Սասուն Միքայելյանին մաղթում եմ շուտափույթ առողջացում: Մեր երկիրը նման հայորդիների կարիք շատ ունի:

Chuk
08.12.2009, 01:28
Պաշտպանական կողմը` թղթե շերեփը ձեռքին

«Որտե՞ղ են 1922թ. Հովհաննես Թումանյանի նվիրաբերած գումարները «Մատենադարանի Բարեկամներ» հիմնադրամին»,-ահա այս հարցն էր ամենից շատ հուզել այն քննիչին, որը նախաքննության ընթացքում հարցաքննել էր Մատենադարանի նախկին փոխտնօրեն, 2008թ. ընտրություններին Լեւոն Տեր-Պետրոսյանի նախընտրական շտաբի պետ Արշակ Բանուչյանին:

Նշենք, որ Արշակ Բանուչյանի դեմ քրեական գործ էր հարուցվել 2008թ. հուլիսի 29-ին ՀՀ Քրեական օրենսգրքի 179 հոդված 2-րդ մաս 3-րդ կետով` փողերի վատնում, եւ 205-ի 1-ին մասով`հարկերից խուսափում: Քննիչի այս եւ մի շարք այլ զավեշտալի մեջբերումներ այսօր իր վերջին խոսքում հիշատակեց Արշակ Բանուչյանը, որը հրաժարվեց իր պաշտպանական ճառից` հայտարարելով, որ դատարանը թող հիմք ընդունի իր դատապաշտպան Տիգրան Աթանեսյանի պաշտպանական ճառը:

Իր վերջին խոսքում Բանուչյանը մանրամասն անդրադարձավ թե մարտմեկյան իրադարձություններին, թե դրանց նախորդող ՀՀ նախագահի ընտրությունների օրինախախտումներին, թե իր նախաքննական հարցաքննությանը, թե այս դատավարությանը, թե մասնավորապես դատախազի ճառին: Ավարտելով իր վերջին խոսքը` Արշակ Բանուչյանն հայտարարեց, որ իր արարքներում իրեն մեղավոր չի ճանաչում, եւ իրեն ներկայացված այս քրեական գործն համարում է քաղաքական հայացքների համար հետապնդում. «Ձեզ` հարգելի դատարան, կոչ եմ անում վճիռ կայացնելիս հիշել, որ հանդես եք գալիս ՀՀ-ի անունից եւ ի շահ ՀՀ-ի: Չեմ կասկածում ձեր մասնագիտական կարողությունների վրա, բայց ուզում եմ, որ ձեր մեջ կամք եւ համարձակություն գտնեք եւ վճիռը կայացնեք հանուն արդարության»: Նրա այս հայտարարությունը դահլիճն ընդունեց բուռն ծափողջյուններով: Ի դեպ, այսօր դահլիճը լեփ-լեցուն էր:

Իսկ դատապաշտպան Աթանեսյանը իր ճառում մասնավորապես նշեց, որ դատաքննության ընթացքում պաշտպանական կողմը եղել է անբարենպաստ վիճակում: Նա հայտարարեց, որ իր պաշտպանյալը դարձել է խտրականություն զոհ: Դա է, ըստ նրա, վկայում այն, որ չի հարցաքննվել պաշտպանական կողմի վկան` «Տիգրան Մեծ» տպարանի տնօրենը, գործին չեն կցվել պաշտպանական կողմի ներկայացրած շատ նյութեր: «Հերթական անգամ մենք ականատեսն ենք լինում խորհրդային շրջանի մնացորդներին` նախաքննության ընթացքում անհասկանալի պայմաններում ձեռք բերված ապացույցները հետազոտվում են, իսկ պաշտպանական կողմը հերթական անգամ հայտնվում է Խրիմյան Հայրիկի վիճակում` թղթե շերեփը ձեռքին»,- ընդգծեց դատապաշտպան Աթանեսյանը` դատարանից պահանջելով արդարացնել Արշակ Բանուչյանին, քանի որ նրա արարքներում բացակայում է հանցակազմը:
Դատարանը հեռացավ խորհրդակցական սենյակ` դատական ակտ կայացնելու, որը կհրապարակվի դեկտեմբերի 9-ին, ժամը 11:30-ին:


Աղբյուր՝ Ա1+ (http://a1plus.am/am/politics/2009/12/7/banuchyan)

Հայաստանում այսօր էլ ոչ միայն կան տասից ավելի քաղբանտարկյալներ այլև այդ պրոցեսը, որը մեր պետությունը գնալով ավելի ու ավելի է թաղում ճահճի մեջ, շարունակում է:

Կծիծաղեի այս դատավարության վրա, եթե այսքան լացելու չլիներ: Կծիծաղեի տուժող կողմի չգոյության պայմաններում մեղադրող կողմի խղճուկ թխոցու վրա, կծիծաղեի, եթե չիմանայի, թե այդ թխոցու արդյունքում ինչ դատական որոշումներ են լինում:

Այն, որ հարցը իրականում տնտեսական հարթության հետ որևէ եզր չունի, գիտեմ հստակ: Գիտեմ, որովհետև հետևել եմ դատական պրոցեսին, գիտեմ տպարանից իմ անձնական աղբյուրներից ստացված տվյալներից ու գիտեմ, որովհետև ճանաչում եմ պարոն Բանուչյանին, ումով մշտապես հիացել եմ: Ակումբում շատերը կան, ովքեր հրաշալի ծանոթ են պարոն Բանուչյանի բարոյական կերպարին, գիտեն նրա մարդկային մեծ արժեքները, գիտեն, որ գործը լրիվ սարքովի է, գիտեն սարքելու իրական դրդապատճառը:

Ուղղակի ուզում եմ պարոն Բանուչյանին ու իր ընտանիքի անդամներին ասել՝ մենք ձեր հետ ենք:

Վիշապ
17.12.2009, 15:32
“ՍԱՍՈՒՆ ՄԻՔԱՅԵԼՅԱՆԸ ԴԱՎԱԴԻՐ Է” (http://lragir.am/armsrc/country-lrahos31264.html)

ՀՀԿ խմբակցության այն պատգամավորները, ովքեր ստորագրել էին Սերժ Սարգսյանին ուղղված նամակը Սասուն Միքայելյանին ներում շնորհելու վերաբերյալ, դատապարտվել են այդ քայլի համար, ասել է ՀՀԿ խորհրդարանական խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը:

“Նրանք իրավունք չունեին դա անելու, մանավանդ Սասուն Միքայելյանի հարցում, քանի որ վերջին գործընթացներն ավելի շատ վարկաբեկել են նրան: Սասունը դավադիր է եղել թիմի նկատմամբ, բայց նա մեր ընկերն է: Եթե Սասունը ցանկանար, ինքն իր ձեռքով կդիմեր նախագահին: Նախագահի լիազորություն չունի հիվանդության պատճառով ազատ արձակել: Եթե պատգամավորների ստորագրություն էր պետք, կարող էին դիմել Ժառանգությանը, և նրանք միանգամից կստորագրեին: Ընդդիմադիր դաշտին ստորագրություններ պետք չեն, այլ սա պրովոկացիա էր, որը չի ստացվել”, ասել է Գալուստ Սահակյանը:

Պատգամավորի խոսքով, ընդդիմադիր որոշ ուժեր փորձեցին շահարկել, որ Սասունի վիճակը շատ ծանր է: Իրականում քթի խոռոչի վիրահատություն է եղել, եւ մի քանի օրից նա ամբողջովին առողջ կլինի: Սահակյանը ասել է, որ իրենք ուշադիր են Սասունի նկատմամբ, որ խախտումներ չլինեն նրա հանդեպ, չնայած նա դավադիր է: Սասունը ոչ հանցագործ է, ոչ էլ քաղբանտարկյալ:

Գալուստ Սահակյանն ընդդիմադիրներին զգուշացրել է, որ Սասունին չի կարելի թիրախ դարձնել, քանի որ Սասունը վրեժխնդիր կլինի իրեն թիրախ դարձնողներից:

“ՀՀԿ հանդեպ նա ոչ մի պարտք ու պահանջ չունի, հակառակը, զղջման խնդիր ունի: Սասունին որպես անձ չենք օտարել, այլ որպես բնավորություն: Նույնիսկ եթե ելույթներ ունենամ և բանտարկեն ինձ, քաղբանտարկյալ չեմ համարվի: Հայաստանում քաղբանտարկյալը համեմատվում է հերոսի հետ: Քաղբանտարկյալ լինելու համար մարդ պետք է լուրջ և երկար քաղաքական պայքարի մեջ լինի: Պետք չէ ջրիկացնել քաղբանտարկյալ հասկացությունը: Սասունը ամուր կերտվածքով, պատերազմի մասնակցած մարդ է, սակայն նա երբեք քաղաքական գործիչ չի եղել, որ դառնար քաղբանտարկյալ”, ավելացրել է Գալուստ Սահակյանը:
Ի՞նչ ասես… ինչ էլ ասես, քիչ ա լինելու… Գալուստ Սահակյանին մենակ լապատկեն կփրկի։

Բիձա
17.12.2009, 20:40
Ի՞նչ ասես… ինչ էլ ասես, քիչ ա լինելու… Գալուստ Սահակյանին մենակ լապատկեն կփրկի։

Հիշեցնեմ, որ լապատկեն դա գյուղատնտեսական նպատակներով հողը փխրեցնելու, կամ բետոն թափելու համար նախատեսված ձեռքի գործիք է, որը չի կարող օգտագործվել այլ, նույնիսկ փրկարար, նպատակներով:
Լապատկի մեջ ավելի շատ կարմիր թանձր հեղուկ կա, քան քարի մեջ: Բա քեզ մանուկ հասակում չեն սովորեցրել՞:

Kuk
29.01.2010, 18:15
Ազատ արձակվեց


Այսօր «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ից ազատ արձակվեց ԵԿՄ Արագածոտնի մարզի կառույցի ղեկավար Մկրտիչ Սափեյանը:

Նա ազատազրկման մեջ էր 2008 թվականի հոկտեմբերի 27-ից եւ մեղադրվում էր ՀՀ Քր. Օր.-ի 258 հոդվածի 3-րդ մասով /խուլիգանություն/:

Հիշեցնենք, որ այդ օրը Թալինում կայանում էր ՀՀ Առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի հանդիպումը ընտրողների հետ եւ հավաքվածների միջից մեկը` Սարգիս Կարապետյանն անվայել խոսքեր ու հայհոյանքներ էր տեղացել Առաջին նախագահին հասցեին: Ինչի հետեւանքով վիճաբանություն էր հրահրվել եւ Ժորա, Մկրտիչ Սափեյաններն ու նրանց քրոջ որդին ձերբակալվել էին:

Ժորա Սափեյանը դեռ մեկուսարանում է:
...
http://a1plus.am/img/logo_in_footer.png (http://a1plus.am/am/politics/2010/01/29/mkrtich-safeyan)

Ձայնալար
07.02.2010, 22:34
Նախաքննական մարմինը կարճել է երիտասարդ ընդդիմադիր Տիգրան Առաքելյանի նկատմամբ հարուցված քրեական գործը` ապացույցների անբավարարության հիմքով: Հիշեցնենք, որ նա մեղադրվում էր խուլիգանության և իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու մեջ:

Կարճվել է նաև նույն գործով անցնող Սահակ Մուրադյանի ու Հերբերտ Գևորգյանի նկատմամբ հարուցված քրեական գործը:
Միջադեպը տեղի էր ունեցել հուլիսի 1-ին Երևանում, երբ տղաները բաժանում էին Հայ ազգային կոնգրեսի հանրահավաքի իրազեկման թռուցիկները:

http://www.tert.am/am/news/2010/02/02/tigran/

Chuk
12.02.2010, 22:29
http://www.youtube.com/watch?v=fr5AKR3UOng

Rammer
24.02.2010, 12:44
ԱՌԱՋԱՐԿՈՒՄ ԵՄ ՍՏԵՂԾԵԼ ՙՄԱՐՏԻ 1-Ի ՔԱՂԲԱՆՏԱՐԿՅԱԼՆԵՐԻ ԱԿՈՒՄԲ՚

Լեւոն Տեր-Պետրոսյանը ցայսօր մարմնավորում է Ճշմարիտ իշխանության մեր պատկերացումները: 2008թ. ապրիլի 7-ին, ԿԳԲ-ում ինձ տրված հարցը հետեւյալն էր. ՙԻնչու՞ էիր մասնակցում հանրահավաքներին՚ (երիտասարդ քննիչի գլխավերեւում կախված էր քոչարյանական աչքերով Ձերժինսկու բեղմորուսով նկարը): Պատասխանել եմ. ՙՈւզում եմ վերականգնել Հայաստանի անկախությունն ու ժողովրդավարությունը, եւ հուսով էի, որ Լեւոն Տեր-Պետրոսյանի առաջնորդությամբ ծավալվող համաժողովրդական շարժման հաջողության պարագայում կհասնենք այդ նպատակին՚: Նույն հարցը երեք անգամ կրկնելուց ու նույն պատասխանը լսելուց հետո երիտասարդ քննիչը կարմրեց, չիմացավ ինչպե՞ս շարունակել, կանգնեց ու հուսահատ գոռաց. ՙԵս քեզ հարց եմ տալիս, դու մեզ ձե՞ռ ես առնում: Ի՞նչ անկախություն ու ժողովրդավարություն՚: Ես նույնպես ոտքի ելա. ՙԵթե դու այդպես ես արտահայտվում անկախության ու ժողովրդավարության արժեքներին, ես քեզ հետ ընդհանրապես բան չունեմ խոսելու՚: Նա բռնեց սենյակի դռան բռնակից ու սպառնալից ասաց. ՙՀա՞, հիմա խոսելը կտեսնե°ս...՚, եւ դուռը շխկացնելով սենյակից դուրս եկավ: Մոտ տասնհինգ րոպե անց սենյակի դուռը կամացուկ բացեց, ու ասաց. ՙԿարող եք ծխել՚: ՙՇնորհակալություն՚, ասացի ես: Քիչ անց վերադարձավ մեկ ուրիշ երիտասարդ քննիչ ու, թե՞ ՙԷսօր խմած ես, արի գնա, հետո կկանչենք՚: Ինձ դուրս վռնդեցին ԿԳԲ-ի շենքից առանց հարցաքննություն անցկացնելու: (Ես, իհարկե, խմած չէի:) Այդ նույն երեկոյան հարցաքննության հրավիրված Պահպանողական կուսակցության փոխնախագահ Զավեն Վարդանյանին ասել էին. ՙՉենք ուզում Թաթուլին հարցաքննենք. խմած գալիս, դեբոշ ա անում՚:

Դրանից հետո, շաբաթը մեկ անգամ, ԿԳԲ-ի անցագրայինի հեռախոսից անհանգստացնում էի այդ բաժնի քննիչներին, ու պահանջում Միքայել Հայրապետյանի տանն իրականացված խուզարկության ժամանակ առգրավված Պահպանողական կուսակցության եւ Երիտասարդ պահպանողականների միության կնիքներն ու հուշանվերային դաշույնը ետ վերադարձնել: Մինչեւ մի օր Մարուքյան Մնացականը վերցրեց լսափողը.

- Մեզնից ի՞նչ ես ուզում:

- Դուք առգրավել եք մեր կուսակցության կնիքը: Կամ ետ վերադարձրեք, կամ հիմնավորեք, թե ինչու եք առգրավել,- ասացի:

- Ի՞նչը հիմնավորենք,- գոռաց հեռախոսի մեջ:

- Անցագիր իջեցրեք, բարձրանամ կբացատրեմ,- ասացի մի փոքր նյարդայնացած:

- Դե զզվեցրիր, էլի խմած ե՞ս: Էն անգամ էլ եկար սաղ հարկով շան հոտը գցեցիր: Էլ չզանգես,- ու շրխկացրեց հեռախոսը:

Ես համբերությունից դուրս եկա ու դատի տվեցի ԱԱԾ-ին: Պատշաճ իրազեկման հետադարձ ծանուցումները ստանալուց երկու օր անց Արդարադատության նախարարը ասուլիս պետք է տար: Ես որոշել էի մի քանի լրագրողների խնդրել մեր կուսակցության կնիքի առգրավման հարցն ուղղել նախարարին: Ասուլիսը նշանակված էր ժամը 12-ին: Այդ օրն առավոտյան 9-ին 10 պակաս ինձ զանգեցին ԿԳԲ-ից ու խնդրեցին գալ կնիքները վերցնել: Նոր էի զարթնել, ասացի. ՙՊետք է լողանամ, նախաճաշեմ, հետո կգամ, օրվա երկրորդ կեսին՚: Նորից զանգեցին 9 անց 10 (չվերցրի, լողանում էի), հետո 9 անց կես, հետո 10-ին 5 պակաս. ամեն անգամ ավելի թախանձագին խնդրելով հնարավորինս շուտ գալ եւ ետ վերցնել կնիքները: Ընդունեցի ԱԱԾ-ի պարզած սպիտակ դրոշը, գնացի ու ստացա մեր կնիքները:

Կարծում եմ` վաստակավոր քաղբանտարկյալները պատմելու անհամեմատ շատ բան ունեն: Առաջարկում եմ` ստեղծել ՙՄարտի 1-ի քաղբանտարկյալների ակումբ՚, որտեղ քաղբանտարկյալներն իրենց հիշած պատմություններն ի մի կբերեն ու հասարակությունից չեն թաքցնի, որ Հայաստանի Ազատության եւ զարգացման առաջին եւ հիմնական թշնամին քոչարյանական աչքերով Ձերժինսկու այդ օտար կառույցն է, որից ազատվելու օրը լինելու է օրերից մեծագույնը:


ԹԱԹՈՒԼ ՄԿՐՏՉՅԱՆ
Պահպանողական կուսակցության քարտուղար

Ձայնալար
26.03.2010, 19:12
Եթե մինչեւ ապրիլի 6-ը ազատ չարձակվեն…


Ապրիլի 6-ից Երեւանում մեկնարկելու է Մարդու իրավունքների միջազգային ֆեդերացիայի /FIDH/ «Արդարադատություն. Անկախ դատարանի առջեւ արդյունավետ պաշտպանության իրավունք. Նոր մարտահրավերներ» թեմայով 37-րդ միջազգային համաժողովը: Մարդու իրավունքների միջազգային ֆեդերացիայի նախագահին Սուեր Բելասեին հայաստանյան մի շարք ՀԿ ներկայացուցիչներ նամակ են հղել:

«Մենք ուրախությամբ ծանոթացանք համաժողովին ընդառաջ արված Ձեր հայտարարությանը, որտեղ ի թիվս Հայաստանում արդարադատության վիճակին վերաբերող Ձեր մտահոգությունների անդրադարձել էիք նաեւ քաղբանտարկյալների խնդրին` ասելով. «Մասնավորապես մենք հույս ունենք, որ ֆորումը կմեկնարկի Հայաստանում, ուր այլեւս չկան քաղբանտարկյալներ: Մեծագույն կարեւորություն ունի նաեւ այն, որ իրականացվի 2008թ. մարտի 1-2-ին 10 քաղաքացիների սպանության առնչությամբ արժանահավատ եւ արդյունավետ քննություն: Քաղբանտարկյալներին ազատ արձակելը եւ նման քննություն անցկացնելը կնշանակեն այն, որ Հայաստանը գնում է դեպի օրենքի գերակայություն»:

Մենք ողջունում ենք Ձեր այս հայտարարությունը եւ մեր գոհունակությունն ենք հայտնում Ձեզ` քաղբանտարկյալների թեման ուշադրության կենտրոնում պահելու համար:

Միաժամանակ ակնկալում ենք, որ եթե մինչեւ ապրիլի 6-ը բոլոր քաղբանտարկյալները ազատ չարձակվեն, ապա ֆեդերացիան կհրաժարվի մի այնպիսի երկրում համաժողով անցկացնելու որոշումից, որի բանտերը լցված են քաղբանտարկյալներով:

Հակառակ դեպքում կստացվի, որ Մարդու իրավունքների միջազգային ֆեդերացիան նպաստում է այն ռեժիմի լեգիտիմացմանը, որը քաղբանտարկյալներ պահելով, քաղաքական հալածանքներ իրականացնելով, ամենակոպիտ ձեւերով ոտնահարում է մարդու իրավունքները: Դա կհակասի FIDH առաքելությանը: Հուսով ենք, որ Դուք հավատարիմ մնալով իրավապաշտպանի Ձեր կոչմանը կվարվեք Ձեր իսկ արած հայտարարության ոգուն ու տառին համապատասխան եւ հայաստանյան բանտերում քաղբանտարկյալների առկայության պարագայում Երեւանում համաժողով չեք անցկացնի»,-ասված է նամակում, որը ստորագրել են`

Կարապետ Ռուբինյանը(Հայաստանի քաղաքական բանտարկյալների եւ հալածյալների պաշտպանության կոմիտե), Նատալյա Մարտիրոսյանը`
(Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի հայկական կոմիտե), Արթուր Սաքունցը(Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ),Լեւոն Բարսեղյանը (Ժուռնալիստների «Ասպարեզ»ակումբ), Մարինե Հարությունյանը (Հայաստանի քաղաքական բանտարկյալների կանանց կոմիտե):

http://a1plus.am/am/politics/2010/03/26/fidh

Kuk
09.06.2010, 23:03
Սասուն Միքայելյանին կվիրահատեն

http://a1plus.am/content/301x168/b5b27fdb72ec44a778e72b91aa0602f1.jpg

Վաղը Նորք-Մարաշ բժշկական կենտրոնում քաղբանտարկյալ Սասուն Միքայելյանը զոնդավարում կանցնի:

Բժիշկները որոշել են վերջնական հետազոտություն կատարել եւ հետո նոր միայն վիրահատական միջամտություն կատարել: Վիրահատությունը նախատեսված է հունիսի 11-ին: Սասուն Միքայելյանի սիրտը արդեն 2-րդ անգամ պետք է վիրահատվի:

Արդարադատության նախարարի մամուլի քարտուղար Լանա Մշեցյանն «Ա1+»-ին փոխանցեց, որ հիմա Սասուն Միքայելյանը «Դատապարտյալների հիվանդանոց»քրեակատարողական հիմնարկում է:

Հիշեցնենք, որ նախկին պատգամավոր Սասուն Միքայելյանը 10 անգամ վիրահատության է ենթարկվել` անազատության մեջ լինելու ընթացքում: Նա 8 տարվա ազատազրկման է դատապարտվել «Մարտի 1»-ի գործով եւ պատիժը կրում է «Դատապարտյալների հիվանդանոց» ՔՀԿ-ում:

http://a1plus.am/img/logo_in_footer.png (http://a1plus.am/am/social/2010/06/9/sasun-mikaelyan)

Norton
30.10.2010, 00:10
Քաղբանտարկյալն ազատվեց

Հենց նոր Վանաձորի ընդհանուր իրավասության դատարանը դատավոր Մուշեղ Հարությունյանի նախագահությամբ դատավճիռ է կայացրել՝ պատժաժամկետի կեսը կրելուց հետո ազատ արձակել քաղբանտարկյալ, ՀՀՇ վարչության անդամ, Վանաձորցի Աշոտ Մանուկյանին։

Վերջինս, որ ձերբակալվել էր 2008 թ. մարտի մեկին՝ դատապարտվել էր հինգ տարվա ազատազրկման՝ իբր ոստիկանի նկատմամբ ծանր հետեւանքներ առաջացրած բռնություն կիրառելու մեղադրանքով՝ քերական օրենսգրքի 316 հոդվածի 2 մասի հատկանիշներով։ Եվ սա այն դեպքում, երբ Մանուկյանի մեղքը որեւէ կերպ չէր հիմնավորվել։ Նա բանտում հանիրավի անցկացրեց երկու տարի ութ ամիս։
lragir.am

Norton
24.11.2010, 22:54
Սաղաթելյանն ազատ արձակվեց

Քիչ անց ազատ արձակվեց քաղբանտարկյալ, մարտի 1-ի գործով անազատության դատապարտված «Հանրապետություն» կուսակցության անդամ Մուշեղ Սաղաթելյանը: Նրա հարազատներն այս պահին «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկի մոտ էին:Մուշեղ Սաղաթելյանի որդին` Սեւակը, «Ա1+»-ի հետ զրույցում ասաց, որ հոր առողջական վիճակը այնքան էլ լավ չէ:

«Այս տարիների ընթացում նրա առողջությունը ավելի է վատացել, սակայն կարող եմ ասել, որ «դուխը» տեղում է: Սա միակ բան է որ չկարողացան նրանից խլել»,-ասաց նա:
Նուբարաշենից Մուշեղ Սաղաթելյան հարազատների հետ ուղեւորվեց հայրենի Մարալիկ գյուղ` վատառողջ հորը անմիջապես տեսնելու համար:

Մուշեղ Սաղաթելյանն ազատ է արձակվում վաղաժամկետ-պայմանական ազատման միջգերատեսչական հանձնաժողովի որոշմամբ` պատժաժամկետի կեսը կրած լինելու համար:

Հիշեցնենք, որ Մուշեղ Սաղաթելյանը դատապարտվել էր 5 տարվա ազատազրկման եւ մեղադրվում էր ՀՀ Քր.Օր. 316-րդ հոդվածի 1-ին եւ 2-րդ մասերով («Իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելը»), 235-րդ հոդվածի 4-րդ մասով («Ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը») նախատեսված հանցանքներ կատարելու մեջ:

Նա անազատության մեջ է 2008թ մարտի 1-ից:
a1plus.am

Ձայնալար
25.11.2010, 00:37
Մտավորականները չլռեցին (http://www.a1plus.am/am/politics/2010/11/24/pashinyan)

Ի պաշտպանություն «Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանի` այսօր Կոմիտասի արձանի մոտ բողոքի ակցիա անցկացրին հարյուրից ավելի մտավորականներ: Նրանք պատրաստել էին հայտարարություն, որի տակ եւ ստորագրեցին: Ի դեպ, ստորագրությունների թիվն անընդհատ ավելանում էր:

ՀՀ Ժողովրդական արտիստ, սիրված դերասանուհի Վարդուհի Վարդերեսյանին վրդովվեցնում է ազատ խոսքի դեմ յուրաքանչյուր ոտնձգություն: «Ես կարծում եմ, որ մեր երկրում ոչ մի քաղբանտարկյալ չպետք է լինի: Ոչ միայն Նիկոլ Փաշինյանը, այլեւ մյուսները պետք է անհապաղ ազատ արձակվեն: Մենք դեռ մեր հույսը չենք կորցնում, այլապես այս ակցիաները երկար կշարունակվեն»,- վստահեցնում է նա:

Դերասանուհին մեղադրում է այն մտավորականներին, որոնք այսօր լռում են ու վախենում են իրենց դիրքորոշումն արտահայտել: «Նրանք ուրեմն այլեւս մտավորական չեն: Եթե այսպես միահամուռ մնայինք, ապա շատ կարեւոր դեր կունենայինք այս պետության մեջ եւ շատ բան կփոխեր դա. մեկուսացած ապրել հնարավոր չէ, այս է հիմա մեր աղքատությունը»,- ասաց նա` ավելացնելով, որ այն մտավորականները, որոնք ճշմարտությունն են ասում, նրան դասում են ընդդիմության շարքերը:

Բողոքի ակցիայի մասնակից մտավորականները պատրաստվում են իրենց պայքարը շարունակել այնքան ժամանակ, քանի դեռ բոլոր քաղբանտարկյալներն ազատ չեն արձակվեն: Կինոռեժիսոր Տիգրան Խզմալյանը կարծում է, որ Նիկոլ Փաշինյանն այսօր արդեն խորհրդանիշ է դարձել ու ի պաշտպանություն նրան հավաքված մտավորականները եկել են ոչ այնքան նրա ազատությունը պահանջելու, այլ սեփական ազատության, արժանապատվության համար: Իսկ դերասան, ռեժիսոր Աշոտ Ադամյանն ավելացրեց, որ ցանկացած մարդ, որ այսօր անտարբերություն է ցուցաբերում այս հարցի նկատմամբ, նա է «իսկական անազատ մարդը, բանտարկյալը»: Նա համոզված է, որ այսօրվա իրենց ակցիան ազդեցությունն անպայման ունենալու է եւ հարցի լուծումը չի ուշանա:

http://www.youtube.com/watch?v=xnXo7gsl1do&feature=player_embedded

Մտավորականների հայտարարությունը

«Հայկական Ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանի շուրջ վերջին շրջանում ծավալվող իրադարձությունները, մասնավորապես լրագրողի նկատմամբ հարձակումների պարբերականությունը մտահոգություն են հարուցում: Սա վկայում է այն մասին, որ պատկան մարմիններն անկարող են ապահովել դատապարտված լրագրողի անվտանգությունը: Ավելին, հասարակական որոշ շերտեր կասկած են հայտնում այդ հարձակումների ուղղորդված լինելու եւ լրագրողի կյանքին անմիջական վտանգ սպառնալու մասին: Մենք վստահ ենք, որ Հայաստանի Հանրապետությանը` որպես եվրոպական արժեքների դավանող, ժողովրդավարությունը որպես այլընտրանք չունեցող զարգացման ուղի ընտրած պետության, հարիր չէ ազատազրկման մեջ պահել լրագրողի` հակառակ միջազգային հանրության եւ միջազգային նորմերի եւ կոնվենցիաների պահանջների: Մենք, հանուն Հայաստանի Հանրապետության պատվի եւ արժանապատվության, հաշվի առնելով լրագրողի կյանքին վտանգ սպառնալու հանգամանքը, անկախ նրանից կիսում ենք նրա քաղաքական հայացքները թե ոչ, պահանջում ենք անհապաղ քննարկել եւ լուծել Նիկոլ Փաշինյանի ազատ արձակման հարցը` ի կատարումն Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի պահանջների:


1.Օհան Դուրյան, դիրիժոր
2.Հակոբ Հակոբյան, նկարիչ
3.Վարդուհի Վարդերեսյան, դերասանուհի
4. Վահե Շահվերդյան, ռեժիսոր
5. Երվանդ Մանարյան, դերասան
6. Վահան Արծրունի, երաժիշտ
7.Սամվել Սեւադա, նկարիչ
8.Ռուբեն Հախվերդյան, երգահան
8.Ռուբեն Բաբայան, ռեժիսոր
9.Վահագն Պապայան, երաժիշտ
10.Ալիս Շամիրյան-Դուրյան, երգչուհի
11.Նարեկ Բարսեղյան(ՙԲամբիռ՚)
12.Արիկ Գրիգորյան (ՙԲամբիռ՚)
13.Սարգիս Մանուկյան (ՙԷմփիռեյ՚)
14.Աշոտ Ադամյան, դերասան
15.Կարինե Խոդիկյան, դրամատուրգ
16.Լեւոն Խեչոյան, գրող
17.Զարուհի Մուրադյան, նկարչուհի
18.Տիգրան Բաղդասարյան,նկարիչ
19.Նելլի Շահնազարյան, դրամատուրգ
20.Լեւոն Ջավախյան, գրող
21.Արմեն Շեկոյան, գրող
22.Գայանե Գրիգորյան, երգչուհի
23.Անահիտ Զարդարյան,նկարչուհի
24.Անուշ Չուբարյան, նկարչուհի
25.Արտեմ Ղազարյան, կոմպոզիտոր
26. Տիգրան Խզմալյան, ռեժիսոր
27.Գագիկ Չարչյան, նկարիչ
28. Վան Արյան, գրող, հրատարակիչ
29.Գուրգեն Խանջյան, գրող
30.Ռոբերտ Կարայան, գրող, հրապարակախոս
31.Արփի Ոսկանյան, գրող
32.Համբարձում Համբարձումյան, գրող
33.Մանիկ Գրիգորյան, երգչուհի
34.Դավիթ Մաթեւոսայան, բեմադրիչ
35.Տիգրան Պասկեւիչյան, գրող, հրապարակախոս
36.Հովհաննես Մարգարյան, նկարիչ
37.Գրիգոր Խաչատրյան, նկարիչ
38.Կարինե Աշուղյան, բանաստեղծ
39.Մեսրոպ Հարությունյան, գրող
40.Արա Նեդոլյան, թատերագետ
41.Ջեմմա Կարագյոզյան, դերասանուհի
42.Արման Գրիգորյան, նկարիչ
43.Սամվել Փարթամյան, նկարիչ
44.Ավետիք Ալավերդյան, նկարիչ
45.Խաչիկ Մանուկյան, բանաստեղծ
46.Ալիս Հովհաննիսյան, արձակագիր
47.Գագիկ Դավթյան, գրող
48.Տիգրան Խաչատրյան, նկարիչ
49.Կարեն Օհանյան, նկարիչ
50.Գոռ Մկրտչյան, նկարիչ
51.Սարգիս Գրիգորյան, դերասան
52.Գագիկ Կիլիկյան, բանաստեղծ
53.Մարինե Պետրոսյան, գրող, հրապարակախոս
54.Լիզա Ճաղարյան, գրող, հրապարակախոս
55.Սամվել Մկրտչյան, գրող, թարգմանիչ
56.Վարդան Ազատյան, արվեստաբան
57.Նազարեթ Կարոյան, արվեստաբան
58.Ռուբեն Արեւշատյան, արվեստաբան
59.Եղիսաբետ Հովհաննիսյան, ճարտարապետ
60.Սերժ Գաբյան, ռեժիսոր
61.Նազենի Ղարիբյան, արվեստաբան
62.Հրաչյա Հակոբյան, դերասան
63. Նարեկ Ղափլանյան, դերասան
64.Գարսեւան Խաչատրյան, ռեժիսոր
65.Լաերտ Մովսիսիյան,ռեժիսոր
66.Արա Պետրոսյան, նկարիչ
67.Վահագն Կարապետյան, ռեժիսոր
68.Արա Ճաղարյան, ռեժիսոր
69.Գարիկ Ենգիբարյան, նկարիչ
70.Դավիթ Քիրամիջյան, ռեժիսոր
71. Արամ Խաչատրյան, նկարիչ
72.Սեդա Գրիգորյան, ռեժիսոր
73.Գագիկ Աղասարյան,ճարտարապետ
74.Էդուրադ Մուրադյան, նկարիչ
75.Լուսին Մամյան, ճարտարապետ
76. Արմինե Կետիկյան, ռեժիսոր
77.Էդգար Ամրոյան, նկարիչ
78.Արթուր Անդրանիկյան, գրականագետ
79.Հրաչյա Բաղդասարյան, նկարիչ
80.Գեւորգ Գասպարյան, դերասան
81.Գառնիկ Հովհաննիսյան, գեղանկարիչ
82.Զարուհի Հովհաննիսյան, երաժիշտ
83.Արմեն Խոջոյան, նկարիչ
84.Սամվել Իսրայելյան, նորարար արվեստի ենժեներ
85.Միհրան Մարգարյան, նկարիչ
86.Կարին Դոլուխանյան, նկարիչ ճարտարապետ
87.Արթուր Պետրոսյան, արվեստագետ
88.Սուսաննա Խաչատրյան, երաժիշտ
89.Եվա Ադամյան, թարգմանչուհի
90.Անահիտ Մեսրոպյան, թարգմանչուհի
91.Արամ Բայանդուրյան, թարգմանիչ
92.Համայակ Վարդանյան, երաժիշտ
93.Տիգրան Սարգսյան, կինոօպերատոր, լուսանկարիչ
94.Տաթեւ Եսայան, գրաֆիկա
95.Վաչե Պետրոսյան, նկարիչ
96.Ծովինար Աթաբեկյան,երաժիշտ
97.Լենա Մելիքյան, արվեստագետ
98. Էդուարդ Մուրադյան, նկարիչ
99.Կարո Յայլայան, երաժիշտ
100.Ռաֆիկ Մանուկյան, երաժիշտ
101.Նվարդ Տիրուցյան, արվեստաբան
102.Արմեն Ավագյան, բանաստեղծ
103.Կարեն Խաչատրյան, դերասան
104.Արամայիս Ասլանյան, ճարտարագետի:



Ա1+

Chuk
25.11.2010, 00:39
Հալալա իրանց :)

Norton
07.12.2010, 03:23
Ազատ արձակվեց քաղբանտարկյալ Գաբրիել Գաբրիելյանը

Արդարադատության նախարարության «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկից մոտ մեկ ժամ առաջ ազատ արձակվեց քաղբանտարկյալ Գաբրիել Գաբրիելյանը։ Նա ձերբակալվել էր 2008թ. մարտմեկյան դեպքերից հետո և զանգվածային անկարգություններ կազմակերպելու մեղադրանքով դատապարտվել 7 տարվա ազատազրկման։

Գաբրիելյանին դիմավորելու էին եկել հարազատները, ընկերները, ընդդիմության ներկայացուցիչները։

ՀՀ առաջին նախագահի մամլո խոսնակ Արման Մուսինյանը Tert.am-ի հետ զրույցում նշեց, որ ՀՀ իշխանությունները քաղբանտարկյալներին ազատ են արձակում միջազգային հանրության և հայ հասարակության ճնշումների ներքո։ «ՀԱԿ-ը վստահ է, որ առաջիկայում մնացած 10 քաղբանտարկյալներն էլ ազատ կարձակվեն»,- ասաց Մուսինյանը։
Tert.am

Chuk
09.12.2010, 16:05
«Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկից այսօր վաղաժամկետ ազատ արձակվեց եւս մեկ քաղաքական բանտարկյալ` Ֆելիքս Գեւորգյանը` պատժաչափի 1/3-ը կրելուց հետո:

Նրան ազատ պետք է արձակեին դեռեւս մեկ շաբաթ առաջ, սակայն համապատասխան դատական նիստը հետաձգվել էր:
Քրեակատարողական հիմնարկի մոտ էին հավաքվել նրա հարազատները, Հայ Ազգային Կոնգրեսի ակտիվիստներն ու համակիրները:

Ֆելիքս Գեւորգյանը անազատության մեջ էր 2008 թ մարտիմեկյան իրադարձություններից հետո: Նա դատապարտվել էր 7 տարվա ազատազրկման` 235 հոդվածի 2-րդ մասով` (ապօրինի զենք ու զինամթերք ձեռք բերելն ու պահելը) եւ 238 հոդվածի հատկանիշներով` (զենք զինամթերք, պայթուցիկ սարքեր հափշտակելը):
Ա1+ (http://www.a1plus.am/am/politics/2010/12/9/discharge)

Gayl
09.12.2010, 16:15
Ինչ որ տարօրինակ ա, իրար հետևից ազատ են արձակվում քաղբանտարկյալները:o

Chuk
09.12.2010, 16:17
Ինչ որ տարօրինակ ա, իրար հետևից ազատ են արձակվում քաղբանտարկյալները:o

Մինչև հունվարի 10-ի կողմերը պետք ա բոլորին բաց թողնեն, չնայած հավանական ա, որ Նիկոլին ու Սասունին չթողնեն:

Gayl
09.12.2010, 16:20
Մինչև հունվարի 10-ի կողմերը պետք ա բոլորին բաց թողնեն, չնայած հավանական ա, որ Նիկոլին ու Սասունին չթողնեն:

Բայց ինչու են նման բան անու՞մ, արտաքին աշխարհն ա ճնշու՞մ:
Ոնց էլ լինի մինչև ընտրությունները Նիկոլն ու Սասունը ազատ կլինեն:

Chuk
09.12.2010, 16:26
Բայց ինչու են նման բան անու՞մ, արտաքին աշխարհն ա ճնշու՞մ:
Ոնց էլ լինի մինչև ընտրությունները Նիկոլն ու Սասունը ազատ կլինեն:

Հա: Մինչև համազեկուցողների այցը պիտի պայմանները կատարած լինեն:

Armavir
07.01.2011, 17:29
Մինչև հունվարի 10-ի կողմերը պետք ա բոլորին բաց թողնեն, չնայած հավանական ա, որ Նիկոլին ու Սասունին չթողնեն:

3 օր մնաց, տեսնենք...

Chuk
07.01.2011, 17:31
3 օր մնաց, տեսնենք...

Սպասել պետք չի, առնվազն ամսաթվի մասով սխալ էի: Բայց գործընթացը, որքան հասկանում եմ, դեռ չի ավարտվել:

Armavir
07.01.2011, 17:51
Սպասել պետք չի, առնվազն ամսաթվի մասով սխալ էի: Բայց գործընթացը, որքան հասկանում եմ, դեռ չի ավարտվել:

Նիկոլը շատ տաղանդավոր, վճռական տրամադրվաղ, եռանդավոր երիտասարդ է: Նա կարողանում է ժողովրդին ոտքի բարձրացնել, լավ կազմակերպչական աշխատանքներ կատարել և այլն: Սասունն, իր հերթին, կռված ու շատերի մոտ(այդ թվում նաև ազատամարտիկների) հարգանք վայելող տղա է, որի հետևից շատերը, նույն պես, կգնան: Այդ պատճառով այս երկուսը ազատության մեջ մեծ վտանգ են ներկայացնում ռեժիմի համար: Դրա համար, դժվար թե նրանց մոտակա ժամանակներս ազատեն:

Chuk
07.01.2011, 17:53
Նիկոլը շատ տաղանդավոր, վճռական տրամադրվաղ, եռանդավոր երիտասարդ է: Նա կարողանում է ժողովրդին ոտքի բարձրացնել, լավ կազմակերպչական աշխատանքներ կատարել և այլն: Սասունն, իր հերթին, կռված ու շատերի մոտ(այդ թվում նաև ազատամարտիկների) հարգանք վայելող տղա է, որի հետևից շատերը, նույն պես, կգնան: Այդ պատճառով այս երկուսը ազատության մեջ մեծ վտանգ են ներկայացնում ռեժիմի համար: Դրա համար, դժվար թե նրանց մոտակա ժամանակներս ազատեն:

Բա ես ի՞նչ էի գրել :)

Chuk
28.02.2011, 14:41
Զարուհի Փոստանջյանի առնչությամբ Հայաստանի նախկին քաղբանտարկյալների հայտարարությունը

Մենք՝ նախկին քաղբանտարկյալներս, որ բանտերում ենք հայտնվել մեր քաղաքական գործունեության եւ քաղաքական հայացքների համար, կալանավայրերում գտնվելու ողջ ընթացքում զգացել ենք ՀՀ ԱԺ պատգամավոր Զարուհի Փոստանջյանի աջակցությունն ու հոգատարությունը: Նա եղել է այն խիստ քչաթիվ պատգամավորներից մեկն, ով այցելել ու մշտապես աջակցել է մեզ:

Այսօր ՀՀ գործող իշխանությունները, միայն իրենց յուրահատուկ գործելաոճին հավատարիմ, այն է՝ ամեն կերպ ճնշել ու հետապնդել իրենց գծած սահմանների մեջ չտեղավորվող ցանկացած մեկին, Փոստանջյանի եղբորը կալանավորելու միջոցով փորձ են անում ճնշել ու լռեցնել Զարուհուն:

Մենք՝ դատապարտելով Զարուհի Փոստանջյանի դեմ սանձազերծված այս արշավը, մեր աջակցությունն ու զորակցությունն ենք հայտնում նրան, վստահ լինելով, որ նա իրեն յուրահատուկ տոկունությամբ եւ իր բարեկամների աջակցությամբ, որոնց թվում մենք նաեւ մեզ ենք դասում, կհաղթահարի այս փորձությունը:

Նախկին քաղբանտարկյալներ
Աղբյուր՝ 1in.am (http://1in.am/arm/armenia_right_11299.html)

Norton
04.03.2011, 18:00
Ժողովրդի համբերության բաժակը լցվում է

http://www.youtube.com/watch?v=yuUczICnE0Y&feature=youtu.be&a

Armtechnology
24.03.2011, 15:42
Ալեքսանդր Արզումանյան, Արման Բաբաջանյան, Վարդան Մալխասյան, Ժիրայր Սեֆիլյան... Ցուցակը կարելի է շարունակել, բայց դրանով որևէ բան չի փոխվում։ Ի՞նչ եք կարծում իշխանությունը ունի՞ այնքան ներքին ուժ ու վստահություն այդ ուժերի նկատմամբ մոտ ապագայում քաղբանտարկյալներին ազատ արձակելու համար, թե՞ բռնությունները շարունակվելու են ընդհուպ մինչև ընտրությունները, ինչի դեպքում, անշուշտ, ընտրություններից հետո բռնությունները ավելի կշատանան, քանի որ այդ դեպքում արդեն որևէ մեկը պատասխան չի պահանջի։

http://aravot.am/2007/aravot_arm/June/30/p1.jpg

Հ. Գ. Նկարը՝ Առավոտի

ՀՀ-ում քաղբանտարկյալներ չկան: Դա բացատրվում է այսպես. քաղբանտարկյալ է համարվում այն բանտարյալը, ով բանտարկվել է քաղաքական դրդապատճառներվ: Իսկ փաստեր, որ քաղաքական դրդապատճառներով են Ձեր թված մարդիկ բանտարկվել չկան: Այ եթե նույն մեղադրանքով, որ Ձեր թված մարդիկ բանտարկվեին, իսկ այլ ինչ-որ մարդ/մարդիկ ոչ, ապա դա արդեն կլիներ քաղբանտարկյալ:

Chuk
24.03.2011, 15:47
ՀՀ-ում քաղբանտարկյալներ չկան: Դա բացատրվում է այսպես. քաղբանտարկյալ է համարվում այն բանտարյալը, ով բանտարկվել է քաղաքական դրդապատճառներվ: Իսկ փաստեր, որ քաղաքական դրդապատճառներով են Ձեր թված մարդիկ բանտարկվել չկան: Այ եթե նույն մեղադրանքով, որ Ձեր թված մարդիկ բանտարկվեին, իսկ այլ ինչ-որ մարդ/մարդիկ ոչ, ապա դա արդեն կլիներ քաղբանտարկյալ:
Բուռն ծափահարություններ

Armtechnology
24.03.2011, 15:59
Բուռն ծափահարություններ

ՇՆՈՐՀԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ:

Mephistopheles
25.03.2011, 23:34
ՀՀ-ում քաղբանտարկյալներ չկան: Դա բացատրվում է այսպես. քաղբանտարկյալ է համարվում այն բանտարյալը, ով բանտարկվել է քաղաքական դրդապատճառներվ: Իսկ փաստեր, որ քաղաքական դրդապատճառներով են Ձեր թված մարդիկ բանտարկվել չկան: Այ եթե նույն մեղադրանքով, որ Ձեր թված մարդիկ բանտարկվեին, իսկ այլ ինչ-որ մարդ/մարդիկ ոչ, ապա դա արդեն կլիներ քաղբանտարկյալ:

ապեր դու կարող ա՞ մեր վարչապետի կառուցած տեխնոպարկի տեխնոլոգն ես… դատողություններդ շատ նման ա… որովհետև էդ նույն պրինցիպով էսօր մեր գյուղատնտեսությունն են վերականգնում, հայկական աշխարհ են սարքում… տեխնոպարկ են սարքում, դիլիջանն էլ բանկային կենտրոն ա լինում…

իմիջայլոց էդ օրենքին հետևելով հայաստանի առողջապահության նախարարը հիվանդությունների ցանկից քաղծկեղը հանել ա, ու հիմա քաղծկեղի ախտորոշման արդյունքում հիվանդությանը որակում են հարփուխ… Հայաստանում այլևս քաղծկեղով հիվանդներ չկան… մեռնողներն էլ հարփուխից են մեռնում…

Ծով
30.03.2011, 00:50
Եթե սխալ թեմայում եմ դրել, խնդրում եմ տեղափոխել...հարմար թեմա չգտա...

http://www.youtube.com/watch?v=1urHlksY6Xg&feature=youtube_gdata_player

Armtechnology
03.04.2011, 16:41
ապեր դու կարող ա՞ մեր վարչապետի կառուցած տեխնոպարկի տեխնոլոգն ես… դատողություններդ շատ նման ա… որովհետև էդ նույն պրինցիպով էսօր մեր գյուղատնտեսությունն են վերականգնում, հայկական աշխարհ են սարքում… տեխնոպարկ են սարքում, դիլիջանն էլ բանկային կենտրոն ա լինում…

իմիջայլոց էդ օրենքին հետևելով հայաստանի առողջապահության նախարարը հիվանդությունների ցանկից քաղծկեղը հանել ա, ու հիմա քաղծկեղի ախտորոշման արդյունքում հիվանդությանը որակում են հարփուխ… Հայաստանում այլևս քաղծկեղով հիվանդներ չկան… մեռնողներն էլ հարփուխից են մեռնում…

Խնդրում եմ, կատակի չվերածել: Ես իմ կարծիքն եմ գրել ու հիմնավորել: Եթե հակառակն է, ապա ապացուցեք կամ հիմնավորեք:

Հայկօ
03.04.2011, 16:46
ՀՀ-ում քաղբանտարկյալներ չկան: Դա բացատրվում է այսպես. քաղբանտարկյալ է համարվում այն բանտարյալը, ով բանտարկվել է քաղաքական դրդապատճառներվ: Իսկ փաստեր, որ քաղաքական դրդապատճառներով են Ձեր թված մարդիկ բանտարկվել չկան: Այ եթե նույն մեղադրանքով, որ Ձեր թված մարդիկ բանտարկվեին, իսկ այլ ինչ-որ մարդ/մարդիկ ոչ, ապա դա արդեն կլիներ քաղբանտարկյալ:

Եթե ՀՀ Քրեական օրենսգրքում «քաղաքական դրդապատճառներով բանտարկում» հոդված ես փնտրում, ստիպված եմ հիասթափեցնել. նման բան գոյություն չունի: Մկների ժողովը դեռ չի ֆայմել:

Միանում եմ Chuk-ի բուռն ծափահարություններին:

Armtechnology
03.04.2011, 16:50
Եթե ՀՀ Քրեական օրենսգրքում «քաղաքական դրդապատճառներով բանտարկում» հոդված ես փնտրում, ստիպված եմ հիասթափեցնել. նման բան գոյություն չունի: Մկների ժողովը դեռ չի ֆայմել:

Միանում եմ Chuk-ի բուռն ծափահարություններին:

Ես մինչև հիմա չհասկացա էդ <<բուռն ծափահարությունները>> արհամարհանք էին, թե հենց ծափահարություններ:

Հայկօ
03.04.2011, 16:51
Ես մինչև հիմա չհասկացա էդ <<բուռն ծափահարությունները>> արհամարհանք էին, թե հենց ծափահարություններ:

Հենց ծափահարություններ էին, Armtechnology ջան: Ես կասեի՝ օվացիաներ:

Kuk
06.04.2011, 17:58
Փաշինյանի գործը Եվրադատարանը կքննի առաջնահերթության կարգով


«Հայկական Ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանի փաստաբան Վահե Գրիգորյանը տեղեկացրել է, որ Մարդու իրավունքների Եվրոպական դատարանից պատասխան է ստացվել, որի համաձայն ՄԻԵԴ-ը որոշում է ընդունել սկսել քննել Նիկոլ Փաշինյանի գործը` առաջնահերթության կարգով: Չնայած Վահե Գրիգորյանն ՄԻԵԴ ուղարկած իր հայցադիմումում երկու կետ էր առանձնացրել, որոնց քննությունը, ինչպես ակնկալվում էր, պետք է կատարվեր առաջնահերթության կարգով (Փաշինյանի գրելու եւ փաստաբանի հետ առանձնատեսակցությունների իրավունքների վերականգնումը), սակայն Եվրոպական դատարանը առաջնահերթության կարգով ընթացք է տվել հայցադիմումի ողջ փաթեթին: Այն վերաբերվում է Նիկոլ Փաշինյանի ապօրինի ազատազրկմանն ընդհանրապես:

Հրապարակ (http://www.hraparak.am/2011/04/06/pashinyani-gorce-ed-um/)

Armtechnology
06.04.2011, 21:46
Հրապարակ (http://www.hraparak.am/2011/04/06/pashinyani-gorce-ed-um/)

Աման, աման, աման: Է ասենք թե սկսել ա քննել հետո ինչ?

Chuk
06.04.2011, 21:50
Աման, աման, աման: Է ասենք թե սկսել ա քննել հետո ինչ?

Հետո կլինի ոչ պատվիրված, այլ օրենքի գերակայությամբ դատավարություն ու Նիկոլին կարդարացնեն, հետո դու կմտնես ու կգրես, որ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը շատ անարդար դատարան ա, ոնց կարելի էր Հայաստանի դատարաններում դատված ու մեղավոր ճանաչված մարդուն դատել, ախր ինքը քաղբանտարկյալ չէր, այլ քրեական հանցագործ, որովհետև չկա ուրիշ մարդ, որ նույն բանն արած լինի ու դատված չլինի, հետո ես կմտնեմ կգրեմ «Բուռն ծափահարություններ», իսկ դու չես հասկանա, որ ես իսկապես անկեղծ ու սրտանց եմ ծափահարում, ոչ թե արհամարհում :(

Armtechnology
06.04.2011, 22:00
Հետո կլինի ոչ պատվիրված, այլ օրենքի գերակայությամբ դատավարություն ու Նիկոլին կարդարացնեն, հետո դու կմտնես ու կգրես, որ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը շատ անարդար դատարան ա, ոնց կարելի էր Հայաստանի դատարաններում դատված ու մեղավոր ճանաչված մարդուն դատել, ախր ինքը քաղբանտարկյալ չէր, այլ քրեական հանցագործ, որովհետև չկա ուրիշ մարդ, որ նույն բանն արած լինի ու դատված չլինի, հետո ես կմտնեմ կգրեմ «Բուռն ծափահարություններ», իսկ դու չես հասկանա, որ ես իսկապես անկեղծ ու սրտանց եմ ծափահարում, ոչ թե արհամարհում :(

Դու գիտես թե Մարդու իրավունքների եվրոպական դատարանի շատ պետքն ա Լևոնը, Նիկոլը: Նրանք թքած ունեն սաղիս վրա: Չես հասկանում, մենք կանք չկանք մի հաշիվ ա: Հասարակ օրինակ` Լիբիայում կատարվող գործողություններից բոլորը ուզում են հաղթած դուրս գալ ու ոչ միայն, այլ շահած/նյութական առումով/: Եթե արմ.-ի երկրները իսկապես մտահոգված լինեին դրանով, ապա 2 օրում էդ սաղ հարցերը կլուծեին:

Chuk
06.04.2011, 22:05
Դու գիտես թե Մարդու իրավունքների եվրոպական դատարանի շատ պետքն ա Լևոնը, Նիկոլը: Նրանք թքած ունեն սաղիս վրա: Չես հասկանում, մենք կանք չկանք մի հաշիվ ա: Հասարակ օրինակ` Լիբիայում կատարվող գործողություններից բոլորը ուզում են հաղթած դուրս գալ ու ոչ միայն, այլ շահած/նյութական առումով/: Եթե արմ.-ի երկրները իսկապես մտահոգված լինեին դրանով, ապա 2 օրում էդ սաղ հարցերը կլուծեին:

Չէ, ես գիտեմ, որ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը թքած ունի ոչ միայն Լևոնի ու Նիկոլի, այլև Պուտինի, Մեդվեդևի, Օբամայի, Քլինթոնի, Սարկոզիի ու... նույնիսկ, չես հավատա, բայց Ալիևի ու Էրդողանի վրա: Իրանց խնդիրը օրենքի շրջանակներում դատավարությունն ու տվյալ հարցի վերաբերյալ, անկախ նրանից, թե ում է վերաբերվում, արդարության հաստատումն է:

Armtechnology
06.04.2011, 22:09
Չէ, ես գիտեմ, որ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը թքած ունի ոչ միայն Լևոնի ու Նիկոլի, այլև Պուտինի, Մեդվեդևի, Օբամայի, Քլինթոնի, Սարկոզիի ու... նույնիսկ, չես հավատա, բայց Ալիևի ու Էրդողանի վրա: Իրանց խնդիրը օրենքի շրջանակներում դատավարությունն ու տվյալ հարցի վերաբերյալ, անկախ նրանից, թե ում է վերաբերվում, արդարության հաստատումն է:

Նրանց նպատակը արդարութան հաստատումը չէ: Եթե արդարություն լինի ամեն երկրում, ապա բոլորը իրոք բառից բուն իմաստով կդառնան հավասար: Եվրոպան կթուլանա: Դա ձեռնտու չէ հենց այդ դատարաններին:

Chuk
06.04.2011, 22:15
Նրանց նպատակը արդարութան հաստատումը չէ: Եթե արդարություն լինի ամեն երկրում, ապա բոլորը իրոք բառից բուն իմաստով կդառնան հավասար: Եվրոպան կթուլանա: Դա ձեռնտու չէ հենց այդ դատարաններին:

Տեխնոլոգ ջան, մինչ այսպես բուռն քննարկումների մեջ մտնելը դու դեռ սովորելու շատ բան ունես, իմ համեստ կարծիքով: Շնորհակալություն կարծիքիդ համար :)

Տրիբուն
07.04.2011, 10:06
Հրապարակ (http://www.hraparak.am/2011/04/06/pashinyani-gorce-ed-um/)

Փաստորեն ՀԱԿ-ի 15 կետերից առաջինին Եվրոդատարանն ավելի արագ ա արձագանքում, գրեթե անհապաղ, քան կետերի իրական հասցեատերը: :D Մինչև Եվրոդատարանը վճիռ կայացնի, Նիկոլի նստելու ժամկետը կլրանա: Ու հետաքրքիր ա, թե ու՞մ ծանր աշխատանքի արդյունքում ազատ կարձակվի Նիկոլը էտ դեպքում, ՀԱԿ-ի պահանջների, միջազգային ատյանների, ժողովրդական ճնշման, թե՞ քրեական օրենսգրքի:

Ամեն դեպքում, վաղվա միտինգի համար «ևս մեկ հաղթանակ» արձանագրելու լավ առիթ կա: Համ էլ մի երկու էջ կարելի ա ելույթ ունենալ էս հարցի շուրջ:

Ձայնալար
07.04.2011, 10:33
Նիկոլի ժամկետը 2013-ին չի՞ լրանում:

Տրիբուն
07.04.2011, 12:03
Նիկոլի ժամկետը 2013-ին չի՞ լրանում:

Դե հազիվ էտ ժամանակ էլ Եվրոդատարանի վճիռը կայանա էլի: Կամ եթե մի երկու ամիս էլ շուտ լինի դրանից, էական ոչինչի չի փոխվում: Կարևորն էն ա, որ Նիկոլը «անհապաղ» չի ազատվում ՀԱԿ-ի պահանջով:

Ձայնալար
07.04.2011, 12:46
Եսիմ, որ ասում են առաջնահերթության կարգով կքննվի, ես հասկանում եմ էս տարվա մեջ :esim

Ձայնալար
17.04.2011, 10:41
Նիկոլին ազատելու վերջնաժամկետ` ԵԽԽՎ-ից

ՀՀ իշխանություններին երեկ վերջնագիր է ներկայացրել նաեւ Եվրոպայի Խորհուրդը: ԵԽԽՎ Մոնիտորինգի հանձնաժողովի Հայաստանի հարցով համազեկուցողներ Ջոն Պրեսկոտը եւ Աքսել Ֆիշերը երեկ հանդես են եկել հայտարարությամբ: ԵԽԽՎ պաշտոնական կայքում տեղադրված սույն հայտարարությունից բացի, կայքում տեղադրվել են նաեւ համազեկուցողների` 7 էջից բաղկացած 23 կետանոց ծանոթությունները (notes), որտեղ համազեկուցողները Նիկոլ Փաշինյանի ազատ արձակման վերջնաժամկետ են նշանակել հունիս ամիսը, ինչպես նաեւ ՀՀ իշխանություններին կոչ արել ազատ արձակել Սասուն Միքայելյանին, քանի որ վերջինիս առողջական վիճակն օրեցօր վատանում է: Համազեկուցողները Հայաստանի իշխանություններին նաեւ կոչ են արել նախաձեռնություններից անցնել գործողություններին եւ ընդգծել, որ զեկույց են պատրաստելու Հայաստանի ժողովրդավարական հաստատությունների գործունեության վերաբերյալ` ԵԽԽՎ 2011 թվականի աշնանային նստաշրջանում քննարկելու համար: Միաժամանակ ԵԽԽՎ մեր աղբյուրները փոխանցում են, որ մինչ այդ, ամենայն հավանականությամբ, ամռանը համազեկուցողները կրկին այցելելու են Հայաստան:
ՀԺ -
Ապրիլ 16, 2011

http://www.armtimes.com/24326

Norton
17.04.2011, 12:42
Նիկոլ Փաշինյանին Աֆրիկայից թուղթ ու գրիչ են ուղարկել


Հայաստանյան լրատվամիջոցների ակցիան` հերթափոխով հարցեր ուղղել «Արթիկ» ՔԿՀ-ում պահվող «Հայկական ժամանակ» թերթի գլխավոր խմբագիր, քաղբանտարկյալ Նիկոլ Փաշինյանին ու հետամուտ լինել նրանից պատասխաններ ստանալուն, այդպիսով` փորձ անելով վերացնել Փաշինյանի նամակագրության խոչընդոտները, հեռուն է գնացել, գրում է «Չորրորդ ինքնիշխանություն» օրաթերթը:
«Երեկ «ՉԻ» օրաթերթը էլեկտրոնային նամակ է ստացել Աֆրիկայից, որի հեղինակը գրում է. «Ձեր լրագրողների` Նիկոլին հերթով նամակ գրելու ակցիայի շրջանակներում Աֆրիկայից Նիկոլին թուղթ ու գրիչ եմ ուղարկել: Կից ձեզ եմ ուղարկում DHL-ի ստացականն ու ծանրոցի ուղարկման փաստաթուղթը: Դրանով նույնիսկ օնլայն կարող եք հետևել, թե ծանրոցը ուր է հասել: Խնդրում եմ ուշադրության տակ պահեք` արդյո՞ք այն հասցնում եմ Նիկոլին , թե՞ ոչ: Երեկ եմ ուղարկել, հավանաբար վաղը (այսինք այսօր – «ՉԻ») այդտեղ պետք է լինի: Դե հասկանում եք, որ սա սիմվոլիկ բան է`թուղթ ու գրիչ Աֆրիկայից: Դե լավ եղեք, շուտով կհանդիպենք»»:
www.epress.am (http://www.epress.am/2011/04/15/%D5%B6%D5%AB%D5%AF%D5%B8%D5%AC-%D6%83%D5%A1%D5%B7%D5%AB%D5%B6%D5%B5%D5%A1%D5%B6%D5%AB%D5%B6-%D5%A1%D6%86%D6%80%D5%AB%D5%AF%D5%A1%D5%B5%D5%AB%D6%81-%D5%A9%D5%B8%D6%82%D5%B2%D5%A9-%D5%B8%D6%82-%D5%A3/)

Ձայնալար
19.04.2011, 17:15
Սամսոն Խաչատրյանին ազատ արձակեցին

Kuk
19.04.2011, 17:35
Սամսոն Խաչատրյանին ազատ արձակեցին

:yahoo


Սամսոն Խաչատրյանը ազատ արձակվեց դատարանի դահլիճից

«Առաջին լրատվականի» տեղեկություններով, քիչ առաջ Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում դատավոր Մխիթար Պապոյանը որոշում է կայացրել մեկ տարվա պայմանական ազատազրկման դատապարտել Հայ ազգային կոնգրեսի համակիր, բռնցքամարտի Եվրոպայի կրկնակի չեմպիոն Սամսոն Խաչատրյանին:Նաքիչ առաջ բաց են թողել դատարանի դահլիճից:

Ս.Խաչատրյանը մեղադրվում էր 316 հոդվածի 1-ին մասով (իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելը): Նրա նկատմամբ խափանման միջոց էր ընտրվել երկամսյա կալանքը` մարտի 15-ին:

Առաջին (http://1in.am/arm/armenia_politics_16871.html)

Դավիթ
19.04.2011, 18:04
Ամոթ էր, խեղճ մարդու վրա պրովակացիա արեցին, դեռ ուզում էին բանտ ուղարկել...

Տրիբուն
20.04.2011, 08:57
Սամսոն Խաչատրյանին ազատ արձակեցին

Էս տղեն չհասցրեց լիարժեք քաղբանտարկյալ դառնա:

Չնայած պայմանականը դեռ վրեն ա, այսինք ինքը պայմանական քաղբանտարկյալ ա:

Տրիբուն
21.04.2011, 14:38
Ջրբաժանը հաստատ հետաձգվում ա..

Արամ Բարեղամյանը ազատ կարձակվի (http://www.1in.am/arm/armenia_politics_17105.html)

Kuk
21.04.2011, 15:00
Ջրբաժանը հաստատ հետաձգվում ա..

Արամ Բարեղամյանը ազատ կարձակվի (http://www.1in.am/arm/armenia_politics_17105.html)

Պարույր Հայրիկյանի լինկ ես դրել տակը:))

Գալաթեա
21.04.2011, 15:02
Պարույր Հայրիկյանի լինկ ես դրել տակը:))

Ես էլ ասում եմ՝ էդ Արամ Բարսեղյանն ով ա, որ սենց Պարույրին ա նման :D

Տրիբուն
21.04.2011, 15:06
Ես էլ ասում եմ՝ էդ Արամ Բարսեղյանն ով ա, որ սենց Պարույրին ա նման :D

Քոռանամ ես, քաղբանտարկյալների նստելու տարեթվերը մի քսան տարով խառնել էի :D


Արամ Բարեղամյանը ազատ կարձակվի (http://www.1in.am/arm/armenia_right_17098.html)

Դզած

Տրիբուն
21.04.2011, 15:07
Պարույր Հայրիկյանի լինկ ես դրել տակը:))
Ի՞նչ տարբերություն, Կուկ ջան .. Պարույրն էլ ա քաղբանտարկյալ եղել, իրան էլ են վախտին ազատ արձակել, որ մի քիչ ձգենք, կարանք էտ էլ ՀԱԿ-ի պայմանների կատարման տակ մտցնենք:

Kuk
29.04.2011, 18:10
Թամաշա:)) Լևոնի կամ ժողովրդի ասելով չեմ ազատում, աժ նախագահի ասելով եմ ազատում: Ամոթ ա էլի, հո ժողովրդի պահանջով նախագահը քայլ չի՞ անի:


Հովիկ Աբրահամյանը ներում է խնդրել Սերժ Սարգսյանից

Ապրիլի 29-ին ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը դիմել է ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանին:
«Մեծարգո պարոն Նախագահ, միանալով խորհրդարանական կոալիցիոն քաղաքական ուժերի առաջարկին և մտահոգ լինելով մեր նախկին գործընկեր Սասուն Միքայելյանի առողջական վիճակով, խնդրում եմ Ձեզ քննարկելու նրան ներում շնորհելու հնարավորությունը»:

Առաջին (http://1in.am/arm/armenia_politics_18084.html)

Mephistopheles
29.04.2011, 18:51
Թամաշա:)) Լևոնի կամ ժողովրդի ասելով չեմ ազատում, աժ նախագահի ասելով եմ ազատում: Ամոթ ա էլի, հո ժողովրդի պահանջով նախագահը քայլ չի՞ անի:



Առաջին (http://1in.am/arm/armenia_politics_18084.html)

սաղ ին էլ բաց են թողելու… ու ժողովրդի պահանջով ա… ու լավ ա որ մուկն ա խնդրում ժողովրդի պահանջով…

Rammer
29.04.2011, 19:02
Թամաշա:)) Լևոնի կամ ժողովրդի ասելով չեմ ազատում, աժ նախագահի ասելով եմ ազատում: Ամոթ ա էլի, հո ժողովրդի պահանջով նախագահը քայլ չի՞ անի:



Առաջին (http://1in.am/arm/armenia_politics_18084.html)

Չեմ հասկանւոմ բա արտադատության նախարարը ինչ ա անելու? Առաջարկելու ա կատարել հովոի խնդրանքը?

Mephistopheles
29.04.2011, 19:43
Չեմ հասկանւոմ բա արտադատության նախարարը ինչ ա անելու? Առաջարկելու ա կատարել հովոի խնդրանքը?

ապեր դու Թովմասյանին տեսել ե՞ս… էնի մենակը զուգարան չի կարում գնա…

Տրիբուն
29.04.2011, 19:52
Թամաշա:)) Լևոնի կամ ժողովրդի ասելով չեմ ազատում, աժ նախագահի ասելով եմ ազատում: Ամոթ ա էլի, հո ժողովրդի պահանջով նախագահը քայլ չի՞ անի:



Առաջին (http://1in.am/arm/armenia_politics_18084.html)

Կուկ, սենց բաներ մի ասա, ՀԱԿ-ի պահանջով են ազատում: Սա ՀԱԿ-ի վերջին մեկ ու կես պահանջի կեսն ա:

Chuk
02.05.2011, 13:48
Քաղբանտարկյալ Արամ Բարեղամյանն ազատ արձակվեց

Քիչ առաջ Սևան ՔԿ հիմնարկից ազատ արձակվեց քաղբանտարկյալ, ՀՀՇ վարչության անդամ Արամ Բարեղամյանը: Այսօր ժամը 14-ին տեղի է ունեցել նրա գործով դատական նիստը:

Հիշեցնենք, որ դեռ ապրիլի սկզբին «Սևան» քրեակատարողական հիմնարկի պատժից պայմանական վաղաժամկետ ազատման հարցերով վարչական հանձնաժողովը Բարեղամյանին վաղաժամկետ պայմանական ազատ արձակման ներկայացնելու վերաբերյալ միջնորդությունն ուղարկել էր միջգերատեսչական անկախ հանձնաժողով: Վերջինս բավարարել էր միջնորդությունը, և հիմա հերթը դատարանինն է:

Արամ Բարեղամյանին ձերբակալել էին մարտի 1-ին։ Նա դատապարտվել էր 6 տարվա ազատազրկման 316 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով (իշխանության ներկայացուցչի նկատմամբ առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելը):

Աղբյուր՝ 1in.am (http://1in.am/arm/armenia_right_18276.html)

Մովսես
04.05.2011, 00:37
Սամսոն Խաչատրյանին ազատ արձակեցին

հետո մարդիկ բողոքում են որ հայաստանը բռնապետություն է.....ուրախ եմ որ կամաց կամաց Սերժը լեզու է գտնում ընդդիմության հետ

Tig
27.05.2011, 13:20
Փաշինյանի ազատմանը սպասելիս. ուղիղ հեռարձակում «Արթիկ» ՔԿՀ-ից (http://tert.am/am/news/2011/05/27/asparez/)

Ձայնալար
27.05.2011, 22:55
Առանց մեկնաբանության

http://www.youtube.com/watch?v=bpB4DIHw2vQ&feature=player_embedded

Ապե Ջան
27.05.2011, 23:28
Բանտում ո՞նց էին քեզ վերաբերվում Նիկոլ.
- Բանտում ինձ չէին վերբերվում, բանում ես էի վերաբերում: :))

Kuk
28.05.2011, 00:05
http://s010.radikal.ru/i314/1105/3a/b18c57fddc67.jpg

Kuk
28.05.2011, 00:51
Նիկոլ Փաշինյանը՝ Մյասնիկյանի արձանի մոտ (ՏԵՍԱՆՅՈՒԹ) (http://www.epress.am/Video/%D5%B6%D5%AB%D5%AF%D5%B8%D5%AC-%D6%83%D5%A1%D5%B7%D5%AB%D5%B6%D5%B5%D5%A1%D5%B6%D5%A8%D5%9D-%D5%B4%D5%B5%D5%A1%D5%BD%D5%B6%D5%AB%D5%AF%D5%B5%D5%A1%D5%B6%D5%AB-%D5%A1%D6%80%D5%B1%D5%A1%D5%B6%D5%AB/)

Մովսես
30.05.2011, 05:20
Արեվմուտքը շատ ճնշում էր գործել Սերժի վրա, օրինակ ֆինասական աջակցությունը կրճատում էին ու այդ փողը բնականաբար շատ պետք էր մեր կառավարությունին, բայց այս քաղբանտարկյալների ազատումը համել իջեցրեց երկրի քաղաքական լարվածությունը, որը շատ կարեվոր է ու էական մեր երկրի բարելավման համար: Ամենալավն եմ ցանկանում իրենց ընտանիքներին:

Chuk
30.05.2011, 18:35
«Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկում գտնվող Սարգիս Հացպանյանի վրա համաներումը չի տարածվի։ Այս մասին Tert.am-ին հայտնեցին նրա մերձավոր շրջապատից՝ նշելով, որ պատճառը 3 շաբաթ առաջ նրա նկատմամբ կիրառված կարգապահական տույժն է։ Խնդիրն այն է, որ Հացպանյանը մինչև օրս չի կրում ոչ բանտային հատուկ համազգեստ, ոչ էլ բանտարկյալի տարբերանշան։ Հացպանյանը դրանցից հրաժարվում է, քանի որ «որպես 1915 թվականի Եղեռնը վերապրածի ժառանգ չի ցանկանում կրել նացիստական ճամբարներին հատուկ իրեր»։ Հացպանյանն առաջին անգամ է նման տույժի ենթարկվում, այնինչ իր բանտարկության առաջին օրից ի վեր նա հրաժարվում է հիշյալ հագուստն ու տարբերանշանը կրելուց։

Հացպանյանի ֆրանսահայ փաստաբան Ժերար Չոլակյանը նրա համաներման հարցով դիմել է Հայաստանի համապատասխան կառույցներին։ Ֆրանսիացի իր գործընկերների միջոցով նա Ֆրանսիայում արդեն հայտարարություն է տարածել, որում նշվում է, որ Հացպանյանի նկատմամբ երկրորդ անգամ անարդարացիորեն չի տարածվում համաներումը։

Հիշեցնենք, որ ֆրանսահայ Սարգիս Հացպանյանը ազատազրկման է դատապարտվել սուտ մատնության մեղադրանքով։

Աղբյուր՝ tert.am (http://tert.am/am/news/2011/05/30/hatspanyan/)


Եթե ճիշտ եմ հիշում, Հացպանյանի կալանքի ժամկետն ավարտվում է մի քանի օրից՝ հունիսի 9-ին:

Norton
30.05.2011, 20:00
Բոջոլյանն ու Հացպանյանը ՀԱԿ-ին նամակ են գրել


Մուրադ Բոջոլյանն ու Սարգիս Հացպանյանը քրեակատարողական հիմնարկից նամակ են հղել Հայ ազգային կոնգրեսին՝ ողջունելով քաղբանտարկյալների ազատ արձակումը:

Մուրադ Բոջոլյանը նշում է. «Վերջին տարիներին Հայաստանում լուրջ քաղաքական գործընթաց է սկսվել, որն արդի փուլում հնարավորություն է տալիս առանց քաղաքական ցնցումների և ուղղակի կամ անուղղակի երկխոսության միջոցով վերականգնել Սահմանադրական կարգը, հիմնավոր քայլեր կատարել ժողովրդավարության, օրինականության և արդարության վերահաստատման ուղղությամբ, որպեսզի Հայաստանում այլևս երբևէ չլինեն անարդարության զոհեր»: Նա շնորհակալություն է հայտնել Համաժողովրդական շարժման մասնակիցներին, ովքեր հավատացել են իր անմեղությանը և երեք տարի պայքարել նաև իր ազատության համար: Նա կարևորել է ՀԱԿ-ի և Լևոն Տեր-Պետրոսյանի վերաբերմունքն իր հանդեպ, ինչը նպաստել է իր բարի անվան վերականգնմանը հասարակության լայն շրջանակում:

Բոջոլյանը հիշեցնում է, որ շուտով լրանում է իր անազատության վերջնաժամկետը՝ նշելով, որ չէր ցանկանա, որ այդ փաստը խոչընդոտեր իշխանության ու ՀԱԿ-ի հնարավոր երկխոսությանը:

Սարգիս Հացպանյանն իր նամակում կոչ է անում երկխոսություն սկսել իշխանության հետ՝ օգտվելով շարժման «այսօր առկա ուժային և դիրքային հզոր առավելությունից»: «Գտնում եմ, որ եզակի այդ հնարավորությունը չի կարելի կորցնել, և ինձ ազատ չարձակելը չի կարող դրան խանգարող պատճառ հանդիսանալ: Վստահ եմ, որ նման պատասխանատու պահին այս դիրքորոշմամբ շատ ավելի մեծ նպաստ եմ բերում վերջնական հաղթանակին և արագացնում եմ այն, ուստի պահանջում եմ հարգել իմ այս խնդրանքը: Ես ուզում եմ ձեզ խնդրել նաև Ռ. Քոչարյանի ակնհայտ ապօրինի հրամանով իմ երկրից ինձ արտաքսելու մասին անհեթեթ որոշումն անվավեր ճանաչման հասնելու պայքարում, իմ ընտանիքով, երկու երեխաներիս հետ ընդմիշտ Հայաստանում ապրելու իրավունքս ձեռք բերելու հարցում հայցել ձեր աջակցությունը և զորակցությունը»,- գրում է Հացպանյանը:

Մուրադ Բոջոլյանը դատապարտվել է լրտեսության, Սարգիս Հացպանյանը` սուտ մատնության մեղադրանքներով:
Tert.am

Chuk
30.05.2011, 23:04
Եվս մեկ քաղբանտարկյալի ազատ արձակեցին

Մեր տեղեկությունների համաձայն, այսօր երեկոյան «Նուբարաշեն» ՔԿՀ-ից ազատ է արձակվել քաղբանտարկյալ Շմավոն Գալստյանը:

Նրան դատապարտել էին 6 տարվա ազատազրկման ՀՀ Քրեական օրենսգրքի 206 հոդվածի հիմքերով (քաղաքացու կողմից հարկ վճարելուց խուսափել):

Հիշեցնենք, որ Շմավոն Գալստյանը 2008թ. նախագահական ընտրությունների ժամանակ եղել է Լևոն Տեր-Պետրոսյանի Մալաթիա-Սեբաստիա համայնքում նախընտրական շտաբերից մեկի ղեկավարը:

Նշենք, որ մինչ համաներման հայտարարումը Հայ Ազգային Կոնգրեսը պահանջում էր մնացած 6 քաղբանտարկյալների ազատ արձակումը: Համաներումից հետո արդեն իսկ ազատ են արձակվել Նիկոլ Փաշինյանը, Սասուն Միքաելյանը, Արա Հովհաննիսյանը, Շմավոն Գալստյանը, իսկ անազատության մեջ են գտնվում Սարգիս Հացպանյանը և Մուրադ Բոջոլյանը:
Աղբյուր՝ epress.am (http://www.epress.am/2011/05/30/%D5%A5%D5%BE%D5%BD-%D5%B4%D5%A5%D5%AF-%D6%84%D5%A1%D5%B2%D5%A2%D5%A1%D5%B6%D5%BF%D5%A1%D6%80%D5%AF%D5%B5%D5%A1%D5%AC%D5%AB-%D5%A1%D5%A6%D5%A1%D5%BF-%D5%A1%D6%80%D5%B1%D5%A1%D5%AF%D5%A5%D6%81%D5%AB/)


Մի փոքր էս լուրին կասկածում եմ: Ուրիշ տեղ չգտա ինֆորմացիա (չնայած շատ չեմ փնտրել): Բայց դեռ առավոտյան ԱՆ-ից ասում էին, որ իրա վրա համաներում չի տարածվում: Չնայած մյուս կողմից հնարավոր է, որ իրեն համաներումով չի, որ ազատել են:

Chuk
30.05.2011, 23:23
Նույն ինֆորմացիան՝ «Հրապարակ (http://www.hraparak.am/2011/05/30/shmavon-galstyan/)»-ում

Claudia Mori
13.02.2012, 21:30
Կարծում եմ սա այս հոդվածի համար հարմար տեղ է

Փաստաբանի պնդմամբ՝ խոշտանգելով ինքնախոստովանական ցուցմունք են կորզել

13.02.2012

Փաստաբան Ստեփան Ոսկանյանը հայտարարում է, որ գողության մեջ մեղադրվող իր պաշտպանյալ Ֆելիքս Գևորգյանն իրականում չի կատարել ոչ մի գողություն, իսկ ինքնախոստովանական ցուցմունքը կորզել են խոշտանգումների միջոցով:

2011թ. նոյեմբերից Ֆելիքս Գևորգյանը մեղադրվում է 2011թ. տարբեր ժամանակահատվածներում երեք տարբեր գողություններ կատարելու մեջ (ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 1-ին մասով և 177-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով):

Երևանի Աջափնյակ և Դավիթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում (դատավոր՝ Դավիթ Բալայան) ընթանում է Ֆելիքս Գևորգյանի դեմ հարուցված քրեական գործով դատավարությունը:

Նախաքննության ընթացքում պարզվել է որ երեք գողություն է կատարվել՝ տարբեր ժամանակահատվածներում մեղադրվողը գողացել է 50 մետր երկարության 10 հատ պղնձյա մալուխ, էլեկտրական շարժիչ և մեկ այլ դեպքում՝ 13 հազար դրամ արժողությամբ պղնձյա մալուխներ:

Ոսկանյանը տեղեկացրեց, որ Գևորգյանը խոշտանգման միջոցով ինքնախոստովանական ցուցմունք է տվել ՀՀ ոստիկանության Մաշտոցի բաժնում ու հետագայում ՀՀ դատախազություն բողոք ներկայացրել իր նկատմամբ խոշտանգումներ կիրառելու համար:

«2011թ. սեպտեմբերի 28-ի վաղ առավոտյան, երբ Գևորգյանը գտնվել է իրենց տանը՝ Զովունի գյուղում, եկել են Մաշտոցի քրեական հետախուզության պետ Արթուր Գևորգյանը և նրա տեղակալ Արկադիկ Սահակյանը և ևս 5-6 աշխատակիցներ ու առանց որևէ փաստաթղթի Ֆելիքս Գևորգյանին բերման են ենթարկել ոստիկանության Մաշտոցի բաժին: Այստեղ նրա նկատմամբ խոշտանգում է եղել, քանի որ նրան դաժանորեն ծեծել են, որից հետո շիկացած երկաթով այրել են ոտքը, ծեծի արդյունքում ոտքը ուռել է, սևացել, և ոտքի եղունգներից մեկը վնասվել-հեռացվել: Այս ամենն արվել է, որ նա իր վրա վերցնի գողությունների մեղքը»,- պատմում է փաստաբանը:

Փաստաբանի խոսքերով՝ Ֆելիքս Գևորգյանին փորձել են համոզել, որ իր վրա վերցնի 2008թ. մարտի 1-ի սպանություններից որևէ մեկը, ինչից նա հրաժարվել է: Ֆելիքս Գևորգյանը և իր հայրը Հայ ազգային կոնգրեսի ակտիվ անդամներ են, իսկ Գևորգյանը արդեն մեկ անգամ դատապարտվել է մարտի մեկի գործով ապօրինի զենք ձեռքբերելու և պահելու մեղադրանքով ու համաներմամբ ազատ արձակվել:

Փաստաբանը համոզված է, որ փորձում են քաղաքական ճնշման ենթարկել իր պաշտպանյալին և որ նախաքննության ընթացքում բազմաթիվ ապօրինություններ են եղել:

Գործով ընթերականերից Մանուկ Գյուլշադյանը հայերենին չի տիրապետում, ինչի մասին դատարանում ցուցմունք է տվել, ինչպես նաև չգիտի Երևանի որևէ տեղանուն, բայց ցուցմունքում հստակ շարադրված է, թե ուր են գնացել և որ երթուղիով: Բացի այդ, ընթերակա Մանուկ Գյուլշադյանը փորձարարությանը կից լուսանկարներում պատկերված է Գևորգյանի հետ ձեռնաշղթայված: Այս հանգամանքը փաստաբան Ոսկանյանի համար ևս տարօրինակ է, քանի որ Գյուլշադյանն ընդամենն ընթերակա է և ոչ ոստիկանության աշխատակից:

«Իսկ մյուս ընթերական Մաշտոցի բաժնում բազմիցս է ընթերակա եղել ու նա դա չի էլ թաքցնում»,- ասում է Ոսկանյանը:

Մանուկ Գյուլշադյանը դատարանում ցուցմունք է տվել, որ երբ առաջին անգամ Ֆելիքս Գևորգյանին տեսել է Մաշտոցի բաժնում, նա կաղալով է բարձրացել աստիճանները ու գտնվել է ճնշված վիճակում: Իսկ Գևորգյանը կաղացել է, քանի որ, ինչպես փաստաբանն է պնդում, ոտքը վնասվել է խոշտանգման հետևանքով: Խոշտանգման մասին Գևորգյանը հայտնել է դատախազությանը, ինչպես նաև Մարդու իրավունքների պաշտպանին, բայց բժշկական փորձաքննությունը, Ոսկանյանի համոզմամբ, միտումնավոր կերպով ուշացրել են, որ հետագայում կոծկեն խոշտանգումը:

«Անգամ այդ օրը, երբ փորձագետը եկավ մարմնական վնասվածքներն ակնհայտ երևում էին՝ ոտքի ուռածությունը, այրվածքի սպին, մատի եղունգը չկար։ Բայց թե ինչո՞ւ եզրակացություն տվեցին, որ պարզ չէ կա, թե՝ չկա վնասվածք, եթե եղել է, ե՞րբ է եղել ու նման պատճառներ բերեցին, ինձ համար անհասկանալի է»,- ասում է Ոսկանյանը:

Ոսկանյանը նաև հակասություններ է նշում կոնկրետ գողությունների առնչությամբ: Նա պնդում է, որ Գևորգյանը չէր կարող միայնակ բարձրանալ շենքի բարձր պարիսպով, անցնել ճաղավանդակները հետո ծանր գողոնով նորից հետ գնալ: Չէր կարող նաև առանց օգնության գողանալ 60-70 սմ երկարությամբ մեծ շարժիչը, ինչպես նաև 500-600 կիլոգրամանոց մալուխները:

Բացի այդ, այն մարդիկ, ումից գողություն է արվել, չեն կարողանում հստակ ժամկետներ նշել, թե երբ է կատարվել գողությունը, իսկ երբ փաստաբանը հարցրել է, թե հնարավո՞ր է դրանք արված լինեն օրինակ 2009թ., նրանք չեն բացառել:

Հաջորդ դատական նիստը տեղի կունենա փետրվարի 14-ին՝ ժամը 12:00-ին:

Աղբյուրը՝ http://www.hra.am/hy/point-of-view/2012/02/13/torture

Claudia Mori
04.10.2012, 16:54
«Քաղբանտարկյալ» եզրույթն արդեն սահմանում ունի


Հոկտեմբերի 3-ին Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովը (ԵԽԽՎ) ընդունել է բանաձև, որով սահմանել է (http://assembly.coe.int/ASP/NewsManager/EMB_NewsManagerView.asp?ID=8035&L=2)«քաղաքական բանտարկյալ» եզրույթը:

Վեհաժողովը կոչ է արել Եվրոպայի խորհրդի անդամ պետություններին այս բանաձևի չափանիշների հիման վրա վերանայել բոլոր այն գործերը, որտեղ խոսվում է ենթադրյալ քաղբանտարկյալների մասին՝ նրանց ազատ արձակելով կամ գործերը վերաբացելով:

Քաղբանտարկյալ եզրույթը սահմանելու առաջարկությունը ԵԽԽՎ Իրավական հարաբերությունների և մարդու իրավունքների հանձնաժողովի անդամ, գերմանացի Քրիստոֆ Շտրեսսերինն է։

Ընդունած բանաձի համաձայն՝ անձը համարվում է քաղաքական բանտարկյալ.

ա եթե խախտվել է նրա՝ Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայով և կից արձանագրություններով սահմանված հիմնարար իրավունքներից մեկը (մտքի, խղճի, դավանանքի ազատություն, ազատ արտահայտվելու, տեղեկատվություն ստանալու, ինչպես նաև՝ հավաքների և միությունների անդամակցելու ազատություն),

բ) եթե ազատությունից զրկել են բացառապես քաղաքական դրդապատճառներով, երբ չկա անձի կողմից կատարված որևէ հանցանք,

գ) եթե, քաղաքական դրդապատճառներից ելնելով, կալանքի տակ պահելու պայմանները կամ ժամկետները անհամաչափ են վերագրվող արարքի հետ համեմատ,

դ) եթե, քաղաքական դրդապատճառներից ելնելով, անձի ձերբակալումը կատարվել է խտրական ձևով՝ այլ անձանց հետ համեմատած,

ե) եթե ձերբակալումը անարդար վարույթների արդյունք է և կապված է իշխանությունների հետապնդած քաղաքական շարժառիթների հետ։

Վեհաժողովի բանաձևում նշված է նաև, որ ահաբեկչական հանցագործությունների համար ազատազրկված անձինք չեն կարող համարվել քաղբանտարկյալներ, եթե դատապարտվել են ներպետական օրենսդրության և Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի համաձայն։

Հիշեցնենք, որ ընդդիմությունը մարտիմեկյան դեպքերից հետո ազատազրկված մի խումբ ընդդիմադիր գործիչներին համարում է քաղբանտարկյալներ։ 2011թ Հայաստան ժամանած ԵԽ մարդու իրավունքների հանձնակատար Թոմաս Համարբերգը խուսափել էր այդ ընդդիմադիրներին «քաղբանտարկյալներ» անվանել՝ պատճառաբանելով, որ մարդու իրավունքների միջազգային իրավական ակտերում «քաղբանտարկյալ» եզրույթը չկա։

Աղբյուրը՝ http://www.hra.am/hy/events/2012/10/04/prisoners

Տրիբուն
03.10.2013, 20:15
Տիգրան Առաքելյանի պաշտպանության կոմիտեի անդամների թիվը հասավ 611-ի (http://www.ilur.am/news/view/18794.html)

Ուրեմն էս տեղեն երկու տարի ա նիզաշտո նստած ա: Այսինքն էնքան էլ նիզաշտո չէ, ՀԱԿ-ի երկխոսություն էշության արդյունքում ա նստած:

Ազգային ժողովը միաձայն ընդունեց համաներման օրինագիծը (http://www.ilur.am/news/view/19175.html)

ԱԺ-ն համաներման օրենքն էսօր ընդունեց, ու 500 հոգի ազատվելու են՝ այդ թվում Տիգրանը: Ու վաղը Զուրաբյանը հայտարարելու ա, որ Տիգրանը ազատվեց ՀԱԿ-ի երկամյա համառ ու փառահեղ պայքարի արդյունքում, ու իշխանությունները տեղի տվեցին ՀԱԿ-ի հետևողական ճնշումներին :D :D

Վիշապ
29.01.2018, 20:46
Եռաբլուրում հուղարկավորեցին Սարգիս Հացպանյանին (http://www.tert.am/am/news/2018/01/29/hacpanyan/2599990)

Ինչքան հասկանում եմ, մեզ մոտ հայրենասիրությունը կարող է գնահատվել լավագույն դեպքում միայն մարդու մեռնելուց հետո, էն էլ գերեզմանոցում լավ տեղ տալով :(
Հիշենք, որ Հացպանյանին 3.5 տարի նստացրեցին «սուտ մատնության» համար, չնայած վայթե ոչ մեկ տենց էլ չիմացավ, թե էդ մարդը ում էր մատնել․․․

Norton
17.06.2018, 00:05
Տարօրինակ ձևով էս թեման ակտիվ չի։ Երկար քննարկումներից հետո, վերջապես Հայաստանը գնումա նրան, որ քաղբանտարկյալներից ունեցող երկրների շարքից դուրս գա։ Գրառում եմ անում առաջ գա )