PDA

Դիտել ողջ տարբերակը : Երաժշտության և մարդու հոգու կապի բանաձևը

PoeT
21.08.2006, 19:05
Ամեն օր շփվում ենք տասնյակ մարդկանց հետ, մեկի հետ գործնական նպատակներով, մեկի հետ զվարճանալու, մյուսի հետ էլ մտերիմ զրույցներ անցկացնելու։ Հարցը հետևյալն է։ Արդյոք կարե՞լի է դասակարգել այդ մարդկանց ըստ երաժշտական նախասիրությունների։ Ես կարծում եմ մարդու երաժշտական նախասիրությունները, շատ մեծ կապ ունեն նրա ներքին աշխարհի հետ։ Ասենք եթե մարդը լսում է ջազ, երևի թե նա ավելի հանգիստ բնավորություն ունի, քան ասենք ռեպ լսողը։ Ճիշտ է սրանով չի վորոշվում թե ով է ավելի լավ մարդ։ Ուղղակի ուզում եմ փորձենք հասկանալ երաժշտության և մարդու ներքին աշխարհի կապերի մասին։ Արդյո՞ք ճիշտ է, որ ռեպ լսողները շատ ցուցադրական բաներ ունեն։ Արդյո՞ք ճիշտ է, որ ջազ լսողները ավելի ռոմանտիկ, հանգիստ և երազկոտ են լինում։

Իսկ ի՞նչպես եք վերաբերվում այն մարդկանց, ովքեր իմանալով, որ զրուցակիցը ռաբիս է լսում, ուղղակի դադարում են նրա հետ շփվել։ Կարծում եք սա ճի՞շտ է։

Թեմայից մի փոքր շեղվեմ՝ մի փոքրիկ պատմություն պատմեմ։

Մի քանի օր առաջ, սրճարանում մի աղջկա հետ ծանոթացա՝ ռոքի սիրահար էր։ Խոսեցինք, խոսեցինք, մեկել հարցրեց թե ինչ երաժշտական նախասիրություններ ունեմ։ Ասացի, որ ռաբիս եմ սիրում։ Մոտ մի 3 րոպեից ինքը գնաց։ Գնաց այն պատճառով, որ ես ասացի, "ռաբիս եմ սիրում"։ Նույնիսկ ցանկություն էլ չկար, հետ կանչել, ասել որ իրականում ես ռաբիս չեմ սիրում։ Այդպիսի մարդկանց հետ ինձ հաճելի չի շփվել։ Ինչպես կարելի է մարդու մասին կարծիք կազմել, միայն այն բանից, թե ինչ երաժշտություն է սիրում։

Կարծում եմ երաժշտական նախասիրությունները որոշ բաներ են հուշում, մարդու բնավորության նեղ գծերի մասին։ Բայց նորից եմ ասում դա դեռ շաաաաատ քիչ է մարդու մասին կարծիք կազմելու համար։ Համաձայն չե՞ք։

Խնդրում եմ թեման չփոխակերպել, ինչ որ հակառաբիս թեմայի։ Շատ շատերը, նաև ես, ռաբիս երաժշտություն չենք սիրում, բայց դա դեռ չի նշանակում, որ այն վատն է, ուղղակի պետք է հասկանալ երաժշտության այդ յուրօրինակ ոճը։ :)

Koms
22.08.2006, 17:14
Կարծում եմ երաժշտական նախասիրությունները որոշ բաներ են հուշում, մարդու բնավորության նեղ գծերի մասին։
դա իրոք այդպես էլ կա, բայց նայած տրամադրության և միջավայրի՝ լինում է , որ կարող ես լսել Վիվալդի "Չորս եղանակներ", իսկ մեկ այլ տեղ ՝ Արմենչիկ "Ներիր ինձ", եւ դա երեւի բնական է, հա՞,..

StrangeLittleGirl
22.08.2006, 17:51
Ժամանակին ես էլ էի մարդկանց ըստ երաժշտական նախասիրությունների դասակարգում, բայց հետո հասկացա, որ դա շատ սխալ է: Դա պարզապես նախասիրություն է և քիչ բան է ասում մարդու մասին: Հենց թեկուզ իմ նախասիրությունները տարիների ընթացքում փոխվում են, բայց բնավորությունս շատ ավելի քիչ փոփոխությունների է ենթարկվում:

Lionne_en_Chasse
23.08.2006, 03:09
Մարդու երաժշտական նախասիրությունը կարող է ինչ-որ բան ասել տվյալ մարդու նախ և առաջ ճաշակի մասին, այլ ոչ հոգեկան ներաշխարհի ( այն էլ աբմողջական)
Իմ իմացած ռոք լսողները այնքան հանգիստ , մեղմ ու հավասարակշռված են , որ նույնիսկ ջութակ նվագողները կնախանձեն : Իմ իմացած մոլի ռապ լսողը կարող է գրականության ու փիլիսոփայութայն մասին այնպիսի դատողություններ անել, որ նույնիսկ դասախոսներս կնախանձեն : Իմ իմացած ռաբիս լսողները ՝ ծնողներս , ռաբիսներից ու ռաբիսությունից մեղմ ասած զզվում են : Իմ իմացած դասական երաժշտության, ջազի սիրահարին եթե տեսնեք... ավելի լավ է չտեսնեք...
Պոետ իսկ դու ուրախ եղիր, որ այդ աղջիկը շուտ գնաց , եթե 4 րոպե մնար ...գուցե դու նրան ուղարկեիր արդեն :)

Koms
23.08.2006, 10:07
ես մեկ-մեկ մտածում եմ, որ կան երաժշտական հանճարեղ գոհարներ, որոնք դժվար է պատկերացնել , թե ինչպես է գրել դրանք մարդ-մահկանացուն, օրինակ, Բախի "Տոկատտա և ֆուգա", Վիվալդիի, Մոցարտի գործերը, կամ Ալբենեոնիի "Ադաժիո", արդյո՞ք այստեղ առկա չէ յուհատաուկ հոգեվիճակի միջամտություն,:think

Ուլուանա
23.08.2006, 10:37

Այո, անշուշտ, առկա է։:)

Koms
23.08.2006, 10:54
հա, եւ նաեւ Բեթհովենի 9-րդ սիմֆոնիան, որ այժմ միացյալ Եւրոպայի հիմնն է կարծեմ, :)

WhiteNiGGa
23.11.2006, 23:16
Խնդրում եմ թեման չփոխակերպել, ինչ որ հակառաբիս թեմայի։ Շատ շատերը, նաև ես, ռաբիս երաժշտություն չենք սիրում, բայց դա դեռ չի նշանակում, որ այն վատն է, ուղղակի պետք է հասկանալ երաժշտության այդ յուրօրինակ ոճը։ :)

Արա ոնցա զգացվում էէէ որ Poet@ ախպերսա:

Գոռ Ջան - Հայ
24.11.2006, 08:36
Իսկ ի՞նչպես եք վերաբերվում այն մարդկանց, ովքեր իմանալով, որ զրուցակիցը ռաբիս է լսում, ուղղակի դադարում են նրա հետ շփվել։ Կարծում եք սա ճի՞շտ է։

Միանշանակ ոչ: Եթե նման կերպով մտածենք, մարդկանց մի ստվար մասսա պիտի ատի ռոքի սիրահարներին, մի մասսա ռաբիսի սիրահարներին.......ու սենց բոլոր ոճերում...
Օրինակ ես տանել չեմ կարում ռոքը , բայց կյանքում ռոք լսողի մասին ըստ իրա լսածի կարծիք չեմ կազմի ու չեմ վիրավորի իրա նախասիրությունները:
Ուղղակի հիվանդագին երևույթա դառել ռաբիսը քննադատելը, մի մոռացեք վերջիվերջո ,որ մենք արևելյան ժողովուրդ ենք, մեր արվեստը արևելյան է, ու արևելյան հնչյունները միշտ էլ նշմարվելու են մեր երգարվեստում...

aniko
24.11.2006, 12:34
բոլորս ել գիտենք որ մարդը կապված է երաժշտության հետ ներքին մի անբացատրելի կապով, և կախված թե տվյալ պահին ինչ է լսում, նրա մեջ ինչ-որ մի բան սկսվում է փոխվել: օրինակ եթե մարդը լսում է Բեթհովեն, ապա նրա լսողությունն է սկսում այդ պահին լավանալ, նոտաներն են այդպի թելադրություն տալիս ուղեղիդ, իսկ եթե լսես Մոցարտ, ապա սրտի աշխատանքն է այն խթանում, եթե ցանկանում ես լսել ռոկ ապա խնդիր ունես ստամոքսի աշխատանքի հետ, նաև բարձրացնում է ինսուլինը, դե իսկ ջազզը խթանում է սեռական օրգաններ աշխատանքին,

դե իսկ ճաշակին ընկեր չկա, այնպես որ ով ինչ ուզում է և ինչ հավանում է, այն էլ լսում է: օրինակ ես սիրում ես ջազզ և սոլ, նաև սիրահար եմ դասական երաժշտության: իսկ մի ժամանակ սիրում էի լսել ռոք բալլադներ,
նաև մի բան էլ գիտեմ, տարիքի և շրջապատի փոփոխության հետ ճաշակը մարդու, հատկապես դեպի երաժշտությունը, շատ է փոխվում, և այն մարդը ով սիրում ե ռաբիս, հաջորդ պահին կարող է սկսել սիրել այլ երաժշտություն
այնպես որ, քննադատել ոչ մեկին պետք չէ, կարելի է ուղակի սովորեցնել նրան լսել նաև քո նախընտրած երաժշտությունը...

kristal
24.11.2006, 12:53
Իսկ ի՞նչպես եք վերաբերվում այն մարդկանց, ովքեր իմանալով, որ զրուցակիցը ռաբիս է լսում, ուղղակի դադարում են նրա հետ շփվել։ Կարծում եք սա ճի՞շտ է։

Հաստատ կասեմ,որ դա սխալ է,քանի որ յուրաքանչյուր մարդ յուրովի է պատկերացնում երաժշտությունը և մենք ով ենք:o ,որ նախատենք նրանց:think

Arisol
24.11.2006, 14:38
Ասեմ, որ շրջապատս ռաբիսի սիրահար ա, մտերիմ ընկերուհիներիցս մեկը նույնպես: Ես ինքս սիրում եմ Rock, New Age, Jazz, Blues, իսկ մնացածն ըստ տրամադրության, բայց ռաբիս տանել չեմ կարողանում:[ , ու քանի որ շրջապատս ռաբիսի սիրահար ա, առավել ևս մտերիմ ընկերուհիս բեսամտ քյարթու աղջիկ ա, ստիպված եմ դիմանալ դրան ու այնպիսի մի դեմք եմ ընդունում, երբ իրանց հետ եմ լինում, իսկ իրանք սոտվիների մեջի ռաբիս երգերն են միացնում, որ այդ րոպեին ինձ տեսնողը հասկանա, որ ես ռաբիսից զզվում եմ:[ , բայց ասենք երբ գալիս են իմ մոտ, ես միացնում եմ Scorpions, Beatles, Dido, Delerium և այլն, ապա ինձ այնպիսի մի հայացքով են նայում ու ասում «թու՜, էդ ի՞նչ ա, որ լսում ես, մի նորմալ բան միացրու լսենք» ու նորմալ ասելով ի նկատի ունեն ռաբիսը:( … Դե բայց էդ ամենին հակառակ ընկերուհիս հիանալի աղջիկ ա ու դա չի խանգարում մեր ընկերությանը:
Հա, ասեմ, որ շատ եմ փորձել հասկացնել իմ սիրելի երաժշտությունները, բայց ապարդյուն, ինքը դրա մեջ չի տեսնում երաժշտություն այնպես, ինչպես ես չեմ տեսնում ռաբիսի մեջ…
Այսքանից հետևություն, որ երաժշտության ճաշակի համընկնումն այդքան էլ շատ բան չի ասում մարդու ներքին աշխարհի մասին, բայց ցանկալի ա, երբ զրուցակիցդ նույն ճաշակն ունի, ինչ դու;) :

Ուլուանա
25.11.2006, 10:29
Այսքանից հետևություն, որ երաժշտության ճաշակի համընկնումն այդքան էլ շատ բան չի ասում մարդու ներքին աշխարհի մասին, բայց ցանկալի ա, երբ զրուցակիցդ նույն ճաշակն ունի, ինչ դու;) :
Անկասկած, ամեն ինչ չի ասում, բայց որոշ բաներ հաստատ ասում է։ ;)

*e}|{uka*
03.05.2008, 17:42
Մենք այնպիսի ժամանակ ենք ապրում , որ իր հոգեկանի մասին մտածող մարդուն հարկավոր է երաժշտությունից փրկություն գտնել : Բայց դրա մեղավորը երաժշտությունը չէ , այլ մարդկանց անկուլտուրական վերաբերմունքը նրա և միմիյանց նատմամբ : Մարդկության երաժշտական գանձարանը այնքան անսահան է , որ երաժշտությունը սեփական ուղեղին օգնության չկանչելը պարզապես մեղք է:
Առաջին հերթին , կա տոնական խնջույքի և ամենօրյա սնունդ , և ապա՝ ամենաբարձր երաժշտական արարողությունները իրենց էությամբ բոլոր դեպքերում հոգեհիգիենիկ են :
Որպեսզի երաժշտությունը դառնա մեր ամենօրյա օգնականը , հարկավոր է որոշ ժամանակ ուշադիր սովորել սեփական երաժշտական ռեակցիաները : Ճիշտ անհատական ընտրության և ճիշտ ձևով ունկնդրման դեպքում երաժշտությունը հոգեկան դեղամիջոցներից լավ է : Հրաշալի է , որ օրը սկսվում ու ավարտվում է երաժշտությամբ: Գլխավորն է՝ կարողանալ օգտվել երաժշտությունից , չէ որ այն, ինչպես ամեն մի մեծ բարիք , հեշտությամբ վեր է ածվում չարիքի : :yes

Fedayi
12.05.2008, 14:28
Երաժշտությունը միջնորդ է հոգևոր և զգայական աշխարհների միջև:

Vive L'Armenie
25.08.2008, 18:55
Կարծում եմ երաժշտական նախասիրությունները որոշ բաներ են հուշում, մարդու բնավորության նեղ գծերի մասին։

Համամիտ եմ :)
Օրինակ ես մանկուց էլ կլասսիկ, հանգիստ երաժշտություն եմ նախընտրել, իհարկե պահեր լինում են, որ քիչ արագ ոճի, ռիթմիկ երաժշտություն է դուրդ գալիս, բայց միշտ չէ, ամեն պահի չէ, որ լսվում են(տրամադրությունից էլ է կախված): :)
Կարծում եմ երաժշտությունը ինչ-որ չափով հեշտացնում է մարդուն ճանաչելու փաստը...

ihusik
26.08.2008, 00:59
Երաժշտությունը հզոր ուժ է և այդ ուժով կարելի է ինչպես ավիրել և կարելի է նաև արարել... Ամեն բառ իրեն համապատասխան թրթիռն ունի ու համապատասխան ձևը և կախված դրանից այն կարող է լինել դրական կամ բացասական, գեղեցիկ կամ տգեղ, բարի կամ չար և երաժշտությունը նմանապես՝ այն կարող է մարդու հոգին վեհացնել և կարող է ճնշել ու կործանել։ Պետք է շատ զգուշությամբ ընտրել համապատասխան երաժշտություն ու լսել գիտակցելով նրա հսկայական ազդեցությունը մեզ վրա և որքան մարդ հեռու մնա աններդաշնակ երաժշտությունից (ռաբիզ, ռոկ...) և լսի գեղեցիկ մեղեդիներ (դասական...) այնքան օգտակար ու լավ կլինի տվյալ հոգու համար...

Էմոտո Մասարուն իր շատ պարզ գիտական փորձերով որ կատարում է ջրին որոշակի բառ ասելու և այն բյուրեղ դարձնելու և հետո այն նկարահանելու ուղով ստանում է ամեն բառին համապատասխան մի ֆիգուր ու կախված բառից այն լինում է գեղեցիկ կամ տգեղ ու դե պատկերացրեք որ մարդու ֆիզիկական մարմնի մեծ մասը հեղուկ զանգված է էլ չեմ ասում հոգու մասին որ հենց ինքը էներգետիկ տատանում է թե ինչպես կազդի հոգեկանի վրա...

Ահա այդ գիտնականի փորձերի տեսահոլովակներից երկուսը.
Տեսահոլովակ 1 (http://kirlian.ru/emoto-video.html)
Տեսահոլովակ 2 (http://kirlian.ru/emoto-video_2.html)

Եվս մեկ տեսահոլովակ երաժշտության կարևոր դերի մասին. ռոկի ու նմանատիպ երաժշտությունների կործանարար ազդեցության ու դասական երաժշտության գեղեցկության մասին.

Տեսահոլովակ 3 - Կյանքի ռիթմը (http://ru.youtube.com/watch?v=EkY5Ppl8RbY)

Եվ վերջում մի գեղեցիկ խոսք եմ ուզում մեջբերել այս թեմայի հետ կապված (ափսոս հեղինակի անունը չեմ հիշում)

Միայն Սիրուն է երաժշտությունը զիջում, բայց և Սերն էլ մեղեդի է...

_DEATH_
26.08.2008, 02:34
Ես մի քանի տարի առաջ լսում էի տարբեր ոճերի երգեր ու ոչ մեկը ինձ հարազատ չէր: Ինչոր աշխարհը իմնա, ես թևեր ունեմ, ես փոխել եմ աշխարհը, չեմ տեսնում ձեր ձեռքերը :[, էտ կարգի երգեր ու ամեն երգի մեջը կպնում էին երգը լսողին:
Իսկ հիմա լսում եմ միայն 2Pac, համոզված եմ որ ինքը եթե ջազ ել երգեր, մեկա դուրս գալու էր: Ասեմ ինչի համար, մինչ ուրիշ երգիչները փորձում են «կոտրեն» մարդկանց սրտերը գեղեցիկ պատկերներ հորինելով, 2Pac-ը երգում ա թեկուզ դաժան, բայց իրա ժողովրդի և իրա պռոբլեմների մասին, այսինքն ոչ մի հորինվածք, որը կգեղեցկացներ իրա երգերը:
2Pac-ի ասածը ինչա
I'm not saying I'm gonna change the world, but I guarantee that I will spark the brain that will change the world!!!

Ես չեմ ասում որ պատրաստվում եմ փոխել աշխարհը, բայց երաշխավորում եմ, որ ես կլուսավորեմ մարդկանց ուղեղները, որոնք կփոխեն աշխարհը:

Փաստորեն կարդացած մարդը լրիվ ուրիշ ա, 2Pac-ը իզուր չէր օր ու գիշեր գիրք կարդում: Երգիչներ շատ կան, որ երաժշտական կրթություն ունեն, բայց երգածները օդա, ոչ փիլիսոփայություն ոչ մի բան չկա:, անձամբ ես լսել չեմ կարողանում այդպիսի երգերը:
Իսկ հոգուս առումով ասեմ, որ 2Pac-ի երգերը լսելուց հետո շատ ավելի հանգիստ բնավորություն եմ ձեռք բերել, անհավատ էի, իսկ հիմա 2Pac-ի շնորհիվ ցանկություն ա առաջացել Աստվածաշունչը կարդալու: 2Pac-ի կոչի շնորհիվ ցանկություն ա առաջացել լավ սովորելու, ասումա առանձ սովորելու ոչ մի բանի չեք հասնի: Ու ընդհանրապես էնքան շատա փոխել կյանքս, որ լրիվ ասել չեմ կարա: Մարդկանց սկսել եմ լրիվ ուրիշ ձև նայել, ամենակարևորը հասկացել եմ, որ դատել չի կարելի մարդկանց :), Աստվածաշնչի մեջ էլ ա գրված: Շատ կարևոր մի բան եմ հասկացել «Վախը սիրուց ուժեղ ա», ամենակարևոր բաները իրանից եմ իմացել, ոչ թե ինչոր դասագրքից:
Իրա գաղափարները շատերն են գողանում, 17 տարեկանում ասում ա «իմ կարծիքով դպրոցում պետք ա բացատրեն աղքատությունը ինչ բանա, ոստիկանների դաժանության մասին դասեր պետք ա լինեն, նառկոտիկների մասին, որ երեխաները հասկանան ինչ վատ բանա, …, այդպիսի դասեր չկան, բայց կան ֆիզկուլտուռայի դասեր: Քթներդ մի խցկեք այնտեղ որտեղ պետք չի, ավելի լավա խաղանք բասկեդբոլ:» Դրանից հետո նույն միտքը շատ-շատերը սկսեցին են նույնությամբ կրկնել, առանձ շեշտելու, որ հեղինակը ովա: Որտեղից իմանային, որ շուտով իրանցից հայտնի ա դառնալու 2Pac-ը: Հլը էնքան բան կարամ ասեմ, լավ շատ գրեցի :)

dvgray
26.08.2008, 02:46
Ապրի 2Pac-ը որ քո մեջ էտպես լավ ցանկություններ է առաջացրել
:)

Ջուզեպե Բալզամո
26.08.2008, 05:40
Իմ համեստ կարծիքով, երաժշտությունը ավելի շատ կապվում է հոգեվիճակի հետ: Հավասարակշռված (կյանքում իրենց տեղը ինչ-ինչ ձևով գտած) մարդկանց հոգեվիճակները երկարատև են, այդ իսկ պատճառով նրանց նախընտրած երաժշտական ոճն էլ հաստատուն է: Բայց դա չի բացառում այլ ոճի երաժշտություն սիրելու և հաճախակի լսելու ցանկությունը: Ես դասականի սիրահար եմ (ինքս էլ նվագում եմ), բայց շատ հաճախ ունենում եմ բավական տևական ջազային, բլուզային, սուլային և այլ շեղումներ նախնտրածս ոճից: Պատճառը հոգեվիճակիս փոփոխությունն է: Գալիս է մի վիճակ, որ մեկ այլ բանով պիտի լցվի հոգիս: Շատ եմ սիրում մեր ազգային-ժողովրդականը (բարեբախտաբար կան շատ լավ մշակումներ): Անգամ անհրաժեշտություն է փոխել լսելիք ոճերը, քանի որ դա է բերում ներդաշնակության: Նույն քննադատված ռաբիսն էլ ունի երաժշտական մի քանի նմուշ (պարզ, չպարտադրող, ացողիկ) բայց դա էլ է պետք:
Դառը բոխին կծած մարդն է, որ դեղձի համը կաստվածացնի :)
Ihusik - տեսանյութերը ատակարգ էին: Ra$ta-ն անդրադարձել էր էս հրաշքին (դասականի կորելու մասին թեմայում) ու հիմա առիթ եղավ ավելի ծավալուն տեսնել:

Հ.Գ. Տակատավորված աղմուկը և նախամարդու կոկորդային կլանչոցը երաժշտություն չի: Չնայած որ նշված ձայնային գործողությունները կատարողներից շատերը իրենց երաժիշտ են համարում, իրենց ստեղծածն էլ - երաժշտություն: Անգամ մրցանակներ են շահում դրա համար …

Հակոբ Գեւորգյան
26.08.2008, 09:48
Այսօր լսել եմ Հայդն,
ԵՎ հիմա լսում եմ Քրեյգ Արմստրոնգ,

ihusik
26.08.2008, 11:25
Նախապես ներողություն եմ խնդրում թեմայից շեղվելու համար, պարզապես կարծում եմ _DEATH_-ի գրառման մեջ վրիպակ է տեղի ունեցել, այլապես չեմ հասկանում ինչպես կարելի է գովել Աստվածաշունչը աչքի առաջ ունենալով Հիսուսի օրինակն ու ասել Շատ կարևոր մի բան եմ հասկացել «Վախը սիրուց ուժեղ ա» գուցե սխալ է գրվել և պետք է լիներ
«Սերը վախից ուժեղ ա»:think
Հիմա ակամայից մի պահ պատկերացրեցի ինքս ինձ թե ինչ տգեղ կհնչի վախը և ինչ գեղեցիկ սերը:8
չէ որ Սերը մեղեդի է գեղեցիկ ու ներդաշնակ:love

_DEATH_
26.08.2008, 13:36

Էտ ոչ թե Հիսուսի, այլ 2Pac-ի խոսքերն են:
Բոլոր այն սերը, որ 2Pac-ը տվել էր պետք չեկավ, երբ հարցը հասավ վախին:
Դրա պատճառը կարող ա հենց սատանան ա, բայց իրականում տենց ա: Մի քիչ ուշադիր որ լինես վախի պատճառով մարդիկ բաներ են անում, որ Աստվածաշնչում չի գովաբանվում, իսկ էս հարցում ես հաստատ համոզված եմ, որ «Վախը սիրուց ուժեղ ա», ինչքան էլ մոտիկ լինի քեզ մարդը, ինչքան էլ իրան օգնած լինես, երբ հարցը հասնում ա վախին, նույնիսկ կարող են քո դեմ դուրս գալ:
2Pac-ին քանի անգամ ահնիմն բանտ են քցել, ամեն անգամ իրան աստված պաշտպանել ա: Ոչ մեկ իրա նման դերասան չի կարա լինի, ինչ ֆիլմ էլ խաղում ա, ինչպիսի մարդու դեր էլ տանի, նենց ա խաղում, որ մի պահ մտածում ես 2Pac-ը չի, այլ լրիվ ուրիշ մարդ:

ihusik
26.08.2008, 15:22
Չէ իմ ասածն այլ կերպ ես ընկալել:) իհարկե Հիսուսի խոսքերն չէին դրանք, ուղղակի ասածս այն էր, որ եթե մարդ ընդունում ու գովաբանում է Ավետարանը (դա կլինի նշածդ հեղինակը թե մեկ ուրիշը) չի կարող ասել «Վախը սիրուց ուժեղ ա» ով էլ որ դա ասի, քանի որ Ավետարանում լավ ներկայացված է Հիսուսի օրինակով թե ինչպիսին պետք է լինի Սերը ու թե ինչպես պետք է սիրել ու եթե անտեսվում է այդ մեծ օրինակն ու վերցվում այն թույլ մարդկանց օրինակներն ու դրանց վրա հիմնվելով ասում ենք որ «Վախը սիրուց ուժեղ ա» ուրեմն լիովին չենք հասկացել որ Հիսուսն իր սիրով հաղթեց այլ ոչ թե պարտվեց ու որ վախը թույլ մարդկանց զենքն է սեփական էգոն պաշտպանելու համար...
(թեմայից կրկին շեղվել ենք, կներեք, էլ չեմ անի) :)

_DEATH_
26.08.2008, 16:52

Եթե մարդ հավատում է աստծուն, ուրեմն իմ կարծիքով ոչ մի բանից չպետք է վախենա ու ոչ մեկին չպետք ա ատի: Հետևաբար ես տենց եմ մտածում, վախը սիրուց ուժեղ ա, իսկ մարդ ոչ մի վախ չպետք ա ունեն ա, ոչ մեկին չպետք ա ատի, միայն սեր, նույնիսկ իր սեփական թշնամու հանդեպ: Եթե մենակ վախ ու ատելություն լիներ աշխարհը շուտվանից կործանված կլիներ:
Իսկ ինչ վերաբերում ա 2Pac-ի հաջողություններին, ես ուղակի ցավում եմ, որ որոշ մարդիկ առանձ հասկանալու դատում են մարդկանց, ինչպիսին 2Pac-նա, ախր հենց Ավետարանում բացատրված ա, որ դատել չի կարելի: Bob Dole անունով մեկը համբավ ձեռք բերելու համար 2Pac-ի երգերը սկսեց քննադատել, բայց դրանով ոչ մի լավ բանի չհասավ: 2Pac-ը նրա մասին ասումա «Ես ոչ մի հարգանք չունեմ նման մարդկանց հանդեպ, համոզված եմ, որ ինքը չի էլ պատկերացնում ինչի մասին ա խոսում, ուղակի կարդում ա բառերը թղթի վրաից, որ իրան ինչոր մեկը տվել ա, բայց ամեն դեպքում նա լավ մարդ ա, ինձ պետք կգա որպես պապ, տարիքն առած մարդ, որը միայն անհեթեթություն է կարում ասել»:
Մարդիկ երաժշտական կռթություն են ստանում, զարմանում են ինչի համար չի ստացվում համբավ ձեռք բերել, պատճառը միակն ա, իրանք ասելու ոչ մի բան չունեն, հորինում են ինչոր անհայտ բան ու իրանց հետաքրքրումա մենակ փողը և համբավը, ես այդպիսի երգիչների երգածի ու իմ հոգու մեջ ոչ մի կապ չեմ տեսնում: Իսկ 2Pac-ին ստիպում էր երգել այն ցավը, որի միջով անցել էր մանկուց, իսկ հաջողության հասավ, որովհետև շատ բարեսիրտ ու խոցելի մարդ էր, որը փորձում էր հակառակը երևալ: Ես համոզված եմ, որ ցանկացած մարդ կարող է իրա հոգու կապը գտնել 2Pac-ի երգածի հետ, պատահական մարդը իրա հանցագործ աշխարհի մասին երգածը լսելուց հանցագործ չի դառնա, որը իդեպ նա անում էր երեխաներին հանցագործ աշխարհից ու նառկոտիկներից կտրելու համար: իսկ հանցագործ ասելով 2Pac-ը բոլորովին էլ նկատի չունի նրան, ով ցանկացած պահի պատռաստ է մարդու վիզը կտրել, այլ նրան ով իր կամքից անկախ հայտնվել է անհույս վիճակում: Ինքը ուրիշ ճանապարհ ուղակի չէր տեսնում Ամերիկայի կործանարար հանցագործ աշխարհի դեմն առնելու համար: Աստված իրան որ պաշտպանվում էր դրանում կասկած չունեմ, 5 անգամ կրակում են վրան վտանգավոր տեղեր, մենակ երկու անգամ գլխին ու դրանից հետո մարդը ողջ և առողջ շարունակում ա իր գործը: Իսկ իր մահի մասին, որ 25 տարեկանում պետք ա մահանա, ինքը ասում էր, այդպիսի ճակատագիր ուներ վերեվից եկած, դրա համար ոչ մի վարկյան չէր կորցնում և մինչ ուրիշ երգիչները շաբաթում կամ նույնիսկ մեկ ամսում ձայնագրում են մեկ երգ, 2Pac-ը օրական 3 երգ, որ երբ ժամանակը գար, ամենինչ պատռաստ լիներ:
2Pac-ը ամենինչի մասին երգում ա, իր տեսած դաժան աշխարհի, իր հայրենիքի, իր մորը նվիրված երգ ունի, ավելի լավ օրերի: Դժվար թե մեկը փնտրի ու ինչոր մի տեղ հոգու կապը չտեսնի: Իսկ այդպիսի մարդիկ ամեն դարում չեն ծնվում:

Շատ ներողություն, եթե թեմայից մի քիչ շեղվեցի:

Ra$Ta
26.08.2008, 17:37
Նախապես ներողություն եմ խնդրում թեմայից շեղվելու համար, պարզապես կարծում եմ _DEATH_-ի գրառման մեջ վրիպակ է տեղի ունեցել, այլապես չեմ հասկանում ինչպես կարելի է գովել Աստվածաշունչը աչքի առաջ ունենալով Հիսուսի օրինակն ու ասել Շատ կարևոր մի բան եմ հասկացել «Վախը սիրուց ուժեղ ա» գուցե սխալ է գրվել և պետք է լիներ
«Սերը վախից ուժեղ ա»:think
Հիմա ակամայից մի պահ պատկերացրեցի ինքս ինձ թե ինչ տգեղ կհնչի վախը և ինչ գեղեցիկ սերը:8
չէ որ Սերը մեղեդի է գեղեցիկ ու ներդաշնակ:love

Ստեղ ուրիշ կողմ կա պատասխանի , երբ դու սիրում ես վախը շատ ուժեղ կարողա չարտահայտվի , կամ ընդհանրապես չարտահայտվի , սխալ չեն ասում էլի որ սիրող մարդը շեղումներ ունի , իսկ երբ չես սիրում այդ ժամանակ վախը կառաջանա , էտ ժամանակ բնազդներով ես շարժվում

Մեղապարտ
29.08.2008, 01:27
Իմ կարծիքով երաժշտությունը մարդու և բնական տարրերքների զուգախաղն է որը արտահայտվում է տարբեր ելեւեջների միջոցով,ինչ արժե Մոցարտի ռեքվիեմը ,վախի և սիրո բացարձակ միացում :

Orion
31.08.2008, 02:32
Ապրի 2Pac-ը որ քո մեջ էտպես լավ ցանկություններ է առաջացրել
:)

2PAC-ը մահացելա 12 տարի առաջ;)

Իսկ գիտե?ք, թե ինչպես է մարդու մեջ առաջանում երաժշտություն, ինչպես է հոգին խոսում նոտաներով, որոնք այնքան հետաքրքիր ձևով են դասավորվում, որ...
Երաժշտությունը մարդու ապրումներն արտահայտող ամենաիսկական ձևն է

dvgray
31.08.2008, 03:20
2PAC-ը մահացելա 12 տարի առաջ;)

:o Ներողություն եմ խնդրում: Չիմացության պատճառով էր :oy

Vive L'Armenie
01.09.2008, 18:19
Ի՞նչ եք կարծում արդյո՞ք ճիշտ չէ՝

Երաժշտությունը մտածել չի կարող, բայց նա կարող է մարմնավորել միտքը...:)

Adam
17.09.2008, 11:45
Համամի՞տ եք, որ երաժշտությունը հանում է մարդուն դեպրեսիայից որոշ չափով, բուժում նեվրոզներ, սթրեսներ և այլն...
էն օրը խանութում տեսա մի դիսկ, որը հատուկ Ռուսաստանից բերված՝ նրանց չգիտեմ ինչ ընկերության պեչատով բանով, որ բուժում է սթրեսներ:
Հետաքրքրությամբ վաճառողին հարցրի, թե ինչ ա. պատասխանեց, որ մեղմ ինչ-որ նոտաներ են հնչում ծովի ալիքների ձայնի հետ մեկտեղ ու դա լսելով, մարդիկ ազատվում են տարբեր տեսակի դեպրեսիաներից: Հավատու՞մ եք: Ես տենց բան չէի լսել, շատ զարմացա:

Մարկիզ
17.09.2008, 11:52

Որ բուժում է՝ ոչ, որ կօգնի եւ կնպաստի լավացմանը կամ առողջացմանը՝ այո…

ars83
17.09.2008, 12:00
Համամի՞տ եք, որ երաժշտությունը հանում է մարդուն դեպրեսիայից որոշ չափով, բուժում նեվրոզներ, սթրեսներ և այլն...

Նայած երաժշտություն և նայած մարդ։

Հետաքրքրությամբ վաճառողին հարցրի, թե ինչ ա. պատասխանեց, որ մեղմ ինչ-որ նոտաներ են հնչում ծովի ալիքների ձայնի հետ մեկտեղ ու դա լսելով, մարդիկ ազատվում են տարբեր տեսակի դեպրեսիաներից: Հավատու՞մ
եք: Ես տենց բան չէի լսել, շատ զարմացա:
Չէի ասի, որ ծովի ալիքների ձայնը կամ մեղմ, ցածրահունչ երաժշտությունն ինձ, մասնավորապես, օգբում են լիցքաթափվել, խաղախվել։ Օրինակ, երբեմն վայելում եմ Ռախմանինովի կամ Սկրյաբինի երաժշտությունը (որը այնքան էլ «մեղմ» և «նուրբ» չի հնչում) և հանգստանում։
Ընդհանուր առմամբ, ինձ վրա «բուժիչ» ազդեցություն են գործում դասական երաժշտությունը և հայկական Պատարագը։

Երկնային
17.09.2008, 12:00
Համամի՞տ եք, որ երաժշտությունը հանում է մարդուն դեպրեսիայից որոշ չափով, բուժում նեվրոզներ, սթրեսներ և այլն...
էն օրը խանութում տեսա մի դիսկ, որը հատուկ Ռուսաստանից բերված՝ նրանց չգիտեմ ինչ ընկերության պեչատով բանով, որ բուժում է սթրեսներ:
Հետաքրքրությամբ վաճառողին հարցրի, թե ինչ ա. պատասխանեց, որ մեղմ ինչ-որ նոտաներ են հնչում ծովի ալիքների ձայնի հետ մեկտեղ ու դա լսելով, մարդիկ ազատվում են տարբեր տեսակի դեպրեսիաներից: Հավատու՞մ եք: Ես տենց բան չէի լսել, շատ զարմացա:

Ռելաքս երաժշտությունն ա, Ադամ ջան… :)
Մեղմ հանգստացնող ձաներ են, ծառերի խշշոց, ալիքների, կաթիլների ձայնը, թռչյունների ճռվողյուն… այսինքն` բնությունից վերցրաց ձայներ են, որ մերթ-մերթ ուղեկցվում են ինչ-որ նոտաներով… :love
Ինքը չեմ կարծում, թե բուժում ա, բայց հաստատ հանգստացնում ա նյարդերը, թեթևացման ու խաղաղության զգացում ա… ինքս լսել եմ, ու շատ դուր ա եկել, անջատվում ես ու քեզ տանու~մ ա ինչ-որ տեղ` քաղաքի աղմուկից ու փոշուց հեռու-հեռու…

Մարկիզ
17.09.2008, 12:06
Ինձ թվում է, որ բաժինը ճիշտ չէ ընտրված:
Իսկ եթե այնուամենայնիվ, կարծում եք, որ թեման բաժնին համապատասխանում է, ճիշտ կլինի, եթե «բուժում է հոգեկանը» բառակապակցությունը փոխարինվի, օրինակ՝ «բարենպաստ ազդեցություն է գործում հոգեկանի վրա» արտահայտությամբ…

Մանոն
17.09.2008, 12:35
Եթե հավատանք թերթերին, հիմա բժշկության մի երիտասարդ ճյուղ կա՝ երաժշտաթերապիա, որն օգնում է ոչ միայն հոգեբանական տեսակետից, այսինքն հանում սթրեսներից, դեպրեսիաներից, այլ նաև բուժում է որոշ հիվանդություններ: Ակումբցիներից մեկը, չեմ հիշում որ թեմայում , մեջբերել էր, թե օրինակ Մոցարտի Ռեքվիեմը հատկապես ո՛ր հիվանդներին է խորհուրդ տրվում լսել:
Ընդհանուր առմամբ հավատում եմ, որ երաժշտությամբ կարելի է լիցքաթափվել, ներշնչվել, որ այն օգնում է ինչ-որ բուժումների՝ ավելի արդյունավետ ներգործել հիվանդի վրա, օգնում է շուտ ապաքինվել: Բայց կարծում եմ, որ առանց այդ բուժումների լոկ երաժշտություն լսելով՝ հնարավոր չէ բուժվել:

Katka
17.09.2008, 13:14
Ինձ չի օգնում, ես կասեի խանգարում է: Կարծում եմ այստեղ մեծ նշանակություն ունի նաև ներշնչանքը::)

Երկնային
17.09.2008, 13:21
Ինձ չի օգնում, ես կասեի խանգարում է: Կարծում եմ այստեղ մեծ նշանակություն ունի նաև ներշնչանքը::)

ներշնչանքը ամեն տեղ էլ մեծ նշանակություն ունի. ամենաազդեցիկ զենքը. որ մարդ կարող է օգտաործել ուրիշների և ինքն իր դեմ… :)

իրոք ներշնչանքը մեծ դեր ունի այստեղ, նաև նախասիրությունները… :)

Katka
17.09.2008, 13:25
ներշնչանքը ամեն տեղ էլ մեծ նշանակություն ունի. ամենաազդեցիկ զենքը. որ մարդ կարող է օգտաործել ուրիշների և ինքն իր դեմ… :)

իրոք ներշնչանքը մեծ դեր ունի այստեղ, նաև նախասիրությունները… :)

Գիտես թեև ինձ չի օգնում, բայց կարծում եմ բժշկական տեսանկյունից մի փոքր նախասիրությունները երկրորդ պլան են մղվում, ասենք հառդ ռօքը գուցե օգնի սթրեսի ժամանակ, բայց դեպրեսիայի, այն էլ խորը, մի փոքր կասկածում եմ, թեև ինչ իմանաս:)

StrangeLittleGirl
17.09.2008, 17:47
Չգիտեմ՝ ինչքանով է բուժում, բայց որ կարող է մարդուն հոգեկան հիվանդ դարձնել, ապացուցված բան է: Մեր հոգեբանության դասախոսը պատմում էր, որ սովետի ժամանակ այլախոհներին տանում էին հոգեբուժարաններ, փակում մի սենյակում ու ամբողջ օրը նույն երաժշտությունը միացնում: Արդյունքում բոլորովին առողջ մարդը հոգեկան հիվանդ էր դառնում:

Yellow Raven
17.09.2008, 21:06
Ես կասեի նույնիսկ հակառակը` կարող է գցել դեպրեսիոն վիճակների մեջ:
Չնայած ամեն ինչ էս կյանքում կախվածա մարդուց... :hi

Ջուզեպե Բալզամո
18.09.2008, 03:49
Ակումբցիներից մեկը, չեմ հիշում որ թեմայում , մեջբերել էր, թե օրինակ Մոցարտի Ռեքվիեմը հատկապես ո՛ր հիվանդներին է խորհուրդ տրվում լսել:

Մահամերձ հիվանդներին ;)
Իսկ հիմա լուրջ, մարդու զգայական աշխարհի վրա ազդեցություն թողնող ցանկացած բան (երաժշտություն, կերպարվեստ, գրականություն, և այլն) կարելի է օգտագործել մարդուն բերելու հոգեկան հավասարակշռության, կամ ընդհակառակը … կարևորն այն է թե նման "թերապիա" օգտագործող "թերապեվտն" ինչ նկատառումներ ունի: Ինչ կոնտեքստ (բառի հայերենը չհիշեցի, հուշեք խնդրեմ) է դնում լսելիք երաժշտության մեջ: Նույն երաժշտության հանդեպ նախատրամադրվածություն ստեղծով, կարելի է և խաղաղեցնել և խռովել մարդու հոգին:

comet
18.09.2008, 09:06
Չգիտեմ՝ ինչքանով է բուժում, բայց որ կարող է մարդուն հոգեկան հիվանդ դարձնել, ապացուցված բան է: Մեր հոգեբանության դասախոսը պատմում էր, որ սովետի ժամանակ այլախոհներին տանում էին հոգեբուժարաններ, փակում մի սենյակում ու ամբողջ օրը նույն երաժշտությունը միացնում: Արդյունքում բոլորովին առողջ մարդը հոգեկան հիվանդ էր դառնում:

Իրոք որ:ok Մեկ էլ տեսար լավ տրամադրություն ես ունենում ու մի երաժշտություն ես լսում, որը ինչ-որ տխուր հիշողություններ է բերում կամ էլ կպնում է հոգուդ էն մութ անկյուններում թաքնված լարերին ու... ըհը... վատ տրամադրությունը պատրաստ է:(
Բայց և այնպես առանց երաժշտություն կյանք չկա: Կարող եք պատկերացնելո մեր կյանքը առանց երաժշտության:? Իհարկե չէ:)

ars83
18.09.2008, 12:02
կոնտեքստ (բառի հայերենը չհիշեցի, հուշեք խնդրեմ)
համատեքստ

Narinfinity
22.09.2008, 15:48
Ամեն օր շփվում ենք տասնյակ մարդկանց հետ, մեկի հետ գործնական նպատակներով, մեկի հետ զվարճանալու, մյուսի հետ էլ մտերիմ զրույցներ անցկացնելու։ Հարցը հետևյալն է։ Արդյոք կարե՞լի է դասակարգել այդ մարդկանց ըստ երաժշտական նախասիրությունների։ Ես կարծում եմ մարդու երաժշտական նախասիրությունները, շատ մեծ կապ ունեն նրա ներքին աշխարհի հետ։ Ասենք եթե մարդը լսում է ջազ, երևի թե նա ավելի հանգիստ բնավորություն ունի, քան ասենք ռեպ լսողը։ Ճիշտ է սրանով չի վորոշվում թե ով է ավելի լավ մարդ։ Ուղղակի ուզում եմ փորձենք հասկանալ երաժշտության և մարդու ներքին աշխարհի կապերի մասին։ Արդյո՞ք ճիշտ է, որ ռեպ լսողները շատ ցուցադրական բաներ ունեն։ Արդյո՞ք ճիշտ է, որ ջազ լսողները ավելի ռոմանտիկ, հանգիստ և երազկոտ են լինում։

Իսկ ի՞նչպես եք վերաբերվում այն մարդկանց, ովքեր իմանալով, որ զրուցակիցը ռաբիս է լսում, ուղղակի դադարում են նրա հետ շփվել։ Կարծում եք սա ճի՞շտ է։

Թեմայից մի փոքր շեղվեմ՝ մի փոքրիկ պատմություն պատմեմ։

Մի քանի օր առաջ, սրճարանում մի աղջկա հետ ծանոթացա՝ ռոքի սիրահար էր։ Խոսեցինք, խոսեցինք, մեկել հարցրեց թե ինչ երաժշտական նախասիրություններ ունեմ։ Ասացի, որ ռաբիս եմ սիրում։ Մոտ մի 3 րոպեից ինքը գնաց։ Գնաց այն պատճառով, որ ես ասացի, "ռաբիս եմ սիրում"։ Նույնիսկ ցանկություն էլ չկար, հետ կանչել, ասել որ իրականում ես ռաբիս չեմ սիրում։ Այդպիսի մարդկանց հետ ինձ հաճելի չի շփվել։ Ինչպես կարելի է մարդու մասին կարծիք կազմել, միայն այն բանից, թե ինչ երաժշտություն է սիրում։

Կարծում եմ երաժշտական նախասիրությունները որոշ բաներ են հուշում, մարդու բնավորության նեղ գծերի մասին։ Բայց նորից եմ ասում դա դեռ շաաաաատ քիչ է մարդու մասին կարծիք կազմելու համար։ Համաձայն չե՞ք։

Խնդրում եմ թեման չփոխակերպել, ինչ որ հակառաբիս թեմայի։ Շատ շատերը, նաև ես, ռաբիս երաժշտություն չենք սիրում, բայց դա դեռ չի նշանակում, որ այն վատն է, ուղղակի պետք է հասկանալ երաժշտության այդ յուրօրինակ ոճը։ :)

Ինձ թվում է, որ երաժշտությունը մի առանձին լեզու է, որով մենք զգում ենք գործիքների հրաշք <<ճարտասանությունը>>, իհարկե երաժշտությունը կախված իր տեսակից կապված է մարդու հոգեկան աշխարհի հետ և դատելով նրա նախընտրած տեսակից կարելի է ասել թե ինչպիսի բնավորության գծերի է հակված այդ պահին, քանի որ երաժշտությունը ներգործում է մարդու վրա և այն կարող է ունենալ բացառապես տարբեր հետևանքներ, կախված բազմաթիվ հանգամանքներից,
Ես սիրում եմ առավելապես դասական երաժշտություն, բայց լսում եմ նաև ջազ և այլն...
Երաժշտությունը մի լեզու է, հաղորդակցման միջոց, որով մեզ են հասնում բազմաթիվ մտքեր, զգայական տարբեր բնուրոշումներով ուղեկցվող,
Այնպես, որ երաժշտությունը դեռ ասելիք շատ կունենա... թե մարդու մասին, թե ընդհանրապես կյանքում` որպես լեզվամտածողության մի եզերք...:B

Narinfinity
24.09.2008, 08:35
Համամի՞տ եք, որ երաժշտությունը հանում է մարդուն դեպրեսիայից որոշ չափով, բուժում նեվրոզներ, սթրեսներ և այլն...
էն օրը խանութում տեսա մի դիսկ, որը հատուկ Ռուսաստանից բերված՝ նրանց չգիտեմ ինչ ընկերության պեչատով բանով, որ բուժում է սթրեսներ:
Հետաքրքրությամբ վաճառողին հարցրի, թե ինչ ա. պատասխանեց, որ մեղմ ինչ-որ նոտաներ են հնչում ծովի ալիքների ձայնի հետ մեկտեղ ու դա լսելով, մարդիկ ազատվում են տարբեր տեսակի դեպրեսիաներից: Հավատու՞մ եք: Ես տենց բան չէի լսել, շատ զարմացա:

Ես լսել եմ նմանատիպ ստեղծագործություններ, ու հաստատում եմ, որ դրանց հնչյունները ստիպում են, որ ազատ զգաս, մոռանաս բոլոր սահմանափակումները և սավառնելով հեռուները սլանաս, տեսնես աշխարհներ ու ֆանտաստիկ ու բարի եզերքներ, ուր ամենքն էլ իրար սիրում և գործում են հանուն ընդհանուր երջանկության հաղթանակի...
Կյանքում այդքան թեթև ու վստահ չէի զգացել, թվում էր, թե շատ վաղուց Երկրի վրա չեմ եղել ու հյուր եմ եկել... հետո երբ նորից հիշում ես, որ կյանքը լի է դաժան ու սրիկա մարդկանցով, ապա հիսթափություն ես ապրում, բայց պետք է պայքարել հանուն նրա, ինչը մեր երազներով հյուսեցինք ու կուզենայինք, որ իրականում դա լինի...;)
Ճանապարհորդիր ու կհասկանաս, թե որքան մեծ է ու հետաքրքիր աշխարհի կյանքը, ինքը` մարդը, բայց զգուշությունով միշտ զինված, քանի որ գիշատիչները շատ են...:(

Ֆրեյա
24.09.2008, 09:39
Համամի՞տ եք, որ երաժշտությունը հանում է մարդուն դեպրեսիայից որոշ չափով, բուժում նեվրոզներ, սթրեսներ և այլն...
էն օրը խանութում տեսա մի դիսկ, որը հատուկ Ռուսաստանից բերված՝ նրանց չգիտեմ ինչ ընկերության պեչատով բանով, որ բուժում է սթրեսներ:
Հետաքրքրությամբ վաճառողին հարցրի, թե ինչ ա. պատասխանեց, որ մեղմ ինչ-որ նոտաներ են հնչում ծովի ալիքների ձայնի հետ մեկտեղ ու դա լսելով, մարդիկ ազատվում են տարբեր տեսակի դեպրեսիաներից: Հավատու՞մ եք: Ես տենց բան չէի լսել, շատ զարմացա:

Օրինակ, ես մի ԴՎԴ ունեմ յոգայի պարապմունքներով, դրա մեջի երաժշտությունը/ձայները իմ վրա կախարդական ազդեցություն են թողնում: Միանգամից ներվային լարվածությունը հանում են:
Նույն էֆֆեկտներն ունի դասական երաժշտությունը, իհարկե, ոչ բոլոր ստեղծագործությունները, բայց հիմնականում Մոցարտի, Վիվալդիի, Բախի, Գրիգի երաժշտությունը իմ վրա շատ դրական է ազդում:P

Ariadna
24.09.2008, 09:59
Անձամբ ես, երբ ներվայնացած եմ լինում, կամ վատ տրամադրություն ունեմ, չեմ կարողանում լսել երաժշտություն, միայն լռություն եմ ուզում, ինձ միայն լռությունն ա բուժում, երևի իմը շատ ծանր դեպք ա :D

ihusik
25.09.2008, 02:26
Մոդերական. Երկու թեմաներ «Երաժշտության և մարդու հոգու կապի բանաձևը» և «Երաժշտությունը բուժում է հոգեկանը» միացվել են իրար, քանզի նույնն են իմաստով և կարող են հաջողությամբ քննարկվեն հենց այս թեմայում նույնպես առանց երկու թեման իրարից առանձնացնելու։
Հաջող ու արդյունավետ քննարկում եմ մաղթում նաև հետագայում... ;)

Narinfinity
26.09.2008, 10:22
Անձամբ ես, երբ ներվայնացած եմ լինում, կամ վատ տրամադրություն ունեմ, չեմ կարողանում լսել երաժշտություն, միայն լռություն եմ ուզում, ինձ միայն լռությունն ա բուժում, երևի իմը շատ ծանր դեպք ա :D

Ծանր, թե ոչ, երևի ոչ,
Լռությունը, թույլ է տալիս սեփական մտքերով խոսել ինքդ քեզ հետ և այդ զրույցի ընթացքում դու զբաղվելով խորանում ես այդ մտքերով ու մոռանում քեզ ներվայնացրած մտքերը,
Դա ավելի արդյունավետ տարբերակ եմ համարում ներվային համակարգի խաղաղ ներդաշնակությանը հասնելու համար...;)

Ariadna
26.09.2008, 11:09

Իհուսիկն էլ ինձ ասեց, որ իմը բուժվող դեպք ա :)

Narinfinity
01.10.2008, 10:32
Իհուսիկն էլ ինձ ասեց, որ իմը բուժվող դեպք ա :)

Բայց, երևի վատ չի լինի, որ երաժշտությունն էլ լսես, իհարկե հանգիստ, խաղաղ և դրականին տրամադրող նոտաներով...
Կզգաս, որ մտքերդ դառնում են իմաստալից, գեղեցիկ շարադրված ու հասկանալի, նաև ներդաշնակ ... կսկսես մտածել ստեղծագործողի նման, մի բան ստեղծելու, մի լավ գործ կատարելու և ընդհանրապես նվիրելու, օգնելու մասին, ազատ ու անկախ ամեն ինչից...:think

Koms
01.10.2008, 11:16
Համամի՞տ եք, որ երաժշտությունը հանում է մարդուն դեպրեսիայից որոշ չափով, բուժում նեվրոզներ, սթրեսներ և այլն...
Միանշանակ այդպես էլ կա; փաստ է, որ օրինակ, կարող ես կոմպում ունենալ երգ-երաշտության տարբեր հավաքածուներ` ըստ տրամադրության, ու օրվա ընթացում լսես ու հոգեկան մեծ հանգստություն զգաս այդ ամենից;

Samuella
07.10.2008, 00:33
Բարև բոլորին::)
Կարդացի թեման ամբողջովին ու շատ տխրեցի:
Բոլորս ինչ-որ մեզ շատ մեծ գիտակներ ենք համարում երաժշտության բնագավառում:
Խոսում ենք ռոքից, ջազից, ռեպից...
Խոսում ենք այնպիսի մեծություններից ինչպիսիք են Մոցարտ, Բեթովեն...
Հարգելիներս անշուշտ շատ ուրախ եմ, որ լսում եք բարցրակարգ երաժշտություն, բայց ցավում եմ նրա համար, որ ոչ ոք չի ուզում նույնիսկ հիշել այնպիսի մեծության ինչպիսին է Կոմիտասը:
Եվ ավելին ասեմ, ինչ-որ մեկը կարխծիք էր հայտնել, որ մենք Ասիական ժողովուրդ ենք ևլն...
ասեմ, որ "Հայ երաժշտությունը ողբ ու լաց չէ ու չի պարունակում ոչ մի կլկլոց, այն ուղիղ է ու մաքուր": Խոսքերը` Կոմիտաս:
Իսկ ռաբիսի սիրահարներին ուղղակի խորհուրդ մեկ անգամ դիտել սկզբից մինչև վերջ Վարդան Պետրոսյանի "Վերելք" ներկայացումը: Կարծում եմ շատ բան կպարզեք ինքներդ ձեր մեջ:
Եվ վերջապես, հաստատ իմացեք որ ազգայինը, այն ինչը որ քոնն է մինչև չհասկանաս օտարինը ի զորու չես ըմբռնել, իսկ եթե այդպես է ուրեմն դա քեզ ընդամենը թվում է:

Մանոն
07.10.2008, 18:51
Հարգելի Samuella, երաժշտությունն, ինչպես և արվեստը, սահմաններ չի ճանաչում… Եվ հետո կարծում եմ այս թեմայում քննարկվում են ոչ թե երիտասարդների նախասիրությունները, այլ թե ինչպես կարող է երաժշտությունն ազդել մարդու նյարդային համակարգի, տրամադրության վրա: Կարծում եմ ձեր առաջին իսկ գրառմամբ շտապել եք թերագնահատել մեր ակումցիների ճաշակն ու մակարդակը: Հուսամ այստեղ Դուք դեռ կգտնեք բազմաթիվ խոր ու զարգացած մարդկանց, ովքեր գուցե համապատասխանեն Ձեր պատկերացրած բարձր մակարդակին: