PDA

Դիտել ողջ տարբերակը : Ակումբը դատարանում



Նախարար
02.07.2007, 11:37
Ժողովուրդ տեսել եք, Հայաստանում գործում է վիրտուալ դատարան ու այդ դատարանում արդեն գործ են լսելու և չեք պատկերացնի թե ում գործը....

ՉԿՌԱՀԵՑԻՔ?????
"ԴԱՐ" ակումբին են դատի տվել, մտեք court.epac.am ու տեսեք ինչ է կատարվում:

Մանե
02.07.2007, 11:47
=>http://epac.am/court/YaBB.pl?num=1183361269:think

Վարպետ
02.07.2007, 11:48
Ուաու~, շատ հետաքրքիր է, կարելի է խաղալ:

Ներսես_AM
02.07.2007, 11:48
Ժողովուրդ տեսել եք, Հայաստանում գործում է վիրտուալ դատարան ու այդ դատարանում արդեն գործ են լսելու և չեք պատկերացնի թե ում գործը....

ՉԿՌԱՀԵՑԻՔ?????
"ԴԱՐ" ակումբին են դատի տվել, մտեք court.epac.am ու տեսեք ինչ է կատարվում:
Ապրես Նախարար ջան։
Նենց էլ անմեղ անմեղ ասում ես, ոնցոր դու հեչ կապ չունես դրա հետ։

John
02.07.2007, 11:48
Ժողովուրդ տեսել եք, Հայաստանում գործում է վիրտուալ դատարան ու այդ դատարանում արդեն գործ են լսելու և չեք պատկերացնի թե ում գործը....

ՉԿՌԱՀԵՑԻՔ?????
"ԴԱՐ" ակումբին են դատի տվել, մտեք court.epac.am ու տեսեք ինչ է կատարվում:
դատի տվողն էլ փաստորեն դու ես… համոզված եմ, որ դատավորն էլ ես դու, սայթը սարքողը կամ պատվիրողը նույնպես… ի՞նչ ես ուզում դրանով ապացուցել… դու դատի ես տալիս Ակումբին, որ նա չի՞ հետևում իր կարոնադրությանը… իսկ ո՞վ ես դու… քո ի՞նչ գորքն է… գնա, քո դատարանում ում ուզում ես դատի տուր… ի՞նչ ես շահելու… դու այնքան հեռատես մարդ ես, որ երկուշաբթի օրն ես դատի տվել Ակումբին… էլ չասեմ, թե խի ես տենց արել…

Root
02.07.2007, 11:50
Հետաքրքիրա .... փաստորեն վերջին անգամ ֆորումը "ջարդած" ազերիները հիմա նոր ֆորում են բաց էլ .. ու բոլորվին գրագետ հայերենով ու իրավաբանական տերմինալոգիայով հենց առաջին իսկ դատալսումով ուզում են դատել ակումբը ? (իմացածներն էլ ետա էլի մի հատ Պեռլով ֆորում :D)

Վատ չի ... են օր մի ամերիացի մարդ էլ դատի էր տվել ... Ասծոն, մեղադրելով նրան որ առանց իր կամքը իմանալու է վերջինս իրեն կյանք պարգևել .. և ամերիկյան դատավորները ընդունել էին այդ հայցը:
Աշխարհը կամաց կամաց մտնում է դեմոկրատիայի սրման ամենակրիտիկական պահին, որից հետո ինչպես միշտ կամ գալիս է բռնապետությունը կամ էլ ցիվիլիզացիայի վերջը :
Մարդ կա աշխարհն է շալակած տանում մարդ էլ կա .. մարդա ման գալիս դատի ...

Նախարար
02.07.2007, 11:51
դատի տվողն էլ փաստորեն դու ես… համոզված եմ, որ դատավորն էլ ես դու, սայթը սարքողը կամ պատվիրողը նույնպես… ի՞նչ ես ուզում դրանով ապացուցել… դու դատի ես տալիս Ակումբին, որ նա չի՞ հետևում իր կարոնադրությանը… իսկ ո՞վ ես դու… քո ի՞նչ գորքն է… գնա, քո դատարանում ում ուզում ես դատի տուր… ի՞նչ ես շահելու… դու այնքան հեռատես մարդ ես, որ երկուշաբթի օրն ես դատի տվել Ակումբին… էլ չասեմ, թե խի ես տենց արել…

Այ քեեեեզ բաաաան
Բայց ինչ կապ ունեմ ես? ես տեսա, զարմացա և որոշեցի Ձեզ տեղյակ պահել:
Ինչի եք նման կարծիքի ????

Մանե
02.07.2007, 11:52
Միանշանակ համոզված եմ,որ դատի տվողը դու ես…հա ի՞նչ,իմա՞ստը
Մի խոսքով լավ բան չես անում:[;)
Իսկ,կներես,որտեղից ես իմացել էդ կայքի մասին?
Մեկ էլ եթե դժվար չի,անունդ կասես?

Guest
02.07.2007, 11:52
:D եՌնեկ մաՌդկանց հավեսին…

Վարպետ
02.07.2007, 11:54
Արմեն Վարդանյան անունը բավարար չէ հայցադիմում ընդունելու համար, նույնիսկ եթե այն վիրտուալ է: Բնակության վայր, անձնագրային տվյալներ եւ հեռախոսահամար: Տեսնենք` ով է այն տղամարդը...

Նախարար
02.07.2007, 11:54
Միանշանակ համոզված եմ,որ դատի տվողը դու ես…հա ի՞նչ,իմա՞ստը
Մի խոսքով լավ բան չես անում:[;)
Իսկ,կներես,որտեղից ես իմացել էդ կայքի մասին?

Դե լավ ելիիի
Ժողովուրդ ջան ախր այդ դատարանը ընդամենը վիրտուալ ու ոչ պարտադիր բնույթ կրող է: Հավանաբար ինչ որ միջնորդ դատարանը և եթե ակումբը չհմամաձայի մասնակցել ուրեմն որևէ նիստ չի լինի: Համենայն դեպս այնտեղ այդպես է ասվում:

Կայքի մասին իմացել եմ հենց այս ակումբից, ներքեևի գովազդում մի երկու օր առաջ եմ տեսել ու սկսել էի ուսումնասիրել, մեկ ել այսօր տեսնեմ ...

Root
02.07.2007, 11:54
Այ քեեեեզ բաաաան
Բայց ինչ կապ ունեմ ես? ես տեսա, զարմացա և որոշեցի Ձեզ տեղյակ պահել:
Ինչի եք նման կարծիքի ????

ՀԱՅԿԱԿԱՆ ՎԻՐՏՈՒԱԼ ԴԱՏԱՐԱՆԻՆ

Հայցվոր` Արմեն Վարդանյան
naxarar@mail.ru

Պատասխանող` "ԴԱՐ" Ակումբ ֆորում
Ֆորումի ղեկավար` Արտակ Հարությունյան
www.akumb.am
artak.harutyunyan@gmail.com


Երևի սրանից ենթադրեց :D:D:D իսկ դու չես ենթադրում ?:D:D:D

Ներսես_AM
02.07.2007, 11:56
Այ քեեեեզ բաաաան
Բայց ինչ կապ ունեմ ես? ես տեսա, զարմացա և որոշեցի Ձեզ տեղյակ պահել:
Ինչի եք նման կարծիքի ????
Հայցվոր` Արմեն Վարդանյան
naxarar@mail.ru

վախխխխխխխխխ
Էս բոլոր հանրապետականներն են սենց սիրում իրանց միամիտի տեղ դնել .... մենք ել ավելի վերան միամիտ ենք էլի

naxarar@mail.ru Էս երևի իմ մայլնա չէ՞

Մանե
02.07.2007, 11:56
ՀԱՅԿԱԿԱՆ ՎԻՐՏՈՒԱԼ ԴԱՏԱՐԱՆԻՆ
Հայցվոր` Արմեն Վարդանյան
naxarar@mail.ru
Պատասխանող` "ԴԱՐ" Ակումբ ֆորում
Ֆորումի ղեկավար` Արտակ Հարությունյան
www.akumb.am
artak.harutyunyan@gmail.com
Երևի սրանից ենթադրեց :D:D:D իսկ դու չես ենթադրում ?:D:D:D
:D
Նախարար,բայց եթե դու չես/:D:D:D/,տենց էլ չասեցիր որտեղից իմացար:P
Լավ,տեսա:[

Նախարար
02.07.2007, 11:59
:D
Նախարար,բայց եթե դու չես/:D:D:D/,տենց էլ չասեցիր որտեղից իմացար:P
Լավ,տեսա:[

Իսկականից ելի իմ մայիլն է :D:D
Լավ դե ինչ կապ ունի թե ով է?

Vahe
02.07.2007, 11:59
Այ քեեեեզ բաաաան
Բայց ինչ կապ ունեմ ես? ես տեսա, զարմացա և որոշեցի Ձեզ տեղյակ պահել:
Ինչի եք նման կարծիքի ????

Ոչ անունդ գիտեմ, ոչ ազգանունդ, բայց էլ. հասցեդ ոնց որ քեզ վառեց
հայցվոր՝ naxarar@mail.ru

Լավ բան չես արել:

John
02.07.2007, 11:59
Ժող, ես թեման պետքա փակել… անիմաստա լրիվ… իսկ «հարգելի» նախարարը իրան չգիտեմ ինչի տեղ ա դրել…

Root
02.07.2007, 12:00
Էս բոլոր հանրապետականներն են սենց սիրում իրանց միամիտի տեղ դնել .... մենք ել ավելի վերան միամիտ ենք էլի


Չէ ես գրքուկով հանրապետական եմ բայց լավ էլ նենց բիթի տղա եմ :D:D:D:D

John
02.07.2007, 12:00
Իսկականից ելի իմ մայիլն է :D:D
Լավ դե ինչ կապ ունի թե ով է?
ինչ միամիտ ես… տեսնես որ մի հիմարն է ապօրինաբար քո մայլը օգտագործում :D

Նախարար
02.07.2007, 12:01
Ոչ անունդ գիտեմ, ոչ ազգանունդ, բայց էլ. հասցեդ ոնց որ քեզ վառեց
հայցվոր՝ naxarar@mail.ru

Լավ բան չես արել:

Հա էլի, :D

Root
02.07.2007, 12:02
Թեմայից մի շեղվեք ...

ասում եք վոնց եք ժող ջան լոլ ... :D:D:D օֆֆտոպպպնեց եմ գտել քանի կարաք գրեք .. թե չէ կջնջեն~ :D:D:D:D

Մանե
02.07.2007, 12:02
Իսկականից ելի իմ մայիլն է :D:D
Լավ դե ինչ կապ ունի թե ով է?
Լավ էլի:[
Ուղղակի զզվելի է ձեր գրածները կարդալը:[
Ամոոոոոոոոոոոոոոթթթթթթթթ ա,գոնե էլ մի խոսացեք:[/հուսով եմ ձեր իրավունքները չեմ ոտնահարում,կամ էլ եեթ ասենք թե ոտնահարում եմ,հետո ինչ?,կապ չունի:D/

Vahe
02.07.2007, 12:03
Հա էլի, :D

դե լավ է որ դու էլ ես էդ կարծիքին :D

Ներսես_AM
02.07.2007, 12:04
Չէ ես գրքուկով հանրապետական եմ բայց լավ էլ նենց բիթի տղա եմ :D:D:D:D
Նախադեպա եղել դրա համար եմ ասում։

http://www.akumb.am/showthread.php?p=269621#post269621

Որ մի ամիս ժխտեց ժխտեց ու մեկել պալիտ եղավ ։ Էս անգամ ավելի հեշտ էր բռնցնելը։

John
02.07.2007, 12:05
Թեմայից մի շեղվեք ...

ասում եք վոնց եք ժող ջան լոլ ... :D:D:D օֆֆտոպպպնեց եմ գտել քանի կարաք գրեք .. թե չէ կջնջեն~ :D:D:D:D
ԱՅՈ՜: ԿԵՑՑԵՆ ՕՖՖՏՈՊԻՍՏՆԵՐԸ: ՄԱՀ հիմարներին:

Root
02.07.2007, 12:08
Արա ախպեր ջան բայց ծուռը նստենք դուզը խոսանք էլի սենց թեմաներ էլ չլինեին մենք մեր գործից սենց հավեսով կտորվողը չէինք~ :) Հալալա մալոճ ,

Ավելացվել է 1 րոպե անց
Ահագին ուրախացա .. չնայած երեկ լաաավ խմած եմ եղել ու լաավ էլ ուրախացել եմ .. բայց ես ուրախացումը օյաղացման շրջանի առաջին ԱՆԴՈՆ... թու անդրանիկն էր :D:D:D:

Մանե
02.07.2007, 12:10
Միանում եմ:oy:P

Վարպետ
02.07.2007, 12:11
Դե լա~վ, դուք էլ... վրա եք տվել խեղճին: Հիմա մարդն ուզեցել է իր փոքրիկ ներդրումն անել իր ղեկավարության փառափանծ գործին: Դե պետք է մի բան անել, որպեսզի քեզ նկատեն? Ուղղակի հետո մի բան պետք է անել, որ հետագայում էրեխեքդ դա չնկատեն, նախարար: Հա, ի դեպ, նախարարը քո ստատուսն է, ինքնագնահատականը, թե երազանքը?

Root
02.07.2007, 12:12
Խեղճ Իսկոյան Աիդան որ իմանա որ իրա սայթի վրա տենց ֆորումա բացված տենաս քանի անգամ ինֆակտի ռիսկի առաջ կկանգնի հն ? կարողա իմանաք ?:D:D:D:D:D

Ուլուանա
02.07.2007, 12:46
Հետաքրքիր է... Մեր «նախարարը», փաստորեն, ձեռքերը ծալած չի նստում... :think Ի դեպ, բոլորովին չեմ զարմանա, եթե այդ վիրտուալ դատարանի հայցվորն ու դատավորը նույն մարդը լինեն...

Արշակ
02.07.2007, 13:06
Մոդերատորական։ Թեման փակվում է։ Առանց մեկնաբանությունների։