PDA

Դիտել ողջ տարբերակը : Արձակ. Թե ինչպես են հայերին ճանաչում օտարները



StrangeLittleGirl
21.08.2006, 18:04
15 րոպե ուշացումով մտա հիվանդանոց: Զզվում եմ այդ տրամվայներից: Առաջինը թեկուզ ժամանակին գա, երկրորդն ընդամենը մեկ րոպե շուտ գա, հիվանդանոց կհասնեմ ամբողջ 15 րոպե ուշացումով…
Ուսանողներն արդեն սկսել էին արյուն վերցնել: Ես նրանց էի փնտրում, որ միասին արյուն վերցնենք. դեռ ինքնուրույն վախենում եմ, բացի դրանից չեմ կարող հիվանդների հետ գերմաներեն խոսել:
Միջանցքում հետ ու առաջ էի անում, որ տեսնեմ որևէ սենյակից դուրս եկող ուսանողի ու նրան միանամ: Բժիշկ Բարտելսը՝ իմ պրակտիկայի ղեկավարը, մի քանի անգամ գնաց-եկավ, տեսավ, որ պարապ եմ, բայց զարմանալիորեն ոչինչ չասաց:
Ես էլ, չգիտես ինչու, որոշեցի բացել հենց 14-րդ սենյակի դուռը և տեսնել, թե ով կա այնտեղ: Ուսանողներից միայն Անդրեասն էր: Թեև նրա հետ ոչ մի անգամ չէի գնացել արյուն վերցնելու, այս անգամ ճարահատյալ նրան միացա. մինչև մյուսներին գտնեի, երկար ժամանակ կանցներ:
Պարզվեց, որ Անդրեասն անգլերեն չգիտի: Ժաննան էլ այդ օրը տանն էր մնացել, և ոչ ոք չկար, որ թարգմաներ: Ստիպված ձեռք ու ոտքով էինք իրար հետ խոսում, բայց կարևորը՝ հասկանում էինք:
Երբ «լավ» երակներ էին հանդիպում, ես էի արյուն վերցնում, իսկ դժվարները մնում էին Անդրեասին:
Մտանք 5-րդ սենյակ: Առաջին հիվանդը, որը մի ծերունի էր, այնքան էլ լավ երակներ չուներ: Այնուամենայնիվ, Անդրեասն առաջարկեց, որ ես վերցնեմ, սակայն հրաժարվեցի: Հիվանդը ժպտաց ու ինչ-որ բան ասաց գերմաներեն, որը ես չհասկացա: Անդրեասն իմ փոխարեն ասաց, որ գերմաներեն չգիտեմ (հասկացանք, որ չեմ հասկանում, բայց այդքանն արդեն սովորել էի), այլ անգլերեն եմ խոսում:
Հիվանդը ժպտաց և ջարդած անգլերենով ասաց, որ այդ լեզուն վատ գիտի: Ժպտացի: Ասաց, որ գեղեցիկ ժպիտ ունեմ: Այստեղ նրա անգլերենի գիտելիքները սպառվեցին, և նա անցավ գերմաներենի: Ինչ-որ բան ասաց Անդրեասին, իսկ վերջինս շուռ եկավ և ինձ հարցրեց.
- Albanian?
Պատասխանեցի.
- No, Armenian.
Հիվանդն այստեղ ոգևորվեց.
- Oh, Armenia!
Հետո գերմաներեն ինչ-որ բան ասաց, որը ես չհասկացա, չնայած շատ կուզենայի, իսկ Անդրեասն էլ, բնականաբար, չէր կարող թարգմանել…
Իսկ մյուս մահճակալին պառկած հիվանդն ավելացրեց.
- Armenia? Romantik!

Վերջ առաջին մասի

StrangeLittleGirl
21.08.2006, 18:20
Հաջորդ անգամ արդեն ժամանակին հասա հիվանդանոց և կարողա Քրիստիանի հետ գնալ արյուն վերցնելու, որը, բարեբախտաբար, անգլերեն խոսում է: Նորից նույն հիվանդի մոտ մտանք: Ինձ տեսնելով՝ բացականչեց.
- Armenia! You beautiful woman or girl, I… (ինչ-որ բառ հարցրեց Քրիստիանից և շարունակեց) I tough man.
Հետո նորից գերմաներենով շարունակեց, և ես ոչինչ չհասկացա ու, չգիտեմ ինչու, Քրիստիանին չխնդրեցի, որ թարգմանի:
Երբ արդեն արյուն վերցնելու գործն ավարտել էինք, Ժաննան եկավ: Շատ էի ափսոսում, որ ուշացել էր, որովհետև կուզեի իմանալ, թե ինչ էր ասում այն ծերունին հայերի մասին:
Բայց բախտներս բերեց, որ նորից պետք է նույն սենյակը մտնեինք, որովհետև Անդրեասը մյուս հիվանդին պետք է միզամուղ ներարկեր:
Այս անգամ բոլոր ուսանողներով այնտեղ էինք, սակայն Անդրեասն ու Քրիստիանն ինչ-որ բան մոռացել էին և գնացին բերելու: Այդ ընթացքում ես ու Ժաննան հայերեն ինչ-որ բան էինք քննարկում: Այն նույն հիվանդը, որն այդքան ոգևորվել էր իմ հայ լինելով, դարձավ Ժաննային և գերմաներեն հարցրեց.
- Դու՞ էլ ես հայ:
- Այո՛:
- Գերմաներեն խոսու՞մ ես:
- Այո՛, բայց նա չի խոսում:
Զրույցը շարունակվեց, բայց այստեղ գերմաներենի գիտելիքներս սպառվեցին, և ես ոչինչ չհասկացա: Հետո Ժաննան թարգմանեց.
- Ասում էր, թե կարդացել է «Մուսա լեռան 40 օրը», և թե շատ դաժան էր: Այդ օրվանից հայերի նկատմամբ հատուկ վերաբերմունք ունի:
Հետո հարցրեց, թե ինչ ենք անում Գերմանիայում , ինչու ենք եկել: Ժաննան բացատրեց: Դրանից հետո էլի ինչ-որ բան ասաց, որը չհասկացա, բայց Ժաննան թարգմանեց.
- Ասում է. «Ափսոս, որ ծեր եմ, այլևս չեմ կարող ճանապարհորդել»:

kiki
21.08.2006, 18:32
փաստորն Հայաստանը ասսոցիացվում է ռոմանտիզմի հետ...վատ չի...:)

հ.գ. Բյուր բայց ինչ հեշտ ես գրում...այսինքն շատ հեշտ են կարդացվում քո գրածները՝ մի շնչով...դե սիրունության մասին չեմ խոսում էլ...

Sergey
21.08.2006, 20:13
Երբեք ավելորդ իլլյուզիա չեմ ունեցել այն մասին, որ օտարները հայերին որպես չգիտեմ ինչ են ճանաչում, կամ էլ ընդհանրապես ճանաչում են: Սակայն երբ արտասահմանյան մի փոքրիկ քաղաքում հանդիպեցի հայերի մասին ինչ-որ բան իմացող երկրորդ մարդուն, առաջինը մեղմ ասած տարօրինակ վարքագծով մի սևամորթ էր, ապա ուղղակի ամոթից գետինը մտա… Բավականին կիրթ մի կին կարդաց անձնագրիս մեջ գրվածը և մի քանի վայրկյան լռելուց հետո հարցրեց. «Դուք Թուրքիայի հարևանն եք, չէ՞»:
Ինչպես պարզվեց, նա լսել էր, որ մեզ ցեղասպանել են…

StrangeLittleGirl
22.08.2006, 18:29
Գիտես, ինձ էլ երբևէ չի հետաքրքրել, թե ինչպես են ճանաչել կամ ճանաչել են, թե ոչ, բայց այս երկրում միշտ էլ տարօրինակ ռեակցիա են տալիս, երբ լսում են, թե հայ եմ, իսկ այս մեկն արդեն գոնե տարօրինակ ռեակցիային բացատրություն էլ է տալիս:

Ֆոտոն
17.08.2009, 01:38
Երանի, որ միշտ նման ձևով հիշեն հայերի մասին: Շնորհակալ եմ պատմության համար: :)