StrangeLittleGirl
21.08.2006, 18:04
15 րոպե ուշացումով մտա հիվանդանոց: Զզվում եմ այդ տրամվայներից: Առաջինը թեկուզ ժամանակին գա, երկրորդն ընդամենը մեկ րոպե շուտ գա, հիվանդանոց կհասնեմ ամբողջ 15 րոպե ուշացումով…
Ուսանողներն արդեն սկսել էին արյուն վերցնել: Ես նրանց էի փնտրում, որ միասին արյուն վերցնենք. դեռ ինքնուրույն վախենում եմ, բացի դրանից չեմ կարող հիվանդների հետ գերմաներեն խոսել:
Միջանցքում հետ ու առաջ էի անում, որ տեսնեմ որևէ սենյակից դուրս եկող ուսանողի ու նրան միանամ: Բժիշկ Բարտելսը՝ իմ պրակտիկայի ղեկավարը, մի քանի անգամ գնաց-եկավ, տեսավ, որ պարապ եմ, բայց զարմանալիորեն ոչինչ չասաց:
Ես էլ, չգիտես ինչու, որոշեցի բացել հենց 14-րդ սենյակի դուռը և տեսնել, թե ով կա այնտեղ: Ուսանողներից միայն Անդրեասն էր: Թեև նրա հետ ոչ մի անգամ չէի գնացել արյուն վերցնելու, այս անգամ ճարահատյալ նրան միացա. մինչև մյուսներին գտնեի, երկար ժամանակ կանցներ:
Պարզվեց, որ Անդրեասն անգլերեն չգիտի: Ժաննան էլ այդ օրը տանն էր մնացել, և ոչ ոք չկար, որ թարգմաներ: Ստիպված ձեռք ու ոտքով էինք իրար հետ խոսում, բայց կարևորը՝ հասկանում էինք:
Երբ «լավ» երակներ էին հանդիպում, ես էի արյուն վերցնում, իսկ դժվարները մնում էին Անդրեասին:
Մտանք 5-րդ սենյակ: Առաջին հիվանդը, որը մի ծերունի էր, այնքան էլ լավ երակներ չուներ: Այնուամենայնիվ, Անդրեասն առաջարկեց, որ ես վերցնեմ, սակայն հրաժարվեցի: Հիվանդը ժպտաց ու ինչ-որ բան ասաց գերմաներեն, որը ես չհասկացա: Անդրեասն իմ փոխարեն ասաց, որ գերմաներեն չգիտեմ (հասկացանք, որ չեմ հասկանում, բայց այդքանն արդեն սովորել էի), այլ անգլերեն եմ խոսում:
Հիվանդը ժպտաց և ջարդած անգլերենով ասաց, որ այդ լեզուն վատ գիտի: Ժպտացի: Ասաց, որ գեղեցիկ ժպիտ ունեմ: Այստեղ նրա անգլերենի գիտելիքները սպառվեցին, և նա անցավ գերմաներենի: Ինչ-որ բան ասաց Անդրեասին, իսկ վերջինս շուռ եկավ և ինձ հարցրեց.
- Albanian?
Պատասխանեցի.
- No, Armenian.
Հիվանդն այստեղ ոգևորվեց.
- Oh, Armenia!
Հետո գերմաներեն ինչ-որ բան ասաց, որը ես չհասկացա, չնայած շատ կուզենայի, իսկ Անդրեասն էլ, բնականաբար, չէր կարող թարգմանել…
Իսկ մյուս մահճակալին պառկած հիվանդն ավելացրեց.
- Armenia? Romantik!
Վերջ առաջին մասի