PDA

Դիտել ողջ տարբերակը : Դուռը



StrangeLittleGirl
01.07.2007, 17:26
Եվ քայլում էր նա մութ փողոցներում: Մարդ չկար, դատարկ էին մայթերը: Անգամ անտուն շներն էին ինչ-որ տեղ թաքնվել: Իսկապես, ո՞վ էր գժվել գիշերվա այդ ժամին տարվա այդ հատվածում և այդպիսի տհաճ ցուրտ ու սառած եղանակին դուրս գալ զբոսնելուքաղաքի ամենազզվելի թաղամասերից մեկում:
Բայց մեկն իրոք գժվել էր: Վաղուց էր, ինչ ցերեկային լույս չէր տեսել: Լուսնի սառած ու անհրապույր դեմքը նախընտրում էր ուրախ արևից: Եվ հենց մութն ընկնում էր, դուրս էր գալիս, բայց ու՞ր էր գնում, ինչի՞ համար… Արդեն սովորություն էր դարձել:
Իջնում էր սառած մայթերով, որոնք կեսօրին թաց էին ու ցեխոտ: Նա գիտե՞ր, որ ցերեկվա լույսով այստեղով անցել էր մեկը, որին ցեխը սև շոկոլադ էր հիշեցրել:
Լռություն էր տիրում: Անգամ մեքենաներ չկային: Բոլորը քնած էին խորը քնով, իսկ մեկը երազի մեջ տեսնում էր մի անծանոթ խենթի, որը գիշերվա լղոզված խավարի մեջ քաղաքի կեղտոտ ու սառած փողոցներն էր չափչփում:
Ցուրտ էր: Բերանից Գոլորշի էր դուրս գալիս յուրաքանչյուր արտաշնչման հետ: Դա ապացույց էր, որ նա կենդանի է, ոչ թե մեռած մի մարմին, որը գերեզմանից դուրս է եկել փողոցում չեղած մարդկանց վախեցնելու համար:
Լուցկի վառեց և ծխախոտը կպցրեց: Մտածում էր: Ի՞նչն էր նրան այդպես տանջում: Ավա՜ղ, ոչ ոք չէր կարող ասել, որովհետև նա լռում էր, իսկ շրջակայքում լռությունը լսողներ չկային:
Ծխախոտի ծուխը հաճելի էր ու տաք, բայց մյուս կողմից էլ սառնությունն էր, ձմեռը:
Վստահ էր, որ գիշերը քնելու համար չէ, բայց ինչի՞ն էր պետք այս մենակությունն ու լռությունը, երբ միայն ծխախոտի ծխի ձայնն էր լսվում:
Նա զզվել էր մարդկանցից, նա լռել էր ուզում:

impression
02.07.2007, 08:51
Ինչպես միշտ՝ հասուն զգացմունքայնություն, ավարտուն պատկերներ, արտակարգ համեմատություններ.... Շնորհավորում եմ, Բյո՛ւր, հրաշալի էր :)

Grieg
02.07.2007, 10:19
լավ էր նկարագրված , հուսամ կտեսնենք շարունակությունը :ok

Մանոն
04.07.2007, 10:55
... միայն ծխախոտի ծխի ձայնն էր լսվում:
Նա զզվել էր մարդկանցից, նա լռել էր ուզում:
Տպավորիչ էր, սպասում եմ շարունակության:)

Երվանդ
04.07.2007, 13:57
Բյուր բայց խի՞ Դուռը:

StrangeLittleGirl
04.07.2007, 14:48
Բյուր բայց խի՞ Դուռը:
Ես էլ չգիտեմ… :D Մի ժամ վերնագիր էի մտածում, անկապ միտս էկավ, ես էլ դրեցի: Ճիշտն ասած, էդ հարցին սպասում էի :D