PDA

Դիտել ողջ տարբերակը : Նախորդ իշխանությունների սխալները



Artgeo
01.07.2007, 16:57
Առաջարկում եմ այս թեմայում գրել նախորդ իշխանության բոլոր սխալ, ժողովրդի ու ժողովրդավարության, խոսքի ազատության ու մարդու իրավունքների դեմ ուղղված քայլերը նշելով տարին ու ամիսը (եթե հայտնի է, նաև ամսաթիվը)։

http://www.imageshare.am/image/69799260/1/1/Armenia-ter-petrosyan.jpeg (http://www.imageshare.am/view/69799260/Armenia-ter-petrosyan.jpeg)http://www.imageshare.am/image/81935882/1/1/n-3583-b.jpg (http://www.imageshare.am/view/81935882/n-3583-b.jpg)

Smergh
01.07.2007, 18:23
Առաջարկում եմ այս թեմայում գրել նախորդ իշխանության բոլոր սխալ, ժողովրդի ու ժողովրդավարության, խոսքի ազատության ու մարդու իրավունքների դեմ ուղղված քայլերը նշելով տարին ու ամիսը (եթե հայտնի է, նաև ամսաթիվը)։
Հարցադրումը մի փոքրիկ սխալ է պարունակում, այն է "Նախորդ" ու "Ներկա" իշխանություններ գոյություն չունեն, տեղի է ունեցել դեմքերի փոփոխություն և մեր պատասխանը պետք է լինի վատի ու դրանից ավելի վատի մասին:
"Վատերի"մեջ միակ մաքուր ու ազնիվ անձնավորությունը ըստ ինձ Վանո Սիրադեղյանն էր, Ավել վատերի" մեջ էլ համարյա այդպիսին էր հանգուցյալ Վարչապետը: Ընդհանուր առմամբ նախորդներն իրենց ինտելեկտուալ մակարդակով մի քանի անգամ ներկաներից բարձր էին
Ամենամեծ սխալը, որ թույլ է տրվել նախորդների կողմից` դա ԼՏՊ- ի 1992թ. հայտնի հեռուստաելույթն էր, որից հետո փակվեց "Դաշնակցությունն" ու նրա մամուլն ամբողջությամբ: Հայաստանի վարկանիշին դրանից ավելի մեծ վնաս դեռևս ոչ մի ղեկավար չէր հասցրել...

Հանրապետականն էլ ՀՀՇ-ից միայն մակարդակով է տարբերվում, Նույն նեոբոլշևիկներն են`միայն կրթված չէն:
Իմ կոկմից հանրապետականների մասին հորինած մի սրամիտք

Մարդու օրգանիզմի 75%-ը հեղուկ է, հանրապետականների մետ այն արգելակային է

Marduk
01.07.2007, 22:55
"Վատերի"մեջ միակ մաքուր ու ազնիվ անձնավորությունը ըստ ինձ Վանո Սիրադեղյանն էր

Մարդասպանություններով քաղաքական հարցեր լուծելու ավադույթի հիմնադրումը նորանկախ Հայաստանում իսկապես կարող էր արվել միայն մեծ հումանիստական մկրտումներ ունեցող մարդու կողմից: Իսկապես, եթե մտել ես քաղաքականության մեջ ապա պատրաստ եղիր մեռնելու, դա ըստ երևույթին քաղաքական գործիչներին չեր թողնում մխրճվել շռայլության ու շվայտ կյանքի կայֆերի մեջ:

Ավելացվել է 7 րոպե անց

Հարցադրումը մի փոքրիկ սխալ է պարունակում, այն է "Նախորդ" ու "Ներկա" իշխանություններ գոյություն չունեն, տեղի է ունեցել դեմքերի փոփոխություն

Իսկ այս մասով լիովին համաձայն եմ: Ոչ մի փոփոխություն էլ չկա: Նույն գաղափարախոսությունն է: Ուղղակի ՀՀՇ-ի սկզբի տարիներին ժողովուրդը դեռ այդքան այլասերված ու կոտրված չեր ինչքան հիմա ու իշխանությունը չեր կարողանում ժողովրդին հնազանդեցրած պահեր նուրբ մեթոդներով: Դրա համար էլ կիրառվում էին բիրտ մեթոդներ, էներգետիկ տեռոր, տանկեր, բտռներ:
Այսօրվա իշխանությունները օգտվելով Արևմուքի առաջավոր փորձից սովորեեցին ժողովրդին հնազանդեցնել ավելի նուրբ մեթոդներով: Օրինակ դեբիլացնող հեռուստաեթերով, դեբիլացնող կրթական համակարգով, ֆինանսական լծակներով, օրենսդրական մահակով, և այլ այլասերող մեթոդներով:

Մելիք
13.07.2007, 06:01
Ես ոչ թե իշխանությունների, այլ ժողովրդի սխալների մասին կասեմ: Էս ժողովրդին իրա էսօրվա վիճակը քիչա, որովհետև էս ժողովուրդը հիշողություն չունի: Էն նույն մարդիկ, ովքեր բյուջեն էին թալանում, սոված ժողովրդին եկող օգնությունն էին թալանում, վաուչերներն էին բանվորներից թալանում, հսկա արտադրական գիգանտներ եին թալանում, հիմա իրանց սուրբի տեղ դրած՝ գոռում են, որ հարկերը չե՞ն մուծվում, ու ժողովուրդը հիացած գլխով ա անում: Էն նույն մարդիկ, ովքեր առաջ իրանց խանգարողներին օգնում էին, որ զենքի հետ անզգույշ վարվալու պատճառով կյանքից հեռանա (մի քանի աղմկոտ դեպքերում հենց էս ձևակերպումն ա տրվել, երևի հիշողներ կլինեն), հիմա իրանց թույն հումանիստների տեղ դրած բանտարկությունների դեմ են բողոքում, ու ժողովուրդը հիացած գլխով ա անում: Մի խոսքով կուսակցություններ փակելուց մինչև ամենացինիկ ընտրա և այլ կեղծիքները իրականացնողները, հիմա հանկարծ արդարության ծարավ են դարձել: Իսկ տարբերությունը հիմիկվանների ու նախկինների միջև ես տեսնում եմ հետևյալում՝ էն ժամանակ անում էին թաքուն կամ ցինիկավարի, հիմա՝ ժպտալով ու մարդկանց հիմարի տեղ դրած: Ու սենց էլ էթալույա, քանի որ նախկինները իրանց թալանած փողերով մի քանի դյուժին ժուռնալիստ են առնելու, ու պատվիրեն ժողովրդի համար իրանց նկարից սրբապատկեր սարքեն, իսկ մյուսներից բոբո ձյաձյա, մինչև ուժերի հարաբերակցությունը կփոխվի, ու հիմա ել սրանք կսկսեն դրանց կոխել ցեխը ու ապացուցել, որ իրանք էին, վսյո տակի, սուրբը, ու ժողովուրդն էլ էս անգամ դրանց կսկսի հիացած գլխով անել, իհարկե սկզբնական շրջանում մի քիչ անիծելուց հետո: Նենց որ հիշողություն չունեցող ժողովուրդը, երբեք նորմալ պետություն չի ունենա: Էս Ժողովրդի միակ ազգային հուշը եղեռնն ա, էլ ի՞նչ եք ուզում:

ladyARM
02.08.2007, 16:10
Չի կարելի ասել նախկին, քանի որ հայաստանում իշխանափոխություն չի եղել այլ միայն պաշտոնափոխություն, որտեղ մեկը մյուսի սխալներն են թաքցնում և իրենցն էլ ավելացնում :(
ամենամետս մեղավորը ժողովուրդն է...

P.S.
08.08.2007, 01:51
Ավելի շու կասեի՝ նախորդ իշխանության հանցագործությունները.
մի քանիսը թվարկեմ

ՀՅԴ փակումը և որ ամենակարևորը՝ ՀԴՅ թերթերի թալանը, ամբողջ գրականության ոչնչացումը

Մութ ու խավար տարիները, երբ ԱՊԱՑՈՒՑՎԱԾ է, որ էներգետիկ ճգնաժամ չկար: Ծառ կտրող և իր սեփական հայրենիքը թալանող սերնդի դաստիարակումը:

Արտագաղթը, որ հենց այդ պատճառով էր: Մարդկանց ուղղակի դրդեցին, որ հեռանան:

Տնտեսության քայքայումը, արդյունաբերական հիմնարկների համատարած ու անխնա թալանն ու վաճառքը:

Անառողջ ու հիվանդ սերունդը, որ մթի ու ցրտի պատճառով ծնվում էին անոմալիաներով երեխաներ:

Եռամսյա հավաքները, երբ հենց ավտոբուսից փախցնում, տանում էին ճակատ, առանց մարզելու և միանգամից թշնամու գնդակի տակ:

Քաղաքական սպանություններն ու ընտրակեղծիքները:

96 թվականի խայտառակ ընտրությունները, որի հետո երկրի ողնաշարը կոտրվեց:

Լևոն Տեր-Պետրոսյանի անսկզբունքայնությունը, երբ դաշտային գեներալիտետին բերեց Երևան և քաղաքականություն:

ԱրմենՏելի վաճառքը և Հայաստանի տեղեկատվական շրջափակումը, որի պատճառով այսօր գավառական հասարակություն է ձևավորված:

Վանո Սիրադեղյանին քավության նոխազ դարձնելը: Վանոյին հասնում էր, բայց նա միայնակ չէր:

և ամենակարևորը՝ մինչև հիմա ոչ-ոք ներողություն չի խնդրել: Անընդհատ խոսում են ԼՏՊ-ի վերադարձի մասին: Նախ՝ նա երբեք չի վերադառնա, հետո՝ այս ամենի համար ներողություն չի խնդրել: Չի ապաշխարհել: Ավելին՝ ավելի ցինիկ է իրեն պահում և քրմուհու կեցվածքով կես տարին մեկ ինչ-որ բան նետում:

Հերի՞ք, թե շարունակեմ