PDA

Դիտել ողջ տարբերակը : Փոքր փոփոխություններ ակումբի համակարգում

Chuk
01.07.2007, 16:38
Այս թեմայում կգրվի ակումբում կատարված ոչ այնքան էական փոփոխությունների մասին:

Այսպիսով, ակումբի գլխավոր էջի ամենաստորին մասում կարող եք տեսնել, թե վերջին 24 ժամերի ընթացքում քանի հոգի են այցելել ակումբ :)
Այս գրառումը կատարելուն նախօրդած վերջին 24 ժամերի ընթացքում ակումբ այցելել են նրա անդամներից 103-ը :redhat

Chuk
26.08.2007, 16:57
Այսուհետև «Ժամանց (http://www.akumb.am/forumdisplay.php?f=3)» և «Փորձարկումներ (http://www.akumb.am/forumdisplay.php?f=36)» բաժիների թեմաներում առաջին գրառումը կպատկերվի բոլոր էջերում: Սրա անհրաժեշտությունը նկատվեց այն բանից հետո, երբ նկատեցի, որ շատ-շատերը թեմայում գրառում են անում հերիք չի թեմայի բովանդակությանը չծանոթանալով, այլ նույնիսկ առանց առաջին գրառումը կարդալու, սահմանափակվելով միայն թեմայի վերնագրով: Բայց դա միակ պատճառը չէ, ընդհանրապես կարծում եմ, որ շատ դեպքերում ցանկալի է, որ առաջին գրառումը լինի աչքի առջև:

Կախված արդյունավետությունից այս հնարավորությունը կավելացվի նաև մյուս կամ որոշ բաժիններում:

Արամ
26.08.2007, 17:16

Այ սա դուրս շատ եկավ::) բայց կարող է որոշ մարդկանց շփոթուոյան մեջ գցել:

Chuk
16.09.2007, 18:53
Այսուհետև ղեկավարման համակարգում տեսեք Ձեր ստացած բոլոր վարկանիշները, ինչպես նաև արդեն կարող եք տեսնել Ձեր տված վարկանիշները: Վարկանիշ տալիս, եթե սխալվել եք, Ձեր տված վարկանիշը տալուց հետո հինգ րոպեների ընթացքում կարող եք ջնջել ղեկավարման վահանակից:

Մեկ այլ նորություն: Էջի վերևի մասում, որտեղ ֆորումի համակարգը Ձեզ ողջունում է, միշտ կարող եք տեսնել, թե Ձեր վերջին այցելությունից հետո քանի նոր գրառում է կատարվել, ինչպես նաև քանի նոր վարկանիշ եք ստացել, եթե, իհարկե, այդպիսիք կան:

Բարի ժամանց:

Egern.net
16.09.2007, 20:10
շատ հարմար են

շնորհակալություն

Universe
16.09.2007, 22:59
Շատ «գրագետ» փոփոխություններ են կատարվել:
ThanX :ok

Հ.Գ. Տրամս էլ ստեղ (http://www.akumb.am/showthread.php?p=396105#post396105) ընգավ :(

Սամվել
18.09.2007, 20:54
Ժող ղեկավարման գրասենյակի գրառումներն էլա սովորական յուզերների նոր գրառումների քանակի մեջ ցույց տալիս դա տենց էլ պետքա լինի թե՞ բացթողումա :think

NetX
18.09.2007, 23:10
Ժող ղեկավարման գրասենյակի գրառումներն էլա սովորական յուզերների նոր գրառումների քանակի մեջ ցույց տալիս դա տենց էլ պետքա լինի թե՞ բացթողումա :think

Մանրամասնի կոնկետ բան չի հասկացվում ;)

Սամվել
19.09.2007, 15:55
Աջ վերևի անկյունուն գրում է ասենք ձեր վերջին այցելությունից հետո կատարվել է 7 նոր գրառում հետո դառնում է 8 բայց նոր գրառումներում ցույց չի տալիս…ես էլ ենթադրում եմ որ դա Յուզերների համար անհասանելի ինչոր բաժնում կատարված գրառումներ են որոնց քանակը գումարվում է սովորական յուզերների նոր գրառումների քանակին բայց դե ցույց չի տալիս

Universe
27.09.2007, 13:03
Արդեն վարկանիշ տալուց՝ I Approve and I DisApprove-ի փոխարեն տեսնում եք դրա հայերեն տարբերակը... :hands
(համենայնդեպս ես նոր նկատեցի:oy )

Ձայնալար
11.01.2008, 12:02
Այսուհետև «Ժամանց (http://www.akumb.am/forumdisplay.php?f=3)» և «Փորձարկումներ (http://www.akumb.am/forumdisplay.php?f=36)» բաժիների թեմաներում առաջին գրառումը կպատկերվի բոլոր էջերում: Սրա անհրաժեշտությունը նկատվեց այն բանից հետո, երբ նկատեցի, որ շատ-շատերը թեմայում գրառում են անում հերիք չի թեմայի բովանդակությանը չծանոթանալով, այլ նույնիսկ առանց առաջին գրառումը կարդալու, սահմանափակվելով միայն թեմայի վերնագրով: Բայց դա միակ պատճառը չէ, ընդհանրապես կարծում եմ, որ շատ դեպքերում ցանկալի է, որ առաջին գրառումը լինի աչքի առջև:

Կախված արդյունավետությունից այս հնարավորությունը կավելացվի նաև մյուս կամ որոշ բաժիններում:

Առաջարկում եմ այս փոփոխությունը տարածել բոլոր բաժինների վրա: Իսկապես հարմար է, ըստ իս ;)

Նորմարդ
11.01.2008, 12:04
Առաջարկում եմ այս փոփոխությունը տարածել բոլոր բաժինների վրա: Իսկապես հարմար է, ըստ իս ;)
Ես էլ ասեմ էս ինչ դիսկրիմինացիյա է:D
համաձայն եմ բագրատի հետ տենց ֆոռումը ավելի user frendly ա :)