PDA

Դիտել ողջ տարբերակը : Տղամարդը՝ խոհարար

PoeT
21.08.2006, 13:18
Տղամարդը խոհարարության մեջ։ Ի՞նչ եք կարծում արդյոք պետք է տղան խառնվի խոհարարության մեջ։ Ուզում եմ մի քիչ խոսել մեր հայերիս մոտ ընդունված ձևերից։

Ես գիտեմ, որ հայ տղամարդկանց մեծ մասը երբեք խոհանոցում, ճաշ չի եփի։ Տո ինչ ճաշ, մարդ կա իրա համար մի հատ ձվաձեղ էլ չի անում։ Ու նույնիսկ եթե, համարձակվի մի հատ ձվաձեղ անի, ապա այդ մասին նրա ընկերները հաստատ չեն իմանա։ Նա կամաջի նրանց ասել։ Մի խոսքով, ևս մի տուֆտա հայկական սովորույթ։

Վերջապես պետք չէ մոռանալ, որ աշխարհի ամենալավ խոհարարները տղամարդիկ են։

Ինձ շատ հետաքրքիր է ֆորումի տղաների կարծիքը այս հարցի շուրջ։ Արդյո՞ք այստեղ կան տղաներ, որոնք բացի կարտոֆիլից ու ձվաձեղ ից ինչ որ ուրիշ բաներ գիտեն պատրաստել։ Ու իմանալը դեռ քիչ է։ Կա՞ն տղաներ, որոնք հաճախ լցնում են փորը սեփական ձեռքերով պատրաստված ուտեստներով։

Ճիշտն ասած աղջիկների կարծիքներն էլ են շատ հետաքրքիր, որովհետև ի զարմանս ինձ, շատ աղջիկներ դեմ են դրան։

Այս ամենին ավելացնեմ մի քիչ իմ մասին, ով չի ուզում թող գծերի մեջինը չկարդա։
–––––––––––––––––––––––––––––––––
Համեստություն չանեմ, ասեմ որ ահագին բան եմ պատրաստում։ Նույնիսկ կասեի, որ դա իմ համար շատ հաճելի զբաղվմունք է։ Երեկ ամենածանրաբեռնված օրն էր այդ առումով, մոտ 3 ժամ խոհանոցից դուրս չեկա։ Մամաս 6 օր աշխատում է, կիրակին միակ հանգստյան օրն է։ Երեկ ասեցի հօօօօպ մամ, էսոր ես եմ ճաշ սարքում։ Առաջին անգամ սեփական ձեռքերով, BEEFSTROGONOV սարքեցի, շաաաատ համով էր եղել։ + դրան մի հատ էլ մեծ BISCUIT սարքեցի։ Ու ես ինձ շշաաաաատ լավ էի զգում։
–––––––––––––––––––––––––––––––––

Այստեղ կարելի է գրել ոչ միայն խոհարարությունից։ Ինչպես եք վերաբերվում ընդհանրապես տղամարդու, կնոջ գործերը անելուն(Չնայած չեմ համարում դա միայն կնոջ գործ), չանտեսելով սեփական գործերը։

Մեկել էլի մի բան, ինչպես եք վերաբերվում նրան, որ կինը աշխատի իսկ տղամարդը տան գործերով զբաղվի։ Ասենք սենց վիճակա տղամարդը ուղղակի տվյալ պահին գործ չի կարողանում գտնել։

–––––––––––––––––––––––––––––––––
Մամաս, պապաս, մինչև ժամը 7-8ը գործի են։ Ես ու քուրս ստիպված ենք լինում անել տան գործերը, ու ես երբեք չեմ քաշվել ասենք, տունը ավլելուց ու փոշիները սրբելուց։
–––––––––––––––––––––––––––––––––

Երբեք չեմ ընդունի այն տղամարդկանց, ովքեր առավոտից գիշեր հեռուստացույց են նայում, իսկ կինը տանջվումա։ Հլը մի հատ էլ + դրան "ԱԽՉԻ սեղան դի գանք հաց ուտենք"։

Մի խոսքով խոսում ենք այս թեմայի շուրջ։

Լէգնա
21.08.2006, 13:31
վատ բան չկա,դա հաստատ,պարզապես կան մարդիկ ,որոնց նախասիրությունների մեջ դա չի մտնում:
Ինքս տանել չեմ կարողանում,երբ տղամարդը խոհանոցում աշխատում է,նամանավանդ երբ կինը տանն է…բայց դա չի նշանակում ,որ սեփական ափսեն խոհանոց տղամարդուն արգելում եմ:Միայն ճաշ պատրաստելը չէ,նաև երբ ասենք տանը կանայք բավականին շատ են,տղամարդը գնում է սուրճ եփելու,ոչ թե ինչ-որ հայկական ադաթ չեմ համարում,կամ տղամարդու արժեքը գցում է,բնավ,ուղղակի չեմ սիրում,ասենք նույն ձև չեմ սիրում ,երբ տղամարդը ծխում է,նման բաները ինձ տհաճ են:
Բայց երբ տղան մենակ է ապրում,բնական է ,որ իր ճաշը ինքն է պատրաստում,այս դեպքում ոչ թե սիրում եմ ,այլ հարգում եմ:Տարին մեկ անգամ թող տան տղամարդը ճաշ պատրաստի...բայց ոչ ավել,:[
երբ տան կինն է աշխատում,դե ուզած չուզած տղամարդն է պատրաստում ճաշը,բայց այստեղ էլ չասեմ...ինչ տղամարդ ,որ ճաշ է պատրաստում,այլ կասեմ,,,ինչ տղամարդ,որի կինն է միայն աշխատում...

Լէգնա
21.08.2006, 13:34
Փակագծի մեջի կարդալս,նոր հարգանք ավելացրեց քո հանդեպ;)

otar
21.08.2006, 13:37
սիրում եմ երբ որ տղամարդը լավ է պատրաստում …

John
21.08.2006, 14:19
Առիթ չի եղել բացի ձվաձեղից ուրիշ բան պատրաստել, բայց էն երևույթին՝ որ տղամարդը իրա համար ուտելիք պատրաստի, լրիվ նորմալ եմ վերաբերվում…

Firegirl777
21.08.2006, 14:35
Դե ինչ աշխարհում ամենալավ խոհարարները, այսպես ասված շեֆ խոհարարբերը հենց տղամարդիկ են... Ամեն ինչ ասված է իմ կարծիքով

Հայ տղա
21.08.2006, 15:34
Եթե ուզում եք որ աղջիկները խելագարվեն ձեզ համար ապա սովորեք համով պատրաստել :D

Ուլուանա
21.08.2006, 15:55
Ոչ մի վատ բան չեմ տեսնում դրա մեջ։ Ես էլ եմ կարծում, որ նախասիրության հարց է։ Եթե ուզում է, թող երբեմն պատրաստի, եթե ոչ՝ իր գործն է։ Դրանից նրա տղամարդկությունը հաստատ ոչ կպակասի, ոչ էլ կավելանա։;)

dvgray
21.08.2006, 15:57
չեմ սիրում, երբ տանը ճաշ են պատրաստում, : Տունը ճաշարան չէ… Կան մասնագետներ, ովքեր դա անում են շատ լավ: Օրինակ - "Ուրարտուի" պաս քյաբաբ ու խորոված ոչ մի տնային տնտեսուհի կամ տնտես չի պատրաստի:

Իսկ ետե ստիպված ես տանը ուտել, ապա պետք ե ոգտվել կիսաֆաբրիկատներից : Իսկ դա տաքացնելը և ամանի մեչ լցնելը - էնքան էլ սեռական պատկանելություն չի ենթադրում :) :

Էնպես վոր հարցը մի քիչ արհեստական է , հատկապես էս թվին ու հատկապես Երևանում , երբ ամեն քայլափոխին "հաց ուտելու տեղ է" : Միջին հաշվով մարդա 2000 դրամով կարելի է շատ լավ ու որակյալ սնվել:

Լէգնա
21.08.2006, 16:14

:o մառդը եռկուհազառ...:D
այդպիսի մարդ կա,որ օրը գոնե այդքան աշխատի:)
դու կարծես օրը հինգհազար ես աշխատում,դե այդպիսի երեք ճաշ,չէէէ,չի էլ հերիքում

Լէգնա
21.08.2006, 16:15
Եթե ուզում եք որ աղջիկները խելագարվեն ձեզ համար ապա սովորեք համով պատրաստել :D
ուրեմն ես լրիվ հեռու եմ խելագարություններից....
եթե ուզում եք Լեգնան չզզվի,ճաշ մի պատրաստեք,,մոտավոր էսպես....:8 :[ չէ,,,գռեհիկ եղավ:oy

Ուլուանա
21.08.2006, 16:34
չեմ սիրում, երբ տանը ճաշ են պատրաստում, : Տունը ճաշարան չէ… Կան մասնագետներ, ովքեր դա անում են շատ լավ: Օրինակ - "Ուրարտուի" պաս քյաբաբ ու խորոված ոչ մի տնային տնտեսուհի կամ տնտես չի պատրաստի:
Ճիշտն ասած, կասկածում եմ, որ բոլոր տնային տնտեսուհիների ու տնտեսների պատրաստածները փորձած լինես:

Իսկ ետե ստիպված ես տանը ուտել, ապա պետք ե ոգտվել կիսաֆաբրիկատներից : Իսկ դա տաքացնելը և ամանի մեչ լցնելը - էնքան էլ սեռական պատկանելություն չի ենթադրում :) :
Մարդկանց մեծամասնությունը ոչ միայն ստիպված չէ, այլև գերադասում է հենց տանը ուտել, որովհետև շատերն էլ հակառակ կարծիքին են, այն է` ոչ մի ռեստորանի կամ այլ նման հաստատության աշխատող այնքան համով չի պատրաստի, որքան, ասենք, իրենց մայրը, կինը, քույրը, տատը, կամ էլ գուցե հենց ամուսինը։:P

Էնպես վոր հարցը մի քիչ արհեստական է , հատկապես էս թվին ու հատկապես Երևանում , երբ ամեն քայլափոխին "հաց ուտելու տեղ է" : Միջին հաշվով մարդա 2000 դրամով կարելի է շատ լավ ու որակյալ սնվել:
Ճիշտ է, «հաց ուտելու տեղ» ամեն քայլափոխի կարելի է գտնել, այ որ ամեն քայլափոխի նաև այնպիսի մարդ գտնես, որը կարող է ֆինանսապես իրեն թույլ տալ օրական 2000 դրամ ծախսել միայն իր ուտելու վրա (այն էլ, ինչքան հասկացա, մենակ մի անգամ ուտելու համար), կասեմ՝ ապրես։;)

dvgray
21.08.2006, 16:39
:o մառդը եռկուհազառ...:D
այդպիսի մարդ կա,որ օրը գոնե այդքան աշխատի:)
դու կարծես օրը հինգհազար ես աշխատում,դե այդպիսի երեք ճաշ,չէէէ,չի էլ հերիքում

:think Հմ… Լավ: Ասեմ էսպես: Երեվի շատերս կհիշենք հայտնի արտահատությունը - Գնում եմ լվացք անելու (կամ այսօր մեծ լվացք ունեմ), որը փառք աստծու համարյա վերացավ :hands ;
Մեր կենցաղում դեռ շատ են նման "սովետական զբաղմունքները" - Հարդուկ ունեմ, ճաշ պիտի եփեմ, տունս ռեմոնտ եմ անելու և այլն և այլն:
Իմ կարծիքով սրանք հետադիմական մնացուկներ են, ու քիչ -քիչ կվերանան. Դրանց վրա ժամանակ և էներգիա ծախսելը - դա բարբարոսություն է սեփական ժամանակի հանդեպ, որը պետք է օգտագործել պրոֆեսիոնալ դաշտում փող և կարիերա անելու վրա:

:) Իսկ 300000 ամսական աշխատավարձով էսօր ոչ մեկին չես զարմացնի ( իմը, ասեմ ավելի շատ է:)

Լէգնա
21.08.2006, 16:44

Անկեղծ ասած չհասկացա,լվացքի պահը:8 ...սովետական զբաղմունքերը ինչպես ասում ես,դեռ գոյում էին Տիգրանի ժամանկներում,հասարակ կենցաղով ապրող մարդը ուզում է իր ժամանակի պաշտելին լինի,եթե չունի համապատասխան եկամուտ,տո ճաշ էլ կեփի,լվացք էլ կանի,մաստիկա էլ կքսի....
հա...ես դե զարմանում եմ...իմ աշխատավարձով,եթե քո ասած ձևով ապրեմ,կամ սնվեմ,նույնիսկ մեկ օրաժամին չեմ կշտանա:( ...մենակ շատ ուտելս չի,,,նաև գումարս է փոքր:

dvgray
21.08.2006, 16:50
Ճիշտն ասած, կասկածում եմ, որ բոլոր տնային տնտեսուհիների ու տնտեսների պատրաստածները փորձած լինես:

Մարդկանց մեծամասնությունը ոչ միայն ստիպված չէ, այլև գերադասում է հենց տանը ուտել, որովհետև շատերն էլ հակառակ կարծիքին են, այն է` ոչ մի ռեստորանի կամ այլ նման հաստատության աշխատող այնքան համով չի պատրաստի, որքան, ասենք, իրենց մայրը, կինը, քույրը, տատը, կամ էլ գուցե հենց ամուսինը։:P

Ճիշտն ասած, իմ համար "համով ուտելը" երբեք էլ գերխնդիր չի եղել: :)
Եվ ես չէի ցանկանա, որ իմ կինը ժամանակ վատնի այդպիսի հասարակ (պրիմիտիվ) բաների վրա, ունենալով բավականաչապ բարցր որակաորում իր մասնագիտության մեջ :

StrangeLittleGirl
21.08.2006, 17:23
Ախպորս սարքած ուտելիքները շատ եմ սիրում: Այո՛, տղամարդը միանշանակ պետք է խոհարարությամբ զբաղվի:

Արշակ
21.08.2006, 17:54
չեմ սիրում, երբ տանը ճաշ են պատրաստում, : Տունը ճաշարան չէ… Կան մասնագետներ, ովքեր դա անում են շատ լավ: Օրինակ - "Ուրարտուի" պաս քյաբաբ ու խորոված ոչ մի տնային տնտեսուհի կամ տնտես չի պատրաստի:

Նախ այն սերն ու հոգեկան ջերմությունը, որը պատրաստելիս ուտելիքի մեջ է դնում հարազատդ, ոչ մի մասնագետ խոհարար չի դնի։ Բացի դրանից, ինձ համար իմ մոր կամ քրոջ սարքած ուտելիքները շատ ավելի համեղ ու որակով են, քան ցանկացած մասնագետ խոհարարինը։

Իսկ ետե ստիպված ես տանը ուտել, ապա պետք ե ոգտվել կիսաֆաբրիկատներից : Իսկ դա տաքացնելը և ամանի մեչ լցնելը - էնքան էլ սեռական պատկանելություն չի ենթադրում :) :

Կիսաֆաբրիկատները վնասակար են առողջությանը։ Դրանք էլ տեխնոլոգիական զարգացման վնասակար արդյունքներից են։

Էնպես վոր հարցը մի քիչ արհեստական է , հատկապես էս թվին ու հատկապես Երևանում , երբ ամեն քայլափոխին "հաց ուտելու տեղ է" : Միջին հաշվով մարդա 2000 դրամով կարելի է շատ լավ ու որակյալ սնվել:
Դե ֆինանսական առումով շատերի համար մատչելի չլինելու մասին արդեն ուրիշներն ասեցին։ Կավելացնեմ, որ ես այսքան ժամանակ տենց էլ Երևանում նորմալ ուտելու տեղ չգտա։ Կամ ուտելիքի որակն այն չի լինում, կամ սպասարկման որակը։:[

Ի դեպ, բնական պարզ սնունդ օգտագործելու դեպքում այն պատրաստելը շատ ժամանակ չի էլ խլում։ Ավելի քիչ, քան ասենք ռեստորանում պատվերիդ կատարմանը սպասելն է։

StrangeLittleGirl
21.08.2006, 18:30
չեմ սիրում, երբ տանը ճաշ են պատրաստում, : Տունը ճաշարան չէ… Կան մասնագետներ, ովքեր դա անում են շատ լավ
Իսկ ես հենց հիմա տնական ուտելիք եմ ուզում: Կարոտել եմ մամայիս ճաշերը :cry

Ուլուանա
21.08.2006, 18:45
Իսկ ես հենց հիմա տնական ուտելիք եմ ուզում: Կարոտել եմ մամայիս ճաշերը :cry
Իսկ West-ի ոլոռով ձվածեղն ու Square One-ի ֆրին հեչ չես կարոտե՞լ::D

StrangeLittleGirl
21.08.2006, 18:56
Էդ էլ եմ կարոտել, բայց նախ մամայի ճաշերը ու Հովոյի սարքած ձվածեղը:

PoeT
21.08.2006, 19:24
:) Իսկ 300000 ամսական աշխատավարձով էսօր ոչ մեկին չես զարմացնի ( իմը, ասեմ ավելի շատ է:)

Իհարկե կներես, բայց ինձ հեչ դուր չեն գալիս քո փոստեռը։ Կարծում եմ դու գիտես, որ Հայաստանում քչերն են 300 000 դրամ աշխատավարձ ստանում։ Քո փոստերը շատ անմիտ և ամիմաստ են։ :think

Ամեն ինչում համաձայն եմ Արշակի և Անահիտի հետ։ :hands :hands :hands

dvgray
22.08.2006, 11:18
Իհարկե կներես, բայց ինձ հեչ դուր չեն գալիս քո փոստեռը։ Կարծում եմ դու գիտես, որ Հայաստանում քչերն են 300 000 դրամ աշխատավարձ ստանում։ Քո փոստերը շատ անմիտ և ամիմաստ են։ :think
վօրակավօրւմներ տալուց արաչ փործիր կարդալ սեպական փոստերը (մտքերտ):
… և հետո, հեչ անպայման չի, որ դու (անձամբ) հավանես (հասկանաս) իմ պոստերը:
:)

Koms
22.08.2006, 17:33
Տղամարդը խոհարարության մեջ։
չէ, շատ նորմալ երեւոյթ է, շատ բնական ու ընդունելի, :hands

Kristin
11.10.2006, 15:44
Սիրում եմ խոհարարությունը ;)
և աշխահում եմ ավելի համով ուտելիքներ պատրաստել. որպեսլի հաճույք լինի ճաշելը:hands վուա :D սովածացա

Cassiopeia
11.10.2006, 17:37
Իմ հայրը հոյակապ խոհարար է: Երբ մտնում է խոհանոց, բոլորիս դուրս է անում ու ամեն ինչ իր վրա վերցնում: Ու վայ մեզ, եթե համարձակվենք այդ ժամանակ մուտք գործել նրա "իշխանություն": Ասեմ, որ պատրաստում է շատ համեղ ու բազմազան կերակրատեսակներ ու շատ հաճախ ոչ ռեցեպտներով, այլ հենց ինքն է ստեղծագործում: Անձամբ ես կարծում եմ, որ ոչ մի ամոթ բան չկա, երբ տղամարդը մտնում է խոհանոց: Նրանք ավելի լավ խոհարարներ են քան կանայք:
Ի դեպ, թող ոչ մի իգական սեռի ներկայացուցիչ չնեղանա, բայց տղամարդը, երբ իր ձեռքն է վերցնում որևէ գործ ավելի նրբորեն ու պատասխանատու ձևով է մոտենում դրան…

Taurus
11.10.2006, 22:03
Ես չեմ սիրում խոհարարություն անել , բայց , որ անում եմ, շատ լավա ստացվում ամեն ինչը, երևի դա մամայիցսա գալիս, ամեն ինչ իրա բաղադրատոմսով ( էս բառից զզվում եմ) եմ անում ու մի բան էլ ինձանից եմ մտցնում:Բա:)

Artgeo
11.10.2006, 22:15
Գժվում եմ խոհարարության համար:dance :yahoo

Riddle
11.10.2006, 23:17
Շատ հաճելի է, երբ տղամարդը կարողանում է պատրաստել, բայց եթե չի կարողանում, թերություն չեմ համարում՝ մի բան, որը կնոջ դեպքում համարում եմ: Տղամարդիկ իրոք շատ համեղ ու հետաքրքիր են պատրաստում, միայն թե խոհանոցում ավելի շատ են թափթփում, քան կանայք::)

Սերխիո
03.08.2008, 12:06
Փլավ եմ կարողանում սարքել ֆիրմննի բլյուդաս ա , ձվածեղ՝ էլի ֆիրմննի …
մեկել խորոված :)

Երկնային
30.11.2008, 02:19
շատ դրական եմ նայում… հատկապես, որ տղամարդիկ հաստատ ավելի լավ խոհարարներ են, քան կանայք :)

ստեղ կարծում եմ կարևոր դեր է խաղում նաև այն, որ դա պարտականություն չեն համարում. պատրաստում են միայն այն ժամանակ, երբ ցանկանում են, իսկ հավեսով պատրաստածը միշտ էլ ավելի համեղ է, քան պարտադրվածը… :P

հաստատ թերություն չեմ համարի, եթե տղամարդը չսիրի խոհանոցում զբաղվել, բայց եթե սիրի, միանշանակ առավելություն կլինի… :oy

WhiteSmoke{F}
09.12.2008, 02:18
Միանգամից պատկերացրեցի մերկ ուսերով, միայն տաբատով, վրայից էլ իմ գոգնոցը կապած տղամարդու՝ ինձ համար առավոտյան գոգլ-մոգլ պատրաստելիս: Վաու սուպեռա: Հաստատ առանց լուրջ պարգևի չի մնա այդ տղամարդը:
Բայց հիմանականում խոհանոցը դա իմ տարածքնա, ու ես եմ եդտեղ կախարդում: Եվայի ցեղ ենք չէ՞ մեր լիքը գաղտնիքներով ու կապրիզներով

Rammstein
09.12.2008, 18:40
Դե ինչ աշխարհում ամենալավ խոհարարները, այսպես ասված շեֆ խոհարարբերը հենց տղամարդիկ են... Ամեն ինչ ասված է իմ կարծիքով

Միանշանակ համաձայն եմ։
Ճիշտ նույնը ես կգրեի, եթե չգտնեի քո գրածը...:)

WhiteSmoke{F}
09.12.2008, 22:04
Միանշանակ համաձայն եմ։
Ճիշտ նույնը ես կգրեի, եթե չգտնեի քո գրածը...:)

Բայց ոչ ոք էլ չի վիճարկում, որ տղամարդիկ լավագույն խոհարարներն են, որ դուք էլ ասեք, թե դրանով ամեն ինչ ասված է: Այն, որ տղամարդիկ լավագույն խոհարարներն են, թեմայի հեղինակն էլ է հենց սկզբում նշել: Թեման ավելի կենցաղային հարցին է վերաբերվում, տղամարդը խոհանոցում: Կարևոր չի թե նա սալորաչրով լցոնած արտիշոկ է պատրաստում, թե սովորական ձվածեղ: Էստեղ այնքան մասնագիտական հմտության մասին չի խոսքը, որքան մեր վերաբերմունքի՝ խոհանոցում կանանց օգնող տղամարդկանց մասին:
Թե չէ եթե ձեր ասածով նայենք աշխարհի լավագույն դիզայներներն ու մոդելյերները էլի տղամարդիկ են, բայց մեծ մասը հոմո են: Ու դա էլ է անվիճարկելի փաստ

Գուգօ
14.11.2009, 14:31
բոլորս էլ գիտենք որ տղամարդիկ ավելի համով են սարքում:oy
ես դեմ չեմ եթե մի երկու անգամ էլ ես պատրաստեմ ու կինս գնահատի/իրան լավ կզգա/:Dխեղճը կթունավորվի:oyգնամ սովորեմ քանի զոհեր չկան