PDA

Դիտել ողջ տարբերակը : Գիտե՞ք՝ ինչ է կարոտը...



Manumel
30.06.2007, 02:05
Ես ապրում եմ Գերմանիայում ու ստեղծագործում եմ հայերեն։ Ուզում եմ իմ հայրենակիցներից ներկայացնել իմ ստեղծագործությունները, բայց այս գողտրիկ էջում մենք հնարավորություն ունենք քննարկելու դրանք։
Օրինակ, շատ կարճ մի բան.

Անարատ երազ, կրել կուսական պսակը հարսի.
Պսակի ներքո սրբազան ԱՅՈ-ն,
Ճերմակ վարդերի մոգական շուքով
Դու ինձ շղթայված քո տունը տարար...
Բայց հույսի նավը մոլորվեց
Սպասման մթին ծովերում
Ու եթերացավ...

Մնաց մի երազ փշրված, անտուն...
Հավերժ մենության մի դեղին պսակ՝
Դեղին հանդեսում.
Ճերմակ քողի տեղ մի դեղին շղարշ ու...
Անդարձություն...

Մոդերատորական: Ծանոթացեք ակումբի կանոնադրությանը (http://www.akumb.am/showthread.php?t=2437#post67297)։Մասնավորապես ֆորումում չեն ողջունվում լատիներեն տառերով հայերեն գրառումները:
Եթե ինչ-որ պատճառով հայերեն մեքենագրելու հետ կապված դժվարություններ կան, ապա կարող եք օգտագործել ֆորումում ներդրված հայերեն մեքենագրման համակարգը, Տրանսլիտի ձևափոխիչը (http://www.akumb.am/showthread.php?t=42) կամ կարդացեք «Ինչպե՞ս գրել հայերեն» (http://www.akumb.am/showthread.php?t=279) թեման:

Գրառումը խմբագրված է։

StrangeLittleGirl
03.07.2007, 18:30
Պսակի ներքո սրբազան ԱՅՈ-ն,
Սահմանադրությա՞ն այոն:

impression
03.07.2007, 20:58
Սահմանադրությա՞ն այոն:

Վա՜յ, Բյուր, չէ՛, ի՜նչ սահմանադրություն: Խոսքը գնում էր սուրբ պսակի մասին, էն որ եկեղեցում կինն ասում է, թե այո՛, հնազանդ է: Դու կյանքում հարսանիք չես տեսե՞լ

Esmeralda
03.07.2007, 21:20
Շատ "փխրուն" բանաստեղծություն էր... Չգիտեմ, թե ինչքանով կընկալվի նման բնորոշումս, սակայն փորձեմ մեկնաբանել... Փխրուն... այսինքն՝ այնքան նրբորեն էր գրված, որ... 1000բան մտածեցի... ոչ մի շարունակությունը արժանի չհամարեցի գրել... հենց գտնեմ շարունակությունը կասեմ...
Անարատ երազից անդարձություն...
Ինձ դուր եկավ...

Angelina
04.07.2007, 10:04
Լավն էր, բայց փորձիր ավելի համարձակ::hands:)