PDA

Դիտել ողջ տարբերակը : «Գոլդ» ամսաթիվ՝ 7.07.2007



Enipra
29.06.2007, 23:55
Հայ ժողովրդի մեծամասնության «գոլդամոլության» հերթական ապացույցը։ :D
Անձամբ ինձ համար նույնիսկ զվարճալի է։ Դուք այսաստիճան կարևորություն տալիս ե՞ք նման բաների։

ՇՏԱՊՈՒՄ ԵՆ ԱՄՈՒՍՆԱՆԱԼ

[15:52] 25 Հունիսի, 2007
http://a1plus.am/file/img/b/2577.jpg
Հուլիսի 7-ին Հայաստանում սպասվում է աննախադեպ թվով հարսանիքներ: Մի քանի հազար երիտասարդ ցանկանում է ամուսնանալ 2007թ յոթերորդ ամսի յոթերորդ օրը:
՚Դա ժողովրդի համար գոլդ ամսաթիվ է: Այդ օրը պսակադրության մասնակցելու համար այնքան մարդիկ են ցանկություն հայտնել, որ մի մասին ստիպված ենք եղել ուղարկել այլ եկեղեցիներ, քանի որ մեր ժամերի մեջ էլ չէին տեղավորվումՙ,- ՚Ա1+ՙ-ին փոխանցեցին Սուրբ Սարգիս եկեղեցուց: Նման վիճակ է նաեւ մնացած եկեղեցիներում. քահանաները օրվա ժամանակացույցում չեն կարողանում տեղավորվել:
Հուլիսի 7-իւ համար դժվար է գտնել ազատ հարսանյաց սրահ, վարձու լիմուզիններ, ազատ տեսանկարահանողներ, նաեւ վարձով հարսանյաց հագուստներ: Իսկ զավեշտալինն այն է, որ կան մարդիկ, որոնք այդ օրը հրավիրված են մի քանի հարսանիքի, դրա համար ստիպված են կամ ընտանիքներով բաժանվել երկու մասի, կամ էլ` մի քանի ժամ անցկացնել մի հարազատի հարսանիքին, մի քանի ժամ`մյուսի: Իրենց ուրախությունը չեն թաքցնում գեղեցկության սրահների աշխատակիցները: Վերջիններս այնքան հաճախորդներ ունեն, որ անգամ ստիպված են մի քանիսի մազերը հարդարել մեկ օր առաջ:
՚Նոր հաճախորդներ են մտել մեր սալոն, հարցրել գոնե մի ազատ տեղ կա՞, որ իրենց սպասարկենք: Բայց պատկերացրեք, անգամ մի ազատ տեղ չունենք: Դեռեւս ամսի սկզբից այդ օրվա համար հերթագրվում էինՙ,- ասում է վարսահարդար Անգինը: Ինչո՞ւ հատկապես հուլիսի 7-ը: ՚Ինքս հավատացյալ մարդ եմ եւ երեք յոթերի համադրությունը ինձ համար խորհրդանշանական է: Մենք որոշեցինք, որ այդ օրը եթե պսակադրվենք, դա մեզ համար բախտավոր է լինելուՙ,- ասաց Արամը, որը հուլիսի 7-ին պատրաստվում է ամուսնանալ:
Լուսինեն եւ Հայկը, ովքեր ընկերություն էին անում երկար տարիներ, որոշել են իրենց խոսքերով ասած, ՚պատմական երեք յոթերը ձեռքերից բաց չթողնելՙ, այդ իսկ պատճառով նշանդրեք եւ հարսանիք կանեն հենց այդ օրը: ՚Ճիշտ է ընկերություն էինք անում, բայց դեռ չէինք որոշել մեր հարաբերությունները այդ աստիճան լրջացնել: Սակայն երբ մեր ընկերախմբում նստած էինք եւ իմացանք, որ այս տարի հուլիսի 7-ին կլինի երեք յոթեր, չգիտեմ Աստծո կամքով, թե ոնց, որոշեցինք այդ օրը մերը դարձնելՙ,- պատմում է 19-ամյա Լուսինեն:

http://a1plus.am/amu/?page=issue&iid=50635

Amaru
30.06.2007, 00:15
Մդա, կայֆ ա)))
Սաղ հեչ էհ, բայց այ էն Լուսինեն ինչի՞ ա էրեխա-էրեխա պսակվում :8 :think

Annushka
30.06.2007, 10:06
Վաաաաաայյյյյ, տեսա~ք, չեմ հասցնի, թուհ~D:D:D Գոնե շուտ թեման բացեիք, ասենք մի 2 ամիս առաջ,որ հասցնեինք .... այս ինչ բան ա.:angry :). խորհրդանշական 777 թռան մեր ձեռքից.. չնայած մյուս կողմից էլ.. ..մարդու մտքին տեղ լինի :D:D:love:oy:D

Vahe
30.06.2007, 10:30
Այ մարդ դուք ասեք ես 8-երը ձեռքիցս բաց չթողնեմ)))

Ուլուանա
30.06.2007, 10:33
Ամենահետաքրքիրն այն էր, որ երկար տարիներ ընկերություն անելուց հետո նրանց հարաբերությունները դեռ այն աստիճան չէին լրջացել, որ ամուսնության մասին մտածեին...:{ Բայց հենց իմացան «պատմական յոթերի» մասին, միանգամից հարաբերությունները լրջացան... :o :D Փաստորեն, մոգական ուժ ուներ էդ 7.07.2007 ամսաթիվը... :think

Root
30.06.2007, 12:00
Դարդ մի արեք ... տարբեր ազգեր տարբեր օրացույցներ են ունեցել .. ոնց էլ չլնի մի ազգի օրացույցով կբռնացնեք հաջող թվեր ...
իսկ 07.07.2007 թվականի ամուսնացողներին մաղթենք երջանիկ ամուսնություն ու չմոռանաք հարսանեկան մեքենայի վրա փակցնել 77լլ777 համարներ :D:D:D

Mari
30.06.2007, 19:03
Դե լավ, եկեք ամսի 7-ին՝ 07.07.2007, առավոտյան 07:07-ին երազանք պահենք /ասում են իրականանում է/, որ մենք էլ տանը չմնանք::D

քաղաքացի
01.07.2007, 00:20
Դե լավ, եկեք ամսի 7-ին՝ 07.07.2007, առավոտյան 07:07-ին երազանք պահենք /ասում են իրականանում է/, որ մենք էլ տանը չմնանք::D
Հա դե լավ, ես էդ ժամին հաստատ քնած եմ ու հաստատ ամենալավ երազներն եմ տեսնում, ապա թող այդ երազն էլ երազանք լինի :D

Apsara
01.07.2007, 00:32
:Dերեխեք ջան շատ դարդ մի արեք դեռ էլի 3 7-երը մեզ կհանդիպեն:hands
Ես օրինակ որոշել եմ ամուսնանալ 07.07.2017 թվին, ուրիշ ժամանակ համաձայն չեմ, խի ես իրանցից ինչով եմ պակաս հը՞:D

Selene
04.07.2007, 23:31
:Dերեխեք ջան շատ դարդ մի արեք դեռ էլի 3 7-երը մեզ կհանդիպեն:hands
Ես օրինակ որոշել եմ ամուսնանալ 07.07.2017 թվին, ուրիշ ժամանակ համաձայն չեմ, խի ես իրանցից ինչով եմ պակաս հը՞:D

Apsara ջան բայց արժե հանուն այդ մոգական յոթերի սպասել տաս տարի;)
Ես օրինակ, որոշել եմ, որ իններն էլ այդքան վատիկը չեն, ու 09,09,2009:P
Իսկ իրականում, անգամ տասնհինգ յոթ միաժամանակ ձեզ չեն օգնի երջանիկ լինել, եթե չեք սիրում իրար;) Ամեն պարագայում էլ թվերի հետևից ընկնելը լավ չի:D

Root
04.07.2007, 23:37
Apsara ջան բայց արժե հանուն այդ մոգական յոթերի սպասել տաս տարի;)
Ես օրինակ, որոշել եմ, որ իններն էլ այդքան վատիկը չեն, ու 09,09,2009:P
Իսկ իրականում, անգամ տասնհինգ յոթ միաժամանակ ձեզ չեն օգնի երջանիկ լինել, եթե չեք սիրում իրար;) Ամեն պարագայում էլ թվերի հետևից ընկնելը լավ չի:D

ես էլ սպասեմ իմ հերթին :D:D:D 02.02.2020