PDA

Դիտել ողջ տարբերակը : Ես հավատում եմ...



Absar21
29.06.2007, 14:14
Ընդհանրապես մարդ արարածը ստեղծված է այնպես, որ նա պետք է հավատա ինչ-որ բանի: Միշտ ավելի հեշտ է քեզ հասանելիք հոգսի մի մասը փոխանցել մեկ ուրիշի վրա և ապրել ավելի հանգիստ ու թեթև, կամ ապրել միայն նրա համար,որ դու հավատում ես ինչ-որ բանի և այդ սպասումի երջանիկ ավարտի մտքից ուժեղացած հաղթահարում ես կյանքի դժվարությունները: Լավ շատ չփիլիսոփայեմ և ասեմ, թե կոնկրետ ես ում կամ ինչին եմ հավատում:
Ընդհանրապես ես հավատում եմ, որ կյանքը երկրի վրա եկել է տիեզերքից: Մասնավորապես մի մոլորակից ,որի անունը մարդիկ, խելահաս դառնալով, կնքել են Աստված , իսկ այդ մոլորակի եկվորին՝ Աստծո որդի՝ Հիսուս: Այնուհետև մարդուն իրենցից անկախացնելու և լիովին ինքնուրույն էակ սարքելու համար եկվորները մարդուն տվել են ուղեղ և գիտելիքները շատացնելու անսահմանափակ հնարավորություններ: Եվ ներկայումս միակ բանը, որին պետք է հավատա մարդը դա հենց ինքն է…

Դե երևի միտքը պարզ է: Եկեք այստեղ գրենք այն ամենի մասին ինչին մենք հավատում ենք, եթե նույնիսկ դա ուրիշներին կթվա անհավանական(ինչպես իմ դեպքում) և ծիծաղելի: Միայն խնդրում են այստեղ չգրենք Աստծուն,սովորական պատկերացմամբ, հավատալու մասին քանի որ դրա համար կա համապատասխան թեմա:

Ուրվական
02.07.2007, 22:30
Չէ, բայց, ամեն դեպքում, ես հավատում եմ Աստծուն որպես այնպիսին, ինչպիսին նա կա, իսկ թե դրանից հետո ինչ ա, չեմ պատկերացնում ու չգիտեմ և չեմ էլ ուզում իմանալ, որովհետև չեմ կարող: Աստված ասել է՝ "Ես եմ ալֆան և օմեգան", և ես դա եմ համարում ճիշտ: Հասկանում եմ, դու ինչ ես ուզեցել ասել, բայց եթե այդպես լինի, կա նաև առանձին թեմա, թե այլմոլորակայիններին հավատում եք թե չէ և այլն, այնպես որ, իրոք հետաքրքիր է, թե մարդիկ ինչին են հավատում, բայց դե եթե հավատում են Աստծուն, ապա պետք է դա գրեն, ինչը և արել եմ ես::)

Երվանդ
04.07.2007, 12:54
Ես միանշանակ(էսօր ինչ որ շատ եմ էս բառը օգտագործում:)) հավատում եմ ընտանիքիս, հետո Ընկերներիս` որոնց կարամ մի ձեռքիս մատերի վրա հաշվվեմ:

Աբելյան
04.07.2007, 18:24
մենակ ինքս ինձ եմ հավատում
ցավոք...

Երկնային
19.01.2008, 01:43
հավատում եմ սիրուն
հավատում եմ հրաշքների
հավատում եմ հրեշտակների
հավատում եմ իմ հեքիաթին

շատ բաների եմ հավատում…

:love:oy

GevSky
19.01.2008, 01:58
Ոչ ոքին, այլ միայն իմ ապագային

ivy
19.01.2008, 19:02
Չեմ հավատում որոշումներին, չեմ հավատում խոստումներին, չեմ հավատում վաղվան, չեմ հավատում ինձ, իսկ հավատում եմ... հմմմ... հավատո՞ւմ եմ...

Դեկադա
19.01.2008, 20:20
Հավատում եմ....Ես երբեմն ինձ էլ չեմ հավատում, ուր մնաց թե ուրիշներին հավատամ::think