PDA

Դիտել ողջ տարբերակը : Ընկերները



Djavaxhq
29.06.2007, 13:51
Ընկերները

Աշոտն ու Անդրանիկը շատ մտերիմ ընկերներ էին: Նրանք երկուսն էլ սովորում էին Պետհամալսարանի Իրավաբանականում, երկուսն էլ հարուստ ընտանիքից էին Աշոտը` Երեւանից, Անդրանիկը` Վրաստանից: Նրանք նույն կուրսում էին սովորումեւ ծանոթացել էին իրար հետ կռվելով, Ճիաշտ է երկուսն էլ լավ տուժել էին սակայն դա չխան•արեց նրանց հետակա մտերմությանը եւ դարձան լավ ընկերներ:
Համալսարանին հարակից Ակվայի բարի մշտական հաջախորդներն էին եւ կնամոլի համբավ ունեին, բայց հենց դա էլ ազդում էր աղջիկներին հոգեբանորեն եւ նրանց նկատմամբ առաջացնում հետաքրքրություն, ու հոպ, մեկը եւս ընկավ փորձված Աշոտի կամ Անդրանիկի ձեռքը, խեղջ աղջիկ, կամ երջանիկ օրեր; Ահա այսպես արկածներով անցնում էր նրանց օրերը:
-Անդ, մերս ասեց, որ լավ կլինի տեղափոխվես մեր տուն, հսկայակն տուն է նեղություն չես տա մի մտածի:
-Աշ, հարմար է տեղս էլի, ինչ կարիք կա տեղափոխվելու:
-Վերջ տու, մամաս կվիրավորվի: Վաղը սպասում եմ, իրերով կգաս:
Հաջորդ օրը արդեն Անդրանիկը տեղափոխվեց Աշոտենց տուն եւ նրանք ապրում էին եղբայրների նման, ինչպես կատակով Աշոտն էր ասում, բացի բաղնիքի սրբիչից մնացածը ընդհանուր էր; Աշոտի մայրը եւս տարբերություն չէր դնում նրանց միջեւ, իսկ Աշոտի փոքրիկ քույրիկը, Անդրանիկին ավելի շատ էր սիրում քանց Աշոտին, նա դպրոցական էր, իր առօրյան նրան էր միշտ պատմում ու երկուսով արդեն Աշոտից մի փոքրիկ գաղտնիք ունեին` նա սիրահարվել էր ուսուցչին, չնայած տարիքային մեծ տարբերության եւ այն հան•ամանքին, որ ամուսնացած էր ուսուցիչը, նա Անդրանիկից խորհուրդ էր հարցնում, թե ինչպես գրավի ուսուցչի սիրտը եւ անպայման ուզում էր խլել կնոջից, Աշոտի քույրը 11 տարեկան էր, Անդրանիկի անհան•ստությունը անցավ, երբ ծանոթացավ այդ ուսուցչի հետ,նա շատ լավ մարդ էր ու զարմանալի չէր, որ դասարանի կեսը սիրահարված էր նրան, եւ ուսուցիչը ես հումորով էր վերաբերվում այդ սիրահետումներին: Տարիները թռան եւ ահա Աշոտն ու Անդրանիկը արդեն իրավաբաններ էին:
-Աշ, սպասում եմ անպայման կ•աք մայրիկիդ հետ ինձ հյուր, Թիֆլիսն էլ կտեսնես:
-Խոստանում եմ, կ•անք, դու պատրաստություն տես:
Նրանց հրաժեշտը շատ հուզիչ էր, նույնիսկ Աշոտի ծառաները երկար ժամանակ լաց էին լինում: Աշոտը հայր չուներ, եւ ընտանեկան բիզնեսը, ինքն էր ղեկավարում: Չնայած շատ զբաղված էր, բայց ընկերոջը շատ էր կարոտել` մայրն ու քույրն էլ նեղում էին, ու նրանք այցելեցին Անդրանիկին: Անդրանիկի տան պատուհանից երեւում էր մի հրաշալի տեսարան, քուռ գետիը, ափի երկանքով ձգվող ծառուղին:
-Անդ, հլա նայի ինչ գեղեցկուհի է, եթե չծանոթացնես, կսպանեմ:
-Ինձ, թե՞ աղջկան,-հարցրեց Անդրանիկը մոտենալով պատուհանին:
-Երկուսիդ էլ, բոլորիդ:
Անդրանիկը անակնկալի եկած շրջվեց դեպի Աշոտը.
-Աշ, լսի դա ախար հայի աղջիկ է:
-Ավելի լավ ես արդեն սկսում եմ սիրահարվել, սեր առաջին հայացքից, հավատում ես նման բանի:
-Ընդհանրապես հա, բայց քո պարակայում, նըը:
-Ես էլ չէի հավատում, բայց կանգնեցի փաստի առաջ:
Աշոտը համարյա քարշ տալով Անդրանիկին իջեցրեց ՙՆաբեռեժնի՚ այսպես էր անվանվում Քուռ գետի ափամերձ տարածքը: նրանք մոտեցան աղջիկներին, անդրանիկը վրացերենով մի քիչ զրուցելուց հետու, ծանոթացրեց Աշոտի հետ.
-Ծանոթացեք, ընկերս է, Երեւանից է եկել, Աշոտ, Հասմիկ:
-Շատ հաճելի է, ի՞նչ նորություններ ես բերել Երեւանից:
Աշոտն ու Հասմիկը շատ շուտ մտերմացան, եւ արդեն երեկոյան միասին գնացին թատրոն: Անդրանիկը, գժի նման քայլում էր սենյակի մի ծայրից մյուսը եւ բարձրաձայն խոսում ինքն իր հետ:
ՙԱշոտ, հեռու մնա Հասմիկից, Հասմիկ դիմացի, չգայթակղվես՚, հետո բռնեց •լուխն ու գոռաց` աաաաաաաաա, Նրա գոռոցից վախեցած ներս թափվեցին մայրը, Աշոտի մայրը եւ քույրը:
-Ի՞նչ է եղել բալես:
-Լավ, բան չկա, մատս թողի դռան տակ:
Աշոտը վերադարձավ բարձր տրամադրությամբ, մի քիչ գինովցած.
-Ախպերսսս, խի ես մռութդ կախել;
-Հեչ բան չկա, դու պատմի:
-Ինչ պատմեմ, մենք արդեն սիրում ենք իրար, նա չասեց այդ, բայց դե ինձ գիտես էլի: Պատրաստվի հարսանիքի ու շուտով:
Անդրանիկը Աշոտի հետ զրուցելուց հետո հասկացավ, որ նա շատ լուրջ սիրահարված է ու այլեւս անիմաստ համարեց իր զ•ացմունքներից խոսել:ՙբան չկա մի կերպ կդիմանամ,-մտածեց նա,-համ էլ կարեւորը Հասմիկը երջանիկ լինի՚:
Անդրանիկը, Աշոտի ու Հասմիկի հարսանիքին լավ քեֆ արեց, բայց Թիֆլիսում, Երեւան չգնաց, հայրը հիվանդացել էր:
Հոր թաղումից հետո, Հասմիկի ամուսնանալուց հետո, Անդրանիկը լրիվ բարոյալքվել էր, ամեն օր հարբում էր եւ խաղատներում ցփնում հայրական կարողությունը:
-Անդո ջան, Արի ծախենք մեր խանութները ու գնանք Երեւան, Աշոտը կօգնի, ես խոսել եմ հետը, մի գործ դիր, թեչե սննկանում ենք:
-Մամ ջան չմտածես, ես հլա մեռած չեմ, որ սննկանանք, կտեսնես, թե տղեդ ինչ կանի:
-Ինչու՞ ես խուսափում Աշոտից, չլինի կռվել եք:
-Չե մամ ջան, բան չկա, ուղղակի չեմ ուզում նեղություն տալ:
Անդրանիկը խաբեց, նա ուղղակի չեր կարող տեսնել Հասմիկին ուրիշի գրկում: Մայրը չդիմացավ Անդրանիկին ամեն օր հարբած տեսնելով եւ մտածմունքից մահացավ արյան քաղցկեղից: Դա վերջին հարվածն էր, եւ ինչպես ասում են կարկուտը ծեծած տեղն է ծեծում, սկսվեց Անդրանիկի անհաջողությունների շրջանը, խաղատներում կրվեց ամբողջ կարողությունը, նույնիսկ մի բաժակ օղու փող չեր կարողանում պարտք վերցնել, այլեւս նա ոչինչ չուներ; Այլեւս նա ինքնասիրություն էլ չուներ, եւ դարձավ մուրացկան: Բայց գլխում մի միտք նրան հանգիստ չեր տալիս, արդեն անցել էր Հասմիկի հանդեպ զ•ացմունքը, եւ նա որոշեց գնալ ու Աշոտից ապաստան խնդրել:
Աշոտը, ոչ միայն երջանիկ էր այլեւ Հայստանի ամենահարուստ մարդն էր, նա ի տարբերություն Անդրանիկի եռապատկել էր կարողությունը, եւ Անդրանիկը կան•նել էր նրա տան դռան առջեւ ու զարմանքով նայում էր նրա շքեղ պալատին, պալատ, որովհետեւ այլ կերպ չէիր կարող անվանել այն: Նա մոտեցավ դռանը ու ուզեց ներս մտնել.
-Այ բոմժ ուր ես խցկվում, գնա ստուց:
-Աշոտին ասեք, որ Անդրանիկն է եկել կարծում եմ ուրախ կլինի:
-Արա ասին կոր,- այն է ուզում էին նրան քշել այդտեղից երբ դուրս եկավ Աշոտը:
Հետաքրքվող հայացքով նայեց Անդրանիկին, երեւի ճանաչեց ու կանչեց կողքի.
-Լսի հո չասիր, որ ընկերս ես եղել, խայտառակ կանես, ինչի ես եկել, առ ես փողը ու կորի, էլ աչքիս չերեւաս:
Անդրանիկը սկզբու կարկամեց, հետո խոսեց ինքնասիրության մնացորդը ու արհամարական շրջվեց ու գնաց:
ՙԵս քեզանից վրեժ կլուծեմ, ես ատում եմ քեզ, իմ անհաջողություների մեղավորը դու ես, ու պատասխան կտաս,-ատելությամբ լցված մտածում էր Անդրանիկը՚, Աշոտի մեքենաների շքախումբը համարյա տրորելով անցավ Անդրանիկի կողքով:
Անդրանիկը ատելությամբ լի հայացքով նայում էր նրանց հետեւից:

Vicki
29.06.2007, 14:42
Հետաքրքիր էր շատ, մեր առօրյան:think..... Շարունակություն լինելու՞ է...

John
29.06.2007, 14:45
Հուզիչ պատմվածք էր… ցավոք, երբեմն իրական կյանքում էլ են նման դեպքեր պահատում… Անդրանիկի առաջին սխալը՝ մինչև Աշոտին Հասմիկի հետ ծանոթացնելը պետք է ընկերոջը ասեր, թե ով է իր համար Հասմիկը… Երկրորդ սխալը՝ փոխերը անկապ տեղը ծախսելը: Երրորդը՝ Աշոտի մոտ գնալը: Չորրորդը՝ ՍԵՓԱԿԱՆ անհաջողությունների համար ընկերոջը մեղադրելը: Դե, Աշոտն էլ մենակ վերջի պահը սխալ արեց՝ կարելի էր ընկերոջը մի ձև փրկել… Ամեն դեպքում էս տխուր պատմության մեջ մեղավորության 97%-ը Անդրանիկինն էր…

Kita
29.06.2007, 15:17
Երևի թե մեր առօրյան էր մի քիչ ծաղկեցված վիճակում...:)
բայց շատ տպավորիչ էր գրել, մի տեսակ զգալով...;)

Djavaxhq
30.06.2007, 14:04
Շարունակություն

Երեք տղաներ նստած ծառի տակ թղթախաղով տարված, չնկատեցին, թե երբ նրանց մոտեցավ Անդրանիկը:
-Սխալ խաղացիր, երկրորդ քայլում:
-Իյա, լավ ես խաղում արի խաղանք:
-Տղաներ ես երդվել եմ այլեւս չխաղալ:
-Բա ինչ ես ման գալիս այստեղ:
-Ուղղակի էլի, գործ եմ ուզում աշխատեմ:
-Ախպերս լսի մի բան ասեմ, մենք ուզում ենք այ էն բանկը թալանենք, բայց մեր ընկերներից մեկը, ուշացավ, կմիանաս մեզ, կկիսվենք, դու ուղղակի պետք է այստեղից հսկես, եթե մարդ մոտենա այ այսպես երեք անգամ սուլես,- ու ցույց տվեց թե ոնց սուլի:
Անդրանիկը այլեւս կորցնելու բան չուներ եւ համաձայնվեց, բանկի թալանը շատ հաջող անցավ, փողը բաժանելիս Անդրանիկը առաջարկեց ընդհանուր գումարով մի ռեստորան առնեն.
-Տղեք ես փորձ ունեմ ռեստորաններ աշխատեցնելու, չորսով փայատեր կդառնանք ու մշտական եկամուտ կունենանք, հը ինչ եք ասում:
Առաջարկը բոլորին դուր եկավ, եւ նույնիսկ նրանցից մեկը գիտեր վաճառվող նման օբյեկտի տեղ եւ նրանք շուտով ռեստորանատեր էին: Բանկը խառնված էր մութ գործերի մեջ, փող էր լվանում, եւ վախենալով, որ կբացահայտվի ոստիկանություն չդիմեցին: Անդրանիկը հմտորեն վարեց գործը եւ նրա բիզնեսը սկսեց ծաղկում ապրել, շուտով նա նոր ռեստորան գնեց, բացեց խանութներ եւ դարձավ քաղաքի հարուստներից մեկը, նրան օգնեց ատելությունը եւ կյանքի դառը փորձը:
Անդրանիկը քայլում էր դեպի իր ռեստորանը, երբ նրան մոտեցավ մի մուրացկան կին.
-Բալա ջան հացի փող կտաս երեք օր է բան չեմ կերել:
Անդրանիկի աչքերը լցվեց, հիշեց իր սոված օրերը.
-Մայրիկ ջան ինձ հետ արի:
Նա կնոջը տարավ ռեստորան, մատուցողուհուն պատվիրեց լավ կերակրել նրան ու նոր հագուստ տալ
-Մայրիկ ջան մենակ ես, հարազատներ չունես:
-Ունեմ բալես, մի աղջիկ ունեմ:
-Չի աշխատում մայրիկ:
-Չէ վախենում եմ, հիմա ինչ մարդ ասես կա, գլխին փորձանք չբերեն:
-Թող գա ստեղ աշխատի, երկուսիդ էլ սենյակ կտամ կմնաք:
-Անդրանիկ ջան աստված մեկդ հազար անի, բարի սիրտ ունես:
Արմինեն իր աղջկա` Մարինեի հետ տեղավորվեց Անդրանիկի մոտ, Մարինեն վայրի գեղեցկությամբ մի աղջնակ էր եւ զուգվել զարդարվելուց հետո անճանչելիորեն փոխվեց: Նրանք երեքով այնքան իրար կպվեցին, որ Անդրանիկը խնդրեց նրանց տեղափոխվել իր տուն: Արմինեն մոր նման սիրում էր Անդրանիկին, բայց Անդրանիկի ու Մարինեի միջեւ զգացմունք ծագեց, նրանք միյասին գնում էին կինո, թատրոն, այլ զվարճալի վայրեր.
-Մարին, դու հրաշալի աղջիկ ես, երբեւէ սիրած տղա չես ունեցել:
-Ունեցել եմ, բայց չստացվեց, բաժանվեցինք:
Հանկարծ երկուսի համար էլ անակնկալ համբուրվեցին.
-Մարին կներես ես չէի ուզում… այսինքն ուզում էի… այսինքն չէի ուզում…
-Անդ, երկուսս էլ ուզում էինք, ես արդեն ահագին ժամանակ է սիրահարված եմ քեզ, ուղղակի չէիի կարողանում ցույց տալ:
Արմինեի համար անակնկալ չէր, աղջիկը նրա հետ կիսվում էր եվ ասել էր իր զգացմունքների մասին, երեխաները ծնկի իջան նրա առջեւ ու խնդրեցին նրա օրհնությունը:
-Երջանիկ լինեք,- շշնջաց նա արցունքների մեջ:
Հարսանիքը որոշեցին անել նեղ շրջանակում,
Անդո ջան, ես ոչ մի բարեկամ չունեմ, բայց մի մարդ կա ով քո նման ինձ կերակրել է, կուզեի նրան էլ կանչենք:
-Կանչենք, ով է նա:
-Անունը Աշոտ է;
-Աշոտ, ուզում ես հարսանիքս հարամ անես:
-Դե եթե չես ուզում ինչ անենք, չենք կանչի,- պատասխանեց Արմինեն, խղճացած:
-Լավ, կանչի:
Չնայած Աշոտի ներկայությանը Անդրանիկի տրամադրությունը բարձր էր, նա մեկ մեկ նայում էր Աշոտի կողմը, նրա կողքին էր նաեւ Հասմիկը, Անդրանիկը զգաց, որ չի խանդում, եւ այլեւս զգացմունք չունի Հասմիկի նկատմամբ, ամեն անգամ Անդրանիկ եւ Աշոտի հայացքները հանդիպելիս, Աշոտը խորհրդավոր ժպտում էր:
Ինչպես ամեն մի հայկական ավանդական հարսանիքում, կար թամադա, ու թամադան պետք է խմեր ընկերների կենացը:
Աշոտը ոտքի կանգնեց, բարձրացրեց բաժակը.
-Ես խմում եմ ընկերության կենաց, մեր ընկերության կենացը:
Անդրանիկը չդիմացավ, տեղից ցատկեց.
-Մեր ընկերության, դու սպանեցիր մեր ընկերությունը:
-Սպասիր, ես չսպանեցի, դու թույլ գտնվեցիր, դու պետք է ասեիր, որ սիրում էիր Հասմիկին, հետո չպետք է վատնեիր կարողությունդ, ես ինչքան փորձեցի քեզ օգնել դու հրաժարվեցիր, ինձ մնաց միայն մի բան, քեզ հոգեբանորեն ուժեղ հարված հասցնել, ու այդ հարվածը քեզ հանեց ստրեսից եւ ատելությունը օգնեց վերագտնել քեզ, դու չգիտես, որ այն երեք տղաները իմ տղաներն էին, իմ բանկը թալանեցիք, մուրացկան կինը իմ մայրն է, հիշում ես նրան չէ, աղջիկը իմ` քույրը, ինչքան է նստել քո ծնկներին, ինչքան ես խաղացել նրա հետ, բայց ձեզ սիրահարվեցնելը չեր մտնում իմ ծրագրերի մեջ, բայց դե, որ այսպես ստացվեց, երջանկություն ձեզ, ես ձեզ հարսանիքի նվեր տալիս եմ քո հայրական ամբողջ ունեցվածքը:


Վերջ

John
30.06.2007, 14:14
Այո՜… լավն էր :) ավելին ասեմ՝ շատ լավն էր :) միայն մի բան դուրս չեկավ՝ շատ կտրուկ էին զարգանում իրադարձությունները… կարելի էր ավելի սահուն կերպով անել էդ ամեն ինչը… ու մի քիչ էլ ավելի ծավալուն գրել :) Ամեն դեպքում շատ լավ է ստացվել Անդո ջան :) շատ հավանեցի :)

Djavaxhq
30.06.2007, 14:18
Հա ճիշտ ես կարելի էր մշակել, բայց դե հավեսս չեկավ, համ էլ ուզեցի շուտ ավարտել, բայց կարեւորը միտքը հասկացվում է ասել եմ այն ինչ ուզում էի ասել,

Երվանդ
30.06.2007, 14:20
Քեզ էս գրելուց ի՞նչ որ բան ոգեշնչել է, թե՞ ուղղակի առանց որևէ բանի ես գրել, հարցնում եմ քանի որ ես ես պատմության նման պատմություն գիտեմ արդեն 4 տարի, ուղղակի էտ իմ իմացածը... կենացա:D

John
30.06.2007, 14:20
Հա ճիշտ ես կարելի էր մշակել, բայց դե հավեսս չեկավ, համ էլ ուզեցի շուտ ավարտել, բայց կարեւորը միտքը հասկացվում է ասել եմ այն ինչ ուզում էի ասել,
:) էդ առումով նման ենք :) ես էլ չեմ սիրում գրածներս մշակել :) նույնիսկ չեմ էլ կարդում, թե ինչ եմ գրել… միանգամից Ակումբում եմ տպում ու պոստ եմ անում :)

Djavaxhq
30.06.2007, 14:24
Քեզ էս գրելուց ի՞նչ որ բան ոգեշնչել է, թե՞ ուղղակի առանց որևէ բանի ես գրել, հարցնում եմ քանի որ ես ես պատմության նման պատմություն գիտեմ արդեն 4 տարի, ուղղակի էտ իմ իմացածը... կենացա:D

Բայց ես հեղինակային իրավունքները չեմ խախտել որովհետեւ այդ կենացի հեղինակն է ինձ պատմել երկուսս էլ խմած էինք ու ես լավ տպավորված խնդրեցի թույլ տա գրեմ:P

Երվանդ
30.06.2007, 14:33
Բայց ես հեղինակային իրավունքները չեմ խախտել որովհետեւ այդ կենացի հեղինակն է ինձ պատմել երկուսս էլ խմած էինք ու ես լավ տպավորված խնդրեցի թույլ տա գրեմ:P

Իյաաա:), էտ ուրիշ բան:), ուղղակի եթե հետո էլի ուզենաս կենաց մշակես ու դնես:P, հիշի որ ստեղ ալկաշ մարդ կա:D, ու հղում արա հեղինակին;)

Մանե
30.06.2007, 15:00
Հասմիկին, հետո չպետք է վատնեիր կարողությունդ, ես ինչքան փորձեցի քեզ օգնել դու հրաժարվեցիր, ինձ մնաց միայն մի բան, քեզ հոգեբանորեն ուժեղ հարված հասցնել, ու այդ հարվածը քեզ հանեց ստրեսից եւ ատելությունը օգնեց վերագտնել քեզ, դու չգիտես, որ այն երեք տղաները իմ տղաներն էին, իմ բանկը թալանեցիք, մուրացկան կինը իմ մայրն է, հիշում ես նրան չէ, աղջիկը իմ` քույրը, ինչքան է նստել քո ծնկներին, ինչքան ես խաղացել նրա հետ, բայց ձեզ սիրահարվեցնելը չեր մտնում իմ ծրագրերի մեջ, բայց դե, որ այսպես ստացվեց, երջանկություն ձեզ, ես ձեզ հարսանիքի նվեր տալիս եմ քո հայրական ամբողջ ունեցվածքը:
:o:o
Մինչև հիմա էս խոսքերի ազդեցության տակ եմ;)
Ի՞նչ ասեմ,շաաաաաաատ լավն էր,հիանալի:hands
Ապրես:hands

Սամվել
30.06.2007, 15:23
:think Խոսքեր Չկան շատ լավն էր……
Հետաքրքիրն այն է որ ես մոտիվներով մի հատ էլ կենաց եմ լսել…նույն ավարտով:think
:)Բայց իրոք տպավորիչ էր…