PDA

Դիտել ողջ տարբերակը : Ով որտեղ է սովորում կամ աշխատում

AMD
09.04.2006, 12:43
ես սովորում եմ երեվանի պետական համալսարանում (ԻԿՄ)
իսկ դուք?

NINOK
09.04.2006, 13:17
Ես սովորում եմ Համբարձում Գալստյանի անվան Թիվ 83 միջնակարգ դպրոցում.:hands

StrangeLittleGirl
09.04.2006, 14:50
Ծանոթ դպրոց է :D
Ես էլ սովորում եմ Երևանի պետական բժշկական համալսարանում

NINOK
09.04.2006, 15:59
[QUOTE=Բյուրակն]Ծանոթ դպրոց է :D
գտնվում է Օրբելի փողոցի վրա.

StrangeLittleGirl
09.04.2006, 16:33
գտնվում է Օրբելի փողոցի վրա.
գիտեմ:P

John
09.04.2006, 16:36
Սովորում եմ ԵՊՀ–ին կից Ֆիզմաթ դպրոցում.

Արշակ
09.04.2006, 16:43
Սովորում եմ ՀՊՃՀ (Պոլիտեխնիկ) մաթեմատիկայի դեպարտամենտի մագիստրատուրայում՝ «Կիրառական մաթեմատիկա և ինֆորմատիկա» մասնագիտությամբ։
Աշխատում եմ Lycos-ում որպես ծրագրավորող։

Ուլուանա
09.04.2006, 17:12
Աշխատում եմ «ԱՎՏ-Ջ» Տնտեսական անվտանգության ծառայությունում որպես թարգմանիչ, նաև «Տնային Առողջարան» թերթում որպես սրբագրիչ։

kiki
09.04.2006, 23:36
Սովորում եմ Երևանի Պետական Համալսարանի Ինֆորմատիկա և Կիրառական մաթեմատիկա ֆակուլտետում, ավելի ճիշտ արդեն ավարտում եմ մագիստրատուրան...
իմիջիայլոց, ես ել եմ Ֆիզմաթ դպրոցն ավարտել :)

Chuk
09.04.2006, 23:48
Սովորում եմ (արդեն ավարտում եմ) ԵՊՀ Ռադիոֆիզիկայի ֆակուլտետի մագիստրատուրայում:
Աշխատում եմ ԴԱՐ Հրատարակչությունում:

spec
09.04.2006, 23:58
Ես էլ եմ Համալսարանական.
Ֆիզիկայի ֆակուլտետի մագիստրատուրաի առային կուրսում եմ:
Աշխատում եմ ԳԱԱ Ֆիզ. ինստիտուտում, որպես ավագ գիտ. աշխատող:
Ժամանակին (3 տարի), աշխատել եմ ծրագրավորող, բայց քանի որ հիմա աշխատում եմ թեկնածուական ատենախոսությանս (ինչ խնդալու բառ ա չէ?) :))))) վրա, ստիպված եմ ժամանակավորապես հրաժարվել ծրագրավորող աշխատելու համեմատաբար եկամտաբեր հնարավորությունից (պարզության համար ասեմ, որ հիմա 6500 դրամ աշխատավարձ եմ ստանում, որից էլ դեռ կենսաթոշակային ֆոնդին եմ մուծում կատարում...).

Chuk
10.04.2006, 00:41
Թեմայից դուրս:
Spec, դեռևս մագիստրատուրայի առաջին կուրս և արդեն թեկնածուականի վրա՞ ես աշխատում: Հարգում եմ այսպիսի մարդկանց:ok

Enipra
10.04.2006, 01:31
Ես սովորում եմ ERIICTA- (http://www.eriicta.am)ում, հայերեն ամբողջական անունը (որը չեմ սիրում կարճության պատճառով :think ) մոտավորապես այսպես՝ Եվրոպական տարածաշրջանային ակադեմիայի՝ Տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաների ինստիտուտ Կովկասում: Կիրառական ծրագրավորման ֆակուլտետում եմ:

Լյով
10.04.2006, 03:08
Սովորում եմ ԵՊՏԻ-ում (ժող.), ավելի ճիշտ ավարտում եմ, մնացել ա պետական քննությունները:

spec
11.04.2006, 10:35
Թեմայից դուրս:
Spec, դեռևս մագիստրատուրայի առաջին կուրս և արդեն թեկնածուականի վրա՞ ես աշխատում: Հարգում եմ այսպիսի մարդկանց:ok
Իմ բախտը ղեկավարի հարցում ա շատ բերել:
Համ էլ գիտնականների ընտանիքից եմ, ու 10 տարեկանից "ականջիս կաթացնում են" դիսո-ի համար:
Так что, 3-րդ կուրսից բավականին հետևողական кандидатский եմ անում...

Gevorg
11.04.2006, 15:50
Ավարտել եմ ԵրՊՏԻ:
Աշխատում եմ ֆին.-բանկային համակարգում:

Hovulik
11.04.2006, 18:25
Ես էլ փորձեմ իմ մասին մի քիչ գրեմ...
Հեռավոր 1997թ. ընդունվեցի ԵրՊԲՀ - նպատակը իհարկե աղջիկ, որին շատ էի սիրում... առաջին սեր, բայց...

Ամեն ինչ շատ լավ էր ընթանում դրա համար էլ որոշեցի դառնալ բժիշկ, քանի որ այդ աղջիկը առդեն ուրիշիններ... ՇԱտ մանթո էի բայց դե ինչ արած...
2003 ավարտեցի... եթե գլուխ չգովան ապա կասեն որ ընդամենը կրկնակի անվանական կրթաթոշակառու եմ եղել. կարմիր դիպլոմ ու էլի բազմաթից մրցանակներ ու պատվոգրեր...
Բյուրակնը չի թողի ստել, բայց իմ բուհը ես շատ եմ սիրել ու սիրում եմ...
բայց 2003-ին ավարտեցի և ընդունվեցի կլինիկական օրդինատուրա ՄԱՇԿԱՎԵՆԵՐԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ մասնագիտությամբ ՄԱշկաբանության, սեռավարակաբանության և կոսմետոլոգիայի ամբիոն:
2005թ. հանդիսավոր ավարտեցի և դառա ԲԺԻՇԿ...
Այժմ ասպիրանտ եմ, հումորով և համեստ անձնավորություն...:8 :8

Հա մոռացա...

Բոլոր ԴԱՐ ֆորումի մասնակիցների բուժումը և կոնսուլտացիան 50% скидка (հայերեն վախեցա այդ բառի մեջ սխալներ անեմ)

Իհարկե թող իմ կարիքը մասնագիտական չունենաք, բայց եթե պետք եմ... ԱՊԱ 50%

Artgeo
11.04.2006, 21:23
կրկնակի անվանական կրթաթոշակառու եմ եղել. կարմիր դիպլոմ ու էլի բազմաթից մրցանակներ ու պատվոգրեր...

Մեր կուրսում էլ կան "կարմիր" ատեստատավորներ ;) "բազմաթիվ մրցանակներով ու պատվոգրերով... " մեկին "երջանկություն ունեցանք" տեսնել (առաջին անգամ էր եկել) մի քանի օր առաջ անգլերենին։ Պարզվեց, որ անգլերեն նույնիսկ տարրական գիտելիքներ չունի։ Չկասկածելով քո գիտելիքների ՄԵԾ պաշարի վրա, թույլ տուր նկատել, որ Հայաստանի այսօրվա պայմաններում դրանք գին չունեն

otar
11.04.2006, 22:39
պոլիտեխնիկի վարժարանում

StrangeLittleGirl
11.04.2006, 22:57
Մեր կուրսում էլ կան "կարմիր" ատեստատավորներ ;) "բազմաթիվ մրցանակներով ու պատվոգրերով... " մեկին "երջանկություն ունեցանք" տեսնել (առաջին անգամ էր եկել) մի քանի օր առաջ անգլերենին։ Պարզվեց, որ անգլերեն նույնիսկ տարրական գիտելիքներ չունի։ Չկասկածելով քո գիտելիքների ՄԵԾ պաշարի վրա, թույլ տուր նկատել, որ Հայաստանի այսօրվա պայմաններում դրանք գին չունեն
Քեզ է թվում::angry

(կներեք թեմայից շեղվելու համար)

քաղաքացի
12.04.2006, 00:03
Սովորում եմ Հրաչյա Աճառյանի անվան համալսարանում կիրառական մաթեմատիկա և ինֆորմատիկայի բաժնի 5-րդ կուրսում։

Հ.Գ.
Գոհ չեմ։

Մասսագետ
12.04.2006, 00:13
Դե ես էլ արդեն երկար տարիներ լուրջ չեմ սովորում, վերջին անգամ երևի սովորում էի երկրորդ դասարանում՝ տառերը ու բազմապատկման աղյուսակը, հետո մեկ-մեկ էլի օրեր լինում էին, որեր սովորում էի, դրա արդյունքում Մաթեմից սկսեցի գլուխ հանել, մի պստլիկ էլ ֆիզիկայից: Հիմա ԳՆՈՒՄ ԵՄ Եվրոպական համալսրան, առջին մի ամիսը տենց սովորելու էի գնում, հետո նորից թարգեցի, հիմա ուղղակի գնում եմ: Հա տենց թարգող մարդ եմ, մի բան կա, որ չեմ թարգում, բայց դե էդ ուրիշ արկածներ ա: Աշխատում եմ ֆուտբոլով, մեկ-մեկ գործերս են տպում ամսագրերում, ըտեղից եմ փող պոկում, բայց ծածկանունով եմ տպել տալիս: Հենց, որ սկսեմ նորից սովորել, մի հատ էլ էս թեմայում պոստ կանեմ: Հիմա էսքանը:

Anuk
12.04.2006, 14:30
Աշխատում եմ «ԱՎՏ-Ջ» Տնտեսական անվտանգության ծառայությունում որպես թարգմանիչ, նաև «Տնային Առողջարան» թերթում որպես սրբագրիչ։
Փաստորեն ոչ միայն երկուսս էլ Անուկ ենք, այլ աշխատում ենք նույն ոլորտներում՝ թարգմանիչ, լրագրող:)

Ավարտել եմ ԵրՊՏԻ:
Աշխատում եմ ֆին.-բանկային համակարգում:

Գևորգ, դու դեմք ես!!!! Նայում եմ նկարիդ ու գրածիդ...ինձ թվումա ես ինչ-որ բան ինչ-որ տեղ շփոթել եմ: :D

Hovulik
13.04.2006, 10:41
Մեր կուրսում էլ կան "կարմիր" ատեստատավորներ ;) "բազմաթիվ մրցանակներով ու պատվոգրերով... " մեկին "երջանկություն ունեցանք" տեսնել (առաջին անգամ էր եկել) մի քանի օր առաջ անգլերենին։ Պարզվեց, որ անգլերեն նույնիսկ տարրական գիտելիքներ չունի։ Չկասկածելով քո գիտելիքների ՄԵԾ պաշարի վրա, թույլ տուր նկատել, որ Հայաստանի այսօրվա պայմաններում դրանք գին չունեն

Ես իմ գիտելիքներից ամբողջովին գոհ եմ...
:think
նորից կներեք

Artgeo
13.04.2006, 11:43
Ես իմ գիտելիքներից ամբողջովին գոհ եմ...
:think
նորից կներեք
Ուզում եմ, որ սխալ չհասկանաս ։) Պարզապես ես իրոք կորցրել այդ տեսակ թղտերի նկատմամբ հավատս . . . :(

Աբելյան
03.06.2006, 15:47
ԵՊՀ, Մաթեմատիկայի ֆակուլտետ, առաջին կուրս:

Firegirl777
03.06.2006, 17:38
Աշխատում եմ 3 մասում գտնվող ԴԻՆՈՔՍ համակարգչային աշխարհում.

Հ.Գ. կարծում եմ բոլորը դա գիտեին

Gevorg
05.06.2006, 23:04
Երեկվանից HSBC-ում

otar
05.06.2006, 23:17
Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի Երևանի մասնաճյուղի հենակետային վարժարան :think

Intel
05.06.2006, 23:48
Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի Երևանի մասնաճյուղի հենակետային վարժարան :think
մեր ժամանակ կոչվում եր "Վարժարան", կամ մաքսիմում "ՀՊՃՀ Հենակետային Վարժարան"(Էն էլ մենակ տնօրենի մոտ գրավորների ժամանակ).

otar
05.06.2006, 23:57
դե Հարութ ջան.. հեսա... ավարտում եմ.. էլ պոլիտեխի երես չեմ տեսնելու.. պաշտոնական սիրուն "սիմպատիչնիյ" "դլիննոմետրաժնիյ" անուն էի ուզում ասել :8

Մելիք
11.07.2006, 11:24
Աշխատում եմ Երևանի Փողոցային Համալսարանի Բորդյուրամաշական ֆակուլտետում, իբրև Կաշի տոնի տեսության ամբիոնի վարիչ: Բացի Կաշի տոնի տեսությունից նաև դասախոսություններ եմ կարդում "Քֆուրը իբրև խոսքի մաս" թեմայով:

Mench
11.07.2006, 14:47
Սովորում եմ Երևանի Համբալաբուծականի բռթաչփխական ֆակուլտետում, ուզում եմ գործերս փոխեմ կաշկաքշական, ընդեղ ավելի «պրիստիժնի» ա։

Viki
13.07.2006, 09:18
Աշխատում եմ <Մարկել> ՓԲԸ-ում` որպես օպերատոր` միաժամանակ նաև զբաղվում եմ հաշիվ ֆակտուրաներ կազմելով և մի փոքր էլ դիզայներությամբ:

Լէգնա
13.07.2006, 09:25
Աշխատում եմ վերին երկնքի ,ձախ թևի, ոսկե աթոռի վրա,որպես հրեշտակ :D ,
սովորեցնում եմ ,մեղքով լի ,երկրի բոլոր մասերում, Մեղքը որպես վերին գաղափար ու դրական լիցք, առարկա :P
ընդունելությունը այնևս չկա,բայց խնամի..փեսա...:oy ;)

Սյունիք
13.07.2006, 12:18
Սովորում եմ Երևանի թիվ 170 դպրոցի արդեն 10-րդ դասարանում

GEV85
23.07.2006, 19:11
Ես սովորում եմ ՀՊՃՀ-ի Կառուսելիի դեպարտամենտի կայֆավատական մասնագիտության մագիստրատուրայում, աշխատում եմ բժշկական կենտրոնում բույժ սարքավորումների վրա ղժացող, քանդող ու չհավաքող ինժեներ:baby :baby :redhat :baby

Anul
24.07.2006, 11:40
իիիիիիիիինչ բազմակողմանի զարգացած է մեր երիտասարդությունն այսօր, վաաայ :D
լավ, պատմեմ իմ կրթական ճանապարհորդության մասին. առաջին դասարանս ավարտել եմ ք. Աշտարակի թիվ 4 դպրոցում, այնուհետև ուսումս շարունակել եմ Երևանի թիվ 135(անգլիական),62(ռուսական). 67'Չարենցի անվան(անգլիական)դպրոցներում.Վերջինումս սովորելու ընթացքում փոխել եմ երեք դասարան, և փաստորեն արդյունքում սովորել եմ 7 տարբեր դասարաններում.ավարտելուց հետո գործերս տվել եմ ԵՊՀ-ի իրավաբանական ֆակուլտետ,ընդունվել ու սովորոլ եմ ԵՊՀ- պատմական ֆակուլտետի արվեստաբանության բաժնում, սովորում եմ ԵՊՀ- միջազգային հարաբերությունների ֆակուլտետում՛ դիվանագիտության բաժնում:hands

docart
06.09.2006, 01:39
ավրտել եմ Երևանի պետական բժշկական համալսարանը, հիմա ուսումս շարունակում եմ կլինիկական օրդինատուրայում:

otar
06.09.2006, 16:36
:P արդեն սոորում եմ Երևան Պետական Համալսարանի Տեսական Տնտեսագիտության բաժնում.. . առաջին կուրս եմ

Vard
06.09.2006, 16:53
Ես էլ սովորում եմ Հայաստանում Ֆրանսիական Համալսարանում Կառավարման ֆակուլտետում…Էդ դպրոցների հարցում իմ բախնտ էլ չի բերել 5 դասարան եմ փոխել վերջում էլ #19 դպրոցնեմ ավարտել բա

քաղաքացի
06.09.2006, 17:41
Ո՛չ սովորում եմ, ո՛չ էլ աշխատում: :(
Ու՞մ եմ պետք :think

Arisol
06.09.2006, 18:36
Սովորել եմ 5 դպրոցներում, իսկ այժմ սովորում եմ ՀՊՃՀ Կապանի մասնաճյուղում, ՏՄ և ԿԱՀ (Տեղեկատվության մշակման և կառավարման ավտոմատացված համակարգեր) բաժնում, դեռ առաջին կուրսի ուսանող եմ: Աշխատում եմ ինտերնետ ակումբում::)

Cassiopeia
08.09.2006, 12:01
Ո՛չ սովորում եմ, ո՛չ էլ աշխատում: :(
Ու՞մ եմ պետք :think

Անպայման կգտնվի մեկը ում պետք ես:

Իսկ ես ավարտել եմ ՀՊՃՀ-ն: Աշխատում եմ Մ. Հերացու անվան բժշկական համալսարանում և Ինտերնետ Պրովայդեր ընկերությունում:

Firegirl777
08.09.2006, 14:49
Սովորում եմ Երևանի կառավարման և ինֆորմացիոն տեխնոլոգիաների համալսարանում, աշխատում եմ ինտերնետ ակումբում, Ամիրյանի վրա

StrangeLittleGirl
08.09.2006, 14:50
Աշխատում եմ Մ. Հերացու անվան բժշկական համալսարանում
Ի՞նչ ես աշխատում, եթե գաղտնիք չի:

Cassiopeia
08.09.2006, 15:00
Ի՞նչ ես աշխատում, եթե գաղտնիք չի:

Թող դա գաղտնիք մնա լա՞վ: Միայն կասեմ, որ դասախոս չեմ հաստատ ;)

StrangeLittleGirl
08.09.2006, 15:01
Դե որ դասախոս չես, պարզ է: Մեր դասախոսները դեռ չեն գժվել :D

Cassiopeia
08.09.2006, 15:19
Դե որ դասախոս չես, պարզ է: Մեր դասախոսները դեռ չեն գժվել :D

Ես չգիտեի որ գիժ եմ: Ու ինչո՞ւմ է արտահայտվում իմ գժությունը: :cry

Ուլուանա
08.09.2006, 17:35
Չեղավ, արդեն օֆֆտոպ եք անում։:nono Գնացեք Օֆֆտոպանոց։

Esmeralda
09.09.2006, 11:08
Սովորում եմ ԵՊՀ-ի ԻԿՄ-ում

kiki
09.09.2006, 16:07
լու՞րջ ... ո՞ր կուրսում : ես այս տարի եմ ավարտել ԻԿՄն :) ...

Լիաննա
09.09.2006, 23:31
Սովորում եմ Մանկավարժական Համալսարանի «Իմաստասեր» վարժարանում՝ 10-րդ դասարանում:

John
10.09.2006, 14:36
աշխատում եմ ինտերնետ ակումբում, Ամիրյանի վրա
եթե նկուղային հարկա, ապա ես ձեր կլուբում հաճախ եմ լինում…

Firegirl777
10.09.2006, 14:43
Այսպիսով մեր ֆորումի բազմաթիվ անդամներ լինում են մեր ակումբում, բայց չգիտեմ որ ես այնտեղ եմ, ես աշխատում եմ ժամը երեքից ինը եթե այդ ժամերին գաք ասեք որ ֆորումից եք լա՞վ

John
10.09.2006, 18:12
Այսպիսով մեր ֆորումի բազմաթիվ անդամներ լինում են մեր ակումբում, բայց չգիտեմ որ ես այնտեղ եմ, ես աշխատում եմ ժամը երեքից ինը եթե այդ ժամերին գաք ասեք որ ֆորումից եք լա՞վ
OK :)

TigranM
10.09.2006, 23:27
2002թ.-ին ընդունվել եմ ՀՊՃՀ(Պոլիտեխնիկ) Կիբեռնետիկայի ֆակուլտետ ,<Միկրոէլեկտրոնիկա և կիսահաղորդչային սարքեր> մասնագիտությամբ խումբ;Այնուհետև ուսումս շարունակել եմ <ՍԻՆՈՓՍԻՍ ԱՐՄԵՆԻԱ > ՓԲԸ ԼԽ բազայի վրա գործող ՀՊՃՀ <Միկրոէլեկտրոնային սխեմաներ և համակարգեր> միջդեպարտամենտալ ամբիոնում:Այժմ սովորում եմ մագիստրատուրայի առաջին կուրսում:

Gohar
18.09.2006, 00:37
Սովորել եմ ժող-ի «Էկոնոմիկա, հաշվապահական հաշվառում » բաժնում(բայց չեմ ավարտել):
Ներկայումս մանկահասակ երեխա եմ մեծացնում և համատեղ աշխատում եմ «Հայկական բարեգործական ընդհանուր միությունում» (ՀՄԸՄ կամ Սկաուտներ-ավելի կարճ):
Սա մի կազմակերպություն է, որը զբաղվում է հայապահպանության խնդիրներով և այն գործում է աշխարհի բոլոր այն երկրներում, որտեղ կան հայեր(հավելյալ տեղեկություն չիմացողների համար):

Aida
18.09.2006, 10:42
Ես սովորում եմ Վ. Բրյուսովի անվան լեզվաբանական համալսարանում, ֆրանսիական բաժնում, առաջին կուրս եմ ընդամենը: Ավարտել եմ այսպես կոչված «փոսի» դպրոցը(Հայկականը) իմացողը կհասկանա, իսկ այլ կերպ ասած թիվ 78 դպրոցը: Ես էլ 2 դպրոց եմ փոխել. սկզբից սովորել եմ Կամոյի դպրոցում:

քաղաքացի
18.09.2006, 12:39
Ավարտել եմ այսպես կոչված «փոսի» դպրոցը(Հայկականը) իմացողը կհասկանա, իսկ այլ կերպ ասած թիվ 78 դպրոցը: Ես էլ 2 դպրոց եմ փոխել. սկզբից սովորել եմ Կամոյի դպրոցում:
Ես էլ 10 տարի սովորել եմ «փոսի դպրոցում»: Ես մոռացել էի, որ հիմա արդեն ֆրանսերեն են անցնում այնտեղ: :)

Annushka
18.09.2006, 16:46
Երևանի Վ. Բրյուսովի անվ. պետական լեզվաբանական համալսարանուն եմ սովորում և միևնույն ժամանակ աշխատում եմ ինտերնետ պրովայդերական ընկերությունում :hands
Ինձ դուր է գալիս և՛ սովորել, և՛ աշխատել;)

Ռեալիստ
18.09.2006, 17:46
Կներեք հայերենից էտքան լավ չեմ իմ մասնագիտությունս ռուսերեն կգրեմ, քանի որ թարգմանած չգիտեմ ինչ կստացվի. Աշխատում եմ на международном валютном рынке` валютным трейдером.

Jirayr24
03.10.2006, 16:54
Աշխատում եմ ինտերնետ ակումբում, որպես ցանցի ադմին

Սահակ
05.10.2006, 08:07
Ավարտել էմ Երևանի 132 դպրոցը հետո Московский физико-технический институт (http://www.mipt.ru/) հետո Cornell University (http://www.cornell.edu/)-ի ասպիրանտուրան ավարտելուց հետո ստացել եմ դոկտորի կոչում ֆիզիկայի մասնագիտությամբ։ Այժմ աշխատում եմ Computational Modeling Consultants, Inc. (http://cmc-web.com/)-ում որպես ֆիզիկոս։

Lapterik
08.10.2006, 18:01
Ավարտել եմ ԵՊՀ-ին կից ֆիզմաթ դպրոցը, այժմ սովորում եմ ԵՊՀ-ի ֆիզիկայի ֆակուլտետի 3-րդ կուրսում:

John
08.10.2006, 19:10
Ավարտել եմ ԵՊՀ-ին կից ֆիզմաթ դպրոցը, այժմ սովորում եմ ԵՊՀ-ի ֆիզիկայի ֆակուլտետի 3-րդ կուրսում:
Եվս մեկ Ֆիզմաթցի մտավ ֆորում… ԲԱՐԻ ԳԱԼՈՒՍՏ!

Lapterik
08.10.2006, 19:19
Եվս մեկ Ֆիզմաթցի մտավ ֆորում… ԲԱՐԻ ԳԱԼՈՒՍՏ!
Shnorhakal em.:)

Հենո
08.10.2006, 20:03
Սովորում եմ Մովսես Խորենացու համալսարանում կիրառական մաթեմատիկա և ինֆորմատիկա բաժնի առաջին կուրսում (գործերս պոլիտեխնիկ էի տվել էն էլ կտրվա):

Armen2222
13.11.2006, 00:50
Սովորում եմ ԵՊՀ-ի ռադիոֆիզիկայի ֆակում:

Fobus
13.11.2006, 12:52
8 տարի սովորել եմ փոսի դպրոցում (172) , 2 տարի ՀՊՃՀ-ի հենակետային վարժարանում , հիմա ՀՊՃՀ-ի ռադիոտեխնիկայի և կապի համակարգերի դեպարտամենտում եմ սովորում , 3-րդ կուրս :
Աշխատում եմ Երևանի կապի միջոցների գիտահետազոտական ինստիտուտում , որպես ճարտարագետի պաշտոնակատար:

Նորմարդ
13.11.2006, 21:23
Ես 8 տարի սովորել եմ 112 դպրոցում(ով Երևանում էքստեռն քննություն ա հանձնել հաստատ կիմանա) հետո 2տ. սովորել եմ ՀՊՃՀ-ի հենակետային վարժարանում, 2 տարի սովորել եմ ՀՊՃՀ-ի Կիբեռնետիկայի դեպարտամենտի Ֆիզիկական Էլեկտրոնիկա բաժնում հետո ընդունվել եմ և սովորում եմ Սինոփսիս-ի ստեղծած միջդեպարտամենտալ ամբիոնում հիմա 4-րդ կուրս եմ դիպլոմս եմ գրում էս տարի ավարտում եմ:)
Երևի կգնամ մագիստրատուրա:

Selene
14.11.2006, 09:40
Նախ բարեւ բոլորին.
Ես նորեկ եմ ,«կարելի է ասել 2 օրեկան:) »,բայց այստեղ ինձ արդեն իսկ դուր է գալիս.
Ես ավարտել եմ 87 դպրոցը,ընդ որում ոսկե մեդալով,ապա ԵՊՀ Տնտեսագիտության ֆակուլտետը՝ ստանալով բակալավրի կոչում,այժմ մագիստրատուրայի ուսանող եմ.Կարճ ժամանակով աշխատել եմ Էներգետիկայի նախարարությունում,բայց հիմա չեմ աշխատում.

Մանե
12.02.2007, 22:23
Կարծում եմ բոլորիդ շատ դժվար կլինի գուշակելը,/չնայած կարծում եմ, որ դա ոչ մեկին էլ չի հետաքրքրում:( /դրա համար ասեմ,որ սովորում եմ
Երևանի Պետական համալսարանին կից Արտաշես Շահինյանի անվան ֆիզմաթ թեքումով հատուկ գիշերօթիկ միջնակարգ դպրոցում:P

Կարեն ջան
13.02.2007, 10:58
Աշխատում եմ «Տեղեկատվական Համակարգերի Զարգացման և Վերապատրաստման Կենտրոն» ՀԿ-ում:

Սովորում եմ ԳԱԱ Գիտակրթական Միջազգային Կենտրոնի մագիստրտուրայում` 2-րդ կուրս «Հաշվողական տեխնիկաների և ավտոմատացված համակարգերի ծրագրային ապահովում» մասնագիտույամբ: (Մինչ այդ ՀՊՃՀ-ում)
Ավարտելուց հետո որոշել եմ հայցվորդ ձևակերպվել ԵՊՀ-ի հոգեբանության ֆակուլտետում:

A<R<A<K<S
13.02.2007, 19:19
Սովորում եմ 109 դպրոցի 7-ի ա դասարանում ,ռուսական բաժնում:

Մանե
13.02.2007, 19:27
Երևանի Արտաշես Շահինյանի անվան Պետական համալսարանին կից միջնակարգ գիշերօթիկ ֆիզմաթ թեքումով դպրոցում:P
Իսկ ավելի ճիշտ
Երևանի Պետական համալսարանին կից Արտաշես Շահինյանի անվան ֆիզմաթ թեքումով հատուկ գիշերօթիկ միջնակարգ դպրոցում:P

Vive L'Armenie
14.02.2007, 18:23
Սովորում եմ լիսեում Ֆրանսիայում, :( որպես քարտուղարուհի,
այս տարի ել ավարտում եմ::)

Tumbler
14.02.2007, 22:07
Սոորում եմ Հայ-ռուսական (Սլավոնական) համալսարանում:B
1 Կուրս, Ֆիզիկո-տեխնիչեսկի ֆակուլտետում

Armeno
15.02.2007, 17:48
Սովորում եմ 22 միջնակարգ դպրուցի,8-րդ դասարանում

Cleopatra
16.02.2007, 20:54
Ես սովորում եմ Գեղարվեստի Պետ. Ակադեմիայի, դիզայնի ֆակուլտետւմ:B, հա ասեմ իմանաք Իդեալիստկան էլ սովորում է Սլավոնական համալսարանում::ok

Goga
17.02.2007, 16:31
Սովորել եմ թիվ 87 միջնակարգ դպրոցը, իսկ հիմա սովորում եմ ՀՊճՀ-ի ՔՀ և Ի դեպարտամենտի Տեղեկատվության պաշտանության կազմակերպում և տեխնոլոգիա ամբիոնի վերջին կուրսում:

shark_baby_girl
18.02.2007, 01:13
;) Ով չգիտի ասեմ ես Արևիկն եմ:) , ով ճանաչեց գիտի, որ սովորում եմ ԵՊՀ-ի ԻԿՄ-ում,նաև աշխատում եմ ......
Դե 4-րդ կուրս եմ, դիպլոմայինիս վրա եմ աշխատում...:think

Հեթանոս Հրեշտակ
24.02.2007, 15:47
Ես էլ սովորել եմ ՖՄԴ-ում:8 : Հիմա սովորում եմ սովորում [ ես կասեի դիմադրում եմ] եմ ԵՊՀ Մաթեմատիկայի ֆակուլտետում, 2-րդ կուրս, ցավոք ՆԻԳԳԱ-յի հետ մի խմբում:ok :
Մասնակցել եմ բազաթիվ օլիմպիադաների, ունեմ 1 բրոնզե մեդալ Մաթ. Դպրոցական Միջազգայինից, 1 արծաթ համարյա Մաթ. Դպրոցական Միջազգայինից, 1 բրոնզ Մաթ. Ուսանողական Միջազգայինից:
Հիմա ընկերոջս հետ աշխատում են մի պրոյեկտի վրա, որ հետագայում [երեվի-թե] պիտի դառնա հայկական մեծ երիտասարդական պորտալ, որ կմիավորի բոլոր համալսարանները [ոչ-օֆֆիցիալ] , իր ֆոռումով, նորությունների, գիտական հոդվածների բաժիններով, լավ շատ չխորանամ, պատրաստ լինի՝ լինկը կդնեմ, կնայեք:

Ավարտել եմ ԵՊՀ-ին կից ֆիզմաթ դպրոցը, այժմ սովորում եմ ԵՊՀ-ի ֆիզիկայի ֆակուլտետի 3-րդ կուրսում:
Էս աչքիս ամեն օր իրար տեսնում ենք: Դու քո նկարը դրած ունե՞ս

Lapterik
24.02.2007, 16:52
Էս աչքիս ամեն օր իրար տեսնում ենք: Դու քո նկարը դրած ունե՞ս

Կարելի ա ասել ամեն օր:) : Նկարս կա ֆորումում:

Malu
26.02.2007, 13:49
Ավարտլ եմ Վ. Բրուսովը, իսկ այժմ աշխատում եմ կապի ոլորտում՝ որպես Sales Manager.

Հեթանոս Հրեշտակ
26.02.2007, 19:29
MALU, իսկ որտե՞ղ, եթե գաղտնիք չի:

Highordy
31.03.2007, 09:08
Ընդունվել և ավարտել եմ Երևանի Մովսես Արազու անվան N: 29 դպրոցը: Ավարտել եմ Երևանի Պետական Բժշկական Ինստիտուտը (այն ժամանակ ինստիտուտ էր՝ ոչ համալսարան): Մինչև 1992 թվականը աշխատել եմ ըստ մասնագիտության՝ ստոմատոլոգ: 1992-ին աշխատել եմ Հայաստանի Երգի Պետական Թատրոնում որպես համակարգչային մշակման և ձևավորման բաժնի վարիչ… Բոլոր աշխատավայրերս չթվարկեմ՝ CV կամ Resume չեմ լրացնում :D : 1 ու կես տարի ուսանել եմ Փարիզի Saint-Denis համալսարանում…

Այժմ աշխատում եմ World Vision համաշխարհային կազմակերպության Հայաստանյան գրասենյակում որպես Մարքետինգի պատասխանատու (Marketing Officer).

murmushka
31.03.2007, 20:21
Սովորել եմ Երևանի Հ. Պարոնյանի անվան պարսկական թեքումով 59 դպրոցում: Շարունակել եմ ուսումս ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետում, հետո մագիստրատուրայում, հիմա էլ հուսով եմ շուտով ասպիրանտուրայում, աշխատում եմ Եվրոպական Տարածաշրջանային կրթական ակադեմիայում

Lapterik
31.03.2007, 23:19

Չգիտես ինչի ինձ միանգամից թվաց, որ Քեզ ճանաչում եմ, դու քույրիկ ունես՞ անունը Արևիկ: Եթե սխալվում եմ, կներես:

Com
03.04.2007, 17:16
Ավարտել եմ «Քվանտ» վառժարանը
Սոորում եմ Հայ-ռուսական (Սլավոնական) համալսարանում
1 Կուրս, Ֆիզիկո-տեխնիչեսկի ֆակուլտետում…

Wisper
09.04.2007, 19:50
Ես 5 տարի սովորել եմ թիվ 190 և հաջորդ 5 տարին թիվ 83 դպրոցում և բարեհաջող ավարտել եմ 2005-ին: :D
Հիմա սովորում եմ ՀՊՃՀ ՌՏ և ԿՀ դեպարտամենտի առաջի կուրսում որի հետ մեկտեղ աշխատում եմ Երևանյան մի հատ հայտնի ժուրնալի խմբագրատանը որպես ցանցային ադմինիստրատոր :hands : Վերջում ուզում եմ ասել - կեցցե՜ համեստությունը :D :ok

Սերխիո
11.04.2007, 19:22
ԵՊՀ
պատմության ֆակուլտետ

Nare
12.04.2007, 12:53
Ես սովորում եմ los angeles -ի community college-ում (LACC) ու մտածում եմ հետո շարունակեմ ուսումս university-ում թե հետ գամ Հայաստան կարամ լավ աշխատանք գտնեմ եստեղի քոլեջի դիպլոմով::think

Lethal Sweetness
29.04.2007, 21:43
Նոր եմ ավարտել John Marshall High School @: Պատրասվում եմ դասեր վերցնել ccollege-ում:

Root
29.04.2007, 23:08
ԵՊՀ Տնտեսագիտության Ֆակուլտետ

Artgeo
30.04.2007, 05:41
ԵՊՀ Տնտեսագիտության Ֆակուլտետ

Ո՞ր կուրս

Root
30.04.2007, 16:46
Ո՞ր կուրս

2-րդ :)

Սամվել
30.04.2007, 19:26
:think Դե սկսենք սկզբից ... Մ. Նալբանդյանի անվան 33 դպրոց -> ՀՊՃՀ հենակետային վարժարան -> հիմա էլ ՀՊՃՀ Կիբեռնետիկայի դեպարտամենտում Միկրոէլեկտրոնիկա և կիսախաղորդչային սարքեր մասնագիտությամբ -> Երկրորդ Կուրս ..........

Vive L'Armenie
01.05.2007, 22:45
Սովորում եմ ES , այս տարի էլ ավարտում եմ :ok

Chico_Madrid
02.05.2007, 00:31
Իսկ ես սովորում եմ Մադրիդի Թագավորական Բարձրագույն Կոնսերվատորիայում,ջութակի բաժին:) Շատ կուզենաի իրավաբանություն սովորել միաժամանակ,բայց հնարավոր չէ քանի որ ժամանակս չի հերիքում

գյումրեցի աղջիկ
02.05.2007, 07:04
Աշխատում եմ դպրոցի օֆիսներից մեկում: Նախ անճաշակ դպրոց է... պատերը ներկված են գազարագույն... Այսօր աշխատանքային առաջին օրս էր... և անտանելի էր... ահավոր ձանձրալի է...Պատկերացրեք, ուղիղ 3 ժամ ու կես գրասեղանի դիմաց նստած նայել եմ մեր թվարկությունից առաջվա ստեղծած համակարգչի էկրանին.. գրեթե ոչինչ չեմ արել այսօր, բայց այնքան էի հոգնել, որ ցերեկը տուն եմ մտել ու պառկել եմ քնելու....

Vahe
02.05.2007, 17:54
ՀՊՏՀ

Vive L'Armenie
03.05.2007, 01:47
ՀՊՏՀ

Հայաստանի պետական ????? :think

Annushka
03.05.2007, 12:39
Հայաստանի պետական ????? :think

ԵՊՏՀ -----
Երևանի պետական տնտեսագիտական համալսարան.. ;) հանրահռչակ ԺՈՂ :)

Իսկ ես.. ..1. Երևանի պետական հումանիտար քոլեջ, ՚ՙԹարգմանչություն և գործավարություն" ֆակուլտետ
2. ԵՊԼՀ / Բրյուսով,էլի:) կներեք արտահայտությանս համար:D /

Root
03.05.2007, 16:05
Իմ բախտը ղեկավարի հարցում ա շատ բերել:
Համ էլ գիտնականների ընտանիքից եմ, ու 10 տարեկանից "ականջիս կաթացնում են" դիսո-ի համար:
Так что, 3-րդ կուրսից բավականին հետևողական кандидатский եմ անում...

Թե հավես ունես իմնել արա էլի .. սկի ժամանակ չեմ գտնում նստեմ ետ անտերը գրեմ :(

Վազգեն
03.05.2007, 17:22
Սովորում եմ ES , այս տարի էլ ավարտում եմ :ok

Իսկ ES–ը ո՞ն է։

Սամվել
18.07.2007, 13:29
:think Դե սկսենք սկզբից ... Մ. Նալբանդյանի անվան 33 դպրոց -> ՀՊՃՀ հենակետային վարժարան -> հիմա էլ ՀՊՃՀ Կիբեռնետիկայի դեպարտամենտում Միկրոէլեկտրոնիկա և կիսախաղորդչային սարքեր մասնագիտությամբ -> Երկրորդ Կուրս ..........

Առաջընթաց ապրեցի հենց այսօր ընդունվա Սինոփսիս Արմենյա…Արդեն 3րդ կուրս եմ…բան չմնաց ;)

Lapterik
18.07.2007, 18:27
Արդեն 3րդ կուրս եմ…բան չմնաց ;)
Մի ուրախացի, էտքան էլ լավ բան չի::(

Ձայնալար
18.07.2007, 18:52
Դե որ այդպես անկեղծ խոսակցություն գնաց ես էլ ասեմ :D

հմմմմմմմ որտեղից սկսեմ հա հիշեցի ծնվել եմ քաղաքամայր Երևանում (ծառայողի ընտանիքում :D ), 1 շաբաթ հաճախել եմ ինչ-որ մանկապարտեզ, հետո դպրոց եմ գնացել… դե բնականաբար ավարտել եմ ՀՊՃՀ հենակետային վարժարանը: Հետո ընդունվել եմ ՀՊՃՀ կիբեռնետիկայի ֆակուլտետ և սովորել եմ միկրոէլեկտրոնիկա և կիսահաղորդչային սարքեր մասնագիտությամբ և նույնիսկ ավարտել եմ: Հետո մագիստրատուրանել եմ ավարտել: Հետո էլի եմ ընդունվել (դե ինչ արած) այս անգամ արդեն ասպիրանտուրա ԳԱԱ ՌՖԷԻ ինստիտուտում: 4րդ կուրսից սկսած աշխատել եմ Leda Systems ընկերությունում, որը հետագայում վաճառվեց ՍՆՓՍ-ին: Շարունակում եմ աշխատել նույն հիմնարկությունում, և սովորել ասպիրանտուրայում: Ամուսնացած եմ, ունեմ 3 երեխա :D

Սամվել
18.07.2007, 20:08

Կարողա՞ ինձ վաղը մյուս օրը դաս տաս ;)

Ձայնալար
18.07.2007, 20:27
Կարողա՞ ինձ վաղը մյուս օրը դաս տաս ;)

Ծրագրավորողներին եմ տալիս, չնայած ով գիտի մեկել տեսար :)

Աթեիստ
18.07.2007, 21:24
Ավարտել եմ եմ ԵրՊԲՀ: Աշխատում եմ համակարգչային խանութում:

helium
20.07.2007, 09:02
Դե որ այդպես անկեղծ խոսակցություն գնաց ես էլ ասեմ :D

հմմմմմմմ որտեղից սկսեմ հա հիշեցի ծնվել եմ քաղաքամայր Երևանում (ծառայողի ընտանիքում :D ), 1 շաբաթ հաճախել եմ ինչ-որ մանկապարտեզ, հետո դպրոց եմ գնացել… դե բնականաբար ավարտել եմ ՀՊՃՀ հենակետային վարժարանը: Հետո ընդունվել եմ ՀՊՃՀ կիբեռնետիկայի ֆակուլտետ և սովորել եմ միկրոէլեկտրոնիկա և կիսահաղորդչային սարքեր մասնագիտությամբ և նույնիսկ ավարտել եմ: Հետո մագիստրատուրանել եմ ավարտել: Հետո էլի եմ ընդունվել (դե ինչ արած) այս անգամ արդեն ասպիրանտուրա ԳԱԱ ՌՖԷԻ ինստիտուտում: 4րդ կուրսից սկսած աշխատել եմ Leda Systems ընկերությունում, որը հետագայում վաճառվեց ՍՆՓՍ-ին: Շարունակում եմ աշխատել նույն հիմնարկությունում, և սովորել ասպիրանտուրայում: Ամուսնացած եմ, ունեմ 3 երեխա :D

Աչքիս մենք կոլլեգաներ ենք :hands

Ուրվական
20.07.2007, 09:11
Աչքիս մենք կոլլեգաներ ենք :hands

Դու որտե՞ղ ես աշխատում::think

StrangeLittleGirl
20.07.2007, 10:31
Ավարտել եմ եմ ԵրՊԲՀ: Աշխատում եմ համակարգչային խանութում:
Բայց ինչու՞ տենց որ: Բժիշկների համար աշխատանք չկա՞: :(

helium
20.07.2007, 10:47
Դու որտե՞ղ ես աշխատում::think

Եթե գրել եմ կոլլեգա, բնականաբար Սինոփսիս Արմենիայում:)

Սամվել
20.07.2007, 11:03
Եթե գրել եմ կոլլեգա, բնականաբար Սինոփսիս Արմենիայում:)

:) Ըհը ո՞ր բաժնում ես դաս տալիս ;)

Ուրվական
20.07.2007, 13:10
Եթե գրել եմ կոլլեգա, բնականաբար Սինոփսիս Արմենիայում:)

Չէ, կոնկրետ, որտե՞ղ: Նախկին Լեդայու՞մ::think

Angelina
20.07.2007, 13:40
Ես աշխատում եմ ապահովագրական ընկերությունում::hands

Apsara
20.07.2007, 18:40
Ես աշխատում եմ ապահովագրական ընկերությունում::hands

Որ մեկում, հիմա շատ շատ են ապպահովագրականները:

Իսկ ես հիմա ոչ աշխատում եմ ոչ սովորում, բա ահա այսպիսի պորտաբույծներ էլ կան ակումբում:(

քաղաքացի
20.07.2007, 18:52
Մոդերատորական: Թեման զրուցարանի մի վերածեք: Օգտվեք ուրիշ հաղորդակցման միջոցներից ձեր անձնական հարցերի (որոնք բացի ձեզանից ուրշ ոչ մեկին չի հետաքրքրում) քննարկումը շարունակելու համար: Ես կարող եմ միայն ակումբի զրուցարանը և PM-ը առաջարկեմ:

Գաղթական
20.07.2007, 18:56
2003թ.-ին ավարտել եմ Հայկական Գյուղատնտեսական Ակադեմիան
Ճարտարագիտական Ֆակուլտետը

2004թ.-ին - 2սեմեստր - Շվեյցարիայի Տեխնոլոգիական Համալսարանը Ցյուրիխում - մագիստրատուրայի բաժանմունք

2005թ. Հոլանդիա - սկզբից Էինդհովենի, հետո՝ Դրոնտենի լեզվի վարժարաններ

2006թ. Լայդենի Համալսարան

մեկ ամիս առաջ էլ՝ հանդիպեցի Էնսխեդեյի Համալսարանի ընտրածս ֆակուլտետի դեկանի և մասնագիտության ամբիոնի վարիչի հետ ու, հարցազրույցից հետո, բանավոր համաձայնություն ստացա՝ իրենց մոտ սովորելու.. գործերս ուղարկել եմ ընդունող հանձնաժողով ու դրական պատասխան ստացել, բայց.. բայց, ամենայն հավանականությամբ էլ ընթացք չեմ տա՝ վերջերս ծագած չնախատեսված խնդիրների պատճառով.. Հայի բախտ :pardon

p.s. իսկ աշխատել.. հմմ.. շատ տեղեր եմ աշխատել ու աշխատում..

*e}|{uka*
23.07.2007, 10:39
Ես տարի ավարտեցի ԵՊՀ-ի կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետը,հիմա էլ պատրաստվում եմ ընդունվեմ մագիստրատուրա գիտությունների ակադեմիայում..... :P

Artgeo
23.07.2007, 10:42
Հենց նոր վերցրի Երևանի Սերժ Սարգսյանի սեփական համալսարանի Կոռուպցիայի ֆակուլտետի բակալավրի դիպլոմը:

Պե՞տք ա:

Mari
23.07.2007, 16:53
Հենց նոր վերցրի Երևանի Սերժ Սարգսյանի սեփական համալսարանի Կոռուպցիայի ֆակուլտետի բակալավրի դիպլոմը:

Պե՞տք ա:

Չէ, շնորհակալություն, ես էլ ամսի 16-ին վերցրեցի բակալավրի դիպլոմը նույն համալսարանից: /Ըստ նկարագրածի՝ համարյա նույն ֆակուլտետն էլ ավարտել ենք:[/

malaletka
23.07.2007, 20:42
Հայաստանում Ֆրանսիական Համալսարան...Կառավարման ֆակւլտետ 2-րդ կուրս...

Absar21
24.07.2007, 16:53
Ավարտել եմ ՀՊՃՀ-ի SYNOPSYS միջդեպարտամենտալ ամբիոնի «Միկրոէլեկտրոնային սխեմաներ և համակարգեր» մասնագիտության բակալավրատը: Հիմա սովորում և աշխատում եմ նույն ընկերությունում:

dvgray
24.07.2007, 20:07
Հայաստանում Ֆրանսիական Համալսարան...Կառավարման ֆակւլտետ 2-րդ կուրս...
Էս ինչ լավ բան ասիր:hands:
Ողջյուններ տնտեսագիտականի 2 կուրսից:

Vishapakah
06.09.2007, 15:27
Այսօրվանից հաճախում եմ նիդերլանդերեն լեզվի խորացված դասերի, որից հետո կփորձեմ յուրացնել «էկոնոմիկա եւ արդյունաբերություն», բայց մինչ այդ պետք է ստանալ հատուկ դիպլոմ, որպես հաստատոկ փաստաթուղթ, որ տվյալ պետության լեզվին տիրապետում եք կատարյալ, ինչով որ ես զբաղված եմ ներկայում.

Չեմ աշխատում, որովհետեւ կարիք չկա.:) Ուսում ստանալուց հետո, կցանկանաի զբաղվել ապրաքափոխադրումներով.

Modigliani
13.10.2007, 18:52
սովորում եմ Հայաստանի Պետական Տնտեսագիտական համալսարանի :cool: 3րդ կուրս, Աշխատանքի տնտեսագիտության բանում

Vive L'Armenie
15.10.2007, 20:29
Ես էլ այսօրվանից ստաժ եմ անում ժենեռալիստի մոտ որպես քարտուղարուհի :oy

Արսեն
15.10.2007, 22:12
Ես էլ սովորում եմ ԵՊՄՀ -ի քիմիայի, լր. բնապահպանության 4 - րդ կուրսում, ներկայումս դասավանդում եմ դպրոցու քիմիա առարկան: Համատեղ հաճախում եմ ՕՔԻ (օրգանական քիմիայի ինստիտուտ), աշխատում եմ ԱՐԻԱԿ - ում (քիմիա): Փորձում եմ սովորել ֆիլմեր մոնտաժել: առայժմ այսքանը:)

Սերխիո
15.10.2007, 22:18
դե ինչպես գրել էի,սովորում եմ ԵՊՀ-ի պատմության ֆ-ում,իսկ այս ամիս արդեն պրակտիկա եմ հանձնում Ստ.Շահումյանի անվան թիվ 1 դպրոցում որպես պատմության ուսուցիչ:8 :D

Herates
16.10.2007, 00:41
Էս ինչ լավ բան ասիր:hands:
Ողջյուններ տնտեսագիտականի 2 կուրսից:
Մի ողջույն էլ քեզ, Հայաստանում Ֆրանսիական Համալսարանի Ամենաառաջիններից, համ Առևտուր, համ Կառավարում, 4 դիպլոմ... :pioneer

Ավելացվել է 3 րոպե անց

Ես աշխատում եմ ապահովագրական ընկերությունում::hands
Ես էլ եմ ապահովագրականում աշխատում

Dragon
16.10.2007, 05:42
Ավարտել եմ «Քվանտ» վարժարանը

Յա մի օջախից ենք հա:

Janita Hero
16.10.2007, 10:08
Ինչ լավ ա , որ բոլորն էլ սովորում են, կամ էլ մեկ-մեկ՝ աշխատում:
Ես էլ եմ սովորում ԵՊՀ-ում, Մագիստրատուրայում:Ասում են տնտեսագետ եմ դառնալու: Նաև աշխատում եմ մի քիչ իմ մասնագիտացմամբ /Ինֆորմացիոն Համակարգերի Կառավարում/… ինչ որ երկար ստացվեց :think

Հայ Քրիստոնյա
17.10.2007, 03:11
Սովորում եմ (USC) Հարավային Քալիֆորնիայի Համալսարանում, Աստվածաբանության և Հոգեբանության ֆակուլտետում որպես Աստվածաբան: Նույն համալսարանում աշխատում եմ որպես Աստվածաշնունչի հետազոտություններ անող և թարգմանող: Ունեմ գիտությունների դոկտորի PHD & Master Degree և ավագ գիտաշխատողի կոչում, բայց չեմ հպարտանում դրանով:) և կարևոր էլ չէ: Հավատում եմ Աստվածային Սուրբ Երրորդությանը՝ Հորը, Որդուն և Սուրբ Հոգուն: :), որը 100 % փաստ է:

Tumbler
20.10.2007, 08:55
Արդեն Երկրորդ կուրսի ուսանողեմ Սլավոնական համալսարանում. Ֆիզ-Տեխ ֆակուլտետում, բայց երեկ ես երրորդ կուրսի տուրիզմի ուսանողեի մի ժամ:lol

Նաիրա-Naira
30.11.2009, 12:45
Ես էլ սովորում եմ ԵՊՄՀ -ի քիմիայի, լր. բնապահպանության 4 - րդ կուրսում, ներկայումս դասավանդում եմ դպրոցու քիմիա առարկան: Համատեղ հաճախում եմ ՕՔԻ (օրգանական քիմիայի ինստիտուտ), աշխատում եմ ԱՐԻԱԿ - ում (քիմիա): Փորձում եմ սովորել ֆիլմեր մոնտաժել: առայժմ այսքանը:)

Բարև ձեզ,ես էլ քիմիկոս եմ,ԵՊՀ -ում ասպիրանտ եմ,գիտաշխատող,բայց ցածր աշխատավարձից և անարդյունավետ և ''նախնադարյան ''աշխատելաոճից հոգնել եմ: Կներեք, ինչպես եք կարողացել դպրոց մտնել,դպրոցում աշխատավարձերը համեմատաբար հարմար են: Հիմա հարմար աշխատավարձով աշխատանք եմ փնտրում ինտենսիվ կերպով: Արիակում ինչպես է վիճակը:Երբեմն մտածում եմ մասնագիտությունս կտրուկ փոխելու մասին:

Լեո
30.11.2009, 20:53
Լավ թիմա ա :) Ասեմ, որ ես էլ աշխատում եմ Հայաստանի գլխավոր կոլխոզում http://www.akumb.am/images/icons/icon10.gif

davidus
30.11.2009, 22:40
սովորում եմ պետական կառավաևման ակադեմիայի ասպիրանտուրայում...... մասնագիտությունն էլ "Հանրային կառավարում"........ :oy :B

Հարդ
01.12.2009, 13:04
Կոնսում::sulel

Շինարար
01.12.2009, 13:06
Ես էլ սովորում եմ հայցորդ եմ ԵՊՀ ասպիրանտուրայում «Արաբական գրականություն» մասնագիտացմամբ:oy Աշխատելն էլ ձեռքս ամեն տեղ գցում եմ՝ հայավարի ասած, հլա պարծենալու բան չունեմ:(

Lion
31.12.2009, 14:21
Իսկ Նար-Դոսի անվան թիվ 14 դպրոցից այստեղ մարդ կա?

Okamigo
31.12.2009, 18:47
Սովորում եմ Երևանի ճարտարագիտական համալսարանի 4-րդ կուրսում,Կիբեռնետիկա-Կառավարում և տեղեկատվություն,ողջունում եմ բոլոր կիբեռնետիկներին

Gayl
31.12.2009, 18:49
Սովորում եմ Երևանի ճարտարագիտական համալսարանի 4-րդ կուրսում,Կիբեռնետիկա-Կառավարում և տեղեկատվություն,ողջունում եմ բոլոր կիբեռնետիկներին

Ձեր կուրսից Արտյոմ անունով տղու ճանաչու՞մ ես,ավանցի ա:

Okamigo
31.12.2009, 18:53
Ձեր կուրսից Արտյոմ անունով տղու ճանաչու՞մ ես,ավանցի ա:

Չեմ ճանաչում,բայց եթե դեմքը տենամ կարողա ճանաչեմ:hands

Gayl
31.12.2009, 18:56
Չեմ ճանաչում,բայց եթե դեմքը տենամ կարողա ճանաչեմ:hands
Կոլոտ տղայա:Դուք էլ եք էտքան շատ,որ մենակ դեմքով եք իրար ճանաչում,մեր մոտ էլ մարդիկ կան անունները չեմ հիշում:D:

Okamigo
31.12.2009, 19:01
Կոլոտ տղայա:Դուք էլ եք էտքան շատ,որ մենակ դեմքով եք իրար ճանաչում,մեր մոտ էլ մարդիկ կան անունները չեմ հիշում:D:

Ճիշտն ասած կան մարդիկ որ անունները չեմ հիշում,շատ եմ ամանչում դրա համար:oy,թեկուզ շատ լավ տղեք են,շատ մոտիկ ենք,եթե չեմ հիշում,ներողություն եմ խնդրում բոլորից,գիտեմ որ հիմա չեն կարդում:hands

Gayl
31.12.2009, 19:04
Ճիշտն ասած կան մարդիկ որ անունները չեմ հիշում,շատ եմ ամանչում դրա համար:oy,թեկուզ շատ լավ տղեք են,շատ մոտիկ ենք,եթե չեմ հիշում,ներողություն եմ խնդրում բոլորից,գիտեմ որ հիմա չեն կարդում:hands

:D:DԼավ ա գոնե «ախպերս» բառը կա թե չէ ազգովի կքաշվեինք:

Okamigo
31.12.2009, 19:06
:D:DԼավ ա գոնե «ախպերս» բառը կա թե չէ ազգովի կքաշվեինք:

հա Gayl ջան,եդի հաստատ:hands,մեկ էլ կա "ընկերս,ապեր,հարազատս":D