PDA

Դիտել ողջ տարբերակը : Հիասթափություն...

Ուլուանա
21.03.2006, 19:09
Ի՞նչը կարող է մարդուց հիասթափվելու պատճառ դառնալ ձեզ համար։ Ի՞նչ գծեր պետք է հայտնաբերեք մարդու մեջ, կամ ի՞նչ արարքներ պետք է մարդը թույլ տա, որ ստիպի ձեզ հիասթափվել իրենից։ :think
Ասեմ, որ խոսքը սիրային հարաբերությունների մասին չէ, այլ մարդկանց մասին ընդհանրապես։

StrangeLittleGirl
21.03.2006, 19:49
Ես մարդկանցից չեմ հիասթափվում, որովհետև նրանց ընդունում եմ այնպիսին, ինչպիսին կան, թեկուզ շատ վատը լինեն:

Chuk
21.03.2006, 19:55
Իսկ եմ դժվարանում եմ այս հարցին պատասխանել :think
Փորձում եմ հիշել թե ումից և ինչ պատճառով եմ հիասթափվել ու չեմ կարողանում հիշել:oy

Ուլուանա
21.03.2006, 21:17
Բյուր, ես էլ սովորաբար մարդկանցից չեմ հիասթափվում։ Բայց դա բացարձակապես այդպես լինել չի կարող։ Հիշում եմ, իմ կյանքում մի շրջան կար, երբ ես իսկապես ոչ մեկից չէի հիասթափվում, որովհետև երբեք ինձ թույլ չէի տալիս որևէ մեկով հիանալ, որպեսզի հետո չտառապեմ, ու, պատկերացրու, որ որոշ ժամանակ դա ինձ հաջողվում էր, քանի որ ես ոչ ոքի չէի վստահում, ցանկացած մարդուց ցանկացած պահի ցանկացած բան սպասում էի ու, հետևաբար ինձ ոչ ոք չէր կարող որևէ բանով զարմացնել ու հիասթափեցնել։

Այդ շրջանում ես իրոք ոչ մի բանից չէի զարմանում. կարծես ամեն ինչի պատրաստ էի, իսկ ցանկացած մարդուց ցանկացած պահի ցանկացած բան սպասելն իմ կյանքի նշանաբանն էր դարձել։ Այդպես ես ինձ ապահով էի զգում՝ միաժամանակ ներքուստ շատ լարված լինելով։
Սակայն պարզ է, որ այդպես շարունակել ուղղակի հնարավոր չէր, քանի որ առանց մարդկանց վստահելու ապրել չի կարելի, դա ոչ այլ ինչ էր, քան ինքնախաբեություն, իսկ ցանկացած պահի ցանկացած մարդուց ցանկացած բան սպասելը հիմարություն է և տվյալ մարդու համար նույնիսկ վիրավորական։
Այն, որ դու մարդկանց ընդունում ես այնպիսին, ինչպիսին նրանք կան, իհարկե, շատ լավ է, բայց, ինձ թվում է, դա բոլորովին էլ չի ապահովագրում հիասթափություններից։
Իմ կարծիքով, հնարավոր չի, որ մարդ երբեք ոչ մեկից հիասթափված չլինի։ Ցանկացած, նույնիսկ ամենամեծահոգի մարդու կյանքում գոնե մի քանի անգամ լինում են թեկուզ չնչին հիասթափության դեպքեր, եթե մարդ իրեն երբևէ թույլ է տվել որևէ մեկով անչափ հիանալ։ Չէ՞ որ ոչ միշտ և ոչ ամբողջությամբ են մարդիկ համապատասխանում մեր՝ նրանց մասին ունեցած նախնական պատկերացումներին։ Հետևաբար մարդկանցից երբեք չհիասթափվելը նշանակում է պարզապես անտարբեր լինել մարդկանց նկատմամբ։ Իսկ ես չեմ կարծում, որ դու այդպիսին ես ու ոչ էլ օժտված ես մարդկանց հենց սկզբից 100 տոկոսով ճանաչելու բացառիկ շնորհքով, որովհետև գիտեմ քո՝ որոշ մարդկանց մասին կարծիքդ փոխելու դեպքերի մասին։ ;)

Արտ, իսկ դու հիշողությունդ մի քիչ զարգացրու, համոզված եմ, որ գոնե մի բան կհիշես։ :P

StrangeLittleGirl
21.03.2006, 21:31
Գիտես, ես դա հիասթափություն չեմ կոչում: Պարզապես երբ մարդկանց որևէ նոր հատկանիշ եմ հայտնաբերում, որն անսպասելի էր, ծանր չեմ տանում: Չեմ հիասթափվում, այլ ուրախանում եմ, որ այդ մարդուն ավելի լավ ճանաչեցի:

Արշակ
22.03.2006, 11:24
Իսկ ի՞նչ է հիասթափությունը։ Կարո՞ղ եք սահմանել։

Chuk
22.03.2006, 17:27
Իսկ ի՞նչ է հիասթափությունը։ Կարո՞ղ եք սահմանել։
Ես կարող եմ միայն ասել, թե ես ինչպես եմ այն ընկալում:

Սպասելիքների չիրականացում
Հայտնաբերում, որ տվյալ անձի կերպարը չի համապատասխանում ձեր երևակայության մեջ նրա մասին հյուսած կերպարինԵրևի այսպես:think

Արշակ
22.03.2006, 19:08
Ես կարող եմ միայն ասել, թե ես ինչպես եմ այն ընկալում:
Սպասելիքների չիրականացում
Հայտնաբերում, որ տվյալ անձի կերպարը չի համապատասխանում ձեր երևակայության մեջ նրա մասին հյուսած կերպարինԵրևի այսպես:think
Ես էլ եմ հիասթափությունը մոտավորապես այդպես ընկալում, միայն կավելացնեմ, որ տվյալ մարդու նոր կերպարը ավելի վատը պետք է լինի, քան նախկինում պատկերացրածն էր։ Հակառակ դեպքում ոչ թե հիասթափություն է առաջանում, այլ ընդհակառակը՝ հաճելի զարմանք :)
Բացի դրանից, ես չեմ համարում, որ հիասթափվել՝ միշտ նշանակում է ծանր տանել։ Այսինքն՝ կարելի է հիասթափվել, բայց շատ էլ նորմալ ընդունել ասենք մարդու հայտնաբերված նոր կերպարը։

Ուլուանա
22.03.2006, 19:47
Բացի դրանից, ես չեմ համարում, որ հիասթափվել՝ միշտ նշանակում է ծանր տանել։ Այսինքն՝ կարելի է հիասթափվել, բայց շատ էլ նորմալ ընդունել ասենք մարդու հայտնաբերված նոր կերպարը։
Ծանր կամ թեթև տանելը կախված է այն բանից, թե տվյալ մարդը որքանով է քեզ համար թանկ կամ սիրելի։

Chuk
22.03.2006, 20:40
Ծանր կամ թեթև տանելը կախված է այն բանից, թե տվյալ մարդը որքանով է քեզ համար թանկ կամ սիրելի։
Բացի դրանից երևի թե նշանակություն ունի հիասթափության աստիճանը:

Արշակի հավելումների հետ (հիասթափության սահմանման մեջ) լիովին համաձայն եմ :)

Լոս
23.03.2006, 05:06
չեմ հիշում երբ եմ հիասթափվել.. եղել են խաբլան մարդիկ.. ես իրանցից չեմ հիասթափվել, այլ ինձնից..
հետո փորձել եմ չխաբվեմ.. իսկ իմ հիմիկվա ընկերնեից հիասթափվել.. նույն բանն է որ մարդկությունից հիասթափվել..

հիասթափվել.. սիրուն է սազում.. համակրանքին..
չգիտեմ.. թվում է թե բանալին գտել եմ չհիասթափվելու կոնկրետ ընկերներից.

Hovulik
24.03.2006, 23:29
Դժվար չի հիասթափեցնել և հիասթափվել, եթե հարը վերաբերում է անձի,
իսկ եթե երեվույթի մասին խոսենք, ապա բոլորս ունենք թերություններ և մեզ պետք է ընդունեն մեր թերությունների հետ միասին:

Koms
25.03.2006, 23:50
Ժլատություն - ահա այն հատկանիշը, որը հիասթափեցնում է ինձ մարդկանց մեջ:

Եւ չեմ սիրում, երբ բացահայտ փորձում են ինչ որ մի հարցում "ֆռռացնել" քեզ:

Հովիկ
31.03.2006, 07:43
Ոչ-ոչ, համաձայն չեմ ոչ մեկիդ հետ, քանի դեռ մենք կարողանում ենք խաբել կամ որևե բանով պարտավորեցնել դիմացինին, ուրեմն նրանք լավն են, իսկ երբ զգում ենք, որ նրանք անտարբեր են մեր նկատմամբ, որ մեզ չեն հասկանում, իսկ հասկացված լինելու, ազնիվ բարեկամության, սիրված լինելու, երբեմն նաև կարեկցանքի կարիքն ունենք, ապա չենք ներում նրանց, ավելի շուտ մենք մեզ ենք սիրում, հասկացված լինելու համար ինչեր չենք անում, նույնիսկ ինքնասպանություն ենք գործում ու ի՞նչ եք կարծում հիասթափվելու պատճառո՞վ, ոչ, պարզապես ուզում ենք պատժած լինել, ուշադրություն գրավել, հաճախ հանդիմանում ենք մեր բարեկամներին փորձելով համոզել, որ սիրում ենք իրենց համոզված լինելով, որ հենց հաջորդ պահին խաբելու ենք, չէ՞ որ մենք մեզ ենք սիրում: Չենք հիասթափվում, կատաղում ենք որ մեզ թույլ չեն տալիս փաբել իրենց, կան մարդիկ որոնք որքան շատ են համոզվում դիմացինի անթերիության մեջ, այնքան ավելի են կատաղում, որովհետև ստիպված պիտի սիրեն նրանց, հոգու խորքում մենք ծիծաղում ենք Քրիստոսի վրա, համոզված լինելով, որ մեզանից ոչ մեկը իրեն չի զոհաբերի ուրիշի համար:
Լավ, մի քիչ շտապում եմ:

Ուլուանա
31.03.2006, 10:07
Դու քո գրածից բան հասկացա՞ր։ :))
Ես որ քիչ բան հասկացա... շատ խառնաշփոթ ես գրել։ :{ Փորձիր ավելի կոնկրետ ու հստակ արտահայտվել։ Իմ համեստ կարծիքով, քո գրածը համարյա կապ չուներ հիասթափության հետ։ Եթե սխալվում եմ, բացատրիր ավելի հասկանալի ձևով, խնդրում եմ։ ;)

Koms
31.03.2006, 10:41
երեւի կյանքը այնպես է ստեղծված, որ այդ հիասթափություն կոչված երեույթը, պետք է անպայման լինի մարդկանց կյանքում, եւ որպես օրինակ կարելի է բերել այն, որ, ասենք, եթե դա չլիներ, ապա միշտ ու հավերժ բոլոր երկրները կղեկավարեին իշխանության եկած նույն դինաստիաները, դրա համար էլ կա հիասթափությունը , որ դա, ասենք, տեղի չունենա, այսինքն, այս երեւույթը մարդկային դրսեւորման հավերժական ուղեկիցն է,

Narinfinity
09.04.2006, 02:38
Բարի օր բոլորին,
Ես հիասթափվել եմ կյանքից ,երբ սկզբից իմացա որ կատարյալ ոչինչ չկա :
Եվ ես ինձ մենակ զգացի , բայց հետո ապրելով տեսա որ հիասթափությունը սև ու սպիտակի նման հիացմունքի հակառակ պարտադիր բաղադրիչն է , քանի որ եթե այն չզգանք , ապա ոչինչ չի մնում զգալ , քան միայն հիանալ , որն այս բազմազան ու անսպասելի կյանքում միակ զգացումը լինելու հիմքեր չունի :
Իսկ հիասթափվելիս մենք էլ ենք մասնակից և պատճառ դառնում, երբ ակն կալում ենք կամ երազներով ընդունում ու հավատում , որ տվյալ հիանալի երևույթը կամ անձը և այլն , հենց այնպիսին է , ինչպիսին որ մենք ենք ուզում որ լինի, իհարկե ներառյալ բոլոր թերությունները և բացթողումները որ հատուկ են այդ հիանալի երևույթին կամ անձին ... :
Հիասթափությունն օգնում է հերթական քայլն անել , թեկուզ անհույս զգալով , բայց այդ քայլը ինչ-որ տեղ մեզ կոփում է և ինչպես կարդացի վերը , այն օգնում է ճանաչել այդ մարդուն, երևույթը :
Իսկ ,եթե դա չափազանց ցավոտ է , քանի որ մենք նվիրվում ենք ազնիվ և մաքուր սրտով , ապա միշտ էլ վստահելու հետ մեկտեղ պետք է սովորենք ստուգել , որը միշտ էլ արդիական է :
Հիասթափությունից չնկճվելու , չհուսահատվելու համար անհրաժեշտ են ՀԻՆ ու վստահելի , լավ և շատ ընկերները / հաճախ նաև ծնողներն են մեր ամենամոտ ընկերները / , որոնք միշտ էլ կօգնեն ... : :)
Լավ Լնեք ... առայժմ :

Anuk
14.04.2006, 13:35
Իսկ ի՞նչ է հիասթափությունը։ Կարո՞ղ եք սահմանել։

Երևույթի կամ անձի արժեքազրկում:
Ավելի ճիշտ պարզաբանում, որ պատկերացումդ ու իրականությունը խիստ տարբերվում են: Ահա այս ժամանակ էլ հիասթափվում եմ...հազվադեպ է դա լինում, բայց չի հիասթափվում նա, ով չի երազում :

Ուլուանա
14.04.2006, 18:08
...չի հիասթափվում նա, ով չի երազում :
Հիանալի է ասված։ :)

Hasik
15.04.2006, 11:37
Բյուր, ես էլ սովորաբար մարդկանցից չեմ հիասթափվում։ Բայց դա բացարձակապես այդպես լինել չի կարող։ Հիշում եմ, իմ կյանքում մի շրջան կար, երբ ես իսկապես ոչ մեկից չէի հիասթափվում, որովհետև երբեք ինձ թույլ չէի տալիս որևէ մեկով հիանալ, որպեսզի հետո չտառապեմ, ու, պատկերացրու, որ որոշ ժամանակ դա ինձ հաջողվում էր, քանի որ ես ոչ ոքի չէի վստահում, ցանկացած մարդուց ցանկացած պահի ցանկացած բան սպասում էի ու, հետևաբար ինձ ոչ ոք չէր կարող որևէ բանով զարմացնել ու հիասթափեցնել։
Այդ շրջանում ես իրոք ոչ մի բանից չէի զարմանում. կարծես ամեն ինչի պատրաստ էի, իսկ ցանկացած մարդուց ցանկացած պահի ցանկացած բան սպասելն իմ կյանքի նշանաբանն էր դարձել։ Այդպես ես ինձ ապահով էի զգում՝ միաժամանակ ներքուստ շատ լարված լինելով։

Ինձ մոտ հիմա այդ շրջանն է::oy Իսկ դա երկար է շարունակվելու ինձ մոտ, սեփական փորձից ելենելով:think

Գեվորգ
15.04.2006, 13:25
Հիասթափությունը նման է անեկդոտի:
Սկզից բոլորովին այլ բանի ես պատրաստվում, բայց հանկարծ / հաճախ դրան հակառակ/ այլ բան է դուրս գալիս

otar
15.04.2006, 18:54
Հիասթափությունը շատ ուժեղ բան է

Narinfinity
11.05.2006, 13:02
Եթե կյանքը գոյության պայքար է , ապա հիասթափությունը նահանջն է , "զենքը դեն գցելը " ...
Հիասթափվելիս սկսում ենք "սկզբից" ... :)

Firegirl777
11.05.2006, 16:04
Կյանքիս ամենամեծ հիասթափությունը եղելա է այն, որ իմացել եմ, որ Զվարթնոցը քանդված է::: և տեսել եմ նրա ավերակները, իսկ մինչև տեսնելը մտածել եմ, որ այն կանգուն է...

Artgeo
11.05.2006, 16:08
Առաջ էի հիասթափվում, քանի որ սպասելիքներս մեծ էին։ Հիմա ոչինչից և ոչ մեկից չեմ հիասթափվում, քանի որ ոչ ոքից և ոչինչից ոչինչ չեմ սպասում։

Խճճված ստացվեց, բայց կարծում եմ պարզ էր միտքս։

Ուլուանա
11.05.2006, 18:20
Առաջ էի հիասթափվում, քանի որ սպասելիքներս մեծ էին։ Հիմա ոչինչից և ոչ մեկից չեմ հիասթափվում, քանի որ ոչ ոքից և ոչինչից ոչինչ չեմ սպասում։

Խճճված ստացվեց, բայց կարծում եմ պարզ էր միտքս։

Միտքդ պարզ էր ու շատ ծանոթ։;)
Կարծում եմ, բոլորն էլ կյանքի ինչ-որ շրջանում նման հոգեվիճակ ունենում են, բայց դա երկար շարունակվել չի կարող... մարդու էությունն է այդպիսին. վաղ թե ուշ նորից մարդկանցից լավը սպասելու, մարդկանց վստահելու պահանջ ես ունենալու։:)

StrangeLittleGirl
11.05.2006, 20:23
Համաձայն եմ ՈՒլուանայի հետ, բայց կարող եմ ավելացնել, որ հետո արդեն չես հիասթափվում. սպասածդ չստանալն արդեն անակնկալ չի լինում, և դու դա ընդունում ես որպես շատ սովորական մի երևույթ

Lionne_en_Chasse
12.05.2006, 04:55
Կարծում եմ, բոլորն էլ կյանքի ինչ-որ շրջանում նման հոգեվիճակ ունենում են, բայց դա երկար շարունակվել չի կարող...
Ինձ մոտ արդեն մի քանի տարի է հիասթափված վիճակ է...երբեմն թվում է , թե դա երկարատևից փոխարինվելու է հարատև հոգևիճակով

Firegirl777
12.05.2006, 08:04
Իմ մոտ էլ մոտավորապես նման կարգավիճակ, և բոլորս էլ ճիշտ ենք...
Կյանքում որոշ շրջանից հետո արդեն դու ես ցանկանում լավին սպասել, բայց եթե քո ուզածը չի լինում թևաթափ չես լինում և շարունակում ապրել այլ նպատակով:

HardRock
17.05.2006, 09:57
Մի խելոք մարդ ասելա. երբ ծանոթանում ես ինչ-որ մեկի հետ, նրանից շատ բան մի սպասիր այլապես կարող ես խորապես հիասթափվել, իսկ հակառակ դեպքում պարզապես կուրախանաս, որ նա ավելի լավն է քան դու կարծում էիր:
Երևի սա լավ միջոցե մարդկանցից չհիասթափվելու համար իսկ ընդհանրապես, աշխարհում կատարյալ բան չկա, և պետք չէ ոչ մի բանից հիասթափվել:

Chuk
17.05.2006, 17:00
Ի՞նչը կարող է մարդուց հիասթափվելու պատճառ դառնալ ձեզ համար։ Ի՞նչ գծեր պետք է հայտնաբերեք մարդու մեջ, կամ ի՞նչ արարքներ պետք է մարդը թույլ տա, որ ստիպի ձեզ հիասթափվել իրենից։ :think
Ծայրահեղ անսկզբունքայնություն
Թուլություն
Հանուն արդարության պայքարելու չկամություն
Սեփական լպրծուն կաշին հարազատի կյանքից ավելի թանկ գնահատում

Firegirl777
17.05.2006, 17:30
Ծայրահեղ անսկզբունքայնություն
Թուլություն
Հանուն արդարության պայքարելու չկամություն
Սեփական լպրծուն կաշին հարազատի կյանքից ավելի թանգ գնահատում
Իմ կարծիքով այդ հատկանիշները ոչ ոքին դուր չեն գալիս, նույնիսկ նրանց ովքեր ունեն այդ հատկանիշները, ուղղակի այլ հնար չունեն:think

Lionne_en_Chasse
17.05.2006, 17:31
Ի՞նչը կարող է մարդուց հիասթափվելու պատճառ դառնալ ձեզ համար։ Ի՞նչ գծեր պետք է հայտնաբերեք մարդու մեջ, կամ ի՞նչ արարքներ պետք է մարդը թույլ տա, որ ստիպի ձեզ հիասթափվել իրենից։ :think

Դե եթե հիասթափվելուց առաջ մարդն ինչ- որ արժանիքներով գրավել է, ուրեմն այդ արժանիքների արժեզրկումը և դրան գումարած երկերերեսանիության, շահամոլության, ապերախտության, ստախոսության ...( որոնք մինչ այդ նկատելի չէին ) բացահայտումը

Ուլուանա
19.05.2006, 11:04
Շատ հազվադեպ եմ մարդկանցից հիասթափվում։ Ինձ հիասթափեցնելն այնքան էլ հեշտ չէ։ Դրա համար պետք է չափազանց վատը լինել։ Եթե որևէ մեկին շատ բարձր եմ գնահատում, շատ եմ սիրում ու հարգում, ապա այդ մարդու գործած մի «մեղքը» չի կարող ինձ համար հիասթափվելու պատճառ դառնալ։ Նույնիսկ եթե մարդը, իմ կարծիքով, շատ վատ բան է արել, ես չեմ շտապում կարծիքս փոխել նրա մասին ու նրան միանգամից վատ մարդկանց շարքը դասել, որովհետև սխալներ բոլորն էլ կարող են գործել, պարզապես նրա այդ արարքը հաշվի եմ առնում հետագայի համար ու ավելի զգոն եմ դառնում նրա նկատմամբ, այլևս նրան չեմ վստահում այնպես, ինչպես առաջ էի վստահում, բայց շարունակում եմ լավ վերաբերվել, նույնիսկ եթե ուրիշները հակառակն են անում։

Իսկ եթե ժամանակի ընթացքում պարզ է դառնում, որ այդ արարքը ոչ թե պատահականություն էր, այլ օրինաչափություն, միայն այդ դեպքում եմ սկսում մտածել, որ սխալվել եմ նրա հարցում, բայց այդ ժամանակ էլ արդեն դա հիասթափություն անվանել չի կարելի, քանի որ նրա նկատմամբ վերաբերմունքիս փոփոխությունը ոչ թե կտրուկ, այլ աստիճանաբար է տեղի ունենում, հետևաբար արդեն համարյա ցավոտ էլ չի լինում։ Դե, բացառություններ, իհարկե, ամեն ինչում էլ լինում են։ Բայց ինձ մոտ հիմնականում այսպես է։ ;)

Վազգեն
19.05.2006, 11:04
Եթե որևէ մեկից հիասթափվել ես, դրա մեջ միշտ էլ դու ես մեղավոր։ Ուրեմն ինչ–որ տեղ ինքդ քեզ իլյուզիաներ ես ստեղծել ու սկսել հավատալ դրան, կամ էլ միամիտորեն թույլ ես տվել ուրիշին քեզ խաբել։
Ձեզ ուրախացնեմ, կյանքի փորձ քեռք բերելու հետ զուգընթաց հիասթափությունների թիվը փոքրանում է։

Chuk
19.05.2006, 17:42
Շատ հազվադեպ եմ մարդկանցից հիասթափվում։ Ինձ հիասթափեցնելն այնքան էլ հեշտ չէ։ Դրա համար պետք է չափազանց վատը լինել։ Եթե որևէ մեկին շատ բարձր եմ գնահատում, շատ եմ սիրում ու հարգում, ապա այդ մարդու գործած մի «մեղքը» չի կարող ինձ համար հիասթափվելու պատճառ դառնալ։ Նույնիսկ եթե մարդը, իմ կարծիքով, շատ վատ բան է արել, ես չեմ շտապում կարծիքս փոխել նրա մասին ու նրան միանգամից վատ մարդկանց շարքը դասել, որովհետև սխալներ բոլորն էլ կարող են գործել, պարզապես նրա այդ արարքը հաշվի եմ առնում հետագայի համար ու ավելի զգոն եմ դառնում նրա նկատմամբ, այլևս նրան չեմ վստահում այնպես, ինչպես առաջ էի վստահում, բայց շարունակում եմ լավ վերաբերվել, նույնիսկ եթե ուրիշները հակառակն են անում։
Այստեղ հիասթափությունը նորից սահմանելու կարիք է առաջանում:
"այլևս նրան չեմ վստահում այնպես, ինչպես առաջ էի վստահում"... մի՞թե սա ևս հիասթափության դրսևորում չէ:
Իսկ լավ կամ վատ վերաբերվելը կարծում եմ, որ հիասթափության հետ ընդհանրապես կապ չունեն: Բացառված չէ, որ այն մարդուն, ումից հիասթափված ես, շարունակես ինչ-ինչ պատճառներով լավ վերաբերվել: Վերջապես հիասթափվել մարդուց դեռ չի նշանակում, որ նա վատ մարդ է:

Chuk
19.05.2006, 17:45
Եթե որևէ մեկից հիասթափվել ես, դրա մեջ միշտ էլ դու ես մեղավոր։ Ուրեմն ինչ–որ տեղ ինքդ քեզ իլյուզիաներ ես ստեղծել ու սկսել հավատալ դրան, կամ էլ միամիտորեն թույլ ես տվել ուրիշին քեզ խաբել։
Համաձայն չեմ, պարտադիր չէ:
Հաճախ չկա իլյուզիաների կամ խաբվելու հանգամանքը, ուղղակի տվյալ անձի այս կամ այն հատկանիշը երևում է որոշակի իրավիճակներում, այնպիսի իրավիճակներում, որոնցում դու դեռ նրան չես տեսել: Հնարավոր է, որ նա քեզնից թաքցնելու բան չուներ, հետևաբար չի խաբում, այլ ուղղակի առիթ չի եղել որ տեսնես:

Artgeo
19.05.2006, 18:30
ԻՄՀԿ Սիրելը բավարար պայման է մարդուց չհիասթաթվելու

Վազգեն
19.05.2006, 19:21
Համաձայն չեմ, պարտադիր չէ:
Հաճախ չկա իլյուզիաների կամ խաբվելու հանգամանքը, ուղղակի տվյալ անձի այս կամ այն հատկանիշը երևում է որոշակի իրավիճակներում, այնպիսի իրավիճակներում, որոնցում դու դեռ նրան չես տեսել: Հնարավոր է, որ նա քեզնից թաքցնելու բան չուներ, հետևաբար չի խաբում, այլ ուղղակի առիթ չի եղել որ տեսնես:

Chuk, բայց քանի դեռ դիմացինիտ չես փորձարկել քո ասած այս կամ այն իրավիճակներում, պետք չէ այդ հատկանիշների մասին եզրակացություն հանել։ Հենց ըտենց են էլի մարդիկ հաճախ հիասթափվում։:)

Վիսոցկու «Երգ ընկերոջ մասին» երգը լսե՞լ ես։ Են որ ասումա, եթե ընկերոջդ ուզում ես ստուգես, հետդ սար ես տանում։ ;)

Կասես, կյանքը լիքն է անօրոշություններով, հո չե՞ս կարող ամեն մեկին ստուգել։ Մեկ–մեկ ստիպված ես ռիսկի դիմելով վստահել ուրիշին։ Բայց այդ դեպքում պետք է ուղղակի գիտակցես, որ ռիսկի ես գնում, ու էլ իզուր տեղ չես հիասթափվում։ :)

Վազգեն
19.05.2006, 19:26
ԻՄՀԿ Սիրելը բավարար պայման է մարդուց չհիասթաթվելու
Լավ ես ասում։ :hands Իսկ սերը անցնելուց հետո աչքերտ բացվում են ու դիմացինիտ մեջ այնքան թերություններ ես գտնում, որ էլ դու սուս։ Ես այդպիսի շատ դեպքերի եմ ականատես եղել։

Chuk
19.05.2006, 20:12
Chuk, բայց քանի դեռ դիմացինիտ չես փորձարկել քո ասած այս կամ այն իրավիճակներում, պետք չէ այդ հատկանիշների մասին եզրակացություն հանել։ Հենց ըտենց են էլի մարդիկ հաճախ հիասթափվում։:)
Ես էլ հենց այդ եմ ասում :)
Հաճախ, շատ հաճախ հենց այդպես է գալիս հիասթափությունը:
Բայց հարցն այն է, որ այդպիսի եզրակացություն հաճախ չես էլ անում: Պարզապես չես էլ մտածում այդ մասին: Օրինակ երբևէ մտքովդ չի անցնի չէ, որ քո հարազատը հանուն պաշտոնի կարող է ծախել իր բոլոր հարազատներին: Կյանքում այդպիսի հարց քո մեջ չի ծագի, որ եթե նրան պաշտոն խոստանան, ինքը իր հարազատներին կծախի՞, թե՞ ոչ: Ու հնարավոր է, որ ինքն էլ այդ հարցի պատասխանը չիմանա, մինչև կոնկրետ առաջարկը:

Բայց այ եթե հարազատիդ այդպիսի առաջարկ անեն, ու նա ծախի, չէ՞ որ շատ հավանական է, որ կհիասթափվես: Ինչքան ուզում է հայտարարենք ու բոլորին ասենք որ մենք անտարբեր ենք, մեր համար դա էական չէ, որ մենք նրանից սպասելիքներ չունեինք, կամ մեր համար անակնկալ չէր, որովհետև այդ հարցի մասին չէինք մտածել հետևաբար սպասելի էր, կամ էլի եսիմ ինչ, բայց իրականում որոշակի հիասթափություն կլինի, չէ՞:

Chuk
19.05.2006, 20:14
ԻՄՀԿ Սիրելը բավարար պայման է մարդուց չհիասթաթվելու
Այդ դեպքում Uluana-ի հարցի վերաձևակերպում անեմ.
Ի՞նչը կարող է բավարար պայման լինի, որ սիրելը չխանգարի մարդուց հիասթափելուն:

Ու չէ՞ որ շատ հաճախ հիասթափել նշանակում է հենց "դադարել սիրել":

Artgeo
19.05.2006, 21:16
Այդ դեպքում Uluana-ի հարցի վերաձևակերպում անեմ.
Ի՞նչը կարող է բավարար պայման լինի, որ սիրելը չխանգարի մարդուց հիասթափելուն:

Ու չէ՞ որ շատ հաճախ հիասթափել նշանակում է հենց "դադարել սիրել":
Սիրել դադարելը ՄԻԱՅՆ։ Սիրելուց չես կարող հիասթափվել

Ոչ, նախ դադարում ես սիրել, հետո հիասթափվում։ Չես կարող հիասթափվել, եթե սիրում ես

Chuk
20.05.2006, 00:01
Ոչ, նախ դադարում ես սիրել, հետո հիասթափվում։ Չես կարող հիասթափվել, եթե սիրում ես
Չէ, Արթ, էլի համաձայն չեմ:
Իմ կարծիքով դու չափից ավելի շատ ես սիրելն ու հիասթափվելն իրար հետ կապում:

Իսկ ես կպնդեմ, որ հնարավոր է երեք դեպք.
1) Դադարել սիրել, իսկ հետո հիասթափվել
2) Հիասթափել իսկ հետո դադարել սիրել
3) Միաժամանակ և հիասթափվել և դադարել սիրել
Բայց սրանք միայն այն դեպքում, եթե երկուսն էլ լինելու են: Իսկ իրականում կան նաև այլ դեպքեր.
- Դադարել սիրել, բայց չհիասթափվել
- Հիասթափվել, բայց այնուամենայնիվ սիրել

Բերեմ օրինակ: Երբեմն լինում է, որ ծնողը հիասթափվում է զավակից (կամ էլ հակառակը՝ զավակն է հիասթափվում ծնողից): Բայց դա ամենևին չի նշանակում, որ սերը մարում է: Ո՛չ: Զավակից հիասթափված ծնողը զավակին սովորաբար շարունակում է սիրել նույն ուժգնությամբ, ինչ-որ առաջ: Այս նույնը վերաբերվում է նաև տղա-աղջիկ սիրուն: Հիասթափվելն ու սիրելը իրար հետ շատ քիչ առնչություն ունեն: Առնչություններից մեկն այն է (այստեղ քո հետ գրեթե կհամաձայնեմ), որ նրանից ում սիրում ես, շատ ավելի դժվար է հիասթափվել, քան նրանից ում չես սիրում:

Սրա հիմնական պատճառը կարծում եմ, որ այն է, որ հիասթափվում են սովորաբար ինչ-որ բացասական հատկություն տեսնելուց, իսկ սերը սովորաբար կուրացնում է, ու այդ բացասական բանը չես կարողանում տեսնել: Ահա այստեղ է, որ մարդիկ պետք է փորձեն ավելի սառը դատել, որ կարողանան այդ բացասականը տեսնել՝ չնայած սիրելուն: Կհարցնե՞ս, թե ինչի՞ համար է պետք տեսնել այդ բացասականը տեսնելն ու հիասթափվելը: Շատ պարզ: Դա կարող է օգնել, ընդ որում օգնել երկուսիդ էլ կյանքի շատ հատվածներում, ժամանակի տարբեր շրջաններում:

Ու ընդհանրապես հիասթափվել բառը որպես շատ սուր երևույթ պետք չէ ընդունել: Նախ պետք է հասկանալ, որ կան հիասթափության տարբեր աստիճաններ: Կա թեթևակի հիասթափություն, որի համար կարող է բավարար լինի ասենք երաժշտական ճաշակի տարբերությունը ու մարդկային փոխհարաբերություններում դա որպես կանոն փոփոխություն չի մտցնի: Իսկ կան շատ ուժեղ հիասթափություններ, որոնց պատճառը շատ ավելի լուրջ է (ենթադրենք կյանքի համար նշանակություն ունեցող սկզբունքների դավաճանում), ու սա կարող է բերել ընդհում մինչև թշնամության:

Ինչ երկար գրեցի, երևի պրծնեմ :D

Artgeo
20.05.2006, 00:09
Արտ, սիրում են բացասական կողմերով հանդերձ։ Եթե սիրում ես միայն դրական հատկությունների համար, ապա դա սառը դատողություն է։ Սեր ու սառը դատողություն անհամատեղելի են

Chuk
20.05.2006, 00:16
Սեր ու սառը դատողություն անհամատեղելի են
Իհարկե անհամատեղելի չեն:
Սովորաբար ես կարողանում եմ իմ սիրելի արարքները (նաև բնավորության կողմերը) սառը դատել ու տեսնել դրանց թե՛ դրական, թե՛ բացասական կողմերը: Երբեմն բացասական կողմեր տեսնելը բերում են փոքրիկ հիասթափությունների, բայց ոչ մի բացասական կողմ ինձ չի թույլատրում նրանց ավելի քիչ սիրել: Ավելին, դա ինձ օգնում է ավելի լավ հասկանալ նրան, իսկ երբեմն ցույց տալ նրան այդ բացասական կողմն ու այնպես անել, որ փոխվի: Ճիշտ նույն կերև ինձ սիրողներից շատերն են կարողանում սառը դատել ու տեսնել իմ բացասական կողմերը:

Սիրելի մարդու բացասական կողմը տեսնելն է այն հիմնական գործոններից մեկը, որը նրան կարող է թույլ տալ դառնալ ավելի լավը, կատարելագործվել: Հետևաբար մենք պետք է փորձենք սառը դատել՝ չվախենալով հիասթափություններից, որոնք երբեմն անխուսափելի են:

Artgeo
20.05.2006, 00:19
Արտ ես ասում եմ բացասական կողմերով հանդերձ ես սիրում, իսկ դու…

համ էլ խոսքը սիրած էակի մասին է

kiki
20.05.2006, 00:22
տղաներ, ինձ թվում է դուք իրար չեք հասկանում...մեկը մի բան է ասում, մյուսը՝ մեկ ուրիշ...:)

Chuk
20.05.2006, 00:22
Արտ ես ասում եմ բացասական կողմերով հանդերձ ես սիրում, իսկ դու…

համ էլ խոսքը սիրած էակի մասին է
Իսկ ես հաստատում եմ քո ասածը ու նաև պնդում, որ սերն ու սառը դատողությունը համատեղելի են: Ու ես առանձին չեմ խոսում սիրած էակի մասին, այլ ընդհանուր եմ խոսում, ու սիրված էակը մտնում է իմ ասածների մեջ: Ու ամեն ինչ մարդուց ու ինքնատիրապետումից է գալիս, սառը դատողություն միշտ է հնարավոր ;)

Մելիք
21.05.2006, 04:03
սերն ու սառը դատողությունը համատեղելի են: Ու ես առանձին չեմ խոսում սիրած էակի մասին, այլ ընդհանուր եմ խոսում, ու սիրված էակը մտնում է իմ ասածների մեջ: Ու ամեն ինչ մարդուց ու ինքնատիրապետումից է գալիս, սառը դատողություն միշտ է հնարավոր ;)

դատողությունը սիրո հետ համատեղելի է, համաձայն եմ, բայց ոչ սառը դատողությունը

Ուլուանա
21.05.2006, 09:02
Կարդում եմ բոլորիդ գրածները... ու զգում եմ, որ բոլորիդ հետ էլ որոշ չափով համաձայն եմ, կարծես թե բոլորդ էլ ճիշտ եք, բայց բոլորդ իրար հակառակվում եք...:D

Այնուամենայնիվ, ամենաշատը Չուկի հետ եմ համաձայն։ Իմ կարծիքով, ինքը շատ լավ բացատրեց հիասթափություն երևույթը։ Իր գրառումները կարդալով՝ հասկացա, որ ես իմ վերջին գրառման մեջ այնքան էլ ճիշտ չեմ արտահայտվել՝ գրելով, որ ես չեմ հիասթափվում, իրականում, ես, փաստորեն, հիասթափություններ ունենում եմ, ուղղակի դրանից հետո չեմ շտապում վերաբերմունքս փոխել տվյալ մարդու հանդեպ, քանի որ համարում եմ, որ կարող եմ սխալված լինել։ :oy

Pantera
23.06.2006, 20:16
Uluana ջան, հիմնականում, մարդը իր կարծիքները կամ եզրակացությունները, շտապում է կատարել տեսողական ունակությունների հիմնման վրա:
Մտավոր ունակությունը, հիմնականում, անցնում է երկրորդ պլան՝ որի մեջ մտնում են իրավիճակների մեկնաբանումները, դրանք հասկանալը, անալիզի ենթարկելը, մարդու հոգեբանությունը հասկանալը, լավատեսությունը, մարդուն ևս մեկ շանս տալը, մարդու թերություններն ընդունելը...
Սա մեր բոլորիս առօրէան է, երբեմն, և ոչ միայն՝ քոնը :cry

Ծով
07.10.2007, 03:12
Փաստորեն ես էս թեմայում գրառում չեմ արել:o
Դե շատ չեմ խոսի, բոլորս էլ քիչ թե շատ հիասթափություններ ապրում ենք մեր կյանքում::)/ու դա այդքան էլ վատ չի/
Միայն ուզում եմ ասել, որ եղածից հիասթափվելն այնքան վտանգավոր չէ, ինչքան չեղածից հիասթափվելը:Եղածը ավելի շատ վերագրվում է ուրիշին, նոր դառնում քոնը: Չեղածը քոնն է, որ կարող ես վերագրել ուրիշին...չեղածը պատրանք է..դրա համար քիչ հորինեք, որ եղածների ամեն մազից չկախվեք;):B
էէէ..ամեն ինչի մեջ խորանալ լինում ա..օրինակ պատրանքն էլ եթե կա, արդեն եղած է...բայց դե եղած-չեղած մի հաշիվ, so փակե՛ք հաշիվը:D

Vive L'Armenie
07.10.2007, 03:22
Այ մարդ դե չի լինում էլի չխորանալ :angry, մազից չկախվել, էնքան քտի մազ բնավորություն ունեմ :D Երևի դրանիցա, որ հաճախ եմ հիասթափություն ունենում :( Ու դա լավ չի, իմ բնավորության ամենաբացսական գիծնա...

Երկնային
28.04.2008, 20:01
էհ… դաժան բան է հիասթափությունը…

երևի ինքներս ենք մեղավոր լինում շատ հաճախ, մարդու մեջ տեսնում ենք միայն լավը, կամ այն, ինչ ուզում ենք տեսնել… ինքներս ենք մեզ համար նրա կերպարը ստեղծում, իսկ երբ տեսնում ենք, որ մեր կերպարից բավականին հեռու է իրականում, անկում ենք ապրում… իսկ ցած ընկնելը միշտ էլ ցավալի է…

իսկ հիսթափվել կարելի է նույնիսկ մեկ հայացքից, խոսքից, արարքից…

Mari
01.05.2008, 12:04
Իմ կարծիքով, մենք մարդկանցից կամ երևույթներից հիասթափվում ենք, երբ նրանցում բացահայտում ենք այնպիսի նոր գծեր, որոնք մեզ համար, ասեմ այսպես, ընդունելի կամ տանելի չեն /հարմար բառ չգտա/: Այսինքն, հետևություն կարելի է անել, որ հիասթափությունը գալիս է տվյալ մարդուն կամ երևույթին լիովին ծանոթ չլինելու, չճանաչելու հանգամանքից: Բայց մի՞թե հնարավոր է ամբողջովին ճանաչել ինչ-որ մեկին կամ ինչ-որ բան: Այսինքն, մենք, լիովին չճանաչելով տվյալ մարդուն կամ տվյալ երևույթը, նրան օժտում ենք մեզ ցանկալի հատկություններով /դրանով իսկ մեզ համոզելով, որ նրան լիովին ճանաչում ենք/, հետո, ժամանակի ընթացքում տեսնելով իրականի հակասականությունը մեր պատկերացրածի հետ, մեզ մոտ առաջանում է հիասթափություն կոչվող զգացումը:
Հիասթափությունը իրականության և մեզ ցանկալի, մեր կողմից նախընտրելի իրականության հակասականությունից ծնված երևույթ է:
Ինչպե՞ս խուսափել. երևի /ասում եմ երևի, քանի որ այնպիսի հիասթափություն եմ ապրել, որ մինչև կյանքիս վերջ դա կմնա որպես մի լավ դաս, որից Կյանք կոչվող դասախոսը երկրորդ անգամ ինձ լիկվիդ թողեց՝ ապացուցելով, որ առաջին լիկվիդից հետո ես ճիշտ հետևություններ չկարողացա անել:)/ կարողանալ /ցավոք, շատերս չենք կարողանում/ ընկալել մեր շրջապատը այնպիսին, ինչպիսին այն կա, այլ ոչ թե կատարյալ աշխարհում ապրելու ցանկությամբ վառ երանգներ հաղորդել այն ամենին, ինչ իրականում սև ու սպիտակ է: Չէ՞ որ սևն ու սպիտակն էլ գույներ են. այսինքն, բավարարվել եղածով՝ սևի մեջ փնտրել ու տեսնել սևը, սպիտակի մեջ՝ սպիտակը:

Մանոն
06.05.2008, 15:41
Մի թեմայում կարծեմ գրել եմ, որ հիասթափությունը ամենադաժան զգացմունքն է, որն իր ետևից բերում է ահավոր հետևանքներ, որոնցից մեկն էլ անտարբերությունն է:
Բայց ուզում եմ հարցը մի քիչ շեղել. Իսկ հիասթափությունն անցողի՞կ է, թե եթե մեկից հիասթափվեցիր՝ ..."то это на всю жизнь".

Dayana
06.05.2008, 15:54

Իսկապես հիասթափությունը շատ վատ բան է :(
Հարցը՝ այն անցողիկ է թե ոչ, կարող է ունենալ և դրական, ր բացասական պատասխաններ։ Երբեմն շատ խորը հիասթափություն ես ապրում ու թվում է թե երբեկ չես վերականգնվի :( բայց արի ու տես, որ երբեմն շատ ավելի խորը սիրո զգացում ունենալով կարողանում ես ներել, սակայն իհարկե ամբողջապես ջնջել հիասթափության հետքը երևի թե հնարավոր չէ :oy

Brigada
06.05.2008, 15:57

ես համաձայն չեմ, որ կարող է դրական կողմ ունենալ,էսքան ժամանակ ումից հիասթափվել եմ.հլը որ կարծիքս չեմ փոխել

Dayana
06.05.2008, 16:03
ես համաձայն չեմ, որ կարող է դրական կողմ ունենալ,էսքան ժամանակ ումից հիասթափվել եմ.հլը որ կարծիքս չեմ փոխել

չէ ես չեմ ասում կարծիքը փոխել, ուղղակի հիասթափվելով հանդերձ դեռ համակրանք ունես տվյալ մարդու նկատմամբ :oy գուցե ես եմ թույլ ու չեմ կարողանում որոշեկի դեպքերից հետո ուղղակի արհամարհել կամ ատել մարդկանց, բայց ամեն դեպքում, եթե մեկին "սիրում եմ " ապա ինչքն էլ վատը նա լինի, միևնույն է ես նրան ներում եմ :oy

Հ.Գ. Գուցե ուղղակի ես եմ սխալ :( ու թույլ։

Brigada
06.05.2008, 16:07

հնարավորա որ դու ես թույլ կարելիա ասել բարեսիրտ,մարդուց հիասթափվելը ամենա հեշտ բաննա,օրինակ ես կարամ հիասթափվեմ աղջկա քայլվացքից,հետո էլ դրական կարծիքի հաստատ իմ մոտ չի փոխվի

Մանե
06.05.2008, 16:18
չէ ես չեմ ասում կարծիքը փոխել, ուղղակի հիասթափվելով հանդերձ դեռ համակրանք ունես տվյալ մարդու նկատմամբ :oy գուցե ես եմ թույլ ու չեմ կարողանում որոշեկի դեպքերից հետո ուղղակի արհամարհել կամ ատել մարդկանց, բայց ամեն դեպքում, եթե մեկին "սիրում եմ " ապա ինչքն էլ վատը նա լինի, միևնույն է ես նրան ներում եմ :oy

Դայ, էդ էլ մի կողմից ա ահավոր ու ես զգացել եմ էդ,հիասթափված լինել,միաժամանակ սիրահարված:love:( Բայց դա իմ կարծիքով երկար չի կարող տևել, որովհետև վերջիվերջո սերը զիջում է հիասթափությանը ու էս դեպքում առաջ ա գալիս պարզապես արհամարհանք դիմացինի հանդեպ:8
Ցավոք ես ինքս շատ շուտ եմ հիասթափվում:(

Ուլուանա
06.05.2008, 19:22
Մի թեմայում կարծեմ գրել եմ, որ հիասթափությունը ամենադաժան զգացմունքն է, որն իր ետևից բերում է ահավոր հետևանքներ, որոնցից մեկն էլ անտարբերությունն է:
Բայց ուզում եմ հարցը մի քիչ շեղել. Իսկ հիասթափությունն անցողի՞կ է, թե եթե մեկից հիասթափվեցիր՝ ..."то это на всю жизнь".
Նախ նայած, թե ինչ խորության հիասթափություն է։ Բայց շատ բան կախված է նաև հիասթափվողից. եթե էությամբ ներող է, կաղապարված չի, ապա հիասթափությունը շատ դեպքերում հաղթահարվում է։

Բացի դրանից, մենք հաճախ հիասթափվում ենք պահի ազդեցությամբ, երբ հույզերն ինչ–որ առումով խլացնում են բանականությունը, և այն, ինչ այդ պահին մեզ սարսափելի ու աններելի է թվում, շատ դեպքերում հետագայում՝ ավելի սթափ ու պակաս հուզումնալից նայելու դեպքում, հասկանում ենք, որ այնքան էլ լուրջ չէր, որքան թվում էր սկզբից։ Եթե ուշադիր լինենք, կնկատենք, որ հիասթափությունների մեծ մասը լինում են ոչ թե աստիճանաբար, ժամանակի ընթացքում, այլ հանկարծակի՝ կոնկրետ արարքի պատճառով, իսկ նման դեպքերում հույզերի խտացումն անխուսափելի է, որտեղից էլ՝ սուբյեկտիվության մեծ բաժինը։ Ու ընդհանրապես իմ դիտարկումները ցույց են տվել, որ հիասթափության զգալի մասը սուբյեկտիվ գործոնն է կազմում։

Mari
07.05.2008, 18:10
Մի թեմայում կարծեմ գրել եմ, որ հիասթափությունը ամենադաժան զգացմունքն է, որն իր ետևից բերում է ահավոր հետևանքներ, որոնցից մեկն էլ անտարբերությունն է:
Բայց ուզում եմ հարցը մի քիչ շեղել. Իսկ հիասթափությունն անցողի՞կ է, թե եթե մեկից հիասթափվեցիր՝ ..."то это на всю жизнь".

Ասեմ այսպես. ես մարդկանցից չեմ հիասթափվում: Բացատրեմ. երբ տվյալ պահին տվյալ մարդը ինչ-որ բան է անում, որն ինձ համար տանելի չէ, ապա ես դա հաշվի եմ առնում՝ իմ շփումը տվյալ մարդու հետ սահմանափակելով այնքանով, որքանով որ ապահովագրած կլինեմ ինձ նրա անտանելի վարմունքի հետ բախվելուց: Միայն ինձնից եմ հիասթափվում/ինքդ քեզնից հիասթափվելը ահավոր է. որպես դրա միջով անցած մարդ եմ ասում/, որ տվյալ մարդուն լավ չեմ կարողացել ճանաչել, կամ տվյալ երևույթին մեկ անգամ բախվելուց հետո թույլ եմ տվել, որ այն կրկնվի՝ գլխավոր դերակատարների փոփոխությամբ:
Ինձ համար հիասթափություն ասվածը չի ասոցացվում մարդկանց հետ, միայն երևույթների/հատկանիշների/: Չնայած կասեք, որ երևույթն էլ մարդկային գործոնի հետևանք է շատ դեպքերում, բայց մեկ է այդ մարդուն ներելու եմ, այնպես որ թողեք մտածեմ՝ թե այդ մարդը այդ երևույթի հետ կապ չունի/ինքնախաբեության վառ դրսևորում/:
Ինձ համար հիասթափությունը անցողիկ է, բայց դրա թողած հետքերն ու տված դասերը մնում են սրտիս խորքում, մեկ-մեկ մոռացվում, մեկ-մեկ թարմացվում...