StrangeLittleGirl
29.06.2007, 01:32
Դասախոսությունների ընթացքում Հայաստանի իշխանությունների վարած քաղաքականությունը քննադատելու և ընդդիմադիր գործիչ Արամ Կարապետյանի հետ ուսանողների հանդիպում կազմակերպելու համար Երևանի պետական համալսարանից հեռացվել է սոցիալ-տնտեսական աշխարհագրության ամբիոնի դասախոս Սասուն Սարիբեկյանը:
33-ամյա Սարիբեկյանը ինը տարի դասավանդել է համալսարանում, վերջին շրջանում 7 առարկա է դասավանդել, մասնավորապես` տնտեսական աշխարհագրություն` տնտեսագիտության, քաղաքական աշխարհագրություն` աշխարհագրության, և աշխարհաքաղաքականություն (գեոպոլիտիկա)` պատմության ֆակուլտետում:
Ուսանողների շրջանում անցկացված հարցումներով ամենաբարձր վարկանիշ ունեցող դասախոսներից է:
Հայաստանի մայր բուհը դառնում է քաղաքական մարտերի թատերաբեմ
Գիտությունների թեկնածու Սարիբեկյանին հոկտեմբերին աշխարհագրության ֆակուլտետի գիտխորհուրդը միաձայն ընտրել է դոցենտի պաշտոնում, որից հինգ ամիս անց` մարտի 15-ին, ռեկտորը նրա հետ կնքած պայմանագիրը լուծարելու հրաման է տվել պարտականությունները չկատարելու պատճառաբանությամբ:
Հրամանի համար հիմք է հանդիսացել նրա հայացքները դատապարտող` տնտեսագիտության ֆակուլտետի երկրորդ կուրսի ուսանողների գրավոր բողոքը, որը, ստորագրողներից մի քանիսին արված հարցումներից պարզվել է, նրանց կարծիքը չի արտահայտում, բովանդակությանը համաձայն չեն և ստորագրել են ոչ խղճի թելադրանքով, իսկ մի քանիսն էլ նրա ուսանողը չեն եղել:
Նաև հիմք են հանդիսացել այդ բողոքի հիման վրա տնտեսագիտության ֆակուլտետի դեկանի զեկուցագիրը և այդ կապակցությամբ ստեղծված հանձնաժողովի եզրակացությունը:
Ուսանողների բողոքում ասվում է, որ, կասկածի տակ չդնելով Սարիբեկյանի մասնագիտական ունակությունները, նա դասաժամերի զգալի մասը օգտագործում է առարկայի հետ կապ չունեցող հարցադրումներ կատարելու և քննարկումներ կազմակերպելու համար, որոնք նպատակաուղղված են ինչպես հանրապետության, այնպես էլ համալսարանի և ֆակուլտետի ղեկավարության վարկաբեկմանը, երկրում տիրող իրավիճակի տենդենցիոզ քննադատությանը, ապագայի հանդեպ հոռետեսական մտածողության ձևավորմանը:
Բողոքում ասված է նաև, որ Սարիբեկյանը ստուգարքը հեշտորեն հանձնելու պատրվակով հորդորում է ուսանողներին դասերից հետո մասնակցել աշխարհաքաղաքականության սեմինարների, որոնք հետապնդում են նրանց համար անհասկանալի նպատակներ. «Մեր դժգոհությունը հասավ գագաթնակետին, երբ փետրվարի 21-ին, ոչ իր դասի օրը, Սարիբեկյանը հրավիրեց մասնակցելու «Արմենիա-Մարիոտ» հյուրանոցում կազմակերպված «կոնֆերանսին», որը, ինչպես պարզվեց, «Նոր ժամանակներ» կուսակցության քաղաքական ակցիան էր Արամ Կարապետյանի գլխավորությամբ: Փաստորեն մենք անգիտակցաբար ներքաշվեցինք քաղաքական դաշտ»,- ասված է բողոքում:
Բողոքի հիման վրա համալսարանի պաշտոնյաների կազմած եզրակացությունը նույն բողոքի ձեռագրին է նման, որտեղ ասված է, թե դասերի ընթացքում Սարիբեկյանը վերլուծել է ՀՀ պետական քաղաքական համակարգը, քարոզել է անվստահություն այս կամ այն քաղաքական ուժի նկատմամբ, փորձել է ապացուցել, որ Հայաստանը վարում է ոչ ռացիոնալ պետական քաղաքականություն, խթանել է ուսանողների մեջ ապագայի նկատմամբ հոռետեսական մտածողության ձևավորմանը:
Զրուցելով բողոքը ստորագրած վեց ուսանողների հետ` «ԱրմենիաՆաուն» պարզել է, որ նրանցից երկուսը Սարիբեկյանի դասերին ընդհանրապես չեն մասնակցել, իսկ չորսն էլ համաձայն չեն եղել նամակի բովանդակությանը, սակայն, իրենց ասելով, ստորագրել են հանուն ընկերական համերաշխության:
Նամակը ստորագրած ուսանողուհիներից մեկը, որ իր անունը չցանկացավ հրապարակել, ասում է, որ սուտ է, թե Սարիբեկյանը խոստացել է դասից դուրս սեմինարին մասնակցելու համար ստուգարքը հեշտությամբ նշանակել, և որ նման խոսակցություն ընդհանրապես չի եղել: Նամակում նշված «դասերից հետո սեմինարը», իրականում, պատմության ֆակուլտետում Սարիբեկյանի աշխարհաքաղաքականության դասախոսություններն էին, որոնք այնքան հետաքրքիր են եղել, որ այլ ֆակուլտետներից ուսանողներ էլ են մասնակցել:
«Նա քաղաքականության մասին շատ հետաքրքիր էր խոսում և մեզ չէր ասում` ինչ անենք, պարզապես իր կարծիքն էր ներկայացնում,- ասում է նա: - Շատ լավ դասախոս էր, դասախոսությունների պատճենները տալիս էր մեզ, որը շատ հեշտացնում էր սովորելը, ուրիշ ոչ մի դասախոս չի տալիս»:
Աննա Միքայելյանն ասում է, որ Սարիբեկյանի դեմ ոչինչ չունի և ստորագրել է, քանի որ մյուս ուսանողներն էլ են ստորագրել. «Եթե ես չստորագրեի, նրան, միևնույն է, կհեռացնեին»:
Սոնա Հակոբյանն ասում է, որ Սարիբեկյանը լավ դասախոս է, բայց քանի որ նամակը մինչև վերջ կարգին չի կարդացել, չի կարող ասել` բողոքին համաձա՞յն է, թե՞ ոչ:
Մեկ այլ ուսանողուհի, որ նույնպես չցանկացավ իր անունը հրապարակել, ասաց, որ Սարիբեկյանի դասերին ընդամենը մեկ թե երկու անգամ է եղել, նրա ասածները բոլորին հետաքրքրում էին, և նորմալ դաս էր անցկացնում, իսկ նամակին ընդհանրապես համաձայն չէ, բայց ստորագրել է:
Բողոքը ստորագրած` ֆակուլտետի ուսանողական խորհրդի նախագահ Կառլեն Խաչատրյանը և խորհրդի անդամ Գևորգ Ղուկասյանը ընդունեցին, որ Սարիբեկյանի դասերին ընդհանրապես չեն մասնակցել և չկարողացան հիմնավորել, թե ինչու են ստորագրել այն:
Կատարվածը առիթ է տվել շահարկումների, որ Սարիբեկյանին հեռացնելու պատճառը նրա դասերը չեն: Սարիբեկյանն ասում է, որ իրոք խոսել է Հայաստանում վարվող քաղաքականության մասին, երկրի տնտեսական խնդիրների լուծման անհրաժեշտությունն օգտագործել է որպես օրինակ` նյութը բացատրելու համար:
Ասում է, որ դասերից հետո համալսարանից դուրս նախատեսել է հանդիպումներ ուսանողների նախընտրած տարբեր քաղաքական կողմնորոշում ունեցող գործիչների հետ «Քաղաքական համակարգ», «Ղարաբաղյան հակամարտության աշխարհաքաղաքական նշանակությունը» և նման թեմաներով, որոնց համար ստացել է համալսարանի բակալավրիատի բաժնի վարիչի թույլտվությունը:
Այդ շրջանակում առաջին հանդիպումը եղել է փետրվարին Արամ Կարապետյանի հետ «Արմենիա-Մարիոտ» հյուրանոցում «Քաղաքական համակարգ և քաղաքական ռեժիմ» թեմայով, իսկ տնտեսագիտության ֆակուլտետից այդ հանդիպմանը ներկա են եղել ընդամենը 6-7 հոգի:
«Հանդիպումը չի հետապնդել քարոզչական նպատակներ, այլ ունեցել է գիտաճանաչողական բնույթ: Բայց եթե նույնիսկ ունենար քարոզչական նպատակներ, ոչ մի վտանգ չէր ներկայացնի, քանի որ Հայաստանը ժողովրդավարական երկիր է»,- ասում է նա:
Ուսանողներից մեկն ասաց, որ նամակի` միայն ֆակուլտետի ղեկավարության հետ կապված մի կետն է մոտ իրականությանը, քանի որ Սարիբեկյանը մի անգամ դեկանի դեմ ինչ-որ բան է ասել, բայց չի հիշում, թե ինչ:
Սարիբեկյանն ասում է, որ մի առիթով ասել է, թե ինքը դասախոսում է հակառակ դեկանի կամքի: Նա կոնֆլիկտ է ունեցել տնտեսագիտության ֆակուլտետի ղեկավարության հետ: Ըստ Սարիբեկյանի` դեկան Հայկ Սարգսյանը նրան մշտապես փորձել է պարտադրել ստուգարք նշանակել գիտելիք չունեցող այս կամ այն ուսանողին, իսկ ինքը մերժել է:
«Նա նույնիսկ սպառնաց, որ եթե այսինչ ուսանողը ստուգարք չստանա, տնտեսական աշխարհագրությունը կհանի ուսումնական ծրագրից,- ասում է Սարիբեկյանը: - Ես երբեք որևէ միջնորդություն չեմ ընդունում, բայց ամեն ուսանողի հետ առանձին պարապում եմ, որ նա կարողանա հանձնել քննությունը»:
Դեկան Սարգսյանը չի ընդունում Սարիբեկյանի մեղադրանքը, սակայն ասում է, որ իրոք կոնֆլիկտներ ունեցել է` կապված քննությունների հետ, որ, ըստ նրա, Սարիբեկյանը ձգձգում էր:
«Ավելորդ արտահայտություններ է թույլ տվել լսարաններում, ասել էր, թե երկիրը վերից վար թաղված է կոռուպցիայի մեջ»,- ասում է Սարգսյանը:
Համալսարանից իրազեկ մեկն ասաց, որ չսովորող ուսանողի համար վերևից գնահատականի համար միջնորդությունը տարածված է, և դժվար է գտնել այնպիսի դասախոս, որ չենթարկվի հրահանգին:
Սարիբեկյանը կոնֆլիկտներ է ունեցել նաև աշխարհագրության ֆակուլտետում և վիճել է դասախոսների հետ կաշառք վերցնելու համար:
Մի դասախոս, որ չցանկացավ անունը հրապարակել, ասաց, որ Սարիբեկյանը` ազնվորեն վաստակելով իր եկամուտները, չարանում էր, երբ տեսնում էր, որ իրենից մտավոր ցածր մակարդակում գտնվող դասախոսները կաշառք վերցնելով ավելի բարեկեցիկ են ապրում:
Աշխարհագրության ֆակուլտետի ուսանողուհի Տաթևիկ Հարությունյանն ասում է, որ Սարիբեկյանը հիանալի դասախոս էր, կաշառակերության մեջ խրված համալսարանում հազվագյուտ անկաշառ էր: Ասում է, որ թեև համալսարանը ապաքաղաքական կառույց է համարվում և որ Սարիբեկյանին հեռացրել են քաղաքական քարոզչության պատճառաբանությամբ, բայց իրականում հաճախ դասախոսները դասերի ժամանակ քարոզչություն են անում հօգուտ իշխող կուսակցության: Տաթևիկը աշխարհագրության ֆակուլտետի այն 191 ուսանողներից է, որոնք Սարիբեկյանին աշխատանքի վերականգնելու համար նամակով դիմել են ռեկտորին: Նամակում ասված է, որ Սարիբեկյանը սերմանում է ուսանողների մեջ ինքնաքննադատության, մտածելու կարողություն, բացատրում է նյութի դժվարամատչելի մասերը, դասի թեմայից չի շեղվում, քաղաքական աշխարհագրության դպրոցի առաջատար մասնագետներից է:
Տնտեսագիտության ֆակուլտետի փոխդեկան Հարություն Մարզպանյանն ասում է, որ ինքը նույնպես չի ուզել Սարիբեկյանին հեռացնել, և որ հեռացման մեջ դեր է խաղացել Ազգային անվտանգության ծառայությունը:
Աշխարհագրության ֆակուլտետի դեկան Աշոտ Խոյեցյանն ասաց, որ չի բացառում Սարիբեկյանի հեռացման մեջ Ազգային անվտանգության ծառայության մասնակցությունը, և որ համալսարանի ռեկտոր Արամ Սիմոնյանն ասել է իրեն, թե այս գործը իր ու դեկանի իրավասություններից դուրս է (ռեկտորը քաղաքում չէր այս օրերին):
Ուսանողների բողոքի հիման վրա տնտեսագիտության ֆակուլտետի դեկան Հայկ Սարգսյանի զեկուցագրում ասվում է, թե ուսանողները բողոքել են, որ Սարիբեկյանը ոտնահարել է իրենց սահմանադրական իրավունքները, բայց թե ինչպես է` չի ասվում: Սարգսյանն ինքն էլ ասում է, որ «սահմանադրական իրավունքներ ոտնահարել» արտահայտությունը սխալ է:
«Սահմանադրական իրավունքի ոտնահարում» արտահայտությունը զուգահեռվում է ԱԱԾ-ում անցյալ տարի բացված սահմանադրական կարգի պաշտպանության բաժնի անվան հետ և ենթադրվում է, որ այնտեղից է թելադրված Սարիբեկյանի հեռացման որոշումը:
Խորհրդային Միության ժամանակներից մինչև այսօր ԱԱԾ-ը (ԿԳԲ-ն) յուրաքանչյուր բուհում ունի կուրատորի հաստիք և մատնիչների ցանց, որոնց միջոցով իմացվում են քաղաքական տրամադրությունները: Իմացվել են նաև Սարիբեկյանի դասախոսությունները:
«Այս դեպքը հիշեցնում է վաղ Սովետը, երբ տոտալ հետապնդվում էին մտավորականները և հաճախ ԿԳԲ-ն դասախոսների դեմ օգտագործում էր ուսանողներին,- ասում է Հայաստանի հելսինկյան կոմիտեի նախագահ Ավետիք Իշխանյանը: - Խորհրդային ձևակերպումները փոխվել են. նախկինում մեղադրում էին հակասովետական ագիտացիայի, հիմա` հակասահմանադրականության մեջ, բայց էությունը նույնն է` անհանդուրժողականություն այլախոհությանը»:
Սարիբեկյանի` աշխատանքի վերականգնվելու հայցը դատարանը մերժել է: Նա դիմել է վերաքննիչ դատարան:
http://armenianow.com/?action=viewArticle&AID=2289&lng=arm&IID=1139