PDA

Դիտել ողջ տարբերակը : Չվերնագրված



impression
28.06.2007, 23:26
Աչքերս փակվում են, բայց քնել չեմ ուզում: Դեռ այսօրը չեմ մարսել: Դեռ չեմ համակերպվել, որ ևս մեկն ինձնից գնում է ընդմիշտ... Իսկ ով է ասել, որ վաղը սկսվում է կեսգիշերին: Ուրեմն այսօր կեսգիշեր չե՞նք ունենալու: Ուրեմն իրականում չունենք կեսգիշեր: Այն միշտ լինելու է վաղը: Մենք նրան այդպես էլ չենք հասնում:
Իմ կյանքը լի է կեսգիշերներով, որովհետև ինձ մոտ վաղն սկսում է արթնանալ իմ քնելուց հետո միայն: Իսկ ես շա~տ ուշ եմ քնում: Ձեր ժամանակով` քնում եմ միայն վաղը: Ձեր իրականության մեջ, այսինքն, ես միշտ արթուն եմ, ես չեմ քնում: Ձեր իրականությունն ասես ծուռ հայելիների թագավորությունը լինի: Ես վաղու~ց շտկել եմ ի’մ իրականությունը: Այն ձգտում է կատարյալի: Ես երջանիկ եմ: