PDA

Դիտել ողջ տարբերակը : Ծածկաթերթիկներ



Սամվել
28.06.2007, 00:04
Տասնամյակների ընթացքում ավելի ու ավելի են կատարելագործվել ՇՊՈՆԵՐ պատրաստելու տեխնոլոգիաները…սովորական թղթերից հասնելով մինչև տեխնիկայի վերջին նորույթների կիրառմանը…
Սակայն մի բան հաստատ մի բան է Շպոն պատրաստելը մի այլ բան այն կիրառելը…;)
Եկեք Այս թեմայում գրենք Շպոների պատրաստման և կիրառման հետքրքիր ձևեր ու տեխնոլոգիաներ… :)

Root
28.06.2007, 00:14
մենք մեր վախտով ձայնագրում էինք կասետի վրա .. հետո բարակ լարով ձեռքի մեջ ականջակալ անց կացնում.. ապա հենվում էինք այդ ձեռքին .. իբր մտածում ենք ... ափը ականջին պահած .. ու ...... ուշադիր լսում լոլ

Lapterik
28.06.2007, 00:25
Մեր մոտ շպոնեի չափերը ժամանակին փոքր էին, հետո քիչ քիչ մեծացան ու հասան տետրի էջի չափի, մեր տղաներից մեկի մոտ նույնիսկ A4 չափի: բայց կարևորա նաև, թե ինչ քննության համար ա պատրաստվել, եթե ավարտական քննության համար ա, ապա նրա չափը ոչ պակաս, քան տետրի թղթի չափ: Հետո ասեմ, որ ձևեր շատ կան, դասընկերս գրում եր 5x5 չափի թղթի վրա, հետո թուղթը սկոչով էր պատում, գիտեք ինչի, որ գտնելը հեշտ լիներ: լոոլ
Հ.Գ.Հուսով եմ Ներսեսը կկարդա էս թեման ու ինքն էլ մի լավ ձև կասի:

HaPpY_gIrL
28.06.2007, 00:30
Իմ մոտ և՛ պատրաստելը, և՛ օգտագործելը շատ լավա ստացվում :oy ժամանակակիցա երևի հեռախոսով նկարելը, բայց էտ մեկից էտքան էլ չեմ օգտվում:Ես գրեթե միշտ փոքր բաները գրում եմ ժամացույցիս տակ, որը իդեպ բավականին մեծ է, ւ շատ բան եմ տակը տեղավորում լօլ :)

docart
28.06.2007, 02:03
երբևե չեմ հիշում , որ շպո պատրաստած լինեմ, քանի որ այն ժամանակը , որ պետք է ծախսեի շպո պատրաստելու, արդեն կսովորեի, և հետո բժշկականում քննություններն այնքան ծավալուն են, որ այդքան շպո պատրաստել չէր լինի: Իսկ եթե մի բան պետք էր լինւմ նայել, միագամից գրքից էի նայում: Բայց մի հետաքրքիր տարբերակ գիտեմ. մաքուր թղթի վրա չգրող գրիչով գրում ես, հետո արդեն արտագրելը շատ հեշտ է:

Mari
28.06.2007, 19:13
Բայց մի հետաքրքիր տարբերակ գիտեմ. մաքուր թղթի վրա չգրող գրիչով գրում ես, հետո արդեն արտագրելը շատ հեշտ է:

Լավ տարբերակ է:hands Ափսոս անցյալում են ուսանողական տարիներս: /Ծերացա:D/

Ժամանակակից տարբերակներից՝ բջջային հեռախոսի օգնությամբ- անհրաժեշտ աքսեսուարներ՝ ականջակալ, սիմ քարտ, լավ նյութ և ամենակարևորը՝ մեկը, որը դրսից քեզ թելադրի /արդյունքում՝ ծախսվում է մոտ 3000-4000դրամ/
Կարելի է sms-ների օգնությամբ գրել, կամ հեռախոսի մեջ նշումներ անել:
Դե Հայաստանում բացառված չէ, որ «Բաժանորդն անհասանելի լինի», կամ էլ sms-ը հասնի գիշերը ժամը 3-ին, դրա համար առաջարկվում է մեկ այլ տարբերակ:
CD-ի վրա ձայնագրում ես /անպայման հարցերը համարակալել/, հետո արդեն ականջակալների ու player-ի օգնությամբ գրում/ձայնագրելուց նյութը շատ արագ չկարդաք, հաշվի առեք ձեր գրելու արագությունը/: Մի անգամ մեր կուրսից մի հատ տղա էր այս ձևով միջանկյալ քննություն գրում, մեկ էլ անընդհատ ներվային շարժումներ էր անում, դե դասախոսն էլ մոտեցավ, ու բնականաբար մոտից գտավ: Մեկ էլ էս դասախոսը լսեց ու սկսեց ծիծաղել: Դու մի ասա էս տղան նաև ձայնագրել էր՝«Արամ, մի քիչ արագ գրի այ տղա, չես հասցնում» և նմանատիպ այլ բաներ:
Հ.Գ. Բայց ավելի լավ է հույսներս մեր վրա դնենք

Ուրվական
28.06.2007, 21:01
Քննության վերջին օրվս գիշերը 1-2-ը իմ մոտ սեքսի ժամ էր, այսինքն՝ մեռած վիճակում սկսում էի էտ անտեր շպոներից սարքել: Ու գնում էի քննության, ջոգում էինք՝ ձև չկա արտագրելու, սկսում էինք մենք գրել:D, ու... ու լավ էր լինում: 4 տարի չկարացի շպոյից օգտվեմ, չնայած ասեմ, եթե գիտեք, որ շպո ունեք, ձեր իմացածն էլ մոռանում ու ամբողջ ուշադրությունը կենտրոնացնում եք դրա վրա: Մի խոսքով, լավ բան ա, բայց պետք ա ունենալ օգտագործելու հատկություն: Օրինակ, մեր խմբից մի տղա արտագրում էր, հենց դասախոսը մոտիկանում էր, ուզում էր հաներ իրան, ընենց էր էդ շպոն կորում, որ մենք կողքը նստած չէինք տեսնում: Հետո մեկ էլ... հոպ... Ինչ լավ էր ուսանողական տարիներին...

otar
28.06.2007, 21:19
մեր մոտ աղջիկներին կապած մազերով են քննության թողնում որ նաուշնիկի խնդիր չառաջանա :D ու առհասարակ ամենինչ շատ լուրջ ա մանավանդ մաթ անալիզի քննության ժամանակ :o
շպոյից կյանքում մի անգամ եմ օգտվել ... դպրոցում Աշխարհագրության ստուգողականին :( կներեք Պարոն Դավթյան!!!

Artgeo
28.06.2007, 21:41
Արմ ես մաթ. անալիզը Ա4 ֆորմատի թղթից եմ արտագրել :D

Մանե
28.06.2007, 22:03
մերոնք հիմնականում ականջակալներով են քննության գալիս:)
բայց մի հատ դասարանցի ունեմ,ինքը հատուկ նյութով ֆիզիկի ու մաթեմի քննություններին թևին սաղ բանաձևերը գրել էր ու ընենց էր,որ բացի իրանից ոչ մեկը չէր տենա:)Ու այդպես էլ ստացավ քննությունը:)
Իսկ ես մի ժամանակ մեր դեղնաշագանակագույն սեղաններին մատիտով էի գրում:)
Հա,մեկ էլ մի բան:)Մի ժամանակ որ ուզում էինք պատմ արտագրել,իմ գրքերը սաղ կազմած էին մուգ կապույտ կազմով(:pioneer),թղթի վրա ամբողջ դասը գրած էր լինում,դնում էինք էդ կազմի տակ,հետո էլ ստուգի թուղթը գրքի վրա:)Որ կազմը մի գիչ ձգեինք,հստակ կարդացվում էր տակի թղթի վրա գրածը,ու տենց ստուգողականներ էինք ստանում:P

otar
28.06.2007, 22:14
Արմ ես մաթ. անալիզը Ա4 ֆորմատի թղթից եմ արտագրել :D

դե քո նմաններն էլ կան :hands բայց հիմնականում ձհվար է Դավթյանի մոտ արտագրել

Artgeo
28.06.2007, 22:46
դե քո նմաններն էլ կան :hands բայց հիմնականում ձհվար է Դավթյանի մոտ արտագրել
Հա, եթե 200 ԱՄՆ դոլլար չես վճարել «պարապելու» համար ու քննությունից մեկ օր առաջ տոմսդ չի տվել ձեռքդ: ;)

Ֆելո
28.06.2007, 22:55
1-2 կուրս ավանդական ձևերով էինք արտագրում(փոքր քսեռոքս արած տետրից), իսկ 3-րդ կուրսում, այսինքն հիմա, համարյա շպո չենք սարքում, որովհետև դասախոսների մեծամասնությունը գրավորը տալիսա ու գնումա...:P

Apsara
28.06.2007, 23:03
հեռախոսի մեջ ձայնագրի և ականջակալներով արտագրի… ահա մ մացած մեթոդը տետրերից կամ շատ մանր գրած թղթերից հետո, իսկ ամենաճիշտը գոնե մի անգամ կարդա ամեն ինչ լավ կլինի

Սամվել
28.06.2007, 23:09
Էն օրը մեր տղեքից մեկը գրել էր տետրի մեջ մատիտով էջերը մի թեթև կպցրել էր իրար որ թերթելուց չերևա…վերջում էլ սիրուն ջնջել էլ տետրը հանձնել…:B

Dr. M
28.06.2007, 23:29
մի փոքրիկ գաղտնիք բացեմ :oy
ընդունելության քննությանը քիմիայից չէի սովորել միայն կոռոզիան :[ ու պատկերացրեք ինչքան դժբախտ էի ես ինձ զգում, որ տոմսի մեջ գտա այդ հարցը :angry
մոտս կար միայն դրա շպառգալկեն, այն էլ դրել էի շալվարիս ամենափոքր գրպանում, ու այնպես էր ճմրթվել, որ հազիվ էի կարդում տետրիս տակ դրած, ընդ որում շատերին դա պետք եկավ :P

StrangeLittleGirl
29.06.2007, 01:08
երբևե չեմ հիշում , որ շպո պատրաստած լինեմ, քանի որ այն ժամանակը , որ պետք է ծախսեի շպո պատրաստելու, արդեն կսովորեի, և հետո բժշկականում քննություններն այնքան ծավալուն են, որ այդքան շպո պատրաստել չէր լինի: Իսկ եթե մի բան պետք էր լինւմ նայել, միագամից գրքից էի նայում: Բայց մի հետաքրքիր տարբերակ գիտեմ. մաքուր թղթի վրա չգրող գրիչով գրում ես, հետո արդեն արտագրելը շատ հեշտ է:
Ես էլ եմ նույն օրի: Ծիծաղս եկավ, որ շպոյի մասին լսեցի. ավելի անպետք բան, քան շպոն է, բժշկականում սովորողների համար չկա: Մենակ մի անգամ եմ սարքել (փոքրացված քսերոքս էի արել), էն էլ բացարձակապես չեմ օգտվել :D Դե ընդհանուր վիրաբուժություն առարկան էր, իսկ այնտեղ մի հատ մենթ կար, աչքից ոչինչ չէր վրիպում;

Shah
14.08.2010, 15:47
Հեռախոսով ու նման գիտատեխնիկական ձեռքբերումներով շատ քիչ եմ փորձել, հիմնականում փոքր թղթերի վրա գրում էի ու ձեռքի հետ էլ սովորում էի, բայց շատ քիչ էլ պետք են եկել շպո-ները :)

My World My Space
14.08.2010, 17:23
Հետաքրքիրը գիտե?ք ինչում ա, որ համարյա միշտ սարքել եմ, բայց ազնիվ պիոներական, երբեք չեմ օգտվել, բացի մաթեմատիկայի բանաձևերից: էդ անտերները չէի կարում անգիր հիշեի:
Ընդ որում պարադոքս ա, որ սարքելուց նենց ես կլանված սարքում, որ ավելի լավ ես սովորում, քան սովորելուց: Որովհետև համ գրում ես, համ կոնսպեկտում, իսկ հետո աշխատացնում ես տեսողական ու մկանային հիշողությունդ....

Երկնային
14.08.2010, 17:36
Հիշում եմ Բրյուսովում սովորելու օրոք մեր կուսրից մի աղջիկ շպոից արտագրում էր, դասախոսը սկսեց մոտենալ, էս աղջիկը բռնեց շպոն ականջը մտցրեց :)) որ աչքովս տեսած չլինեի, չէի հավատա, որ հնարավոր ա էդ յեքա թուղթը խցկել ականջի մեջ :D

Հովհաննես
14.08.2010, 17:52
Մեր մոտ Ժող-ում, որ քննությունը առավոտ շուտ էր սկսվում, (գիտեինք որտեղ է լինելու մեր տեղերն էլ ունեինք) շատ շուտ էի գնում սեղանը լավ մաքրում է ու գրիչի հակառակ կողմով գրում բանաձևեր, միշտ լինում են անպետք բառեր կամ թվարկումներ, որ անգիր անել էլ չի լինում, գրավորին պարկում էի սեղանին (ուղղակի իմաստով չէ) ու նայում լույսի շողերի ներքո գրախս բառերը:
Մյուս ձևն էլ սաղ կուրսում հայտնի դարձավ, էն մակարդակին էր, որ փող էին առաջարկում սարքելու համար: Word-ով հավաքում ինչ-որ պետք է (կամ էլ Abby Reader-ով), ու print 16 անգամ փոքր:
http://resume.do.am/__1.jpg
Հետո մի հատ էլ հարցերի ցուցակ ունեի համարակալված, որ 5-6 վայրկյանում գտնում էի անհրաժեշտ հարցերը, ծալում էի ու սկսում:

Շպոներից այնքան էլ շատ չեմ օգտվել, որովհետև միայն մի քանի առարկա կային, որ պետք էր