PDA

Դիտել ողջ տարբերակը : !!!Ջոնի ծննդյան օրն ա!!



Amaru
27.06.2007, 22:58
Ջան :love Կամ Ջոն :love

Շնորհավորում եմ մռուուութ :) Քեզ աշխարհի ամենա-ամենապուպուշ բաներն եմ ցանկանում, միիիշտ այ տենց լավը մնաս... :) Երջանիկ էղի, դու իսկապես արժանի ես դրան :) Բախտավոր մարդ եմ ուղղակի, որ քո հետ եմ ծանոթացել :) Չգիտեմ՝ ավել ինչ գրեմ, թեկուզ շատ գրել էլ պտեք չի. դու գիտես, թե քեզ ինչքա՜ն եմ սիրում :love Չէ, քո իմացածից հազար անգամ շատ :P

Մի անգամ էլ շնորհավոր :love

Enipra
27.06.2007, 23:05
John ջան, շնորհավորում եմ։ :) Դու էնքան–էնքան լավ բաների ես արժանի, որ չգիտեմ որը մաղթեմ, մաղթում եմ բոլորը միասին, դու ընտրիր, լա՞վ։ Ապրես, որ այսպիսին ես։ :love;)

Ուրվական
27.06.2007, 23:08
Ես էլ ասում եմ, էս խի ա Ամարուն սենց վռազ-վռազ թեմա ստեղծում::)
Հովսեփ ջան, շնորհավորում եմ, ախպեր ջան: Քեզ էնքան շատ լավ բան, ինչքան որ Չելսին ա լավ խաղում, ինչքան որ դու քո մոտիկին կցանկանաս: Քեզ մեծ սեր, ցավդ տանեմ, կյանքում էլ լիքը ուրախ ու երջանիկ պահեր՝ քո ուզած մարդկանց հետ: Ամեն ինչ՝ կյանքը, ու մնացածը հլը նոր են սկսվում, շնորհավոր:;)

Ֆելո
27.06.2007, 23:14
շնորհավոր Հովսեփ ջան. միշտ մնաս սենց, ոնց որ կաս. ամենալավն ու բարին. կենացտ:drinks

Սամվել
27.06.2007, 23:19
Հովսեփ Ջան Շնորհավորում եմ ու ցանկանում ամենալավ բաները:ok

Anul
27.06.2007, 23:21
աման էն ում ախպոր ծնունդն աաաաաաա: տաշիիիիիիիիի :hands
Հով ջան, թող քո նման մարդիկ այս աշխարհում շատ լինեն :) դու էլ երբեք հանկարծ չփոխվես

Vahe
27.06.2007, 23:22
John jan shnorhavor

Root
27.06.2007, 23:30
Շնորհավորում եմ Ջոն
Լուրջ տղա ես , լուրջ մտքերով ու դա ամենակրևորնա , պարզապես մաղթում եմ քեզ ինչ գործ որ բռնես հաջողությամբ ու պատվով դուրս գաս, մնածածը վստահեմ կունենաս ու կլինի: Առողջ լինես ու քո սիրելիների գլխից անպակաս:

քաղաքացի
27.06.2007, 23:36
Ջոն ջա՜ն, ախպե՜րս, շնորհավո՜ր: Արա ո՜նց եմ քեզ սիրում :love Դե դու գիտես քեզ ինչեր եմ ցանկանում, ինչ եմ ե՛ս ցանկանում, որ դու ցանկանաս: Ես քեզ խոսք եմ տվել, խոսքիս տերը պիտի լինեմ (ամառ ա մի բան կլինի :secret): Այսպիսի օրով քեզ թույլ եմ տալիս մի հատ գարեջուր խմես, բայց էն մյուսից չեմ թողնի :8 Հա, մեկ էլ, Հովսեփ ջան… լավ հետո կխոսանք: Կենացդ :drinks

Հ.Գ. արա ես պիտի չխմեի :[

Selene
27.06.2007, 23:36
Հովսեփ ջան շնորհավորում եմ ծնուդդ:) Մտածում եմ, թե ինչ գրեմ, ու զգում եմ, որ ինչ էլ գրեմ, չեմ կարողանալու արտահայտել իրական, սրտիցս բխող այն բոլոր ցանկությունները, որովհետև դրանք շատ են, իսկ բառերը` քիչ; Միայն կցանկանամ, որ կյանքդ դասավորվի հենց այնպես, ինչպես դու ինքդ հիմա ուզում ես, ունենաս ամենը` երջանիկ ու սիրով լի կյանքով ապրելու համար; Ես քեզ անչափ շատ եմ սիրում, :love
Շնորհավոր Հովսեփ ջան:kiss:kiss:drinks

docart
27.06.2007, 23:37
Հովսեփ ջան ծնունդդ շնորհավոր: Ցանկանում եմ, որ գոնե այս տարի ֆուտբոլ խաղալ սովորես:

kiki
27.06.2007, 23:37
Հովսեփ ջան, շնորհավորում եմ ... քեզ շատ եմ սիրում ու լավից բացի ոչինչ չեմ ցանկանա ... հուսով եմ լավ կավարտես Ֆիզմաթն ու կընդունվես քո ուզած տեղը...

բարի ու մաքուր սիրտ ունես, ցանկանում եմ գտնես մեկին, ով իսկապես կհասկանա այդ սրտի արժեքն ու կգնահատի այն ... պաչիկ եմ անում ... :kiss

Երվանդ
27.06.2007, 23:57
Հովսեփ ջան, ինչ ասեմ, նույն տեմպերով շարունակի զարգանալ, եթե 15 ներողություն 16 տարեկանում դու սենց ես պատկերացնում եմ 25-ում ոնց կլինես:), Ծնունդդ շնորհավոր:drinks

Lapterik
28.06.2007, 00:01
Հովսեփ ջան շնորհավորում եմ, ցանկանում եմ, որ լինես երջանիկ կյանքում, ուրախ ու էնպիսին ինչպիսին հիմա ես, հուսով եմ ու համոզված, որ կյանքը քեզ բացի լավից ուրիշ ձև չի փոխի: Ախր շատ լավն ես է, քեզ որ տեսնում եմ ուրախանում եմ:): Ես էլ եմ քեզ շատ սիրում:love:

impression
28.06.2007, 00:20
Հովսեփ ջան, շնորհավոր ծնունդդ: Քեզ 2 անգամ եմ տեսել իրականում, բայց դա էլ բավական է եղել հասկանալու համար, որ լավ մարդ ես: Մնա այնքան համեստ ու մաքուր, որքան հիմա ես: Ամենայն բարիք եմ մաղթում :)

Ներսես_AM
28.06.2007, 01:18
Հովսեփ ջան, ծնունդդ շնորհավոր եղբայր: Քո նման ազնիվ, բարի ու մաքուր սիրտ ունեցող մարդիկ շատ են պետք էս հիվանդ մոլորակին: տենց էլ շարունակի, ապրես ճիշտ ողի ես բռնել :)

Vishapakah
28.06.2007, 05:11
Այսօր ծնվել է Դար Ակումբի ամենաֆուտբոլասեր անդամներից մեկը.:)

Եվ քանի որ նրան Շնորհավորել ցանկացողները շատ կլինեն, որոշեցի բոլորից առաջ անցնել եւ առաջինը Շնորհավորել John-ի ծնունդը.:P

John Ծնունդտ Շնորհավոր Լինի.:bye

Ցանկանում ենք Քեզ ամենա լավն ու բարին. Ուսումնական հաջողություններ, Առողջություն, Ամենաթաքուն երազանքների իրագործում, թող այս տարին Քեզ համար բերի լինի եւ թող Գյումրիի «Շիրակ» թիմը, միշտ Հայկական Ֆուտբոլի Առաջնության Չեմպիոնը լինի.:D

Լավ մնա ապերիկ.;)

xman
28.06.2007, 06:36
Շնորհավորում եմ ;)
եղիր երջանիկ

Վազգեն
28.06.2007, 07:23
Շնորհավորում եմ, Հովսեփ ջան։ Բախտավոր եղիր։:) Ինձ թվում է դու ինձ շատ հոգեհարազատ մարդ ես (այնքան շատ գովեստենրից հետո այս տողերը գրելը ոնց-որ անհամեստություն լինի:D)։:)

Ուլուանա
28.06.2007, 07:37
Հովսե՜փ, :clap շնորհավո՜ր։ :yahoo
Միշտ տենց պարզ, անմիջական ու ընկերասեր լինես, ու թող այդ հատկանիշներդ միշտ փոխադարձվեն շրջապատիդ կողմից։ :ok Հովսեփ ջան, նաև մաղթում եմ, որ կյանքում հիասթափություններդ քիչ լինեն, քեզ երբեք դավաճանված չզգաս ու միշտ անարդարությունների դեմ պայքարելու ուժ գտնես քո մեջ։ Հա, մեկ էլ ուսման մեջ հաջողություն. այս տարի անպայման բուհ ընդունվես։ :)
Ու միշտ հիշիր, որ մենք քեզ շատ ենք սիրում։ :love

Artgeo
28.06.2007, 08:08
Հովսեփ ջան շնորհավոր :) Քո նման մարդիկ ինչքան շատ լինեն Հայաստանում, էնքան երկիրը ծաղկելու ա: Քեզ առողջություն ու ուժ եմ ցանկանում ուզածդ Հայաստանին ու երջանկությանը հասնելու համար:

Taurus
28.06.2007, 08:15
Շնորհավոր բռատան:B
Ցանկանում եմ քեզ այն, ինչ դու ինքդ ես ուզում, այսինքն դասերդ ռադ արա, գնացինք ֆուտբոլ խաղալու:hands

Guest
28.06.2007, 08:21
Հովսեփ, շնորհավոր ախպերս:) Ցանկանում եմ, որ ավարտես կոնսերվատորիան ու դառնաս երգիչ:D

Մենք բոլորս շատ բան ունենք քեզանից սովորելու, այնպես որ միշտ մեր գլխից անպակաս լինես;)

Philosopher
28.06.2007, 08:31
John ջան, շնորհավորում եմ: Մեկ-մեկ գրածներդ կարդալով` մտածում եմ, որ գուցե էնքան էլ լավ չի, որ էսքան շուտ ես դրսևորվում` որպես ձևավորված, կայացած հոգի, որը կարող ա կայուն դիտակետ ունենալ ամենատարբեր հարցերի շուրջ, էդքան ակնհայտ ու էդքան շուտ, էդքան զգայականորեն ըմբռնել իրականությունը ու նրա թերությունները: Ու էդ իմ մտահոգությունը ինձ ստիպում ա քեզ ասել, որ դու ոչ թե վունդերկինդ ես, թեև լավ տեղավորվում ես էդ հասկացության շրջանակներում, այլ նորմալ մարդ, բայց որը արդեն նոր ժամանակների, նոր կյանքի նորմալ մարդն ա, որը բոլորովին պարտադիր չի, որ ինքնուրույն սկսի մտածել ասպիրանտուրայում կամ, ասենք, 33 տարեկանում: Մի խոսքով, շնորհավորում եմ քո` նոր մարդկային տիպի պատանի հոգուդ ծննդյան առիթով, ցանկանում սեփական արժեքի գիտակցում, մարդկանց լավ ու վատ հատկանիշների տարբերակում, բայց միևնույն ժամանակ կյանքի, մեծ կյանքի, ամբողջական կյանքի ընդունում այնպիսին, ինչպիսին այն կա: Մի խոսքով` շատ մի մտածի, շատ ապրի: Ու համոզված եմ, որ հենց էդպես էլ անելու ես:
Նորից շնորհավոր ծնունդդ, John ջան: Երջանկություն ու Սեր քեզ: Դու դեռ նոր բարձունքներ ունես հաղթահարելու, բայց հիշիր` էս տարիքիդ ապրումներն ու մտորումները ամենալավն ու ամենաանաղարտն են, ամենուղիղն ու ամենաանկեղծը: Դու հիմա երջանիկ ես, անկախ նրանից դու էդ զգում ես, թե չէ: Շարունակիր երջանիկ լինել ու շարունակիր սիրել` մարդկանց` մտերիմներիդ, ընկերներիդ, կյանքը ու ինքդ քեզ: Ապրես, որ կաս ու որ մեզ ասում ես` բա որ ես ձեր տարիքին լինեմ` ինչ կլինեմ ու մենք էլ ասում ենք` կլինես մոտավորապես մեր նման, բայց յուրահատուկ, կլինես John-Հովսեփը, որին մենք շատ ենք սիրում: Շնորհավոր, John ջան. լավ էղիր, երջանիկ եղիր: Շնորհավոր...

Cassiopeia
28.06.2007, 09:17
Հովսեփ ջան, նախ ասեմ, որ ինձ համար մեծ բախտ եմ համարում, որ ծանոթացել եմ քո հետ: Քեզ անչափ շատ եմ սիրում: Ու գիտեմ, եթե դու այնպես առաջ գնաս կյանքում, ինչպես մինչ օրս, ապա կհասնես այնպիսի բարձունքների, որի մասին շատ-շատերը կարող են երազել: Երբեք չդավաճանես քո ես-ը:
Շնորհավորում եմ քեզ ծննդյանդ տարեդարձի կապակցությամբ, ծնողներիդ էլ, որ քո նման հիասքանչ անձնավորություն են լույս աշխարհ բերել: Մաղթում եմ լավագույնը աշխարհի: Քեզ քաջ առողջություն, չքնաղ ու փոխադարձ սեր, երջանկություն ու կամքի ուժի մեծագույն դրսևորումներ…:love

Yellow Raven
28.06.2007, 09:22
Շնորհավոր Հովսեփ ջան :good

Grieg
28.06.2007, 09:27
Շնորհավոր :hands

Wisper
28.06.2007, 09:35
Յա :o: Ջոնիո, վերջը քո ծննդյան օրն էլ եկավ :): Դէ սրտանց շնորհավորում եմ, ցանկանում եմ քեզ ամենակարևորը՝ առողջություն և որ գտնես այն միակիտ՝ ում «ջան» կասես և «ջան» կլսես ;):
Հարգանքներս...

Նորմարդ
28.06.2007, 09:37
Հովսեփ ջան ծնունդդ շնորհավոր միշտ տենց դրական զարգացումներ ունենաս ինչպիսին ունեցար այս վերջին մեկ տարում :D
Շնորհավոր:)

Vishapakah
28.06.2007, 10:12
John-ի ծնունդը Շնորհավոր լինի.:bye

Kita
28.06.2007, 11:20
Հովսեփ ջան մեկ անգամ ևս շնորհավոր;)
Հույսով եմ և նույնիսկ գրեթե համոզված, որ ինչպես լավ մարդ կաս, այդպես էլ կմնաս;) ԻՕսկ դու ուղղակի այն քիչ մարդկանցց մեկնս ես, որ արժանի է երջանիկ լինելու;)

Array
28.06.2007, 11:36
Շնորհավորում եմ,ՋՈՆ ջա՛ն, ցանկանում եմ ամենա լավ ու բարի բաները քեզ: Եղիր ուրախ,բախտավոր ու երջանիկ: Շատ լավ մարդ ես,մնա՛ այդպիսին:
Շնորհավոր:)

Armeno
28.06.2007, 11:39
Ջոն ջան ՇՆՈՐՀԱՎՈՐ Լավ մնա:hands

John
28.06.2007, 13:31
Շա՜տ շնորհակալ եմ բոլորիցդ :) ես բոլորիդ շատ եմ սիրում :)

CactuSoul
28.06.2007, 13:34
Ծնունդդ շնորհավոր, Ջոն ջան:love:
Էս ազիզ օրով գուցե ոմանց թվա, թե պետք չէր նման բաներից խոսել, բայց կներես, ուզում եմ արտահայտվել: Ուզում եմ ասել, որ քեզ տեսնելով, քո մտքերին ու էությանը ծանոթ լինելով՝ գիտեմ, զգում եմ, որ կյանքում քեզ համար դժվար է լինելու: Այդքան լավ, բարի, հոգատար, անկեղծ ու անմիջական մարդիկ, մարդիկ, ովքեր ջանքեր չեն թափում իրենց ընդունված ստանդարտներին համապատասխանեցնել, այլ ուզում են ապրել այնպիսին, ինչպիսին կան, այսինքն ինչպես դու, միշտ էլ շատ են խոչընդոտների հանդիպում կյանքում: Բայց գիտեմ նաև, որ դու այլ կերպ չես կարող, չես կարող դավաճանել ինքդ քեզ, ու դրա համար հոգիս ցնծում է, երբ հիշում եմ քեզ:
Մաղթում եմ, որ երբեք չհանձնվես, միշտ առաջ գնաս, միշտ հաղթող դուրս գաս անարդարությունների դեմ պայքարում: Դու իսկական հրաշք ես: Ու ես ուրախ եմ, որ կյանքում երբևէ ճանաչել եմ քեզ:
Իսկական մարդկային երջանկություն քեզ:
Ես քեզ շատ եմ սիրում:

Աբելյան
28.06.2007, 15:26
Շնորհավոր Հովսեփ ջան
քեզ լիքը լիքը լավ բաներ
կյանքում միշտ հաղթող ըլնես
դասերում հաջողություն, քեզ առողջություն ու երջանկություն, մեկ էլ քյարթուներից հեռու մնա :D

Davo'o
28.06.2007, 15:49
Շնորհավորում եմ: Եղիր երջանիկ, ուրախ եւ ՀԱՐՈՒՍՏ:P:

Ambrosine
28.06.2007, 16:00
ՄԻԱՆՈՒՄ ԵՄ ԲՈԼՈՐ ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔՆԵՐԻՆ:):drinks

Մանե
28.06.2007, 17:38
Հովսեփ ջան լիքը-լիքը շնորհավորում եմ:)Միշտ տենց լավը ու յուրօրինակ լինես:)
Քեզ ցանկանում եմ աշխարհում ամենալավը:)
Համ էլ քեզ շատ եմ սիրում:love:oy:)
ՇՆՈՐՀԱՎՈՐ:drinks:drinks

Apsara
28.06.2007, 18:23
Հովսեփ ջան շնորհավոր ծննդյանդ տարեդարձը, քեզ ցանկանում եմ մշտակայուն մուսա, որ տենց լավ լավ բաներ էլի գրես, ուժ ու կայունություն այդպես մնալու և էլ ավելի զարգանալու համար, ու իսկական սեր մաքուր զուլալ սարի աղբյուրի պես

Ungrateful
28.06.2007, 22:24
Հովսեփ ջան, Քեզ ամենա լավն եմ ցանկանում, առողջություն, երջանկություն... կառոչե.. ամեն ինչ....
ու եսքանը իսկապես ԻՍՐՏԵ եմ ասում... ՇՆՈՐՀԱՈՐ :hands:ok

wagamaffia
28.06.2007, 23:04
John, Շնորհավոր

NetX
28.06.2007, 23:06
Շնորհավոր :)))

Cesare
29.06.2007, 10:07
Շնորհավոր ապե :
Վռոձի ուշացումով, բայց դե ուշացումով չի :

John
29.06.2007, 11:00
Amaru ջան, շնորհակալ եմ թեման բացելու ու շնորհավորանքների համար :love

Քաղաքացի ջան, դե էլ չասեմ, թե ես քեզ ինչքան եմ սիրում :oy Ամառվա վրով ի՞նչ ասեմ… լավ կլնի… ինչպես ասում են՝ «Ամառ է գալու, թեժ է լինելու…» Շատ չխմեցի ;) Դու էլ մի խմի՝ լավ բան չի:)

Selene ջան, շա՜տ շնորհակալ եմ :) ես էլ քեզ եմ շատ սիրում :)

docart ջան, ինչքան էլ մեծանում ես, էլի նույն Արթուրն ես մնում… չեմ ուզում շատ մանրամասնեմ ;) դու ինքդ էլ գիտես, թե ովա ավելի լավ ֆուտբոլ խաղում; Քեզ էլ եմ շատ սիրում:

Ուլուանա ջան, շնորհակալ եմ :) քեզ էլ եմ շատ սիրում:love իսկ ԲՈՒՀ անպայման կընդունվեմ

Philo ջան, քեզ լիովին հասկանում եմ :) ես էլ եմ ափսոսում, որ շուտ եմ բացահայտվել… կարելի էր իմ շուրջը մի մե՜ծ հարցական թողնել ու քիչ-քիչ բացահայտվել… բայց դե մի հատ լավ խոսք կա. «ինչ որ լինում է, ճիշտ է լինում» :) մի հատ էլ լավ խոսք կա. «Չկա չարիք, առանց բարիք» ;) Ես դեռ շատ բաներ ունեմ ասելու և անելու ;) Շատ բաների կարող եմ հասնել Ակումբի օգնությամբ, եթե իհարկե… (չմանրամասնեմ): Քեզ էլ եմ շատ սիրում Հայկ ջան :) Ու քեզնից շնորհակալ եմ շատ բաների համար:

Cassiopeia ջան, ես էլ ինձ երջանիկ եմ զգում, որ Ակումբի միջոցով ծանոթացել եմ լավագույն ընկերներիցս շատերի հետ :) Դու նրանցից մեկն ես : Ես քեզ շատ եմ սիրում :love

CactuSoul ջան, գիտեմ այն ամենը ինչ գրել ես… իհարկե այդ ամենը ճիշտ է :) ճիշտ է նաև այն, որ ես այն մարդկանցից չեմ, ով կարող է փոխվել դեպի… վատը: Դե վատը հարաբերական է, բայց չեմ կարծում, որ կյանքիս ընթացքում իմ ապրելակերպով կամ կյանքի նկատմամբ իմ մոտեցմամբ հեռանամ իդեալական մարդու կերպարից : Ես գիտեմ, որ լավն եմ ու չեմ փորձում թաքցնել ո՛չ լավը լինելս, ո՛չ էլ այդ մասին իմանալս ;) Անի ջան քեզ էլ եմ շատ սիրում:


Ուրվական, էս_ինչ_սոված_եմ, Enipra, Kiborg, Vahe, Root, Anul, Kiki, Ervand, Mogakan`Lapterik, impression, Ներսես_AM, Vishapakah, xman, Վազգեն, Artgeo, Taurus, Guest, Վահիկ, Grieg, Wisper, Նորմարդ, Kita, Array, Armeno,H.a.y.k.o., Davo'o, Astgh, Mane(Fizmat), Apsara, Լոս_ԿվարտաԼոս, wagamaffia, Network.am, Marco բոլորիցդ շա՜տ շնորհակալ եմ :)

Բոլորիդ շատ եմ սիրում: Ջեզանից մի քանիսին ավելի շատ, բայց էդ չի նշանակում, որ մյուսներին քիչ եմ սիրում… Ինչպես ասում Էր մեր լավ ախպերը՝ «ԱՄԵՆ ԻՆՉ ՀԱՐԱԲԵՐԱԿԱՆ Է» ;)
Լավ մնացեք

Արշակ
29.06.2007, 12:55
Ծնունդդ շնորհավո՜ր լինի, իմ լա՛վ ընկեր:drinks
Քեզ շատ եմ հարգում։ Շատ ուրախ եմ որ քեզ ճանաչում եմ։ Հիշում եմ, երբ Ակումբը նոր էր բացվել, քո գրառումները կարդալով, քեզ մի 30 տարեկան էի պատկերացնում։ Հետո պատահաբար տեսա, որ տարիքդ 14 թե 15 է գրած, ու շատ զարմացա…:o
Դե Հովսեփ ջան, տեսնում եմ, որ ինձնից առաջ արդեն ահագին գովել են քեզ, նենց որ էլ չեմ ծավալվի :)) Ու հուսով եմ, որ դու էլ գովասանքներից չես մեծամտանա ու կմնաս նույն պարզ, համեստ, բայց նաև իր հնարավորություններին ուժերին հավատացող համարձակ տղան։
Հովսեփ ջան, շատ բան կուզեի քեզ ասել, բայց մտքերս մի տեսակ չեն ձևակերպվում։ Գուցե հետո ստացվի քիչ-քիչ ասեմ։ Համ էլ չեմ սիրում շատ խոսել։ Ավելի լավ է ուղղակի մի հատ էլ շնորհավորեմ.
ծնունդդ շնորհավոր, Հովսեփ ջան:drinks Լա՛վ ապրես;)

Հ. Գ.
Կներես, որ ուշացումով շնորհավորեցի:oy

John
29.06.2007, 13:13
Շնորհակալ եմ Արշակ ջան :) Իհարկե չեմ մեծամտանա :) Ու կմնամ այն նույն Հովսեփը, որին ճանաչում եք :)


Հ. Գ.
Կներես, որ ուշացումով շնորհավորեցի :oy
Ոչինչ Արշակ ջան :) Մի հատ լավ խոսք կա, «Ավելի լավ է ուշ, քան երբեք (ավելի ուշ)» ;)

lili-4
29.06.2007, 17:59
Շնորհավորում եմ, լինես քո նպատակներին ու երազներին իրական կյանք տվողը, չվհատվես ու հասնես ամենա- ամենա լավ բարձունքների::love

Մանոն
29.06.2007, 18:58
Վայյ, ո՞նց չեմ նկատել ու շնորհավորել......
John ջան, քեզ շատ եմ հավանում, այսպես ասած մեր երիտասարդության երեսպարզ անողն ես:) Կուզենամ, որ եթե փոխվես էլ՝ միայն դեպի ավելի լավը:
Առաջին հերթին քեզ առողջություն եմ ցանկանում, հետո՝ հաջողություն եմ մաղթում ուսման մեջ, իսկ կյանքում դու կարող ես գտնել քո տեղը, կայանալ, հասնել բարձունքների:

StrangeLittleGirl
29.06.2007, 21:48
Հովսեփ ջան, արդեն զզվում եմ ինձնից, որ համարյա բոլորի ծննդյան օրերն ուշացումով եմ շնորհավորում… Ինչևէ, ծնունդդ շնորհավոր: Ես քեզ ահավոր շատ եմ սիրում… երևի էն քիչ ակումբցիներից ես, որ կարոտում եմ :P
Հաստատ վստահ եմ, որ դու հրաշք մարդ ես ու ինչքան մեծանաս, էնքան զարմացնելու ես բոլորին :)

John
01.07.2007, 09:36
lili-4, Manon, Բյուրակն Ձեզնից նույնպես շատ շնորհակալ եմ :)

Ծննդյանս օրվա լավագույն լրացումը 46 շնորհավորանքներն էին :) Շնորհակալ եմ բոլորիցդ :)

Goga
01.07.2007, 11:45
Վայ ես ամոթից գետինը մտա:oy Ինչպես կարող էի ուշացնել շնորհավորանքս:oy
Ուզում եմ, որ կատարվեն բոլոր այն երազանքներդ, որոնք քեզ համար անիրականալի են թվում, ամենալավն ու բարին քեզ եմ մաղթում, միշտ եղիր ուրախ ու երջանիկ:kiss
Շնորհավոր

John
01.07.2007, 12:03
Շնորհակալ եմ Գոգա ջան :) Իսկ ուշանալու համար վատ մի զգա :)