PDA

Դիտել ողջ տարբերակը : Ճանաչիր կնոջը վարսերով

Apsara
27.06.2007, 21:16
Երկար ուղիղ և արձակած մազերը պատկանում են ազատամիտ և ինքնավստահ կնոջը: Նա հանգիստ և նպատակասլաց գնում է կյանքի ճանապարհով և ընտանիքում լիդեր է: Տնային տնտեսուհու աշխատանքը նրա համար չէ, բայց եթե նա ինչ-որ գործ ձեռնարկի, ապա այն հիասքանչ կկատարի:
Իսկ ահա նմանատիպ մազերը, բայց ալիքաձև կամ գանգուր պատկանում են ռոմանտիկ կնոջը: Նա տաղանդավոր է, հակում ունի ստեղծագործական աշխատանքի, բայց ստեղծագործում է նա հիմնականում տանը, քանզի չի սիրում ապրել գրաֆիկով:
Կինը որը նախընտրում է կառե սանրվածքը, հավասարակշռված է և խելամիտ: Բայց նա հաճախ դժգոհ են իրենց ընտանեկան կյանքից և աշխատանքից, նրանք չեն կարողանում գնահատել այն ինչ ունեն:
Կարճ մազեր սիրում և նախընտրում են կանայք սեկսուալ և կանացի, նրանք պատրաստ են արտասովոր արաքների և շատ են սիրում երբ հիանում են իրենցով: Այս կանայք հիմնականում երջանիկ են ընտանեկան կյանքում, քանի որ պատրաստ են գնալ փոխզիճումների և տիրապետում են հազվագյուտ հատկանիշի՝ ստեղծել հարմարավետ անկյուն տանը:
Շերտավոր սանրվածքին նախընտրություն է տալիս պրակտիկ և ուրախ կինը, որը շատ հեշտ է շփվում, բայց ոչ ոք չի կարող գուշակել նրա իսկական մտադրությունները: Այս կինը տանել չի կարող կարգուկանոն և ճնշում, նախընտրում է ինքն իր տերըլ ինել: Չի սիրում ճաշ պատրաստել, բայց ժամանկ առ ժամանակ կարող է զարմացնել իր մտերիմներին յուրատիպ սալատով կամ տորթով:

Amaru
27.06.2007, 21:20
Հմ... Մի րոպե մտածեմ :8 Մազերս կիսախուճուճ են, կարելի ա ասել շերտավոր... չէ էէ, շերտավոր չեն... երբ հավեսս տա մի փունջը կտրում եմ իմ ուզած երկարությամբ... հիմա ինձ ո՞նց եք ճանաչելու :P

Root
27.06.2007, 22:47
Ուշադրույթուն: Փնտրում եմ կարճ, ալիքաձև կամ գանգուր մազերով աղջկա` նրա մազերը ի վերջո կառե սարքելու նպատակներով, պայմանով որ երբեմն իմ հայացողությամբ մազերին շերտավոր սանրվածք կտա :
Երկար , ուղիղ և արձակված մազերով աղջինկներին խնդրում եմ չարձագանքել

Apsara
28.06.2007, 17:01
Կարծում եմ, այս հոդվածը, որը նորից մի ամսագրից թարգմանեցի բոլորովին չի համապատասխանում Հայաստանում ապրող կանանց, ինչպես նկատել ենք մեծամասնությունը գերադասում է այն սանրվածքը, որը նորաձև է, շատ հազվագյուտ եմ հանդիպել կանանց ովքեր ունեն յուրատիպ կամ ոչ նորափև սանրվածք, իսկ նրանց համար միգուցե ծիշտ կլինի բնավորության նմանատիպ մեկնաբանումը:think

Annushka
28.06.2007, 17:22
Իմ վարսերը ուղիղ են և երկար,իսկ բնութագրությունը համապատասխանում է:D:D

Selene
28.06.2007, 18:33
Հետաքրքիր էր, Apsara:) Չգիտեի, որ մազերով էլ են կարողանում մարդու բնավորության մասին իմանալ:8

Երկար ուղիղ և արձակած մազերը պատկանում են ազատամիտ և ինքնավստահ կնոջը: Նա հանգիստ և նպատակասլաց գնում է կյանքի ճանապարհով և ընտանիքում լիդեր է: Տնային տնտեսուհու աշխատանքը նրա համար չէ, բայց եթե նա ինչ-որ գործ ձեռնարկի, ապա այն հիասքանչ կկատարի:
Ընդհանուր առմամբ համապատասխանում է ինձ, հատկապես հանգիստ ու նպատակասլաց կյանքի ճանապարհով գնալը, միայն ընտանիքում լիդեր լինելը երևի ճիշտ չէր;)

Ուլուանա
28.06.2007, 20:19
Բայց զգացի՞ք՝ տնային գործեր անել սիրող աղջիկ չկար էդ վերը նկարագրվածների շարքում։ :o:D Հետաքրքիր է, բա էն որ ասում են՝ տան աղջիկ ա, դրանք ո՞րն են... :unsure

Apsara
28.06.2007, 22:02
Բայց զգացի՞ք՝ տնային գործեր անել սիրող աղջիկ չկար էդ վերը նկարագրվածների շարքում։ :o:D Հետաքրքիր է, բա էն որ ասում են՝ տան աղջիկ ա, դրանք ո՞րն են... :unsure

:DԱն ջան այստեղ ես իմ ֆանտազիային կդիմեմ
Ուրեմն այսպես. այն կինը կամ աղջիկը, որը նախընտրում է օրերօվ չսանրվել կամ մոռանում է օրվա մեջ իրեն հայելու մեջ նայել, ում մազերը հիմնականում հետևում պոչիկ է կապած կամ էլ ինչ-որ կտորից աբադոկ ունի գլխին, ահա այս կինը կամ աղջիկը իսկական ՏԱՆ աղջիկ է:D:hands

Երվանդ
28.06.2007, 22:25

Լավա չասիր քաչալ են:D

StrangeLittleGirl
29.06.2007, 01:16
Կարծում եմ, որ սա սիրողական մակարդակով գրված բան է, որովհետև.

Երկար ուղիղ և արձակած մազերը պատկանում են ազատամիտ և ինքնավստահ կնոջը: Նա հանգիստ և նպատակասլաց գնում է կյանքի ճանապարհով և ընտանիքում լիդեր է: Տնային տնտեսուհու աշխատանքը նրա համար չէ, բայց եթե նա ինչ-որ գործ ձեռնարկի, ապա այն հիասքանչ կկատարի:
Հայ աղջիկների 90%-ն այսպիսին է, բայց հենց այդ 90%-ի 90%-ն է, որ շատ հեռու է ինքնավստահ և ազատամիտ լինելուց:

Իսկ ահա նմանատիպ մազերը, բայց ալիքաձև կամ գանգուր պատկանում են ռոմանտիկ կնոջը: Նա տաղանդավոր է, հակում ունի ստեղծագործական աշխատանքի, բայց ստեղծագործում է նա հիմնականում տանը, քանզի չի սիրում ապրել գրաֆիկով:
Կինը որը նախընտրում է կառե սանրվածքը, հավասարակշռված է և խելամիտ: Բայց նա հաճախ դժգոհ են իրենց ընտանեկան կյանքից և աշխատանքից, նրանք չեն կարողանում գնահատել այն ինչ ունեն:
Կարճ մազեր սիրում և նախընտրում են կանայք սեկսուալ և կանացի, նրանք պատրաստ են արտասովոր արաքների և շատ են սիրում երբ հիանում են իրենցով: Այս կանայք հիմնականում երջանիկ են ընտանեկան կյանքում, քանի որ պատրաստ են գնալ փոխզիճումների և տիրապետում են հազվագյուտ հատկանիշի՝ ստեղծել հարմարավետ անկյուն տանը:
Շերտավոր սանրվածքին նախընտրություն է տալիս պրակտիկ և ուրախ կինը, որը շատ հեշտ է շփվում, բայց ոչ ոք չի կարող գուշակել նրա իսկական մտադրությունները: Այս կինը տանել չի կարող կարգուկանոն և ճնշում, նախընտրում է ինքն իր տերըլ ինել: Չի սիրում ճաշ պատրաստել, բայց ժամանկ առ ժամանակ կարող է զարմացնել իր մտերիմներին յուրատիպ սալատով կամ տորթով:
Իսկ այս մնացած բոլոր տարբերակներից էլ տարբեր ժամանակներում ունեցել եմ: Կարող եմ ասել, որ բոլորն էլ էդ պահերին նախընտրել եմ: Ուրեմն ի՞նչ: Բնավորությունս սանրվածքիս հետ փոխվե՞լ է:
:think Ուրեմն կարելի է ասել, որ երկար ալիքաձև մազերը կարճ + շերտավոր կտրելուց հետո բնավորությունս անմիջապես փոխվե՞լ է:

John
29.06.2007, 08:30
Չեմ կարծում, որ կարելի է ընդհանրացնել… Ի՞նչ կապ ունի մազերի ձևը բնավորության հետ, եթե մազերի ձևը կարելի է օրը 1000 անգամ փոխել… մի՞թե բնավորությունն էլ կարելի է այդքան հաճախ փոխել… չեմ կարծում…

Kita
29.06.2007, 15:24
Էհ հետո....իմ մազերը բոլորից էլ եղել են, չհաշված, որ մի 3 տեսակից էլ մինչ հիմա խառը լինում են...:D

*e}|{uka*
25.07.2007, 17:52
ՀՄ...... Իմ մազերն ել խուՃուՃ են,ուրեմն ես ռոմանտիկ եմ.......: :P

Արշակ
25.07.2007, 18:23
Ի դեպ, նկատել եմ, որ բնական խուճուճ մազերով աղջիկները սովորաբար չարաճճի են լինում։:)

Բայց ես թեմայի առաջին գրառման միջի տեստն շատ անհաջող էր իմ կարծիքով։ Էս տիպի տեստերն արևմտյան անլուրջ-ժամանցային ժուրնալներում վայրկյանում հազար հատ գեներացվում են։

Grieg
25.07.2007, 18:33
Իմ վիճակգրությունով խուճուճ աղջիկները ռոմատնիկ են և չարաճճի են :)

Lapterik
25.07.2007, 19:13
Ի դեպ, նկատել եմ, որ բնական խուճուճ մազերով աղջիկները սովորաբար չարաճճի են լինում։:)

Հա էլի, ոնցվոր տենցա:):

StrangeLittleGirl
25.07.2007, 22:28
Ի դեպ, նկատել եմ, որ բնական խուճուճ մազերով աղջիկները սովորաբար չարաճճի են լինում։
Որ ես չարաճճի եմ, չի նշանակում, որ մյուս խուճուճներն էլ են չարաճճի: :P

Vive L'Armenie
25.07.2007, 22:47
Սպասեք, իմ մազերը երկար են ու ալիքաձև, կիսով չափ համաձայն եմ, միայն թե ընտանիքում լիդեր լինելը ինձ համար չէ, համ էլ տնային աշխատանքներ սիրում եմ անել: :P

Dina
26.07.2007, 11:53
Ուշադրույթուն: Փնտրում եմ կարճ, ալիքաձև կամ գանգուր մազերով աղջկա` նրա մազերը ի վերջո կառե սարքելու նպատակներով, պայմանով որ երբեմն իմ հայացողությամբ մազերին շերտավոր սանրվածք կտա :
Երկար , ուղիղ և արձակված մազերով աղջինկներին խնդրում եմ չարձագանքել

Վերջն էր :hands:D:D:D:D

Արշակ
26.07.2007, 11:53
Որ ես չարաճճի եմ, չի նշանակում, որ մյուս խուճուճներն էլ են չարաճճի: :P
Դեռ մինչև քեզ ճանաչելն էի այդ կապը նկատել։;)

Dina
26.07.2007, 12:01
Իսկ եթե աղջիկը բնկանից ասենք գանգուր մազեր ունի , սակայն միշտ ուղիղացնում է?
Նշանակում է նա փորձում է փոխել իր խառնվածքը?
Կարծում եմ կանայք սիրւմ եմ բազմազանւոթյուն, և հաճախ են սանրվածքները փոխում, իսկ դա նշանակում է որ կինը կարող է լինել այնպիսին ինչպիսին ինքն է ուզում տվյալ պահին, դե դիմացեք տղաներ… :hands;)

Goga
02.08.2007, 22:29
Ես ոնց չէի տեսել այս թեման, շատ հետաքրքիր էր, բնութագրում ըստ մազերի:think

Իսկ ահա նմանատիպ մազերը, բայց ալիքաձև կամ գանգուր պատկանում են ռոմանտիկ կնոջը: Նա տաղանդավոր է, հակում ունի ստեղծագործական աշխատանքի, բայց ստեղծագործում է նա հիմնականում տանը, քանզի չի սիրում ապրել գրաֆիկով:

Համենայնդեպս համապատասխանում էր:)

Երկնային
19.01.2008, 01:39
Իսկ ահա նմանատիպ մազերը, բայց ալիքաձև կամ գանգուր պատկանում են ռոմանտիկ կնոջը: Նա տաղանդավոր է, հակում ունի ստեղծագործական աշխատանքի, բայց ստեղծագործում է նա հիմնականում տանը, քանզի չի սիրում ապրել գրաֆիկով:
Շերտավոր սանրվածքին նախընտրություն է տալիս պրակտիկ և ուրախ կինը, որը շատ հեշտ է շփվում, բայց ոչ ոք չի կարող գուշակել նրա իսկական մտադրությունները: Այս կինը տանել չի կարող կարգուկանոն և ճնշում, նախընտրում է ինքն իր տերըլ ինել: Չի սիրում ճաշ պատրաստել, բայց ժամանկ առ ժամանակ կարող է զարմացնել իր մտերիմներին յուրատիպ սալատով կամ տորթով:

ոնց որ թե սա եմ ես, հա՞ :think