PDA

Դիտել ողջ տարբերակը : Վահագնի Պատգամը



Djavaxhq
27.06.2007, 12:25
ՎԱՀԱԳՆԻ ՊԱՏԱԳՄԸ

1. Ո՜Վ ԱՍՏՎԱԾՆԵՐ, Զորություններ Ծիրանածով Երկնքի,
Ձեզանով է կանգուն Հիմքը Լինելիության, Տիեզերքի,
Դու’ք եք Տերը Հավերժության, Ժամանակի, Տարածքի,
Իսկ իմ կյանքը ակնթարթ է - փայլատակեց, ու կանցնի:

2. Սակայն մահից չեմ վախենում եւ չեմ կառչել մարմնից,
Հուր եմ եղել, հուր կդառնամ… ի՞նչ է կյանքը անցալից.
Բայց տանջում է դաժան բեռը անպատասխան հարցերի
Ու չեմ գտնում սկիզբն ու վերջը այս դիվային ավարի:

3. Ո՜Վ ԱՍՏՎԱԾՆԵՐ Մեծահոգի, արձագանքե՜ք խնդրանքիս,
Իմացության տենդով մղված հանդգնեցի այս կանչիս,
Ո՞վ ինձ կասի, բացի Ձեզնից, ի՞նչ է մեզ հետ կատարվում,
Ու՞ր է գնում Ազգս Հայոց, ո՞ր անդունդն է գլորվում:

4. Թե անցյալում Մեծ ենք եղել, արարել ենք, կառուցել
Ապա մեր Փառքն ու Պատիվը ո՞ր ճամփին ենք մոռացել,
Իսկ թե անճար, անլիարժեք, ստոր ենք եղել ու թերի
Ապա ինչու՞ երազներում ահն եմ տեսնում Աշխարհի:

5. Ո՜Վ Իմաստուն իմ ԱՍՏՎԱԾՆԵՐ, տվե’ք հարցիս պատասխան
Ճշմարտության խո’սքը ասեք, թեկուզ լինի այն դաժան,
Ո՞վ է Ազգս Արմենական. ի՞նչ է եղել, ի՞նչ կլինի,
Թշվառական մի անցո՞րդ է, թե՞ Առաջնորդը ցեղերի:

6. Հուշում է ինձ Արյունս ջինջ` վեր էր հառնել Մասիսից
Ցեղածառը Արմենական, Երկիրն կապել Երկնքից.
Սակայն աչքի՞ս ես հավատամ, թե՞ խորհրդին Արյունի,
Մի՞թե սա է ազնվազարմ, վսեմ Ցեղը իմ Արի:

7. Օձի նման ոլորվել են Ծառի ճյուղերն չարացած
Ու մահաբեր մոլուցքի մեջ Օրենքները մոռացած
Իրենց Հիմքն են կրծում, քանդում երախներով թունավոր
Մի՞թե մերն է այս իրանը, կույր ու դաժան, հանցավոր:

8. Իսկ Արմատը Ցեղածառիս ո՞նց դիմանա, ի՞նչ անի,
Օտարների դե՞մ պայքարի, թե՞ սեփական մարմնի,
Որն չարամիտ, այլասերված մանկուրտների փունջ ծնեց
Բազմագլուխ վիշապի պես իր Արմատին փաթաթեց:

9. Այսօր թե կա մի հատ հսկա - կողքին բազում թզուկներ,
Թե գտնվի մի հատ ազնիվ - հետն էլ բազում տականքներ.
Ի՞նչ պատահեց, այս ու՞ր հասանք… սա՞ է տուրքը մեր բախտի,
Մի՞թե մենք ենք Արմենները - Ժառանգները Ձեր Զարմի:

10. Ո՜Վ «անտարբեր» իմ ԱՍՏՎԱԾՆԵՐ, մի պահ իջե՜ք Երկնքից,
Նայեք, ոնց են կացնում Ծառը, ջարդում - կտրում արմատից.
Ինչու՞ այս նենգ վհուկներին, այս անարժան տականքին
Օգնեցինք, որ ավերելով, բերեն դնեն մեր գահին:

11. Իսկ թե Ցեղս կուզեք կտրել, բնաջնջել Արմատից,
Ապա վայել մահ պարգեւեք, պատվով գնանք Աշխարհից,
Հրածին ենք - Հրով այրեք, շանթեր թափեք մեր գլխին
Կամ էլ Մասիսն թող արթնանա ու մոխրացնի Հայ Ազգին:

12. Բայց ոչ, կյանքն այս դժոխքային, ամոթալից, նողկալի,
Եվ ո՞նց ապրեն Արմենները օրենքներով պիղծ ցեղի
Որ դավերով, ստով, ոսկով մտավ Տներն ազգերի,
Ձեռքով մեր իսկ տականքների քանդեց ահերն պանծալի:

13. Ստախոսներն լեզուներն են սանձարձակել թունավոր,
Բաշի-բոզուկներն են զավթել աթոռները պատվավոր,
Ավերում են եղած-չեղած ու քեֆ անում, հռհռում՝
Խաբեությամբ, թալանելով գահն են իրենց զարդարում:

14. Եվ շատերը այս մոլուցքում կոտրվեցին, ստորացան,
Վաճառեցին խիղճն ու հոգին եւ չարիքի գիրկն անցան,
Ու ամբոխն այդ տականքացած գեթ մի բան կպահանջի՞,
Որ իրեն էլ շան փայ նետեն դավաճաններն թալանչի:

15. Շատ-շատերն էլ ցնորվեցին ու «խավարից» կուրացան,
Թափառում են շոշափելով, բայց չեն գտնում հանգրվան.
Մոլորվել են ճամփաների կախարդական հանգույցում,
Չկան ափեր սրանց համար ալեկոծված այս «ծովում»:

16. Էն դարավոր «ձկնորսներն» էլ դուրս են պրծել խուցերից,
Փտած թամբով, կոտրած կարթով ընկել մարդկանց հետեւից.
Օտարության մեջ են գտել սրանք Երկիրն Ավետյաց…
Ի՞նչ գործ ունեն մեր Լեռներում, հողածիններն այս մգլած:

17. Այս ամենը քիչ էր ասես, անգղներն էլ վար իջան,
Մահվան հոտը հենց առնում են, ի հայտ գալիս անպայման,
Մեր աչքերը կուզեն հանել, սրանք Հայով են սնվում,
Ստվերների մեջ թաքնվում են, հարմար պահին հարձակվում:

18. Ու ընդերքից այս ճահիճի ուրվական է մի ծնվում,
Բութ, անողոք, արյունարբու, նենգ վհուկի վերածվում
Ու գոռում է. «Չկա’ ԱՍՏՎԱԾ, ե’ս եմ կուռքը ձեր Ցեղի,
Դարձեք պոռնիկ, գող, ավազակ - սա’ է բանը Աշխարհի»:

19. Եվ շատերը հետեւելով Վհուկի չար այս կանչին
Պատվանդանին Հերոսների կանգնեցնում են տականքին,
Քարկոծում են ԱՍՏՎԱԾՆԵՐԻՆ, ու սեղանի շուրջ նստում,
Ազգիս Մարմինն արյունաքամ երախներին մատուցում:

20. Ավեր, թալան ամենուրեք… քարը քարին չմնաց,
Սմբակներով իրենց պղծին Սուրբ Արժեքներն Արմենյաց.
Օտարածին վաշխառուն է այսօր տերը ամենի,
Կործանվում է Տունը Հայոց, վերջն է գալիս Արմենի…

21. Ա’յ Խոյ Արեգ, ա’յ Սասնա ծուռ, ու՞ր ես, որտե՞ղ ես քնած,
Ո՞ր արտում ես շաղգամ ուտում՝ Հայոց Տունն անտեր թողած,
Հայ անունով Մսրա Մելիք եկել թալան է անում
«Չկա’ն Հայեր, ի’մն է Սասուն» - բոռում է ու ավերում:

* * *
22. Մթագնում է միտքս անզոր, կամքս մոմի պես հալչում,
Կասկածներն են կրծում սիրտս, եւ հոգիս է տառապում.
Աշխարհն ասես շուռ է եկել, սուտն է իշխում անսահման
Տապալվել են Օրենքները, Ավանդույթներն Սրբազան:

23. Կույս են ասում պոռնիկներին, դավաճանին՝ խելամիտ,
Թալանչին էլ հաջողակն է, իսկ խաբեբան՝ սրամիտ.
Մի՞թե չկա Արդարություն, Ո՜Վ ԱՍՏՎԱԾՆԵՐ Երկնային,
Մի՞թե Լույսից Ձեր հզոր է այս Խավարը դիվային:

24. ուցե միայն Երկնքո՞ւմ է Զորությունը Ձեր իշխում,
Մենք էլ իզուր տրտնջում ենք, Արդարություն որոնում…
ուցե Չարքից պարտվե՞լ եք ու վտարվել Աշխարհից
Եվ այսուհետ ճշմարիտ է ուրացողը Ձեզանից:

25. Իսկ թե իրոք մեզ լքել եք, ու Խավարն է տերը մեր,
Եվ անիմաստ բեռ են դարձել Ազնվություն, Խիղճ ու Սեր,
Ապա ինչո՞ւ չեք ազատում Արմեններին այդ բեռից,
Նրանց, ովքեր չեն ուրացել իրենց Ցեղից, Հավատքից:

26. Ո՞ր մեղքերի համար, ասեք, տառապում են, խորովվում,
Կամ ոսոխի թիրախ դառնում, կամ էլ մեզնով հալածվում
Նրանք, ովքեր այս դժոխքում շուն չդարձան, չավերեցին,
Պահպանեցին Խիղճն ու Ոգին, տեր կանգնեցին Արյունին:

27. Ո՜Վ ԱՍՏՎԱԾՆԵՐ, եթե Դուք կաք, մի Խոսք ասեք վերեւից,
Մի՞թե Դուք էլ շուռ եք եկել բազմաչարչար իմ Ցեղից…
Ոգուս կանչն եմ մղում Երկինք, Ամենազոր ՎԱՀԱՆԻՆ`
Վիշապներին Հրով Այրող, Քեզ է դիմում Քո որդին.

Շարունակելի

Djavaxhq
27.06.2007, 12:31
Ո՜Վ ՎԱՀԱԳՆ

28. Հրեղեն ԱՍՏՎԱԾ
Զորության ԱՍՏՎԱԾ
Լուսարձակ ԱՍՏՎԱԾ
Մեր ԱՐԵ՜Վ ԱՍՏՎԱԾ:

29. Հրածին Հային Հուր տվող ԱՍՏՎԱԾ,
Հրածին Հայի աչքի լույս ԱՍՏՎԱԾ,
Հրածին Հայի Բազկի Ուժ ԱՍՏՎԱԾ,
Հրածին Հայի Առաջնորդ ԱՍՏՎԱԾ:

30. Չարի աչքերը Կուրացնող ԱՍՏՎԱԾ,
Չարի սրտերը Ահագնող ԱՍՏՎԱԾ,
Չարի ամրոցը Ջախջախող ԱՍՏՎԱԾ,
Չարի կուռքերին Կործանող ԱՍՏՎԱԾ:

31. Ձայնս լսիր, ՀՐԵ ԱՍՏՎԱԾ, Լուր ուղարկիր Երկնքից,
Ասա՝ ո՞վ ենք, ի՞նչ ենք արել, եւ ո՞նց դուրս գանք Խավարից.
Թե Քո Զարմն է Ցեղս Հայոց, սուրը քաշենք ու կռվենք,
Իսկ թե միշտ էլ այս ենք եղել, լավ է գերեզման մտնենք:

32. Ո’վ զով քամի, ա’ռ իմ խոսքը եւ հասցրու երկնքին,
Իսկ դու’, երկինք, ջինջ ու կապույտ, այն փոխանցի Արեգին,
Դու էլ, Արեգ Ճաճանչափայլ, կանչս հայտնի Աստղերին,
Որ Աստղերն էլ տիեզերասլաց այն հասցեն ՎԱՀԱՆԻՆ:

33. Խնդրեք, Աստղեր, մեր ԱՍՏՎԱԾԻՆ, որ Հայացքը մեզ հառնի,
Տեսնի ինչպես վիշապները միսն են կրծում Արմենի,
Ասեք՝ մեզ Տա ՀՈւՐՆ Իր Ահեղ, որ Լույս վառենք Խավարում,
Չէ՞ որ Հայ ենք - միայնակ ենք այս բյուրվիշապ Աշխարհում…

34. Եվ ջինջ լազուրը Բոց ու Հուր ժայթքեց,
Երկիրն դղրդաց, երկինքը վառվեց,
Շանթեր զարկեցին, Արեւը երկնեց
Եվ Բոց-Հրի մեջ ՎԱՀԱՆԸ Կանգնեց:

35. Կրակ էր թափվում Նրա Աչքերից,
Հրեղեն Շնչից, Դեմքից, Մազերից,
Տիեզերքն ահագնած խոնարհվեց, լռեց
ԱՐԱՅԻ Որդի ՎԱՀԱՆԸ Խոսեց:

Ասեց` «Արորդի. Հասավ Ինձ քո ձայնը, թախիծը սրտի.

36 Թեկուզ վշտացրել եք դուք Ինձ, զայրացրել,
Ձեր ստոր Կեցվածքով Իմ սիրտը խոցել,
Կասեմ, որ գիտնաս, Հայերին պատմես
Ինչ որ կստանաս… Ինչ որ կլսես:

37. իտեմ Ես, ձեր օրը խավար ու դաժան է,
Անդունդն, որ ընկել եք, անլույս մի զնդան է…
Սակայն այդ ու՞մից եք հաշիվ պահանջում,
Ձեր իսկ բարքերի ճահճում եք սողում:

38. ՕՐԵՆՔՆ եք պղծել դուք ՀԱՅՐ ԱՐԱՅԻ.
Այլոց ի՞նչ ասեմ, բայց Ցեղն ԱՐԵՎԻ,
Իրավունք չունի նման բան անի.
Այժմ, Արորդի, Պատգամս լսի’:

39. Հայացքդ մի պահ դեպի վեր հառնիր,
Թեկուզ կուրանաս, ԱՐԵՎԻՆ նայիր.
Տե’ս, թե ինչպես է փայլում, շողշողում.
Ով Լույս է Տալիս ու Կյանք Պարգեւում:

40. Երբ մեր ՀԱՅՐ ԱՐԱՆ Նոր Կյանք է Կերտում,
ԱՐԵՎ ՎԱՀԱԳՆՈՎ է Իրեն իսկ հայտնում,
ԱՐԵՎԻ ՀՐՈՎ Խավարը Այրում,
Պայծառ Շողերով Ուղին Իր հարթում:

41. Բոլոր ԱՐԵՎՆԵՐԸ, որ կան Տիեզերքում,
Մեր ՀԱՅՐ ԱՐԱՅԻ ՀՐՈՎ ԵՆ Վառվում.
Կայծերն են Աստղերը ՆՐԱ Աչքերի,
Մասունքը՝ Ահեղ, Անսահման Ուժի:

42. Բոլոր ԱՍՏՎԱԾՆԵՐԸ Շունչն են ԱՐԱՅԻ,
Բոլոր Աշխարհները - Պոռթկումը Կամքի.
Անսկիզբ ու Անվերջ է ՆԱԽԱՀԱՅՐ ԱՐԱՆ,
ՆԱ է Տիեզերքի Բացարձակ ԱՐՔԱՆ:

43. Եվ եր ԷՈՒԹՅՈՒՆ է ԱՐԱՆ Անհասան,
երհզոր մի ՄԻՏՔ, ՀՈԻ Անսահման,
Հավերժ ԲՆՈՒԹՅՈՒՆ է՝ Ծաղկուն, Բազմազան,
ՆԱ է Տիեզերքի Բացարձակ ԱՐՔԱՆ:

44. ԱՐԱՅԻՑ է Բխում Կյանքը, ՆԱ’ է Արեգներ Վառում,
ՆԱ’ է Երկնի կամարներով Մոլորակներ Պսակում,
ՆՐԱՆՈ’Վ է արուն գալիս, ՆԱ’ է Երկունք Պարգեւում,
Եվ Անիվը Հավերժության ՀԱՅՐ ԱՐԱՆ է Պտտում:

45. Ու կմարի Կյանքը իսկույն, եթե Արեգն հեռանա,
Սակայն մի՞թե սիրող հայրը զավակներին կուրանա.
Զոր ու գիշեր ձեր գլխին է, երբեք Աչքը չի թարթում,
Չէ ո՞ր գիշերն էլ ԱՐԵՎԸ Ջերմություն է Պարգեւում:

46. Արեգակի Շողերով է ՆԱ ձեզ Շոյում, ուրգուրում,
Ծաղկեցնում է Բնությունը, Մոլորակը Շենացնում.
Բոլորին է հասնում Լույսը, Ջերմությունը ԱՐԵՎԻ,
Հայրը նա է, ով ուրացած զավակին էլ կսիրի:

47. Ճաճանչափայլ Ար-էգ-Ակն է վառ Խորհուրդը ԱՐԱՅԻ,
ՆՐԱ Անմար, Հավերժական Սիրո, Լույսի եւ Ուժի.
Ո՞վ կարող է Արեգակին Խաչի հանել, կործանել,
Կամ էլ չքնաղ լուսաբացը գեթ մի պահով ուշացնել:

48. Ի՞նչ եք փնտրում, մոլորվածներ, դուք վանքերի մշուշում,
Օտարների մատյաններում, քարոզներում, ճառերում,
Վերեւ նայեք՝ ջինջ երկնքին, Պայծառ փայլին Արեգի,
Եթե կուզեք տեսնել ԱՐԵՎ - Վառ Կերպարը ԱՐԱՅԻ:

49. ՆԱ չի ուզում ձեզնից վանքեր ու պալատներ ոսկեզարդ,
Կամ կեղծավոր մեծարումներ, լաց - աղոթքներ անընդհատ,
Հայր է ԱՐԱՆ Հավերժական… ի՞նչ է հայրը երազում`
Որ նմանվի որդին իրեն, վսեմ լինի իր կյանքում:

50. Կործանել եք բերդ ու քաղաք, եւ վանքեր եք կառուցում.
Ի՞նչ է, ձեր այդ «թակարդներով» ԱՍՏՎԱԾՆԵՐԻ՞Ն եք որսում.
Ու՞մ համար եք տառապելով այդ տները խոյացնում,
Մի՞թե կույր եք եւ չեք տեսնում ով է այնտեղ վայելում:

51. Եվ այդ ո՞ր ԱՍՏԾՈՒՆ եք տեսել դուք վանքերի խավարում,
Նրանց սգվոր, մութ ու մռայլ, մեռելաբույր ընդերքում,
Եվ այդ ի՞նչ աստված եք գտել, որն էշի վրա է եկել,
Ու աղոթքի, լացի դիմաց փրկություն է խոստացել:

* * *
52. Ո՞նց եք ուզում արշալույսը բնակեցնել պալատում,
Ոն՞ց եք ուզում օվկիանոսը տեղավորել բաժակում,
Մոռացե՞լ եք՝ որն է Տունը ՏԻԵԶԵՐԱԿԱԼ ԱՐՔԱՅԻ.
Երկրագունդն է ամբողջովին Վեհ Տաճարը ԱՐԱՅԻ:

53. Արեւային չքնաղ Տուն է Մոլորակը այս Բերրի,
եղատեսիլ մի զմրուխտ է Թագի վրա ԱՐԱՅԻ,
Եվ ամեն օր առավոտյան Լույս է Սփռում ԱՐԱՐՄԱՆ
Ու Շողերով Արշալույսի Մտնում Տաճար ՀԱՅՐ ԱՐԱՆ:

* * *
54. Իմ Կայծերից ԱՐԱՐԻՉԸ ձեր Արեգը Շողացրեց,
Արէգակի Կենաց Հուրից Ծիրանի Ծովն ԱՐԱՐԵՑ,
Ծովի Լուսեղ, Ջինջ Ջրերում Կյանքի Կղզին այս ՍՏԵՂԾԵՑ,
Հուր ու ԱՐԵՎ ԱՍՏՎԱԾՆԵՐԻՆ Կանչեց, Իր շուրջ Ժողովեց:

55. Մի Վայր Նշեց ու Պարգեւեց, որ Կառուցենք Մենք Խորան,
Որը պիտի Օրրան դառնար, կենաց աղբյուր Արարման,
Ու Ինձ Նայեց ԱՐԱՐԻՉԸ, եւ Ես ուրզս Բարձրացրի
Ու Իմ Ահեղ, Հրե Զենքով, Մոլորակին Զարկ Տվի:

56. Եվ Իմ Կամքով ու Զորությամբ Հողը մռնչաց, զարթնեց
Ու կատաղի հրաբուխով խփեց՝ կեղեւը ջարդեց,
Եվ ընդերքից հրե գետեր ժայթքեցին ու ծով դարձան,
Ու բոցկլտուն ալիքները դեպի երկինք խոյացան:

57. Հողն էր հալչում, օդն էր այրվում զարհուրելի Երկունքից
Եվ գոռում էր Մոլորակը տառապանքից ու ցավից,
Իջան այնժամ ԱՍՏՎԱԾՆԵՐԸ, հրե գետերն Սանձեցին
Ու Բոց-Կրակ ալիքները երկնքի տակ Քարացրին:

58. Անշարժացավ, ինչպես որ կար, հրե Ծովն այդ փոթորկված
Եվ ծնվեցին Ահեղ լեռներ, դեպի Երկինք խոյացած,
Ու հրեղեն Երկիրը այդ՝ Աստվածածին, անարատ
ՀԱՅՐ ԱՐԱՅԻ Վեհ Անունով Անվանեցինք Արարատ:

59. Երկգլխանի Թագով ԱՐԱՆ Լեռնաշխարհն այդ Պսակեց,
Չորս Ծովերով*1 շրջապատեց, եւ չորս ետեր*2 Հոսեցրեց,
Ու շենացավ Արարատը, լցվեց գարնան բուրմունքով
Ու հիացան ԱՍՏՎԱԾՆԵՐԸ դրախտային այդ վայրով:

60. Չքնաղ է ձեր մոլորակը բնությունով իր բերրի,
Ջինջ ջրերով, դաշտ-անտառով ու լեռներով գեղանի,
Սիրում ենք Մենք ողջ Երկիրը, բայց առավել սիրելի,
Աստվածակերտ Արարատն է - Սուրբ Խորանը ԱՐԱՅԻ:

*1. Վաղ անցյալում Պարսից Ծոցը Ծով էր եւ հարում էր Հայկական Լեռնաշխարհին (Արարատին). մնացած երեք ծովերն են` Սեւ, Կասպից եւ Միջերկրական ծովերը:
*2. Քուռ, Արաքս, Եփրատ, Տիգրիս:

* * *
61. Լռեց ՎԱՀԱԳՆԸ, ծանր Շունչ Քաշեց
Հրե փոթորիկ Շունչն այդ արձակեց,
Խրոխտ Աչքերի Բոցը Մեղմացրեց
Մի պահ կանգ առավ, ու նորից Խոսեց.

62. Ո՞վ է եղել Հայոց Ցեղը, կուզես լսել Մեզանի՞ց,
Դիմիր Քո’ իսկ ինքնությանը եւ հարցրու նրանից.
Այդ ո՞վ պիտի ծնունդ առներ Արարատյան Դրախտում,
Ո՞ր որդուն է ՆԱԽԱՀԱՅՐԸ Իր Անունը փոխանցում:

63. Պատահական երեւույթներ չկան Հավերժ Տիեզերքում,
ԵՎ ԿԱՄՔՈՎ է ՀԱՅՐ ԱՐԱՅԻ ամեն բանը կատարվում.
Մոռացե՞լ եք, մոլորվածներ, որ կրում եք Հուրն ԱՐԱՐ,
Արեւածին Արմա Ցեղն եք՝ հզոր, բարի ու Արդար:

64. Հրե Հոգի, Լուսեղեն Միտք ու բոցկլտան ջինջ Արյուն,
Առյուծի Սիրտ, անհաղթ բազուկ, Արարչագործ Էություն,
Արդարության գահին նստած, իմաստությամբ պսակված՝
Սա’ է Ցեղի ձեր բնույթը եւ Կոչումը Արմեաց:

65. Էլ որտե՞ղ էք Ճշմարտություն, Մարգարեներ դուք փնտրում,
Ի՞նչ եք ընկել Անապատներ ու ԱՍՏՎԱԾՆԵՐ որոնում.
Մոռացե՞լ եք - Հուրն է միայն Արար Լույսը արձակում
Հրածին եք, ձեզանից դուրս ի՞նչ եք տալիս ու առնում:

66. Դուք այսօր էլ արտաքինով շատ նման եք ձեր Նախնյաց,
Եվ Արյունն էլ երակներում ձեր հոսում է Արմեաց,
Սակայն վաղուց ուրացել եք եւ Կոչումը, եւ Պարտքը
Օրենքները Արարչական, ՀԱՅՐ ԱՐԱՅԻն, Հավատքը:

Շարունակելի

Djavaxhq
27.06.2007, 12:34
67. Եվ որպեսզի գինն իմանաս այդ նողկալի ուրացման,
Պատկերացնես խորությունը ամոթալից ձեր անկման,
Կասեմ, ով էր Ցեղն Արամա այն փառահեղ Դարերին,
Երբ Արշալույսն Արեւորդյաց ի հայտ եկավ Աշխարհին:

68. Աստվածակերտ Արարատում Արմա Ցեղը Արարվեց,
Եվ ԱՐԵՎԻ Էությունը Նրա Որդին ժառանգեց,
ԱՍՏՎԱԾՆԵՐԸ ուրգուրեցին Արեւածին Մանուկին
Ու Մասիսի վեհ ագաթին ելավ-կանգնեց Արորդին:

69. Ու հայացքն իր հրոտ, խորոտ, ուղղեց Հրե ԱՐԵՎԻՆ,
Հրավառվեց ԱՐԵՎԻ հետ Աստվածամարդ Արորդին,
Ու Արծվին իր թեւերն պարզեց, գրկեց Ցուլին, Առյուծին
Ու Արալեզն - Ազգն Արամա, ի հայտ եկավ Աշխարհին:

70. Ու Դրախտում Արարատյան Աշխարհակալ ահն հիմնեց,
ՀԱՅՐ ԱՐԱՅԻ Սուրբ Օրհնությամբ իրեն բարձրյալ՝ Հայ կոչեց,
Արեւափայլ Սվաստիկան էր ձեր ճակատին շողշողում.
Խորհրդանիշ Արալեզն էր ձեր դրոշը զարդարում:

71. Արծիվների Զարմից ելան իմաստուններ ու Քրմեր,
Առյուծները տվին Արքա, քաջ Զինվորներ, Իշխաններ,
ործ արարող Խավերն բոլոր Ցլի սերմին դասվեցին.
Այս Օրենքով ԱՐԱՐՉԱԿԱՆ Հայ Ազգ դարձավ Արորդին:

72. Արծիվներ են վեհ Երկնքից Օրենքի Լուրն ստանում,
Առյուծներն են Երկրի վրա Օրենք կարգում ու հսկում,
Ցուլն էլ Սերմը այդ Օրենքի ցանում է ու հավաքում.
Սա’ է Խորհուրդն Արարչության, որն ԱՐԱՆ է Պատգամում:

73. Որքան Արծիվը Բարձր թռչի - կտրված է նա ետնից,
Որքան Առյուծը զորեղ լինի - նա հեռու է Երկնքից,
Որքան Ցուլը բանող լինի - անտեղյակ է Օրենքից,
Եվ չեն կարող Արար գործել սրանք անջատ իրարից:

74. Այս «Օրենքն է Արալեզի» Ազգ Արարում ձեր Ցեղից,
Այս Օրենքն է միայն Հային ամուր կապում իր Ուխտից,
Այս Օրենքն է արարիչը պատգամ թողել հայերին,
Այս օրենքով հայ ազգ դարձավ եւ գահ նստեց Արորդին:

75. Այն ժամանակ, երբ ցեղերը խավարին էին տրված
Դուք բարձրացրիք լույսի ջահը ինձնից պարգեւ ստացած,
Թուր-կեծակի կռեցիք դուք, եւ ձեր հրե լեռներից
Իջաք ներքեւ, լույս սփռելու ու մաքրելու չարիքից:

76. Թե տեսնեիր դու Հայերին, որ արշավի դուրս եկան,
Այն գնդերը պողպատազարդ, որ ոսոխի դեմ ելան,
Ապա չէիր ինձ հարցնի, թե ու’մ զարմն է Ցեղն Արմա,
Ի՞նչ արյուն է երակներում հոսում ազգի Արամա:

77. Եվ սլացան չորս կողմերով արի գնդեր զորավոր
Հյուսիս, հարավ, եւ արեւելք, եւ արեւմուտք հեռավոր,
Մարտակառքերի գրոհից երկիրն էր ողջ դղրդում,
Կտրիչների ահեղ զարկից հուր էր ժայթքում եւ այրում:

78. Առյուծները խոնարհվեցին արյաց զորեղ քաջերին
Արծիվները ջինջ երկնքից հարգանքի տուրք տվեցին,
նում էին միայն առաջ, ընդդեմ չարքին, խավարին,
Եվ Ես էի առաջնորդում այդ արժանի հայերին:

79. Ինչու՞ էին Արմենները յուր դրախտից վայր իջնում,
Թամբին նստած, թուրը մեջքին, երկրներով արշավում
Ոսկի՞ էին, հարստությու՞ն այլ վայրերում որոնում,
Թե՞ «խելագար» նժույգների վազքին էին ենթարկվում…

80. Պատահական ոչինչ չկա Անծայրածիր Տիեզերքում,
ՀԱՅՐ ԱՐԱՅԻ Սուրբ Օրենքն է ամեն Բանը որոշում.
Թրի հետքով Միտքն է գնում, Մտքի հետեւ՝ Խոփն Արար.
Արշալույս էր Նոր արթնանում, Բերում պայծառ Հայոց Դար:

81. Անպտուղ էր Մոլորակը: Դու’ք Արարում բերեցիք,
Վայրենի էր մարդկությունը: Դու’ք նրան Մարդ դարձրիք.
Արարեցիք ու կռվեցիք ինչպես ահեղ Արալեզ,
ՈՒ խոնարհվեց Մարդկությունը եւ աշխարհը պաշտեց ձեզ…

82. Անապատի ու Լեռների, եւ Ձյունավոր երկրների,
Ծով, Դաշտերի, Անտառների, ու հեռավոր Օվկիանների,
Մարդիկ տեսան դրոշները Արեւածին Արմենների,
Լեգենդներում Երգին տվին Սխրանքները Արմա Ցեղի:

83. Անգութ ստի վարագույրը, որն ծածկել էր,
Ձեր իսկ աչքից ձեր Անցյալը քողարկել էր,
Ես Բացեցի, եւ դու տեսար Արմատները:
իտցի’ր նաեւ Անդունդ տանող ուղիները:

84. Տվել ենք Հային ՄԵՆՔ Արար Էություն
Ստացել է ՄԵԶՆԻՑ նա Շնորհ եւ Կոչում.
Ծնվում է մեկն Առյուծ, իսկ մյուսը՝ Արծիվ,
Երրորդն էլ շինող է, նա Ցուլ է ազնիվ:

85. Շնորհ ու Կոչում ի Վերուստ են տրված,
Պարգեւ է դա մեծ ՄԵԶԱՆԻՑ ստացած,
Պիտի ամեն ոք իր Ուղով ընթանա,
Քանզի այլ դրվածք Աշխարհում այս չկա…

86. Եթե չունես Արծվի թեւեր, ու՞ր ես Երկինք քեզ նետում,
Եթե չունես Առյուծի սիրտ, ո՞նց ես իշխել ցանկանում,
Եթե չունես շնորհք Ցուլի, ո՞նց ես գործատեր դառնում,
Եվ ինչպե՞ս ես առանց Հավատք տեսնում, Իշխում ու Շինում…

87. Արծիվն է եւ քուրմ եւ գիտուն բազմանուն,
Վառ միտքը տալիս է Արծիվն իմաստուն
Եվ նա է Օրենքը տեսնում, գիտակցում
Արքա, թե Իշխան՝ Արծվին են լսում:

88. Առյուծն է Արքա եւ Ասպետ քաջարյուն
Եվ նա է Օրենքը ի կատար ածում,
Չպետք է մեկ այլը ձգտի ձեր Ղեկին,
Հարգանք ու պատիվ մեծասիրտ Առյուծին:

89. Նյութի արարումը հաղթ Ցուլն է անում
Եվ նա է Սերմերը ցանում, հավաքում,
Բանվոր, հողագործ է, հմուտ գործարար
Պարկեշտ, պատվավոր է հաղթ Ցուլը Արար:

90. Եվ երբ ամեն ոք իր Ուղով է գնում
Եվ բարիք է իրեն եւ Ազգին բերում,
Իսկ թե Օրենքն այս Հայն ուրանա
Պատիժն ի վերուստ իսկույն կստանա…

91. Ձեր Փառք-Զորությունը վատ դեր կատարեց՝
լուխն Արմենի տաքացավ, պտտվեց,
Հայերը իրենց վերօրենք կարծեցին,
Պատգամը Մեր ՀՈՐ անարգ պղծեցին:

92. Մեծամիտ Ցուլերն իշխել ցանկացան,
«Կույր» Արքա, Իշխան Արծվին ուրացան,
Զինվորներից էլ տականքներ ելան
Ու ոսկու համար իրար միս կերան:

93. Եվ Ազգը Հայոց թուլացավ, պառակտվեց,
Ինքներդ զարկիք ձեզ - այդպես պատահեց.
իտցիր. եթե Հայը իրեն չխփի
Երբեք օտար ՈՒԺ Հային չի հաղթի…

94. Ավելի ու ավելի բազմանում էր տականքը,
Անգութ մոռացվում էր Օրենքը եւ Պարտքը,
Ու վար գլորվեց իր ահից պատվավոր Հայ Ազգը՝
Մեզնով իսկ կարգված Թագավորը:

95. Մեռնում էր Հայ Ազգը, սպանում Արարումը,
Քանդում Ավանդները, պղծում Հայ անունը:
Կորցրիք ձեր Զորություն, Փառք ու Պատիվ,
Չար ուժերից կախյալ դարձաք անազնիվ:

96. Եվ ուրացաք ապերախտներ դուք մեզ իսպառ,
Կորցրեցիք ինքնությունը Ցեղի Արար,
Պարտվեցիք չար ոսոխին, մաս մաս եղաք,
Եվ կրոնին-մահվան օտար թիրախ դարձաք:

97. Այնուհետեւ դադարեցիք հայ լինելուց,
Օտարակրոն Ամբոխ դարձաք… չկար Առյուծ:
Չկար Արծիվ: Չկար եւ Ցուլ, որ Արարեն,
Դարձաք սգվոր, Խեղճ ու անճար, եւ անօրեն:

98. Հարցնում ես՝ ո՞վ էր ցեղը Արամեական,
Ես Ասացի, տեսար պատկերն դու իրական:
Ինչ կլինի՝ ձեզանից է այժմ կախված,
Եվ մենք կօգնենք ցեղին Արորդյաց:

99. Այնժամ, երբ փորձեք ինքներդ կանգնել,
Ձեր իսկ ուժերով ձեր մեջքը պարզել,
Երբ Արեւորդիներ ձեզ նորից ճանաչեք
Եվ հայացքը մարած՝ ԱՐԱՐՉԻՆ ուղղեք:

100. Երբ ձեր ինքնությունը նորից կգտնեք,
Ի՞նչ է Հայ լինելը նորից կհիշեք,
Եվ կհասկանաք, որ Երկիրն կորցրած
Տաճարն է Հայի՝ Մեզնով իսկ Հիմնած:

101. Այնժամ Մենք Կգանք, եւ Հուր Կբերենք,
Երկիրն ու Երկինքը այնժամ Կարթնացնենք,
արուն միասին կբերենք Կենարար,
Նորից Հայ Արան կդառնա Վեհ-Արար:

102. Սթափվեցե’ք Հայեր, զարթնե’ք չար նիրհից,
Օրենքը Արդար ազատեք կապանքից,
Քշեք ստոր ու նենգ տականքին ձեր կյանքից,
Պատռեք երախները նրանց ստոր ու պիղծ:

103. Թող իշխի միայն նա, ով Արքա է ծնվել,
Փառքին դիմացել է եւ Պարտքն է գիտցել,
Ով Տեր է Ցեղին, Հավատքին, Ազգին
Եվ չի ենթարկվում Չարքի մոլուցքին:

104. Արծիվը ոնց կար, թող Օրենք կարգի,
Առյուծն էլ իշխի, Տունը պահպանի.
Պետք չէ առեւտրով Արծիվը ապրի,
Օրենքներ պետք չէ Առյուծն արարի:

105. Ցուլն էլ թող շինի, բարիք բազմացնի,
Ղեկին, Օրենքին երբեք չձգտի…
Կոչումն անտեսած, դերի եք ձգտում,
Պարտքը մոռացած՝ իրավունք ուզում…

106. Լսի’ր, Արորդի. արա այն, ինչ Տրված է,
Հիշիր՝ ամեն Հայ Կոչումով իր ծնված է,
Իշխան, թե Զինվոր, ործարար - կապ չունի,
Բոլորն հավասար են, բոլորն էլ Ար-ի:

107. Միայն այդ ուղով դուք Նոր Կյանք կկերտեք,
Հոգին ձեր, Մարմինը կեղտից կազատեք,
Միայն այդ Ճամփին ԱՐԵՎ կտեսնեք,
Միայն այդ Կարգով որպես Ազգ կապրեք:

108. Վեր նայեք, Հայեր, ձեր գլխին ենք ՄԵՆՔ,
Դուք մի քայլ արեք-չորսը ՄԵՆՔ Կանենք,
Սպասում է Աշխարհը արնան գալուստին,
Հիմա էլ նմանը չունի Հայորդին:

109. Արեւորդյաց ահն Աշխարհի
երված երկրում Արարատի,
Սպասում է Մեծ Արքաներին
Ժամն է եկել՝ փա’ռք ԱՐԱՅԻՆ:
_ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _

110. Ո՜վ, Հայ Արորդի, անվերջ տառապած,
Հողդ օտարված, Տունդ ավիրված, բարքդ թալանված,
Բոլոր ազգերի կողմից հալածված,
Ցավից ստորացած, վշտից խենթացած, լացից կուրացած,
Հոգիդ խռովված, սիրտդ քարացած, հույսդ մահացած,
Քեզ մերժած օտարից կառչած, ցիրուցան եղած,
Այսօր էլ գերված, խաբված, մոլորված, խաղալիք դարձած,
Անտես թշնամու, դավաճանների, թունավոր խայթից մահամերձ ընկած:
Մատաղ պատրաստի, կրակնե’ր վառի,
ավաթները լից, թո’ղ զուռնան հնչի,
Բարի Լուրն՝ ԱՎԵՏԸ, Երկնքից եկավ…
Պատրաստվե’ք հոգով, սրտով ու մտքով,
Որ չսարսափեք գալիք Հրաշքից ու չցնորվեք՝
ՎԱՀԱԳՆԻՆ շուտով դուք պիտի’ տեսնեք»:

* * * * * * * * * * * * * * * * * * * * * * * * * * * * * * * * * * * * * * * *
111. Լռեց ՎԱՀԱԳՆԸ, Հայացքն ինձ ուղղած,
Կարոտով նայեց ու Հանկարծ Ժպտաց…
Երկնային Բոցը մեղմեց, հանդարտվեց
Ու Հրաշք Տեսիլքն այնժամ ավարտվեց:

Հեղինակ՝ Արորդի Կոնստանտին