PDA

Դիտել ողջ տարբերակը : ՈՒխտագիրք Արորդյաց



Djavaxhq
27.06.2007, 11:58
Ո Ւ Ղ Ե Ր Ձ


Ո՜վ, Արի Հա՛յ, ի՞նչ Չարի Աստված, երբ ի՛նքդ ես աստված՝ Արայից սերված Արորդի՛ ես դու, Աստվածամա՛րդ ես դու, բոլոր մարդկային Ցեղերի մեջ միակ արարող զորությո՛ւնն ես դու և Արայի Որդի Վահագն Աստծո Սիրո, Զորության ճառագո՛ւմն ես դու:
Էլ ի՞նչ ես որոնում քեզանից դուրս - զորությո՞ւն՝ զորությունը քո մեջ է. հավա՞տ՝ հավատը քո մեջ է. սե՞ր՝ սերը քո մեջ է. իմաստությո՞ւն՝ իմաստությունը քո մեջ է: Հրաշալի էա՛կ ես դու, ո՜վ, Արի Հա՛յ:
Բայց դեռ ինչքա՞ն, ինչքա՞ն դու քեզ չճանաչես, դեռ ինչքա՞ն դու քեզ մերժես: Դեռ ինչքա՞ն դու ապրես ուրիշի կենսագրությամբ և դեռ ինչքա՞ն դու խարխափես հոգևոր թմրության մեջ՝ գոհ քեզ պարգևված անտոհմիկ որբի խղճուկ վիճակից:
Դու երբևէ չե՞ս նայել Արեգակին՝ ո՛չ մայրամուտի, այլ արշալույսի՛ Արեգակին և նրա ճառագայթների անհուն ծովի մեջ չե՞ս փորձել տեսնել քեզ, քո սկիզբը և խորհել, թե ո՞վ ես դու, ո՞րտեղից ես գալիս, ի՞նչ ծագում ունես:
Արիական ծագում ունես դու, ո՜վ, Արի Հա՛յ, որ Արայից է գալիս. անարատ արյուն ունես դու, որ Արայից է հոսում քո երակներում. ազնիվ դիմագիծ ունես դու, որ Արայից ես ժառանգել. աստվածային զորություն ունես դու, որ արտացոլումն է Արայի էության:
ԵՎ դու դեռ կասկածո՞ւմ ես քեզ: ԵՎ կարծում ես, թե քո ծագումը կորե՞լ է անդարձ, որ օտարներից քո գոյության հաստատումն ես մուրում:
Բայց Արայի կամքով՝ ոչ մի բնական չի կորչում երբեք: Քո ծագումն էլ՝ բնական, չի կորել անհետ: Այն պահպանվել է հարյուրամյակներ և պահպանվել է դարձյալ հենց քո՛ մեջ:
ԵՎ Հայր Արայի կամքով ու Ամենազոր Վահագնի հովանավորությամբ, քո ծագումը պեղվում է հենց քո՛ միջից և վերադարձվում է քեզ, որ միանաս, ձուլվես նրան ու ամբողջացնես էությունը քո:
Մտի՛ր նրա մեջ, ո՜վ, Արի Հա՛յ, գնա՛ քո հավերժության խորքը, մինչև քո առաջին նախնիները, միացի՛ր նրանց, ապրի՛ր նրանց հետ, բոցավառվի՛ր նրանց աստվածային ջերմությամբ, օծվի՛ր նրանց կենաց արևով և ապա փառաբանի՛ր Հայր Արային ու Մայր Անահիտին այն աստվածային Շնորհի համար, որ տրված է քեզ՝ լինել Արի Հա՛յ, լինել աստվածամա՛րդ, լինել Արորդի՛:


ՍԼԱԿ ԿԱԿՈՍՅԱՆ

Հայաստանի Գերագույն Քրմապետ











Վ Ա Հ Ա Գ Ն Ի Ծ Ն Ո Ւ Ն Դ Ը


ԵՐԿՆԵՐ ԵՐԿԻՆ, ԵՐԿՆԵՐ ԵՐԿԻՐ,
ԵՐԿՆԵՐ ԵՎ ԾՈՎՆ ԾԻՐԱՆԻ,
ԵՐԿՆ Ի ԾՈՎՈՒՄ ՈՒՆԵՐ ԵՎ ԶԿԱՐՄՐԻԿՆ ԵՂԵԳՆԻԿ:
ԸՆԴ ԵՂԵԳԱՆ ՓՈՂ ԾՈՒԽ ԵԼԱՆԵՐ,
ԸՆԴ ԵՂԵԳԱՆ ՓՈՂ ԲՈՑ ԵԼԱՆԵՐ,
ԵՎ Ի ԲՈՑՈՒՅՆ ՎԱԶԵՐ ԽԱՐՏՅԱՇ ՊԱՏԱՆԵԿԻԿ:
ՆԱ ՀՈՒՐ ՀԵՐ ՈՒՆԵՐ,
ԱՊԱ ԹԵ ԲՈՑ ՈՒՆԵՐ ՄՈՐՈՒՍ
ԵՎ ԱՉԿՈՒՆՔՆ ԷԻՆ ԱՐԵԳԱԿՈՒՆՔ:


Ցնծա՛ բյուրվիշապ Արարատ Աշխա՛րհ՝ փրկության Աստված Վահա՜գն է գալու: Գալու է Չարի Վիշապին սպանելու և Մեծ Ջրհեղեղով Երկիրը լվալու Վիշապի պղծությունից: Գարուն է բերելու Վահագն Աշխարհում, Երկրի վրա՝ նոր պատմություն, իսկ Արարատում՝ նոր տարեգրություն:






ԽՈՍՔ ԵՐԱԽՏԻՔԻ

Հազա՜ր - հազա՜ր նվիրում մեր Հայր Արային,
Հազա՜ր - հազա՜ր ժպիտ Մայր Անահիտին,
Հազա՜ր - հազա՜ր փառք Հրե Վահագնին,
Հազա՜ր - հազա՜ր սեր Չքնաղ Աստղիկին,
Հազա՜ր - հազա՜ր բարև Արտավազդ Միհրին,
Հազա՜ր - հազա՜ր երդում Սուրբ Նախնիներին...

Որ հազա՜ր - հազա՜ր արևով օծված,
Որ հազա՜ր - հազա՜ր օրհնությամբ կնքված,
Որ հազա՜ր - հազա՜ր հայտնությամբ սնված
ԵՎ Արարչական կամքով արարված
ՈՒԽՏԱԳԻՐՔՆ ԱՐՅԱՑ՝ ոգու վեհություն,
Հանց Կենաց Խորհուրդ մեզ են կտակում:


Շարունակելի

wagamaffia
27.06.2007, 18:57
Իբր ինչ:

Ռեալ մտածել ա կարելի

Djavaxhq
28.06.2007, 10:11
ԱՐԻ ՄԱՆԸ


Զոհ մատուցող Արի Աստվածները իրենք զոհ դարձան: ԵՎ Հողածին Տիտանները Արարչածին Արիներին էին զոհում ի փառս Վիշապի: Իսկ ծագումնուրաց Արիները, մահից սարսափած, հենց մահի մեջ էին փրկություն գտնում:
Թող որ Մահի զորության երկրպագուները հանդիսավոր խոնարհությամբ մահաբեր Վիշապի վառքը գովերգեին: Արի Մանը չէր ընդունում Վիշապի գերազանցությունը:
Զորավոր էր երիտասարդ Մանը՝ հազվադեպ զորավորներից ամենազորավորը և Երկրային Աստվածներից միակ Աստվածը: «Ի՞նչ Չարի Աստված, երբ ինքս եմ Աստված՝ Արայից սերված Արորդի եմ ես», պնդում էր Մանը և իր աստվածային ծագումի զգացողությամբ էր իր կյանքը վարում և աստվածայինին հասնելու ձգտումը ուներ:
Իր Արի բնության զգացողությունն էր նրան հավատ ներշնչում: Իր Արարչական ծագումի զգացողությունն էր նրան զորություն սնում: Իր Արի արյան զգացողությունն էր նրան սեր սերմանում: ԵՎ իր Արի ստեղծումի զգացողությունն էր, որ իմաստնացնում էր նրան:
Երիտասարդ և զորավոր էր Մանը, զորավոր էր Վահագնով: Նա չէր ընդունում Վիշապի անպարտելիությունը և վճռել էր անձամբ կռվել Վիշապի դեմ, թեկուզ միայնակ, Վահագնի զորությունից սնունդ ստանալով:
Ու քայլում էր Մանը, երկար էր քայլում: Անցնում էր դաշտեր, անտառ ու բացատ: Մանը քայլում էր դեպի Արևը: Նա բարձրանում էր Արագած լեռան գագաթը: Այնտեղ նա կհանդիպի Արևին: ԵՎ Արևը, զգալով Մանի ցանկությունը, Արագածի գագաթին անշարժ սպասում էր նրան:
Արին հասավ Արագածի գագաթին, որտեղ մի ժամանակ Հայր Արայի գահն էր դրված չորս հենարանների վրա: ԵՎ այստեղ Արան հանգիստ էր առնում: Աստվածները, որ Մասիս սարի լանջին իրենց զվարճությունն էին անում, թռչում գալիս էին Արայի մոտ, իրենց երկրպագությունը տալիս և Արայի հայրական օրհնանքը ստանալով, նորից թռչում էին Մասիս: ԵՎ նրանց հետ էր Մանի նախահայրը՝ Երկրային Աստված Արին:
Տեսավ Մանը, որ Արայի գահը դատարկ էր և ձյունով ծածկված: Շատ տխրեց նա:
Ապա Մանը զոհ մատուցեց Հայր Արային և ամենազոր Վահագնին ու ձեռքերը պարզած դեպի երկինք, կանչեց:
- Ո՜վ, Հայր Արա՜, չկա ավելի զորավոր հավատ, քան զգալ, որ ես զորավոր հոր զորավոր զավակն եմ: Քեզ եմ դիմում, ո՜վ, Հա՛յր: ԵՎ դու չես կարող չլսել, երբ որդիդ կանչում է քեզ, երբ խնդրում է քեզ, երբ որդիդ Հոր պահանջ ունի, երբ որդիդ նման է քեզ և որին դու Ինքդ ես արարել: Պաշտպանիր քո Երկրային Աստված Արիի Ցեղը, ի փառս քո արարչական բացարձակության: ԵՎ ուղարկիր Արարատ քո զորավոր Որդուն՝ Արի Ցեղի Զորության Աստված Վահագնին, փրկելու աշխարհը Չարի Վիշապի պղծությունից:
ԵՎ լույսի, ջերմության մի հրավառություն բռնկվեց հեռվում, տիեզերական անհունության մեջ: ԵՎ այդ հավերժությունից մի հրեղեն կերպար՝ բոց մազերով, հուր աչքերով մոտենում էր նրան: Հրա՞շք էր դա: Ոչ: Արի Մանը չէր հավատում հրաշքների, բայց նա հավատում էր բնականին, բնական զորությանը: ԵՎ այդ Զորությունը Արևի տեսքով մոտենում էր նրան: ԵՎ կանգնում է նրա դիմաց Արևշող Վահագնը: Փարվում են իրար Վահագն ու Մանը, որպես հավերժից եկող հավերժական հարազատներ:
- Ո՜վ, Արիի արժանավոր ժառա՛նգ, - ասաց Վահագնը, - դու՝ միակ Աստվածը Արիների մեջ, և աստվածավայել քո վարքով Հայր Արայի սերն ես վայելում: Հայր Արան ինձ ուղարկեց քեզ մոտ, որ սնեմ քեզ իմ Զորությամբ և անպարտելիությամբ օծեմ քո բազուկը՝ Չարիների դեմ պատերազմելու համար: Չարիների դեմ դու պիտի կռվես: Ես կռվելու եմ միայն Վիշապի դեմ, քանզի Աստված միայն Աստծո դեմ է կռվում՝ լինի երկնքում, թե Երկրի վրա: Երկնի ու Երկրի ահեղ երկունքով ես ինքս կգամ: Հետևի՛ր այդ երկունքին: Եղեգան փողից բոց է ելնելու: ԵՎ դու Արագածի հազար ու մի գանձերից այդ հրով կռիր քո թուր-կեծակին: Քառասուն օր երկունքն է տևելու: ԵՎ քառասուներորդ օրը, գարնան առաջին Արևով և քո կանչով ես կգամ Արարատ: Դու քո կայծ-թրով Արարատը կմաքրես Չարի Տիտաններից, իսկ ես Վիշապին կսպանեմ և աշխարհը կմաքրեմ նրա պղծությունից:
ԵՎ Վահագնը իր աստվածային լույսով ու ջերմությամբ սնում էր Մանին: Մի զորավոր հրավառություն էր բռնկվում Մանի մեջ՝ հրավառություն կյանքի, հավատի, սիրո, զորության: Աստվածային զորություն էր կուտակվում նրա մեջ: ԵՎ նա ինքը սարսափեց իր զորությունից:
ուցե մահվան զորության երկրպագուները Մանին դիտեին որպես խելագար, որպես անզգա, որպես... Է՜հ, ի՞նչ փույթ Արի Մանին, թե բոլորը հանդիսավոր խոնարհությամբ Մահի փառքն էին հյուսում: Նա չէր ընդունում Մահի գերազանցությունը և արհամարհում էր Մահի սպասավորների տկար վայնասունը: Նա Վահագնի մոտից էր գալիս, Վահագնի հուրն ու ջերմությունն էր բերում: Նա գալիս էր Մահի հետ մենամարտելու, մահին հաղթելու:

Ուխտագիրքը եւ այլ գրականություններ կարող եք կարդալ www.HayAry.org կայքէջից

Ավելացվել է 6 րոպե անց
Մեր պատմությունը եւ մեր արժեհամակարգը, որը հնում գերզարգացած է եղել եւ այսօր շատերի համար անհասկանալի է պետք է մատուցել Հայ եւ ոչ միայն հասարակությանը, եւ հայի պետք է ապրի այդ արժեքներով, որպեսզի նորից վերագտնենք մեր հզորությունը, մենք եղել ենք քաղաքակիրթ ազգ, կարող եմք կրկին դառնալ, իսկ Ուխտագիրքը մեր անցյալի փառահեղ էջերի եւ հոգեւոր արժեքների Գիրք է, ավելի արժեքավոր հայ մարդու համար քան, որեւէ կրոնական գիրք

Darkened
28.06.2007, 19:34
Ես կարդացել եմ, բայց չե՞ս կարծում, որ կարելի էր ավելի լուրջ վերաբերել այս Սուրթ գործին, եվ ասենք Սլակի մասին «լեգենդը» չզետեղել [քանզի այդպիսի լեգենդ, եթե չեմ սխալվում, մինչ վերջին հարյուրամյակը Հայ ժողովուրդը չի ունեցել]: Ընդհանուր առմամբ շատ հետաքրքիր է, նույնիսկ իրականությանը մոտ, կասեի, բայց ... համենայն դեպս՝ փորձը փորձանք չի:

Ասենք եթե փողոցում որեվէ Քյառթ բռնես եվ փորձես նրան այս ուխտագիրքը «հասցնել» ... փահահահա ... նա մինիմում քեզ վրա ղժղժա ;)

Vishapakah
28.06.2007, 22:22
Ապրես Ջավախք ջան, մեծ հաճույքով ամբողջը կարդացի.

Հին հավատքի մարդկանց չնդունելը, գալիս է անտեղյակությունից. Պետք է հնարավորին կերպ տարածել մեր ուսմունքը, որպեսզի անտեղյակությունը չկարողանա էլ հակադրվել մեր պատմական իրողություններին.

Փառք Հայ Աստվածներին.

Darkened
29.06.2007, 10:07
Vishapakah, սիրուն է գրված, նույնիսկ շատ, բայց ի հաշիվ ստեղծագործական մտքի:

Djavaxhq
29.06.2007, 10:31
ՁՈՆ ԱՐԻԻՆ


Ես եմ՝ անհատը Արի Տեսակի՝ իմ Արի Ցեղի մի մասնիկն եմ ես: ԵՎ ես հենց իմ մեջ իմ Ցեղն եմ կրում, Ցեղիս որակներն իմ մեջ են երկնում: Բայց ես չգիտեմ՝ արժանի՞ք է դա, թե՞ լոկ տառապանք: Չէ՞ որ բնական բազմաթիվ Ցեղեր ապրում են մեկտեղ՝ ասուն, ոչ ասուն, շարժուն, ոչ շարժուն, ստեղծող, ոչ ստեղծող... ԵՎ այդ բոլորը նույն երկրի վրա, նույն երկնքի տակ. նույն արևն է բոլորին ժպտում, և նույն աստղերն են օրորում նրանց: Ամենքը իրենց պետքությունն ունեն, ամենքը իրենց զորությունն ունեն՝ նաև Մարդկային Ցեղերը բազում: Այո, բայց ինչո՞ւ, ինչո՞ւ է միայն Արին տառապում բոլորի համար, ինչո՞ւ է միայն Արին արարում: Իսկ մարդկային Ցեղերը Չարի վայելում են լոկ ստեղծածն Արիի ու դեռ... ավերում: Չէ՞ որ Ցեղն Արի՝ Հողի բնակիչ, Մարդկային է նա, նման բազմաթիվ Չարի Ցեղերի: Բայց ինչո՞ւ Արին՝ արարող Որակ, արարչագործության զորություն ունի, և ինչո՞ւ Մարդկային Ոչ Արի Ցեղեր զուրկ են Ստեղծումից: ուցե իսկապե՞ս Արին և Չարին շատ շատ են տարբեր և ունեն նույնիսկ տարբեր ծագումներ:
Փա՜ռք Արիին,
Փա՜ռք Ծագումին:
Հետաքրքիր է՝ ինչո՞ւ է իմ Ցեղը հենց Արի կոչվում: ուցե այդ Արին լոկ անո՞ւն չէ պարզ, այլ արարչագործ Որա՞կ Բնության: ԵՎ իմ Ցեղն այդ Որակը կրո՞ղն է միակ: ԵՎ թե ստեղծագործ Որակ է Արին, և այդ Որակը իմ մեջ եմ կրում՝ Արի՞ եմ կոչվում: ՈՒրեմն այդ Որակը չունեցող Ցեղերը զո՞ւրկ են Ստեղծումից, և նրանք Ոչ Արի՝ Չարի՞ են կոչվում: ԵՎ գուցե Չարին հողածին է լոկ, և Արարչազա՞րմ է Արին իսկապես՝ Արայից սերված Արորդի՞ է նա: ուցե հենց Արան Մայր Արարատում ի՞նքն է արարել իմ Ցեղը Արի: ԵՎ դեռ արարո՞ւմ է անվերջ, անդադար Արի սերունդներ՝ արարում նրանց հենց իր կերպարով ու իր բնությամբ, որ Լինելությունը Ստեղծումո՞վ լցվի, որ իմաստավորվի՞ լույսը արևի, և աստվածային խորհուրդը կյանքի մարդկանց սրտերում անվերջ առկայծի՞: ԵՎ արարչական որակնե՞րն է միշտ նա իմ մեջ սնում անվերջ արարմամբ: ԵՎ արարչական զորությամբ օծված, իմ Ցեղը Արի երկրի զարգացման ընթա՞ցքն է կերտում: ԵՎ ի՞նչ կլիներ Մարդկությունը մեր, եթե չունենար Արի Ցեղն իր մեջ, եթե չունենար Ստեղծումն Արիի:
Փա՜ռք Արիին,
Փա՜ռք Ստեղծումին:
ուցե իսկապե՞ս իմ Ցեղը Արի երկրի ստեղծագործ Որակն է միակ: Բա էլ ինչպե՞ս է, որ երկրի վրա ինչ Հրաշալիք ստեղծված է մինչ այս՝ միայն իմ Արի նախնիք են ստեղծել: ԵՎ ուրիշ ոչ ոք: Եթե մարդկության անունն ենք տալիս, բա մյուս Ցեղերը ի՞նչ են կատարել՝ հազարամյակներ միայն ավիրե՞լ: Թե՞ Չարի են նրանք՝ չեն կարող Ստեղծել: ԵՎ թե Ստեղծողը իմ Ցեղն է միայն՝ նա՞ է հաշվետու Արայի առաջ ամբողջ Մարդկության զարգացման համար: Չէ՞ որ նա ունի Արի Որակներ, և միայն նա է հենց Արի կոչվում: ԵՎ ըստ իր կոչման, իմ Ցեղը Արի հազար ու հազար տարիներ անվերջ աստվածային լույսն է քամում արևից ու մարդկանց բաշխում, Աստվածների շունչը երգի մեջ հյուսված՝ մարդկանց պարգևում, իր ձեռակերտ Հրաշալիքներով՝ վեհացնում նրանց և աստվածային իմաստասիրությամբ՝ փորձում Չարիին մի քիչ մարդացնել: Արին ստեղծում է, Արին՝ կառուցում, Արին՝ հոյակերտ քաղաքներ շինում... ՈՒ չի սրտնեղում, երբ Չարին հաճախ ստեղծածն է քանդում, քանզի Չարիները ստեղծել չգիտեն և միայն ստեղծածը կարող են քանդել: Մանուկների պես՝ որպես խաղալիք Արիի ստեղծածն են քարուքանդ անում: ուցե տեսնելո՞ւ, թե ինչ կա այնտեղ և գուցե քանդելո՞վ են ճանաչում դրանք և ճանաչելով հասո՞ւն են դառնում ու հասկանո՞ւմ են իմաստը դրանց... Թե չլիներ իմ Ցեղը Արի, այս Մարդկությունը ինչպե՞ս պիտ ապրեր՝ Չարի Ցեղերը էլ ի՞նչը քանդեին, ինչպե՞ս զարգանային: Չարիներն այնժամ կավերեին իրար և ավերելով կկորչեին անդարձ:
Փա՜ռք Արիին,
Փա՜ռք Չարիին:
Հետաքրքիր է՝ ի՞նչ խորհուրդ ունի Բնությունն իր մեջ, որ արարող Ցեղի հետ մեկտեղ պահում է նաև չարարող Ցեղեր: ուցե իսկապե՞ս Բնությանն է պետք Չարին ավերող հենց այդ Որակով: Ինչո՞ւ չէ: Չէ՞ որ ես էլ՝ մի բնություն, իմ ստեղծագործ բջիջներն ունեմ: Բայց ի՞նչ կլինի, եթե ես հանկարծ ամեն մի տեսած, ամեն մի լսած ու ստեղծագործած անմոռաց հիշեմ՝ ես անպայման կխելագարվեմ: Չէ՞ որ ամեն ինչ հիշել չի լինի: Մոռանալն էլ անհրաժեշտ է ինձ: ԵՎ բնականից ունեմ ես նաև բազում ավիրող չարի բջիջներ: ՈՒրեմն բազում Ցեղերը Չարի Մարդկությանն են պետք հենց այդ Որակով: Չարին, քանդելով ստեղծածն Արիի, ստիպում է նրան միշտ նորը ստեղծել: Եթե չլինեին Ցեղերը Չարի, և միայն Արին ստեղծեր ու ստեղծեր՝ ո՞ւր կհասներ նա: Նա կհագենար, նա կլճանար ու էլ չէր զգա ստեղծելու պահանջ: ՈՒ Մարդը երբեք էլ չէր զարգանա: ՈՒստի թե Արին Որակն է Ստեղծող, ապա Չարին էլ՝ Մոռացման Որակ, հույժ անհրաժեշտ է Մարդկության համար, բայց անհրաժեշտ է համաչափի մեջ: Թե համաչափությունը երբևէ խախտվի, Մարդկությունն, անշուշտ, խիստ կվնասվի: Թե Չարին չափից ավել զորանա, և Արին թուլանա չափից ավելի՝ Չարին ահավոր ավեր կգործի. նա այնուհետև ոչ թե կքանդի, այլ՝ կկործանի: ԵՎ Մարդկությունը կհիվանդանա՝ նա կկորցնի հիշողությունը իր: Չէ՞ որ բազմաթիվ Չարիների դեմ մի Արի Ցեղն է միայն արարում: Իսկ արարչական Ստեղծումի համար պետք է, որ Արին զորավոր լինի:
Փա՜ռք Արիին,
Փա՜ռք Զորությանը:
Արարելու համար զորություն է պետք: Առանց զորության էլ ի՞նչ արարում: Թե Արին միակ Ցեղն է արարող՝ պիտի Չարիից զորավոր լինի, որ կարողանա հա՛մ սիրով արարել և հա՛մ էլ արարող սերը պաշտպանել: Թե Սեր չունենա՝ ինչպե՞ս կարարի: Թե զորություն իր մեջ չունենա՝ ինչպե՞ս պաշտպանի Սերը արարման: Թե Արին չզգա Որակն իր Ցեղի, թե իր բնական նյարդը նա չզգա և չզգա նաև Ինքն Արային՝ էլ ի՞նչ Զորություն, էլ ի՞նչ արարում: Թե Արին չզգա իր ծագումն անգամ, էլ ո՞նց զորանա Ցեղն Արիական, ո՞նց զարգացնի մարդկությունը այս: ԵՎ դեռ ավելին՝ թե Արին փորձի իր արարչական Զորությունը հենց Չարիի Զորության աղբյուրից սնել և ստրուկը դառնալ Չարիի ՈՒժին, Չարիի Աստծուն պաշտել, ծնրադրել և ամենանվաստ ստորացման գնով այդ Չարի Աստծո գութը աղերսել՝ էլ ի՞նչ Զորություն, էլ ի՞նչ արարում:
Արարումը միշտ էլ ոչ արարումից զորեղ է լինում: ԵՎ որպես Արի, ես շատ եմ զորեղ Չարի Աստծուց: Նա ինձ ի՞նչ Աստված, երբ ինքս եմ աստված՝ Արայից սերված Արորդի եմ ես. ես Աստվածամարդ եմ և ես Զորություն սնվում եմ միայն իմ Արարչից: Ես զորանում եմ իմ իսկ Զորությամբ, միայն Արայի Արարչագործությունն իմ մեջ կրելով, միայն ինձանով զգալով Արային՝ իմ Վահագնով...
Փա՜ռք Արիին,
Փա՜ռք Վահագնին:

Ուխտագիրքը եւ այլ գրականություններ կարող եք կարդալ www.HayAry.org կայքէջից

Dyutazn
06.09.2008, 10:57
Ուխտագիրքը եւ այլ գրականություններ կարող եք կարդալ www.HayAry.org կայքէջից

Որոշ գրքեր կարդացել եմ,բայց մեծամասնությունը,նկարներով գրքերը հնարավոր չե կարդալ,քաշել,սրանից հետևություն կարող ես ու ՍԼԱԿ ԿԱԿՈՍՅԱՆԻ <<ՈՒխտագիրք Արորդյաց>>,և ուրիղ նմանատիպ գրքերը Word Document ֆորմատով քցես այստեղ:

Արեն
12.12.2009, 21:14
Ո Ւ Ղ Ե Ր Ձ


Ո՜վ, Արի Հա՛յ, ի՞նչ Չարի Աստված, երբ ի՛նքդ ես աստված՝ Արայից սերված Արորդի՛ ես դու, Աստվածամա՛րդ ես դու, բոլոր մարդկային Ցեղերի մեջ միակ արարող զորությո՛ւնն ես դու և Արայի Որդի Վահագն Աստծո Սիրո, Զորության ճառագո՛ւմն ես դու:
Էլ ի՞նչ ես որոնում քեզանից դուրս - զորությո՞ւն՝ զորությունը քո մեջ է. հավա՞տ՝ հավատը քո մեջ է. սե՞ր՝ սերը քո մեջ է. իմաստությո՞ւն՝ իմաստությունը քո մեջ է: Հրաշալի էա՛կ ես դու, ո՜վ, Արի Հա՛յ:
Բայց դեռ ինչքա՞ն, ինչքա՞ն դու քեզ չճանաչես, դեռ ինչքա՞ն դու քեզ մերժես: Դեռ ինչքա՞ն դու ապրես ուրիշի կենսագրությամբ և դեռ ինչքա՞ն դու խարխափես հոգևոր թմրության մեջ՝ գոհ քեզ պարգևված անտոհմիկ որբի խղճուկ վիճակից:
Դու երբևէ չե՞ս նայել Արեգակին՝ ո՛չ մայրամուտի, այլ արշալույսի՛ Արեգակին և նրա ճառագայթների անհուն ծովի մեջ չե՞ս փորձել տեսնել քեզ, քո սկիզբը և խորհել, թե ո՞վ ես դու, ո՞րտեղից ես գալիս, ի՞նչ ծագում ունես:
Արիական ծագում ունես դու, ո՜վ, Արի Հա՛յ, որ Արայից է գալիս. անարատ արյուն ունես դու, որ Արայից է հոսում քո երակներում. ազնիվ դիմագիծ ունես դու, որ Արայից ես ժառանգել. աստվածային զորություն ունես դու, որ արտացոլումն է Արայի էության:
ԵՎ դու դեռ կասկածո՞ւմ ես քեզ: ԵՎ կարծում ես, թե քո ծագումը կորե՞լ է անդարձ, որ օտարներից քո գոյության հաստատումն ես մուրում:
Բայց Արայի կամքով՝ ոչ մի բնական չի կորչում երբեք: Քո ծագումն էլ՝ բնական, չի կորել անհետ: Այն պահպանվել է հարյուրամյակներ և պահպանվել է դարձյալ հենց քո՛ մեջ:
ԵՎ Հայր Արայի կամքով ու Ամենազոր Վահագնի հովանավորությամբ, քո ծագումը պեղվում է հենց քո՛ միջից և վերադարձվում է քեզ, որ միանաս, ձուլվես նրան ու ամբողջացնես էությունը քո:
Մտի՛ր նրա մեջ, ո՜վ, Արի Հա՛յ, գնա՛ քո հավերժության խորքը, մինչև քո առաջին նախնիները, միացի՛ր նրանց, ապրի՛ր նրանց հետ, բոցավառվի՛ր նրանց աստվածային ջերմությամբ, օծվի՛ր նրանց կենաց արևով և ապա փառաբանի՛ր Հայր Արային ու Մայր Անահիտին այն աստվածային Շնորհի համար, որ տրված է քեզ՝ լինել Արի Հա՛յ, լինել աստվածամա՛րդ, լինել Արորդի՛:


ՍԼԱԿ ԿԱԿՈՍՅԱՆ

Հայաստանի Գերագույն Քրմապետ











Վ Ա Հ Ա Գ Ն Ի Ծ Ն Ո Ւ Ն Դ Ը


ԵՐԿՆԵՐ ԵՐԿԻՆ, ԵՐԿՆԵՐ ԵՐԿԻՐ,
ԵՐԿՆԵՐ ԵՎ ԾՈՎՆ ԾԻՐԱՆԻ,
ԵՐԿՆ Ի ԾՈՎՈՒՄ ՈՒՆԵՐ ԵՎ ԶԿԱՐՄՐԻԿՆ ԵՂԵԳՆԻԿ:
ԸՆԴ ԵՂԵԳԱՆ ՓՈՂ ԾՈՒԽ ԵԼԱՆԵՐ,
ԸՆԴ ԵՂԵԳԱՆ ՓՈՂ ԲՈՑ ԵԼԱՆԵՐ,
ԵՎ Ի ԲՈՑՈՒՅՆ ՎԱԶԵՐ ԽԱՐՏՅԱՇ ՊԱՏԱՆԵԿԻԿ:
ՆԱ ՀՈՒՐ ՀԵՐ ՈՒՆԵՐ,
ԱՊԱ ԹԵ ԲՈՑ ՈՒՆԵՐ ՄՈՐՈՒՍ
ԵՎ ԱՉԿՈՒՆՔՆ ԷԻՆ ԱՐԵԳԱԿՈՒՆՔ:


Ցնծա՛ բյուրվիշապ Արարատ Աշխա՛րհ՝ փրկության Աստված Վահա՜գն է գալու: Գալու է Չարի Վիշապին սպանելու և Մեծ Ջրհեղեղով Երկիրը լվալու Վիշապի պղծությունից: Գարուն է բերելու Վահագն Աշխարհում, Երկրի վրա՝ նոր պատմություն, իսկ Արարատում՝ նոր տարեգրություն:






ԽՈՍՔ ԵՐԱԽՏԻՔԻ

Հազա՜ր - հազա՜ր նվիրում մեր Հայր Արային,
Հազա՜ր - հազա՜ր ժպիտ Մայր Անահիտին,
Հազա՜ր - հազա՜ր փառք Հրե Վահագնին,
Հազա՜ր - հազա՜ր սեր Չքնաղ Աստղիկին,
Հազա՜ր - հազա՜ր բարև Արտավազդ Միհրին,
Հազա՜ր - հազա՜ր երդում Սուրբ Նախնիներին...

Որ հազա՜ր - հազա՜ր արևով օծված,
Որ հազա՜ր - հազա՜ր օրհնությամբ կնքված,
Որ հազա՜ր - հազա՜ր հայտնությամբ սնված
ԵՎ Արարչական կամքով արարված
ՈՒԽՏԱԳԻՐՔՆ ԱՐՅԱՑ՝ ոգու վեհություն,
Հանց Կենաց Խորհուրդ մեզ են կտակում:


Շարունակելի

:oԿնքահորս Քեռու՝Քրմապետի ՈՒխտագիրքը՝:oապշեցի,որ այստեղ գտա:
Կարեն Արորդի:

Rhayader
15.12.2009, 20:24
Կարդացել եմ, անգրագետ ու ապուշ ֆենտեզի է: Իրենից ներկայացնում է պսևդոարիական հորինվածքի, աստվածաշնչի, հետքրիստոնեական շրջանի հայկական առասպելաբանության, անտիսեմիտիզմի ու նյուէյջերականության սինթեզ: Մասնավորապես, Թորգոմին մեկը մեկի քսերոքսել են Մեծ Մհերից, Հայկին՝ Դավթից, և այլն: Բավականին զվարճացա կարդալուց (2003 թվականին էր այդ արժանահիշատակ դեպքը):

Pagan_Angel
15.12.2009, 20:55
լիովին համամիտ եմ քեզ հետ

Elmo
15.12.2009, 21:23
Մոդերատորական: Կներեք անհամապատասխան բաժնում բացված թեման ժամանակին չփակելու համար: Փակվում է: