PDA

Դիտել ողջ տարբերակը : Հարցեր քահանային

Էջեր : 1 [2] 3

Baobab
02.02.2008, 18:08
Աղանդների առկայությունը նորություն չի ցավոք նաև մեր երկրում: Բայց, ըստ իս, այդ շարքերն են լրացնում չքավորները, կրթական թերևս ցածր մակարդակ ունեցող անհատները /թեև հնարավոր են բացառություններ/: հիմա, մտածում եմ ինչ անել փրկել մեր մի բուռից էլ քիչ հայերին...անկեղծ ասած տեղյակ չեմ իրականցվող բոլոր քայլերին, բաըց վճառական քայլերի կարիք կա, հատկապես գրավել չքավորների ուշադրությունը, այո՛, դրամական հատկացումների ճանապարհով...չգիտեմ...մեծ հաճույքով կմասնակցեի այդ գործընթացին... ԱՄԵՆ:hi

Ambrosine
02.02.2008, 21:01
Հարգելի Տեր Հայր, քանի որ չէիք նկատել իմ հարցերը, մեջ եմ բերում`
Հարգելի Տեր Շմավոն:)
Չեք կարծում, որ ժամանակն է, որ եկեղեցում պսակադրվելիս աղջկան <<Հնազանդ ես?>> հարցնելու փոխարեն հարցնեն <<Համաձայն ես?>>: Միթե դա կնոջ իրավունքների ոտնահարում չէ?:think Չէ որ այս դեպքում տղամարդուն տրվում է գերապատվություն, նա <<տեր>> է և ունի գերիշխող դիրք:bad

Ավելացվել է 2 րոպե անց
Իսկ կարմիր խնձորի իրողությունը? Դա եկեղեցուց եկած ավանդույթ է, թե դեռ հեթանոս շրջանից? Արդյոք դա պարտադիր է?

dvgray
11.02.2008, 09:45
Հարգելի Տեր Հայր

Սայաթ-Նովա պողոտայում, մի ռեկլամային վահանակի վրա հայտնվել է քահանայի /կարծեմ քահանայի անունը Շահեն է/ մեծադիր նկարը:
Ինչպես հասկանալա սա: Նորամուծությու՞ն, ռեկլամային հնա՞րք,... թե՞ մի այլ բացատրություն ունի սա:
Շնորհակալություն:

Sunny Stream
11.02.2008, 12:37
Օրհնեցեք, Տեր Հայր :)
Ես մի փոքրկ, գրաբարի հետ կապված, հարց ունեմ. հետևյալ աղոթքում`

Պահապան զամենայնի Քրիստոս,
Աջ քո հովանի լիցի ի վերայ իմ ի գիշեր և ի տվեն,
ի նստիլ ի տանն, ի գնալ ի ճանապարհն,
ի ննջել և ի հառնել, զի մի երբեք սասանեցայք,
և ողորմյա քո արարածոց և ինձ` բազմամեղիս. Ամեն:
Խնդրում եմ, բացատրեք, թե ինչ է նշանակում մուգ գույնով նշված մասը:
Կանխավ շնորհակալություն:
Օրհնեցեք:)

Belka
14.02.2008, 13:13
Հարգելի Տեր Հայր արդեն 2 տարի է ինչ Ես կորցնում եմ Ինձ հարազատ մարդկանց:
Պատարագի վերջում լսել եմ, որ մահացած մարդկանց հոգեհանգստ համար հոգևորականները աղոթում են:
ՈՒզում եմ իմանալ դա երբ է լինում:
Կանխավ շնորհակալ եմ:

Mamlo divan
09.04.2008, 16:01

Քանի որ Տեր Շմավոնը համակարգչի հետ կապված խնդիրներ ունի, որոշ հարցերի պատասխաններ ես ինքս ձեզ կտամ:
Հանգուցյլաների հոգու հանգստության համար մենք բոլորս աղոթում ենք` լինի դա տանը, թե եկեղեցում: Սակայն պետք է իմանալ, որ եկեղեցում հատուկ հոգեհանգստյան կարգ կա: Այն կատարվում է Ս. Պատարագի ավարտին յուրաքանչյուր կիրակի կամ եթե շաբաթվա մեջ Ս. Պատարագ է մատուցվում, որի ավարտին կրկին կարելի է հոգեհանգիստ պատվիրել: Դրա համար անհրաժեշտ է նախապես դիմել հոգևորականին: Նա համապատասխան գրանցում կկատարի: Այնուհետև պետք է մասնկացել Ս. Պատարագին, որից հետո հոգևորականը համապատասխան աղոթքներ կընթերցի և կտա Ձեզ մի թուղթ, ուր նշված է հանգուցյալի կամ հանգուցյալների անուն, ազգանունները և նշխար: Դուք այն կտանեք և կդնեք հանգուցյալի շիրիմին: Բացի այդ կարելի է պատվիրել նաև մասնավոր հոգեհանգստյամ կարգ ձեզ հարմար օրի և ժամի: Այս դեպքում ևս հոգևորականի հետ պետք է նախապես պայմանավորվածություն ձեռք բերել: Հոգեհանգստյան կարգ կատարվում է նաև եկեղեցական 5 տաղավար /մեծ/ տոների հաջորդ օրը` Մեռելոց հիշատակության օրերին: Տաղավար տոներն են Ս. Ծնունդը, Ս. Հարությունը, Պայծառակերպության /Վարդավառ/, Մարիամ Աստվածածնի Վերափոխման /Խաղողօրհնեք/ և Խաչվերաց /Սուրբ Խաչ/: Այդ տոների հաջորդ օրերը հատուկ հոգեհանգստյան պատարագ է մատուցվում և եկեղեցիներում սեղաններ են տեղադրվում, ուր կարող եք հանգուցյալների տվյալները թողնել: Եկեղեցական տոների մասին կարող եք ընթերցել Արարատյան Հայրապետական թեմի կայքում հետևյալ հասցեով http://www.araratian-tem.am/holidays.php?id=10&lang=A

Ավելացվել է 9 րոպե անց

Հարգելի Տեր Հայր

Սայաթ-Նովա պողոտայում, մի ռեկլամային վահանակի վրա հայտնվել է քահանայի /կարծեմ քահանայի անունը Շահեն է/ մեծադիր նկարը:
Ինչպես հասկանալա սա: Նորամուծությու՞ն, ռեկլամային հնա՞րք,... թե՞ մի այլ բացատրություն ունի սա:
Շնորհակալություն:

Վահանակին Տեր Շահեի հայտնվելը շատ պարզ բացատրություն ունի: Եթե հիշում եք այս տարի հունվարի 21-ին մենք նշեցինք երիտասարդների արագահաս բարեխոս Ս. Սարգսի տոնը: Ինչպես հայտնի է, տոնը մարդկանց մեջ տարածելու և էլ ավելի ժողովրդական դարձենլու նպատակով Արարատյան Հայրապետական թեմը վերջին տարիներին բազմաթիվ միջոցառումներ իրականացրեց` սիրո վերաբերյալ համերգային ծրագրեր, պատմվածքների, նկարչության, ֆոտոռեպորտաժի մրցույթներ, ցուցահանդես-վաճառքներ համապատասխան հուշանվերներով, բազմաթիվ հեռուստա և ռադիովիկտորինաներ և այլն: Եթե նկատել եք, Ձեր նշված վահանակների վրա գրված է, որ այն նվիրված է Երիտասարդների արագահաս բարեխոս Ս. Սարգսի տոնին: Բազմաթիվ այլ միջոցառումներին զուգահեռ նման վահանակները և նույն վահանակների հեռուստա և ռադիոտարբերակները ևս միջոց են` մարդկանց իրենց ազգային տոների մասին որևէ տեղեկատվություն փոխանցելու:

Second Chance
11.04.2008, 09:07
Հարգելի Տեր Հայր հոգեհանգստի մասին կարդալուց հարց ծագեց -ինչ նպատակով է այն կատարվում, և ընդհանրապես ինչ իմաստ ունի մահացածների համար աղոթելը ,երբ նրանց համար արդեն ամեն բան որոշված է…

նախապես շնորհակալություն

dvgray
11.04.2008, 15:17
Հարգելի Տեր-Հայր
Մեր եկեղեցին ու՞նի արդյոք Կաթողիկոսին իր նիստ ու կացի, եկեղեցու ավանդույթները ու սրբությունները խախտելու դեպքում պաշտոնանկ անելու ընթացակարգ:
Եթե ունի, ապա ինչպե՞ս է այն իրականացվում:
Եվ երբևէ նման բան եղե՞լ է հայկական եկեղեցու պատմության մեջ, թե՞ Կաթողիկոսի պաշտոնը իրականում ցմահ է /այսինքն մնում է միայն, որ ինքը մահանա... կամ՝ "մահանա" ;)/:
Հարգանքներով

Լ.յ.ո.վ.
11.04.2008, 23:35

Ես էլ կուզենայի կարդալ էս հարցի պատասխանը, եթե հնարավոր է Հարգելի Տեր Հայր:

Ներսես_AM
12.04.2008, 00:21
Հարգելի Տեր Հայր մի հարց եմ ուզում ձեզ ուղղել ինչի առթիվ իմ վրդովմունքը շատ մեծ է: Այս օրերին պարզեցի որ ոչ միայն ես եմ այդ կարծիքին:
Ինչպես ընդունել այն փաստը որ Գարեգին Բ-ն նախագահի ձեռնադրման արարողության =ամանակ «Հայր մերը» ծայրից ծայր կարդաց թղթից ու ոչ մի վայրկյան հայացքը թղթից չբարձրացրեց դեպի տեսախցիկը: Իմ և շատերի մոտ այն տպավորությունն է առաջացել որ նա անգիր չգիտի աղոթքը, ինչը ըստ իս անհարիր երևույթ է եկեղեցու համար:

Կանխավ շնորհակալ եմ:

Vahagn_IV
12.04.2008, 02:10
Հարգելի Տեր-Հայր
Մեր եկեղեցին ու՞նի արդյոք Կաթողիկոսին իր նիստ ու կացի, եկեղեցու ավանդույթները ու սրբությունները խախտելու դեպքում պաշտոնանկ անելու ընթացակարգ:
Եթե ունի, ապա ինչպե՞ս է այն իրականացվում:
Եվ երբևէ նման բան եղե՞լ է հայկական եկեղեցու պատմության մեջ, թե՞ Կաթողիկոսի պաշտոնը իրականում ցմահ է /այսինքն մնում է միայն, որ ինքը մահանա... կամ՝ "մահանա" ;)/:
Հարգանքներով
+1, միացա:hands

Ter Hayr
22.04.2008, 13:51

Աստված օրհնի Ձեզ բոլորիդ , սիրելի ակումբցիներ.
Ձեր ներողամտությունն եմ հայցում հարգելիներս, որ հարցերին ուշացումով եմ պատասխանում: Եւ այսպես: Հայ Առաքելական եկեղեցին ունի հետևյալ սահմանակարգը. երբ հայրապետը կամ կաթողիկոսը ինչ-ինչ քայլեր է կատարում, որոնց պատճառով եկեղեցին կարող է դեպի վարդապետական շեղումների գնալ և ընդունել այլ վարդապետություն: Այսինք դավանաբանական սխալի դեպքում: Այդ պարագայում հրավիրվում է եպիսկոպոսական մեծ ժողով, ուր քննարկվում է այդ հարցը, որից հետո նոր եթե ժողովը գալիս է այդ եզրակացության, կաթողիկոսը հռչակվում է պաշտանանկ, և 6 ամիս հետո կայանում է կաթողիկոսական նոր ընտրություններ Ազգային եկեղեցական ժողովի ժամանակ:
Սակայն այս ամենը վստահ եմ երբևէ չի կիրառվի, քանի որ մեր բոլոր կաթողկոսները եղել են և կլինեն եկեղեցու և ազգի նվիրյալներ:
Չեմ ուզում դրանում վստահ լինել, սակայն այս հարցով բոլոր հետքրքրվողների գրեթե բոլորի մոտ առկա էր ներքին ինչ-որ չարություն: Հանեք դա ձեր մեջից և աղոթող եղեք բոլոր իշխանավորների համար, թե աշխարհիկ, թե հոգևոր:

Օրհնությամբ ` Տեր Շմավոն քահանա Ղևոնդյան

Dayana
22.04.2008, 14:05
Բարև ձեզ Տեր Հայր։
Ես մի փոքրիկ հարց ունեմ։ Ես սուրբ գրքում մի հատված եմ կարդացել, որտեղ բացատրվում է, որ մահից հետո ոչ ոք չի ունենում կին կամ ամուսին, քանի որ Հոգին "սեռ" չունի։

Եթե խնդրեմ մի փոքր ավելի մանրամասն կասե՞ք այս մասին :oy

Մտահոգ
22.04.2008, 14:10
[QUOTE=Ter Hayr;781814],
Սակայն այս ամենը վստահ եմ երբևէ չի կիրառվի, ՔԱՆԻ ՈՐ ՄԵՐ ԲՈԼՈՐ ԿԱԹՈՂԻԿՈՍՆԵՐԸ ԵՂԵԼ ԵՆ և կլինեն եկեղեցու և ազգի նվիրյալներ:
[COLOR="Blue"][I][B]Օրհնությամբ ` Տեր Շմավոն քահանա Ղևոնդյան

հարգելի Տեր Հայր, մի հարց, միայն խնդրում եմ սա ներքին չարությանս չվերագրել: Սա ուղղակի որպես հարց: Բոլոր կաթողիկոսները սաելով դուք իսկապես նկատի ունեիք բոլոր կաթողիկոսներին, թե դա ուղղակի երիտասարդությանը մեր մի քանի անփառունակ կաթողիկոսների մասին տեղեկություններ չհայտնելու ու նրանց մոտ ինչ-ինչ կասկածներ չարթնեցնելու միգուցե արդարացված "հնարք":
Ինչեվե մի հարց եվս
Եզր Ա Փառաժկերտցի կաթողիկոսին նույնպես համարում եք եկեղեցու եվ ազգի նվիրյալ՞
իսկ Պետրոս Գետադարձին՞
Կանխավ շնորհակալություն

Մտահոգ
30.04.2008, 16:34

ՁԱՅՆ ԲԱՐԲԱՌՈՅ ՅԱՆԱՊԱՏԻ, ՊԱՏՐԱՍՏ ԱՐԱՐԷՔ ԶՃԱՆԱՊԱՐՀ ՏԵԱՌՆ, ԵՒ ՈՒՂԻՂ ԱՐԱՐԷՔ ԶՇԱՒԻՂՍ ՆՈՐԱ

Ambrosine
09.05.2008, 21:51
Հարգելի Տեր Հայր, այսօր Ար-ի եթերում դիտեցի <<Կրթություն ցպահանջ>>-ը, որի հյուրերից էիք դուք: Իհարկե շատ հարցեր առաջացան, որ ժամանակի պատճառով ավելի ուշ կգրեմ: Միայն մի հրատապ հարց, որ ինձ հուզում է. ինչ հիմունքներով է Կրթության նախարարությունը ուսուցիչներին այդքան մեծ արտոնություններ տալիս, ըստ որոնց ուսուցիչը այժմ պետք է դաստիարակի աշակերտին, բայց միևնույն ժամանակ թույլատրում, որ դպրոցում դասավանդեն եհովայի վկաներ?

Մտահոգ
09.05.2008, 22:36

իզուր պատասխանի հույսեր չփայփայես.... արդեն մի քանի շաբաթ է "դասն հոգեւորաց"
այստեղից հեռացել են, հավանաբար զայրացած մեր ներքին չարությամբ պայմանավորված հարցերի հետ:

Ambrosine
09.05.2008, 23:02
իզուր պատասխանի հույսեր չփայփայես.... արդեն մի քանի շաբաթ է "դասն հոգեւորաց"
այստեղից հեռացել են, հավանաբար զայրացած մեր ներքին չարությամբ պայմանավորված հարցերի հետ:

Էդ դեռ առաջին հարցն էր, շատ հարցեր են առաջացել: Բայց վստահ եմ, որ կպատասխանեն:)

Մելիք
09.05.2008, 23:27
Հարգելի Տեր Հայր, այսօր Ար-ի եթերում դիտեցի <<Կրթություն ցպահանջ>>-ը, որի հյուրերից էիք դուք: Իհարկե շատ հարցեր առաջացան, որ ժամանակի պատճառով ավելի ուշ կգրեմ: Միայն մի հրատապ հարց, որ ինձ հուզում է. ինչ հիմունքներով է Կրթության նախարարությունը ուսուցիչներին այդքան մեծ արտոնություններ տալիս, ըստ որոնց ուսուցիչը այժմ պետք է դաստիարակի աշակերտին, բայց միևնույն ժամանակ թույլատրում, որ դպրոցում դասավանդեն եհովայի վկաներ?
Մաս չլինելով "հոգեւորաց դասի" այնուամենայնիվ կհամարձակվեմ կարծիքս հայտնել:
Ուսուցիչը ինչ որ նոր հատուկ արտոնագրով չի, որ դաստիարակում է աշակերտին, ուսուցիչները աշակերտներին դաստիարակել են դեռ անհիշելի ժամանակներից:
Իսկ Եհովայի վկներին արգելել դպրոցում դասավանդել, նախարարությունը իրավունք չունի, քանի որ այդ կազմակերպության գործունեությունը Հայաստանում արգելված չէ, իսկ մնան պարագայում այդ կազմակերպության անդամներին դասավանդելն արգելելը կլինի խտրականությն ուղիղ դրսևորում:
Արգելելու փոխարեն հարկավոր են այլ` օրինական ու ավելի գործուն մեթոդներ, ինչը և արվում է: Օրինակ համալսարանում աստվածաբաններ պատրաստելը, որոնք հետագայում պետքե զբաղվեն դպրոցներում երեխաների կոնկրետ հոգևոր կրթությամբ ու դաստիարակությամբ, կամ պոպուլյար ֆորումում երիտասարդության մեջ ուղղադավան քրիստոնեության քարոզչություն կատարելը:
Ցավոք, ինչպես մեզ մոտ ընդունված է, մեզանից շատերը նախընտրում են անտեսել ամեն դրականը, և զբաղվել զուտ ինքնանպատակ քննադատությամբ` ի միջի այլոց գովազդելով սեփական ուղեղի հնարավորությունները:

Ambrosine
09.05.2008, 23:37

Հա, էլի դաստիարակել են երեխաներին, բայց հիմա ինչ-որ օրենք կա /2007թ. ընդունված/, որով, ինչպես ԿԳ նախարարի խորհրդական Նվարդ Մանասյանը ասաց, ուսուցիչը դադարում է լինել մասնագիտություն, վերածվում է կոչման, չի լինելու միայն վարժապետ, այլ իրեն տրված հնարավորությունների շրջանակում կրթելու է երեխաներին որպես մեր երկրի նվիրյալներ...: Ու անընդհատ նշում էր, որ այս ամենի հիմքում ընկած են քրիստոնեական պատվիրանները, դե ես էլ հարցնում էի, թե այս պարագայում ինչքանով արդյունավետ կլինի եհովայի վկա ուսուցիչ-դաստիարակ ունենալը;)

Vahagn_IV
10.05.2008, 10:54
կլինի խտրականությն ուղիղ դրսևորում:

:D
Եվ օրհնեց կաթողիկոսն մեղավորին: Եվ քառասունքը նշեց 37-րդ օրը...

Ramzes
10.05.2008, 15:37
Բարև ձեզ, ինձ շատ է հետաքրքրում, թե ինչպես է հայոց եկեղեցին վերաբերվում ավետարանականներին, դա աղանդ է համարվում, թե ոչ:Ինչ դիրքորոշում կա նրանց հետ կապված:

Second Chance
13.05.2008, 14:09
իզուր պատասխանի հույսեր չփայփայես.... արդեն մի քանի շաբաթ է "դասն հոգեւորաց"
այստեղից հեռացել են, հավանաբար զայրացած մեր ներքին չարությամբ պայմանավորված հարցերի հետ:
Չհասկացա:think ինչու ՞են հեռացել, դա լու՞րջ է

Ambrosine
13.05.2008, 16:52
Չհասկացա:think ինչու ՞են հեռացել, դա լու՞րջ է

Ոչ, ինձ նման բան չեն ասել: Ուղղակի երկար ժամանակ է` բացակայում է: Ենթադրում եմ` շատ զբաղված է Տեր Հայրը

dvgray
14.05.2008, 07:13
Հարգելի Տեր-Հայր

Կուզենայի իմանալ ձեր կարծիքը այս հոդվածի վերաբերյալ

http://rnd.cnews.ru/liberal_arts/philosophy/news/top/index_science.shtml?2007/07/06/257864#1

Հնարավո՞ր է այստեղ նկարագրվածը:
Եվ եթե այո, ապա ի՞նչ բացատրություն ունի սրան հոգեվորականը:

Հ.Գ. Հույսով եմ կգտնեք ժամանակ և կկարդաք այս հոդվածը:

Mamlo divan
26.05.2008, 15:18
Չհասկացա:think ինչու ՞են հեռացել, դա լու՞րջ է

Սիրելի ակումբցիներ,
Տեր Հայրը վիրահատվել է: Այդ իսկ պատճառով վերջին շրջանում չի կարողացել ակտիվորեն մասնկացել կայքի քննարկումներին: Նա խոստացավ, որ մեկ շաբաթից կվերսկի հարցերի պատասխանել: Եթե ունեք այլ հարցեր, թողեք ձեր հարցերն էջի վրա, և Տեր Հյարը կանդրադառնա բոլոր հուզող թեմաներին:

Dayana
26.05.2008, 15:44

Առողջություն Տեր Շմավոնին :) շուտ ապաքինվի ու միանա մեզ, մենք լիքը հարցեր ունենք :)

Գաղթական
08.06.2008, 06:40
Նախ՝ ցանկանամ շուտափույթ ապաքինում Տեր Հորը:

Ինձ հուզում է հետևյալ հարցը.
Մի քանի լուրջ պրոբլեմներ, հակառակ ցանկությանս, ինձ ստիպում են որոշում կայացնել՝ ամուսնանալ օտար Եկեղեցում.. ամենայն հավանականությամբ՝ Կաթոլիկ..

Չնայած շատերի "ա դե եկեղեցին եկեղեցի է էլի.."-ի՝ ինձ սա խորապես մտահոգում է..

Փորձում եմ ինքս ինձ հանգստացնել այն հույսով, որ երբևէ անպայման կունենամ հնարավորություն վերադառնալ Հայաստան, և, այն ժամանակ, անպայման կդիմեմ Հայ քահանային Հայ Եկեղեցում Հայաստանում՝ օրհնել ընտանիքս և կատարել ամուսնական ծիսակատարություն:

Հարցս հետևյալն է՝ արդյո՞ք սա չի համարվի "կրոնական ուղղությունների միախառնում"..
և արդյո՞ք նման դեպքն ընդունելի է..

Նախապես շնորհակալ եմ պատասխանի համար:

Գաղթական
09.07.2008, 05:43
Նախ՝ ցանկանամ շուտափույթ ապաքինում Տեր Հորը:

հիմա ինչա եղել՝ չզլանամ ու նորից ցանկանամ շուտափույթ ապաքինում Տեր Հորը..

Ambrosine
09.07.2008, 12:51
հիմա ինչա եղել՝ չզլանամ ու նորից ցանկանամ շուտափույթ ապաքինում Տեր Հորը..

Ինչքան գիտեմ արդեն ապաքինվել ա:)

Astrid
11.07.2008, 21:51
Մոմավառությունը ընդհանրապես իրենից յուրորինակ մի նվիրատվություն է ներկայացնում: Դու քո արդար վաստակից գնում որոշ քանակությամբ մոմ և վառում ես ` դրանով լուսավորելով եկեղեցին և նաև ֆինանսապես աջակցելով վերջինիս, քանի վոր եկեղեցու բյուջեն հիմնականում ձևավորվում է նմանօրինակ կերպով: ժամանակաին երբ չկար էլեկրտական հոսանք մարդիկ այդպես էին լուսավորում եկեղեցիները աղոթքների և Պատարագների ժամանակ:

Հարգելի Տեր Հայր,
ցավալիորեն շատ լուրջ խնդիր է Հայաստանում աղանդավորական զանազան շարժումները, բայց Հայ Առաքելական Եկեղեցին բավականաչափ ու ճիշտ կերպով դրան չի արձագանքուն: Մարդիկ ավելի հակված են անիմաստ մոմավառության, մատաղ անելու, մանուկներին մկրտելու ուղղությաբ: Բայց եկեղեցիներում կիրակի օրերին մատչելի ձևով չի մատուցվում Աստծո խոսքը, այլ ուղղակի պատարագի արարողությունն է արվում մարդկանց անհասկանալի գրաբարով, չէ որ Աստվածաշունչը գեղարվեստական գիրք չէ ու բազում հարցեր են առաջանում, երբ այն վերցնում ես և ուզեւմ ես կարդալ ու նաև այն, որ խորհրդդային միությունից շատ վատ ժառանգություն ենք ստացել: Շատերը գաղափար չունեն թե Քրիստոսը ինչ է արել Նա մարդկության համար, կամ էլ տարբեր աղանդավորական խմբերում սխալ ու վտանգավոր ինֆորմացիա են ստանում: Բայց առանց բացառությամբ բոլորի մոտ մի օր հարց է առաջանում, բոլորը մի օր Աստծուն են պնտրում: Ես Հայ Առաքելական Եկեղեցու մեջ հզոր, բայց չօգտագործվող ուժ եմ տեսնում. մարդիկ շատ հեշտությամբ կլսեն Հայ Առաքելական Եկեղեցու հոգևորականի, բայց երբ եկեղեցի ես մտնում հոգևորականները իրենց պարտքը համարում են միայն շարժուձևի մասին են ասում, ընդ որում շատ՜ կոպիտ, օրինակ՝ ինչու գլխաշոր չես կրում, բայց ոչ Աստծո խոսքը:
Դուք ինչպե՞ս եք վերաբերվում այս հարցին:
Ներեցք խիստ խոսքերիս համար: Բայց սիրտս ցավում է այն մարդկանց համար, որոնք անտեղի կորելու են:

Tanamasi
11.07.2008, 22:12
Իսկ ինձ հետաքրքրում է՝ արդյոք Հուդդան մեր եկեղեցով սրբերի շարքն է դասված, կաթոլիկների մոտ կարծես այդես է, չէ՞։

Second Chance
17.07.2008, 12:27
Հարգելի Տեր Հայր հոգեհանգստի մասին կարդալուց հարց ծագեց -ինչ նպատակով է այն կատարվում, և ընդհանրապես ինչ իմաստ ունի մահացածների համար աղոթելը ,երբ նրանց համար արդեն ամեն բան որոշված է…

նախապես շնորհակալություն

Հարգելի Տեր Հայր Դուք այդպես էլ չպատասխանեցիք իմ հարցին:(

lili-4
31.07.2008, 19:21
Նախօրոք ասեմ, որ ոչ բոլոր գրառումներն եմ կարդացել, և եթե կրկնվեմ, կներեք: Շատ հարցեր կան, որոնց պատասխանը ցավոք չեմ կարողանում գտնել: Բոլորը չէ, որ հիմա կգրեմ, միայն մեկի համար կցանկանայի բացատրություն լսել: Ասեմ, որ սա ոչ թե մտացված հակառակվել է, այլ իսկապես ուզում եմ համոզիչ պատասխան լսել: Հիմա հարցս. մի թաղման արարողությոն ժամանկ լսում էի հոգևորականի աղոթքը, այն է, որ հող էինք, հող կդառնանք, կմաքրվենք երկրային մեղքերից և կհամբարձվենք (իհարկե բառացի չեմ կարող ասել և կներեք, եթե ինչ որ բան ճիշտ չեմ հիշում): Հիմա իմ հարցը, ստացվում է, որ Աստված մարդուն հողից կերտելով՝ ի սկզբանե գիտեր, որ նա մեղք է գործելու, պատժվելու և անմահության իրավունքից զրկվելու է, իսկ դրան նորից արժանանլու համար պետք է մահանա, մարմինը նորից վերածվի հողի , հետո հոգին համբառնի: Եթե այո, ապա ինչի՞ համար էր այս փորձությունը, հնարավոր չէ՞ր ստեղծել կատարյալ, իսկ եթե ոչ, ուրեմն Աստված ի զորու չէ՞ր կանխատեսել, այդ դեպքում ու՞ր մնաց ամենազորը:
Երևի շատ խառը գրեցի, չգիտեմ, բայց շատ կցանկանայի այս հարցիս պատասխանը իմանալ…

I love love
17.08.2008, 20:44
Ինձ շատ հետաքրքիր է իմանալ, թե ինչ նշանակություն ունի նորապսակներին օրհնելիս նրանց գլխին թագեր դնելու խորհուրդը: Նախապես շնորհակալություն:

Moon
17.08.2008, 23:24
Ուրախ եմ, որ այսպիսի թեմա կա։ Ես դրա կարիքը շատ ունեմ։ Ես կուզենայի իմանալ
1.որն է տարբերությունը կաթոլիկ, ուղղափառ և առաքելական եկեղեցիների միջև։
2. Որն է տարբերություն ավետարանչական և մեր առաքելական եկեղեցիների միջև(գիտեմ, որ ավետարանչականը աղանդ է համարվում)։

nenesys
19.08.2008, 03:53
Աստծո գոյության մասին մոտ մինչև մեր թվարկությունը բազմաթիվ "ապացույցներ" կաին , իսկ հենց վոր մարդկությունը սկսեց կտրուկ զարգանալ էլ ոչ մի ապացույցներ չեն հայտնվում, վորովհետև դրանք այն ժամանակ տարածում էր եկեղեցին որը այն ժամանակ պարզապես ամբողջությամբ հիմնված էր ստի ու արյան վրա, և հին եկեղեցու անհետանալուց հետո կարծես թե անհետացավ նաև աստված. ինչով կբացատրեք դա?

ars83
20.08.2008, 12:44
Ուրախ եմ, որ այսպիսի թեմա կա։ Ես դրա կարիքը շատ ունեմ։ Ես կուզենայի իմանալ...

Այստեղ կա դրա մասին՝ http://mypriest.araratian-tem.am/showquest.php?id=50
(ճիշտ է, բառացիորեն նույն հարցերը չեն, բայց իմաստը մոտ է)

1.որն է տարբերությունը կաթոլիկ, ուղղափառ և առաքելական եկեղեցիների միջև։
Արդյո՞ք փրկության միակ ուղին Հայ Առաքելական Եկեղեցին է: Այդ դեպքում ի՞նչ դեր ունեն կաթոլիկ և ուղղափառ եկեղեցիները:

Հայաստանում բնակվող հայ հավատացյալի՝ Սբ. Գրիգոր Լուսավորչի սերնդի համար, Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին միակն է: Պատահում է, որ հայ մարդը ծնվում է օտար վայրում, որտեղ Հայ Եկեղեցի չկա: Նա ստիպված քրիստոնեական մեկ այլ ուղղության հետևորդ է դառնում: Կաթոլիկները և ուղղափառները Հայ Առաքելական Եկեղեցու քույր եկեղեցիներն են: Հայ Եկեղեցին Հիսուս Քրիստոսին ընդունում է որպես մարմնացած Աստված: Կաթոլիկ և ուղղափառ ուղղությունները քննարկում են Քրիստոսի մարդկային և Աստվածային էության հարցերը: Մենք ընդունում ենք նրանց կողմից արված մկրտությունը, որովհետև այդ եկեղեցիները առաքելահիմն են: Մեր ազգին տրված աստվածային շնորհը՝ հավատը, կայացել է Հայ Առաքելական Եկեղեցու միջոցով: Աստծու միածին որդին` Հիսուս Քրիստոս, իր էջքով Վաղարշապատում` Ս. Էջմիածնի հիմադրումով, հաստատեց հայ ժողովրդի հավատի կենտրոնը և կաթողիկոսական աթոռը: Հայ ժողովուրդը Ս. Գ. Լուսավորչի հավատի տեսիլքով, Աստծո կողմից տրված հավատով շաղկապված է Առաքելական Ս. եկեղեցուն: Ս. Էջմիածինն Աստծո կողմից մեզ տրված հավատի մշտանորոգ և կենսատու աղբյուրն է:
Հարցին պատասխանեց առաջնորդանիստ Ս. Սարգիս եկեղեցու հոգևոր հովիվ Տ.Շահե քահանա Հայրապետյանը:

2. Որն է տարբերություն ավետարանչական և մեր առաքելական եկեղեցիների միջև(գիտեմ, որ ավետարանչականը աղանդ է համարվում)։
Արդյո՞ք Հայ Եկեղեցու համար վավերական է բողոքական ուղղությունների` մասնավորապես Հայ Ավետարանական եկեղեցու կատարած մկրտությունը:

Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին ընդունում է ռուս ուղղափառ և կաթոլիկ եկեղեցիների կողմից կատարված մկրտությունը: Դրանք Հայ Առաքելական Եկեղեցու քույր եկեղեցիներն են: Հայ Եկեղեցուն քույր են համարվում այն եկեղեցիները, որոնք հիմնվել են առաքյալների կողմից: Օրինակ Հռոմի եկեղեցին հիմնել են Պողոս և Պետրոս առաքյալները, ռուս ուղղափառ եկեղեցին հունադավան է: Հայ ավետարանական եկեղեցին, ի տարբերություն առաքելահաստատ եկեղեցիների, մեռոն չի օգտագործում մկրտություն անելիս: Բացի այդ, շատ կարևոր մի հանգամանք ևս. Հայ ավետարանական եկեղեցին արևմուտքում սկիզբ առած Մարթին Լութերի այլադավան հոսանքի շարունակությունն է:

Ներսես_AM
20.08.2008, 18:14
վերջերս պարզեցի որ կնքվելուց հետո մինչև մեռոնից դուրս գալը ամուսինները չեն կարող սեռական հարաբերություններ ունենալ, իբր մեղք են գործում իսկ; Հիմա հարց ինչ է մկրտվելուց առաջ կարելի էր «մեղք» գործել: կնքվելուց հետո ոչ, իսկ 3 օր անց նորից կարելի է՞ :o

Moon
20.08.2008, 18:38

Շնորհակալություն ինֆորմացիայի համար։)

Մտահոգ
26.08.2008, 20:38

Կարդում եմ Տեր Շահեի պատասխանները ու ակամայից հիշում որ այս հարգարժան քահանան ուղղակի չէր կարող մարտի մեկի զոհերին չանվանել "այսպես կոչված անմեղ զոհեր"... չըմբռնելով որ ըստ քրիստոնեության չեն կարող լինել մեղավոր զոհեր, հիմա արդեն չեմ զարմանում քանի որ եթե Հայ Եկեղեցու քահանան չգիտի որ Ուղղափառ ու Կաթոլիկ եկեղեցիները Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու քույր եկեղեցիներ ՉԵՆ ՀԱՄԱՐՎՈՒՄ, դրա համար ընդամենը պետք էր կարդացած լինել Մաղաքիա Օրմանյանի "Հայ Եկեղեեցու պատմություն"-ը կամ Եզնիկ եպս. Պետրոսյանի "Հայ եկեղեցու պատմությունը" , Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու ՔՈՒՅՐ ԵԿԵՂԵՑԻՆԵՐ ԵՆ ՀԱՄԱՐՎՈՒՄ Ասորվոց Եկեղեցին, Ղպտի Եկեղեցին, Մալաբար Եկեղեցին ու Եթովպական Եկեղեցին, սրանք համարվում են ՔՈՒՅՐ ԵԿԵՂԵՑԻՆԵՐ կամ նույնադավան եկեղեցիներ.. ցավալի է որ Ս.Սարգիս եկեղեցու հոգևոր հովիվը այսքանը չգիտի..:(
իսկ այն որ Հռոմի Եկեղեցու հիմադրմանը մասնակցել է նաև Պողոս Առաքյալը՝ պատկանում է վերջին տասամյակի Ընդհանրական Եկեղեցու պատմության երևի ամենասենսացիոն հայտնագործությունն է...:)

ars83
27.08.2008, 10:59
Ուղղափառ ու Կաթոլիկ եկեղեցիները Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու քույր եկեղեցիներ ՉԵՆ ՀԱՄԱՐՎՈՒՄ
Մտահոգ ջան, Կաթոլիկը, ասենք չի համարվում (չնայած կա Հայ Առաքելական Կաթոլիկ եկեղեցի, եթե չեմ սխալվում), բայց Ուղղափառն է՞լ չի համարվում։ Ռուս Ուղղափառ եկեղեցու ներկայիս առաջնորդն իր հարցազրույցներից մեկում Հայ Առաքելական Եկեղեցին քույր եկեղեցի էր հայտարարում, մենք իրանց չէ՞ :think

Մտահոգ
27.08.2008, 11:44

ars83 ջան, մեր ԱՍԵՆՔՈՎ չի, որ ասենք՝ ասենք կաթոլիկը չի համարվում, ասենք ուղղափառը համարվում է, մեկն էլ կասի ասենք Վերջին սրբերի եկեղեցին էլ ա համարվում..Նորից եմ կրկնում դա ըստ դավանաբանության ընդունված է ինձանից, քեզանից ու Տեր Շահեից շա՜՜՜տ առաջ, որ Հայկական Առաքելական Եկեղեցու Քույր Եկեղեցիներ համարվում են վերոհիշյալ եկեղեցինները: Հայ Առաքելական Կաթոլիկ Եկեղեցի ՉԿԱ, կա Հայ Կաթողիկե Եկեղեցի, որն է Հայ կաթոլինների Եկեղեցին , ունեն իրենց Կաթողիկոս պատրիարքը, ի հոգևորս ենթարկվում են Հռոմի Պապին, նստավայրը Զմառռի, Լիբանան: Ռուս Ուղղափառ Եկեղեցու առաջնորդը չգիտեմ ինչ է հայտարարել , բայց եթե համարենք որ բոլորս եղբայրներ ու քույրեր ենք Ի Քրիստոս, ուրեմն ճիշտ է ասել, չնայած միայն այն փաստը որ Ռուս Ուղղափառ Եկեղեցին չի ընդունում մեր Եկեղեցում Մկրտյալ հավատացյալին, ու կատարում է կրկնակի մկրտություն, դա միայն խոսում է այն մասին որ նրանք իսկապես մեր Եկեղեցին չեն համարում Քույր Եկեղեցի: Չնայած մեծ ցանկության դեպքում կարող ես իրանց էլ համարել Քույր Եկեղեցի , եթե իհարկե իմ ու քո համարելը ինչ որ բան նշանակում է տվյալ հարցում:

Ավելացվել է 8 րոպե անց

Այստեղ կա դրա մասին՝ http://mypriest.araratian-tem.am/showquest.php?id=50
(ճիշտ է, բառացիորեն նույն հարցերը չեն, բայց իմաստը մոտ է)

Արդյո՞ք փրկության միակ ուղին Հայ Առաքելական Եկեղեցին է: Այդ դեպքում ի՞նչ դեր ունեն կաթոլիկ և ուղղափառ եկեղեցիները:

Հայաստանում բնակվող հայ հավատացյալի՝ Սբ. Գրիգոր Լուսավորչի սերնդի համար, Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին միակն է: Պատահում է, որ հայ մարդը ծնվում է օտար վայրում, որտեղ Հայ Եկեղեցի չկա: Նա ստիպված քրիստոնեական մեկ այլ ուղղության հետևորդ է դառնում: Կաթոլիկները և ուղղափառները Հայ Առաքելական Եկեղեցու քույր եկեղեցիներն են: Հայ Եկեղեցին Հիսուս Քրիստոսին ընդունում է որպես մարմնացած Աստված: Կաթոլիկ և ուղղափառ ուղղությունները քննարկում են Քրիստոսի մարդկային և Աստվածային էության հարցերը: Մենք ընդունում ենք նրանց կողմից արված մկրտությունը, որովհետև այդ եկեղեցիները առաքելահիմն են: Մեր ազգին տրված աստվածային շնորհը՝ հավատը, կայացել է Հայ Առաքելական Եկեղեցու միջոցով: Աստծու միածին որդին` Հիսուս Քրիստոս, իր էջքով Վաղարշապատում` Ս. Էջմիածնի հիմադրումով, հաստատեց հայ ժողովրդի հավատի կենտրոնը և կաթողիկոսական աթոռը: Հայ ժողովուրդը Ս. Գ. Լուսավորչի հավատի տեսիլքով, Աստծո կողմից տրված հավատով շաղկապված է Առաքելական Ս. եկեղեցուն: Ս. Էջմիածինն Աստծո կողմից մեզ տրված հավատի մշտանորոգ և կենսատու աղբյուրն է:
Հարցին պատասխանեց առաջնորդանիստ Ս. Սարգիս եկեղեցու հոգևոր հովիվ Տ.Շահե քահանա Հայրապետյանը:

Արդյո՞ք Հայ Եկեղեցու համար վավերական է բողոքական ուղղությունների` մասնավորապես Հայ Ավետարանական եկեղեցու կատարած մկրտությունը:

Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին ընդունում է ռուս ուղղափառ և կաթոլիկ եկեղեցիների կողմից կատարված մկրտությունը: Դրանք Հայ Առաքելական Եկեղեցու քույր եկեղեցիներն են: Հայ Եկեղեցուն քույր են համարվում այն եկեղեցիները, որոնք հիմնվել են առաքյալների կողմից: Օրինակ Հռոմի եկեղեցին հիմնել են Պողոս և Պետրոս առաքյալները, ռուս ուղղափառ եկեղեցին հունադավան է: Հայ ավետարանական եկեղեցին, ի տարբերություն առաքելահաստատ եկեղեցիների, մեռոն չի օգտագործում մկրտություն անելիս: Բացի այդ, շատ կարևոր մի հանգամանք ևս. Հայ ավետարանական եկեղեցին արևմուտքում սկիզբ առած Մարթին Լութերի այլադավան հոսանքի շարունակությունն է:

ars83 ջան, հլը նայի ու կարդա ուշադիր, նշածս նախադասությունները ուղղակի մտքի փայլատակման "գոհար" ներ են, իսկ վերջին ԱՅԼԱԴԱՎԱՆ ածականը Լութերի սկզբնավորած Բողոքական Հոսանքին ուղղակի խոսում է մտքի հեղինակի կամ Պատմությանը բացարձակ անծանոթ լինելու համ հայերենին չտիրապետելու մասին: քրիստոնեանները չեն կարող համարվել այլադավաններ, բողոքականությունը քրիստոնեական ուղղություն է, հավանաբար միայն Տեր Շահեն է նրանց համարում այլադավաններ...
Խորենացու Ողբի հոգևորականությանը վերաբերվող մասը հիշեցի:)

ars83
10.09.2008, 18:13
Խորենացու Ողբի հոգևորականությանը վերաբերվող մասը հիշեցի:)
Այդ ստեղծագործությունը որևէ տեղ համացանցում կա՞։

Annushka
09.10.2008, 16:03
Ինչպե՞ս պետք է դուրս գալ եղեկեցուց, դեմքով դեպի խորա՞նը, թե սովորական շրջվել և գնալ: Եվ ինչո՞ւ: Լսել եմ, որ սխալ է, երբ եկեղեցուց ետ-ետ են դուրս գալիս....ասում են այդպես մենք կրկնում ենք սատանայի ճանապարհը.. նա է այդպես վարվել, երբ նրան վտարել են տաճարից, որտեղ դրված է եղել Հիսուսի մարմինը: Ինձ հետաքրքիր է իմանալ քահանայի, եկեղեցականի պատասխանն ու մեկնաբանությունը:

Ռեդ
09.10.2008, 16:07

Ես լսել եմ որ մենակ կնքվածներն են "պարտավոր" այդպես ետ-ետ դուրս գալ

Anhavat
09.10.2008, 16:43
Տեր Հայր Դուք հավատու՟մ եք աստծուն:
Զարմանալի է

keyboard
09.10.2008, 17:41
Ինչպե՞ս պետք է դուրս գալ եղեկեցուց, դեմքով դեպի խորա՞նը, թե սովորական շրջվել և գնալ: Եվ ինչո՞ւ: Լսել եմ, որ սխալ է, երբ եկեղեցուց ետ-ետ են դուրս գալիս....ասում են այդպես մենք կրկնում ենք սատանայի ճանապարհը.. նա է այդպես վարվել, երբ նրան վտարել են տաճարից, որտեղ դրված է եղել Հիսուսի մարմինը: Ինձ հետաքրքիր է իմանալ քահանայի, եկեղեցականի պատասխանն ու մեկնաբանությունը:

Եկեղեցուց դուրս գալուց և առհասարակ՝ խորանին, մեջքով չեն կանգնում, դա զուտ հավատքի և հարգանքի նշան է: Ուշադրություն դարձրեք, երբ հոգևորականները անցնում են խորաի կողքով, թեքվում են, խոնարվում, խաչանկքում և շարունակում շանապարհը: Դա հարգանքի նշան է և Աստծուն խոնար լինելու: Ոչ ոք և առհասարակ քրիստոնեություն կրոնում ոչ մի բռնություն և պարտադրանք չկա, դա յուրաքանչյուրի սեփական հայացողությունն է:
Ի՞նչ է նշանակում սատանայի ճանապարհ, սատանան եկեղեցում և առհասարակ Աստծո կողքին ճանապարհ չունի:
Հուսով եմ կարողացա սպառիչ պատասխանել հարցիդ:

Ես լսել եմ որ մենակ կնքվածներն են "պարտավոր" այդպես ետ-ետ դուրս գալ

Ոչ ոք պարտավոր չէ, դա ցանկության, հարգանքի, հավատքի նշան է: Այդպես կարող է անել ցանկացածը, անկախ կրոնից, մկրտված «կնքված» լինելուց և այլն:

Rammstein
11.10.2008, 23:04
Ոչ ոք պարտավոր չէ, դա ցանկության, հարգանքի, հավատքի նշան է: Այդպես կարող է անել ցանկացածը, անկախ կրոնից, մկրտված «կնքված» լինելուց և այլն:

Որ պարտադիր չէ, համաձայն եմ, ես դեռ կասեի չի կարելի այդպես դուրս գալ, քանի որ այդպես դուրս եկողները խանգարում են ուրիշներին։ Դուրս գալու ձեւը ոչ մի կապ չունի հավատքի կամ հարգանքի հետ։

Ambrosine
12.10.2008, 01:21
երեխեք, էս թեման, խնդրում եմ, երկխոսության մի վերածեք, մինչ Տեր Հայրը գա;)
ուղղակի դրեք ձեր հարցերը

Ter Hayr
16.10.2008, 12:21
Հարգելի Տեր Հայր Դուք այդպես էլ չպատասխանեցիք իմ հարցին:(

Եւս մեկ անգամ ողջունում եմ բոլոր ակումբցիներին և ուրախ եմ,որ կրկին կարողանում եմ ձեր հետ շփվել այս կայքի շնորհիվ: Մասնավոր հարգանքերս Աստղին:
Հարգելի Արմինա:
Իսկ ո?վ ասաց, որ հանգուցյալների համար ամեն ինչ վերջացած է: Համաձայն մեր եկեղեցու, և առհասարակ քրիստոնյա եկեղեցու վարդապետությանը, մարդը մահվանից հետո չի անէանում: Ի սկզբանե մարդը ստեղծվել է անմահության համար: Սակայն մեղքի պատճառով մարդը զրկվումէ այդ անմահությունից և Աստծո հրամանը նրա համար դառնում է հետևյալը` հող էիր և հող կդառնաս: Եւ մարդը սկսեց ապրել որոշակի տարիներ` երկար կամ կարճ: Բայց այս ամենը վերաբերվում է միայն մարդու մարմնին: Հոգին, որ կենդանություն է պարգևում մարմնին, չզրկվեց այդ անմահությունից: Ժառանգում է այդ անմահությունը մարմնի ֆիզիկական մահվանից հետո: Այսինքն մարմնի մահը դառնում է հոգու համար ազատագրում այդ կապանքներից /քանի որ մարմինը մեղավոր լինելով հանդերձ մշտապես դեպի չարը հակում ունենալու պատճառով կարող է կորստյան մատնել հոգուն/: Մահվանից հետո հոգին անմիջապես դրախտ կամ դժոխք չի ժառանգում: Այն փոխադրվում է մի վայր, որը մենք կոչում ենք Աբրահամի գոք, կամ հոգիների կայան: Այդ վայրը դուրս է ժամանակից: Եւ այնտեղ բնականաբար չի կարող լինել սպասել կամ չսպասել հասկացողությունը: Մարդկային հոգիներն այնտեղ մեր ըմբռնումով <<սպասում են>> Քրիստոսի երկրորդ գալստյանը և Ահեղ Դատաստանին, ուր յուրաքանչյուրն իր արժանիքը պետք է ստանա` հավիտենական կյանք կամ հավիտենական տանջանք: Եւ այստեղ է, որ գալիս եմ հարցիդ բուն գաղափարին: Մենք մեր մշտական աղոթքներով և հոգենահնգիստներով դառնում ենք խնդրողներ մարդկային հոգու կամ հոգիների փրկության համար, որպեսզի Աստված ների կամ մեղմ վերաբերվի Դատաստանի ժամանակ, որպեսզի մեր խնդրանքներով և Իր գթասրտությամբ և արդարությամբ Աստված մոտենա նրանց Ահեղ Դատաստանի ժամանակ: Այդպես ենք մենք արտահայտում մեր սերը հանգուցյալներևի նկատմամբ, և այդպես էլ իրականում պետք է այն արտահայտենք, այլ ոչ թե գերեզմանների վրա բազմահազարանոց կոթոներ կառուցելով:
Կայքի մյուս հարցերին կանդրադառնամ վաղը կամ մյուս շաբաթվա սկզբին:
Աղոթաբար` Տեր Շմավոն քահանա:

Ավելացվել է 3 րոպե անց

Այստեղ կա դրա մասին՝ http://mypriest.araratian-tem.am/showquest.php?id=50
(ճիշտ է, բառացիորեն նույն հարցերը չեն, բայց իմաստը մոտ է)

Արդյո՞ք փրկության միակ ուղին Հայ Առաքելական Եկեղեցին է: Այդ դեպքում ի՞նչ դեր ունեն կաթոլիկ և ուղղափառ եկեղեցիները:

Հայաստանում բնակվող հայ հավատացյալի՝ Սբ. Գրիգոր Լուսավորչի սերնդի համար, Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին միակն է: Պատահում է, որ հայ մարդը ծնվում է օտար վայրում, որտեղ Հայ Եկեղեցի չկա: Նա ստիպված քրիստոնեական մեկ այլ ուղղության հետևորդ է դառնում: Կաթոլիկները և ուղղափառները Հայ Առաքելական Եկեղեցու քույր եկեղեցիներն են: Հայ Եկեղեցին Հիսուս Քրիստոսին ընդունում է որպես մարմնացած Աստված: Կաթոլիկ և ուղղափառ ուղղությունները քննարկում են Քրիստոսի մարդկային և Աստվածային էության հարցերը: Մենք ընդունում ենք նրանց կողմից արված մկրտությունը, որովհետև այդ եկեղեցիները առաքելահիմն են: Մեր ազգին տրված աստվածային շնորհը՝ հավատը, կայացել է Հայ Առաքելական Եկեղեցու միջոցով: Աստծու միածին որդին` Հիսուս Քրիստոս, իր էջքով Վաղարշապատում` Ս. Էջմիածնի հիմադրումով, հաստատեց հայ ժողովրդի հավատի կենտրոնը և կաթողիկոսական աթոռը: Հայ ժողովուրդը Ս. Գ. Լուսավորչի հավատի տեսիլքով, Աստծո կողմից տրված հավատով շաղկապված է Առաքելական Ս. եկեղեցուն: Ս. Էջմիածինն Աստծո կողմից մեզ տրված հավատի մշտանորոգ և կենսատու աղբյուրն է:
Հարցին պատասխանեց առաջնորդանիստ Ս. Սարգիս եկեղեցու հոգևոր հովիվ Տ.Շահե քահանա Հայրապետյանը:

Արդյո՞ք Հայ Եկեղեցու համար վավերական է բողոքական ուղղությունների` մասնավորապես Հայ Ավետարանական եկեղեցու կատարած մկրտությունը:

Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին ընդունում է ռուս ուղղափառ և կաթոլիկ եկեղեցիների կողմից կատարված մկրտությունը: Դրանք Հայ Առաքելական Եկեղեցու քույր եկեղեցիներն են: Հայ Եկեղեցուն քույր են համարվում այն եկեղեցիները, որոնք հիմնվել են առաքյալների կողմից: Օրինակ Հռոմի եկեղեցին հիմնել են Պողոս և Պետրոս առաքյալները, ռուս ուղղափառ եկեղեցին հունադավան է: Հայ ավետարանական եկեղեցին, ի տարբերություն առաքելահաստատ եկեղեցիների, մեռոն չի օգտագործում մկրտություն անելիս: Բացի այդ, շատ կարևոր մի հանգամանք ևս. Հայ ավետարանական եկեղեցին արևմուտքում սկիզբ առած Մարթին Լութերի այլադավան հոսանքի շարունակությունն է:

Ուրախալի է, որ մեր կայքին հղում եք կատարում: Ձեզ ասեմ, որ Արարատյան թեմի կայքերն այժմ գործում են www.araratian-tem.am և www.qahana.am հասցենեորվ ավելի հարուստ բովանդակությամբ: Այցելեք, կարդացեք, քննարկեք, հարցեր ուղղեք: Սիրով կպատասխանենք:
Հարգանքով` Մամլո դիվան:

Նորմարդ
16.10.2008, 14:05
Հարգելի Տեր Հայր, կարդալով մեջբերված հարցը և պատասխանը իմ մոտ մի այլ հարց ծագեց, միգուցե նրա պատասխանը ևս կա Արարատյան թեմի կայքում, սակայն խնդրում եմ հնարավորության դեպքում իմ հարցին պատասխանել այստեղ:

Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին ընդունում է ռուս ուղղափառ և կաթոլիկ եկեղեցիների կողմից կատարված մկրտությունը:

Իսկ արդյոք մեր քույր եկեղեցիները ընդունում ե՞ն մեր եկեղեցու մկրտությունը:

Կանխավ շնորհակալություն:
Հարգանքներով`
Նորմարդ:

Ներսես_AM
16.10.2008, 14:34
վերջերս պարզեցի որ կնքվելուց հետո մինչև մեռոնից դուրս գալը ամուսինները չեն կարող սեռական հարաբերություններ ունենալ, իբր մեղք են գործում իսկ; Հիմա հարց ինչ է մկրտվելուց առաջ կարելի էր «մեղք» գործել: կնքվելուց հետո ոչ, իսկ 3 օր անց նորից կարելի է՞ :o

Խնդրում եմ պատասխանել նաև այս հարցին։ Շնորհակալություն

dvgray
17.10.2008, 07:08
Տեր Հայր
Հարցս վերաբերվում է շարունակականությանը…
Փորձեմ այն ձևակերպել :think
Բնությունը, տիեզերքը շարունակական է:
Աստված նույնպես պետք է որ լինի մի ինչ - որ "Շարունակական շղթայի" մասնի, կամ սկիզբ, կամ ???…
Արդյո՞ք կարելի է համարել մարդուն Աստծո անմիջական շարունաություն:
Այդ դեպքում ինչպե՞ս բացատրել չափազանց մեծ տարբերությունը Աստծո և Մարդու միջև:
Իսկ եթե ոչ, ապա շղթայի ի՞նչ մասնիկներ են ընկած Աստծո և Մարդու արանքում

Շնորհակալություն պատասխանի համար

Second Chance
17.10.2008, 09:54
Եւս մեկ անգամ ողջունում եմ բոլոր ակումբցիներին և ուրախ եմ,որ կրկին կարողանում եմ ձեր հետ շփվել այս կայքի շնորհիվ: Մասնավոր հարգանքերս Աստղին:
Հարգելի Արմինա:
Իսկ ո?վ ասաց, որ հանգուցյալների համար ամեն ինչ վերջացած է: Համաձայն մեր եկեղեցու, և առհասարակ քրիստոնյա եկեղեցու վարդապետությանը, մարդը մահվանից հետո չի անէանում: Ի սկզբանե մարդը ստեղծվել է անմահության համար: Սակայն մեղքի պատճառով մարդը զրկվումէ այդ անմահությունից և Աստծո հրամանը նրա համար դառնում է հետևյալը` հող էիր և հող կդառնաս: Եւ մարդը սկսեց ապրել որոշակի տարիներ` երկար կամ կարճ: Բայց այս ամենը վերաբերվում է միայն մարդու մարմնին: Հոգին, որ կենդանություն է պարգևում մարմնին, չզրկվեց այդ անմահությունից: Ժառանգում է այդ անմահությունը մարմնի ֆիզիկական մահվանից հետո: Այսինքն մարմնի մահը դառնում է հոգու համար ազատագրում այդ կապանքներից /քանի որ մարմինը մեղավոր լինելով հանդերձ մշտապես դեպի չարը հակում ունենալու պատճառով կարող է կորստյան մատնել հոգուն/: Մահվանից հետո հոգին անմիջապես դրախտ կամ դժոխք չի ժառանգում: Այն փոխադրվում է մի վայր, որը մենք կոչում ենք Աբրահամի գոք, կամ հոգիների կայան: Այդ վայրը դուրս է ժամանակից: Եւ այնտեղ բնականաբար չի կարող լինել սպասել կամ չսպասել հասկացողությունը: Մարդկային հոգիներն այնտեղ մեր ըմբռնումով <<սպասում են>> Քրիստոսի երկրորդ գալստյանը և Ահեղ Դատաստանին, ուր յուրաքանչյուրն իր արժանիքը պետք է ստանա` հավիտենական կյանք կամ հավիտենական տանջանք: Եւ այստեղ է, որ գալիս եմ հարցիդ բուն գաղափարին: Մենք մեր մշտական աղոթքներով և հոգենահնգիստներով դառնում ենք խնդրողներ մարդկային հոգու կամ հոգիների փրկության համար, որպեսզի Աստված ների կամ մեղմ վերաբերվի Դատաստանի ժամանակ, որպեսզի մեր խնդրանքներով և Իր գթասրտությամբ և արդարությամբ Աստված մոտենա նրանց Ահեղ Դատաստանի ժամանակ: Այդպես ենք մենք արտահայտում մեր սերը հանգուցյալներևի նկատմամբ, և այդպես էլ իրականում պետք է այն արտահայտենք, այլ ոչ թե գերեզմանների վրա բազմահազարանոց կոթոներ կառուցելով:
Կայքի մյուս հարցերին կանդրադառնամ վաղը կամ մյուս շաբաթվա սկզբին:
Աղոթաբար` Տեր Շմավոն քահանա:

Հարգելի ՏԵր Հայր շատ ուրախ եմ Ձեր վերադարձի համար:), շնորհակալ եմ նաև , որ հարցս անպատասխան չթողեցիք, բայց՝

Մահվանից հետո հոգին անմիջապես դրախտ կամ դժոխք չի ժառանգում: Այն փոխադրվում է մի վայր, որը մենք կոչում ենք Աբրահամի գոք, կամ հոգիների կայան: սրա հետ համաձայն եմ, բայց մի վերապահումով Աբրահամի Գոգ տեղափոխվում են միայն ճշմարիտ հավատացյալները/փրկվածները ( չէ , որ աղքատ Ղազարոսն էր Աբրահամի գոգում, իսկ հարուստի համար այլևս հույս չկար նրա համար այլընտրանք գոյություն չուներ)
Մենք մեր մշտական աղոթքներով և հոգենահնգիստներով դառնում ենք խնդրողներ մարդկային հոգու կամ հոգիների փրկության համար, որպեսզի Աստված ների կամ մեղմ վերաբերվի Դատաստանի ժամանակ, որպեսզի մեր խնդրանքներով և Իր գթասրտությամբ և արդարությամբ Աստված մոտենա նրանց Ահեղ Դատաստանի ժամանակ: Հետևաբար այս խնդրանքները ինչ որ կերպ չէն կարող փոխել Աստծո դատավճիռը, Աստվածաշնչում որևէ տեղ նշված չէ նման փոխհատուցման մասին, եթե այդպես լիեր հենց հարուստի ու Ղազարոսի պատմոեւթյան մեջ որևէ կերպ կնշվեր այդ մասին, բայց ի հակառակ դրան ողջ աստվածաշնչում խոսվում է ետ դարձի մասին որ մարդիկ ետ դառնան իրենց չար ճանապարհներից քանի դեռ ուշ չի .... այսինքն մենք ենք որոշում մեր ետմահու ճակատագիրը քանի դեռ կենդանի ենք....

ՈՒրեմն մնում է ենթադրել ,որ դա ընդհամենը սրտահովանք է մահացածների հարազատների համար , բայց ոչ ավել:(

Ter Hayr
23.10.2008, 14:42
Հարգելի Տեր Հայր, կարդալով մեջբերված հարցը և պատասխանը իմ մոտ մի այլ հարց ծագեց, միգուցե նրա պատասխանը ևս կա Արարատյան թեմի կայքում, սակայն խնդրում եմ հնարավորության դեպքում իմ հարցին պատասխանել այստեղ:

Իսկ արդյոք մեր քույր եկեղեցիները ընդունում ե՞ն մեր եկեղեցու մկրտությունը:

Կանխավ շնորհակալություն:
Հարգանքներով`
Նորմարդ:

Ողջույններս բոլորիդ:
Դավանաբանորեն այդպես էլ պետք է լինի: Սակայն մենք տեղեկություններ ունենք, որ օրինակ Ռուս Ուղղափառ եկեղեցին երբմեն, և մշտապես Վրաց Ուղղափառ եկեղեցին վերամկրտում են մեր եկեղեցում մկրտված անձանց: Սա ճիշտ չէ: Քանի որ երբևիցե Հայ Առաքելական եկեղեցին նման քայլերի չի դիմում: Ավանդական և առաքելական ծագում ունեցող այլ եկեղեցիների հավատացյալները մշտապես կարողցել են հաղորդություն ստանալ մեր եկեղեցում: Ասեմ ավելին, կարող է նաև կնքահայր լինել: Հավատամքի մեջ գրված է, որ մենք հավատում ենք մեկ մկրտության: Սակայն այս ամենը չի վերաբերվում աղանդավարոկան որևէ կազմակերպության: Եթե հայորդին գնացել է ինչ-որ մի նման կազմակերպություն և լինելով չմկրտված Հայ Առաքելական եկեղեցում, այնտեղ է <<մկրտվել.., դա չի նշանակում, որ նա իրոք մկրտվել է: Եւ եթե նա դարձի գա, ապա Հայ եկեղեցին մեծ սիրով կրկին կընդունի և կմկտրի նրան: Իսկ եթե մկրտված է եղել, և կրկին <<մկրտվել է>> աղանդավորների մոտ, նրա դարձի ժամանակ մենք չենք մկրտի նրան կրկին: Այլ ապաշխարության շրջան կնշանակենք, որով նա վերստին մեր հոտի անդամը կդառնա:
Օրհնությամբ` Տեր Շմավոն քահանա:

Ter Hayr
23.10.2008, 14:49
Խնդրում եմ պատասխանել նաև այս հարցին։ Շնորհակալություն

Հարգելիս,
Խոսքը չի գնում նախորդ անգամներ մեղք գործել-չգործլու մասին: Ոչ էլ ամուսնության պարագային դա մեղք չի համարվում: Այստեղ խոսքը գնում է Մյուռոնի մեջ եղած մաքրության օրերի մասին: Այդ 3 օրերի ընթացքում մկրտվածը չպետք է ոչ լողանա, ոչ լվացվի, քանի որ Մյուռոնը դեռևս իր վրա է` շ'ոշափելի և հոտոտելի լինելով հանդերձ: Սա մի տեսակ նաև պահքի շրջան է, երբ նոր մկրտվաշը պետք է առավելագույնս անդրադառնա այն կարևոր իրողությանը, որը տեղի ունեցավ: Այդ իսկ պատճառով մենք հորդորում ենք հրաժարվել ամեն մարմնական հաճույքներից:
Օրհնությամբ` Տեր Շմավոն քահանա:

Rammstein
23.10.2008, 15:26
Մե՞ղք է արդեօք օնանիզմը (ձեռնաշարժութիւնը)։:think
Ինչո՞ւ։:8

Կանխաւ շնորհակալութիւն։:)

Ter Hayr
24.10.2008, 13:44
Աստծո գոյության մասին մոտ մինչև մեր թվարկությունը բազմաթիվ "ապացույցներ" կաին , իսկ հենց վոր մարդկությունը սկսեց կտրուկ զարգանալ էլ ոչ մի ապացույցներ չեն հայտնվում, վորովհետև դրանք այն ժամանակ տարածում էր եկեղեցին որը այն ժամանակ պարզապես ամբողջությամբ հիմնված էր ստի ու արյան վրա, և հին եկեղեցու անհետանալուց հետո կարծես թե անհետացավ նաև աստված. ինչով կբացատրեք դա?

Մոլորության մեջ ես, հարգելիս: Եթե Աստծո գոյությունը այդքան հեշտ լիներ ապացուցել, անհավատ մարդ չէր լինի: Սա թեորեմ չէ, որ ապացուցման կարիք ունենա: Կամ հավատում ես, կամ` ոչ: Հավատալով, ընդունում ես, որ Աստված կա: Եւ ընդունում ես նաև Նրա տված բոլոր շնորհները: Քո չհավատալուց` Աստծո գոյությունը չի դադարում տեղի ունենալ: Աստված միշտ եղել է և կլինի: Եւ չէի պատկերացնի, որ այսօր էլ կլինեն մարդիկ, ովքեր խորհրդային մտածելակերպը կունենա: Այն է, որ եկեղեցին հիմնված ստի և կեղծիքի վրա: Եթե այդպես է, ապա կուզենայի բացատրեիր, թե այն բազում հրաշքենորը ինչպես են տեղի ունենում մեր իրականության մեջ առ այսօր. անբուժելի հիվանդներն առողջանում են, և նմանատիպ շատ այլ բաներ:

Օրհնությամբ` Տեր Շմավոն քահանա:

Ter Hayr
24.10.2008, 13:51
Ինչպե՞ս պետք է դուրս գալ եղեկեցուց, դեմքով դեպի խորա՞նը, թե սովորական շրջվել և գնալ: Եվ ինչո՞ւ: Լսել եմ, որ սխալ է, երբ եկեղեցուց ետ-ետ են դուրս գալիս....ասում են այդպես մենք կրկնում ենք սատանայի ճանապարհը.. նա է այդպես վարվել, երբ նրան վտարել են տաճարից, որտեղ դրված է եղել Հիսուսի մարմինը: Ինձ հետաքրքիր է իմանալ քահանայի, եկեղեցականի պատասխանն ու մեկնաբանությունը:

Հարգելի ակումբցիներ,
եկեղեցի մտնելու և դուրս գալու կանոնները հետևյալն են: Հիշեք բոլորդ, խնդրում եմ:
Մտնելիս խաչակնքվում ենք, և մտնում ենք եկեղեցի: Եկեղեցի մտնել պետք է պատշաճ հագուստով, ոչ սպորտային համազգեստով: Տղամարդիկ գլխաբաց, կանայք` գլխաշորով: Եկեղեցում չպետք է բարձ խոսել և աղմկել, ծամոն ծամել, հեռախոսով խոսել, ոտքը ոտքր վրա գցած նստել, փաթաթվել, համբուրվել և այլն: Հիշեք. Եկեղեցին աղոթքի վայր է, և այնտեղ պետք է ոչ միայն աղոթել, այլև չխանգարել ուրիշների աղոթքին: Դուրս գալուց, դռան մոտ պետք է շրջվել դեմքով դեպի խորանը, խաչակնքվել, փոքր-ինչ խոնարհվել և շրջվելով, դուրս գալ: Մնացած այլ պատմությունները դատարկ խոսակցություններ են: Դուք արեք այնպես, ինչպես ես ասացի, և սխալված չեք լինի:
Օրհնությամբ` Տեր Շմավոն քահանա:

Dayana
24.10.2008, 13:55
Բարի Վերադարձ Տեր Հայր :) ինչ լավ է, որ առողջացել եք :)

Ես մի փոքրիկ հարց ունեմ :) Վերջերս մի ֆիլմ էի նայում, գիտահանրամատչելի ու էնտեղ մի էսպիսի միտք կար՝ Աստված այնքան իդեալական գաղափար է, որ եթե մենք իսկապես գիտակցենք դրա իմասը, հասկանանք նրա մաքրությունը, ու չարանջատենք մարդկանց ըստ եկեղեցիների, մենք ի վիճակի չենք լինի մեղք գործել էդ բացարձակ դրական էակի հանդեպ:

Ու էստեղ ես խճճվեցի: Հիմա ինչ, վրցնենք ու բոլոր օրենքները դուրս նետենք, բոլոր կրոնական միավորումները անտեսենք ու միայն հավատանք :8 ու եթե էս ամեն ինչը կա, ստացվում է, որ մենք իրականում չենք հավատում, այսինքն ոչ բավարար :(
Մի խոսքով մոտս խառնաշփոթ է առաջացրել էս միտքը :oy Մի քի էս մասին կխոսե՞ք :oy

Ter Hayr
24.10.2008, 13:56
Տեր Հայր Դուք հավատու՟մ եք աստծուն:
Զարմանալի է

Ինքդ քեզ վրա զարմացար, որ այդ հարցը տվեցիր, թե որ հավատում եմ: Մի զարմացիր, հավատում եմ: Էն էլ ոնց:): Համոզված եղիր, որ չկա մարդ, ով չհավատա: Ես համոզված եմ, դու էլ ես հավատում, սակայն ինչ-ինչ պատճառներով չես ցանկանում դա ընդունել կամ փորձում ես օրիգինալ երևալ: Հավատա, մարդ դրանով չի կարող ինքնահաստատվել:

Աստված Ձեզ պահապան:

Ter Hayr
24.10.2008, 14:02
Մե՞ղք է արդեօք օնանիզմը (ձեռնաշարժութիւնը)։:think
Ինչո՞ւ։:8

Կանխաւ շնորհակալութիւն։:)

Ինքը, երևույթը, առաջ է եկել Օնանից, ով չէր կամենում իր եղբոր կնոջից երեխաներ ունենալ իր եղբոր համար /հրեական իրողության մեջ կար այդ օրենքը, որ եթե եղբայրը անժառանգ էր մահանում, մյուս եղբայրը իր համար ժառանգ էր թողնում հանգուցյալ եղբոր կնոջից/: Այն, ինչ անում էր Օնանը, կոչվում է ընդհատված սեռական ակտ: Հետագայում ձեռնաշարժություն երևույթը այդ Օնանի անունի հետ կապվեց, որը որ խորը վերցրված էլ համարվում է մեղք: Քանի որ այն զուգորդվում է մտավոր շնության հետ: <<Ով մտքում շնացավ, արդեն շնացավ>>,- ասաց Քրիստոս:

Ավելացվել է 1 րոպե անց

Տեր Հայր
Հարցս վերաբերվում է շարունակականությանը…
Փորձեմ այն ձևակերպել :think
Բնությունը, տիեզերքը շարունակական է:
Աստված նույնպես պետք է որ լինի մի ինչ - որ "Շարունակական շղթայի" մասնի, կամ սկիզբ, կամ ???…
Արդյո՞ք կարելի է համարել մարդուն Աստծո անմիջական շարունաություն:
Այդ դեպքում ինչպե՞ս բացատրել չափազանց մեծ տարբերությունը Աստծո և Մարդու միջև:
Իսկ եթե ոչ, ապա շղթայի ի՞նչ մասնիկներ են ընկած Աստծո և Մարդու արանքում

Շնորհակալություն պատասխանի համար

Հարգելիս,
Աստված, եթե համարենք, որ շարունակական է, ապա նշանակում է, որ պետք է ընդունենք, որ ունի սկիզբ: Եւ ամեն շարունակություն ենթադրում է նաև ավարտ: Սակայն քանի որ Աստված ժամանակից դուրս է, այդ իսկ պատճառով Աստված չունի ոչ սկիզբ, ոչ վախճան: Նա միշտ եղել է, կա և կլինի: Նա է հավիտենությունը: Մարդը Աստծո արարչագործության պսակն է: Նա արարված է Աստծո պատկերով և նմանությամբ, որն էլ կայանում է հետևյալում. Ընտրելու հնարավորություն, արարելու ունակություն, ազատություն: Մարդու և Աստծու հարաբերությունը հայր և որդու հարաբերության նման են: Մարդը ավարտում է այն շղթան, որը մենք կոչում ենք արարչագործություն: Սակայն Աստված Իր նախախնամության շնորհիվ խնամում և պահպանում է ամբողջ Իր արարչագործության շղթան:
Օրհնությամբ` Տեր Շմավոն քահանա Ղևոնդյան:

Ավելացվել է 3 րոպե անց

Հարգելի ՏԵր Հայր շատ ուրախ եմ Ձեր վերադարձի համար:), շնորհակալ եմ նաև , որ հարցս անպատասխան չթողեցիք, բայց՝
սրա հետ համաձայն եմ, բայց մի վերապահումով Աբրահամի Գոգ տեղափոխվում են միայն ճշմարիտ հավատացյալները/փրկվածները ( չէ , որ աղքատ Ղազարոսն էր Աբրահամի գոգում, իսկ հարուստի համար այլևս հույս չկար նրա համար այլընտրանք գոյություն չուներ)

Այո, այդպես էր մինչև Քրիստոս: Դրա համար ես ասացի, պայմանական: Հիմնականում օգտագործվում է հոգիների կայան հասկացությունը, որը դուրս է ժամանակի հասկացությունից: Քրիստոս Իր մահվանից մինչև ՀԱրություն ընկած այդ մի քանի օրերի ընթացքում իջավ դժոխք, և ավերելով այն, ազատագրեց մարդկանց բոլոր հոգիները: Բայց սրանք և բոլոր մնացյալ հոգիները իրենց վարձը կամ պատիժը ստանալու են Վերջին Դատաստանի ժամանակ:

Հետևաբար այս խնդրանքները ինչ որ կերպ չէն կարող փոխել Աստծո դատավճիռը, Աստվածաշնչում որևէ տեղ նշված չէ նման փոխհատուցման մասին, եթե այդպես լիեր հենց հարուստի ու Ղազարոսի պատմոեւթյան մեջ որևէ կերպ կնշվեր այդ մասին, բայց ի հակառակ դրան ողջ աստվածաշնչում խոսվում է ետ դարձի մասին որ մարդիկ ետ դառնան իրենց չար ճանապարհներից քանի դեռ ուշ չի .... այսինքն մենք ենք որոշում մեր ետմահու ճակատագիրը քանի դեռ կենդանի ենք....

ՈՒրեմն մնում է ենթադրել ,որ դա ընդհամենը սրտահովանք է մահացածների հարազատների համար , բայց ոչ ավել:(

Սրտահովանք չէ: Այո, մենք ենք որոշում մեր հետմահու կյանքը: Սակայն չմոռանաք, որ Պողոս առաքյալը հորդորում է մեզ մեկս մյուսի համար աղոթք անելու: Եւ նաև իր ուզերձներում մշտապես խնդրում է աղոթել իր, այլ սրբերի և մնացյալների համար: Իսկ մենք գիտենք, որ Աստված մեռելների Աստված չէ, այլ կենդանիների: Եւ ուստի մենք աղոթք ենք անում ոչ թե մեռած հոգիների համար, այլ կենդանի մարդկացն համար, ովքեր պարզապես ֆիզիկապես ներկա չեն այս աշխարհում: Չմոռանանք նաև Պողոս առաքյալի մեկ այլ ուղերձ, որում ասվում է, որ տղամարդը կարող է արդարանալ իր կնոջ հավատքի շնորհիվ: Եւ կամ հակառակը: Ուստի ամեն պարագայում մեկս մյուսի համար աղոթելը դառնում է մեր սիրո արտահայտում է մեր ննջեցյալ հարազատների նկատմամբ:

Bergmann
24.10.2008, 17:18
Եթե աստված այդքան բարի է, այդ դեպքում ինչպես նա թողեց, որ օրինակի համար հայոց ցեղասպանությունը լինի, երբ միլիոնից ավել անմեղ քրիստոնյա մարդիկ զոհվեցին
Աստվածաշնչում գրվա՞ծ է, որ քրիստոնյաները պիտի եկեղեցիներ կառուցեն ու աղոթեն այնտեղ
և վերջապես որտե՞ղ են հայտնվում ոչ քրիստոնյա չինացիները մահվանից հետո :B

Rammstein
24.10.2008, 18:03
Ինքը, երևույթը, առաջ է եկել Օնանից, ով չէր կամենում իր եղբոր կնոջից երեխաներ ունենալ իր եղբոր համար /հրեական իրողության մեջ կար այդ օրենքը, որ եթե եղբայրը անժառանգ էր մահանում, մյուս եղբայրը իր համար ժառանգ էր թողնում հանգուցյալ եղբոր կնոջից/: Այն, ինչ անում էր Օնանը, կոչվում է ընդհատված սեռական ակտ: Հետագայում ձեռնաշարժություն երևույթը այդ Օնանի անունի հետ կապվեց, որը որ խորը վերցրված էլ համարվում է մեղք: Քանի որ այն զուգորդվում է մտավոր շնության հետ: <<Ով մտքում շնացավ, արդեն շնացավ>>,- ասաց Քրիստոս:

Տէր Հայր, իսկ որեւիցէ տեղում տրւո՞ւմ է շնութեան սահմանումը։ Ես, օրինակ, միշտ կարծէլ եմ, որ շնութիւնը վերաբերում է ամուսնացած մարդուն, այսինքն` դա դաւաճանութիւնն է (ֆիզիկական կամ մտաւոր)։:8

Monk
24.10.2008, 18:39
Մոդերատորական։ Վերջին երկու գրառումները տեղափոխվել են այստեղ (http://www.akumb.am/showthread.php?t=32469&page=6)։ Հիշեցնեմ, որ թեմայի նպատակը քահանային հարցեր ուղղելն ու վերջինիս կողմից պատասխաններ ստանալն է: Այլ կարգի քննարկումներ խնդրում եմ անցկացնել համապատասխան թեմաներում, իսկ դրանց բացակայության դեպքում կարող եք բացել համապատասխան թեմա:

Դեկադա
24.10.2008, 19:52
Բարև Ձեզ. Վերջերս ինձ ասեցին, որ եկեղեցում աղոթելուց պարտադիր է երեսով շրջվել դեպի խաչը: Ինչքանով է սա համապատասխանում իրականությանը: Նախապես շնորհակալ եմ:

Karina
29.10.2008, 18:20
Մոդերատորական։ Գրառումը ջնջված է, քանի որ անտեսվել է մեկ գրառում առաջ եղած մոդերատորականը: Դարձյալ հիշեցնեմ, որ թեմայի նպատակը քահանային հարցեր ուղղելն ու վերջինիս կողմից պատասխաններ ստանալն է: Այլ կարգի քննարկումներ խնդրում եմ անցկացնել համապատասխան թեմաներում, իսկ դրանց բացակայության դեպքում կարող եք բացել համապատասխան թեմա:

Մեմի
31.10.2008, 02:57
ՀՀ սահմանադրությամբ արգելվում է որևէ կրոնական կազմակերպության հրապարակային քարոզները և միջոցառումները: Այնպես, որ քարոզող աղանդավորները օրինազանց քաղաքացիներ են, այլ ոչ ազգի լավը կամեցող մարդիկ:

Օրհնությամբ Տեր Շմավոն քահանա

Կասե՞ք, թե սահմանադրության մեջ որտե՞ղ է այդպիսի բան գրված; Ինքս որքան որոնեցի, միայն սրանք գտա.

Հոդված 8.1. Հայաստանի Հանրապետությունում եկեղեցին անջատ է պետությունից:
Հայաստանի Հանրապետությունը ճանաչում է Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցու՝ որպես ազգային եկեղեցու բացառիկ առաքելությունը հայ ժողովրդի հոգևոր կյանքում, նրա ազգային մշակույթի զարգացման և ազգային ինքնության պահպանման գործում: Հայաստանի Հանրապետությունում երաշխավորվում է օրենքով սահմանված կարգով գործող բոլոր կրոնական կազմակերպությունների գործունեության ազատությունը: Հայաստանի Հանրապետության և Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցու հարաբերությունները կարող են կարգավորվել օրենքով:

Հոդված 14.1. Բոլոր մարդիկ հավասար են օրենքի առջև:
Խտրականությունը, կախված սեռից, ռասայից, մաշկի գույնից, էթնիկական կամ սոցիալական ծագումից, գենետիկական հատկանիշներից, լեզվից, կրոնից, աշխարհայացքից, քաղաքական կամ այլ հայացքներից, ազգային փոքրամասնությանը պատկանելությունից, գույքային վիճակից, ծնունդից, հաշմանդամությունից, տարիքից կամ անձնական կամ սոցիալական բնույթի այլ հանգամանքներից, արգելվում է:

Հոդված 26. Յուրաքանչյուր ոք ունի մտքի, խղճի և կրոնի ազատության իրավունք։ Այս իրավունքը ներառում է կրոնը կամ համոզմունքները փոխելու ազատությունը և դրանք ինչպես միայնակ, այնպես էլ այլոց հետ համատեղ քարոզի, եկեղեցական արարողությունների և պաշտամունքի այլ ծիսակատարությունների միջոցով արտահայտելու ազատությունը։

Կխնդրեի, որ մեկնաբանեք բարի սամարացու առակը; Կանխավ շնորհակալ եմ;

Gayl
31.10.2008, 03:58
Ինքը, երևույթը, առաջ է եկել Օնանից, ով չէր կամենում իր եղբոր կնոջից երեխաներ ունենալ իր եղբոր համար /հրեական իրողության մեջ կար այդ օրենքը, որ եթե եղբայրը անժառանգ էր մահանում, մյուս եղբայրը իր համար ժառանգ էր թողնում հանգուցյալ եղբոր կնոջից/: Այն, ինչ անում էր Օնանը, կոչվում է ընդհատված սեռական ակտ: Հետագայում ձեռնաշարժություն երևույթը այդ Օնանի անունի հետ կապվեց, որը որ խորը վերցրված էլ համարվում է մեղք: Քանի որ այն զուգորդվում է մտավոր շնության հետ: <<Ով մտքում շնացավ, արդեն շնացավ>>,- ասաց Քրիստոս:

Ես Աստվածաշունչ վերջին անգամ ձեռքս վերձրել եմ երկու տարի առաջ,առաջին հիասթափությունս ապրեցի երբ կարդացի Օնանի մասին և այդ հարցը մինչև հիմա ինձ մտահոգում է,հիմա չեմ հավատում Աստծուն,սակայն կցանկանայի հարցիս պատասխան ստանալ:
<<Ով մտքում շնացավ, արդեն շնացավ>> հետաքրքիր է ասված,բայց եթե չեմ սխալվում Աստված ինքն է Օնանին պատվիրում որ եղպոր կնոջից երեխա ունենա,որպեսզի եղպոր սերունդը շարունակվի,սակայն Օնանը հրաժարվում է,ինչպես կբացատրեք եթե հիմա մեկը իր եղպոր կնոջից փորձի երեխա ունենալ դա մեղք կհամարեք,որովհետև «շնանում» է,իսկ այն ժամանակ դա թույլատրվում էր,մի թե Աստված ժամանակի հետ նաև իր մտածելակերպն է փոխում:
Եվս մի հարց առաջացավ:Եթե չեմ սխալվում Քրիստոսը մի այսպիսի առակ է պատմելը որը ի դեպ ես շատ եմ սիրում.«Մի գյուղացի երկու որդի է ունենում,մոտենում է մեծ որդուն և խնդրում որ արտը հնձի,սակայն որդին հրաժարվում է,հետո փոքր որդուն է մոտենում փորքը համաձայնվում է,սակայն օրվա վերջում պարզ է դառնում որ իրականում մեծ որդին է հնձել արտը,այսպիսով ո՞վ հնձեց արտը,մե՞ծը,թե փո՞քրը»:
Հարցը հետևյալն է եթե ասում եք,որ <<Ով մտքում շնացավ, արդեն շնացավ>> ապա ինչպես կարելի է հասկանալ այստեղ ես հակասության եմ հանգում,որովհետև ըստ առակի կարևորը արածդ գործն է,չէ որ կարող է մտքումդ շնանաս սակայն իրականում դա չանես համարելով սխալ արարք,սա ինչպես կբացատրեք:
Կանխավ Շնորհակալ եմ:

Gayl
31.10.2008, 04:22
Դեռ քրիստոնեության ընդունման ժամանակ, Գրիգոր Լուսավորիչն արգելում էր աղանադավորների հետ բանավիճել, քանի որ նրանք շատ համառ էին և անիմաստ էր որևէ բան բացատրելը:

Դա բացատրություն չէ,չեք կարծում որ Գրիգոր Լուսավորիչը դա անում էր որ խուսափեր կրոնափոխությունից,չէ որ նոր էր Քրիստոնեությունը ընդունվել և դժվար թե մարդիկ դոշ տային հանուն Քրիստոնեության,իմ համար մինչև հիմա անհասկանալի է մնացել,թե այդ ինչպես պատահեց որ 451թ. ին հայ ժողովուրդը դոշ տված պայքարում էր հանուն Քրիստոնեության սակայն չպայքարեց 301թ ին,ինչքան էլ ասեք որ Քրիստոսն էր ճշմարիտը սակայն դարերից եկած հեթանոսությունից դժվար է հրաժարվելը և հեշտությամբ դավանափոխ լինելը,Քրիստոնեությունը ընդունվել է բռնի ուժով ես դրանում համոզված եմ:

dvgray
27.01.2009, 04:07
Եթե ճիշտ եմ, ապա Աստված արգելել է ինքնասպանությունը:
Իսկ սեփական կյանքի նվիրաբերումը ազգային, կրոնական, համամարդկային, կամ ինչ որ կոնկրտ մի մարդու, և գիտակցված զոհումը այդ նվիրաբերվածին, արդյոք՞ ինքնասպանություն չէ, և ի՞նչպես է այս հարցը մեկնաբանվում:
Շնորհակալություն պատասխանի համար
:)

Ambrosine
31.01.2009, 04:03

Տեր Շմավոնը ինձ թույլատրել է հնարավորության դեպքում հարցերին հղում տալ: Ինքնասպանության մասին գտա հետևյալը, բայց մնացած մասի վերաբերյալ ոչինչ չկա, սպասենք Տեր Շմավոնին

Ուժեղ թե՞ թույլ մարդն է գործում ինքնասպանություն:
Այս հարցի վերաբերյալ երկու կարծիք կա և սպառիչ պատասխան տալն անհնար է: Տարբեր են իրավիճակները և մարդկանց մոտեցումները: Հայ Առաքելական Ս.եկեղեցին դատապարտում է ինքնասպանությունը` որպես հուսահատության, աստվածմերժության դրսևորում: Մարդ ինքնասպանության է դիմում սովորաբար այն ժամանակ, երբ որևէ դժվարություն անհաղթահարելի է թվում: Այդ Աստծո հանդեպ թերահավատություն է: Ոմանց թվում է, թե ինքնասպանները միայն ուժեղ մարդիկ են, սակայն նրանք թույլ են, որովհետև ընկրկում են դժվարության առաջ: Բացի այդ ինքնասպանները չեն հավատում, որ Աստված կարող է օգնել իրենց:
Հարցերին պատասխանեց Վաղինակ սարկավագ Հովհաննիսյանը:

dvgray
31.01.2009, 04:07
Շնորհակալ եմ պատասխանի համար, բայց ես իմ հարցի պատասխանը դեռ չստացա:
Ամեն դեպքում շնորհակալ եմ :)

Selene
07.02.2009, 23:36
Հարգելի Տեր Հայր, մի այսպիսի հարց ունեմ՝ ինչպես է հայ առաքելական եկեղեցին վերաբերվում այն անձանց, ովքեր մեկ անգամ ամուսնացել են՝ եկեղեցում ստանալով օրհնություն, սակայն նրանց միասնությունը ինչ-ինչ պատճառներով փլուզվել է, և այժմ կինը/ տղամարդը, ցանկանում է նորից ամուսնանալ քահանայի օրհնությամբ: Արդյո՞ք կան դժվարություններ երկրորդ անգամ եկեղեցում պսակադրվելու, թե՞ առանց որևէ խնդրի կկատարվի պսակադրությունը:
Նախապես շնորհակալ եմ:

Ինձ դեռ շարունակում է հետաքրքրել այս հարցի պատասխանը:)

Monk
08.02.2009, 16:33
Մոդերատորական։ Վերջին երկու գրառումները ջնջվել են: Կրկնում եմ` այս թեմայում հարցերին թող պատասխանեն միայն քահանաները: Ուրիշները թող զերծ մնան պատասխանելուց, առավել ևս, երբ հարցի սպառիչ ու ճշգրիտ պատասխանը չգիտեն: Հարցեր ուղղած ֆորումցիները կարող են նույն հարցադրումներն անել համապատասխան թեմաներում կամ նոր թեմա բացել, հատկապես որ այս թեմայում ներկա պահին պատասխաններն ուշանում են: Հուսանք նաև, որ Տեր Հայրը շուտով հնարավորություն կունենա պատասխանել իրեն ուղղված հարցերին:

Նարե
08.02.2009, 17:23
Տեր Հայր իմ ոչ մի դասախոս այդպես էլ չպատասխանեց այս հարցիս, եթե հնարավորա Դուք պատասխանեք
Ու՞մ էր տրված Հիսուսի փրկագինը:

Լեո
19.02.2009, 22:12
Խնդրում եմ ինձ բացատրեք, թե ինչպե՞ս է մեկնաբանվում Աստվածաշնչյան հետևյալ միտքը. «Իմ մահվան օրն ես ավելի երջանիկ էի, քան իմ ծննդյան օրը»:

karina13
24.02.2009, 13:02
Oրհնեցեք Տեր Հայր,
Ինչ է Ժամերգությունը՞:
Ո՞ր ժամերին է մեր եկեղեցիներում կատարվում Ժամերգություն:

Ter Hayr
02.03.2009, 12:51
Ես Աստվածաշունչ վերջին անգամ ձեռքս վերձրել եմ երկու տարի առաջ,առաջին հիասթափությունս ապրեցի երբ կարդացի Օնանի մասին և այդ հարցը մինչև հիմա ինձ մտահոգում է,հիմա չեմ հավատում Աստծուն,սակայն կցանկանայի հարցիս պատասխան ստանալ:
<<Ով մտքում շնացավ, արդեն շնացավ>> հետաքրքիր է ասված,բայց եթե չեմ սխալվում Աստված ինքն է Օնանին պատվիրում որ եղպոր կնոջից երեխա ունենա,որպեսզի եղպոր սերունդը շարունակվի,սակայն Օնանը հրաժարվում է,ինչպես կբացատրեք եթե հիմա մեկը իր եղպոր կնոջից փորձի երեխա ունենալ դա մեղք կհամարեք,որովհետև «շնանում» է,իսկ այն ժամանակ դա թույլատրվում էր,մի թե Աստված ժամանակի հետ նաև իր մտածելակերպն է փոխում:
Եվս մի հարց առաջացավ:Եթե չեմ սխալվում Քրիստոսը մի այսպիսի առակ է պատմելը որը ի դեպ ես շատ եմ սիրում.«Մի գյուղացի երկու որդի է ունենում,մոտենում է մեծ որդուն և խնդրում որ արտը հնձի,սակայն որդին հրաժարվում է,հետո փոքր որդուն է մոտենում փորքը համաձայնվում է,սակայն օրվա վերջում պարզ է դառնում որ իրականում մեծ որդին է հնձել արտը,այսպիսով ո՞վ հնձեց արտը,մե՞ծը,թե փո՞քրը»:
Հարցը հետևյալն է եթե ասում եք,որ <<Ով մտքում շնացավ, արդեն շնացավ>> ապա ինչպես կարելի է հասկանալ այստեղ ես հակասության եմ հանգում,որովհետև ըստ առակի կարևորը արածդ գործն է,չէ որ կարող է մտքումդ շնանաս սակայն իրականում դա չանես համարելով սխալ արարք,սա ինչպես կբացատրեք:
Կանխավ Շնորհակալ եմ:

Ցավում եմ, որ Օնանի պատմությունը քեզ համար դարձավ ամբողջ Աստվաշածնչից հրաժարվելու և հիասթափվելու առիթ: Եթե դու նման փոքրիկ դրվագների պատճառով մեծ բաներից հրաժավես, ապա կյանքումդ լուրջ փորձության չես կարողանա դիմակայել: Իսկ դա ավելի ցավոտ է: Հուսամ, որ Աստծո լույսը քո սրտում իր անդրադարձը կունենա, և մենք քեզ կրկին մեր հավատացյալների շարքում կտեսնենք:
Դառնալով հարցիդ` ասեմ, որ Աստված ժամանակի ընթացքոմ չի փոխվում, ինչպես դու փորձեցիր նկատել: Այս պատմությունը և ավանդույթը ինքնին /մահացած եղբոր համար նրա կնոջից երեխա ունենալը մյուս եղբորից/ միայն հրեաներինն էր: Առայսօր նրանք շատ օրենքներ ունեն, որոնք մեզ համար անհեթեթ են: Բայց այնուամենայնիվ այս օրենքները տրվեցին հրեաներին , որպեսզի իրենց էթնոսը հնարավորինս կայանա, և որպես Աստծո ընտրյալ ժողովուրդ նրանք բազմանան: Եւ այս երևույթն ամենևին չի կարելի կապել մտքով շնանալու կամ չշնանալու հետ: Սրանք տարբեր հասկացություններ են և անգամ որևիցե եզրագիծ ընդհանուր չունեն: Մեկը կոչ է անում մեղքից հեռու մնալ, մյուսը` զավակ ունենալ:
Փիլիսոփայության մեջ կա հետաքրքրիր մի դրույթ. Ցանկացած երևույթ դիտարկել այն հարության մեջ, որում որ այն ներակայացված է: Այստեղ դու օրինակ բերեցիր երկու տարբեր հարթություններից: Մեկը` պատվիրանի հաստատումն է նոր դրույթով, որով նաև հասկանալի է դառնում, որ պարտադիր չէ մեղքը ֆիզիկապես գործել, այլ մտովի այն գործելն արդեն իսկ համարվում է իբրև գործված: Իսկ մյուսը` հնազանդության և խոնրահության մասին է: Թե իրականում որ որդին հնազանդվեց հոր կամքին: Այնպես որ սրանից ավել բացատրություններ պետք չեն: Եւ դու փոքր-ինչ շփոթվել ես` մտածելով, որ հակասություն ես գտել: Պիտի հորդորեմ, ավելի ուշադիր կարդաս Աստվաշածունչը և ոչ թե հակասություն փնտրես, այլ Աստծո կենարար խոսքը, որ քեզ համար հեղափոխող կլինի:

Ter Hayr
02.03.2009, 12:55
Բարև Ձեզ. Վերջերս ինձ ասեցին, որ եկեղեցում աղոթելուց պարտադիր է երեսով շրջվել դեպի խաչը: Ինչքանով է սա համապատասխանում իրականությանը: Նախապես շնորհակալ եմ:

Երբ որ եկեղեցում ես, ապա աղոթքի ժամանակ դեմքով պետք է կանգնես դեպի խորան, որտեղ կանգնեցված է Տերունական խաչը: Սա ընդունված կերպ է և բոլոր արարողությունները նույնպես այդ սկզբունքով են կատարվում: Սակայն երբ որ դու դրսում լինես, ապա պարտադիր չէ դեմքով արևելք փնտրես: Այլ պարզապես կարող ես մտովի քո զրույցը տանել Աստծո հետ:
Օրհնությամբ` Տեր Շմավոն քահանա

Ter Hayr
02.03.2009, 13:18
Դա բացատրություն չէ,չեք կարծում որ Գրիգոր Լուսավորիչը դա անում էր որ խուսափեր կրոնափոխությունից,չէ որ նոր էր Քրիստոնեությունը ընդունվել և դժվար թե մարդիկ դոշ տային հանուն Քրիստոնեության,իմ համար մինչև հիմա անհասկանալի է մնացել,թե այդ ինչպես պատահեց որ 451թ. ին հայ ժողովուրդը դոշ տված պայքարում էր հանուն Քրիստոնեության սակայն չպայքարեց 301թ ին,ինչքան էլ ասեք որ Քրիստոսն էր ճշմարիտը սակայն դարերից եկած հեթանոսությունից դժվար է հրաժարվելը և հեշտությամբ դավանափոխ լինելը,Քրիստոնեությունը ընդունվել է բռնի ուժով ես դրանում համոզված եմ:

Եթե քեզ թվում է, որ Ս. Գրիգոր Լուսավորիչը, դուրս գալով Խոր Վիրապից, միանգամից 301թ.-ին ժողովրդին մաինգամից համոզեց, կամ ինչպես դու ես ասում, բռնի ուժով ստիպեց ընդունել քրիստոնեությունը, ապա սխալվում ես: Մի մոռացիր, որ 44թ., ապա 60-ական թթ. –ին Ս. Թադեոս և Բարդուղիմեոս առաքյալներն իրենց քարոզչական, նաև ցմահ գործունեությունը տարածեցին հենց հայոց աշխարհում: Եւ ո?րն էր դրա արդյունքը: Այն, որ հիմնադրվեից եպիսկոպոսական աթոռներ, որոնց միջոցովկարգավորվում էր քրիստոնյաների կայնքը հայոց աշխարհում: Իսկ քրիստոնյաներն այնքան էլ քիչ չէին: Նրանց թիվը 3-րդ դարի կեսերին հասնում էր մոտ 100.000: Եւ սրանք բնակչության գիտակից, նաև ազնվական մարդիկ էին: Չեմ մտածում, որ քրիստոնյաներն այնքան քիչ լինեին, որ նրանց նկատմամբ պետական հալածանք սկսվեր: Սա վկայում է այն բանի մասին, որ նրանք բավականին շատ էին և իրենց բազմությամբ վախեցնում էին թագավորներին և իշխողներին: Եւ այս քրիստոնյաների բազմության հիման վրա, նաև ունենալով վերը թվարկված նախադրյալները` Ս. Գրիգոր Լուսավորիչը և Տրդատ թագավորը կարողացան Քրիստոնյա Հայաստան կառուցել: Բռնի ուժով որևիցե գաղափարախոսություն կամ կրոն չի կարող մարդկանց համար դառնալ այնքան հարազատ, որ հանուն դրա հնարավոր լիներ զոհաբերել ընտանիքը և սեփական անձը:
Այս ամենից զատ բռնի ուժով սերմանած որևէ մի բան չի կարող երկար կյանք ունենալ: Օրինակ Ձեզ Խորհրդային իշխանությունները: Իսկ քրիստոնեությունը Հայաստանում իր սկբնավորման օրվանից գոյություն ունի շուրջ 2000 տարի: Մտածում եմ, որ այս ցուցանիշը արդեն իսկ հերքում է քո` բռնի ուժի մասին թյուր կարծիքը:
Օրհնությամբ Տեր Շմավոն քահանա

Ter Hayr
02.03.2009, 13:34
Եթե ճիշտ եմ, ապա Աստված արգելել է ինքնասպանությունը:
Իսկ սեփական կյանքի նվիրաբերումը ազգային, կրոնական, համամարդկային, կամ ինչ որ կոնկրտ մի մարդու, և գիտակցված զոհումը այդ նվիրաբերվածին, արդյոք՞ ինքնասպանություն չէ, և ի՞նչպես է այս հարցը մեկնաբանվում:
Շնորհակալություն պատասխանի համար
:)

Ինչպե՞ս կարելի է համեմատել հիասթափված, հիվանդագին վարվելակերպը անձնուրաց աստվածսիրության, հայրենասիրության հետ: Մի պարագային դա հիասթափված և մոլորված մարդու արարք է, որն արժանի է դատապարտության կամ ցավակցության, իսկ մյուի դեպքում` արարք, որը որ կյանք է պարգևում թե ազգին, թե հայրենիքին, թե հենց ինքն իրեն: Ցանկացած մարդ ցանկացած ասպարեզում եթե նվիրում չունենա, ապա նա այդ ասպարեզում առնվազն հաջողված չի լինի: Մի պարզ օրինակ. անգամ վայր գազանները արժանանում են մարդկային հիացմունքին և գնահատականին երբ որ բնազդաբար հանուն իրենց ձագերի գնում են գիտակցված մահվան: Որքան առավել ևս մարդը, ով բանական էակ է, և աստվածատուր բանականությամբ կատարումէ ինքնազոհաբերումը:
Ի դեպ, բերեմ ձեզ մարդկային կյանքից մի օրինակ: Սարդարապատի տոնախմբության շրջանակում Մուսա լեռում անցյալ տարի կազմակերպվեց հերթական համերգային ծրագիր, որին ելույթ էին ունենում նաև Ս. Սարգսի եկեղեցու երգչախմբի մենակատարները: Մի ցավալի դեպք տեղի ունեցավ, երբ համերգի ժամանակ երկաթե կառույցը կոտրվեց և սկսեց ընկնել բեմի վրա: Ուր այդ պահին ելույթ էին ունենում երեխաներ: Այդ երգխաչմբի անդամ Արտակը, տեսնելով դա, անմիջապես իր մեջքով ծածկեց եևրեխաներին` փրկելով նրանց կյանքը: Մինչ այսօր Արտակը հաշմանդամ է և չի կարողանում քայլել: Սակայն նա երբեք չի փոշմանում իր կատարածի համար: Ի դեպ բոլոր ակումբցիներին տեղեկացնեմ, որ Արտակ Կիրակոսյանի բուժման համար գումար է անհրաժեշտ և Արարատբանկում հաշվեհամար կա. 151 000 51 75 900 100
Կարծում եմ, այսքանը քեզ բավական է:

Օրհնությամբ Տեր Շմավոն քահանա

Ter Hayr
02.03.2009, 14:09
Ինձ դեռ շարունակում է հետաքրքրել այս հարցի պատասխանը:)

Հայ Առաքելական եկեղեցին կատարում է նաև պսակադորթւյան խորհուրդը երկրորդ անգամ: Սակայն մինչ այդ ամենը խորհուրդ պիտի տայի,ո րպեսզի հանդիպեիք հոգևորականի հետ, և տվյալ հարցը ավելի մանրամասն նրա հետ քննարկեիք: Չեմ մտածում, որ որևիցե խոչընդոտ լինի: Պարզապես հոգևորականը Ձեզ ճիշտ խորհուրդներ կտա, որպեսզի երկրորդ անգամ սխալներից խուսափեք: Մարդն իր էությամբ սխալական է: Եւ կարող է անգամ ամուսնության դեպքում սխալվել: Իսկ արդեն երկորդ ամուսնությունից առաջ գոնե երկար մտածի, որպեսզի պարբերաբար ամուսնության չդիմել:

Օրհնությամբ Տեր Շմավոն քահանա

Ter Hayr
02.03.2009, 14:30
Տեր Հայր իմ ոչ մի դասախոս այդպես էլ չպատասխանեց այս հարցիս, եթե հնարավորա Դուք պատասխանեք
Ու՞մ էր տրված Հիսուսի փրկագինը:

Պազրաբանեք, թե ինչ փրկագին նկատի ունեք, սիրով պատասխանեմ: Հիսուս Ինքը Իր խաչելությամբ և Հարությամբ փրկագին դարձավ մեր հոգիների փրկության համար:

Ter Hayr
02.03.2009, 14:37
Խնդրում եմ ինձ բացատրեք, թե ինչպե՞ս է մեկնաբանվում Աստվածաշնչյան հետևյալ միտքը. «Իմ մահվան օրն ես ավելի երջանիկ էի, քան իմ ծննդյան օրը»:

Խոսքն այստեղ գնում է, ըստ իս, երկրային բոլոր հոգսերի, ցավերի, տառապանքների մասին: Քանի որ, ինչպես մենք գիտենք, մահը վերջ չէ քրիստոնյայի համար, այլ սկիզբ անմահության և հավիտենության: Իսկ ծնունդն ինքին ենթադրում է երկար կյանք, որը որ լի է ամեն տեսակ ցավերով և տառապանքներով: Այս ամենը չի նշանակում կայնքի մերժում և որ կայնքում ուրախ և երջանիկ օրեր չկան: Կյանքի յուրաքանչյուր օր պետք է ապրել այնպես, որ երբևիցե չզղջալ ապրածի համար, ըստ Աստծո կամքի և արժանանալ հավիտենական կյանքի:
Օրհնությամբ Տեր Շմավոն քահանա

Ter Hayr
02.03.2009, 14:45
Oրհնեցեք Տեր Հայր,
Ինչ է Ժամերգությունը՞:
Ո՞ր ժամերին է մեր եկեղեցիներում կատարվում Ժամերգություն:

Աստված օրհնի քեզ, Կարինե
Վերջապես այս կայքում հանդիպեցի հոգևորականին դիմելու կանոնական ձև:
ԲԱյց սա ամենևին մեղադրանք թող չհնչի մնացյալ ակումբցիների համար: Ժամերգությունը հավաքական աղոթք է, որը կատարվում է եկեղեցում որոշակի ժամերի: Ժամերգույունն իրենից ներկայանում է աղոթքների, շարականների, մաղթանքների և քարոզների կանոնական ամբողջություն: Ժամերգության գերագույն նպատակը Աստծո փառաբանությունն է, գոհունակություն հայտնելը և հոգևոր խնդրանքներ: Հայ Առաքելական Ս. Եկեղեցին ունի հետևյալ ժամերգությունները. Գիշերային, Առավոտյան, Արևագալի, Ճաշու ողորմյաներ, Երեկոյան, Խաղաղական և Հանգստյան: Այսօր հետևյալ ժամերգությություններն են կատարվում. առավոտյան ժ. 9.00-ին` միասնաբար Գիշերային, Առավոտյան, Ճաշու ժամամուտ, որնին կոչում են նաև թիվ պատարագ: Երեկոյան ժ. 17.00-ին` Երեկոյան ժամերգություն: Մեծ Պահքի օրերին առավոտյան ժ. 9.00-ի կատարվելիք ժամերգություններին ավելանում են Արևագալի և Ճաշու 3 ողորմյաները, նաև Երեկոյան ժամերգությունը կատարվում է իբրև միջօրեի ժամերգություն; Իսկ երեկոյան`ժ. 17.00-ին, փոխնիփոխ` Խաղաղական և Հանգստյան ժամերգությունները:
Օրհնությամբ Տեր Շմավոն քահանա

Ter Hayr
02.03.2009, 14:51
Հարգելի Տեր Հայր, կարդալով մեջբերված հարցը և պատասխանը իմ մոտ մի այլ հարց ծագեց, միգուցե նրա պատասխանը ևս կա Արարատյան թեմի կայքում, սակայն խնդրում եմ հնարավորության դեպքում իմ հարցին պատասխանել այստեղ:

Իսկ արդյոք մեր քույր եկեղեցիները ընդունում ե՞ն մեր եկեղեցու մկրտությունը:

Կանխավ շնորհակալություն:
Հարգանքներով`
Նորմարդ:

Դավանաբանորեն, ելնելով Նիկիական հանգանակից, պետք է որ ընդունեն: Սակայն մեծամասամբ քահանաների քմահաճույքի պատճառով կատարվում է կրկնամկրտություն: Այս երևույթը շատ տարածված է, համատարած է Վրաստանում, իսկ Ռուսաստանի տարածքում նույնպես հանդիպում է: Ցավալի է, բայց այդ երևույթը կա: Դա մահացու մեղք է համարվում այն հոգևորականների համար, ովքեր դա կատարում են: Եթե հնավարություն ունես, այդ նույն հարցն ուղղիր այդ եկեղեցիների ներկայացուցիչներին:
Օրհնությամբ Տեր Շմավոն քահանա

Ter Hayr
02.03.2009, 15:24
Տեր Հայր
Հարցս վերաբերվում է շարունակականությանը…
Փորձեմ այն ձևակերպել :think
Բնությունը, տիեզերքը շարունակական է:
Աստված նույնպես պետք է որ լինի մի ինչ - որ "Շարունակական շղթայի" մասնի, կամ սկիզբ, կամ ???…
Արդյո՞ք կարելի է համարել մարդուն Աստծո անմիջական շարունաություն:
Այդ դեպքում ինչպե՞ս բացատրել չափազանց մեծ տարբերությունը Աստծո և Մարդու միջև:
Իսկ եթե ոչ, ապա շղթայի ի՞նչ մասնիկներ են ընկած Աստծո և Մարդու արանքում

Շնորհակալություն պատասխանի համար

Հետաքրքիր հարց է:
Այն ամենը, ինչ թվարկեցիր-բնություն, տիեզերք, ունեն սկիզբ, որը նաև ենթադրում է շարունակականություն: Սակայն Աստված ամենևին էլ չի կազմում որևէ շղթայի մի մասնիկ, քանի որ Աստված Ինքն է այդ ամենն արարել: Որպես համեմատություն. Արդյոք կարելի? Է կավեղեն ստեղծագործությունները համարել բրուտի շարունակականություն: Կամ համարել բրուտի մասնիկը: Ոչ, ամենևին: Դա բրուտի ստեղծագործությունն է` արարված իր բարի կամքով: Նույնպես և տիեզերքը և այն աեմենը, ինչ նրանում կա, համարվում է Աստծո ստեղծագործությունը: Այստեղ մի բացառություն է կազմում մարդը: Նա տարբերվումէ ամբողջ արարված աշխարհից մեկ կարևոր սկզբունքով: Մարդն արարվեց Աստծո պատկերով և նմանությամբ: Եւ պատկերն ու նմանությունն ամենևին արտաքինը չեն, այլ ներքին բանական կերտվածքն է, որը մեզ նմանություն է տալիս Աստծո հետ: Որքան էլ որ տարբեր լինեն մարդ և Աստված, այնուամենայնիվ մարդը, եթե կարելի է այսպես արտահայտվել, Աստծո մանրակետրնէ երկրի վրա, որը սակայն մշտապես եղծվում է նույն մարդու մեղքերի պատճառով:
Օրհնությամբ Տեր Շմավոն քահանա

karina13
05.03.2009, 11:45
Oրհնեցեք Տեր Հայր,
Շատ հաճախ մենք զղջում ենք մեր որոշ մեղքերի համար: Կախված թե ինչքանով է մեր հոգին «կենդանի»: Բայց պետք է նաեւ չկրկնել այդ մեղքերը, իսկ դրա համար
անհրաժեշտ է որ մարդը հասկանա իր մեջ տեղի ունեցող հոգեբանական խաբկանքները, որոնց պատճառը գուցե հենց չարն է: Ես չեմ վստահում քրիստոնեությունից հեռու գտնվող հոգեբաններին: Արդյո՞ք հոգեւորականը չպետք է օգնի անհատին հասկանալու եւ արմատախիլ անելու հոգեբանական խնդիրները: Որովհետեւ կարելի է զղջալ բայց առանց հասկանալու ու գիտակցելու ... Միեւնույն ժամանակ հասկանում եմ որ մարդը ամեն դեպքում մենակ է եւ ինքը իր ազատ կամքով ամեն րոպե պետք է ընտրի բարին:
Ի՞նչ է իրական Դարձը դեպի Աստված: Հավատքը ինչպե՞ս է ծնվում մարդու հոգում, թե դա ի սկզբանե Աստված դրել է մեր մեջ: :think
Շնորհակալություն

Ter Hayr
10.03.2009, 17:29

Ո?վ ասաց, որ հոգևորականը չպետք է օգնի նաև հասկանալու, հոգեբանական մոտեցում ցույց տալու իր մոտ եկած մարդու: Հոգևորականը ոչ միայն խոստովանությունն է լսում, որը գալիս է անկեղծ զղջումից, այլև օգնում է հավատացյալին դուրս գալ այն ծանր հոգեվիճակից, որն առաջանում է մեղքի պատճառով: Այո, ճիշտ ես ասում, մարդն ինքը պետք է բարին ընտրի: Դրանով է կատարվում իրական նմանությունը Աստծուն: Չ?է որ Իր պատկերով և նմանությամբ ստեղծվեցինք: Այդ իսկ պատճառով Աստված թույլ է տալիս չարի առկայությունը միառժամանակ, որպեսզի մարդու բարին ընտրելը գիտակցված և ազատ կամքի դրսևորում լինի: Իսկ իրական դարձը դեպի Աստված դա սեփական անձի մեջ այն սիրո հայտնաբերումն է, որով դիմացի մարդը դառնում է քեզ համար հոգածության, սիրո անձ: Սիրիր դիմացինիդ ինչպես քո անձը: Միայն այս դեպքում կարող ես քեզ հավատացյալ համարել: Իսկ հավատքը դա աստվածատուր շնորհ է:

Օրհնությամբ` Տեր Շմավոն քահանա

Ձայնալար
10.03.2009, 17:40
Հարգելի Տեր Հայր, կուզենայի ճշտել կատարու՞մ է արդյոք մեր եկեղեցին պսակադրության արարողություն պահոց շրջանում, այսինքն՝ հիմա:

Andard
10.03.2009, 18:38
Տեր Հայր, Դուք տարօրինակ ոչինչ չեք տեսնում հետևյալ իրողության մեջ: Վեհափառի եղբայր Եզրաս եպիսկոպոսը, 10-ից ավել տարիներ ծառայում էր Լենինգրադում, որպես ամենասովորական ու ոչնչով աչքի չընկնող հովիվ ու աբեղա , և հանկարծակի երկու տարվա մեջ դարձավ եպիսկոպոս, Հայաստանյաց Առաքելական Եկեղեցու ամենաազդեցիկ ու ամենահարուստ թեմերից մեկի առաջնորդը: Հընթացս "ոտնատակ" տալով Եկեղեցու երկարամյա ծառայողներից մեկին՝ առնվազն վաստակաշատ Տիրան եպիսկոպոսին:
Տեր Հայր, արդյո՞ք զուգադիպություն է այն, որ Վեհափառի քրոջ որդին շատ երիտասարդ հասակում դարձավ Սևանի ճեմարանի տեսուչը:
Տեր Հայր, եթե առաջինը տարօրինակ չէ, իսկ երկրորդը՝ զուգադիպություն, ապա Դուք վերջին հիսուն տարիների մեջ հիշում եք նման նախադեպեր, երբ թեմի սովորական աբեղան երկու տարվա մեջ դառնում է թեմակալ առաջնորդ կամ այդքան երիտասարդ աբեղան մի անգամից նշանակվում է Ճեմարանի տեսուչ:
ՀԳ
Եթե հարցերիս կոնկրետ պատասխանները վտանգելու են Ձեր քահանայական կարիերան, կարող եք չպատասխանել դրանց:

VisTolog
11.03.2009, 11:15
Ի՞նչ կասեք 2012 թվականի մասին:)
Հուսով եմ ոչինչ չեք թաքցնի և կասեք այն ինչ իրականում գիտեք:)

Ter Hayr
24.03.2009, 16:04
Ի՞նչ կասեք 2012 թվականի մասին:)
Հուսով եմ ոչինչ չեք թաքցնի և կասեք այն ինչ իրականում գիտեք:)

Մանրամասնեք, թե ինչ նկատի ունեք:)

ministr
24.03.2009, 16:19
Տեր Հայր, ինչու համար էր սատանան փորձում Հիսուս Քրիստոսին անապատում? Ենթադրվում էր, որ Քրիստոսը կարող է սխալվել? Բայց չէ որ դա անհնար է; Հետևաբար ինչն էր փորձելու խորհուրդը?

Ter Hayr
24.03.2009, 16:42
Կասե՞ք, թե սահմանադրության մեջ որտե՞ղ է այդպիսի բան գրված; Ինքս որքան որոնեցի, միայն սրանք գտա.

Հոդված 8.1. Հայաստանի Հանրապետությունում եկեղեցին անջատ է պետությունից:
Հայաստանի Հանրապետությունը ճանաչում է Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցու՝ որպես ազգային եկեղեցու բացառիկ առաքելությունը հայ ժողովրդի հոգևոր կյանքում, նրա ազգային մշակույթի զարգացման և ազգային ինքնության պահպանման գործում: Հայաստանի Հանրապետությունում երաշխավորվում է օրենքով սահմանված կարգով գործող բոլոր կրոնական կազմակերպությունների գործունեության ազատությունը: Հայաստանի Հանրապետության և Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցու հարաբերությունները կարող են կարգավորվել օրենքով:

Հոդված 14.1. Բոլոր մարդիկ հավասար են օրենքի առջև:
Խտրականությունը, կախված սեռից, ռասայից, մաշկի գույնից, էթնիկական կամ սոցիալական ծագումից, գենետիկական հատկանիշներից, լեզվից, կրոնից, աշխարհայացքից, քաղաքական կամ այլ հայացքներից, ազգային փոքրամասնությանը պատկանելությունից, գույքային վիճակից, ծնունդից, հաշմանդամությունից, տարիքից կամ անձնական կամ սոցիալական բնույթի այլ հանգամանքներից, արգելվում է:

Հոդված 26. Յուրաքանչյուր ոք ունի մտքի, խղճի և կրոնի ազատության իրավունք։ Այս իրավունքը ներառում է կրոնը կամ համոզմունքները փոխելու ազատությունը և դրանք ինչպես միայնակ, այնպես էլ այլոց հետ համատեղ քարոզի, եկեղեցական արարողությունների և պաշտամունքի այլ ծիսակատարությունների միջոցով արտահայտելու ազատությունը։

Կխնդրեի, որ մեկնաբանեք բարի սամարացու առակը; Կանխավ շնորհակալ եմ;

Այն, ինչը ես մեջ բերեցի, փաստորեն <<Խղճի ազատության և կրոնական կազմակերպությունների մասին>> օրենքից է, կրոնական կազմակերպություն-պետություն հարաբերությունները հստակեցնող 7-րդ հոդված 3-րդ կետից է: Սրանով ամբողջությամբ երևում է, թե ին չպես պետք է կազմակերպվի կրոնական կառույցների բոլոր տեսակ հոգևոր, ծիսական նախաձեռնություններն ու միջոցառումները, որոնց մեջ մտնում է նաև քարոզխոսությունը:
Ինչ վերաբերվում է <<Բարի սամարացի>> առակին, ապա կուզենայի իմանալ մեկնաբանությունը լսելու նպատակաը որն է? Իրոք իմանալ, թե ինչ որ ակնարկ եք փնտրում? Ինչևէ, մեկնաբանությունը հետյալն է. մենք պետք է գթած լինենք և մարդասեր բոլոր մարդկանց նկատմամբ: Սամարացին, ով չէր սիրվում հրեաների կողմից, կատարեց մարդասիրական այդ ակտը և հոգ տարավ ծեծված և թալանված մարդուն: Թերևս այս առակի մեկնաբանությունից ելնելով փորձեք ասել, այդ դեպքում ինչու մենք մարդասիրապես չենք վերաբերվում աղանդավորներին? Աննդհատ փնովում ենք նրանց, լցված ենք խորը ատելությամբ և այլն, և այլն: Ասեմ, որ մենք չենք ընդունում ոչ թե մոլորված մարդկանց, այլ գաղափարախոսությունը, այն մոլությունը, որն ունակ է ընտաիքասեր կնոջ համբավ ունեցող հայուհուն հանել դուրս քարոզչի տեսքով ուրիշներին <<ճշմարտություն>> սովորեցնելու համար` միաժամանակ մոռանալ տալով սեփական ընտանիքը, երեխաներին և պարտականությունները: Ես ել Ձեզ հակահարց տամ: Ինչպես կվերաբերվեք այն անձանց, ովքեր ամենուրեք կքարոզեն Ձեր սեփական տունը քանդելու միջոցներն ու ձևերը և իրենք էլ կգան դա իրականացնելու համար?

Օրհնությամբ` Տեր Շմավոն քահանա:

Ter Hayr
24.03.2009, 16:52
Հարգելի Տեր Հայր, կուզենայի ճշտել կատարու՞մ է արդյոք մեր եկեղեցին պսակադրության արարողություն պահոց շրջանում, այսինքն՝ հիմա:

Մեր եկեղեցին հետևյալ գործելաոճն է որդեգրել:
Երբ գալիս են զույգեր և կամենում են պսակադրվել և ցանկություն են հայտնում, որ դա կատարվի հիմա, մենք խորհուրդ ենք տալիս, որպեսզի հետաձգեն: Մեծամասնությունը համաձայնվում է և իրենց պսակադրությունը հետաձգում է: Սակայն լինում են դեպքեր, երբ արդեն ամեն ինչ պատրաստ է և մնում է միայն եկեղեցու հետ պայմանավորվել, այդ դեպքում հիմնվելով լուսահոգի և երջանկահիշատակ Վազգեն Ա շրջաբերականին, որով թույլատրվեց ամուսնություններ կատարել Մեծ պահքի ընթացքում, բացառությամբ Ավագ շաբաթվա բոլոր օրերի: Փառք Աստծո, այսօր արդեն երիտասարդների մեծ մասը նախապես գիտեն Մեծ Պահքի շրջանը և հիմնականում խուսափում են այդ շրջանում ամուսնանալուց:

Օրհնությամբ` Տեր Շմավոն քահանա:

VisTolog
25.03.2009, 19:16
Մանրամասնեք, թե ինչ նկատի ունեք:)
Հարցը նորմալ ձևակերպելու համար երկար նյութ պիտի գրեմ, բայց ոչ ժամանակ կաա, ոչ էլ ցանկություն.
Բայց եթե ճիշտ եմ հիշում, իմ կարդացած նյութում (երում), գրված էր, որ 2012 թիվը Աստվածաշնչում նույնպես հիշատակվում է: ՈՒղղակի ուզում եմ իմանալ, այդպիսի թիվ կա Աստվածաշնչում, և եթե կա, ինչի մասին է::)

Լեո
26.03.2009, 09:43
Տեր Հայր, ինչպես գիտենք, Աստված դեմ է արյունակից հարազատների ամուսնությանը (եթե չեմ սխալվում, մինչև յոթ «պորտ»): Այդ դեպքում ինչու՞ նա թույլ տվել Ադամի և Եվայի երեխաների կենակցում:

ministr
26.03.2009, 10:31
Տեր Հայր (ի միջի այլոց ինչի են նման ձևով դիմում եկեղեցու սպասավորներին..? Տեր Հայր-ը որ բառացի նայում ենք ավելի շատ վերաբերում է Աստծուն) մի հարց արդեն տվել եմ, մեկն էլ ավելացնեմ եթե դեմ չեք: Պաս պահելը Աստվածաշնչում է խորհուրդ տրվում, թե մեր եկեղեցու նախաձեռնությունն է եղել?

nune'
26.03.2009, 15:34
Օրհնեցեք տեր Հայր............
Հայաստանում իսկական քահանա կա, մանրամասնեմ, հոգևոր սպասավոր, որն իրոք ապրում է աստծո պատվիրաններով... և այլն, դուք հասկացաք, հա??? կա???

Ter Hayr
26.03.2009, 17:04
Տեր Հայր, Դուք տարօրինակ ոչինչ չեք տեսնում հետևյալ իրողության մեջ: Վեհափառի եղբայր Եզրաս եպիսկոպոսը, 10-ից ավել տարիներ ծառայում էր Լենինգրադում, որպես ամենասովորական ու ոչնչով աչքի չընկնող հովիվ ու աբեղա , և հանկարծակի երկու տարվա մեջ դարձավ եպիսկոպոս, Հայաստանյաց Առաքելական Եկեղեցու ամենաազդեցիկ ու ամենահարուստ թեմերից մեկի առաջնորդը: Հընթացս "ոտնատակ" տալով Եկեղեցու երկարամյա ծառայողներից մեկին՝ առնվազն վաստակաշատ Տիրան եպիսկոպոսին:
Տեր Հայր, արդյո՞ք զուգադիպություն է այն, որ Վեհափառի քրոջ որդին շատ երիտասարդ հասակում դարձավ Սևանի ճեմարանի տեսուչը:
Տեր Հայր, եթե առաջինը տարօրինակ չէ, իսկ երկրորդը՝ զուգադիպություն, ապա Դուք վերջին հիսուն տարիների մեջ հիշում եք նման նախադեպեր, երբ թեմի սովորական աբեղան երկու տարվա մեջ դառնում է թեմակալ առաջնորդ կամ այդքան երիտասարդ աբեղան մի անգամից նշանակվում է Ճեմարանի տեսուչ:
ՀԳ
Եթե հարցերիս կոնկրետ պատասխանները վտանգելու են Ձեր քահանայական կարիերան, կարող եք չպատասխանել դրանց:

Հարգարժանս,
Պատասխանում եմ քո հարցին` ամենևին չվախենալով, որ կվտանգեմ իմ քահանայական աստիճանը: Նույնքան պատրաստակամությամբ կարող էի չպատասխանել ու էլի չէի վախենա քահանայական աստիճանիս վնաս հասցնելուն: Բայց որպեսզի քեզ ճշմարտությունն ասեմ, գրում եմ այս տողերը, հուսալով, որ դու մեկընդմիշտ դրանք լավ կմտապահես:
Մեր եկեղեցին ունեցել է բազում օրինակներ, երբ ոչ թե 2 տարում, այլ հաշված օրերում կամ ամիսներում անգամ հասարակ մարդը դարձել է կաթողիկոս: Հիշենք Ներսես Մեծին, ով սենեկապետ էր: Հիշենք Խրիմյան Հայրիկին, ով պարզ գյուղական քահանա էր, սակայն երբ որ ժողովուրդը նրան կաթողիկոս ընտրեց, նա շատ արագ կերպով ստացավ բոլոր աստիճանները` հայրապետական աթոռից հովվելու համար: Հիշենք երջանկահիշատակ Վազգեն Վեհափառին, ով շատ կարճ ժամանակում ուսուցչի պաշտոնից դարձավ վարդապետ, այնուհետև` կաթողիկոս: Շատ այլ օրինակներ են եղել, երբ որ արժանավոր մարդիկ որոշակի կարճ ժամանակում բարձր աստիճանների են հասել: Այսպես եղել է նաև աշխարհիկ միջավայրում: Եւ այս ամենը մարդկանց վաստակի շնորհիվ է, որ կատարվում է: Քո նշած պարզ Եզրաս աբեղան Սանկտ-Պետերբուրգում իր տասնամյա հովվության շրջանում կարողացավ ոտքի կանգնեցնել, համախմբել Պետրոսի քաղաքի հայ բնակչությանը, կարողացավ եկեղեցիներ վերանորոգել և ամենակարևորը իր գործունեությամբ շահեց ոչ միայն հայ, այլև ռուս մարդու սերը: Այսօր էլ կարող եք գնալ Պիտեր, կամ ծանոթների միջոցով տեղեկանալ, թե ով է եղել Եզրաս աբեղան:
Նույնը կարող եմ ասել հայր Մկրտիչ վարդապետ Պռոշյանի վերաբերյալ, ով արտասահմանյան աստվածաբանական լավ կրթություն ստանալով, նույնպես իր վաստակի շնորհիվ արժանացավ դպրանոցի տեսչի կոչմանը և ամենակարևորը` սիրվեց ուսանողների կողմից: Դա ևս գաղտնիք չէ: Կրկին կարող եք տեղեկանալ այս ամենի մասին: Այնպես որ վստահ եմ, որ փարատեցի քո զուգադիպությունների նկատմամաբ ունեցած հետաքրքրությունը: Նաև ասեմ մեկ բան: Սա թող վերաբերվի բոլոր հայորդիներին: Ձգտեք մտածել, խոսել և անել այն, ինչը կփառավորի մեր ազգը, մեր եկեղեցին, մեր պետությունը: Հեռու մնանք ամեն տեսակ զազրախոսություններից և բամբասանքաշունչ խոսքերից: Այս ամենը հայորդուն վայել չէ:

Օրհնությամբ` Տեր Շմավոն քահանա

nune'
27.03.2009, 14:28
Տեր ՇմավոՆ???, եթե իսկապես Դուք եք, ուրեմն ընդունեք հարգանքներս, ես Ձեզ շատ հարգում եմ, պարզապես մեր օրերում, ես ցավով եմ նշում, բայց ճշմարիտ հոգևորականները շատ քիչ են...:(

Ter Hayr
27.03.2009, 14:44
Տեր Հայր, ինչու համար էր սատանան փորձում Հիսուս Քրիստոսին անապատում? Ենթադրվում էր, որ Քրիստոսը կարող է սխալվել? Բայց չէ որ դա անհնար է; Հետևաբար ինչն էր փորձելու խորհուրդը?

Նման բան բնավ չէր ենթադրվում: Այս փորձությունը երկու նշանակետ ուներ: Առաջինը, որ սատանան ինքը ամաչեր և պարտվեր: Երկրորդը, որը մեզ համար է կարևոր` այն է, որ սատանայի բերած փորձություններով մենք կարող ենք հասկանալ, որ այն ամեն նյութականը, որը որ կա, ամենևին էլ չարժե, որ հանուն դրա մարդ հրաժարվի Աստծուց և Նրա խոսքից: Մենք տեսանք, որ սատանան փորձում էր խաբել և առաջարկել այն ամենը, ինչ իրենը չէր: Նույնպես և մենք մեր առօրյայում շատ հեշտությամբ խաբում ենք ու խաբվում մեր առջև դրված որևէ փայլուն մի բանի պատճառով` մոռանալով, որ աստվածային ճշմարտությունն անանց է: Եթե մենք հավատքով զորանանք, ինքնրես մեր ասածներին հավատանք և հետևենք, հավատանք այն ամեն բարի բանին, ինչ գործում ենք և անսասան մնանք մեր ճշմարիտ որոշումների մեջ և բնականաբար այս ամենը լինի Աստծո խոսքով համեմված, ապա մենք նույնպես մեջ առջև ծառացած փորձությունները կարող ենք նույնքան հեշտությամբ հաղթահարել:
Օրհնությամբ` Տեր Շմավոն քահանա

Andard
27.03.2009, 15:44
Հարգարժանս,
Պատասխանում եմ քո հարցին` ամենևին չվախենալով, որ կվտանգեմ իմ քահանայական աստիճանը: Նույնքան պատրաստակամությամբ կարող էի չպատասխանել ու էլի չէի վախենա քահանայական աստիճանիս վնաս հասցնելուն: Բայց որպեսզի քեզ ճշմարտությունն ասեմ, գրում եմ այս տողերը, հուսալով, որ դու մեկընդմիշտ դրանք լավ կմտապահես:
Մեր եկեղեցին ունեցել է բազում օրինակներ, երբ ոչ թե 2 տարում, այլ հաշված օրերում կամ ամիսներում անգամ հասարակ մարդը դարձել է կաթողիկոս: Հիշենք Ներսես Մեծին, ով սենեկապետ էր: Հիշենք Խրիմյան Հայրիկին, ով պարզ գյուղական քահանա էր, սակայն երբ որ ժողովուրդը նրան կաթողիկոս ընտրեց, նա շատ արագ կերպով ստացավ բոլոր աստիճանները` հայրապետական աթոռից հովվելու համար: Հիշենք երջանկահիշատակ Վազգեն Վեհափառին, ով շատ կարճ ժամանակում ուսուցչի պաշտոնից դարձավ վարդապետ, այնուհետև` կաթողիկոս: Շատ այլ օրինակներ են եղել, երբ որ արժանավոր մարդիկ որոշակի կարճ ժամանակում բարձր աստիճանների են հասել: Այսպես եղել է նաև աշխարհիկ միջավայրում: Եւ այս ամենը մարդկանց վաստակի շնորհիվ է, որ կատարվում է: Քո նշած պարզ Եզրաս աբեղան Սանկտ-Պետերբուրգում իր տասնամյա հովվության շրջանում կարողացավ ոտքի կանգնեցնել, համախմբել Պետրոսի քաղաքի հայ բնակչությանը, կարողացավ եկեղեցիներ վերանորոգել և ամենակարևորը իր գործունեությամբ շահեց ոչ միայն հայ, այլև ռուս մարդու սերը: Այսօր էլ կարող եք գնալ Պիտեր, կամ ծանոթների միջոցով տեղեկանալ, թե ով է եղել Եզրաս աբեղան:
Նույնը կարող եմ ասել հայր Մկրտիչ վարդապետ Պռոշյանի վերաբերյալ, ով արտասահմանյան աստվածաբանական լավ կրթություն ստանալով, նույնպես իր վաստակի շնորհիվ արժանացավ դպրանոցի տեսչի կոչմանը և ամենակարևորը` սիրվեց ուսանողների կողմից: Դա ևս գաղտնիք չէ: Կրկին կարող եք տեղեկանալ այս ամենի մասին: Այնպես որ վստահ եմ, որ փարատեցի քո զուգադիպությունների նկատմամաբ ունեցած հետաքրքրությունը: Նաև ասեմ մեկ բան: Սա թող վերաբերվի բոլոր հայորդիներին: Ձգտեք մտածել, խոսել և անել այն, ինչը կփառավորի մեր ազգը, մեր եկեղեցին, մեր պետությունը: Հեռու մնանք ամեն տեսակ զազրախոսություններից և բամբասանքաշունչ խոսքերից: Այս ամենը հայորդուն վայել չէ:

Օրհնությամբ` Տեր Շմավոն քահանա

Հարգարժան Տեր Հայր, թաքնված զայրույթը տեսանելի էր բայց երբեք արդարացված:
Հենց միայն Ներսես Մեծի, Խրիմյան Հայրիկի հետ Եզրաս եպիսկոպոսին ու Եղիշե աբեղային համեմատություն մեջ դնելը ինչ ասես արժեր: Հուսով եմ Ձեր այս համեմատությունը կկարդան "ուր որ անկ է" և ըստ արժանվույն կգնահատեն այն:
Հարգարժան Տեր Հայր, կխնդրեի ավելի լրջությամբ վերաբերվել հարցերիս, որպիսի պատասխանում ժամանակագրական վրիպակները ավելի քիչ ու գոնե ոչ ակնառու լինեին: Ասենք Խրիմյան Հայրիկի "ով պարզ գյուղական քահանա էր, սակայն երբ որ ժողովուրդը նրան կաթողիկոս ընտրեց, նա շատ արագ կերպով ստացավ բոլոր աստիճանները" մասով:
Հարգարժան Տեր Հայր, միգուցե Դուք նկատի ունեիք Ձագեձորցուն, որը աշխարհական էր ւ մի օրվա մեջ ստացավ բոլոր քահանայական աստիճանները դառնալով Կաթողիկոս: Քանի որ Խչիմայն Հայրիկը պարզ գյուղական քահանա չէր երբ ընտրվեց կաթողիկոս: Ավելի կոնկրետ նրապարզ գյուղական քահանայից մինչ կաթողիկոս ճանապարհը անցել է Տարոնի առաջնորդության, Սուրբ Կարապետ վանքի վանահայրության, ու վերջապես Կ.Պոլսի պատրարքության միջով:
1862 թ -Տարոնի Առաջնորդ
1869 թ.- Կ. Պոլսի պատրիարք
1892թ - Ամենայն Հայոց Կաթողիկոս
Սա "Արմենիա" հեռուստաընկերության տաղավարը չէ, հարգարժան Տեր Հայր, ուր հովո մկո բգո երգիծաբանները բուռն օվիացիայով են ընդունում Պողոս առաքյալից արված սխալ մեջբերումները:
Իսկ Պետրոսի քաղաքում Եզրաս եպիսկոպոսի արարքներին ու Մոսկվայում առաջնորդական սխրանքներին, կարծում եմ մամուլում բավականաչափ անդրադարձել են: Եվ ոչ մի հերքում:
Իսկ իսկական հայորդուն վայել խոսքերի ու մտքերի մասին, ավելի լավ կլիներ հորդորեիք Ձեր կոլեգա Տեր Շահենին մոտավորապես այսպիսի խոսքերով "Եղբայրդ իմ պատվական, միթե իսկական հայորդուն վայել է Սուրբ Սարգսից 100 մետր հեռավորությամբ գնդակահարվածներին կոչել "այսպես կոչված անմեղ զոհեր" կամ "Եղբայր իմ օծակից, իսկական հայորդի լինելու համար հեչ պարտադիր չէ քահանայական կոչումը վերածել ընտանեական բիզնեսի ու քահանա դարձնել հարազատ եղբորդ"

Սելավի
28.03.2009, 05:53
Հարցը նորմալ ձևակերպելու համար երկար նյութ պիտի գրեմ, բայց ոչ ժամանակ կաա, ոչ էլ ցանկություն.
Բայց եթե ճիշտ եմ հիշում, իմ կարդացած նյութում (երում), գրված էր, որ 2012 թիվը Աստվածաշնչում նույնպես հիշատակվում է: ՈՒղղակի ուզում եմ իմանալ, այդպիսի թիվ կա Աստվածաշնչում, և եթե կա, ինչի մասին է::)

Ներողություն եմ խնդրում բոլորից, որ ես, չլինելով եկեղեցական՝ սակայն ուզում եմ պատասխանել Վիստուլի հարցին:
Այո Վիստուլ ջան 2012 թվականը հիշատակվում է Աստվածաշնչում, թվոց գրքում, բայց բոլորը չեն որ կարողանում են հասկանալ այդ գրքում զետեղված բազմաբովանդակ թվերի իմաստը, դրա համար էլ մեր սիրելի և շնորհառատ եկեղեցականները հնարավոր է որ չիմանան այդ թվերը կարդալու և խորքային իմաստը հասկանալու մեխանիզմը:

Կոնկրետ որպես այդպես բացահայտ 2012 թվական ու դրա բացատրություն գրված չի Աստվածաշնչում, սակայն երբ Աստծո ողորմությամբ իմաստությունը սկսումա հոսել մարդկանց մեջ, մարդիկ սկսում են բացահայտել անգամ Աստվածաշնչում զետեղված ամեն մի դրված ստորակետի իմաստը, Ինչպես նաև ունենում են համապատասխան իմաստություն թվագիտությունից:
Աստվածաշնչում տեղ գտած թվերը բացահայտում են ամբողջ տիեզերքը, որպիսզի չխորանամ շատ մանրամասների մեջ միայն ասեմ, հայտնության գրքի մեջ կա այսպիսի նախադասություն « ԵՎ ՏԵՍԱ ՆՈՐ ԵՐԿԻՆՔ ՈՒ ԵՐԿԻՐ» ես քեզ հավաստիացնում եմ, անկախ ամեն բանից թե մեր սիրելի եկեղեցակաները ինչ պատասխան կտան քո հարցին՝ թվոց գրքի թվագիտության բացահայտումը մի քանի անգամ մատնանշում է այս վեր նշած նախադասության տարեթիվը 2012 թվականը:
Ու ոչ միայն Աստվածաշնչում է նշված այս տրեթիվը: Հնդկական խհոպի ցեղախմբի մարգարեություններում էլ կա այս նույն բովանդակությամբ մարգարեություն, 2012 թվականի մասին, մայաների օրացույցն էլ է նշում այս տարեթիվը:
Սա մարդկության անցումն է հաջորդ փուլ, ամբողջ բնությունը 1987 թվականից սկսած նախապատրաստվում է այս անցմանը, համապատասխան ՄԱՐԴԻԿ (ԻՆԴԻԳՈՆԵՐԸ) արդեն այստեղ են, ջրերը սկսել են կատարել իրենց համապատասխան ֆունկցիան, մարդկության գիտակցությունը սկսում է փոխվել համապատասխան էնէրգիայի շնորհիվ, ամբողջ տիեզերքը արագացել է:

Մի խոսքո ամբողջ տիեզերքը եռուզեռի մեջ է, տիեզերքի արագացումը՝ և գրեթե ամեն օր նորանոր ֆենոմենների նկատելը գիտնականերին ապշեցրել է, այն ինչը պիտի տեղի ունենար մեկ փոքր 12 ցիկլային տարում տեղիյա ունենում հաշված օրերում:
Եվ այս ամենը կապվածա 2012 թվականի հետ:

Բնագետները ապշած են ջրերից, նրանք այլևս չեն թաքցնում որ ջրերը գիտակցություն ունեն և ենթարկվում են մարդկության մտքին, Թուրքիայի տարածքում հայտնաբերեցին ջրի մի տեսակ որը ցնցեց ամբողջ գիտությանը, այդ ջուրը ունի բյուրեղյա մաքրություն և երբ այդ ջրի կաթիլները խառնում են ամենաանտանելի ձևով կեղտոտ ջրին, նա հաշված րոպեներում ամբողջ այդ ջրային զանգվածը վերածումա բյուրեղյա մաքրությամբ ջրի, անգամ Ջորջիա նահանգում գտնվող մի լաբարատորիայում այդ ջրի կաթիլները խառնել են նաֆթով լեցուն տակառին և այդ տակառի պարունակությունը փոխակերպվելա մաքուր զուլալ ջրի:
Հետո շարունակել են իրենց փորձարկումը և այդ ջրից որոշակի քանակությամբ լցրել են գետի մեջ, Հինգ ամիս հետո ոչ թե միայն գետնա ամբողջությամբ մաքրվել, այլ նաև եռեսուն մետր շառավիղով ամբողջ տարածքնա մաքրվել կեղտոտ օդից: Նույն տեսակի ջուր հայտնաբերել են նաև Չիլիյում, խոսակցություններ կան որ Բանֆի հրաշալի բնության մեջ էլ են հայտնաբերել այդ տեսակի ջուր:
Բժշկությունը ապշածա Ինդիգոներից, նրանց արյան մեջ սրսկում են ամենաբարձր դոզայով սպիդի, ռակի և ուրիշ զանազան մահացու վիրուսներ, սակայն այդ երեխաների արյունը վերացնումա այդ վիրուսներին:
Շատ երկար կլինի որ գրեմ ամբողջը:
Գիտնակաները չեն կարողանում գտնել այս կատարվող առեղծվածների բացատրությունը, չնայած որ 1987 թվականից սկսած Հոգին տալիս էր ինֆորմացիա այս բոլորի մասին, սակայն բոլորը ծիծաղում ու չէին հավատում անգամ եկեղեցականները չեին հավատում որ այդ ինֆորմացին Հոգին է տալիս համարելով որ Աստված այդ ձևով «չենելինգ» ինֆորմացիա չի տալիս, մոռանալով որ նույն Աստվածաշունչը չենելինգի միջոցով է տրվել մարդկությանը:
Գիտեմ Վիստա ջան սա կհամարես ֆանտազիա, բայց չշտապես, եթե ցանկանաս այս ելույթի աուդիո լեկցիայի տարբերակը կարող եմ տալ լսես, որի մասին հենց իրենք են խոսում, որը տեղիյա ունեցել Մոսկվայում և ձայնագրվելա ռուսերեն:
Սակայն եթե այդ նույն հարգաժան գիտնականները լսեին եկեղեցականներին, իսկ մեր սիրելի եկեղեցականներն էլ կարողանայն գոնե տաս տոկոսով հասկանայն Աստվածաշունչի «տողատակերիում» գրված ինֆորմացիան, այսպիսի իրարանցում չէր լինի գիտնակաների մեջ:
Հիմա Ամերիկայում լույսա տեսել գիրք « Աստվածաշնչի կոդը» վերնագրով և կարծեմ այդ գրքի հետա գալիս մի ծրագիր որը տեղադրում էս կոմպի մեջ և համապատախան բառը տեղադրելով Աստվածաշնչից տալիսա համապատասխան ինֆորմացիան:
Օրինակ՝ գրում էս սպիդ և այդ ծրագիրը Աստվածաշնչի առաջի հինգ գրքերի միջից ազատվելով կոդավորված գրառումից տալիսա սպիդի մասին ամբողջ ինֆորմացիան և երբ տեղադրել են այդ բառը այդ ծրագրում, կարդացել են թե երբա սկսվելու, ինչիցա սկսվելու, ինչքան մարդա մահանալու դրանից և երբա վերջանալու, ամենահետաքրքիրը նայա որ վերջանալը եղելա նոր երեխաների աշխարհ գալով, այսինքի Ինդիգոներով, վերջում էլ թվականը տվելա 2012:

Մի խոսքով սա շատ ծավալուն թեմա է, սակայն աշխատեցի մի քանի տողով նկարագրեմ 2012 թվականի հետ կապվածը: Աստվածաշնչում շատ ավելի ինֆորմացիա կա այս տարեթվի հետ կապված, տեսնում էս, ոչ թե միայն թվագիտություն իմացողներն են դա ասում, այլ նաև այդ նորագույն ծրագիրնա արդեն կոդավորումից ազատվելով կարդում նույն ինֆորմացիան որը գրվածա Աստվածաշնչում:
Նորից ներողություն եմ խնդրում բոլոր եկեղեցականներից որ ես պատասխանեցի այս հարցին:
Սիրելի եկեղեցականներ հույսով եմ, որ հնարավորություն կունենանք կարդալու նաև ձեր տված պատասխանը:

Լեո
28.03.2009, 11:13
Նման բան բնավ չէր ենթադրվում: Այս փորձությունը երկու նշանակետ ուներ: Առաջինը, որ սատանան ինքը ամաչեր և պարտվեր: Երկրորդը, որը մեզ համար է կարևոր` այն է, որ սատանայի բերած փորձություններով մենք կարող ենք հասկանալ, որ այն ամեն նյութականը, որը որ կա, ամենևին էլ չարժե, որ հանուն դրա մարդ հրաժարվի Աստծուց և Նրա խոսքից: Մենք տեսանք, որ սատանան փորձում էր խաբել և առաջարկել այն ամենը, ինչ իրենը չէր: Նույնպես և մենք մեր առօրյայում շատ հեշտությամբ խաբում ենք ու խաբվում մեր առջև դրված որևէ փայլուն մի բանի պատճառով` մոռանալով, որ աստվածային ճշմարտությունն անանց է: Եթե մենք հավատքով զորանանք, ինքնրես մեր ասածներին հավատանք և հետևենք, հավատանք այն ամեն բարի բանին, ինչ գործում ենք և անսասան մնանք մեր ճշմարիտ որոշումների մեջ և բնականաբար այս ամենը լինի Աստծո խոսքով համեմված, ապա մենք նույնպես մեջ առջև ծառացած փորձությունները կարող ենք նույնքան հեշտությամբ հաղթահարել:
Օրհնությամբ` Տեր Շմավոն քահանա
Տե՛ր Շմավոն, մի՞թե սատանան Հիսուսին փորձում էր նրա համար, որ մենք դրանից դասեր քաղենք: Ի՞նչ է, սատատան մեզ լավությու՞ն էր անում:think Չէ՞ որ նա հստակ գիտեր Հիսուս ով է և համոզված էր, որ նա երբեք չէր դավաճանի Աստծուն:
Այդ դեպքում ո՞րն էր այդտեղ Հիսուսին փորձելու սատանայի դրդապատճառը;

Second Chance
30.03.2009, 18:03
Հարգելի Տեր Հայր.
Ի՞նչ կասեք դուք աուրայի մասին: Ասենք որ ասում են այս մարդը վատ, կամ լավ աուրա ունի: Ընդհանրապես այդ հարցը որևէ բացատրություն ունի՞ քրիստոնեության մեջ:unsure:

Նախապես շնորհակալ եմ:

յոգի
31.03.2009, 20:08
Հարգելի Քահանա ճիշտ՞ է որ Եկեղեցին և ղեկավարությունը օրենք են ընդունել բոլոր աղանդները վերացնելու համար, միյայն Առաքելական Եկեղէցին է մնալու որպէս կրոնական կենտրոն...
Շնորհակալություն...

Ter Hayr
03.04.2009, 12:20
Տեր Հայր (ի միջի այլոց ինչի են նման ձևով դիմում եկեղեցու սպասավորներին..? Տեր Հայր-ը որ բառացի նայում ենք ավելի շատ վերաբերում է Աստծուն) մի հարց արդեն տվել եմ, մեկն էլ ավելացնեմ եթե դեմ չեք: Պաս պահելը Աստվածաշնչում է խորհուրդ տրվում, թե մեր եկեղեցու նախաձեռնությունն է եղել?

Հայրը մկն, ով Աստված է: Եւ Տերը մեկն է, որ նույն Աստված է: Սակայն բացի աստվածաբանական այս հարթությունից, մենք նաև առօրյա շփում ունենք մարդկային հարաբերությունների ոլորտում, ուր յուրաքանչյուրն ունի իր գործառույթը և կոչումը: Եթե այդպես լիներ, ապա երկրի վրա չպիտի լիներ դատավոր, քանի որ դատավորը միակն է` Աստված, չպիտի լիներ դատախազ, քանի որ մեղադրողը Աստված է: Չպիտի լինի փաստաբան, քանի որ արդարացնողն էլ Աստված է: Չպիտի լինի ուսուցիչ, քանի որ ճշմարիտ ուսուցիչ Աստված է: Ծնողին հայր չպիտի կոչենք, քանի որ մեկ Հայր ունենք` երկնքում է: Եւ այսպես շարունակ: Բայց մենք ապրում ենք երկրի վրա, ունենք հայր, ուսուցիչ, դատավորներ, դատախազներ և այլոք: Ապա նաև ունենք տեր հայրեր և հայր սուրբեր, սրբազաններ, ովքեր որ մարդիկ են և կատարում են իրենց առաքելությունն ու ծառայությունը այս երկրի վրա և ունեն համապատասխանաբար կոչումներ, որոնք որ նույնացնել Աստծո կոչումների հետ և հավասարեցնել նրանց առնվազն անմտություն է:
Ինչ վերաբերվում է պահքին, ապա այն մշտապես գոյություն է ունեցել դերևս նախաքրիստոնեական շրջանում և մեծամասամբ հրեաների մոտ: Ինքին պահքը ազատ կամքի դրսևորման ենթակա է: Նշանակում է նաև հրաժարում ամեն տեսակ խանգարող երևույթենրից` պիղծ խոսքից, մտքից, սնունդից և այլն: Ի դեպ, պահոց շրջանի, գալիք Ավագ շաբաթվա և Ս. Հարության տոնի մասին, նաև զատկական պատմությունների մասին կարող եք ընթերցել Արարատյան Հայրապետական թեմի www.qahana.am կայքում:

REAL_ist
03.04.2009, 12:33
պիղծ խոսքից, մտքից, սնունդից և այլն
Ինչ է նշանակում պիղծ սնունդ? Աստվածաշնչում նման բան կա?

VisTolog
03.04.2009, 13:25
Ներողություն եմ խնդրում բոլորից, որ ես, չլինելով եկեղեցական՝ սակայն ուզում եմ պատասխանել Վիստուլի հարցին:
Այո Վիստուլ ջան 2012 թվականը հիշատակվում է Աստվածաշնչում, թվոց գրքում, բայց բոլորը չեն որ կարողանում են հասկանալ այդ գրքում զետեղված բազմաբովանդակ թվերի իմաստը, դրա համար էլ մեր սիրելի և շնորհառատ եկեղեցականները հնարավոր է որ չիմանան այդ թվերը կարդալու և խորքային իմաստը հասկանալու մեխանիզմը:

Կոնկրետ որպես այդպես բացահայտ 2012 թվական ու դրա բացատրություն գրված չի Աստվածաշնչում, սակայն երբ Աստծո ողորմությամբ իմաստությունը սկսումա հոսել մարդկանց մեջ, մարդիկ սկսում են բացահայտել անգամ Աստվածաշնչում զետեղված ամեն մի դրված ստորակետի իմաստը, Ինչպես նաև ունենում են համապատասխան իմաստություն թվագիտությունից:
Աստվածաշնչում տեղ գտած թվերը բացահայտում են ամբողջ տիեզերքը, որպիսզի չխորանամ շատ մանրամասների մեջ միայն ասեմ, հայտնության գրքի մեջ կա այսպիսի նախադասություն « ԵՎ ՏԵՍԱ ՆՈՐ ԵՐԿԻՆՔ ՈՒ ԵՐԿԻՐ» ես քեզ հավաստիացնում եմ, անկախ ամեն բանից թե մեր սիրելի եկեղեցակաները ինչ պատասխան կտան քո հարցին՝ թվոց գրքի թվագիտության բացահայտումը մի քանի անգամ մատնանշում է այս վեր նշած նախադասության տարեթիվը 2012 թվականը:
Ու ոչ միայն Աստվածաշնչում է նշված այս տրեթիվը: Հնդկական խհոպի ցեղախմբի մարգարեություններում էլ կա այս նույն բովանդակությամբ մարգարեություն, 2012 թվականի մասին, մայաների օրացույցն էլ է նշում այս տարեթիվը:
Սա մարդկության անցումն է հաջորդ փուլ, ամբողջ բնությունը 1987 թվականից սկսած նախապատրաստվում է այս անցմանը, համապատասխան ՄԱՐԴԻԿ (ԻՆԴԻԳՈՆԵՐԸ) արդեն այստեղ են, ջրերը սկսել են կատարել իրենց համապատասխան ֆունկցիան, մարդկության գիտակցությունը սկսում է փոխվել համապատասխան էնէրգիայի շնորհիվ, ամբողջ տիեզերքը արագացել է:

Մի խոսքո ամբողջ տիեզերքը եռուզեռի մեջ է, տիեզերքի արագացումը՝ և գրեթե ամեն օր նորանոր ֆենոմենների նկատելը գիտնականերին ապշեցրել է, այն ինչը պիտի տեղի ունենար մեկ փոքր 12 ցիկլային տարում տեղիյա ունենում հաշված օրերում:
Եվ այս ամենը կապվածա 2012 թվականի հետ:

Բնագետները ապշած են ջրերից, նրանք այլևս չեն թաքցնում որ ջրերը գիտակցություն ունեն և ենթարկվում են մարդկության մտքին, Թուրքիայի տարածքում հայտնաբերեցին ջրի մի տեսակ որը ցնցեց ամբողջ գիտությանը, այդ ջուրը ունի բյուրեղյա մաքրություն և երբ այդ ջրի կաթիլները խառնում են ամենաանտանելի ձևով կեղտոտ ջրին, նա հաշված րոպեներում ամբողջ այդ ջրային զանգվածը վերածումա բյուրեղյա մաքրությամբ ջրի, անգամ Ջորջիա նահանգում գտնվող մի լաբարատորիայում այդ ջրի կաթիլները խառնել են նաֆթով լեցուն տակառին և այդ տակառի պարունակությունը փոխակերպվելա մաքուր զուլալ ջրի:
Հետո շարունակել են իրենց փորձարկումը և այդ ջրից որոշակի քանակությամբ լցրել են գետի մեջ, Հինգ ամիս հետո ոչ թե միայն գետնա ամբողջությամբ մաքրվել, այլ նաև եռեսուն մետր շառավիղով ամբողջ տարածքնա մաքրվել կեղտոտ օդից: Նույն տեսակի ջուր հայտնաբերել են նաև Չիլիյում, խոսակցություններ կան որ Բանֆի հրաշալի բնության մեջ էլ են հայտնաբերել այդ տեսակի ջուր:
Բժշկությունը ապշածա Ինդիգոներից, նրանց արյան մեջ սրսկում են ամենաբարձր դոզայով սպիդի, ռակի և ուրիշ զանազան մահացու վիրուսներ, սակայն այդ երեխաների արյունը վերացնումա այդ վիրուսներին:
Շատ երկար կլինի որ գրեմ ամբողջը:
Գիտնակաները չեն կարողանում գտնել այս կատարվող առեղծվածների բացատրությունը, չնայած որ 1987 թվականից սկսած Հոգին տալիս էր ինֆորմացիա այս բոլորի մասին, սակայն բոլորը ծիծաղում ու չէին հավատում անգամ եկեղեցականները չեին հավատում որ այդ ինֆորմացին Հոգին է տալիս համարելով որ Աստված այդ ձևով «չենելինգ» ինֆորմացիա չի տալիս, մոռանալով որ նույն Աստվածաշունչը չենելինգի միջոցով է տրվել մարդկությանը:
Գիտեմ Վիստա ջան սա կհամարես ֆանտազիա, բայց չշտապես, եթե ցանկանաս այս ելույթի աուդիո լեկցիայի տարբերակը կարող եմ տալ լսես, որի մասին հենց իրենք են խոսում, որը տեղիյա ունեցել Մոսկվայում և ձայնագրվելա ռուսերեն:
Սակայն եթե այդ նույն հարգաժան գիտնականները լսեին եկեղեցականներին, իսկ մեր սիրելի եկեղեցականներն էլ կարողանայն գոնե տաս տոկոսով հասկանայն Աստվածաշունչի «տողատակերիում» գրված ինֆորմացիան, այսպիսի իրարանցում չէր լինի գիտնակաների մեջ:
Հիմա Ամերիկայում լույսա տեսել գիրք « Աստվածաշնչի կոդը» վերնագրով և կարծեմ այդ գրքի հետա գալիս մի ծրագիր որը տեղադրում էս կոմպի մեջ և համապատախան բառը տեղադրելով Աստվածաշնչից տալիսա համապատասխան ինֆորմացիան:
Օրինակ՝ գրում էս սպիդ և այդ ծրագիրը Աստվածաշնչի առաջի հինգ գրքերի միջից ազատվելով կոդավորված գրառումից տալիսա սպիդի մասին ամբողջ ինֆորմացիան և երբ տեղադրել են այդ բառը այդ ծրագրում, կարդացել են թե երբա սկսվելու, ինչիցա սկսվելու, ինչքան մարդա մահանալու դրանից և երբա վերջանալու, ամենահետաքրքիրը նայա որ վերջանալը եղելա նոր երեխաների աշխարհ գալով, այսինքի Ինդիգոներով, վերջում էլ թվականը տվելա 2012:

Մի խոսքով սա շատ ծավալուն թեմա է, սակայն աշխատեցի մի քանի տողով նկարագրեմ 2012 թվականի հետ կապվածը: Աստվածաշնչում շատ ավելի ինֆորմացիա կա այս տարեթվի հետ կապված, տեսնում էս, ոչ թե միայն թվագիտություն իմացողներն են դա ասում, այլ նաև այդ նորագույն ծրագիրնա արդեն կոդավորումից ազատվելով կարդում նույն ինֆորմացիան որը գրվածա Աստվածաշնչում:
Նորից ներողություն եմ խնդրում բոլոր եկեղեցականներից որ ես պատասխանեցի այս հարցին:
Սիրելի եկեղեցականներ հույսով եմ, որ հնարավորություն կունենանք կարդալու նաև ձեր տված պատասխանը:
Թեկուզ թեմայից մի փոքր կշեղվեմ, բայց չէի կարող չպատասխանել.:pardon
Վերջին 1-2 ամսում սկսել եմ այնքան տեղեկություններ հավաքել, և 2012 թվականի և անցյալի (Մայաները, Եգիպտացիները... Աստվածաշունչը... առասպել-ավանդությունները տարբեր ժեղովուրդների) մասին, որ այդ ամեն ինչը այնքան տպավորիչ էր, որ մի քանի օր անդադար այդ ուղղությամբ էի մտածում... ( չնայած հիմա էլ ): ՈՒղղակի ճիշտ ես, այդքան նյութը այստեղ գրելը շատ երկար կլինի, ու անհամապատասխան թեմային:

ՀԳ. Այս ամենի մասին մի օր ծավալուն նյութերով թեմա երևի կբացեմ. :)

vahram456
03.04.2009, 14:47
Կա արդյոք Աստված ետե այո ապա ինչու է թույլ տալիս որ մարդիկ կատարեն այդքան մեղքեր

Gayl
05.04.2009, 01:46
Եթե քեզ թվում է, որ Ս. Գրիգոր Լուսավորիչը, դուրս գալով Խոր Վիրապից, միանգամից 301թ.-ին ժողովրդին մաինգամից համոզեց, կամ ինչպես դու ես ասում, բռնի ուժով ստիպեց ընդունել քրիստոնեությունը, ապա սխալվում ես: Մի մոռացիր, որ 44թ., ապա 60-ական թթ. –ին Ս. Թադեոս և Բարդուղիմեոս առաքյալներն իրենց քարոզչական, նաև ցմահ գործունեությունը տարածեցին հենց հայոց աշխարհում: Եւ ո?րն էր դրա արդյունքը: Այն, որ հիմնադրվեից եպիսկոպոսական աթոռներ, որոնց միջոցովկարգավորվում էր քրիստոնյաների կայնքը հայոց աշխարհում: Իսկ քրիստոնյաներն այնքան էլ քիչ չէին: Նրանց թիվը 3-րդ դարի կեսերին հասնում էր մոտ 100.000: Եւ սրանք բնակչության գիտակից, նաև ազնվական մարդիկ էին: Չեմ մտածում, որ քրիստոնյաներն այնքան քիչ լինեին, որ նրանց նկատմամբ պետական հալածանք սկսվեր: Սա վկայում է այն բանի մասին, որ նրանք բավականին շատ էին և իրենց բազմությամբ վախեցնում էին թագավորներին և իշխողներին: Եւ այս քրիստոնյաների բազմության հիման վրա, նաև ունենալով վերը թվարկված նախադրյալները` Ս. Գրիգոր Լուսավորիչը և Տրդատ թագավորը կարողացան Քրիստոնյա Հայաստան կառուցել: Բռնի ուժով որևիցե գաղափարախոսություն կամ կրոն չի կարող մարդկանց համար դառնալ այնքան հարազատ, որ հանուն դրա հնարավոր լիներ զոհաբերել ընտանիքը և սեփական անձը:
Այս ամենից զատ բռնի ուժով սերմանած որևէ մի բան չի կարող երկար կյանք ունենալ: Օրինակ Ձեզ Խորհրդային իշխանությունները: Իսկ քրիստոնեությունը Հայաստանում իր սկբնավորման օրվանից գոյություն ունի շուրջ 2000 տարի: Մտածում եմ, որ այս ցուցանիշը արդեն իսկ հերքում է քո` բռնի ուժի մասին թյուր կարծիքը:
Օրհնությամբ Տեր Շմավոն քահանա

«Չեմ մտածում, որ քրիստոնյաներն այնքան քիչ լինեին, որ նրանց նկատմամբ պետական հալածանք սկսվեր:»Հենց այդ ուղությամբ էլ սկսեք մտածել,իսկ այն որ ենթադրություններով հերքում եք ուրեմն ասեմ որ շատ շատ անհիմն են,ինքը Ագաթանգեղոսն է անգամ իմ ասածները վկայում,հետաքրքիր է չէ՞,այրել ԳՐՔԵՐ,սպանել մարդկանց,ջարդել արձաններ,վերացնել տաճարներ ԱՅՍԻՆՔՆ վերացնել ՄՇԱԿՈՒՅԹ,այստեղ են ասել թուրքը տենց բան չէր անի,կեցցե թուլամորդ Տրդհատը և ազգիս պարծանք «Լուսավորիչը»:
Ի դեպ իմ հարցին այնուամենայնիվ չպատասխանեցիք:

Gayl
05.04.2009, 02:01
Ցավում եմ, որ Օնանի պատմությունը քեզ համար դարձավ ամբողջ Աստվաշածնչից հրաժարվելու և հիասթափվելու առիթ: Եթե դու նման փոքրիկ դրվագների պատճառով մեծ բաներից հրաժավես, ապա կյանքումդ լուրջ փորձության չես կարողանա դիմակայել: Իսկ դա ավելի ցավոտ է: Հուսամ, որ Աստծո լույսը քո սրտում իր անդրադարձը կունենա, և մենք քեզ կրկին մեր հավատացյալների շարքում կտեսնենք:
Դառնալով հարցիդ` ասեմ, որ Աստված ժամանակի ընթացքոմ չի փոխվում, ինչպես դու փորձեցիր նկատել: Այս պատմությունը և ավանդույթը ինքնին /մահացած եղբոր համար նրա կնոջից երեխա ունենալը մյուս եղբորից/ միայն հրեաներինն էր: Առայսօր նրանք շատ օրենքներ ունեն, որոնք մեզ համար անհեթեթ են: Բայց այնուամենայնիվ այս օրենքները տրվեցին հրեաներին , որպեսզի իրենց էթնոսը հնարավորինս կայանա, և որպես Աստծո ընտրյալ ժողովուրդ նրանք բազմանան: Եւ այս երևույթն ամենևին չի կարելի կապել մտքով շնանալու կամ չշնանալու հետ: Սրանք տարբեր հասկացություններ են և անգամ որևիցե եզրագիծ ընդհանուր չունեն: Մեկը կոչ է անում մեղքից հեռու մնալ, մյուսը` զավակ ունենալ:
Փիլիսոփայության մեջ կա հետաքրքրիր մի դրույթ. Ցանկացած երևույթ դիտարկել այն հարության մեջ, որում որ այն ներակայացված է: Այստեղ դու օրինակ բերեցիր երկու տարբեր հարթություններից: Մեկը` պատվիրանի հաստատումն է նոր դրույթով, որով նաև հասկանալի է դառնում, որ պարտադիր չէ մեղքը ֆիզիկապես գործել, այլ մտովի այն գործելն արդեն իսկ համարվում է իբրև գործված: Իսկ մյուսը` հնազանդության և խոնրահության մասին է: Թե իրականում որ որդին հնազանդվեց հոր կամքին: Այնպես որ սրանից ավել բացատրություններ պետք չեն: Եւ դու փոքր-ինչ շփոթվել ես` մտածելով, որ հակասություն ես գտել: Պիտի հորդորեմ, ավելի ուշադիր կարդաս Աստվաշածունչը և ոչ թե հակասություն փնտրես, այլ Աստծո կենարար խոսքը, որ քեզ համար հեղափոխող կլինի:
Ես էլ թարսի պես հիմա հասկանում եմ թե ժամանակին ինչ ճիշտ բան եմ արել,ուրեմն երեք ամիս առաջ ձեռքս վերձրեցի նորից հին կտակարանը,այնտեղից մեզ հայերիս վերաբերող շատ բաներ կա և պետք է անպայման կարդայի որ հարցերիս պատասխանը գտնեի,բայց էլի հասա Մովսեսի գլխին ու չկարողացա և Օնանի դեպքը միակը չի ինքը պիղծ Աբրահամը իր պիղծ որդիներով ուղակի սրտխառնուք էր առաջացնում,ինչպե՞ս կարելի է կնոջդ տաս ուրիշինի,իսկ Ձեր «ճշմարիտ» Աստվածը փոխանակ Աբրահամին պատժի որ կնոջ դիմաց աջառներ ու հարստությունա վերձրել հլա մի բան էլ Փարավոնի վրայա մունաթ գալիս:Ի դեպ իմ հարցը մնաց անպատասխան,եթե պետք է Աստծո կամոք այդպես շատանան էտ հրեա կոչվածները ուրեմն էլ ավելացնելու բան չունեմ,ուղակի չեմ հասկանում ի՞նչպես եք ընդունում հրեաների Աստծոն:

Mankik
05.04.2009, 02:09
Երեխան մկրտված է, հաղորդության ընթացքում մոտենում ենք հաղորդություն ստանալու: Քահանան մեզ հաղորդություն է տալիս, բայց երեխային չի տալիս... Ինչու՞:
Երեխաները չպե՞տք է հաղորդվեն:

Gayl
05.04.2009, 02:17
Մի խոսքով սա շատ ծավալուն թեմա է, սակայն աշխատեցի մի քանի տողով նկարագրեմ 2012 թվականի հետ կապվածը: Աստվածաշնչում շատ ավելի ինֆորմացիա կա այս տարեթվի հետ կապված, տեսնում էս, ոչ թե միայն թվագիտություն իմացողներն են դա ասում, այլ նաև այդ նորագույն ծրագիրնա արդեն կոդավորումից ազատվելով կարդում նույն ինֆորմացիան որը գրվածա Աստվածաշնչում:
Նորից ներողություն եմ խնդրում բոլոր եկեղեցականներից որ ես պատասխանեցի այս հարցին:
Սիրելի եկեղեցականներ հույսով եմ, որ հնարավորություն կունենանք կարդալու նաև ձեր տված պատասխանը:
Ես այսպիսի բաներին շատ լուրջ եմ վերաբերվում,անչափ հետաքրքիր է,բայց մի բան հարցնեմ 2012 թվականին ո՞նց ենք իմանալու որ հաջորդ փուլ ենք անցել,որն է լինելու նշանը,մնաց երեք տարի,բայց այդքան էլ չի զգացվում,համ էլ ջրի հետ կապված ասեմ որ եթե չեմ սխալվում ջուրը միշտ էլ հիշողություն է ունեցել և այդպիսի բաներ միշտ էլ եղել են:

Ambrosine
05.04.2009, 12:04
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ

Եթե ամեն ինչ ըստ պլանավորվածի լինի, ապա ապրիլի երկրորդ կեսին՝ ավելի մոտ վերջին, ակումբում՝ Տեր Շմավոնի նախաձեռնությամբ, կանցկացնենք քննարկում /հավանաբար օնլայն/ ՝ ՁԻԱՀ-ի շուրջ: Հնարավոր է, որ մեզ միանան նաև ՁԻԱՀ-ով հիվանդ մարդիկ:
Իսկ թե այս թեմայում կքննարկենք, թե նորը կբացենք, դա դեռ կորոշենք:

Այնպես որ ուշադիր եղեք, քննարկման օրվա ու ժամի մասին լրացուցիչ կհայտարարվի

Սելավի
05.04.2009, 12:55
Ես այսպիսի բաներին շատ լուրջ եմ վերաբերվում,անչափ հետաքրքիր է,բայց մի բան հարցնեմ 2012 թվականին ո՞նց ենք իմանալու որ հաջորդ փուլ ենք անցել,որն է լինելու նշանը,մնաց երեք տարի,բայց այդքան էլ չի զգացվում,համ էլ ջրի հետ կապված ասեմ որ եթե չեմ սխալվում ջուրը միշտ էլ հիշողություն է ունեցել և այդպիսի բաներ միշտ էլ եղել են:

Գայլ ջան, էդ անցման համար հատուկ նշաններ չկան, դա համապատասխան էներգիան է այդ թվականից սկսելու մտնել երկիր մոլորակ, և այդ էներգիայի շնորհիվ մարդկության գիտակցությունը կամաց կամաց փոփոխության է ենթարկվելու:
Մենք վերջապես իմանալու ենք, թե ովքեր ենք, և ինչ ենք անում այստեղ, ինչպես գիտեն՝ այս նոր տեսակի մարդկության ներկայացուցիչները:

Գայլ ջան մի քիչ լավ չի ստացվում, էս բաժնում քահանան պիտի պատասխանի հարցերին, բայց մենք ակամայից երկխոսության մեջ ենք ընկնում:

Արի ստեղ մենք իրար հարցեր չտանք լավ:

VisTolog
06.04.2009, 10:25
Չհամբերեցի:))
Ահա ձեզ այն նյութերի մի մասը, որը վերջին մեկ ամսում հավաքել եմ. Վերաբերվում է ոչ միայն 2012 թվականին, այլև այն խնդիրներին, որոնք սպառնում են Երկիր մոլորակին` հետևաբար նաև մեզ.

http://dyavl.ucoz.com/2012.docx
http://dyavl.ucoz.com/earth.doc
http://dyavl.ucoz.com/Allinone.docx
http://dyavl.ucoz.com/2012.docx

Սրանցից որոշների համար Օֆիս 2007-ա պետք. :))

Ter Hayr
06.04.2009, 11:39
Օրհնեցեք տեր Հայր............
Հայաստանում իսկական քահանա կա, մանրամասնեմ, հոգևոր սպասավոր, որն իրոք ապրում է աստծո պատվիրաններով... և այլն, դուք հասկացաք, հա??? կա???

Այո, կան: Անձամբ ես ինքս ճանաչում եմ: Սակայն մենք պետք է հիշենք, որ քահանան մարդ է` մսից, արյունից և ինքն էլ, ինչպես ցանկացած մարդ, մեղավոր էակ է: Պետք չէ հոգևորականներին ընդհանրապես բարձրացնել դեպի երկինք և ոտքերի տակ ամպեր դնել: Քահանան Աստծո խոսքի սպասավորն է, ով հոգևոր ասպարեզում իշխանություն ունի: Խորհուրդ կտամ որևէ հոգևորականի չհամեմատել մյուսի հետ: Եւ եզրակացություններ անել, թե մեկը լավն է, մյուսը` վատ, մեկի հավատքը շատ է, մյուսինը` քիչ: ՄԱրդը չէ, որ այդ հարցրերը պետք է դատի: Պետք չէ ավելորդ մեղք վերցնել հոգու վրա: Սա անձամբ քեզ չեմ ասում: Պազրապես, առիթն եղավ, արտահայտվեցի:

Օրհնությամբ` Տեր Շմավոն քահանա

Elmo
06.04.2009, 11:50
Հարգելի Տեր Շմավոն քահանա: Ինձ մի հարց միշտ հուզել ա, չգիտեմ ինչի՝ չեմ տվել այստեղ: Ինչու է Հիսուսը խաչի վրա ասում «Հայր ինչու՞ լքեցիր ինձ»: Մի՞թե Աստված լքել էր իրեն:

Ter Hayr
06.04.2009, 12:03
Հարգարժան Տեր Հայր, թաքնված զայրույթը տեսանելի էր բայց երբեք արդարացված:
Հենց միայն Ներսես Մեծի, Խրիմյան Հայրիկի հետ Եզրաս եպիսկոպոսին ու Եղիշե աբեղային համեմատություն մեջ դնելը ինչ ասես արժեր: Հուսով եմ Ձեր այս համեմատությունը կկարդան "ուր որ անկ է" և ըստ արժանվույն կգնահատեն այն:
Հարգարժան Տեր Հայր, կխնդրեի ավելի լրջությամբ վերաբերվել հարցերիս, որպիսի պատասխանում ժամանակագրական վրիպակները ավելի քիչ ու գոնե ոչ ակնառու լինեին: Ասենք Խրիմյան Հայրիկի "ով պարզ գյուղական քահանա էր, սակայն երբ որ ժողովուրդը նրան կաթողիկոս ընտրեց, նա շատ արագ կերպով ստացավ բոլոր աստիճանները" մասով:
Հարգարժան Տեր Հայր, միգուցե Դուք նկատի ունեիք Ձագեձորցուն, որը աշխարհական էր ւ մի օրվա մեջ ստացավ բոլոր քահանայական աստիճանները դառնալով Կաթողիկոս: Քանի որ Խչիմայն Հայրիկը պարզ գյուղական քահանա չէր երբ ընտրվեց կաթողիկոս: Ավելի կոնկրետ նրապարզ գյուղական քահանայից մինչ կաթողիկոս ճանապարհը անցել է Տարոնի առաջնորդության, Սուրբ Կարապետ վանքի վանահայրության, ու վերջապես Կ.Պոլսի պատրարքության միջով:
1862 թ -Տարոնի Առաջնորդ
1869 թ.- Կ. Պոլսի պատրիարք
1892թ - Ամենայն Հայոց Կաթողիկոս
Սա "Արմենիա" հեռուստաընկերության տաղավարը չէ, հարգարժան Տեր Հայր, ուր հովո մկո բգո երգիծաբանները բուռն օվիացիայով են ընդունում Պողոս առաքյալից արված սխալ մեջբերումները:
Իսկ Պետրոսի քաղաքում Եզրաս եպիսկոպոսի արարքներին ու Մոսկվայում առաջնորդական սխրանքներին, կարծում եմ մամուլում բավականաչափ անդրադարձել են: Եվ ոչ մի հերքում:
Իսկ իսկական հայորդուն վայել խոսքերի ու մտքերի մասին, ավելի լավ կլիներ հորդորեիք Ձեր կոլեգա Տեր Շահենին մոտավորապես այսպիսի խոսքերով "Եղբայրդ իմ պատվական, միթե իսկական հայորդուն վայել է Սուրբ Սարգսից 100 մետր հեռավորությամբ գնդակահարվածներին կոչել "այսպես կոչված անմեղ զոհեր" կամ "Եղբայր իմ օծակից, իսկական հայորդի լինելու համար հեչ պարտադիր չէ քահանայական կոչումը վերածել ընտանեական բիզնեսի ու քահանա դարձնել հարազատ եղբորդ"

Ես մի բան հասկացա, որ թերևս դու կարող ես չընդունել ամեն տեսակ պատասխան, որը չի համապատասխանում քո մտածելակերպին: Խոսքը գնում է <<քեզ վրդովվեցրած>> նշանակումների վերաբերյալ: Ցավում եմ, որ իմ համեմատությունները դու վերագրեցիր անհատական մակարադակին, թեև ես նկատի ունեի զուտ իրողությունը: Բայց այնուհանդերձ, ես մնում եմ իմ կարծիքին, և ջանք չեմ էլ գործադրի քո կարծիքը փոխելու: Քանի որ ակնհայտ է քո` հոգևորականների հանդեպ ունեցած վերաբերմունքը: Չմոռանանք, հոգևորականը մարդ, ով նույնպես սխալական է: Այսքանը քեզ բավ է:

Օրհնությամբ` Տեր Շմավոն

Ter Hayr
06.04.2009, 13:32
Գայլ ջան, էդ անցման համար հատուկ նշաններ չկան, դա համապատասխան էներգիան է այդ թվականից սկսելու մտնել երկիր մոլորակ, և այդ էներգիայի շնորհիվ մարդկության գիտակցությունը կամաց կամաց փոփոխության է ենթարկվելու:
Մենք վերջապես իմանալու ենք, թե ովքեր ենք, և ինչ ենք անում այստեղ, ինչպես գիտեն՝ այս նոր տեսակի մարդկության ներկայացուցիչները:

Գայլ ջան մի քիչ լավ չի ստացվում, էս բաժնում քահանան պիտի պատասխանի հարցերին, բայց մենք ակամայից երկխոսության մեջ ենք ընկնում:

Արի ստեղ մենք իրար հարցեր չտանք լավ:

Հարգելի Գայլ, Սելավի, Վիստուլ և մնացյալ բոլոր ակումբցիներ, ում հուզում 2012 թվականի թեման:
Կարիք չկա, իմաստ չկա և անգամ պետք էլ չի փորձել ինչ-որ թվերի կամ կոդերի միջոցով այսպես ասած թաքնված ինֆորմացիա հայթայթել Աստվածաշնչից: Ես կարող եմ ասել,որ Աստվածաշունչը շատ խորը գիրք է, և Աստծո պատգամը երբեմն թաքնվում է այլաբանության մեջ: Սակայն ոչ երբեք թվերի: Աստված Իր զավակներին տալիս է այնքան գիտելիք, որքան որ նա այդ պահին կարող է մարսել: Թվերի հետ կապված այդ բոլոր <<բացահայտումները>> շատ նման են գուշակության, որը բնականաբար մերժվում է Աստծո կողմից և չի ընդունվում: Եթե մի իրողություն տեղի չի ունեցել դեռ, ապա ինչպես այն կարելի է տեսնել? Անգամ Քրիստոս հայտարարում է, որ Իր Երկրորդ գալստյան մասին գիտի միայն Հայրը, Ով երկնքում է: Եւ փորձել թվերի միջոցով ասել այն, ինչ տեղի չի ունցելե, նշանակում է ընդունել, որ մեր կյանքն ի սկզբանե գծագրված է Աստծո կողմից և մենք չենք կարող այն փոխել: Բայց դա այդպես չէ: Եթե Աստված կամենա որևէ կերպ մեզ ինչ-որ ինֆորմացիա փոխանցել, միանշանակ դա տեղի կունենա ավելի պարզ և մատչելի կերպով, Իր սպասավորների միջոցով, ինչպես որ նախկինում էր: Եկեղեցին և ընդհանրապես քրիստոնեությունը չի ընդունում թվերի որոշակի հերթականության այդ միստիկ <<բացահայտումները>>: 2012թ., ինչպես նաև 2010, կամ 2017, 18 և այլն որևիցե առանցքային չեն ըստ Աստվածաշնչի: Իսկ ձեր նշած անեմալիաները, արագ զարգացումները կամ բնականա հրաշքները կամ աղետները մարդկության պատմության ընթացքում միշտ էլ եղել են: Դա նորություն չէ:
Ի դեպ, թվերին նման միստիկ բնույթ հաղորդելը բնորոշ է Եհովայի վկաներ աղանդին, ովքեր հայտնի են իրենց թվային գուշակություն-բացահայտումներով Աստվածաշնչի տեքստերից: Հիշենք նրանց կողմից կանխագուշակված Քրիստոսի բազում գալուստները սկսած 1914թ., կամ աշխարհի կործանումը /իրենց գուշակած հերթական աշխարհի վերջը պետք է լիներ 2000թ.-ին./, որոնք բոլորն էլ այսպես <<գիտական հիմնավորված>> են եղել:
Քրիստոնեությունը հորդորում է իր հետևորդներին ոչ թե ապրել ապագան գուշակելու ակնալիքով, այլ ներկայիս օրը ապրել այնպես, ասես, թե այն վերջինը լինի:
Օրհնությամբ` Տեր Շմավոն քահանա:

Ter Hayr
06.04.2009, 13:33
Ներողություն եմ խնդրում բոլորից, որ ես, չլինելով եկեղեցական՝ սակայն ուզում եմ պատասխանել Վիստուլի հարցին:
Այո Վիստուլ ջան 2012 թվականը հիշատակվում է Աստվածաշնչում, թվոց գրքում, բայց բոլորը չեն որ կարողանում են հասկանալ այդ գրքում զետեղված բազմաբովանդակ թվերի իմաստը, դրա համար էլ մեր սիրելի և շնորհառատ եկեղեցականները հնարավոր է որ չիմանան այդ թվերը կարդալու և խորքային իմաստը հասկանալու մեխանիզմը:

Կոնկրետ որպես այդպես բացահայտ 2012 թվական ու դրա բացատրություն գրված չի Աստվածաշնչում, սակայն երբ Աստծո ողորմությամբ իմաստությունը սկսումա հոսել մարդկանց մեջ, մարդիկ սկսում են բացահայտել անգամ Աստվածաշնչում զետեղված ամեն մի դրված ստորակետի իմաստը, Ինչպես նաև ունենում են համապատասխան իմաստություն թվագիտությունից:
Աստվածաշնչում տեղ գտած թվերը բացահայտում են ամբողջ տիեզերքը, որպիսզի չխորանամ շատ մանրամասների մեջ միայն ասեմ, հայտնության գրքի մեջ կա այսպիսի նախադասություն « ԵՎ ՏԵՍԱ ՆՈՐ ԵՐԿԻՆՔ ՈՒ ԵՐԿԻՐ» ես քեզ հավաստիացնում եմ, անկախ ամեն բանից թե մեր սիրելի եկեղեցակաները ինչ պատասխան կտան քո հարցին՝ թվոց գրքի թվագիտության բացահայտումը մի քանի անգամ մատնանշում է այս վեր նշած նախադասության տարեթիվը 2012 թվականը:
Ու ոչ միայն Աստվածաշնչում է նշված այս տրեթիվը: Հնդկական խհոպի ցեղախմբի մարգարեություններում էլ կա այս նույն բովանդակությամբ մարգարեություն, 2012 թվականի մասին, մայաների օրացույցն էլ է նշում այս տարեթիվը:
Սա մարդկության անցումն է հաջորդ փուլ, ամբողջ բնությունը 1987 թվականից սկսած նախապատրաստվում է այս անցմանը, համապատասխան ՄԱՐԴԻԿ (ԻՆԴԻԳՈՆԵՐԸ) արդեն այստեղ են, ջրերը սկսել են կատարել իրենց համապատասխան ֆունկցիան, մարդկության գիտակցությունը սկսում է փոխվել համապատասխան էնէրգիայի շնորհիվ, ամբողջ տիեզերքը արագացել է:

Մի խոսքո ամբողջ տիեզերքը եռուզեռի մեջ է, տիեզերքի արագացումը՝ և գրեթե ամեն օր նորանոր ֆենոմենների նկատելը գիտնականերին ապշեցրել է, այն ինչը պիտի տեղի ունենար մեկ փոքր 12 ցիկլային տարում տեղիյա ունենում հաշված օրերում:
Եվ այս ամենը կապվածա 2012 թվականի հետ:

Բնագետները ապշած են ջրերից, նրանք այլևս չեն թաքցնում որ ջրերը գիտակցություն ունեն և ենթարկվում են մարդկության մտքին, Թուրքիայի տարածքում հայտնաբերեցին ջրի մի տեսակ որը ցնցեց ամբողջ գիտությանը, այդ ջուրը ունի բյուրեղյա մաքրություն և երբ այդ ջրի կաթիլները խառնում են ամենաանտանելի ձևով կեղտոտ ջրին, նա հաշված րոպեներում ամբողջ այդ ջրային զանգվածը վերածումա բյուրեղյա մաքրությամբ ջրի, անգամ Ջորջիա նահանգում գտնվող մի լաբարատորիայում այդ ջրի կաթիլները խառնել են նաֆթով լեցուն տակառին և այդ տակառի պարունակությունը փոխակերպվելա մաքուր զուլալ ջրի:
Հետո շարունակել են իրենց փորձարկումը և այդ ջրից որոշակի քանակությամբ լցրել են գետի մեջ, Հինգ ամիս հետո ոչ թե միայն գետնա ամբողջությամբ մաքրվել, այլ նաև եռեսուն մետր շառավիղով ամբողջ տարածքնա մաքրվել կեղտոտ օդից: Նույն տեսակի ջուր հայտնաբերել են նաև Չիլիյում, խոսակցություններ կան որ Բանֆի հրաշալի բնության մեջ էլ են հայտնաբերել այդ տեսակի ջուր:
Բժշկությունը ապշածա Ինդիգոներից, նրանց արյան մեջ սրսկում են ամենաբարձր դոզայով սպիդի, ռակի և ուրիշ զանազան մահացու վիրուսներ, սակայն այդ երեխաների արյունը վերացնումա այդ վիրուսներին:
Շատ երկար կլինի որ գրեմ ամբողջը:
Գիտնակաները չեն կարողանում գտնել այս կատարվող առեղծվածների բացատրությունը, չնայած որ 1987 թվականից սկսած Հոգին տալիս էր ինֆորմացիա այս բոլորի մասին, սակայն բոլորը ծիծաղում ու չէին հավատում անգամ եկեղեցականները չեին հավատում որ այդ ինֆորմացին Հոգին է տալիս համարելով որ Աստված այդ ձևով «չենելինգ» ինֆորմացիա չի տալիս, մոռանալով որ նույն Աստվածաշունչը չենելինգի միջոցով է տրվել մարդկությանը:
Գիտեմ Վիստա ջան սա կհամարես ֆանտազիա, բայց չշտապես, եթե ցանկանաս այս ելույթի աուդիո լեկցիայի տարբերակը կարող եմ տալ լսես, որի մասին հենց իրենք են խոսում, որը տեղիյա ունեցել Մոսկվայում և ձայնագրվելա ռուսերեն:
Սակայն եթե այդ նույն հարգաժան գիտնականները լսեին եկեղեցականներին, իսկ մեր սիրելի եկեղեցականներն էլ կարողանայն գոնե տաս տոկոսով հասկանայն Աստվածաշունչի «տողատակերիում» գրված ինֆորմացիան, այսպիսի իրարանցում չէր լինի գիտնակաների մեջ:
Հիմա Ամերիկայում լույսա տեսել գիրք « Աստվածաշնչի կոդը» վերնագրով և կարծեմ այդ գրքի հետա գալիս մի ծրագիր որը տեղադրում էս կոմպի մեջ և համապատախան բառը տեղադրելով Աստվածաշնչից տալիսա համապատասխան ինֆորմացիան:
Օրինակ՝ գրում էս սպիդ և այդ ծրագիրը Աստվածաշնչի առաջի հինգ գրքերի միջից ազատվելով կոդավորված գրառումից տալիսա սպիդի մասին ամբողջ ինֆորմացիան և երբ տեղադրել են այդ բառը այդ ծրագրում, կարդացել են թե երբա սկսվելու, ինչիցա սկսվելու, ինչքան մարդա մահանալու դրանից և երբա վերջանալու, ամենահետաքրքիրը նայա որ վերջանալը եղելա նոր երեխաների աշխարհ գալով, այսինքի Ինդիգոներով, վերջում էլ թվականը տվելա 2012:

Մի խոսքով սա շատ ծավալուն թեմա է, սակայն աշխատեցի մի քանի տողով նկարագրեմ 2012 թվականի հետ կապվածը: Աստվածաշնչում շատ ավելի ինֆորմացիա կա այս տարեթվի հետ կապված, տեսնում էս, ոչ թե միայն թվագիտություն իմացողներն են դա ասում, այլ նաև այդ նորագույն ծրագիրնա արդեն կոդավորումից ազատվելով կարդում նույն ինֆորմացիան որը գրվածա Աստվածաշնչում:
Նորից ներողություն եմ խնդրում բոլոր եկեղեցականներից որ ես պատասխանեցի այս հարցին:
Սիրելի եկեղեցականներ հույսով եմ, որ հնարավորություն կունենանք կարդալու նաև ձեր տված պատասխանը:

Հարգելի Գայլ, Սելավի, Վիստուլ և մնացյալ բոլոր ակումբցիներ, ում հուզում 2012 թվականի թեման:
Կարիք չկա, իմաստ չկա և անգամ պետք էլ չի փորձել ինչ-որ թվերի կամ կոդերի միջոցով այսպես ասած թաքնված ինֆորմացիա հայթայթել Աստվածաշնչից: Ես կարող եմ ասել,որ Աստվածաշունչը շատ խորը գիրք է, և Աստծո պատգամը երբեմն թաքնվում է այլաբանության մեջ: Սակայն ոչ երբեք թվերի: Աստված Իր զավակներին տալիս է այնքան գիտելիք, որքան որ նա այդ պահին կարող է մարսել: Թվերի հետ կապված այդ բոլոր <<բացահայտումները>> շատ նման են գուշակության, որը բնականաբար մերժվում է Աստծո կողմից և չի ընդունվում: Եթե մի իրողություն տեղի չի ունեցել դեռ, ապա ինչպես այն կարելի է տեսնել? Անգամ Քրիստոս հայտարարում է, որ Իր Երկրորդ գալստյան մասին գիտի միայն Հայրը, Ով երկնքում է: Եւ փորձել թվերի միջոցով ասել այն, ինչ տեղի չի ունցելե, նշանակում է ընդունել, որ մեր կյանքն ի սկզբանե գծագրված է Աստծո կողմից և մենք չենք կարող այն փոխել: Բայց դա այդպես չէ: Եթե Աստված կամենա որևէ կերպ մեզ ինչ-որ ինֆորմացիա փոխանցել, միանշանակ դա տեղի կունենա ավելի պարզ և մատչելի կերպով, Իր սպասավորների միջոցով, ինչպես որ նախկինում էր: Եկեղեցին և ընդհանրապես քրիստոնեությունը չի ընդունում թվերի որոշակի հերթականության այդ միստիկ <<բացահայտումները>>: 2012թ., ինչպես նաև 2010, կամ 2017, 18 և այլն որևիցե առանցքային չեն ըստ Աստվածաշնչի: Իսկ ձեր նշած անեմալիաները, արագ զարգացումները կամ բնականա հրաշքները կամ աղետները մարդկության պատմության ընթացքում միշտ էլ եղել են: Դա նորություն չէ:
Ի դեպ, թվերին նման միստիկ բնույթ հաղորդելը բնորոշ է Եհովայի վկաներ աղանդին, ովքեր հայտնի են իրենց թվային գուշակություն-բացահայտումներով Աստվածաշնչի տեքստերից: Հիշենք նրանց կողմից կանխագուշակված Քրիստոսի բազում գալուստները սկսած 1914թ., կամ աշխարհի կործանումը /իրենց գուշակած հերթական աշխարհի վերջը պետք է լիներ 2000թ.-ին./, որոնք բոլորն էլ այսպես <<գիտական հիմնավորված>> են եղել:
Քրիստոնեությունը հորդորում է իր հետևորդներին ոչ թե ապրել ապագան գուշակելու ակնալիքով, այլ ներկայիս օրը ապրել այնպես, ասես, թե այն վերջինը լինի:
Օրհնությամբ` Տեր Շմավոն քահանա:

Ter Hayr
06.04.2009, 13:36
Երեխան մկրտված է, հաղորդության ընթացքում մոտենում ենք հաղորդություն ստանալու: Քահանան մեզ հաղորդություն է տալիս, բայց երեխային չի տալիս... Ինչու՞:
Երեխաները չպե՞տք է հաղորդվեն:

Երեխաները պետք է հաղորդվեն: Ես չեմ կարող ասել, թե ինչու քահանան հաղորդություն չի տվել: Գուցե պատճառ եղել է, կամ թյուրիմացություն է տեղի ուբեցել:
Օրհնությամբ` Տեր Շմավոն քահանա:

VisTolog
06.04.2009, 14:36
Հարգելի Գայլ, Սելավի, Վիստուլ և մնացյալ բոլոր ակումբցիներ, ում հուզում 2012 թվականի թեման:
Կարիք չկա, իմաստ չկա և անգամ պետք էլ չի փորձել ինչ-որ թվերի կամ կոդերի միջոցով այսպես ասած թաքնված ինֆորմացիա հայթայթել Աստվածաշնչից: Ես կարող եմ ասել,որ Աստվածաշունչը շատ խորը գիրք է, և Աստծո պատգամը երբեմն թաքնվում է այլաբանության մեջ: Սակայն ոչ երբեք թվերի: Աստված Իր զավակներին տալիս է այնքան գիտելիք, որքան որ նա այդ պահին կարող է մարսել: Թվերի հետ կապված այդ բոլոր <<բացահայտումները>> շատ նման են գուշակության, որը բնականաբար մերժվում է Աստծո կողմից և չի ընդունվում: Եթե մի իրողություն տեղի չի ունեցել դեռ, ապա ինչպես այն կարելի է տեսնել? Անգամ Քրիստոս հայտարարում է, որ Իր Երկրորդ գալստյան մասին գիտի միայն Հայրը, Ով երկնքում է: Եւ փորձել թվերի միջոցով ասել այն, ինչ տեղի չի ունցելե, նշանակում է ընդունել, որ մեր կյանքն ի սկզբանե գծագրված է Աստծո կողմից և մենք չենք կարող այն փոխել: Բայց դա այդպես չէ: Եթե Աստված կամենա որևէ կերպ մեզ ինչ-որ ինֆորմացիա փոխանցել, միանշանակ դա տեղի կունենա ավելի պարզ և մատչելի կերպով, Իր սպասավորների միջոցով, ինչպես որ նախկինում էր: Եկեղեցին և ընդհանրապես քրիստոնեությունը չի ընդունում թվերի որոշակի հերթականության այդ միստիկ <<բացահայտումները>>: 2012թ., ինչպես նաև 2010, կամ 2017, 18 և այլն որևիցե առանցքային չեն ըստ Աստվածաշնչի: Իսկ ձեր նշած անեմալիաները, արագ զարգացումները կամ բնականա հրաշքները կամ աղետները մարդկության պատմության ընթացքում միշտ էլ եղել են: Դա նորություն չէ:
Ի դեպ, թվերին նման միստիկ բնույթ հաղորդելը բնորոշ է Եհովայի վկաներ աղանդին, ովքեր հայտնի են իրենց թվային գուշակություն-բացահայտումներով Աստվածաշնչի տեքստերից: Հիշենք նրանց կողմից կանխագուշակված Քրիստոսի բազում գալուստները սկսած 1914թ., կամ աշխարհի կործանումը /իրենց գուշակած հերթական աշխարհի վերջը պետք է լիներ 2000թ.-ին./, որոնք բոլորն էլ այսպես <<գիտական հիմնավորված>> են եղել:
Քրիստոնեությունը հորդորում է իր հետևորդներին ոչ թե ապրել ապագան գուշակելու ակնալիքով, այլ ներկայիս օրը ապրել այնպես, ասես, թե այն վերջինը լինի:
Օրհնությամբ` Տեր Շմավոն քահանա:
Գիտեք, ես առաջին անգամն եմ հավատում, որ օրինակ 2012 թվականին աշխարհի վերջ կամ ուրիշ ինչ-որ գլոբալ բան է լինելու: ՈՒ հավատում եմ, քանի որ ոչ մի անգամ այսքան շատ ապացույցներ (նաև այնպիսինները, որոնք կապ չունեն 2012 թվականի հետ) ու փաստեր չեն եղել:
Մեկ ասել են ...1999թ, կլինի աշխարհի վերջ, մեկ 2000թ... 2007թ... բայց ոչինչ էլ չի եղել, քանի որ դրանք ընդամենը պարզ ու ոչինչ չասող հաշվարկներ են եղել:
Կարծում եմ, որ դուք էլ պետք է կարդաք այդ նյութերը: Համոզված եմ, որ կապեր կգտնեք Աստվածաշնչի հետ:

Ter Hayr
06.04.2009, 14:41
Հարգելի Տեր Շմավոն քահանա: Ինձ մի հարց միշտ հուզել ա, չգիտեմ ինչի՝ չեմ տվել այստեղ: Ինչու է Հիսուսը խաչի վրա ասում «Հայր ինչու՞ լքեցիր ինձ»: Մի՞թե Աստված լքել էր իրեն:

Քրիստոս խաչի վրա գամեց մարդկության բոլոր մեղքերը: Եւ նաև այն մեղքը, որը կարելի է կոչել աստվածթողություն, այն է` որ մարդկանց թվումէ , թե Աստված իրենց թղել է: Իրականում մարդիկ են հեռանում Աստծուց: Եւ որպեսզի մարդկանց երևիցե չթվա, թե Աստված հեռացել է իրենցից, Քրիստոս այդ խոսքերն ասաց, ասես, դառնալով հուսահատ մարդու վերջին խոսնակը: Եւ այսուհետ քրիստոնյան պետք է վստահ լինի, որ Աստված երբևիցե իրենց չի թողնի: Եւ ինքը պետք է Աստծուն ավելի մոտ լինի, քան կարծում են: Եւ իր վատ արարքներով չհեռանա Աստծուց:
Օրհնությամբ` Տեր Շմավոն քահանա:

Elmo
06.04.2009, 15:01
Շնորհակալ եմ Տեր Շմավոն:

Mamlo divan
08.04.2009, 10:51
Հարգելի Տեր Հայր.
Ի՞նչ կասեք դուք աուրայի մասին: Ասենք որ ասում են այս մարդը վատ, կամ լավ աուրա ունի: Ընդհանրապես այդ հարցը որևէ բացատրություն ունի՞ քրիստոնեության մեջ:unsure:

Նախապես շնորհակալ եմ:

Աստված մարդուն ստեղծեց Իր պատկերով և նմանությամբ: Ուստի նրա մեջ դրեց նաև այն վեհն ու գեղեցիկը, ինչը որ կարող է մարդուն միշտ իր բարձրության վրա պահել: Սակայն ադամական մեղքը հեղաթյուրեց մարդու էությունը, որի հետևանքով էլ առաջացան բազում մեղքեր /անհանդուրժողականություն, ատելություն, թշնամություն…/: Քրիստոսի մարդեղությամբ և փրկագործական ծրագրով մարդուն հնարավորություն տրվեց նորոգելու իր էությունը և կրկին անգամ իր մեջ ունենալու բարություն, գութ և սեր: Ամեն բարի բան մարդու մեջ Աստծուց է. այսինքն, այն, ինչ դրական է, որն էլ փոխանցվում է մեր շրջապաին, ունի մեկ սկզբնաղբյուր` Աստված: Հետևաբար, այդպիսի մարդիկ իրենց շրջապատում դրական ազդեցություն են թողնում և ցանկալի են բոլոր հարաբերությունների մեջ: Հակառակ պարագայում արդեն մարդն իրեն դրսևորում է իբրև չար, նախանձ, անհանդուրժող և միանգամայն հասկանալի է, որ այդպիսի մարդկանցից դրական զգացողություն չես կարող ստանալ: Քանի որ նրանք առհասարակ չեն շփվում և հաղորդակցվում աստվածային հատկությունների հետ:
Աղոթաբար` Անդրանիկ սարկավագ:

Mamlo divan
08.04.2009, 10:52
Հարգելի Քահանա ճիշտ՞ է որ Եկեղեցին և ղեկավարությունը օրենք են ընդունել բոլոր աղանդները վերացնելու համար, միյայն Առաքելական Եկեղէցին է մնալու որպէս կրոնական կենտրոն...
Շնորհակալություն...

Քանի դեռ գոյություն ունի մարդկությունը, աղանդները չեն կարող վերանալ: Այլ բան է, երբ մարդ ընրտում է ճիշտ ուղին: Եւ Առաքելական եկեղեցին գոյություն ունի ոչ թե վերացնելու համար ինչ որ մի բան, այլ նրա առաքելությունը Քրիստոսի սիրո և փրկության քարոզչությունն է:
Աղոթաբար` Անդրանիկ սարկավագ:

անծանօթ
23.04.2009, 20:17
Տր հայր
2 նմանատիպ հարցեր ունեմ, կը խնդրէի պատասխանէք.
1, Գրւած է «Եւ որ ապառաժի վրայ սերմանուեց, այն է, որ երբ լսում է խօսքը, իսկոյն ուրախութեամբ էլ ընդունում է այն։ Բայց քանի որ ինքն իր մէջ արմատներ չունի, այլ մի որոշ ժամանակի համար է հաւատում, երբ խօսքի համար նեղութիւն եւ հալածանքներ լինեն, իսկոյն սայթաքում ընկնում է։» (Մատթէոսի Աւետարան 13:20-21)
Իսկ եթէ նա իր մէջ արմատներ չունի ինչ պէտք է անի, արդեօք մեղքն իրենից է, միթէ ինքը կարող է իր համար արմատներ ստեղծել:
2, Շարունակւում է այսպէս՝ «Իսկ որ փշերի մէջ սերմանուեց, այն է, որ լսում է խօսքը, բայց աշխարհիս հոգսերը եւ հարստութեան պատրանքները խեղդում են խօսքը, եւ սա լինում է անպտուղ։» (Մատթէոսի Աւետարան 13:22) Իսկ սրան ինչ կառաջարկէք (յաւելեալ աղօթքին):

Ter Hayr
01.06.2009, 13:04

1. Իհարկե կարող է: Խոսքը լսելը և ուրախությամբ ընդունելը դա գործի սկիզբն է: Պետք է աշխատել, պետք է ընթերցել, պետք է ցանկանալ, որ այդխոսքը արմատ տա: Ամեն ինչ փոաբերական իմաստով է ասվծ: Սակայն վստահ եմ, որ ուղղակի կերպով այն հասկանալի է:
2. Երկրորդ հարցի պատասխանը տրամաբանորեն շարութնակությունն է առաջինի, այն դեպքում, երբ որ իրոք ուրախ ես խոսքը լսելու, բայց լվացք պիտի անես, ամուսինդ պետք է գա, ճաշը պատրաստ լինի և տաք, հարևանի հետ սուրճ պետք է խմել` մյուս հարևանների մասին խոսելով: Այս տեսակ և շատ այլ աշխարհիկ հոգսեր թույլ չեն տալիս, որ հոգևոր սնունդը և արժեքները ամբողջապես ընկալվեն մեր հոգուց ներս:
Օրհնությամբ` Տեր Շմավոն քահանա Ղևոնդյան:

Tig
02.06.2009, 09:10
Մի հարց էլ ես ունեմ:
Վերջերս Ուկրաինայի քաղաքներից մեկում մի հայ երիտասարդ ինչ ինչ պատճառներով ինքնասպան է լինում: Դե պարզ է, որ ինքնասպանությունը ամենամեծ մեղքերից մեկն է, բայց մի՞թե ճիշտ է այն փաստը, որ տեղի հայ առաքելական եկեղեցին չի թույլատրել նրան թաղել հայկական գերեզմանոցում: Ի՞նչ է այդ դիակը պիտի չթաղվի: Միևնույն է պատիժը պիտի հոգին ստանա, ոչ թե մարմինը, և հետո մենք չենք պատժողները: Մի՞թե դեռ միջնադարից դուրս չենք եկել::think

Լեո
02.06.2009, 09:25
Աստվածաշունչ նվիրելիս կարելի՞ է վրան մակագրել:

Մեղապարտ
10.06.2009, 12:13
Իմ ձտռքի տակ են այս պահին աստավծաշնչի հայերեն,գերմանենեն,ռուսերեն ,տարբերակները :
Հայկական տարբերակը տպագրված է 1989 թվականին Թեհրանում որի մեջ Ծննդոց գրքում հիմնականում օգտագործված էԱստծուն դիմելու Եհովա տարբերակը:
Ռուսերեն տարբերակում օգտագործված է «տեր» գերմաներենում «հայր տեր»:
Հարց ,ինչ սկցբունքներից ելնելով է որ ,Հայկական տարբերակում օգտագործվել Եհովա անունը և այս անվան օգտագործումը հայ առաքելական եկեղեցու կողմից ընդունված է եթե այո, ապա ինչու:

Ջուզեպե Բալզամո
10.06.2009, 12:23

Ձեռքիդ տակի աստվածաշունչը, հայկական ո՞ր եկեղեցու կողմից է տպագրված:

Մեղապարտ
10.06.2009, 12:37
Ձեռքիդ տակի աստվածաշունչը, հայկական ո՞ր եկեղեցու կողմից է տպագրված:

Կրկնում եմ գրվածը
«Տպագրուեցաի Սուրբ Գրոց Ընկերութիինների Ծախսով»
Թեհրան
Bible in Armenien Modern (Ararat) Reproduced dy Photography from the 1896 edition 063
Iranian Bible society
EPF-BFBS-1989_15M-063
ISBN:05640214007

Ջուզեպե Բալզամո
10.06.2009, 17:15
Կրկնում եմ գրվածը
«Տպագրուեցաի Սուրբ Գրոց Ընկերութիինների Ծախսով»
Թեհրան
Bible in Armenien Modern (Ararat) Reproduced dy Photography from the 1896 edition 063
Iranian Bible society
EPF-BFBS-1989_15M-063
ISBN:05640214007

Շնորհակալ եմ: Կարծում եմ հարցիդ պատախանն հենց այդտեղ է: Հայ Առաքելական եկեղեցու աստվածաշունչ չի:

Մեղապարտ
13.06.2009, 13:29
Իմ ձտռքի տակ են այս պահին աստավծաշնչի հայերեն,գերմանենեն,ռուսերեն ,տարբերակները :
Հայկական տարբերակը տպագրված է 1989 թվականին Թեհրանում որի մեջ Ծննդոց գրքում հիմնականում օգտագործված էԱստծուն դիմելու Եհովա տարբերակը:
Ռուսերեն տարբերակում օգտագործված է «տեր» գերմաներենում «հայր տեր»:
Հարց ,ինչ սկցբունքներից ելնելով է որ ,Հայկական տարբերակում օգտագործվել Եհովա անունը և այս անվան օգտագործումը հայ առաքելական եկեղեցու կողմից ընդունված է եթե այո, ապա ինչու:

Ձայն բառբառո:think

Ambrosine
13.06.2009, 13:38
Ձայն բառբառո:think
Մեղապարտ, Տեր Շմավոնը ամեն օր չէ, որ կարողանում է ակումբ մտնել, շատ զբաղված է: Երբ մտնի, կպատասխանի քո հարցին :)

Լեո
13.06.2009, 16:05
Խնդրում եմ էս հարցիս պատասխանեք:

Աստվածաշունչ նվիրելիս կարելի՞ է վրան մակագրել:

Lion
13.06.2009, 16:08
Այսպիսի մի հարց - բոլորս լսել ենք Աբրահամի աղթոթքի ու նրա դարձի գալու պատմությունը: Հարց - Աբրահամը Ո՞Ր լեռան վրա աղոթեց և ընդհանրապես, ի՞նչ է հայտնի այդ լեռան մասին - ասեք այն ամենը, ինչ հայտնի է, թեկուզ:)

վրեժ62
13.06.2009, 20:20
Ողջունում ենք քահանային հարցեր ուղղելու "Ակումբի" Աստղիկի նախաձեռնությունը:
Հետաքրքիր, և կարևորը, բազմազան հարցեր են ուղղված Տեր Հորը: Տեր Շմավոնն արդեն տեղյակ է: Եւ առաջին հնարավորության դեպքում նա կսկսի հերթով պատասխանել բոլոր հարցերին: Մինչ այդ նշենք, որ մատաղի և շատ այլ հարցերի պատասխաններ կարող եք գտնել Արարատյան Հայրապետական թեմի www.qahana.am կայքում` "հաճախակի տրվող հարցերի" բաժնում: Կայքում կա նաև հոգևոր գրականության և շատ այլ էջեր:
Առայժմ այսքանը,
Հարագանքով` Մամլո դիվան:

Կարդալով ձեր կայքում նշված դիմելաձեվերը, խելացի մարդը ողղակի կատված կարող է ստանալ: Հետաքրքիր է, ով է որոշել
այդ տիտղոսները եվ ով է որոշել, որ քահանաներին դիմելուց պետք է աջը համբուրեն: Միթե ոչ ոք աստվածաշունչ չի կարդում: Միթե ոչ ոք չի կարդացել Մաթեոսի ավետարան գլ. 23 խոսք 8; 9 << Բայց դուք Ռաբբի չկանչվեք , որովհետեվ մեկն է ձեր ուսուցիչը ` Քրիստոսը. եվ դուք ամենքտ եղբայր էք: Եվ երկրիս վրա մեկին ձեզ հայր չկանչեք, որովհետեվ մեկն է ձեր Հայրը` նա որ երկնքում է>>: Կամ Հիսուսի կյանքին ծանոթանալով, քանի այդպիսի պահեր կարող էք նշել, որ աշակերտները այդպես դիմեին նրան: Մգուցէ դուք ավելի բարձր էք գերադասում ձեզ Հիսուսից: Խնդրում եմ անհապաղ մեկնաբանեք:

վրեժ62
13.06.2009, 20:54
Եվան կարո՞ղ էր չուտել արգելված միրգը
Եվան հնարավորություն ուներ սատանային չխաբվելու, բայց նա հոժարակամ դա արեց, սատանան խաբեց նա էլ իր կամքով կերավ պտուղը, և որպեսզի մենակ չմնա մարդուն էլ հետևից տարավ:
Սատանան հպարտացավ: Հրաշտակաց դասը մնաց հավատարիմ, իսկ այս մեկը, որը շատ գեղեցիկ էր, հպարտացավ:
Պարականոն գրքերում կա մի պատմություն, որտեղ ասվում է, թե Աստված մարդուն` աստվածային լույսի մեջ գտնվող Ադամին և Եվային, դրախտից վտարեց, և նրանք ընկան աշխարհ: Սատանան եկավ ու ասաց, որ նրանք խավարի մեջ են և ինքը կարող է նրանց լույս տալ, բայց պետք է իր հետ պայման կապեն, որ նրան ժառանգները պիտի նրանը լինեն: Եվ Ադամը իր արյունով գրեց այդ պայմանագիրը: Սատանա վերցրեց ձեռագիրն ու տարավ պահեց Հորդանան գետի մեջ, արշալույսին գալով Ադամին ասաց, որ ինչպես տեսնում է նրանք լույսի մեջ են:
Ադամն ու Եվան ուրախացան, որ լույս է, բայց երբ եկավ երեկոն ու նորից մթնեց, նրանք տեսան, որ խաբվել են ,և որ դա արևի լուսն էրև ոչ թե հավիտենական լույսը:
Սա Աստվածաշնչի մեջ չկա: Ասվում է նաև, որ Հիսուս մկրտվեց հորդանան գետում, որտեղ Սատանան գցել էր Ադամի արյունով գրված թուղթը, և ջնջեց այդ ձեռագիրը:
Որքանով գիտեմ միջնադարում հոգևորականները սատանային ինչ անունով ասես կոչել են, տարբեր կերպարներ են հորինել, իսկ ո՞րն է ճիշտը` կ՞ա սատանա և ո՞րն է նրա չար գործը: Միթե՞ Աստված այնքան ուժեղ չէ , որ նրա գործերին միջամտի:
Աստված կարող է ամեն ինչ ոչնչացնել:
Անգամմարդը կարող է իր ստեղծածը փչացնել:
Եթե ես եմ հեղինակը, ուրեմն գիտեմ ինչպես է դա ստեղծվել և ինչպես կարող եմ այն վերացնել: Աստված է աշխարը ստեղծել, ուրեմն գիտի նաև ինչպես այն վերացնել:
Իսկ այն, ինչ վերաբերում է սատանայի լինելուն կամ չլինելուն, իհարկե կա Աստված և կա սատանա: Նույնիսկ Աստվածաշնչում` Հոբի գրքում ասվում է սատանայի մասին:
Աստված բոլոր ժամանակներում հզոր է:
Աշխարհում կան հանցանք գործողներ և կան գաղութներ, որտեղ լինում են օրինազանցները:
Քանի որ մարդ դեռ հակում ունի օրինազանցության, բնականաբար կլինեն նաև գաղութները:
Աստված ստեղծել է մարդուն, ով մեղավոր է, և եթե դժոխքի վախը չլինի, մարդ շատ ավելի չարիքներ կգործի: Դժոխքը բոլոր ժամանակներում պետք է որպես սանձ: Պետք է հասկանալ` ի՞նչ ասել է դժոխք և աստվածահաճո գործով ապրել:

Օրհնությամբ` Տեր Մխիթար քահանա Ալոյան:

Ինչպես է , որ դուք այսքան պատասխանելու ընթացքում, ոչ մի աստվածաշնչյան մեջբերում չարեցիք: Միթէ դուք չէք կարդացել Մաղաքիա գրքում ձեզ ուղղված տողերը` Մաղաքիայի մարգարեությունը ` գլուխ Բ խոսք 1-3 ը <<Եվ արդ ձեզ համար է այս պատվերը, ով քահանաներ: Եթե չլսեք եվ ուշադրություն չանեք, որ իմ անվանը պատիվ տաք / եթե որեվէ մեկը քաջություն ունի թող ասի այդ անունը / , ասում է Զորաց Տերը, այն ժամանակ ես մեջը կուղարկեմ անեծքը, եվ կանիծեմ ձեր օրհնությունները. այո ես արդեն անիծել եմ նրանց, որդուք ուշ չէք դարձնում: Ահա ես պիտի հանդիմանեմ ձեր սերունդը , եվ աղբ պիտի ցրեմ ձեր երեսի վրա ` ձեր տոների աղբը. եվ ձեզ իր մոտը պիտի տանէ>>: Այնուհետեվ կարդանք նույն գլխի 7;8 խոսքերը` << Որովհետեվ քահանայի շրթունքները պետք է գիտություն պահեն , եվ օրենք կփնտրեն նրա բերանից, որովհետեվ նա Զորաց Տիրոջ դեսպանն է: Բայց դուք խոտորել էք ճանապարհիցը, շատերին գայթակղեցրիք օրենքի մեջ>>: Խնդրում եմ , կարդալով այս մեջբերումները մեկնաբանություն տվեք:

յոգի
13.06.2009, 21:52
««տեր»» հայր կարդացեք Ադամ և Էվայի պատմությունը ըստ Պուրանաների, որոնք գրված էին մինչ նրանց հայտնության գալը...

Ադամի և Եվաի իրական պատմությունը, թե որտեղից է հայտնվել Աստվածաշնչում:
Շրիմադ Բհագավատամի (Վեդա) առաջի հատորում նկարագրվում է Նայիմիշարանյա անտառի իմաստունների (Ռիշիներ, Մունի) մասին:
Նայիմիշարանյան գտնվում է Հիմալայան Լեռներում, որը կոչվում է Նայիմիշարանյա Վան: Այս տեղում անցնում է մի ձող, Շիշումարա շրջանակի մեջ, Շիշումարան դա տիեզերական դելֆին է: Մինչև Կալի յուգայի (յուգա նշանակում է դարաշրջան, կա չորս դարաշրջան՛ Սատյա յուգա-ոսկե դարաշրջան, տրետա յուգա-արծաթե, դվապարա-բրոնզ, կալի-երկաթե) սկսելը հավաքվեցին այս մոլորակի բոլոր Իմաստունները և Քրմերը այդ անտառում և Նրանք որոշեցին հազար տարի տևողությամբ Շրավանա կամ Բհագավատա զոհաբերություն կատարել և լսել Շրիմադ Բհագավատամը Մեծ Իմաստուն և Վաիշնավ Սուտա Գոսվամիյից: Նրանց նպատակ կայանում էր դրանում, որ Նրանք ուզում էին հեռանալ այս մոլորակից, որպեսզի չծնվեին Կալի Դարաշրջանում, որովհետև կալի դարաշրջանում ծնվելը համարվում է շատ վատ Կարմա: Անցած դարաշրանում (Դվապարա) ապրողները ամեն ինչ աանում են որ չծնվեն կալիյուգայում, որովհետև այս դարաշրջաը նախատեսված է անհավատների համար (կալիյուգայում մարդիկ արագ ձևով անկում են ապրում, հավատը, կրոնը, գթասրտությունը, դարաշրջանի վերջում մարդկանց կյանքի տևողությունը շատ է կարճանում, հողը դադարում է պտուղ տալ...): և այսպիսով մենք նույնպես ենք ծնվել այս դարաշրջանում, ամենա անբարենպաստ ժամանակ, ԲԱՅՑ միևնույնժամանակ Ամենա Բարենպաստ, որովհետև այս Կալի դարաշրջանում տասհազար տարի Ոսկե դարաշրջան(Սատյա) է լինելու որը արդեն սկսել է և ովքեր որ գիտեին այդ մասին երազում էին ծնվել այս դարաշրջանում: Եվ այսպիսով սկսում են Շրավանա Յագյան, լսում են Շրիմադ Բհագավատամը Սուտա Գոսվամիյից, որի ժամանակ ծոմ են պահում, չեն ուտում և չեն քնում և շատ ուշադիր լսում են, երբ վերջացնում են այտ ժամանակ Նրանց մոտ բացվում է ալիքնեը որոնց միջոցով նրանք կարող են տեղափոխվել Դրախտ կամ որտեղ որ ցանկանան: Նրանք ուզում էին հեռանալ որ չծնվեին Կալիյուգայում: Երբ Նրանք կատարում էին այդ Զոհաբերությունը այդ ժամանակ հայտնվեց Շուկադևա Գոսվամին (Գոսվամի-նա ով կարողանում է լիակատար ղեկավարել իր բոլոր զգայարանները, Գո-զգայարան, Սվամի-տեր) և ասեց Նրանց որ բոլորը չհեռանան, Ձեզանից մի քանիսը պետք է մնան և հետևեն Կալիյի առաջընթացքին, քանի որ այս դարաշրջանում լինելու է Ոսկե դարաշրջան Ձեր օգնությունը և գիտելիքները պետք են գալու և Ինքը ասում է նրանց որ նրանք պետք է անցնեն մի ուրիշ տարածության մեջ Հիմալայներում, որը կոչվում է Տիկինա Աչալամ, որը նույնպես կոչվում է Շամբալա և միստիկական տարածություն է: Իմաստուններից մի քանիսը տեղափոխվում են այնտեղ իսկ մնացածը հեռանում են այս մոլորակից: Այտ ժամանակ Այս մնացած Իմաստունների առաջ հայտնվում է Կալին, դարաշրջանի մարմնավորումը մարդու տեսքով, որը պետք է կատարի իր առաքելությունը և Իմաստունները որոշեցին արգելել նրան, որ նա իրագործի իր գործողղությունները, որովհետև ոչ ոք չի ուզում որ կալի դարաշրջանը սկսի: Այտ ժամանակ կալին ասում է որ նա եկել է Գերագույն ժաամանկի կամքով, (Մահա Կալա, կամ Կրիշնայի) և ասում է որ ես եկել եմ պատժեմ բոլոր մեխսագործներին: Այտ ժամանակ կալին դիմում է Ջագանատհային (Տիեզերքի Տեր) որ Նա օգնի Կալիյին կատարի իր գործը և Ջագանատհը տալիս է նրան այտ իրավունքը: Իմաստունները հարց են տալիս Կալիյին՛ ինչ՞պես էս տարածելու քո առաքելությունը... և միևնույն ժամանակ պատմվում է մի պատմություն մի թագավորի մասին որի անունը Յայատի էր և նա ուներ հինգ տղա որոնք դառնում են Մլեչխներ (մսակեր, մեղսագործ, անհավատ) : Քանի որ Կալի դարաշրջանը սկսել էր և տեղի է ունենում աստղաբախշական փոփոխություններ և այդ փոփոխությունները շատ ահավոր ձևով ազդում են մարդկանց վրա և մարդիկ հետ են կանգնում իրենց պարտականություններից : Յայատիյի տղաների վրա նույնպես ազդում է և նրանք դառնում են մլեչխներ: Այդ ժամանակ Քրմերը (Բրահմանները) սկսում են կատարել Մլեչխա Յագյա, որ մսակերները դառնան անպտուղ: Դա սկսում է Կալի դարաշրջանի սկզբում, որ մարդիկ սկսում են միս ուտել: Մլեչխների հայտնվելու ժամանակ վերանում է իրական Կրոնը, առժեքազրկվում է հասարակությունը և դառնում է Դեմոնական:
Եվ այսպես երբ Յայատին իմացավ իր տղաների մասին, Նա դուրս շպրտեց իր տղաներին Վարնա Աշրամա հասարակությունից: Այդ ժամանակ սկսեց Յուգա Պրալայա-մոլորակի մի մասը անցավ ջրի տակ, իսկ որտեղ որ ջուր էր ջուրը ցամաքեց և հայտնվեց հող: Եվ Յայատին դուրս շպրտեց իր տղաներին և նրանց հպատակներին Հիմալայներից դուրս, որտեղ ապրում էին անկիրթ մարդկային տոհմեր և ինչպես ասվում է Պուրանայում (Վեդա) նրանցից է սկսում Հարավ Արևելյան մլեչխական զարգացումը : Քրիստոսը ասում է Շայլա Վահանին՛ Ես եկա որ նոր Կրոն ստեղծեմ մլեչխների համար, չնայած որ նրանք անմաքուր կլինեեն, բայց նրանցից շատերի սրտերը մաքուր կլինի և կմաքրագործվեն: Բավիշտյա Պուրանայում ասվում է, որ Քրիստոսը պետքա գար և տար այդ գիտելիքը մսակերներին, որովհետև այտ կրոնը համապատասխանում է մսակերներին:
Հետո այդ մլեչխները որոշեցին ազատվել իրէնց թագաորների ստեղծած մեղքերից: Նրանց հետ նաև գնաց մի մեծ Յոգ իր ցանկությամբ, որի անունը Ադամա էր սանսկրիտերեն , որը նշանակում է մեկը որը ղեկավարում է իր բոլոր զգայարանները: Այս Ադաման յոգա-վիկամբարա էր, որը նշանակում է մարմնական կապվածություններից ազատ և խորասուզված է Աստվածային գաղափարի մեջ, և Նա շրջագայում է առանց մի որևե հագուստի: Նրանք միշտ տկլոր են, (Հնդկաստանում մինչև հիմա էլ կան էդպիսի յոգեր) : Ադաման գթասրտություն էր ցուցաբերում այդ մլեչխներին և օգնում էր, խղճում էր և արտահայտեց ձևականություն, որը համարվում է մեղսավոր գործողղություն, ինչքան շատ այդքան մեղսավոր: Ամենամեղսավոր մարդիկ գտնվում են զգայարանների ղեկավարության տակ, դրանից բարձր գտնվում են մտածող (մտային) մարդիկ և ավելի բարձր մտավորականները, իսկ ամենաբարձր վիճակում գտնվում են Հոգևոր հարթակի վրա գտնվողները: Եվ այդ մլեչխները որոշեցին կրակի զոհաբերություն կատարել, որ ազատվեն իրենց թագավորների կատարած մեղքերից, բայց քանի որ Քրմերը (Բրահմանները) մսակեր(մլեչվաներ) էին դառձել, բայց Մանտրաները շատ հզոր էին և այդ պատճառով զոհաբերությունը սխալ արդյունք տվեց և կրակից դուրս եկավ մի շատ գեղեցկուհի ախջիկ, քանի որ Նա կրակից (Ավյա-կրակ, Եվատի-ծնված) ծնվեց Նրան կոչեցին Ավևատի (Կրակից ծնված) և Նա նույնպես Վիկամբարա էր (Յոգի) և Նա նույնպես չեր ուզում հագուստով ծածկե իրեն: Եվ երկրորդ արդյունքը այդ զոհաբերության այդ էր որ կրակից դուրս եկավ մի մեծ պտուղ և դուրս գլորվեց: Այդ պտուղը իր մեջ կրում էր բոլոր մլեչխների մեղքերը, հատկապես իրենց սեռական պրոբլեմները, ագահության, կրքի և սրանք մսակերության հետևանքներն են: Եվ նրանք տեղավորեցին այդ պտուղը մի ոսկե սունդուկի մեջ, իսկ Ոսկու մեջ գտնվում է այս դարաշրջանի ներկայացուցիչը՛ Կալին: Հետո այդ Քրմերը մտածեցին վերացնեն այդ պտուղը և տեսան որ այդ պտոպղը չկա, անհայտացել է: Հետո նրանք քշեցին (հեռացրին) Ադամային և Ավևվատիին իրենց հասարակությունից և նրանք այդ կրակի զոհաբերությունից ոչ մի արդյունք չստացան: Այս ամենը տեղի է ունենում միևնույն ժամանակ և այդ ժամանակ Իմաստունները Նայիմիշարանյայի հարցնում են Կալիյին, թե ինչպես կարող էս տարածել անաստվածությունը այս դարաշրջանում և Կալին պատասխանում է, որ՛ ես այդ կիրագործեմ Ադամայի և Ավևվատիյի միջոցով, միևնույն ժամանակ Ադաման խոկում (մեդիտացյա) է Գերհոգու (Պարամատմա Կրիշնայի) վրա և հարցնում է Գերհոգուն թե որն է իմ առաքելությունը և Ադաման լսում է սրտից Գերհոգուն (որը նույնպես համարվում է Չայտիյա Գուրու) և Գերհոգին Նրան ասում է, որ Դու պետք է վերցնես Ավևվատիյին և գնաս դեպի Տիկինա Աչալամ, որը գտնվում է ներկայիս Իրանի շրջակայքում, և մենք տեսում ենք որ պատմությունը սկսել է Իրանի շրջակայքից, նոր շրջապտույտը, Ջրհեղեղներից հետո և Ադաման Ավևվատիյի հետ գնում է Տիկինա Աչալամ, Նրա սրտից ցուցումներ է տրվում որ դու կտեսնես Աստվածային Այգի, որը գրված է Բավիշտյա Պուրանայում (Վեդա) և դուք կմտնեք այդ այգին և այնտեղ կհայտնվի ձեր առաքելությունը: Եվ այսպես Իմաստունները տեսնում են այս ամենը և Կալիին ասում են որ դու չես կարող տարածել անաստվածությունը, քանի որ Նրանք մաքուր են և Յոգեր են, և այդ ժամանակ Կալին Նրանց ցույց է տալիս Պտուղը, որը նա գողացել էր այդ ոսկե սունդուկից և ասում է Իմաստուններին, թե՛ հիմա կտեսնեք թե ինչպես ես Նրանց կմոլորեցնեմ: այդ ժամանակ Կալին ձևափոխվում է մեծ օձի (Նագա) և նա չի մոտիկանում Ադամային այլ Ավևվատիյին, որովհետև Ադամային անհնար էր մոլորեցնել, որովհետև Նա մեծ Յոգի էր, իսկ Ավևվատին քանի որ Նա ծնվել էր Մլեչխների զոհաբերությունից ապա Նրա մոտ առկա էր ծևականությունը: Այդ ժամանակ Ավևվատին նստած էր Ծառի տակ և Նրան է մոտենում այտ Օձը Կալին, որը խոսում էր Սանսկրիտերեն և ասում է Ավևվատիյին վերցրու այս Պտուղը և կեր, որի մեջ պարունակում է Գիտելիքը, որովհետև Դու ուզում էս իմանաս թե ինչպես է ստեղծված ամեն ինչ: Այպիսով քանի որ Ադաման Նրա մոտ չեր և Ավևվատին ուտում է այդ պտուղը և այստեղից էլ սկսում է ամողջ պատմությունը, այսպիսով Կինը այդ օրվանից համարվում է այդ Գենը կրողը: Հետո կալին բացատրում է Իմաստուններին որ ես կտարածեմ անաստված կրոնները և գիտելիքները այս դարաշրջանում նրանց միջոցով, որպեսզի քողարկվի Իրականությունը հատկապես շատ մեղսավոր մարդկանցից, որպեսզի նրանք մոլորվածության մեջ լինեն: Եվ միյայն նրանք ովքեր իրականում անկեղծ են կդիմեն Ձեզ և կստանան այդ ինչ որ Դուք եք նրանց տալու, իսկ ինչ պետք է Նրանք տային՛ քանի որ Նրանք լսել էին Շրիմադ Բհագավատամը և պետք է տարածեին այդ ուսմունքը, Բհակտի Յոգան և պահպանեին հասարակությանը Կալիյի ազդեցությունից և նրանք ովքեր իրագործում են Բհակտի Յոգան ապա Կալին Նրանց վրա ազդցություն չի կարողանում թողել և եթե մարդ չի կատարում այդ ապա նա դառնում է Կալիյի կալանավորը և այսպիսով նա ցածրանում է և ընկնում է ցածր տեսակի կյանքերի մեջ:
Այսպիսին է պատմությունը Ադամի և Էվայի Աստվածաշնչից, որը գրված է շատ հազարավոր տարիներ Աստվածաշնչի հայտնվելուց առաջ, Բավիշտյա Պուրանայում...
Աստված ձեր հետ և Երջանկություն բոլորիտ...

Եվ մի հարց բոլոր Քահանաներիտ՛
համարում ե՞ք դուք ինքներտ ձեզ Տեր, չե որ Տերը միյայն Գերագույնն է, Աստվածը, իսկ բոլոր ապրող էակները նրա երեխեքը...

Ambrosine
13.06.2009, 21:59
Ողջունում ենք քահանային հարցեր ուղղելու "Ակումբի" Աստղիկի նախաձեռնությունը:
Հետաքրքիր, և կարևորը, բազմազան հարցեր են ուղղված Տեր Հորը: Տեր Շմավոնն արդեն տեղյակ է: Եւ առաջին հնարավորության դեպքում նա կսկսի հերթով պատասխանել բոլոր հարցերին: Մինչ այդ նշենք, որ մատաղի և շատ այլ հարցերի պատասխաններ կարող եք գտնել Արարատյան Հայրապետական թեմի www.qahana.am կայքում` "հաճախակի տրվող հարցերի" բաժնում: Կայքում կա նաև հոգևոր գրականության և շատ այլ էջեր:
Առայժմ այսքանը,
Հարագանքով` Մամլո դիվան

Կարդալով ձեր կայքում նշված դիմելաձեվերը, խելացի մարդը ողղակի կատված կարող է ստանալ: Հետաքրքիր է, ով է որոշել
այդ տիտղոսները եվ ով է որոշել, որ քահանաներին դիմելուց պետք է աջը համբուրեն: Միթե ոչ ոք աստվածաշունչ չի կարդում: Միթե ոչ ոք չի կարդացել Մաթեոսի ավետարան գլ. 23 խոսք 8; 9 << Բայց դուք Ռաբբի չկանչվեք , որովհետեվ մեկն է ձեր ուսուցիչը ` Քրիստոսը. եվ դուք ամենքտ եղբայր էք: Եվ երկրիս վրա մեկին ձեզ հայր չկանչեք, որովհետեվ մեկն է ձեր Հայրը` նա որ երկնքում է>>: Կամ Հիսուսի կյանքին ծանոթանալով, քանի այդպիսի պահեր կարող էք նշել, որ աշակերտները այդպես դիմեին նրան: Մգուցէ դուք ավելի բարձր էք գերադասում ձեզ Հիսուսից: Խնդրում եմ անհապաղ մեկնաբանեք
Հարգելի վրեժ62, Տեր հայրը ինձ թույլատրել է հնարավորության դեպքում հղում տալ, մինչ ինքը անձամբ կպատասխանի... իսկ Ձեր այս հարցին արդեն իսկ կա պատասխան այս թեմայում, ահա հղումը՝

http://www.akumb.am/showpost.php?p=516502&postcount=233

վրեժ62
13.06.2009, 23:21

հարգելի Աստղ ջան, չնայած, որ ես շատ լավ իմանալով , որ դա էր լինելու պատասխանը, բայց կարդացի ձեր հղումը ու շատ ինձ զարմացնում է այն փաստը, որ դուք անունով քրիստոնյա լինելով / այսինքն Քրիստոսի հետեվորդներ /, ավելի շատ ընդունում էք քահանաների գաղափարախոսությունը, քան թե Հիսուսի պատվերը:

Interdenominational
13.06.2009, 23:57
Կեցցեք վրեժ62 ...և տվյալ բաժնի "տեսաբանները" դիտողունակությունս ավելորդ չեն համարի, եթե փոքր-ինչ ուղղորդեմ Ձեր հարցը.

Ինչու է "քրիստոնեությունը" նույնացվում մեր ժամանակների ամենահեղինակավոր եկեղեցիների ուսմունքների հետ:
Ինչու է լիբերալացվում աստվածպաշտությունը?
Կամ միթե Քրիստոսի բերած ազատությունը կոչվածը մեր օրերում արդեն "մուտացիայի" է ենթարկվում?
Մեղա Աստծո` ինչ կնշանակի սրբերի բարեխոսություն? Ասել է թե, եթե տվյալ թեմայի բաժնի տեսաբան, կամ մեկնաբան մեծարգո հորգևորականին (կամ էլ Ձեզ, ինձ և այլն) հարյուրամյակ հետո Առաքելական Եկեղեցին սուրբ հռչակի, մեր խոնարհ սերունդները համարձակորեն կարող են հոգևորականի (կամ Ձեր, վրեժ62) բարեխոսությունը հայցել իրենց աղոթքներում ? Որպիսի անհեթեթություն...

Սա միայն մի քանի խոսքով, իսկ կողքից նայելով բազմապիսի եկեղեցիների առատությանը` ակամայից հետևություն ես անում` Աստծո, թե իրենց փառքն են փնտրում տարբեր հարանվանությունները...
Շնորհակալություն:

վրեժ62
14.06.2009, 00:52

Հարգելիս, ես ինչքան հիշում եմ, վերեվում մեջ բերված խոսքերը ոչ թե իմնեն , այլ Աստվածաշնչից: Այստեղից կարելի պարզել, թե ես ում շահերնեմ հետապնդում: Չնայած այն բանի, որ Աստված դրա կարիքը չունի, ես ուղղակի ցավ եմ ապրում նրա համար, որ ինչպես Պողոս առաքյալի թղթում է ասվում ` ԱՌ ՏԻՏՈՍ գլ . Ա խոսք 16 << Խոստովանում են թե Աստծուն գիտեն, բայց իրանց գործերովն ուրանում են Նրան. պիղծ եվ անհնազանդ եվ ամեն բարի գործի համար անպիտան>>:

Ambrosine
14.06.2009, 04:03
հարգելի Աստղ ջան, չնայած, որ ես շատ լավ իմանալով , որ դա էր լինելու պատասխանը, բայց կարդացի ձեր հղումը ու շատ ինձ զարմացնում է այն փաստը, որ դուք անունով քրիստոնյա լինելով / այսինքն Քրիստոսի հետեվորդներ /, ավելի շատ ընդունում էք քահանաների գաղափարախոսությունը, քան թե Հիսուսի պատվերը:
Քանի որ այս թեման նախատեսված է միայն Տեր Հորը հարցեր հղելու համար, չեմ պատասխանի Ձեր գրառմանը այստեղ, մի ուրիշ թեմայում անպայման կքննարկենք էս հարցը... բայց ավելի ուշ, հիմա ուղղակի ժամանակ չունեմ

ու բոլորին խնդրում եմ քննարկումները անցկացնել Կրոն բաժնի այլ թեմաներում, այստեղ դրեք միայն հարցերը

Լեռնցի
03.07.2009, 09:25
Վերջերս լսել եմ, որ Հայ Առաքելական Եկեղեցին չի կնքում հայ այն մուսուլմաններին, որոնք ցանականում են դառնալ քրիստոնյա...Արդյոք դա ճշմարիտ է, և եթե այո, ապա որն է խնդիրը:
Շնորհակալություն

ministr
03.07.2009, 10:44
Հայ մուսուլման կա? :o

Արիացի
03.07.2009, 16:44
Հայ մուսուլման կա? :o

Համշենահայերի մեծ մասը դավանում է մուսուլմանություն:

nune'
07.07.2009, 13:52
մի հարց էլի...
էդ ճիշտա, որ աշխարհի վերջը գալուա ու դա հենց մեծ դատաստանի օրնա լինելու..ես էս առումով միշտ տարակուսել եմ...էդ նույն բաներն են՞՞՞

Lion
10.07.2009, 15:01
Ո՞րտեղ կարելի է գտնել Աստվածաշնչի էլեկտրոնային-հայերեն տարբերակը:

Dayana
12.07.2009, 15:57
Ո՞րտեղ կարելի է գտնել Աստվածաշնչի էլեկտրոնային-հայերեն տարբերակը:
Տեր Հոր թույլտվությամբ ես պատասխանեմ:
Արարտյան Թեմի կայքում կարող եք գտնել, մասնավորապես Հոգևոր Գրականություն (http://araratian-tem.am/qpage.php?id=505) բաժնում: :)

may
12.07.2009, 19:24
Տեր Հոր թույլտվությամբ ես պատասխանեմ:
Արարտյան Թեմի կայքում կարող եք գտնել, մասնավորապես Հոգևոր Գրականություն (http://araratian-tem.am/qpage.php?id=505) բաժնում: :)

Նաև այստեղ: (http://www.armenianchurchlibrary.com/files/easternarmenianbible/index.html)
:)

Dayana
13.07.2009, 09:51
Մոդերատորական: Վերջին գրառումը տեղափոխվել է այստեղ (http://www.akumb.am/showthread.php?t=32469): Այս թեման նախատեսված է Քահանային հարցեր ուղղելու, և ոչ Աստվածաշունչը քննարկելու համար:

Արեն
23.07.2009, 20:54
արդյոք ճիշտ է հայության 1708 տարվա ընտրյալությունը առ Արարիչ

Գոռ Ջան - Հայ
24.07.2009, 17:29
Մի հատ հարց...
Եկեղեցին ոնցա մեկնաբանվում՞/խմդրում եմ մանրամասն, բոլոր տեսանկյուններից/
Մեկ էլ սենց մի բան, շատերը ՝թե հոգեվորական թե աշխարհիկ կյանքի տեր, եկեղեցին են մեծարում... էդ նույն կռապաշտությունը չի՞ չէ որ եկեղեցին ուղղակի շինությունա

ministr
24.07.2009, 17:31
Եկեղեցին առօրյա կյանքում հասկանում ենք շենք: Բայց իրականում ինչքան գիտեմ շենքը չի :)

may
24.07.2009, 19:38
Մի հատ հարց...
Եկեղեցին ոնցա մեկնաբանվում՞/խմդրում եմ մանրամասն, բոլոր տեսանկյուններից/
Մեկ էլ սենց մի բան, շատերը ՝թե հոգեվորական թե աշխարհիկ կյանքի տեր, եկեղեցին են մեծարում... էդ նույն կռապաշտությունը չի՞ չէ որ եկեղեցին ուղղակի շինությունա

Այս հարցի մասին կարող եք կարդալ այստեղ (http://araratian-tem.am/media/Miqelyan%20Kristoneakan.pdf). սկիզբը 261 էջից:

Mamlo divan
24.08.2009, 13:58

Մարդկանց հավաքը, խումբը համարվում է եկեղեցի: Պողոս առաքյալն ասում էր. <<չգիտեք, թե Աստծո տաճարն եք: Եւ Աստծո Ս. Հոգին բնակվում է Ձեր մեջ: Եթե որևէ մեկը ապականի Աստծո տաճարը, կապականի նրան Աստված: Քանի որ Աստծո տաճարը Սուրբ է, որն եք դուք>>: Առաջին կենդանի տաճարը մարդն է: Եկեղեցին մարդկանց ժողովն է, հավանք է: Եկեղեցին քարեշեն կառույցն է, ուր հավաքվում են քրիստոսապաշտ մարդիկ զուտ միայն Աստված փառաբանելու, Աստծո հետ խոսելու, Աստծո Մարմնին հաղորդակից լինելու /հաղորդվելու/: Հոգևորականը չի մեծարում եկեղեցու որպես պարզապես շենք: Հոգևորականը եկեղեին մեծարելով, մեծարում է մեր Տեր Հիսուս Քրիստոսին: Քանի որ Եկեղեցին Քրիստոսի կենդանի ներկայությունն է աշխարհի վրա: Քրիստոս ասում է. <<սեղանն է սուրբ?, թե սեղանի վրա դրված սպասքը?: Սուրբ է սեղանը, որով սրբվում են մնացած պարագաները կամ սպասքը>>: Եկեղեցին սրբավայր է, ուր աղոթելուց, Աստված փառաբանելուց զատ ուրիշ այլ բանով չպիտի զբաղվել:
Եթե Ձեզ պետք է ֆուտբոլ նայել, գնում եք մաևզադաշտ: Որևէ ֆիլմ նայելու համար գնում եք կինոթատրոն: Ֆիլմը չես կարող ցուցադրել ամեն մի վայչում, պրոֆեսիոնալ ֆուտբոլն էլ ամեն տեղ խաղալ չես կարող: Աղոթելու, Աստծո հետ խոսելու, Աստծոն գոհություն և փառաբանություն անելու համար քարեշեն եկեղեցին է, որի բնակիչը Աստված է:
Օրհնությամբ` Տեր Մխիթար քահանա Ալոյան:

Mamlo divan
24.08.2009, 13:59
մի հարց էլի...
էդ ճիշտա, որ աշխարհի վերջը գալուա ու դա հենց մեծ դատաստանի օրնա լինելու..ես էս առումով միշտ տարակուսել եմ...էդ նույն բաներն են՞՞՞

Ըստ Տաթևացու, ամեն մարդու մահը իր աշխարհի վերջն է: Իսկ կա նաև ընդհանուր աշխարհի վախճան, որն անխուսափելիորեն պետք է լինի: Քրիստոս ասում է . <<աշխարհը կանցնի, բայց իմ ասած խոսքերից ոչ մեկն անկատար չի մնա>>:
Երբ առաքյլաները Ձեզ պես հարցնում էին, թե երբ է լինելու աշխարհի վախճանը, Քրիստոս լավ իմանալավ մարդկանց հետաքրքությունն, ասում է. <<աշխարհի վախճանի մասին ոչ ոք չգիտի. Ոչ երկնքի հրեշտակները և ոչ էլ Մարդու Որդին /այսինքն Քրիստոս/: Դրա մասին գիտի միայն Հայ Աստված>>: Այսինքն նա, ով կխոսի աշխարհի վախճանի մասին, նշելով տարեթիվ, խաբեբա է: Ավելի լավ է, մարդը մտածի, թե ինչպես աստվածահաճո կյանքով ապրի: Իսկ վախճանը կամա, թե ակամա Աստծուն հայտնի մի օր կգա:

Օրհնությամբ` Տեր Մխիթար քահանա Ալոյան:

Mamlo divan
24.08.2009, 14:00
արդյոք ճիշտ է հայության 1708 տարվա ընտրյալությունը առ Արարիչ

Դուք ընդունում եք, որ հրեա ժողովուրդը Աստծո ընտրյալ ժողովուրդ է? Եթե այո, ապա հայ ժողովուրդն էլ ընտրյալ է, քանի որ 301թ. Քրիստոս իջավ Վաղարշաատի Հայոց հողի վրա: Դրանով հաստատելով մեր ազգի ընտրյալ լինելը և աշխարհում առաջինը քրիստոնեության ընդունումը որպես պետական կրոն: Եթե չեք ընդունում այս պատմական ճշմարտությունը, վստահ եմ, որ ցանկացած պատասխան Ձեզ չի բավարարի: Քանի որ Ձեր հոգևոր դաշտը ծարավի է հոգևոր սնուցման:
Օրհնությամբ` Տեր Մխիթար քահանա Ալոյան:

Mamlo divan
24.08.2009, 14:07
Այս հարցի մասին կարող եք կարդալ այստեղ (http://araratian-tem.am/media/Miqelyan%20Kristoneakan.pdf). սկիզբը 261 էջից:

Շնորհակալություն Արարատյան թեմի կայքը մեջբերելու համար:

Vahagn_IV
14.10.2009, 21:48
Հարցս Ատվածաշնչից է, ավելի կոնկրետ`

Եւ Եհովան ասեց Մովսէսին. Տես քեզ
Փարաւօնին աստուած արի, եւ քո
եղբայր Ահարօնը քո մարգարէն կ'լի-
նի: Դու խօսիր այն ամենը ինչ որ
քեզ կ'հրամայեմ, եւ քո եղբայր Ահա-
րօնը թող խոսէ Փարաւօնի հետ, որ Իս-
րայէլի որդկանցն արձակէ իր երկրիցը:
Եւ ես Փարաւօնի սիրտը կ'խստացնեմ,
եւ իմ նշանները եւ հրաշքներքն Եգիպ-
տոսի երկրումը կ'շատացնեմ:

Ելից Գլ. Է 1,2,3

Հիմա բուն հարցս` ինչի՞ համար է պետք Փարաւօնի սիրտը խստացնել ու հետո հենց դրա համար պատժել նրան: Եվ ընդհանրապես, Հին Կտակարանում ամեն քայլափոխին հայտնվում են այնպիսի դրվագներ, որոնց ժամանակակից մարդը նուրբ ասած, վատ կվերաբերվեր: Օրինակ`

Եւ եղաւ երբ որ նա Եգիպտոսը
մտնելու մօտեցաւ, իր կնոջը` Սարային
ասեց. Ահա գիտեմ որ դու մի գեղեցիկ
տեսքով կին ես: Եւ անպատճառ երբ Ե-
գիպտացիք քեզ տեսնեն, ասելու են`
Սա նորա կինն է. եւ ինձ կ'սպանեն,
բայց քեզ ողջ կ'թողեն. Ասիր թէ դու
իմ քոյրն ես. որպէս զի քո պատճա-
ռով ինձ համար լաւ լինի, եւ քո
պատճառովն իմ անձն ապրի: Եւ եղավ
երբոր Աբրամը Եգիպտոս մտաւ, Եգիպ-
տացիները տեսան այն կինը, որ շատ
գեղեցիկ էր: Եւ Փարաւօնի իշխաններն
էլ տեսան նորան եւ գովեցին նորան
Փարաւօնի առաջին. եւ կինը տար-
ուեցավ Փարաւօնի տունը: Եւ նա նո-
րա պատճառովը Աբրամին բարիք արաւ.
եւ նա ոչխարներ եւ արջառներ եւ էգ
էշեր եւ ուղտեր ունեցաւ:

Ծննդոց Գլ. ԺԲ 11-16

ու նույնը կրկնվում էր այլ թագավորների հետ: Իմ համար ամենաանհասկանալին այն է, որ նույնիսկ այս արարքներից հետո Աբրամը օրհնվում է և նույնիսկ դառնում է Աբրահամ: Ի՞նչ է սրա մասին ասում մեր եկեղեցին և կա՞ արդյոք փոխաբերական իմաստ բերված հատվածներում:

Արծիվ
14.10.2009, 23:42
Թող ների մեր հարգելի քահանան միջամտությանս համար բայց սա իրոք ամենալավ կայքերից մեկն է........................
http://www.armenianchurchlibrary.com/files/easternarmenianbible/

Mephistopheles
17.10.2009, 05:01
Եկեղեցին առօրյա կյանքում հասկանում ենք շենք: Բայց իրականում ինչքան գիտեմ շենքը չի :)

շենք ա ապեր, իր կալվածներով ու փող հավաքելու տազիկով… մատաղի տեղով, պուլպուլակով բանով…

Դատարկություն
17.10.2009, 14:19
Ես ես հարցը շատերին եմ տվել, բայց էդպես էլ բան չեմ հասկանում: Հարցը վերաբերում ա ճակատագրին: Մենք ասում ենք Աստված ամենազոր ա ու ամեն ինչ գիտի, եդ աքիոմայա: Ճակատագրի մասին դուք ասում եք Աստված մարդուն տվելա ազատ ընտրելու հնարավորություն, ննենց որ մարդու ձեռին ա իր կյանքը: Աստված ապագան, ու նա գիտի ինչ ճանապարհներ կան ընտրելու, ընտրությունը մարդուննա: Բայց տեսեք Աստված իմանալով ապագան գիտի նաև, թե մենք այդ ճանապարհներից որը տենք ընտրի նա գիտի նաև հաջորդ ճանապարհները ու բոլոր մեր ընտրությունները,.... ուրեմն չեղավ որ մենք այնուամենայնիվ ճակատագիր ունենք, որ մենք ընթանում ենք այն ուղով որը մեզ համար պատրաստել է Աստված՞

Արծիվ
18.10.2009, 00:33
շենք ա ապեր, իր կալվածներով ու փող հավաքելու տազիկով… մատաղի տեղով, պուլպուլակով բանով…
Շատ ճիշտ օրինակ ես բերել Մեֆիստոֆելս ջան ու ես շատ ցավում եմ դրա համար ու այսօրվա շատ եկեղեցիներ հենց ճիշտ այդպես են բայց էլի այս ամենի հետևում մարդն է կանգնած Աստծո խոսքը ծուռ հասկանալով և իրա շահերին համապատասխան դարձնող: Աստված տա որ մի օր մենք բոլորս հասկանաք որ ճիշտ չէ Աստծո խոսքով բիզնես անել և հետևենք ճշմարտության խոսքին:

Արծիվ
18.10.2009, 00:37
Ես ես հարցը շատերին եմ տվել, բայց էդպես էլ բան չեմ հասկանում: Հարցը վերաբերում ա ճակատագրին: Մենք ասում ենք Աստված ամենազոր ա ու ամեն ինչ գիտի, եդ աքիոմայա: Ճակատագրի մասին դուք ասում եք Աստված մարդուն տվելա ազատ ընտրելու հնարավորություն, ննենց որ մարդու ձեռին ա իր կյանքը: Աստված ապագան, ու նա գիտի ինչ ճանապարհներ կան ընտրելու, ընտրությունը մարդուննա: Բայց տեսեք Աստված իմանալով ապագան գիտի նաև, թե մենք այդ ճանապարհներից որը տենք ընտրի նա գիտի նաև հաջորդ ճանապարհները ու բոլոր մեր ընտրությունները,.... ուրեմն չեղավ որ մենք այնուամենայնիվ ճակատագիր ունենք, որ մենք ընթանում ենք այն ուղով որը մեզ համար պատրաստել է Աստված՞
Ինչքան էլ մարդիկ ասեն որ չկա ճակատագիր կամ այդ բառի նման որևէ մի ուրիշ արտահայտություն միևնույն է ես կասեմ որ մարդու ճակատին ինչ գրած է դա էլ լինելու է կլինի դա թե Աստված է գրել թե պարզապես դա կոչվում ճակատագիր բայց ես հավատում եմ դրան:

Ambrosine
18.10.2009, 00:38
Երեխեք, քննարկումները անցկացրեք թեմայից դուրս գրառումների թեմայում էլի... այս թեման միայն քահանային հարց ուղղելու և նրանից պատասխան ստանալու համար է:)

Արծիվ
18.10.2009, 00:42
Իմ միակ ցանկությունս այն կլիներ որ տեսնեի ու լսեի որ եկեղեցում գտնվող սպասավոր՝ քահանայից սկսած մինչև կաթողիկոս հասկանան որ այն ինչ որ իրենց տրվել է ձրիաբար այն էլ պետք է տան ուրիշների ձրիաբար, իհարկե ես հասկանում եմ որ մարդիկ պետք է նվիրատվություններ անեն եկեղեցուն բայց դա պարտադրաբար չի: Այնպես որ այն մարդը որը ծառայում է եկեղեցուն նա պարտավոր է աստո խոսքը ճշմարտությամբ քարոզի ու անտեսելով իր անձնական շահերը ու այս ամենից հետո ես համոզված եմ որ Աստված առատորեն կօրհնի այդ մարդուն և իր տունը:

Արծիվ
18.10.2009, 00:46
Երեխեք, քննարկումները անցկացրեք թեմայից դուրս գրառումների թեմայում էլի... այս թեման միայն քահանային հարց ուղղելու և նրանից պատասխան ստանալու համար է:)
Ես դեմ չեմ թող մոդերատորը տեղափոխի իմ գրառումը :)

Դատարկություն
18.10.2009, 09:37
Երեխեք, քննարկումները անցկացրեք թեմայից դուրս գրառումների թեմայում էլի... այս թեման միայն քահանային հարց ուղղելու և նրանից պատասխան ստանալու համար է:)

Ես ուղղել եմ բայց հլա որ չեմ ստացել

Ambrosine
18.10.2009, 12:38
Ես ուղղել եմ բայց հլա որ չեմ ստացել
Ժամանակ ունենալուն պես, կպատասխանի: Առաջ հաճախ էր մտնում ակումբ, որովհետև աշխատասենյակում համակարգիչ ուներ, իսկ հիմա գրելու համար ստիպված է Սբ. Հովհաննես-Մկրտիչ եկեղեցուց գնալ կարծեմ Սբ. Սարգիս եկեղեցի... չի հասցնում:

Չամիչ
18.10.2009, 14:57
Մոդերատորական. Հարգելի մասնակիցներ, « Հարցեր քահանային» թեմայի վերնագիրը հուշում է, որ Ակումբում կա քահանա: Պետք չէ քահանային ուղղված հարցերին ինքնակոչ պատասխաններ տալ: Կրոն բաժնում կան բազմաթիվ համապատասխան թեմաներ, որտեղ կարելի է ցանկացած հարցի շուրջ քննարկումներ ծավալել:
Այսուհետ, քահանայի փոխարեն տրված պատասխանները, մեկնաբանությունները, քննարկումները կհամարվեն թեմայից դուրս, կջնջվեն եւ կտուգանվեն համաձայն ակումբի կանոնադրության:

Ter Hayr
22.10.2009, 10:59
Հարցս Ատվածաշնչից է, ավելի կոնկրետ`

Հիմա բուն հարցս` ինչի՞ համար է պետք Փարաւօնի սիրտը խստացնել ու հետո հենց դրա համար պատժել նրան: Եվ ընդհանրապես, Հին Կտակարանում ամեն քայլափոխին հայտնվում են այնպիսի դրվագներ, որոնց ժամանակակից մարդը նուրբ ասած, վատ կվերաբերվեր: Օրինակ`

ու նույնը կրկնվում էր այլ թագավորների հետ: Իմ համար ամենաանհասկանալին այն է, որ նույնիսկ այս արարքներից հետո Աբրամը օրհնվում է և նույնիսկ դառնում է Աբրահամ: Ի՞նչ է սրա մասին ասում մեր եկեղեցին և կա՞ արդյոք փոխաբերական իմաստ բերված հատվածներում:

Սիրելիներս, ողջունում եմ բոլորիդ: Վաղուց հնարավորություն չունեի կայքն այցելոլեու: Փառք Աստծո, այսօր դա հնարավոր եղավ:
Աստված հատուկ կերպով չէր խստացնում փարավոնի սիրտը: Սա գրական գրվածքի ոճ է, որով ցույց էր տրվում, որ ոչ մի բան առանց Աստծո կամքի տեղի չի ունենում այս երկրի վրա: Միակ և տրամաբանակն բացատրությունը սա է:
Նաև ասեմ, որ թերևս Դուք օգտվում եք բողոքական կանոնով տպագրված Աստվածաշնչից, որտեղ Եհովա բառը թարգմանված չի: Էջմիածնական հրատարակության մեջ, որն ամբողջական կանոնն է իրենից ներկայացնում, Եհովա բառը թարգմանված է որպես Նա որ Է: Սա ի դեպ:
Երկրորդ պարագայում, Աբրահամի արարքը տգեղ չդիտվեց, քանի որ փորձեց խուսափել մահվանից, և այս արարքն ուղղակի հնարամտություն է համարվում: Ասեմ, որ Հին Կտակարանում շատ դեպքերի կհանդիպեք, որոնք ձեր մեջ հակասության կամ դժգոհության ինչ-ինչ զգացումներ կառաջացնեն: Սակայն և Հին կտակարանը հրեա ազգի կայացման պատմություն է: Եւ ամենևին էլ պետք չէ այնտեղ քրիստոնեություն փնտրել: Բայց այդուհանդերձ այդ պատմությունը եղավ առիթ, որպեսզի Փրկիչը` Հիօսուս Քրիստոս, այդ կայացած ազգից դուրս գար և Իր սխրագործությամբ միավորեր մարդկությանը քրիստոնյա կոչումով:
Օրհնությամբ` Տեր Շմավոն քահանա Ղևոնդյան:

Ter Hayr
22.10.2009, 11:02
Թող ների մեր հարգելի քահանան միջամտությանս համար բայց սա իրոք ամենալավ կայքերից մեկն է........................
http://www.armenianchurchlibrary.com/files/easternarmenianbible/

Համաիտ ենք, որ շատ լավ կայք է: Բազմակողմանի տեղեկատվություն ստանալու համար կարող եք օգտվել նաև այլ հոգևոր կայքերից, որոնց հասցեներն այստեղ են http://www.araratian-tem.am/qpage.php?id=69

Ter Hayr
22.10.2009, 11:10
Երեխեք, քննարկումները անցկացրեք թեմայից դուրս գրառումների թեմայում էլի... այս թեման միայն քահանային հարց ուղղելու և նրանից պատասխան ստանալու համար է:)

Շնորհակալ եմ, Աստղ, մշտապես կարգ ու կանոն պահելու համար: Ի լուր բոլորին ասեմ հետևյալը քննադատել սիրող ակումբցիներ և ձեզ հարող ընկերներ: Մի բան եկեք սովորենք. բավական է քննադատել մի կառույց, մի ապրելակերպ, որի մասն եք կազմում նաև դուք, ուզեք, թե չուզեք: Հայ Առաքելական եկեղեցին դա դուք եք, իսկ մենք միայն սպասավոր ենք: Եւ եթե եկեղեցու մեջ սխալ եք գտնւմ, դա նաև ձեր սխալն է: Փնովել ամեն մեկը կարող է: Սակայն մենք մշտապես պետք է սովորենք մեր արժեքները չնսեմացնել: Եթե մեֆիստոֆելսը և նրան համակրող մյուս ֆուտբոլասեր ակումբցին /կարծեմ արծիվը/, իմանային մեր եկեղեցու փառահեղ պատմությունը, ի դեպ, որի շնորհիվ այդ երկուսը հայ են մնացել, ապա այսպես չէին խոսի իրենց իսկ Մայր Եկեղեցու մասին: Ինչևէ, լավատեսորեն տրամադրված, մեր աղոթքն ենք ուղղում առ Աստված, որպեսզի բոլորի սրտում ծագի Քրիստոսի լույսը, և նրանք քայլեն իրոք ճշմարիտ ուղով, այլ ոչ թե դրա մասին ընդամենը համակարգչի առջև խոսեն:
Աստված օրհնի բոլորիդ: Քավ լիցի, եթե մեկին ուզեցա վիրավորել:
Օրհնությամբ` Տեր Շմավոն քահանա Ղևոնդյան:

Հ.Գ. Վստահ եմ, մեֆիստոֆելսի և բազում այլ ակումբցիների համար իրենց ծնողները մատաղ են արել, որպեսզի իրենք լույս աշխարհ ծնվեն:

Դատարկություն
22.10.2009, 13:08
Տեր Հայր խնդրում եմ իմ հարցին էլ պատասխանեք :cry:unsure

Կներեք հարգելիս եթե ես ձեզ կամ ՀԱԵ հասցեին որևէ սխալ արտահայտություն եմ արել (ես չեմ հիշում եթե կարող եք հիշեցրեք) և ես կավելացնեմ որ ես ձեզանից պակաս չեմ սիրում մեր ՀԱԵ պարզապես իմ միակ ցանկությունը այն է որ մենք բոլորս մեզանից վեր դասենք Աստծո Սուրբ խոսքը որը բարձր է ամեն ինչից: Ես շատ հարգում եմ մեր եկեղեցու հայրերի կատարած գործը և ես ընդունում եմ որ ի շնորհիվ մեր ՀԱԵ մենք հայ ենք մնացել: Այնպես որ Աստված թող օրհնի ձեզ Տեր Շմավոն ու եթե կարելի է խնդրում եմ ինձ հիշեցնել թե որ հարցում եմ ես սխալ եղել: Կավելացնեմ քավ լիցի եթե ես ցանկացել եմ իմ խոսքերիս մեջ ՀԱԵ ու նրա սպասավորներին փնովել: Չմոռանամ ասել որ անչափ շնորհակալ կլինեմ անկեղծ աղոթքի համար առ Աստված:
Հարգանքներով Արծիվ

Ter Hayr
22.10.2009, 15:10
Ես ես հարցը շատերին եմ տվել, բայց էդպես էլ բան չեմ հասկանում: Հարցը վերաբերում ա ճակատագրին: Մենք ասում ենք Աստված ամենազոր ա ու ամեն ինչ գիտի, եդ աքիոմայա: Ճակատագրի մասին դուք ասում եք Աստված մարդուն տվելա ազատ ընտրելու հնարավորություն, ննենց որ մարդու ձեռին ա իր կյանքը: Աստված ապագան, ու նա գիտի ինչ ճանապարհներ կան ընտրելու, ընտրությունը մարդուննա: Բայց տեսեք Աստված իմանալով ապագան գիտի նաև, թե մենք այդ ճանապարհներից որը տենք ընտրի նա գիտի նաև հաջորդ ճանապարհները ու բոլոր մեր ընտրությունները,.... ուրեմն չեղավ որ մենք այնուամենայնիվ ճակատագիր ունենք, որ մենք ընթանում ենք այն ուղով որը մեզ համար պատրաստել է Աստված՞

Հայ Առաքելական եկեղեցին ճակատագիր չի ընդունում: Մարդ կա հակառակվելով անում է մի բան, որն օրինաչափ չէ, այստեղ արդեն ինքն է փոխում իր կյանքը: Հակառակությունը չարից է, մարդը չարի դրդմամբ թեքում է իր կյանքի բնական ընթացքը: Ճակատագրի գոյությունն ինքնին նշանակում է, որ մարդն Աստծու կողմից ստեղծվել է առանց ազատ կամքի իրավունքի: Իսկ սա նշանակում է, որ մարդը նման չէ իր Արարչին: Իսկ Աստված մարդուն արարեց Իր պատկերով և նմանությամբ, որը հիմնականում պետք է հասկանալ, որ մարդն ազատ է իր կյանքում ընտրություն կատարելու, և իր կյանքն իր ուզած ձևով ապրելու: Աստված չի փորձում մարդուն, քանի որ դրա կարիքը Նա չունի: Աստված մարդու կյանքն ամբողջությամբ գիտի և եթե փորձություններ լինում են մարդու կյանքում, ապա դրանք գալիս են չարի կողմից` մարդուն շեղելու աստվածճանաչողության ճանապարհից:
Օրհնությամբ` Տ. Շմավոն քահանա Ղևոնդյան

Դատարկություն
22.10.2009, 16:55

Այո, Տեր Հայր համաձայն եմ, բայց ես ասում ենք Աստված ամենազոր է չէ, նա գիտի նաև թե մենք մեր <ազատ կամքը> ինչպես կօգտագործենք, նա գիտի նաև թե մենք որ ուղին կնտրենք ու մեր վերջը ինչպես կեղնի... ուրեմն մենք ունենք մեր ճշգրիտ ապագա՞ն

յոգի
22.10.2009, 20:38
[QUOTE=Ter Hayr;1821228]Հայ Առաքելական եկեղեցին ճակատագիր չի ընդունում: Մարդ կա հակառակվելով անում է մի բան, որն օրինաչափ չէ, այստեղ արդեն ինքն է փոխում իր կյանքը: Հակառակությունը չարից է, մարդը չարի դրդմամբ թեքում է իր կյանքի բնական ընթացքը: ին՞չ է իրենից ներկայացնում չարը, արդյոք՞ չարը Աստծո ղեկավարության տակ չէ, կա՞ մի բան, որը Աստծուց անկախ է...

Ճակատագրի գոյությունն ինքնին նշանակում է, որ մարդն Աստծու կողմից ստեղծվել է առանց ազատ կամքի իրավունքի: Իսկ սա նշանակում է, որ մարդը նման չէ իր Արարչին: Իսկ Աստված մարդուն արարեց Իր պատկերով և նմանությամբ, որը հիմնականում պետք է հասկանալ, որ մարդն ազատ է իր կյանքում ընտրություն կատարելու, և իր կյանքն իր ուզած ձևով ապրելու: Չեմ հասկանում այս քո պատասխանը, եթե կարող եք մի քիչ պարզաբանել... օրինակ ճակատագրի գոյությունը ինչպես կարող է նշանակել, որ մարդն Աստծու կողմից ստեղծվել է առանց ազատ կամքի իրավունքի, ... եթե չկա ճակատագիր, ապա ինչպես էք բացատրում, որ մեկը ծնվում է առողջ և հարուստի ընտանիքում, իսկ մի ուրիշը ծնվում է հիվանդ, կամ աղքատի ընտանիքում, մեկը կույր է ծնվում, մի ուրիշը ծնվում և մեռնում, սա չի՞ նշանակում որ Աստված տարբերություն է դնում մարդկան միջև, մեկին լավն է տալիս մյուսին վատը, եթե այո ապա ինչու՞
Ին՞չ է նշանակում ՄԵՂՔ կամ Մեղսագործություն, միթե՞ մարդ չի ստանում իր կատարած մեղքերի արդյունքը, կամ բարեգործություն կատարելուց չ՞ի ստանում լավ արդյունք, եթե այո ապա սա չի՞ նշանակում Ճակատաքիր, այսինքը ամեն մարդ, որը ունի ազատ գործելու իրավունք, գործելով ինչպես կամենում է և ստեղծում է իր ապագան, որը հենց կարող է նշանակել ճակատագիր...

Աստված չի փորձում մարդուն, քանի որ դրա կարիքը Նա չունի: Աստված մարդու կյանքն ամբողջությամբ գիտի և եթե փորձություններ լինում են մարդու կյանքում, ապա դրանք գալիս են չարի կողմից` մարդուն շեղելու աստվածճանաչողության ճանապարհից: Ին՞չ է նշանակում փորձություն և ինչ շահ ունի չարը մարդուն փորձելուց... փորձությունը, որպեսզի օգնի՞ թե վնասի մարդուն...
Շնորհակալություն

Չամիչ
22.10.2009, 22:18
Մոդերատորական: Հարգելի մասնակիցներ, գոյություն ունի քահանային դիմելու ընդունված դիմելաձեւ: Կխնդրեի, այսուհետ, հետեւել ընդունված դիմելաձեւին:

Հարդ
23.10.2009, 20:40
Տեր Հայր, հնում, իմ ունեցած տեղեկություններով, Պավլիկյան և Թոնդրակյան շարժումների ժամանակ եկեղեցին պայքարել է զենքի ուժով ու հաղթել: Այսօր կան բազմաթիվ ավերիչ աղանդներ, ինչու չօգտագործել հին ձևը?

Ter Hayr
05.11.2009, 15:56
Այո, Տեր Հայր համաձայն եմ, բայց ես ասում ենք Աստված ամենազոր է չէ, նա գիտի նաև թե մենք մեր <ազատ կամքը> ինչպես կօգտագործենք, նա գիտի նաև թե մենք որ ուղին կնտրենք ու մեր վերջը ինչպես կեղնի... ուրեմն մենք ունենք մեր ճշգրիտ ապագա՞ն

Ապագան ինքնին նշանակում է մի երևույթ, որը դեռևս տեղի չի ունեցել: Իսկ այն, ինչը դեռ տեղի չի ունեցել, ինչպես կարելի է այն <<ունենալ>>? Աստված գիտի մեր բոլոր հնարավոր քայլերը, մեր բոլոր հնարավոր ձախողումներն ու հաջողությունները: Բայց նա երբեք չի պարտադրում մեզ Իր կամքը: Մենք ինքներս ենք ընտրում մեր ուղին: Եւ ոչ ոք մեզանից բացի: Եւ Աստծո ցնծությունը մեծ է լինում, երբ մենք սեփական ուժերով կարողանում ենք ճշմարիտ ընտրություն կատարել: Այդ իսկ պատճառով մենք նաև երբեմն սխալների միջով ենք անցնում դեպի ճշմարիտը: Եւ այս ամբողջ ընթացքը չի կարելի կոչել ճակատագիր, այլ մարդկային կյանք, որը կառուցվում է մարդու սեփական ուժերով և Աստծո նախախնամությամբ:
Օրհնությամբ` Տեր Շմավոն քահանա Ղևոնդյան:

Ter Hayr
05.11.2009, 16:23
[quote] ին՞չ է իրենից ներկայացնում չարը, արդյոք՞ չարը Աստծո ղեկավարության տակ չէ, կա՞ մի բան, որը Աստծուց անկախ է...
Չեմ հասկանում այս քո պատասխանը, եթե կարող եք մի քիչ պարզաբանել... օրինակ ճակատագրի գոյությունը ինչպես կարող է նշանակել, որ մարդն Աստծու կողմից ստեղծվել է առանց ազատ կամքի իրավունքի, ... եթե չկա ճակատագիր, ապա ինչպես էք բացատրում, որ մեկը ծնվում է առողջ և հարուստի ընտանիքում, իսկ մի ուրիշը ծնվում է հիվանդ, կամ աղքատի ընտանիքում, մեկը կույր է ծնվում, մի ուրիշը ծնվում և մեռնում, սա չի՞ նշանակում որ Աստված տարբերություն է դնում մարդկան միջև, մեկին լավն է տալիս մյուսին վատը, եթե այո ապա ինչու՞
Ին՞չ է նշանակում ՄԵՂՔ կամ Մեղսագործություն, միթե՞ մարդ չի ստանում իր կատարած մեղքերի արդյունքը, կամ բարեգործություն կատարելուց չ՞ի ստանում լավ արդյունք, եթե այո ապա սա չի՞ նշանակում Ճակատաքիր, այսինքը ամեն մարդ, որը ունի ազատ գործելու իրավունք, գործելով ինչպես կամենում է և ստեղծում է իր ապագան, որը հենց կարող է նշանակել ճակատագիր...
Ին՞չ է նշանակում փորձություն և ինչ շահ ունի չարը մարդուն փորձելուց... փորձությունը, որպեսզի օգնի՞ թե վնասի մարդուն...
Շնորհակալություն

1. Ինչ վերաբերվում է չարին, ապա այն նույնպես սարսափ է տածում Աստծուց և բացարձակ կերպով որևիցե հնարավորություն չունի դեմ առ դեմ հակամարտության դուրս գալ Աստծո հետ: Այդ իսկ պատճառով չարի թիրախը դառնում ենք մենք` մարդիկս, ում շատ դեպքերում հեռացնելը և Աստծուց անհաղորդ լինելը դառնում է չարի միակ գործելակերպը: Ինքնին չարը արարված չէ:, ինքնուրույն սուբստանս չէ: Այն ի հայտ է գալիս աստվածայինի բացակայության պարագայում: Եւ այդ բացակայությունն էլ <<չի կարող բացարձակ բացակայություն լինել>>: Քանի որ Աստված ամենուր է: Սակայն մարդն իր մեղսունակության պատճառով հեռանում է աստվածային շնորհից և սկսում է գործել չարը: Բայց աստվածային ծրագրի համաձայն չարի վերջը գալու է Քրիստոսի Երկրորդ Գալուստի ժամանակ, երբ չարը վեչջնական պխարտություն կկրի և երկրի վրա բացի բարուց որևէ այլ բան չի լինելու: Իսկ չարի գոյությունն այս ընթացքում պայմանավորված է նրանով, որ վերջինիս ներկայությունը դառնա բարու կամավոր ընտրության խթան:
2. Ճակատագիր նշանակում է մի բան, որը կատարվելու է անխուսափելիորեն: Այսինքն մարդն արարված է, և ըստ ճակատագրի նրան վիճակված է բժիշկ լինելու: Եւ այդ մարդը ինչ անի -չանի, միևնույնէ , բժիշկ է լինելու: Կամ էլ ոչինչ չանի, քանի որ միևնույն է, բժիշկ է լինելու: Իսկ եթե մարդն արարվում է Աստծո պատկրով և նմանությամբ, այսինքն ազատ և ընտրելու իրավունքով, ապա նա ինքն է որոշում, հավը հում ուտել, թե եփած, դառնալ բժիշկ, թե շինարար: Եւ ըստ այդմ էլ, կարող է իր նախասիրություններն ինքնուրույն բացահայտել առանց որևէ մեկի թելադրանքի:
3. Բնականաբար չարի շահը մեկն է: Այնպես անել, որպեսզի ցանկացած տհաճ կամ ոչ այնքան տհաճ իրադարձությունը մարդու մեջ դժգոհություն առաջացնի Արարչի նկատմամբ, որով մարդը չդիմանալով այդ փորձությանը, հեռանա Աստծուց: Եւ մեկ անգամ նշենք, որ փորձությունը առաջ է բերվում սատանայի կողմից:
Օրհնությամբ` Տեր Շմավոն քահանա Ղևոնդյան:

Ter Hayr
05.11.2009, 16:35
Տեր Հայր, հնում, իմ ունեցած տեղեկություններով, Պավլիկյան և Թոնդրակյան շարժումների ժամանակ եկեղեցին պայքարել է զենքի ուժով ու հաղթել: Այսօր կան բազմաթիվ ավերիչ աղանդներ, ինչու չօգտագործել հին ձևը?

Ասեմ, որ այդ փորձը հաջողություն բերեց, բայց այդքան էլ քրիստոնեական վարվելակերպ չէր, առավել ևս, որ այդ ամենն ուղղված էր սեփական ժողովրդի դեմ: Մենք պայքարում ենք ոչ թե աղանդավորների դեմ, ովքեր մեծամասամբ հայորդիներ են, այն նրանց գաղափաչրախոսության դեմ: Մեր կռիվն ու պայքարը մարդու դեմ չէ, այլ քայքայիչ գաղափարների, մտքերի, Ավետարանի թյուր մեկնաբանությունների դեմ է: Հակառակ դեպքում մենք ուղղակի պարտավոր ենք <<բնաջնջել>> Հայաստանի 3 միլիոնանոց բնակչության առնվազն 3-րդ մասը:
Քրիստոնեությունը սիրո կրոն է: Եւ այդ սիրով տոգորված մենք մոլորված հայորդիներին պետք է աշխատենք հեռու պահել և փրկել վնասակար այդ բոլոր ազդեցություններից: Եւ դա ոչ միայն եկեղեցու սպասավորների պարտականությունների մեջ է մտնում, այլև մեր հավատավոր հոտի, ասել է թե նաև ձեր` սիրելի ակումբցիներ: Այսինքն սա նշանակում է, որ յուրաքանչյուրդ սրբազան պարտականություն ունի` մաքուր և անաղարտ պահել ինչպես մեր մայրենի լեզուն, այդպես էլ մայրենի հավատը: Դրսի բերած, գցածը անարժեք է և արտաքինից միայն թվացյալ հրապուրիչ: Դուք պետք է ազգայինի մեջ միայն ու միայն նրա մեջ տեսնել անձնական շահը, փրկությունը և կյանքը:
Մեն շատ լավ նյութ ունենք, թե ինչով են վտանգավոր աղանդները, ինչպես կանխարգելել աղանդին անդամագրվելու հարցը և ինչպես օգնել աղանդի մեջ հայտված մարդկանց: Հոդվածը շատ հետաքրքրիր է և օգտակար: Այն տեղադրված է մեր թեմի կայքում հետևյալ հասցեով http://www.araratian-tem.am/questions.php?id=19&lang=A : Այս էջում այն ամենավերջում է տեղադրվա: Առակ է նաև նույն հոդվածի ռուսերեն տարբերակը կայքի ռուսական բա-նում: Այնպես որ կարող եք օգտվել և տարածել այդ հանրամատչելի օգտակար տեղեկատվությունը:
Օրհնությամբ` տեր Շմավոն քահանա Ղևոնդյան:

AniwaR
05.11.2009, 17:41
Հուսով եմ՝ շատ անհամեստ հարց չէ::oy Բայց շատ եմ ուզում տալ. Տեր Հայր, ի՞նչն է մարդուն ստիպում հոգևորական դառնալ: Կարելի՞ է դա պարզապես մասնագիտություն համարել:

Շնորհակալություն

յոգի
06.11.2009, 21:12
1. Ինչ վերաբերվում է չարին, ապա այն նույնպես սարսափ է տածում Աստծուց և բացարձակ կերպով որևիցե հնարավորություն չունի դեմ առ դեմ հակամարտության դուրս գալ Աստծո հետ: Այդ իսկ պատճառով չարի թիրախը դառնում ենք մենք` մարդիկս, ում շատ դեպքերում հեռացնելը և Աստծուց անհաղորդ լինելը դառնում է չարի միակ գործելակերպը: Ինքնին չարը արարված չէ:, ինքնուրույն սուբստանս չէ: Այն ի հայտ է գալիս աստվածայինի բացակայության պարագայում: Եւ այդ բացակայությունն էլ <<չի կարող բացարձակ բացակայություն լինել>>: Քանի որ Աստված ամենուր է:
Հարգելի Տեր Հայր ինչպես՞ կարող է չարը Աստծուց թաքնվել, եթե Աստված ամենուր է ապա Նա չարի դեմը կարող է առնել ցանկացած տեղում ցանկացած ժամանակ և պահպանաել մարդկանց չարից, միթ՞ե Աստված չի կամենում դա անել: Եթե չարը արարված չէ ապա ին՞չ է, եթե էներգյա է ապա այդ էներգյան պետք է գործի մի ինչ որ անձնավորության հսկողության տակ, և կա՞ արդյոք մի վայր որտեղ Աստծո էներգյան ներկա չէ, որտեղ կարող է չարը ազատ գործել...
Արդյո՞ք չարը Աստծո հսկողության տակ չե...

Սակայն մարդն իր մեղսունակության պատճառով հեռանում է աստվածային շնորհից և սկսում է գործել չարը: Բայց աստվածային ծրագրի համաձայն չարի վերջը գալու է Քրիստոսի Երկրորդ Գալուստի ժամանակ, երբ չարը վեչջնական պխարտություն կկրի և երկրի վրա բացի բարուց որևէ այլ բան չի լինելու: Իսկ չարի գոյությունն այս ընթացքում պայմանավորված է նրանով, որ վերջինիս ներկայությունը դառնա բարու կամավոր ընտրության խթան: Համամիտ եմ, որ մարդն իր մեղսունակության պատճառով հեռանում է աստվածային շնորհից, բայց միթե մարդը ինքը չի ընտրում գործել որպես չար կամ բարի... Իսկ Քրիստոսը նորից գալու է՞

2. Ճակատագիր նշանակում է մի բան, որը կատարվելու է անխուսափելիորեն: Այսինքն մարդն արարված է, և ըստ ճակատագրի նրան վիճակված է բժիշկ լինելու: Եւ այդ մարդը ինչ անի -չանի, միևնույնէ , բժիշկ է լինելու: Կամ էլ ոչինչ չանի, քանի որ միևնույն է, բժիշկ է լինելու: Իսկ եթե մարդն արարվում է Աստծո պատկրով և նմանությամբ, այսինքն ազատ և ընտրելու իրավունքով, ապա նա ինքն է որոշում, հավը հում ուտել, թե եփած, դառնալ բժիշկ, թե շինարար: Եւ ըստ այդմ էլ, կարող է իր նախասիրություններն ինքնուրույն բացահայտել առանց որևէ մեկի թելադրանքի: Իմ հարցը դրանում չեր թե մարդուն ինպ է վիճակված դառնալ, և ո՞վ է այդ որոշողը, որ մեկին վիճակել է բժիշկ դառնալ իսկ մյուսին Աֆրիկայում սովամահ լինել, մյուսին էլ սևագործ բանվոր, եթե այդ ճակատագիր գրողը Ինքը Աստված է ապա դա չի՞ նշանակում որ Աստված հավասար չի վերաբերվում իր ««զավակներին»»: Այդ դեպքում ««Մեղք»» գործելու հասկացողությունը ին՞չ դեր է խաղում, ինչ կարիք կա մեղք գործելը արգելել, եթե մարդ այդ իր կատարած մեղքերով չի ստեղծում իր ճակատագիրը, այլ դա տրվում է վերևից մարդուն... Եթե մարդ մեղք է գործում ապա նա կպատժվի՞ թե ոչ... և եթե մարդ լավ գործեր է կատարում ապա նա կստանա այդ իր կատարած գործերի արդյունքը՞

3. Բնականաբար չարի շահը մեկն է: Այնպես անել, որպեսզի ցանկացած տհաճ կամ ոչ այնքան տհաճ իրադարձությունը մարդու մեջ դժգոհություն առաջացնի Արարչի նկատմամբ, որով մարդը չդիմանալով այդ փորձությանը, հեռանա Աստծուց: Եւ մեկ անգամ նշենք, որ փորձությունը առաջ է բերվում սատանայի կողմից:
Օրհնությամբ` Տեր Շմավոն քահանա Ղևոնդյան: Այստեղ նշել եք փորձություն չարի կողմից, որը հեռացնում է Աստծուց, չի՞ նշանակում , որ չարը հզոր է Աստծուց, կամ էլ հակառակը, չարը գործում է Աստծո հրամանի տակ...
Հարգանքներս...

Ter Hayr
12.11.2009, 14:15
Հուսով եմ՝ շատ անհամեստ հարց չէ::oy Բայց շատ եմ ուզում տալ. Տեր Հայր, ի՞նչն է մարդուն ստիպում հոգևորական դառնալ: Կարելի՞ է դա պարզապես մասնագիտություն համարել:

Շնորհակալություն

Եթե կուզես ոչ ամբողջական պատկերացում ունենալ հոգևորականի մասին, ապա թյուրիմացաբար կոչեք այն մմասնագիտություն առանց աշխատավարձի: Սակայն դա այդպես չէ:
Սա մասնագիտություն չէ, սա կենսակերպ է: Այո, դու կատարում ես ինճ-ինչ պարտականություններ, պարտավորությունների ունես, տգնում ես, ճգնում ես: Մեծամասամբ ընտանիքդ տուժումէ դրանից, եթե ամուսնացյալ քահանա ես: Արդյունքում, չակնկալելով բարի վերաբերմունք, հաճախ դրական խոսքից կամ վերաբերմունքից բացի ստանում ես բացասականը: Բայց այս ամենի մեջ կա հրաշալի և կախարդական մի վիճակ, որ դու զգում ես, որ դա քոնն է: Այս ամնեը քոնն է, որովհետև դու ես այն ընտրել: Չես կարող մեղադրել որևէ մեկին ընտրությանդ համար, ուրախանում ես, երբ կարողանում ես մարդկանց օգտակար լինել և երբ քո խոսքը փրկության կամ մխիթարության առիթ է դառնում 100-ից գոնե 1-ի համար, ապա աշխարհը կարծես քոնն է դառնում: Այն առումով, որ հասկանում ես, որ այն, ինչ անում ես, անում ես սրտանց և չես դադարում դա անել անգամ աշխատանքային ժամն ավարտվելուց հետո:
Ավելի երջանիկ ես դառնում, երբ օրինակ գիշերը ժամը 23.00-ին մեքենան կանգնեցնում ես ավտոտնակում և հանկարծակի զանգ է գալիս. <<Տեր հայր, ես Ձեր կարիքն ունեմ>>: Ու դու նորից մեքենան հանում ես և շտապում ես այդ մարդու մոտ և միայն ժամեր անց տուն ես վերադառնում: Եւ երբ գլուխդ դնում ես բարձին, հասկանում ես, որ սա է քո կայնքի նախընտրած և սիրելի ուղին: Իսկ թե ինչն է դրդում հոգևորական դառնալ մարդկանց, ապա դա անհնար է բացատրել: Ինչն է դրդում Ձեզ սիրել ձեր կնոջը կամ ամուսնուն կամ ծնողին, Դուք կհասկանաք, թե ինչ է դրդում երիտասարդին հոգևորականին դառնալ:
Օրհնությամբ` Տեր Շմավոն քահանա Ղևոնդյան:

Ter Hayr
12.11.2009, 14:28
Հարգելի Տեր Հայր ինչպես՞ կարող է չարը Աստծուց թաքնվել, եթե Աստված ամենուր է ապա Նա չարի դեմը կարող է առնել ցանկացած տեղում ցանկացած ժամանակ և պահպանաել մարդկանց չարից, միթ՞ե Աստված չի կամենում դա անել: Եթե չարը արարված չէ ապա ին՞չ է, եթե էներգյա է ապա այդ էներգյան պետք է գործի մի ինչ որ անձնավորության հսկողության տակ, և կա՞ արդյոք մի վայր որտեղ Աստծո էներգյան ներկա չէ, որտեղ կարող է չարը ազատ գործել...
Արդյո՞ք չարը Աստծո հսկողության տակ չե...
Համամիտ եմ, որ մարդն իր մեղսունակության պատճառով հեռանում է աստվածային շնորհից, բայց միթե մարդը ինքը չի ընտրում գործել որպես չար կամ բարի... Իսկ Քրիստոսը նորից գալու է՞
Իմ հարցը դրանում չեր թե մարդուն ինպ է վիճակված դառնալ, և ո՞վ է այդ որոշողը, որ մեկին վիճակել է բժիշկ դառնալ իսկ մյուսին Աֆրիկայում սովամահ լինել, մյուսին էլ սևագործ բանվոր, եթե այդ ճակատագիր գրողը Ինքը Աստված է ապա դա չի՞ նշանակում որ Աստված հավասար չի վերաբերվում իր ««զավակներին»»: Այդ դեպքում ««Մեղք»» գործելու հասկացողությունը ին՞չ դեր է խաղում, ինչ կարիք կա մեղք գործելը արգելել, եթե մարդ այդ իր կատարած մեղքերով չի ստեղծում իր ճակատագիրը, այլ դա տրվում է վերևից մարդուն... Եթե մարդ մեղք է գործում ապա նա կպատժվի՞ թե ոչ... և եթե մարդ լավ գործեր է կատարում ապա նա կստանա այդ իր կատարած գործերի արդյունքը՞
Այստեղ նշել եք փորձություն չարի կողմից, որը հեռացնում է Աստծուց, չի՞ նշանակում , որ չարը հզոր է Աստծուց, կամ էլ հակառակը, չարը գործում է Աստծո հրամանի տակ...
Հարգանքներս...

1.Ամեն ինչ Աստծո ենթակայության տակ է: ձեր հարցերի պատասխաններից շատերն արդեն մեջբերվածս խոսքի մեջ կա: չկրկնվելու համար պարզապես ավելացնեմ, որ չարը չի կործանվում մեկ պարզ պատճառով, որպեսզի մարդը ընրության հնարավորություն ունենա չարի և բարու միջև: Եւ միայն Երկրորդ Գալուստի ժամանակ այն կկործանվի վերջնականապես և կհաղթանակի բարին: Չարի առաջնորդը Արուսյակն էր /Լյուցիֆեր/: Այն 10-րդ դասի հրեշտակ էր և ապստամբեց Աստծո դեմ, ինչի պատճառով վայր նետվեց հրեշտակների դասից: Որքան էլ որ նա ապստամբած լինի, այն չի կարող Աստծո խոսքին չհնազանդվել և չերկնչել Աստծուց:
2.Այս հարցերի պատասխանը տես նախորդ պատասխանիս մեջ:
3.Մարդ ինքն է իր կյանքի կառուցողը: Եւ որևէ մեկը չի կարող նրա փոխարեն այդ ուղենիշը գծել: Դրանով մենք նմանվում ենք Աստծոն, որ ազատ ենք: Իսկ մեղքի դիմաց, ինչպես և բարի գործերի դիմաց կա համապատասխան փոխհատուցում: Եթե մեղսագործը երբևէ չի զղջում և չի կամենում զղջալ իր կատարած սխալի համար, ապա բնականաբար պատիժ է ստանում: Իսկ եթե բարի գործերով է աչքի ընկնում, աստվածային շնորհներով է զարդարվում:
4.Հարգելի ջան, ամենազորավորը Աստված է: Չկա որևէ մեկ այլ զորություն, որը որ Նրանից զորավոր լինի: Քանի որ ամեն ինչ ենթակա է Աստծուն: Չհնազանդվել չի նշանակում զորավոր լինել: Անհնազանդությունը բերում է համապատասխան պատժի: Եւ եթե այսօր չարը մեր շրջապատում չարը շատ է, ապա այդ շատերը չեն հասկանում, որ բարեգործությունը սրբացնում է մարդուն:
Օրհնությամբ` Տեր Շմավոն քահանա Ղևոնդյան:

Haykolo007
12.11.2009, 18:29
1.Կներեք որ նման հարց եմ տալիս,բայց ինձ միշտ հետաքրքիր է եղել տե ինչպես են ապրում եկեղեցակնարը երբ չեն ամուսնանում,նրնաք կնոջ կարիք չունեն:think,ոնց են բավարաում իրենց սերական ցանկությունները,եվ ամուսնանալու մեջ վատ բան կա որ չեն ամուսնանում,ինդզ տվումա իրենց կյանքը փչացնում են այդ մարդիկ....:(

2.եվ երկրորդ հարցս,ինչ եք մտածում Գյումրիում եվ Ստեպանավանում հայտնվաց տղաների մասին որոնք իբր շփվում են Աստծու հետ,մարդիկ են ընդունում իրենց մոտ եվ ասում որ բուժում են նրանց,ես մի քանի անգամ բարեկամներիս հետ գնացել եմ Ստեպանավան ու տեսել եմ տե ինչքան շատ մարդ է գալիս այդ տղայի մոտ բուզհվելու համար,ասեմ որ մեր բարեկամը հեչ էլ չբուժվեց
ՇՆՈՐՀԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ:)

Haykolo007
12.11.2009, 19:13
3.ինչի են հոգեվորակնները եսիմ ինչ լեզվով երգում իրանց երգերը,իսկ ես լսում եմ ու բան չեմ հասկանում...
4.դիվահար լինել ինչ է նշանակում?
6.Ինչպես եք վերաբերվում,որ եվրոպայում հոմոսեքսուալներին ամուսնացնում են?բա որ մի օր էլ մեզ մոտ դա հասնի
7.Հոգեվորակնները քավոր դառնում են?
8.Պետությունը եկեղեցում վրա ազդեցություն ունի?
9.Կարելի է սպանել ինքնապաշտպանուտյան համար?
10.Ինչու կին հոգեվորակնները ավելի քիչ են?եվ կարող է ամենայն հայոց կաթողիկոսը կին լինել?եթե ոչ ,ուրեմն ինչու?
11.Ինչու են մեր հոգեվորկանները թրաշ պահում?
12.երբ հոգեվորականը հանցագորցուտյուն է անում,հետո կարող է ելի հոգեվաորական լինել

Կներեք որ այսքան շատ հարցեր տվեցի,մեկ ել տառասխալների համար կներեք
ՇՆՈՐՀԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ

Հարդ
12.11.2009, 19:16
1.Կներեք որ նման հարց եմ տալիս,բայց ինձ միշտ հետաքրքիր է եղել տե ինչպես են ապրում եկեղեցակնարը երբ չեն ամուսնանում,նրնաք կնոջ կարիք չունեն:think,ոնց են բավարաում իրենց սերական ցանկությունները,եվ ամուսնանալու մեջ վատ բան կա որ չեն ամուսնանում,ինդզ տվումա իրենց կյանքը փչացնում են այդ մարդիկ....:(

Էս հարցն ինձ էլ ահետաքրքրում: Քանի որ եկեղեցին ոչ մի աստիճանի հոգևորականի չի արգելում ամուսնանալ: Դա ըստ ցանկության է ու ողջունվում է, երբ ամուրի է լինում: Բայց բոլորն ասում են թե արգելված է:

2.եվ երկրորդ հարցս,ինչ եք մտածում Գյումրիում եվ Ստեպանավանում հայտնվաց տղաների մասին որոնք իբր շփվում են Աստծու հետ,մարդիկ են ընդունում իրենց մոտ եվ ասում որ բուժում են նրանց,ես մի քանի անգամ բարեկամներիս հետ գնացել եմ Ստեպանավան ու տեսել եմ տե ինչքան շատ մարդ է գալիս այդ տղայի մոտ բուզհվելու համար,ասեմ որ մեր բարեկամը հեչ էլ չբուժվեց
ՇՆՈՐՀԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ

Էս էլ ա շատ հետաքրքրում:

Տեր հայր, մի հարց էլ ես տամ՝ մարդու մահանալու ծեսերը, բացի թաղումից միթե հեթանոսական չեն?
Ես լսել եմ, որ դրանք հեթանոսական են ու նվիրված են հեթանոսական Սանդարամեթ աստծուն:

Mephistopheles
28.11.2009, 16:41
Տեր Հայր, կա՞ մի մեղք, որին թողություն չկա

Adriano
28.11.2009, 22:36
Տեր հայր ինչ է նշանակում լինել ազատ, անկախ ըստ մեր եկեղեցու? Արդյոք որոշ եկեղեցական օրենքներ չեն սահմանափակում մարդու ազատությունը? Եվ վերջի վերջո ինչ է մեղքը?

Shushan-87
29.11.2009, 14:03
Տեր Հայր ցանկանում էի Ձեզ ուղղել մի հարց ,որն ինձ շատ է հետաքրքրում: Ինչպես է եկեղեցին վերաբերվում Տըրնդեզ տոնին ,արդյոք նման չէ կրակապաշտությանը կրակի շուրջ պտտվելը և հավատալը ,որ այն հեռու կտանի չար ուժերը և նման այլ բաներ:

Mephistopheles
01.12.2009, 07:43
Տեր Հայր, մեր պրոյեկտի շինարարության վրա մի հավատացյալ հյուսն էր աշխատում ու ամբողջ օրը խոսում էր թե սատանան ինչ վատ բաներ ա անում… ես էլ հանգստացնելու համար ասեցի "ապեր, սատանա չկա, դժողխք էլ չկա, հանգիստ ապրի… մի հավատա տենց բաներին"… էս տղեն մի վնուշկեքի մեջ ընգավ… մի նեղանալ նեղացավ… մի տրամադրությունը գցել գցեց…

… հիմա ի՞նչ անեմ … գնամ ասեմ կատակ էի անու՞մ, լավ էլ կա՞, հավատա՞… գնամ համոզեմ որ դժողխք ու սատանա կա՞…

… մի քիչ շուտ կարելի է պատասխանեք Հայր սուրբ…

Ter Hayr
01.12.2009, 15:24
Տեր Հայր, կա՞ մի մեղք, որին թողություն չկա

Այո, կա: Քրիստոս ասում է, որ ամեն ինչ կներվի մարդուն, բացի Ս. Հոգու դեմ հայհոյելուց: Իսկ դա հետևյալն է. աստվածային բոլոր գործերը, տնօրինությունները, որոնք բնականաբար կատարվում են Ս. Հոգով, վերագրելը սատանային, հենց դա էլ հայհոյությունն Է; Ավետարանում մի դրվագ կա, ուր Քրիստոս մարդու միջոից դեվին հանեց, իսկ շրջապատի ժողովուրդը ասացին, որ դևերի իշխան Բեհեղզեբուղի միջոցով է դա կատարվում: Եւ այդ իմանալով հանդերձ Քրիստոս ասաց, որ ամեն մեղք կներվի բացի Ս. Հոգուն հայհոյելուց: Սա այն է, երբ դու չես ցանկանում տեսնել և բացահայտորեն մերժում ես Աստծո ներկայությունը:
Օրհնությամբ` Տեր Շմավոն քահանա Ղևոնդյան:

Ter Hayr
01.12.2009, 15:39
Տեր հայր ինչ է նշանակում լինել ազատ, անկախ ըստ մեր եկեղեցու? Արդյոք որոշ եկեղեցական օրենքներ չեն սահմանափակում մարդու ազատությունը? Եվ վերջի վերջո ինչ է մեղքը?

Այն, որ դու իրավունք ունես ընտրելու, դա արդեն իսկ նշանակում է, որ դու ազատ ես: Սակայն մի թյուր կարծիք կա մարդկանց մեջ, ըստ ում, եթե սանձարձակ կյանք ես վարում, ոչ ոքի հաշվետու չես, ապա ազատության մեջ ես գտնվում: Սակայն այս պարագայում ընդհակառակը: Այդ տեսակ մտածող մարդը հայտնվում է կախվածության մեջ այդ սանձարձակ կյանքից, նա դառնում է այդ կյանքի գերին: Եւ նա այլևս չի կարող այդպես չանել, քանի որ երբեմն ստիպված է այդպես վարվել, որ հանկարծ նրան չասեն, թե ազատ չէ: ԵՒ այստեղից փորձենք հետևություն անել. արդյոք երեխայի ազատությունը ոտնահարվումէ , երբ նրա մայրը երբեմն ստիպում է հաց ուտել? Իհարկե ոչ: Քանի որ մայրը հոգ է տանում իր զավակի մասին: Նույնպես և Աստված հոգ է տանում մեր հոգու փրկության մասին: Սակայն ի տարբերություն մեր մարմնական ծնողների, Աստված մեզ երբևէ չի ստիպում որոշակի կերպ վարվել, այլ ամեն ինչ թողնում է մեր կամավոր ընտրությանը:
Ինչ վերաբերվում է օրենքին, ապա ցանկացած օրենք կոչված է որոշակի արգելքների միջոցով զերծ պահել մարդուն չմտածված և ոչ խոհեմ քայլերից: Երբ ասում են, մի սպանիր, արդյոք քո ազատությունը դրանով ոտնահարվում է? Կուզենայիր որ այս և նմանատիպ այլ արգելքներ չլինեին? Ինչին կնմանվեր մեր առօրյան? Մարդը գերի է դառնում իր ցանկություններին, իսկ Քրիստոս Իր խաչելությամբ և Հարությամբ, մարդուն ազատագրեց այդ ամենից: Եւ մարդը այլևս իր անկեղծ զղջմամբ կարող է ուղղակիորեն իր փրկությունը գտնել և ամենևին էլ որևէ գերության մեջ չլինել:
Մեղքը աստվածային պատվիրանի, խոսքի չկատարելն է: Ոչ աստվածահաճո գործը նույնպես մեղք է:
Օրհնությամբ` Տեր Շմավոն քահանա Ղևոնդյան:

Հ.Գ. խոստանում եմ մնացած հարցերին պատասխանել մոտ օրերս:

razmik21
01.12.2009, 15:47

Բարև Ձեզ: Իսկ չէիք, թե ի՞նչ պետք է անի մարդը, որպեսզի փրկվի ու հավիտենական կյանք ունենա:

Mephistopheles
02.12.2009, 06:46
Այո, կա: Քրիստոս ասում է, որ ամեն ինչ կներվի մարդուն, բացի Ս. Հոգու դեմ հայհոյելուց: Իսկ դա հետևյալն է. աստվածային բոլոր գործերը, տնօրինությունները, որոնք բնականաբար կատարվում են Ս. Հոգով, վերագրելը սատանային, հենց դա էլ հայհոյությունն Է; Ավետարանում մի դրվագ կա, ուր Քրիստոս մարդու միջոից դեվին հանեց, իսկ շրջապատի ժողովուրդը ասացին, որ դևերի իշխան Բեհեղզեբուղի միջոցով է դա կատարվում: Եւ այդ իմանալով հանդերձ Քրիստոս ասաց, որ ամեն մեղք կներվի բացի Ս. Հոգուն հայհոյելուց: Սա այն է, երբ դու չես ցանկանում տեսնել և բացահայտորեն մերժում ես Աստծո ներկայությունը:
Օրհնությամբ` Տեր Շմավոն քահանա Ղևոնդյան:

Այսինքն, եթե գիտնական ես և մերժում ես Աստծո գոյությունը (որ համարյա բոլոր գիտնականներն են այդպես կարծում), ապա այդ "մեղքը" քեզ չի ներվելու, բայց ցեղասպանը կներվի եթե խոստովանի և զղճա ( ես չնդիր չունեմ վերջինիս ներվելու հետ… զղճալը ճիշտ ե՞մ գրել)

Մարդը սխալական է իր բնությամբ, ինչպես իմանանք թե մենք Աստծո կողմից չենք պատճվել այլ սատանայի գործերն են… ի՞նչպես իմանանք որ հանկարծ սատանայի արածը Սուրբ Հոգուն չվերագրենք …

Mephistopheles
03.12.2009, 14:05
Տեր Հայր, մեր պրոյեկտի շինարարության վրա մի հավատացյալ հյուսն էր աշխատում ու ամբողջ օրը խոսում էր թե սատանան ինչ վատ բաներ ա անում… ես էլ հանգստացնելու համար ասեցի "ապեր, սատանա չկա, դժողխք էլ չկա, հանգիստ ապրի… մի հավատա տենց բաներին"… էս տղեն մի վնուշկեքի մեջ ընգավ… մի նեղանալ նեղացավ… մի տրամադրությունը գցել գցեց…

… հիմա ի՞նչ անեմ … գնամ ասեմ կատակ էի անու՞մ, լավ էլ կա՞, հավատա՞… գնամ համոզեմ որ դժողխք ու սատանա կա՞…

… մի քիչ շուտ կարելի է պատասխանեք Հայր սուրբ…

Տեր Հայր, խնդրում եմ հարցս ականջի հետև չգցես… սա ըստ էության ֆունդամենտալ հարց է… այդ մարդու համար առանց սատանայի ու դժոխքի քրիստոնեությունն իմաստազրկվում է…

… հարցն այստեղ հետևյալն է. արդյո՞ք սատանան ու դժոխք քրիստոնեության կարևորագույն բաղադրիչներն են և եթե ոչ ապա ինչու այդ կոնցեպցիան ընդհանրապես չի հանվում…

Mephistopheles
03.12.2009, 14:17
Այո, կա: Քրիստոս ասում է, որ ամեն ինչ կներվի մարդուն, բացի Ս. Հոգու դեմ հայհոյելուց: Իսկ դա հետևյալն է. աստվածային բոլոր գործերը, տնօրինությունները, որոնք բնականաբար կատարվում են Ս. Հոգով, վերագրելը սատանային, հենց դա էլ հայհոյությունն Է; Ավետարանում մի դրվագ կա, ուր Քրիստոս մարդու միջոից դեվին հանեց, իսկ շրջապատի ժողովուրդը ասացին, որ դևերի իշխան Բեհեղզեբուղի միջոցով է դա կատարվում: Եւ այդ իմանալով հանդերձ Քրիստոս ասաց, որ ամեն մեղք կներվի բացի Ս. Հոգուն հայհոյելուց: Սա այն է, երբ դու չես ցանկանում տեսնել և բացահայտորեն մերժում ես Աստծո ներկայությունը:
Օրհնությամբ` Տեր Շմավոն քահանա Ղևոնդյան:

…ևս մեկ հարց… բնական աղետներն ու՞մ գործերն են… սատանայի թե՞ սուրբ հոգու… սա պետք է հետաքրքրի յուրաքանչյուր հավատացյալի,քանի որ աղետները սովորաբար մարդու մոտ համակրանք չեն առաջացնում և հայհոյելու անհագ ցանկություն է առաջանում… Խնդրում եմ որպես ծաղր չընդունել հարցս…

Հ.Գ. Շնորհակալ եմ հաստ տառերով օրհնության համար (եզրակացնում եմ որ մտածում եք այս ֆորումում ամենաշատը օրհնության կարիք ես ունեմ)

Հիդրոգեն
03.12.2009, 15:52
Բարև ձեզ: Դեմ չե՞ք լինի, եթե ես էլ միանամ ձեր քննարկմանը:

...Սակայն այս պարագայում ընդհակառակը: Այդ տեսակ մտածող մարդը հայտնվում է կախվածության մեջ այդ սանձարձակ կյանքից, նա դառնում է այդ կյանքի գերին: Եւ նա այլևս չի կարող այդպես չանել, քանի որ երբեմն ստիպված է այդպես վարվել, որ հանկարծ նրան չասեն, թե ազատ չէ:...
Իսկ ի՞նչ, եթե նա ունակ լինի(կամ եթե ունակ չի՝ սովորի) պահպանել իր գիտակցությունը այդպիսի ազատության պայմաններում և, հետևաբար, չշարունակել հետևել որևէ հատուկ վարվելակերպի զուտ իր «ազատ մարդու» կոչումը պահնանելու համար: Այսինքն կախված իրավիճակից և հարմարությունից ընտրել հիմնավորված որոշումներ:

...Եւ այստեղից փորձենք հետևություն անել. արդյոք երեխայի ազատությունը ոտնահարվումէ, երբ նրա մայրը երբեմն ստիպում է հաց ուտել? Իհարկե ոչ: Քանի որ մայրը հոգ է տանում իր զավակի մասին:
«Ոտնահարել» բայի օգտագործումն այդտեղ ավելի ճիշտ կլինի փոխարինել «սահմանափակել«-ով: Արդյունքում կստացվի, որ այո՝ սահմանափակում այդտեղ կա, սակայն, ինչպես դուք նշեցիք, հենց հանուն երեխայի առողջության և այլն:

...Երբ ասում են, մի սպանիր, արդյոք քո ազատությունը դրանով ոտնահարվում է? Կուզենայիր որ այս և նմանատիպ այլ արգելքներ չլինեին? Ինչին կնմանվեր մեր առօրյան?
Ինչպես և երեխայի մասին բերված օրինակում՝ չեն ոտնահարվում, բայց սահմանափակվում են: Անկախ նպատակից արդյունքում ստացվում է ազատության կորուստ: Ես չեմ գնահատում դա որպես դրական կամ բացասական, պարզապես ներկայացնում իրավիճակը իմ տեսանկյունից:

...Մարդը գերի է դառնում իր ցանկություններին,...
Եթե կրկին նախադասության ձևակերպումը փոխենք, չի՞ ստացվի արդյոք, որ մարդ միշտ էլ ունի կախվածություն եթե ոչ այս, ապա այն տեսակի ցանկություններից: Չէ՞ որ մարդը իր նորմալ գործունեության ապահովման համար ստիպված է ունենա որոշակի ցանկությունների և ձգտումների համակարգ, որոնք նրան խթանում են շարունակել կյանքը և հասնել իր առջև դրված նպատակներին:

ranchpar
13.12.2009, 22:36
Տեր Հայր բա աստվածաշնչում գրած ա,որ պիտի հեթանոսական ծագումով տոներ նշվի՞՞՞՞՞

Ter Hayr
18.12.2009, 13:00
1.Կներեք որ նման հարց եմ տալիս,բայց ինձ միշտ հետաքրքիր է եղել տե ինչպես են ապրում եկեղեցակնարը երբ չեն ամուսնանում,նրնաք կնոջ կարիք չունեն,ոնց են բավարաում իրենց սերական ցանկությունները:,եվ ամուսնանալու մեջ վատ բան կա որ չեն ամուսնանում,ինդզ տվումա իրենց կյանքը փչացնում են այդ մարդիկ....

2.եվ երկրորդ հարցս,ինչ եք մտածում Գյումրիում եվ Ստեպանավանում հայտնվաց տղաների մասին որոնք իբր շփվում են Աստծու հետ,մարդիկ են ընդունում իրենց մոտ եվ ասում որ բուժում են նրանց,ես մի քանի անգամ բարեկամներիս հետ գնացել եմ Ստեպանավան ու տեսել եմ տե ինչքան շատ մարդ է գալիս այդ տղայի մոտ բուզհվելու համար,ասեմ որ մեր բարեկամը հեչ էլ չբուժվեց

3.ինչի են հոգեվորակնները եսիմ ինչ լեզվով երգում իրանց երգերը,իսկ ես լսում եմ ու բան չեմ հասկանում...
4.դիվահար լինել ինչ է նշանակում?
6.Ինչպես եք վերաբերվում,որ եվրոպայում հոմոսեքսուալներին ամուսնացնում են?բա որ մի օր էլ մեզ մոտ դա հասնի
7.Հոգեվորակնները քավոր դառնում են?
8.Պետությունը եկեղեցում վրա ազդեցություն ունի?
9.Կարելի է սպանել ինքնապաշտպանուտյան համար?
10.Ինչու կին հոգեվորակնները ավելի քիչ են?եվ կարող է ամենայն հայոց կաթողիկոսը կին լինել?եթե ոչ ,ուրեմն ինչու?
11.Ինչու են մեր հոգեվորկանները թրաշ պահում?
12.երբ հոգեվորականը հանցագորցուտյուն է անում,հետո կարող է ելի հոգեվաորական լինել

Հայկոլո ջան, չէի պատասխանում ոչ թե այն պատճառով, որ հարցերդ անմիտ էին, այլ որ վաղուց կայք չէի մտել:
Հերթով անդրադառնամ հարցերիդ.
1. Կուսակրոնը իր ամբողջ էությամբ, զգացմունքներով և կարողություններով նվիրվում է Աստծո ծառայությանը: Եվ այդ նվիրումի մեջ հնարավոր է դառնում հաղթահարել սեռական ցանկությունները աղոթքի, պահեցողության և աստվածային զորության շնորհիվ: Այնպես որ նրանց ամբողջ ցանկություններն ուղղված են ոչ թե աշխարհիկ վայելքներին, այլ հոգևոր ծառայությանը: Եվ ամենևին իրենք իրենց կյանքը չեն փչացնում: Սա նույնպես ապրելու, ծառայելու կերպ է: Գաղտնիքը նվիրումի մեջ:
2. Ինչ վերաբերվում է բուժող մարդկանց, եկեղեցին իր տեսակետը չի հայտնել և ես նույնպես ձեռնպահ մնամ նրանց գնահատական տալու: Ես անձամբ ճանաչում եմ, մարդկանց, ովքեր իրականում բժշկվել են: Սակայն դա ամենևին ոչինչ չի նշանակում:
3. Այդ եսիմ ինչ լեզուն քո մայրենի լեզուն է` Ոսկեղենիկ գրաբարը, որը որ նաև համաշխարհային նշանակություն ունի: Պարզաբանեմ միտքս: Գրաբարով գրվել են արվեստի, գիտության մնայուն աշխատություններ, որոնք պահպանվել են հենց այս լեզվով և հետագայում թարգմանվել են աշխարհի շատ լեզուներով: Ժամանակակից հայերենը գրաբարից դուրս եկած, պարզեցված լեզուն է: Այն, ինչ քեզ անհասկանալի է թվում, իրականում հասկանալի է: Պարզապես ականջիդ դա խորթ է հնչում: Մի քանի անգամ մասնակցելով ժամերգությանը կամ Ս. Պատարագին, ու նաև զուգահեռաբար ընթերցելով տեքստերը, որ մենք պատրաստել ենք հավատացյալների համար, դու աստիճանաբար կսկսես հասկանալ այդ կարևորագույն լեզուն: Այսօր Մատենադարանում շատ արժեքավոր աշխատություններ կան գրաբարով: Դրանք թիվը տասնյակ հազարների է հասնում:
4. Դիվահար լինել նշանակում է բռնված լինել չար ոգուց կամ դևից: Եվ դա կարող է արտահայտվել մարդու խելագարությանը նմանեցնող պահվաքծով, արտառոց ուժով, որը դեստրուկտիվ է` քանդող է իր էությամբ:
5. Աստված մի արասցե: Այդ չարիքի պատճառով Աստվածաշնչային 2 քաղաք է այրվել` Սոդոմն ու Հոմորը: Վերաբերմունքը բնականաբար բացասական է, անընդունելի: Ես ցավ եմ ապրում այդ մարդկանց համար, ովքեր բուժման կարիք ունեն:
6. Հոգևորականներին խորհուրդ չի տրվում կնքահայր լինել, քանի որ դա պատասխանատու գործ է, իսկ հոգևորականը բազմազբաղ անձ է: Սակայն եթե հոգևորականը համաձայն է, դա բնականաբար ընդունելի է:
7. Ոչ, ըստ մեր սահմանադրությանն եկեղեցին անջատ է պետությունից:
8. Սպանել երբեք չի կարելի: Սակայն երբ ընտրություն կա կամ քեզ կա դու ուրիշին, ողջախոհ մարդը բնականաբար կպաշտպանի իր անձը:
9. Հայ Առաքելական եկեղեցին ընդհանրապես կին հոգևորական չունի: Քանի որ կնոջն իր վերուստ տրված չէ այդ ծառայությամբ զբաղվելու: Մնացած ամեն հարցերի պատասխանները բխում են այստեղից:
10. Նախ ոչ թե թրաշ, այլ մորուս: Սա ուխտի կամ մնվիրումի արտահայտչաձև է, որն ավանդաբար ահսել է հնուց մինչ այսօր:
11. Եթե ինքը հանցագործ է և կաթողիկոսը կարգալույծ է արել նրան, որ նա իր պատիժը կրի` ապա` չի կարող:
Օրհնությամբ` Տեր Շմավոն քահանա Ղևոնդյան:

Ter Hayr
18.12.2009, 13:04
Էս հարցն ինձ էլ ահետաքրքրում: Քանի որ եկեղեցին ոչ մի աստիճանի հոգևորականի չի արգելում ամուսնանալ: Դա ըստ ցանկության է ու ողջունվում է, երբ ամուրի է լինում: Բայց բոլորն ասում են թե արգելված է:

Էս էլ ա շատ հետաքրքրում:

Տեր հայր, մի հարց էլ ես տամ՝ մարդու մահանալու ծեսերը, բացի թաղումից միթե հեթանոսական չեն?
Ես լսել եմ, որ դրանք հեթանոսական են ու նվիրված են հեթանոսական Սանդարամեթ աստծուն:

Ես չգիտեմ, թե թաղումից բացի ինչ ծեսեր նկատի ունես դու: Բայց եկեղեցին հուղարկավորության հետ կապված ունի մի շարք արարողակարգեր, որոնք կապված չեն հեթանոսական կուռքի հետ: Այլ բան է, թե մարդիկ սխալ կերպ են կատարում այդ արարողակարգը` ողբում են, կոծ են անում, ինչը վայել չէ քրիստոնյային, քանի որ մենք հավատում ենք հոգու անմահությանը և մարմինների հարությանը: Մահը մեր համար ժամանակավոր երևույթ է կրում:
Օրհնությմաբ` Տեր Շմավոն քահանա Ղևոնդյան:

cold skin
18.12.2009, 13:09
Քանի որ կնոջն իր վերուստ տրված չէ այդ ծառայությամբ զբաղվելու:

Ինչո՞ւ, ո՞նց եք բացատրում:
Գոմորը իչո՞ւ եք գրել Հոմոր:

Էդուարդ_man
18.12.2009, 15:29
Ես չգիտեմ, թե թաղումից բացի ինչ ծեսեր նկատի ունես դու: Բայց եկեղեցին հուղարկավորության հետ կապված ունի մի շարք արարողակարգեր, որոնք կապված չեն հեթանոսական կուռքի հետ: Այլ բան է, թե մարդիկ սխալ կերպ են կատարում այդ արարողակարգը` ողբում են, կոծ են անում, ինչը վայել չէ քրիստոնյային, քանի որ մենք հավատում ենք հոգու անմահությանը և մարմինների հարությանը: Մահը մեր համար ժամանակավոր երևույթ է կրում:
Օրհնությմաբ` Տեր Շմավոն քահանա Ղևոնդյան:
Ես որքան տեղյակ եմ Հոգևորականը թաղման ծեսի ժամանակ ասում է կամ երգում որ մեռելի հոգին գնաց երկքին կամ լուսաորվեց ,էդքան լավ չեմ հիշում կոնկրետ ,մի խոսքով միտքն այն է , որ նա հիմա լավ տեղում է... Բայց հոգեվորականը դա որտեղից գիտի՞ հո ամեն մարդ դրախտ չի գնում: Ինչի՞ են տենց իրավունք վերապահում իրենց Աստծո փոխարեն:

Rammstein
19.12.2009, 13:13
Կուսակրոնը իր ամբողջ էությամբ, զգացմունքներով և կարողություններով նվիրվում է Աստծո ծառայությանը: Եվ այդ նվիրումի մեջ հնարավոր է դառնում հաղթահարել սեռական ցանկությունները աղոթքի, պահեցողության և աստվածային զորության շնորհիվ: Այնպես որ նրանց ամբողջ ցանկություններն ուղղված են ոչ թե աշխարհիկ վայելքներին, այլ հոգևոր ծառայությանը: Եվ ամենևին իրենք իրենց կյանքը չեն փչացնում: Սա նույնպես ապրելու, ծառայելու կերպ է: Գաղտնիքը նվիրումի մեջ:
Տեր Հայր, եթե մի կողմ թողնենք սեռական ցանկությունը, ապա էլի մի հարց է առաջանում. եթե սեռական ցանկությունը ամեն մարդ էլ գիտի` ինչ է, եւ կարող է այն ճնշել, ապա երեխա ունենալը գիտի ինչ է միայն ամուսնացած ու երեխայի տեր մարդը: Այսինքն` կուսակրոն հոգեւորականը ոչ միայն սեռական ցանկությունն է ճնշում, այլեւ հրաժարվում է մի բանից, որին ինքը ծանոթ չէ` երեխա ունենալուց: Ի՞նչ կասեք այս մասին: :)

razmik21
19.12.2009, 19:01
Բարև Ձեզ: Ես հարց էի Ձեզ տվել. երևի զբաղված լինելու պատճառով չեք պատասխանել, ուստի խնդրում եմ պատասխանել:
1. Ինչպե՞ս փրկվել: Ի՞նչից սկսել:
2. Ըստ Ձեզ, "հոգևոր կերակուրը" փնտրել քարե "եկեղեցիներում", թե խմբակներում, թե Աստվածաշունչ կարդալու մեջ:
Նախապես Շնորհակալություն:

Ter Hayr
24.12.2009, 16:51
Տեր Հայր ցանկանում էի Ձեզ ուղղել մի հարց ,որն ինձ շատ է հետաքրքրում: Ինչպես է եկեղեցին վերաբերվում Տըրնդեզ տոնին ,արդյոք նման չէ կրակապաշտությանը կրակի շուրջ պտտվելը և հավատալը ,որ այն հեռու կտանի չար ուժերը և նման այլ բաներ:

Ես այդպես չեմ մտածում: Այստեղ ոչ թե փառաբանվում է կրակը և նրա զորությունը, այլ Աստված, որ Լույսն է աշխարհի: Շատ մարդիկ սխալ մոտեցում ունեն շատ հարցերի նկատմամբ և այս հարցի նկատմամբ նույնպես: Բայց մենք մշտապես շտկում և ուղղորդում ենք նրանց: Տյառնըդնառաջ տոնի մասին ամբողջական պատկերացում կազմելու համար այցելեք Արարատյան թեմի կայքը հետևյալ հասցեով. http://www.araratian-tem.am/holidays.php?id=10
Օրհնությամբ` Տ. Շմավոն քահանա Ղևոնդյան:

Ter Hayr
24.12.2009, 16:55
Տեր Հայր, մեր պրոյեկտի շինարարության վրա մի հավատացյալ հյուսն էր աշխատում ու ամբողջ օրը խոսում էր թե սատանան ինչ վատ բաներ ա անում… ես էլ հանգստացնելու համար ասեցի "ապեր, սատանա չկա, դժողխք էլ չկա, հանգիստ ապրի… մի հավատա տենց բաներին"… էս տղեն մի վնուշկեքի մեջ ընգավ… մի նեղանալ նեղացավ… մի տրամադրությունը գցել գցեց…

… հիմա ի՞նչ անեմ … գնամ ասեմ կատակ էի անու՞մ, լավ էլ կա՞, հավատա՞… գնամ համոզեմ որ դժողխք ու սատանա կա՞…

… մի քիչ շուտ կարելի է պատասխանեք Հայր սուրբ…

Շուտ եմ պատասխանում....
Եթե մենք ընդունում ենք Աստծո գոյությունը և դրախտի գոյությունը, ապա ակնհայտ է նաև չարի գոյությունը: Բնականաբար դժոխքի գոյությունը ևս: Պարզապես երբ այդ հարցին մոտենում ես հեքիաթային պատկերացմամբ, ապա ամենն անիրական է թվում: Եթե չլիներ չարը, բարին չէր ճանաչվի:
Օրհնությամբ` Տեր Շմավոն քահանա Ղևոնդյան:

Ter Hayr
24.12.2009, 17:00
Բարև Ձեզ: Իսկ չէիք, թե ի՞նչ պետք է անի մարդը, որպեսզի փրկվի ու հավիտենական կյանք ունենա:

Սիրիր քո Տեր Աստծուն քո ամբողջ սրտով, քո ամբողջ հոգով, ամբողջ կարողությամբ: Սիրիր ընկերոջդ իբրև քո անձը: Այս երկու պատվիրանը պահելով Դուք ամբողջ օրենքը կպահեք: Եւ սա է դուռը դեպի փրկություն: Դավանել Քրիստոսին իբրև Փրկիչ և Աստված: Այս ամենն իրականացնելը թվում է շատ հեշտ, սակայն իրականում այն դժվար է, եթե մեեեեեեեեեեեծ ցանկություն չունես:
Օրհնությամբ` Տեր Շմավոն քահանա Ղևոնդյան:

Ter Hayr
24.12.2009, 17:10
Այսինքն, եթե գիտնական ես և մերժում ես Աստծո գոյությունը (որ համարյա բոլոր գիտնականներն են այդպես կարծում), ապա այդ "մեղքը" քեզ չի ներվելու, բայց ցեղասպանը կներվի եթե խոստովանի և զղճա ( ես չնդիր չունեմ վերջինիս ներվելու հետ… զղճալը ճիշտ ե՞մ գրել)

Մարդը սխալական է իր բնությամբ, ինչպես իմանանք թե մենք Աստծո կողմից չենք պատճվել այլ սատանայի գործերն են… ի՞նչպես իմանանք որ հանկարծ սատանայի արածը Սուրբ Հոգուն չվերագրենք …

Իմ ասածն ամենևին չէր նշանակում, որ գիտնականները պիտի չփրկվեն: Մարդը եթե չի հավատում Աստծուն-լինի գիտնական, ռամիկ, թե նախագահ, ինքը չի փրկվի: Փրկությունը հավատքով է և այդ հավատքից բխած գործերից: Այնպես որ եթե անձն ընդունում է Քրիստոսին, ապա նա արդեն իսկ փրկության ճանապարհին է: Փրկություն միայն այս կերպ է հնարավոր: Հավատալ և ընդունել Քրիստոսին որպես Աստված և Փրկիչ, խոստովանել մեղքերը, որոնց համար կա անկեղծ զղջում, ապաշխարել դրանց համար և շարունակել կյանքը համաձայն ավետարանական ճշմարտությունների:
Համաշխարհային նշանակություն ունեցող շաաաաաաաաաաատ գիտնականներ, հյտնի են իբրև բարեպաշտ հավատացյալներ: Եւ դա տրամաբանական է: Խելացի մարդը չի կարող մերժել Աստծո գոյությունը:
Ի դեպ, զղջում գրվում է այնպես, ինչպես գրեցի այստեղ:

Օրհնությամբ` Տեր Շմավոն քահանա Ղևոնդյան:

Ter Hayr
24.12.2009, 17:16
…ևս մեկ հարց… բնական աղետներն ու՞մ գործերն են… սատանայի թե՞ սուրբ հոգու… սա պետք է հետաքրքրի յուրաքանչյուր հավատացյալի,քանի որ աղետները սովորաբար մարդու մոտ համակրանք չեն առաջացնում և հայհոյելու անհագ ցանկություն է առաջանում… Խնդրում եմ որպես ծաղր չընդունել հարցս…

Հ.Գ. Շնորհակալ եմ հաստ տառերով օրհնության համար (եզրակացնում եմ որ մտածում եք այս ֆորումում ամենաշատը օրհնության կարիք ես ունեմ)

Բնական ցանկացած աղետ բնության արհավիրքի արդյունք է: Շատ անգամ մենք բնության բարիքները գործածում ենք ոչ ճիշտ, որի պատճառով վնաս է հասցրվում բնությանը, որի պատճառով խախտվում է աստվածադիր ընթացքը: Այս ամենի արդյունքը լինում է այն, ինչ որ մենք այսօր կարող ենք տեսնել ամունեուրեք` ջրհեղեղներ, փոթորիկներ, և այլն: Այնպես որ ինքներդ հետևություն արեք` ում արժե փնովել, ում վրա արժե ջղայնանալ այս ամենի պատճառով: Մի շատ թարմ օրինակ բերեմ օրերս Կոպենհագենում տեղի ունեցած բնապահպանական միջազգային ֆորումից, ուր հրավիրված էին գերտերությունների առաջնորդները: Արդյունքում բնությունը ամենաշատ ախտոտող երկրներից որևէ մեկը չցանկացավ իրականա պատասխանատվություն կրել:
Օրհնությամբ` Տեր Շմավոն քահանա Ղևոնդյան:

Mephistopheles
24.12.2009, 17:21
Շուտ եմ պատասխանում....
Եթե մենք ընդունում ենք Աստծո գոյությունը և դրախտի գոյությունը, ապա ակնհայտ է նաև չարի գոյությունը: Բնականաբար դժոխքի գոյությունը ևս: Պարզապես երբ այդ հարցին մոտենում ես հեքիաթային պատկերացմամբ, ապա ամենն անիրական է թվում: Եթե չլիներ չարը, բարին չէր ճանաչվի:
Օրհնությամբ` Տեր Շմավոն քահանա Ղևոնդյան:

Շնորհակալ եմ պատասխանի համար Տեր Հայր…այնուամենայնիվ…

եթե որևէ մեկը չի ընդունում Աստծո գոյությունն ապա դա բոլորովին էլ չի նշանակում որ այդ մարդը բարու և չարի հասկացողություն չունի… և արդյոք չի՞ ստացվում որ Աստծո գոյությունը պայմանավորվում է չարի կամ սատանայի գոյությամբ… չարը թերևս դառնում է անհրաժեշտություն և նրա իսպառ վերացումը մարդկության վրա կունենա կատաստրոֆիկ ազդեցություն… այսինքն չարին ծառայելը լինում է անուղղակիորեն ծառայել բարուն (Աստծուն) … և չարին ծառայելն ավելի դժվար է քանի որ տառացիորեն պահանջում է ինքնազոհություն, իսկ մարդկությունը դրան պատրաստ չէ…

Մի խոսքով կարելի՞ է ասել թե բարու (Աստծո) ճանաչման համար պարտական ենք չարին (Սատանային)

Կարելի է ենթադրել որ Սատանան(չարը) և Աստված(բարին) իրենց հզորությամբ հավասար են և միշտ միաժամանակ են գոյություն ունեցել (եթե հարցին մոտենանք ոչ հեքիաթային պատկերացմամբ)

Mephistopheles
24.12.2009, 17:56
Իմ ասածն ամենևին չէր նշանակում, որ գիտնականները պիտի չփրկվեն: Մարդը եթե չի հավատում Աստծուն-լինի գիտնական, ռամիկ, թե նախագահ, ինքը չի փրկվի: Փրկությունը հավատքով է և այդ հավատքից բխած գործերից: Այնպես որ եթե անձն ընդունում է Քրիստոսին, ապա նա արդեն իսկ փրկության ճանապարհին է: Փրկություն միայն այս կերպ է հնարավոր: Հավատալ և ընդունել Քրիստոսին որպես Աստված և Փրկիչ, խոստովանել մեղքերը, որոնց համար կա անկեղծ զղջում, ապաշխարել դրանց համար և շարունակել կյանքը համաձայն ավետարանական ճշմարտությունների:
Համաշխարհային նշանակություն ունեցող շաաաաաաաաաաատ գիտնականներ, հյտնի են իբրև բարեպաշտ հավատացյալներ: Եւ դա տրամաբանական է: Խելացի մարդը չի կարող մերժել Աստծո գոյությունը:
Ի դեպ, զղջում գրվում է այնպես, ինչպես գրեցի այստեղ:

Օրհնությամբ` Տեր Շմավոն քահանա Ղևոնդյան:

Շնորհակալ եմ պատասխանի համար Տեր Հայր,
Իսկ եթե անձը չի ընդունում Հիսուս Քրիստոսին ինչպես շատ ավելի շատ հայտնի գիտնականներ որոնց համար սխալներն ընդունելու և ուղղելու հատկությունը ոչ միայն խորթ չի այլ նաև մասնագիտական անհրաժեշտություն է… սակայն հարկ եմ համարում նշել որ եկեղեցուց 1000-ից ավելի տարի պահանջվեց իր մեղքերն ընդունելու համար (խոսքս Հայ եկեղեցու մասին չէ, չնայած վերջին 10 տարվա նրա գործունեության արդար գնահատականն ու ապաշխարհումը մենք երևի երբեք չտեսնենք)

գիտնականների գործունեությունն այնուամենայնիվ թեկուզ անուղղակիորեն ուղղված է Աստծո գոյության ժխտմանը… Խնդրեմ ինձ սխալ չհասկանաք… գիտությունը տալիս է բացատրություն այն երևույթներին որոնք ժամանակին վերագրվում էին Աստծուն… և Աստծո "կերպարը" կարելի է ասել ենթարկվել է էվոլյուցիայի ու ալեհեր ծերունուց դարձել փիլիսոփայական կոնցեպցիա… սա փաստ է…

Իսկ ինչ վերաբերվում է "Խելացի մարդը չի կարող մերժել Աստծո գոյությունը:" ապա ես այդքան վստահ չէի ասի…

ևս մեկ հարց… Ինչի՞ց ենք Փրկվելու…

Mephistopheles
24.12.2009, 18:00
Բնական ցանկացած աղետ բնության արհավիրքի արդյունք է: Շատ անգամ մենք բնության բարիքները գործածում ենք ոչ ճիշտ, որի պատճառով վնաս է հասցրվում բնությանը, որի պատճառով խախտվում է աստվածադիր ընթացքը: Այս ամենի արդյունքը լինում է այն, ինչ որ մենք այսօր կարող ենք տեսնել ամունեուրեք` ջրհեղեղներ, փոթորիկներ, և այլն: Այնպես որ ինքներդ հետևություն արեք` ում արժե փնովել, ում վրա արժե ջղայնանալ այս ամենի պատճառով: Մի շատ թարմ օրինակ բերեմ օրերս Կոպենհագենում տեղի ունեցած բնապահպանական միջազգային ֆորումից, ուր հրավիրված էին գերտերությունների առաջնորդները: Արդյունքում բնությունը ամենաշատ ախտոտող երկրներից որևէ մեկը չցանկացավ իրականա պատասխանատվություն կրել:
Օրհնությամբ` Տեր Շմավոն քահանա Ղևոնդյան:

Լրիվ համաձայն եմ Տեր Հայր, բայց հրաբուխը դրա արդյունք չի

razmik21
24.12.2009, 19:36
Սիրիր քո Տեր Աստծուն քո ամբողջ սրտով, քո ամբողջ հոգով, ամբողջ կարողությամբ: Սիրիր ընկերոջդ իբրև քո անձը: Այս երկու պատվիրանը պահելով Դուք ամբողջ օրենքը կպահեք: Եւ սա է դուռը դեպի փրկություն: Դավանել Քրիստոսին իբրև Փրկիչ և Աստված: Այս ամենն իրականացնելը թվում է շատ հեշտ, սակայն իրականում այն դժվար է, եթե մեեեեեեեեեեեծ ցանկություն չունես:
Օրհնությամբ` Տեր Շմավոն քահանա Ղևոնդյան:

Շնորհակալություն շատ դուրս եկավ պատասխանը: Փաստորեն, իհարկե ցավով պետք է նշել, որ հայ ժողովրդի մեծ մասը չի անում կամ չի հետևում վերը թվարկվածներից ոչ մեկին, այլ հոգևոր կյանքը պատկերացոնում է եկեղեցում մոմ վառելով, որը ոչ մի բան չի տալիս նրան: Ի՞նչ կասեք սրա շուրջ: Ինչու՞ եկեղեցին այսօր չի զբաղվում քարոզչությամբ (կամ եթե զբաղվում է, ուրեմն շատ պասիվ ձևեվ):
Հարգանքներով:

Նաիրուհի
25.12.2009, 05:00
Տեր Հայր, գուցե այս հարցը արդեն տրվել է, բայց կխնդրեի ևս մեկ անգամ պատասխանել։
Կան աղանդներ, որոնք բացահայտորեն եկեղեցու դեմ են գործում և դրանցից զգուշանալը համեմատաբար հեշտ է։ Իսկ ինչպե՞ս կարելի է զերծ մնալ այնպիսի աղանդների ազդեցության տակ ընկնելուց, որոնք ակնհայտ ոչ մի քայլ չեն անում Առաքելական եկեղեցու դեմ, ավելին՝ բարեկամական ցույցեր են անում։ Կամ այն աղանդների, որոնք, թվում է, Աստծո խոսքով են առաջնորդվում և արտաքուստ որևէ վտանգ չեն ներկայացնում։
Եվ ինչպե՞ս մարդկանց ապացուցել, որ այս կամ այն շարժումը աղանդ է, քանի որ բազմաթիվ մարդիկ մոլորության մեջ են և բացի եհովայի վկաներից, մորմոններից ու հիսունականներից այլ աղանդներ չեն տեսնում...
Կանխավ շնորհակալ եմ։

Սլիմ
26.12.2009, 01:42
Բարև Տեր Հայր:) Մի հարց ունեմ , որտեղ է գտնվում Սուրբ Հեղինե եկեղեցին? Ու արդյոք հայկական եկեղեցի է?

Հարդ
26.12.2009, 10:12
Տեր Հայր, մի քանի օր առաջ մի մարդու հետ էինք զրուցում, ինքն ասում ա, որ ինքը բացահայտել ա, որ Նոր Տարի, ծնունդ և այլ այդպիսի տոներ նշելն Աստծուն հաճելի չեն ու ինքը ոչ շնորհավորում ա, ոչ նշում: Ու նաև ասում ա, որ ոչ մի աղանդի չի պատկանում:
Ինչ կասենք այս կապակցությամբ?:)

Catherine
26.12.2009, 10:40
Տեր Հայր, ես մեկ այլ հարց ունեմ, ինձ շատ է հետաքրքրրում, թե որն է մեր և ուղղափառ եկեղեցիների տարերություը: Ուղղափառնեևը համարաում են իրենց կրոնը ամնաճիշտը և փորձում են մյուսներին ստիպել ընդունել ուղղափառություն, և իրենց եկեղեցին մեզ չի ընդունում որպես քրիստոնյա: Ինչպիսի՞ն է մեր եկեղեցու վերաբերմունքը քրիստոնեության այլ ուղղություններին:

Ter Hayr
26.12.2009, 14:15
Ինչո՞ւ, ո՞նց եք բացատրում:
Գոմորը իչո՞ւ եք գրել Հոմոր:

Քանի որ սկզբում ստեղծվեց Ադամը և Ադամի կողոսկրից միայն ստեղծվեց Եվան, այդ իսկ պատճառով քրիստոնեության մեջ տղամարդուն տրված է նախապատվություն: Սա խտրականություն չէ: Մենք գիտենք, որ այս աշխարհում յուրաքանչյուրն ունի իր կատարելիք գործառույթը` իր առաքելությունը: Եւ երբ որ դերակատարությունները շփոթվում են, ապա հասարակական կյանքի մեջ նույնպես ի հայտ են գալիս տարբեր տեսակի խժդժություններ: Այնպես որ շատ մի դժգոհեք: Այն, ինչի համար կինը կոչված է այս աշխարհում շատ ավելի բարդ և պատասխանատու է, քան կարելի է երևակայել:
Օրհնույամբ` Տեր Շմավոն քահանա Ղևոնդյան:

Հ.Գ. Գոմորը ռուսակա ուղղագրություն է: Հոմորը` հայկական:

Ter Hayr
26.12.2009, 14:26
Տեր Հայր, ես մեկ այլ հարց ունեմ, ինձ շատ է հետաքրքրրում, թե որն է մեր և ուղղափառ եկեղեցիների տարերություը: Ուղղափառնեևը համարաում են իրենց կրոնը ամնաճիշտը և փորձում են մյուսներին ստիպել ընդունել ուղղափառություն, և իրենց եկեղեցին մեզ չի ընդունում որպես քրիստոնյա: Ինչպիսի՞ն է մեր եկեղեցու վերաբերմունքը քրիստոնեության այլ ուղղություններին:

Մինչև 451 թվականը որևիցե բաժանում չկար քրիստոնեական եկեղեցու մեջ: Սակայն 451 թվականին Քաղկեդոն քաղաքում ժողով գումարվեց, որի քննության առարկան Լևոն պապի տումարն էր /փաստաթուղթ/, որում <<դատապարտում է Նեստորին եւ Եւտիքեսին եւ իբրեւ հավատքի ամփոփում ընդունում <<մի Քրիստոս յերկուս բնութիւնս>> բանաձեւը>> (Ðայ ºկեղեցու պատմություն, ºզնիկ Ì. ìրդ. äետրոսյան, ¿ç 80): Սա առիթ էր, որպեսզի ժողովականների միջև սուր վեճ առաջանա Քրիստոսի բնությունների վերաբերյալ: Ոմանք սկսեցին համարել, որ Քրիստոսի մեջ երկու բնությունները` մարդկայինն ու աստվածայինը գործում են անջատ, այսինքն՝ հրաշք գործելու ժամանակ Քրիստոս գործում էր որպես Աստված և մարդկային բնությունն այդ դեպքում քնած էր, իսկ հաց ուտելիս կամ մարդկային հուզումների ժամանակ աստվածային բնությունը ննջում էր, իսկ մարդկայինը` գործում: Սակայն գիտենք, նաև ընդունում ու հավատում ենք, որ Քրիստոսի մեջ մարդկային և աստվածային բնություններն անխառն են և անշփոթ` միավորված անբաժանելի միությամբ: Քաղկեդոնի ժողովից հետո ընդհանրական եկեղեցին բաժանվեց քաղկեդոնական և ոչ քաղկեդոնական եկեղեցիների: Բյուզանդական եկեղեցին համարվեց քաղկեդոնական եկեղեցի: Ոչ քաղկեդոնականների մեջ մտան արևելքի՝ Եթովպիայի, Եգիպտոսի, ասորական, ղպտի, հնդիկ - մալաբար հնագույն եկեղեցիները և բնականաբար` Հայ Առաքելական եկեղեցին: Բյուզանդիայի տիեզերական եկեղեցին հետագայում ևս տրոհվեց` առաջացան հունաց տիեզերական և հռոմի կաթոլիկ եկեղեցինները: Հետագայում, հույն քարոզիչներն այսօրվա Ռուսաստանի տարածքում քարոզելով հիմնադրեցին Ռուս Ուղղափառ եկեղեցին, իսկ կաթոլիկներից անջատվեցին Անգլիայի եկեղեցին և բողոքականները: Վերջիններիցս ի հայտ են գալիս ժամանակակից բազմազան աղանդեր: Յուրաքանչյուր անջատված եկեղեցի տարիների ընթացքում ստեղծեց իր աստվածաբանական կանոնակարգը, որը թեև հետապնդում է մեկ ընդհանուր նպատակ. այն է` բերել մարդկությանը դեպի Քրիստոսի փրկարար լույսը, բայց ունի տեղային բնույթի տարբերություններ: Ինչպես օրինակ, Մարիամ Աստվածածնին գրեթե Աստծո կարողություններ վերագրել /ինչպես դա անում է Հռոմի կաթոլիկ եկեղեցին/, Սբ. Պատարագի գինուն ջուր ավելացնել /Ռուս Ուղղափառ եկեղեցի/ և այլն:
Այսօր էկումենիկ շարժման գաղափարախոսությամբ եկեղեցիները միավորվել են մեկ նպատակի շուրջ՝ թողնելով այդ տարբերությունները, անհատի առջև բացահայտել Աստծուն և Նրա փրկագործության խորհուրդը, և այդ անհատին բերել դեպի Աստվածճանաչողություն:
Այս ամենով հանդերձ մեր եկեղեցին եղել և մնում է լիբերալ և ընդունում է ավանդական բոլոր եկեղեցիներին իբրև քույր եկեղեցիներ և նրանց հետևորդներին համարում քրիստոնյա: Ես համարում եմ սա ճիշտ դիրքորոշում, քանի որ թե ռուս, թե հայ, թե հռոմեական, թե այլ եկեղեցի ծառայում եմ մեկ նպատակի` Քրիստոսի լույսը մարդկանց մեջ սերմանելու:
Օրհնությամբ`Տ. Շմավոն քահանա Ղևոնդյանը:

Ter Hayr
26.12.2009, 14:35
Ես որքան տեղյակ եմ Հոգևորականը թաղման ծեսի ժամանակ ասում է կամ երգում որ մեռելի հոգին գնաց երկքին կամ լուսաորվեց ,էդքան լավ չեմ հիշում կոնկրետ ,մի խոսքով միտքն այն է , որ նա հիմա լավ տեղում է... Բայց հոգեվորականը դա որտեղից գիտի՞ հո ամեն մարդ դրախտ չի գնում: Ինչի՞ են տենց իրավունք վերապահում իրենց Աստծո փոխարեն:

Ոչ ոք Աստծո փոխարեն չի խոսում և Նրա գործառույթն իր վրա չի վերցնում: Պարզապես հոգիները մահվանից հետ գտնվում են հոգիների կայանում` ՜սպասելով Աստծո գալստյանը և Դատաստանին՜: Իսկ ՜սպասումի՜ այդ ընթացքը բնականաբար խաղաղ է, հանգիստ է: Հոգևորականն ուղղակիրոնե սփոփում է հարազատներին` հավատք և հույս տալով նրանց, որ յուրաքանչյուր մարդ կարող է փրկվել,ե թե ապրի և հեռանա կյանքից` համաձայն քրիստոնեական կանոնների:
Օրհնությամբ` Տեր Շմավոն քահանա Ղևոնդյան:

Ter Hayr
26.12.2009, 14:39
Տեր Հայր, եթե մի կողմ թողնենք սեռական ցանկությունը, ապա էլի մի հարց է առաջանում. եթե սեռական ցանկությունը ամեն մարդ էլ գիտի` ինչ է, եւ կարող է այն ճնշել, ապա երեխա ունենալը գիտի ինչ է միայն ամուսնացած ու երեխայի տեր մարդը: Այսինքն` կուսակրոն հոգեւորականը ոչ միայն սեռական ցանկությունն է ճնշում, այլեւ հրաժարվում է մի բանից, որին ինքը ծանոթ չէ` երեխա ունենալուց: Ի՞նչ կասեք այս մասին: :)

Իսկ ո՞վ ասաց, որ կուսակրոնը չգիտի ինչ է երեխան: Կուսակորնի համար բոլոր հավատացյլաներն են իր զավակաները, ում հոգևոր դաստիարակության մասին նա ևս պետք է հոգ տանի: Եվ վերջ ի վերջո մարդ ինքն է որոշում իր առաքելությունը, ինչի համար է նա կոչված և ինչից նա կարող է հրաժարվել:
Օրհնությամբ` Տեր Շմավոն քահանա Ղևոնդյան:

Էդուարդ_man
26.12.2009, 14:39
Ոչ ոք Աստծո փոխարեն չի խոսում և Նրա գործառույթն իր վրա չի վերցնում: Պարզապես հոգիները մահվանից հետ գտնվում են հոգիների կայանում` ՜սպասելով Աստծո գալստյանը և Դատաստանին՜: Իսկ ՜սպասումի՜ այդ ընթացքը բնականաբար խաղաղ է, հանգիստ է: Հոգևորականն ուղղակիրոնե սփոփում է հարազատներին` հավատք և հույս տալով նրանց, որ յուրաքանչյուր մարդ կարող է փրկվել,ե թե ապրի և հեռանա կյանքից` համաձայն քրիստոնեական կանոնների:
Օրհնությամբ` Տեր Շմավոն քահանա Ղևոնդյան:
Կներեք բայց ինչի? համաձայն են գտնվում «հոգիների կայանում»: Եթե ինկատի ունեք Աբռահամի գոգը, ապա այնտեղ ոչ բոլորն էին հայտնվում, չէ որ Ղազարոսն այնտեղ էր իսկ հարուստը այրվում էր նույն ժամանակ կրակներում:

Ter Hayr
26.12.2009, 14:42

Աբրահամի գոգը նկատի չունեի: Այլ հոգիների կայանը: Սա մեր եկեղեցու դավանաբանությունն է, որը բխում է նաև մեր ավանդույթից և պետք չէ աղանդավորի նման կառչել, թե ցույց տվեք, որտեղ է գրված ճշգրիտ այս կամ այն խոսքը:
Օրհնությամբ` Տեր Շմավոն քահանա Ղևոնդյան:

Ter Hayr
26.12.2009, 14:47
Բարև Ձեզ: Ես հարց էի Ձեզ տվել. երևի զբաղված լինելու պատճառով չեք պատասխանել, ուստի խնդրում եմ պատասխանել:
1. Ինչպե՞ս փրկվել: Ի՞նչից սկսել:
2. Ըստ Ձեզ, "հոգևոր կերակուրը" փնտրել քարե "եկեղեցիներում", թե խմբակներում, թե Աստվածաշունչ կարդալու մեջ:
Նախապես Շնորհակալություն:

Ամենաառաջինը դու պետք է զգաս Աստծո ներկայությունը քո մեջ: Եթե քո մեջ Աստծուն չտեսար, ոչ մի տեղ չես գտնի` ոչ Ս. Գիրք կարդալուց, ոչ եկեղեցում, ոչ էլ ինչ-որ խմբակում: Իսկ ի՞նչ է նշանակում սեփական անձի մեջ Աստծուն տեսնել: Դա նշանակում է ապրել` Աստծո խոսքի համաձայն: Դա նշանակումէ սիրել մարդուն, ում թվում է, թե չպետք է սիրես: Իսկ ինչո՞ւ չպետք է սիրես: Չէ՞ որ նա նույնպես Աստծո արարած է: Եւ սիրելու շնորհիվ է, որ մենք նմանվում ենք Աստծուն: Ուստի փրկությունը տրվում է այդ նույն Աստծուց: Աստվաշածունչը դառնում է քեզ համար Աստծո խոսք` ուղղված քեզ: իսկ ինչպես դու ասացիր, քարե եկեղեցին` դառնում է այն վայրը, ուր հավաքվում են հանուն Քրիստոսի Իր բոլոր հավատարիմ հավատացյալները: Իսկ եթե կա եկեղեցի, ապա ի՞նչ խմբակների մասին կարող է խոսք գնալ: Վերջինս բացառիր քո կյանքից:
Օրհնությամբ` Տեր Շմավոն քահանա Ղևոնդյան:

Ter Hayr
26.12.2009, 14:52
Շնորհակալ եմ պատասխանի համար Տեր Հայր…այնուամենայնիվ…

եթե որևէ մեկը չի ընդունում Աստծո գոյությունն ապա դա բոլորովին էլ չի նշանակում որ այդ մարդը բարու և չարի հասկացողություն չունի… և արդյոք չի՞ ստացվում որ Աստծո գոյությունը պայմանավորվում է չարի կամ սատանայի գոյությամբ… չարը թերևս դառնում է անհրաժեշտություն և նրա իսպառ վերացումը մարդկության վրա կունենա կատաստրոֆիկ ազդեցություն… այսինքն չարին ծառայելը լինում է անուղղակիորեն ծառայել բարուն (Աստծուն) … և չարին ծառայելն ավելի դժվար է քանի որ տառացիորեն պահանջում է ինքնազոհություն, իսկ մարդկությունը դրան պատրաստ չէ…

Մի խոսքով կարելի՞ է ասել թե բարու (Աստծո) ճանաչման համար պարտական ենք չարին (Սատանային)

Կարելի է ենթադրել որ Սատանան(չարը) և Աստված(բարին) իրենց հզորությամբ հավասար են և միշտ միաժամանակ են գոյություն ունեցել (եթե հարցին մոտենանք ոչ հեքիաթային պատկերացմամբ)

Չէի պատկերացնի, որ պատասխանս այսպես կխճճեիր: Այն ամենը, ինչին դու եզրահանգեցիր, կոչվում է դուալիզմ, որը դատապարտված է բոլոր քրիստոնեական եկեղեցիների կողմից իբրև հերետիկոսություն: Չարը չի կարող հավասար լինել Աստծուն, առավել ևս նրա հետ հավասար գոյություն ունենալ: Չարի առկայությունն այնքանով է անհրաժեշտ, որքանով որ ուղղակի համեմատություն տեղի ունենա: Եւ ամենևին էլ Աստծո գոյությունը պայմանավորված չէ չարի գոյությամբ: Եւ նաև չի նշանակում, որ չարի անհետացումը կատաստրոֆիկ կդառնա: Չարի գոյությունն այս երկրի վրա պայմանավորված է այն բանով, որ Աստված մարդուն տվելէ ազատ կամք` ընտրություն կատարելու համար: Եթե կա ընտրություն, ապա գոնե 2 աղբյուր լինի, որոնցից ընտրություն կատարվի:
Օրհնությամբ` Տեր Շմավոն քահանա Ղևոնդյան:

Ter Hayr
26.12.2009, 14:54
Լրիվ համաձայն եմ Տեր Հայր, բայց հրաբուխը դրա արդյունք չի

Այո, բայց հրաբուխներն էլ ամեն օր չեն լինում: Առ այսօր հրաբուխի ժայթքման պատճառը դեռ ոչ ոքի չի հաջողվել պարզել:

Ter Hayr
26.12.2009, 14:59
Շնորհակալություն շատ դուրս եկավ պատասխանը: Փաստորեն, իհարկե ցավով պետք է նշել, որ հայ ժողովրդի մեծ մասը չի անում կամ չի հետևում վերը թվարկվածներից ոչ մեկին, այլ հոգևոր կյանքը պատկերացոնում է եկեղեցում մոմ վառելով, որը ոչ մի բան չի տալիս նրան: Ի՞նչ կասեք սրա շուրջ: Ինչու՞ եկեղեցին այսօր չի զբաղվում քարոզչությամբ (կամ եթե զբաղվում է, ուրեմն շատ պասիվ ձևեվ):
Հարգանքներով:

Բա ես այս կայքում ի՞նչ գոր ունեմ: Սա քարոզչություն չէ՞: Զբաղվում ենք: Բայց ասողին լսող է պետք: Եթե դու առավոտից մինչև երեկո կոկորդդ պատրում ես և մարդկանց ճշմարտություն ես ուսուցանում, բայց իրենք նմանվում են Սերմնացանի առակի այն հողին, ուր սերմն ընկնում է, բայց առօրյա հոգսերը խեղդում են այդ սերմը: Մարդը պետք է ցանկություն ունենա ամենաառաջինը փոխվել: Այդ պարագայում ոչ ոք էլ կարող է բան չասել, բայց այդ մարդը կգտնի ինքնուրույն, այն, ինչ ուզումէ գտնել:
Օրհնությամբ` Տեր Շմավոն քահանա Ղևոնդյան:

Ter Hayr
26.12.2009, 15:06
Տեր Հայր, գուցե այս հարցը արդեն տրվել է, բայց կխնդրեի ևս մեկ անգամ պատասխանել։
Կան աղանդներ, որոնք բացահայտորեն եկեղեցու դեմ են գործում և դրանցից զգուշանալը համեմատաբար հեշտ է։ Իսկ ինչպե՞ս կարելի է զերծ մնալ այնպիսի աղանդների ազդեցության տակ ընկնելուց, որոնք ակնհայտ ոչ մի քայլ չեն անում Առաքելական եկեղեցու դեմ, ավելին՝ բարեկամական ցույցեր են անում։ Կամ այն աղանդների, որոնք, թվում է, Աստծո խոսքով են առաջնորդվում և արտաքուստ որևէ վտանգ չեն ներկայացնում։
Եվ ինչպե՞ս մարդկանց ապացուցել, որ այս կամ այն շարժումը աղանդ է, քանի որ բազմաթիվ մարդիկ մոլորության մեջ են և բացի եհովայի վկաներից, մորմոններից ու հիսունականներից այլ աղանդներ չեն տեսնում...
Կանխավ շնորհակալ եմ։

Հիմնականում բոլոր աղանդավորները ներկայանում են իբրև քրիստոնեական եկեղեցու հետևորդներ և սկզբնական շրջանում վստահություն ձեռք բերելու համար անգամ հորդորում են իրենց աղանդ եկած նորելուկներին այցելել Մայր եկեղեցի:
Իսկ ինչպե՞ս զերծ մնալ աղանդի մեջ հայտնվելուց: Նախ և առաջ ճանաչիր քո եկեղեցին, նրա հոգևորականներին, զուգահեռ նաև ուսումնասիրիր այդ աղանդների պատմությունը, նրանց գործունեությունը: Ամենակարևորը մշտապես պետք է զգոն լինել , որպեսզի ամեն տեսակի գայթակղություններից զերծ մնալ: Եկեղեցին չի պախկվում և թաքուն գործունեությամբ չի զբաղվում` իր տարբերություն այդ կազմակերպությունների: Ամեն դեպքում ցանկացած կասկածի դեպքում եպքտէ դիմել քահանային և պարզել: Երբեք ամոթ չէ չիմանալը, այլ ամոթ է չցանկանալ իմանալ:
Օրհնությամբ` Տեր Շմավոն քահանա Ղևոնդյան:

Ter Hayr
26.12.2009, 15:08
Տեր Հայր, գուցե այս հարցը արդեն տրվել է, բայց կխնդրեի ևս մեկ անգամ պատասխանել։
Կան աղանդներ, որոնք բացահայտորեն եկեղեցու դեմ են գործում և դրանցից զգուշանալը համեմատաբար հեշտ է։ Իսկ ինչպե՞ս կարելի է զերծ մնալ այնպիսի աղանդների ազդեցության տակ ընկնելուց, որոնք ակնհայտ ոչ մի քայլ չեն անում Առաքելական եկեղեցու դեմ, ավելին՝ բարեկամական ցույցեր են անում։ Կամ այն աղանդների, որոնք, թվում է, Աստծո խոսքով են առաջնորդվում և արտաքուստ որևէ վտանգ չեն ներկայացնում։
Եվ ինչպե՞ս մարդկանց ապացուցել, որ այս կամ այն շարժումը աղանդ է, քանի որ բազմաթիվ մարդիկ մոլորության մեջ են և բացի եհովայի վկաներից, մորմոններից ու հիսունականներից այլ աղանդներ չեն տեսնում...
Կանխավ շնորհակալ եմ։

Հ.Գ.
այցելեք Արարատյան թեմի կայքերը, ուր նաև տարբեր աղանդների մասին տեղեկատվություն կա: Շատ լավ հոդված կա աղանդների մասին հետևյալ հասցեով http://www.araratian-tem.am/questions.php?id=19
կայքերն են` www.araratian-tem.am
www.qahana.am

Ter Hayr
26.12.2009, 15:10
Բարև Տեր Հայր:) Մի հարց ունեմ , որտեղ է գտնվում Սուրբ Հեղինե եկեղեցին? Ու արդյոք հայկական եկեղեցի է?

Հայաստանում նման անունով եկեղեցի չկա: Հավանաբար ինչ-որ խոնարհված եկեղեցու մասին է խոսքը՞:

Սլիմ
26.12.2009, 17:55
Հայաստանում նման անունով եկեղեցի չկա: Հավանաբար ինչ-որ խոնարհված եկեղեցու մասին է խոսքը՞:

Չգիտեմ, անկեղծ ասած էտ վանքը երազում տեսելա իմ մտերիմը ու ուզումա ինչ էլ լինի անպայման գնա, գիտի, որ անունը Հեղինեա, բայց որտեղա չգիտի, ես առհասարակ չեմ հավատում, իսկ ինքը խորը հավատ ունի, դրա համար ուզոցի օգնել իրան:

Էդուարդ_man
26.12.2009, 23:05
Աբրահամի գոգը նկատի չունեի: Այլ հոգիների կայանը: Սա մեր եկեղեցու դավանաբանությունն է, որը բխում է նաև մեր ավանդույթից և պետք չէ աղանդավորի նման կառչել, թե ցույց տվեք, որտեղ է գրված ճշգրիտ այս կամ այն խոսքը:
Օրհնությամբ` Տեր Շմավոն քահանա Ղևոնդյան:
Ներեցեք իհարկե փաստորեն այդ հոգիների կայան ասվածը զուտ առքելական եկեղեցու դավնաբանությունն է՞բխած ավանդությունից , որը ոչ մի կապ չունի՞ աստվածաշնչի հետ: Եվ եթե մեկն ուզում է իմանալ դրա սկզբունքն ըստ ասվածաշնչի /որը քրիստոնայաների գիրքն է / դուրս է գալիս, որ կառչում է աղանդավորների նման:think:

Ինձ ուղակի հիացրեց ձեր պատասխանը...

razmik21
27.12.2009, 13:18
Բա ես այս կայքում ի՞նչ գոր ունեմ: Սա քարոզչություն չէ՞: Զբաղվում ենք: Բայց ասողին լսող է պետք: Եթե դու առավոտից մինչև երեկո կոկորդդ պատրում ես և մարդկանց ճշմարտություն ես ուսուցանում, բայց իրենք նմանվում են Սերմնացանի առակի այն հողին, ուր սերմն ընկնում է, բայց առօրյա հոգսերը խեղդում են այդ սերմը: Մարդը պետք է ցանկություն ունենա ամենաառաջինը փոխվել: Այդ պարագայում ոչ ոք էլ կարող է բան չասել, բայց այդ մարդը կգտնի ինքնուրույն, այն, ինչ ուզումէ գտնել:
Օրհնությամբ` Տեր Շմավոն քահանա Ղևոնդյան:

Շնորհակալություն պատասխանի համար: Ես Ձեզ ի նկատի չունեի՝ հարցնելով, թե առաքելական եկեղեցին ինչու է պասիվ քարոզչության առումով: Իհարկե, ես գնահատում եմ Ձեր և Ձեր նման շատ եկեղեցականների դերը Աստծո խոսքի քարոզման գործում: Բայց ես ի նկատի ունեմ առաքելական եկեզեցու գործունեությանը. շատ քիչ են Ձեր նմանները. որ զբաղվում են Աստծո խոսքի տարածմամբ: Այսօր եկեղեցին փոխանակ ավելի շատ զբաղվի հենց այդ առաքելությամբ,չգիտես ինչու զբաղված է ազգային-մշակութային արժեքների պահպանմամբ և շատ հոգևոր հարցեր դիտարկում է որպես լոկ ազգային-մշակութային արժեքներ: Միանշանակ այսօր առաքելական եկեղեցին չի ապահովում հավատացյալ բնակչության պահանջները: Այն միայն անտեղի բնակչությանը քարոզում է զերծ մնալ ոչ առաքելական ուղղություններից (իհարկե ի նկատի չունեմ աղանդավորական ուղղություններից), որոնք իրոք զբաղված ես ճշմարիտ Աստծո խոսքի տարածմամբ ու քարոզմամբ:

Invisible man
29.12.2009, 20:15
Տեր Հայր, կխնդրեի կարդալ ներքոհիշյալ թեման (եթե ժամանակ կունենաք, իհարկե)
http://www.akumb.am/showthread.php?t=40273&page=24
և պատասխանել, թե ըստ Հայ Առաքելական եկեղեցու ե՞րբ է ծնվել Հիսուս Քրիստոսը:
Նախօրոք հայտնում եմ իմ խորին շնորհակալությունը:

Mephistopheles
30.12.2009, 08:25
Չէի պատկերացնի, որ պատասխանս այսպես կխճճեիր: Այն ամենը, ինչին դու եզրահանգեցիր, կոչվում է դուալիզմ, որը դատապարտված է բոլոր քրիստոնեական եկեղեցիների կողմից իբրև հերետիկոսություն: Չարը չի կարող հավասար լինել Աստծուն, առավել ևս նրա հետ հավասար գոյություն ունենալ: Չարի առկայությունն այնքանով է անհրաժեշտ, որքանով որ ուղղակի համեմատություն տեղի ունենա: Եւ ամենևին էլ Աստծո գոյությունը պայմանավորված չէ չարի գոյությամբ: Եւ նաև չի նշանակում, որ չարի անհետացումը կատաստրոֆիկ կդառնա: Չարի գոյությունն այս երկրի վրա պայմանավորված է այն բանով, որ Աստված մարդուն տվելէ ազատ կամք` ընտրություն կատարելու համար: Եթե կա ընտրություն, ապա գոնե 2 աղբյուր լինի, որոնցից ընտրություն կատարվի:
Օրհնությամբ` Տեր Շմավոն քահանա Ղևոնդյան:

Շնորհակալ եմ Պատասխանի համար Տեր Հայր…

Վաղուց որևէ մեկին հերիտիկոսության մեջ չէին մեղադրել, հույսով եմ չեք այրի ինձ խարույկի վրա ;)…

Ինչ վերաբերվում է չարին ապա դուք այստեղ երկու հակասական թեզեր եք առաջ քաշում… նախ ասում եք որ չարը զուտ համեմատության համար է և այն զուտ բարին ճանաչելու համար է… կարծես թե դա Ձեզ համար այնքան էլ էական չէ, մինչդեռ եթե մենք Աստծուն չենք ճանաչելու ապա նրան հետևլու մասին խոսք չի կարող լինել, կամ էլինքնաբերաբար պիտի հետևենք Աստծուն…

Երկրորդ,ասում եք որ Չարի գոյությունն այս երկրի վրա պայմանավորված է այն բանով, որ Աստված մարդուն տվել է ազատ կամք` ընտրություն կատարելու համար: Ընտրությունը երբեք Չարի ու Բարու կամ Լավի ու Վատի միջև չի լինում, եթե դրանք լինում են հավասար պայմաններում, այդտեղ ընտրություն չկա… Ընտրությունը կարող է լինել հավասարների միջև…

Շնորհակալ եմ օրհնությունների համար… ինձ համար մեծագույն հաճույք է Ձեզ հետ բանավիճել

Hamshentsi
30.12.2009, 17:58
Օրհնեք, Տեր Հայր

Ծննդոց գրքում գրված է. "Տեր Աստված իր ստեղծած մարդուն տեղավորեց բերկրության դրախտում, որպեսզի սա մշակի ու պահպանի այն" (Ծննդ., 2:15):

Հարց 1. Ինչպես պետք է Ադամը մշակեր դրախտը? Ինչ իմաստով հասկանանք այդ "մշակելը"? Ակնհայտորեն` Աստվածաշնչում նկատի չի առնված այգեգործությունը այսօրվա իմաստով, որովհետև բնությունը դեռևս անիծված չէր, և քայքայիչ գործընթացներ` վնասատուներ, մոլախոտեր, ինչպես նաև աշխատանքային գործիքներ դեռևս չկային: Ուրեմն ինչը և ինչպես պետք է մշակեր Ադամը դրախտում?

Հարց 2. Առհասարակ, ինչու Աստված Ադամին աշխատանք տվեց? Ով էր դրանից օգուտ ստանալու` Ադամը, իր կինը, կենդանիները, թե բնությունը? Եթե դրախտը Ադամի բերկրության համար էր (ուրիշ էլ ում?), ապա միթե մշակելու և պահպանելու պարտականությունը չէր նվազեցնելու այդ բերկրանքը?

Հարց 3. Ումից կամ ինչից Ադամը պետք է պահպաներ դրախտը? Ինչպես պետք է պահպաներ (իհարկե ոչ հրացանով)? Եւ ինչու պետք է հենց Ադամը պահպաներ? Չէ որ Աստված, եթե կամենար, կարող էր Ինքը պահպանել: Եթե Ադամին է հանձնարարել, ուրեմն Ադամի օգտի համար է: Ինչ օգուտ պետք է ստանար Ադամը` այգին պահպանելով?

Շնորհակալություն