PDA

Դիտել ողջ տարբերակը : Առաջին հայալեզու C++ ծրագրավորման լեզու ուսուցանող գիրք

Ruben
09.04.2006, 10:31
«C++ի Հիմունքները» գիրքը հանդիսանում է առաջին հայալեզու C++ ծրագրավորման լեզու ուսուցանող գիրք, որը առանձնահատուկ է իր պարզությամբ և չի պահանջում մեկ այլ ծրագրավորման լեզուի իմացություն։ Գրքում ներկայացված են լեզվի հիմնական գաղափարները, տերմինների անգլերեն ներկայացումները, ինչպես նաև օրինակների փորձարկման համար անհրաժեշտ ծրագրերի օգտագործման եղանակները։

Գրքի հետ ծանոթանալու կամ նրա էլեկտրոնային տարբերակը ձեռք բերելու համար այցելեք գրքի պաշտոնեական կայքը՝ www.pocpp.org (http://www.pocpp.org)։

Enipra
09.04.2006, 14:14
Շնորհակալություն, արդեն ունեմ գրքի էլեկտրոնային տարբերակը:
Գրքի մասին կարծիք դեռ չեմ հասցրել կազմել, բայց ծրագրավորման հայալեզու դասագրքի գոյության փաստն արդեն ուրախալի ու գովելի է:;)

Chuk
10.04.2006, 00:10
Ruben, գիրքը երեկ download արեցի, բայց դեռ չեմ հասցրել ծանոթանալ/կարդալ:
Ինչևէ, շատ ուրախացնում է արդեն այն փաստը, որ այդպիսի գործ է արվել: Շնորհակալություն եմ հայտնում ձեզ :)

AMD
17.04.2006, 13:42
«C++ի Հիմունքները» գիրքը հանդիսանում է առաջին հայալեզու C++ ծրագրավորման լեզու ուսուցանող գիրք, որը առանձնահատուկ է իր պարզությամբ և չի պահանջում մեկ այլ ծրագրավորման լեզուի իմացություն։ Գրքում ներկայացված են լեզվի հիմնական գաղափարները, տերմինների անգլերեն ներկայացումները, ինչպես նաև օրինակների փորձարկման համար անհրաժեշտ ծրագրերի օգտագործման եղանակները։

Գրքի հետ ծանոթանալու կամ նրա էլեկտրոնային տարբերակը ձեռք բերելու համար այցելեք գրքի պաշտոնեական կայքը՝ www.pocpp.org (http://www.pocpp.org)։
բայց ինչի ես այդքան համուզված որ դա առաջին հայալեզու C++ ծրագրավորման լեզվի
գիրքնա:D :D

Ruben
17.04.2006, 15:04
բայց ինչի ես այդքան համուզված որ դա առաջին հայալեզու C++ ծրագրավորման լեզվի
գիրքնա:D :D

Սա առաջին C++ի Հիմունքները ուսուցանող հայերեն գիրքն է, խոսքը չի գնում ընդհանրապես C++ի գրքերի մասին։ C++ի հայերեն գրքեր, այո՛, կան, օրինակ՝ Կ. Դարբինյանի STL-ի մասին գիրքը։

:P :P :P

Array
21.03.2007, 18:22
Որոշ բաներ կարդացել եմ,բայց ինձ չի թվում թե մարդ կարողանա այդ գրքի միջոցով բարդ ծրագրեր գրել,գիրքն ավելի շատ ծանոթողական բնույթ է կրում

Egern.net
22.03.2007, 14:04
C++6 թե՞ managed

Հրատացի
08.09.2007, 22:42
անպետք ու անիմաստ գիրքա.
ես ոչ մի լավ բան չեմ տեսնում որ սկսել են ստեգից ընդեգից մի երկու եջ հավաքեն կպցնեն գիրք սարքեն. հաստատ համոզված եմ որ պետք չի հայերեն C++ի մասին գիրք գրել տեգից թարմ գրականությունը անգլերեն ա լինում մի կամ երկու տարի հետո տարգմանում են ռուսերեն պատկերացրեք երբ կթարգմանեն հայերեն?մինչ իրանց գրածը ընկնի քո ձեռքը արդեն ժամանակից լավ հետ կնկնես:B.

Սամվել
08.09.2007, 22:50

Հա դե բայց դե լավ գաղափարա օրինակ ասում են դեյտլն են թարգմանում մարդիկ կարան կարդան ահագին բան սովորեն :ok

xman
09.09.2007, 01:00
նախաձեռնումը և իրականացման փորձը գործի կեսն է… :)

Հրատացի
09.09.2007, 11:05
Հա դե բայց դե լավ գաղափարա օրինակ ասում են դեյտլն են թարգմանում մարդիկ կարան կարդան ահագին բան սովորեն :ok

գիտեք ծրագրավորումը ընենց բան ա որ միշտ պետք է կարդաս ու կարդաս ամենա վերջին գրքերը վոր հետ չմնաս աշխարհից;)