PDA

Դիտել ողջ տարբերակը : Պոետն ու ցավը



Djavaxhq
26.06.2007, 14:20
Պոետն ու ցավը

Ծնվեց պոետը` ցավը հոգու մեջ,
Ապրեց պոետը` ցավը հոգու մեջ,
Երգեց պոետը` ցավը հոգու մեջ,
Մեռավ պոետը` ցավը հոգու մեջ,
Հոգին համբառնեց` ցավը հոգու մեջ

ՔԵԶ ԵՐՋԱՆԿՈՒԹՅՈՒՆ

1
Ես` գյուղի տղա`
Կոպիտ ու անտաշ,
ՈՒ շատ կռվարար,
Օղու շշի հետ չէի փոխի ես
Ոչ մի աղջկա, համբյուրն իսկ անգամ,
Եվ աղջիկներին խաբելն իմ համար
Մեկ անգամ մեկ էր:

2
Դու` քաղաքի մի նազուկ աղջիկ,
Նուրբ ու քնքուշ ինչպես մի ծաղիկ,
Կապույտ աչքերով, ծովի ալիքներ,
Սեւ մազերով, դա գիշերն էր սեւ,
Ձեր երորդ մասում հանդիպեցինք մենք,
Ու ես կախարդված, ուշագնաց եղա,
Առաջին անգամ առանց հարվածի,
Լավ էր որ գոնե ես նստարանին
Մոտ էի կանգնած, եւ բռնվեցի նրա բազրիքից,
Հետո կորցրի քեզ տեսադաշտից,
Ու խենթի նման ես քայլում էի
Ձեր երրորդ մասում:

3
Օհ~, ինտերնետի հրաշք աշխարհ,
Ասում են կյանքում հրաշք չի լինում,
Բայց հրաշք չէր արդյոք
Մեր հանդիպումը հենց ինտերնետում,
Եվ լատինատառ զրույցները մեր.
Ես համոզեցի, որ մենք հանդիպենք,
Եվ հանդիպեցինք,
Ես` գյուղի տղաս, դու` քաղաքուհիդ,
Ես պատմում էի սարից ու քարից,
Փորձում քեզ գերել իմ զրույցներով,
Դու քմծիծաղով սուրճ էիր ըմպում,
Ու ունկընդրում իմ փչոցներին:

4
Հետո լռություն,
Արհամարական տեղից վեր կացար,
Մնաս բարովով լքեցիր դու ինձ,
Ես` գյուղի տղաս, ոնց չգժվեցի,
Ի՞սկ ով ասեց, որ ես չգժվեցի,
Ի՞սկ ինչ կանվանես իմ նվերները,
Ի՞սկ սերենադը պատուհանիդ տակ,

5
Դու սիրեցիր ինձ, բայց մեր սերը
Ի սկզբանէ դատապարտված էր,
Ես` գյուղի տղա, դու` քաղաքուհի,
Դու ինձ սիրելով պսակվեցիր այն
Ջիպով «տղու» հետ,
Քո հարսանիքին թեեւ հյուր էի,
Բայց օտար էի, ու քո ժպիտը էլ ինձ չեր ուղղված:

6
Հետո հանդիպումը մեր, շատ պատահական,
Արդեն կին էիր, բայց ուրիշինը,
Քեզ կարող էի անկողին քարշ տալ,
Որովհետեւ դեռ սիրում էիր ինձ,
Բայց դա չարեցի ու բաժանվեցինք.
Այս անգամ ընդմիշտ,
Եթե կարող ես իմ քաղաքուհի,
Առանց մեր սիրո, եղիր երջանիկ,
Քեզ երջանկություն եւ ուրիշ ոչինչ:

Cassiopeia
26.06.2007, 14:24
Լավ էր, ապրես: Իմ դուրը շատ եկավ:

Annushka
26.06.2007, 14:31
:think. Յուրօրինակ էր

xman
26.06.2007, 14:43
վերջին հատվածը նենց ներկայացրեցիր ոնցոր պոռնո էր… չարժեր…

Angelina
26.06.2007, 15:44
Լավն էր, ոչինչ:think

Ձայնալար
26.06.2007, 15:58
Լավն էր, ոչինչ:think

«Քեզ երջանկությունը» հավանեցի: Մի տեսակ ոչ պրոֆեսիոնալ անկեղծություն կար մեջը:

Apsara
26.06.2007, 17:02
Գիտես չեմ խաբի, եթե մի քիչ վրան աշխատեիր ավելի հարթ կարող էր հնչել, ավելի գեղեցիկ, սյուժեն հետաքրքիրա, իսկ հանգը խանգարումա:

Selene
26.06.2007, 19:42
Ամեն ինչ շատ լավն էր ու անկեղծ էր գրված կարևորը:ok Միայն չհավանեցի վերնագիրը:oy

Մանե
26.06.2007, 22:35
ՔԵԶ ԵՐՋԱՆԿՈՒԹՅՈՒՆ

1
Ես` գյուղի տղա`
Կոպիտ ու անտաշ,
ՈՒ շատ կռվարար,
Օղու շշի հետ չէի փոխի ես
...
Էս բանաստեղծությունը շատ լավն էր:)

Djavaxhq
26.06.2007, 22:45
Ծլնգ, ծլնգ
Նորից զանգեց
Հեռախոսս,
Ես հոգնել եմ
Այդ ծնգոցից
Որովհետեւ արդեն
Ուղիղ մեկ ամիս է
ինձ չես զանգում,
Ծլնգ, ծլնգ
Ես հոգնել եմ
Այդ բութ ձայնից
Եվ չեմ զգում
Նույնիսկ ցավն
Իմ ստամոքսի,
Ծլնգ, ծլնգ
Ես զզվել եմ
Այդ բութ ձայնից,
Աստված հետը,
Թե չի ճչում
Իմ սրճեփը,
Ծլնգ, ծլնգ
Հգնեցրիք
Ի՞նչ եք զանգում,
Ես չեմ ուզում,
Որ զանգեք ինձ
Ծլնգ, ծլնգ
Գրող ու ցավ
Սուրճը թափվեց
Ստամոքսս՝
Վերջին անգամ,
Հաց պահանջեց,
Ծլնգ, ծլնգ
-Ալո, ի՞մ սեր,
Այդ դու…
Տու՜տ, տու՜տ,
Կապն անջատվեց:

Djavaxhq
26.06.2007, 23:36
Ես երրորդ մասի
Մայիսի իննի
փողոցն եմ սիրում,
Քառվեց դպրոցի
Դիմացի շենքի
Առաջին հարկի
Տունն եմ սիրում
Այդ տանն ապրող
Գանգուր մազերով
Աղջիկն եմ սիրում
Ես երորդ մասի
Մայիսի իննի
Փողոցն եմ սիրում:

Djavaxhq
27.06.2007, 01:41
Իմ ականջը երջանիկ է,
Որովհետեւ քեզ զանգելիս
Լսափողը դնում էի
Նրա վրա,
Իմ շուրթերը երջանիկ են,
Որովհետեւ քեզ զանգելիս
Խոսափողը դնում էի
Նրանց վրա,
Իմ աչքերը երջանիկ են
Որովհետեւ քեզ տեսնելիս…
Իսկ ասա, իմ սեր
Ում է պետք երջանկությունը
Մաս-մաս:

Apsara
27.06.2007, 01:46
երևումա լավ թունդ սիրահարված ես կամ սիրահարված ես եղել;)
սերը դուրս է ժայթքում գրվածքներիցդ, մնում է 2-րդ անգամ կարդաս գրածներդ և ճշտումներ կատարես

Djavaxhq
27.06.2007, 02:02
երևումա լավ թունդ սիրահարված ես կամ սիրահարված ես եղել;)
սերը դուրս է ժայթքում գրվածքներիցդ, մնում է 2-րդ անգամ կարդաս գրածներդ և ճշտումներ կատարես

Եղել եմ …
եկրորդ անգամ չեմ սիրում կարդալ, այսինքն միշտ դուրս չի եկել ու պատռել եմ կամ ջնջել դրա համար միանգամից գրում եմ կամ արտագրում առանց նայելու,
համ էլ առաջի անգամ եմ իմ գրածները որեւէ մեկին ցույց տալիս, բայց եթե հաջողվի ստեղծագործել կարելի է լուրջ զբաղվել, իսկ հիմա ուղղակի արտահայտվում եմ, որ չգժվեմ :o

Apsara
27.06.2007, 02:05
Եղել եմ …
եկրորդ անգամ չեմ սիրում կարդալ, այսինքն միշտ դուրս չի եկել ու պատռել եմ կամ ջնջել դրա համար միանգամից գրում եմ կամ արտագրում առանց նայելու,
համ էլ առաջի անգամ եմ իմ գրածները որեւէ մեկին ցույց տալիս, բայց եթե հաջողվի ստեղծագործել կարելի է լուրջ զբաղվել, իսկ հիմա ուղղակի արտահայտվում եմ, որ չգժվեմ :o

Ողջունում եմ այդ քայլը, արտահայտվիր սրտիտ ուզածի պես, դա իսկապես օգնում է, թե արձակ թե չափածո, մեկ է այնքան որ ներսումդ չմնա դուրս գա ու կորի կամ դառնա հուշ բայց ոչ տհաճ զգացմունք մնա:)

Ուլուանա
27.06.2007, 10:13
Բոլորը կարդացի։ Հետաքրքիր ես գրում։ :) Գիտես, իմ կարծիքով, բանաստեղծական մտածողություն կա գրվածքներիդ մեջ, պոտենցիալ ունես, ուղղակի մշակման կարիք կա։Մտքերդ արտահայտելու ձևը հաջող է, բայց անմշակ։ Անկեղծությունն ու անմիջականությունն ակնհայտ են, իսկ դա շատ կարևոր է։ ;) Մեկ էլ շատ կարևոր է, որ ստանդարտ մտածելակերպ չի նկատվում։ :ok

Djavaxhq
01.07.2007, 09:08
Ձոն մայրիկիս

Դու սուրբ ես, սուրբ ես
Ինչպես մի մատուռ,
Ուր աղոթել են
Դարերով ի վեր,
Դու ջերմ ես, ջերմ ես
Ինչպես մի կրակ,
Որ այրվել է
Դարերով ի վեր,
Դու մայր ես, մայր ես
Ինչպես մի աստված
Եվ երկնել ես
Ինձ նման մարդու,
Ես մարդ եմ, մարդ եմ,
Ինչպես մի հիմար
Որ չի գիտակցում
Քո սրբանալը:

Ավելացվել է 2 րոպե անց
Մայր իմ, ներիր ինձ
Ներիր ինձ, իմ մայր
Ես հայրենիքս սիրեցի
Քեզանից առավել…
Մայր իմ ներիր ինձ
Առանց հայրենիք
Չեմ կարող ապրել,
Թեեւ առանց մայր
Չէի ծնվի ես:

Apsara
01.07.2007, 21:09
Մոր մասին գրածդ շատ լավն էր, իսկ առաջինից շատ գեղեցիկ երգ լկիներ, ափսոս երաժիշտ չեմ…

Grieg
02.07.2007, 10:28
ՔԵԶ ԵՐՋԱՆԿՈՒԹՅՈՒՆ

կարող էս կիթառի երաժշտության տակ փորձել երգել

Djavaxhq
02.07.2007, 18:08
կարող էս կիթառի երաժշտության տակ փորձել երգել

ԵԹե ինձ է վերաբերվում խոսքերդ ապա խմած ժամանակ կստացվի

Djavaxhq
10.07.2007, 00:07
Մեր սիրո մեղեդին չերգած
Ես երգում եմ բաժանումը մեր,
Մեր սիրո երազները կիսատ
Ես տեսնում եմ սիրո մղձավանջ,
Եվ սիրո օրերով մենք չապրած
Ես ապրում եմ սիրո հուշերով՝
«Մոռացիր, մոռացիր, մոռացիր»
-Շշնջում է ուղեղս սրտիս:

Apsara
10.07.2007, 01:40
Նորից պիտի ասեմ, որ քո հանգը ավելի շատ երգերի համար է հնչում, փորձի մեր եղած չեղած երգիչներին կամ չուհիներին տալ դրանք

Djavaxhq
10.07.2007, 07:05
Տխուր եմ, ես այնքան տխուր,
Որ ուզում եմ լացել,
Բայց քո պատճառով
Չորացել են արցունքներս,
Տխուր եմ, ես այնքան տխուր,
Որ ուզում եմ մեռնել,
Բայց քո պատճառով
Մահը մոռացել է ինձ,
Տխուր եմ, ես շատ տխուր,
Եվ շատ- շատ անօգնական,
Սիրելիս, ներիր,
Տխուր եմ որովհետեւ
Քեզ էլ չեմ սիրում…

Ավելացվել է 4 րոպե անց

Նորից պիտի ասեմ, որ քո հանգը ավելի շատ երգերի համար է հնչում, փորձի մեր եղած չեղած երգիչներին կամ չուհիներին տալ դրանք

Չէ դու ինձ ստիպելու ես, որ հենց ինքս էլ երգեմ,
Չէ մի ծիծաղի հիմա ով ասես երգում է, իմ երգելը մեր երգարվեստի, որակը չի փոխի,
Կատակ էր, բայց կարելի է փորձել, Ավետ Բարսեղյանից վատ տղա եմ ինչ է:B

Djavaxhq
01.06.2008, 18:36
Հեռանալ

Քայլել դաշտերով , գնալ, գնալ,
Քայլել անդարձ, աննպատակ
Քայլել երկար, գնալ, գնալ
Հեռանալ, հեռանալ, հեռանալ:

Փաղչել ամբոխից այս դաժան
Փաղչել ստվերից ինքդ քո
Անգամ մտքերիցդ հեռանալ,
Հեռանալ, հեռանալ , հեռանալ:

Քայլել երկար, արագընթաց
Քայլել առանց ետ նայելու,
Քայլել անդարձ, աննպատակ
Հեռանալ, հեռանալ, հեռանալ:

Եվ մի օր հոգնել քայլելուց,
Հոգնել եվ անգամ փաղչելուց,
գլուխդ դնես քարերին, այս կյանքից
Հեռանաս, հեռանաս, հեռանաս:

Belle
02.06.2008, 22:09
Հեռանալ

Քայլել դաշտերով , գնալ, գնալ,
Քայլել անդարձ, աննպատակ
Քայլել երկար, գնալ, գնալ
Հեռանալ, հեռանալ, հեռանալ:

Փաղչել ամբոխից այս դաժան
Փաղչել ստվերից ինքդ քո
Անգամ մտքերիցդ հեռանալ,
Հեռանալ, հեռանալ , հեռանալ:

Քայլել երկար, արագընթաց
Քայլել առանց ետ նայելու,
Քայլել անդարձ, աննպատակ
Հեռանալ, հեռանալ, հեռանալ:

Եվ մի օր հոգնել քայլելուց,
Հոգնել եվ անգամ փաղչելուց,
գլուխդ դնես քարերին, այս կյանքից
Հեռանաս, հեռանաս, հեռանաս:

ինչի՞ էսքան տխուր
:think

Djavaxhq
03.06.2008, 08:55
ինչի՞ էսքան տխուր
:think
Ինձանից անկախ դե էդ ծնվեց

Belle
03.06.2008, 14:51
Ինձանից անկախ դե էդ ծնվեց

լավ, բայց հեռանալը չի օգնում, որովհետև վերջում պարզվում է քեզնից ինքդ քեզնից պիտի հեռանաս, փախչես, իսկ դա անհնար է ;)

Belle
03.06.2008, 16:33
Տխուր եմ, ես այնքան տխուր,
Որ ուզում եմ լացել,
Բայց քո պատճառով
Չորացել են արցունքներս,
Տխուր եմ, ես այնքան տխուր,
Որ ուզում եմ մեռնել,
Բայց քո պատճառով
Մահը մոռացել է ինձ,
Տխուր եմ, ես շատ տխուր,
Եվ շատ- շատ անօգնական,
Սիրելիս, ներիր,
Տխուր եմ որովհետեւ
Քեզ էլ չեմ սիրում…



փշաքաղվեցիիիի :love շաաաատ լավն է

Goga
03.06.2008, 22:31
Տխուր եմ, ես այնքան տխուր,
Որ ուզում եմ լացել,
Բայց քո պատճառով
Չորացել են արցունքներս,
Տխուր եմ, ես այնքան տխուր,
Որ ուզում եմ մեռնել,
Բայց քո պատճառով
Մահը մոռացել է ինձ,
Տխուր եմ, ես շատ տխուր,
Եվ շատ- շատ անօգնական,
Սիրելիս, ներիր,
Տխուր եմ որովհետեւ
Քեզ էլ չեմ սիրում…


Այս պահին միայն սա էր պակասում:(

Տխուր եմ, որովհետև
Սեփական սերս անգամ երես է թեքել… :cry

Ուրվական
03.06.2008, 22:38
Սիրելիս, ներիր,
Տխուր եմ որովհետեւ
Քեզ էլ չեմ սիրում…

Էս տողերի մեջ ակնհայտ հակասություն կա: Ուզում ես մոռանալ, բայց չես կարողանում, միգուցե ավելի խորը մտածես, միգուցե ամեն ինչ այնքան էլ այնպես չէ, ինչքան դու ես պատկերացնում: Մի բան հաստատ է՝ վերջին տողը քո ցանկությունն է միայն;)

Belle
04.06.2008, 14:54
ՔԵԶ ԵՐՋԱՆԿՈՒԹՅՈՒՆ

Օղու շշի հետ չէի փոխի ես
Ոչ մի աղջկա, համբյուրն իսկ անգամ,



դատարկ շշի՞, թե՞ լիքը :o
:D :D :D

էս մեկը աշխարհի ամենասիրուն սիրո խոստովանությունն էր :oy

Djavaxhq
04.06.2008, 21:59
Էս տողերի մեջ ակնհայտ հակասություն կա: Ուզում ես մոռանալ, բայց չես կարողանում, միգուցե ավելի խորը մտածես, միգուցե ամեն ինչ այնքան էլ այնպես չէ, ինչքան դու ես պատկերացնում: Մի բան հաստատ է՝ վերջին տողը քո ցանկությունն է միայն;)

համաձայն եմ այդ ժամանակ ես ուզում էի մոռանալ նրան եվ ինձ ստիպելով կառողացա ազատվել իմ սրուց, սարսափելի էր բայց դե անհրաժեշտություն

Ուրվական
04.06.2008, 22:55
համաձայն եմ այդ ժամանակ ես ուզում էի մոռանալ նրան եվ ինձ ստիպելով կառողացա ազատվել իմ սրուց, սարսափելի էր բայց դե անհրաժեշտություն

Հա, նկատի ունես՝ գրածդ նոր չէ՞, այսինքն դա ավելի շուտ ես գրել, բայց նոր ես տեղադրել ակումբու՞մ:

Djavaxhq
05.06.2008, 05:24
Հա, նկատի ունես՝ գրածդ նոր չէ՞, այսինքն դա ավելի շուտ ես գրել, բայց նոր ես տեղադրել ակումբու՞մ:

Եթե նայես ամսաթվին այն համարյա մի տարվա հնություն է, իսկ մի տարում կարելի է մոռանալ կամ համարյա մոռանալ,

Djavaxhq
10.08.2008, 15:31
Երկնքում մարող
Արեւի լույսով
Հուսել եմ հոգուս
Երազ մի չքնաղ,
Իմ երազանքի
Գոբելենը այդ,
Ես լվացել եմ
Վճիտ արցունքով,
Հետո փռել եմ
Այն չորանալու
Ու գտել միայն
Մի ցնդած երազ: