PDA

Դիտել ողջ տարբերակը : Թաթա Սիմոնյան

Hrayr2006
21.08.2006, 09:51
Բարև ձեզ:
Ես անձամբ Թաթայի մեծ սիրահար եմ: Շատ եմ սիրւմ նրա երգերը:
Եկեք այս թեմայում գրենք նրա կենսագրության, գործունեության, մեծ համբավ ունեցող երգերի մասին:

Արշակ
21.08.2006, 11:50
Ըստ իս, հայկական ժամանակակից տաշի-տուշի երգեր երգողներից երևի միակն է, որ լսվում է: :)

Hrayr2006
21.08.2006, 13:48
Ըստ իս, հայկական ժամանակակից տաշի-տուշի երգեր երգողներից երևի միակն է, որ լսվում է: :)

Քեզ հետ լիովին համաձայն եմ

Firegirl777
21.08.2006, 14:50
Միակ հայ երգիչը, որին իրապես շաաաաաաաաաատ եմ սիրում

Ուլուանա
21.08.2006, 15:43
Դե, ռաբիս ընդհանրապես չեմ սիրում, բայց, ըստ իս, Թաթան ռաբիս երգիչներից ամենահաջողն է և, կարծում եմ, ժողովրդի կողմից ամենասիրվածը։ Համաձայնեք, որ դժվար է պատկերացնել հայկական որևէ ընտանեկան կամ ընկերական միջոցառում, հավաքույթ առանց Թաթայի երգերի։ :)
Ես, ճիշտն ասած, տաշի-տուշի երգերի սիրահար չեմ եղել երբեք, բայց Թաթային երբեմն հաճույքով լսում եմ։ Չեմ կարող ասել, թե հաճախ եմ լսում, բայց ժամանակ առ ժամանակ լսելիս տրամադրությունս բարձրանում է։ Մի տեսակ հավեսով է երգում, էլի։

Հետաքրքիրն այն է, որ շատերը, ովքեր Թաթա սիրում ու լսում են, հաճախ են հայտնում այն կարծիքը, որ Թաթան ռաբիս չի, որովհետև մյուս ռաբիսներին իրենք ընդհանրապես տանել չեն կարողանում, իսկ Թաթայի երգերը հաճույքով լսում են :D բայց արի ու տես, որ Թաթան ինքն իրեն ռաբիս երգիչ է համարում (անձամբ եմ լսել), ուղղակի ամբողջ հարցն այն է, որ ինչպես ցանկացած ոճի մեջ, ռաբիս ոճում էլ կան ինչպես ցածրորակ, այնպես էլ գոնե համեմատաբար բարձրորակ երգիչներ ու կատարումներ։;)

John
21.08.2006, 16:45
Թաթայի բոլոր երգերն էլ հաջողված են ու ես իրա երգերը շաաատ եմ սիրում…

Arisol
21.08.2006, 18:33
Ռաբիս տանել չեմ կարողանում, հայկական տաշ-տուշ այդքան էլ շատ չեմ սիրում, առավել ևս՝ հայկական պարեր համարյա թե չեմ կարում պարել, բայց ամեն մի տոնախմբության ժամանակ լսելով Թաթայի երգերը մեջս մի մեծ ուրախությունով է լցվում ու ստիպում ինձ պարել :oy : Թաթան, իմ կարծիքով, շատ հաջողված երգիչ է ու երևի թե ամեն հայի տանը կա Թաթայի գոնե մի երգ: Երբեք նրա համերգներին չեմ եղել, բայց վաղը կընձեռնվի այդպիսի հնարավորություն: Ամոթ է վերջ ի վերջո, գոնե մի համերգի գնամ;) :

StrangeLittleGirl
21.08.2006, 18:34
Համաձայնեք, որ դժվար է պատկերացնել հայկական որևէ ընտանեկան կամ ընկերական միջոցառում, հավաքույթ առանց Թաթայի երգերի։
Ճիշտ է: Դրա համար դասարանիս քեֆերին չէի գնում:

Sergey
21.08.2006, 19:13
Հետաքրքիրն այն է, որ շատերը, ովքեր Թաթա սիրում ու լսում են, հաճախ են հայտնում այն կարծիքը, որ Թաթան ռաբիս չի, որովհետև մյուս ռաբիսներին իրենք ընդհանրապես տանել չեն կարողանում, իսկ Թաթայի երգերը հաճույքով լսում են :D բայց արի ու տես, որ Թաթան ինքն իրեն ռաբիս երգիչ է համարում (անձամբ եմ լսել), ուղղակի ամբողջ հարցն այն է, որ ինչպես ցանկացած ոճի մեջ, ռաբիս ոճում էլ կան ինչպես ցածրորակ, այնպես էլ գոնե համեմատաբար բարձրորակ երգիչներ ու կատարումներ։;)

Շատ ճիշտ ես, նա, ի տարբերություն մյուսների, հիմնականում գոնե անտանելի չէ:)

Hrayr2006
21.08.2006, 22:39
Ես անձամբ Թաթային ռաբիզ երգիչ չեմ համարում: Իմ կարծիքով նա երգում է ժողովրդի համար: Երբ հոգնած ժամանակ լսում ես նրան մի տեսակ հանգստանում ես:

Ուլուանա
23.08.2006, 08:29
Ես անձամբ Թաթային ռաբիզ երգիչ չեմ համարում: Իմ կարծիքով նա երգում է ժողովրդի համար:
Իսկ մյուս երգիչները, քո կարծիքով, ու՞մ համար են երգում::o

Լիաննա
23.08.2006, 17:24
Ռաբիս տանել չեմ կարողանում, հայկական տաշ-տուշ այդքան էլ շատ չեմ սիրում, առավել ևս՝ հայկական պարեր համարյա թե չեմ կարում պարել, բայց ամեն մի տոնախմբության ժամանակ լսելով Թաթայի երգերը մեջս մի մեծ ուրախությունով է լցվում ու ստիպում ինձ պարել :oy : Թաթան, իմ կարծիքով, շատ հաջողված երգիչ է ու երևի թե ամեն հայի տանը կա Թաթայի գոնե մի երգ: Երբեք նրա համերգներին չեմ եղել, բայց վաղը կընձեռնվի այդպիսի հնարավորություն: Ամոթ է վերջ ի վերջո, գոնե մի համերգի գնամ;) :
Ասեմ, որ ես Թաթա լսել չեմ սիրում,բայց խոստովանեմ խնջույքներին հավեսով պարում եմ նրա երգերի տակ:oy
ARISOL ջան, երևի մեր ընտանիքը այն եզակիներից է ,որտեղ Թաթայի գոնե մի երգ անգամ չկա:D

Hrayr2006
23.08.2006, 17:34
Իսկ մյուս երգիչները, քո կարծիքով, ու՞մ համար են երգում::o

Խի քչերը կան, որ երգում են գումար վաստակելու համար...

Արիս
15.03.2008, 23:55
Թաթան լավնա , տարբերվումա մնացած ռաբիզներից, գործիքավորումների մեձ հին ռոքերներն են մասնակցում, լավ ջիգյարովա երգում քեֆս գալիսա... ԲԱՅՑ
իրա էն խոսքից հետո , որ Սայաթ Նովաից հետո Կոմիտաս էլ չես կարում լսես, որ Կոմիտասն ովա Սայաթ Նովաի մոտ..... դառելա աչքիս գրողը.. ու մենք ենք մեղավոր վոր իրան էնքան էնք թույլ տվել , որ իրեն թույլ տա տենց արտահայտվի....Տո Օվա վաբշե ինքը, որ իրան թույլա տալիս Կոմիտասի նման մեցության մասին առհասարակ Խոսի. առավել ևս քննարկի իրա հարցը? տո Կոմիտասը չլիներ , ոչ Սայատ Նովան կլիներ իրա երգերով , Ոչ Էլ ինքԸ իրա ռաբիզով.... Ոբշեմ... Թաթան Ղալաթա արել , որ Կոմիտասին խառնելա... ինքն իրոք Տեղը չի բերել...

Fobus
16.03.2008, 00:02
ինքը ուղակի լավն ա … լավա երգում … բայց այդ լավը լինելը գալիս է նրանից, որ մնացածն են վատը

Ռուֆուս
16.03.2008, 01:49
Թաթային մեղմ ասած ատում եմ: :[

Հայ ժողովրդին ներկայացնում է էժանագին թուրքահոտ երաժշտություն :[

Եթե չգիտեք, Թաթայի որոշ հիթեր ադրբեջանական երգերի վերամշակումներ են.... :[

P.S.
16.03.2008, 11:33
Թաթային մեղմ ասած ատում եմ: :[

Հայ ժողովրդին ներկայացնում է էժանագին թուրքահոտ երաժշտություն :[

Եթե չգիտեք, Թաթայի որոշ հիթեր ադրբեջանական երգերի վերամշակումներ են.... :[

Լավ էլի, էդպես չի, գոնե ապատեղեկատվություն մի տարածեք։ Նա է հիմնականում գրում իր երգերը։

Կարծում եմ Թաթան կոմերցիոն ռաբիզ է, այսինքն նա գրում է բոլորի համար՝ և ռաբիզ լսողների և չլսողների։ Ես չգիտեմ ինչու, բայց կան մարդիկ, ովքեր ռաբիզ լսելը ամոթ բան եմ համարում ու դրա համար ասում են՝ մենակ Թաթա...կարծես արդարանար։ Մինչդեռ, երաժշտական ճաշակը ամեն մեկի քիմքի հարցն է։

Վեգասում գնացի Թաթայի համերգին։ Ամենախնդալու նա էր, որ դա միակ ամերիկահայ հավաքն էր, որտեղ կարելի էր մեկ սեղանի շուրջ տեսնել Դաշնակներին ու հնչակներին, բաքվի հայերին ու կիրովականցիներին...

Համերգը շատ միջակ էր, երաժշտության որակը՝ նույնպես։ Չգիտես ինչու անընդհատ կրկնում էր, թե ժող ջան, սեղաններին չպարեք, միայն՝ աթոռներին...թեև անկեղծ ասած որևէ մեկը չէր էլ փորձել սեղանին պարել։

Ինքը Թաթան իրեն համարում է ռաբիզ երգիչ, թեև հիմնականում ռոք է լսում։ Իհարկե համաձայն չեմ, որ ասել է, թե Սայաթ Նովայից հետո Կոմիտաս չի լսվում...որովհետև Սայաթ Նովա էլ չի լսվում։ Նրա էդ վրացա–ադրբեջանական հայերենը երբեք չեմ հասկացել ու երբեք չեմ էլ ցանկացել էդ գուսանա–աշուղական երաժշտությունը լսել։

Մի անգամ մի տեղ նրա մասին սենց բան էի գրել...
«Բոլորի համար ու հավասարապես ընդունելի, նրանից չեն խորշում անգամ ամենաթունդ քաղքենիները ու նույնիսկ ամենախիստ երաժշտագետները։ Որովհետև այն, ինչ հասկանալի է, զանգվածային ու սիրված, չի կարող վատը լինել։ Երբ 21–րդ դարում, եվրոպական գնացքներից մեկի ռեստորանում միջինասիացի մի ուզբեկուհի իմ հայության մասին լուրը վերածեց Թաթայի մասին քննարկման, որովհետև այնտեղ էլ են լսում, չեն հասկանում, բայց սիրում, ինձ ոչինչ չէր մնում, քան ուղղակի ժպտալը։ Եթե մեզ վիճակված է նոր հազարամյակում աշխարհին ներկայանալ Թաթայով, ապա թող այդպես էլ լինի։ Նրա բացակայության ժամանակը այդ տեղը դատարկ էր, ով կզբաղեցնի՝ մրցակցության հարց է։ Բայց փաստ է՝ Թաթան այսօր մեր միակ հայ փոփ երգիչն է։ Նա մեր օրերի Ալլա Պուգաչովան է»։

Սամվել
17.03.2008, 01:26
Կարծում եմ Թաթան կոմերցիոն ռաբիզ է, այսինքն նա գրում է բոլորի համար՝ և ռաբիզ լսողների և չլսողների։ Ես չգիտեմ ինչու, բայց կան մարդիկ, ովքեր ռաբիզ լսելը ամոթ բան եմ համարում ու դրա համար ասում են՝ մենակ Թաթա...կարծես արդարանար։ Մինչդեռ, երաժշտական ճաշակը ամեն մեկի քիմքի հարցն է։

Հետո էլ կարողա Արմենչիկ վայելելուց բռնես այդ ռաբիսաչսերին :D

«Բոլորի համար ու հավասարապես ընդունելի, նրանից չեն խորշում անգամ ամենաթունդ քաղքենիները ու նույնիսկ ամենախիստ երաժշտագետները։ Որովհետև այն, ինչ հասկանալի է, զանգվածային ու սիրված, չի կարող վատը լինել։ Երբ 21–րդ դարում, եվրոպական գնացքներից մեկի ռեստորանում միջինասիացի մի ուզբեկուհի իմ հայության մասին լուրը վերածեց Թաթայի մասին քննարկման, որովհետև այնտեղ էլ են լսում, չեն հասկանում, բայց սիրում, ինձ ոչինչ չէր մնում, քան ուղղակի ժպտալը։ Եթե մեզ վիճակված է նոր հազարամյակում աշխարհին ներկայանալ Թաթայով, ապա թող այդպես էլ լինի։ Նրա բացակայության ժամանակը այդ տեղը դատարկ էր, ով կզբաղեցնի՝ մրցակցության հարց է։ Բայց փաստ է՝ Թաթան այսօր մեր միակ հայ փոփ երգիչն է։ Նա մեր օրերի Ալլա Պուգաչովան է»։

Լավա Չասիր Մայքլ Ձեքսոն :D Էս արդեն Պերեբոռա...:D

Թաթային ես էլ եմ սիրում... հատկապես Լիրիկական ոճի որոշ երգեր :love

Բայց դե մեկ մեկ որ երգերի բեռերը ուշադիր լսում ես անհարմար բանա ստացվում :D

"Ես քեզ եմ, քեզ եմ ուզում այս գիշեր, Ուիրշ ոչ մեկին թեքուզ թանկագին", Ես քեզ եմ, քեզ եմ ուզում այս գիշեր ":lol:D

Շինարար
09.08.2010, 22:24
Ես դե ընդհանրապես ռաբիզ-մաբիզից հեռու մարդ եմ, միայն բարձրաճաշակ երաժշտություն եմ ունկնդրում:D բայց Թաթայի էս երգը շատ եմ սիրում

http://www.youtube.com/watch?v=0tOzTtKW-iM

Էս կլիպն էլ մի այլ կարգի ա բացում:))

http://www.youtube.com/watch?v=J6TAO_tMOzs

ՆանՍ
10.08.2010, 12:00
Ես էլ եմ շատ սիրում Թաթային, միշտ էլ լսել եմ ու կլսեմ: Իսկ Նունեի ու Թաթայի դուետը շատ հաջողված էր, ինչպես նաև` Ուսպենսկայայի հետի դուետը, ու հիմա էլ, որ լսում եմ էլի լսվումա, բայց մենակ էս վերջին " Տեսել եմ, տեսել եմ" երգը ինձ ընդհանրապես դուր չեկավ, արաբական տարրերը շաաաաաաատ էին : Դե, ընդհանրապես, Թաթան մեկ այլ կատեգորիայի ռաբիս ոճումա, որը հենց կարծես իր ստեղծածն ա ու եթե որևէ այլ երգիչ էդ տիպի երգերա երգում, ասում են "Թաթայական ա": Հենց մենակ էն փաստը, որ էդ տգեղ կլկլոցները իր երգերում չկան, արդեն իսկ ուրախալի ա: Իսկ ձայնի առումով, ասեմ, որ շատ հաճելի ու " բարխատնի":hands:D ձայն ունի(ինձ համար), ու որ ամբողջ դիսկը ծայրից ծայր լսեմ էլ, չեմ հոգնի::)

Չամիչ
10.08.2010, 12:32
Թաթային մեղմ ասած ատում եմ: :[

Հայ ժողովրդին ներկայացնում է էժանագին թուրքահոտ երաժշտություն :[

Եթե չգիտեք, Թաթայի որոշ հիթեր ադրբեջանական երգերի վերամշակումներ են.... :[

Ճիշտն ասած ատել բառը իմ տարբերակում էլ ա մեղմ ասած: Ահավոր ներվայնանում եմ, երբ որոշ երգիչներ փորձում են նրան նմանակել:[ Օրինակ՝ Արամեն:

Հենց Արամեի ձայնը լսում եմ, միանգամից Թաթան ա աչքիս առաջ գալիս: Թաթա լսող լինենք հենա Թաթա կլեսնք, կարող ա՞ պիտի Թաթա լսելու համար Արամե լսենք:( Ափսոս առիթ չի լինում նրան տեսնելու, հենց առիթ եղավ, էտ հարցը անձամբ եմ տալու:

Քեֆերի ժամանակ հենց Թաթայա հնչում, տրամադրությունս իջնում ա 0-ից ցածր դեպի անվերջություն, ավելի շուտ մոտս դեպրեսիայա սկսվում: Անգամ Արամ Ասատրյանը վրաս տենց չի ազդում:

Թաթայից ես լրիվ թոշնում եմ

Հարդ
10.08.2010, 12:56
Քեֆերի ժամանակ հենց Թաթայա հնչում, տրամադրությունս իջնում ա 0-ից ցածր դեպի անվերջություն, ավելի շուտ մոտս դեպրեսիայա սկսվում: Անգամ Արամ Ասատրյանը վրաս տենց չի ազդում:

Թաթայից ես լրիվ թոշնում եմ

Բա ի՞նչ հնչի քեֆերի ժամանակ: Ոնց որ թե տարբերակներ ունես, խնդրում եմ լինկերով խոսաս:

Շինարար
10.08.2010, 13:12
Ճիշտն ասած ատել բառը իմ տարբերակում էլ ա մեղմ ասած: Ահավոր ներվայնանում եմ, երբ որոշ երգիչներ փորձում են նրան նմանակել:[ Օրինակ՝ Արամեն:

Արամեի «Իմ խենթ անուշին» երգն ա ինձ մի այլ կարգի դուր գալիս:P

ՆանՍ
10.08.2010, 14:45
Թաթայի ու Դնեպրովի դուետն էլ եմ շաաաաաաատ սիրում:hands
http://www.youtube.com/watch?v=Bjnh0tGiekk

Վերջին զանգն էլ:hands
http://www.youtube.com/watch?v=ig8a2lFsRkQ

Maverick
10.08.2010, 15:25
Անկեղծ ասած Թաթաին երգիչ երբեք չեմ համարել:

Թաթա անունը ասոցացնում եմ «ոտքերը անշարժ, գլուխը երկրաշարժ» խոսքի հետ, իսկ խոսքս ավելի պատկերավոր դարցնելու համար ավելացնում են այդ խոսքերին «պատկերացնում եք, որ Թաթային գլխից բռնեին ու գետնից կտրեին ինչ կլիներ»: :D

Չամիչ
10.08.2010, 15:41
Բա ի՞նչ հնչի քեֆերի ժամանակ: Ոնց որ թե տարբերակներ ունես, խնդրում եմ լինկերով խոսաս:

Այս առումով, կարծում եմ ինքդ էլ գիտես, որ մեր երաժշտական շուկայում ողբերգական վիճակ է:
Համատարած անճաշակություն, կան, լավ տվյալներով, մեծ պոտենցիալով բազմաթիվ երգիչ երգչուհիներ, որոնց մատուցած երաժշտությունը, ի վերջո, կրկին շաաատ հեռու է որակյալ համարվելուց: Քեֆերի համար, անձամբ ես ստիպված, եղածից ընտրում եմ այն ինչ կա, հատկապես, որ այդ պարտականությունը հենց ինձ վրա է դրված:

Խնդրեմ, մի երկու կատարում, որոնք քիչ թե շատ տանելի են քեֆերի համար:

Համլետ Գրիգորյան-Ծիրան

http://www.4shared.com/audio/pTFvMtq0/Hamlet_Gevorgyan_tsiran.html

Արսեն Հայրապետյան---Կուզեմ մարալդ էղնիմ

http://www.4shared.com/audio/jwCVgYwC/Arsen_Hayrapetyan--Kuzem_maral.html

Շինարար
10.08.2010, 15:47
Այս առումով, կարծում եմ ինքդ էլ գիտես, որ մեր երաժշտական շուկայում ողբերգական վիճակ է:

Չամիչ ջան, ողբերգականն էն ա, որ մարդիկ չեն կարողանում երաժշտություն գտնել, որի տակ կարելի ա քեֆ անել… Իսկ եթե այդ երաժշտությունը կա, դրա տակ մարդիկ քեֆ են անում ու լավ էլ ուրախանում են, ուրեմն հեչ էլ ողբերգական չի;) Ես վերջին անգամ ամսի յոթին եմ քեֆի մասնակից եղել, Թաթա, Արամ, Աիդա, Արամե, Ռազմիկ Ամյան, Սիլվա Հակոբյան… Ձայնասկավառակների լավ էլ տեսականի կար ու միայն հայկական, լավ էլ ուրախացանք, հեչ մեկիս մտքով չանցավ, թե էս ինչ ողբերգական վիճակ ա շուկայում:)
Ուղղակի հիմնականում մարդիկ չեն սիրում հաջողակ մարդկանց, ես էդպես եմ բացատրում:)

Չամիչ
10.08.2010, 15:54

Չէ, Շինարար ջան, ճիշտ չես հասկանում, շատ եմ սիրում հաջողակ մարդկանց, եւ միշտ հպարտանում նրանցով: Հակառակը, ահավոր նեղվում եմ երբ տեսնում եմ թե ինչի է մարդը ընդունակ, բայց չի կարողանում ճիշտ կերպով մատուցել իրեն:

Անչափ սիրում եմ Աղասի Իսպիրյանին եւ Գոհար Հովհաննիսյանին, ցավում եմ, որ իրենց սխալ մատուցած երաժշտությամբ ինձ զրկում են իրենց լսելու գերագույն հաճույքից:)

Իսկ եթե հարցին մոտենանք քո դիտարկած տեսանկյունից, ապա, հանգիս, քեֆերի ժամանակ կարելի է Նանայի երաժշտության տակ էկ պարել, բայց Նանայի հայտնվելը երաժշտական ասպարեզում պարզապես հայհոյանք է, նա կանգնել բոլորի երեսին թքում է, մենք էլ ասում ենք անձրեւ է գալիս::)

Maverick
10.08.2010, 16:04
Ուղղակի հիմնականում մարդիկ չեն սիրում հաջողակ մարդկանց, ես էդպես եմ բացատրում:)

Շինարար ջան «հաջողակ երգիչ»-ը իրա կարիերան կարողա սկսել բառերում ու ռեստորաններում ու աստիճանաբար գրավել ավելի մեծ բեմեր, ոչ թէ մեկումեջ անի համ մեկը համ մյուսը

Շինարար
10.08.2010, 16:07
Իսկ եթե հարցին մոտենանք քո դիտարկած տեսանկյունից, ապա, հանգիս, քեֆերի ժամանակ կարելի է Նանայի երաժշտության տակ էկ պարել, բայց Նանայի հայտնվելը երաժշտական ասպարեզում պարզապես հայհոյանք է, նա կանգնել բոլորի երեսին թքում է, մենք էլ ասում ենք անձրեւ է գալիս::)
Է, եթե մարդիկ լավ են զգում էդ երաժշտության տակ, ուրախանում են, ու՞մ ա դա խանգարում: Պարզապես պետք ա արվեստի գնահատման չափանիշները մի կողմ դնել ու նոր երիտասարդության ասած տրվել ռիլեքսի:) Քեֆի ժամանակ կարևորը ուրախությունն ա, երաժշտություն լսելու ժամանակ կարևորը էդ երաժշտությունը վայելելն ա, գիրք կարդալիս կարևորը էդ գրքի կարդացվելն ա, ես տենց եմ հասկանում, եթե մարդը էդ երաժշտությունը վայելում ա, իրեն դա լսելով լավ ա զգում, ուրեմն հրաշալի ա, կյանքը լավ զգալու համար ա, ինչքան շատ լինեն լավ զգացնող բաները, էնքան լավ, իսկ հաջողակ մարդկանց չսիրելու մասին ասածս կոնկրետ քեզ կամ որևէ մեկին ուղղված չէր, այլ ավելի ընդհանուր դիտարկում է, ու ես դրանում համոզված եմ, դա այդպես ա՝ երբեմն գիտակցված, երբեմն չգիտակցված:)
Հ. Գ. Թաթա քարոզելու առաքելություն չեմ վերցնում, մանավանդ ես էլ տենց շատ չեմ լսում, ուղղակի որոշ գրառումներ ինձ համար անընդունելի են, չսիրելու դեպքում կարելի ա ասել, որ չեն սիրում, որ խի չեն սիրում, ոչ թե ոտքերը կախ տալ ու զվարճանալ:)

---------- Ավելացվել է՝ 17:07 ---------- Սկզբնական գրառումը՝ 17:06 ----------

Շինարար ջան «հաջողակ երգիչ»-ը իրա կարիերան կարողա սկսել բառերում ու ռեստորաններում ու աստիճանաբար գրավել ավելի մեծ բեմեր, ոչ թէ մեկումեջ անի համ մեկը համ մյուսը

Իսկ դա ու՞մ ա հուզում:8

Maverick
10.08.2010, 16:26
Իսկ դա ու՞մ ա հուզում:8

դա հուզումա էն մարդկանց ովքեր ցանկանում են լսել լավ երգ ու երաժշտություն, իսկ լավ երաժշտությունը ու լավ երգը էնա որ մատուցվումա են մարդու կողմից ով որ իրա արժեքը գնահատումա: Իսկ եթե մարդ գտնումա որ խոշոր բեմերում համերգներ տալուց հետո Երևանի բառերում, վետերոկներում ու ռեստորաններում ելույթ ունենալը նորմալ երևույթա (Հայաստանի երգիչ-երգչուհիների ճնշող մեծամասնությանը ասածներս կարելի է վերագրել), ուրեմն մեր երաժշտական շուկան ողբերգական վիճակումա...

Շինարար
10.08.2010, 16:29
դա հուզումա էն մարդկանց ովքեր ցանկանում են լսել լավ երգ ու երաժշտություն, իսկ լավ երաժշտությունը ու լավ երգը էնա որ մատուցվումա են մարդու կողմից ով որ իրա արժեքը գնահատումա:

Է, լսիր, բարեկամ, ո՞վ ա խանգարում, փառք Աստծո, հիմա ինտերնետի շնորհիվ աշխարհն այնքան է փոքրացել, որ յուրաքանչյուրիս հասանելի ա էն երաժշտությունը, որ ուզում ենք լսենք:)

Maverick
10.08.2010, 16:37
Է, լսիր, բարեկամ, ո՞վ ա խանգարում, փառք Աստծո, հիմա ինտերնետի շնորհիվ աշխարհն այնքան է փոքրացել, որ յուրաքանչյուրիս հասանելի ա էն երաժշտությունը, որ ուզում ենք լսենք

եթե այստեղ խոսքը գնար ինտերնետում լավ երաժշտություն փնտրելու ձևերի մասին ես գրառում չէի անի :), ինչևէ...

erexa
25.02.2015, 20:12
Ես սիրում ու լսում եմ Թաթայի երգերը, դեռ մանկուց: :erexa Ինքը համեմատած մյուս հայ երգիչների, ավելի դրական անձնավորություն ա: Իր երգերն էլ են թեթև, ուրախ, տրամադրություն բարձրացնող: Իր նախկին երգերն ավելի շատ եմ սիրում, վերջին ալբոմների երգերը դուրս չեն գալիս, երգերի ոճը փոխվել ա, որակը վատացել: