PDA

Դիտել ողջ տարբերակը : Զրուցարան (Chat) մեր ակումբում



NetX
25.06.2007, 23:23
Հարգելի ակումբականներ,
օֆֆթոպանոցը փակելուց հետո տեսնելով ձեր անհագ օֆֆթոփելու պահանջները և հնարավորությունները:D,
որոշվեց ակումբում (փորձնական տարբերակով) ներդնել Զրուցարան (Chat) (http://www.akumb.am/chat.php),
ոչ միայն անվերջ օֆֆթոփելու այլև պարզապես հաճելի զրուցելու համար…

Հույսով ենք ակումբում ևս մեկ շբման միջոցի ներդրումը ոչ միայն դրական արձագանքների կարժանանա, այլև կլինի հաճելի ժամանացի վայր :B

ՀԳ Զրուցարանը աշխատում է փորձնական տարբերակով, վրիպակների մասին կամ պարզապես դիտողություններ - առաջարկությունները խնդրում եմ գրել այս թեմայում

ՀԳԳ Զրուցարանի պաշտոնական բացումը կկատարի անձամբ Chukը փորձնական շրջանից հետո

Բարի ժամանց Զրուցարանում (http://www.akumb.am/chat.php)

Root
26.06.2007, 00:23
Ետ շատ լավա որ ձգտումը և ցանկությունը հարգվեց .. բայց տեխնիկական տեսանկյունից ամեն որ ՆՈՇ ՊԱ հագստացուցիչ դեղ խմելը վատա օրգանիզիմին ~ :D:D գոնե նենց արեք ավելին ինտերակտիվ մի բան լինի էլի խնրում եմ :)

Vishapakah
26.06.2007, 05:22
Օֆֆթոպանոցի փագվելուց հետո, այս պահից մոտ երկու շաբադ առաջ, ես առաջարկեցի չատի տարբերակը.:P Չնայած պահանջարկի առումով, պարզից էլ պարզ էր հավանաբար յուրաքանչյուրի համար, որ չատ ստեղծելու գաղափարը վաղուց հասունացել է. Եթե չեմ սխալվում? մինչեւ օֆֆթոպիկի փագվելը, արդեն նման միտք հնչել էր չատ ստեղծելու վերաբերյալ.

Հիմա կտեսնենք, ովքեր են չատլաններ, իսկ ովքեր ֆորումցիներ.:P

Ձայնալար
26.06.2007, 09:19
Իսկապես կարծում եմ, որ սա ճիշտ որոշում է և զրուցարանը ձևափոխված օֆտոպանոցի հետ կծածկեն հասարակական պահանջների ողջ սպեկտրը: Իսկ թերություններից կնշեմ միայն այն, որ էմոտիկոններ օգտագործելու հեշտ տարբերակ ստեղծված չէ՝ այսինքն զրուցարանում էմոտիկոն տեղադրելու համար պետք է հիշել նրան համապատասխանող կոդը, իսկ հետո էլ լեզուն պոխել անգլերեն գրել և հետ փոխել:oy

քաղաքացի
26.06.2007, 10:30
Դեմ եմ: Լավ նախագիծ է, բայց դեմ եմ՝ ֆորումը չատ անելու տեղ չի: :sad

Guest
26.06.2007, 10:42
Դեմ եմ: Լավ նախագիծ է, բայց դեմ եմ՝ ֆորումը չատ անելու տեղ չի: :sad

Ես էլ էի դեմ, բայց Չուկը ավելի խորն ա մտածում: Հաստատ ֆորումը կմաքրվի, արդեն լուրջ հարց դարցած, ես կասեի հայկական հարցին հավասար հարց դարձած՝ օֆֆտօպից: Մարդիկ իրենց խոսելու կարիքը կհոգան այնտեղ, նույն ժամանակ ահագին անհարմար չատ սարքելով, կամաց-կամաց կնվազեցնի մարդկանց քանակը այնտեղ գրողների: Չե լավ ա մտածված, հարգանքներս:

Universe
26.06.2007, 13:37
Կարծում եմ զգացվում է <SMILE> երի պակասությունը... Այն տեղադրելու համար անհրաժեշտ է հիշել տվյալ ՍՄԱՅԼԻ կոդը...

Հետո չեմ կարծում, որ այն կծառայի որպես ՕՖՖՏՈՊ, վաղ թե ուշ այն կծառայի որպես «Շիլա-Շփոթ» չատ, պրիվատի բացակայության պատճառով...
Համենայն դեպս Սա իմ կարծիքն է Զրուցարանի մասին...;)

Cassiopeia
26.06.2007, 13:40
Հետո չեմ կարծում, որ այն կծառայի որպես ՕՖՖՏՈՊ, վաղ թե ուշ այն կծառայի որպես «Շիլա-Շփոթ» չատ, պրիվատի բացակայության պատճառով...
Համենայն դեպս Սա իմ կարծիքն է Զրուցարանի մասին...;)

Եթե ցանկություն կա առանձին զրույց կազմակերպելու, ապա դրա համար նախատեսված են բազմաթիվ չատ ծրագրեր, օրինակ՝ ICQ: Այս զրուցարանը պարզապես եկել է փոխարինելու օֆֆտոպանոցին, որտեղ վերջերս գրառումները փոխարինվել էին առօրեական արտահայտություններով՝ բարև-բարև, ոնց ես-լավ եմ, ինչ կա-չկա.... և այլն

Wisper
26.06.2007, 14:11
Տակս... Մի հատ ընդհանուր բան պետք է ասեմ, բայց արդեն պատկերացնում եմ, որ դժվար է լինելու անել :oy:
Եթե հնարավոր է, պետք է այնպես անել, որ երբ ասենք ինչ որ մեկը նայում է իմ անձնագիրը, իսկ ես Զավզակնոցում եմ (զրուցարանում :oy), որ նա տեսնի, որ այնտեղ եմ գտնվում, այլ ոչ թե վերջին նայած թեման ցույց տա...
Կարո՞ղ է արդեն սարքել եք, վրես խաբար չկա... :o :oy

Vishapakah
26.06.2007, 20:32
Դեմ եմ: Լավ նախագիծ է, բայց դեմ եմ՝ ֆորումը չատ անելու տեղ չի: :sad

Դրա համար էլ Զրուցարան են բացել, որպեսզի Ֆորումը չատի չվերածվի.:)
Ես էլ չատի սիրահար չեմ, ուղղակի օֆֆթոպ սիրող մարդկանց մասին պետք էր մտածել.

Ապրեն նոր ձեռնարկի կազմակերպիչները.

Ungrateful
26.06.2007, 20:56
Դզեց :lol

Lapterik
26.06.2007, 23:37
Ախր հեչ օֆֆտոպի մնան չի, ավելի լավ էր օֆֆտոպը: Չէ էրեխեք լավ չի, ես դեմ եմ:

Selene
26.06.2007, 23:45
Ախր հեչ օֆֆտոպի մնան չի, ավելի լավ էր օֆֆտոպը: Չէ էրեխեք լավ չի, ես դեմ եմ:

Համամիտ եմ:ok Եթե ընտրության հնարավորություն լիներ, ես հաստատ օֆֆտոպանոցը կընտրեի, որովհետև արդեն բաներ կան, որ դուրս չեն գալիս, այսինքն զրուցարանում գրառումները բավականին տարբերվելու են օֆֆտոպոնացում եղածներից, արդեն տարբերվում են:(

Vishapakah
27.06.2007, 05:02
ՀԳ Զրուցարանը աշխատում է փորձնական տարբերակով, վրիպակների մասին կամ պարզապես դիտողություններ - առաջարկությունները խնդրում եմ գրել այս թեմայում

Զրուցարանի գրառումները ընթեռցելու ժամանակ, էկռանը վեր ու վար է լինում.
Խոսքը «Սենյակ՝ Default Room»-ի մասին է. Այդպես դժվար է ընթեռցել սեփական եւ այլ զրուցողների գրառումները.

Ինչպես նաեւ կարելի է ստեղծել մի քանի չատային սենյակներ, որը այդքան էլ կարեւոր չէ.:) Ֆորումից զրուցարան տեղափոխել սմայլիկները, որպեսզի սմայլիկի նշանը զրուցարանում գրելու կարիք չլինի. Ստղծել զրուցարանային «private» համակարգ, որի շնորիվ այցելուները կկարողանան մյուսներից քողարկված գրառումներ անել ցանկալի զրուցակցին.

Շատ Կարեւոր.
Մշակել մի պատժիչ համակարգ, որը ավտոմատ կգործի հայոյանք գրած այցելույի հանդեպ, ավտոմատ անջատելով նրան մի քանի վարկյան. Կրկնման դեպքում րոպե եւ մինչեւ... Մոդերները միշտ չէ որ զրուցարանում կլինեն. Ցանկալի չէ, որպեսզի տվյալ զրուցարանը վերածվի ավանդական Հայկականի.:)

Այդպիսի ավտոտ պատժիչ համակարգեր տեսել եմ ռուսական չատերում. Ադմինիստրացիան ուղղակի անցանկալի բառերը գրանցում է համակարգում եւ երբ որ այդ բառը գործածվում է չատում, այցելուն ավտոմատ դուրս է մնում զրույցից. Այսինքն հեռացվում է առանց մոդերի միջամտության.

Ցանկալի չէ զրուցարանում ունենալ «Բոտ», այսինքն ավտոմատ ռոբոտ-նիկ, որը ավտոմատ պատասխաններ կգրի այցելուներին. Իմ կարծիքով այսքանը. Նոր բան մտածելու դեպքում, կհանձնեմ Ձեր ուշադրությանը.

Մարիաննա
27.06.2007, 10:58
Լավ նախագիծ է: Սա մի հնարավորություն է, որով ֆորումից դուրս՝ ավելի անմիջական կարող են զրուցել ֆորումի հատկապես այն անդամները, որոնք հանդիպումներին չեն մասնակակցում: Բացի այդ, կարծում են այսպես կարող ես ավելի լավ ճանաչել ֆորումի անդամներին: Օր. մարդիկ հաճելի զրույցից ոգևորված, կարող են խոսել մի բանի մասին, որի մասին ֆորումում երբեք չէիր իմանա, նաև, եթե ֆորումում փոստադրում կատարելուց մարդիկ երկար մտածում՝ նոր գրում են, ապա զրուցարանում այդ կետը ինչ - որ տեղ բացակայում է և հենց սրանք էլ (ոչ միայն), կնպաստեն մարդկանց իրական կերպարի բացահայտմանը և եթե Դար ակումբի նպատակներից մեկը հայերեն լեզվի տարածումն է, ապա. «Հայը հայուն ծանոթացնել, հայը հայուն սիրել տալ» , ա՛ս ալ թող ըլլա զրուցարանի նպատակներեն մեկը: :drinks
Իսկ եթե հակառակ պարագային, զրուցարանը վերածվի ամենասովորական <<chat>>-ի, ապա այս դեպքում ևս ֆորումը ոչինչ չի կորցնի, քանզի, եթե այդ մարդիկ <<chat>>-ում չզրուցեն, ֆորումում են զրուցելու, մի տեղեից էդ էներգիան պիտի դուրս գա, թե չէ: :D Լավ կացեք. :)

Chuk
01.07.2007, 18:44
Զրուցարանի պաշտոնական բացումը հետաձգվում է:
Առայժմ որոնումների մեջ եմ, որպեսզի գտնեմ մի համակարգ, որը չի լինի շատ հարմարավետ, բայց և միաժամանակ կբավարարի ակումբցիների պահանջներին:
Հին տարբերակը շատ անհարմար էր:

Այժմ փորձարկում ենք նոր ձևը: Ակումբի գլխավոր էջում ( www.akumb.am ) ամենաներքևում մի նոր զրուցելու համակարգ է տեղադրված, դեռևս անգլերեն:

Իրեն արդարացնելու դեպքում այն մյուս շաբաթ արդեն կլինի հայերեն, նրանում կավելացվեն սմայլերն ու հայերեն գրելու ենթածրագիրը: Իսկ առայժմ բարի ժամանց եմ կամենում :redhat

Ձայնալար
07.07.2007, 13:05
Հայեր ջան էդ log- երը թող չգրի էլի, անիմաստ տեղ է զբաղեցնում ու ռեսուրս է խլում:
Կամ էլ թող ուրիշ տեղ գրվի ում հետաքրքիր է բացի նայի:

Root
07.07.2007, 13:09
Լոգերը չգիտեմ բայց ետ տվեք մեր հողերը .. ֆու .. ԶՐՈՒՑԱՐԱՆԸ !

Universe
07.07.2007, 13:10
Իմ կարծիքով ավելի հարմար կլինի, եթե ընդհանուր զրուցարանի FRAME-ը եթե հնարավոր է տեղադրվի յուրաքանչյուր էջի ստորին մասում…

Ձայնալար
10.07.2007, 18:21
Հայեր ջան էդ log- երը թող չգրի էլի, անիմաստ տեղ է զբաղեցնում ու ռեսուրս է խլում:
Կամ էլ թող ուրիշ տեղ գրվի ում հետաքրքիր է բացի նայի:

10x, էլ չի գրվում :)

քաղաքացի
13.07.2007, 10:42
Խնդրում եմ հանեք մեջի տառերի գույնզգույնությունն ու հաստ ու բարակությունը: Տառերի չափերն էլ ստանդարտ դրեք, թե չէ անընթեռնելի է դառնում:
Կամ էլ փակեք զրուցարանը :)

Firegirl777
01.08.2007, 16:09
Մի հատ առաջարկ ունեմ, Զրուցարանում, երբ մի քանիսը խոսում են խառնաշփոթ է առաջանում այն առումով որ հասկանալի չէ, թե ով ում է գրում, եթե հնարավոր է, այնպես արեք, որ տվյալ մարդուն դիմելու հնարավորություն լինի, ասենք անունին սեղմելիս նրա նիկը գրվի հաղորդագրության տողում, կամ այլ տարբերակ

Նախօրոք շնորհակալություն ;)

Արշակ
02.08.2007, 00:02
Ավելի հարմար չէ՞ր լինի, եթե զրույցի պատմությունը հակառակ հերթականությունն ունենար։ Այսինքն՝ հին գրառումները ավելի վերև լինեին, քան նորերը։ Ու տեքստը մեքենագրելու դաշտն էլ ներքևում լիներ։ Տենց ավելի ընկալելի է. համենայն դեպս ինձ համար։

Firegirl777
02.08.2007, 14:02
Ավելի հարմար չէ՞ր լինի, եթե զրույցի պատմությունը հակառակ հերթականությունն ունենար։ Այսինքն՝ հին գրառումները ավելի վերև լինեին, քան նորերը։ Ու տեքստը մեքենագրելու դաշտն էլ ներքևում լիներ։ Տենց ավելի ընկալելի է. համենայն դեպս ինձ համար։

Համաձայն եմ, ճիշտ ես ասում, դա էլ երկու..;)