PDA

Դիտել ողջ տարբերակը : Manon, Ծնունդդ Շնորհավո՜ր :)



ihusik
25.06.2007, 04:22
http://www.fotoputi.com/img/tcveti/rose/P7250108.jpg Սրտանց Շնորհավորում եմ...:)

Բարեկամ
25.06.2007, 04:31
Շնորհավորում եմ, Մանոն ջան, ցանկանում եմ՝թախիծդ միշտ լուսավոր լինի :kiss

Երվանդ
25.06.2007, 04:43
Միանում եմ շնորհավորանքներին:

Philosopher
25.06.2007, 08:11
Շնորհավորում եմ... Երջանկություն քեզ, սեր քեզ, սիրո ու երջանկության ու արդյունքում` կյանքի կենարար ակունքներ գտնելու վճռականություն քեզ: Գտիր ու խմիր այդ ակունքներից. քո հոգին` իր ապրումով, արժանի է դրան: Շնորհավորում եմ...

Cassiopeia
25.06.2007, 08:46
Մանոն ջան, ի սրտե, ամբողջ սրտով ու սրտաբուխ ձևով շնորհավորում եմ տարեդարձդ: Թող անցյալը լինի դաս, ապագան ավելի լավ սերտելու ու կերտելու համար: Քեզ ամենայն բարիք, երջանկություն ու սեր…:love

Մանոն
25.06.2007, 09:12
Շնորհակալ եմ, սիրելիներս…Անչափ ուրախ եմ, որ ձեր նման ընկերներ ունեմ: Դեռ ոչ մի անգամ իմ ծննդյան օրն այսպես ուրախ չեմ եղել :)

impression
25.06.2007, 09:17
Manon ջան, ծնունդդ շնորհավոր, փաստորեն նույն օրն ենք ծնվել էլի :D
Եղիր երջանիկ, առողջ, ուրախ:
Ի՜նչ կայֆա չէ, որ ֆորումում շնորհավորանքներ ես գտնում :hands

Amaru
25.06.2007, 09:22
Շնորհավոր, երջանիկ եղիր :)

Վարպետ
25.06.2007, 09:22
Մեծ հաճույքով միանում եմ շնորհավորանքներին:)

StrangeLittleGirl
25.06.2007, 09:27
Շնորհավոոոոոոոոոոոոոոոոոոոոր :)

Ուլուանա
25.06.2007, 09:32
Վա՜յ, Մանոնի ծնունդն էլ եկավ։ :) Էս վերջերս էս ինչ ծննդաշատ է մեր Ակումբը։ :hands Ինչպիսի՜ մարդիկ են ծնվում։ :ok

Manon ջան, շնորհավոր ծնունդդ, :kiss Ինչպես Բարեկամն արդեն ասաց, թող թախիծդ միշտ լուսավոր լինի, ու այդ լուսավոր թախիծից միշտ նորանոր գեղեցիկ ստեղծագործություններ ծնվեն ու մարդկանց դրական, թախիծիդ պես լուսավոր հույզեր պարգևեն, ինչպես որ հիմա է :) Քեզ մեծ սեր, ընտանեկան երջանկություն, ներդաշնակություն ու ստեղծագործական եռանդ եմ մաղթում։ :love

Root
25.06.2007, 09:34
Մանոնը միակ մարդն է , որ իր հետ կամ իր մասին խոսելիս ասում եմ Մանոն իսկ մտքում ` Մանոն-ԼեԲլան /le blanc/ սազում ա էլի իրան :) Ման ջան ծնունդդ շնորհավոր ...ու թող ես որը ոչ մի թախիծ սրտիցդ չկպնի .. եսօր միակ օրնա որ մարդ ինքը իրան կարող է երջանկացնել իրան նվեր անելով , ժպտա ու թող հոգիդ հանգիստ լինի քանի որ Աստված մեծ է ու մեր գլխից անպակաս ինչ էլ որ լինում է .. whatever happens , happens for a Reason...սոու սմայլիկները դեմքիցդ անպակաս ... ու թող արցունքներդ ել միայն երջանկության արցունքներ լինեն ...հիշի որ ես ամբողջ ամեն ինչում իրա "թաշախուստով" քեզանից երկրորդը էլ չկա ... ցանկանում եմ քեզ կյանքում անչափ շատ երջանիկ պահեր ... Խմեցինք :)

Մանե
25.06.2007, 09:53
Շնորհավոր:)

Նորմարդ
25.06.2007, 09:57
Շնորհավոր :)

Ուրվական
25.06.2007, 10:17
Մանոն ջան, ի սրտե շնորհավորում եմ: Քեզ լիքը արև ու ծաղիկներ::)

Kita
25.06.2007, 10:35
Շնորհավոր: Ցանկանում եմ, որ քո ներաշխարհը լուսացնի մեզ երկար կամ հավետ…;)

Srtik
25.06.2007, 11:49
Շնորհավորում եմ...:)

Սամվել
25.06.2007, 11:51
Շնորհավորում եմ……ցանկանում եմ ամենալավն ու բարին…Երջանիկ եղիր:)

Kheranyan
25.06.2007, 12:01
Manon ջան սրտանց շնորհավորում եմ տարեդարձդ, մաղթում եմ քեզ այն ամենը ինչ ինքդ քեզ կմաղթես: Դու ակումբի այն անդամներից էս, ում հետ շփվելիս մի տեսակ հոգեկան հանգստություն է իջնում վրադ: Մի խոքով, Քեզ ամենա լավ ու բարին, միշտ եղիր այն ինչ կաս::)

lili-4
25.06.2007, 12:11
Վայ, էս ինչքան եմ ուշացել, իսկ ես ուզում էի առաջինը շնորհավորել:(
Manon ջան, շնորհավորում եմ ծննդյանդ օրվա առթիվ, ցանկանում եմ անսահման երջանկություն, անսպառ սեր և կյանքում լինես հասկացված այնպես, ինչպես դու ես կարողանում հասկանալ ուրիշներին: Քեզ ոչ թե լուսավոր փախիծ, այլ լուսավոր բերկրանք եմ մաղթում ու քեզ եմ նվիրում այս փոքրիկ բանաստեղծությունը, որը շատ- շատ եմ սիրում

Շատ բան կտեսնես աշխարհում այս ջինջ-
Դիմացիր, ոչինչ:

Քեզ չեն հասկանա, կհասկանան քիչ-
Դիմացիր, ոչիչ:

Քեզնից լավ կապրի գուցե մի ոչինիչ-
Դիմացիր, ոչինչ:

Իսկ եթե ժպտա բախտը հմայիչ-
Դիմացիր, ոչնչ…:love

Enipra
25.06.2007, 16:19
Ուռաաաա՜... Manon ջան, շնորհավորում եմ։ :yahoo
Մաղթում եմ, որ ոչինչ ու ոչ մեկ երբեք չվրդովի քո խաղաղությունը, նուրբ էությունն ու փխրուն հոգին։:love Շարունակիր հիացնել մեզ քո հրաշք գույներով։:clap

CactuSoul
25.06.2007, 16:49
Շնորհավոր, Manon ջան:): Գեղեցկությունը կյանքիցդ անպակաս:drinks;):
:love

Wisper
25.06.2007, 17:03
Cactusoul ջան խմածտ անուշ լինի :): Միանում եմ շնորհավորանքներին՝ շնորհավոր :):

Աբելյան
25.06.2007, 17:49
շնորհավոր :)

Djavaxhq
25.06.2007, 17:57
Շնորհավոր, ստեղծագործական նորանոր հաջողություններ եւ երջանկություն անձնական կյանքում

Ձայնալար
25.06.2007, 22:19
Շնորհավոր, ստեղծագործական նորանոր հաջողություններ եւ երջանկություն անձնական կյանքում

Շնորհավորում եմ սիրելի Մանոն, ցանկանում եմ, որ քո թախիծը լինի լոկ իմիջ, զբաղվես քո սիրելի գործով, շատ նկարես և մեզ հետ շատ շփվես ;)

Selene
25.06.2007, 23:26
Manon ջան սրտանց շնորհավորում եմ:) Ցանկանում եմ անթիվ, անհամար երջանիկ պահեր, թող ժպիտը ուղեկցի քեզ ամենուր, իսկ թախիծդ միշտ լինի այդչափ լուսավոր, վարակիչ ու անարատ:
Շնորհավոր:kiss:kiss

քաղաքացի
26.06.2007, 10:15
Շնորհավոր :)

Annushka
26.06.2007, 10:56
Ծնունդդ Շնորհավո՜ր ;) Մաղթում եմ սեր, երջանկություն, նորանոր նվաճումներ և ամենայն բարիք:)

Մանոն
26.06.2007, 11:57
Իմ շա՜տ սիրելի ակումբցիներ (կներեք, որ անուն առ անուն չեմ գրում, լա՞վ, ի ուրախություն ինձ դուք շատ եք:P), անչափ շնորհակալ եմ շնորհավորանքների ու բարեմաղթանքների համար: Այնքան լավ լավ բաներ եք ցանկացել…գլխապտույտ է ուղղակի: Շնորհակալանքի խոսքերն ուղղակի անգույն են արտահայտելու հուզմունքս ու ներկայիս զգացմունքները…Ակումբի կորիզը, (դուք եք, սիրելիներս), որ ամուր է իր գիտելիքով, աշխարհընկալմամբ, ինտուզիազմով՝ գերազանցեցին իմ սպասումները:
Ու ի շնորհիվ ձեզ, ակումբն ինձ համար դարձավ անչափ սիրելի ու հարազատ, միջավայր, որտեղ կարելի է արտահայտվել, հասկանալ ու հասկացվել, տալ ու վերցնել, սովորել ու սովորեցնել…ՇՆՈՐՀԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ ԲՈԼՈՐԻԴ:love

kiki
26.06.2007, 22:08
Շնորհավորում եմ հեզ աղջիկ:) ...

կյանքում չտխրես ու միշտ լուսավոր լինես՝ թախիծիդ նման ...

Goga
27.06.2007, 16:27
Շնորհավոր ծնունդդ, քեզ մեծ երջանկություն եմ մաղթում:):kiss

John
28.06.2007, 14:19
Շնորհավորում եմ :) Ցանկանում եմ ամենալավն ու բարին :)

Մանոն
29.06.2007, 09:28
Իմ լավ ընկերներ, իմ շատ սիրելի ակումբցիներ, շնորհակալ եմ շնորհավորանքների համար, ափսոսում եմ, որ իրականում չենք ճանաչում իրար: Բայց կարծում եմ անգամ ժամանակն ու տարածությունը չեն խանգարում փոխանցել իրար այն դրականն ու բարին, որ ունենք բոլորս: Շնորհակալ եմ, որ կաք…:love

Վազգեն
29.06.2007, 10:19
Ափսոս, չէի նկատել... Ամեն դեպքում, Մանոն ջան, անցած ծնունդդ շնորհավոր, քեզ առողջություն և ուրախ, երջանիկ կյանք եմ մաղթում::)

Արշակ
29.06.2007, 14:40
Սիրելի Մանոն, ուշացումով շնորհավորում եմ ծնունդդ ու երջանկություն եմ մաղթում։
Թող որ միշտ այսպես լուսաշող լինես։

ihusik
29.06.2007, 20:58
http://www.rosenberatung.de/Rosenbilder/index1.html
Ես էլ էս քանի օր է չէի շնորհավորել ծնունդդ:D Շնորհավոր...:)