PDA

Դիտել ողջ տարբերակը : Այսօր Միավորները, Վաղը Արցախը.



Vishapakah
25.06.2007, 04:15
Կապված ՈՒԵՖԱ-ի որոշման հետ, ոչ՛ միայն չանցկացնել Հայաստան-Ադրբեջան ֆուտբոլային հանդիպումները, այլեւ զրկել Հայաստանին պոտենցիալ 6 ֆուտբոլային միավորից, մեծ բողոքի ալիք է առաջացրել Հայաստան պետությունում եւ Սփյրքում, այդ թուրքանպաստ որոշման դեմ.

Կոչ՛ եմ անում մասնակցել հանրահավաքին, որը կայանալու է ՀՖՖ-ի (Հայաստանի Ֆուտբոլի Ֆեդերացիա) շենքի մոտ, պահանջելու ՈՒԵՖԱ-ի ոչ Հայանպաստ որոշումը վերանայել Լոզանի բարձր ատյաններում, կամ ՖԻՖԱ-ի շրջանակներում.

Հանրահավաքի կազմակերպման եւ անցկացման մանրամասներին, կարող եք ծանոթանալ ներքեւում նշված կայքում.

http://www.armfootball.com/forum/index.php?showtopic=193&st=0

Ձեր մասնակցությունը պարտադիր է. Համախմբվենք ՀայՈրդիներ.

StrangeLittleGirl
25.06.2007, 09:18
Ձեր մասնակցությունը պարտադիր է.
Ինձ ոչ ոք չի կարող որևէ բան պարտադրել:

Vishapakah
25.06.2007, 10:40
Ինձ ոչ ոք չի կարող որևէ բան պարտադրել:

Եթե նկատել եք? Ձեր բառը գրված է մեծատառով եւ «ձեր» դեպքում, «ձեր» հետ կապ չունի.

Եվ քանի որ «դուք» թքած ունեք, թե՛ ինչպես կվարվեն «ձեր» ազգի շահի հետ եւ իրավունքի պաշտպանություն ասածը «ձեզ» ծանոթ չէ, ապա քեզ սիրելի «օրիորդ», ոչ ոք եւ ոչինչ չի էլ պատրաստում պարտադրել.:sad

Մասնակցություն չեք ունենալու, գոնե նորմալ մարդկանց մի էլ խանգարեք եւ աշխատեք նման ստեղծված էմոցիոնալ վիճակների ժամանակ, արտահայտվել զգուշ.:think

Բոլորը Միտինգի, թույլ մի տվեք ոտնահարել ազգային արժանապատվությունը.:nono

StrangeLittleGirl
25.06.2007, 11:14
Շատ կներեք, դուք այնպես եք գրել, ասես յուրաքանչյուր մարդ պարտավոր է գալ: Իսկ ես կրկնում եմ, որ ինձ ոչ ոք ոչինչ պարտադրել չի կարող. կուզեմ, կգամ, չեմ ուզի, չեմ գա: Իսկ եթե ձեզ համար ազգի շահն ընդամենը ֆուտբոլային հանդիպումն է, ապա շատ եմ ցավում… իրոք որ ողբալի վիճակում է մեր երկիրը:

Cesare
26.06.2007, 15:16
Միտինգը Միտինգ, բայց օգուտ կտա ??
Չեմ կարծում, բայց կեթամ :

Vishapakah
26.06.2007, 23:21
Միտինգը Միտինգ, բայց օգուտ կտա ??
Չեմ կարծում, բայց կեթամ :

Ճիշտ էլ կանես Marco ջան.
Թող իմանան, որ ֆուտբոլը ժողովուրդի սեփականությունն է, ոչ թե «հայրապետիկների» կամ «նեմեցների» նմաններինը.
Օգուտ կտա թե ոչ? չգիտեմ, բայց հասարակական կարծիքի բացասական վերաբերմունքի ի ցույց դնելը պետք է, ՀՖՖ-ի պարտվողական դիրքորոշման դեմ.

Djavaxhq
26.06.2007, 23:50
Միտինգի օգուտը կլինի այն, որ կբարձրանա հայերի միասնական ոգին, ընդհանրպես մենք ամեն հարցում պետք է ակտիվ լինենք, չթողնենք, որ մեր իրավունքները ոտնահարվեն, թե դրսից, թե ներսից, իսկ երիտասարդներն ու ուսանողությունը իրավունք չունի լռելու, չնայած ճիշտ որ սեմ հիասթափված եմ հայերիս պայքարի ոգուց, բայց ոչ հուսահատված…

Vishapakah
27.06.2007, 12:51
Միտինգի օգուտը կլինի այն, որ կբարձրանա հայերի միասնական ոգին, ընդհանրպես մենք ամեն հարցում պետք է ակտիվ լինենք, չթողնենք, որ մեր իրավունքները ոտնահարվեն, թե դրսից, թե ներսից,

Ճիշտ ես, ազգային ոգու կայունությունը շատ կարեւոր է. Հախտանակները տրվում են ոգի ունեցող ազգերին.


իսկ երիտասարդներն ու ուսանողությունը իրավունք չունի լռելու, չնայած ճիշտ որ սեմ հիասթափված եմ հայերիս պայքարի ոգուց, բայց ոչ հուսահատված…

Կարող ես առհասարակ չհիասթափվել. Շատ ազգեր եմ տեսել, գրեթէ բոլորի մոտ նույն վիճակն է. Բոլոր ժամանակներում էլ, բոլոր ազգությունների մոտ էլ, պատրիոտները միշտ փոքրամասնություն են կազմել, որոնց շնորհիվ գոյատեւել են մի ամբողջ ազգեր.

Ափսոս Հայաստանում չեմ, մեծ հաճույքով կցանկանաի միանալ հանրահավաքին.

Array
27.06.2007, 19:41
Կարող ես առհասարակ չհիասթափվել. Շատ ազգեր եմ տեսել, գրեթէ բոլորի մոտ նույն վիճակն է. Բոլոր ժամանակներում էլ, բոլոր ազգությունների մոտ էլ, պատրիոտները միշտ փոքրամասնություն են կազմել, որոնց շնորհիվ գոյատեւել են մի ամբողջ ազգեր.
Որոնց շնորհիվ գոյատևել են հայրենաչսերերը;

Artgeo
27.06.2007, 23:45
Թեման փակվում է:

Vishapakah
28.06.2007, 05:42
Որոնց շնորհիվ գոյատևել են հայրենաչսերերը;

Բա, Արրայ ջան, դա էլ կա, ինչ անենք.